Научная статья на тему 'Արժեքներն այսօր. Մշակութային ինքնություն Եվ սոցիալական փոփոխություններ '

Արժեքներն այսօր. Մշակութային ինքնություն Եվ սոցիալական փոփոխություններ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
1635
145
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Սոնա Մանուսյան, Արփինե Մանուսյան

Արժեքները դրանց դերը սոցիալական վարքի կարգավորման մեջ. Կողմնորոշիչներ ունենալն, անկասկած, մարդու հիմնարար պահանջմունքներից է: Արժեքները մարդկային պատկերացումների վարքի հարաբերականորեն կայուն կողմնորոշիչներ են, որոնք սահմանում են ընդունելի նպատակները դրանց հասնելու միջոցները: Դրանք, միաժամանակ, այդ գործողությունների երևույթների գնահատման չափանիշներ են: Մշակութային արժեքների տեսության հեղինակ, հայտնի սոցիալական հոգեբան Շ.Շվարցը փորձում է տալ համապարփակ սահմանում՝ նշելով, որ արժեքները մարդկանց կյանքում առաջնորդող «վերացական նպատակներ», համոզմունք-սկզբունքներ են, որոնք վերիրադրական են (այսինքն՝ տարբեր իրադրություններում պահպանում են կայունությունը) ազդում են իրավիճակների մեկնաբանության վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Статья представляет собой попытку критического анализа и обобщения современных социальных исследований, направленных на выявление содержания и динамики ценностных ориентаций как внутренних измерений обществ. Анализируются факторы возросшего интереса к данной области, а также представляются основные концепции и разработки в западной социальной науке. В статье анализируется роль ценностных ориентаций в регуляции социального поведения и в культурной идентичности, а также нелинейная связь культурных изменений и динамики ценностей. Выявляются перспективы и ограничения методологии современных кросс-культурных исследований применительно к армянской реальности. Анализируя современное состояние знания в области культурно-ценностных ориентаций изменяющего общества Армении, обосновывается необходимость восполнения именно социально-психологического знания в данной области. Намечаются специфические задачи подобных исследований.

Текст научной работы на тему «Արժեքներն այսօր. Մշակութային ինքնություն Եվ սոցիալական փոփոխություններ »

Հասարակություն

ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՅՍՕՐ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոնա Մանուսյան’, Արփիեե Մանուսյան"

Արժեքները և դրանց դերը սոցիալական վարքի կարգավորման մեջ. Կողմնորոշիչներ ունենալն, անկասկած, մարդու հիմնարար պահանջմունքներից է: Արժեքները մարդկային պատկերացումների և վարքի հարաբերականորեն կայուն կողմնորոշիչներ են, որոնք սահմանում են ընդունելի նպատակները և դրանց հասնելու միջոցները: Դրանք, միաժամանակ, այդ գործողությունների և երևույթների գնահատման չափանիշներ են: Մշակութային արժեքների տեսության հեղինակ, հայտնի սոցիալական հոգեբան Շ.Շվարցը փորձում է տալ համապարփակ սահմանում նշելով, որ արժեքները մարդկանց կյանքում առաջնորդող «վերացական նպատակներ», համոզմունք-սկզբունքներ են, որոնք վերիրադրական են (այսինքն տարբեր իրադրություններում պահպանում են կայունությունը) և ազդում են իրավիճակների մեկնաբանության վրա [1]։ Միևնույն ժամանակ, արժեքները խիստ ընդհանուր բնույթ են կրում և վատի ու լավի միայն իդեալական մոդելներ են: Իրական վարքն ուղղակիորեն չի բխում արժեքներից, կարող է չհամընկնել, երբեմն անգամ հակասել վերջիններիս։ Մարդուն առհասարակ բնորոշ են վարքային մեծ ճկունություն և իրադրականու-թյուն, ինչը ենթադրում է, որ նա բոլոր հնարավոր իրավիճակներում չի գործելու «ցուցված» արժեքների անփոփոխ ցանկով: Դրսևորելով արժեքներին չհամապատասխանող վարք մարդիկ դրա հիմնավորումը գտնում են * **

* «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ.:

** «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ:

45

ՍՄանուսյան, ԱՄանուսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

առօրյա իրականությամբ ամրապնդված կանոններում և պատկերացումներում: Որոշակի սահմաններում սա ոչ միայն նորմալ, այլև անխուսափելի է: Քանի դեռ արժեհամակարգը որպես չափանիշների ամբողջություն, առկա է, վարքը ենթակա է հետահայաց գնահատման, և «վատ» գնահատվելու դեպքում քիչ շանս ունի ամրապնդվելու թե անհատի, թե հանրային մակարդակներում: Իսկ երբ անորոշությունը հենց չափանիշների մակարդակում է, խնդիրն ավելի լուրջ է, քանի որ այս դեպքում մարդկանց սոցիալական վարքը սկսում է կարգավորվել ավելի իրավիճակային, էգոյից բխող գործոններով: Այսօրվա հայ հանրության մասին ուսումնասիրությունները և առօրյա դիտարկումները թույլ են տալիս վստահության մեծ չափով ասել, որ խնդիրներ են առկա հենց այս հարթությունում։

Արժեքների վերացականությունն ու ընդհանուր բնույթը, սակայն, չեն ենթադրում դրանց անորոշություն. ինչպես անհատի, այնպես էլ հանրության հոգևոր և պրակտիկ կյանքում դրանք ապահովում են կյանքի իմաս-ւռավորվածության, կաեխաւռեսելիության զգացումը, աշխարհի մասին պատկերացումների հստակության բավարար աստիճանը: Մարդն իրականության մասին տեղեկատվություն ստանալիս այն դասավորում է արդեն գոյություն ունեցող պատկերացումների համակարգում, կապակցում իր նախորդ փորձին: Այլ կերպ ասած նա պետք է ունենա կյանքի երևույթները մեկնաբանելու և կանխատեսելու հնարավորություն տվող կամ գոնե նման պատրանք ստեղծող «տեսություն»: Մեկն այս հանգամանքը մատնանշելու համար կիրառում է սոցիալական պատկերացումների հասկացությունը (social representations, Սերժ Մոսկովիցի), մեկ ուրիշը' իրականության կառուցման (ինչպես սոցիոլոգներ Բերգերը, Լուկմանը), մյուսը կոնստրուկտների (ինչպես հոգեբան Ջ. Քելին) և այսպես շարունակ: Օրինակ, Մոսկովիցին ենթադրում է, որ սոցիալական պատկերացումներն անհատի և խմբի համար իրականություն կառուցող մեխանիզմ են. աշխարհի համեմատաբար անհակասական պատկեր կառուցելու պահանջից ելնելով մարդը ձգտում է նոր տպավորություններն «ընտելացնել» (այսինքն դրանք մեկնաբանել ըստ իր ունեցած սխեմաների) և դրանով իսկ անսպասելիության ռիսկը փոքրացնել [2]: Սովորական անհատը, կարճ ասած, չի

46

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

կարող իրեն թույլ տալ պյյուրալիզմի շքեղությունը և միաժամանակ ընդունել մի քանի տեսություն. քիչ մարդիկ են, որոնց դա կհաջողվի հոգեկան ճկունության շնորհիվ, իսկ մեծամասնության համար դա ապակողմնորո-շող գործոն է: Այս տեսանկյունից տեղին է պարզել' ինչ է անում այսօր հայ անհատն աշխարհի այդ անհակասական պատկերը ստանալու համար, ինչպիսին է այդ պատկերն այսօր, և ինչ դերակատարներ կան այդ պատկերի ձևավորման մեջ:

Այսպիսով, արժեքային կողմնորոշիչների անորոշությունն առնվազն մի քանի հետևանք ունի միկրո- և մեզոմակարդակներում, որոնցից են

1. փոխհարաբերությունների և անհատի առօրյա վարքի անկայունություն և չկարգավորվածություն;

2. սոցիալական համերաշխության խնդիրներ համընդհանուր կանոնների և տարբեր խմբերի մոտ կողմնորոշումների խիստ տարբերության պատճառով;

3. անհատների ու խմբերի ավելի մեծ կառավարելիություն և խոցելիություն զանազան ազդեցությունների (ներառյալ ինֆորմացիոն) հանդեպ, որոնք պարունակում են արժեքային կողմնորոշման թվացյալ այ լընտրանքներ:

Մարդու գործողություններում և մտածելակերպում արժեքների կարգավորող նշանակությունից ելնելով տեղին է պնդել, որ դրանց հստակությունն էական է անհատի և հասարակության հոգեբանական անվտանգության համար: Որոշակի արժեհամակարգ կրելու մասին պատկերացումը պարզապես անձնային նույնականության մաս չէ: Արժեքային կողմնորոշումները միաժամանակ նաև մշակութային կողմնորոշումներ են սերտորեն կապված կոլեկտիվ ինքնության հարցերի հետ: Դրանք գործոն են ինչպես սեփական մշակութային յուրատիպության ընկալման, այնպես էլ այլ մշակույթներից տարբերակման, դրանցից հեռավորության կամ մերձության աստիճանի ընկալման համար: Ընդ որում, մարդիկ շատ արժեքներ ընկալում են որպես իրենց խմբին ներհատուկ, թեև հիմնարար արժեքներն, ըստ էության, համամարդկային բնույթ ունեն [3; 4], և իրական մշակութա-

47

ՍՄանուսյան, ԱՄանոայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

յին տարբերություններն արտահայտվում են դրանց հարաբերակցության, «հավաքակազմի» մեջ: Արժեքները հասարակության համակարգում կազմում են հարաբերականորեն կայուն կառուցվածք, որում գործում է հիերարխիայի սկզբունքը. դրանց մի մասը գերակա է, մյուսը ավելի ստորադասված։ Այսպիսով, որոշակի արժեհամակարգ կրելու մասին պատկերացումն անձին կապում է իր մշակութային հենքին և հասարակական կյանքին։ Ու թեև արժեհամակարգը համարվում է հարաբերականորեն կայուն և փոփոխվում է շատ ավելի դանդաղ, քան, ասենք, վարքաձևերը, այնուհանդերձ, ժամանակի ընթացքում այն ևս որոշակի փոխակերպումներ է ապրում:

Մշակութային փոփոխություններ և արժեքների դինամիկա. Հասարակությունը դինամիկ, ինքնակարգավորվող համակարգ է, որը ձգտում է կայունության, բայց միաժամանակ փոխազդում է արտաքին աշխարհի հետ պարբերաբար նոր տարրեր վերցնելով այլ մշակույթներից: Այս առումով մշակութային սահմանները ոչ թե ընդհատման, այլ համագործակցության գծեր են, որոնք կարելի է համեմատել մեմբրանի ընտրողական թափանցելիությամբ օժտված նուրբ թաղանթի ֆունկցիայի հետ: «Մեմբրանա-յին» ընտրողականություն պետք է նաև արժեքային կողմնորոշումների վրա տարերային և ուղղորդված ազդեցությունների ֆիլտրման համար, իսկ այդպիսի հատկությունը պահանջում է ինքնակազմակերպման բարձր մակարդակ և բավարար «ինքնագիտելիք»: Այլապես ցանկացած այլ խումբ ընկալվում է որպես խորթ, վտանգավոր, իսկ սեփական արժեքները արտաքին վնասակար ազդեցությունների թիրախ, մինչդեռ բովանդակապես ճշտված չէ որոնք են այդ արժեքները և դրանց փոփոխության մյուս հավանական գործոնները: Հայի մշակութային-արժեքային չափման մասին պատկերացումներում քիչ չեն էմպիրիկ հաստատում չստացած, կաղապարային պնդումներ' ինչպես հասարակագիտության մեջ, այնպես էլ կենցաղային մակարդակում: Գերիշխում են կլիշեներ և դրական, և բացասական կամ խիստ ընդհանուր կարգի դատողություններ, օրինակ այն մասին, որ մենք գտնվում ենք անցումայնության փուլում, որ մեր արժեհամա-

48

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

կարգը փոխակերպվում է: Այդ կարգի դատողությունները դարձել են նաև պոպուլիստական բառապաշարի ակտիվ մաս: Օրինակ, այսօր կատարվող մի շարք անցանկալի հասարակական երևույթներ բացատրելու համար ընդամենը նշում են անցումայնության հանգամանքը, և, ըստ էության, այդտեղ էլ կանգ առնում: Արժեքները քննարկելիս մեկ այլ սիրված թեմա է գլո-բալացման ու ընդարձակ միջմշակութային շփումների շեշտադրումը: Մշակութային փոխներթափանցումը մարդկությանն ուղեկցում է վաղուց ի վեր, և թեպետ նոր ժամանակներում այն իսկապես նոր թափ է ստացել, այսօր այն փոխարինում է ցանկացած, այդ թվում ներքին ծագման տրանսֆորմացիաների գործոնները հասկանալուն: Սա մոտավորապես նույնն է, ինչ դեռահասի խնդիրները բացատրել միայն դեռահասության ճգնաժամի գոյությամբ չդիտարկելով տվյալ դեռահասի անձի և միջավայրի առանձնահատկությունները: Այս առումով ասել, որ գտնվում ենք անցման մեջ, գիտելիք չի ավելացնում այն մասին, թե ինչպիսին ենք։ Ինչպես իրավամբ նշում է Շ.Շվարցը, մշակույթի վրա գլոբալացման ազդեցության մասին խոսակցությունները տեսաբաններին, հետազոտողներին և նաև հասարակ մարդկանց հանիրավի բերում են այն մտքին, որ մշակույթներն արագորեն փոխվում են, իսկ միջմշակութային տարբերությունները հետզհետե նվազում [3, с. 46]: Անշուշտ, շատ բաներ մարդկանց առօրյա վարքում և դատողություններում փոխվել և տարբեր հասարակություններում համահարթեցվել են, բայց սա ուղղակիորեն չի բերում նույնքան արագ փոփոխություններ արժեքային կողմնորոշումների մակարդակում։ Բազային մշակույթն ու արժեքներն այդքան արագ չեն փոխվում: Սա կապ ունի նաև մշակութաբանների կողմից առանձնացվող փակ և բաց մշակույթ հասկացությունների տարբերակման հետ. մշակույթի արտաքին, հետազոտողի համար տեսանելի, շոշափելի «բաց» շերտի կողքին կա նաև խորքային, «փակ», այսինքն խոսքային միջոցներով դժվար արտահայտելի շերտը [5]: Այս երկուսը նույնական չեն, և «փակ» մշակույթի տարրերն ավելի կայուն ռեզիստենտ են. այսպիսի տարրերի շնորհիվ հասարակությունը նաև ան-ուղղակիորեն դիմադրում է մշակութային նորամուծություններին: Համարվում է, որ մշակութային դիֆուզիան ամենից արագ տեղի է ունենում նյու-

49

ՍՄանուսյան, ԱՄանոայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

թական մշակույթում մշակութային արտեֆակտերի ձևով, և ամենից դանդաղ նորմատիվ-արժեքային համակարգում [3; 6]: «Գրեթե բոլոր երկրնե-րում ճանապարհորդները կգտնեն ջինսեր, համբուրգերներ, ռոք խմբեր.

ռ

բայց արդյո ք այդ փոփոխություններն արտացոլում են նաև տվյալ երկրի սոցիալական ինստիտուտների գործառության հիմքում ընկած նորմատիվ-արժեքային կողմնորոշումներ»,- սկեպսիսի մեծ չափաբաժնով հարցնում է Շ.Շվարցը [3, с. 46]:

Ուշագրավ է, որ երբեմն նորամուծություններին, որ պետք է բերեն արժեքային փոփոխություն, ընդունող մշակույթն արձագանքում է «խորամանկությամբ»: Օրինակ, նոր արժեքը, որը ներմուծվում է որպես քաղաքացիական, պետք է ունենա իր համապատասխան վարքային ցուցանիշները: Սակայն երբեմն տվյալ արժեքի զուտ արտաքին կողմը վերցնելով մարդիկ դրանք իրականում գործարկում են ավանդական կողմնորոշումները պահպանելու համար: Այսպես, մեր մասնակցությամբ հետազոտության1 շրջանակներում հարցված հասարակագետ-փորձագետներից մեկի դիտարկումից եզրակացնում ենք, որ համայնքային ընտրությունները Հայաստանի որոշ գյուղերում ոչ թե ամրագրում, այլ շրջանցում են ընտրության ինստիտուտը, քանի որ բացասում են գաղտնիության սկզբունքը և ընթանում են բացահայտ ընտրվող գյուղապետին իրենց լոյալությունը ցույց տալու համար: Փաստորեն, ընտրությունն այստեղ բխում է ոչ թե քաղաքացիական, այլ համայնքային արժեքներից և վերահաստատում է վերջիններս։

Այսպիսով, մշակույթում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով վաղ է դատել մշակութային փոփոխությունների մասին: Մյուս կողմից, բացառված չէ, որ այսօր շատ վտանգներ կապված լինեն ոչ այնքան սրընթաց փոխվելու, որքան նույնը մնալու և չզարգանալու հետ: Եվ որ ավելի կարևոր է, եղած մշակույթը փոխելը պարզապես դա նորով փոխարինելը չէ: Թերևս, սխալ չի լինի ասել, որ անգամ ծրագրային և տեղեկատվական ազդեցությունները նպատակային կամ տարերային, մշակութային արժեք-

1 Փորձագիտական հարցազրույցներն իրականացվել են «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների, այդ թվում հեղինակի կողմից «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությունը» գիտական հետազոտական ծրագրի շրջանակներում (ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից)։

50

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

ները փոխում են ոչ այնքան փոխարինելու այլ մշակույթ ձևավորելու, որքան եղածը «հանելու» իմաստով:

Մշակութային արժեքները փոփոխական են ոչ միայն ժամանակի մեջ, այլև միևնույն հասարակության մեջ մի սոցիալական խմբից մյուսը։ Այդ միջխմբային տարբերությունները կարող են շատ սուր, անգամ բևեռային լինել: Վառ օրինակ է Եվրոպա կամ Արևմուտք հասկացության միանգամայն տարբեր իմաստային և հուզական բեռը մեր հանրության տարբեր շերտերի համար (մեկի համար այն սրտամոտ, մյուսին խիստ խորթ է, և այսպես շարունակ): Ի հավելումն, հասարակական կամ քաղաքական ազդեցության հավակնող խմբեր նույն արժեքները կարող են օգտագործել ու շահարկել տարբեր իմաստներով ու նպատակներով: Ընդ որում, մշակութային կողմնորոշումները փոխվում են ի պատասխան այս խմբերի միջև ուժի/իշխանության հարաբերակցության փոփոխության [3]: Պարզ ասած, որ խումբն ազդեցության ավելի մեծ ռեսուրս ունի, ավելի մեծ հետք է թողնում նաև հանրության արժեհամակարգի ընդհանուր պատկերի վրա: Դժվար չէ նկատել, որ հասարակության արժեհամակարգի մասին խոսելիս սովորաբար նկատի ենք ունենում ոչ թե տարբեր շերտերի դավանած արժեքների «միջինը», այլ գերիշխող խմբերի արժեքային կողմնորոշումները ամրապնդված սոցիալական կառուցվածքով։ Մշակույթը և սոցիալական կառուցվածքը զգալիորեն փոխկախված են: Մշակութային-արժեքային

կողմնորոշումներն ընկած են հասարակության կառուցվածքային կազմակերպման հիմքում, հանդիսանում են ինչպես ուղեցույց, այնպես էլ արդարացում սոցիալական ինստիտուտներ ձևավորող գործիչների համար: Սոցիալական ինստիտուտների գործառությունը հետադարձ կապով անդրադառնում է մշակույթի վրա. երբ այդ ինստիտուտները հաջողություն են ունենում, մշակութային-արժեքային կողմնորոշումները, որոնք համահունչ են նրանց գործելակերպին, ամրապնդվում և ուժգնանում են [7; 1]: Արժեքային կողմնորոշումները զգայուն են քաղաքական կառուցվածքի, պրոցեսների ու գաղափարախոսության հանդեպ, որոշակիորեն արտացոլում և մյուս կողմից ձևավորում են դրանք: Նշվածը կարելի է փորձել պատկերացնել օրինակներով։ Այսպես, եթե տվյալ հասարակության մեջ ծեր մար-

51

ՍՄանուսյան, ԱՄանոայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

դիկ բարձր արժևորում ունեն, դա կարող է համապատասխան կառույցների համար շարժառիթ լինել նպաստավոր սոցիալական քաղաքականություններ զարգացնելու համար և պետք է որ արտացոլվի դրանցում: Իսկ եթե այդ ինստիտուցիոնալ մակարդակում ծեր բնակիչների հանդեպ հոգածությունն անբավարար է, դա ի վերջո հետադարձ կերպով կբերի ծերերի հանրային արժևորման նվազման։ Մեկ այլ օրինակ է աշխատանքի հանդեպ վերաբերմունքը. որքան էլ այն արժևորվի ընդհանուր դատողությունների կամ հայի ինքնակերպարի մակարդակում (աշխատասեր, քարից հաց քամող ժողովուրդ և այլն), այն դժվար է համարել գործող արժեք, քանի որ ինստիտուցիոնալ մեսիջներն այլ բան են ամրապնդում (իմիջիայլոց վերաբերմունք աշխատանքի կատարման որակին, ջանքերի ներդրման, աշխատասիրության խրախուսման բացակայություն և այլն): Կամ, եթե քաղաքացիական որոշ խմբեր դավանում են հավասարության, հորիզոնականության արժեքներ, դա դեռ բնութագրական չէ ողջ հասարակությանը, քանի դեռ արժեքներ ձևավորող հիմնական ինստիտուտներում, օրինակ կրթական համակարգում, շարունակում են գործել ուղղահայաց և ավտորիտար հարաբերություններ:

Այսպիսով, խորքային փոփոխությունները պետք է արտացոլվեն նաև սոցիալական կառուցվածքի և պրակտիկաների փոփոխության մեջ, հաստատվեն դրանց միջոցով:

Արժեքները Հայաստանում, նախնական դիտարկումներ. Այսօր տարածված են ինչպես արժեքների պահպանման, այնպես էլ փոփոխման մասին խոսակցություններ, որոնք, սակայն, մնում են անորոշ, նկարագրական հարթության մեջ։ Մեզանում դիտարկվող մի շարք երևույթներ միայն մասամբ կարելի է բացատրել անցումային լինելու և այլ նոմինալ հասկացություններով: Այդ երևույթներից մեկը տարբեր սոցիալական խմբերի

բևեռացումն ու փոխադարձ բացասական վերագրումներն են արժեքների տեսակետից: Ինչպես վերը նշեցինք, սոցիալական և մշակութային անհա-մասեռություն առկա է բոլոր երկրներում, սակայն այնպիսի ինտենսիվ դիսկուրս արժեքների ու հակաարժեքների, սեփական և «սխալ» խմբերի

52

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

միջև տարբերության մասին, ինչպիսին այսօր ընթանում է Հայաստանում, ամեն տեղ չես գտնի: Փոխադարձ մշակութային-արժեքային դիստանցիան տարբեր քաղաքացիական և ավանդական խմբերի միջև բավական մեծ է առնվազն ընկալումների մակարդակում: Հիմնական տեսանելի գծերից մեկը լարվածությունը, հակադրությունն է պայմանականորեն անվանվող ավանդականի ու «արևմտյանի» միջև, որ տարբեր մասնավոր հարցերի շուրջ ընթանում է տարբեր ինտենսիվությամբ։ «Գլխավորխնդիրն այն է, որ ավանդականը և ժամանակակից պոլիտկոոեկտ արևմտյանը հակասության մեջ են ցանվում: Եվ դա արտահայտվում է բոլոր մակարդակներում»,-մատնանշում է մեր կողմից հարցված փորձագետներից մեկը: Մեկ այլ փորձագետի դիտարկմամբ չնայած վերջին շրջանում անհատի վրա խմբային վերահսկողության որոշակի թուլացմանը, անհատական որոշումների ընդունման հարցում որոշակի ազատականացմանը, «այնուամենայնիվ, մնում ենք ավանդական արժեքների շրջանակներում, և մեր մոտեցումն առավելապես ավանդական է: Օրինակ, մենք մարդու մեջ շարունակում ենք կարևորել ոչ թե նրա ձեռքբերովի որակները, այլ ի ծնե ունեցածները ում զավակն է, ումբարեկամն է» Ակնհայտ է, որ մշակութային փոխակերպումներն այսօր չեն ընթանում գծային կերպով ավանդականից անշեղորեն դեպի ոչ ավանդական: Բազմաթիվ ընդհատումներ, վայրիվերումներ կան, և մեծ իմաստով այսօր ունենք էկլեկտիկ պատկեր գերիշխող արժեքների և վարքաձևերի միջև անհամարժեքությամբ:

Վերարժևորումն օրինաչափ գործընթաց է, բայց տարբեր հասարակություններում այն ընթանում է քանակական և բովանդակային որոշակի տարբերություններով: ՀՀ հանրության արժեքային կողմնորոշիչները հստակ չեն և բովանդակային առումով (որոնք են այդ արժեքները և ինչ են նշանակում), և կառուցվածքի տեսակետից (ինչ համակարգ են կազմում, որոնք են դրանում ավելի առաջնային, որոնք ավելի ստորադասված): Սովորական են դարձել մեկնաբանությունները երկակի ստանդարտներով ապրելու, երկարժեքության, անոմիայի, հակադիր արժեքների գոյակցության մասին: Կան մի քանի հոգեբանական հասկացություններ, որոնք տեղին են նման իրավիճակում հանրության հոգեբանական կայունության

53

ՍՄանուսյան, ԱՄանուսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

մասին մտորելու համար: Համարվում է, որ կոզեիաիվդիսոնանսի ապրումը (միևնույն երևույթի մասին միաժամանակ իրար հակասող պատկերացումներ ունենալը) և ոչ կnեgրուեետությաե ապրումը (սեփական էությանը և տեսակետին չհամապատասխանող վարքը), քրոնիկ դառնալու դեպքում, մարտահրավեր են անձի հոգեբանական առողջությանը։

Հայաստանի քաղաքացին այսօր խնդիր ունի ճշտել ոչ միայն իր մշա-կութային-արժեքային աշխարհագրությունը, այլև բացահայտել արժեքա-յին դաշտի բովանդակությունը տարբերակելով անփոփոխ մնացող արժե-քային առանցքի, փոխակերպվածի, փոխառվածի և, ինչու ոչ' արդեն ժամանակավրեպի միջև: Առօրեական դիսկուրսը թույլ է տալիս դուրս բերել, որ ընդհանուր առմամբ ինքն իրեն այս հարցադրումներն անող հայ անհատը դժվարանում է իրեն «տեղավորել» արժեհամակարգի այնպիսի հայտնի աշխարհագրության մեջ, ինչպիսին արևելք-արևմուտքն է, կամ բնութագրել իր իսկ մշակույթը կոլեկտիվ-ինդիվիդուալիզմ չափումների տեսակետից1: Հայ մշակույթ փոխադրվելիս այդ չափումները երկակի մեկնաբանություն են ստանում' կախված նրանից, թե կյանքի որ ոլորտի մասին է խոսքը: Այսպես, սեփական մշակույթը բնութագրելիս, ներառյալ քննադատելիս, շատերը մատնանշում են մե կ անհատապաշտական գիծը (օրինակ' համախմբվելու դժվարությունները), մե կ կոլեկտիվիստական հատկանիշները (հասարակական կարծիքից, սոցիալական համատեքստից անհատների վարքի չափազանց մեծ կախվածությունը): Հետաքրքիր է նկատել նաև, որ սեփական ինքնատիպության մասին դիսկուրսում հաճախ գործածվում է «ո չ արևմուտք, ո չ արևելք»-ի, խաչմերուկում լինելու գաղափարը: Քաղաքակրթական և մշակութային սահմանագծի վրա հայությանը տեղավորելը ևս հաճախակի մոտիվ է հայ երիտասարդության շրջանում (սա, իհարկե, իր հերթին մասամբ ազդված է տպագիր դիսկուրսով, ԶԼՄ տեքստերով և այլն): Տիպիկ արտահայտություններ են' «մենք ոչ արևելք ենք, ոչ արևմուտք», «ոչ Ասիա, ոչ' Եվրոպա», «և Ասիա, և Եվրոպա», «մենք խաչ-

1 Հետազոտողները վերջին շրջանում գիտակցել են կոլեկտիվ-ինդիվիդուալիզմ խիստ ընդհանուր բաժանման անբավարարությունը մշակույթի բնութագրման համար և փորձում են ավելի մասնավորեցնել այդ բաժանումը։ Օրինակ, միջմշակութային հոգեբան Դ.Մացումոտոն ավելացնում է ևս մեկ չափում առանձնացնելով ուղղահայաց և հորիզոնական կոլեկտիվիզմ և ուղղահայաց ու հորիզոնական ինդիվիդուալիզմ:

54

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

մերուկ ենք», «մեջտեղում ենք» և այլն: Նման ինքնընկալումը միայն հայերին չի բնորոշ և դրսևորվում է նաև շատ այլ երկրների (հատկապես' Անդրկովկասի, Թուրքիայի) հանրային դիսկուրսում: Այս միտքը փաստական տեսանկյունից այնքան մեծ կշիռ չունի, որքան հոգեբանական հարթության մեջ: «Ոչ այստեղ, ոչ այնտեղ» դիրքավորումը կարող է լինել նաև շփոթի (օրինակ' արժեքային կողմնորոշումներում) ցուցանիշ: Չբացառելով, որ «խաչմերուկային դիրքը» կարող է ինքնատիպության մաս կազմել, նման ինքնընկալման մեջ կարելի է նկատել նաև կողմնորոշումների հստակության պակաս: Փաստ է, որ այսօրվա ֆրանսիացին չի դժվարանում իրեն մշակութապես և արժեքաբանորեն տեղավորել Եվրոպայում, կամ իրանցու մշակութային ինքնության մեջ արևելցի լինել-չլինելու հարց չի ծագում, մինչդեռ նույնը դժվար է պնդել հայ անհատի մասին:

Մինչ այժմ գրվածից բխում է նաև հռչակվող (խոսքային մակարդակում) և իրական (գործողությունների մակարդակում դրսևորվող) արժեքների տարբերակումը, որոնց չհամընկնումը նկատելի է հայ հանրության մեջ։ Ա.Թադևոսյանն այս առնչությամբ առանձնացնում է արժեքներ և պսևդոարժեքներ, որոնք իրականում այլ սոցիալ-մշակութային երևույթներ են կոնկրետ սոցիալական խմբերի շահերը սպասարկող [8]: Այսպիսի տարամիտման պատճառների մասին դժվար է վստահ խոսել։ Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ հռչակվող արժեքներն այլևս չեն պատասխանում ներկա իրողություններին, «չեն աշխատում», հետևաբար արդեն բովանդակազրկվել են։ Միևնույն ժամանակ, մշակութային դիմադրության շնորհիվ դրանք ռեզերվացվում, պասիվ կերպով պահպանվում են, քանի որ մեկ այլ փուլում կարող են կրկին ակտուալացվել։

Արժեքների հետազոտություններ ե Հայաստան. Վերջին տարիներին արդեն խիստ աճել է արժեքների հանդեպ հետաքրքրությունը տարբեր բնագավառներում։ Պատճառների շարքում են տարաբնույթ լոկալ ու համաշխարհային գործընթացներ աշխարհաքաղաքական և հասարակական վերաձևումները, մշակութային շփումների մեծացումը, ներքին հասարակական խնդիրները, ինչպես նաև տարբեր տեղեկատվական ներգործու-

55

ՍՄանուսյան, ԱՄանոայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

թյուններ, որոնք բերում են միևնույն հասարակության ներսում անհամաչափ և տարամետ զարգացումների։ Մի կողմից, տեղի են ունենում մշակութային փոխակերպման, սեփականի հանդեպ սկեպսիսի ու վերանայման գործընթացներ, մյուս կողմից սեփական մշակույթին «վերադառնալու» միտումներ։ Սա տարբեր երկրներում սկսում է ուշագրավ կերպով արտահայտվել միաժամանակ բևեռային բաներ ուզենալու և հայտարարելու մեջ. հանդուրժողականության հռետորաբանություն համադրված էթնո-ցենտրիզմով, հավասարություն նյութական կուտակման մրցակցային օրենքներին զուգահեռ, ազատություններ ավանդույթները կորցնելու վախերով մեկտեղված, աշխարհիկ արժեքներ կրոնականացման նոր ալիքների կողքին: Այս ամենն առաջ է բերում ինչպես ուրիշ, այնպես էլ սեփական մշակույթը հասկանալու, հետազոտելու անհրաժեշտություն: Տարիների ընթացքում արժեքների հետազոտությունները հետզհետե անհատական մակարդակից անցել են կոլեկտիվ մակարդակ: Ոչ վաղ անցյալում հոգեբանությունը բավարարվում էր առանձին անհատների արժեիմաստային ոլորտի ուսումնասիրմամբ ու այնքան էլ ներգրավված չէր լայնամասշտաբ հետազոտություններում թողնելով դա քաղաքագետներին ու մշակութա-բաններին։ Իսկ վերջին տարիներին այն դարձել է նման հետազոտությունների լիիրավ մասնակից:

Մշակութային արժեքների ուսումնասիրման մեջ մինչ այժմ ազդեցիկ են այսպես կոչված չափողական մոտեցումները, որոնք սկիզբ են առել Գ.Հոֆսթեդի և Հ.Տրիանդիսի հայտնի մոտեցումներից [9; 10]։ Այդպիսի չափումներ են, օրինակ, Տրիանդիսի կողմից առաջ քաշված կոլեկտիվիզմ-ին-դիվիդուալիզմը, Հոֆսթեդի առաջարկած երկարաժամկետ և կարճաժամկետ կողմնորոշումները և այլն։ Երկարաժամկետ կողմնորոշումն, ըստ նրա, արտահայտվում է ուղղվածությամբ դեպի ապագան, դեպի պրագմատիկ արդյունքները և բնորոշ է արևմտյան հասարակություններին։ Իսկ կարճաժամկետ կողմնորոշումը ենթադրում է ուղղվածություն դեպի անցյալն ու ներկան, դեպի ավանդույթն ու սոցիալական պարտավորու-թյունները, ինչը բնորոշ է արևելյան հասարակություններին։ Չափողական մոտեցումների հիմնական գաղափարն այն է, որ մշակութային

56

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

զանազանությունը բացարձակ բնույթ չի կրում և չափելի է միևնույն «քանոնով», որից հետո հասարակությունները կարելի է տեղավորել որոշակի չափման համակարգում (առանցք, կոորդինատային համակարգ)։ Արդյունքում ստացվում է ընդհանուր, բայց համեմատելի պատկեր այլ մշակույթներից հեռավորության, մշակութային այս կամ այն գոտում հայտնվելու առումով։ Վերջին շրջանում չափողական հետազոտություններն ընթանում են առանձնահատուկ ինտենսիվությամբ և նոր տեսական մոդելներով։ Դրանցից ամենամասշտաբայինն այսօր արժեքների համաշխարհային հետազոտությունն է ամերիկացի քաղաքագետ Ռ.Ինգլհարթի ղեկավարմամբ: Ռ.Ինգլհարթը համարում է, որ հասարակությունները կարելի է համեմատել ըստ հետևյալ երկու բևեռային չափումների. 1. ավանդական և աշխարհիկ-ռացիոնալ արժեքներ և 2. գոյապահպանման և ինքնարտահայտման արժեքներ։ Բարձր մատերիալիզմ ունեցող կամ այլ կերպ տնտեսապես չզարգացած հանրություններում գերապատվություն են տալիս գոյապահպանման ու ապահովության արժեքներին (տնտեսական աճ, կայուն տնտեսություն, կարգուկանոնի հաստատում և այլն)։ Իսկ աշխարհիկ-ռացիոնալ և ինքնարտահայտման արժեքները համարվում են, իր իսկ տերմինով, հետմատերիալիստական, այսինքն դրանք բնորոշ են նյութական արժեքների հրատապությունը հաղթահարած, կարճ ասած «լավ ապրող» հասարակություններին [11-13]: Այսինքն հետմատերիալիստական հանրություններն արդեն իրենց կարող են թույլ տալ հանդուրժողականության, քաղաքացիական իրավունքների և ազատությունների մասին հոգալու «շքեղությունը»: Տրամաբանությունը պարզ է թվում. այն, ինչ պակաս է, առաջացնում է ձեռք բերելու ձգտում, դառնում է նպատակ, հետևաբար նաև արժեք։ Չնայած այս մոտեցման սահմանափակումներին, Հայաստանի մասնակցությունն այս հետազոտություններին օգտակար է սեփական իրավիճակի ինչ-որ կողմեր հասկանալու համար։ ՀՀ-ն մասնակցել է արժեքների համաշխարհային հետազոտություններին (WVS) 1997թ. և 2010թ., ինչպես նաև 2008թ. Արժեքների եվրոպական ուսումնասիրության շրջանակներում (EVS, որն օգտագործում է նույն WVSմեթոդաբանությունը)։ Հայաստանը WVS կայքում քարտեզագրված է դեռևս միայն

57

ՍՄանուսյան, ԱՄանոայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

1997թ. տվյալների հիման վրա: Այդ տվյալներով ՀՀ-ն աշխարհիկ-ավան-դական առանցքում զբաղեցնում է միջանկյալ դիրք, իսկ գոյապահպանում-ինքնարտահայտում առանցքի վրա գոյապահպանման արժեքների միտ-վածություն այդպիսով տեղավորվելով Հարավային Ասիա և նախկին կոմունիստական աշխարհագրա-արժեքային դաշտերում1: 2010թ. տվյալները դեռ մշակման փուլում են և շուտով համեմատելու ավելի հստակ հնարավորություն կտան: Ինչևէ, տվյալների նախնական դիտարկումը թույլ է տալիս տեսնել, որ 1997թ. համեմատ ավանդականության արժեքները շատ ոլորտներում ոչ միայն չեն զիջել դիրքերը, այլև ավելի են ամրապնդվել, ինչին առանձին կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում։

Չափողական մոտեցումները, մասնավորապես արժեքների համաշխարհային հետազոտությունը, մի շարք սահմանափակումներ ունեն։ Օրինակ, 1. օգտագործվում են խիստ կոպիտ քանոն և խոշոր ընդհանրացումներ (մատերիալիզմ, հետմատերիալիզմ, հեդմոդեռնիզմ և այլն). դրանք մեծ վերապահումով կարելի է ընդունել որպես ողջ հասարակության բնութագիր; 2. այն գործ է ունենում միջինացված պատկերի հետ, որից դուրս են մնում արժեքների հիմքում ընկած բովանդակային նրբությունները, ներ-հասարակական տարբերությունները, 3. որպես հարցում այն հիմնվում է մարդկանց պատասխանների և ոչ թե իրական պրակտիկաների վերլուծության վրա, որի դեպքում կարող են նշվել արդեն չգործող, բայց խոսքային կաղապարներով վերարտադրվող արժեքներ։

Ինչևէ, նման հետազոտությունները գոյացնում են հսկայական տվյալների բազա և ճիշտ օգտագործվելու դեպքում ինֆորմատիվ են նույնիսկ սահմանափակումներով հանդերձ։ Ինչպես նշվեց, ըստ այս հետազոտության շարունակում են գերակայել ավանդական և գոյապահպանման կողմնորոշումները, իսկ մեթոդաբանության համաձայն, դրանց ցուցանիշ-ների շարքում են այլ խմբերի և փոքրամասնությունների հանդեպ ցածր հանդուրժողությունը, ազգայնական աշխարհընկալումը և այլն։ Այսինքն, եթե հասարակագետները կարողանան բռնել վերլուծական և ոչ թե հուզա-

1 http://www.worldvaluessurvey.org/wvs/articles/folder_published/article_base_54, http://www.worldvaluessurvey.org/wvs/articles/folder_published/article_base_111

58

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

գնահատողական դիրք, ապա հասարակության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներին կարձագանքեն ոչ թե հիասթափությամբ, սարսափով, պիտակներով (օրինակ վերջերս շահարկվող «ֆաշիստական հասարակություն»-^, այլ հաշվի նստելով նմանատիպ տվյալների հետ ստիպված կլինեն եղածն օրինաչափ համարել։ Հակառակ դեպքում ստացվում է զավեշտ. քաղաքացիական, հետմատերիալիստական մտածելակերպ է ակնկալվում հենց ավանդականությունն ու գոյապահպանումը մարմնավորող միջին վիճակագրական անհատից։ Եվ այդպես հերթական անգամ անհատին թողնում են այն զգացողության հետ, որ ինչ-որ կարևոր հարցում ձախողվել է, բայց ինչն է սխալ արել այդպես էլ լավ չի հասկանում։

Իհարկե, արժեքների համաշխարհային հետազոտություններն արվում են ոչ այնքան մշակույթների վերաբերյալ ճանաչողական հետաքրքրությունից դրդված, այլ միջազգային հարաբերություններում այդ գիտելիքը կիրառելու, տեղական և միջազգային քաղաքականություններ

ռ

մշակելու նպատակով։ Չէ որ արժեքներն արտացոլում են ոչ միայն մշակութային ինքնատիպություն, այլև քաղաքական կողմնորոշումներ։ Վերջում նշենք նաև, որ արժեքային գործընթացների մասին խոսելիս ներհա-սարակական գործընթացների քննարկումը նույնքան կարևոր է, որքան միջմշակութային համեմատումները: Այդ ներքին գործընթացներն ունեն իրենց բովանդակությունը, օրինաչափությունները և տեմպերը, որոնք ոչ միշտ են ուղղակիորեն կապված համաշխարհային գործընթացների հետ: Այդ նպատակով անհրաժեշտ են սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություններ, որոնք կդիտարկեն մակրո-, մեզո- և միկրոփոփոխությունները, արժեքային կողմնորոշումներն ու ապակողմնորոշումները կրող անհատներին: Այսօր Հայաստանում հոգեբանները մեդիա-հարթակներից տարածում են սուբյեկտիվ, հետազոտությամբ չհավաստված, առօրյա մտածողության մեջ արդեն իսկ բավական չարչրկված գաղափարներ մեր մշակութային արժեքների մասին չհղկված քարոզչական երանգներով: Արդյունքում առնվազն երկու բան է տուժում և գիտելիքը, և մասնագիտության կշիռը, բայց սա առանձին վերլուծության խնդիր է:

Հունիս, 2012թ.

59

ՍՄանուսյան, ԱՄանուսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Schwartz S.H., Value orientations: Measurement, antecedents and consequences across nations. / In: R. Jowell, C. Roberts et al (Eds.). Measuring attitudes crossnationally: lessons from the ESS. London: Sage, 2006.

2. Moscovici S, Notes towards a description of social representations. // Journal of European Social Psychology, 1988, #18 (3), pp. 211-250.

3. Шварц Ш, Культурные ценностные ориентации: природа и следствия национальных различий // Психология. Журнал Высшей школы экономики, 2008. Т. 5, № 2, с. 37-67.

4. Shweder R.A, Relativism and Universalism. http://humdev.uchicago.edu/ publications/shweder/Companion-Shweder-finaljan2012.docx, 2012.

5. Лурье СВ, Психологическая антропология: история, современное состояние, перспективы, М., Академический Проект, 2005.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. Шостак С, Механизмы культурной диффузии // Социология: теория, методы, маркетинг, #3, 2005.

7. Esmer Y, Pettersson T, The International System, Democracy and Values, UPPSALA 2009. uu.diva-portal.org/smash/get/diva2:288048/FULLTEXT01.

8. Թադեոսյան Ա, Հայաստանում արժեքային կողմնորոշումների ազդեցությունը հանրային կապիտալի ձևավորման գործընթացին, <<21-րդ ԴԱՐ», # 2 (4), 2004:

9. Hofstede Geert, Culture's Consequences: comparing values, behaviors, institutions, and organizations across nations (2nd ed.). CA: Thousand Oaks, 2001.

10. Shweder R.A, When Cultures Collide: Which Rights? Whose Tradition of Values? A Critique of the Global Anti-FGM Campaign. // Global Justice and the Bulwarks of Localism, 2005, pp. 181-199.

11. Basabe N, Ros M, Cultural dimensions and social behavior correlates: Individualism-Collectivism and Power Distance, http://www.ehu.es/pswparod/pdf/ articulos/Basabe1801.pdf.

12. Ingleheart R, Globalization and Postmodern Values // The Washington Quarterly, Volume 23, Number 1, Winter 2000, pp. 215-228.

13. Triandis HC, McCusker C, & Hui CH, Multimethod probes of individualism and collectivism. // Journal of Personality and Social Psychology, 1990, #59(5). pp. 1006-1020. http://jhenner.wordpress.com/2006/10/03/115990988122919281.

14. Խաչատրյան Ն, Հարությունյան Ս, Հայերի մշակութային ե արժեքային կողմնորոշումները. միջմշակութային ուսումնասիրություն // «Տեսական ե կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գի֊ տաժողովի նյութեր, Եր., «Էդիտ պրինտ», 2011:

60

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՍՄանուսյան, ԱՄանոայան

15. Захаров А.В., Социальные различия и культура, http://sociologist.nm.ru/ articles/zaharov_02.htm.

16. Appadurai Arjun, "Modernity at Large: Cultural Dimensions of Globalization”, University of Minnesota Press, 1997.

17. Heine SJ, Buchtel E.E, Personality: The Universal and the Culturally Specific// Annual Review of Psychology, 2009, Vol. 60.

18. Jiyul K, Cultural Dimensions of Strategy and Policy, 2009, www.strategicstudiesinstitute.army.mil.

19. Kitayama Sh, Cohen D. (Eds.), Handbook of Cultural Psychology, Guilford Press, 2007.

20. Whalley J, Globalization and values // CESifo working papers, #1441, 2005. http://hdl.handle.net/10419/18805.

СОВРЕМЕННЫЕ ЦЕННОСТИ:

КУЛЬТУРНАЯ ИДЕНТИЧНОСТЬ И СОЦИАЛЬНЫЕ ИЗМЕНЕНИЯ

Сона Манусян, Арпине Манусян

Резюме

Статья представляет собой попытку критического анализа и обобщения современных социальных исследований, направленных на выявление содержания и динамики ценностных ориентаций как внутренних измерений обществ. Анализируются факторы возросшего интереса к данной области, а также представляются основные концепции и разработки в западной социальной науке. В статье анализируется роль ценностных ориентаций в регуляции социального поведения и в культурной идентичности, а также нелинейная связь культурных изменений и динамики ценностей. Выявляются перспективы и ограничения методологии современных кросс-культурных исследований применительно к армянской реальности. Анализируя современное состояние знания в области культурно-ценностных ориентаций изменяющего общества Армении, обосновывается необходимость восполнения именно социально-психологического знания в данной области. Намечаются специфические задачи подобных исследований.

61

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.