Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ)'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ) Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
1541
172
Поделиться
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
հատված / կառուցվածք / զբաղվածություն / եկամուտ / գյուղատնտեսություն / արդյունաբերություն

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Եղիազարյան

Հոդվածում ներկայացված է Հայաստանի տնտեսության կառուցված-քային վերլուծությունը: Մասնավորապես քննարկված են հատվածա-յին, զբաղվածության, եկամուտների բաշխման և ժողովրդագրականասպեկտները: Տնտեսության հատվածային կառուցվածքի վերլուծու-թյան ժամանակ որպես ելակետ ընդունվել է առաջնային, երկրորդայինև երրորդային հատվածների վերաբերյալ տեսությունը: Զբաղվածու-թյան կառուցվածքը նույնպես վերլուծվել է նշված տեսության հիմանվրա: Վերլուծության այս մասում բացատրվել է «աճ առանց աշխատա-տեղերի ավելացման» երևույթը: Ազգային եկամտի բաշխման կառուց-վածքի վերլուծության ժամանակ ներկայացվել են չքավորությանարատավոր շրջանը բացատրող մի շարք տեսություններ (Ռ.Նուրկեսիտեսությունը, քեյնսյան մեկնաբանությունները), ինչպես նաև բացա-հայտվել են սպառողական հասարակության և մարդկային աղքատու-թյան առանձնահատկությունները Հայաստանում:

Похожие темы научных работ по экономике и бизнесу , автор научной работы — Աշոտ Եղիազարյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

STRUCTURAL ANALYSIS OF THE ARMENIAN ECONOMY (sectoral, employment, incomes and demographic aspects)

A structural analysis of Armenia’s economy is conducted in the article. Particularly, aspects related to sectors of economy, employment, income distribution and demographics are discussed. The theory of sectors (primary, secondary and tertiary) was used as a starting point to analyze the sectoral structure of the economy. The employment structure was also analyzed based on this theory. In this part of the analysis the phenomenon of “growth without employment increase” was unveiled. In analysis of the national income distribution structure the theory of R. Nurkse and Keynesian interpretations of the vicious circle of poverty are presented, and peculiarities of the consumer society and human poverty in Armenia are explored.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ)»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ)

Աշոտ էղիազարյան'

Բանալի բաոեր հատված, կառուցվածք, զբաղվածություն, եկամուտ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն:

Հայաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքի ձևավորումը տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանի տնտեսության կառուցվածքի հենքի վրա: Քանի որ Խորհրդային Հայաստանի տնտեսությունը մեծ չափով հիմնված էր միջհանրապետական կապերի վրա, ապա 1990-ականների սկզբին դրանց խզման և կապիտալիստական աշ-խարհ-տնտեսությունում անկախ Հայաստանի ընդգրկման արդյունքում ոչ բոլոր ճյուղերը շարունակեցին գոյատևել, առավել ևս զարգանալ նախկին մասշտաբներով:

Սկզբում, ԽՍՀՄ ապաինտեգրման արդյունքում, Հայաստանը հայտնվեց տնտեսական և էներգետիկ աննախադեպ ճգնաժամի մեջ: 1990-1993թթ. ընթացքում ՀՆԱ-ն նվազեց ավելի քան 2 անգամ 1993թ. կազմելով 1990թ. մակարդակի միայն 46.9%-ը: Տրանսպորտային շրջափակման և վառելիքի ներմուծման ծավալների խիստ կրճատման, ինչպես նաև հայկական ատոմակայանի փակման պատճառով նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը պակասեց 46%-ով [1]: Ճիշտ է, հետո սկսած 1994թ., տնտեսական խոր անկումը փոխարինվեց աճով, ինչը շարունակվում է մինչև այժմ (բացա-՚ Տ.գ.թ., ՀՊՏՀ դոցենտ:

41

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ռությամբ 2009թ. անկման), սակայն տնտեսության կառուցվածքի որակի առումով արձանագրված հետընթացն ակնհայտ է: Աճի հիմնական գործոնների շարքում կարելի է առանձնացնել տնտեսության և կենսագործունեության մեկնարկային պայմանների կայունացումը' շնորհիվ միջազգային դրամաշնորհների և արտոնյալ վարկերի, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում (էներգետիկա, տրանսպորտ և հեռահաղորդակցություններ), լեռնահանքային արդյունաբերությունում և արդյունաբերության առաջնային մշակման ճյուղերում կատարված օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների աճող ծավալները: Եթե կառուցվածքային առումով փորձենք բնորոշել հայաստանյան հասարակության հետխորհրդային զարգացումը, ապա պետք է հաստատել, որ այն ինդուստրիալ հասարակությունից վերափոխվել է ագրարայինի:

Անցած քսան տարիների տնտեսական աճի տեմպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչճգնաժամային տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվել է աճի ավելի բարձր ցուցանիշ-ներով, քան վերջին տարիներին: Մասնավորապես' 2003-2008թթ. Հայաստանում շարունակաբար գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, ինչը կարելի է բացատրել համաշխարհային տնտեսության աճի ընդհանուր առմամբ բարձր տեմպերով և Հայաստանի տնտեսության աճն ապահովող գործոնների դրական ազդեցության ընդլայնմամբ: Սակայն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ միայն բացահայտեց Հայաստանի տնտեսությունում գոյություն ունեցող բազմաթիվ կառուցվածքային անհաշվեկշռվածությունները' ավելի ակնհայտ դարձնելով տնտեսության կառուցվածքի խոցելի տեղերը, այլև համընկավ աճի գործոնների սահմանափակումների (որոնք հիմնականում արտաքին ծագում ունեն) դրսևորման հետ: Տնտեսության աճի տեմպերը կտրուկ ընկան: 2009թ. գրանցվեց 14,1% տնտեսական անկում, իսկ անկմանը հաջորդած վերականգնումը դանդաղ էր և անհամաչափ: 2010-2013թթ. տնտեսական աճի տեմպե-

42

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

րը կազմեցին համապատասխանաբար 2,2%, 4,7%, 7,2%, 3,5%1: Վերջին տարիներին տնտեսական աճն ապահովող նյութական արտադրության հիմնական ճյուղերն են լեռնամետալուրգիան և գյուղատնտեսությունը: Աճի վրա դրական ազդեցություն են ունեցել նաև առևտուրը, զբոսաշրջությունը, տրանսպորտը և այլ ճյուղեր: Հանքարդյունաբերության ոլորտում աճը պայմանավորված է եղել ինչպես արդյունահանման ֆիզիկական ծավալների ավելացմամբ, այնպես էլ մետաղների համաշխարհային բարձր գներով: Ընդհանուր առմամբ, տնտեսության աճի վրա ազդեցություն են ունեցել համաշխարհային տնտեսության զարգացման դրական միտումները, որոնք նպաստել են դրամական փոխանցումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) վերականգնմանը: Այսինքն' Հայաստանի տնտեսական աճը շարունակում է մեծ չափով կախված մնալ միջազգային վարկերից, սփյուռքի և արտասահմանյան ծագում ունեցող օժանդակությունից, մասնավոր տրանֆերտներից և հանքարդյունաբերության ընդլայնումից, որոնք երկարաժամկետ հեռանկարում խոցելի են դարձնում տնտեսական զարգացումը:

Հատվածային կաոուցվածքը

Տնտեսության հատվածային կառուցվածքի վերլուծության ժամանակ ելակետ է ծառայում երեք հատվածների մասին տեսությունը, որի հիմքերը դրել է Քոլին Քլարկն իր 1940թ. հրատարակված «Տնտեսական առաջընթացի պայմանները» գրքում: Ըստ այդ տեսության, առաջ է քաշվում ժամանակակից տնտեսության եռամակարդակ մոդելը (three-sector hypothesis). Ի լրումն դրա, թերևս կարելի է նկատել, որ որոշ հեղինակներ երրորդային հատվածից առանձնացնում են չոր-րորդայինը' տեղեկատվականը (տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գիտական հետազոտություններ, գլոբալ մարքեթինգ, բանկային, ֆինանսական և այլ ծառայություններ, որոնք կապված են

1 Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների:

43

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ոչ թե բուն արտադրության, այլ դրա պլանավորման և կազմակերպման գործընթացի հետ) [2]:

Աղյուսակ 1

Հայաստանի ՀՆԱ կաոուցվածքն ըստ հատվածների (2010-2012թթ.)"

2010 2011 2012

ՀՆԱ շուկայական գներով 100.0 100.0 100

Անուղղակի հարկեր (հանած սուբսիդիաներ) 11.2 10.9 11.5

Համախառն ավելացված արժեք 88.8 89.1 88.5

ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ

Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն 16.8 (18.9) 19.9 (22.3) 18.8 (21.3)

Ձկնաբուծություն, ձկնորսություն 0.3 (0.3) 0.3 (0.3) 0.3 (0.3)

Հանքագործություն և բաց հանքերի շահագործում 2.6 (2.9) 2.9 (3.3) 2.9 (3.3)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ընդամենը առաջնային հատված 19.79 (22.2) 23.1 (25.9) 22.0 (24.9)

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ

Վերամշակող արդյունաբերություն 9.7 (10.9) 10.0 (11.2) 9.9 (11.2)

էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարում 3.1 (3.5) 3.4 (3.8) 4,3 (5.6)

Շինարարություն 17.3 (19.5) 12.8 (14.4) 12.2 (13.8)

Ընդամենը երկրորդային հատված 30.1 (33.9) 26.2 (29.4) 26.6 (30.1)

ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ

Առևտուր, ավտոմեքենաների նորոգում 12.9 (14.5) 13.4 (15) 12.9 (14.6)

Հյուրանոցներ և ռեստորաններ 0.7 (0.8) 0.7 (0.8) 0.9 (1.0)

Տրանսպորտ և հեռահաղորդակցություն 6.5 (7.3) 6.3 (7.1) 6.7 (7.6)

Ֆինանսական միջնորդություն 3.7 (4.2) 4.0 (4.5) 4.5 (5.1)

Անշարժ գույք, վարձակալություն և բիզնես գործունեություններ 4.9 (5.5) 5.2 (5.8) 5.0 (5.6)

Պետական կառավարում 3.7 (4.2) 3.7 (4.2) 3.8 (4.3)

Կրթություն 3.5 (3.9) 3.4 (3.8) 3.0 (3.4)

Առողջապահություն և սոցիալական աշխատանքներ 3.2 (3.6) 3.8 (4.3) 3.8 (4.3)

Կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցում 1.8 (2) 1.8 (2) 2.0 (2.2)

Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններ -1.9 (-2.1) -2.5 (-2.8) -2.7 (3.1)

Ընդամենը երրորդային հատված 39 (43.9) 39.8 (44.7) 39.9 (45.0)

՚ Հաշվարկները կատարված են ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

() Փակագծում բերված տվյալները հաշվարկված են աոանց ՀՆԱ-ում անուղղակի հարկերի (հանած սուբսիդիաներ) հաշվառման:

44

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

Վերջին երեք տարիների կտրվածքով Հայաստանի ՀՆԱ կառուցվածքը և դրա տեղաշարժերն ըստ տնտեսության հատվածների ունեն Աղյուսակ 1-ում բերված տեսքը:

Առաջին հայացքից, ինչպես ցույց են տալիս աղյուսակի տվյալները, տնտեսության առաջնային հատվածը չունի վառ ընդգծված գերակշռություն: Այսպես, 2012թ. արդյունքներով գյուղատնտեսության (ներառյալ ձկնաբուծությունը) տեսակարար կշիռը համախառն ավելացված արժեքում կազմել է 19,1%, իսկ հանքարդյունաբերությանը' 2.9%: Բանն այն է, որ այսպիսի ընդհանուր վերլուծությունը տալիս է հատվածային կառուցվածքի միայն աղավաղված պատկերը: Հատվածային կառուցվածքի մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար հարկ է վերլուծել կոնկրետ հատվածների կառուցվածքը:

Առաջնային հատված: Առաջնային հատվածը ներկայացնող գյուղատնտեսության ճյուղի հիմնական առանձնահատկությունը ցածր արտադրողականությունը և բնական գործոններից բարձր կախվածությունն է: Այդ մասին են վկայում ճյուղի զարգացումը բնութագրող վիճակագրական ցուցանիշները, մասնավորապես, ճյուղում իրական աճի տեմպերի տարբեր տարիներին նկատվող կտրուկ տատանումները (տե'ս Աղյուսակ 2):

Աղյուսակ 2

Գյողատևտեսությաևիրական աճի տեմպերը (2006-2012թթ.)’

2006 2007 2008 2009 2010 2011 2012

Գյուղատնտեսության աճը, % 0.5 10.4 3.3 -0.1 -16.0 13.7 9.8

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

՚ Կազմված է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի տվյալների հիման վրա:

2006-2008թթ. գյուղատնտեսության ավելացված արժեքի իրական աճը կազմել է միջինը 4.7%: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ճյուղն, ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների, դրսևորեց հարաբերական կայունություն'

45

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ունենալով աննշան' 0.1% անկում: Սակայն 2010թ. տնտեսության այս ճյուղը խոշոր' 16.0% անկում է ունեցել' պայմանավորված գերազանցապես անբարենպաստ բնակլիմայական պայմանների ազդեցության արդյունքում բուսաբուծության համախառն արտադրանքի ցուցանիշի կտրուկ նվազմամբ: 2009թ. անկման տարում գյուղատնտեսական համախառն արտադրանքը ընթացիկ գներով զիջել է նույնիսկ 2006թ. համապատասխան ցուցանիշը: 2011-2012թթ. գյուղատնտեսությունում գրանցվել է համապատասխանաբար 13.7% և 9.5% աճ: Բացի այդ, գյուղատնտեսության համախառն արտադրանքում մեծ է սեփական կարիքների համար ստեղծված արտադրանքի բաժինը: Դրա բարձր կշռի մասին է վկայում այն փաստը, որ 2012թ. հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի բացարձակ գերակշռող մասը 96.7%-ը, բաժին է ընկնում գյուղացիական մանր տնտեսություններին և ընդամենը 3.3%-ը' գյուղատնտեսական առևտրային կազմակերպություններին (տե ս Աղյուսակ 3):

Ընդ որում, հարկ է նկատել, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքում մեծ է բուսաբուծության կշիռը, առևտրային կազմակերպությունների կողմից արտադրվող արտադրանքում գերակշիռ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը, իսկ գյուղացիական մանր տնտեսություններում' բուսաբուծությանը:

1993-94թթ. մասնավորեցվել է գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 90%-ը: Մասնավորեցման արդյունքում մոտ 2 անգամ ավելացավ ճյուղում զբաղվածների թվաքանակը, և համապատասխանաբար մոտ 2 անգամ ընկավ աշխատանքի արտադրողականությունը: Մասնավորեցումը, թույլ տալով բնակչության մի ստվար զանգվածի դիմակայել տնտեսական ճգնաժամին, միևնույն ժամանակ համարյա ամբողջ գյուղատնտեսությունը տեղափոխեց գոյատևման մակարդակ' կտրուկ իջեցնելով արտադրանքի ապրանքայնության աստիճանը (տե 'ս Աղյուսակ 4):

46

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

Աղյուսակ 3

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը և դրա կաոուցվածքն ըստ տնտեսությունների'

Համախառն արտադրանքն ընթացիկ գներով, մլրդ դրամ

2006 2007 2008 2009 2010 2011 2012

Ընդամենը գյուղատնտեսություն 555,9 633,9 628.1 552.1 636.7 795.0 840.4

Բուսաբուծություն 356.2 429.9 405.9 346.7 392.7 465.1 511.5

Անասնաբուծություն 199.7 204.0 222.2 205.4 244.0 329.9 328.9

Առևտրային կազմակերպություններ x x x x x x x

Գյուղատնտեսություն 13.4 18.7 17.4 17.8 19.2 24.7 27.8

Բուսաբուծություն 0.1 0.5 0.3 1.1 0.8 1.1 x

Անասնաբուծություն 13.3 18.2 17.1 16.7 18.4 23.6 x

Բնակչության տնտեսություններ x x x x x x x

Գյուղատնտեսություն 542.5 615.2 610.7 534.3 617.5 770.3 812.6

Բուսաբուծություն 356.1 429.4 405.6 345.6 391.9 464.0 x

Անասնաբուծություն 186.4 185.8 205.1 188.7 225.6 306.3 x

Համախառն արտադրանքի կառուցվածքն ընթացիկ գներով, %

Ընդամենը 100 100 100 100 100 100 100

Այդ թվում'

Առևտրային կազմակերպություններ 2.4 2.9 2.8 3.2 3.0 3.1 3.3

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Բնակչության տնտեսություն 97.6 97.1 97.2 96.8 97.0 96.9 96.7

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տարեգրքերի տվյալների հիման վրա:

Գյուղացիական տնտեսությունների ներկայիս անարդյունավե-տության հիմնական պատճառներից մեկը դրանց կողմից տնօրինվող ռեսուրսների և արտադրության փոքր չափերն են, ինչպես նաև հողակտորների մասնատվածությունը, ինչը մասնավորապես դժվարացնում է նաև կոլեկտիվ ենթակաոուցվածքների օգտագործումը: Ըստ ՀՀ հողային հաշվեկշռի, 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 2.05 մլն հա, որից վարելա-հողերը' 448.4 հազ. հա (21.8%), բազմամյա տնկարկները' 33.4 հազ. հա (1.6%), խոտհարքը' 121.6 հազ. հա (6%), արոտավայրերը' 1056.3

47

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Աղյուսակ 4

Գյուղատնտեսական մթերքի ապրանքայնության մակարդակը 2011-2012թթ. (%)

Արտադրատեսակը Տարի

2011 2012

Հացահատիկ և հատիկաընդեղեն 32.7 33.0

Կարտոֆիլ 40.5 48.0

Բանջարեղեն 77.4 78.0

Պարենային բոստանային 95.2 95.2

Պտուղ և հատապտուղ 52.1 65.9

Խաղող 85.1 85.6

Միս 79.8 83.7

Կաթ 51.4 51.1

Ձու 39.7 45.5

Բուրդ 42.0 49.1

Մեղր 62.6 52.7

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

հազ. հա (51.5%), այլ հողերը' 392.7 հազ. հա (19.1%) [3]: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, Հայաստանի չմշակվող հողատարածքների իրական մակերեսը հասնում է 60-70%-ի, թեև պաշտոնական տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 37-40%: Հանրապետության շատ տարածքներում գյուղատնտեսական արտադրությունը լեռնային է: Հանրապետությունում գյուղացիական տնտեսության միջին չափը հավասար է 1.37 հա և տատանվում է 0.61 հա Արարատյան հարթավայրում և 3.0 հա նախալեռնային ու լեռնային շրջանների համար: Միջին հաշվով 3 կտոր կազմող տնտեսության հողատարածքի մեկ կտորը ոռոգելի է, երկուսը' ոչ: Տնտեսությունների 88%-ը ավելի փոքր է, քան 2 հա-ն և զբաղեցնում է վարելահողերի 77%-ը: 12%-ը ավելի մեծ է, քան 2 հա-ն և զբաղեցնում է վարելահողերի 23%-ը: Տնտեսությունների մոտ 15%-ում մշակում են նաև վարձակալած հողեր, միջինը 3.2 հեկտարի չափով, իսկ 30%-ում չեն մշակում մասամբ կամ ամբողջապես [4]: Բավական ցածր են նաև բերքատվությունը բուսաբուծությունում և մթերայնությունն անասնաբուծությունում: Այդ

48

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

ցուցանիշներով Հայաստանն էապես զիջում է զարգացած երկրներին: Անասնապահության մեջ գոյություն ունեն բազմաթիվ հիմնախնդիր-ներ' արոտավայրերի ոչ կայուն կառավարում և թերօգտագործում, հիվանդություններ, արտադրողականության սահմանափակումներ և անկում: Բազմաթիվ հիմնախնդիրներ գոյություն ունեն նաև մսի և կաթի իրացման հարցում: Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածությունը տարիներ շարունակ մնում է անփոփոխ: Այսպիսով, կարելի է փաստել, որ տնտեսությունների խոշորացումն արդյունավետության աճի հիմնական նախապայմաններից է: Բայց դրա համար համապատասխան նախադրյալներ չկան: Գործնականում բացակայում է բնական աղետներից և կլիմայական ազդեցություններից գյուղատնտեսության ապահովագրման համակարգը, որի դերը որոշ չափով ստանձնել է պետական բյուջեն' միայն մասնակի փոխհատուցելով բնական աղետների և եղանակի ազդեցության հետևանքով առաջացած վնասները: 2013թ. գարնանը Արմավիրի մարզի համայնքներին կարկտահարության պատճառած վնասները և դրանք փոխհատուցելու կառավարության անկարողությունը փաստում են, որ այդ համակարգն անարդյունավետ է: Դեռ տասը տարի առաջ նախատեսվում էր, որ տարերային աղետների հետևանքները վերացնելու համար պետական բյուջեի միջոցներից մասնակի փոխհատուցման մեխանիզմը 2005թ. կփոխարինվի ապահովագրական մեխանիզմով, որի համար միջոցները պետք է ձևավորվեին համաֆինանսավորման սկզբունքով պետական և գյուղացիական տնտեսությունների միջոցներից: Միաժամանակ, նախատեսվում էր, որ պետությունը պետք է խրախուսեր մասնավոր ապահովագրական ընկերությունների ներգրավումը գյուղատնտեսության ապահովագրման ոլորտ: Այսօր կարող ենք հաստատել, որ էական առաջընթաց այս հարցում չի արձանագրվել: Ոլորտի զարգացումը սահմանափակվում է նաև էժան փոխառու միջոցների անբավարարությամբ, հողի շուկայի, ինչպես նաև գյուղատնտեսական

49

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ապրանքների մեծածախ շուկայական ենթակաոուցվածքի թերզարգա-ցածությամբ, սննդարդյունաբերության փոքր ծավալով: Գյուղատնտեսական արտահանումը հիմնականում կազմում են սպիրտային խմիչքները, պահածոները և թարմ մրգերը: Բոլոր նշված հիմնախնդիրները սահմանափակում են գյուղատնտեսությունում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու հնարավորությունները:

Առաջնային հատվածը ներկայացնող մյուս խոշոր ոլորտը մետաղական հանքահումքայինն է: Վերջին տարիներին այն տնտեսության ամենաարագ աճող ոլորտներից է: Արտահանմանը կողմնորոշ-ված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության համաձայն, մինչև 2015թ. ոլորտում ակնկալվում են էական կապիտալ ներդրումներ և նոր հանքերի շահագործում, ինչը նշանակում է, որ ոլորտի դերակատարումը կմեծանա: Հանքարդյունաբերության թողարկման մի մասն ուղղվում է մետաղագործություն: 2009-2012թթ. մետաղագործական արդյունաբերության ոլորտում բնեղեն արտահայտությամբ հիմնական արտադրատեսակների թողարկումը բնութագրող ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 5-ում:

Աղյուսակ 5

Մետաղագործական արդյունաբերության հիմնական արտադրատեսակների թողարկումը բնութագրող ցուցանիշները (2009-2012թթ.)’

Մետաղական արդյունաբերություն Չափի միավորը Փաստացի թողարկումը

Տոննա 2009 2010 2011 2012

Ալյումինե գլանվածք 44.1 24.8 26.3 20.8

Ալյումինե փայլաթիթեղ 21456 24617 25 289 26 243

Պղինձ կոնվերտորային -//- 6858 7644 8 876 10 075

Պղնձի խտանյութ -//- 88339 118105 127 744 155 545

Մոլիբդենի խտանյութ -//- 8559 8583 10 677 9 455

Ցինկի խտանյութ -//- 6989 14361 15 588 16 215

Ֆերոմոլիբդեն -//- 5144 5126 5 525 5 836

Պողպատե ձուլվածք -//- 12396 13770 13 497 13 731

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

50

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

Երկրորդային հատված: Ժամանակակից վերամշակող արդյունաբերությունը բնութագրվում է մասնագիտացման բարձր մակարդակով: Աշխատանքի հասարակական բաժանման խորացման արդյունքում առաջացել են բազմաթիվ ճյուղեր, ենթաճյուղեր և արտադրության տեսակներ, որոնք իրենց համախմբությամբ կազմավորում են վերամշակող արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Սակայն Հայաստանի վերամշակող արդյունաբերությունն ունի ոչ միայն թողարկման բացարձակ առումով փոքր ծավալ (2012թ. վերամշակող արդյունաբերական արտադրանքի արտադրության համախառն ծավալը կազմել է 697 989.6 հազ. դրամ), այլև պարզունակ և թերզարգա-ցած կառուցվածք (տե'ս Գրաֆիկ 1):

Գրաֆիկ 1

Վերամշակող արդյունաբերության կաոուցվածքը (2012թ., %)

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

Ինչպես տեսնում ենք, վերամշակող արդյունաբերության 35.9%-ը բաժին է ընկնում սննդամթերքի, 13,9%-ը' խմիչքների (կոնյակ, գինի, հանքային ջուր և այլն) և 7.7%-ը' ծխախոտի արտադրությանը:

51

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Նշված արտադրությունները հիմնականում գյուղատնտեսական հումքի և բնական ռեսուրսների պարզ օգտագործման վրա հիմնված գործունեության տեսակներ են կամ, այլ կերպ ասած, գործունեության ոչ բարդ տեսակներ, որոնք ենթադրում են ընդամենը հումքի առաջնային մշակում: Հումքի տիպիկ առաջնային մշակման ոլորտ է հիմնային մետաղների արտադրությունը, որը վերամշակող արդյունաբերության երկրորդ մեծ հատվածն է (18,4%): Սխալված չենք լինի, եթե հիմնային մետաղների և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (5.7%), որոնք վիճակագրական դասակարգիչների համաձայն ներառված են մշակող արդյունաբերության մեջ, դասենք առաջնային հատվածին: Այս դեպքում առաջնային հատվածի բաժինը ՀՆԱ-ում զգալիորեն կավելանա (2.1%-ով)' ի հաշիվ երկրորդայինի:

Եթե ընդունենք, որ քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների, դեղագործական արտադրանքի, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի արտադրությունները (որոնց համախառն արտադրության ծավալը կազմել է 22396.7 հազ. դրամ) ամբողջությամբ բարձր տեխնոլոգիական են, ապա դրանց համախառն բաժինը կկազմի վերամշակող արդյունաբերության ընդամենը 3.2%-ը: Մյուս կողմից, եթե երկրորդային հատվածի մեջ ներառում ենք նաև շինարարությունը (469,7 մլն դրամ), էլեկտրաէներգիայի արտադրությունը և բաշխումը, գազա- և ջրամատակարարումը (229,2 մլն դրամ), ապա վերամշակող արդյունաբերության դերն ու կշիռը երկրորդային հատվածում էապես նվազում են (տե 'ս Գրաֆիկ 2):

Ինչպես տեսնում ենք, երկրորդային հատվածում զգալի կշիռ ունի շինարարությունը: Սակայն այս ճյուղի զարգացումն ունի թույլ զարգացած տնտեսություններին բնորոշ առանձնահատկություններ: Հատկանշական է, որ շինարարական աշխատանքների մեծ մասն

52

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

ուղղվել է ոչ թե վերամշակող արտադրական հզորությունների, այլ բնակարանային և ենթակաոուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա և այլն) շինարարությանը: Ըստ տնտեսական գործունեության ծավալների' շինարարության ծավալները 2012թ. դրությամբ բաշխվել են հետևյալ կերպ. անշարժ գույքի հետ կապված գործունեություն' 25.9%, տրանսպորտ' 15.0%, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում' 8.3%, կացության և հանրային սննդի կազմակերպում' 14.7%, վերամշակող արդյունաբերություն' 3.0%, տեղեկատվության և կապի ոլորտ' 4.2% (տե'ս Գրաֆիկ 3):

Գրաֆիկ 2

Երկրորդային հատվածի կաոուցվածքը (2012թ.)*

շինարարու

թյուս

34Ус.

Է[էրկտրաէն էրոզիայի արտադրու թյուն և բաշխում, զազա և ջրա

մատակար.

արում

1Ց%

Գրաֆիկ 3

Շինարարությանծավա/ների կաոուցվածքն ըստ տնտեսական գործունեության

տեսակների (20ЩХ>ш^ աւււոոՈՈքՈՈաէէոի նորոգում

■հյուրանոցներ եռես լաբաններ

■տրանսպորտ և ԻԵուսհւսղորդ ակց ուրյուԼ

■ֆինանսական միջնորդություն

■անշարժ գույք, վարձակալություն և բիզնե՜ս գործունեություններ ■պետական կառավարում

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

Երրորդային հատված: Երրորդային հատվածը ներառում է ծառայությունների, այդ թվում' առևտրի ոլորտը: 2012թ. Տվյալներով երրորդային հատվածի կառուցվածքն ունի Գրաֆիկ 4-ում բերված տեսքը: Ինչպես տեսնում ենք, 2012թ. առևտրի ոլորտին բաժին է ընկել երրորդային հատվածի 32,4%-ը: Երրորդային հատվածում կշռով երկրորդ մեծ ոլորտներն են տրանսպորտը և հեռահաղորդակցություննե-րը' 16.9%: Այս երկու ոլորտները, ֆինանսական միջնորդություններ (11.3%) և անշարժ գույք, վարձակալություն ու բիզնես-գործունեու-թյուններ (12.4%) ոլորտների հետ միասին կազմում են երրորդային հատվածի 73.0%-ը: Հյուրանոցներ և ռեստորաններ ոլորտի բաժինը

53

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

կազմում է ընդամենը 2.2%, և դա այն դեպքում, երբ զբոսաշրջության ոլորտը կառավարության կողմից հայտարարված է որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն: Կրթության (7.5%) և առողջապահության ու սոցիալական աշխատանքների (9.5%) ոլորտների միասնական կշիռը կազմում է 17.0%:

Գրաֆիկ 4

Երրորդային հատվածի կաոուցվածքը (2012թ.)"

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

Զբաղվածության կաոուցվածքը

Աճաոանց աշխատատեղերի ավելացման: Չնայած տնտեսական աճը բնորոշ է եղել Հայաստանին սկսած 1994թ., հատկանշական է, որ դրա արդյունքում զբաղվածությունը չի աճել: Ավելին, այն նվազել է 21%-ով' 1995թ. 1.48 միլիոն մարդուց [5, էջ 41] հասնելով 1.17 միլիոնի 2012թ. վերջի դրությամբ [6, էջ 25]: Դա բացատրվում է նրանով, որ տնտեսության աճող քլաստերներում նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը զգալիորեն զիջել է տնտեսության ծերացած և ոչ մրցունակ հատվածում (հիմնականում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններում) տեղի

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

54

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

ունեցող կրճատումների թվին: Արդյունքում փակված աշխատատեղերի քանակն ավելի մեծ է եղել, քան բացվածներինը, ինչն էլ հանգեցրել է ընդհանուր զբաղվածության մակարդակի անկմանը: Ուշագրավ է, որ գյուղատնտեսության ոլորտը կլանել է ապաինդուստրիալաց-ման արդյունքում ազատված աշխատուժի մեծ մասը, այսինքն տեղի է ունեցել ինդուստրիալից ագրարային հասարակության անցման հետընթաց: Ընդ որում, 1990-1993թթ. ճգնաժամի ժամանակաշրջանում գյուղատնտեսության մեջ զբաղվածության զգալի աճից հետո այն կայունացավ 450-460 հազ. մարդու մակարդակում վերջին տարիների ընթացքում [6, էջ 27]: Հումքային ճյուղերում աշխատատեղերի ավելացումը նկատելի ազդեցություն չի ունեցել զբաղվածների ընդհանուր մակարդակի վրա, քանի որ դրանք ոչ թե աշխատատար, այլ կապիտալատար ճյուղեր են: Ընդհանուր առմամբ, հանքագործական արդյունաբերությունում աշխատում է 10.0 հազար մարդ [7, էջ 62]: Առանց աշխատատեղերի ավելացման տնտեսական աճի արդյունքում շարունակվում է բարձր մնալ գործազրկության մակարդակը: Ճիշտ է, պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը վերջին տարիներին տատանվել է 6-7%-ի սահմաններում, սակայն իրական գործազրկության մակարդակը կազմում է 17,3% է [7, էջ 53]: «Աճ առանց աշխատատեղերի ավելացման» երևույթը Հայաստանի առանձնահատկությունը չէ, այլ հատուկ է թույլ զարգացած տնտեսությունների մեծ մասին, որոնցում աճը կրում է կղզիացված բնույթ և ավելի շատ հիմնված է լինում ոչ թե նոր ճյուղերի ու արտադրությունների ստեղծման, այլ մեծ աշխատուժ չպահանջող առաջնային հատվածի ճյուղերի էքստենսիվ ընդլայնման և արտաքին ծագում ունեցող ֆինանսավորման աղբյուրների վրա, որոնց շնորհիվ էլ աճ է արձանագրվում առևտրի, շինարարության և սպասարկման ոլորտներում: Այսինքն թույլ զարգացած երկրներում գործազրկությունն ունի կառուցվածքային բնույթ: Ինչպես երևում է Աղյուսակ 6 ում բերված տվյալներից, Հայաստանի տնտեսության առաջնային

55

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Աղյուսակ 6

Զբաղվածության կաոուցվածքն ըստ հատվածների (2010-2012թթ.)"

3010 2011 2012

Զբաղվածներն ըտո տնտեսական գործունեության տեսակների, միջին տարեկան, ընդամենը ճ-1 ճ- 3 1—1 cL մյ J 3 Հ 'Յ a jj 1 if & ա. 1 'Տ sf if 1 յ.

U Ո՜ 4 1 CJ յ= 4 1 CJ J=>

Ո85.2 100 1175.1 100 1172.8 100

ԱՌԱՋՆԱՅԻՆ 2.ՍՏ4ԱԾ

Գրողատնտէսությ ան, անտառային տնտեսություն և ձկնորսություն 457.4 38,6 457,4 38.9 437.2 37.3

ճաերագործությ ուն և բաց հաևքերի շահագործում 11.0 0,9 15,5 1.3 10.0 0.3

ԸԽյամեէտ սաաջնայիե հսււռված 468,4 393 472.9 402 4472 Ml

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ £ԱՏ4ԱԾ

4երսւմշակող արդյունաբերություն 68,0 5,7 79,3 6.7 93.7 8.0

ԷլեկտրաԷևեյւգիայի, գազի ն ջրի մատակարայաւմ 41.7 35 34.0 2.9 34.7 2.9

Շինարարություն 85,8 7.2 67,4 5.7 69. ւ 6.0

ԸԽաւԴեԽ եոևԲ^ԲՈաւհն հատված 1953 16.4 1Ш7 153 1973 16.9

ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ձԱՏԿԱԾ

Աոնաար, ավտոմեքենաների նորոգում Ш9.8 93 Ո1.1 9.5 113.7 9.7

2յուրանոցներ ն ռեստորաններ ւտ,6 Լ6 12,8 1.1 16.2 1.4

Տրանսպորտ ն հեռաեաղորդակէյություն 70,6 6,0 65.8 5.6 73.9 6.3

Ֆինանսական միյյնորդւււթւուն 12.5 ւ,ւ 9.0 0.8 10.1 0.9

Անշարժ գույք, վարձակալություն ն բիզ ն էս ֊գործուեեութւ ուևևեր 30,9 2,6 31,8 2.8 24.3 2.0

Պետական կառավարում 75,2 6,3 77.1 6.6 78.0 6.6

Կրթություն Ш7.2 9,0 ւ ւ ւ .4 9.5 105.3 8.9

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Աո ոդքաւգահություև ն սոցիալական աշխատանքներ 52,5 4,4 54,1 4.6 54.7 4.6

Կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցում 42,6 3,6 46,2 3.9 47.5 4.0

Օտարերկրյա կազմակերսրււրյուևների ն մարմինների գործունեություն 1.3 0,1 2.2 0.2 4.4 0.4

ԸԽյամծէւը էրթռյպայիէւ հատված 5213 44.0 5213 44.6 528.1 44.8

՚ Կազմված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

սեկտորին 2012թ. բաժին է ընկել տնտեսությունում ընդհանուր զբաղվածների 38.1%-ը: Ընդ որում, գյուղատնտեսության կշիռը զբաղվա-

56

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

ծության կառուցվածքում կազմել է ավելի քան 37.3%: Երկրորդային հատվածին (վերամշակող արդյունաբերություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, գազա- ջրամատակարարում, շինարարություն) բաժին է ընկել տնտեսությունում զբաղվածների 16.9%-ը: Ընդ որում, վերամշակող արդյունաբերության բաժինը կազմել է ընդամենը 8%-ը: Երրորդային հատվածում կենտրոնացված է զբաղվածների 44.6%-ը:

Ազգային եկամտի բաշխման կաոուցվածքը և դրա վրա ազդող գործոնները

1990-ական թվականներին նորանկախ Հայաստանն ապրեց ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական խոր անկում, որի ամենաավերիչ դրսևորումներից էին բնակչության զանգվածային աղքատացումը և եկամուտների բաշխման կառուցվածքի վատթարացումը: Ըստ 1988թ. տվյալների աղքատության գծից ցածր եկամուտ էր ստանում Խորհրդային Հայաստանի բնակչության միայն 20%-ը: 1989-1993թթ. ընթացքում միջին աշխատավարձը կրճատվեց 8.6 անգամ: Բացի այդ, կտրուկ պակասեց աշխատավարձի տեսակարար կշիռը բնակչության դրամական եկամուտների կառուցվածքում 1988թ. 78%-ից մինչև 36.8% 1993թ. [8, էջ 19]: Տնտեսական անկմամբ պայմանավորված եկամուտների նվազման (աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների բացարձակ չափերի, ինչպես նաև վարձու աշխատանքից եկամուտներ ստացողների քանակի կրճատման հաշվին) և աշխատավարձերի բաշխման անհավասարության աստիճանի խորացման ուղղությամբ կտրուկ փոփոխությունների արդյունքում եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակցի մեծությունը 1994թ. կազմեց 0.606' 1987-1990թթ. 0.27-ի համեմատ (ըստ World Income Inequality Database-ի): Չնայած հետագա տարիներին այդ գործակցի որոշակի բարելավում արձանագրվեց, եկամուտների անհավասարությունը Հայաստանում շարունակում է մնալ հասարակության կայունության համար բավական վտանգավոր մակարդակում: Պաշտոնական տվյալներով 10%

57

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ամենաապահով բնակչության դրամական եկամուտները շուրջ 14.8 անգամ գերազանցում են 10% ամենաաղքատ բնակչության դրամական եկամուտները [9]: Բնական է, որ անհավասարության իրական պատկերն էլ ավելի մեծ է: Բևեռացման նման պայմաններում բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամտի և միջին աշխատավարձի հաշվարկը դառնում է անիմաստ, քանի որ հարուստների եկամտի ավելացումն աղքատների անփոփոխ եկամտի պայմաններում հանգեցնում է բնակչության ճնշող մեծամասնության եկամտի միջին մեծության աճի։ Ըստ էության, Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը հայտնվել է չքավորության արատավոր շրջանի մեջ և չի կարողանում դուրս գալ այնտեղից:

Չքավորության արատավոր շրջանը: Գոյություն ունեն «Չքավորության արատավոր շրջանների» մասին բազմաթիվ տեսություններ: Դրանցից մեկն այն բացատրում է ներքին շուկայի նեղությամբ և (կամ) ռեսուրսների անբավարարությամբ: Այդպես է մտածում, օրինակ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ռ.Նուրկեսը [10]: Ըստ նրա կապիտալի անբավարարությունը հանգեցնում է աշխատանքի ցածր արտադրողականության, ինչն իր հերթին պայմանավորում է եկամուտների ցածր մակարդակ: Այստեղից հետևում են թույլ գնողունակություն և, որպես դրա հետևանք' ներդրման ոչ բավարար խթանի առկայություն: Խնայողությունների սահմանափակության և կապիտալ ներդրումների նկատմամբ հետաքրքրության բացակայության պայմաններում կապիտալի անբավարությունը վերարտադրվում է որպես այդպիսի հասարակությանը բնորոշ գիծ (տե'ս Գծապատկեր 1):

58

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

Գծապատկեր1

ՌՆուրկեսի կապիտալի անբավարարության արատավոր շրջանը

կապիտալի

անբավարարության դեպքում

ներդրման ոչ բավարար խթան թույլ գնողունակություն

◄-------------------- ◄-------------------------------------------

՚ Կազմված է ըստ. Nurkes R. Problems of Capital Formation in Underdevelopment Countries. Oxford. 1955. P. 5.

Գծապատկեր 2

Աղքատության արատավոր շրջանի քեյնսյան մեկնաբանությունը

Քեյնսյան ավանդույթի համաձայն, աղքատության արատավոր շրջանը կապված է եկամտի ցածր մակարդակի հետ, որը բացատրվում է սպառման և խնայողությունների ցածր մակարդակով: Սպառման ցածր մակարդակը հանգեցնում է անարդյունավետ պահանջարկի, հետևաբար' նեղ ներքին շուկայի ձևավորման և ներդրումների աճի ցածր տեմպերի: Արդյունքում' արտադրության ար-

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

59

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

դյունավետությունը մնում է ցածր, ինչով էլ վերջին հաշվով բացատրվում է ոչ բարձր եկամուտը (տե ս Գծապատկեր 2):

Դժվար չէ նկատել, որ վերը նշված տեսությունների բնութագրիչ գծերից շատերը բնորոշ են Հայաստանին: Մեր երկիրը նույնպես ընկել է աղքատության արատավոր շրջանի մեջ: Սակայն այդ տեսությունները, փորձելով հիմնավորել երրորդ աշխարհի երկրներում արդիականացման փորձերի անհաջողությունները, ունեն մի շարք էական թերություններ: Ներկայացնելով «չքավորության արատավոր շրջանը»' պատճառը խառնվում է հետևանքին, և յուրաքանչյուր հաջորդ գործոն խիստ պատահական կապով կապված է նախորդի հետ: Հետևաբար, գործ ունենք սահմանափակող գործոնների ոչ ամբողջական հավաքածուի և կառուցված շղթայի անավարտության հետ: Դրանցից շատերը իրականում ավելի շուտ ներկայացնում են պարույր, քան «շրջան»: Այդ շղթաների վերլուծությունը, որպես փակ շրջաններ, արգելակում է կապերի բաժանումը առաջնայինի և երկրորդայինի, հիմնավորում է արտաքին հրման ճակատագրական անհրաժեշտությունը քվազի կայուն հավասարակշռության վիճակից դուրս գալու համար [11]:

Անհավասարության դրդապատճառները, կամ ինչպե ս է գործում եկամուտների բաշխման մեխանիզմը: Հայաստանի բնակչության եկամուտների անհավասարության խորացմանը նպաստեցին աշխատավարձերի տարբերությունները, ոչ ֆորմալ տրանսֆերտնե-րի անհավասարաչափ բաշխումը, բայց հատկապես մեծ դեր խաղացին սեփականության հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունները: Բնակչության մեծ մասի իրական եկամուտների նվազման պայմաններում մի խումբ մարդկանց ձեռքում սկսեց հավաքվել սեփականությունից և «ձեռնարկատիրական գործունեությունից» ստացվող եկամուտների զգալի մասը, ինչը հանգեցրեց անհավասարության կտրուկ աճի։ Հատկանշական է, որ այդ մարդիկ տիրացան Հայաստանի տնտեսության պարզունակ կառուցվածքի

60

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

շրջանակներում առկա սահմանափակ ռեսուրսներին (հողեր, տարածքներ, հանքեր, ներմուծման և բիզնես-գործունեության ոչ ֆորմալ քվոտաներ և այլն), ինչը նրանց հնարավորություն է տալիս «իրենց շահույթները» կորզել «կառուցվածքային բռնության» ուժով: Ռեսուրսներն օգտագործվում են պարզունակ, ոչ արտադրողական, հաճախ անխնա ձևով: Դրանց սպառմանը զուգահեռ մեծանում է աշխատուժի շահագործման աստիճանը:

Զուգահեռաբար տեղի է ունենում սպառողական հասարակության արմատավորում, ինչի արդյունքում տնտեսական աճը Հայաստանում լուրջ արգելքների է հանդիպում: Տնտեսական գործունեության արդյունքում առաջացած ավելցուկը կուտակվում է համեմատաբար բարձր եկամուտներ ունեցող ընտանիքների նեղ խմբի ձեռքերում, որոնք իրենց սպառման հակումներում ձգտում են հասնել զարգացած երկրների ունևոր խավին բնորոշ սպառման մակարդակին: Ընդ որում, կենտրոնի հասարակություններին բնորոշ սպառման ստանդարտների կույր նմանակումը բարձր եկամուտներ ունեցող շերտերից աճող ձևով տարածվում է նաև միջին շերտերի վրա: Այդ կերպ ավելցուկի մեծ մասն ուղղվում է օտարերկրյա արտադրության պերճանքի առարկաների ձեռքբերմանը' ավտոմեքենաներ, հագուստ և այլն, իսկ կուտակման և ներքին ներդրումների համար օգտագործվում են նվազագույն միջոցներ: Դա սահմանափակում է Հայաստանի տնտեսության ինքնուրույն աճը և խորացնում կառուցվածքային ան-հաշվեկշռվածությունները: Միաժամանակ ձևավորվում է որոշակի դասակարգային կառուցվածք, առաջանում են սոցիալական անկայունության օջախներ, բարենպաստ հող է ստեղծվում ծայրահեղ ձախ գաղափարների տարածման համար, ինչն իր հերթին պահանջում է պետության կողմից անհետաձգելի լարված ջանքերի գործադրում' հասարակության տնտեսական և քաղաքական գործունեությունն ապահովելու համար: Այսպիսով, կենտրոնի հասարակությունների սպառման ստանդարտների տարածումն ուղղակի վնաս է

61

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

հասցնում կապիտալի կուտակման գործընթացին: «Ես ամբողջ ձայնով հայտարարում եմ' սպառման հասարակությունը անհամատեղելի է թերսնման հասարակությունն արմատախիլ անելու նպատակների հետ» [12]:

Մարդկային աղքատությունը: Տարածված կարծիքի համաձայն, աղքատությունը և անհավասարությունը Հայաստանում մեծ մասամբ նյութական (եկամտային) գործոններով պայմանավորված երևույթներ են [13]։ Որպես այդպիսին, մարդկային աղքատության և անհավասարության բնութագրերը մեր երկրում ունեն որոշակի առանձնահատկություններ: Որպես փաստարկ են բերվում սոցիալական և ժողովրդագրական որոշ ցուցանիշներ, մասնավորապես կյանքի համեմատաբար բարձր տևողությունը, կրթության մակարդակը և այլն: Սակայն ներկայում ավելի պարզ և հասկանալի է դառնում, որ եկամտային աղքատության և անհավասարության աճն ի վերջո հանգեցնելու է նաև մարդկային աղքատության աճի: Մի շարք հետա-զոտողներ հետամնացությունը կապում են ինստիտուցիոնալ պայմանների, մասնավորապես աշխատուժի ցածր որակավորման և կրթության ու մասնագիտական պատրաստման համակարգի թեր-զարգացածության հետ (տե'ս Գծապատկեր 3): Իսկապես, հետամնաց տնտեսությունը թույլ չի տալիս բավարար միջոցներ հատկացնել կրթության և կադրերի մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման համակարգերի զարգացման համար: Ընդհանուր և մասնագիտացված կրթության համակարգի հետամնացությունը հանգեցնում է աշխատուժի ցածր որակավորմանը, մասնագետների մշտական անբավարարությանը, որն իր հերթին աշխատանքի ցածր արտադրողականության պատճառն է: Իսկ աշխատանքի ցածր արտադրողականությունը և դրա աճի դանդաղ տեմպերը տնտեսության հետամնացության գլխավոր պատճառն են: Այդպիսի տնտեսությունը չի կարող անհրաժեշտ միջոցներ հատկացնել գոյություն ունեցող վիճակի արմատական փոփոխության համար (Գծապատկեր 3):

62

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

Գծապատկեր 3

Բ Կնափ «հետամնացությանշրջանը»

Աղբյուրը ' Wirtshaftsdienst, 1964, N4

Այսօր Հայաստանն էականորեն զիջում է ՏՀԶԿ երկրներին կրթության և առողջապահության ոլորտների պետական ֆինանսավորման հարաբերական և մեկ շնչին ընկնող ծավալներով: 2013թ. պետական բյուջեով առողջապահության և կրթության նախատեսված ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կազմում են ՀՆԱ համապատասխանաբար 1.54%-ը և 2.56%-ը: Խնդիրը ոչ այնքան ցածր տոկոսի մեջ է, որքան բացարձակ առումով փոքր ցուցանիշի: Կրթության և առողջապահության ոլորտում այն կազմում է համապատասխանաբար 102.9 և 61,5 մլրդ դրամ կամ մեկ շնչի հաշվով 33.5 և 20 հազար դրամ: Բնակչության 1 շնչի հաշվով կրթության ոլորտում բացարձակ ֆինանսավորման ծավալներով և բազմաթիվ այլ ցուցանիշներով Հայաստանը զիջում է ոչ միայն ՏՀԶԿ, այլև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներին (միջինաց-ված ցուցանիշներով): Նույնը, թերևս, վերաբերում է առողջապահության ոլորտին: Այդ աստիճան հսկայական թերֆինանսավորման պայմաններում կրթության և առողջապահության համակարգերը չէին կարող գոյատևել ներկայիս ծավալներով: Իրոք, անցած տարիներին և կրթության, և առողջապահության համակարգերը գոյատևել են բնակչության համաֆինանսավորման շնորհիվ: 2010թ. տվյալներով բարձրագույն կրթության ոլորտի ընդհանուր ծախսերը

63

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

կազմել են ՀՆԱ 0.9%-ը, իսկ ՏՀԶԿ երկրներում' 1.5%-ը: Հայաստանում բարձրագույն կրթությանն ուղղվող պետական միջոցները ՀՆԱ

0.3%-ին չեն հասնում, որն էապես զիջում է ՏՀԶԿ միջին 1.0%-ին։ Այս ոլորտին ուղղվող մասնավոր միջոցները, գլխավորապես ուսման վարձերի տեսքով, չափազանց բարձր են միջազգային ցուցանիշնե-րից, սակայն նույնիսկ այդ պարագայում բավարար չեն ոլորտը հարատևորեն ֆինանսավորելու համար [14]: Ըստ որոշ գնահատականների' առողջապահության ոլորտում մասնավոր ֆինանսավորումը (հիմնականում ոչ ֆորմալ վճարումներ) կազմում է ընդհանուր առողջապահական ֆինանսավորման 2/3-ը: Ֆինանսավորման բեռի տեղափոխումը բնակչության վրա աստիճանաբար խորացրել է մարդկային աղքատության հիմնախնդիրը:

Վերը նշված իրավիճակը ցույց է տալիս, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում պետության կողմից վերաբաշխողա-կան և սոցիալական գործառույթների արդյունավետ իրականացման հնարավորությունները կմնան խիստ սեղմված։ Ճիշտ է, գոյություն ունի ծախսերի արդյունավետ օգտագործման հիմնախնդիր, սակայն նույնիսկ դրա բարելավման դեպքում կրթական և առողջապահական համակարգերում որակական առումով էական փոփոխություններ չեն կարող լինել, կենսաթոշակների առաջանցիկ աճը և պետական նպաստների հասցեականության աստիճանի բարձրացումը նույնպես ի վիճակի չեն փոխել իրավիճակը։ Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ, որոնց գոյացումը տնտեսության առկա կառուցվածքի պայմաններում, երբ հնարավոր չէ էապես մեծացնել ազգային եկամուտը, անհնար է: Արդյունքում' թույլ են զարգացած կրթությունը, առողջապահությունը, չկան խթաններ արտադրողական աշխատանքի համար, աշխատանքային ռեսուրսների որակը ցածր է:

Ամփոփելով վերը ներկայացված մոտեցումները կարող ենք եզրակացնել.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

64

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

1. Հայաստանի տնտեսությունում առաջնային հատվածի գերակշռումը և ընդհանուր առմամբ տնտեսության գոյություն ունեցող պարզունակ կառուցվածքը (այդ թվում' ծառայությունների առավելապես պարզունակ տեսակների առկայությունը) վկայում են մեր երկրի տնտեսական զարգացման ցածր մակարդակի և կապիտալիստական աշխարհ-տնտեսության ծայրամասում դիրքավորվելու մասին:

2. Հայաստանի նախորդ երկու տասնամյակների տնտեսական զարգացմանը բնորոշ է եղել «աճ առանց աշխատատեղերի ավելացման» երևույթը, որի արդյունքում զբաղվածությունը չի աճել: Միաժամանակ' տնտեսական աճը լուրջ արգելքների է հանդիպում սպառողական հասարակության արմատավորման հետևանքով:

3. Աղքատությունը Հայաստանում միայն նյութական (եկամտային) գործոններով պայմանավորված երևույթ չէ: Եկամտային աղքատության և անհավասարության աճն ի վերջո հանգեցնելու է նաև մարդկային աղքատության աճի: Այս առումով իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ, որոնց գոյացումը տնտեսության առկա կառուցվածքի պայմաններում անհնար է:

Մարտ, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ՀՀ ԱՎԾ, Տնտեսական բարեփոխումների առանձնահատկություններն ու փուլերը Հայաստանում 1991-1998թթ., Եր., 1999:

2. Новая постиндустриальная волна на Западе. Антология /Под ред. В.Л. Иноземцева, М., 1999.

3. «ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության 27 սեպտեմբերի 2012թ. N 1221-Ն որոշում, «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 49(923), 10 հոկտեմբերի 2012:

4. Հայկազյան Վ, Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարները, «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (18), 2007թ., էջ 41-66:

65

Ա. Եղիազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

5. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Եր., 2001:

6. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Եր., 2013:

7. ՀՀ ԱՎԾ, Հայաստանը թվերով, Եր., 2013:

8. «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի N 994-Ն որոշում, Եր., 2003:

9. B24, 27.11.2012, [http://www.b24.am/economy/39227.html?fb_comment_id=fbc_ 500084050021899_96605377_500085100021794#f178081a12cb7dc].

10. Nurkes R, Problems of Capital Formation in underdeveloped countries and Take aim at easy Assumption, Financial Times, London, 31st August 1951.

11. Сентэш Т, «Третий мир»: Проблемы развития, М., 1974, с. 96-109.

12. Пребиш Р, Актуальные проблемы социально-экономического развития, «Латинская Америка», 1977, №6, с. 44-52.

13. «Making Transition Work for Everyone. Poverty and Inequality in Europe and Central Asia», The World Bank, Washington, D.C., 2000.

14. ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն, Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման [https://www.e-gov.am/protocols/item/43/]:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ (հատվածային, զբաղվածության և եկամտային ասպեկտներ)

Աշոտ Եղիազարյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերլուծությունը: Մասնավորապես քննարկված են հատվածային, զբաղվածության, եկամուտների բաշխման և ժողովրդագրական ասպեկտները: Տնտեսության հատվածային կառուցվածքի վերլուծության ժամանակ որպես ելակետ ընդունվել է առաջնային, երկրորդային և երրորդային հատվածների վերաբերյալ տեսությունը: Զբաղվածության կառուցվածքը նույնպես վերլուծվել է նշված տեսության հիման վրա: Վերլուծության այս մասում բացատրվել է «աճ առանց աշխատատեղերի ավելացման» երևույթը: Ազգային եկամտի բաշխման կառուցվածքի վերլուծության ժամանակ ներկայացվել են չքավորության արատավոր շրջանը բացատրող մի շարք տեսություններ (Ռ.Նուրկեսի տեսությունը, քեյնսյան մեկնաբանությունները), ինչպես նաև բացա-հայտվել են սպառողական հասարակության և մարդկային աղքատության առանձնահատկությունները Հայաստանում:

66

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Ա. Եղիազարյան

СТРУКТУРНЫЙ АНАЛИЗ ЭКОНОМИКИ АРМЕНИИ

(аспекты: секторный, занятости, доходов и демографический)

Ашот Егиазарян

Резюме

В статье дается структурный анализ экономики Армении. В частности, обсуждены те аспекты, которые касаются секторов экономики, занятости, распределения доходов и демографии. При анализе секторной структуры экономики за отправную точку была принята теория секторов (первичная, вторичная и третичная). Структура занятости также была проанализирована на основе данной теории. В данной части анализа раскрыт феномен «рост без увеличения занятости». При анализе структуры распределения национального дохода представлены теория Р.Нуркеса и кейнсианские трактовки обьяснения порочного круга нищеты, а также выявлены особенности потребительского общества и человеческой бедности в Армении.

STRUCTURAL ANALYSIS OF THE ARMENIAN ECONOMY

(sectoral, employment, incomes and demographic aspects)

Ashot Yeghiazaryan

Resume

A structural analysis of Armenia’s economy is conducted in the article. Particularly, aspects related to sectors of economy, employment, income distribution and demographics are discussed. The theory of sectors (primary, secondary and tertiary) was used as a starting point to analyze the sectoral structure of the economy. The employment structure was also analyzed based on this theory. In this part of the analysis the phenomenon of “growth without employment increase” was unveiled. In analysis of the national income distribution structure the theory of R. Nurkse and Keynesian interpretations of the vicious circle of poverty are presented, and peculiarities of the consumer society and human poverty in Armenia are explored.

67