Научная статья на тему 'Բնակչության դրամական եկամուտների ձեվավորման Եվ բաշխման արդի հիմնահարցերը'

Բնակչության դրամական եկամուտների ձեվավորման Եվ բաշխման արդի հիմնահարցերը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
1314
100
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Մարկոսյան, Մերուժան Մարկոսյաե

Արդի տնտեսագիտության կարևոր հիմնախնդիրներից են բնակչության դրամական եկամուտների մակարդակի այնպիսի ձևավորումն ու բաշխումը, որոնք չեն հանգեցնում հասարակության բևեռացմանը անհավասարության խորացմանը: Ընդհակառակը, պետության վարած սոցիալական քաղաքականությունը դրա ար դյունավետությունը պետք է կողմնորոշվեն հասարակության ներսում արդարության ձևավորմանը, որը հենվում է եկամուտների ձևավորման կամ բաշխման որոշակի օրինաչափության վրա` միտված բնակչության տարբեր խավերի եկամուտների ձևավորման կամ բաշխման մերձեցմանը: Հատկապես անցումային տնտեսությամբ երկրներում շուկայական հարաբերությունների կայացումն ուղեկցվեց նախկին տնտեսական համակարգի կազմալուծմամբ, ինչի հետևանքով էապես նվազեցին բնակչության եկամուտները և, հետևաբար, նաև սպառման մակարդակը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье обсуждается одна из важнейших функций государства на нынешнем этапе социально-экономического развития, а именно – социальная политика и проблемы сокращения бедности в контексте составной части этой политики. С этой целью выявлены методологические сложности исчисления доходов и потребления населения, представлены пути решения таких проблем.

Текст научной работы на тему «Բնակչության դրամական եկամուտների ձեվավորման Եվ բաշխման արդի հիմնահարցերը»

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Աշոտ Մարկոսյան', Մերուժան Մարկոսյաե"

Արդի տնտեսագիտության կարևոր հիմնախնդիրներից են բնակչության դրամական եկամուտների մակարդակի այնպիսի ձևավորումն ու բաշխումը, որոնք չեն հանգեցնում հասարակության բևեռացմանը և անհավասարության խորացմանը: Ընդհակառակը, պետության վարած սոցիալական քաղաքականությունը և դրա արդյունավետությունը պետք է կողմնորոշվեն հասարակության ներսում արդարության ձևավորմանը, որը հենվում է եկամուտների ձևավորման կամ բաշխման որոշակի օրինաչափության վրա' միտված բնակչության տարբեր խավերի եկամուտների ձևավորման կամ բաշխման մերձեցմանը: Հատկապես անցումային տնտեսությամբ երկրներում շուկայական հարաբերությունների կայացումն ուղեկցվեց նախկին տնտեսական համակարգի կազմալուծմամբ, ինչի հետևանքով էապես նվազեցին բնակչության եկամուտները և, հետևաբար, նաև սպառման մակարդակը:

Ժամանակակից պետության կարևոր գործառույթներից մեկը բնակչության ոչ միայն ձեռք բերված կենսամակարդակի պահպանումն է, այլ նաև կյանքի որակի բարելավումը: Այս սկզբունքը գործում է աշխարհի գրեթե բոլոր պետություններում, և սոցիալ-տնտեսական ու քաղաքական այն իրավիճակից, որի պայմաններում գործում է այս կամ այն պետությունը, կախված են նշված հիմնախնդրի կիրառման արդյունավետությունը և հաջողությունը: Ավելին, բնակչության դրամական եկամուտների և սպառման բավարար մակարդակը պետության ազգային անվտանգության կարևոր կողմերից է և բնակչության արտագաղթի սահմանափակման հիմնական միջոցը:

1. ՀիմայսԵրի դրվածքը

Ջ.Մ. Քեյնսի կարծիքով «Տնտեսական հասարակության, որտեղ մենք ապրում ենք, առավել նշանակալի արատները համարվում են լրիվ զբաղվածությունն ապահովելու նրա անկարողությունը, ինչպես նաև հարստության ու եկա * **

* ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

** ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության ներքին պետական պարտքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ, տնտեսագիտության թեկնածու։

95

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

մուտեերի քմահաճ և անարդարացի բաշխումը» [1, էջ 377]: Թեև այդ մտքերը գրելուց հետո անցել է ավելի քան 75 տարի, սակայն մարդկային քաղաքակրթությանը մինչև օրս հուզում են ինչպես զբաղվածության, այնպես էլ հարստության և եկամուտների ձևավորման ու բաշխման հիմնախնդիրները: Վերջին մեկուկես-երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում իրականացված քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներն ուղղված էին համայնավարական տնտեսակարգից շուկայական հարաբերությունների անցմանը, ինչը հանգեցրեց հասարակական կյանքի էական և խորքային փոփոխությունների: Առկա տեսական և գործնական հետազոտությունների համադրական վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին, երբ տեղի ունեցան զգալի տեղաշարժեր ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ոլորտներում, այդպես էլ չմշակվեց միասնական զարգացման հայեցակարգ, որը կներառեր բնակչության կյանքի որակը և կենսամակարդակը բնութագրող, այդ թվում բնակչության դրամական եկամուտների և դրանց բաշխման, փոխկապակցված ցուցանիշների համակարգը:

Շուկայական տնտեսական համակարգին անցումը ՀՀ-ում ուղեկցվեց այնպիսի բացասական երևույթներով, ինչպիսիք են տնտեսական և քաղաքական ճգնաժամը, հսկայական չափերի հասնող գործազրկությունը, երկրի հարստության բևեռացումը, արտադրության ծավալի կտրուկ անկումը, ստվերային տնտեսության աճը և զգալի մասշտաբները, որոնք և հանգեցրին բնակչության կենսամակարդակի կտրուկ անկմանը: Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների առկայության հետևանքով (երկրաշարժ, պատերազմ, տնտեսական շրջափակում, հանքահումքային ռեսուրսների պակաս, արտաքին ազդեցություններ, երկրի զարգացման աստիճան և այլն) ներկայումս ՀՀ բնակչության կենսամակարդակը դեռ զգալի չափով զիջում է մինչշուկայական մակարդակին: Բավական է նշել, որ երկարատև ժամանակահատվածի կտրվածքով թե խորության և թե սրության կրճատման առավել ցայտուն ինդիկատոր է բնակչության գնողունակությունը, որը 1990թ. համեմատ 2000թ. դրությամբ անկում է ապրել մոտ 9 անգամ [2, էջ 6]:

Շուկայական տնտեսությամբ երկրներում բնակչության կենսամակարդակը բնութագրող մի շարք ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման նախաձեռնությունն ու իրավունքը պատկանում են պետությանը պետական կառավարման մարմիններին, այսինքն պետությունը պետք է վարի այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որը կապահովի սոցիալական զարգացում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, ինչպես նաև եկամուտների անհավասարաչափության մեղմացում:

Ներկայումս, չնայած աշխատատեղերի ստեղծմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության ձեռնարկած

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

աշխատանքներին, այնուամենայնիվ, իրավիճակը հեռու է բարվոք լինելուց: Հասարակության մեջ շարունակում է պահպանվել սոցիալական լարվածությունը, և դեռևս մեծ է բնակչության բևեռացումը:

ՀՀ-ում, սկսած 1996թ., Ջինիի գործակիցը շատ բարձր է (ըստ ամբողջական եկամուտների այն կազմել է 0.653), և մինչև այսօր էլ, չնայած փոքրացման միտում ունի (2008թ. ըստ եկամուտների այն կազմել է 0.389), բայց շարունակում է բարձր մնալ, որն էլ ըստ եկամուտների բնակչության խոր բևեռացման արտացոլումն է:

Ավելին, թեև 1996-2008թթ. տնտեսական զգալի աճ է արձանագրվել, իսկ 2000-2007թթ. այն արտահայտվել է երկնիշ ցուցանիշներով, սակայն, ցավոք, դրան համաչափ չի կրճատվել ըստ եկամուտների բնակչության բևեռացումը: ՀՀ ԱՎԾ տվյալներով, եթե 2001թ. հանրապետությունում ամենաապահով և 10% ամենաաղքատ բնակչության դրամական եկամուտների հարաբերակցությունը կազմել է 29.6 անգամ, ապա 2008թ.' 14.4 անգամ: Ինչպես նկատում ենք, 2008թ., ըստ վերին և ներքին դեցիլային խմբերի, ըստ դրամական եկամուտների բնակչության բաշխվածության բևեռացումը կազմում է 14.4 անգամ, որը լուրջ սոցիալական, բարոյահոգեբանական, քաղաքական և, վերջին հաշվով, նաև ազգային անվտանգության խնդիր է [2, էջ 34-35]:

Նշված իրավիճակում խնդիրը ողջ բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, և այս գործում վճռական դեր կարող են խաղալ երկրում ստեղծված նոր արդյունքի բաշխման և վերաբաշխման հարաբերությունները, որոնց միջոցով էլ ձևավորվում են բնակչության եկամուտները: Բնակչության եկամուտների ձևավորմանը պետությունը կարող է մասնակցել իր վարած քաղաքականությամբ ինչպես արտադրության և բաշխման ոլորտում բարենպաստ իրավատնտեսական դաշտ ստեղծելու, այնպես էլ իր տրամադրության տակ եղած միջոցները որոշակի սոցիալական ուղղվածությամբ օգտագործելու միջոցով: Այս պայմաններում էլ ավելի է կարևորվում պետության կարգավորող դերը:

Եկամուտների ցածր մակարդակը, որի հիմնական պատճառը ցածր նվազագույն աշխատավարձի մակարդակն է և, որպես հետևանք, բնակչության հիմնական մասի ցածր գնողունակությունը, դրամական ռեսուրսների մի մասը, որն օգտագործվում է ներմուծված ապրանքների գնման համար, այն հիմնական պատճառներից մեկն է, որը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը:

Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության բաժինը ՀՆԱ-ում վերջին տարիներին կազմել է շուկայական գներով ՀՆԱ 40.0-42.0%-ը1: Իսկ եթե հաշվի առնենք հարկերը և պարտա-

1 2008թ. ՀՀ եկամուտների ձևավորման հաշվի համաձայն, վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությանը հատկացվել է 1328,4 մլրդ դրամ, որը կազմել է այդ տարի ստեղծված համախառն ավելացված արժեքի (3162,9 մլրդ դրամ) 42.0%-ը [3, էջ 22-23]:

97

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

դիր վճարումները, ապա այդ մեծությունը կկազմի 30-32%: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է: Եվ եթե որպես կողմնորոշիչ վերցնենք զարգացած տնտեսություն ունեցող երկրները, ապա հանրապետության բնակչության եկամուտների մակարդակը և վճարունակ պահանջարկը վերականգնելու համար անհրաժեշտ է զգալիորեն բարձրացնել աշխատավարձերը:

Բացի այդ, բնակչության դրամական եկամուտների բաշխումը ձևավորում է եկամուտների այնպիսի մեծություն, որը որոշում է հասարակության սոցիալ-տնտեսական նպատակներին հասնելու հնարավորությունը, թույլ է տալիս ազդել պահանջմունքների բավարարման մակարդակի և, հետևաբար, երկրում բնակչության կենսամակարդակի վրա [4]:

2. Աղքատության հաղթահարումը

Սոցիալական քաղաքականության միջոցառումների իրականացումը նախ և առաջ կախված է երկրի տնտեսության վիճակից: Այսպես, քաղաքացիներին նվազագույն եկամուտներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները կարող են ապահովվել բնակչության աշխատունակ մասի զբաղվածությամբ, արդյունաբերական արտադրության զարգացվածությամբ և այլն: Սոցիալական քաղաքականության միջոցառումների այսպիսի ուղղակի կախվածությունը տնտեսական գործոնից բնորոշ է նախ և առաջ մեկ շնչին բաժին ընկնող ցածր եկամուտներով երկրներին, որտեղ տնտեսական ռեսուրսները ստիպված են վերաբաշխել նույնիսկ ի հաշիվ աշխատունակ բնակչության նախորդ սերունդների «սոցիալական երաշխիքների»: Հարաբերականորեն բարձր ազգային եկամուտ և գործուն սոցիալական ծրագրեր ունեցող երկրներում սոցիալական կարիքների համար լրացուցիչ միջոցների հատկացման որոշումներն իրենց բնույթով համարվում են ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական: Երբ քաղաքացիների հիմնական պահանջմունքները բավարարված են, նրանց սոցիալական պաշտպանության հետագա մեծացման հարցը դառնում է քաղաքական քննարկումների առարկա:

Շուկայական հարաբերություններն ամենևին էլ ինքնաբերաբար չեն կարգավորում սոցիալական քաղաքականության հիմնահարցերը: Ավելին, ինչպես վկայում է զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների փորձը, այդ երկրներում պետությունն ակտիվորեն մասնակցում է սոցիալական քաղաքականության իրականացմանը: Այդ քաղաքականությունը հիմնականում պայմանավորված է երկու սկզբունքով: Առաջինը հայտնի է որպես Ռոբին Հուդի սկզբունք, որի իմաստն այն է, որ հարուստների եկամուտները պետք է վերաբաշխել հօգուտ աղքատների։ Երկրորդ սկզբունքը ձևավորվում է «Հարուստի կատուն չպետք է ուտի աղքատի հիվանդ երեխայի կաթը» դրույթի

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

վրա: Այս մոտեցումները, թերևս, պայմանավորված եե շուկայական տնտեսության թերություններով, քանի որ շուկան բավարարում է նրանց պահանջները, որոնք բարիքների համար կարող են վճարել: Այս հիմնադիր սկզբունքը պահպանելու համար յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե իր քաղաքացիների պահանջմունքների բավարարման համար ինչ մեխանիզմներ կիրառի: Ավելորդ չէ նաև հիշեցնել, որ Համաշխարհային բանկի գործունեության հիմնական նպատակն աշխարհում աղքատության նվազեցումն է (այդ բառերը փորագրված են Համաշխարհային բանկի Վաշինգտոնում գտնվող գլխամասային շենքի ներսի պատին):

Թեև մի շարք երկրներում և տարածաշրջաններում եկամուտների բաշխման անհավասարության և աղքատության դեմ պայքարը հասել է զգալի հաջողությունների, սակայն հատկապես ծայրահեղ աղքատությունն այսօր էլ մնում է քաղաքակրթության դժվար լուծելի խնդիր, և դեռևս մեծ է այն մարդկանց թիվը, որոնք օրական ստանում են $1-ից պակաս եկամուտ, սոված են, չունեն նվազագույն ապրուստի համար անհրաժեշտ տարրական միջոցների սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի սպառման հնարավորություն և զրկված են նորմալ սանիտարական պայմաններում ապրելու հնարավորությունից: Բավական է նշել, որ 1981թ. աշխարհում օրական $1.25-ից (գնողունակության համարժեքով հաշվարկված) պակաս ծախսած բնակչության ընդհանուր թվա-քանակը կազմել է 1.9 մլրդ մարդ կամ բնակչության ամբողջ թվաքանակի 51.9%-ը, Չինաստանում այդ թվերը կազմել են համապատասխանաբար 835 մլն և 84.0%: Նշված թվերն աշխարհի և Չինաստանի համար 2005թ. կազմել են 1,374 մլրդ և 25.2%, 208 մլն և 15.9%: Օրական $2-ից (գնողունակության համարժեքով հաշվարկված) պակաս ծախսած բնակչության թվաքանակը 1981թ. կազմել է 2,542 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 69.4%-ը: Այդ թվերը 2005թ. կազմել են 2,564 մլրդ և 47.0% [5, p. 92]:

Իսկ եթե հաշվի առնենք Չինաստանում աղքատության ցուցանիշները, ապա կստացվի, որ աղքատության բացարձակ ցուցանիշներն ավելացել են (իհարկե, զարմանալի կարող է թվալ, սակայն փաստ է, որ XXI դարի շեմին 6 մարդ տնօրինում են համաշխարհային հարստության 59%-ը (6-ն էլ ԱՄՆ-ից), աշխարհի բնակչության 80%-ը չունի բավարար բնակարանային պայմաններ, 70%-ն անգրագետ է, իսկ 50%-ը թերսնվում է) [6, էջ 217]:

Աշխարհի բնակչության մեծ մասը' 4 մլրդ մարդ, վաստակում է մեկ մարդու հաշվով տարեկան $ 1500-ից պակաս եկամուտ և կազմում է եկամտային բուրգի հիմքը: Բուրգի երկրորդ մակարդակում են գտնվում 1,5-1,75 մլրդ մարդ, որոնք ապրում են մեկ մարդու հաշվով տարեկան $1500-ից 20.000-ով: Վերին հատվածում են գտնվում զգալիորեն քիչ թվով մարդիկ' 75-ից 100 մլն և ստանում են մեկ մարդու հաշվով տարեկան $20.000-ից ավելի եկամուտ [7, с. 8]:

99

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

ՄԱԿ Պարենային գյուղատնտեսական կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆի տվյալներով երկրագնդի բնակչության շուրջ 14%-ը տառապում է թերսնումից, 29 պետություն կարիք ունեն պարենամթերքի անհետաձգելի օգնության, և երկրներում գրանցվել է երաշտ: Աճում է քաղաքային բնակչության բաժինը: Եթե ներկայում քաղաքներում է կենտրոնացած աշխարհի բնակչության կեսը, ապա 2050թ. այդ ցուցանիշը կհասնի 70%-ի, ինչը նույնպես կմեծացնի պարենամթերքի պահանջարկը: Դիուֆի կարծիքով, պարենային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն աշխարհում ավելացնել 70%-ով և 100%-ով զարգացող երկրներում: Իսկ դրա համար անհրաժեշտ է խոշոր ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում [8, с. 8]:

2008թ. կեսերից սկիզբ առած համաշխարհային տնտեսական ճգնաժամն էլ ավելի վատթարացրեց աշխարհի բնակչության սոցիալական վիճակը: Բավական է նշել, որ դրա հետևանքով շուրջ 70 մլն-ով ավելացավ աղքատ բնակչության թվաքանակը (մեր հանրապետությունում' շուրջ 100 հազարով): Վերջին 1-1,5 տարվա ընթացքում համընդհանուր բնույթի հիմնախնդիր դարձավ պարենամթերքի գների բարձրացումը (միջին տարեկանը 36%-ով), որի հետևանքով աղքատների թվաքանակն աշխարհում ավելացավ ևս 44 մլն մարդով [8, с. 8]: Ուստի, աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամենայն լրջությամբ օրակարգի հարց դարձավ երկրի պարենային անվտանգության ապահովվածությունը: Երևույթը բարդանում է նաև այն հանգամանքով, որ պարենամթերքի գների բարձրացումը հանգեցնում է բարձր ինֆլյացիայի (այսպես, 2010թ. ինֆլյացիայի մակարդակը ԵՄ երկրներում կազմել է 2.8%, Ռուսաստանի Դաշնությունում' 8.8%, ՀՀ-ում' 9.4%), ինչն էլ հանգեցնում է բնակչության եկամուտների նվազեցման կամ արժեզրկման: Աշխարհում պարենամթերքի գների կտրուկ բարձրացումը պայմանավորված է հիմնականում երեք գործոնով.

1. Հարավարևելյան Ասիայում (Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա) բնակչության եկամուտների զգալի ավելացմամբ (բավական է նշել, որ միայն Չինաստանում և Հնդկաստանում շուրջ 1 մլրդ մարդ աղքատների խմբից տեղափոխվել է միջին խումբ), ինչն էլ մեծացրել է պարենամթերքի պահանջարկը,

2. վառելիք ստանալու նպատակով պարենամթերքի զգալի մասի օգտա-գործմամբ,

3. վերջին տարիներին նկատվող բնական աղետներով, երաշտներով և կլիմայի գլոբալ տաքացմամբ:

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

Վերջին տարիներին աղքատության դեմ պայքարը դարձել է երկրեերի միջև երկխոսության հիմնական թեման. աղքատության դեմ պայքարը, այլ ոչ թե շահույթներ (օգուտներ) ստանալն է դարձել հետագա զարգացման հիմնական նպատակը: Ասվածի վառ օրինակն է ՄԱԿ «Հազարամյակի հռչակագիրը», որը դարձավ աղքատության վերացման համընդհանուր նպատակի ամրագրման արտահայտությունը: Ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ պետություններն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աղքատության վերացման, մարդկանց մեջ արժանապատվության ամրապնդման, խաղաղության, հավասարության հասնելու և բնապահպանական հավասարակշռությունը պահպանելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում:

Գործնականում 1950-1960թթ. ընթացքում «զարգացում» հասկացությունը դիտարկվում էր որպես «համախառն տնտեսական աճ» հասկացության հոմանիշ: Սկսած 1965թ. իրավիճակը փոխվեց, և «զարգացում» հասկացությունն առավելապես սկսեցին կապել սոցիալ-տնտեսական բարեփոխումների գործընթացների հետ: Իրենց էմպիրիկ հետազոտություններում բազմաթիվ հեղինակներ (Կուզնեց, Չեներին և այլք) փորձեցին կապակցել տնտեսական աճի և եկամուտների բաշխման գործընթացները, սակայն շատ դեպքերում, էմպիրիկ սահմանափակումների հետևանքով, այդ փորձերի հիմքում դրվեցին զարգացման և բաշխման գործընթացների պարզեցված մոտեցումները: Իրավիճակը փոխվեց 1990-ական թթ., երբ նշանակալի քայլեր արվեցին տնտեսական աճի, բաշխման և աղքատության մասշտաբների կրճատման երևույթների հայեցակարգային և գաղափարախոսական շաղկապվածության հիմնավորման գործում:

Մարդկային զարգացման վաղ փուլերից սկսած նկատվել են հասարակության բևեռացման տարածված երևույթները, որոնք հաճախ ավարտվել են արյունալի խռովություններով և հեղափոխություններով: Թեև մարդկությունը թևակոխել է XXI հարյուրամյակը, սակայն անդունդը շարունակում է մնալ հարուստների և աղքատների միջև ինչպես տարբեր մայրցամաքների և պետությունների, այնպես էլ միևնույն պետության ներսում: Այդ երևույթն իր առանձնահատկություններով սկիզբ առավ նաև նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում մեր հանրապետությունում, որը կարգավորման տեսանկյունից նորություն էր: Այս առումով կարևոր են դառնում մարդկային ներուժի զարգացման բնութագրերի բացահայտման, տնտեսական աճի ավելացման, ԱՊՀ երկրներում անցումային ժամանակահատվածում աղքատության և անհավասարության, Հայաստանի Հանրապետությունում աղքատության և անհավասարության հիմնահարցերի, աղքատության ցուցանիշների դինամիկայի, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակադրումների վերլուծությունը, աղքատության և անհավասարության հաղթահարման ուղիների բացահայտումը:

101

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

Տնտեսագիտության գծով Նոբել]աե մրցանակակիր, ամերիկացի հայտեի տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցի տվյալներով ԱՄՆ-ում բնակչության 1%-իե բաժին է ընկնում ազգային եկամտի գրեթե 25%-ը: Ջ.Ստիգլիցի կարծիքով դա այնպիսի անհավասարություն է, որի համար պետք է ափսոսալ: Ամերիկացիների «ոսկե տոկոսը» վերահսկում է ԱՄՆ ակտիվների 40%-ը: 25 տարի առաջ այդ ցուցանիշը 33% էր: 25 տարի առաջ ԱՄՆ ամեեահարուստ մարդիկ տնօրինում էին ազգային եկամտի 12%-ը: Միայն վերջին 5 տարիներին երանք վաստակել եե 18%-ով ավելի, այն դեպքում, երբ միջին դասակարգի եկամուտները նվազել եե: Եկամուտների հավասարության ցուցանիշով ԱՄՆ-ը հետ է մնում հին Եվրոպայի ցանկացած երկրից: Այդ ցուցանիշի գծով Ամերիկայի մեծագույն հարևաններն եե Ռուսաստանն իր օլիգարխներով և Իրանը [9, с. 12]:

Բնակչության աղքատությունը, հարաբերական ցուցանիշ լինելով, հետևանք է, առաջին հերթին, սոցիալական բևեռացման կամ հասարակության եերսում հարստության համակենտրոնացման: Այդ ցուցանիշն ունի չափման տարբեր ձևեր, սակայն առավել տարածված է ամեեահարուստ 10 ընտանիքների գույքի արժեքի մեծությունը և դրա բաժինը ՀՆԱ-ում (տոկոսներով): 2009թ. տվյալներով, 10 ամեեահարուստ ընտանիքների գույքի արժեքը ԱՄՆում կազմել է $264.6 մլրդ կամ ՀՆԱ 1.9%-ը, Չինաստանում, համապատասխանաբար 43.0 և 1.0, Հնդկաստանում' 78.6 և 6.8, Գերմաեիայում' 99.0 և 2.7, Ճա-պոեիայում 65.3 և 1.3, Մեծ Բրիտաեիայում 82.2 և 3.0, Ֆրաեսիայում' 72.9 և 2.6, Իտալիայում' 32.8 և 1.4, Ռուսաստանում' 113.0 և 6.7, Բրազիլիայում' 65.3 և 4.1, Իսպաեիայում' 38.9 և 2.4, Մեքսիկայում' 59.0 և 12.6 [10, с. 32]:

Պետք է եաև նկատել, որ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրեերում (Թուեիս, Եգիպտոս, Լիբիա և այլն) 2010թ. վերջերից սկսված և 2011-իե շարունակվող ժողովրդական հուզումները, իրենց հիմքում հիմնականում ունենալով, առաջին հերթին, սոցիալական պահանջներ, առանձին երկրեերում հանգեցրին իշխաեափոխությաե: Մեծ է եաև այդ երկրեերի ազդեցությունն աշխարհի մյուս երկրեերի կառավարությունների վրա ավելի նպատակամետ սոցիալական քաղաքականություն վարելու գործում բարձրացնելու բնակչության եկամուտները, հետևաբար եաև նրանց կենսամակարդակը:

Եթե խոսելու լինենք բնակչության անհավասարության պատճառների մասին, ապա կարող ենք նշել, որ ցածր եկամուտ ունեցողներն ապրում եե աշխատավարձով կամ էլ նպաստով (կենսաթոշակ, վճարումներ, փոխհատուցումներ, որոնք լավագույն դեպքում հասնում եե կեեսաեվազագույեի մակարդակին): Նրանք հիմնականում աշխատավարձից աշխատավարձ կամ էլ նպաստից նպաստ ապրողներն եե: Նրանց գործատուն պետությունն է, որը բյուջետայիե աշխատողներին ցածր աշխատավարձ է տալիս (2010թ. սկզբիե ՀՀ-ում բյուջետայիե միջին ամսական աշխատավարձը եղել է 83.8 հազ. դրամ,

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

միջին աշխատավարձը 101.7 հազ. դրամ, մասնավոր հատվածում 127.0 հազ. դրամ) [3, էջ 91]: Սակավ ապահովվածների եկամուտներն ավելանում են դանդաղ, և գործնականում այդ աճը չնչին չափով է գերազանցում գնաճը: Բացի այդ, սակավ ապահովված ընտանիքներում, որպես կանոն, ավելի շատ են երեխաները, քան հարուստ ընտանիքներում, և, հետևաբար, առանց այդ էլ համեստ աշխատավարձը հարկ է լինում բաժանել ընտանիքի ավելի շատ մարդկանց թվաքանակի վրա: «Վերին շերտերի» ներկայացուցիչների մեծ մասի աշխատավարձը, որպես կանոն, չի համարվում եկամտի հիմնական աղբյուր (թեև այն տասնյակ անգամներ ավելի բարձր է, քան աղքատներինը): Այս շերտի հիմնական եկամուտները ստացվում են անշարժ գույքից, արժեթղթերից, ձեռնարկատիրական գործունեությունից, ավանդներից ստացվող տոկոսներից: Սակայն հիմնախնդիրը բնակչության եկամուտների մակարդակների միջև եղած մասշտաբների մեծ տարբերությունը չէ (ԱՄՆ-ում աղքատների և հարուստների միջև եղած տարբերությունը 15 անգամ է), այլ այն, որ բոլոր անցումային երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, աղքատները ստանում են շատ քիչ: Եվ եթե անապահով խավը չապրի չնչին աշխատավարձով կամ նպաստով, եթե աղքատ քաղաքացին իր աշխատանքով կարողանա ապահովել իրեն և իր ընտանիքը նվազագույն կենսամակարդակով, մեզանում չէր լինի այնպիսի բացասական վերաբերմունք հարուստների նկատմամբ, ինչպիսին այժմ է:

Երևույթը բարդանում է նաև այն հանգամանքով, որ հասարակության անդամների մի զգալի մասը տարբեր պատճառներով կամ չի կարող մասնակցել բարիքների արտադրությանը և ծառայությունների մատուցմանը, կամ էլ դուրս է մնացել այդ գործընթացներից: Սակայն, բոլոր դեպքերում, այդպիսի քաղաքացիների եկամուտներով ապահովումը կամ սպառման որոշակի մակարդակի երաշխավորումը պետության հոգածության առարկան է: Այսպես, 2009թ. տարեվերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է եղել 179.257 հաշմանդամ, նրանցից 113.408-ը' անժամկետ: Հաշմանդամների ընդհանուր թվաքանակից 56.179-ը կենսաթոշակային տարիքի է և բարձր (նրանցից 56.179-ը' անժամկետ) [3, էջ 137]: Նույն նախարարության տվյալներով կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 522.835 մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 518.025, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը 9176 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 24.520 դրամ [3, էջ 147]: 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը կազմել է 123.293, որի

103

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

88%-ը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Ըստ որում աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամների թվաքանակը կազմել է 424.279 մարդ (նրանցից 242.587-ը' կանայք), միանվագ դրամական օգնություն ստացողների ընտանիքների անդամների թվաքանակը կազմել է 35.277 (նրանցից 21.541-ը' կանայք) կամ ընդամենը 459.556 մարդ (նրանցից 264.128-ը' կանայք):

Աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար 2009թ. պետական բյուջեով նախատեսված է եղել 32324,0 մլն դրամ, փաստացի վճարվել է 29169,0 մլն դրամ [3, էջ 147]:

Հասարակության տարբեր խմբերի միջև եղած անհավասարությունը վերացնելու կամ մեղմելու համար պետք է կիրառել եկամտահարկի առաջադիմական սանդղակ, մտցնել անշարժ գույքի և շքեղության իրերի (այդ թվում նաև թանկարժեք ավտոմեքենաների) հարկման գործուն միջոցներ: Այստեղ պետք է զգույշ և շրջահայաց գործել, որպեսզի այդ միջոցառումների կիրառման արդյունքում չտուժի միջին խավը: Սակայն պետք է նաև նկատել, որ խոշոր գործարարների կողմից, որոնց մի մասը հարմար տեղեր է զբաղեցրել Ազգային ժողովում, համապատասխան օրենքների ընդունումը հեշտ չի լինի:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգի կարծիքով կարելի է միայն երազել, որ ՌԴ-ում երբևէ բնակչության 2/3-ը լինի միջին խավ (ինչպես դա ներկայումս Եվրոպայում է): Երբ բացարձակացվում է շուկայական հարաբերությունների նշանակությունը և ամեն ինչ թողնվում է շուկայական ինքնակարգավորման ուժերին, անհավասարությունը հարուստների և աղքատների միջև ընդլայնվում է, հատկապես անձնական եկամուտների ոլորտում: Իշխանությունները դժվարությամբ և փոքր չափերով են ավելացնում բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձը և նվազագույն աշխատավարձի մեծությունը վախենալով գնաճի արագացումից:

Ռ. Գրինբերգի կարծիքով ՌԴ տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ պահանջարկի ցանկացած բարձրացում անմիջապես առաջացնում է գների աճ: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը չի կարող փոխառել ամերիկյան այն ծրագիրը, որը ներկայումս իրականացվում է, ըստ որի վճարված հարկերի մի մասը «կենդանի» փողերի ձևով վերադարձվում է նրա քաղաքացիներին: ԱՄՆ-ում դա վերածվում է տնտեսական աճի և արտադրության ծավալների ընդլայնման, իսկ անցումային տնտեսությամբ երկրներում առևտրական կազմակերպությունները, որպես կանոն, հենց որ գնողունակ պահանջարկն ավելանում է, բարձրացնում են գները: Այդ պատճառով էլ պետությունը լրջորեն պետք է զբաղվի վերաբաշխման գործընթացներով, այն է բարձր հարկեր վերցնել հարուստներից և այդ գումարները ծախսել սոցիալական ծրագրերի,

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

մասնավորապես բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար, ինչպես դա արվում է բոլոր քաղաքակիրթ երկրնե-րում: Բայց մենք դեռ ապրում ենք այնպիսի հասարակարգում, որտեղ բնակչության 90%-ը գոյատևում է ինչպես կարող է, իսկ մնացած 10%-ը ինչպես ցանկանում է [11, с. 8]:

Եվ որպես հետևանք պետք է նշել, որ եթե քաղաքագետները չեն լուծի բնակչության եկամուտների էական անհավասարության վերացման հիմնա-խնդիրը, միշտ կմնա հասարակության սոցիալական պայթյունի նյութաիրա-յին պատճառը: Տեղին է հիշել Ջոն Քենեդու խոսքերն այն մասին, որ եթե հակազդում եք խաղաղ հեղափոխությանը, ապա արդյունքում կստանաք բռնի հեղափոխություն: Ասվածի ապացույցն է նաև այն փաստը, որ 2007թ. առաջին կիսամյակում ռուսաստանցիների 15.8%-ի եկամուտները ցածր են եղել կենսապահովման նվազագույնից: Միջին շնչային եկամուտը 2007թ. կազմել է ամսական ընդամենը 12490.2 ռուբլի, կենսաթոշակների ավելացումը միայն 3.8%-ով է գերազանցում գնաճի պաշտոնական մակարդակը: Դրա փոխարեն առավել ապահովված քաղաքացիների 10%-ին բաժին է հասել դրամական ընդհանուր եկամուտների 31%-ը (2006թ. 30.6%) [11, с. 8]:

Մի առիթով ՌԴ նախկին վարչապետ 4.Չերնոմիրդինն ասել է. «Ամեն ինչ կարող է մեզանում պատահել: Եվ պատահում է: Եթե ոչինչ չձեռնարկենք»: Ռ.Գրինբերգի կարծիքով ներկայումս հենց այդ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը: Բավական է հիշել, թե ինչով ավարտվեցին նախկին ԽՍՀՄ-ում

ռ ռ

պայծառ ապագա կառուցելու ջանքերը: Ոչնչով: Իսկ ինչո ւ: Չէ որ դրված էին հստակ և բարի նպատակներ: Որովհետև բոլոր այդ նպատակներն իրատեսա-

ռ

կան չէին: Իսկ ինչ է կատարվում այժմ: Շուկայական տնտեսություն կառուցող անցումային երկրներում բոլորը նետվեցին մեկ այլ ծայրահեղության մեջ և հրաժարվեցին ընդհանրապես որևէ նպատակից: Եթե նախկինում երկրի երջանկության համար պետք է ծառայեր ամեն ինչ և, առաջին հերթին, պետական կարգավորման այնպիսի հզոր լծակ, ինչպիսին տնտեսության պլանավորումն էր (10-15 տարի, հնգամյա և տարեկան պլաններ, որոնք օրենքի ուժ ունեին և կատարման համար պարտադիր էին և, որոնցում նախատեսվում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բնակչության կենսամակարդակի բարձրացման համար), ապա վերջին 20 տարիների ընթացքում այդ երկրները բնակչության բարեկեցության գործը հանձնարարել են շուկայական տարերքին կամ ամեն ինչ թողել են ինքնահոսի ապավինելով շուկայի ինքնակարգավորման ուժերին: Գործերի վիճակը շտկելու համար պետք է կարողանալ դասեր քաղել սեփական երկրի անցյալից:

Եթե ցանկանում ենք հասնել բնակչության մեծ մասի կյանքի պայմանների և որակի բարձրացմանը, ապա որոշ բաներ պետք է փոխել կամ էլ վերա-

105

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

կանգնել այն, ինչից ինքնակամ հրաժարվել ենք: Նկատի ունենք մշակույթը, կրթությունը, առողջապահությունը և գիտությունը, սոցիալական ապահովությունը, որոնց շնորհիվ նախկին ԽՍՀՄ-ում առաջացել էր, լավ, թե վատ, միջին խավ: Ինչքան էլ վատը լիներ հրամայական-պլանային տնտեսությունը, դժվար է չհամաձայնել, որ այն ուներ որակյալ պլանավորման տեխնոլոգիա, կամ ինչպես ընդունված է այժմ արտահայտվել «զարգացման ռազմավարություն»: Դրա հիմնական առավելությունն այն էր, որ հնարավորություն էր տալիս հանգցնել տնտեսական հրդեհները մինչև դրանց երևան գալը: Կարևորն այն է, որ դա մենք կարող ենք և արդեն արել ենք: Դրա հետ մեկտեղ, չպետք է հանձնվել հրամայական տնտեսությանը, այլ դրանից վերցնել և կիրառել այն ամենը, ինչը չունի շուկայական տնտեսությունը: Պլանավորումը XXI դարում պետք է ընթանա արտադրության խթանման համակարգին զուգահեռ: Եվ դրա համար պետք է փոխել տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը: Խորհրդային ժամանակներից մնացած ԳՏԱ ներուժը մոտենում է իր վերջին: Այսինքն անհրաժեշտ է ստեղծել զարգացման հեռանկարային և երկարաժամկետ խթաններ և հնարավորություններ [12, с. 8]:

ՌԴ հաշվիչ պալատի ղեկավար Ս.Ստեպաշինի կարծիքով Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը չի համապատասխանում երկրի տնտեսության ծավալին և զարգացման մակարդակին, ինչը պահանջում է պետության մեծ ուշադրությունը:

Նրա կարծիքով սկսած 2000 թվականից, բնակչության իրական եկամուտները տարեկան ավելանում են 10%-ով: Սակայն քաղաքացիների եկամուտների մակարդակի խզումը ոչ միայն չի կրճատվում, այլև շարունակում է աճել հասնելով տագնապալի մակարդակի:

ՌԴ հաշվիչ պալատի ղեկավարի տեսանկյունից երկրի կայուն զարգացման վերջին ութ տարում հայրենական դոլարային միլիարդատերերի թիվը մի քանի հոգուց աճել է մինչև հարյուրից ավելի մարդու: Նրանց թվով Ռուսաստանն աշխարհում դուրս է եկել երկրորդ տեղն Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո, ինչը չի համապատասխանում երկրի տնտեսության մասշտաբներին և զարգացման մակարդակին: Ըստ նրա այդ շեղումը լուրջ պոտենցիալ սպառնալիք է, որը մեծ ուշադրություն է պահանջում պետության կողմից, և պետությունը պետք է մշակի եկամուտների գրագետ և արդյունավետ քաղաքականություն, որպեսզի կանխի այն ռիսկերը, որոնցով հղի է խոր գույքային և սոցիալական անհավասարության կոնսերվացումը [13, էջ 6]:

Աշխարհում հաշվվում է (համաձայն Forbes հանդեսի փորձագետների) 1125 դոլարային միլիարդատեր: Հիմնական սենսացիան եղել է այն, որ նոր, աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել ֆինանսիստ Ու.Բաֆեթը, որը փոխարինել է Microsoft ընկերության սեփականատեր Բ.Գեյթսին: Երկրորդ

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

սենսացիան եղել է այն, որ Forbes-ի ցուցակում ավելացել է ՌԴ քաղաքացիների թվաքաեակը, որը Ռուսաստանին թույլ է տալիս միլիարդատերերի շարքում աշխարհում գրավել երկրորդ տեղը (առաջին տեղը զբաղեցնում են ԱՄՆ քաղաքացիները 469 մարդ, երկրորդը 87 մարդ, ՌԴ, երրորդը 59 մարդ, Գերմանիայի քաղաքացիները) [14, с. 36]:

Հետաքրքիր է նաև նշել, որ Microsoft ընկերության հիմնադիր Բ.Գեյթսը կոչ է արել վերանայել կապիտալիստական համակարգի գործունեությունը և դրան տալ առավել մարդասիրական ու ստեղծարար բնույթ: Նման մտքեր ամերիկյան ձեռնարկատերը, որը բազմիցս գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը, ասել է Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Բ.Գեյթսը կարծում է, որ մարդկությունը պետք է կարողանա եղանակ գտնել ստիպելու կապիտալիզմին աշխատել ոչ միայն հարուստ մարդկանց, այլ նաև բնակչության աղքատ խավերի բարօրության համար: Ըստ որում նա երբեք էլ չի հրաժարվում իր նախկին համոզմունքից, որ հենց կապիտալիզմն է լավագույն տնտեսական համակարգը: Սակայն, նրա խոսքերով, անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ բարձր տեխնոլոգիաների առաջընթացը բժշկության և կրթության ոլորտներում չի շոշափում աղքատ մարդկանց շահերը: Ինչպես ենթադրում է աշխարհահռչակ հաջողակ ձեռնարկատերը, գործնականում անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ընկերությունները խրախուսվեն և իրենց ստեղծած գործնական ներուժն ուղղեն ամենակարիքավոր մարդկանց հոգսերի թեթևացմանը [15, с. 22]:

3. Արդարություն և երջանկություն

Մարդկությունն իր զարգացման բոլոր ժամանակահատվածներում ձգտել է արդարության: Սկսած Հին աշխարհի մտածողների աշխատություններից այն եղել է մարդկանց հետաքրքրող և հուզող հիմնահարցերից կարևորագույնը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, արդարություն հասկացությունը մինչև օրս շարունակում է մնալ տարբեր մասնագետների' տնտեսագետների, փիլիսոփաների, սոցիոլոգների և այլոց վիճաբանության առարկան և առավել դժվար սահմանվող արդի հասկացություններից մեկը: Այն տարբեր դարաշրջաններում և տարբեր ժողովուրդների ու ազգերի կողմից ստացել է տարբեր մեկնաբանություններ և ունեցել ամենատարբեր իմաստներ: Այնուամենայնիվ, քաղաքակրթության անցած ճանապարհին արդարության համար ավելի պակաս արյուն չի թափվել, որքան հողի, նոր տարածքների և ոլորտների ձեռքբերման ու ոսկու:

Արդարության իմաստը և բովանդակությունը բնորոշելու դժվարությունն ամենից առաջ այն է, որ այդ հասկացությունն ընդգրկում է ինչպես վերացական բարոյական գաղափար(ներ), այնպես էլ որոշակի իրական օբյեկտ(ներ), որը (որոնք) կարևոր դեր է (են) խաղում մարդկանց կառավարման հիերարխիկ համակարգերում, և բնութագրում է թե մարդու աշխատանքի գնահատ-

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

107

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

ման ու հասարակության մեջ անհատի զբաղեցրած տեղի և թե դրա առաջխաղացման խրախուսման ամբողջ կառուցվածքի' պարգևատրումների և պատ-ժելու գործիքակազմում որն է «լավը» և որը «վատը»:

Արդարության վերացական գաղափարը ծնվել է հոգևոր կրոնաբարոյա-կան ոլորտում և նրանում էլ մինչև օրս իրացվում է, սակայն դրա հետ մեկտեղ այն իր ազդեցությունն է թողնում մարդու ամենօրյա նյութական կյանքի վրա, որտեղ արդարությունը դառնում է հասարակության միավորման և համագործակցության կարևոր միջոց, յուրահատուկ ցեմենտող սուբստանցիա, առանց որի պարզապես անհնար է ապահովել հասարակության գոյատևումը և շարունակումը: Այլ կերպ այս կամ այն հասարակության ներկան և, առավել ևս, նրա ապագան խարսխվում են արդարություն հասկացության և դրա դրսևորման իրացման հնարավորությունների վրա:

Հասարակության (պետության) ներսում արդարության վերաբերյալ այդ ընդհանուր պատկերացման խեղումը և այնպիսի պայմանների ու հանգամանքների ստեղծումը, որտեղ մարդկանց և նրանց խոշոր խմբերի միջև հարաբերությունները կառուցվում են միայն խմբային կամ խմբակային շահի (օգտակարության) վրա, դատապարտված է աստիճանական վատթարացման, քաղաքացիական պատերազմների, զինված ընդհարումների, իսկ հաճախ էլ պետության հիմքերի քանդման և կործանման: Կախված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, ինչպես նաև այն միջավայրից, որտեղ տեղի են ունենում այդ դեպքերն ու իրադարձությունները, այդ «շեղումները» կատարվում են տարբեր արագությամբ և մասշտաբներով: Մարդկային պատմությունը, ըստ էության, սկսած հնագույն ժամանակներից, վերջացրած նորագույն պատմությամբ, լիքն է նման օրինակներով: Այսպես, օրինակ, արդարության այն հայեցակարգը, որը պնդում է, որ հասարակության ծայրահեղ բևեռացման և անհույս աղքատության համատեղ գոյությունը' հարստության ծայրահեղ վատնմամբ, արդարացի է, քանի որ հենց հարուստ մարդկանց ներկայացուցիչներն են հասարակության մեջ ստեղծում հարստությունը, վերջին հաշվով, ուղղված է հենց հարուստների դեմ, մի պարզ պատճառով, քանի որ դրանով պարարտ միջավայր է ստեղծվում սոցիալական հեղափոխությունների հնարավորության համար, որոնք շատ հաճախ ի վիճակի են ոչնչացնելու և երկաթյա ավելով սրբել-տանելու տասնամյակներով, իսկ երբեմն էլ հարյուրամյակներով ստեղծված և ձևավորված հասարակական կարգերը, պետական ինստիտուտները, հաճախ էլ ֆիզիկապես ոչնչացնելով հարուստներին կամ նրանց խմբերին: Բացի այդ, արդարության վերը նշված հայեցակարգը ոչ միայն չի նպաստում կայունացմանը, այլև, ընդհակառակը, ապամիավորում և ապաինտեգրում է հասարակությունը: Սա դիպուկ է բնութագրել Հին աշխարհի խոշորագույն մտածողներից մեկը' Պլատոնը. եթե պետության ներ-սում գոյություն ունեն շատ հարուստներ և շատ աղքատներ, ապա, փաստորեն, գործ ունենք երկու պետության հետ:

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

Քանի դեռ հասարակության եերսում գոյություն ունի արդարություն, զինվորը կմարտնչի Հայրենիքի համար' ունենալով Հայրենիքին պատկանելու վեհ զգացողություն, գործարար աշխարհում կթագավորի փոխադարձ վստահությունը, ծերերը, երեխաները, կանայք, հաշմանդամները կկարողանան ազատ քայլել փողոցներով առանց որևէ մեկի կողմից հարձակման ենթարկվելու վտանգի, ներքևում գտնվող սոցիալական խմբերը կընդունեն էլիտայի ղեկավարությունը, այլ կերպ հասարակության մեջ գործում է միմյանց վստահության և փոխադարձ համաձայնության պայմանագիրը: Այդ պայմանագիրը մշտապես խախտվում է, հատկապես առանձին անձերի կողմից: Այն ավելի «գործուն» փաստաթուղթ է սոցիալական խոշոր խմբերի համար, որոնք ունեն տնտեսական և քաղաքական ուժ պաշտպանելու արդարության իրենց հայեցակարգը: Ամբողջությամբ վերցրած, կենսունակ հասարակությունում գոյություն ունի արդարության համակարգի որոշակի հավասարակշռություն կամ յուրօրինակ կայունության մակարդակ: Ի տարբերություն սովորական իրավունքի, սոցիալական արդարությունն առնչվում է նաև արտաիրավական հարցերին, ի տարբերություն բարոյականության այն վերաբերում է հիմնականում խոշոր սոցիալական խմբերի սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների փոխազդեցությունների ոլորտին:

Ջ.Ստիգլիցի կարծիքով նախկին տնտեսագիտության տեսությունները ելել են այն ենթադրություններից, որ պայմանագրերի կնքումը և դրանց իրականացման ապահովումը կապված չեն որոշակի ծախսերի հետ, և այդպիսով, երբ որևէ մեկն ինչ-որ բան է կատարում մեկ ուրիշի համար, նշանակում է գոյություն ունի պայմանագիր, որի կատարմանը կողմերը խստորեն հետևում են: Սակայն այդ ամենը շատ հեռու է տնտեսական կյանքի իրականությունից, որտեղ պայմանագրերը հաճախ միանշանակ չեն և դառնում են վիճելի մեկնա-բանությունների առարկա: Իսկ այդ վիճակից դուրս գալու համար դատարան դիմելը կապված է զգալի ծախսերի հետ: Ավելին, տնտեսական գործարքների մեծ մասը, հատկապես անցումային տնտեսությամբ երկրներում, իրականացվում է առանց պայմանագրեր կնքելու: Իրական կյանքում հաճախ հանդիպում են ոչ բացահայտ պայմանագրեր, որոնք սահմանում են այնպիսի փոխ-համագործակցություններ և վարքի կանոններ, որոնք ապահովում են հասարակության սահուն և առանց հակասությունների գործունեությունը: Ընդհանուր առմամբ և ամբողջովին տնտեսական համակարգերի գործունեության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը: Անհատներն անում են այն, ինչ պայմանավորվել են անել: Վերջին ժամանակներս ոչ արդյունավետ սոցիումների օրինակով մենք համոզվում ենք այն բանում, թե ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար վստահության այդպիսի կորուստը կամ խախտումը: Քանի որ պայմանագրերի կատարումը ոչ բացահայտ ձևով չի

109

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

կարող ապահովվել դատարանի միջոցով, դրանք կարող եե կամայականորեն լուծարվել: Այդ լուծարումները կարող են հանգեցնել կարճաժամկետ օգուտների միաժամանակ իրենց մեջ թաքցնելով, սակայն, երկարաժամկետ հեռանկարում հսկայական մեծության ծախսեր: Այսպես, 1990-ական թթ. ԱՍՆ սոցիալական պայմանագրերի կարևոր բաղադրիչները տապալվեցին: Եվ երբ տնտեսության մեջ որևէ ֆիրմա չէր կատարում պայմանագրային պարտավո-րությունները, դա ստիպում էր մյուս ֆիրմաներին հետևել նրա օրինակին: Այդ նույն ձևով այն ֆիրմաները, որոնք պահպանել են հաշվապահական հաշվառման մեջ ազնվությունը, իրենց վրա զգում են նրանց ճնշումը, որոնք ցանկացած միջոցներով խեղաթյուրում են օգուտների և վնասների հաշվեմնացորդը:

Այսպիսով, արդարությունն ի սկզբանե հանդես գալով որպես բավական մշուշոտ և աբստրակտ հասկացություն վստահության և ազնվության միջոցով ունի իր անմիջական նյութական մարմնավորումը և կոնկրետացումը, ինչն էլ այն դարձնում է հասարակության շարժող և արտադրողական ուժերից մեկը: Ժամանակին Պլատոնը, չկարողանալով հստակ բնորոշում տալ «արդարություն» հասկացությանը, դրա փոխարեն գրեց արդարացի պետության մասին տրակտատ: Ըստ որում սկզբնապես այդ պետությունը ոչ մի տեղ գոյություն չուներ և չէր էլ կարող գոյություն ունենալ, այն կարող էր լինել միայն իդեալական նմուշ, որի հետ պետք է և կարող էր համեմատվել իրականում գոյություն ունեցող պետությունը: Այսինքն այն նման էր հորիզոնին, որին ձգտում ես, բայց այդպես էլ չես հասնում: Ուստի և պատահական չէր, որ քաղաքակրթության հետագա փուլերում արդարությունը ներկայացվում էր որպես ազնվություն, օգտապաշտություն, նախանձ, բարոյականություն և ինտուիտիվ մոտեցում իրերին և շրջակա միջավայրին:

Արդարության հետ անխզելիորեն կապված է անարդարություն հասկացությունը, որը, լինելով առաջինի հականիշը, կարող է օգնել ավելի լիարժեք պատկերացնել արդարության իմաստը: Նման մոտեցումն արդարացված է այն առումով, որ բնակչությանն անհանգստացնում է ոչ այնքան անհավասարությունը, որքան անարդարությունը: Մարդկանց պատկերացումներն ապրելակերպի և երջանկության վերաբերյալ շատ բանով պայմանավորված են այն հանգամանքով, թե ինչ հասարակարգում է ապրում մարդը: Դա շատ բանով որոշվում է այն նպատակով կամ նպատակներով, որ իր առջև է դնում հասարակությունը: Այսինքն հասարակության հիմնական առաջշարժիչ ուժը դառնում է միջոցը, որը թելադրում է հասարակության և նրա առանձին անդամների ապրելու իմաստը: Ասվածից հետևում է, որ երրորդ հանրապետության ներկայիս սերունդն ապրելու իմաստի նկատմամբ ունի այլ պատկերացումներ, քան խորհրդային ժամանակահատվածի սերունդը: Այդ են վկայում անցկացված սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց ներկա սերունդը,

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, ԱՄարկոսյաե

հատկապես երիտասարդությունը, լավ ապրելն ընկալում և նույնացնում է սոցիալական և անձնական հնարավորությունների լայն հավաքածուի հետ: Դա ոչ միայն լավ «մթերային զամբյուղն» է, աշխատանքը կամ հանգիստը և արժանապատիվ կենսաթոշակը, այլ նաև արտոնյալ բարձրորակ կրթությունը, սեփական բնակարան (տուն) ունենալը, մասնակցությունը մշակութային կյանքին և այլն: Այսինքն ունենալ սպառողական ապրանքների և ծառայությունների այնպիսի հավաքածու, որից իրենք բավարարված են: Ըստ որում տարեցտարի ապրանքների այդ հավաքածուն նմանվում կամ մոտենում է եվրոպական ապրանքային զամբյուղի հավաքածուին:

Սակայն երջանկության կամ կյանքի ստանդարտի եվրոպական նորմերն ունեն իրենց «տարօրինակությունները»: Այսպես, բրիտանական «Նոր տնտեսություններ» կենտրոնի գնահատականներով, Ուզբեկստանը երջանկության մակարդակով գերազանցում է Ավստրիային և նույնիսկ առաջ է անցել ԱՄՆ-ից: Իսկ «երջանկության ինդեքսով», օրինակ, ուկրաինացիները և թուրքմենները նույնպես առաջ են անցել ռուսներից: Այս իրավիճակում պարզապես անհասկանալի է, թե նշված երջանիկներն ինչու են զանգվածաբար բախտ և աշխատավարձ փնտրում Ռուսաստանում:

Այս կամ այն երկրի բնակչության կենսամակարդակի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ նախապատրաստելիս արևմտյան փորձագետները, որպես կանոն, հենվում են այդ երկրների մարդկանց իրենց երկրի վերաբերյալ ունեցած կարծիքի վրա: Սա միջազգային մոտեցում է: Իսկ «սեփական» երկրի բացերը և թերությունները մյուսներին և առանձնապես արևմտյան փորձագետներին պատմելու և հայրենական կառավարությանը քննադատելու համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում: Այդ իսկ պատճառով էլ հանրապետության կյանքի մակարդակի ցածր վարկանիշն առաջին հերթին մեր գնահատականն է մեր կյանքի վերաբերյալ: Երջանկության համաշխարհային վարկանիշի առաջին տեղը, օրինակ, 2007թ. գրավել է Վանուա-տու ոչ մեծ պետությունը (այն ունի մոտ 15 հազար քառակուսի կմ տարածք, շուրջ 200 հազար բնակչություն և գտնվում է Օվկիանայում): Ինչպես Օվկիա-նայի մյուս կղզիների, այնպես էլ Վանուատուի բնակիչների մեծ մասը գրագետ չէ: Եվ, բնականաբար, նրանց պատկերացումներն արդարության, կենսամակարդակի և երջանկության վերաբերյալ այլ են, քան մերը: Ասենք երջանկությունը Վանուատուի քաղաքացու համար խոշոր ձուկ բռնելն է, մանուկ հասակում մերձարևադարձային տենդից չմեռնելն ու ցունամիից չտուժելը: Իսկ երջանկության գագաթնակետը խրճիթ ու կին ունենալն է:

Հայաստանի քաղաքացիների պահանջմունքներն ու պահանջներն այլ են: Եվ, իհարկե, բանն ամենևին էլ մթերքի հավաքածուն, լվացքի մեքենան և սառնարանը չէ: Ներկայումս նույնիսկ ավտոմեքենայի առկայությունն ընտա- 111

111

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

նիքում չի ընկալվում որպես երջանկություն: Պարզ լինելու համար ասենք, որ մեզանում շատերն են դժգոհում լավ կյանքի բացակայությունից: Թեև ներկայումս սպառողական ապրանքների բավական մեծ բում է, և այն տարածվել է ամբողջ երկրով, սակայն այդ ամենը կարծես թե բնակչության ընդհանուր տրամադրության վրա չի ազդում: Եվ թվում է, որ ինչ-որ բան մեզ չի հերիքում երջանիկ լինելու համար:

Դա բացատրվում է այն հանգամանքով, որ սոցիոլոգների և տնտեսագետների կարծիքով մարդիկ հաճախ դժգոհ են ոչ թե իրենց աշխատավարձից, այլ հասարակության մեջ իրենց զբաղեցրած դիրքից և այն համակարգից, որն անհավասարություն է ստեղծում, և որի բացատրությունը շատերը չեն գտնում: Ամենավատը նաև այն է, որ այդ անհավասարությունը ոչ թե նվազում, այլ աճում է: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ միջին հարուստը միջին աղքատից մեր հանրապետությունում հարուստ է 20, Մոսկվայում 41 անգամ: Եվրոպայում նույնպես կա եկամուտների և սպառման անհավասարություն: Ճիշտ է ոչ այնքան, որքան մեզանում է կամ Ռուսաստանում: Անհավասարության գործակիցը Եվրոպայի երկրների մեծ մասում կազմում է 6-9 անգամ: ԱՄՆ նահանգների մի մասում այդ գործակիցն ավելի ցածր է:

Անհավասարությունը հասարակության ներսում պայմանավորված է մարդկանց ընդունակությունների, կրթության, կյանք մտնելու համար անհրաժեշտ մեկնարկային հնարավորությունների, աշխատասիրության և այլ տարբերություններով: Ըստ որում այդ տարբերությունների մեծ մասը մարդն ունի ի ծնե, մյուսները ձեռք են բերվում յուրաքանչյուրի կյանքի ընթացքում: Սակայն մեր օրերում բնակչությանն ավելի շատ անհանգստացնում և հասարակությանը սոցիալապես անկայուն է դարձնում ոչ թե անհավասարությունը, այլ անարդարությունը: Եվ, իհարկե, այդ միջավայրի ձևավորման գործում պակաս ազդեցություն չեն թողնում «հարուստ» քաղաքացիների պահվածքը և հաճախ անհարգալից (արհամարհական) վերաբերմունքը մյուսների նկատմամբ: Նորահարուստները նույնիսկ նվազագույն համեստություն հանդես չեն բերում: Դրան նպաստում են նաև լրատվամիջոցները և հատկապես հեռուստատեսությունը, որը բնակչությանն է ցուցադրում իշխանության ներկայացուցիչների, նոր հարուստների, նախկին և ներկա պատգամավորների և այլ «ընտրյալների» կյանքի հոռի բարքերը (հարսանիքներ, խնջույքներ և բազմամարդ ու ճոխ այլ միջոցառումներ): Երբեմն այդ ամենն այնպես է խառնվում իրար, որ էլիտային շատ դժվար է տարբերել մյուսներից: Հավանաբար, բարձր և հաստ պարիսպները կառուցվում են ժողովրդից թաքնվելու համար, սակայն դրանք ավելի են առանձնացնում «միլիոնատերերի» թաղամասերը մյուս սովորական թաղամասերից:

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

Այդ ամենն այնքանով անընդունելի և վիրավորական է սովորական քաղաքացու համար, որ բնակչությունն ունի հստակ պատկերացում, թե ում և ինչպես է հասել այդ հարստությունը: Իսկ հասարակության առավել ստվար մասը մեծ դժվարությամբ և չարչարանքով է վաստակում հանապազօրյա հացը: Մարդիկ կույր չեն, առավել ևս, որ ներկայիս «միլիոնատերերն» իրենց հարստությունը չեն ժառանգել ոչ իրենց հայրերից և ոչ էլ, առավել ևս, իրենց պապերից, մի պարզ պատճառով. քանի որ նրանք սոցիալիզմի ժամանակ պարզապես չէին կարող ունենալ վաստակած միլիոններ: Նոր հարուստները մեր երեկվա հարևաններն են, համակուրսեցիները կամ բանակի ընկերները: Մարդիկ հասկանում են, որ նրանց մեծ մասի դիզած հարստությունը մեծ մասամբ ձեռք է բերվել ոչ թե արտադրությունում, այլ մետաղի և գույքի, բենզինի և կերոսինի վաճառքից: Մի խոսքով, այն ամենը, ինչը ժողովուրդն իրենն է համարում: Առավել մտահոգում է նաև մեր հարյուր հազարավոր հայրենակիցների արտագաղթն աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք հատկապես սոցիալական զրկանքներով են վաստակում, ամենատարբեր աշխատանքներ կատարելով կարողանում են աջակցել և պահել իրենց ընտանիքները: Իսկ փոխանցումները (տրանսֆերտները) հայրենիք (հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆից, Ֆրանսիայից) վերջին տարիներին, տարբեր գնահատումներով, գերազանցում են $2 մլրդ-ի սահմանը, որը $9-10 մլրդ ՀՆԱ ունեցող հանրապետության համար զգալի մեծություն է:

Հաճախ է առիթ լինում շփվել այն մարդկանց հետ, որոնք գոհ չեն իրենց վիճակից: Նրանք ամենևին էլ չեն դժգոհում հարուստների թանկարժեք ավտոմեքենաների կամ էլ շքեղ առանձնատների առկայությունից և իրենց «չստաց-ված» կյանքից, այլ նրանից, որ երջանկության գագաթին հասած բնակչության 2-3%-ը մյուսների նկատմամբ իրեն պահում է որպես հաղթող և տեր: Ակնհայտ է, որ նման իրավիճակը պետք է փոխել, և այդ գործում զգալի անելիք ունեն ինչպես պետական կառավարման մարմինները, այնպես էլ լրատվամիջոցները: Մի խոսքով, մեծ է դժգոհողների թվաքանակն անարդարությունից: Պետք է կարողանալ կարգավորել այս վիճակը և, որ ամենակարևորն է, թույլ չտալ, որ այն խորանա, ու այդ պատճառով մարդիկ դուրս չգան փողոց:

Հռւհիս, 2011թ.

113

ԱՄարկոսյաե, ՄՄարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38) 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Քեյես Ջ. Մ, Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություե, Եր., 2006, «Տիգրան Մեծ» հրատ.:

2. Կապիտալի նախասկզբնական կուտակման, հարստության ու եկամուտների բևեռացման առանձնահատկությունները և կարգավորման հիմնա-խնդիրները Հայաստանի Հանրապետության անցումային տնտեսությունում, Եր., ԵՊՀ հրատ., 2011:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-մարտին, տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, 2010:

4. Մարկոսյան Մ, Բնակչության դրամական եկամուտների ձևավորման և բաշխման հիմեախեդիրեերը Հայաստանի Հանրապետությունում, Եր., «Գիտություն» հրատ., 2008:

5. World Development Indicators 2010, The World Bank.

6. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թվականի հունվար-դեկտեմբերին, տեղեկատվական ամսական զեկույց, ՀՀ ԱՎԾ, 2005:

7. Содействие развитию предпринимательства: бизнес, работающий на

бедных. Отчет для генерального секретаря Объединенных Наций, UNDP, New York, 2004.

8. «Огалтелая либерализация – это дорога в никуда». В Астане состоялся крупный экономическйэий форум, Деловой Экспресс, 13-18 мая, 2011г., N18 (916).

9. Америке грозит взрыв по африканскому сценарию. Знаменитый экономист Стиглиц заявляет: ситуация в США все больше напоминает ситуацию в Египте и Тунисе, Деловой Экспресс, N17 (915), май 2011.

10. Грант Багратян, Основы геоэкономики (мегаэкономики). «Էկոնոմիկա» ամսագրի հավելված, Եր., 2010:

11. Деньги бегут от народа, Аргументы и факты, N9, 2008.

12. Счастье-2020, Аргументы и факты, N9, 2011.

13. «ՌԴ-ում միլիարդատերերի թիվը չի համապատասխանում տնտեսության ծավալին», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 27.03.2008:

14. Коммерсантъ, N9 (763), 10 марта, 2008.

15. Б.Гейтс призвал пересмотреть функционирование капиталистической системы, Деловой Экспресс, N6(70), февраль 2008.

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Մարկոսյաե

СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ОБРАЗОВАНИЯ И РАСПРЕДЕЛЕНИЯ ДЕНЕЖНЫХ ДОХОДОВ НАСЕЛЕНИЯ

Ашот Маркосян, Меружан Маркосян

Резюме

В статье обсуждается одна из важнейших функций государства на нынешнем этапе социально-экономического развития, а именно — социальная политика и проблемы сокращения бедности в контексте составной части этой политики. С этой целью выявлены методологические сложности исчисления доходов и потребления населения, представлены пути решения таких проблем.

С целью уменьшения социальной напряженности и предотвращения дальнейшей поляризации доходов и расходов населения в статье представлены соответствующие рекомендации и предложения.

115

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.