Научная статья на тему 'ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 1920-ԱԿԱՆ ԹԹ․ ՍԿԶԲՆԵՐԻՆ'

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 1920-ԱԿԱՆ ԹԹ․ ՍԿԶԲՆԵՐԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
175
29
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ԼՂԻՄ կազմավորում / ժողովրդագրական պատկեր / բնակչության թվաքանակ / ազգային կազմ / սոցիալ-տնտեսական դրություն / ազգային քաղաքականություն / ժողովրդագրական քաղաքականություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հովհաննիսյան Գայանե

Հոդվածի նպատակն է ներկայացնել ԼՂԻՄ-ի ժողովրդագրական պատկերը այն պայմանավորող գործոնները 1920-ական թթ-ի․ սկզբներին։ Հետազոտության խնդիրներն են ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորումից հետո վերջինիս տարածքային ընդգրկումը, վարչական փոխակերպումները, ճշգրտել բնակչության թվաքանակը, վեր հանել բնակչության էթնիկ կազմը, ինչպես նաև բացահայտել ադրբեջանական իշխանությունների ազգային խտրական քաղաքականությունը, դրա ազդեցությունը երկրամասի ժողովրդագրական գործընթացների վրա։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք վիճակագրական տարբեր փաստաթղթերի, աղբյուրների այլ նյութերի համադրման, վերլուծության, համեմատության պատմականության մեթոդները։ Ուսումնասիրելով թեման՝ եկել ենք այն եզրակացության, որ 1920-ական թթ-ի․ սկզբներին ինքնավար մարզի էթնիկական կազմը գրեթե ամբողջապես միատարր հայկական էր։ ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբնական շրջանից ադրբեջանական իշխանությունների կողմից նկատելի էին անուղղակի ժողովրդագրական քաղաքականության որոշակի դրսևորումներ, ինչպիսիք են՝ Խորհրդային Հայաստանի ԼՂԻՄ-ի միջև անմիջական սահմանակցության բացառումը, համախումբ թյուրքական տարրի առանձնացում Շուշիի շրջանի ստեղծմամբ, Շուշի քաղաքից ինքնավար մարզի կենտրոնի տեղափոխումը՝ կանխելու հայ բնակչության հնարավոր վերադարձը քաղաքի ավերված հայկական հատված, տնտեսական խտրական քաղաքականության իրագործումը ԼՂԻՄ տարածքում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEMOGRAPHIC PICTURE OF THE NAGORNO-KARABAKH AUTONOMOUS REGION IN THE EARLY 1920S

The purpose of this article is to present the demographic picture of the NKAR and the factors that determined it in the early 1920s. To achieve this goal, the following tasks were set: to explore the territory and administrative transformations of the Nagorno Karabakh Autonomous Region after its formation, to explore its population size, ethnic composition, as well as to reveal the national discriminatory policy of the Azerbaijani authorities and its impact on demographic processes. During the research process various methods were used, such as analysis, synthesis, the principle of history, comparison and juxtapose of various statistical documents, sources and other materials. Exploring the subject matter theme, we came to the conclusion that in the early 1920s the ethnic composition of the NKAR was almost entirely homogeneous Armenian. From the very beginning of the formation of the NKAR, some elements of indirect demographic policy were noticed by the Azerbaijani authorities, such as the exclusion of the border between Soviet Armenia and the NKAR, the creation of the Shushi region with the Turkic population, the relocation of the center of the autonomous region from the city of Shushi to prevent the possible return of the Armenian population to the destroyed Armenian part of the city, the discriminatory economic policy in the territory of NKAR.

Текст научной работы на тему «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 1920-ԱԿԱՆ ԹԹ․ ՍԿԶԲՆԵՐԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ -------------------------------------

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 1920-ԱԿԱՆ ԹԹ. ՍԿԶԲՆԵՐԻՆ*

ՀՏԴ 941

ԳԱՅԱՆԵՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է ներկայացնել ԼՂԻՄ-ի ժողովրդագրական պատկերը և այն պայմանավորող գործոնները 1920-ական թթ-ի. սկզբներին: Հետազոտության խնդիրներն են ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորումից հետո վերջինիս տարածքային ընդգրկումը, վարչական փոխակերպումները, ճշգրտել բնակչության թվաքանակը, վեր հանել բնակչության էթնիկ կազմը, ինչպես նաև բացահայտել ադրբեջանական իշխանությունների ազգային խտրական քաղաքականությունը, դրա ազդեցությունը երկրամասի ժողովրդագրական գործընթացների վրա։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք վիճակագրական տարբեր փաստաթղթերի, աղբյուրների և այլ նյութերի համադրման, վերլուծության, համեմատության և պատմականության մեթոդները։

Ուսումնասիրելով թեման' եկել ենք այն եզրակացության, որ 1920-ական թթ-ի. սկզբներին ինքնավար մարզի էթնիկական կազմը գրեթե ամբողջապես միատարր հայկական էր: ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբնական շրջանից ադրբեջանական իշխանությունների կողմից նկատելի էին անուղղակի ժողովրդագրական քաղաքականության որոշակի դրսևորումներ, ինչպիսիք են' Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև անմիջական սահմանակցության բացառումը, համախումբ թյուրքական տարրի առանձնացում Շուշիի շրջանի ստեղծմամբ, Շուշի քաղաքից ինքնավար մարզի կենտրոնի տեղափոխումը' կանխելու հայ բնակչության հնարավոր վերադարձը քաղաքի ավերված հայկական հատված, տնտեսական խտրական քաղաքականության իրագործումը ԼՂԻՄ տարածքում:

Հիմնաբառեր' ԼՂԻՄ կազմավորում, ժողովրդագրական պատկեր, բնակչության թվաքանակ, ազգային կազմ, սոցիալ-տնտեսական դրություն, ազգային

քաղաքականություն, ժողովրդագրական քաղաքականություն:

Ներածություն

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո կենտրոնական իշխանությունները ձեռնամուխ եղան տարածաշրջանի վիճակագրական բնույթի հետազոտությունների իրականացմանը։ Դրանք նպատակ էին հետապնդում ճշտելու

* Հոդվածը ներկայացվել է 16.07.2020թ., գրախոսվել' 21.07.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

բնակչության թվաքանակը, առկա աշխատուժը, ուսումնասիրելու տնտեսական դրությունը, ուղենշելու դրա զարգացման հեռանկարները։ Դեռևս 1920թ.-ի ապրիլին խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի կողմից ընդունվում է բնակչության ժողովրդագրական ու գյուղատնտեսական մարդահամար իրականացնելու վերաբերյալ որոշում1: Այդ որոշման հիման վրա կենտրոնական իշխանությունների կողմից մարդահամարներ են կազմակերպվում նոր խորհրդայնացած բոլոր երկրամասերում, այդ թվում' 1920 թ.-ի մայիսին խորհրդայնացած Արցախում:

Ինչպես հայտնի է, ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ.-ի հուլիսի 5-ի ոչ օրինական, ազգերի ինքնորշման սկզբունքին և երկրամասի էթնիկական կազմին հակասող որոշման համաձայն' հայկական Արցախը միացվեց Խորհրդային Ադրբեջանին' մարզային լայն ինքնավարության իրավունքով: Չնայած ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված երկամյա հետաձգումներին, այնուամենայնիվ, հայկական կողմի համառ ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավարություն առանձնացնելու որոշումը կյանքի կոչվեց2: 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից հրապարակվում է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» կազմավորելու մասին հրամանագիրը: Մարզի

կազմավորման ու սահմանների որոշման ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմի վարչատարածքային փոխակերպումների հետևանքով զգալիորեն կրճատվեցին հայկական ինքնավարության սահմանները, բուն Լեռնային Ղարաբաղի մի շարք հատվածներ (Վերին Խաչեն-Քարվաճառը, Դիզակի մի մասը' Ջաբրայիլը, Գյուլիստանի հյուսիսային մասը' Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը) ներառվեցին հարևան ադրբեջանական վարչական միավորներում, արհեստածին Քրդստանի գավառի ձևավորմամբ էլ բացառվեց մարզի անմիջական սահմանակցությունը Հայաստանի հետ' այդ ճանապարհով կասեցնելով նաև բնակչության հնարավոր տեղաշարժերը Խորհրդային Հայաստանից դեպի ինքնավար մարզ և հակառակը3: Արդյունքում ինքնավար մարզի տարածքը 1924 թ.-ի հուլիսի 6-ի «Ինքնավար Լեռնային Ղարաբաղի շրջանի սահմանադրությունը» փաստաթղթի համաձայն' ընդգրկում էր նախկին Ելիզավետպոլի նահանգի Շուշիի, Կարյագինոյի (Ջաբրայիւ) և Ջևանշիրի գավառների միայն լեռնային հատվածները, ինչպես նաև 1923 թ.-ին լուծարված Ղուբաթլու գավառի Ղարաղշլաղ (Ղալադարասի-Բերդաձոր) գյուղախումբը4:

ԼՂԻՄ բնակչության թվաքանակը և ազգային կազմը

Խոսելով ժամանակի վիճակագրական գործի մասին' նախևառաջ հարկ է նկատել, որ 1920-ական թթ.-ի սկզբներին այն տարածաշրջանում գտնվում էր սկզբնավորման ու ձևավորման փուլում, ուստի դրան բնորոշ են եղել կազմակերպչական մի շարք թերացումներ ու բովանդակային բնույթի վրիպումներ, որոնք իրենց ազդեցությունն են թողել վիճակագրության արդյունքների վրա: Ըստ ժամանակակից հեղինակների վկայության' 1921 թ.-ի գյուղատնտեսական մարդահամարի ընթացքում բազմաթիվ բնակավայրերի բնակչության թվաքանակ ստացվել է հաշվարկումով, իսկ մի շարք բնակավայրեր պարզապես դուրս են մնացել հաշվառման գործընթացից5: Դրան

1 Տե'ս Воробьев Н., Всесоюзная перепись населения 17 декабря 1926 г., Краткий обзор организации и производства, Москва, 1938, С. 11:

2 Մանրամասն տե'ս Խաչատրյան Կ., Սուքիասյան Հ., Բադալյան Գ., Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-1930-ական թվականներին, Երևան, 2015, էջ 120-124:

^՜Տե՜ս նույն տեղում, էջ 126-131:

4 Տե'ս նույն տեղում, էջ 131-134:

5 Տե'ս Կորկոտյան Զ., Ճերմակ ջարդից դեպի կարմիր շինարարություն, Երևան, 1929, էջ 67-68, տե'ս նաև Кочарян Г. Нагорный Карабах, Баку, 1925, С. 9:

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

գումարվում են նաև վիճակագրության իրականացման ժամանակ և հետագայում տարբեր վարձամիավորների տարածքային-սահմանային խնդիրները, վերջիններիս հետագա վերաձևումները և դրանցով պայմանավորված անճշտությունները վիճակագրության արդյունքներում։ Հետևաբար չերկրորդելով մարդահամարի արդյունքների դերն ու նշանակությունը՝ կարծում ենք, որ տվյալներին պետք է մոտենալ զգուշորեն և որոշակի վերապահումներով։

Գյուղատնտեսական մարդահամարը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում իրականացվել է 1921 թ.-ի օգոստոսի կեսերին6: Ըստ մարդահամարի տվյալների (փաստացի 1924 թ.-ի վարչատարածքային բաժանմամբ)' ԼՂԻՄ-ը կազմված էր հինգ շրջաններից' Խաչեն, Վարանդա, Դիզակ, Ջրաբերդ և Շուշի: Վերջիններս իրենց հերթին բաժանված էին ավեյի փոքր վարչատարածքային միավորների' ոլոստների: Ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ ԼՂԻՄ-ի ձևավորման սկզբնական ժամանակաշրջանում վերջինս բաղկացած է եղել չորս (Խաչեն, Վարանդա, Դիզակ, Ջրաբերդ) շրջաններից: Սակայն ադրբեջանական իշխանությունների որոշմամբ' Խաչենի թյուրքաբնակ Մալիբեկլուի ոլոստը Շուշի քաղաքի հետ ձևավորվում է որպես առանձին վարչական միավոր, իսկ Խաչենի մարզային կենտրոնը Շուշիից տեղափոխվում է հնագույն հայկական Վարարակն (ժամանակի աղբյուրներում' Խանքենդի) բնակավայր, որը միաժամանակ դառնում է մարզային կենտրոն։

Համաձայն մինչ այժմ հայտնի արդյունքների' ԼՂԻՄ-ի գյուղական բնակչության թվաքանակը, ըստ մարդահամարի տվյալների, կազմել է 129243 մարդ7: Հատկանշական է, որ անդրկովկասյան տարածաշրջանում իրականացված մարդահամարների արդյունքները հետագա տարիներին հրապարակվել են նաև Թիֆլիսում լույս տեսնող Ադրկովկասի վիճակագրական վարչության տեղեկագրերում: Ըստ այդ աղբյուրի' 1921թ.-ի գյուղատնտեսական մարդահամարի տվյալներով' ԼՂԻՄ գյուղական բնակչությունը կազմում էր 131507 մարդ8: Ընդ որում, ինքնավար մարզի գյուղական բնակչության հիշյալ թվաքանակը հանդիպում է նաև ժամանակի պաշտոնական վիճակագրական աղբյուրներում ու հետազոտություններում9:

ԼՂԻՄ-ի գյուղական բնակչության թվաքանակի վերաբերյալ առկա նման տարբերությունները կարող են լինել մարդահամարի արդյունքների հետագա ճշգրտումների հետևանք' պայմանավորված վերջինիս և հարևան վարչամիավորների սահմանների վերջնական հաստատման հետ: Հայտնի է, որ մարդահամարի տվյալները դրա իրականացումից հետո Ադրբեջանի կենտրոնական վիճակագրական վարչության կողմից ենթարկվել են ճշգրտումների, հաշվառվել են վիճակագրության ընթացքում բաց թողնված բնակավայրերը, դրանց բնակչության թվաքանակը, արդյունքները համապատասխանեցվել են երկրի նոր վարչատարածքային բաժանումներին10: Հաշվի առնելով Ադրբեջանում մարդահամարի իրականացման կազմակերպչական ու բովանդակային թերությունները' տվյալների նման տարբերությունները, իհարկե, հնարավոր են: Ընդ որում, ԼՂԻՄ-ի բնակչության թվաքանակի դեպքում շեղումը ավելի վաղ հրապարակված արդյունքներից կազմում է 1.8%, ինչը ժամանակի վիճակագրական գործի կազմակերպման պայմաններում միանգամայն հնարավոր էր և համարվում է

6 Տես Карапетян М. Этническая структура населения Нагорного Карабаха в 1921 г. (По сельско-хозяйственной переписи Азербайджана 1921 г.), Ереван, 1991, С. 3։

7 Տես Кочарян Г. նշվ. աշխ., էջ 54-55, տես նաև Карапетян М., նշվ. աշխ., էջ 20:

8 Տես Бюллетень Закавказского Центрального Статистического Управления, N 1, Тифлис, 1924, С. 7:

9 Տես Сулькевич С. Административно-поличическое строение Союза ССР (Материалы о территориальных преобразованиях с 1917 г. по 1 июня 1925 г.), Ленинград, 1926, С. 184, տես նաև Худадов В., Закавказье (Историко-экономическое очерк), Москва-Ленинград, 1926, С. 66։

10 Տես Կորկոտյան Զ. նշվ. աշխ., էջ 63:

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

բնականոնի սահմաններում ժողովրդագրական բնույթի ուսումնասիրությունների համար:

Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ի գյուղական բնակչության ազգային կազմին, ապա այն գրեթե ամբողջապես միատարր հայկական էր։ Բնակչության 94.73%-ը կամ 122426 մարդ հայեր էին, երկրորդ էթնիկ հանրույթը ադրբեջանցի թյուրքերն էին' 6550 մարդ կամ բնակչության 5.07%-ը: Այլ էթնիկ հանրույթները (քրդեր, հույներ, ռուսներ) կազմում էին ԼՂԻՄ-ի գյուղական բնակչության ընդամենը 0.20%-ը կամ 267 մարդ (տես աղյուսակ 1)11: Հատկանշական է, որ ազգային փոքրամասնություններից նախկինում մեծաթիվ ռուս բնակչության թվաքանակը 1917թ.-ի հեղափոխությունից և տարածաշրջանում իրադրության ապակայունացումից հետո զգալիորեն նվազել էր վերջիններիս Ռուսաստան հեռանալու հետևանքով (նախկինում ցարական վարչական բաժանմամբ ռուսաբնակ էին Շուշիի գավառի Սուժինսկոյե, Սկոբլևկա, Ջևանշիրի գավառի Լևոն-Արխ, Մինգրելսկոյե, Օրլովո-Դենիսովկա գյուղերը)12:

Աղյուսակ 1. ԼՂԻՄ-ի գյուղական բնակչության ազգային կազմը ըստ 1921 թ.-ի գյուղատնտեսական վիճակագրության

Վարչ. միավորներ Հայեր Թյուրք-ադրբեջ. Այլ էթնիկ հանրույթներ Ընդհանուր

թիվ % Թիվ % Թիվ % Թիվ

Դիգակի շրջան 29806 99.6 120 0.4 - 29926

Խաչենի շրջան 33036 96.2 1285 3.7 34 0.1 34335

Շուշիի շրջան - - 3266 100 - - 3266

Ջրաբերդի շրջան 29480 94.2 1570 5.1 233 0.7 31283

Վարանդայի շրջան 30104 98.9 309 1.01 - - 30413

Ընդհանուր 122426 94.73 6550 5.07 267 0.20 129243

Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ի քաղաքներին, ապա Վարարակն բնակավայրը քաղաքային կարգավիճակ ստացել է միայն 1923թ.-ին, հետևաբար այն վիճակագրվելէ նախ 1921 թվականին' գյուղատնտեսական մարդահամարի ժամանակ, այնուհետ ԼՂԻՄ-ի մարզկենտրոն դառնալուց հետո' 1924 թ.-ի դեկտեմբերին: Շուշի քաղաքը վիճակագրման է ենթարկվել է ինչպես 1921, այնպես էլ 1923 թվականին: Ըստ 1921 թ.-ի վիճակագրության' Շուշիի բնակչության թիվը (առկա բնակչություն) կազմում էր 9223 մարդ13, իսկ 1923 թ.-ի վիճակագրությամբ' 6976 մարդ14: 1921 թ.-ի քաղաքային մարդահամարի արդյունքներով' Շուշիի բնակչության 96.4 %-ը կամ 8894 մարդ թյուրք-ադրբեջանցիներ էին: Շուշիի երբեմնի հայահոծ բնակչությունից հիշյալ

ժամանակաշրջանում այստեղ բնակվում էր ընդամենը 289 մարդ15: Սա, իհարկե, 1920 թ.-ի մարտին Շուշի քաղաքի հայկական հատվածի ամբողջական ավերման, հայ բնակչության կոտորածի և քաղաքի հայազրկման հետևանք էր: Ինչ վերաբերում է 19211923 թթ.-ին Շուշիի բնակչության նվազմանը, ապա այս առումով կարևոր նշանակություն ունի մարդահամարի իրականացման ժամանակշրջանը: 1921 թ.-ին թյուրք-ադրբեջանցիների մեծաթիվ լինելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ քաղաքում բնակչության հաշվառումը տեղի էր ունեցել հուլիսին, երբ քոչվոր թյուրքերը հաստատվել էին քաղաքում' այնտեղից արոտավայրեր բարձրանալու նպատակով:

11 Տե'ս Карапетян М., նշվ. աշխ., էջ 11-20, տե'ս նաև Кочарян Г., նշվ. աշխ., էջ 54-55:

12 Տե'ս Բալայան Վ., Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի և պետականակերտման պատմության, Ստեփանակերտ, 2012, էջ 177:

13 Տե'ս Закавказье: Статистико-экономический сборник , Тифлис, 1925, С. 152-153:

14 Տե'ս Бюллетень Закавказского Центрального Статистического Управления, N 1, С. 8։

15 Տե'ս Закавказье: Статистико-экономическое сборник, С. 152-153։

19

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Մինչդեռ 1923 թ.-ի մարդահամարը իրականացվել էր մայիսին, երբ դեռևս չէին ծավալվել քոչվոր թյուրքերի տեղաշարժերը16։ Անդրադառնալով Ստեփանակերտին՝ նշենք, որ հնագույն հայկական այս բնակավայրում 1921 թ.-ի մարդահամարը հաշվառել էր 1379 մարդ (981 հայ, 398 թյուրք-ադրբեջանցի): Վիճակագրության իրականացման ժամանակ այստեղ են գտնվել նաև 1919 թ.-ի հունիսին ավերված հայկական Ղայբայիշեն և Փահլուլ գյուղերի բնակիչները: ԼՂԻՄ-ի կենտրոն դառնալուց հետո քաղաքում կառուցվեցին հասարակական, պետական նշանակության մի շարք կառույցներ, իսկ բնակչության թիվը շարունակաբար աճում էր ինչպես բնական, այնպես էլ մեխանիկական աճի շնորհիվ: Արդեն 1924 թ.-ի դեկտեմբերին իրականացված մարդահամարի ժամանակ բնակչության թիվը այդտեղ կազմում էր 2467 մարդ17:

Ժողովրդագրական քաղաքականության դրսևորումները ԼՂԻՄ-ում

Ինչպես ցույց է տայիս բնակչության տեղաբաշխումը, ԼՂԻՄ-ի տարածքում թյուրք-ադրբեջանցիները գերազանցապես բնակվում էին Շուշիի շրջանում և համանուն քաղաքում: Շուշիի շրջանը բաղկացած էր միայն մեկ' Մայիբեկլուի ոլոստից, որը ներառում էր 12 գյուղական բնակավայր, իսկ մեկը (Կերպա Ափաթյին) էր քոչվորների բնակատեղի էր: ԼՂԻՄ-ի ձևավորումից հետո ոլոստը սկզբնապես եղել է Խաչենի շրջանի կազմում: Սակայն ադրբեջանական իշխանությունների որոշմամբ մարզային կենտրոնը շուտով տեղափոխվում է Ստեփանակերտ, իսկ Շուշի քաղաքը Մալիբեկլուի ոլոստի հետ ձևավորում է առանձին վարչական միավոր: Այս քայլը, իհարկե, ուներ հատուկ նպատակադրում. նման համախումբ թյուրքաբնակ տարածք ստեղծելով'

ադրբեջանական կենտրոնական իշխանությունները վերահսկողություն էին հաստատում բարձրադիր կետում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր հատվածում: Հատկանշական է, որ թեև ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ.-ի հուլիսի 5-ի որոշմամբ ինքնավար Լեռնային Ղարաբաղի կենտրոնը պետք է դառնար Շուշի քաղաքը, սակայն ադրբեջանական իշխանությունների որոշմամբ այդպես չեղավ: 1920 թ.-ի մարտին Շուշիի հայկական մասի ավերումից հետո այն զրկվել էր պետական, հասարակական, բժշկական ու մշակութային հաստատություններից, ինչը դժվարեցնում էր նրա գոյությունը որպես մարզային կենտրոն: Սակայն այս առումով Ստեփանակերտը ամենևին էլ բարվոք վիճակում չէր: Լեռնային Ղարաբաղում հետազոտական աշխատանքներ իրականացրած Գ. Քոչարյանի վկայությամբ' այն «...ինքնավարության հռչակման պահին կիսավեր գյուղ էր' հազիվ 10-15 պահպանված շինություններով»18: Հաստատությունների մի մասը ամբողջովին ավերված էր, մյուսները կիսավեր վիճակում էին: Մարզկենտրոն հռչակվելուց հետո' մեկ տարվա ընթացքում, քաղաքը «անճանաչելիորեն փոխվեց». վերականգնվեցին կիսավեր շինությունները, կառուցվեցին բազմաթիվ նոր հաստատություններ, անցկացվեց էլեկտրականություն, իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ19: Վերականգման նման գործընթաց կարող էր իրականացվել նաև Շուշիում: Սակայն Շուշին ԼՂԻՄ-ի կենտրոն դարձնելը կհանգեցներ հայ բնակչության վերադարձին իրենց նախկին բնակության վայր, ինչը ցանկալի չէր ադրբեջանական կողմի համար: Իսկ այն, որ ադրբեջանական

իշխանությունները մեծապես շահագրգռված էին Շուշիի թյուրքականացման խնդրով, երևում է ԼՂԻՄ ժողկոմխորհի փոքր նստաշրջանի 1925 թ.-ի հունիսի 12-ի արձանագրությունից, որում ամրագրված էր շրջանի «թյուրքականացման» գործընթացի արագացման կարևորությունը և նախատեսվող քայլերն այդ ուղղությամբ20:

16 Տե'ս Кочарян Г., նշվ. աշխ., էջ 46:

17 Տե'ս նույն տեղում:

18 Նույն տեղում:

19 Տե'ս նույն տեղում:

20 Տե'ս Мелик-Шахназаров А., Нагорный Карабах: факты против лжи, Москва, 2009, С. 88:

20

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Հատկանշական էին նաև ադրբեջանական իշխանությունների կողմից թյուրք բնակչությանը տրվող տնտեսական առանձնաշնորհումները։ 1925 թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի ժողկոմխորհի նախագահի նամակով անհրաժեշտ էին համարվում իրականացնել Շուշիի շրջանի զարգացման մի շարք միջոցառումներ: Մասնավորապես նախատեսվում էր շրջանի եկամուտները օգտագործել միայն տեղական կարիքների համար, ամբողջ շրջանի տարածքում նվազեցնել հարկերը, կատարել քաղաքի բարեկարգման աշխատանքներ' առաջնահերթությունը տալով ջրատարների վերականգմանը, զարգացնել մետաքսագործությունը և գորգագործությունը21: Նման խտրական քաղաքականության արդյունքները իրենց երկար սպասեցնել չտվեցին. արդեն 1926 թ.-ին ԼՂԻՄ-ի հայ բնակչության մեկ շնչի հաշվով տեղական բյուջեից կատարված ծախսերը կազմում էին 4 ռուբլի 22 կոպեկ, մինչդեռ թյուրքական բնակչության (որի մեծագույն հատվածը ապրում էր Շուշիի շրջանում) մեկ շնչի հաշվով' կրկնակի շատ' 8 ռուբլի 23 կոպեկ22: Հավելենք նաև, որ ըստ ֆինանսների ժողկոմի հաշվարկների' քննարկվող ժամանակահատվածում Շուշիում գործում էր 212 առևտրաարդյունաբերական ձեռնարկություն այն դեպքում, երբ ամբողջ մարզի մնացած տարածքում հաշվվում էր նման 84 ձեռնարկություն23:

Ի հակադրություն Շուշիի շրջանի' մարզի գերազանցապես հայաբնակ շրջանները աչքի էին ընկնում տնտեսական թույլ զարգացվածությամբ, տնտեսության տարբեր ճյուղերի բազմաթիվ խնդիրներով, զարգացման հեռանկարների բացակայությամբ24: ԼՂԻՄ-ի բնակչության խտության բարձր մակարդակը, տարածքի սակավահողությունը, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածությունների, ոռոգման և այլ խնդիրների առկայությունը, առևտրական ու հաղորդակցության ճանապարհների բացակայությունը, գործարանային արտադրության կազմակերպման դժվարությունները հանգեցնում էին չափահաս բնակչության մեծածավալ արտագաղթի (հիմնականում սեզոնային) հայաբնակ մարզերից: 1920-ական թթ.-ի կեսերին ԼՂԻՄ-ից արտագաղթի զանգվածային բնույթի մասին պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ25: Ժամանակակից հեղինակներից մեկի վկայությամբ' Ղարաբաղի կենտգործկոմի 1925 թ.-ի օգոստոսի նստաշրջանում Դիզակի գավառային գործկոմի նախագահի զեկուցման համաձայն' Դիզակից այդ տարի արտագաղթել էին 4895 հոգի26: Նույն աղբյուրի հավաստմամբ' արտագաղթի նման ծավալներ ավել կամ պակաս չափով կարելի էր պնդել նաև հայաբնակ Վարանդայի և Խաչենի մասին27: Աղբյուրների

ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամեն տարի ԼՂԻՄ-ից սեզոնային աշխատանքի մեկնողների թիվը տատանվում էր 10-15 հազարի սահմաններում:

21 Տես К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР 1918-1925: Документы и материалы, Баку, 1989, С. 190։

22 Տե'ս նույն տեղում, էջ 191:

23 Տե'ս Кочарян Г., նշվ. աշխ., էջ 30:

24 ԼՂԻՄ տնտեսական դրության մասին մանրամասն տե'ս Սեյրան Գ., Ղարաբաղի տնտեսական կյանքը և նրա հեռանկարները, Թիֆյիս, 1928:

25 Տե'ս նույն տեղում, էջ 8, Կորկոտյան Զ., նշվ. աշխ., էջ 73-74, Кочарян Г., նշվ. աշխ., էջ 36, Լիսիսցյան Ս., Լեռնային Ղարաբաղի հայերը (ազգագրական ակնարկ) // Հայ ազգագրություն և բանահյուսություն (նյութեր և ուսումնասիրություններ), հատոր 12, Երևան, 1981, էջ 31, Խորհրդային Ղարաբաղ, N 2, 1925, թ.2:

6 Տե'ս Սեյրան Գ., նշվ. աշխ., էջ 11:

27 Տե'ս նույն տեղում:

21

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Եզրակացություն

Ամփոփելով կարող ենք նշել որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը 1920-ական թթ.-ի սկզբին գրեթե ամբողջապես միատարր հայկական էր: Լավ գիտակցելով մարզի ժողովրդագրական կազմի փոփոխության կարևորությունը' ԼՂԻՄ-ի ձևավորման հենց սկզբից ադրբեջանական իշխանություների կողմից նկատելի էին անուղղակի ժողովրդագրական քաղաքականության որոշակի տարրեր, որոնք դրսևորվեցին հետևյալ ձեռնարկումներում.

• Վարչատարածքային տարբեր փոփոխությունների միջոցով Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև անմիջական սահմանակցության բացառում' կասեցնելու համար բնակչության հնարավոր տեղաշարժերը այդ երկու տարածքների միջև,

• Շուշիի շրջանի ստեղծում' համախումբ թյուրքական տարրի առանձնացմամբ, կենտրոնական բարձրադիր շրջանի թյուրքականացում,

• Շուշի քաղաքից ինքնավար մարզի կենտրոնի տեղափոխում' կանխելու համար հայ բնակչության հնարավոր վերադարձը Շուշիի ավերված հայկական հատված,

• Ադրբեջանական կողմի տնտեսական խտրական քաղաքականության դրսևորում ԼՂԻՄ-ի տարածքում:

DEMOGRAPHIC PICTURE OF THE NAGORNO-KARABAKH AUTONOMOUS REGION IN THE EARLY 1920S

GAYANE HOVHANNISY AN

Yerevan State University, Chair of the History of Armenia, Ph.D. Student, Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to present the demographic picture of the NKAR and the factors that determined it in the early 1920s. To achieve this goal, the following tasks were set: to explore the territory and administrative transformations of the Nagorno Karabakh Autonomous Region after its formation, to explore its population size, ethnic composition, as well as to reveal the national discriminatory policy of the Azerbaijani authorities and its impact on demographic processes.

During the research process various methods were used, such as analysis, synthesis, the principle of history, comparison and juxtapose of various statistical documents, sources and other materials.

Exploring the subject-matter theme, we came to the conclusion that in the early 1920s the ethnic composition of the NKAR was almost entirely homogeneous Armenian. From the very beginning of the formation of the NKAR, some elements of indirect demographic policy were noticed by the Azerbaijani authorities, such as the exclusion of the border between Soviet Armenia and the NKAR, the creation of the Shushi region with the Turkic population, the relocation of the center of the autonomous region from the city of Shushi to prevent the possible return of the Armenian population to the destroyed Armenian part of the city, the discriminatory economic policy in the territory of NKAR.

Keywords: NKAR formation, demographic picture, population size, national composition, socio-economic situation, national policy, demographic policy.

22

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ДЕМОГРАФИЧЕСКАЯ КАРТИНА НАГОРНО-КАРАБАХСКОЙ АВТОНОМНОЙ ОБЛАСТИ В НАЧАЛЕ 1920-Х ГГ.

ГАЯНЕ ОГАННИСЯН

аспирантка кафедры армянской истории Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Цель данной статьи - представить демографическую картину ИКАО и факторы, которые определили ее в начале 1920-х годов. Для достижения этой цели мы поставили перед собой задачу изучить территориальные и административные преобразования Нагорно-Карабахской автономной области после ее формирования, численность населения, этнический состав, а также показать национальную дискриминационную политику властей Азербайджана и ее влияние на демографические процессы.

В ходе исследования мы применили следующие методы: анализ, обобщение, принцип историчности, сравнение и сопоставление различных статистических документов, источников и других материалов.

Исследуя тему, мы пришли к выводу о том, что в начале 1920-х годов этнический состав ИКАО был почти полностью однородным, а именно - армянским. С самого начала формирования НКАО некоторые элементы косвенной демографической политики были применены азербайджанскими властями, такие, например, как отделение границы между Советской Арменией и ИКАО, создание Шушинского района с тюркских населением, перемещение центра автономного округа из города Шуши для предотвращения возможного возвращения армянского населения в разрушенную армянскую часть города и дискриминационная экономическая политика на всей территории ИКАО.

Ключевые слова: формирование НКАО, демографическая картина, численность населения, национальный состав, социально-экономический ситуация, национальная политика, демографическая политика.

23

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.