Научная статья на тему 'Հհ պարենային անվտանգության արդի հիմնահարցերը'

Հհ պարենային անվտանգության արդի հիմնահարցերը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
414
51
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Մարկոսյան, Մակար Պետրոպաե

Հոդվածում ներկայացվել են պարենային անվտանգության բնութագրերը, պարենային նվազագույն սպառողական զամբյուղների արժեքներն ու դրանց բաղադրիչները, ՀՀ ԼՂՀ բնակչության պարենային ապահովվածության մակարդակները, ՀՀ ազգային պարենային հաշվեկշռում ներառված կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության ինքնաբավության մակարդակի ցուցանիշները 2004-2009թթ., պարենամթերքի արտահանման ու ներմուծման ցուցանիշները:ՀՀ նախագահի հանձնարարությամբ Ազգային անվտանգության խորհուրդը համապատասխան շահագրգիռ նախարարությունների կազմակերպությունների ընդգրկմամբ մինչև 2010թ. աշունը ՀՀ նախագահի հաստատմանը պետք է ներկայացնի ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունը: Ելնելով հիմնահարցի կարևորությունից հրատապությունից՝ հեղինակները քննարկում են ՀՀ պարենային անվտանգության հայեցակարգի ձևավորման հիմնախնդիրները: Նրանց կարծիքով՝ ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունը, որը ներկայումս մշակման փուլում է, պետք դառնա հետագա գործողությունների ծրագիր, որի վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Одной из важнейших задач современного государства является создание соответствующей инфраструктуры и рычагов регулирования с целью обеспечения своих граждан продуктами потребления. Исследуя тенденции развития потребительского рынка и уровень цен на основные продукты потребления, можно наиболее четко представить положение дел в конкретной стране в деле продовольственной обеспеченности как страны в целом, так и различных слоев населения.Продовольственная обеспеченность – такое социально-экономическое состояние страны, при котором любой житель имеет возможность приобретать необходимый для обеспечения прожиточного минимума набор пищевых продуктов.В статье обсуждаются проблемы, касающиеся характеристики продовольственной безопасности; стоимости и состава продовольственной и минимальной потребительских корзин, уровня продовольственной обеспеченности населения РА и НКР, показателей, характеризующих местное производство и степень самообеспечения важнейшими продуктами питания, включенными в национальный продовольственный баланс РА, показателей по экспорту и импорту продовольствия.

Текст научной работы на тему «Հհ պարենային անվտանգության արդի հիմնահարցերը»

ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Աշոտ Մարկոսյան", Մակար Պետրոպաե՝* **

Հոդվածում ներկայացվել են պարենային անվտանգության բնութագրերը, պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքներն ու դրանց բաղադրիչները, ՀՀ և ԼՂՀ բնակչության պարենային ապահովվածության մակարդակները, ՀՀ ազգային պարենային հաշվեկշռում ներառված կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության և ինքնաբավության մակարդակի ցուցանիշները 2004-2009թթ., պարենամթերքի արտահանման ու ներմուծման ցուցանիշները:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ Ազգային անվտանգության խորհուրդը համապատասխան շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների ընդգրկմամբ մինչև 2010թ. աշունը ՀՀ նախագահի հաստատմանը պետք է ներկայացնի ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունը: Ելնելով հիմնահարցի կարևորությունից և հրատապությունից հեղինակները քննարկում են ՀՀ պարենային անվտանգության հայեցակարգի ձևավորման հիմ-նախնդիրները: Նրանց կարծիքով ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունը, որը ներկայումս մշակման փուլում է, պետք դառնա հետագա գործողությունների ծրագիր, որի վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

1 Զարգացման ուղռւ ընտրությունը

Պարենամթերքի արտադրության ապահովումը և բնակչության կարիքների բավարարումը սննդամթերքի նկատմամբ շարունակում են մնալ ժամանակակից պետության կարևոր գործառույթներից: Եվ եթե նախկինում այս հիմնա-խնդրի շուրջ քննարկումներ էին արվում ագրարային հատվածի կամ վերամշակող արդյունաբերության այս կամ այն հարցի շուրջ, ապա ներկայումս խոսվում է պարենային անվտանգության մասին, քանի որ պարենային անվտանգության հիմնախնդիրը ներառում է ոչ միայն ագրարային կամ վերա-

* ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

** Տնտեսական գիտությունների թեկնածու:

39

Ա.Մարկոպաե, Մ.Պետրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մշակող արդյունաբերության հատվածներն առաեձիե-առաեձիե, այլ նաև եր-կրի սոցիալ-տետեսակաե զարգացումն ամբողջությամբ վերցրած:

Ընդհանրապես, երկրի սոցիալ-տետեսակաե զարգացման և, մասնավորապես, նրա այն հիմնահարցերը, որոնք վերաբերում եե գյուղին, միշտ էլ գտնվել եե ինչպես տեսաբան մասնագետների, այնպես էլ գործնականում տնտեսական քաղաքականություն կերտողների ուշադրության կենտրոնում: Նման մոտեցումը կապված է որոշակի խորքային և դեռևս լուծումը վերջնականորեն չստացած հիմեախեդիրեերի հետ: Հատկապես նախկին համայնավարական տնտեսական տարածքում շուկայական հարաբերություններին անցումն առաջ քաշեց կարևոր մի հարցի պատասխանի անհրաժեշտությունը.

ռ

իեչպե ս դիտարկել գյուղը և նրա արտադրական բազան: Եթե այս հարցին պատասխան է տրվում բիզնեսի (գործարարության) շահերից ելնելով, ապա ակնհայտ է դառնում գյուղատնտեսական հումքի աճեցմամբ և դրա վերա-մշակմամբ չզբաղված մարդկանց հետ կապված ինչպես սոցիալ-տետեսակաե, ժողովրդագրական, այնպես էլ նրանց աշխատանքով ապահովելու և բազմաթիվ այլ հիմեախեդիրեերի լուծման անհրաժեշտությունը: Զարգացած երկրեե-րում գյուղական բնակչության 4-5%-ը կարողանում է ապահովել ոչ միայն տվյալ երկրի բնակչության պահանջը պարենի նկատմամբ, այլև արտահանել զգալի քանակությամբ սննդամթերք և գյուղատնտեսական հումք: Հայտեի է, որ պարենի արտադրության մեջ զբաղված ԱՄՆ ֆերմերները, որոնք կազմում եե տվյալ երկրի բնակչության շուրջ 3%-ը, արտադրում եե այնքան պարեն, որը բավականացնում է 2 մլրդ մարդ կերակրելու համար: Մյուս կողմից բարձրարտադրողական աշխատանքը հարաբերականորեն «ավելորդ» է դարձնում գյուղական բնակչության մի ստվար մասին, որն էլ աշխատանք փետրելու նպատակով տեղափոխվում է քաղաք: Այսպես, եթե 1990թ. քաղաքներում էր ապրում աշխարհի բնակչության 43%-ը, ապա 2007թ. այդ ցուցանիշը կազմել է 50%: Ըստ որում, ցածր եկամուտներով երկրեերում այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 25 և 32, միջին եկամուտ ունեցող երկրեերում 39 և 48, այդ թվում միջինից ցածր երկրեերում 32 և 42, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրեերում 69 և 75, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրեերում 37 և 44 (իսկ բացարձակ թվերով 1.580.9 և 2460.1 մլե մարդ), բարձր եկամուտ ունեցող երկրեերում 73 և 77 (բացարձակ թվերով 671.1 և 800.9 մլե մարդ), այդ թվում եվրոյի գոտում 71 և 73 [1]: Ասվածից հետևում է, որ աշխարհի զարգացած երկրեերում առաջիկայում գյուղական վայրերում կպահպանվեն այնպիսի թվաքաեակով մարդիկ, որոնք կապահովեն պարենի արտադրությունը:

Ինչպես և աշխարհի մյուս երկրեերում, ՀՀ-ում ևս նկատվել է բնակչության ընդհանուր թվաքաեակում գյուղական բնակչության թվաքաեակի հարաբերական նվազում: Այսպես, 1926թ. ՀՀ բնակչության ընդհանուր թվա-

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա.Մարկոպան, Մ.Պետրոպան

քանակի 81.0%-ը ապրել է գյ ուղական վայ րերում, 1939թ. այ դ ցուցանիշը կազմել է 71.4%, 1959թ.՝ 50.0%, 1970թ.՝ 40.5%, 1979թ.՝ 34.3%, 1989թ.՝ 31.3%, ^ 1995թ.՝ 33.6%, 2000թ. 35.1%, 2009թ. 36.0% (բացարձակ արտահայտությամբ 11б4.6 հազ. մարդ) [2, էջ 54]: ՀՀ պայմաններում, ի տարբերություն աշխարհի մյուս, այդ թվում նաև անցումային երկրների, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածներն ունեն բարձր տեսակարար կշիռ: Այսպես, եթե 2004թ. ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների միջին տարեկան թիվը կազմել է 1081.7 հազ. մարդ, ապա գյուղատնտեսական (ներառյալ ձկնորսություն, ձկնաբուծություն) գործունեության մեջ զբաղվածները կազմել են 507.1 հազ. մարդ գյուղացիական տնտեսություններում զբաղվածները 501.6 հազ. մարդ: Ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը 2004թ. կազմել է 574.6 հազ. մարդ (կամ զբաղվածների ընդհանուր միջին տարեկան թվաքանակի 53.1%-ը): Նշված ցուցանիշները 2008թ. կազմել են համապատասխանաբար 1117.6 հազ. մարդ, 493.5 հազ. մարդ, 488.7 հազ. մարդ, 624.1 հազ. մարդ, 55.8% [2, էջ 54]: Բերված տվյալները վկայում են, որ ՀՀ-ում գյուղական բնակչությունն ավելի երիտասարդ է, քան քաղաքայինը: Հետևաբար, գյուղական այն բնակիչները, որոնք առաջիկայում կմտնեն աշխատունակ տարիք, լրացուցիչ պահանջներ են ներկայացնելու աշխատատեղերի նկատմամբ:

Ասվածի տեսանկյունից կարևորվում է պետության կողմից ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության իրականացումը, որը, օրինակ, Եվրոպական միությունում ընդունված է որպես գյուղատնտեսական արտադրանքի գների և սուբսիդիաների աջակցության համակարգ: ԵՄ երկրներում նշված քաղաքականության իրականացման արդյունքում ստեղծվեց գյուղատնտեսական հիմնական մթերքների ընդհանուր շուկա: ԵՄ ներսում գյուղատնտեսական արտադրանքի գները հիմնված են ընդհանուր «նպատակային» գների վրա: Երբ սահմանված նպատակային գները գերազանցում են համաշխարհային գներին, դրանց պաշտպանության համար օգտագործվում են ԵՄ կազմի մեջ չմտնող երկրներից ներմուծված գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ կիրառվող մաքսերը: Բացի այդ, ԵՄ-ում ստեղծվել է գների աջակցման ներքին համակարգ, որը հիմնված է նպատակային գներից փոքր չափով իջեցված գների վրա: Եթե, օրինակ, առաջարկի մեծությունը նպատակային գնի դեպքում գերազանցում է շուկայի հավասարակշիռ մակարդակը, ապա դրա ավելցուկը ԵՄ-ի կողմից գնվում է ավելի ցածր գնով, դրանով իսկ նախազգուշացնելով գերարտադրության ճնշումը գների ընդհանուր մակարդակի վրա: ԵՄ-ը աջակցում է նաև գյուղատնտեսական արտադրանքի գներին արտահանման սուբսիդիաների օգնությամբ, որով կարգավորվում է նաև ներքին շուկայում գյուղատնտեսական արտադրանքի առաջարկը: Գների աջակցման ծրագիրը ֆինանսավորում է գյուղատնտեսության զարգացման և երաշ-խավորման ԵՄ հիմնադրամը: ԵՄ-ում ընդունված է նաև գյուղատնտեսական արտադրության կատարելագործման և ռացիոնալացման մեթոդների համար ֆերմերներին տրվող օգնությունը [3, с. 86-87]:

Ասվածի կապակցությամբ որոշակի փոփոխությունների է ենթարկվել

41

Ա.Մարկոսյաե, Մ.Պետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

նաև զարգացող երկրեերի իեդուստրալացում (արդյուեաբերակաեացում) հասկացությունը որպես արդյուեաբերությաե զարգացմաե հիմեակաե ռազ-մավարություե: Երկրորդ համաշխարհայիե պատերազմից հետո առաջիե տա-րիեերիե, ըեդհուպ միեչև 1960-ակաե թվակաեեերը, շատ տետեսագետեեր կարծում էիե, որ երկրի արդյուեաբերակաեացումը թույլ զարգացած երկրեերի համար ամեեահեռաեկարայիե զարգացմաե ուղիե է: Զարգացող շատ երկրեերի կառավարություեեեր, այդ դրույթե ըեդուեելով որպես գործողությաե ուղեցույց, ձեռեամուխ եղաե մշակելու զարգացմաե ռազմավարություեեեր և պլաեեեր, որոեցում եախապատվություեը տրվում էր արդյուեաբերակաե զարգացմաեը: Շատ երկրեեր տետեսակաե քաղաքակաեությաե աեկյուեա-քար դարձրիե եերմուծմաե փոխարիեումը, իսկ մյուսեերը եախապատվություեը տվեցիե արտահաեմաե խրախուսմաեը: Թեև այդ ռազմավարությաե կիրառմաե արդյուեքեերե առաեձիե երկրեերում հուսադրող էիե (հատկապես այե երկրեերում, որտեղ եախապատվություեը տրվեց արտահաեմաե խրա-խուսմաեը), սակայե երկրեերի մեծ մասում եմաե քաղաքակաեությաե ար-դյուեքեերը միարժեք չէիե կամ էլ հիասթափեցեող էիե: Այդ երկրեերի մեծ մասը վերջիե տարիեերիե փոխել է իր տետեսակաե քաղաքակաեությաե ուղղու-թյուեը առաջեություեը տալով գյուղատետեսությաե զարգացմաեը: Առաեձիե դեպքերում դժվարություեեերը պայմաեավորված էիե գյուղատետեսությաե հաշվիե արդյուեաբերությաե մեջ չափից ավելի եերդրումայիե միջոցեերի ըեդգրկմամբ, որը զարգացող երկրեերի տետեսությաե առաջատար ճյուղե էր: Մյուս երկրեերում պարզվեց, որ իեդուստրացմաե <<գիեը» շատ բարձր էր, քա-եի որ աեհրաժեշտ էր սահմաեել բարձրարդյուեավետ հովաեավորչակաե սա-կագեեր միեչև այե ժամաեակ, երբ տեղակաե արդյուեաբերություեը կկարո-ղաեա մրցակցել եերմուծվող ապրաեքեերի հետ: Հատկապես փոքր և աղքատ երկրեերի համար շատ դժվար էր ստեղծել կեեսուեակ արդյուեաբերություե, քաեի որ երաեց եերքիե շուկաեերը շատ փոքր էիե արդյուեաբերակաե ձեռ-եարկություեեերի եվազագույե արդյուեավետ չափերի համեմատությամբ: Առաեձիե երկրեերում վճարայիե հաշվեկշռի էակաե բարելավում տեղի չուեե-ցավ: Նրաեց եերմուծմաե կառուցվածքը փոփոխվեց. պատրաստի սպառողա-կաե ապրաեքեերի փոխարեե դրաեցում գերակշռեցիե սարքավորումեերը, հումքը և պահեստամասերը, իսկ կախվածություեը դեռևս շարուեակում էր մեալ ուժեղ: Այդ երկրեերի եերսում եկամուտեերի բաշխումը դարձավ ավելի աեհամաչափ, որը հաեգեցրեց գյուղակաե վայրերից դեպի քաղաքեեր արտահոսքի ավելացմաե, աեխուսափելիորեե ավելացեելով քաղաքայիե գործա-զրկություեը և առաջ բերելով եոր քաղաքակաե հիմեախեդիրեեր: Վերջիե տարիեերիե իեչպես շատ տետեսագետեեր, այեպես էլ զարգացող երկրեերի կառավարություեեեր ավելի զգուշավոր եե դարձել իեդուստրալացմաե քաղաքակաեությաե ակեհայտ թվացող առավելություեեերի եկատմամբ: Ներկայումս զարգացմաե շատ ռազմավարություեեեր եախապատվություեը տալիս եե գյուղատետեսությաեը [3, с. 239]:

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.

ԱՄարկոսյան, ՄՊետրոսյաե

2. ՀՀ և ԼՂՀբնակչության պարենային ապահովվածության մակայւդակը

Պարենային անվտանգությունը պետության սոցիալ-տնտեսական համակարգի այնպիսի վիճակ է, որի ժամանակ երկրի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ձեռք բերելու նորմալ կենսապահովման նվազագույնի համար սննդամթերքի հավաքածու: Որպես կանոն, մարդու կողմից հիմնական սննդամթերքի տեսակների օրական սպառման նորմը և դրանց էներգետիկական գնահատականը մեզանում որոշվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Ներկայումս ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում բնակչության մեկ շնչի օրական էներգետիկան սահմանված է 2412.1 կկալ, և այդ նորմատիվը հիմք է հանդիսանում պարենային, ինչպես նաև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի որոշման համար:

Աւյյռւսակ 1

Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2009թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով [4, էջ 202]

Պարենամթերքի անվանումը Օրական սպառման նորմը 1 շնչի հաշվով, կգ Տարեկան սպառման նորմը 1 շնչի հաշվով, կգ Օրական էներգետիկան 1 շնչի հաշվով, կկա1 Միավորի գինը, դրամ Տարեկան նորմի արժեքը 1 շնչի հաշվով, դրամ

1 Հացամթերք 0,335 992,2 49089

այդ թվում'

1.1 հաց 0,25 91,3 622,5 308,6 28175,2

1.2 ալյուր 0,02 7,3 70,6 205,3 1498,7

1.3 մակարոնեղեն 0,015 5,5 55 418,3 2300,7

1.4 ձավարեղեն (բրինձ) 0,05 18,3 175,5 573,6 10496,9

1.5 ընդեղեն (լոբեղեն) 0,02 7,3 68,6 906,5 6617,5

2 Մսամթերք (տավարի միս) 0,1 36,5 203 1457,1 53184,2

3 Կաթնամթերք 339,7 49271,1

այդ թվում'

3.1 կաթ, լիտր 0,2 73 122 238,2 17388,6

3.2 կաթնաշոռ 0,01 3,7 7,5 1272,9 4709,7

3.3 կենդանական յուղ 0,02 7,3 143,4 2413,4 17617,8

3.4 պանիր 0,025 9,1 66,8 1050 9555

4 Կարտոֆիլ 0,25 91,3 167,5 159,3 14544,1

5 Բանջարեղեն (կաղամբ, գւուխ սոխ) 0,3 109,5 87 236 25842

6 Միրգ (խնձոր) 0,2 73 96 334,7 24433,1

7 Շաքար 0,05 18,3 193,5 350,7 6417,8

8 Ձու, հատ 0,5 182,5 40 55,6 10147

9 Բուսական յուղ 0,02 7,3 176,8 716,3 5229

10 Մարգարին 0,01 3,7 72 1148 4247,6

11 Ձուկ 0,03 11 44,4 1713,9 18852,9

Ընդամենը 2412.1 կկալ 261257,8

43

Ա.Մարկոպաե, Մ.Պետրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Աղյուսակ 2-ում բերված է նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ՀՀ-ում (նաև ԼՂՀ-ում) 2009-ի IV եռամսյակի միջին ընթացիկ գներով: Աղյուսակի տվյալներից հետևում է, որ նվազագույն պարենային զամբյուղի մեջ ընդգրկված են հացամթերք (ներառում է 5 անվանում մթերք), մսամթերք, կաթնամթերք (ներառում է 4 անվանում մթերք), կարտոֆիլ, բանջարեղեն, մրգեր, շաքար, ձու, բուսական յուղ, մարգարին, ձուկ կամ ընդամենը 11 անվանում: Ամբողջ զամբյուղի տարեկան արժեքը կազմում է 261257.8 դրամ: Սպառման տարեկան նորմի արժեքի կառուցվածքի վերլուծությունը վկայում է, որ հացամթերքի բաժինը կազմում է ամբողջի 18.8%-ը (որից հացը մոտ 11%), մսա-մթերքինը 20.3%, կաթնամթերքինը 18.9 (որից կաթը 6.7%), կարտոֆիլինը 5.6%, բանջարեղենինը 9.9%, մրգինը 9.3%, շաքարինը 2.5%, ձվինը 3.9%, բուսական յուղինը 2.0, մարգարինինը 1.6%, ձկանը 7.2%: Այստեղից հետևում է, որ պարենային զամբյուղի մեջ մտնող հիմնական պարենամթերքները կարելի է արտադրել տեղում և դրանով ապահովել ինքնապահովման բարձր մակարդակ: Ըստ որում, պարենային զամբյուղի տարեկան կտրվածքով արժեքը կազմել է 261257.8 դրամ, ամսականը 21771.5 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան կտրվածքով արժեքը կազմել է 404949.6 դրամ, ամսականը 33745.8 դրամ (տես Աղուսակ 3):

Աղյուսակ 2

Պարենային և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը [4, էջ 202]

Պարենային զամբյուղի արժեքը

Տարեկան կտրվածքով 261257.8 դրամ

Ամսական կտրվածքով 21771.5 դրամ

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

Տարեկան կտրվածքով 404949.6 դրամ (գործակից 1.55)

Ամսական կտրվածքով 33745.8 դրամ

Պետության պարենամթերքի պաշարները երկրի պետական պաշարնե-րի բաղկացուցիչն են, որը նախատեսված է պարենային ճգնաժամի կանխմանը կամ դրա հետևանքների վերացմանը: Պարենամթերքի ֆիզիկական մատչելիության գնահատման համար ՀՀ և ԼՂՀ ԱՎԾ տվյալների հիման վրա մեր կողմից հաշվարկվել է բնակչության պարենային ապահովվածության մակարդակը (Աղյուսակներ 3 և 4): Ուշադրության են արժանի հատկապես աղյուսակների վերջին 2 սյունակները, որտեղ բերված են ֆիզիոլոգիական ապահովվածության նորմերի մակարդակների հաշվարկները' կատարված սպառման ֆիզիոլոգիական նորմերի համեմատ տվյալ մթերքի ռեսուրսի տոկոսային հարաբերակցությամբ: Վերջին սյունակի հաջորդ ցուցանիշը յուրաքանչյուր

44

<21րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ԱՄարկոսյան, ՄՊետրոսյան

մթերքի իեքեապահովմաե մակարդակն է, որը հաշվարկվել է ֆիզիոլոգիական նորմերի ընդհանուր պահանջմունքների նկատմամբ տվյալ մթերքի արտադրության տոկոսային հարաբերակցությամբ: Ինչպես երևում է բերված տվյալներից, հացի, մակարոնեղենի և ձվի սպառումը մոտ է ֆիզիոլոգիական նորմերին: Շաքարը 1.5 անգամ գերազանցում է այդ նորմը, իսկ միսը, ձուկը, կենդանական ճարպը, պանիրը և մարգարինը սպառվում են նորմից 3 մինչև 50 անգամ պակաս: Մսի, հացի և ձվի ինքնապահովման մակարդակը տատանվում է 80-100%-ի սահմաններում: Մակարոնեղենը, կենդանական ճարպը և պանիրը հանրապետությունում արտադրվում են փոքր ծավալներով, իսկ շաքար, բուսական յուղ և մարգարին ընդհանրապես չի արտադրվում: Մեր կարծիքով, ԼՂՀ-ում կան բոլոր անհրաժեշտ պայմանները զարգացնելու լճակային ձկնաբուծությունը և ավելացնելու կաթնամթերքների, հատկապես պանրի արտադրությունը:

Աղյուսակ 3

ՀՀ բնակչության պարենային ապահովվածության մակայոյակը 2009թ.

Սննդամթերքի տեսակները Չափի միավորը Սննդամթերքի արտադրությունը Ներկրում Արտահանում Ընդամենը ռեսուրսներ Բնակչության մեկ շնչի հաշվով ռեսուրսներ, կգ Սպառման ֆիզիոլոգիական նորմը, կգ Ֆիզիոլոգիական նորմերով պահանջմունքը ընդամենը Ֆիզիոլոգիական նորմի ապահովվածության մակարդակը Իեքեապահովմաե մակարդակը, %

Միս (տավարի) տոննա 41147 10847,3 164,7 51829,6 16,2 36,5 116800 44,4 35,2

Հաց տոննա 297627,4 297627,4 93,0 91,3 292160 101,9 101,9

Մակարո- նեղեն տոննա 2433,3 3287, 8,9 5712,2 1,8 5,5 17600 32,5 13,8

Ձու մլն հատ 630,1 0,26 4,02 626,3 195,7 182,5 հատ 584000 107,3 107,9

Շաքար տոննա 870 64824,4 0,05 65694,35 20,5 18,3 58560 112,2 1,5

Բուսական 1ուդ տոննա 954,2 22416,1 2,1 23368,2 7,3 7,3 23360 100,0 4,1

Մարգա- րին տոննա 241,6 13399,7 0 13641,3 4,3 3,7 11840 115,2 2,0

Ձուկ տոննա 5858,6 2944,8 19,5 8783,9 2,7 11 35200 25,0 16,6

Կենդանական ճարպ տոննա 1007,2 1782,8 0,16 2789,8 0,9 9,1 29120 9,6 3,5

Պանիր տոննա 17459,3 587,5 376,9 17669,9 5,5 7,3 23360 75,6 74,7

45

ԱՄարկոսյաե, ՄՊետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Աղյուսակ 4

ԼՂՀ բնակչության պարենային ապահովվածության մակայւդակը 2009թ.

Սննդամթերքի տեսակները Չափի միավորը С СГ СГ 4Р 6 id Հր В Ъ В в нР ՀՅ p г1 э р Вт пр Ներկրում £ чр В В tr В р" р EL п рг 4Р 6 С, гг сг ПР 3 гг р р £ р Р" гг ЧР Ъ Р" 6 нСР իՏ Р г1 э 6 Р" с, հՏ' 60 £ 6 60 % 3 гг р р г1 ЧР Р Рл гг нСР нР Սպառման ֆիզիոլոգիական նորմը, կգ Ֆիզիոլոգիական նորմերով պահանջմունքը, ընդամենը Ֆիզիոլոգիական նորմի ապահովվածության մակարդակը Ինքնապահովման մակարդակը, %

Միս (տավարի) տոննա 1646,1 205,4 143,8 1707,7 12,08 36,5 5161,1 33,1 31,9

Հաց տոննա 12967,8 146,5 - 13114, 3 92,74 91,3 12910 101,5 100,4

Մակարոնեղեն տոննա 144,8 797,9 176,7 766 5,42 5,5 777,7 98,5 18,6

Ձու մլն հատ 19,6 5,7 0,04 25,3 178,9 182.5 հատ 25,8 98,1 76,0

Շաքար տոննա - 4068,4 - 4068,4 28,8 18,3 2587,6 157,2 0,0

Բուսական յուղ տոննա - 831,4 - 831,4 5,9 7,3 1032,2 80,5 0,0

Մարգարին տոննա - 152,1 - 152,1 1,07 3,7 523,2 29,1 0,0

Ձուկ տոննա - 158,9 - 158,9 1,12 11 1555,4 10,2 0,0

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կենդանական ճարպ տոննա 41,5 285,1 4 322,6 2,3 9,1 1286,7 25,1 3,2

Պանիր տոննա 2,1 251,2 0,4 252,9 1,8 7,3 1032,2 24,5 0,2

ՀՀ-ում հացի (101.9%), ձվի (107.3%), շաքարի (112.2%), բուսական յուղի (100.0%), մարգարինի (115.2%), սպառումը համընկնում է (բուսական յուղի համար) կամ էլ գերազանցում է ֆիզիոլոգիական նորմերին: Ի տարբերություն ԼՂՀ-ի, որտեղ շաքարի սպառումը գերազանցում է ֆիզիոլոգիական նորմը 1.5 անգամ, ՀՀ-ում այդ ցուցանիշը կազմում է 112.2%: ՀՀ-ում ևս միսը (44.4%), մակարոնեղենը (32.5%), ձուկը (25.0%), կենդանական ճարպը (9.6%), պանիրը (75.6%) սպառվում են ֆիզիոլոգիական նորմից զգալիորեն պակաս: Միսը, մակարոնեղենը, շաքարը, բուսական յուղը, մարգարինը, կենդանական ճարպը ՀՀ-ում արտադրվում են փոքր քանակներով, իսկ ձվի արտադրությունը գերազանցում է սպառման ֆիզիոլոգիական նորմը:

46

֊а

3

ад

էյ

֊3՝

3

1

t

4

5

՜Տ

i

са

֊Հ։

{Լ Տր О Л. СN CnI •-Ad ՚ 1 ■Հք ■—յ о "* о гч Իևքևաբավոնթյաև մակարդակը, % о 00 СО ON 0-Г ON 100,6 100,6 со ON ON NO NO' LO СО Հք' cvf 1 101,4 1 oo ON 00 К Ի՝ ©' ԼՕ 104.8 Օ © (N ԼՕ 00 ԼՕ

Արսւադրոնթյաև ծավալը, հազ. աոևևա 1 229,1 1 | 583,7 I 917,5 917,5 | 188,0 I ю' 00 о' Cvf о о' со 621,1 հՐ հԻ ©' (N К ՀՐ ԼՕ

2009թ. Իևքևաբավոնթյաև մակարդակը, % 'О Հք' го 1 100,9 | © o' о о о' о 1 100,9 | NO oo' LO հի' (N oo ON ON oo' ON ON oo' Ի՝ NO ON со 129.0 ON СО СО © NO

Արաադրոնթյաև ծավալը, հազ. աոևևա 1 198,1 1 | 593,6 | 1035,9 1035,9 | 208,6 I oo lo' ԼՕ ON о' oo o' Ի» հի' со со ю NO NO ON հի (N К ON 00 о ԼՕ

2008թ. Իևքևաբավոնթյաև մակարդակը, % 00 0-Г со ON on ON LO ON ON ԼՕ ON ON NO o' о ON Ի-' LO со' Ի- ON ON NO К ON NO cvf Ի՝ ՀՐ со о о ՀԻ

Արաադրոնթյաև ծավալը, հազ. աոևևա 1 225,7 1 | 648,6 I 1007,5 1007,5 | 185,8 I (N no' Հք օ' oo со' со 661,9 со ON ՀԻ ԼՕ К ՀԻ К Ի» no'

2005թ. Իևքևաբավոնթյաև մակարդակը, % Ի» со' հի ON ON ON 101,7 101,7 (N oo ON Ի- oo' LO ւօ °°r. 1 101,8 1 oo ON ON oo NO' Ի՝ СО К ю о о Ի» օօ'

Արաադրոնթյաև ծավալը, հազ. աոևևա 1 258,4 1 1 564,2 I 781,6 781,6 1 164,4 I հի' со о' ON ԼՕ oo' (N 594,6 հի հի' со ON NO К NO Հք'

2004թ. Իևքևաբավոնթյաև մակարդակը, % vO Ի- ON ON 102,2 102,2 oo ON հի со NO ON cvf ON o' 1 108,4 | oo ON ON со' Ի՝ oo հի' ԼՕ о о со հի' (N

Արաադրոնթյաև ծավալը, հազ. աոևևա 1 291,6 1 1 576,4 I 713,6 713,6 1 148,9 I (N ю' ՀԻ о' Ի- o' со 555,2 հԻ со' со ԼՕ օօ' (N К СО Հք'

Ապրաևքաաեսակևերը | Ցորեև | | Կարաոֆիլ | Բաևջարեղեև ե բոսաաև. մշ. 5 с ■= 1 п I Л з J՝ & Հ Շձ՚ՀՅ 3 i s՜ ՀԼ Ճ, e. 3 a. 3 о fi 06 Կաթ (բացի կարագից) Տավարի միս (սպաևդայիև քաբու]) 1սոզի միս (սպաևդայիև քաբու]) Ոչխարի ե այծի միս (սպաևդայիև քաբու]) £ #1Չ ճ 3 3 ■^3-0- 3 § 3 Ընդամեևը իևքևաբավու-թյաև մակարդակը՝ էևեր-գեաիկ արժեքով հաշ-ւ]աոէւ]ած, %

3

d,

Աղյուսակ 5-ում բերված են ՀՀ ազգային պարենային հաշվեկշռում նե ռված կարևորագույն սեեդամթերբի տեղական արտադրությաե և իեբեա

Ա.Մարկոսյաե, Մ.Պետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.

բավությաե մակարդակի ցուցաեիշեերը 2004-2009թթ.: 2004-2009թթ. միջին տվյալներով ցորեեի (38.0%), բուսակաե յուղի (4.3%), շաքարի (2.4%), հավի մսի (20.0%) իեքեաբավությաե մակարդակը ցածր է 50%-ից: Իեքեաբավությաե մակարդակը 100%-ից բարձր է բաեջարեղեեի և բոստաեայիե մշակաբույսերի (100.6%), ձվի (101.4%), ոչխարի և այծի մսի (104.8%) համար: Ըեդամեեը իեքեաբավությաե մակարդակը էեերգետիկ արժեքով հաշվարկված 2004թ. 56.9%-ի փոխարեե 2009թ. կազմել է 60.3%, իսկ 2004-2009թթ. միջիեով 58.5%:

Ստորև բերված եե ՀՀ և ԼՂՀ բեակչությաե մեկ շեչի հաշվով հիմեակաե գյուղատետեսակաե մթերքեերի արտադրությաե ծավալեերի տվյալեերը: Քեեարկվող ժամաեակահատվածում ԼՂՀ-ում եկատվել է մսի, ձվի, բոստաեայիե մշակաբույսերի, մրգերի և խաղողի, իսկ ՀՀ-ում աղյուսակում բերված բոլոր գյուղատետեսակաե հիմեակաե մթերքեերի արտադրությաե ավելացմաե միտում: Կաթի, ցորեեի, բաեջարաեոցայիե մշակաբույսերի և կարտոֆիլի ար-տադրություեը ԼՂՀ-ում համեմատաբար կայուե է:

Աղյուսակ 6/7

Գյուղատետեսակաե հիմեակաե մթերքեերի արտադրություեը բեակչությաե մեկ շեչի հաշվով ԼՂՀ-ում ու ՀՀ-ում, կգ

Մթերքեերի տեսակեերը 2003 2004 2005 2006 2007 2008 2009

ԼՂՀ

Միս (կեեդաեի քաշով) 29 31,4 27,0 29,0 32,7 29,5 35,3

Կաթ 225,3 235,9 235,4 229,1 219,1 224,5 228,9

Ձոն, հատ 111,6 106,4 116,4 95,8 96,2 125,0 138,0

Հացահատիկայիե 638,4 593,0 642,7 467,8 380,8 574,5 591,6

Բաեջարաեոցայիե մշակաբույսեր 69,9 70,5 70,7 63,9 58,8 71,1 61,7

Բոստաեայիե մշակաբույսեր 24,7 33,1 33,4 23,3 41,7 49,6 44,5

Կարտոֆիլ 93,1 95,8 96,1 74,6 63,8 95,5 93,8

Պտուղ և հատապտուղ 12,1 3,7 19,6 27,7 30,2 36,6 31,8

Խաղող 56,4 40,7 53,8 45,6 97,0 122,5 82,7

ՀՀ

Միս (կեեդաեի քաշով) 28,8 29,6 31,0 36,6 38,2 39,3 39,4

Կաթ 160,5 173,5 185,8 193,8 200,4 206,8 204,1

Ձու, հատ 156,9 175,9 161,9 144,9 164,2 180,0 196,9

Հացահատիկայիե 96,9 142,8 123,8 66,4 141,4 129,8 117,2

Բաեջարաեոցայիե մշակաբույսեր 177,9 187,8 207,4 243,8 264,2 257,9 256,2

Բոստաեայիե մշակաբույսեր 36,1 35,3 36,8 42,2 64,5 56,9 67,5

Կարտոֆիլ 158,6 180,1 176,3 168,6 182,5 202,7 185,5

Պտուղ և հատապտուղ 32,2 35,5 98,6 89,4 81,3 99,3 103,8

Խաղող 25,5 46,5 51,4 62,9 68,4 58,1 65,2

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Պետրոսյաե

3. Պարենամթերքի արտաքին առևտրի և բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքատեսակների սպառման հիմնախնդիրները ՀՀ-ում

Բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքատեսակների շարժի և դրանց գների ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել, քանի որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից եռամսյա կտրվածքով վարվում է այդպիսի վիճակագրություն: Բացի այդ, տվյալների ուսումնասիրությունը վկայում է նաև, թե սպառողական շուկայում այս կամ այն ապրանքատեսակի ռեսուրսն ինչպես է ձևավորվում. ինչպիսին են դրա կառուցվածքը, արտադրության, ներմուծման և արտահանման բաժինները: Ըստ այդմ էլ կարելի է որոշակի պատկերացում կազմել, թե պետությունում վարվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններն ինչպես են նպաստում արտադրության զարգացմանը կամ էլ ներմուծման ավելացմանը և, վերջապես, ինչպիսի ն են երկրի հնարավորություններն ու ներուժը որոշակի ապրանքատեսակների արտահանման գործում: Ի դեպ, վերջին ցուցանիշը լավագույնս է բնութագրում նաև երկրի հարաբերական առավելությունները: ՀՀ նման փոքր տարածք և, հետևաբար, սահմանափակ ապրանքային շուկա ունեցող երկրի համար արտահանման հնարավորությունների ավելացման խնդիրներն ու զարգացման հեռանկարները կարևոր նշանակություն ունեն: Մյուս կողմից, ներմուծման բարձր ցուցանիշները վկայում են, որ հայրենական արտադրությունը մեծ հնարավորություններ ունի դրանք փոխարինելու և տեղում արտադրություններ կազմակերպելու համար դրանով իսկ նվազեցնելով երկրի կախվածությունը դրսի մատակարարներից: Անհրաժեշտ է նաև նշել, որ սպառման կառուցվածքում մեծ ներմուծման բաժինը խոսում է այն մասին, որ ներմուծողը դարձել է արտահանող երկրի համար շուկա: Իսկ եթե նկատի ունենանք, որ ՀՀ բնակիչների մի զգալի մասն աշխատում է այն երկրներում, որտեղից ներմուծվում են ամենօրյա օգտագործման կամ սպառման ապրանքատեսակներ, ապա այդ երկրների համար թե մեր սպառումը և թե մեր աշխատուժը կրկնակի օգուտ են բերում և դրանով իսկ նվազեցնում հայրենի երկրի հարաբերական առավելությունները: Այդ հանգամանքը թուլացնում է երկրի տնտեսական հզորությունը, ինչպես նաև նվազեցնում բնակչության կենսամակարդակը և դրա ավելացման հնարավորությունները:

Ուսումնասիրություններից հետևում է, որ ՀՀ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ապրանքային կառուցվածքում զգալի են պարենի ծավալները (վերջինիս կազմում նկատի ունենք նաև այն գյուղատնտեսական հումքը, որն արդյունաբերական վերամշակումների արդյունքում վերածվում է սննդամթերքի): ՀՀ արտաքին առևտրի 2005-2008թթ. տվյալների համաձայն, պարենի արտահանման ծավալները ՀՀ-ից 2008թ., 2005թ. համեմատ, ավելացել են 174,6%-ով (քաշը տոննաներով' 156,1%), իսկ ներմուծման ծավալները' 243,3%-ով (քաշը տոննաներով' 102,4%): Այլ կերպ ասած, նշված ժամանակա-

49

Ա.Մարկոպաե, Մ.Պետրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

հատվածում պարենի ներմուծման աճի տեմպը գերազանցել է արտահանման աճի տեմպին, և առաջանցման գործակիցը կազմել է 139 (քաշը տոննաներով' 0,66%): Այսինքն ներմուծման յուրաքանչյուր տոննան ավելի է թանկացել (արժևորվել): ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշների կազմում պարենի ցուցա-նիշներն ունեցել են այսպիսի պատկեր. 2005թ. ՀՀ-ից արտահանվող ապրանքների ընդհանուր քաշում պարենի «կշիռը» կազմել է 7,6%, արժեքում' 11,5%, 2006թ. համապատասխանաբար' 8,1%, և 11,7%, 2007թ.' 7,7% և 14,7%, իսկ 2008թ.' 10,0%, և 18,6%: ՀՀ ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշում պարենի «կշիռը» 2005թ. կազմել է 23,3%, արժեքում' 15,6%, 2006թ. համապատասխանաբար' 20,8% և 14,1%, 2007թ.' 23,9% և 15,1%, իսկ 2008թ.' 20,6% և 15,5%: Տվյալները վկայում են, որ պարենի արտահանման և ներմուծման տարբերությունը հօգուտ ներմուծման է. 2008թ. պարենի ներմուծումը գերազանցել է արտահանմանը 127,7 մլն դոլարով և 703,5 հազ. տոննա քաշով:

Արտահանման կառուցվածքում ամենամեծ բաժինն ընկնում է «խմիչքներ» ենթաբաժնին, ինչպես քաշի, այնպես էլ արժեքի առումով: Այսպես, 2005թ. այս ենթաբաժնի չափն ըստ քաշի կազմել է 56,3%, իսկ արժեքի' 75,0%-ը, 2006թ. համապատասխանաբար' 55,0% և 68,3%, 2007թ.' 67,5% և 74,6%, իսկ 2008թ.' 63,2% և 73,9%: Արտահանման երկրորդ խոշոր հոդվածը բաժին է ընկնում «Մրգեր և բանջարեղեն», իսկ երրորդ հոդվածը' «Կաթնամթերք և թռչնի ձու» հոդվածներին: Բավական է նշել, որ 2008թ. նշված 3 հոդվածներին բաժին է ընկել ՀՀ-ից պարենի արտահանման քաշի 84,4%-ը և արժեքի 82,9%-ը: Ներմուծման կառուցվածքում ամենամեծ բաժինը հասնում է «Հացահատիկ և դրանից պատրաստված մթերք» ենթաբաժնին ինչպես քաշի, այնպես էլ արժեքի տեսանկյունից: Այսպես, 2005թ. այս ենթաբաժնի չափն ըստ քաշի կազմել է 59,3%, իսկ ըստ արժեքի' 24,1%, 2006թ. համապատասխանաբար' 63,6% և 24,3%, 2007թ.' 63,5%, և 25,8%, իսկ 2008թ.' 13,7% և 6,2%: 2008թ. նշված 3 հոդվածներին բաժին է ընկել ՀՀ ներմուծված պարենի քաշի 75,8% և արժեքի 41,5%-ը:

Պարենի մեկ այլ դասակարգմամբ, ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման կառուցվածքում գերակշռող է պատրաստի սննդի արտադրանքը, այնուհետև' բուսական ծագման արտադրանքը և ապա' ընդամենը կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքը:

2005-2008թթ. ՀՀ արտաքին առևտրի հիմնական ցուցանիշների ուսումնասիրությունը վկայում է, որ պարենին են վերաբերում «Սննդամթերք և կենդանի կենդանիներ», «Խմիչքներ և ծխախոտ» և «Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, մեղրամոմ» հոդվածները: Նշված 3 հոդվածներն էլ 2005-2008թթ. ունեցել են աճ, ինչպես ըստ քաշերի, այնպես էլ ըստ արժեքի: Այսպես, 2005թ. նշված հոդվածների բաժինն արտահանման ընդամենի մեջ ըստ քաշի կազմել է 7,8%, ըստ արժեքի 13,9%, 2006թ. համապատասխանաբար' 8,3% և 12,8%, 2007թ.' 7,8%, և 15,3%, իսկ 2008թ.' 10,2% և 18,9%: Ներմուծման կառուցվածքում նշված 3 հոդվածների բաժինը ընդամենի մեջ 2005թ. ըստ քաշի կազմել է 24,7%, իսկ ըստ արժեքի' 18,5%, 2006թ. համապատասխանա-

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա.Մարկոսյաե, Մ.Պետրոսյաե

բար' 22,1%, և 16.7%, 2007թ.' 25,2%, և 18,0%, իսկ 2008թ.' 21,9%, և 18,5%:

Պարենի (ըստ ապրաեքայ իե խմբերի) արտաքին առևտուրն ԱՊՀ երկր-եերի հետ 2008թ. վկայ ում է, որ նշված ապրաեքախմբերի բաժինն ըստ քաշի արտահանման մեջ կազմել է 14,7%, ըստ արժեքի' 53,9%, իսկ ներմուծման մեջ, համապատասխանաբար' 2,7%, և 27.6%: Բերված տվյալները վկայում եե, որ պարենի արտաքին առևտուրն ԱՊՀ երկրեերի հետ ավելի ինտենսիվ է, քան մնացած երկրեերի հետ: Հարկ է եաև ընդգծել, որ ՀՀ-ից ԱՊՀ երկրներ արտահանվող պարենի մեջ զգալի է «Ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ» խումբը, որի բաժինն ըեդամեեի մեջ 2008թ. կազմել է 77,1%, իսկ ներմուծման մեջ «Հացահատիկներ» խումբը' 27,6% [4, էջ 52]:

Սպառողական ապրանքների և, մասնավորապես, բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների (տե ս Աղյուսակ 8) կազմի և կառուցվածքի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես եե բաշխվում ստացված հասույթներն արտադրողների և ներմուծողների միջև, երկրի եերսում գործող տնտեսական մեխանիզմները տնտեսությանն ինչպիսի կողմնորոշումներ եե հաղորդում և ինչ է խրախուսվում' եերմուծո ւմը, թե արտահանումը: Կարևոր է եաև նկատել, որ ժամանակի ընթացքում ավելի կարևոր է դառնում «ուշացած» քաղաքականության գինն այն առումով, որ ավելանում եե ներմուծման ծավալները և դրա հետ կապված ծախսերը, ինչն էլ հանգեցնում է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի ավելացմանը:

Այսպես, եթե 1996թ. ՀՀ ներմուծվել է 10456,5 տոեեա տավարի միս մեկ կիլոգրամը 992 դրամ մանրածախ միջին գնով, ապա 2008թ. այդ թվերը կազմել եե համապատասխանաբար 15366,9 տոեեա և 1589,9 դրամ (2009թ.' 10847,3 տոեեա և 1617,9 դրամ), այսինքն 1996-2008թթ. տավարի մսի ներմուծումն ավելացել է շուրջ 1,5 անգամ, իսկ գինն' ավելի քան 1,6 անգամ, իսկ 1996-2009թթ.' 1,04 անգամ և 1,63 անգամ: Այլ կերպ ասած, եթե 1996թ. ՀՀ բնակչությունը տավարի մսի ձեռքբերման համար ծախսել է 10,373 մլրդ դրամ, ապա 2008թ. այդ մեծությունը կազմել է 24,432 մլրդ դրամ, իսկ 2009թ.' 17,550 մլրդ դրամ: Եթե ընդունենք, որ տավարի միս վաճառող առևտրական կազմակերպության առևտրային վերադիրը կազմել է 20%, ապա ստացվում է, որ միայն 2008թ. տավարի մսի ներմուծման համար դրսի շուկաներին վճարվել է ավելի քան 19,545 մլրդ դրամ, 2009թ.' 14,040 մլրդ դրամ: Խոզի մսի համար այդ թվերը կազմել եե համապատասխանաբար' 642,9 տոեեա, 1181 դրամ, 7542,5 տոեեա,

2542,1 դրամ, 5130,7 տոեեա, 2435,3 դրամ, 0,6 մլրդ դրամ, 15,3 մլրդ դրամ, 9,9 մլրդ դրամ, հավի մսի համար համապատասխանաբար' 13649,7 տոեեա, 962 դրամ, 36213,8 տոեեա, 977,2 դրամ, 27576,9 տոեեա, 1030,2 դրամ, 10,5 մլրդ դրամ, 28,3 մլրդ դրամ, 22,7 մլրդ դրամ: Այսպիսով, միայն տավարի, խոզի և հավի մսի համար դրսի շուկաներից 1996թ. ներմուծվել է 24749,1 տոեեա միս 2008թ. 59123,3 տոեեա, 2009թ.' 43554,9 տոեեա, որի համար 1996թ. վճարվել է 21,5 մլրդ դրամ, 2008թ.' 63,1 մլրդ դրամ, 2009թ.' 46,6 մլրդ դրամ:

51

ԱՄարկոսյաե, ՄՊետրոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Աղյուսակ 8

ՀՀ բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրաեքատեսակեերի ռեսուրսները 2009թ. [4, էջ 52]

N Ապրանքատեսակի անվանումը Չափի միավորը 2009թ. հունվար-դեկտեմբեր

արտադրված СГ Р՜1 ъ 1 օր արտահանված1 В f ֊5 В g. & E P" if ПЗ մանրածախ միջին գինը (դրամ)

1 2 3 4 5 6 7 = 4 + 5 - 6 8

1 Տավարի միս տոննա 41147.02 10847.3 164.7 51829.6 1617.9 (կգ)

2 Խոզի միս -//- 6213.02 5130.75 0.04 11343.7 2435.3 (կգ)

3 Հավի միս -//- 4911.32 27576.9 0.0 32488.2 1030.23 (կգ)

4 Ձուկ -//- 5858.6 2944.8 19.5 8783.9 2470.04 (կգ)

5 Կարագ -//- 1007.2 1782.8 0.16 2789.8 2387.9 (կգ)

6 Պանիր -//- 17459.3 587.5 376.9 17669.9 1301.0 (կգ)

7 Սուրճ -//- - 13360.1 3334.6 8025.5 2662.3 (կգ)

8 Ցորեն -//- 198080.3 376825.8 0.0 574906.1 167.7 (կգ)

9 Հաց -//- 297627.4 297627.4 (կգ) ըստ տեսակների տես աղ. 6

10 Բրինձ -//- - 11070.1 0.05 11070.1 603.0 (կգ)

11 Ալյուր -//- 130861.2 4157.7 0.0 135018.9 251.1 (կգ)

12 Ձու մլն հատ 630.1 0.26 4.02 626.3 539.9 (10 հատ)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

13 Բուսական տոննա 954.2 22461.1 2.1 23368.2 749.1 (լիտր)

14 Մարգարին -//- 241.6 13399.7 0.0 13641.3 985.3 (կգ)

15 Շաքարա- վազ -//- 870.0 64824.4 0.05 65694.4 286.8 (կգ)

16 Մակարո- նեղեն -//- 2433.3 3287.8 8.9 5712.2 438.2 (կգ)

17 Գինի հազ. լիտր 4372.1 140.96 517.8 3995.3 1315.7 (0.7լ)

18 Էթիլային սպիրտ -//- 3861.2 396.01 164.5 4092.7 -

19 Կոնյակ -//- 9869.0 54.935 9227.35 696.6 3823.8 (0.5լ)

20 Օղի -//- 13090.7 5842.75 91.85 18841.6 1170.2 (0.7լ)

21 Ծխախոտ (սիգարետ)6 հազ. տոնփ 165520.0 105647.0 28398.5 242768.5 269.9 (տոնփ)

52

21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.

ԱՍարկոպան, ՄՊետրոպաե

N Ապրանքատեսակի անվանումը Չափի միավորը 2009թ. հունվար-դեկտեմբեր

արտադրված СГ Р՜1 ъ ЁГ Տ- If СУ արտահանված1 gf ■s 1 g. ^ մանրածախ միջին գինը (դրամ)

1 2 3 4 5 6 7 = 4 + 5 - 6 8

22 Բենզին առննա - 183992.0 0.0 183992.0 311.87 (լիտր)

23 Դիզելային վառելիք -//- 118024.2 48.55 117975.7 281.8 (լիտր)

24 էլեկտրաէներգիա մլն կվտ/ժ 5671.2 295.3 324.8 5641.7 30.0 8 (կվտ/ ժամ)

25 Պլաստմասսայե իրեր տոննա 7813.8 40351.8 2755.0 45410.6

Ծանոթություն.

1 Ներմուծման և արտահանման ցուցանիշեերը ներառում եե նաև ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող առևտրի տւվալները:

2 Նշված արտադրատեսակների արտադրության ցուցանիշները բերվում են սպանդային քաշով (հիմնականում արտադրվել են գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսություններում):

3 Ցուցանիշը ներառում է նաև հավի բուդը:

4 Ցուցանիշը ներառում է «սիգ» և «իշխան» ձկնատեսակները:

5 Օղու և կոնյակի քանակական չափի միավորը (հազ. լիտր) հաշվարկված է արտաքին առևտրի բնագավառում ապրանքների դասակարգման 8-նիշ ծածկագրին համապատասխան «լիտր 100% սպիրտ» լրացուցիչ չափի միավորից «40% սպիրտ» չափի միավորին անցման միջոցով: Հետևաբար, այն պարունակում է որոշակի մոտավորություն:

6 Սեկ տուփի մեջ 20հատ սիգարետ:

7 Ցուցանիշն արտացոլում է միայն «ռեգուլյար» բենզինի գինը:

8 Սկսած 2009թ. ապրիլի 1-ից' ցերեկային սակագինը ' 30 դրամ: Երկսակագնային հաշվիչների առկայության դեպքում գիշերային սակագինը ' 20 դրամ

Ակներևության համար, որպեսզի պարզենք, թե 1996, 2008 և 2009թթ. բնակչության սպառման կառուցվածքներում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների ռեսուրսներում ներմուծված սննդամթերքի համար որքան է վճարվում դրսի շուկաներին (թերևս, բրնձից և սուրճից բացի, որը շահավետ չէ հանրապետությունում մշակել, մնացած մթերքներն ու մշակաբույսերը կարող են աճեցվել ՀՀ-ում) կազմվել է Աղյուսակ 9-ը. Նշենք, որ աղյուսակում չի ընդգրկված հացը (քանի որ այն չի ներմուծվում), ներմուծվող ապրանքատեսակներից չեն ընդգրկված. սուրճը և թեյը (քանի որ դրանք ՀՀ-ում չեն աճում և արտադրվում), էթիլային սպիրտը (քանի որ պաշտոնական վիճակագրության կողմից չի տրվում էթիլային սպիրտի միավորի մանրածախ միջին գինը): Ծխախոտը թողնվել է ցուցակում, թերևս այն պատճառով, որ վերջինիս արտադրությունը միշտ էլ ընդգրկված է եղել սննդի արդյունաբերության կազմում: 2008թ. այն ապրանքատեսակները, որոնք կարող են արտադրվել ՀՀ-ում, դրսի շուկաներից ներմուծման վրա ծախսվել է շուրջ 235,77 մլրդ դրամ, ինչը 1996թ. համե-

53

Ա.Մարկոպաե, Մ.Պետրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մատ (առանց ձկաե և ցորեեի արժեքի հաշվառման) ավելացել է 2,8 անգամ: Հավանաբար, եթե նշված գումարի միայն կեսը (շուրջ 118 մլրդ դրամ) ներդրվեր գյուղատնտեսության և վերամշակող ճյուղի մեջ, կստեղծվեին հազարավոր նոր աշխատատեղեր և տնային տնտեսությունները զգալիորեն կբարելավեին իրենց եկամուտները: Ասվածի լավագույն օրինակը Գյումրիում կառուցվող շաքարի արտադրության գործարանն է: Գործարանի շահագործմամբ տեղում կաշխատեն 1200 աշխատող, իսկ շուրջ 3,5 հազար գյուղացիական տնտեսություններ կզբաղվեն շաքարի ճակնդեղի մշակությամբ:

Տվյալների համաձայն, 1996թ. համեմատ 2008թ. նվազել են միայն կարագի, պանրի, ձվի, գինու և կոնյակի ներմուծումները: Մնացած ապրանքատեսակների համար ավելացել են ներմուծումների ծավալները: 2009 ճգնաժամային տարում 1996թ. համեմատ նվազել են կարագի, ալյուրի, ձվի և կոնյակի ներմուծումների ծավալները, իսկ 2008թ. համեմատ նվազել են 11 ապրանքատեսակների ներմուծումների ծավալները, և միայն 6 ապրանքատեսակների (ձուկ, ցորեն, ալյուր, մարգարին, գինի, կոնյակ) համար նկատվել է ներմուծման ծավալների ավելացում:

ՀՀ բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների կազմում ներմուծվող սննդամթերքի տեսակներից նվազագույն սպառողական զամբյուղի կազմում ընդգրկված են. հացամթերքներում' ալյուրը, ցորենը, հացը, մակարոնեղենը, բրինձը, մսամթերքի կազմում' տավարի միսը, կաթնամթերքներում' կենդանական յուղը (կարագը), պանիրը, շաքարը, ձուն, բուսական յուղը, մարգարինը, ձուկը: Այսինքն ՀՀ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ են ընդգրկված բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակներից 13-ը: Նվազագույն սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ներմուծվող ապրանքատեսակների կշիռները տոկոսներով (2009թ. համար) ընդամենը ռեսուրսներում այսպիսին է. տավարի միս' 20,9, ձուկ' 33,5, կարագ' 63,9, պանիր' 3,3, ցորեն' 65,5, բրինձ' 100,0, ալյուր' 3,1, ձու' 0,04, բուսական յուղ' 95,9, մարգարին' 98,2, շաքարավազ' 98,7, մակարոնեղեն' 57,6: Նշված ցանկի առաջին երեք (չորս) տեղերը զբաղեցնում են բրինձը, շաքարավազը, մարգարինը, բուսական յուղը: Եթե բրնձի արտադրությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից, ՀՀ-ում նպատակահարմար չէ, ապա մարգարինի ու բուսական յուղի արտադրության համար մեզանում կան բոլոր պայմանները (համարում ենք, որ շաքարի արտադրության կազմակերպման խնդիրը Հայաստանում լուծվելու է Շիրակի մարզում շաքարի արտադրության գործարանի գործարկումից հետո): Ինչպես առաջնահերթ կարգով մարգարինի և բուսական յուղի, այնպես էլ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված մյուս պարենամթերքների տեղական արտադրությունների կազմակերպումը, ներմուծումը փոխարինելու և պարենի նկատմամբ բնակչության նվազագույն պահանջմունքները բավարարելու ամենաարդյունավետ ճանապարհն է, որն ունի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև ազգային անվտանգությանն առնչվող կարևորություն:

54

Աղյուսակ 9

ՀՀ բեակչությաե սպառման կաոուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների կազմում ներմուծվող սննդամթերքի ծավալները, միավորի գները, ստացված հասույթը և դրսի շուկաներին վճարված արժեքը [4, էջ 52, 5, էջ 58, 6, էջ 51]

N Ապրաևքաաեսակի աևվաևոնմը Չափի միավորը 1996թ. 2008թ. 2009թ.

Ներմուծման ծավալը Մանրածախ տարեկան միջին գինը (ըսա չափի միավորի), դրամ го _ 3 А A Ps f | ր - -3 C, "3 Ներմուծման ծավալը Մանրածախ տարեկան միջին գինը (ըսա չափի միավորի), դրամ ГО _ 3 A A Ps f| -3 С* "r_ 1 Հք - -3 Ներմուծման ծավալը Մանրածախ աարեկան միջին գինը (ըսա չափի միավորի), դրամ ГО _ 3 A A Ps f | ր - -3 C, "3

1 2 3 4 5 6 (4x5 x0,8) 7 8 9 (7x8 x0,8) 10 11 12 (10x11 x0,8)

1 Տավարն միս աոննա 10456,5 992 կգ 10,4 15366,9 1589,9 կգ 19,5 10847,3 1617,9 կգ 14,0

2 1սոգի միս ւոոննա 642,9 1181 կգ 0,6 7542,5 2542,1 կգ 15.3 5130,7 2435,3 կգ 9,9

3 2ավի միս աոննա 13649,7 962 կգ 10,5 36213,8 977,2 կգ 28,3 27576,9 1030,2 կգ 22,7

4 Ձուկ աոննա 72,3 ֊ - 1999,6 2152,7 կգ 4,3 2944,8 2470,0 կգ 5,8

5 Կարագ աոննա 5800,7 1471 կգ 8,5 4581,3 2331,9 կգ 10,7 1782,8 2387,9 կգ 3.4

6 Պանիր աոննա 816,6 1123 կգ 0,7 760,0 1295,1 կգ 0,8 587,5 1301,0 կգ 0,6

7 Ցորեն աոննա 134814,9 ֊ - 297735,5 188,7 կգ 44,9 376825,8 167,7 կգ 50,5

8 Ար ուր աոննա 104602,2 214 կգ 22,4 18958,0 286,7 կգ 4,3 4157,7 251,1 կգ 0,8

9 Ձու մլն հաա 133,6 476 (10հատ) 0,6 1,5 558,9 (lOhmrn) 0,07 0,26 530,9 (10հաւռ) 0,0

10 Բուսական 1ուր աոննա 14500,5 524i 6,1 22659,3 998,3 1 18,1 22416,1 749,11 13,4

11 Մարգարեն աոննա 2835,5 711 կգ 1,6 7196,3 966,8 կգ 5,6 13399,7 985,3 կգ 10,6

12 Շաքարավազ աոննա 62378,4 266 կգ 13,3 102263,0 242,3 կգ 19,8 64824,4 286,8 Լ 14,8

13 Մակարոնեղեն աոննա 14860,0 280 կգ 3,3 3499,6 470,4 կգ 1,3 3287,8 438,2 կգ 1,1

14 Գինի հազ. լիար 466,2 216 (0,71) 0,1 207,7 1305,8 (0,71) 0,3 140,9 1315,7 (0,71) 0,1

15 Կոն] ակ հազ. լիար X 100% սպ. 82,158 907 (0,5|) 0,4 15,9 3493,7 (0,5լ) 0,2 54,9 3823,8 (0,5|) 0,2

16 Օրի հազ. լիար х 100% սպ. 1 3048,701 295 (0,5|) 3,6 9007,5 1160,2 (0,7լ) 29,3 5842,7 1170,2 (0,7լ) 5,5

17 Ծ|սա|սոա հագ. ւոուփ 55747 56 ւոուփ 2,5 155398,1 265,5 ւոուփ 33,0 105647,0 269,9 ւոուփ 22,8

Ընրամենր 84,6 235,77 176,608

Ըևդոնևվել է, որ մեկ լիար 100%-աևոց սպիրաից կարելի է սաաևալ 0,5 լիար տարողության 5 շիշ խմիչք:

ԱՄարկոսյաե, ՄՊետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Աղյուսակներ 10 և 11-ումներկայացված եե վերջին տարիների ընթացքում ՀՀ ներմուծվող և հանրապետությունից արտահանվող պարենամթերքի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները:

Աղուսակ 10/11

Պարենամթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և արտահանումը [7, էջ 67, 8, էջ 68, 69], տոննա

Անվանումը 2004 2005 2006 2007 2008 2009

Ներմուծումը ՀՀ

Ցորեն 384607.9 319087.1 305513.1 421184.9 297735.5 376825.8

Ալյուր 14596.9 1795.0 584.9 750.8 20407.7 4157.7

Բրինձ 14494.8 17483.4 20307.1 29321.7 16074.3 11071.0

Մակարոնեղեն 2835.5 3311.4 2849.7 3981.6 3499.6 3287.8

Շաքար 74875.5 103269.4 56771.2 87846.9 102263.0 64824.4

Բուսական յուղ 13220.4 18628.6 19311.1 22885.2 22643.7 22416.1

Ձու 44.7 41.3 439.6 111.0 98.5 15.4

Թռչնի միս 119.2 14852.5 8001.8 26480.8 38284.7 28144.6

Տավարի միս 10863.2 9528.3 10106.9 6063.6 15366.9 10847.3

Խոզի միս 2134.9 2760.9 3200.1 2588.6 7542.5 5130.7

Կաթ (բոլոր տեսակները) 3866.5 3837.0 3443.6 5224.4 3494.0 4227.7

Կարագ 5268.4 3999.5 2644.8 1992.6 4581.3 1782.8

Պանիր 493.5 551.6 694.7 877.3 760.0 587.5

Բանջարեղեն 9004.3 10320.7 14479.5 19721.6 17267.9 14672.2

որից' կարտոֆիլ 1553.3 915.1 1705.0 6046.1 4280.5 857.3

Միրգ (ներառյալ ընկուզապտուղներ) 17167.9 22373.8 22822.0 30353.9 27125.9 24745.7

որից' խաղող 894.5 924.8 1140.3 447.6 456.2 959.5

բոստանային մշակաբույսեր 313.6 363.7 584.5 460.1 554.0 142.1

Արտահանումը ՀՀ-ից

Կոնյակ 10824.0 16125.5 14806.3 23993.2 27643.4 17002.2

Գինի 382.6 513.4 632.8 1316.0 851.0 909.9

Հանքային ջուր 4520.1 6342.2 10610.0 13679.4 14448.6 7886.9

Միրգ (ներառյալ ընկուզապտուղներ) 2497.2 6846.5 10960.1 3515.8 12246.4 17225.7

որից' խաղող 324.8 586.9 954.1 1706.5 2871.9 3743.8

Պանիր 1026.3 2292.7 936.9 567.2 473.8 376.9

Ձու 2703.2 711.6 500.9 135.3 170.9 239.8

Շարունակելի

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ԱՄարկոսյան, ՄՊետրոսյան

Աղբյ ուրներ և գրականությ ուն

1. World Development indicators 2009, World Bank, 2010.

2. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, Եր., ՀՀ ԱՎԾ, 2009թ.:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. Словарь современной экономической теории Макмиллана, М., ИНФРА-М, 2003.

4. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-դեկտեմբերին, Եր., ՀՀ ԱՎԾ, 2010թ.:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 1999թ. հունվար-դեկտեմբերին, Եր., ՀՀ ԱՎԾ, 2000թ.:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ. հունվար-դեկտեմբերին, Եր., ՀՀ ԱՎԾ, 2009թ.:

7. Պարենային ապահովություն և աղքատություն. 2008 թվականի հունվար-դեկ-տեմբեր, Եր., ՀՀ ԱՎԾ, 2009թ.:

8. Պարենային ապահովություն և աղքատություն. 2009 թվականի հունվար-դեկ-տեմբեր, Եր., ՀՀ ԱՎԾ, 2010թ.:

9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, հաստատվել է ՀՀ նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամա-նագրով:

10. Հարությունյան Է.Գ., Տնտեսական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Եր., 2008թ.:

11. Մարկոպան Ա, Տնտեսական անվտանգություն. հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ, Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2005թ.:

12. Основы экономической безопасности, под ред. Е.А. Олейникова, Москва, 1997.

13. Указ Президента РФ от 1 февраля 2010 года “Об утверждении Доктрины продовольственной безопасности Российской Федерации”, www.kremlin.ru

14. Արզումանյան Ա., Մրցունակ բիզնեսի հիմնական գծերը և զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Եր., 2010թ.:

СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ПРОДОВОЛЬСТВЕННОЙ БЕЗОПАСНОСТИ

Ашот Маркосян, Макар Петросян

Резюме

Одной из важнейших задач современного государства является создание соответствующей инфраструктуры и рычагов регулирования с целью обеспечения своих граждан продуктами потребления. Исследуя тенденции развития потребительского рынка и уровень цен на основные продукты потребления, можно

57

ԱՄարկոսյաե, ՄՊետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

наиболее четко представить положение дел в конкретной стране в деле продовольственной обеспеченности как страны в целом, так и различных слоев населения.

Продовольственная обеспеченность — такое социально-экономическое состояние страны, при котором любой житель имеет возможность приобретать необходимый для обеспечения прожиточного минимума набор пищевых продуктов.

В статье обсуждаются проблемы, касающиеся характеристики продовольственной безопасности; стоимости и состава продовольственной и минимальной потребительских корзин, уровня продовольственной обеспеченности населения РА и НКР, показателей, характеризующих местное производство и степень самообеспечения важнейшими продуктами питания, включенными в национальный продовольственный баланс РА, показателей по экспорту и импорту продовольствия.

58

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.