Научная статья на тему 'Լեռնացին Ղարաբաղի հանրապետության տարաբնակեցման քաղաքականությունը'

Լեռնացին Ղարաբաղի հանրապետության տարաբնակեցման քաղաքականությունը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
279
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սերռբ Սուջյան

Տարաբնակեցումը դինամիկ երևույթ է, որն անընդհատ փոփոխվում է, ունի իր ներքին զարգացման մեխանիզմներն ու օրենքները [1]: Տարաբնակեցման մեջ միախառնվում են տնտեսական սոցիալական, նյութական մարդկային հասարակության գործունեության ասպեկտները: Բնակչության տարածքային տեղաբաշխման նրա կառուցվածքի կատարելագործումը, աշխատանքային ռեսուրսների ընդլայնված վերարտադրության համար տեղերում մարդկանց ապրելու լավագույն պայմանների ստեղծումը, բնակչության կրթություն ստանալու, մասնագիտություն ընտրելու, հոգևոր բավարարվածություն ստանալու լայն հնարավորություններով ապահովումը տարաբնակեցման կարևոր սկզբունքներն են:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Формирование новой системы заселения НКР пребывает на начальной стадии. Какой бы самоуправляемой и саморегулируемой системой она ни была, все равно, хотя бы на этом этапе, государство должно о ней позаботиться. Анализ разрабатываемой политики и системы заселения НКР важен как в социально-демографическом, так и в стратегическом плане. Многочисленные вопросы заселения НКР пока не уточнены, от их решения зависит эффективность территориальной организации общества, улучшение условий жизни населения и проч

Текст научной работы на тему «Լեռնացին Ղարաբաղի հանրապետության տարաբնակեցման քաղաքականությունը»

ԼԵՌՆԱՑԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սերռբ Սուջյան*

Տարաբնակեցումը դինամիկ երևույթ է, որն անընդհատ փոփոխվում է, ունի իր ներքին զարգացման մեխանիզմներն ու օրենքները [1]: Տարաբնակեցման մեջ միախառնվում են տնտեսական և սոցիալական, նյութական և մարդկային հասարակության գործունեության ասպեկտները: Բնակչության տարածքային տեղաբաշխման և նրա կառուցվածքի կատարելագործումը, աշխատանքային ռեսուրսների ընդլայնված վերարտադրության համար տեղերում մարդկանց ապրելու լավագույն պայմանների ստեղծումը, բնակչության կրթություն ստանալու, մասնագիտություն ընտրելու, հոգևոր բավարարվածություն ստանալու լայն հնարավորություններով ապահովումը տարաբնակեցման կարևոր սկզբունքներն են: Տարաբնակեցումը, լայն իմաստով, բնակչության ու բնակավայրերի տարածական կազմակերպման ձև է:

20-րդ դարի երկրորդ կեսին, երբ բնակչությունն ամբողջ աշխարհում սկսեց բուռն աճել, աշխարհի շատ երկրների կառավարություններ սկսեցին մեծ ուշադրություն դարձնել տարաբնակեցման միտումների ու դրանց կարգավորման վրա: Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որոնք գտնում են, որ այն արդեն չի բավարարում ժամանակակից պահանջներին ու պայմաններին: Այդ աճը հատկապես նկատելի է վերջին տարիներին: Այսպես, եթե 1996թ. զարգացած երկրների 54%-ն էր գտնում, որ անհրաժեշտ է տարաբնակեցման համակարգում կատարել փոփոխություն, ապա 2005թ. այդ թիվը կազմել է արդեն 73%: Զարգացող երկրներում այն համապատասխանաբար կազմում է 77% և 87%: Այսինքն տարաբնակեցման խնդիրն առկա է և արդիական է ամբողջ աշխարհում:

Եթե ԼՂՀ-ում ձևավորված տարաբնակեցման ներկայիս համակարգի վերլուծությունը շատ թե քիչ հնարավոր է, ապա զարգացման հեռանկարն ու կանխատեսումը բարդ խնդիր է, որը պայմանավորված է ԼՂՀ կարգավիճակի

* Փոխգնդապետ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հայցորդ։

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ս. Սուջյաե

անորոշությամբ ու սահմանների տեսականորեն հնարավոր փոփոխություններով: ԼՂՀ-ում տարաբնակեցման բազմաթիվ հիմնախնդիրներ դեռևս հստակեցված չեն, որոնց լուծումից են կախված հասարակության տարածքային կազմակերպման արդյունավետությունը, բնակչության կենսապայմանների բարելավումը և այլ խնդիրներ: Լեռնային Ղարաբաղի տարաբնակեցման համակարգի ներկա փուլում գլխավոր գործոններից մեկն աշխարհաքաղաքա-կանն է' սոցիալ-ժողովրդագրականի հետ միասին: Ժամանակի ընթացքում, երբ կհստակեցվի հանրապետության կարգավիճակն ու կլուծվեն սահմանային խնդիրները, կհաստատվի խաղաղություն, այդ ժամանակ աշխարհաքա-ղաքական գործոնն իր տեղը կզիջի սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական գործոններին' բնականին ու ենթակառուցվածքայինին զուգահեռ:

Ռազմական գործողություններն ամենամեծ հոգեբանական ազդեցությունն են ունենում մարդկանց վրա: Մոտ ապագայի նկատմամբ անվստահության զգացողությունն ազդում է ամուսնությունների, ծնելիության և բնական աճի վրա, նպաստում է ընտանիքների քայքայմանը, մահացության աճին: Շատ ամուսնական զույգեր ապրում են առանձին' գաղթի և միգրացիայի պատճառով, տարբեր ազգության ամուսինների բաժանման հետևանքով: Այս ամենի պատճառով խախտվում են տարաբնակեցման վրա ազդող ժողովրդագրական գործոնների բազմաթիվ ցուցանիշներ' կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը, բնակչության սեռատարիքային կառուցվածքը, ինչն էլ, իր հերթին, հարված է հասցնում բնակչության բնական աճի ցուցանիշներին: Վաղուց տարածված է նաև այն տեսակետը, որ երկարատև պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո մի քանի տարի կամ տասնամյակ ավելի շատ տղաներ են ծնվում, ինչը բացատրվում է տղամարդկանց ընտանիքից երկարատև կտրված լինելու և դրա հետևանքով հղիությունների միջև ընկած ժամանակահատվածների մեծացմամբ [2]: ԽՍՀՄ տարածքում ծագած տարածա-շրջանային պատերազմները (ղարաբաղյան, աբխազական, տաջիկական, հա-րավօսական, մերձդնեստրյան, չեչենական և այլն) ուղեկցվել են խաղաղ բնակչության զոհերով, որոնցից հատկանշական են Բաքվի և Սումգայիթի ջարդերը, Ֆերգանայի, Օշի, օս-ինգուշական հակամարտությունները: Զոհերի ու անհետ կորածների թվաքանակը տատանվում է մի քանի տասնյակից մինչև ավելի քան մեկ միլիոն մարդու սահմաններում: Աղյուսակ 1-ում ներկայացված թվերը վերջնական ու ամբողջական չեն, այլ արտացոլում են պաշտոնական տվյալները, որոնք կարող են հեռու լինել իրական թվերից:

25

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Աղյուսակ 1

Նախկին ԽՍՀՄ տարածքում հակամարտությունների ժամանակ զոհվածների մոտավոր պաշտոնական թվաքանակը, հազ. մար [2]

Հակամարտու- թյունը Տարիները Ընդամենը

1988- 89 1990 1991 1992 1993 1994 1995 1996

Ղարաբաղյաե 0,1 0,4 0,5 7,0 14,0 2,0 24,0

Ֆերգանայի 0,1 0,1

°շԻ 0,3 0,3

Հարավօսական 0,6 0,5 1,1

Մերձդեեստրյաե 0,8 0,8

Տաջիկական 20,0 1,5 0,9 0,6 0,4 23,5

Աբխազական 3,8 8,0 0,2 12,0

Օս-ինգուշական 0,8 0,2 1,0

Չեչենական 4,0 25,6 6,2 35,7

Ամբողջը 0,2 0,8 1,1 32,9 23,7 7,1 26,1 6,6 100,5

Զինված ընդհարումների հետևանքով առաջանում են մեծ քանակությամբ միգրանտներ, փախստականներ, հարկադիր տեղափոխվածներ: Միասին վերցրած ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի հայ բնակչության թիվը 1989թ. մարդահամարի տվյալներով կազմել է 185 հազար մարդ, ադրբեջանցիների-նը' 44, ևս 3,5 հազար կազմել են ռուսները, հույները ուկրաինացիները, թաթարները և այլ ազգերի ներկայացուցիչները: Մարտական գործողությունների ընթացքում 1992թ., երբ ադրբեջանցիները գրավեցին ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի շրջանների մի մասը, 66 հազար հայ դարձան փախստական' լքելով անկախություն հռչակած ԼՂՀ տարածքը: Մարտական գործողությունների ավարտից հետո 35 հազար հայ փախստականներ վերադարձել են ԼՂՀ: Ընդհանուր առմամբ, 2005թ. մարդահամարի տվյալներով 1988թ. հետո բնակավայրը փոխած անձանց թվա-քանակը ԼՂՀ-ում կազմում է 41.451 մարդ [3], կամ ամբողջ բնակչության 30,1%-ը: Մարտական գործողությունների շրջանի մեջ մտնող տարածքներից հայ փախստականների թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 114 հազար մարդ, այդ թվում 83 հազարը Հյուսիսային Լեռնային Ղարաբաղից: Սրանք այն շրջաններն են, որոնք 1923թ. դուրս են մնացել այդ ժամանակ կազմավորված ԼՂԻՄ կազմից: Բնակչության նման հոսքերի պայմաններում խիստ դժվար է վերահսկել ու կարգավորել տարաբնակեցման գործընթացը: Ներկայումս, երբ այդ տեղաշարժերն անհամեմատ քիչ են, դրա վերահսկումն ու պլանավորումն արդեն հնարավոր են:

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ս. Սուջյաե

Ցանկացած երկրում տարաբնակեցումը և վարչատարածքայիե բաժանումը փոխադարձ կապի մեջ եե գտնվում և փոխկապված եե: ԼՂՀ-ում վարչատարածքայիե միավորները' շրջանները, ստեղծվել եե 1920-ակաեեերիե և որոշակի փոփոխություններով պահպանվում եե ներկայումս (նախկին ԼՂԻՄ տարածքում): Կարծում ենք ներկայիս վարչատարածքայիե բաժանումը ԼՂՀ-ում ժամանակավոր է, անցումային, մինչև որ վերջնականապես կհստակեցվեե պետության սահմաններն ու տարածքը: Այդ ժամանակ որոշակի ձևափոխումներն անխուսափելի եե: Սակայն, քանի որ առայժմ հնարավոր չէ կաեխատեսել, թե երբ կլուծվի ղարաբաղյաե հիմեախեդիրը և լուծման արդյունքում ինչ տարածք կունենանք, հետևաբար անհրաժեշտ է ԼՂՀ տարաբնակեցման համակարգը ձևավորել ու զարգացնել ներկայիս շրջաններում մշտապես աչքի առաջ ունենալով այն, որ որոշ բնակավայրերի տարածքներ տեսականորեն կարող եե վերադարձվել Ադրբեջաեիե ու մենք նորից ստիպված կլինենք լուծել միգրաետեերի խնդիրներ: Ուստի, ներկայումս բնակավայրերի ցաեցե ըեդլայեելուե և բնակավայրերը կառուցապատելուե զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել ռեզերվային բնակավայրեր' հետագայում, անհրաժեշտության դեպքում, այնտեղ մարդկանց վերաբնակեցնելու հեռանկարով: Եթե տարածքների հարցը լուծվի այնպես, որ գործող բնակավայրերից և ոչ մեկը չվերադարձվի, ապա այդ դեպքում ռեզերվային բնակավայրերում կարելի է բնակեցնել առավել անբարենպաստ պայմաններում գտնվող վայրերի կամ բնակարան չունեցող ընտանիքներին:

Ներկայումս ԼՂՀ վարչատարածքայիե բաժանումը Հայաստանի Հանրապետության նման երկաստիճան է' շրջան (ՀՀ-ում' մարզ) - համայնք (քաղաքային և գյուղական): Վարչատարածքայիե այսպիսի բաժանումն իր ազդեցությունն ունի տարաբնակեցման բնույթի, տարաբնակեցման համակարգի սահմանների ու կառուցվածքի, համակարգաստեղծ գործոնների վրա: Ակնհայտ է, որ ԼՂՀ-ում տարաբնակեցման համակարգի հիերարխիայի հստակ ձևավորման և տարանջատման անհրաժեշտություն է առաջացել' հաե-րապետակաե-շրջաեայիե-տեղակաե: Ներկայումս ակնառու է միայն հանրապետական հիերարխիկ միավորը' մայրաքաղաքը, իսկ շրջանային միավորներից ոչ բոլորն ունեն այնպիսի դեր և ազդեցություն, որը բնորոշ է այդպիսի-եերիե: Իսկ տեղական կենտրոնները ԼՂՀ-ում գրեթե բացակայում եե:

Բնակչության տարաբնակեցումն անմիջական կախվածության մեջ է գտնվում նյութական արտադրության ճյուղերի տեղաբաշխումից, թեև առանձին դեպքերում որոշիչ կարող է լինել հակադարձ կապը' արդեն ձևավորված տարաբնակեցման ազդեցությունը տնտեսության ճյուղերի տեղաբաշխման վրա: Քանի որ բնակչության տարաբնակեցման բարեփոխումն ու կատարելագործումը բարդ հիմեախեդիր է, որը կապված է արտադրության զարգացման և ռացիոնալ տեղաբաշխման, բնակչության սոցիալ-տետեսակաե պայմանների բարելավման, ճանապարհային ցանցի կատարելագործման հետ, հետևաբար ԼՂՀ-ում հետպատերազմյան շրջանում լուրջ դժվարություններ եե ի

27

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

հայտ եկել այն պատճառով, որ մասամբ շարքից դուրս է եկել և փոփոխության է ենթարկվել ձևավորված համակարգը:

Արտադրական ուժերի տեղաբաշխման կարևոր հարցերից մեկը բնակավայրերի և բնակչության ռացիոնալ տեղաբաշխումն է: ԼՂՀ-ում բնակավայրերի մի մասը գտնվում է տարածապես մերձ բնակավայրերում' հանրապետության արևելքում, հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում (Ասկերանի, Մար-տունու, Հադրութի, Մարտակերտի շրջաններում), մյուս բնակավայրերը ցրված են և հանդես են գալիս առանձին խմբավորումներով (Շուշիի, Քաշա-թաղի, Շահումյանի շրջաններ), որոնք ունեն տարբեր կառուցվածք: Մակերևույթի բնույթով պայմանավորված հիմնականում տարածված են ցրված, շղթայաձև և խմբային գյուղական տարաբնակեցման ձևերը: Ցրված և խմբային տարաբնակեցման ձևերը հանդիպում են Հադրութի, Մարտունու, Շուշիի, Աս-կերանի շրջաններում: Շղթայաձև ձևի լավագույն օրինակ է Քաշաթաղի շրջանը, որտեղ Աղավնո, Որոտան և Ողջի գետերի երկայնքով բնակավայրեր են ձգվում: Այսպիսի տարաբնակեցման ձևով աչքի է ընկնում նաև Թարթառ գետի վերին հոսանքի շրջանը [4, էջ 74]:

ԼՂՀ տարաբնակեցման քաղաքականությունը հստակեցնելու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչ հիմնախնդիրներ են առկա այնտեղ: Տարաբնակեցման արդի համակարգի առավել հրատապ և արագ լուծում պահանջող հիմեախեդիրեերե են'

ա) տարածքի բնակչության ավելացումը և համաչափ տեղաբաշխումը, բ) քաղաքային և գյուղական բնակավայրերի խոշորացումը, գ) տեղական, շրջանային և հանրապետական մակարդակներով տարաբնակեցման համակարգերի գործընթացների ակտիվացումը,

դ) տարաբնակեցման տեղական կենտրոնների ցանցի ձևավորումը, ե) արտաքին և ներհանրապետակյան միգրացիաների կարգավորումը, զ) բնակավայրերի մեծ մասի ժողովրդագրական իրավիճակի բարելա-վումը:

ԼՂՀ տարաբնակեցման համակարգի զարգացման քաղաքականության գլխավոր նպատակը պետք է լինի բնակչության կյանքի մակարդակի բարելավումը և բնակավայրերի արտադրողական, սոցիալական ու բնապահպանական գործառույթների ընդլայնման համար բարենպաստ նախադրյալների ստեղծումը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի գյուղական տարաբնակեցման համակարգի կարգավորման քաղաքականությունը, որը կանխատեսում է.

• գոյություն ունեցող բնակավայրերի ցանցի պահպանումը' մանր գյուղական բնակավայրերից մինչև խոշոր բնակավայրերը' կախված կոնկրետ պայմաններից և շրջանի առանձնահատկություններից,

• գյուղական միջավայրում ուրբանիզացիայի զարգացումը,

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ս. Սուջյաե

• գյուղական բնակավայրերի ցանցում հենակետային կետերի ձևավորումը, որոնք կկատարեն սոցիալ-մշակութային և առևտրա-կենցաղային սպասարկման կենտրոնի դեր:

ԼՂՀ տարաբնակեցման կայուն համակարգի ձևավորման միջոցառումները նպատակ պետք է ունենան.

1. ամրապնդել պետության պաշտպանունակությունը,

2. մեղմացնել տարաբնակեցման հիմնակմախքում գոյություն ունեցող անհամամասնությունն ու ձևախախտումը,

3. ստեղծել պայմաններ, որոնք բնապահպանական և սոցիալական հիմնա-խնդիրների անվերապահ գերակայության պայմաններում կնպաստեն հումքային ռեսուրսների առավել ամբողջական ներգրավմանը տնտեսական շրջանառությունում,

4. բնական պայմանները և բնապահպանական իրավիճակը հաշվի առնելով ընտրել բնակավայրերի զարգացման ուղղություն:

ԼՂՀ տարաբնակեցման համակարգի տարածքային կազմակերպման նախագծման խնդրի մեջ պետք է ներառել.

1. ռացիոնալ կազմակերպված բնակավայրերի ցանցի' տարաբնակեցման համակարգի ձևավորման և օպտիմալացման սկզբունքային առաջարկությունների մշակումը,

2. տարաբնակեցման հիերարխիկ համակարգի զարգացումը և կատարելագործումը,

3. հիերարխիկ կենտրոնների ստեղծումը:

Զարգացման պլանում տարաբնակեցման համակարգը պետք է միավորված լինի հանրապետական և շրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքներով: Առաջարկվող սխեմայով անհրաժեշտ է շրջանային տարաբնակեցման համակարգի ձևավորումը, որն այսօր բացակայում է կամ շատ թույլ է արտահայտված:

ԼՂՀ տարաբնակեցման համակարգի հիերարխիան նպատակահարմար է ամբողջությամբ ձևավորել բնակավայրերի 3 մակարդակներում.

1. հանրապետական,

2. շրջանային,

3. տեղական:

1. Հանրապետական տարաբնակեցման համակարգը ձևավորվելու է պետության վարչական սահմաններում' մայրաքաղաք Ստեփանակերտի շուրջ, և բնութագրվելու է նրա բոլոր շրջանների հետ ունեցած սերտ կապե-

29

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

րով, քաղաքային բնակավայրերի ամբողջությամբ, որը կկազմի հիերարխիկ համակարգ: Այն պետք է կազմի ԼՂՀ ուրբանիզացման հիմնակմախքը: Այն ընդգրկելու է ԼՂՀ բոլոր 7 շրջանները: Տարաբնակեցման հանրապետական համակարգի զարգացման մոդելը պարզաբանելու համար անհրաժեշտ է նկատել ԼՂՀ տարաբնակեցման համակարգի ժամանակակից փուլի հիմնարար թերությունները.

• տարաբնակեցման համակարգի անհավասարակշիռ զարգացումը,

• մայրաքաղաքի բնակչության տեսակարար կշռի մեծ լինելն ինչպես քաղաքային բնակչության, այնպես էլ երկրի ողջ բնակչության կազմում:

Այս թերությունները վերացնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ նպատակ' հավասարակշիռ տարաբնակեցման համակարգի ստեղծում: Մյուս քաղաքների մեծացման անհրաժեշտությունը, բացի բնակչության ապակենտրոնացումից, կարևոր է նաև նրանով, որ, սովորաբար, ինչքան մեծ է քաղաքը, այնքան շատ է վաճառվող ապրանքների տեսականին և բարձր է մատուցվող ծառայությունների որակը:

2. Տարաբնակեցման շրջանային համակարգերը ձևավորվելու են տվյալ շրջանի վարչական սահմաններում և բնութագրվելու են համայնքների ամբողջականությամբ, որոնք իրար հետ փոխկապակցվելու են բնակչության կենսագործունեության ամենշաբաթյա և ամենօրյա ցիկլերով: Յուրաքանչյուր շրջանային համակարգ ներառելու է մի քանի տեղական տարաբնակեցման համակարգ:

3. Տեղական տարաբնակեցման համակարգերը ձևավորվելու են տվյալ շրջանի այն բնակավայրերի շուրջ, որոնք հեռու են շրջանային տարաբնակեցման համակարգի կենտրոնից և չունեն ամենօրյա փոխգործակցություն շրջկենտրոնի հետ և իրենք են ի վիճակի շրջակա բնակավայրերի համար ծառայել որպես տարաբնակեցման կենտրոն, ինչպես նաև կարող են ձևավորվել այն բնակավայրերում, որոնք աչքի են ընկնում շրջակա բնակավայրերի վրա մեծ ազդեցությամբ, ունեն շատ հարմար և բարենպաստ տնտեսաաշխարհագրա-կան դիրք և ենթակառուցվածքներ, շրջակա բնակավայրերից զգալիորեն մեծ են բնակչության թվով, ունեն առավել զարգացած տնտեսություն:

Մարտակերտի շրջանային տարաբնակեցման համակարգը ձևավորվելու է Մարտակերտի քաղաքային և բոլոր գյուղական համայնքների կազմում' Մարտակերտ կենտրոնով: Այն կարող է ներառել 3 տեղական տարաբնակեցման համակարգ' Վանք, Հաթերք, Դրմբոն կենտրոններով (Նկ. 1), որոնք տա-րածապես գտնվում են շրջկենտրոնից մեծ հեռավորության վրա:

Ասկերանի շրջանային տարաբնակեցման համակարգը ձևավորվելու է Ասկերանի քաղաքային և բոլոր գյուղական համայնքների կազմում' համա-

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ս. Սուջյաե

եուե կենտրոնով: Այն կարող է ներառել 1 տեղական տարաբնակեցման համակարգ' Ավետարաեոց կենտրոնով, քանի որ մնացած բնակավայրերը համեմատաբար մոտ են և շրջկենտրոնից ավտոմեքենայով 40-60 րոպե հեռավորության վրա են գտնվում:

Մարտունու տարաբնակեցման համակարգը ձևավորվելու է շրջկենտրոնի և բոլոր գյուղական բնակավայրերի կազմում' Մարտունի կենտրոնով: Այն կարող է ներառել 1 տեղական տարաբնակեցման համակարգ' Կարմիր շուկա կենտրոնով:

Հադրութի, Շուշիի և Քարվաճառի շրջանային տարաբնակեցման համակարգերը ձևավորվելու են իրենց վարչական շրջանների տարածքներում' շրջկենտրոնների և իրենց կազմի մեջ մտնող գյուղական համայնքների կազմում: Այս համակարգերում կարող են չլինել տեղական տարաբնակեցման համակարգի կենտրոններ. Շուշիի շրջանում բնակավայրերի հեռավորությունները շրջկենտրոնից այնքան էլ մեծ հեռավորության վրա չեն ու, բացի այդ, բնակավայրերը բավական փոքր են և հավասար հեռավորություններով: Ամենամեծ բնակավայրը' Քարին տակը, գտնվում է անմիջապես Շուշիի հարևանությամբ: Հադրութի շրջանում բնակավայրերը կարծես օղակի մեջ են առել շրջկենտրոնը և գտնվում են գրեթե հավասար հեռավորության վրա: Թերևս, բացառություն են կազմում միայն հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերը' Խծաբերդը, Սպիտակաշենը և Արփագետիկը, որոնք կազմում են Խծա-բերդի համայնքը' 160 մարդ ընդհանուր բնակչությամբ:

Բերձորի տարաբնակեցման համակարգը կարող է ձևավորվել շրջկենտրոնի և բոլոր գյուղական բնակավայրերի կազմում' Բերձոր կենտրոնով: Այն տարածքով ամենամեծն է, ամենաթույլը և ամենաչկայացածը, սակայն ունի զարգացման մեծ պոտենցիալ, որտեղ կարող է անգամ ձևավորվել ուրբանի-զացման շրջան' Կովսական-Միջնավան: Բերձորի տարաբնակեցման համակարգն այսօր իրականում տեղական տարաբնակեցման համակարգ է, քանի որ նրա օրական և շաբաթական ցիկլերով կապերը հարևան մի քանի գյուղերի հետ են միայն: Նրանից հյուսիս և հարավ տեղակայված գյուղերը գտնվում են մեծ հեռավորության վրա, դժվարամատչելի են: Հատկապես հյուսիսում գտվնող գյուղերը հավասարապես փոքր են, բացառությամբ 3-4 գյուղի, որևէ մեկն աչքի չի ընկնում մյուսների նկատմամբ բնակչության և տնտեսության զարգացածության գերակայությամբ: Այս գյուղերի տարաբնակեցման առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր 2-4 գյուղ միավորված է մեկ համայնքի մեջ: Սա բնորոշ է ռելիեֆի նման կտրտվածություն ունեցող և փոքր բնակչությամբ տարածքներին: Հարավային մասում տեղակայված գյուղերը մի փոքր ավելի մեծ են, շղթայաձև կառուցվածք ունեն, ձգվում են Աղավնո, Որոտան և Ողջի գետերի հովիտներում: Այստեղ կարող է ձևավորվել 1 տեղական տարաբնակեցման համակարգ' Իշխանաձոր կենտրոնով:

31

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ս. Սուջյաե

Կարևոր խնդիր է նաև տարաբնակեցման հիմնական առանցքի ուղղությունների ճիշտ ընտրության և զարգացման պլանավորումը: ԼՂՀ-ի համար գլխավոր ուղղություն կարող են հանդիսանալ Մարտակերտ-Ասկերան-Մար-տունի-Հադրութ և Ստեփանակերտ-Քարվաճառ ուղղությունները, որոնք ունեն համապետական նշանակություն: Հաշվի առնելով ԼՂՀ ներկայիս կարգավիճակը կարծում ենք, այսօր առաջնահերթ խնդիրն ամուր ճակատ և հուսալի թիկունք ունենալն է: Բնակչության ներկայիս անհամաչափ տեղաբաշխումը բացասաբար է ազդում ԼՂՀ տնտեսության զարգացման ու երկրի պաշտպանունակության ամրապնդման վրա:

ԼՂՀ տարաբնակեցման համակարգի կատարելագործման և տարաբնակեցման հիմնական առանցքի ձևավորման գործում որոշիչ նշանակություն պետք է ունենան.

1. բնակավայրերի հենակետային ցանցի հետագա ձևավորումը և բնակչության կենսապայմանների բարելավումը (նոր բնակելի շենքերի, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, մշակութային օջախների, գրադարանների, հիվանդանոցների, մարզական ակումբ-ների, զվարճանքի կենտրոնների և այլն),

2. բնակավայրերի փոխհամագործակցության ձևավորումը և ամրապնդումը,

3. բոլոր տարածքային մակարդակներում սոցիալական ենթակառուցվածք-ների համակարգի հետագա կատարելագործումը և զարգացումը,

4. տրանսպորտային ցանցի կատարելագործումը և օպտիմալացումը, նոր ճանապարհների կառուցումը,

5. բնակչության բնական աճի խթանումը (մեծ չափերի դրամական պարգևներ յուրաքանչյուր երեխայի ծննդի դեպքում),

6. երիտասարդ բնակչությանն աշխատանքով ապահովելը (հատկապես իր մասնագիտությամբ),

7. քաղաքների արտադրական ներուժի ավելացումը և զարգացումը,

8. քաղաքային բնակավայրերի բնակչության աճը և ուրբանիզացիայի մակարդակի բարձրացումը,

9. գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը և կառուցապատումը,

10. գյուղական բնակավայրերի տեղաբաշխման կարգավորումը և շատ մանր գյուղերի (Քաշաթաղի շրջանում մինչև 20-30 բնակիչ, մյուս շրջաններում' մինչև 100-150 բնակիչ ունեցող), միավորումները և բնակչության կենտրոնացումը,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

11. գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալ-կենցաղային և մշակութային պայմանների բարելավումը (հիվանդանոցների կամ բուժկետերի, դպրոցների, մանկապարտեզների, ակումբների կառուցում),

33

Ս. Սուջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

12. բնակչությանը խմելու ջրով ապահովելը,

13. հատկապես Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բնակչության համար լայն արտոնությունների սահմանումը (որոշակի զեղչեր կոմունալ վճարումների համար, շատ ցածր տոկոսով վարկեր ձեռք բերելու առաջնահերթություն, այդ թվում' հիփոթեկ),

14. շրջանային կենտրոնների խոշորացումը,

15. բնական պաշարների արդյունավետ օգտագործումը և նոր տարածքների յուրացումը,

16. 2-3 ռեզերվային բնակավայրերի կառուցումը Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու կամ Հադրութի շրջաններից ցանկացածում' ընդհանուր 13-15 հազար բնակչության համար (նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս ներկայումս ստեղծված բնակավայրերի ամբողջ բնակչության թվաքանակի չափով' Քաշաթաղի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկե-րանի, Հադրութի շրջաններում):

ԼՂՀ-ում նոր տարաբնակեցման համակարգի ձևավորումը գտնվում է սկզբնական փուլում: Որքան էլ այն ինքնակարգավորվող ու ինքնակառավար-վող համակարգ լինի, միևնույն է, գոնե այս փուլում, պետք է լինի պետության հոգածության ներքո: ԼՂՀ տարաբնակեցման համակարգի վերլուծությունը և մշակվող քաղաքականությունը կարևոր է ինչպես սոցիալ-ժողովրդագրական, այնպես էլ ռազմաքաղաքական տեսանկյունից:

Հանիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մանասյան Մ Գ, ՀՀ տարաբնակեցման համակարգը, Ե., ԵՊՀ հրատ.:

2. Новосельский С.А, Влияние войны на половой состав рождающихся, http:// demoscope.ru/weekly/knigi/polka/ gold_fund04.htm

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահամարի արդյունքները, ԼՂՀ ԱՎԾ, Ստեփանակերտ, 2006:

4. Մանասյան Մ, Սուջյան Ս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման արդի խնդիրներն ու կատարելագործման ուղիները, Կրթությունը և գիտությունը Արցախում, 3-4, 2007:

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ս. Սուջյաե

МЕХАНИЗМЫ ЗАСЕЛЕНИЯ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

Серов Суджян

Резюме

Формирование новой системы заселения НКР пребывает на начальной стадии. Какой бы самоуправляемой и саморегулируемой системой она ни была, все равно, хотя бы на этом этапе, государство должно о ней позаботиться. Анализ разрабатываемой политики и системы заселения НКР важен как в социальнодемографическом, так и в стратегическом плане. Многочисленные вопросы заселения НКР пока не уточнены, от их решения зависит эффективность территориальной организации общества, улучшение условий жизни населения и проч.

Статья посвящена главным факторам нынешнего этапа заселения Нагорного Карабаха, особенно заселению сельских местностей. Представлены соответствующие рекомендации и предложения.

35

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.