Научная статья на тему 'Լեռնացին Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը'

Լեռնացին Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
655
71
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սերոբ Սուջյան

ԼՂՀ-ում ներկայիս սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական նշանա-կության հիմնահարցերի թվում առանձնահատուկ հրատապություն ու նշանա-կություն ունեն տարաբնակեցման հիմնախնդիրների բացահայտումն ու դրանցլուծումը: ԼՂՀ-ում տարաբնակեցման ժողովրդագրական հիմնահարցերի հա-մալիր խոր հետազոտություններ դեռևս չեն իրականացվել, չեն գնահատվելբնակավայրերի զարգացման նախադրյալներն ու պայմանները, չեն բացահայտ-վել տարբեր մեծության գործառույթներ իրականացնող բնակավայրերի առանձ-նահատկությունները, տարաբնակեցման համակարգաստեղծ գործընթացներիբնույթն ու զարգացման միտումները: ԼՂՀ տարաբնակեցման համակարգի կա-ռուցվածքային առանձնահատկությունները բացահայտելու համար մեծ նշանա-կություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակի փոփոխություն-ների ուսումնասիրությունը հայ բնակչության թվաքանակի դանդաղ աճի, իսկերբեմն էլ` նվազման պատճառների վերլուծությունը: Նման ուսումնասիրություն-ները հնարավորություն կտան մասնագետներին պետական մարմիններինմշակել իրականացնել ԼՂՀ տարաբնակեցման քաղաքականության` գիտակա-նորեն հիմնավորված հիմնական սկզբունքները ուղղությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье на основе исторических и статистических данных проанализировано изменение демографической картины Нагорного Карабаха с начала XVIII века. В числе основных факторов, повлиявших на сокращение численности армянского населения, указаны военные конфликты, а также политика центральных органов власти Азербайджана. Отдельно представлены демографические показатели городов Степанакерта и Шуши. Особый интерес представляют данные об этническом составе, густоте и естественном приросте населения Карабаха до 1988г. Несмотря на то, что после обретения независимости НКР сложившиеся политические и социально-экономические реалии положительно повлияли на демографическую ситуацию, однако многие вопросы до сих пор остаются нерешенными, что отрицательно сказывается на структуре системы расселения как фактора социально-экономического развития Нагорного Карабаха. 66

Текст научной работы на тему «Լեռնացին Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը»

ԼԵՌՆԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Սերոբ Սուջյան

ԼՂՀ-ում ներկայիս սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական նշանակության հիմնահարցերի թվում առանձնահատուկ հրատապություն ու նշանակություն ունեն տարաբնակեցման հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց լուծումը: ԼՂՀ-ում տարաբնակեցման և ժողովրդագրական հիմնահարցերի համալիր և խոր հետազոտություններ դեռևս չեն իրականացվել, չեն գնահատվել բնակավայրերի զարգացման նախադրյալներն ու պայմանները, չեն բացահայտ-վել տարբեր մեծության և գործառույթներ իրականացնող բնակավայրերի առանձնահատկությունները, տարաբնակեցման համակարգաստեղծ գործընթացների բնույթն ու զարգացման միտումները: ԼՂՀ տարաբնակեցման համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները բացահայտելու համար մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակի փոփոխությունների ուսումնասիրությունը և հայ բնակչության թվաքանակի դանդաղ աճի, իսկ երբեմն էլ' նվազման պատճառների վերլուծությունը: Նման ուսումնասիրությունները հնարավորություն կտան մասնագետներին և պետական մարմիններին մշակել և իրականացնել ԼՂՀ տարաբնակեցման քաղաքականության' գիտականորեն հիմնավորված հիմնական սկզբունքները և ուղղությունները:

Պատմական Հայաստանի Արցախ-Ղարաբաղի տարածքը հնագույն ժամանակներից բնակեցված է եղել հայերով: Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված բազմաթիվ սեպագիր արձանագրությունները և ճարտարապետական հուշարձանները: Գրավոր աղբյուրներում Լեռնային Ղարաբաղը (Արցախ) հիշատակվել է Սարդուրի 2-րդի (763-734թթ.) գրառումներում, երբ Վանի թագավորությանն է միացել Ուրտեխե-Արցախի երկրամասը: Այն հիշատակվում է նաև Ստրաբոնի կողմից («Օրխիստենե»)' որպես Հայաստանի մարզ [1]: Հին հունական և հռոմեական գրավոր աղբյուրներում նշվում է այն մասին, որ Արցախի, Ուտիքի և Մեծ Հայքի արևելյան շրջանների բնակիչները եղել են հայեր: Մինչև 12-րդ դարը Արցախի տարածքում հիմնական բնակիչները եղել են հայերը: Արաբների, սելջուկ-թյուրքերի, թաթար-մոնղոլների տիրապետության սկզբնական ժամանակաշրջանում էապես չի փոխվել Արցախ-Ղարաբաղի բնակչության էթնիկ պատկերը: Սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար սկսեցին Արցախ թափանցել քոչվոր թյուրքալեզու անասնա-

49

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

պահեերի ցեղեր: Այնուամենայնիվ, դեռևս 1740թ. ցարական փաստաթղթերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի թիվը կազմում է մինչև 100 հազար տուն, իսկ 1798թ. Արցախ-Ղարաբաղում եղել է 110 հազար հայկական ընտանիք [2, 3]:

Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Արցախի տարածքը 33 տարվա ընթացքում 6 անգամ հայտնվել է պատերազմական իրավիճակում, ինչը բացասաբար է ազդել բնակչության աճի վրա: Ղարաբաղի խանության ստեղծումով ուժեղացել է թյուրքական ցեղերի ներթափանցումը Ղարաբաղ և, ընդհակառակը, հայերի արտագաղթն այնտեղից: Իբրահիմ խանի քաղաքականությունը բերել է հայերի զանգվածային արտահոսքի [4]: Հետագայում շուրջ 11000 հայկական ընտանիք տեղափոխվել է Հս. Կովկաս [5]: 19-րդ դարի սկզբին, Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում, Կովկասում գլխավոր հրամանատարության գրասենյակի ղեկավար Ս.Մ.Բրոնևսկին նշում է, որ «Ներկայումս այն հարուստ երկրամասից, որտեղ եղել է շուրջ 60 հազար տուն բնակիչ, հազիվ 5 հազ. տուն է մնացել» [6]: Հարձակումների հետևանքով բնակչության մեծ մասը հարթավայրային մասերից տեղաշարժվել է նախալեռնային ու լեռնային դժվարամատչելի վայրերն ու անտառները: Այստեղ էլ ղարաբաղցիները նորից հիմնել են բնակավայրեր, կառուցել ամրոցներ ու եկեղեցիներ:

1823թ. Ղարաբաղի լեռնային մասի բնակչությունը կազմել են հայերը' 84,6% կամ 30850 մարդ, և թաթարները' 14,7% կամ 5370 մարդ [7]:

Չնայած 1833թ. բնակչության ընդհանուր թիվը 1823թ. համեմատությամբ պակասել է 28,5%-ով, սակայն հայերը դարձյալ գերակշռող են եղել' 84%: Միակ քաղաքում' Շուշիում, նրանք կազմել են բնակչության 54%-ը: Ղարաբա-ղը ցարական Ռուսաստանին միանալուց հետո սկսվել է հայ բնակչության ներհոսքը հատկապես նրա լեռնային հատված, որը շարունակվել է մինչև կայսրության անկումը: 1868թ. կազմավորվել է Ելիզավետպոլի նահանգը, Ղարաբաղի պրովինցիան բաժանվել է 3 գավառի' Ջաբրայիլի, Ջևանշիրի և Շուշիի: 1875թ. հաշվառումների համաձայն, Ղարաբաղի լեռնային մասում ապրել է 91,3 հազ. մարդ, որից հայեր' 78,8 հազար կամ 84,7%, թյուրքալեզու էթնիկ խմբեր' 14,5 հազ. կամ 15 ,3%: Շուշիում ապրել է 24,5 հազ. մարդ, որից հայերը կազմել են 55%: 1897թ. մարդահամարի տվյալներով' Ղարաբաղի լեռնային մասում ապրում էր 128,6 հազ. մարդ, որից 106,4 հազարը կամ 82,7%-ը կազմել են հայերը, իսկ 20,4 հազ. կամ 15,9%-ը' թաթար, ինչպես նաև 1,5 հազ. ռուս և 300 այլ էթնիկ խմբեր1:

20-րդ դարի սկզբին Ղարաբաղի հայերի բացարձակ թվաքանակը կայուն էր մնում, հարաբերականը կտրուկ նվազում էր, իսկ մահմեդականների (թա-

1 http://www.litera-ru.ru/html/matherials/2003_0608_Per1897.html

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

թարեեր և քրդեր) թիվն աճում էր: Դա բացատրվում է Ղարաբաղից հայ բնակչության տեղաշարժով դեպի մեծ քաղաքներ, հատկապես' Բաքու: Այստեղ 20-րդ դարի սկզբին ապրում էր 30 հազ. ղարաբաղցի հայ1։ Այն տարածքում, որտեղ հետագայում կազմավորվել է ԼՂԻՄ-ը, 20-րդ դարասկզբին հայ բնակչությունը կազմում էր ամբողջ բնակչության 94%-ը [8]։ 1913թ. ԼՂՀ ներկայիս սահմաններում ապրել է շուրջ 372 հազ. մարդ (Շուշիում' 42 հազ.), իսկ 1914թ. նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում' 167,1 հազ. մարդ, որի 81%-ը կազմել են հայերը, իսկ 17,8%-ը' թյուրքալեզու էթնիկ խմբերը կամ թաթարները1 2: Վերջիններին միայն խորհրդային կարգերի օրոք անցկացված 1-ին մարդահամարից (1926թ.) հետո սկսեցին անվանել ադրբեջանցիներ:

1918-20թթ. Ադրբեջանի ագրեսիայից, ինչպես նաև թուրքական ինտերվենցիայից հետո Ղարաբաղի բնակչության թիվը կտրուկ նվազել է' 1921թ. մինչև 131,5 հազ. (94,4% հայեր), 1923թ. ԼՂԻՄ հռչակման տարում' 127,8 հազ.3: Խորհրդային Միության տարիներին ԼՂԻՄ-ում հայ և ադրբեջանցի բնակչության թվաքանակը հավասարապես չի աճել: Այսպես, եթե 1923թ. հայերի տեսակարար կշիռը ԼՂԻՄ ամբողջ բնակչության մեջ կազմել է 94,4%, ապա 1989թ.' 76,9%: 1926 և 1989թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ԼՂԻՄ-ում հայերի թիվն ավելացել է 33,8 հազարով (աճը կազմել է 130,3%), իսկ ադրբեջանցիներինը' 28,1 հազարով (323%): Ընդ որում, հայերի թիվը 1926-39թթ. աճել է 21,1 հազարով, իսկ 1939-79թթ. նվազել է 9,7 հազարով, հետո նորից մինչև 1989թ. ավելացել 22,4 հազարով: Ադրբեջանցիների թվաքա-նակը 1926 և 1989թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում անընդհատ աճել է: Մշտապես տատանվել է նաև ԼՂԻՄ ընդհանուր բնակչության թիվը: Այսպես, եթե 1926-39թթ. Լեռնային Ղարաբաղի բնակչության թիվը 125,3 հազարից ավելացել և դարձել է 150,8 հազ., ապա 1939-59թթ. նվազել է և կազմել 130,4 հազ.: 1970թ. գրեթե հասել է 1939թ. մակարդակին' 150,3 հազ. [9]: Հետո բնակչության թիվն ավելացել է և 1990թ. հասել ԽՍՀՄ գոյության ընթացքում ԼՂԻՄ բնակչության առավելագույն թվին' 195,2 հազ. [10]: Դա հիմնականում պայմանավորված էր Բաքվից և Ադրբեջանի այլ շրջաններից հայերի բռնագաղթով ու Լեռնային Ղարաբաղում բնակեցմամբ: Հետագա տարիներին ԼՂՀ բնակչությունը մինչև 1990-ականների կեսերը նվազել է, իսկ հետո շատ դանդաղ սկսել է աճել և 2008թ. դարձել է 138,8 հազ.4 (Նկ. 1). Դա պայմանավորված էր պատերազական իրավիճակով և բնակչության մեծ արտագաղթով: Խորհրդային տարիներին բնակչության թվաքանակի այսպիսի տատանումները պայմանավորված են եղել ադրբեջանական իշխանությունների վարած հայա-

1 http://www.bakuland.com/?page=history&logik=history_supnew

2 http://www.karabakh-open.com/src/index.php?lang=ru&id=5&nid=8569

3 Նույն տեղում

4 http://www.utro.ru/articles/2006/07/04/562296.shtml

51

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

տյաց քաղաքականությամբ, որի արդյունքում հայ բնակչության թիվը ոչ միայն չէր ավելանում, այլև նվազում էր: Միտումնավոր կերպով կրճատվում էին ԼՂԻՄ-ում կատարվող շինարարական աշխատանքների համար հատկացվող ֆինանսավորումները, 44 բնակավայրում փակվել է 52 արդյունաբերական ձեռնարկություն: Միայն 1940-60թթ. ԼՂԻՄ-ում ամբողջությամբ դատարկվել է 47 գյուղ1 (մինչև 1980թ.' ընդհանուր առմամբ' 85 կամ ԼՂԻՄ գյուղերի 30%-ը)1 2:

Նկար 1

Լեռնային Ղարաբաղիբնակչությանթվաքանակիշարժընթացը 1823-2008թթ.

Բնակչության թվաքանակի շարժընթացը (1823-20СВ թթ.)

Ամբողջ բնակչությունը (հզ.մարդ)

Փոխարենը ստեղծվում էին գյուղեր, որոնք բնակեցվում էին բացառապես ադրբեջանցիներով: Այս ամենի արդյունքում կտրուկ փոխվել է մարզի ժողովրդագրական պատկերը: 1989թ. մարդահամարի արդյունքում պարզվեց, որ Շուշիում այլևս ոչ մի հայ չկա: Հադրութի շրջանում 1913թ. 37138 հայից 1989թ. մնացել էր 11600 հայ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզի բնակչության 35%-ը կամ 45000 մարդ զորակոչվել է բանակ, որը 4-5 անգամ ավելի էր, քան ադրբեջանական հարևան շրջաններինը: Ռազմաճակատում զոհվել է 22 հազար արցախցի: Պատերազմից հետո, 1949թ. հունիսի 14-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները մարզից հազարավոր հայ ընտանիքներ աքսորել են Ռուսաստանի Ալթայի երկրամաս3:

Բնակչության և' թվաքանակի, և' ազգային կազմի զգալի փոփոխություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի երբեմնի մայրաքաղաք Շուշիում: 19-րդ դարի ընթացքում Շուշին դարձել է խոշոր կենտրոն, որը մեծությամբ 5-րդն է եղել Անդրկովկասում: Քաղաքի բնակչությունն ավելացել է նախևառաջ հայերի հաշվին, որոնք 19-րդ դարի կեսերին մեծամասնություն էին կազմում: 1851թ. Շուշիի բնակչությունը եղել է 12724 մարդ, որից 6357-ը՝

1 http://www.karabakh-open.com/src/index.php?lang=ru&id=5&nid=8569

2 http://www.utro.ru/articles/2006/07/04/562296.shtml

3 http://www.karabakh-open.com/src/index.php?lang=ru&id=5&nid=8569

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

հայ, 1883թ.' 25656 (13282 տղամարդ, 12374 կին), որից 56,5%-ը' հայ, 43,2%-ը' թաթարներ, 0,3%-ը' ռուս, հրեա: 1890-ակաեեերիե բնակչության թիվը կազմել է 34 հազ., 1916թ.' 43 հազ., 1920թ.' 60 հազ., որից 47 հազարը' հայ1: 1918-20թթ. հայ-ադրբեջանական ընդհարումների և Շուշիի կոտորածների արդյունքում քաղաքի բնակչությունը հասավ 9 հազ., ապա 1920-ականների վերջերին' 5 հազ. ու այլևս չբարձրացավ 17 հազարից' 1989թ.1 2:

Ներկայիս մայրաքաղաք Ստեփանակերտը 1847թ. ունեցել է 80 տուն հայ և 52 տուն ռուս բնակիչ [11]: 1900թ. Ստեփանակերտի բնակչությունը կազմել է 3 հազ., [12], 1939թ.' 10 հազ., 1959թ.' 19,7 հազ., 1970թ.' 30,3 հազ., 1975թ.' 33 հազ., 1979թ.' 38,9 հազ., 1989թ.' 57 հազ. (ըստ մարդահամարի տվյալների): 2008թ. հունվարի 1-ի դրությամբ մայրաքաղաքն ունեցել է 50984 բնակիչ [13]: Բնակչության թվաքանակի հաճախակի փոփոխությունները, ռազմական գործողությունները, ռազմաքաղաքական անկայուն իրավիճակը, տնտեսական ու սոցիալական բարդ պայմաններն իրենց հետքն են թողել բնակչության ժողովրդագրական ցուցանիշների վրա: ԼՂՀ ներկայիս ժողովրդագրական պատկերը ձևավորվել է երկարատև գործընթացի արդյունքում:

Ժողովրդագրական իրավիճակն անմիջական ազդեցություն է ունեցել անդրկովկասյան երկրների ազգային հիմնախնդիրների սրության և զարգացման բնույթի վրա:

Աղյուսակ 1

Բնակչության խտությունը նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետություններում1987թ. [14]

Հանրապետությունը Միջին խտությունը, մարդ/կմ2 Ըստ գյուղատնտեսական հողահանդակների, մարդ/կմ2

Հայաստանի ԽՍՀ 115 262

Ադրբեջանի ԽՍՀ 79 166

Վրաստանի ԽՍՀ 76 165

Ուկրաինայի ԽՍՀ 85 122

Մոլդովայի ԽՍՀ 124 161

Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդագրական պայթյունն առավելագույն բարձրության է հասել նախորդ դարի 60-ականների 1-ին կեսին, երբ բնակչությունն աճում էր տարեկան ավելի քան 3%-ով: Բնակչության արագ աճի պայմաններում մեծանում էր բնակչության խտությունը (Աղուսակ 1) Լեռնային երկրներում բնակչության ընդհանուր խտությունը չի արտացոլում տվյալ տարածքի իրական պատկերը: Առավել ճշգրիտ պատկերացում են տալիս այն ցուցանիշները, որոնք հաշվարկվում են հողօգտագործման տարածքների, իսկ առավել ճշգրիտ' գյուղատնտեսական հողահանդակների հաշվով:

1 http://www.nkr.am/rus/history/shushi.htm

2 http://www.nkr.am/rus/mid/bull/text1_00.htm; http://www.thewordbook.com/?suche=Shusha

53

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Համեմատության համար եշեեք, որ ԼՂՀ-ում 01.01.2008թ. դրությամբ բնակչության միջիե խտությունը կազմել է 11,9 մարդ/կմ2, իսկ ըստ գյուղատնտեսական հողահանդակների' 30,2:

Աղյուսակ 2

ԼՂԻՄ, ՀԽՍՀ և Ադր. ԽՍՀբնակչության աճի տեմպերը [14]

Թվական ԼՂԻՄ բնակչությունը, հազ. մարդ Աճի տեմպերը, %

ԼՂԻՄ Հայաստանի ԽՍՀ Ադրբեջանի ԽՍՀ

1926 125

1939 151 121 146 131

1959 131 87 138 115

1970 150 115 141 138

1979 161 107 122 118

1987 180 112 112 113

ԼՂԻՄ բնակչությունն ավելի դանդաղ է աճել, քան Հայաստանի ԽՍՀ-ում և Ադրբեջանի ԽՍՀ-ում, ինչը վկայում է, որ այստեղից մշտապես եղել է բնակչության հոսք (Աղյուսակ 2): Եթե համեմատենք բնակչության աճը 1959թ. նկատմամբ, ապա Ադրբեջանում այն կազմում է 184% (1987թ.), ՀԽՍՀ-ում' 194%, ԼՂԻՄ-ում' միայն 137% [14]:

Աղյուսակ 3

Երիտասարդ և տարեց բնակչության տեսակարար կշիոը, %, 1979թ. [14]

Տ ա ր ի ք ը Հետաշխատաեքայ ին տարիքի

15-29 այդ թվում

15-19 20-24 25-29

Ամբողջ բնակչությունը

ԼՂԻՄ 26,8 12,2 8,8 5,8 14,6

Ադրբեջանի ԽՍՀ 30,5 13,5 10,3 6,7 9,0

Հայաստանի ԽՍՀ 31,4 12,6 10,9 7,9 9,3

Քաղաքային բնակչությունը

ԼՂԻՄ 31,6 13,5 10,6 7,5 10,2

Ադրբեջանի ԽՍՀ 32,6 12,9 11,7 8,0 9,4

Հայաստանի ԽՍՀ 32,0 1,6 11,4 9,0 8,9

Գյուղական բնակչությունը

ԼՂԻՄ 23,2 11,2 7,4 4,6 18,0

Ադրբեջանի ԽՍՀ 23,0 14,1 8,7 5,2 8,5

Հայաստանի ԽՍՀ 30,4 14,5 10,1 5,8 10,1

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

Քանի որ ԼՂԻՄ-ում բնական աճի ցուցաեիշեերը ցածր չեն եղել, քան Հայաստանի ԽՍՀ-ում և Ադրբեջանի ԽՍՀ-ում, ապա կարելի է մոտավորապես գնահատել բնակչության կորուստները: Բնակչության ակտիվ հեռացման մասին են վկայում նաև ԼՂԻՄ տարիքային կառուցվածքի առանձնահատկությունները (Աղյուսակ 3): 15-29 տարեկանների բաժինը ամբողջ բնակչության մեջ ԼՂԻՄ-ում զգալիորեն ցածր է եղել, քան ՀԽՍՀ-ում և Ադր. ԽՍՀ-ում, հատկապես գյուղական բնակավայրերում: Սա բացատրվում է նրանով, որ միգ-րանտների ավելի քան 3/4-ը այս տարիքի բնակիչներն են: Միաժամանակ թոշակառուների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ աճել է 1,5 անգամ, իսկ գյուղական բնակչության մեջ' 2 անգամ:

Աղյուսակ 4

ԼՂՀբնակչության սեռային կազմը [13, 16, 17, 19]

Տարեթիվը Բնակչության թիվը հունվարի 1-ի դրությամբ, հազ.մարդ այդ թվում

տղամարդիկ կանայք

հազ. մարդ % հազ. մարդ %

1989* 189,1 92,1 48,7 97,0 51,3

2000# 133,3 64,0 48,0 69,3 52,0

2001# 134,4 64,1 47,7 70,3 52,3

2002# 135,7 66,0 48,6 69,7 51,4

2003# 136,6 65,2 47,7 71,4 52,3

2004# 137,0 65,3 47,7 71,7 52,3

2005** 137,7 66,6 48,4 71,1 51,6

2006# 137,7 66,5 48,3 71,2 51,7

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2007# 137,7 66,5 48,3 71,2 51,7

2008# 138,8 66,8 48,1 72,0 51,9

ԾԱՆ. * - մարդահամարի տվյալներով

** -18.10.2005թ. մարդահամարի տվյալներով # - գնահատմամբ

Բնակչության թվաքանակի փոփոխություններն իրենց անդրադարձն են ունեցել ԼՂՀ բնակչության սեռային կազմի վրա (Աղյուսակ 4): Ըստ շրջանների բնակչության սեռային կազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 01.01.2008թ. դրությամբ բոլոր շրջաններում, բացի Շահումյանից և Քաշաթա-ղից, գերակշռում են կանայք, ընդ որում' կանայք ամենաբարձր տեսակարար կշիռն ունեն Շուշիի շրջանում (55,2%), իսկ Հադրութի շրջանում գրեթե հավասար ցուցանիշ ունեն (կանայք' 50,5%, տղամարդիկ' 49,5%) (2006թ. եղել են հավասար' 50%): Շահումյանի շրջանում կանայք կազմում են ընդհանուր բնակչության 47,1%-ը, իսկ Քաշաթաղում ամենացածրն է' 46,5% (Աղյուսակ 5)

55

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Պատճառներից հիմնականներն եե. Շահումյաեի և Քաշաթաղի շրջաններում կաեաեց բարեկեցիկ բնակության համար անհրաժեշտ շատ պայմաններ բացակայում եե (աշխատանք, տարրական կենցաղային ու հիգիենիկ պայմաններ և այլե), այստեղ հիմնականում միայնակ բնակվում եե տղամարդիկ, որոնց ընտանիքները գտնվում եե Հայաստանի Հանրապետությունում կամ ԼՂՀ այլ շրջաեեերում:

Հայ բնակչության արտահոսք է եղել Ադրբեջաեից, ԼՂԻՄ-ից, ինչպես եաև Վրաստաեից: 1926-89թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում հայերի թիվե Ադրբեջաեում և Վրաստաեում եույեիսկ նվազել է, իսկ ԼՂԻՄ-ում գործնականում չի աճել: Դա նշանակում է, որ այստեղից հայերի միգրացիան կատարվել է իրեեց բեակաե աճի չափով, մոտավորապես տարեկան 2-3%: Ադրբեջանցիների թիվը եույե ժամանակահատվածում զգալիորեն աճել է ԼՂԻՄ-ում:

ԼՂՀ սեոատարիքայիեբուրգը, 2005թ. [15]

ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱԼ) ԹԻՎև ԸՍՏ 2006 թ. ՍԱՐՈԼՈԱՍԱՐԻ - 137737 ilium

Նկար 2

Ս հապին կազմը (%)

LHH UCeUlllb РШ0ПНЭ9ЦЬ ԱեՈԱ8Ա№ա9ՒՆ UUflUD (2006 թ.) ■ПЧФЛО

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

Աղյուսակ 5

ԼՂՀ բնակչության սեոայիե կաոուցվածքն ըստ շրջանների 2008թ. հունվարի 1-ի դրությամբ [13]

Հ/հ Շրջանները Բնակ չաթ-յան թվաքանակը Տեսակարար կշիռը % ով

Ընդամենը այդ թվում

տղամարդ կին տղամարդ կին

1 Ստեփաեակերտ 50984 23672 27312 46,4 53,6

2 Ասկերանի 17393 8356 9037 48,0 52,0

3 Հադրութի 12240 6053 6187 49,5 50,5

4 Մարտակերտի 19042 9347 9695 49,1 50,9

5 Մարտանա. 23228 11299 11929 48,6 51,4

6 Շահոնմյանի 2789 1475 1314 52,9 47,1

7 Շուշիի 4607 2063 2544 44,8 55,2

8 Քաշաթաղի 8551 4575 3976 53,5 46,5

ԸՆԴԱՄԵՆԸ 138834 66840 71994 48,1 51,9

Ներգաղթի և համեմատաբար ավելի բարձր բնական աճի շնորհիվ ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների թիվն ավելի քան կրկնապատկվել է, այն դեպքում, երբ հայերի թիվն աճել է 12%-ով: Արդյունքում ստացվել է, որ Ղարա-բաղում արագորեն փոխվել է ազգային կազմը հօգուտ ադրբեջանցիների:

ԼՂԻՄազգային կազմը, %[14]

Աղուսակ 6

1959թ. 1970թ. 1979թ.

հազ.մարդ % հազ.մարդ % հազ.մարդ %

Ամբողջ բնակչությունը 130,4 1000 1503 1000 1623 1000

այդ թվում' հայեր 1 1 0,1 84,4 121,1 80,6 123,1 75,9

ադրբեջանցիներ 18,0 13,8 27,2 18,1 37,3 23,0

ռուսներ 1,8 1,4 1,3 0,86 1,3 0,78

այյ ազգեր 0,5 0,4 0,7 0,44 0,3 0,32

Պատկերը փոխվել է 1988-ից հետո, երբ ադրբեջանցիները հեռացել են ԼՂԻՄ-ից, և ներկայումս բնակչության 99,7%-ը կազմում են հայերը: Ռազմական գործողությունների, ռազմաքաղաքական անկայուն իրավիճակի, տնտեսական ու սոցիալական բարդ պայմանների արդյունքում վատթարացել է բնակչության սոցիալական դրությունը, առկա է գործազրկությունը, խորացել է աղքատությունը, ինտենսիվացել է արտագաղթը: Այս ամենի արդյունքում 90-ական թվականների առաջին կեսին տեղի է ունեցել բնակչության թվի

57

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

կտրուկ նվազում (Նկ. 1), ի հայտ եե եկել ժողովրդագրական և սոցիալ-տետե-սակաե հիմեախեդիրեեր, որոնց լուծումը հրատապ է դարձրել հանրապետության բնակչության և տարաբնակեցման համակարգի աշխարհագրական ուսումնասիրությունները:

Նկար 3

Լեոեայիե Ղարաբաղի հայ բնակչության շարժընթացը 1823-2005թթ. [15]

Չնայած պատերազմին հաջորդած առաջին իսկ տարիներից ԼՂՀ-ում սկսվեցին և այսօր էլ շարունակվում եե լայնածավալ շինարարական աշխատանքները, վերականգնվում եե կրթական, մշակութային և այլ հիմնարկներ, վերաբնակեցվում եե նոր բնակավայրեր, սակայն շատ հարցեր դեռևս իրենց լուծումը չեն գտել: Եվ դա առաջին հերթին վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի կարգավորմանը:

Բնակչության ժողովրդագրական իրավիճակը բնութագրող կարևորագույն ցուցաեիշեերից է ծնելիությունը, որի ազդակներից եե' ամուսնությունը, ամուսնալուծությունը, երիտասարդ ընտանիքների արտագաղթը, գործազրկությունը, սոցիալական ծանր պայմանները, նյութական ապահովվածությունը և այլն: 2005թ. մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնացած չէ 25-39 տարեկան տղամարդկանց 24,04%-ը (քաղաքներում' 24,73%, գյուղերում' 23,35%), իսկ 15 տարեկանից բարձր բնակչության կազմում երբեք ամուսնացած չի եղել ԼՂՀ բնակչության 25,5%-ը, որը բավական բարձր ցուցանիշ է: Այն առավել բարձր է քաղաքներում, որտեղ երբեք ամուսնացած չի եղել 15 տարեկանից բարձր բնակչության 28,9%-ը, իսկ գյուղերում այն կազմում է 21,7% [16]: Սրանից կարելի է եզրակացնել, որ գյուղերում համեմատաբար ավելի հեշտ է սոցիալական հարցերի կարգավորու-

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

մը' շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքների: Ամուսնությունների գործակիցը 2000-2006թթ. տատանվել է 4,7-6%-ի սահմաններում, իսկ ամուսնալուծություններին^ 0,6-1% [17] (Աղյուսակ 7):

Աղյուսակ 7

Ամուսնությունների և ամուսնաԼուծությունների ընղհանուր գործակիցները [17]

Տարեթվերը 1000 բնա յչի հաշվով, %

ամուսնություն ամուսնալուծություն

2000 5,7 0,7

2001 5,2 0,8

2002 4,7 0,7

2003 4,9 0,7

2004 5,8 0,6

2005 5,5 1,0

2006 6,0 0,9

2007 3,8 0,9

Ինչպես երևում է աղյուսակից, ամուսնալուծությունների գործակիցներն ունեն ավելի փոքր տատանումներ, քան ամուսնություններինը:

Աղյուսակ 8

Բնակչության բնական շարժի ցուցանիշները 1985-2007թթ. [16,17, 18, 19]

Տարեթիվը 1000 մարդու հաշվով, %

Ծնվածները Մահացածները Բնական աճը

1985 24,0 7,8 16,2

1990 17,3 7,1 10,2

1991 21,6 12,2 9,4

1992 11,6 11,2 0,4

1993 10,6 16,6 - 6,0

1994 14,2 15,2 - 1,0

1995 14,2 9,5 4,7

1996 15,2 10,2 5,0

2000 16,6 8,8 7,8

2001 17,0 7,9 9,1

2002 16,0 9,1 6,9

2003 15,0 9,0 6,0

2004 15,3 9,5 5,8

2005 14,6 9,2 5,4

2006 15,3 9,0 6,3

2007 15,4 8,8 6,6

59

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Բնակչության թվաքաեակի շարժընթացի վրա հիմնական ազդեցությունը թողնում են ծնելիության և մահացության ցուցանիշները: Ինչպես երևում է Նկ. 4-ից և Աղյուսակ 8-ից, 1985-ից հետո ծնելիությունը և բնական աճը զգալիորեն նվազել են, վերջինս նույնիսկ ունեցել է բացասական արժեք: 90-ական թվականների երկրորդ կեսից ծնելիությունը համեմատաբար կայունացել է: Այսպես, 1995-2007թթ. ընթացքում այն տատանվել է 14,2-17,0%-ի սահմաններում, մահացության ցուցանիշները 7,9-10,2%: Բնական աճը կազմել է 4,7-9,1%: Ծնելիության ու բնական աճի անկումը և մահացության ավելացումը 90-ականների 1-ին կեսին պայմանավորված էր նախ և առաջ պատերազմով: Եվ եթե հետպատերազմյան ժամանակաշրջանում որոշակիորեն բարձրացել է ծնելիության մակարդակը' 14,2%-ից հասնելով 15,6% ցուցանիշին, ապա մահացության ցուցանիշը շատ քիչ է նվազել' 9,5%-ից իջնելով 8,9%-ի:

»/

/со

Բնակչության յնւական շարժի ցուցանիշները 1960-2007թթ. ԲՆ Ш-|ЭГ1 ւԹՏԱՆ ԲևԱԿԱՆՇԱՐԺՒ ՑՈւՋԱԼՒՇՆեԲԸ

օ ,

(1000 բնակեի հաշվով, /ас')

Նկար 4

օնունդ

Թեև բնական աճը 4,7%-ից հասել է 6,7%-ի, [16, 17, 18, 19], այնուամենայնիվ, այն շատ ցածր է, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի բնակչության թվաքանակի արագ աճը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Ծնելիության և բնական աճի ամենաբարձր ու մահացության ամենացածր մակարդակը 1992-ից ի վեր դիտվել է 2001թ.' համապատասխանաբար 17%, 7,9%, 9,1%: 2001-ից հետո ծնելիությունն ավելի շատ է նվազել, քան մահացությունը: Արդյունքում զգալիորեն նվազել է բնակչության բնական աճը: Մահացության բարձր մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով. մի կողմից' բնակչության տարիքային կառուցվածքում տարեցների բաժնի մեծացմամբ, մյուս կողմից' բնակչության սոցիալական և կենցաղային պայմանների վատացմամբ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

Նկար 5

ԼՂՀ բնակավայրերի բնակչության փոփոխությունները 1989-2008թթ.

61

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ժողովրդագրական իրավիճակը սրված է ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններում: Ամենուրեք դիտվում է ծնելիության նվազում, սակայն կապված մահացության ցուցանիշների տատանումների հետ' բնական աճը վերջին տարիների ընթացքում չի ունեցել կայուն աճ կամ նվազում, թեև բոլոր շրջաններում էլ ընդհանուր առմամբ նվազել է: Առավել անմխիթար է վիճակը Ասկերանի (վերջին 5 տարիների ընթացքում բնական աճը տատանվել է - 0,2% - 3,3%-ի սահմաններում), Մարտունու (2,6%-4,9%), Մարտակերտի (3,5%-6,3%) և Հադ-րութի (2,0%-5,1%) շրջաններում, ինչը պայմանավորված է նախ և առաջ պատերազմի ժամանակ ավելի շատ երիտասարդ տարիքի բնակչության զոհվելու կամ պատերազմից հետո նրանց շրջանից հեռանալու հետևանքով տարիքավորների տեսակարար կշռի մեծ լինելով: Ծնելիության ամենաբարձր գործակիցներ ունեն Շահումյանի (10,8%-18,8%) և Քաշաթաղի (12,4%-16,5%) շրջանները: Այստեղ առավելապես երիտասարդ վերաբնակիչներ են ապրում, իսկ կանանց մեծ մասը աշխատանք չունի: Այս ամենը հանգեցրել է նրան, որ ծնելիության մակարդակը երբեմն անցել է նաև 20%-ի սահմանը (Շահումյանի շրջանում 2001թ.' 21,6%, 2002 և 2005թթ.' 20,4%, Քաշաթաղի շրջանում 2001թ.' 20,3%): Մահացության մակարդակը նույնպես ամենացածրն է այս երկու շրջանում' տատանվելով 1,9-3,4%-ի սահմաններում Քաշաթաղի շրջանում և 1,9-3,4%' Շահումյանի շրջանում:

ԼՂՀ բնակչության թվաքանակի փոփոխություններն իրենց արտացոլումն են գտել բնակավայրերի բնակչության թվերի փոփոխությունների մեջ' 2008թ. 1989թ. համեմատ (Նկ. 5): Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկին ԼՂԻՄ տարածքում գտնվող 121 բնակավայրերի (70,8%) բնակչությունը նվազել է կամ չի ավելացել և միայն 50-ում (29,2%) է ավելացել: Ըստ շրջանների պատկերը հետևյալն է. Մարտակերտի շրջանում ամբողջ բնակավայրերի 84,4%-ում (38 բնակավայր) 2008թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվն ավելի քիչ է եղել, քան 1989-ին, Մարտունու և Շուշիի շրջաններում' 75,0-ական %-ում (համապատասխանաբար 27 և 6), Հադրութի շրջանում' 63,2%-ում (24), Ասկերանի շրջանում' 58%-ում (25): Բնակչության թիվը նվազել է նաև Ստեփանակերտում: Բնակչության թվաքանակը հիմնականում ավելացել է երկրի արևմտյան գյուղերում, իսկ արևելքում, առաջնային գծում գտնվող գյուղերից միայն 2-ում է այն ավելացել (Աշան, Սպիտակաշեն):

Պատճառները տարաբնույթ ու բազմազան են, որոնցից, թերևս, գլխավորներն են պատերազմի ընթացքում զոհվածների թվաքանակը, ինտենսիվ արտագաղթը, ցածր ծնելիությունը և բարձր մահացությունը: Ներկայումս էլ բնակչության բնական շարժի ցածր ցուցանիշների արդյունքում բնակչությունը շատ դանդաղ է ավելանում, և դժվար է կանխատեսել, թե բնակավայրե-

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

րում բնակչության թիվը երբ կհասնի նախապատերազմյան ժամանակաշրջանի մակարդակին: Ազատագրված և նոր կազմավորված շրջաններում (Շահու-մյան, Քաշաթաղ) վերաբնակեցված բոլոր բնակավայրերում վստահորեն կարելի է ասել, որ ներկայումս ապրում են ավելի քիչ թվով բնակիչներ, քան եղել է 1989թ. գրեթե նույն տեղերում գոյություն ունեցած ադրբեջանական գյուղերում, որտեղ միասին վերցրած ապրել է ավելի քան 100 հազար մարդ' ներկայիս 8,5 հազարի փոխարեն: Պատահական չէ, որ այսօր Քաշաթաղի շրջանում գերակշռում են շատ մանր, մանր ու փոքր գյուղերը (Նկ. 6), որոնք ունեն մինչև 300 բնակիչ (Քաշաթաղի շրջանում ամենամեծ գյուղը Ծաղկաբերդն է 238 բնակչով, իսկ Շահումյանի շրջանում' Նոր Վերին շենը' 224 բնակչով): Ականաբերդ գյուղը, որն ունի 523 բնակիչ, թեև վարչականորեն մտնում է Շա-հումյանի շրջանի կազմի մեջ, սակայն փաստացի տեղակայված է Մարտա-կերտի շրջանում: Ընդհանուր առմամբ, ամբողջ ԼՂՀ-ում մինչև 500 բնակիչ ունեն 286 գյուղերից 244-ը (կամ գյուղերի 85,3%-ը)' 30149 ընդհանուր բնակչությամբ (ամբողջ գյուղական բնակչության 44,9%-ը) և միայն 42 գյուղ ունեն 501 և ավելի (14-ը' 1000 և ավելի) բնակիչ' 37036 ընդհանուր բնակչությամբ [13]։

Ակնհայտ է, որ բնակչության ժողովրդագրական ցուցանիշներն ազդում են տարաբնակեցման գործընթացների և ձևերի վրա, մասնավորապես, կախված բնակչության տարիքից, սեռից, զբաղվածության տեսակից, փոխվում է բնակչության կենսագործունեության բնույթը, նրա կազմակերպումը տարածության և ժամանակի մեջ: Բնակչության բնական և մեխանիկական շարժերը հանդիսանում են տարաբնակեցման կարևորագույն գործոնները, որոնք պայմանավորում են տարաբնակեցման փոփոխության միտումները [20]:

Ժողովրդագրական իրավիճակը ԼՂՀ-ում այսօր պայմանավորել են բազմաթիվ սոցիալական և տնտեսական հիմնախնդիրներ, որոնց լուծման հիմնական ուղին այստեղ տնտեսության զարգացումն է, արտոնությունների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, կրթական, բժշկական և այլ օբյեկտների ցանցի ընդլայնումը: Սրանք կնպաստեն, որպեսզի թուլանա սոցիալական լարվածությունը և բնակիչները չլքեն իրենց բնակավայրերն ու արտագաղթեն, բարձրանան ծնելիության ու բնական աճի ցուցանիշները: Արդյունքում ժողովրդագրական իրավիճակը ԼՂՀ-ում մի փոքր կկարգավորվի, որը, բացի զուտ աշխարհագրականից, ունի նաև կարևոր ռազմավարական նշանակություն:

Ապրիլ, 2009թ.

63

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԼՂՀբնակավայրերն ըստ մայշդաշաաությաե և բնակչության խտությունն ըստ վարչական շրջանների 01.01.2008թ. դրությամբ

Նկար 6

Մաւէշտար լ՛աքա)

501-1000

1001-3000

50 ՕՕՕ-ից ակելի

11,6 սօէոո/նս']

1 մյ՜ւնչև 5

՜ 5- 10

10-20 ?0-ից բարձր

•Ստեփւսնակերտ քաղաքի բնակչությունը հաշվառվա^ չէ (այն կազմում է 1987մարդ է կմ1)

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ս. Սուջյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Страбон, «География», 11.14.4; «Нагорный Карабах. Историческая справка» АН Арм. ССР, Ереван, 1988.

2. АВПР, ф. СРА. 1736 г., д. 1, лл. 106—117, 144—165 об. http://ru.wikipedia.org/wiki/

3. Полный свод законов Российской империи. Том 24, стр. 76; http://www.karabakh-open.com/src/index.php?lang=ru&id=5&nid=8569

4. Шнирельман В.А., «Войны памяти». Часть I, гл. 13; http://www.karabakh-open.com/ src/index. php? lang =ru&id=5&nid=8569

5. «Живописная Россия». Под редакцией вице-председателя Императорского русского географического общества П.П. Семенова, Санкт-Петербург, 1883; http:// ru.wikipedia. Org / wiki/

6. Броневский СМ, Исторические выписки о сношениях России с Персиею, Грузи -ею и вообще с горскими народами, в Кавказе обитающими, со времен Ивана Васильевича доныне. Епоха III; http://www.Vostlit.infoTextsrus9Bronevskiytext32.html - http://ru.wikipedia.org/wiki/

7. «Описание Карабахской губернии», Тифлис, 1866г., стр. 260; http://www.karabakh-open.com/src/index.php?lang=ru&id=5&nid=8569

8. De Waal, Thomas. Black garden: Armenia and Azerbaijan through Peace and War. New York: New York University Press, 2003. p. 130. ISBN 0-8147-1945-7

9. «Нагорный Карабах. Историческая справка» АН Арм. ССР, Ереван, 1988.

10. «Վիճակագրական ժողովածու 1985-1996», Ստեփանակերտ, 1997թ.:

11. Հակոբյան Թ, Մեւիք-Բախշյան Ստ, Բարսեղյան Հ, «Հայաստանի և հարակից երկրների տեղանունների բառարան», Երևան, 1986թ., 2-րդ հրատ., Երևան, 1988:

12. Цитович Г.А, Храмы армии и флота. Пятигорск, 1913, 520+40+XIV с. Кавказский военный округ.

13. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության թվաքանակը 2008թ. հունվարի 1-ի դրությամբ» վիճակագրական տեղեկագիր, ԼՂՀ ԱՎԾ, Ստեփանակերտ, 2008:

14. Зайончковская Ж.А, «Демографическая ситуация и проблемы развития Нагорного Карабаха» // Проблемы горного хозяйства и расселения, Институт географии АН СССР, 1990.

15. ՀՀ Ազգային ատլաս, հատոր Ա, Երևան, 2007:

16. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահամարի արդյունքները», ԼՂՀ ԱՎԾ, Ստեփանակերտ, 2006:

17. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրական տարեգիրք 20002006», ԼՂՀ ԱՎԾ, Ստեփանակերտ, 2007:

18. «Վիճակագրական ժողովածու 1985-1996», Ստեփանակերտ, 1997:

19. «Լեռնային Ղարաբաղը թվերով 2007», ԼՂՀ ԱՎԾ, Ստեփանակերտ, 2007:

20. Մաեաuյաե Մ Գ, «ՀՀ տարաբնակեցման համակարգը», Ե., ԵՊՀ հրատ., 2005:

65

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ДЕМОГРАФИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В НКР Сероб Суджян

Резюме

В статье на основе исторических и статистических данных проанализировано изменение демографической картины Нагорного Карабаха с начала XVIII века. В числе основных факторов, повлиявших на сокращение численности армянского населения, указаны военные конфликты, а также политика центральных органов власти Азербайджана. Отдельно представлены демографические показатели городов Степанакерта и Шуши. Особый интерес представляют данные об этническом составе, густоте и естественном приросте населения Карабаха до 1988г.

Несмотря на то, что после обретения независимости НКР сложившиеся политические и социально-экономические реалии положительно повлияли на демографическую ситуацию, однако многие вопросы до сих пор остаются нерешенными, что отрицательно сказывается на структуре системы расселения как фактора социально-экономического развития Нагорного Карабаха.

66

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.