Научная статья на тему 'Մարդու իրավունքների իրացման հիմնախնդիրները'

Մարդու իրավունքների իրացման հիմնախնդիրները Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
296
71
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Վարդան Ասցատրյան

Ցանկացած արժեքի իրացումը որևէ ժողովրդի կողմից ենթադրում է այն սեփա-կան մշակույթի մաս դարձնել, բայց դրանից առաջ կարիք կա, որ այն նախ ևառաջ ճանաչվի ընդունվի տվյալ ժողովրդի կողմից: Այսինքն` հարկ է, որդրանք առանձին-առանձին մատուցվեն որոշակիորեն առնչվեն մարդու կյան-քին, նրա առօրյային: Եվ հենց այստեղ էլ այն կարող է որևէ ժողովրդի պատկա-նող անհատի համար ընդունելի դառնալ:Մարդու իրավունքների յուրացումն ու իրացումը պետք է տեղի ունենանավանդական արժեհամակարգի հետ համապատասխանեցման ուղիով: Ունի-վերսալ–ընդհանրական կարող է լինել միմիայն դրանց սկզբունքը, իսկ մեկնա-բանությունն ու իրացումը պետք է լինի ազգային արժեհամակարգին համա-պատասխան:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Усвоение любой ценности со стороны какого-либо народа предполагает приятие этой ценности в качестве части собственной культуры, но до этого необходимо, чтобы эта ценность была узнана и признана этим народом. То есть, нужно, чтобы подобные ценности преподносились по отдельности и имели определенное отношение к жизни человека, его обиходу, и только так они могут стать приемлемыми для принадлежащего к тому или иному народу индивида. Усвоение и реализация прав человека должны проходить путем их соотнесения и приведения в соответствие с традиционной системой ценностей. Универсально-обобщенными может быть только их принцип, а восприятие и реализация должны соответствовать национальной системе ценностей. Настоящая статья преследовала несколько целей: внести ясность в существующую ситуацию и помочь определиться как армянину-индивиду, так и всему народу, а также государственной власти; восстановить у армян уверенность в себе в духовной сфере, способствовать тому, чтобы церковь вновь обрела ту роль, которую она играла в недавнем прошлом; стимулировать развитие армянской философской и правовой мысли.

Текст научной работы на тему «Մարդու իրավունքների իրացման հիմնախնդիրները»

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Վարդան Ասցատրյաե

Ցանկացած արժեքի իրացումը որևէ ժողովրդի կողմից ենթադրում է այն սեփական մշակույթի մաս դարձնել, բայց դրանից առաջ կարիք կա, որ այն նախ և առաջ ճանաչվի և ընդունվի տվյալ ժողովրդի կողմից: Այսինքն' հարկ է, որ դրանք առանձին-առանձին մատուցվեն և որոշակիորեն առնչվեն մարդու կյանքին, նրա առօրյային: Եվ հենց այստեղ էլ այն կարող է որևէ ժողովրդի պատկանող անհատի համար ընդունելի դառնալ:

Մարդու իրավունքների յուրացումն ու իրացումը պետք է տեղի ունենան ավանդական արժեհամակարգի հետ համապատասխանեցման ուղիով: Ունի-վերսալ-ընդհանրական կարող է լինել միմիայն դրանց սկզբունքը, իսկ մեկնաբանությունն ու իրացումը պետք է լինի ազգային արժեհամակարգին համապատասխան:

Այն, որ Հայությունը կարող է մարդու իրավունքներն արագորեն յուրացնել, և արդեն իսկ նշանակալի մասով դա արել է, հարցականի տակ չէ: Տեղին է մեջ բերել հայությանն այս առումով բնութագրող XX դարի հայտնի ճանապարհորդ Ս.Լինչի հետևյալ խոսքերը. «Հայերը բացառապես հարմարվել են այն բանին, որ նոր քաղաքակրթության կրողները լինեն: Նրանք մեծ ագահությամբ են յուրացնում եվրոպական մշակույթի ձեռքբերումները և դրանց տիրապետում այնպիսի կատարելությամբ, որին երբեք չի կարող հասնել և ոչ մի ազգ»: Իսկ ֆրանսիացի մեծ հայագետ Անտուան Մեյեն1 հայերի իր բնութագրության մեջ այս կապակցությամբ նշում է. «...հայը գիտի, թե ինքը Մերձավոր Արևելքում արևմտյան քաղաքակրթության առաջապահն է», «.հայերն ընդունակ են քաղաքակրթություն տարածելու առաջավոր Ասիայում... այդ քաղաքակրթությունը փոխադրելու Կենտրոնական Ասիա...»:

Ուրեմն նախ և առաջ հարկ է նպաստել արժեքների ճանաչման ու ընդունման աշխատանքների հարատև ու ճիշտ ընթացքին:

1 Անտուան Մեյե, «Հայագիտական ուսումնասիրություններ», Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1978թ.:

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

Ինչ վերաբերում է դրանց յուրացմանն ու իրացմանը, ապա այստեղ առկա խնդիրների մեջ պետք է առանձնացնել մեկը, որը' չնայած իր տեխնիկական բնույթին, խիստ կարևոր է: Խոսքը վերաբերում է այդ իրավունքները, ինչպես նաև դրանց խախտումների համար նախատեսվող պատժիչ միջոցները ամրագրող օրենսդրության բարելավմանը և մասնավորապես դատական համակարգի արդար ու անկաշառ գործունեությանը: Սրանց կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկացած բարձր արժեքի հետևող անձը կամ անձանց խումբը խիստ խոցելի է նման արժեքներից զուրկ և սանձարձակ անձանց կամ դրանց խմբի առջև: Սա այսպես է, քանի որ սովորաբար ամենակատարյալը նաև ամենանուրբն ու ամենափխրունն է, որովհետև այն արգասիքն է մարդկային բանական հոգու: Այսպես, աշխարհին հայտնի կատարելագույն ապրելակերպը Դրախտն է եղել, սակայն այն կորսվեց մարդու մեկ' անմեղ թվացող մեղքի հետևանքով, և մինչև օրս այն վերագտնելու մարդկության բոլոր ջանքերն ապարդյուն են: Կենսափորձը ցույց է տալիս, որ մարդու իրավունքները ոչ միայն կարող են պարզ ոտնահարման ենթարկվել, այլև շահարկվել: Այսինքն' սեփական իրավունքների պաշտպանության նպատակով անձը կամ անձանց խումբը կարող է հասնել մարդկանց ավելի մեծ խմբի կամ դրան պատկանող անհատի իրավունքների ոտնահարմանը' օգտվելով իր ունեցած դիրքից և կապերից, այդ թվում նաև' միջազգային: Ուստի արժեքի յուրացումն ու իրացումը կարիք ունի հարատև ու վստահելի պաշտպանության, ինչի լավագույն գրավական կարող է լինել երկրի արդար գործող դատական իշխանությունը: Մի բան, որին մենք պետք է դեռ հասնենք: Իսկ դրա բացակայությունն անզոր ու անարժեք է դարձնում անգամ պետական համակարգի կողմից ճանաչված ցանկացած չափանիշ: Ազգը, ժողովուրդը կարող է պաշտպանել արժեքը կամ արժևորել որևէ երևույթ, եթե այն բխում է իր հոգու ներաշխարհից, համապատասխանում է իր հավատալիքին:

Ուստի, խիստ կարևոր է, որ նոր արժեքների յուրացումը ոչ միայն չհակասի ավանդական արժեքներին և չխաթարի դրանք, այլև համապատասխանի դրանց: Սույնը ենթադրում է մի շարք լուրջ և հետևողական աշխատանքներ.

ա) մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգի և դրա առաջ բերած բացասական ու վտանգավոր երևույթների բացահայտում' հաշվի առնելով նաև Արևմուտքում այս կապակցությամբ բարձրացված խնդիրները,

բ) մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը քրիստոնեական դիտանկյունից,

գ) սեփական ինքնության և արժեհահամակարգի վերագնահատում և վերաշարադրում,

դ) մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգի քննարկում սեփական արժեհամակարգի համատեքստում և համապատասխանեցում:

31

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

1. Մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգի և դրա առաջ բերած ոյաշ երևույթների բացահայտումը

Մարդու իրավունքները միայն մի մասն են արդի եվրոպական արժեհամա-կարգի և դրա ընթացիկ զարգացումների, որոնք քննադատության առարկա են հենց իրենց հայրենիքում' Եվրոպայում և Ամերիկայում և քննարկման առարկա' Եվրոպայի ընդլայնվող մասում:

Արևմուտքում ավանդական հասարակության արդիականացման շուրջ տարվող քննարկումները, ըստ էության, հանգեցրել են ժողովրդի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքից քրիստոնեական արժեքների, զգալի չափով դուրսմղմանը: Այսօր, ցավոք, կարելի է տեսնել որոշ լիբերալ շրջանակների կողմից ավանդապահության, այդ թվում նաև' կրոնական ավանդույթների և արժեքների դեմ պայքարում բացահայտ ուժի կիրառման անցնելու նշաններ: Նման օրինակներից կարելի է համարել արևմտյան մի շարք երկրներում հասարակական լայն կարծիքին հակասող աշխարհիկ (սեկուլյար) գաղափարախոսության եռանդուն հարձակումները:

Այսպես, օրինակ, Կալիֆորնիայում արգելվել էր հասարակական վայրերում ծննդյան տոնածառ դնելը, հիմնարկներում տոնական ձևավորումներ անելը: Ֆրանսիայում ընդունվեց կրոնական նկատելի խորհրդանիշերի հրապարակային կրումն արգելող հայտնի օրենքը: Շվեդիայում Ավետարանական-Լյութերական եկեղեցու պաստորն ազատազրկման ենթարկվեց միայն այն բանի համար, որ իր քարոզում արվամոլությունը մեղք էր անվանել: Մեծ Բրիտա-նիայում բազմիցս ձեռնարկվել են քայլեր, որոնց նպատակը միայն Սբ. Ծննդյան տոնը կրոնական իմաստից զրկելն է: 1998թ. Բիրմինգհեմում նույնիսկ վերանվանեցին տոնը' որպես այլընտրանք առաջարկելով “Winterval” բառը (կազմված winter-ձմեռ և ^էւ^-փառատոն բառերից): Իսկ փոստային ծառայությանը հրաժարվում է տոնական դրոշմանիշերի վրա Սբ. Ծննդյան խորհրդանիշեր փակցնել: Բրիտանական ընկերությունների երեք քառորդն արգելել է Սբ. Ծննդյան տոնի առիթով զարդարել իրենց գրասենյակները: Ավստրիայում և Գերմանիայում այս տարի պաշտոնապես արգելվել են Սանտա Կլաուսի նկարներն ու պատկերները Ծննդյան տոների տոնավաճառներում:

Մեկ այլ օրինակ. 2005թ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհա-ժողովի ընդունած «Կանայք և կրոնները Եվրոպայում» բանաձևում ասվում է. «Դավանանքի ազատությունը սահմանափակվում է մարդու իրավունքներով»: Այսպիսով կրոնական կյանքը ստորադասվում է մարդու իրավունքներին: Ստացվում է, որ համաձայն արևմտյան լիբերալ մտածողության' մնացյալ բոլոր ավանդությունները պետք է լռեն և ենթարկվեն: Բռնապետական նման մոտեցումը վստահորեն իր համար ճանապարհ է հարթում ժամանակակից միջազգային օրենսդրության ոլորտում:

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

Ընդ որում, հարկ է ընդգծել, որ սխալ կլիներ նման նորմի հայտնվելու մեջ մեղադրել մարդու իրավունքների հայեցակարգը: Մարդու իրավունքների ներքո թաքնվում է մի ոչ մեծ խմբի որոշակի փիլիսոփայություն: Եթե այսօր չմերժվի սեկուլյար հումանիզմի նման մարտնչող մոտեցումը, որը թափանցում է միջազգային օրենսդրություն, ապա դրան կհետևի լուրջ հակամարտություն:

Արևմուտքում տիրապետող պոստմոդեռնիզմը' որպես ինտելեկտուալ շարժում և որպես սոցիալական ծրագիր, ընդունում է ճշմարտության հաստատման ցանկացած հավակնություններ' պնդելով, որ այն ունի իր տարբերակները: Յուրաքանչյուրն «իրավունք ունի» կառուցելու արժեքների իր համակարգը, գովազդել կյանքի պատկերացման ի'ր ընկալումը: Այսպիսով, հասարակությունն ընկնում է համընդհանուր հավասարության թակարդը: Արդիականացման մասին, իհարկե, խոսում է նախ և առաջ «էլիտան», և հենց նրա համար է «արևմտյան մոդելը» հիմնարար արժեքներից մեկը: Քննադատե-լով ժամանակակից հասարակության վիճակը՝ Պատրիկ Ջ.Բյուքենենն այսպես է նկարագրում ամերիկյան հասարակության կարգերը. «Եթե ցանկանում եք, կարող եք հավատալ աստվածաշնչային սյուժեներին, աշխարհի արարմանը, Ադամին ու Եվային, գայթակղող օձին... այո, կարող եք հավատալ, բայց այլևս երբեք դա չեն սովորեցնի որպես անփոփոխ ճշմարտություն. Աստված չկա, տիեզերքում չես գտնի բացարձակ արժեքներ, հավատքն առ գերբնականը նախապաշարմունք է»1:

Այսինքն' պետք է հաշվի առնել, որ նման արդիականացման հետևանք դարձավ այնպիսի հասարակության ձևավորումն Արևմուտքում, որը, կարելի է ասել, թշնամաբար է տրամադրված ցանկացած կրոնի' նախ և առաջ քրիստոնեության հանդեպ: Ժամանակակից աշխարհիկ մշակույթը' աթեիզմ հռչակելով, փորձում է ակտիվորեն օգտագործել աստվածաբանության լեզուն: Գիտակցությունը փոխելու արդիական ամենաարդյունավետ տեխնոլոգիաները' գովազդը և փիարը, ակտիվորեն դիմում են ոչ միայն կրոնական սիմվոլիզմին, այլև կերպարի կազմման և կերպարային համակարգերի ընդհանուր կազմակերպման խորագույն սկզբունքներին: Իսկական խոր կրթությունը վերածվում է պարզ տեղեկատվության փոխանցման, և կարելի է ասել, որ տեղեկատվությունն ապստամբում է ընդդեմ իսկական իմացության:

Մեր աչքերի առջև պոստմոդեռնի դարը մուտք է գործում նոր փուլ, ի հայտ է գալիս նոր կառուցվածքային պարադիգմ, որը ձգտում է իր նպատակներին ծառայեցնել մարդկության կողմից մշակված կերպարների ողջ հարստությունը, ինչպես նաև պատմական և մշակութային համատեքստից կտրած կրոնական, բարոյական և գեղարվեստական արժեքները:

Ավելին, ներկայումս նոր Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացների

1 Бьюкенен П.Дж, Смерть Запада. —М.: Издательство АСТ, с. 78-79, 2004.

33

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

գաղափարախոսակաե ապահովման դերում հանդես եկող աշխահիկ լիբերալիզմի հանդեպ ցանկացած ինքնուրույն քննադատական դիրքորոշում անխուսափելիորեն սրերով է ընդունվում:

Սխալ և անգամ վտանգավոր է այն իրավիճակը, երբ աշխարհի հսկայական բազմազանությունը փորձում են ընդգրկել և ծածկել մի քանի գաղափարների օգնությամբ, որոնք ձևակերպվել են միայն արևմտաեվրոպական փիլիսոփայական և քաղաքական աշխարհիկացված համատեքստում: Այդպիսով, մոլորակի բնակչության բացարձակ մեծամասնությունը' հին, յուրօրինակ մշակույթների կրողները, իրապես չեն մասնակցում արժեքների այն համակարգի մշակմանը, որն այժմ, երբեմն անգամ ուժի օգնությամբ, հաստատվում է աշխարհում որպես բազմակողմանի ստանդարտ:

Վտանգ կա, որ նրանք, ովքեր չեն կարող պատշաճ պատասխանել այդ ուժային ճնշմանը, լիովին կարող են ընտրել դիմադրության ուժային ձևեր: Հավատացյալ մարդուն դժվար չէ դրդել ինքնազոհաբերության գործողության, համոզել իր կյանքի գնով պաշտպանել այն, ինչը սուրբ է նրա համար: Չի կարելի բացառել, որ չար մտադրություններ ունեցող մարդիկ կարող են օգտագործել հավատացյալ մարդկանց այդ չօգտագործվող, սակայն իրական դիմադրությունը նվաճողական լիբերալիզմի մոտեցող ալիքին' բռնություն հրահրելու համար, ինչը տեսանք «հիջաբների մասին օրենք»-ի դեպքում:

Բանն այն է, որ այդ հայեցակարգը ծնունդ է առել ու զարգացել իր պատմական ու մշակութային առանձնահատկությունն ունեցող արևմտյան երկրներում: Հարկ է ընդունել, որ այդ երկրներում այն ունեցել է հաջողություններ, բայց և ցույց է տվել նաև իր թերությունները: Եվ ահա հարց է ծագում, թե արդյոք մարդկային երջանկության արևմտյան ստանդարտները ըն-

ռ

դունելի ու կիրառելի են բոլոր երկրների ու մշակույթների համար: Չէ որ

մյուս քաղաքակրթությունները ևս իրենց դրական փորձառությունն ունեն: Ուրեմն նրանք ևս իրավունք ունեն իրենց խոսքն ասելու:

Արդեն անցյալ է համարվում անմոռանալի և դրամատիզմով լի դարաշրջանը, որի ընթացքում այս կամ այն դասակարգերը, սոցիալական կամ հասարակական խմբերն ուժով պաշտպանում էին իրենց գաղափարները' այլոց զրկելով իրենց համոզմունքներն արտահայտելու իրավունքից: Նման դեպքերում վերջնական արդյունքում սեփական գաղափարախոսության հաղթանակը միշտ պահանջում էր այլախոհների եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյական ոչնչացում:

Ուստի, քննարկման առարկա պետք է դարձվի այն հարցը, թե որքանով կարող են աշխարհիկ լիբերալ արժեքներն այն տեսքով, որով այժմ գոյություն ունեն, հավակնել բազմակողմանի ու ընդհանրական լինելու կարգավիճակին, և թե կարող են արդյոք տվյալ արժեքները գլոբալացման դարաշրջանում առանց համապատասխան շտկումների դրվել մարդկանց, երկրների և ազգե-

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

րի միջև նոր հարաբերությունների ձևավորման հիմքում:

Գլոբալացմաև գործընթացը հաջողության հասնելու համար պետք է ընդհանրական հիմնարար արժեքներ դնի ողջ մարդկության առջև, քանի որ այլապես անհնարին է կյանքը կազմակերպել միասնական քաղաքակրթական տարածությունում: Եվ դա պետք է կատարվի ոչ թե պարտադրանքի միջոցով,

ռ

այլ համաձայնության: Հակառակ դեպքում ո ւր են մնում մարդու և խմբի իրավունքները:

2. Մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը քրիստոնեական դիտանկյունից

Տիրապետող է այն կարծիքը, թե մարդու իրավունքները «ունիվերսալ նորմ»

ռ

են, բայց արդյո ք այդպիսին է մարդու իրավունքներ ասվածի դերին հավակ-նող ներկայիս շարադրանքը:

Այդ շարադրանքն ինքնին չի կարող և չպետք է գերիշխող դեր ունենա, թեև լիբերալ համատեքստում ընթացող գլոբալացման ներկայիս միտումները կարող են դրան մղել անգամ մի նոր տիպի կրոնական հավատքի դեր ստանձնելուն:

Մարդու իրավունքների յուրացումն ու իրացումը պետք է տեղի ունենան ավանդական արժեհամակարգի հետ համապատասխանեցման ուղիով: Ունի-վերսալ-ընդհանրական կարող է լինել միմիայն դրանց սկզբունքը, իսկ մեկնաբանությունն ու իրացումը պետք է լինի ազգային արժեհամակարգին համապատասխան: Այստեղ է երևում ազգային ինքնության հարգումը, ազգային-

ռ

կրոնական համայնքի ինքնավարությունը: Հարգվո ւմ է արդյոք այդ ինքնությունն ու նրա ինքնավարությունը հարցը կապվում է այսօր արդիական դարձած մեկ այլ կարևոր խնդրի հետ, որը անհատի և խմբի կամ կոլեկտիվի իրավունքների գերակայության կամ առաջնահերթության խնդիրն է:

Ավելին, մարդու իրավունքների գաղափարը չի կարող գերիշխող արժեք լինել, քանի որ այն արդեն իսկ գոյություն ունեցող արժեքների համար իրավական միջավայր ստեղծող նորմ է: Այսպես, օրինակ, խղճի ազատությունը պայման է ստեղծում խղճի, այսինքն' հավատքի, բարոյականության, սրբության, Հայրենիքի նկատմամբ զգացմունքի դրսևորման համար, որոնք ինքնին բարձր արժեքներ են:

Հավատքի, սրբության, Հայրենիքի գաղափարները հայ տեսակի համար' իր գոյության առաջին օրից իսկ արժեքային համակարգում զբաղեցրել են ամենաբարձր տեղը և չեն կարող ստորադասվել այլ արժեքների: Իր պատմության ընթացքում հայն իր ունեցվածքը մշտապես զոհել է հանուն իր հավատքի, իր սրբության' տալով անգամ իր Մեծ Հայրենիքի հողատարածքի նշանակալի հատվածները: Խորենացու արձանագրած ավանդից գիտենք, որ Հայկ

35

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Նահապետը մերժեց Բելի գայթակղիչ առաջարկությունները' փոխարեն հնազանդության: Վարդանանց կռիվը նույնպես հանուն հավատքի էր... Մեր նախնիներն իրենց կարողության չափով պահպանել են Հայության արժեհամա-կարգը և փոխանցել հետագա սերունդներին, և այսօր մենք էլ, եթե չենք կարողանում դրանք զարգացնել, ապա գոնե պարտավորություն ունենք առնվազն պահպանել դրանք:

Անթույլատրելի են այնպիսի իրավիճակները, երբ մարդու իրավունքների իրացումը ճնշում է հավատը և բարոյական ավանդույթը, հանգեցնում է կրոնական և ազգային զգացմունքների, երկրպագելի սրբությունների վիրավորմանը, սպառնում Հայրենիքի գոյությանը: Վտանգավոր է այնպիսի «իրավունքների» «հորինումը», որոնք օրինականացնում են ավանդական բարոյականության և բոլոր պատմական կրոնների կողմից դատապարտելի վարքը: Մերժելի է մարդու իրավունքների ոլորտում երկակի ստանդարտների քաղաքականությունը, ինչպես նաև քաղաքական, գաղափարախոսական, ռազմական և տնտեսական շահերն առաջ տանելու, որոշակի պետական և հասարակական կառույց պարտադրելու նպատակով այդ իրավունքներն օգտագործելու փորձերը:

Լիբերալների ազատությունը չի մատնանշում դրա բարի նպատակը, որը պետք է լինի արժեքային համակարգի առանցքը, իսկ նման ազատությունը վերածվում է սանձարձակության. Պատմության մեջ եղել են ազատության տարբեր գնահատականներ, մեկնաբանություններ: Չինգիզ խանն ասում էր, թե գերագույն ազատությունը և երջանկությունը սեփական թշնամիներին հալածելն է, նրանց կանանց և դուստրերի արցունքներին նայելով հիանալը:

Քրիստոնեական մոտեցումն առանձնացնում է երկու ազատություն. ներքին ազատությունը չարից և գործողության ընտրության ազատությունը: Ազատությունը չարից ինքնին արժեք է: Ընտրության ազատությունն արժեք է ստանում, իսկ անձն' արժանապատվություն, երբ մարդն ընտրում է բարին: Եվ ընտրության ազատությունը տանում է ինքնակործանման և վիրավորում անձի արժանապատվությունը, երբ նա ընտրում է չարը: Ըստ այսմ, դրական է կյանքի իրավունքը և բացասական է «մահվան իրավունքը», դրական է ստեղ-ծագործելու իրավունքը և բացասական' քանդելու, կործանելու «իրավունքը»: Մարդու իրավունքներն ու ազատություններն ընդունելի են այն չափով, որ չափով որ դրանք օգնում են անձի ձգտմանը դեպի բարին, պահպանում են նրան ներքին և արտաքին չարից, թույլ տալիս դրականորեն դրսևորվել հասարակության մեջ: Այդ լույսի ներքո հարգելի են դառնում ոչ միայն քաղաքացիական, քաղաքական իրավունքներն ու ազատությունները, այլև սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները:

Բացի այդ, իրավունքները և ազատություններն անխզելիորեն կապված

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

են անձի պարտականությունների և պատասխանատվության հետ: Իրականացնելով իր շահերը և հետաքրքրությունները' անհատը կոչված է դրանք համադրել մերձավորի, ընտանիքի, տեղական համայնքի, ազգի, համայն մարդկության շահերի և հետաքրքրությունների հետ: Հետևաբար, մարդու ազատություններն ու իրավունքները պետք է հավասարակշռվեն հասարակական համերաշխությամբ:

Ներկայիս կարևորագույն խնդիրն անձի իրավունքների և ազատությունների գաղափարի կապն է նրա բարոյական պատասխանատվության խնդրի հետ: Քրիստոնեական մտքին բնորոշ է անձի արժանապատվության գաղափարը կապել բարոյականության հետ, իսկ դա անխուսափելիորեն հանգեցնում է մարդու հոգու վրա մեղքի կործանարար ազդեցության մասին խորհրդածությանը: Սակայն քանի որ մեղքի հասկացողությունը և խնդիրը լիբերալ փիլիսոփայության մեջ անտեսվում է, ապա, բնականաբար, դրանում բացակայում է նաև բարու և չարի կրոնական տարբերակումը: Ժամանակակից արևմտյան աշխարհի կողմից մարդու իրավունքների գաղափարի ընկալման մեջ ներքին հակասությունը, թերևս, հենց այդ հանգամանքի հետևանքն է:

Մեղքի գաղափարի դուրսմղումն առօրյա կյանքից և ինտելեկտուալ դատողության ոլորտից բերում է մարդկանց գիտակցության մեջ բարու և չարի սահմանների վերացմանը: Անձին արգելվում է միայն այնպես պահել իրեն, որը կարող է մեկ ուրիշի ազատության սահմանափակում առաջ բերել: Այլ կերպ ասած' իրավաբանական օրենքները պետք է հարգել, իսկ ահա բարոյական հրամայականները' բոլորովին էլ պարտադիր չէ: Հենց այդ պատճառով էլ բարոյական արժեքների առաջնահերթությունը պնդող կրոնական էթիկան այսօր կատաղի հարձակման է ենթարկվում: Այն հայտարարվում է հնացած, զարգացմանը խանգարող: Լավագույն դեպքում այն հանդուրժում են, քանի դեռ չի հակասել լիբերալիզմի հիմնական կանխադրույթներին: Այնինչ մարդ անհատի իրավունքները չպետք է բացարձակորեն գերակայեն հասարակության շահերին: Հակառակ դեպքում մարդն իր վարքը ձևավորում է' ելնելով այդ գերակայությունից, ինչը խթանում է էգոիզմն ու ինդիվիդուալիզմը (անհատապաշտությունը): Նկատենք, որ հաճախ հենց ինդիվիդուալիզմի բարձր մակարդակով է բացատրվում ժողովրդագրական անկումը, ապասոցիալա-կան ու անբարոյական վարքագիծը, այսինքն' այն ամենը, ինչն այսօր հասարակական խնդիր է դարձել Արևմուտքում:

Այսպիսով, մենք չենք կարող անտեսել մարդու արժանապատվության թեմայի շուրջ կրոնական և աշխարհիկ մոտեցումների միջև հիմնարար հակասության առկայությունը: Այս հարցին, ի պատիվ իրեն, առաջին անգամ պաշտոնապես անդրադարձել և միջազգային մակարդակի է հասցրել Ռուս Ուղղափառ եկեղեցին:

37

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Իհարկե, անվիճելի է մարդու իրավունքների ու ազատության դերն ու կարևորությունը: Հենց այս հայեցակարգի ազդեցությամբ նախկին խորհրդային տարածքի կրոնական կազմակերպությունները, այդ թվում նաև Հայոց եկեղեցին ազատվեցին անաստվածության պաթոսից ու բռնադատությունից: Բացի այդ, այս հայեցակարգը պայքարի կոչ է անում հասարակության մեջ անհատի նկատմամբ տարբեր չարաշահումների, ստորացումների և չարիքների դեմ, որը նույնպես անուրանալի է:

Սակայն, մյուս կողմից, ականատեսն ենք դառնում այն բանի, թե ինչպես են մարդու իրավունքների հայեցակարգի ներքո թաքնվում սուտը, կեղծիքը, կրոնական ու ազգային արժեքները վիրավորելը և այլն: Ավելին, մարդու ազատությունների ու իրավունքների համակարգի մեջ աստիճանաբար մուտք են գործում այնպիսի գաղափարներ, որոնք հակասում են ոչ միայն քրիստոնեությանը, այլև ընդհանրապես մարդու մասին ավանդական բարոյական պատկերացումներին: Վերջինս առանձնապես վտանգավոր է, քանի որ մարդու իրավունքների հետևում կանգնած է պետության հարկադրող ուժը, որը կարող է հարկադրել մարդուն կոնֆորմիզմի պատճառով մեղք գործել, համագործակցել դրան կամ թույլ տալ դրա կատարումը, ինչի ականատեսն ենք մեր օրերում: Հարկ է քննարկման առարկա դարձնել այն փիլիսոփայական գաղափարները, որոնք ընկած են մարդու իրավունքների հայեցակարգի հիմքում և ազդում են դրա զարգացման ու իրացման վրա:

Մարդու իրավունքների ներկայիս հայեցակարգի կենտրոնական հասկացությունը «մարդկային արժանապատվությունն» է: Մարդու արժանապատվություն ասածն ընդգրկում է երկու իմաստ. նախ այն նշանակում է արժեքով օժտված անձ, երկրորդ' տվյալ անձի կյանքի համապատասխանություն այդ արժեքին: Մարդն այսպիսին է եղել իր արարման պահից ի վեր, և մարդու խնդիրն էր շարունակ աճն այդ արժանապատվության մեջ: Այսպես էր նրա վիճակը մինչև իր գործած առաջին մեղքը: Դրանից հետո մարդը դադարում է համապատասխանել իր բնության արժեքին, և նրա խնդիրն է դառնում վերադարձնել կորսված արժանապատվությունը և ավելացնել այն: Այսինքն' մարդու գործողություններում կան այնպիսիք, որոնք նպաստում են արժանապատվության կորստին և մերժելի կամ չար են: Այդպիսի գործողությունները չեն կարող ամրագրվել որպես մարդու իրավունք և ազատություն:

Այնինչ արևմտյան մտածողության մեջ արմատավորված է այն պատկերացումը, որ բավական է ապահովել անհատին ազատությամբ և նրան օժտել իրավունքով, և նա ինքն անխուսափելիորեն կընտրի բարին, իր համար օգտակարը: Համարվում է, որ մարդն ընդունակ է ինքնուրույն ընտրություն կատարել, որն անփոփոխ կերպով կհամապատասխանի նրա ներկա շահին:

Սակայն մեղքի վիճակի մեջ գտնվող մարդը միշտ չէ, որ ինքնուրույն

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

կարող է հստակորեն ճանաչել ինչն է բարին և ինչը' չար: Պատճառն այն է, որ նրա բանականությունը, կամքը և զգացմունքը գտնվում են մեղքի գործունեության ոլորտում, և մարդը կարող է սխալվել կենսական նպատակները որոշելու ժամանակ:

Ներկայումս պետականության բացարձակացմանը փոխարինում է առանձին անհատի և բարոյական պատասխանատվությունից ազատ նրա

ռ

իրավունքների բացարձակացումը: Բայց չէ որ բարոյական համատեքստից դուրս մարդկությունը չի կարող ապրել. հայտնի է, որ բարոյական օրենքների քամահրանքը հանգեցրել է բազմաթիվ ուժեղ քաղաքակրթությունների կործանմանը: Ոչ մի օրենքով չենք կարող պահպանել հասարակության կենսունակությունը, չենք կանխի կաշառակերությունը, իշխանության չարաշահումը, ընտանիքների քայքայումը, երեխաների որբացումը, ծնունդների կրճատումը, բնության քայքայումը, մարտնչող ազգայնամոլությունը և կրոնական զգացմունքների վիրավորումը: Եթե մարդը չի տեսնում, որ մեղք է գործում, ապա նրա համար ամեն բան կարելի է: Անմարդկային է դաոնում այն հասարակությունը, որում մարդկային իրավունքները վերածվում են բնազդի ազատագրման գործիքի, իսկ բարու և չարի հասկացությունները խաոնվում են և դուրս են մղվում բարոյական ինքնուրույնության և բազմակարծության գաղափարների կողմից: Նման հասարակությունը կորցնում է անհատի վրա ներգործելու բարոյական լծակները:

Բարոյական նորմերն օգնում են մարդուն չարը բարուց տարբերել, և այստեղ որպես կարևորագույն չափանիշ հանդես է գալիս մարդու խիղճը: Այսինքն' կրոնական բարոյականությամբ համալրված մարդու իրավունքների հայեցակարգը կարող է լինել հասարակական և անձնական գործունեությունը կարգավորող ընդհանրական-ունիվերսալ սկզբունք: Աշխարհի բոլոր հիմնական կրոնները համաձայնվում են բարոյական նորմերի շուրջ: Եվ կրոնական ավանդության տեսանկյունից որպես նորմեր չեն կարող ընդունվել սրբության ծաղրանքը, աբորտը, միասեռականությունը, էվթանազիան և մարդու իրավունքների հայեցակարգի կողմից ակտիվորեն պաշտպանվող վարքի այլ ձևեր:

Մյուս կողմից, թեև հավանաբար ճիշտ չէր լինի քրեական պատասխանատվություն սահմանել մոլեխաղերի, էվթանազիայի, միասեռականության համար, սակայն նաև չի կարելի դրանք ընդգրկել օրենսդրական նորմերում:

ռ

Չէ որ, երբ վարքի նման ձևերին հավանություն տվող օրենքներ են ընդունվում, դրանցից միայն իրենց ընտրությունը կատարած փոքրամասնական խմբերը չեն օգտվում: Այդ օրենքները հիմք են դառնում հասարակության մեջ վարքի նման ձևերի անխափան քարոզի համար: Այսպես, օրինակ, 2006թ. հունվարին ընդունված Եվրախորհրդարանի բանաձևում նախատեսվում է դպրոցներում երեխաներին դաստիարակել միասեռականության ընդունման

39

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ոգով և անգամ տարվա մեջ սահմանում է հոմոֆոբիայի դեմ պայքարին նվիրված օր: Ստացվում է, որ ոչ միայն կոչ է արվում հասարակությանը հարգել որոշակի փոքրամասնությունների կյանքը, այլև օրենքի տեսքով նրա վզին է փաթաթվում միասեռականության քարոզը: Արդյունքում այդ քարոզը գայթակղում է նրանց, ովքեր կարող էին պայքարել այդ չարիքի դեմ և լիարժեք ընտանիքներ ստեղծել:

Ուստի, բարոյական վակուումի հարցը լուծելու հետ մեկտեղ պետք է համապատասխանաբար բարեկարգել օրենսդրությունը և առաջին հերթին ապահովել օրենսդրության զգայունությունը հասարակության մեջ տիրող բարոյական նորմերի նկատմամբ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռ

Այստեղ կարևորվում է նաև ԶԼՄ դերը. մարդն ինչպե ս կարող է բարոյա-բար կիրառել իր ազատությունը, եթե, օրինակ, հեռուստատեսությունը նրան որպես ապրելակերպի հաջող օրինակ է մատուցում սպառումը, բռնությունը, այլանդակությունը, մոլությունը և այլ մեղքեր:

Մեկ խոսքով' մարդու իրավունքների նորմերը պետք է նպաստեն մարդու կատարելագործմանը, այլ ոչ թե նրա մեղսական վիճակի արդարացմանը: Մարդու իրավունքների հայեցակարգի խնդիրը, մեր կարծիքով, մարդու արժեքի պաշտպանությունը և նրա արժանապատվության աճին նպաստելն է:

Մարդը և հասարակությունը ինքնին չեն կարող հասնել բարոյական իդեալի: Դրա համար անհրաժեշտ է Աստծո շնորհը, որը տրվում է ճշմարիտ եկեղեցում: Անհատը և հասարակությունը չեն կարող բարոյական լինել առանց դաստիարակության և ուսուցման, առանց բարու աջակցության և չարի սահմանափակման, այդ թվում նաև այնպիսի չարի, որը, ըստ եկեղեցու, հետևանք է մեղքի, սակայն ժամանակակից իրավունքի հայեցակարգում ընդունվում է որպես «նորմալ երևույթ»:

3 Սեփական, ինքնության և արժեհահամակարգի վերագնահատում և վերաշարադրում

«.. .Հայերը ներկայացնում են յուրահատուկ քաղաքակրթություն»:

Անտուան Մեյե

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայկական քաղաքակրթության միակ ինստիտուցիոնալ կառույցը Հայոց եկեղեցին է: Եթե նախաքրիստոնեական շրջանում հայերի ունեցած արժեքային տարրերի մասին մեզ հասել են միայն պատմական կամ հնագիտական տեղեկություններ, ապա Քրիստոսից հետո ընկած ժամանակահատվածում այդ արժեքները կրող, պահպանող և կիրառող հաստատությունը կենդանի կերպով ու անընդհատաբար պահպանվել է: Եվ

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

Հայության ճևշող մեծամասնությունը, թեկուզև աևվաևաբար, Հայոց եկեղեցու հետևորդն է: Ուստի որպես ավանդական արժեք մեզանում հանդես է գալիս Հայոց եկեղեցու ազգային-քրիստոնեական արժեհամակարգը: Եվ եվրոպական արժեքների ընդունման ու արդիականացման ճանապարհին պետք է ջանալ պահպանել ազգային դիմագիծը, ինչն ինքնության արտահայտությունն է:

Ուստի, մարդու իրավունքների իրացմանը զուգահեռ մենք պետք է լուծենք մեկ այլ խնդիր ևս' սեփական ինքնության, հիշյալ «յուրահատուկ քաղաքակրթության» ըստ հարկի ճանաչումը, այսինքն' վերագնահատումը, ինչը խորհրդային ռեժիմից ձերբազատվելուց հետո մենք դեռևս չենք հասցրել իրականացնել: Մի բան, որը, մեր կարծիքով, պետք է լինի ազգային կրթական համակարգի, առավել ևս բուհական համակարգի առանձնահատուկ խնդիրը, որը և հիմնականում պետք է լինի նրա առանձնահատկությունը աշխարհի համանման այլ համակարգերից:

Նոր արժեքների յուրացումը երբեք չի ենթադրել նախորդի մոռացում ու վերացում: Անգամ այնպիսի կարևոր ու համապարփակ արժեքային համակարգի, ինչպիսին կրոնն է, տվյալ դեպքում քրիստոնեությունը, հաստատումը կատարվել է նախորդի հիմքերի վրա' անխուսափելիորեն կրելով ազգային առանձնահատկությունների դրոշմը: Դրա վառ օրինակն է Հայոց եկեղեցին, որը փոխարինեց հայ հեթանոսական կրոնական համակարգին և ազգայնացավ' քրիստոնեական միջավայրում դառնալով միանգամայն ուրույն' զուտ հայեցի համակարգ: Սա ի վերուստ տրված հաստատություն է, և մարդկային բռնազբոսիկ միջամտությունն այստեղ կարող է լոկ միառժամանակ հաղթական թվալ: Դրա օրինակները բազում են հայոց պատմության մեջ, իսկ վերջինը խորհրդային պետության շրջանն էր: Այդ համեմատաբար կարճ ժամանակից հետո, երբ թուլանում կամ վերանում են արհեստական համակարգի պահպանման համար հսկայական ջանք ու եռանդ պահանջող արտաքին ազդեցությունները, վերստին սկսում է վերականգնվել ազգայինը, քանզի այն ազգի հոգեկերտվածքից է բխում: Իսկ այդ շրջանը ազգի համար դառնում է հետընթացի ու այլասերման ժամանակահատված: Այսինքն հայեցի քաղաքակրթությունը, որը դեռևս սահմանված ու բնութագրված չէ ըստ հարկի, պետք է լինի Հայության և հայաստանցիների ապրելակերպի ու ապրելակարգի անսասան բազան: Հակառակ դեպքում կեղծ է ազգային ինքնորոշումը, և անդեմությունն անխուսափելի: Այս առումով հայ հասարակության, եթե կարելի է ասել, հոգևոր անհասության պայմաններում մարդու իրավունքների իրացման բազմաթիվ բացասական օրինակներ արդեն իսկ ներկրվել են մեր երկիր' ստեղծելով նոր անկառավարելի իրավիճակներ:

41

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

4. Մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգի քննարկում սեփական արժեհամակարգի համատեքստում

ռ

Ստեղծված իրավիճակում մի թե պարտավոր ենք անվերապահորեն ընդունել վարքագծի լիբերալ կարծրատիպերը և բարոյական արժեքները, որոնք ձևավորվել են առանց մեր ուղղակի մասնակցության: Մեր հազարամյա հոգևոր, մշակութային, աստվածաբանական, ինտելեկտուալ ավանդությամբ չպետք է առանց քննադատական իմաստավորման ընդունենք Լուսավորության դարաշրջանում արևմտաեվրոպական մշակույթի համատեքստում ի հայտ եկած գաղափարները, ինչպես որ չպետք է նաև շտապողաբար մերժենք դրանք ամբողջովին, միայն այն պատճառով, որ ծագել են այլ երկրում:

Ցավոք, այս ուղղությամբ տարվող հրապարակային քննարկումները բացակայում են: Ո չ ԶԼՄ-ն, ոչ էլ պետական կամ հասարակական կազմակերպություններն էական քայլեր չեն կատարում հանրային քննարկումների, հասարակական մտքի զարգացման ուղղությամբ: Այդ գաղափարների համալիրը անկանխակալ կերպով վերլուծելու և իմաստավորելու առանձին փորձերը հաճախ անտեսվում են և անգամ' անվերապահորեն մերժվում:

Լինելով հայ ժողովրդի (նրա մեծամասնության) ազգային ավանդական արժեհամակարգի կրողն ու պահապանը' Հայոց եկեղեցին ունեցել է և ունի հոգևոր-բարոյական ու ինստիտուցիոնալ անհերքելի ու ծանրակշիռ դերակատարում: Եվ չնայած վերոնշյալ իրավիճակին, այդ կարգավիճակն ամրագրվել է երկրի Սահմանադրության և պետական ռազմավարության հայեցակարգում: Բացի այն, որ նման կարգավիճակը համապատասխանում է Հայոց կյանքում Հայոց եկեղեցու ունեցած կարևորագույն դերին, այն կարևոր է նաև հասարակական կամ ազգային անվտանգության շահերի տեսանկյունից, որը պահանջում է ամուր պահել ՀՀ հասարակական հիմքերը, որի կարևոր (ավելին հիմնական) մասն է կազմում հոգևոր-մտածելակերպային սկզբունքային միասնականությունը, ընտանիքի ավանդական ամրությունը: Հայոց Եկեղեցին ոչ միայն Հայերի կողմից և նրանցով ձևավորված թե ' հոգեոր, թե ' մտավոր հասարակական կառույց է այլև մարդկային ցեղի Հայ կոչվող տեսակի անխաթար ժառանգականությամբ փոխանցվող դարերի ընթացքում փորձված ու հաստատված համակեցություն ապրելակերպ ու ապրելակարգ: Հետևաբար, նրա նկատմամբ ամեն մի ոտնձգություն ուղղվում է թե մարդկային ինքնին անկրկնելի այս տեսակին, թե դրա հիմքերի վրա այսօր բարձրացող Հայոց պետականությանը:

Ուստի, անհրաժեշտություն կա գործունեության բոլոր ոլորտներում, և նախ և առաջ կրթության ոլորտում, վերաճանաչել ու հաշվի առնել ազգային-հոգևոր ժառանգություն հանդիսացող Հայի էթնիկ-հոգևոր-մշակութային իեքեoրիեակnւթուեե ու առանձնահատկությունը այս ժողովրդի ինքնության

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Վ Ասցատրյաև

անքակտելի հատկանիշը և նրա անօտարելի ժառանգական հարստությունը:

ռ

Չէ որ դրա կորուստը կամ թերագնահատումը ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության կորուստը կլինի, քանզի այն մոլորակի բնակչության արժեքա-յին հարստության անկրկնելի բաղադրիչն է. եթե մոլորակի կենսահամակե-ցության մի տեսակի կամ ենթատեսակի կորուստն է արժևորվում ու պաշտպանության տակ առնվում, ապա առավել ևս պետք է ըստ արժանվույն գնահատվի ու պահպանվի բանակա 'ն տեսակինը:

Բարոյական համակարգի վերաամբողջացման և արդի ժամանակաշրջանին համահունչ դարձնելու ճանապարհին անելիքներ ունի նաև Հայոց եկեղեցին: Նա պետք է հրապարակի հասարակական ոլորտին առնչվող իր վարդապետությունը (սոցիալական դոկտրինը), որտեղ գնահատական-մեկ-նաբանություն կտա ստեղծված իրավիճակին, ներմուծվող արևմտյան արժե-համակարգին (մասնավորապես, միջազգային իրավունքին) ու դրա տարրերին, կառաջարկի հիմնավոր լուծումներ:

Կարծում ենք, Հայոց եկեղեցու սոցիալական դոկտրինի հիմնահարցերից պետք է լինեն.

1. աստվածաբանական և վարդապետական հիմնական դրույթները

2. եկեղեցին և ազգը

3. եկեղեցին և պետությունը

4. քրիստոնեական բարոյականությունը և աշխարհիկ իրավունքը

5. անձնական, ընտանեկան և հասարակական վարքի ու բարոյականության հարցերը

6. եկեղեցին և քաղաքականությունը

7. աշխատանքը

8. բարեգործությունը

9. սեփականությունը

10. անվտանգությունը

11. հանցավորությունը, պատիժը և ուղղումը

12. անձի և ժողովրդի առողջությունը

13. աշխարհիկ կրթությունը, գիտությունը, մշակույթը

14. միջազգային հարաբերությունները և գործընթացները գլոբալացումը, սեկուլյարացումը

15. հասարակական և դավանական զանազան շարժումները:

Դա հայ մարդու համար պարզություն կմտցնի առկա կացության մեջ և կօգնի կողմնորոշվել թե հայ անհատին, թե ողջ ժողովրդին, ինչպես նաև պետական իշխանությանը (պարզաբանում-ուղեցույցներ պետական ռազմավարության համար), կվերականգնի հոգևոր ասպարեզում հայերի ինքնավս-

43

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

տահությունը, անհրաժեշտ պայման կստեղծի հայ ժողովրդի ներկա սերեդիե վերագտնելու և ապրող դարձնելու եկեղեցու ոչ հեռավոր անցյալում ունեցած դերը, կխթանի հայոց փիլիսոփայական և իրավագիտական մտքի զարգացումը: Միաժամանակ նման ջատագովությունը, ինչպես ժամանակին է եղել, կմերկացնի ՀՀ-ում գործող բազմաթիվ կրոնական խմբավորումների ուսմունքների աղքատությունն ու սնանկությունը' օգնելով մարդկանց խուսափել վտանգավոր ազդեցություններից:

Հունվար, 2009թ.

ВОПРОСЫ РЕАЛИЗАЦИИ ПРАВ ЧЕЛОВЕКА

Вардан Асцатрян

Резюме

Усвоение любой ценности со стороны какого-либо народа предполагает приятие этой ценности в качестве части собственной культуры, но до этого необходимо, чтобы эта ценность была узнана и признана этим народом. То есть, нужно, чтобы подобные ценности преподносились по отдельности и имели определенное отношение к жизни человека, его обиходу, и только так они могут стать приемлемыми для принадлежащего к тому или иному народу индивида.

Усвоение и реализация прав человека должны проходить путем их соотнесения и приведения в соответствие с традиционной системой ценностей. Универсально-обобщенными может быть только их принцип, а восприятие и реализация должны соответствовать национальной системе ценностей. Настоящая статья преследовала несколько целей: внести ясность в существующую ситуацию и помочь определиться как армянину-индивиду, так и всему народу, а также государственной власти; восстановить у армян уверенность в себе в духовной сфере, способствовать тому, чтобы церковь вновь обрела ту роль, которую она играла в недавнем прошлом; стимулировать развитие армянской философской и правовой мысли.

44

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.