Научная статья на тему 'Ազգային պետոիթյունը համաշխարհայնացման համատեքստում'

Ազգային պետոիթյունը համաշխարհայնացման համատեքստում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
246
66
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ազգային պետություն / համաշխարհայնացում / ուժի գործոն / իշխանատենչություն / ազատականություն

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Կարինե Հակոբյան

Հոդվածում համաշխարհայնացման վերաբերյալ տեսությունների և իրականփաստերի համադրմամբ հիմնավորված է այն տեսակետը, որ համաշխար-հայնացման գործառության մեջ առանցքային գործոնը ոչ թե միջազգայինկապերի ու փոխազդեցությունների ընդլայնումն է կամ տեղեկատվականտեխնոլոգիաների զարգացումը, այլ, նախևառաջ, մարդկային և, հետևա-բար, նաև միջազգային փոխհարաբերություններում առկա «ուժի գործոնը» և«իշխելու տենչը»: Ներկայումս համաշխարհային թատերաբեմում հիմնական դերակատարներն ազգային պետություններն են, հետևաբար իշխանու-թյան համար մղվող պայքարն ընթանում է ազգային պետությունների ևհամաշխարհայնացման գործառությունների միջև:Աշխարհի միասնությունը վտանգված է ոչ թե մշակութային բազմա-զանության և գիտության զարգացման, այլ իշխանության համար մղվողպայքարի պատճառով: Ազատականությունը՝ որպես գաղափարախոսու-թյուն և կառավարման համակարգի սկզբունք, նպաստավոր միջավայր էստեղծում իշխանատենչության լիարժեք դրսևորման համար: Այն, միևնույնժամանակ, անհամատեղելի է ցանկացած «համակարգի», ցանկացած«ամբողջության» հետ, այդ թվում՝ ազգի և ազգային պետության:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NATION STATE IN THE CONTEXT OF GLOBALIZATION

Based on combination of theories and facts on globalization, the article substantiates the viewpoint that in the globalization process the human factor and hence, the “force factor” and “desire to dominate” in the international relations are the key factors, rather than expansion of international relations and interactions or development of information technologies. Currently the nation states are the main actors in the global arena and therefore, a struggle to dominate occurs between nation states and globalization processes. The world unity is under threat not because of cultural diversity and technological advances, but due to the struggle for power. The liberalization as ideology and principle of governance system creates a fertile ground for full-blown emergence of the lust for power. At the same time it is incompatible with any “system”, or any “unity”, including the nation and nation state.

Текст научной работы на тему «Ազգային պետոիթյունը համաշխարհայնացման համատեքստում»

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Կաբիհե Հակոբյան*

Բանալի բաոեր' ազգային պետություն, համաշխարհայնացում, ուժի գործոն, իշխանատենչություն, ազատականություն:

«Համաշխարհայնացում» («գլոբալիզացիա») հասկացությունն իր ժամանակակից իմաստով սկսել է օգտագործվել նախորդ դարի 80-ական թվականներից* 1: Այն, ընդհանուր առմամբ, վերաբերում է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող և համաշխարհային բնույթ կրող քաղաքական, տնտեսական և մշակութային միավորման (ինտեգրման) գործընթացներին, որոնք հանգեցնում են մեկ միասնական և անդրազգային հասարակության ձևավորմանը:

Հոդվածի նպատակն է համաշխարհայնացման վերաբերյալ տեսությունների և իրական փաստերի համադրմամբ հիմնավորել այն տեսակետը, որ համաշխարհայնացման գործառության մեջ առանցքայինը ոչ թե միջազգային կապերի ու փոխազդեցությունների կամ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է, այլ, նախևառաջ, մարդկային և, հետևաբար, նաև միջազգային փոխհարաբերություններում առկա «ուժի գործոնը» և «իշխելու տենչը»: Ներկայումս

՚ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության ամբիոնի հայցորդ։

1 «Համաշխարհայնացում» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի հասարակագետ Ռ.Ռոբերտսոնը (տե՛ս Robertson R, Interpreting Globality //World Realities and International Studies. Glenside (Pa.), 1983):

52

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

համաշխարհային թատերաբեմում հիմնական դերակատարներն ազգային պետություններն են, հետևաբար իշխանության համար մղվող պայքարն ընթանում է ազգային պետությունների և համաշ-խարհայնացման գործառությունների միջև:

Ազգային մշակույթները ձևավորվել են և նրանց լիարժեք վերարտադրությունն իրականացել է պետությունների առկայության պայմաններում, ուրեմն ներկա գործընթացները կարող են հանգեցնել աշխարհի մշակութային բազմազանության վերացմանը, որն, ընդհանրապես, քաղաքակրթությանը և մարդկությանը սպառնացող

ռ

վտանգ է: Ինչո ւ նաև մարդկությանը, որովհետև, երբ վերանում են մշակույթները, որոնք իրենց բնույթով ի սկզբանե ազգային են և հանդիսանում են ժողովուրդների ստեղծագործական աշխատանքի արդյունքը, այլևս գոյություն չի ունենում նաև այն ստեղծողը' մշա-կութաստեղծ մարդը: Փոխվում են մարդու առաքելությունը և իր շրջապատի ու բնության հետ փոխհարաբերությունների բնույթը: Մարդկության մեզ հայտնի պատմությունն իր էությամբ շատ չի տարբերվում ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացներից: Եվ այն, անշուշտ, ոչ միայն ստեղծագործ աշխատանքի, ընտանիքի վերարտադրության և խաղաղ կյանքի պատմություն է, այլև զավթողական պատերազմների, ժողովուրդների գաղութացման և ստրկացման, մարդու կողմից մարդուն շահագործելու, անմարդկային վայրագության և դաժանության փաստերով հարուստ պատմություն, որը կերտել են ոչ միայն բարբարոս ցեղերը, այլև քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդները: Սակայն դեղատոմսը, որն առաջարկում է համաշխարհայնացման գաղափարախոսությունը, ոչ թե բուժելու է «հիվանդությունը», այլ վերացնելու է «հիվանդին»:

Հիմնավորելու համար համաշխարհայնացման գործընթացների վտանգն ազգերի և, հետևաբար, մարդկության պահպանության ու վերարտադրության տեսանկյունից, պետք է հասկանալ համաշխար-

53

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

հայնացում երևույթի էությունը պարզաբանելով նրա ինչպես առարկայական (օբյեկտիվ), այնպես էլ ենթակայական (սուբյեկտիվ) պատճառները և շարժառիթները:

Համաշխարհայնացման տեսաբանները ավելի շատ անդրադառնում են այդ գործընթացների առարկայական պատճառներին, քան մարդկային, հոգեբանական գործոնին: Այն դեպքում, երբ հասարակական, քաղաքական կյանքում ոչինչ տեղի չի ունենում առանց մարդու մասնակցության, և այդ զարգացումներում մարդկային հակումների ու մղումների բնույթը և ձգտումների ուղղվածությունը որոշիչ դեր են կատարում:

Թեև «համաշխարհայնացում» եզրույթը վերաբերում է համաշխարհային միավորման ժամանակակից գործընթացներին, սակայն նրա փիլիսոփայական և հոգեբանական արմատներն այնտեղ են, որտեղից սկսվում է ազգերի պատմությունը: Ակներև է, որ տիրապե-տելու և ավելի մեծ աշխարհագրական ու մշակութային տարածքներ գրավելու նպատակն առկա է եղել բոլոր կայսրությունների կազմավորման հիմքում, ինչպես նաև այն նկատելի է համաշխարհային կրոնների գործառույթներում: Զավթողական պատերազմների և արշավանքների հիմնական դրդապատճառն առաջին հերթին եղել է իշխանության հասնելու, տիրելու և ենթարկելու ցանկությունը: Ըստ էության, Ալեքսանդր Մակեդոնացին նույնպես ձգտել է համաշխարհային իշխանության, պարզապես այդ ժամանակ «աշխարհն ավարտվել է» Հնդկաստանով:

Սակայն համաշխարհայնացման վերաբերյալ ժամանակակից տեսություններում մարդու իշխանության հասնելու ձգտումը, կամ, Նիցշեի արտահայտությամբ, «իշխանության տենչը», որպես համաշխարհայնացման գործընթացների շարժառիթ, հիմնականում անտեսված է: Նիցշեն նույնպես ուղղակիորեն չի անդրադառնում համաշխարհային իշխանության երևույթին: Պետք է նշել, սակայն, որ մեծ

54

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

փիլիսոփայի «իշխանատենչության» հայեցակարգում առանցքային է «նիհիլիզմ» հասկացությունը, որը կարելի է համաշխարհայնացված աշխարհ մուտք գործելու նախաշեմը համարել: «Նիհիլիզմն առաջանում է այն ժամանակ, երբ ամբողջությունը, համակարգը, անգամ հաստատությունը հանկարծ անհետանում են» [1, с. 34],- գրում է Նիցշեն: Հետևաբար, ազգային պետությունը, որը համակարգ է, անհամատեղելի է դառնում «նիհիլիզմի» հետ: Այնուհետև Նիցշեն նշում է դրան հասնելու ճանապարհները: Նա գրում է. «Արժեքների չգոյության գիտակցությանը հնարավոր է եղել հասնել, երբ պարզ է դարձել, որ կեցությունը հնարավոր չէ բացատրել այնպիսի հասկացություններով, ինչպիսին են «նպատակ»-ը, «միասնություն»-ը,

«ճշմարտություն»-ը [1, с. 40]:

ռ

Ինչ է առաջարկում Նիցշեն այդ ամենի փոխարեն: Նա առաջարկում է իշխանատենչության և գերմարդու իր հայեցակարգը [1, с. 30-33], որը, բնականաբար, անհրաժեշտության դեպքում փոխակերպվում է գերտերության հայեցակարգի և հասարակության «մակրո» և «մետա» մակարդակներում արդեն ունի ընդհանուր շատ եզրեր հենց համաշխարհայնացման գաղափարախոսության հետ:

Սկզբունքորեն չհամաձայնելով մարդկության փրկության Նից-շեի առաջարկած «իշխանատենչության» դեղատոմսի հետ որպես արժեքների վերագնահատման միջոցի, որպես մի հայեցակարգի, որը բարու և չարի գաղափարից անդին է, հարկ է նշել, որ մարդու մեջ ի սկզբանե առկա իշխելու բնազդի հակոտնյան մարդու' նույնպես բնությունից տրված ինքնապաշտպանության և վերարտադրության բնազդն է, և ամենակարևորը, որը, թերևս, միակ զուտ մարդկային առանձնահատկությունն է, մարդու արարելու, ստեղծագործելու ունակությունն է, որը մարդուն վեր է բարձրացնում կենդանական աշխարհից: Հետևաբար, ոչ թե «իշխանատենչության», այլ «արարչա-տենչության» գերակայությունն է, որ կարող է ժամանակակից հասա-

55

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

րակական հիվանդությունների բուժման դեղամիջոց հանդիսանալ: Մարդու ստեղծագործելու պահանջը, ձիրքը, ստեղծագործական աշխատանքը, ինչը, փաստորեն, հանդիսանում է մշակույթների և քաղաքակրթությունների սկզբնաղբյուր, Նիցշեի փիլիսոփայական մտա-հայեցողությունից դուրս է մնացել: Նա չի ցանկացել անդրադառնալ այն փաստին, որ համաշխարհային պատմությունը միայն մարդկանց ու ազգերի միջև մղված գոյապայքարի և պատերազմների պատմություն չէ, այլ նաև խաղաղության և բարօրության պայմաններում ստեղծված մշակույթների և քաղաքակրթությունների պատմություն: Մարդու ինքնության մեջ ընդունելով այդ երկու սկզբնաղբյուրների' իշխանատենչության (որպես գոյապայքարի ու բռնապետության սկզբնաղբյուրի) և ստեղծագործության (որպես մշակույթների սկզբնաղբյուրի) գոյությունը, կարելի է ասել, որ մարդկության պատմությունը հիմնված է ժողովուրդների տարբեր ինքնությունների միջև հակադրության և դրանց պայքարի վրա:

Երբ «համաշխարհայնացումը» դիտարկում են որպես միասնական իշխանության, մեկ կենտրոնից ղեկավարվող «մեծ գյուղի» ծրագիր, ապա դրանում Նիցշեի «իշխանատենչության» տեսությունը ստանձնում է առանցքային դերակատարում' ձեռք բերելով չափազանց արդիական հնչողություն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «իշխելու տենչը» և «արարելու տենչը», լինելով ազգային հոգեբանության և մտածողության տարրեր, դրսևորվել են նաև լեզվի մեջ: Օրինակ, ռուսաց լեզվում «Վլադի-վոստոկ», «Վլադիկովկաս» տեղանունները և, վերջապես, մեր թեմային առնչվող «Վլադիմիր» անունը կարելի է դիտարկել որպես համաշխարհային իշխանության ձգտման մեկ դրսևորում' լեզվամտածողության միջոցով: Դրան հակառակ, հայոց լեզվի մեջ բառակազմության առումով առանցքային նշանակություն է ունեցել «ար» արմատը («արարիչ», «արարած», «արիացի», «արարք», «արվեստ»,

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

«զարդ»1, «Արա», «Գեղարդ» «Արարատ», «Արմենիա», «Արամ», «Արմեն» և այլն) [2, էջ 261-262], ինչը վկայում է հայկական ինքնության մեջ «իշխելու ձգտումի» նկատմամբ «արարելու ձգտումի» գերակայությունը: Անդրադառնալով հայ ժողովրդի և հայ մարդու սոցիալ-հոգե-բանական առանձնահատկություններին էդվարդ Հարությունյանը գրում է. «Չունենալով զավթելու և ֆիզիկապես տիրապետելու անհրաժեշտ հնարավորություններ և, ցավոք, համապատասխան հատկանիշներ հայ ժողովուրդը, շնորհիվ գործունեական ակտիվության և ձեռներեցության, փորձել է շրջապատող աշխարհը ենթարկել սոցիո-մշակութային և գործունեական յուրացման և նվաճման: Գործունեության միջոցով էութենական ուժերն առարկայացնելով և համապատասխան կերպարանափոխման ենթարկելով աշխարհագրական միջավայրը' հայ ժողովուրդն իր կենսաշխարհին տվել է իր տեսքն ու ոգին: Իրականության հայկական կերպարանավորումը դարերի ընթացքում դարձել է էթնոմշակութային նվաճման և տիրապետման, իր բացակայությամբ իր ներկայության ու օրինական-ժառանգական իրավունքի «հաստատման», ինչպես նաև ինքնության վավերացման եղանակ: Պատահական չէ, որ հայկական տարածքները ֆիզիկապես զավթած մեր դրկից օտարները հայկական սոցիոմշակութային դաշտում իրենց պատմական ներկայությունը հիմնավորելու համար ապավինել են վանդալիզմին» [3, էջ 28]։ Այստեղ կարելի է հավելել, որ, ինչպես մարդկանց, այնպես էլ ազգերի դեպքում իշխանության ձգտումը հակադարձ համեմատական է նրանց մեջ առկա ստեղծագործական ներուժին: Պատմական փաստերը վկայում են, որ, որքան ժողովրդի մեջ, որպես հավաքականության, գերակայում է իշխանության հասնելու ձգտումը, որքան մեծ է նոր տարածքներ զավթելու էներգիան, այնքան պակաս է կամ այդ ժամանակահատվածում նվա-

1 «Ար» արմատը «ստեղծել» իմաստով մեծ տեղ ունի նաև հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուների բառակազմության մեջ, օր.' անգլ. «art» (արվեստ), «arcade» (կամարաշար), «arch» (կամար), «architect» (ճարտարապետ), «archetype» (նախատիպ)», «aria» (մեներգ) և այլն:

57

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

զում է մշակութաստեղծ գործունեությունը: Ազգային հոգեկերտված-քի և գիտակցության մեջ իշխանատենչությունը և ստեղծագործական մղումն ու ձիրքը երկու իրարամերժ, սակայն մեկը մյուսին փոխակերպվող էներգիաներ են: Երևույթը քննելով «ձևի» և «բովանդակության» առումով' կարելի է ասել, որ ժողովրդի հոգին և միտքը նրա բովանդակությունն են, իսկ «ձևը» այդ հոգու և մտքի ինքնարտա-հայտման, կերպարանավորման և իրացման արդյունքն է' մշակույթը (սոցիոմշակույթը, ներառյալ գեղարվեստական կամ բարձր մշակույթը): Դեռևս հին աշխարհում զավթիչները հասկանում էին, որ զենքով մեկ այլ ժողովրդի ֆիզիկապես տիրելը և իշխելը, նրա մշակույթը ոչնչացնելը դեռևս վերջնական հաղթանակի երաշխիք չեն, և երբ նվաճված ժողովուրդը պահպանում է իր հոգեկերտվածքը, այսինքն «բովանդակությունը», որում գերակա է «ստեղծագործական տենչը», ժամանակի ընթացքում այն կրկին կարող է վերագտնել իր «ձևը», որն ամբողջության մեջ կոչվում է մշակույթ և որը դարձնում է ժողովրդին ազգ: Այդ ձիրքը' «ստեղծագործական տենչը», որպես հավերժական շարժիչ ուժ կամ աղբյուրի ակունք, շարունակում է սնուցել նրան' հաղորդելով կենսատու լիցքեր և խթանելով ստեղծագործական աշխատանքի: Պատահական չէ, որ ազգերի պատմությունը մի դեպքում արվեստագետների, գիտնականների և փիլիսոփաների անուններով է հարուստ, մյուս դեպքում, երբ գերակա է «իշխելու տենչը»' տարածքներ գրաված զորավարների անուններով (հայտնի օրինակ է Օսմանյան կայսրությունը): Ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք ևս. երբ էներգիան իրացվում է ստեղծագործական աշխատանքի միջոցով, ժողովուրդը, ինչպես արվեստագետը, գտնվում է ներքին բավարարվածության հոգեվիճակում: Այդ ստեղծագործ խաղաղությունը տևում է այնքան, որքան դա հանդուրժում է նրա աշխարհագրական միջավայրը' չմիջամտելով և չխաթարելով նրա անդորրը։ Եթե միջավայրը նույնպես մշակութաստեղծ է և ստեղծա-

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

գործական աշխատանքով է զբաղված, ապա տարածաշրջանում տիրում է խաղաղությունը, եթե ոչ, ապա բախումները դառնում են անխուսափելի: Հետևաբար, հոգեկան բավարարվածության և երջանկության հոգեվիճակն ունի իր վտանգները, որոնցից մեկը վտանգի հանդեպ զգոնության կորուստն է:

«Ցեղը' վտանգի կռահումն է,- գրում է քաղաքական գործիչ և փիլիսոփա Հայկ Ասատրյանը:- Հաղթանակ երազել' նշանակում է կանխազգալ վտանգը» [4, էջ 60]: 1936թ. գրած նրա հոդվածն արդիական է հնչում այսօր, որովհետև ժամանակակից համաշխարհայնաց-ման գործընթացների առանձնահատկություններից մեկը նպատակների քողարկված և գործողությունների աստիճանական լինելն է:

«Համաշխարհայնացումը» որպես իշխանություն հաստատելու նպատակ է ներկայացված Իմանուիլ Վալերսթայնի «Եվրոպական ընդհանրություն. իշխանության հռետորաբանությունը» աշխատության մեջ: Ըստ Վալերսթայնի, ներկայիս եվրոպակենտրոն աշխարհակարգը, սկիզբ առնելով եվրո-ամերիկյան ազդեցության գոտուց, ձգտում է գրավել ամբողջ աշխարհը, որպեսզի այն իրեն ենթարկելով իրականացնի իր համար նախընտրելի «աշխատանքի բաժանումը»: «Իշխելու ձգտումը և մշակութային կամ այլ կապերը սկզբունքորեն միմյանցից տարբեր և միմյանց հակադիր երևույթներ են»,- գրում է Վալերսթայնը [5, pp. 30-35]: Այս հարցի վերաբերյալ տարբեր տեսակետ ունի Բրինկ Լինդսին, որն «իշխանության ձգտումը» չի համարում համաշխարհայնացման գործընթացների գործոն: Նա, ինչպես և համաշխարհայնացման տեսաբանների գերակշիռ մասը, վերլուծում է միայն համաշխարհայնացման առարկայական դրդապատճառները, որոնք թեև կարևոր են, սակայն համաշխարհայնացման ամբողջական պատկերը ստանալու համար պետք է կարողանալ միասնաբար քննել երևույթի առաջացման առարկայական (օբյեկտիվ) և ենթակայական (սուբյեկտիվ) պատճառները:

59

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ի տարբերություն Վալերսթայնի, որը գտնում է, որ չի կարելի մշակութային կապերը և միջազգային առևտուրը շփոթել իշխանություն ունենալու ցանկության հետ, Լինդսին գտնում է, որ պատմության մեջ համաշխարհայնացումը գոյություն է ունեցել միշտ, որովհետև միշտ գոյություն է ունեցել միջազգային առևտուրը [6, с. 36]: Անտարակույս, միջազգային առևտուրը կարող է նպաստել համաշ-

а

խարհայնացմանը: Սակայն արդյո ք ժամանակակից «համաշխար-հայնացում» երևույթը մշակութային փոխազդեցությունները և առևտուրն են: Բանն այն է, որ առևտուրը և մշակութային փոխազդեցություններն այն միջոցներն են, որոնք մերձեցնում են մշակույթներն ու պետությունները, սակայն պարտադիր չէ, որ դրա հետևանքվ մեկը մյուսից կախման մեջ լինի կամ ձևավորվի համաշխարհային միասնական իշխանություն: Այդ առումով, առևտուրը և մշակութային կապերը կարող են լինել և կարող են չլինել համաշխարհայնացման գործոններ: Փաստորեն, միջոցը, որը նաև առևտուրն է, Լինդսին նույնացնում է նպատակի հետ, որը համաշխարհայնացումն է: Այս շփոթությունն առաջանում է, երբ «համաշխարհայնացում» հասկացության երկու իմաստները' գործընթացը և նպատակը, նույնացվում են: Այն դեպքում, երբ «համաշխարհայնացման գործընթա-

ցը» (մշակութային և տնտեսական կապեր ու ազդեցություններ) հանդիսանում է միջոց «համաշխարհայնացման» նպատակի (համաշխարհային միասնական իշխանություն) նկատմամբ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան և հասարակություն ունի իշխանության հասնելու իր եղանակները: Հետմոդեռնի1 հասարակության մեջ քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության ոլորտներն այլևս միայն

1 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի հասարակությունը բնութագրվում է նաև «հետարդյունաբերական հասարակություն» (Դ .Բել), «հետքաղաքակրթու-

թյուն» (Ք.Բոուլդինգ), «բարձր տեխնոլոգիաների հասարակություն» կամ «տեխնոտրոն հասարակություն» (Զ.Բժեզինսկի), «համաշխարհային գյուղ» և «էլեկտրոնային դար» (Մ.Մաքլուեն), «գերարդյունաբերական հասարակություն» ( Ա.Թոֆլեր):

60

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

ռազմական գործողությունների և պատերազմների միջոցով չէ, որ որոշվում են, այլ առաջին հերթին տնտեսական և մշակութային գերիշխանությամբ և ֆինանսական կապիտալի իշխանությամբ: Ավելին, ռազմական գործողությունները և վանդալիզմը, որոնք այսօր տեղի են ունենում պատերազմող պետությունների միջև, երևույթի արտաքին և ոչ գլխավոր կողմն են: Այսօր'որպես համաշխարհայնացման գործընթացների լծակներ օգտագործվում են ինչպես ֆինանսական և տնտեսական («Կոկա-կոլա», «Ուգո Բոս», «Մաքդոնալդս» և այլն), այնպես էլ հանրության գիտակցության վրա ներազդող միջոցները' արվեստը, հասարակական գիտությունները, հեռուստատեսությունը, համացանցը, տպագիր մամուլը, նորաձևությունը:

Ազգային պետության քաղաքական, տնտեսական և սոցիոմշա-կութային գործառույթները թեև փոխկապակցված են և քաղաքական իշխանությունը ճանապարհ է բացում տնտեսական և մշակութային ազդեցության ոլորտների մեծացման համար և հակառակը' մշակութային, տնտեսական ազդեցության մեծացումը ձեռք է բերում քաղաքական նշանակություն, այդուհանդերձ, համաշխարհայնացման գործընթացների վերաբերյալ ներկայումս ձևավորված տարբեր մոտեցումները պայմանավորված են նրանով, թե այդ գործընթաց-

ռ

ներում որ գործոնն է համարվում առաջնահերթ' տնտեսակա ն,

ռ ռ

քաղաքակա ն, թե սոցիոմշակութային:

Համաշխարհայնացման տնտեսական գործառույթին առաջնա-հերթություն տվող տեսաբանների համար «համաշխարհայնացում» հասկացությունն առաջին հերթին նշանակում է ազգային պետությունների տնտեսական շուկաների միավորում, որին հաջորդում է հասարակությունների և մշակույթների մերձեցումը: Դա հիմնավորվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների, տրանսպորտի, զանգվածային լրատվամիջոցների, զանգվածային մշակույթի զարգացմամբ և տարած-

61

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

մամբ: Համաշխարհայնացման այդ իմաստը կապվում է հետար-դյունաբերական հասարակության առանձնահատկությունների հետ: Այս դեպքում հասարակական և մշակութային փոփոխությունները դիտարկվում են որպես տնտեսական փոփոխությունների հետևանք: Այդ տեսության հայտնի հեղինակներից Դանիել Բելը, Ալվին Թոֆլերը, Զիգմունդ Բաումանը գտնում են, որ գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով առաջացած փոփոխություններն անդառնալի են և պահանջում են ավանդական արևմտյան արժեքային համակարգի (ժողովրդավարություն, ազատականություն, ազգային ինքնավարություն) վերանայում: Քանի որ հետարդյունաբերական հասարակության մեջ հարստության ստեղծման հիմնական միջոցները բարձրագույն և տեղեկատվական տեխնոլոգիաներն են, հետևաբար արտադրության մեջ գլխավոր գործոն դառնում է գիտելիքը: Դա արմատապես փոխում է հասարակական հարաբերությունների տրամաբանությունը և անհատ-հասարակություն փոխհարաբերությունները: Եթե արդյունաբերական կամ «մոդեռնի» հասարակության գլխավոր բաղադրիչները համարվում են աշխատանքը և տնտեսական կապիտալը, ապա հետարդյունաբերական կամ «հետմոդեռնի» հասարակության հիմքը դառնում են գիտելիքը և տեղեկատվությունը [7, с. 152-153]։ Եվ իհարկե, հենց տեղեկատվության և հաղորդակցության գերժամանակակից միջոցների շնորհիվ է, որ աշխարհն ավելի փոքրանում է' դառնալով համաշխարհայնացման համար ավելի մատչելի և հարմարավետ:

Համաշխարհայնացման գործընթացներում քաղաքական գործոնն առաջնահերթ համարող գիտնականները (Հանս-Պիտեր Մարտին, Հարոլդ Շուման, Քրիստոֆեր Լեշ, Ջորջ Սորոս) իրենց մոտեցումը հիմնավորում են հետևյալ կերպ. խոշոր կապիտալը չի կարողանում անկաշկանդ ներդրումներ անել տարբեր օրենսդրություններ և հարկային քաղաքականություններ ունեցող ազգային պետություննե-

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

րում, որը հանգեցնում է տնտեսության լճացման և ստիպում է լուծարել միջպետական սահմանները և նույնացնել օրենսդրությունները: Համաշխարհայնացման քաղաքական գործառույթի նպատակն ապրանքների, ծառայությունների և, վերջապես, ֆինանսական կապիտալի կուտակման ճանապարհին ազգային պետությունների միջև սահմանների վերացումն է:

Համաշխարհայնացման մյուս' երրորդ գործառույթն աշխարհում ազատական և մասնավորապես ազատ շուկայական տնտեսության գաղափարախոսության տարածումն է և սոցիոմշակույթների միավորումը: Համաշխարհայնացման հիմնախնդիրներն այդ տեսանկյունից են վերլուծում' դրական կամ բացասական գնահատական տալով երևույթին, Իմանուիլ Վալերսթայնը, Ջովանի Արիգին, Բրինկ Լինդսին:

Ռուս հասարակագետ և հետարդյունաբերական հասարակության հետազոտող Վյաչեսլավ Ինոզեմցևի կարծիքով միջազգային տնտեսության զարգացման տեսանկյունից ներկայումս գոյություն չունի որևէ գործընթաց, որը կարելի է համարել համաշխարհայնա-ցում: Հասկանալի է, որ գիտնականի համար <համաշխարհայնացում» հասկացությունն այլ իմաստ ունի, իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, համաշխարհային իշխանության պայքար է: Նրա կարծիքով համաշխարհայնացումը կամ համընդհանուր բնույթի գլոբալ տնտեսական փոփոխություններն այն գործընթացներն են, որոնք առաջանում են այս կամ այն դարաշրջանի ավելի զարգացած տնտեսական համակարգերի ներսում: Սակայն ներկայիս համաշխարհային փոփոխությունները, նրա կարծիքով, չեն վերացնում տնտեսությունների միջև գոյություն ունեցող սահմանները, ուրեմն' համաշխարհայնա-ցումը տեսական հայեցակարգ է, որը կոչված է ծառայելու որպես ուղեցույց միաբևեռ աշխարհի ձևավորման համար: Սակայն համաշխարհայնացման կողմնակիցները դեմ չեն միաբևեռ աշխարհի ձևա-

63

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

վորումը կոչել «համաշխարհայնացում», որքան էլ բառն ամբողջովին չի համապատասխանում այդ իմաստին: Նրանք որպես համաշխար-հայնացման նպատակ նշում են ազգային սահմանների վերացումը, օրենսդրությունների նույնացումը, բարոյական արժեքային համակարգի ու ժողովրդավարական և ազգայնական գաղափարների վերանայումը, ինչպես նաև ավանդական հաստատությունների վերացումը, հետևաբար նաև միաբևեռ համաշխարհային համակարգի ստեղծումը: Շարունակելով իր այն միտքը, որ տեղի ունեցող գործընթացները ոչ թե «համաշխարհայնացում», այլ մեկ այլ երևույթ են, Ինոզեմցևը գրում է. «Համաշխարհայնացումն այսօր ընդամենը հետ-արդյունաբերական հասարակության հիմնախնդիրների ինտերնա-ցիոնալիզացիա է, և մենք վկան ենք քոչվոր հասարակությունների ռևանշին' նստակյաց ապրելակերպի և երկրի հանդեպ նվիրվածության փոխարեն» [8, с. 261-278]։

Հետարդյունաբերական և հետմոդեռնի հասարակությունը նկարագրելու համար, ինչպես տեսնում ենք, շրջանառության մեջ են մտնում նոր հասկացություններ. «քոչվոր հասարակություն», «սպիտակ օձիքավորներ», «սպառողների հասարակություն» և այլն: «Սպառողների հասարակության» առնչությամբ անգլիացի ժամանակակից փիլիսոփա Զիգմունդ Բաումանը գրում է. «Կյանքը, որը կազմակերպված է առանցքում ունենալով արտադրողին, հակված է լինելու իրավական առումով կանոնակարգված: Իսկ երբ կեցության առանցքում սպառողն է, հասարակությունը ստիպված է հրաժարվել նորմերից, քանի որ սպառողին բնորոշ են գայթակղություններն ու փոփոխական ցանկությունները» [9, с. 85]: Բաումանի կարծիքով փոխվել է նաև եկամտի աղբյուրը, որն այժմ գաղափարներն են, որոնք մեկ անգամ ստեղծվելով բերում են շարունակական եկամուտ' կախված գնորդների, հաճախորդների, սպառողների քանակից: Այլևս եկամտի քանակն աշխատողների քանակի հետ կապ չունի, այլ կախված է

64

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

սպառողների քանակից: Այսինքն' տարածության (ազգային պետության) և ժամանակի միջև տեղի է ունենում խզում, քանի որ կապիտալի կուտակումն արդեն կախված է համաշխարհային սպառողից և ոչ թե տեղայնացված աշխատանքից [9, с. 85]:

Փաստորեն, «համաշխարհային սպառողը» գալիս է փոխարինելու ազգային պետությանը: Վերջինիս դերակատարման վերաբերյալ համաշխարհայնացման տեսաբաններն ունեն տարբեր դիրքորոշումներ: Օրինակ, Ջորջ Սորոսի կարծիքով համաշխարհային քաղաքական վերնախավը պետք է կարողանա վարել կապիտալը սոցիալական պարտավորություններից ազատելու նպատակաուղղված քաղաքականություն և հնարավորության դեպքում պետք է կոտրի ազգային պետության գոյություն ունեցող կարծրատիպը: Սորոսն առաջարկում է ստեղծել համաշխարհային բաց հասարակություն: Խոսքը ոչ թե բաց, թափանցիկ, քաղաքացիական հասարակության մասին է ազգային պետության սահմաններում, այլ համաշխարհային հասարակության: Իսկ այդպիսի հասարակության համար պետք է կազմավորել ժողովրդավարական պետությունների դաշինք, որը կոչված է լինելու լուծել երկու խնդիր. նպաստել համաշխարհային բաց հասարակության զարգացմանը և ստեղծել օրենքներ ու հաստատություններ, որոնք կարող են այդ ուղղությամբ կարգավորել պետությունների գործունեությունը: «Այսօր մենք բոլորս վկաներն ենք աշխարհում կապիտալիզմի հաղթարշավի, ինչը, սակայն, չենք կարող ասել ժողովրդավարության մասին,- գրում է Սորոսը,- ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող տնտեսական և քաղաքական իրողությունների միջև սկզբունքային անհամապատասխանություն կա. համաշխարհային տնտեսական համակարգն արդեն ձևավորվել է, իսկ քաղաքական հաստատությունները դեռևս հենվում են ինքնավար ազգային պետության վրա» [10, с. 8-11]: Սորոսը գտնում է, որ ավանդական այնպիսի հաստատությունների միջոցով, որոնք են

65

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ժողովրդավարությունը և ազգային պետությունը, այսօր այլևս հնարավոր չէ ապահովել կապիտալի ազատ տեղաշարժը և շուկայական հարաբերությունների արդյունավետությունը:

Հարկ է նշել, որ ժողովրդավարական ազգային պետության և ազատական տնտեսական հարաբերությունների միջև իրոք նկատելի են որոշակի անհամապատասխանություն և հակասականություն: Սակայն Սորոսի առաջարկած բանաձևը, որն է ազգային պետությունների վերացումը, ըստ էության, ոչ թե լուծում է խնդիրը, այլ վերացնում է խնդրահարույց առարկան: Համոզիչ չէ նաև նրա եզրահանգումն այն մասին, որ ազատականության և ժողովրդավարության միջև գոյություն ունեցող հակասությունները բևեռացնում են հասարակությունը («ժողովրդավարությունը գործում է հասարակական ընտրության մեխանիզմի միջոցով, իսկ շուկան միշտ անհատական ընտրության մեխանիզմ է. շուկայական տնտեսության մասնակիցները հետապնդում են անձնական շահ, այն դեպքում, երբ ժողովրդավարության մասնակիցներն ունեն հանրային շահ») [10, с. 214]: Հակադրվելով Սորոսի տեսակետին պետք է նշել, որ հասարակությանը կարող է բևեռացնել ոչ թե հակասության առկայությունը, այլ հակասության մեջ գտնվող կողմերից որևէ մեկը: Ժողովրդավարությունը չի կարող նպաստել սոցիալական բևեռացմանը, քանի որ այն հասարակական շահի արտահայտիչն է, հետևաբար դա անում են ազատականությունը և «շուկայական տնտեսությունը»: Սակայն Սորոսի

ընկալմամբ' ազատականությունը և նրա գործառույթը հանդիսացող շուկայական տնտեսությունը ոչ թե միջոց է ժողովրդավարության ամրապնդման և ազգային պետության զարգացման համար, այլ նպատակ է, որին պետք է ծառայեն ժողովրդավարությունը և ազգային պետությունը:

Ազատականության և «ազատ շուկայի» հարցերին և հետևանքներին անդրադարձել են Հանս-Պիտեր Մարտինը և Հարոլդ Շումանը

66

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

«Համաշխարհայնացման ծուղակում. արշավ ընդդեմ բարգավաճման և ժողովրդավարության» գրքում: Նրանք նշում են, որ 20-րդ դարի վերջին համաշխարհայնացման պարտադրանքով «համընդհանուր բարօրության պետության» իդեալից հրաժարվեցին այնպիսի սոցիալական պետություններ, ինչպիսին են Շվեդիան և Գերմանիան: Մարտինը և Շումանը, քննադատելով համաշխարհայնացման գործընթացները, առաջարկում են տասը կետից բաղկացած լուծում, որը կարող է կանխել «20/80-ի հարաբերակցության» հասարակության ձևավորումը: Ժողովրդավարական արժեքների և ազգային պետության պահպանության նպատակով նրանք գլխավորապես առաջարկում են օրենսդրորեն կարգավորել և հսկել «շուկայական» բնույթ կրող ֆինանսական հոսքերը, քաղաքացիական հասարակության հաստատությունների ամրապնդմամբ և սոցիալական ուղղվածություն ունեցող հարկային օրենսդրությամբ կանխել ազատականության ընձեռած հարստության անսահմանափակ կուտակման գործընթացը [11, с. 332-334]:

Սակայն «ազատական թևի» ներկայացուցիչները համաշխարհայնացման շարժառիթները և ընթացքն այլ կերպ են մեկնաբանում: Համաշխարհայնացումն, ըստ նրանց, «ազատ շուկայի» հաղթանակն է համաշխարհային առումով: Բրինկ Լինդսին կարծում է, որ համաշխարհայնացումը բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանի պահանջը չէ և ոչ էլ տնտեսական երևույթ է, ինչպես կարծում են հետարդյունաբերական հասարակության մեկնաբանները, այլ քաղաքական վերնախավի կամքն է և, իհարկե, առաջին հերթին ժամանակակից ազատական գաղափարախոսության անբեկանելի հրամայականը [12, с. 11]: Ի լրումն նա նշում է, որ «ուրբանիզացված և տեխնիկապես զինված հասարակության առաջացումը մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենածավալուն սոցիալական փոխակերպումն է: Երբ հանկարծակի անհետանում է հազար-

67

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ամյակներ գոյություն ունեցող կենսակերպը, այդ ժամանակ, ինչպես եկեղեցին, այդպես էլ մյուս հասարակական հաստատությունները, նկատելի կորուստներ են կրում» [12, с. 154]:

Ազատականության նշանակության վերաբերյալ այլ տեսակետ ունի Իմանուիլ Վալերսթայնը, որը դիտարկում է այն պատմական համատեքստում: Ազատականության ժամանակը, ըստ Վալերսթայ-նի, 1789-ից մինչև 1989 թվականն է. ֆրանսիական հեղափոխությունը նշանավորում է նրա մուտքը համաշխարհային ասպարեզ, իսկ Խորհրդային Միության փլուզումը' նրա հեռացումը քաղաքական ասպարեզից [13, с. 94-95]: Նա համաձայն չէ այն ընդունված տեսակետի հետ, որ Խորհրդային Միության փլուզումը և Բեռլինի պատի վերացումը նշանակում են ազատական գաղափարախոսության վերջնական հաղթանակը: Ուղիղ հակառակը այդ իրադարձությունները փաստում են ազատականության տապալումը և ազդարարում «հետազոտական դարաշրջանի» սկիզբը:

а

Հարց է առաջանում. ի նչ առաքելություն ուներ ազատական գաղափարախոսությունը, որը Վալերսթայնը Խորհրդային Միության փլուզումով համարում է ավարտված: Նրա տեսությունից հետևում է, որ ազատականության հիմնական գործառույթը հասարակական արմատական փոփոխությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է' գործողությունների համար անհրաժեշտ ազատություն ապահովելով: Իրավամբ, որպես արդեն կատարված պատմական իրողություն կարելի է նշել, որ ժամանակակից ազգային պետությունների կազմավորման և գործառության երկու հարյուր տարիների ընթացքում' ֆրանսիական հեղափոխության տարեթվից մինչև Խորհրդային Միության փլուզման տարեթիվը, ոչ միայն գիտությունն աննախադեպ առաջընթաց ապրեց, այլև աննախադեպ ծավալներ և համաշխարհային բնույթ ձեռք բերեցին պատերազմները և հեղափոխությունները:

68

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

Եթե, ըստ Վալերսթայնի, ազատականության առաքելությունն ավարտվում է Խորհրդային Միության փլուզումով, ապա պետք է եզրակացնել, որ հետխորհրդային նոր կազմավորվող ազգային պետություններում այն այլևս գործառույթ պետք է չունենար: Այս տեսակետը կարելի է վիճելի համարել, որովհետև ներկայիս համաշխար-հայնացման գործընթացներում ազատականությունը պակաս ազդեցիկ գործոն չէ և, թերևս, միակ գաղափարախոսությունն է, որը քաղաքական ասպարեզում որոշիչ նշանակություն ունի: Սակայն երբ ազատականությունը դիտարկում ենք որպես քաղաքական ծրագիր, Վալերսթայնի մոտեցումը հիմնավորվում է պատմական և քաղաքական իրադարձություններով: Ակնհայտ է, որ հետխորհրդային ազգային պետությունների կազմավորումը և զարգացումը, ազատականության ծրագրի առաջին փուլում, որն է ազգային պետությունների հիմնադրումը, ներառված չեն: Իսկ հաջորդ փուլը, որը գալիս է փոխարինելու ազգային պետությունների պատմությանը, արդեն համաշ-խարհայնացման գործընթացների և համաշխարհայնացված աշխարհի' որպես վերջնական արդյունքի, ծրագիրն է:

Եթե փորձենք համեմատել ազգային պետությունների և քաղաքական ազգերի առաջին սերնդի կազմավորումը (18-րդ դարի վերջ և

19- րդ դար) հետխորհրդային շրջանի ազգային պետությունների կազմավորման առանձնահատկությունների հետ, ապա էական տարբերություններ կնկատենք: Ազգային պետությունների առաջին սերունդը կազմավորվել է Լուսավորականության գաղափարների ազդեցությամբ և «մոդեռնի» դարաշրջանի գաղափարախոսության պայմաններում' ազատականության, ժողովրդավարության և ազգայնականության գրեթե հավասարակշիռ գործառությամբ, իսկ արդեն

20- րդ դարի վերջին ազգային պետությունների կազմավորումը տեղի է ունեցել «հետմոդեռնի» ժամանակաշրջանում, որին լիովին բնորոշ է պատմությունը և արժեքները մերժող նիհիլիզմի մտահայեցողու-

69

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

թյունը: Ինչպես նաև ներկա ժամանակաշրջանում ազգային պետությունների գործառությունը տեղի է ունենում ժողովրդավարության ակնհայտ նահանջի և ազատականության միահեծան իշխանության պայմաններում: Փաստորեն, ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգային պետությունների կազմավորման նոր փուլը, որն ընդգրկում է Արևելյան Եվրոպայի երկրները և հետխորհրդային հանրապետությունները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տեղի է ունեցել այլ գաղափարախոսության ազդեցության ներքո, որն ինքնըստինքյան ենթադրում է երկակի չափանիշների կիրառում: Մի կողմից ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգային անկախ պետականության հիմնադրում, մյուս կողմից' անցյալը և ավանդույթները մերժող նիհիլիստական գաղափարախոսություն և համաշխարհայնացման գործընթացների մասնակիցը դառնալու ժամանակի հրամայական: Ազատականությունը, որի սկզբունքներով հիմնադրվեցին ինչպես ազգային պետությունների առաջին սերնդի, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանի պետությունները, այսօր արդեն դարձել է «համաշխարհայնացման» իրագործման գլխավոր գործիք:

Միևնույն ժամանակ, ազատականությունն ինքը «նպատակ» է, որին որպես «միջոց» ծառայում են համաշխարհայնացման գործընթացները: Այդ դեպքում, «համաշխարհայնացումը» և «ազատականությունը» դառնում են միմյանց փոխլրացնող և մեկը մյուսին փոխակերպվող երևույթներ: Այդ գործընթացների մեջ ազգային պետությունը «նպատակից» վերածվում է «միջոցի»:

Ի մի բերելով համաշխարհայնացման հիմնական գործառույթները' սոցիոմշակույթների և տնտեսության միջազգայնացում, ազա-տականացում, ապատարածքայնացում և ընդհանրացում, արևմտայ-նացում, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ դրանք անհամատեղելի են ազգային պետության գործառության հետ:

70

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԿՀակոբյան

Պետք է նշել նաև, որ ժամանակի և տարածության մեջ համաշխարհային իշխանության «ծանրության նժարը» փոփոխվում է: Կենտրոնը և ծայրամասը ժամանակի ընթացքում փոխում են իրենց տեղերը, և այդ տեսակետից «համաշխարհայնացումը» որպես «արև-մտայնացում» ընկալելն ընդունելի է միայն որոշակի ժամանակահատվածի համար' թերևս, 19-րդ դարից մինչև 20-րդ դարի ավարտը: Արևմտյան ժամանակակից քաղաքակրթությունը, որի գաղափարական ակունքները Վերածննդի դարաշրջանի հումանիզմի փիլիսոփայության մեջ են, և որը նշանակում է մարդու գերակայություն Աստծո նկատմամբ և հունա-հռոմեական քաղաքակրթության վերածնունդ, 21-րդ դարի սկզբին հայտնվել է մի փուլում, որտեղ վտանգված է արդեն հասարակական ավանդական հաստատությունների (ընտանիք, եկեղեցի, ազգային պետություն) գոյությունը: Բարոյական արժեհամարգի ոչնչացման պատճառը, թերևս, նույնն է' մարդու մեջ առկա «իշխելու տենչի» գերակայությունը և մարդու ոչ թե «հոգևոր մարդ», այլ «գերմարդ» լինելու հավակնությունը:

Անդրադառնալով «համաշխարհայնացման» հիմնական դրդապատճառին պետք է նշել, որ խնդիրն այն չէ, որ մարդուն բնորոշ է իշխելու ցանկությունը, այլ այն, որ այդ հակումը մարդու մեջ համարելով գերակա փորձ է արվում դրան իրավական հիմք տալ: «Երբ խոսում են աշխարհի միասնության մասին, նկատի ունեն մի խումբ մարդկանց իշխանության միասնությունը, որը պետք է ծրագրի, ղեկավարի և իշխի ամբողջ երկրագնդին և ամբողջ մարդկությանը» [14],- գրել է Կարլ Շմիդտը նախորդ դարի կեսերին' քննադա-տելով «համաշխարհային միասնություն» ստեղծելու փորձերը: Այն դեպքում, երբ հասարակական միասնության բնական օրինակը, որը չի հակադրվում բնությանը, ազգությունն է իր սոցիոմշակույթով, որը ձևավորվում է տարածության մեջ էթնոմշակույթի հիման վրա, և զարգանում է հազարամյակների ընթացքում: Իսկ ազգային և համա-

71

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

մարդկային միասնության ամենակարևոր գործոնը մարդու արարելու տենչն է և ստեղծագործական աշխատանքը, որի շնորհիվ ստեղծվել են սոցիոմշակույթները և քաղաքակրթությունները: Ստեղծագոր-ծելը բնորոշ է միայն մարդուն, ի տարբերություն իշխելու բնազդի, որը հատուկ է նաև կենդանական աշխարհին: Ստեղծագործելու ներունակությունն է, որ զանազանում է մարդուն կենդանականից և վեհություն է շնորհում նրան: Եվ ուրեմն, մարդկության առաջնահերթ խնդիրը պետք է լինեն ոչ թե մշակույթների համահարթեցումը և այնուհետև վերացումը, այլ մարդու ստեղծագործական աշխատանքի միջոցով մշակույթների պահպանությունը, վերարտադրությունը և զարգացումը: Աշխարհի միասնությունը վտանգված է ոչ թե մշակութային բազմազանության և գիտության զարգացման, այլ իշխանության համար մղվող պայքարի պատճառով: Ազատականությունը որպես գաղափարախոսություն և կառավարման համակարգի սկզբունք, նպաստավոր միջավայր է ստեղծում իշխանատենչության լիարժեք դրսևորման համար: Այն, միևնույն ժամանակ, անհամատեղելի է ցանկացած «համակարգի», ցանկացած «ամբողջության» հետ, այդ թվում ազգի, ազգային պետության, քաղաքական-քաղաքացիա-կան ազգի: Ազգային միասնությունը բնորոշ է ազգային պետություններին և նրանցում ձևավորված քաղաքական-քաղաքացիական ազգերին: Այդ միասնությունը ձևավորվում է շնորհիվ ընդհանուր պատմության և մշակույթի: Ինչ վերաբերում է համաշխարհային միասնությանը, ապա դրա միակ եղանակը բազմամշակութային աշխարհն է որպես ամբողջական մի համակարգ, որի արդյունավետ գործառությունն ապահովում են նրա ենթահամակարգերը հանդիսացող' միմյանց փոխկապակցված և փոխլրացնող սոցիոմշակույթներն ի դեմս ժամանակակից ազգային պետությունների:

Սեպտեմբեր, 2014թ.

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Կ.Հակոբյահ

Աղբյուրներ և գրականություն

1. Ницше Ф, Воля к власти; Опыт переоценки всех ценностей, М., 2005.

2. Աճաոյան Հ, Հայերեն արմատական բառարան, 1-ին հատոր, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1926:

3. Հարությունյան Էդ, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Ե., 2004 թ.:

4. Ասատրյան Հ, Ընտիր երկեր, Ե., 2004:

5. Wallerstein I, European Universalism: The Rethoric of Power, N.Y., 2006.

6. Линдси Б, Глобализация: Повторение прошлого: Неопределенное будущее глобального капитализма, Альпина Бизнес Букс, М., 2006.

7. Тоффлер А, Тоффлер X, Революционное богатство, М., АСТ, 2008.

8. Иноземцев ВЛ, Расколотая цивилизация, М., 1999.

9. Бауман 3, Текучая современность., СПБ, изд. Питер, 2008.

10. Сорос Дж, Открытое общество. Реформируя глобальный капитализм, М., Некомерческий фонд поддержки культуры, образования и новых информационных технологий, 2001.

11. Мартин Г.-П, Шуман X, Западня глобализации. Атака на процветание и демократию, www.scepsis.net

12. Линдси Б., Глобализация: повторение пройденного. Неопределенное будущее глобального капитализм, Изд. Ирисэн, 2008.

13. Валлерстайн И., После либерализма, М., Едиториал, УРСС, 2003.

14. Шмитт К, Единство мира, с. 1 //Геополитика //httm. geopolitics. ru /

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Կարիեե Հակոբյան

Ամփոփագիր

Հոդվածում համաշխարհայնացման վերաբերյալ տեսությունների և իրական փաստերի համադրմամբ հիմնավորված է այն տեսակետը, որ համաշխարհայնացման գործառության մեջ առանցքային գործոնը ոչ թե միջազգային կապերի ու փոխազդեցությունների ընդլայնումն է կամ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, այլ, նախևառաջ, մարդկային և, հետևաբար, նաև միջազգային փոխհարաբերություններում առկա «ուժի գործոնը» և «իշխելու տենչը»: Ներկայումս համաշխարհային թատերաբեմում հիմնա-

73

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

կան դերակատարներն ազգային պետություններն են, հետևաբար իշխանության համար մղվող պայքարն ընթանում է ազգային պետությունների և համաշխարհայնացման գործառությունների միջև:

Աշխարհի միասնությունը վտանգված է ոչ թե մշակութային բազմազանության և գիտության զարգացման, այլ իշխանության համար մղվող պայքարի պատճառով: Ազատականությունը որպես գաղափարախոսություն և կառավարման համակարգի սկզբունք, նպաստավոր միջավայր է ստեղծում իշխանատենչության լիարժեք դրսևորման համար: Այն, միևնույն ժամանակ, անհամատեղելի է ցանկացած «համակարգի», ցանկացած «ամբողջության» հետ, այդ թվում ազգի և ազգային պետության:

НАЦИОНАЛЬНОЕ ГОСУДРСТВО В КОНТЕКСТЕ ГЛОБАЛИЗАЦИИ

Карине Акопян

Резюме

В статье на основе сопоставления связанных с глобализацией теорий и реальных фактов обосновывается тезис о том, что в процессе глобализации ключевым фактором выступает не расширение международных связей и взаимовлияния или развитие информационных технологий, а, прежде всего, существующие в человеческих, а следовательно и международных, взаимоотношениях «фактор силы» и «воля к власти». Сегодня основными акторами мировой арены являются национальные государства, и, следовательно, борьба за власть идет между национальными государствами и глобализационными функциями.

Единство мира под угрозой не из-за многообразия культур и развития науки, а из-за борьбы за власть. Либерализм как идеология и принцип системы управления создает благоприятную среду для полноценного проявления властолюбия. Одновременно он несовместим с любой «системой», «целостностью», в том числе нацией и национальным государством.

74

<21֊րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

THE NATION STATE IN THE CONTEXT OF GLOBALIZATION

4.Հակոբյան

Karine Hakobyan

Resume

Based on combination of theories and facts on globalization, the article substantiates the viewpoint that in the globalization process the human factor and hence, the “force factor” and “desire to dominate” in the international relations are the key factors, rather than expansion of international relations and interactions or development of information technologies. Currently the nation states are the main actors in the global arena and therefore, a struggle to dominate occurs between nation states and globalization processes.

The world unity is under threat not because of cultural diversity and technological advances, but due to the struggle for power. The liberalization as ideology and principle of governance system creates a fertile ground for full-blown emergence of the lust for power. At the same time it is incompatible with any “system”, or any “unity”, including the nation and nation state.

75

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.