Научная статья на тему 'ՊԱՐՍԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐՎԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (ԺԸ. ԴԱՐ)'

ՊԱՐՍԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐՎԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (ԺԸ. ԴԱՐ) Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
65
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Շիրվան / հայ բնակչություն / պարսկախոս / երկլեզվություն / միջէթնիկ շփման լեզու / մահմեդականացում հայատառ / ձեռագիր / Ավետարան

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Կիրակոսյան Հասմիկ

Հոդվածում քննության է առնվել ԺԸ. դարում Շիրվանի հայ բնակչության շրջանում պարսկերենի տարածվածության խնդիրները դրա կիրառական նշանակությունը: Նպատակն է բացահայտել տարածաշրջանում տեղահանությունների իսլամի պարտադրման պայմաններում հայերի կողմից պարսկերենի յուրացման գործընթացը առաջացած երկլեզվակրության արդյունքերը: Առաջադրվել են շիրվանահայերի շրջանում պարսկերենի իմացության, ժամանակի մեջ դրա տարբերակների դրսևորման ու գործառնական նշանակության խնդիրները: Կիրառվել է հանրալեզվաբանության մեթոդաբանությունը: Հոդվածի հիմնական եզրահանգումներն են. շիրվանահայերը մշակութային պարսկականացման շրջանակներում բացի հայերենից տիրապետել են պարսկերենի բանավոր՝ խոսակցական ու գրական տարբերակներին: Բանավոր խոսակցական տարբերակին տիրապետելը պայմանավորված է եղել հարևան պարսկախոսների հետ շփման անհրաժեշտությամբ: Գրական պարսկերենի կիրառական նշանակությունը հայերի շրջանում պահպանվել է մինչև ԺԸ դարի վերջ, որի մասին վկայող աղբյուրներ են Երևանի Մատենադարանի հայերեն ձեռագրաֆոնդի հայատառ պարսկերեն Ավետարանի Հմր 8492 Հմր 3044 ձեռագրերը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PERSOPHONIE AMONG ARMENIANS OF SHIRVAN (18TH CENTURY)

The article deals with the problems related to the spread of the Persian language and its practical role among the Armenian population in Shirvan in the 18th century. The aim of the study is to reveal the process of adoption of Persian by the Armenians with the resulting bilingualism under the conditions of Islam imposition and deportations in the region. The article highlights issues regarding the knowledge of Persian among Shirvan Armenians as well as the problems connected with the language variations over time and its practical significance. The method of sociolinguistics is used in the article. The main conclusions of the article are the following: within the frames of cultural Persianization the Shirvan Armenians were fluent in oral Persian both in colloquial and literary versions, in addition to Armenian, the knowledge of oral colloquial was due to the need for communication with the neighboring Persian speakers, the practical use of literary Persian was preserved among Armenians until the turn of the 18th century the proofs of which are the Persian Gospel manuscripts N 8492 and N 3044 written in Armenian letters, kept in the Armenian manuscript fund at the Matenadaran, Yerevan.

Текст научной работы на тему «ՊԱՐՍԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐՎԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (ԺԸ. ԴԱՐ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ORIENTAL STUDIES, ВОСТОКОВЕДЕНИЕ

ՊԱՐՍԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐՎԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (ԺԸ. ԴԱՐ)* 209

ՀՏԴ 908

ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի ավագ գիտաշխատող,

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն hasmik.kirakosian@vsu.am

Հոդվածում քննության է առնվել ԺԸ. դարում Շիրվանի հայ բնակչության շրջանում պարսկերենի տարածվածության խնդիրները և դրա կիրառական նշանակությունը: Նպատակն է բացահայտել տարածաշրջանում

տեղահանությունների և իսլամի պարտադրման պայմաններում հայերի կողմից պարսկերենի յուրացման գործընթացը և առաջացած երկլեզվակրության արդյունքերը: Առաջադրվել են շիրվանահայերի շրջանում պարսկերենի իմացության, ժամանակի մեջ դրա տարբերակների դրսևորման ու գործառնական նշանակության խնդիրները: Կիրառվել է հանրալեզվաբանության մեթոդաբանությունը:

Հոդվածի հիմնական եզրահանգումներն են. շիրվանահայերը մշակութային պարսկականացման շրջանակներում բացի հայերենից տիրապետել են պարսկերենի բանավոր' խոսակցական ու գրական տարբերակներին: Բանավոր խոսակցական տարբերակին տիրապետելը պայմանավորված է եղել հարևան պարսկախոսների հետ շփման անհրաժեշտությամբ: Գրական պարսկերենի կիրառական

նշանակությունը հայերի շրջանում պահպանվել է մինչև ԺԸ դարի վերջ, որի մասին վկայող աղբյուրներ են Երևանի Մատենադարանի հայերեն ձեռագրաֆոնդի հայատառ պարսկերեն Ավետարանի Հմր 8492 և Հմր 3044 ձեռագրերը:

Հիմնաբառեր' Շիրվան, հայ բնակչություն, պարսկախոս, երկլեզվություն, միջէթնիկ շփման լեզու, մահմեդականացում հայատառ, ձեռագիր, Ավետարան:

Լեոն «Մշակ» թերթում հրապարակած «Շամախի» հոդվածում գրում է. «Հայերը Շիրվանում բնակութիւն են հաստատել շատ հին ժամանակներից: Բացի դրանից, չը պէտք է մոռանալ, որ Շիրվանը հին Աղուանից երկրի մի մասն է, իսկ Աղուանից երկիրը

* Հոդվածը ներկայացվել է 20.07.2020թ., գրախոսվել' 10.08.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 18T-6F376 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

երկար դարերի ընթացքում եղել է հայերի կուլտուրական եւ քաղաքական խիստ ազդեցութեան տակ»210:

Միջնադարում երկրամասի հայաբնակ շեների թիվը հասել է ավելի քան 200-ի, որոնք կորուստներով դիմացել են մինչև ԺԸ դարի առաջին քառորդը211:

Ընդհանուր տեղեկություններ: Ժ–ԺԶ. դարերում Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծովն ընկած երկրամասը, որը սկզբնաղբյուրներում առավելապես հայտնի էր Շիրվան անունով212, եղել է մշակութապես պարսկականացված Շիրվանշահերի իշխանության և նրանց պաշտոնական լեզու հանդիսացող պարսկերենի գերակայության տարածքը213: Այդ ժամանակաշրջանում պարսկական մշակույթը և պարսկերենը խաղաղ համակեցության մեջ են եղել բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի լեզվի և մշակույթի հետ: Այդ ընթացքում և այդ տարածքում նոր պարսկերենին զուգահեռ ստեղծվել են նաև դրա բանավոր տեղական տարբերակները: 1538 թվականին Շիրվանում Սեֆյանները հաստատել են իրենց իշխանությունը, որն իրականացրել են թյուրքախոս ղզլբաշների միջոցով: Ստեղծվել է սեֆյանահպատակ Շիրվանի

բեկլարբեկությունը214: Իրանական ներկայությունը Շիրվանում սասանվել է հատկապես Սեֆյանների անկումով, իսկ այդ դարաշրջանում տեղի ունեցող լեզվական ու կրոնական գործընթացները, տեղահանությունները կարևոր նշանակություն են ունեցել երկրամասի ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հետագա ճակատագրի համար: Սույն հոդվածում քննության կառնենք ԺԸ. դարում Շիրվանի հայ բնակչության շրջանում պարսկերենի տարածվածության խնդիրը, դրա կիրառական նշանակությունը և հետևանքները:

ԺԸ. դարասկզբին Սեֆյանների իշխանությունն անկում է ապրում և Շիրվանում ու Շաքիում այդ դարի 20-ական թվականներին հաստատվում են դաղեստանյան լեռնականները՝ Հաջի Դաուդ Բեկի և Սուրխայի խանի գլխավորությամբ: Ընդ որում, տարածքում սկսվում է սունի-շիայական հակամարտություն:

Դաուդ բեկը զբաղված էր կողոպուտով ու հարձակումներով, իսկ 1719 թվականից արգելել էր շիրվանյան ճանապարհներից օգտվել՝ առևտուր անելու համար215, պայքարում էր ռուսական ազդեցության տարածման և օսմանցիների առաջխաղացման դեմ: 1712-1722 թվականների ընթացքում լեզգիների ասպատակությունների

արդյունքում Շամախի, Շաքի, Արցախ, Գանձակ գավառներում տեղի է ունենում տեղաբնիկ հայերի գերեվարություն: Ինչպես նշում է Մակար Բարխուտարեանցը, այսչափ սպանություններն ու գերեվարությունները «դատարկում են խղճալի Աղուանից երկիրն»216:

Լեզգիներին Շամախիից դուրս քշելու գործում կարևոր դերակատարություն ունեցավ պարսից Նադիր շահը: Նա Մուղանի վրայով շարժվում է դեպի Շամախի՝ նպատակադրվելով ավերել այն։ Շամախիի մոտ Նադիրի բանակի երևալը ստիպում է, որ

210 Տե'ս, Լեո, «Շամախի», Մշակ, Թիֆյիս, 1902, փետրվարի 7, N 28

211 Տե'ս Կարապետյան Ս., «Շամախու գավառի գյուղերի պատմությունից», ԼՀԳ 2, Երևան, 1989, էջ 57:

2 Տե'ս Минорский В., История Ширвана и Дербенда X-XI вв., Москва, 1963, С. 85, 106-119.

213 Շիրվանշահերի մասին տե'ս Bosworth C. E., Servansahs, EI,

http://www.iranicaonline.org/artides/servansahs, վերջին այց՝ 11.05.2020:

214 1846 թվականի վերջերից երկրամասը կոչվել է Շամախու, իսկ 1859 թվականի

վերջերից՝ Բաքվի նահանգ անուններով, տե'ս Ստեփանյան Գ., «Գանձակ-Եյիզատավետպոյի նահանի Նուխի և Արեշ գավառների ու Բաքվի նահանգի հայ բնակչության

պատմաժողովրդագրական համառոտ ակնարկ (XIX դարի երկրորդ կես-XX սկիզբ)», Արևելագիտության հացեր հմր 9, 2015, էջ 219:

Տե'ս Б у т к о в П. Г., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 гг, Ч. 1, СПб., 1869, С. 3-4.

216 Տե'ս Մակար Եպս. Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ: խմբ. տ. Մեսրոպ քհն. Արամեան, Երեւան, Գանձասար, 1999, էջ 56:

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

քաղաքի բնակչության կեսը կազմող թաթարները (ռուսական աղբյուրներում այսպես էին կոչվում էթնիկ թյուրքական ցեղերը) փախչեն լեզգիների բնակեցրած լեռները։ Հայերն ու եվրոպացիները մնում են քաղաքում և պատրաստ էին ընդունել իրանցիներին: Նադիրը մտնում է Շամախի: Նա ձերբակալում ու կոտորում է քաղաքում գտնվող փոքրաքանակ թուրքերին: Շահն ուզում էր լեզգիներին հետապնդել մինչև իրենց վերջին հանգրվանը, սակայն լեռնանցքներով ու ոլորապտույտ ճանապարհներով [ի լեռնաշղթայում նրանց հետապնդելն անհնարին էր, ճանապարհները հայտնի էին միայն տեղի բնակիչներին: Նա վրեժըի ծարավը բավարարում է մի շարք գյուղեր այրելով, դաշտավայրի բնակավայրերն ասպատակելով: Այդ արշավանքից հետո նա իր բանակով շարժվեց դեպի Գանձակ, որը լքեց երկու ամիս պաշարելուց հետո217: Սակայն լեզգիներին ամբողջությամբ դուրս քշել հնարավոր չեղավ, նույն կարգի վայրագություններ նրանք արեցին Գանձակում' 1753 թվականին: Շամախին կործանելուց հետո Նադիր շահը 700000 գերի' հայեր, վրացիներ, տեղափոխել է Իրան218: Լեզգիական ճնշումների մասին է խոսում նաև Յովսէփ Արքեպիսկոպոս Արղութեանի նամակը' ուղղված ռուսական հրամանատարությանը, որով նա խնդրում է նրանց ճնշումներից պաշտպանել Մուշկուրի նահանգի Խաչմաս, Ղարաջալու, Մեծ և Փոքր Պարախում, Քիլվար, Ղարաղուրթլու և Ազատօղլի, ինչպես նաև Դերբենդ նահանգի Մուլա-խալիլ և Նուգդի գյուղերը219:

Սեֆյաններից հետո արևելյան Այսրկովկասը դարձավ ռուսների, օսմանցիների, լեզգիների և իրանցիների' փոփոխվող ուժային ազդեցության գոտի, սակայն անջնջելի էին երկրամասում պարսկական մշակույթի ու պարսկերենի, պարսկական ներկայության հետքերը' «Պարսիկներն թողած են պարսիկ ժողովուրդ, որք բնակում են թե' բոլոր քաղաքներում եւ թե' դաշտային գավառներում»220:

1723 թվականին, երբ ռուսները հաստատվեցին Բաքվում, քաղաքում ապրում էին հիմնականում ղզլբաշներ կամ պարսկական զինվորներ221, որոնք աշխատավարձ էին ստանում: Բաքվի մերձակա գյուղերը դատարկ էին Շամախիում տեղի ունեցող վայրագությունների պատճառով222: Մինչդեռ ԺԹ. դարի վկայությունները Բաքվի հայության մասին ցույց են տալիս, որ Բաքուն երբեք չի դատարկվել հայերից (մինչև Ի. դարի վերջի իրադարձությունները) և ունեցել է ստվար հայ բնիկ բնակչություն: Այսպես, Մեսրովբ Արքեպիսկոպոս Սմբատեանցը նշում է, որ ԺԹ. դարի վերջին Բաքվում առաջնորդական պաշտոնն իրականացնելով մի քանի եկեղեցական ու դպրոցական կարևոր գործեր է արել՝ մասնավորապես ծխաբաժանության գործն իրականացնելով, երրորդ եկեղեցու շինարարության գործն իրականացնելով, և ամենամեծ խնդիրը, որ կարևոր էր Էջմիածնի մայր աթոռի համար, արդյունաբեր կալված է հայթայթել Բաքվի

217 Տե'ս Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների, Երևան-ՀԳԱ հրատ., 1990, էջ 215-216:

2 8 Տե ս Մակար Եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 56:

219Տե'ս Յակոբեան Ա., «Հայ-թաթերի տարաբաշխուածութեան ու տեղահանութիւնների պատմութիւնից (ԺԸ. դարի սկիզբ - ԺԹ. դարի վերջ)», Հայկազեան Հայագիտական Հանդես, հ. ԻԱ., Պէյրութ 2001, էջ 128:

220 Տես Մակար Եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 149:

221 Վերջիններս թյուքախոս էին և թյուրքախոսության տարածումը Կապաղակի մի շարք հայկական գյուղերում (Միրզաբեկլու, Ջորլու, Սուլթան-Նուխի և այլն) բացատրվում է նաև այդտեղ ղզլբաշների հաստատմամբ: Ընդ որում, ինչպես նշում է Սամվել Կարապետյանը, ինչը վկայում են նաև այդ գյուղերի հայկական գերեզմանոցների տապանաքարերի վիմագրությունները, թյուքախոսության պայմաններում ևս այս գյուղերում գրված տապանագրերը հայերեն են եղել, տե'ս Կարապետյան Ս., «Պատմական Հայաստանի Կապաղակ գավառի թրքախոս հայկական գյուղերը», Լրաբեր հասարակական գիտությունների, Հմր 4, 1988, էջ 50:

2 Տե'ս Б у т к о в П. Г., Укз. соч., С. 46.

85

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

մեջ223: Մեսրովբ Արք-եպիսկոպոս Սմբատեանցի այս հիշատակությունը խոսում է այն մասին, որ Բաքվի հայ բնակչությունը երբեք չի թողել իր բնակավայրը և նույնիսկ նշված ժամակահատվածում նոր եկեղեցի կառուցելու պահանջ է ունեցել:

Շիրվանի կենտրոն Շամախիի Սաղիան գյուղի ս. Ստեփաննոս նախավկայի վանքը կառուցվել էր 1660 թվականին, իսկ բնակչության զգայի մասը գաղթել էր Սպահանից224: Սաղիանի վանքի նորոգման համար Սիմէոն կաթողիկոսը 1768 թվականին հղեց կոնդակ, որտեղ կաթողիկոսը նշում է բոլոր հայաբնակ Աղուանից տները. «յԱստուածախնամ քաղաքդ Գեանճայ, և ի համայն վիճակս դորին. ի բոլոր երկիրդ Խամսայու, և Շուշու, և յամենայն նահանգս և ի Գիւղօրայս դորին... ի Շամախի և յամենայն գաւառս դորին, ի Շաքի, ի Նուխի, և յայլ շրջակա գաւառս դոցին' ի բոլոր երկիր Շիրուանու: Այլ և ի Բագու, և ի Դարբանդ և յամենայն շրջակայ գաւառս և ի գիւղօրայս դեցին' ի Տիրապահ և յԱստուածախնամ քաղաքդ Հաշտարխան, և ի Ղզլար, և ի բոլոր երկիրդ Գիլանու...»225: Այս տարածքների հայ բնակչության հիշատակումը Սիմէոն կաթողիկոսի կողմից կարևոր կռվան է, որ ԺԸ. դարի երկրորդ կեսին հայ բնակչությունը, ապրելով այս տարածքներում, հայապահպանության խնդիր ուներ. հրատապ էին եկեղեցաշինությունը, դպրանոցների բացման և գործարկման խնդիրները: Իսկ 1796 թվականին սպասվող ռուսական արշավանքի կապակցությամբ դեպի Այսրկովկաս Հովսեփ Արքեպիսկոպոս Արղութանը Մուշկուրի և Դերբենդի ինը հայկական գյուղերի անունից դիմում է ռուսական հրամանատարությանը և օգնություն ակնկալում դեռևս 1792 թվականից Ռուսաստանին հավատարմություն հայտնած այդ գյուղերի համար226: Այս իրադարձությունները, իհարկե, ճակատագրական էին հյուսիս-արևեյյան Այսրկովկասի բնակչության համար, որոնք թողնում էին իրենց բնակավայրերը' Հյուսիսային Կովկասում հաստատվելու համար, սակայն նաև կարևոր կռվաններ էին հայաբնակ գյուղերի գոյության մասին:

ԺԸ. դարում Արևեյյան Այսրկովկասի հայ բնակչության համար տեղահանությունների հետ մեկտեղ տեղի էր ունենում (նաև' տեղի էր ունեցել) լեզվական ինքնության փոփոխման գործընթաց' երկլեզվության և երբեմն նաև եռալեզվության երևույթներ, որոնք ուղեկցվում էին նաև մահմեդկանացման շարունակական գործընթացով:

1. Քրիստոնեա-մուսուլմանական հարաբերությունները և մահմեդականացման քարոզչության գործընթացը

ԺԸ. դարի սկզբին հայերի նկատմամբ իրանական իշխանությունների գործադրած հալածանքների մասին հիշատակել են եվրոպացի ճանապարհորդ-հեղինակներն ու կաթոլիկ քարոզիչները: «Անհավատները,— գրում է ճիզվիտ մի միսիոներ,— հայերի նկատմամբ գործադրում են դաժան իշխանություն: Նրանց ծանրաբեռնում են զանազան տուրքերով ու հարկերով և դրանք հավաքում բռնությամբ»: 1698 թվականին Ղազվին ճանապարհորդած ֆրանսիացի հիսուսյան Ժան-Բատիստ դը լա Մազը (1624-1709 թթ.), անդրադառնալով Թավրիզի հայության իրավական վիճակին, նշում է, որ «...հայ քրիստոնյաները խիստ ճնշումների են ենթարկվում, հայերին մյուսներից լավ տարբերելու համար հրամայված է, որ իրենց

223 Տե'ս Մեսրովբ Արք-եպիսկոպոս Սմբատեանց, Նկարագիր Սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի և միւս վանօրէից եւ ուղտատեղեայ, եւս եւ քաղաքացն եւ գիւղերօրէից որք'ի Շամախոյ թեմի (Սկսեալ 'ի 1887 ամե գ-1895 ամն), Տփխիս, Տպարան Մովսէս Վարդանեանցի, 1896, էջ 7879:

224 Տե'ս նույն տեղում, էջ 50-51:

225 Տես Մեսրովբ Արք-եպիսկոպոս Սմբատեանց, նշված աշխ., էջ 80-81:

226 Տե'ս Յակոբեան Ա., նշվ. աշխ., էջ 127-128:

86

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

մահուդե գլխարկներին մանիշակագույն կտոր կարեն, և նրանց արգելում են տներից դուրս գալ անձրևի ժամանակ կամ երբ ցեխ է լինում: Ե'վ Սպահանում, և' Իրանի մյուս կողմերում ըստ ամենայնի ջանք են թափում, որպեսզի մարդիկ հրաժարվեն քրիստոնեական կրոնից ... Անգամ Շամախում հայերին կործանելու զարմանալի միջոցների են դիմում: Անհիմն տուգանքներ են բարդում նրանց վրա, իսկ գյուղացիներն այն աստիճան են ճնշված, որ գրեթե բոլորն էլ մտածում են իրենց երկրից հեռանալու մասին և եթե ունենային ապահով ապաստան, այստեղ չէր մնա ոչ ոք»227: Նա նաև վկայում է, որ հայ վեց կոշկակար հավատափոխ եղավ, քանի որ շահը արգելել էր մուսուլմաններին գործարքի մեջ մտնել քրիստոնյա արհեստավորների հետ228:

1722 թվականիո Դաուդ-բեկը, երբ ռուսների հովանավորությամբ դարձավ Շամախի-Շիրվանի խանը, սկսեց հատկապես քրիստոնյաների նկատմամբ

հալածանքները: Օրինակ' քրիստոնյաներին հրամայել էր կրել դեղին կրծքանշաններ, որպեսզի մուսուլմանները նրանց «սալամ ալ-այքոմ (ողջույն)» չասեին229 :

Նույն ժամանակշրջանում Օսմանյան զորքերը զգալիորեն առաջանում են Այսրկովկասում և բուն Աղուանքի տարածքում նպաստում էթնո-կրոնական իրավիճակի խախտմանը230: Ղազար Հովսեփյան քահանան, հղելով Մակար Բարխուտարեանցին, հիշատակում է բնակավայրերը, որոնք ԺԸ. դարի կեսին մահմեդականացվել էին, այն է' Խաչ-մաս, Վանտամ, Փադար, Ղութղաշեն, Բումավան, Էրմանիտ և այլն231: Իսկ ԺԸ. դարում սկսված մահմեդականացման գործընթացի արդյունքը Մակար Բարխուտարեանցը արձանագրել է այս թվաքանակով. «Շաքուայ գաւառների տաճկացեալ հայոց ծխաթիվը' 15480 ծուխ»232:

Մահմեդկանացման գործընթացի ժամանակ կիրառվող մեթոդներից հիշատակման է արժանի քարոզչությունը, որի ընթացքում մուսուլման հոգևորականները քրիստոնյա համայնքին համոզում էին իսլամի ճշմարտության մեջ և հող նախապարաստում հավատափոխության համար: Այս երևույթի աղբյուրագիտական հենքը, որը նաև կարևոր է հայերի մեջ պարսկախոսության տարածվածությունը քննելիս, Երևանի Մատենադարանի հայերեն ձեռագրաֆոնդում պահվող հայատառ պարսկերեն Ավետարանի երկու ձեռագրերի հիշատակարանների հաղորդումներն են: Գաղափար ձեռագիրը, Հմր 8492, գրվել է 1717-1720 թվականներին Շամախիում233 և ընդօրինակվել է 1780 թվականին Գանձակում, Հմր 3044234: Հիշատակարանները հաղորդում են, որ

7 Տե'ս Զուլալյան, Մ., նշվ. աշխ., էջ 185-186:

228 Տե'ս Jean-Baptiste de la Maze, “Journal du voyage du Pere de la Maze, de Chmakie a Ispahan, par la province du Guilan”: in Lettres edifiantes et curieuses, ecrites des missions etrangeres, ed. by P. Fleuriau, Toulouse: Noel-Etienne Sens, 1811,4: 74:

229 Տե'ս Б у т к о в П. Г., Укз. соч., С. 10-11.

230 Տե'ս Խառատյան Հ., «Քրիստոնեությունը Բուն Աղուանքի տարածքում զարգացած միջնադարում», Հայաստանը եւ Քրիստոնյա Կովկասը, Հանրապետական գիտաժողով' նվիրված Կովկասյան ղուանքում եւ Վրաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Երեւան, 1516 դեկտեմբերի, 2015 թ., Զեկուցումներ և զեկուցումների դրույթներ, Խմբ. Ա. Հակոբյան, Ա. Բոզոյան, Ռ. Սաֆրաստյան, Երևան. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., էջ 117:

231 Տե'ս Յովսէփեան Ղ., Ակնարկներ ուտիացի եւ մահմեդական հայերի մասին, Թիֆյիս, 1904, էջ 64-65: Ղազար Հովսեփյանը իր այս գրքում վկայակոչում է նաև մահմեդականացման դեպքերն ու ձևերը, տե'ս նույնը, էջ 62-63:

232 Տես Մակար Եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 147-148:

233 Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ, կազմեցին' Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Թ. Անթաբյան, ցանկերը և համեմատական տախտակները' Օ. Եգանյանի, խմբագրությամբ' Լ. Խաչիկյանի, Ա. Մնացականյանի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1970 սյ. 756:

34 Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա, կազմեցին' Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Թ. Անթաբյան, ներածությունը' Օ. Եգանյանի, խմբագրությամբ' Լ. Խաչիկյանի, Ա. Մնացականյանի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965 սյ. 927, նաև' Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց

87

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ավետարանը պարսկերեն թարգմանելու հիմնական նպատակը քրիստոնյա համայնքին օգնելն է, որ մուսուլման հոգևորականների հետ զրույցներում կարողանան պարսկերենով վիճաբանել կրոնական հարցերի շուրջ և հավատափոխ չլինեն235: Սեֆյան շրջանից սկիզբ առած մահմեդականացման քարոզչությունը, որն իրականացվում էր պարսկերենով, շարունակվում էր նաև ԺԸ. դարում և սույն ձեռագրերի հաղորդումները էական են շիրվանահայերի շրջանում մահմեդկանացման գործընթացը արձանագրելու համար:

2. Պարսկերենի տարածվածութունը

Մինչև ԺԶ. դարը պարսկերենի և պարսկականցված մշակույթի գերակայության գոտի լինելուց հետո, ինչպես նշվեց, Շիրվանն անցավ Սեֆյանների իշխանության տակ, որոնք ևս, չնայած իրենց իշխանությունը տարածում էին թյուրքախոս ղզլբաշների միջոցով, սակայն պարսկական մշակույթի կրողներն ու հովանավորներն էին: Տարածքում պարսկերենի տարածվածությունը պայմանավորված էր նաև մեծաքանակ պարսիկ բնակչությամբ: Մասնավորապես, Մեսրովբ Արքեպ. Սմբատեանցը նշում է, որ ԺԹ. դարի երկրորդ կեսին Շամախի քաղաքի վերին տափարակ մասում հայեր և ռուսներ, իսկ ներքին թաղում պարսիկներ են ապրում: Ընդ որում, հայերն ու պարսիկները մեծամասնություն են կազմել՝ պարսիկները՝ 3000 տուն, իսկ հայերը՝ 500 տուն236: 1891 թվականին 480 տուն՝ 2345 արական և 1890 իգական անձերից բաղկացած: Եվ հայերը, շրջապատված լինելով պարսիկներով, «կամայ մոռացել էին հայության հոգին, և մի պատճառ պետք էր, որ թողային հայ կրօնը և եկեղեցին...»237: Մեսրովբ Արքեպիսկոպոս Սմբատեանցը Շամախեցի Լալայեանց տոհմի կենսագրությունը ներկայացնելիս ակնարկում է, որ 1730-ական թվականներին Շիրվանում պարսից խանության ժամանակ հայերեն լավ իմացող ուսեալ քահանայի պահանջ է եղել238, ինչից նույնպես ենթադրելի է, որ պարսկախոսությունը հայերի շրջանում տարածված է եղել, որի օգտին են խոսում նաև վերոբերյալ հայատառ պարսկերեն ձեռագիր Ավետարանների հիշատակարանների տեղեկությունները և ձեռագրերի գոյությունն ինքնին: Պարսկերենի տարածվածությունը և հայերի մեջ պարսկախոսության աճին նպաստում էր նույն բնակավայրում պարսկախոսների հետ շփվելու պահանջը, որոնք ըստ ամենայնի արդեն ձևավորել էին պարսկերենի իրենց տարբերակը (կովկասյան պարսկերենը239): Պատահական չէր, որ պարսկերենին լավագույնս տիրապետում էր նաև Հակոբ Շամախեցի կաթողիկոսը (կաթ. 1759-1763 թվականներին)240:

Աղբյուրագիտական տեղեկությունները և հատկապես հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերի գոյությունը (Հմր 8492, Հմր 3044) թույլ են տալիս ենթադրելու, որ ԺԸ. դարում Շամախիում (նաև գրեթե Շիրվանի հայաբնակ բոլոր գյուղերում՜ Հնղար, Մադրասա, Սաղիան, Զարխու, Փախրաքիւչի, Տուարշէն, Ղաջար, Թալիշ, Գիւրջիլար,

Մաշտոցի անուան Մատենադարանի, ձեռագիրք 3001 – 3400, հ. Ժ, խմբագրությամբ՝ Գ. Տէր-Վարդանեանի, Երեւան, 2019, սյ. 213 – 218:

235 Ձեռագրերի հիշատակարանների հայերեն թարգմանությունը և վերլուծությունը տե'ս Կիրակոսյան Հ. «Մաշտոցյան Մատենադարանի հայատառ պարսկերեն երկու ձեռագիր Ավետարանների հիշատակարանների մասին (ՄՄ 3044, ՄՄ 8492)», Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի ՀԵ (Ե), էջ 47-61:

36 Տես Մեսրովբ Արք-եպիսկոպոս Սմբատեանց, նշվ. աշխ., էջ 255-256:

237 Տես Մեսրովբ Արք-եպիսկոպոս Սմբատեանց, նշվ. աշխ., էջ 310-311:

238 Տե'ս նույն տեղում, էջ 328:

239 Կովկասյան պարսիկների և պարսկերենի մասին տե'ս Տոնոյան Ա., Կովկասյան պարսկերեն. պատմահամեմատական ուսումնասիրություն, բանասիրական գիտությունների թեկնածուի ատենախոսություն, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան ւհու1ի ինստիտուտ 2015:

240 Տե'ս Օրմանյան արք. Մաղաքիա, Ազգապատում, Հայ Ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով, Բ. հատոր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001, սյ. 3006:

88

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Քիլվար, Խաչ-մաս և այլն241), Գանձակում հայերեն տեղական բարբառին զուգահեռ կամ գուցե ավե[ի լավ տիրապետել են նաև պարսկերենի գրական տարբերակին: Ընդ որում, հայ բնակչությունը, [իովին հասկանալով նոր պարսկերենը և ունենալով սեփական հայերեն բարբառը, խոսել է նաև պարսկերենի տեղական տարբերակով, որը եղել է հարևան պարսկախոսների հետ շփման միջոց: Ըստ Մադրասայի (Շամախիի շրջանի այն եզակի գյուղերից, որը մինչև ԺԹ. դարի վերջը պահպանել է իր պարսկական բարբառը և արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը) բնակիչների

տեղեկությունների՝ նրանց նախնիները տասնյակ տարիներ առաջ դժվարացել են հայերեն արտահայտվել, եղել են մարդիկ, որոնք հայերեն բոլորովին չեն կարողացել խոսել: Ծերերը պատմել են, որ իրենց պապերն առհասարակ հայերեն չէին խոսում, բայց հաճախում էին հայկական եկեղեցի և «պաշտում էին Գրիգոր Լուսավորչի կրոնը»242: Հետագայում հայկական դպրոցների գործարկմամբ հաջողվել է հայերենը պահպանել՝ շփման լեզու օգտագործվող պարսկերենին ու թյուրքերենին զուգահեռ1 Մակար Բարխուտարեանցը գրում է, որ «Դարբանդի, Ղուբայի, Բագուի, Շամախու, Շաքուայ եւ սոցա բոլոր գավառների (բացի Կապաղակից) հայերեն ընդհանուր տիրող բարբառն է Արցախի այժմեան գործածական լեզուն, քանզի ինչպէս գիտենք կանխաւ բնակչաց ամենամեծ մասն գաղթած եւ տեղափոխւած են Արցախից: Սպահանից, Խոյից և Թեհրանից եկողներ նույնպես կան»243: Ղաբալան, ինչպես ներկայացնում է Եսայի Հասան Ձալայյան կաթողիկոսը, խիստ բնակեցված էր ինչպես Ղարաբաղից այստեղ տեղափոխված հայերով, այնպես էլ տեղաբնիկ այլ ժողովուրդներով244: 17 2 0-ական վերջերին և 1730-ականների սկզբներին Ղարաբաղից ու Սյունիքից հայ գաղթականության հոսք է սկսվում դեպի ռուսական զորքերի կողմից գրավված մերձկասպյան տարածքները: 1724 թվականին Պետրոս Առաջին թագավորը հրաման է արձակում հայերին տեղափոխել ու բնակեցնել Գիլան, Մազանդարան, Բաքու, Դերբենդ և այլ համապատասխան գավառներում և ստեղծել նրանց համար բարեկեցիկ կյանքի պայմաններ245: Եվ չենք բացառում, որ հենց այս գաղթի ընթացքում տեղափոխված հայալեզու բնակչության միջոցով ևս հայերենը պահպանվեց:

Մեսրովբ Արքեպիսկոպոս Սմբատեանցը աղուանից մնացորդ է համարում Շամախի գավառի Մադրասա գյուղի 5 0 0 246 տանից ավելի հայերին և Ղուբայի գավառի Խաչմաս և Քիլվար գյուղերի 150 տանից ավելի հայերին, որոնք ամենքը խոսում են «ֆարս-հրէարէն» բարբառով247: Մակար Բարխուտարեանցը նշում է, որ Մադրասան

1 ԺԸ. դարում Դերբենտի, Ղուբայի, Մուշկուրի, Գյոգչայի հայաբնակ գյուղերի մի ցանկ տե'ս Դալալյան, Տ., «Նոր առաներենի ուսումնասիրության պատմությունից», Էջմիածին, Ե, 2016, էջ 9192: Իսկ Շիրվանի հայաբնակ գյուղերը տե'ս Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայկական վիմագրերը, Երևան, 1997: Արսեն Հակոբյանը ներկայացրել է պարսկախոս հայերի տեղաբախշվածությունը Դերբենդի, Ղուբայի և Մուշկուրի շրջաններն ընդգրկող տարածքում, տե'ս, Յակոբեան Ա,. նշվ. աշխ., էջ 125-143:

242 Տե'ս Ղալթախչյան Ս., «Համառոտակի Մադրասայի հայ-թաթերենի մասին», Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Տեղեկագիր, հմր 4, 1957, էջ 86:

243 Տես Մակար Եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 150:

244 Տե'ս Խառատյան Հ., նշվ. աշխ., էջ 113:

245 Տե'ս Бутков П. Г., Укз. соч., С. 62, 68.

246 Տե'ս Մեսրովբ Արք՛եպիսկոպոս Սմբատեանց, նշվ. աշխ., էջ 197, 541, 544: Նույն աշխատության էջ 546-ում Սմբատեանցը նշում է «5-6000 տան չափ քրիստոնյա», ինչը, կարծում ենք, տպագրական սխալ է:

247 Արսեն Հակոբյանը նշում է, որ XVIII-XX դարերի աղբյուրագիտական և գիտական հրապարակումներում Արևելւան Այսրկովկասի հայերը հիշատակվում են «թաթախոս հայեր», «հայ-թաթեր», «քրիստոնյա կամ գրիգորյան թաթեր» անուններով, տե'ս Акопян А., «Татоязычные армяне: 15 веков от «Армянство» к «Армянству», Южный Кавказ: Территории. Истории. Люди., Науч. ред.: Екатерина Герасимова, От. ред.: Нино Лежава, Тбилиси: «Диодене», 2006, С. 190.

89

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ունի 483 ծուխ, բնակիչները գաղթել են Սպահանից, խոսում են պարսկերեն, որը մերձավորություն ունի լփնաց կամ լահճաց բարբառին: Սակայն բոլորը գիտեն հայերեն248: Ընդ որում, մադրասացիները իրենց լեզուն անվանել են «փարսի»249: Ըստ տեղեկությունների, Շիրվանում թաթերի ու հայերի փոքր մասը խոսում է թաթարերենից ու հայերենից տարբերվող յուրահատուկ լեզվով, որը, ըստ տեղացիների, «աղավաղված պարսկերեն է»250: ԺԸ. դարի առաջին կեսին վերաբերող ռուսական աղբյուրի վկայություններում նշվում է երեք լեզուների՝ թյուրքերենի, թաթարերենի (իմա՝ թաթերեն) և պարսկերենի գոյությունը251: Իսկ ԺԹ. դարի վերջին և Ի. դարի սկզբին նշվում է Քիլվար, Խաչ-մաս, Մադրասա գյուղերում թաթերեն (Հ. Կ. պարսկերենի տարբերակ)-թուրքերեն երկլեզվության մասին 252:

ԺԸ. դարում պարսկերենի մասին հիշատակություններն հիմնականում ավարտվում են և ԺԹ. դարի վերջում և Ի. դարի սկզբում ուսումնասիրողները խոսում են միայն թաթերենի, այսինքն՝ պարսկերենի բանավոր մի տարբերակի մասին: Կարծում ենք՝ թաթերենը կամ պարսկերենի տարբերակը, որն իր լեզվական առանձնահատկություններով պարսկական կամ հարավ-արևմտաիրանական լեզու է253, անցել է պարսկերեն ^ աղավաղված պարսկերեն/թաթերեն/պարսկերենի բանավոր տարբերակ փուլով: Ընդ որում, այն Շիրվանի պարսիկների խոսակցական և հարևանների, այդ թվում՝ հայերի հետ շփման լեզուն էր: Այս փուլը, երբ Շիրվանի հայ բնակչության համար նոր պարսկերենը լիովին հասկանալի լեզու էր, իսկ բանավոր խոսքում օգտագործում էին կովկասյան պարսկերենի մի տարբերակը կամ թաթերենը, կարծում ենք, շարունակվել է մինչև ԺԸ. դարի վերջ: Այս երևույթի համար կարևորագույն կռվան են կրկին Մատենադարանյան հայատառ պարսկերեն ձեռագրերը, որոնք, գրված լինելով նոր պարսկերենով (որոշակի հայերենի ազդեցությունը պայմանավորված է գրիչների հայ լինելով), ցույց չեն տալիս բարբառային շեղում (բացառությամբ, թերևս, ապառնի ժամանակաձևի):

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Պարսկերենի գերակայության փուլն անցած Շիրվանի հայկական

բնակավայրերից ուսումնասիրվել է Մադրասա, Քիլվար, Խաչ-մաս գյուղերի բնակիչների պարսկերեն բարբառը254: ԺԹ. դարի վերջում Մակար Եպս. Բարխուտարեանցը255, Մեսրովբ Արքեպիսկոպոս Սմբատեանցը256, Լ. Լոպատինսկին257 իսկ ավելի ուշ Սերգեյ Ղալթախչյանը258, Բորիս Միլլերը259, Արսեն Հակոբյանը260, Ս. Էֆենդյանը261, Տորք

248 Տես Մակար Եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 91:

249 Տե'ս Акопян А., Укз. соч., С. 201.

250 Տե'ս Հակոբյան Ա., «Թաթախոս հայերի լեզվական մշակույթի շուրջ (18-րդ դ.-20-րդ դ. սկիզբ)», Էջմիածին, հմր 9, 2002, էջ 71:

251 Տե'ս Դալալյան Տ. , նշվ. աշխ., էջ 80-81

252 Տե'ս Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 78:

253 Տե'ս Грюнберг А. Л. «О месте татского среди иранских языков», Вопросы языкознания, №1, 1961, С. 106-107.

254 Հայերենի տեղական բարբառի և պարսկերենի լեզվական տարբերակի փոխազդեցությունները, հնչյունական, ձևաբանական, բառապաշարի և նույնիսկ լեզվական կաղապարների համակարգերի փոխառնչակցությունները հանգեցնում են բազմաթիվ տիպաբանական նմանությունների, այս մասին տե'ս Ղալթախչյան Ս., «Հայերենի տարրերը հայ-թաթերեն բարբառում», Լրաբեր Հասարակական Գիտությունների հմր 3, 1970, էջ 72-77:

255 Տես Մակար Եպս. Բարխուտարեանց, նշվ. աշխ., էջ 56-58:

256 Տես Մեսրովբ Արք-եպիսկոպոս Սմբատեանց, նշվ. աշխ., էջ 283-292:

257Տե ս Лопатинский Л.Армяно-татские тексты, Сборник материалов для описания местностей и племен Кавказа, Тифлис, 1894, вып. 20, С. 25-32

258 Տե'ս Ղալթախչյան Ս.,«Համառոտակի Մադրասայի հայ-թաթերենի մասին», ՏՀԳ, 1957, թ. 4, էջ 85-96, նույնի՝ Մադրասցիների թաթերեն լեզուն (ատենախոսություն), Երևան, 1972:

90

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Դալասանը259 260 261 262 263 ուսումնասիրել են Արևեւյան Այսրկովկասի պարսկախոս հայերի լեզվական մշակույթի, լեզվի և լեզվի պատմության հարցերը:

Եզրակացություն

Այսպիսով՝ պարսկերենի լեզվական գերակայության պայմաններում Շիրվանի հայ բնակչությունն անցնում է երկլեզվության, երբեմն նաև՝ եռալեզվության փուլերով: Եթե պարսկերենի բանավոր խոսակցական տարբերակը կամ կովկասյան պարսկերենի բարբառը հայ բնակչության համար հարևանների հետ շփման միջոց էր, ապա գրական նոր պարսկերենը լիովին հասկանայի էր նրանց համար՝ ընդհուպ մինչև ԺԸ. դարավերջ: Պատկերը փոխվում է ԺԹ. դարի կեսերից, երբ գրական պարսկերենի օգտագործումը կորցնում է իր նշանակությունը տարածաշրջանում այլ պետությունների ուժային գերակայություննների փոփոխության արդյունքում, մինչդեռ բանավոր պարսկերենի տարբերակը մնում է գործածության մեջ:

Շիրվանի ողջ բազմալեզու, բազմամշակութային ու բազմէթնիկ խճապատկերում պարսկերենը միջէթնիկական հաղորդակցության լեզու էր, և ողջ տարածաշրջանում պարսկալեզվությունը համընդհանուր տարածում էր գտել: Սրան զուգահեռ'

տարածաշրջանում պահպանվեցին հայերենը և հարավարևելակովկասյան լեզուները՝ այսպիսով ստեղծելով լեզվական ներթափանցումների բացառիկ կոնտակտային մի գոտի:

THE PERSOPHONIE AMONG ARMENIANS OF SHIRVAN (18th CENTURY) 265

HASMIK KIRAKOSYAN

Matenadaran, Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts,

Senior Researcher;

Yerevan State University, Faculty of Oriental Studies,

Ph.D. in Philology, Associate Professor Yerevan, Republic of Armenia

The article deals with the problems related to the spread of the Persian language and its practical role among the Armenian population in Shirvan in the 18th century. The aim of the study is to reveal the process of adoption of Persian by the Armenians with the resulting bilingualism under the conditions of Islam imposition and deportations in the region. The article highlights issues regarding the knowledge of Persian among Shirvan Armenians as well as the problems connected with the language variations over time and its practical significance. The method of sociolinguistics is used in the article. The main conclusions of the article are the following: within the frames of cultural Persianization the Shirvan Armenians were fluent in oral Persian both in

259 Տե'ս Миллер, Б., Таты, их расселения и говоры, Известия обшества обследования и изучения Азербайджана, N 8, вып. VII, Баку, 1929, С. 28-29:

260 Տե'ս Յակոբեան Ա., նշվ. աշխ. էջ 125-142, Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 70-82, Акопян А.,

Укз. соч., С. 190-213:

261 Տե'ս Էֆենդյան Ս., «Մադրասացիների երկլեզվության հարցի շուրջ», Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2004 (1), էջ 88-96:

262 Տե'ս Դալալյան Տ. , նշվ. աշխ., էջ 88-89, 91-95:

263 The work was supported by the Science Committee of RA, in the frames of the research project №18T-6F376.

91

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

colloquial and literary versions, in addition to Armenian, the knowledge of oral colloquial was due to the need for communication with the neighboring Persian speakers, the practical use of literary Persian was preserved among Armenians until the turn of the 18th century the proofs of which are the Persian Gospel manuscripts N 8492 and N 3044 written in Armenian letters, kept in the Armenian manuscript fund at the Matenadaran, Yerevan.

Key words: Shirvan, Armenian population, Persephone, language of interethnic communication, bilingualism, Islam, written by Armenian letters, manuscript, Gospel.

ПЕРСОФОНИЯ У АРМЯНСКОГО НАСЕЛЕНИЯ ШИРВАНА

(XVIII В.)264

АСМИК КИРАКОСЯН

главный сотрудник Матенадарана,

Института древних рукописей имени Месропа Маштоца, кандидат филологических наук, доцент факультета востоковедения Ереванского государственного университета г. Ереван, Республика Армения

В статье рассматриваются проблемы распространения персидского языка и его практическое значение для армянского населения Ширвана в XVIII веке. Цель статьи -выявить результаты овладения персидским и процесса персофонии среди армян Ширвана в условиях депортации и распространения ислама в регионе. Затрагиваются вопросы, касающиеся знания персидского языка среди армян Ширвана, периодов появления его вариантов и практического значения.

В процессе работы были применены методы социолингвистических исследований.

Основные выводы статьи заключаются в следующем: в рамках культурной персианизации армяне Ширвана, помимо армянского, осваивали устную и литературную версии персидского языка. Потребность в устном или разговорном персидском языке была вызвана необходимостью межэтнического общения с персофонными соседями. Практическое значение литературного персидского сохранялось среди армян до конца 18-го века, о чем свидетельствуют рукописи Евангелия (N 8492, N 3044) на персидском языке, но написанные армянскими буквами, хранящиеся в Армянском фонде Матенадарана.

Ключевые слова: Ширван, армянское население, персофония, двуязычие, язык межэтнического общения, ислам, армянские надписи, рукопись, Евангелие.

264 Исследование выполнено при финансовой поддержке Комитета по науке РА в рамках научного проекта ^18T-6F376.

92

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.