Научная статья на тему 'Հայաստանի բնակչության արտագաղթը Եվ միտումները մոտ ապագայում'

Հայաստանի բնակչության արտագաղթը Եվ միտումները մոտ ապագայում Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
1709
92
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Վլադիմիր Խոջաբեկյաե

Հոդվածում լուսաբանվում են Հայաստանի բնակչության արտագաղթի ընդհանուրհիմնահարցերն ու միտումները նախորդ դարի 80-ականներից սկսած և հատկապես արդի ժամանակաշրջանում։ Դրանք հրատապ են' Հայաստանիներկայիս սոցիալ-տնտեսական և, հետևաբար, ժողովրդագրական ընդհանուր պատկերը հաշվի առնելով։ Հանգամանորեն ներկայացվում են Հայաստանից բնակչության արտագաղթի հիմնական դրդապատճառները, դրա հետևանքները Հայաստանի ազգային ու ժողովրդագրական անվտանգությանտեսանկյունից։ Արտագաղթի հարցերին զուգահեռ, վեր են հանվում դեպի Հայաստան ներգաղթի և ընդհանրապես հայրենադարձության հետ կապված հրատապ հիմնախնդիրներ։Ներկայացվում են Հայաստանի բնակչության արտագաղթի, ինչպես և ներգաղթի պետական կազմակերպման ու վերահսկողության համար տնտեսաքաղաքական բնույթի անհրաժեշտ և կարևոր առաջարկություններ, որոնք կնպաստեն վերոնշյալ հիմնախնդիրների հետագա կարգավորման գործընթացներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматривается процесс миграции в Армении, начиная с конца 1980-х по сей день, и прогнозируется его перспектива. Раскрыты половозрастные особенности эмигрантов, положительное и отрицательное влияние миграции, необходимость государственного регулирования рынка труда как предпосылка смягчения эмиграции, исходя из того, что эмиграцию молодежи возможно уменьшить, создав социально-экономические предпосылки развития организации иммиграции. С этой целью: 1. Исследован процесс значительного увеличения предложения рабочей силы после 1980-х, который формировался вследствие спада общественного производства и сопровождался ростом численности лиц, увольняющихся с работы, резким снижением спроса на рабочую силу, объективным процессом беспрецедентного роста численности населения, вступающего в трудоспособный возраст, а также численности экономически активного населения, наличием значительного числа беженцев из Азербайджана. Все это столкнулось с постоянно сужающимся и депрессивным общественным производством, что и стало причиной эмиграции. 2. Четкая миграционная политика, учитывающая ее социальноэкономические и демографические результаты, должна сочетать интересы личности и государства. С этой целью государство посредством своей миграционной политики, не попирая права и свободы личности, а напротив, встав на их защиту, должно регулировать миграционные процессы, содействовать стабилизации миграционных потоков, обеспечить их целенаправленность, прогнозировать конкретные направления эмиграции, выявить новые, придать трудовой миграции организованный характер на основе двусторонних и многосторонних межгосударственных соглашений, посредством экономических рычагов способствовать процессу или препятствовать ему, изменять направления миграции и регулировать ее масштабы. 3. Цель миграционной политики — сделать миграционные процессы регулируемыми, преодолеть негативные последствия миграции и придать последней желаемое для страны направление. Она осуществляется посредством разработки и претворения в жизнь правовых, экономических, социальных, административных, информационных и ряда других комплексных методов, рычагов и механизмов. 4. На пороге ХХ1 в. эмиграция и иммиграция могут объективно регулироваться со стороны государства. Важнейшей задачей для республики является обеспечение благоприятных условий для разработки и претворения национальной политики занятости. Речь, в данном случае, идет об активизации национальной экономики посредством мобилизации экономических ресурсов республики, развитии приоритетных и стратегических отраслей экономики и претворении к ним протекционистской политики. Исходя из важности социальных функций миграции, необходимо претворять целевую политику занятости, снизить социальную напряженность посредством создания рабочих мест, уменьшить масштабы безработицы и <излишка» населения, создать условия для резкого снижения эмиграции и обеспечения возвращения нелегальных эмигрантов в Армению.

Текст научной работы на тему «Հայաստանի բնակչության արտագաղթը Եվ միտումները մոտ ապագայում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Վլադիմիր Խոջաբեկյաե

Հոդվածում լուսաբանվում են Հայաստանի բնակչության արտագաղթի ընդհանուր հիմնահարցերն ու միտումները նախորդ դարի 80-ականներից սկսած և հատկապես արդի ժամանակաշրջանում։ Դրանք հրատապ են' Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական և, հետևաբար, ժողովրդագրական ընդհանուր պատկերը հաշվի առնելով։ Հանգամանորեն ներկայացվում են Հայաստանից բնակչության արտագաղթի հիմնական դրդապատճառները, դրա հետևանքները Հայաստանի ազգային ու ժողովրդագրական անվտանգության տեսանկյունից։ Արտագաղթի հարցերին զուգահեռ, վեր են հանվում դեպի Հայաստան ներգաղթի և ընդհանրապես հայրենադարձության հետ կապված հրատապ հիմնախնդիրներ։

Ներկայացվում են Հայաստանի բնակչության արտագաղթի, ինչպես և ներգաղթի պետական կազմակերպման ու վերահսկողության համար տնտեսաքաղաքական բնույթի անհրաժեշտ և կարևոր առաջարկություններ, որոնք կնպաստեն վերոնշյալ հիմնախնդիրների հետագա կարգավորման գործընթացներին։

1. Արտագաղթը Հայաստանում1980-ականթթ վերջերից սկսած

Միգրացիոն կամ գաղթի քաղաքականության վերաբերյալ վերջին ժամանակներում հետաքրքիր հարցադրումներ կան միջազգային գրականության մեջ: Բնակչության տեղաշարժերի հիմքում առհասարակ ընկած են առանձին տարածքների տնտեսական, սոցիալական, բնաաշխարհագրական (կլիմա, ռելիեֆ, օդային ավազանի անաղարտություն), կենսավերարտա-դրողական, հոգևոր զարգացման մակարդակների միջև գոյություն ունեցող տարբերությունները, բնակչության ապրելու և կենսագործունեության նպաստավոր կամ անբարենպաստ պայմաններն ու այլ գործոններ: Այս գործոնների ազդեցության տակ սովորաբար տեղի է ունենում բնակչության կամավոր գաղթ, որը մեծ մասամբ զանգվածային բնույթ չի կրում:

Խաղաղ պայմաններում գաղթն արտահայտում է համաշխարհային տնտեսության տարբեր օղակների միջև բնակչության և աշխատանքային ռեսուրսների վերաբաշխման գործընթացը։ Այդ առումով որոշակի դեր են

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

խաղում տնտեսական գործառույթները: Բնակչության միջազգային տեղաշարժերի (և ընդհանրապես գաղթի) տնտեսական գործառույթների դերը, ըստ էության, արտադրության իրային (արտադրության միջոցներ) և անձնական (աշխատուժ) տարրերի միջև համապատասխանություն ապահովելն է։ Դա կարելի է ձեռք բերել արտադրության այդ երկու տարրերի միջև գոյություն ունեցող խզվածքն աստիճանաբար մեղմելու, հաղթահարելու և վերստին վերացնելու համար բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծելով։ Խնդիրը պետք է հետապնդի արտադրության երկու տարրերի ներդաշնակ գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակ։

Կան երկրներ, որոնք օժտված են արտադրության չափազանց զարգացած և արտակարգ նշանակություն ունեցող իրային տարրերով։ Այդ երկրներում զարգացման բարձր մակարդակով է բնութագրվում նաև աշխատուժը։ Դրա հետ մեկտեղ, հենց նմանատիպ երկրներն են վարում բնակչության ակտիվ գաղթի քաղաքականություն, որի առանցքը դառնում են ներգաղթի և, առաջին հերթին, ուղեղների ակտիվ ներգաղթի կազմակերպումն ու իրականացումը (ԱՄՆ, ճապոնիա, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ)։ Նման երկրների գաղթի քաղաքականությանը բնորոշ են եղել նաև ցածր որակավորման աշխատուժի ներգաղթի կազմակերպումն ու խրախուսումը։ Դա բացատրվում է նրանով, որ արտադրության իրային և անձնական տարրերը բնութագրվում են զարգացման բարձր մակարդակով, նրանց միջև գոյություն ունի որոշակի ներդաշնակություն, բայց երկրի ավանդական արտադրություններում, ծառայությունների և սպասարկման որոշ բնագավառներում երկիրը ցածր որակավորման և որակավորում չունեցող աշխատողների կարիք է զգում։

Մինչ այդ, բացի ԱՄՆ-ից, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում գաղթն այլ բնույթ էր կրում։ Դրանով իսկ այդ երկրորդ կարգի երկրները գտնվում էին զարգացման որոշակի մակարդակի վրա և բնութագրվում էին արտադրության այդ երկու տարրերի զարգացման մակարդակների համապատասխանությամբ։ Մինչդեռ ժողովրդագրական զարգացման առանձնահատկությունները և արտադրության աճի տեմպերը մեծ մասամբ այս կարգի երկրներում չէին հանգեցնում «ավելցուկ» բնակչության գոյացմանը։ Այդ երկրները չունեին նաև դրսից աշխատող ձեռքեր հավաքագրելու նկատելի կարիք։ Նման երկրներին հատուկ էին սովորական գաղթի գործընթացները, բացակայում էին ինքնաբերաբար տեղի ունեցող գաղթի հոսքերը, մշակված արտագաղթի և ներգաղթի քաղաքականությամբ երկիրը կարգավորում էր իրերի ընթացքը։ Օրինակ, ի սկզբանե Հայաստանից բնակչության զանգվածային արտագաղթը դեպի հեռավոր արտասահման գրեթե բացակայել է, պետությունը ոչ միայն չի խրախուսել այն, այլև վարել է արտագաղթն արգե-

79

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

լելու քաղաքականություն: Այն հիմնականում թելադրվում էր սոցիալ-տնտե-սակաե շարժառիթներով, ինչը հաճախ միահյուսվում էր քաղաքական նկրտումների հետ և երբեմն իշխանությունների Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետապնդումներից փրկվելու միջոց էր:

Այդպես էր իրավիճակը Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրներում: Մինչդեռ, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ուներ գաղթի ակտիվ գործընթաց: Հայաստանից սովորելու և արտագնա աշխատանքի նպատակով արտագաղթում էին Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքմենս-տան և այլ երկրներ: Հայաստանը նաև ակտիվ ներգաղթի հանրապետություն էր: Ներգաղթը հիմնականում տեղի էր ունենում Ադրբեջանից և Վրաստանից, երբ Ադրբեջանի և Վրաստանի միջնակարգ կրթությամբ հայ երիտասարդությունը կրթությունը շարունակում էր Հայաստանի բուհերում: Շրջանավարտները չէին վերադառնում իրենց բնակության երկիր, Հայաստանի պետպլանը նրանց աշխատանքի էր նշանակում հիմնականում Հայաստանի տարածքում: Նրանք մշտական բնակություն էին հաստատում հանրապետությունում և ընտանիքը համալրում էին այլ հանրապետություններում բնակվող իրենց ծնողներով և հարազատներով:

Երկրների երրորդ խումբը ներկայումս բնութագրվում է զարգացման ցածր մակարդակով և ժողովրդագրական զարգացման այնպիսի առանձնահատկություններով, որ «ավելցուկ» բնակչության վերարտադրությունը դառնում է բնորոշ: Այդ երկրներն ունեն լրիվ զբաղմունք ապահովելու նվազ հնարավորություններ: Անկախ Հայաստանը, թևակոխելով անցման շրջան, դասվում է վերջին երկրների շարքին, թեև ժամանակին բնութագրվում էր արդյունաբերական, շինարարական, տրանսպորտի և սպասարկման, հատկապես գիտական ճյուղերի զարգացման բավական բարձր մակարդակով և դրան համապատասխանող պրոֆեսիոնալ մասնագիտական որակավորման իեժեեերատեխեիկակաե և բանվորական անձնակազմով:

Ակնհայտ է, որ Հայաստանում ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ արտադրության միջոցները տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում (մասնավորապես արդյունաբերություն, գյուղատնտեսություն) խիստ անարդյունավետ են օգտագործվում: Այդ միջոցների զգալի մասը ֆիզիկապես և բարոյապես արժեզրկվել է, մի մասին էլ սպառնում է այդ վտանգը: Արդյունքում 1980-ականների վերջերից Հայաստանի բնակչությանը բնորոշ են եղել հարկադիր կամ բռնի տեղահանությունները, տնտեսական և բնապահպանական շարժառիթներով թելադրվող զանգվածային արտա-գաղթերը: Հարկադիր գաղթը մեծ թափ ստացավ մեր օրերում Խորհրդային Միության փլուզման և հետխորհրդային տարիներին: Ցեղասպան քաղա-

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

քակաեությաե, բռնությունների հետևանքով իրեեց մշտական բնակավայրերը զանգվածաբար լքեցին Ադրբեջանում բնակվող բոլոր հայերը: Զանգվածային ջարդն Ադրբեջանում դարձավ բացահայտ պետական քաղաքականություն: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մի մասի հետ միասին փախստական դարձան նաև Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջանների բնակիչներ: Փախստականների շարքերը մասամբ համալրում էին նաև Միջին Ասիայի, Հյուսիսային Կովկասի, Վրաստանի հայերը:

Այդ բոլորի հետևանքով, ընդհանուր առմամբ, 1988-1995թթ. բնավեր եղան փախստականներ և հարկադիր վերաբնակեցվածներ դարձած 419 հազ. հայեր, որոնցից 360 հազարը Ադրբեջանական ԽՍՀ-ից, 48 հազարը Լեռնային Ղարաբաղից, 8 հազարը Աբխազիայից, 1,5 հազարը Չեչնիայից, 900-ը Ուզբեկստանից, 600 Տաջիկստանից և այլ վայրերից: Նրանցից Հայաստանում ապաստանեց 381,5 հազարը, այդ թվում Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանակից տարածքներից հարկադրաբար վերաբնակեցվածները կազմեցին 72 հազար մարդ: Նշենք, որ 1979թ. մարդահամարի տվյալներով Բաքվում ապրում էին ավելի քան 216 հազար հայեր: Կիրովաբադի (Գանձակ-Գյանջա) բնակչության թվակազմի 17,5 (ավելի քան 40,4 հազար մարդ), Շեքի քաղաքի բնակչության 58,7, Շահու-մյան քաղաքի ավելի քան 96%-ը, Վարդաշենի ողջ բնակչությունը, Խանլա-րի բնակչության նկատելի հատվածը, Մինգեչաուր քաղաքի բնակչության 8,7, Սումգայիթի բնակչության թվակազմի 7,2%-ը հայեր էին: Պատկերը գրեթե նույնն էր գյուղական բնակավայրերում: 1979թ. հայերը կազմում էին Շահումյանի շրջանի բնակչության 63,2, Դաշքեսանի 23,9, Խանլարի շրջանի 18,2%-ը և այլն [1]:

Ադրբեջանում բնակվող հայերը, դառնալով փախստական, ապաստան որոնեցին Հայաստանում. մի մասը զբաղմունք գտավ ու բնակություն հաստատեց հանրապետությունում: Մի զգալի մասն էլ, զբաղմունք և ապրուստ հայթայթելու հնարավորություն չունենալով, որպես փախստական, տեղաշարժվեց աշխարհի տարբեր երկրներ: Մինչդեռ Հայաստանից կամավոր հիմունքներով արտագաղթած ադրբեջանցիների թիվը կազմում էր 165 հազ. մարդ1:

1 Նշենք, որ Հայաստանից, Արցախի ազատագրված տարածքներից արտագաղթած ադրբեջանցիներն այնտեղ արդեն տուն ու տեղ ունեին, հետևապես չդարձան անտուն գաղթականներ: Մինչդեռ ադրբեջանցիները, անտեսելով հայերի ցեղասպանության փաստը, ի լուր աշխարհի վկայակոչում են կեղծ փաստեր և պնդում Ադրբեջանում «մեկ միլիոն անտուն, վրաններում ապրող միգրանտների մասին»: Դա մեծ մասամբ հորինված թիվ է: Մանրազնին հաշվարկներից բխում է, որ ԼՂՀ-ի կողմից վերահսկվող տարածքներից արտագաղթել են մոտ 300 հազ., ԼՂՀ-ից 45 հազ., Հայաստանի Հանրապետությունից 165 հազ. ադրբեջանցիներ: Այսինքն արտագաղթած ադրբեջանցիների թիվը կազմել է ոչ թե 1 մլն, այլ շուրջ 500 հազ.: Ուրեմն, նրանց թիվը կրկնակի ավելի է ներկայացվում [2]:

81

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

2. Արտագաղթը Հայաստանից

Փախստականները Հայաստանում տեղաշարժվում էին բնակարանի և զբաղմունքի բացակայության, ավելի արտահայտված սոցիալական ընկճվածության, տեղական բնակչությունից ինչ-որ չափով տարբերվող սովորույթների, տեղական պայմաններին չհարմարվելու և այլ հարցերում մշտական բնակչության հետ փոխսերտաճելու բարդությունների հետևանքով: Այդուհանդերձ, շատ դանդաղ, բայց կատարվում է փախստականների և մշտական բնակչության համաչափ սերտաճում պահպանելով որոշ առանձնահատկություններ: Փախստականների մեջ բավական մեծ տոկոս էր կազմում Ադր-բեջանի քաղաքային բնակավայրերի հայ բնակչությունը, որի զգալի մասը տարեց մտավորականներ էին: Հայաստանում լավագույն դեպքում նրանք տեղաբաշխվում էին սահմանամերձ գյուղական բնակավայրերում շատ դեպքերում չապահովվելով իրենց մասնագիտական որակավորմանը համապատասխան որևէ հարմար զբաղմունքով: Նրանց որոշ մասը, մասնավորապես գյուղական բնակիչները, իրենց բնակարանները փոխանակեցին Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների բնակարանների հետ: Նրանցից շատերը մնացին անօթևան մի քանի հիմնական պատճառներով'

1. հայ փախստականներն ավելի շատ էին, քան Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները,

2. փախստականների ընտանիքների կազմն ավելի փոքր էր, հետևաբար, նրանք այնտեղ թողել էին թվով ավելի շատ բնակարաններ,

3. փախստականների մեծ մասը քաղաքային բնակիչներ էին, իսկ այստեղից գաղթած ադրբեջանցիները մեծ մասամբ գյուղացիներ (մոտ 90%)։ Ուստի, փախստականներից շատերը չկարողացան իրենց բնակարանները փոխանակել Հայաստանում դրանց չլինելու պատճառով։ Քաղաքաբնակ փախստականների որոշ մասը, որոնք իրենց բնակարանները փոխանակել էին հանրապետության սահմանամերձ ու լեռնային շրջանների (հատկապես հյուսիսարևելյան, Զանգեզուր, Վայք, Վարդենիս և այլն) գյուղական վայրերում, չհարմարվելով տեղի և հատկապես բնակարանային պայմաններին, արտագաղթեցին հանրապետության քաղաքներ և մեծ մասամբ արտասահմանյան երկրներ [3]։

Ժամանակի ընթացքում արտագաղթի որոշիչ դրդապատճառ դարձան և աստիճանաբար ավելի սուր արտահայտված դարձան սոցիալական լարվածության, մասնավորապես աշխատանքի ասպարեզի նեղացման հետ ծագող նորանոր բարդություններ, որոնք ներքաշեցին նաև Հայաստանի մշտական բնակիչներին։ Բանն այն է, որ 1989-2000թթ. Հայաստանում մշտական բնակություն և գրանցում չունեցող կամ ունեցող փախստական-

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

ների և Հայաստանի մշտական բնակչության արտագաղթը, շատ ընդհանրությունների հետ մեկտեղ, ուներ մի շարք առանձնահատկություններ: Անկախացումից հետո Հայաստանից զանգվածային արտագաղթի համար հիմք հանդիսացան երկրի սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, մարդկանց բարոյահոգեբանական անմխիթար վիճակը, ինչպես և ղարաբաղյան պատերազմը։

1990-ական թթ. սկզբներից աշխատանքի շուկայում աշխատուժի պահանջարկի նկատմամբ նկատելի դարձավ և հետագայում ահագնացող չափեր ընդունեց առաջարկի խիստ գերազանցումը, ինչպես նաև գործազուրկների զանգվածային աճը։ Աշխատուժի առաջարկը գերազանցեց պահանջարկը նախկինում գործող արտադրությունների ծավալների անհարկի կրճատման, համապատասխան շահութաբերություն չապահովող և անմր-ցունակ արտադրությունների լուծարման հետևանքով։ Ուսումնասիրությունները վկայում են, որ 1991-1993թթ. և հետագայում ամենից առաջ արտագաղթել է հասարակության ունևոր խավը (բոլոր արտագաղթողների 10-12%-ը), որակյալ մասնագետները (12-15%-ը), բարձր որակավորում չունեցող այն անձինք, որոնք պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք [4]։

Հայաստանը պատկանում է այն եզակի երկրների թվին, որոնք նվազ նյութական հնարավորությունների և երկրում չափազանց նվազ երկարատև կապիտալ ներդրումների պայմաններում աչքի էին ընկնում կապիտալի արտահանության մեծ չափերով։ Մինչդեռ, գաղթի քաղաքականության տեսանկյունից չափազանց կարևորվում է հայրենական կապիտալը երկրում ներդնելու, դրա ուղղությունների ընտրության քաղաքականությունը, ինչը բարձր արդյունավետության հետ միասին կապահովի ավելի մեծ զբաղվածություն։ Արտադրության ծավալների անկման հետ միասին դրան նպաստեցին նաև ենթակառուցվածքային (ծառայություն, տրանսպորտ և այլն) համակարգի ցածր մակարդակը, հանրապետությունում ձեռներեցությունն ակտիվորեն չխրախուսելու, հայրենական արտադրողների շահերի և իրավունքների պաշտպանության օրենսդրական նորմերի բացակայությունը, անկատար հարկային քաղաքականությունը։

Այսպիսով, աշխատուժի առաջարկի նկատելի բարձրացումը, որ գոյանում էր հասարակական արտադրության ծավալների անկման հետևանքով և ուղեկցվում աշխատանքից ազատվողների թվաքանակի աճի, աշխատուժի պահանջարկի խիստ նվազման, աշխատանքային տարիք մուտք գործող, տնտեսապես ակտիվ տարիքի բնակչության աննախընթաց աճի օբյեկտիվ ընթացքով, բախվեց հետընթաց ապրող հասարակական արտադրության խնդիրներին։ Արդյունքում աշխատուժի առաջարկը տեղի տվեց զանգվածային արտագաղթի' իր հետ բերելով գործազրկության, աշ-

83

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

խատատեղե ինքնակամ լքելու հետևանքով չաշխատող բնակչության ստվար զանգվածների գոյացում։

Հետագայում այս գործընթացը շարունակվեց, այն տարբերությամբ, սակայն, որ եթե 1988-1993թթ. միջպետական գաղթի տարիներին արտագաղթի հիմնական դրդապատճառների շարքում որոշիչը փախստականները, աղետի և սահմանամերձ գոտու բնակիչներն էին, ապա վերջին 10-12 տարում որակապես փոխվել են արտագաղթի շարժառիթները' ընդունելով հիմնականում տնտեսական բնույթ և գերազանցապես ընդգրկելով Հայաստանի մշտական բնակչությունը։ Դա կապված է Հայաստանում աշխատանքի շուկայի ձևավորման ընթացքում աշխատուժի պահանջարկի և առաջարկի անհաշվեկշռության խորացման, աշխատանքի միջազգային շուկայում հայ աշխատավորական զանգվածների մասնակցության աստիճանի բարձրացման հետ։ Դեր են խաղում ՀՀ և միջազգային աշխատանքի շուկաների տարողունակության աճի տեմպերի և աշխատուժի արժեքների անհամեմատելի մեծ տարբերությունները։

3. Արտագաղթողների սեոատարիքայինխմբերի առանձնահատկությունները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ընդհանրացված տվյալներով 1991-1998թթ. Հայաստանից մեկնելու հիմնական դրդապատճառները հետևյալ պատկերն են ներկայացնում (տե ս Աղյուսակ 1):

Աղյուսակ 1

1991-1998թթ. Հայաստանից մեկնելու հիմնական դրդապատճառները (%-ով) [5]

Դրդապատճառները1 0-19 20-49 50 + Ընդամենը

Կ Տ Կ Տ Կ Տ Կ Տ

Աշխատատեղերի բացակայությունը 4 3 31 50 17 45 24 46

Մասնագիտական աշխատանքի բացակայությունը 1 1 4 5 2 5 3 5

Բավարար կենսամակարդակի համար վաստակելու անհնարինությունը 3 - 15 20 13 21 12 18

Սոցիալական, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը 5 3 8 5 3 7 6 5

Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը - - 1 2 - 1 1 2

Հայաստանում զարգացման հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը - - 4 5 3 2 3 5

Ձեռներեցությամբ զբաղվելու դժվարությունները - - 1 4 - 4 1 4

Ընտանիքի վերամիավորումը 11 12 7 7 23 7 10 7

Այլ

1 Հետագա տարիների հետազոտությունների պատկերը գրեթե կրկնվում է, և առաջին պլան է մղվում տնտեսական գործոնը։ Հարկավոր է նկատի առնել, որ արտագաղթողների մեծ մասն ունի միջնակարգ, միջնակարգ մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթություն։

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

Ինչպես նկատում ենք, կանայք ու տղամարդիկ հանրապետությունից մեկնում են հիմնականում ամեն սեռին և տարիքին յուրահատուկ դրդապատճառներով։ Աշխատատեղերի բացակայությունը և բավարար կենսամակարդակ ապահովելու բարդությունները հատկապես հատուկ են տղամարդկանց։ Մեկնում է տղամարդկանց 64, կանանց 36 %-ը։ Դրա փոխարեն, կանայք հիմնականում մեկնում են ընտանիքների միավորման նկատառումներով։ Այս շարժառիթով մեկնում է կանանց 40, տղամարդկանց ընդամենը 8%-ը (կանայք գնում են ամուսիններին միանալու նպատակով)։ Դա, ինքնին, վկայում է բացակայողների այնտեղ մնալու և դեռևս չվերադառնալու կայուն վճռի մասին։ Այլ պատճառներով մեկնողների թվում, մեծ մասամբ, ընդգրկվում են 50 և ավելի տարիք ունեցող կանայք։

«Սոցիալական, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ»-ը նշող կանանց ու տղամարդկանց թիվը գրեթե հավասար է և այնքան էլ մեծ տոկոս չի կազմում։ Նույնը կարելի է ասել «Հայաստանում զարգացման հեռանկարի նկատմամբ հավատի բացակայության» դրդապատճառով հանրապետությունից մեկնողների մասին (կանանց 3%-ը և տղամարդկանց 5%-ը)։ Որոշակի տարբերություն է նկատվում մեկնողների տարիքային խմբերի միջև։ Աշխատատեղերի բացակայության և բավարար կենսամակարդակի համար վաստակելու անհնարինության պատճառով մեկնում են հիմնականում 20-50 և ավելի տարիք ունեցող տղամարդիկ։ 20-49 տարեկանում մեկնող տղամարդկանց 50 և կանանց 31%-ը, 50 և ավելի տարիք ունեցող տղամարդկանց 45 և կանանց 24%-ը մեկնում է աշխատատեղի բացակայության պատճառով։ Բավարար կենսամակարդակի համար վաստակի անհնարինությունը դրդապատճառ է նշում 20-49 տարեկանում մեկնող տղամարդկանց 20, կանանց 15%, իսկ 50 և ավելի տարիք ունեցողների, համապատասխանաբար, 21% և 13%-ը։

Մյուս կողմից, ՀՀ ԱՎԾ 2002թ. հետազոտություններում, մասնավորապես, ուշագրավ են միգրացիայի սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։ Ի տարբերություն 1990թ. հետազոտության, երբ արտագաղթող կանանց 20-49 տարիքային խումբը կազմում էր 53%, ապա դրանց թիվը 2002թ. ավելացավ և կազմեց 60%։ Ըստ որում, այդ տարիքային խմբի կանայք ավելի շարժունակ են, քան տղամարդիկ (2000թ. արտագաղթել է վերջիններիս 38%-ը)։ Մինչև 19 տարեկանների տարիքային խմբում 2002թ. արտագաղթել է կանանց 21 և տղամարդկանց 36%-ը։ Անհրաժեշտ է հիշատակել նաև, որ այդ ցուցանիշները երկու խմբի համար էլ 1990թ. գրեթե նույնն էին (30 և 31%)։ Գաղթի ակտիվության ամենացածր մակարդակը նկատվում է 50 տարեկանից բարձր խմբերում, որտեղ տղամարդիկ 2002թ. կազմում էին 26, իսկ կանայք 19% (1991թ. այդ երկու խմբերի ցուցանիշը մոտ էր 15%-ի) [6]։

85

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ինչպես տեսնում ենք, արտագաղթողների մեծ մասը երիտասարդ է, և այդ մասին վկայում են նաև այլ սոցիոլոգիական հետազոտություններ։ Ներգաղթի կամ արտագաղթի հարցերում արգելքներ չկան, երևույթները զարգանում և ընթացք են ստանում ինքնաբերաբար։

4. Արտագաղթի դրական և բացասական նշանակությունը

Հայաստանի բնակչության արտագաղթը դրական նշանակության հետ միասին ունեցել է նաև բացասական հետևանքներ։ Հայաստանի հետ միջպետական տեղաշարժերի դրական նշանակությունն արտահայտվել է.

• Հայաստանից արտագաղթող բնակչության հիմնական զանգվածն այլ երկրներում ունեցել է զբաղվածություն' դրանով իսկ չունենալով գործազուրկի կարգավիճակ ու սոցիալ-բարոյական արժեզրկման թերարժեքություն,

• նպաստել է հայրենիքում բնակչության զգալի հատվածի գոյապահ-պանությանը, նույնիսկ կենսագործունեությանը աշխատանքային վաստակի ինչ-որ չափ բաժին հանելով մայր երկրում բնակվող հարազատներին։ Արտասահմանում հայ գաղթականների վաստակը, որը տասնյակ անգամներ գերազանցում է մայր երկրում նույնատիպ աշխատանք կատարող մարդկանց վաստակը, արտագաղթի չափերն ավելացնող և ներգաղթը կաշկանդող գործոն է,

• մեղմացրել է մայր երկրում գործազրկության պոտենցիալը և սոցիալական լարվածության ավելի սուր արտահայտվածության ընթացքը, տեղի բնակչության հետագա խիստ բևեռացումը,

• թեև աննշմարելի, բայց ինչ-որ չափով խթանել է մայր երկրում ձեռներեցության լուրջ քայլեր ձեռնարկելուն, մասնավորապես մասնավոր առևտրի ցանցի ընդլայնման, բնակչության սպասարկման, ծառայությունների ոլորտի և, որոշ չափով, փոքր գործարարության աշխուժացման առումով։

Ինչ խոսք, առավել մտահոգիչ են արտագաղթի թողած բացասական տնտեսական հետևանքները, այսպես'

• այն նպաստել է հայրենական կապիտալի արտահանությանը։ Բնակչության արտագաղթն, իր հերթին, ավելի մեծ թափ հաղորդեց կապիտալի արտահանության հետագա ընթացքին։ Պակասեցին արտադրության մեջ կապիտալ ներդրումները, ինչի հետևանքով չապահովվեց հասարակական արտադրության ոչ միայն ընդլայնված, այլև պարզ վերարտադրությունը,

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

• արտագաղթը չի բխում երկրի պաշտպանունակության և ռազմական հզորության զարգացման շահերից։ Այն ընդգրկում է նախ զորակոչային տարիքի երիտասարդությանը հանգեցնելով նրա ընդհանուր թվաքանակի նվազմանը։ Արտագաղթի պատճառով այն ավելի զգալի կդառնա 2010 թվականից սկսած, երբ այդ տարիք կթևակոխեն 1990-ականների վերջերին ծնված տղաները, որոնք, ինչպես հայտնի է, շատ քիչ են (1993-2001թթ. ծնվողների թիվը տարեկան նվազել էր 60%-ով)։ Երկրորդ հերթին արտագաղթն ընդգրկում է սահմանամերձ գոտիների բնակչությանը, իսկ երրորդ հերթին արտադրության ռազմավարական ճյուղերի ներկայացուցիչներին, մասնավորապես «ուղեղներին»,

• արտագաղթի պատճառով երիտասարդությունը, ըստ էության, չի նպաստում ազգային տնտեսության զարգացմանը։ Հետևաբար, հայրենական տնտեսությունը զրկվում է սեփական արտադրողների հաշվին նաև պետական բյուջե մուտքագրվող միջոցներից, որոնք կարող էին ծառայել ոչ միայն արտադրության աշխուժացման, նրա ընդլայնման, այլև սոցիալական խնդիրների լուծման նպատակներին,

• շատերը, ազգային շուկայում զրկված լինելով մասնագիտական զբաղվածությունից, կորցնում են կապն աշխատանքի շուկայի հետ, արդյունքում մայր երկրում իջնում են արտադրանքի որակական ցուցանիշնե-րը, աշխատանքի արտադրողականությունն ու մրցունակությունը։

Ժողովրդագրական հետևանքներ.- 1. Արտագաղթը, ամենից առաջ, ազդում է բնակչության գենոֆոնդի վրա։ Այդ ազդեցությունն արտահայտվում է ուղղակի և անուղղակի առումներով (ուղղակի, երբ արտագաղթի չափով պակասում է բնակչությունը, անուղղակի, երբ նվազում է բնակչության բնական աճը, քանի որ երեխաները ծնվում են այլ երկրներում)։

Հայաստանի Հանրապետության ԱՎԾ պաշտոնական տվյալներով գաղթն ըստ օդային տրանսպորտով փոխադրումների ծավալների ունեցել է հետևյալ պատկերը (տե ս Աղյուսակ 2): Հայաստանի պետական սահմանը հատող բնակչության թվաքանակը և կազմն ուսումնասիրելու նպատակով, բացի օդային տրանսպորտից, նկատի են առնվել նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումները։ Ըստ «ՀՀ երկաթուղի» դեպարտամենտի հաշվառած տվյալների, հանրապետությունից մեկնողների թվաքանակը գերազանցել է ժամանողների թվաքանակը։ Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի վարչության (Գոգավան, Բագրատաշեն), ՀՀ Պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության (Բավրա) և Մեղրիի սահմանային կետերի հաշվառած տվյալներին, մեկնողների թվաքանակը

87

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

չեչիե չափերով գերազանցել է ժամանողների թվաքաեակը1:

Աղյուսակ 2.

Օդաիե տրանսպորտովուղնորափոխադյաւմևերի ծավալեերը 1992-2003թթ. (հազար մարդ)1 2

Տարեթվեր Ժամանել եե Մեկնելեե Միգրացիայի աճ (+, -)

1992 636.9 865.5 -228.6

1993 689.9 831.0 -141.1

1994 470.0 597.8 -127.8

1995 469.5 507.0 -37.5

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1996 496.9 517.4 -20.5

1997 473.6 504.9 -31.3

1998 415.3 439.7 -24.4

1999 311.6 318.6 -7.0

2000 292.7 318.4 -25.7

2001 373,3 395,3 -22,0

2002 434,9 438,0 -3,1

2003 460,0 483,1 -23,1

Ըեդամեեը 5524,8 6216,9 -692,1

Պետք է եշել, որ 1992-2005թթ. Հայաստանից արտագաղթող բնակչության բավական ստվար զանգվածներ, Հայաստանում պահպանելով իրեեց գրանցումը, իրականում բնակվում եե երա սահմաններից դուրս: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության գաղթի բացասական մնացորդը 1991-1995թթ. 1 մլե մարդուց շատ քիչ է պակաս: Արդյունքում 1992-2005թթ. արտագաղթողների ընդհանուր թիվը հաշվվում էր շուրջ 1 մլե 350-1 մլե 400 հազ. մարդ:

Պետք է եշել, որ արտագաղթող բնակչության աճը դարձել է բնակչության եվազմաե աղբյուր, իեչը որոշակի վտաեգ է ներկայացնում հանրապետության բնակչության գենոֆոնդի համար: Բնակչության բեակաե աճի, մասնավորապես պտղաբերության վրա ազդում է եան մարդկանց կենսագործունեության ցածր մակարդակը: Աեըեդհատ ավելանում է ֆիզիոլոգիական նորմերից մի քաեի անգամ ցածր ապահովվածություն ունեցող մարդկանց բացարձակ թիվը, բնակչության ընդհանուր թվակազմում դրանց տեսակարար կշիռը: Մի մասը գտնվում է կենսագործունեության ընդունելի

1 Հարցման կետեր եե ընտրվել եան միջպետական հաղորդակցության հանգուցային հատմաե կետերը (Երնաեի ավտոկայանը ն «Էրեբուեի» հյուրանոցի հրապարակը), ցամաքային ուղնորափոխադրումեերի «Բավրա» սահմանային կետը:

2 Ուղնորափոխադրումեերի սահմանը հատելու նպատակով կազմվել եե հարցաթերթիկներ. որպես հատմաե կետեր ընտրվել եե Երնաե քաղաքի «Զվարթնոց» ն «Էրեբուեի», Գյումրի քաղաքի օդանավակայանները (տես ՀՀ սահմանային ուղնորափոխադրումեերի ԱՎԾ Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) ՏԱՍԻՍ հետազոտության ծրագիրը, 1999, էջ 31)

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

սահմաններից ներքև, մի զգալի մասը (կեսից ավելին) չունի նվազագույն կենսամակարդակ ապահովելու հնարավորություն։

2. Արտագաղթը հանգեցնում է մայր երկրի բնակչության սեռատարի-քային կազմի ձևախեղմանը, ընտանիքների փոքրացմանը, ամուսնության շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության խեղաթյուրմանը։ Արտագաղթի պատճառով հայրենիքում տղաները քիչ են, աղջիկները շատ, հետաձգվել է ամուսնության միջին տարիքը։

3. Փաստորեն փոխվել է նաև բնակչության տարիքային բուրգը։ Ի հաշիվ արտագաղթող երիտասարդության բնակչությունը ծերանում է։ Բնակչության թվակազմում ծեր բնակչության տեսակարար կշռի բարձրանալն ուղեկցվում է աշխատանքային և անչափահաս տարիքի բնակչության տեսակարար կշռի անկմամբ։ Ուստի, ծերանում է նաև աշխատանքային տարիքի բնակչությունը։

4. Արտագաղթը հանգեցրել է ծնվող երեխաների թվի նվազմանը, մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների թվի կտրուկ անկմանը։ Օրինակ, 19932001 թթ. ծնվում էր 80-ակաեեերիե ծնված երեխաների 35-40%-ը։ Բարեբախտաբար, 2002թ. ծնունդն ավելացավ (եթե 2000թ. ծնվում էին 31500 երեխա, ապա 2004թ. ծնվեցին 37 հազ. երեխա), ծննդի աճն աստիճանաբար կշարունակվի մինչև 2012թ.: Իրոք, մեր կողմից ենթադրվում էր, որ XXI դարի առաջին տասնամյակի սկզբներից ծնունդը կավելանա, ինչն իրատեսական է' ելնելով 1980-ականների բարձր ծնունդի' ծննդաբերող տարիք թևակոխելու իրողությունից (1986թ. ծնվեցին 81,2 հազ. երեխա):

5. Զանգվածային արտագաղթի հետևանքով ընդհատվել է որակյալ աշխատուժի վերարտադրության նորմալ ընթացքը, խաթարվել են աշխատանքային տարիքի սերնդափոխության շղթայի օղակները։

6. Բնակչության արտագաղթին մասնակցել են զանազան սոցիալ-ժողովրդագրական խմբեր։ Դրանք տարբերվում են նաև իրենց չափերով, սեռատարիքային կազմով։ Այդ սոցիալ-ժողովրդագրական խմբերի նման անհամաչափ մասնակցությունը հանգեցրել է հանրապետության բնակչության որակական կազմի փոփոխության, քանի որ արտագաղթողների շարքերում մեծ տոկոս են կազմում երիտասարդ աշխատանքային տարիքի, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացի ջահակիր բարձր որակավորում ունեցող անձինք։

7. Արտագաղթը հանգեցրել է հայրենիքում աշխատող բնակչության բեռնվածության բարձրացմանը չաշխատող և խնամքի տակ գտնվող անձանցով (սպառողներով)։

8. ժամանակավոր արտագաղթն անվերադարձ գաղթի հիմք է դառնում։ Վերադարձի խնդիրն առնչվում է ոչ միայն մայր հայրենիքում տեղի

89

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ունեցող սոցիալ-տետեսակաե դրական կամ բացասական տեղաշարժերի, այլև, արտագաղթողների սերտաճման լեզվի, ազգային մշակույթի, հոգեբանական կերպարի ու նոր արժեքների ձևավորման հետ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներին (և ոչ միայն), մասնավորապես աճող սերնդին, սպառնում է ձուլման վտանգը։ Լուրջ բարդություններ են գոյանում նաև հայրենադարձների համար։

5. Աշխատանքի շուկայի պետական կարգավորումը' արտագաղթը մեղմելու պայման

Ելնելով գաղթի սոցիալական ֆունկցիաների կարևորությունից անհրաժեշտ է կիրառել զբաղվածության նպատակամղված քաղաքականություն, նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով թուլացնել սոցիալական լարվածությունը, պայմաններ ստեղծել բնակչության արտագաղթը նվազեցնելու և արտասահմանյան երկրներում անլեգալ գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։ Բանն այն է, որ աշխատանքի շուկայում լարվածությունն ուժեղացավ տնտեսության հետադիմական կառուցվածքային փոփոխությունների հետևանքով: Առաջին հերթին դա իր արտահայտությունը գտավ ծանր ու թեթև արդյունաբերության ճյուղերի (մեքենաշինության, հատկապես էլեկտրատեխնիկական, մետաղաձուլության, կաշեգործության, տեքստիլ և այլն) կազմալուծման մեջ, որոնք հիմնված էին ներկրվող հումքային ռեսուրսների վերամշակման բազայի վրա (մետաղ, նավթ, գազ, ածուխ, փայտանյութ, կաշի, տեքստիլի հումքատե-սակներ և այլն): Պատճառը միայն տնտեսական կապերի խզումը չէր: Այդ մասին է վկայում, օրինակ, այն, որ ներկայումս գյուղատնտեսական հումքի առկայության պայմաններում չեն գործում դրանք վերամշակող սննդի, տեքստիլ և տրիկոտաժի արդյունաբերության շատ ձեռնարկություններ:

Զարգացած երկրներում ընդլայնվելու սահմանափակ հնարավորություններով օժտված, ավանդական արտադրություններից և ճյուղերից ազատվող աշխատուժը ներճյուղային և միջճյուղային վերաբաշխմամբ զբաղմունք է գտնում տեխնոլոգիական տեսակետից առաջադեմ և ընդլայնվող ճյուղերում: Այսպիսով, անկախության առաջին տասնամյակում արդյունաբերությունից, շինարարությունից, տրանսպորտից, գիտության և կրթության ասպարեզից արտամղվող որակյալ աշխատուժն արտագաղթողների հետ միասին զբաղմունք գտավ առևտրում, ծառայությունների ոլորտում և շուկայական ենթակառուցվածքի այլ ճյուղերում։ Մյուս կողմից աշխատանքի շուկայի վրա որոշակի ազդեցություն թողեց բնակչության ցածր կենսամակարդակը, որի հետևանքով աշխատանքի շուկա ներթափանցեցին ընտանիքների անչափահաս անդամները: Արդյունքում Հայաս-

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

տանում աշխատանքի շուկայի ձևավորման ընթացքում խստորեն նեղացել եե վարձու աշխատողների սոցիալական իրավունքների ու շահերի պաշտպանության հնարավորությունները:

Կարևոր նշանակություն են ձեռք բերում աշխատանքի շուկայի ներկա և ապագա իրավիճակների ռեզերվների գնահատումն ու դասակարգումը: Այս պարագայում նկատի են առնվում.

1. աշխատանքի շուկայի սահմաններն ընդլայնող կամ նեղացնող ռեզերվները, որոնք կարող են ի հայտ գալ կամ անհետանալ երկրի սո-ցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության հետ կապված,

2. արտադրությունից կտրված սովորողները, վարձակալական կամ պայմանագրային վարձակալական հիմունքներով ֆերմերային տնտեսություններում ընդգրկվածները, աշխատունակությունը դեռևս պահպանած թոշակառուներն ու հաշմանդամները, անհատական և ընտանեկան աշխատանքային գործունեության մեջ ընդգրկվածները: Ընտանիքի շնչային սպառման մակարդակի յուրաքանչյուր փոփոխություն նրանց կարող է դրդել ներքաշվելու աշխատանքի շուկա և ընդհակառակը պահել ռեզերվային վիճակում,

3. զինուժում զինծառայության, զինակոչի հետ կապված աշխատուժի ռեզերվները:

Տնտեսական և հատկապես տեղական ռեսուրսների օգտագործման ակտիվ քաղաքականությամբ հարկավոր է նպաստել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ակտիվ տնտեսական, հատկապես տեղական ռեսուրսները տնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու հստակ քաղաքականությամբ անհրաժեշտ է նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, աշխատուժի նվազագույն արժեքը և աշխատավարձի նվազագույն մակարդակը, ինչպես նաև նվազագույն կենսաթոշակների, նպաստների չափերը հասցնել գոնե նվազագույն կենսամակարդակի, կասեցնել աշխատուժի հետագա ապաորակավորման ընթացքը, սեփական արտադրողների շահերը պաշտպանելու և հովանավորական քաղաքականությամբ խթանել մանր գործարարությունը, մեղմել հասարակության ցցուն բևեռացման ընթացքը:

Հանգուցային հարցերից մեկը աշխատանքի շուկայի պետական կարգավորման անհրաժեշտության հիմնավորման հարցն է: Գերխնդիրը զբաղվածության պետական քաղաքականության մշակումն է, այդ հարցում պետության կարգավորիչ դերի հստակեցումը [7]: Այդ քաղաքականությունը պետք է տարածվի պետական և ոչ պետական կառույցների գործունեության վրա, իսկ կենսագործման հիմքում լինեն աշխատուժի առաջարկի և

91

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

պահանջարկի որոշ հավասարակշռության ապահովմանը նպաստող օրենքները և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը։ Խիստ անհրաժեշտ է դառնում աշխատանքի շուկան կարգավորող լծակների մշակումը, ինչը պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Դա առավել ևս անհրաժեշտ է գործազրկության և թերզբաղվածության պայմաններում, քանի որ ժողովրդագրական գործոնի հետ միասին գործազրկությունը շատ բանով կանխորոշում է աշխատանքային շուկայի իրավիճակը և աշխատանքային միջոցների օգտագործման ընթացքը։

Աշխատանքի շուկան, իր հերթին, հասարակական արտադրության արդյունավետության մեծացման և սպառողական շուկայի հետագա զարգացման կարևոր նախադրյալն է։ Ակնհայտ է նաև, որ արտադրության ծավալների ընդլայնման հետ մեկտեղ զբաղվածության աճն ուղիղ համեմատական է միավոր արտադրանքի հաշվով ծախսերի կրճատմանը, ուստի ապրանքների արժեքի նվազմանը, եթե այն տեղի է ունենում նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրմամբ։ Աշխատանքի շուկան և զբաղվածության ոլորտը ոչ միայն պետական կառավարման հարաբերականորեն ինքնուրույն ենթահամակարգ են, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջ ռազմավարության առաջնահերթային մասը։

Այսպիսով, աշխատանքի շուկայում պետությունը կարող է կիրառել սպառողական և գործուն քաղաքականություն։ Սպառողական (պասիվ) քաղաքականության հիմնական էությունը գործազուրկների դրամական նպաստների վճարման համակարգի մշակումն է, նպաստի չափերի սահմանումն այն հաշվով, որ դրանով իսկ հնարավոր լինի ապահովել գործազուրկի և նրա խնամքի տակ գտնվող անձանց գոյության նվազագույն մակարդակը, ոչ դրամական ձևերով նրանց սոցիալական պաշտպանվածու-թյան կազմակերպումը։

ԱՊՀ երկրներում և Հայաստանում կիրառվող տնտեսական քաղաքականության էությունն առայժմ չի բխում բնակչության անգամ նվազագույն զբաղվածությունն ապահովելու անհրաժեշտությունից։ Այդ բնագավառը թողնված է ինքնահոսի։ Շուկայական տնտեսություն ունեցող երկրներում տարածված է գործազուրկների ապահովագրությունը։ Դա նույնպես սպառողական քաղաքականության բաղադրամասն է։ Հայաստանում մասնավորեցումն ու ապապետականացումը չուղեկցվեցին ապահովագրական ընկերությունների կազմավորմամբ։

Բնակչության սպառունակ պահանջարկի խիստ անկման պայմաններում գործազրկությունից մարդկանց ապահովագրումը հիմնականում ուղղված է գնողունակությունն ինչ-որ մակարդակի պահելուն ֆինանսական խթանների ինքնաշխատ համակարգի միջոցով։ Զբաղվածության պե-

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

տակաե գործուն քաղաքականության նպատակը մարդկանց մրցակցությունը մեծացնող միջոցառումների համակարգի մշակումն ու կիրառումն է։ Տվյալ դեպքում նկատի է առնվում ուսուցման, մասնագիտացման և վերապատրաստման, խորհրդատվության կազմակերպումը, մանր գործարարությանը, անհատական աշխատանքային գործունեությանը նպաստող պետական քաղաքականության իրականացումը։

Անցումը շուկայական հարաբերությունների ենթադրում է բնակչության զբաղվածության և արտադրողական ուժերի տեղաբաշխման ոլորտում պետության քաղաքականության որակական փոփոխություն։ Վերջինս պայմանավորված է ոչ միայն նրանով, որ շուկայական կառավարման անցնող պետական ձեռնարկությունները պետք է օժտված լինեն աշխատանքային միջոցների ծավալն ու որակը սահմանելու ավելի մեծ ինքնուրույնությամբ, այլև, որ հետագա զարգացում պետք է ստանան տնտեսական գործունեության ոչ պետական ձևերը։ Անցումը շուկային ենթադրում է տնտեսության մեջ ազատ և անկախ ապրանքարտադրողների առկայություն։ Բազմասեփականության պայմաններում աշխատանքի ոլորտում պետության նախկին անմիջական վերահսկողության փոխարեն վճռական նշանակություն պետք է ստանա աշխատանքային հարաբերությունների օրենսդրական կարգավորումը' աշխատակազմի իրավունքների պաշտպանման, աշխատանքային պայմանների բարելավման նպատակներով։

Զբաղվածության պետական քաղաքականության իրականացման գործընթացում մասնավոր գործատուներին, մասնավորապես փոքր և միջին գործարարությամբ զբաղվող ձեռներեցներին լայնորեն ընդգրկելու նպատակով, հավանաբար, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան արտոնություններ ապահովող հատուկ օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն կընձեռի.

• նվազեցնել զբաղվածության նպատակով եկամուտներից պետական բյուջե մուտքագրվող, սոցիալական ապահովությանը հատկացվող մուծումների չափերն այն գործատուներից, ովքեր նոր աշխատատեղեր են ստեղծել, ուր ընդգրկել են առաջին անգամ աշխատելու ցանկություն ունեցող և աշխատանքային տարիք մուտք գործած քաղաքացիների, ինչպես նաև կանանց և դպրոցի շրջանավարտների,

• զբաղվածության ոլորտն ընդլայնելու համար հատուկ ռիսկի դիմած գործատուներին սատար կանգնել սոցիալական ապահովության ֆոնդերի հաշվին,

• ցածր տոկոսադրույքներով, մարման երկարատև ժամկետներով արտոնյալ վարկ տրամադրել պետական համակարգի մեջ չմտնող այն ձեռներեցներին, ովքեր նոր աշխատատեղեր ստեղծելու համար ներ-

93

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

դրումներ եե կատարել ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր արտադրություններում, նրանց ընձեռել համապատասխան պայմաններ և շահագրգռել պետական նպատակային ծրագրերի մեջ ընդգրկվելու համար,

• առանձնահատուկ ուշադրություն նվիրել պետական և մասնավոր ոլորտներում պայմանագրային հիմունքներով պետական պատվերների և գնման երաշխավորված համակարգի ձևավորմանն ու զարգացմանը,

• իջեցնել այն ձեռներեցների գանձվող շահութահարկի տոկոսադրույք-ները, ովքեր ստեղծել են նոր աշխատատեղեր, խուսափել են աշխատատեղերի անհարկի կրճատումներից, գանձվող շահույթի նվազման չափերը կախվածության մեջ դնել նոր աշխատատեղերի ստեղծման, դրանցում ընդգրկվողների որակավորման մակարդակի, որակավորում ունեցող աշխատողներին իրենց աշխատատեղերում պահելու չափանիշներից,

• ձեռնարկել սպասվելիք ազատումներ նախապես համաձայնեցնելով զբաղվածության ծառայության մարմինների և արհմիությունների հետ,

• կիրառել աշխատակիցների որակյալ մասին տեղում պահելու քաղաքականություն, օգտագործել արտասահմանյան երկրների փորձը, երբ տնտեսության ճգնաժամային իրավիճակի պայմաններում հիմնական կադրային կազմի պահպանումը լուրջ հաջողություններ է ապահովում հենց ծախսերը նվազեցնելու իմաստով,

• պետական պատվերների միջոցով նպաստել աշխատուժի միջմար-զային և միջճյուղային բաշխմանը, իրականացնել նպատակային տարաբնակեցումներ,

• առանձնահատուկ պայմաններ ստեղծել պետական համակարգի մեջ չմտնող այն ձեռներեցների համար, որոնք մեծ ռիսկի են դիմել և իրենց տնտեսական գործունեությամբ նպաստում են հանրապետության առանձին տարածքներում զանգվածային գործազրկությունը մեղմելուն, զբաղվածության արդյունավետության բարձրացմանը, կասեցնում են բնակչության անհարկի արտագաղթը։

Առաջարկվում են զբաղվածության սոցիալ-տնտեսական կարգավորման ուղղությունների համապետական միջոցառումների տարբերակված մեթոդներ: Դրանք ունեն հետևյալ տեսքը.

1. սոցիալ-ժողովրդագրական,

2. ընդհանուր տնտեսական,

3. աշխատանքով ապահովում և աջակցություն սոցիալական ոլորտում:

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

Այսպիսով, պետք է մտահոգվել նոր աշխատատեղերի ստեղծման պետական ազգային քաղաքականության մշակմամբ, երբ առաջին պլան է մղվում աշխատանքի շուկայի ձևավորման պետական ռազմավարական քաղաքականությունը:

6. Սոցիալ-տնտեսական նախադրյալների ապահովումը' որպես երիտասարդության արտագադթը մեղմելու հրամայական

Չափազանց կարևոր է աշխատանքային ներուժի որակական մակարդակի բարձրացումը: Սակայն տնտեսության որոշ ճյուղերում ինչ-որ չափով ընկել է որակավորում պահանջող աշխատանքի հարգը, նվազել երիտասարդության հետաքրքրությունը որակավորում պահանջող մասնագիտու-թյունների (բացառությամբ բանկային, ֆիեաեսավարկայիե և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերը) նկատմամբ: Երկրի և հասարակության համար անցանկալի հետևանքներով է հղի ուղեղների, դեֆիցիտային մասնագիտությունների և, ընդհանրապես, պրոֆեսիոնալ բարձր որակավորման մասնագետների արտագաղթը: Դրա հետևանքով վտանգվել է հայրենական աշխատանքային ներուժի արդյունավետությունը: Դա տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ հայրենիքում ստացած նրանց մասնագիտական որակավորումը, օժտվածությունը զգալիորեն չեն ծառայում հայրենիքի շահերին, այլև այն պատճառով, որ բարձր որակավորման աշխատուժի արժեզրկումն ակնհայտ է [8]: Համապատասխան աշխատանքի հեռանկարի բացակայության պատճառով նրանք մեծ մասամբ տեղափոխվել են իրենց որակավորման հետ կապ չունեցող ցածր որակավորման աշխատանքների ոլորտներ: Դրանով իսկ ոչ միայն անիմաստ վատնվել է մարդկային կապիտալը, այլև դանդաղել է նրա կուտակումը, քանի որ մասնագետները դիմել են շատ պարզ գիտելիքներ պահանջող, բայց արագ օգուտ բերող զբաղմունքների [8]: Ուղեղների արտագաղթից շահում են նրանց ընդունող երկրները, քանի որ այդ երկրները, ծախսեր չկատարելով կրթության, պրոֆեսիոնալ մասնագիտական որակավորման համար, տնօրինում են պատրաստի կադրերի:

ԱՄՆ-ը, օրինակ, գիտնականների և բարձր որակավորում ունեցող կադրերի ներգաղթից տարեկան շահում է 80-100 մլրդ դոլար [9]: ԱՄՆ պետական քարտուղար Դեն Ռասելը տասնամյակներ առաջ նշել է. «ԱՄՆի համար ներգաղթը որոշվում է ոչ այնքան նրա թվով, որքան որակով: Ներգաղթը լավ կազմակերպելու պայմաններում այն կարող է դառնալ մեր հարստության աղբյուրը» [10]: Եվ մինչև օրս ԱՄՆ-ը այդ ուղեղները հավաքագրում է տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից: Մինչդեռ, Հայաստանում տնտեսության շատ կարևոր ճյուղերի համար մասնագետ կադրե-

95

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

րի պատրաստումն առայսօր չի բխել նրանց նկատմամբ իրական պահանջից, որը և տեղիք է տալիս ավելորդ գաղթի։

Հայաստանի կրթական համակարգն այսօր հայտնվել է մասնագիտական կամ տեխնիկական լրջագույն խնդիրների առջև, որոնց կարգավորման հարցի հրատապությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի ազգային շահերից։ Բացասական խմորումներ են ընթանում նաև կրթական ոլորտում ներգրավված անձանց (թե աշակերտական, ուսանողական և թե ուսուցչական, դասախոսական կազմում)' բարոյահոգեբանական նախա-տրամադրվածության առումով, ինչից, առաջին հերթին, տուժում են ողջ հասարակությունն ու նրա գիտատեխնիկական պոտենցիալը։

Պետք է նշել, որ աշխատունակ տարիքի բնակչության երիտասարդանալու բնականոն ընթացքը (1985-1992թթ. ծնվածներ, թեև նրանց զգալի մասն արտագաղթել է) չափազանց մեծ երաշխիք է հանրապետության աշխատանքային ներուժի որակական աճի համար: Որակական առումով, երիտասարդությունը հանրապետության աշխատանքային ներուժը բազմապատկում է ոչ միայն իր առողջությամբ, ֆիզիկական օժտվածությամբ, այլև, առաջին հերթին, համաշխարհային պահանջներից բխող մասնագետ դառնալու, գիտության ու տեխնիկայի հիմունքներին տիրապետելու պատ-րաստակամությամբ և իր հեռանկարով: Առաջին պլան է մղվում ոչ միայն ուսուցման համակարգի բոլոր օղակներում ուսումնառության գործի արմատական վերափոխումը, այլև աշխատանքային ներուժի օգտագործման արդյունավետությունն ապահովող նորագույն ճյուղերի զարգացման հույժ կարևոր խնդիրը:

Մտավոր աշխատուժի վերարտադրությունն ապահովելու և գործազրկության ծավալները հետագայում մեղմելու համար պետք է լուրջ քայլեր ձեռնարկել հենց այսօրվանից: Այդ նպատակով անհրաժեշտ է.

• պետական հովանավորական քաղաքականությամբ և օրենսդրական երաշխիքներով ապահովել մտավոր սեփականության պահպանումը, զարգացումն ու արդյունավետ օգտագործումը,

• համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով կասեցնել ուղեղների արտահոսքը մտավոր զբաղմունքի հետ առնչություն չունեցող այլ բնագավառներ և արտասահմանյան երկրներ: Փոխարենը խթա-նել արարումների արտահանությունը, ապահովել աշխատանքային ներուժի որակական մակարդակը համաշխարհային միջին մակարդակին մոտեցնելու պայմաններ,

• նպաստել կրթական համակարգի առողջացմանը, կրթական պետական համակարգի գործընթացի կազմակերպմանը արդի պահանջներին համապատասխան, ստեղծել պայմաններ երիտասարդության

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

օժտվածությանը համապատասխան պրոֆեսիոնալ մասնագիտական ուսուցման համար,

• բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության չափերը հավասարակշռել ժողովրդական տնտեսության կողմից ապագայում ներկայացվող պահանջների համեմատ,

• բուհերում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ավելացնել հեռանկարային մասնագիտությունների գծով ընդունվողների թիվը հնացած մասնագիտությունների գծով ընդունելությունները դադարեցնելու հաշվին,

• պատրաստվող և վերապատրաստվող որակյալ կադրերի քանակն ու որակը համապատասխանեցնել հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին, մասշտաբներին, կառուցվածքին,

• վերարտադրության ողջ ընթացքի կառավարումն արմատապես ձևա-փոխել կառավարման նոր ձևերին ու մեթոդներին համապատասխան։

Մտավոր սեփականության պահպանումն ու զարգացումը պետության հովանավորության կարիք են զգում։ Տվյալ դեպքում, անհրաժեշտ է խթանել այդ բնագավառներում զբաղված աշխատանքային ռեսուրսների որակական աճը ելնելով այն սկզբունքից, որ դրանցում զբաղված աշխատանքային ռեսուրսների որակական փոփոխությունները որոշակիորեն նպաստում են տնտեսության բոլոր ճյուղերում զբաղվածության արդյունավետության բարձրացմանը։ Վերջիններիս զարգացման վրա ավելի արտահայտիչ է հոգևոր ոլորտի հակադարձ ազդեցությունը։ Պետք է նպաստել հանրապետության գիտական առաջընթացին, որպեսզի այն դառնա գիտատեխնիկական առաջընթացի կրողը։ Այդ պատճառով էլ հոգևոր ոլորտն անընդհատ որակյալ աշխատուժի լրացուցիչ պահանջ է առաջադրում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես հոգևոր, այնպես էլ ծառայությունների ոլորտներն աշխատուժի նկատմամբ իրենց պահանջները կարող են ապահովել արտադրական ոլորտի կողմից տրամադրված միջոցներով, քանի որ այդ երկու ոլորտների ճյուղերի համար բյուջետային հատկացումների և, ընդհանրապես, կապիտալ ներդրումների աղբյուրն արտադրությունն է։ Հոգևոր ոլորտում են լուծվում բնակչության կրթական մակարդակի խնդիրները։ Դրա գործունեությունից է կախված կադրերի որակավորման, մասնագիտական պատրաստման, գիտատեխնիկական առաջընթացի պահանջների համեմատ նրանց վերաորակավորման գործի կազմակերպումը։ Բնակչության կրթական մակարդակն աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման կարևոր երաշխիք է։

97

ՎԽոջաբեկյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

7 Գաղթի հավանական միտումները

Գաղթի իրավիճակի գնահատումը թերի կլինի, եթե ինչ-որ ձևով չկանխատեսվի միջպետական գաղթի գործընթացների զարգացման միտումների հավանական ընթացքը XX-XXI դարերի հանգուցակետում [11-13]:

Մի բան հստակ է, որ Հայաստանում մոտ ապագայում «ավելցուկ» բնակչությունը, ինչպես այժմ, կպահպանվի, նույնիսկ առանձին փուլերում կակտիվանա: Դա, առաջին հերթին, կապված է հանրապետությունում սպասվող ժողովրդագրական իրավիճակի, ինչպես նաև այլ երկրներում հարյուր-հազարավոր հայ անօրինական գաղթականների առկայության հետ: Որոշ երկրներում, հենց այսօր, անլեգալ գաղթականներին մայր երկիր վերադառնալու խիստ առաջարկություններ են արվում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի աշխատանքի շուկայում «ավելցուկ» բնակչության պոտենցիալ ռեզերվ կարող է հանդես գալ սփյուռքը կախված նրանից, թե ինչպես կընթանան հետագա զարգացումները: Մոտ ապագայում ՀՀ բնակչության միջպետական գաղթի գործընթացների հետագա զարգացումը կախված է նաև մի շարք (երբեմն անկռահելի) պայմանականություններից։ Այդ պայմանականությունների վարքագծի ձևավորման հիմքում ընկած են ոչ միայն ՀՀ, այլև նրա հետ կապված մի շարք երկրների սոցիալ-տնտեսական, աշ-խարհաքաղաքական առնչությունները, միջազգային մասշտաբով աշխատանքի շուկայի ձևավորման, համաշխարհային ընդհանուր տնտեսության զարգացման (վերելքի կամ համընդհանուր ճգնաժամային իրավիճակների) ընթացքը և այլն: Այդ առումով գաղթի քաղաքականությունը պետք է արտահայտի ոչ միայն առանձին երկրների լոկալ, այլև գործընթացում ընդգրկված բոլոր երկրների ընդհանուր շահերը:

7.1. Արտագաղթի կարգավորումը

ա. Արտագաղթի հիմնական աղբյուրները.- Ուսումնասիրությունները հանգեցնում են այն եզրակացության, որ XXI դարասկզբին որպես Հայաստանից բնակչության արտագաղթի հիմնական աղբյուր, կարող են հանդես գալ.

• Սպասվելիք ժողովրդագրական իրավիճակը.

Ինչպես նկատեցինք, 1990-ականի կեսերից Հայաստանը թևակոխել է ժողովրդագրական զարգացման մի այնպիսի փուլ, երբ

1. ավելանում է աշխատանքային տարիք մուտք գործող և աշխատելու պահանջ ներկայացնող բնակչության բացարձակ թիվը,

2. նվազում է թոշակային տարիք մուտք գործող բնակչությունը, որի հետևանքով առաջիկայում նոր աշխատատեղեր քիչ կազատվեն,

3. 1996-2010թթ. կավելանա տնտեսապես ակտիվ տարիքի բնակչությունը:

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

1990-ակաե թթ. կեսերից աշխատուժի առաջարկի ավելցուկի մեծացումը և աշխատանքի շուկայում լարվածությունը կապված են աշխատանքային տարիք մուտք գործող այն սերնդի հետ, որ ծնվել է 1980-ական թթ. ընթացքում:

XX-XXI դարերի հանգուցակետում աշխատանքային տարիք մուտք գործող բնակչության աննախընթաց աճը, բնակչության ընդհանուր թվակազմում աշխատանքային տարիքի բնակչության տեսակարար կշիռը բարձրանալու հետ միասին, կնպաստի նրա երիտասարդացմանը (1992-2000թթ. մեծ արտագաղթի պատճառով Հայաստանից բնակչությունը զգալիորեն ծերացել է) և ակտիվ աշխատանքային տարիքի (25-55 տարեկաններ) թվի ավելացմանը: Մեր կանխատեսումներով ենթադրվում էր, որ 1996-2010թթ. ակտիվ աշխատանքային տարիքի բնակչությունը տարեկան միջին հաշվով պետք է կազմեր 1 մլն 300 հազ. մարդ, 1986-1990թթ. միջին տարեկան 1 մլն մարդու դիմաց: Արտագաղթի հետևանքով թեև այդ թիվը զգալիորեն նվազել է, բայց միևնույն է, կմնա բարձր մակարդակի վրա:

Բնակչության ընդհանուր թվակազմում աշխատանքային տարիքի տեսակարար կշիռը կբարձրանա նաև անչափահասների և թոշակառուների ավելի քիչ թվաքանակի հետևանքով: Աշխատանքային շուկայում ստեղծված իրավիճակի լարվածությունը կմեղմանա ոչ միայն աշխատատեղերի ենթադրվելիք թվի ավելացման, այլև տնտեսության կողմից պրոֆեսիոնալ մասնագիտական որակավորման նկատմամբ ներկայացվող պահանջարկի բարելավման և, ընդհանրապես, մասնագիտական որակավորման բարոյական արժևորման միջոցով: Դա ինքնին վկայում է, որ Հայաստանից բնակչության արտագաղթի հնարավորությունները կմեղմանան:

Ահա թե ինչու Հայաստանի տնտեսական զարգացման նպատակային ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել աշխատունակ տարիքի երիտասարդ բնակչության մեծ մասի որակավորման և զբաղվածության (արտասահմանում որակավորում է ստանում աշխատանքային տարիք մուտք գործողների 2/3-ը) խնդիրներին: Պետք է մշակել միջոցառումների մի համակարգ, որով հնարավոր լինի ապահովել զբաղվածությունը ժամանակակից արտադրություններում, որոնք մրցունակ լինեն աշխատանքի ու արտադրության կազմակերպման կուլտուրայով ու մակարդակով [8, с. 8]: Պատահական չէ, որ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլ երկրներում աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը և բարձրորակ արտադրանքի թողարկումը յուրաքանչյուր աշխատողի հայրենասիրության արտահայտության չափանիշներից են:

XXI դարի առաջին տասնամյակի վերջերից աշխատանքային տարիք մուտք գործող բնակչությունն իր բացարձակ մեծությամբ աստիճանաբար

99

ՎԽոջաբեկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

կնվազի և քիչ չափերով կգերազանցի թոշակայիե տարիք թևակոխող բնակչությանը: Բանն այն է, որ 2007թ. հետո աշխատանքային տարիք մուտք կգործեն 1990-ականին ծնված երեխաները, որոնք, ինչպես նկատեցինք, իրենց թվաքանակով տարեկան ավելի քան 30-45 հազարով քիչ էին 1980-ական թթ. յուրաքանչյուր տարվա ընթացքում ծնվողների թվաքանակից: Ուստի, նոր դարի առաջին տասնամյակի վերջերից սկսած, աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկը, ներկայիս համեմատությամբ, զգալիորեն կիջնի: Դրա հետ մեկտեղ, այդ ընթացքում թոշակային տարիք մուտք կգործեն 1940-ականներին ծնվածները, որոնք շատ սակավաթիվ են կապված Հայրենական պատերազմի հետ: Այսպիսով, 2010թ. սկսած, աշխատանքի շուկայում աշխատանքի առաջարկի թափի կորուստը կուղեկցվի նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ ազատվող աշխատատեղերով, ուստի և աշխատուժի պահանջարկի նվազումով: Աշխատանքի շուկայում իրավիճակի լարվածությունը, այդուհանդերձ, չի պահպանվի նախկին սրությամբ: Այդ սրությունն ավելի կմեղմանա 2020թ. երկրորդ տասնամյակին, երբ աշխատանքային տարիքից դուրս եկող բնակչության թիվն էապես կավելանա ի հաշիվ 1950-ականների բարձր ծնունդի, միաժամանակ կպակասի աշխատանքային տարիք թևակոխողների թիվը: Հետևաբար, աշխատանքային շուկայի լարվածությունը որոշակիորեն կնվազի:

• Սեփականության տարբեր ձևերի գործունեության վրա խարսխվող շուկայական տնտեսության ընթացրի ծավալումը, որը կհանգեցնի համապատասխան շահութաբերություն չապահովող և ոչ արդյունավետ արտադրությունների լուծարմանը, դրանց գործունեության մասշտաբների նեղացմանը, նորերի հանդես գալուն:

• Հասարակական արտադրության բոշոր ճյուղերի ինտենսիվ զարգացման հնարավորությունների օգտագործումըը գիտատեխնիկական առաջընթացի օբյեկտիվ ընթացքը, այդ ասպարեզում համաշխարհային ստանդարտներին մոտենալու ձգտումը, ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինման և ազգային տնտեսության ճյուղային կազմի արմատական փոփոխության գործընթացները: Դա հանգեցնելու է մրցության ծավալմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, ուստի և արտադրական որոշ օղակների սնանկացմանը, աշխատողների թվաքանակի կրճատմանը: Տնտեսության զարգացման հետ կապված նման և առաջընթացի այլ երևույթներ կհան-գեցնեն գործազրկության աճին: Գործազուրկների շարքերում կարող են հայտնվել նաև տարեց աշխատանքային տարիքի մարդիկ (55 և ավելի տարիքի), որոնց մի զգալի մասը տեխնիկական առաջընթացի պայմաններում ի վիճակի չէ լուծելու պրոֆեսիոնալ մասնագիտական վերաորակավորման խնդիրները:

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյան

• Սոցիալ-տետեսակաե զարգացման տարածքային անհամամասնությունների առկայությունը:

Խոսքը ոչ միայն ծայրամասային լեռնային, սահմանամերձ շրջանների և երկրաշարժի գոտու, այլև հանրապետության փոքր քաղաքների մասին է: Դրանցից շատերը ժամանակին բնութագրվում էին միակողմանի զարգաց-մամբ, հատկապես ծանր արդյունաբերությամբ, որոնք ներմուծվող հումքային ռեսուրսների վերամշակման բազայի վրա էին խարսխված: Այդ քաղաքներն առայսօր արտագաղթի օջախներ են:

• Առաջիկայում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը: Այն կուղեկցվի գյուղում աշխատանքային տարիքի բնակչության, գյուղատնտեսական արտադրությունից արտամղվողների թվի ավելացմամբ և «ավելցուկ» բնակչության ի հայտ գալով:

Հայտնի է, որ 1991-1995թթ. հանրապետությունում ստեղծված իրավիճակը որոշակի հետք թողեց բնակչության ներհանրապետական տեղաշարժերի ավանդական ուղղությունների կտրուկ փոփոխության և ընթացքի վրա: Դա դրական երևույթ էր: Տասնամյակներ շարունակ, գյուղի հաշվին, քաղաքային բնակավայրերում բնակչության անհարկի ավելանալը ժամանակավորապես տեղի տվեց, ինչը մասմաբ կապված էր գյուղում մասնավո-րեցման գործընթացի հետ: Այդուհանդերձ, մինչև 1995թ. գյուղական բնակչության տեղաշարժը դեպի հանրապետության քաղաքներ չակտիվացավ. բացակայում էր աշխատանքի ասպարեզը, ցածր էր աշխատուժի արժեքը, մարդկանց բնակարանով ապահովելն անհնար էր: Գյուղում աշխատանքային տարիքի բնակչության աճը հանգեցրել է հարաբերական գերբնակեց-վածությանը, և 1996թ. հետո վերստին աշխուժացրել է դեպի քաղաքներ բնակչության տեղաշարժերի ընթացքը, գյուղը նորից դարձել է արտագաղթի աղբյուր: Խնդիրն այն է, որ արտագաղթը, հանրապետության քաղաքների փոխարեն, տեղի է ունենում դեպի այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Քննարկվող հարցի առումով, XXI դարում լուրջ մտահոգության տեղիք են տալիս և կարևոր են քաղաքաշինության ու կենսոլորտի խնդիրները:

XXI դարում կենսական հարց է քաղաքների և շրջակա միջավայրի կենսոլորտի անվտանգությունը, օդի, մթնոլորտի անաղարտությունն ապահովելը: Օրակարգի հարց է վնասակար արդյունաբերական օբյեկտները կառուցել բնակելի զանգվածներից կտրված համեմատաբար հեռու տարածքներում: Պետք է մտահոգվել Երևան քաղաքի արդյունաբերական բեռնվածությունը թեթևացնելու մասին, խրախուսել դրանց կառուցումը գյուղական շրջաններում և փոքր քաղաքներում: Քաղաքների զարգացման հատակագծերը նախագծելիս պետք է նկատի առնել դրանց զարգացումը հեռանկա-

101

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

րում 50-100 տարվա կտրվածքով, այն հաշվով, որ մեր օրերում կառուցվող ձեռնարկություններն ապագայում նույնպես չհայտնվեն քաղաքների բնակելի զանգվածների շրջագծում: Այստեղ լուրջ է պետության դերը։

Պետք է խրախուսել և օրենսդրական հիմունքներով արտոնություններ ընձեռել փոքր քաղաքներում աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծմանը, տրանսպորտային համակարգի, հաղորդակցության ցանցի զարգացմանը նպաստող ձեռներեցներին:

բ. Ավելցուկ աշխատուժի ժամանակավոր արտահանման կառավարումը.- Բնակչության արտագաղթն ընդունեց չափազանց լայնածավալ բնույթ և անկասելի ընթացք ընդգրկելով բնակչության տարբեր խավերի և սոցիալական խմբերի։ Ելնելով ազգային շահերից գաղթի ծավալներն ու բնույթը պետք է որոշվեն պետական քաղաքականությամբ [14]։ Հստակ կիրառվող գաղթի քաղաքականությունը, հաշվի առնելով գաղթի գործընթացների սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական հետևանքները, պետք է զուգակցի անձի և պետության շահերը։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ անլեգալ և չկարգավորվող գաղթի գործընթաց, երբ դժվար էր մշակել ու կիրառել գաղթի որոշակի քաղաքականություն։ Ամեն մի երկ-րում կենսագործվող գաղթի քաղաքականությունը նրա ներքին տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական և աշխարհաքաղաքական իրավիճակներից բխող, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ ունեցած սերտ կապերի և հարաբերությունների փոխպայմանավորված համադրույթն է։ Այս առումով, գաղթի քաղաքականությունը երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության կարևորագույն և անքակտելի բաղադրամասն է։

Հայաստանի շահերը թելադրում են առայժմ ընդգրկվել արտաքին աշխատանքի շուկայում և շուկայի հետ փոխսերտաճել կոոպերատիվ և պետական հիմունքներով։ Դա աշխատանքային շուկայի գերլարված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկն է։ Ավելցուկ աշխատուժի ժամանակավոր արտահանման կազմակերպումը չափազանց կարևոր է նաև երկրի ներսում աշխատանքի շուկան ձևավորելու և կարգավորելու առումով։ Արտաքին աշխատանքային գաղթի կազմակերպումը, զանգվածային հոսքերի կարգավորումը Հայաստանի գաղթի քաղաքականության ոլորտից գրեթե դուրս է թողնված, որը կարող է լինել միանգամայն նոր երևույթ։ Աշխատուժի ժամանակավոր արտահանության քաղաքականության առանցքը պետք է դառնա արտագաղթող բնակչության հավաքագրումը, ուղղվածության ապահովումը։ Նման արտագաղթը հաճախ դիտվում է «ավելցուկ» բնակչությունից և «ավելցուկ» աշխատուժից ազատվելու միջոց։ Ինչ-որ իմաստով, իհարկե, դա ճիշտ է, բայց հարկավոր է կրկին շեշտել, որ ընդհա-

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

եուր առմամբ երկիրը տուժում է ցանկացած արտագաղթից: Տվյալ դեպքում պետությունն իր գաղթի քաղաքականությամբ պետք է նպաստի երկու կարգի խնդիրների լուծմանը. նախ' չոտնահարելով անձի ազատության իրավունքը, տնտեսական լծակների օգնությամբ կանխարգելիչ միջոցներ կիրառի և ստեղծի համապատասխան տնտեսական ու սոցիալական պայմաններ բարձրորակ մասնագետների և գիտական կադրերի արտահոսքն ինչ-որ չափով կասեցնելու, ընդհանուր առմամբ, կարգավորելու համար։ Եվ երկրորդ' արտագաղթը հարկավոր է իրականացնել պետական աշխատանքային գաղթի ճանապարհով, այլ երկրների հետ կնքված պայմանագրերով և որոշակի ժամկետներով։ Տվյալ դեպքում պետք է ելնել ոչ միայն մայր երկրի աշխատանքային շուկայի նվազ տարողունակությունից, այլև այն կարևորությունից, որ այդ ճանապարհով կարելի է ներազդել մայր երկրում աշխատանքի շուկայի, գործազրկության և սոցիալական լարվածության ընթացքի վրա այն մեղմելու համար։

Ելնելով իր երկրի ընթացիկ և հեռանկարային շահերից պետությունը կարող է միջամտել, համապատասխան ընթացք հաղորդել և սատար կանգնել աշխատանքային պայմանագրերով երկրից ժամանակավոր արտագաղթած բնակչությանը։ Դա կարող է արտահայտվել հետևյալ միջոցներով.

1. հավաքագրել արտագաղթելու ցանկություն ունեցողներին և նրանց ուղարկել համապատասխան երկրներ, խրախուսել կամ, ընդհակառակը, փոխել հոսքերի ուղղությունները,

2. հետևել ժամանակավոր աշխատողներ ընդունող երկրում նրանց կրթության, պրոֆեսիոնալ պատրաստման և որակավորման բարձրացման համար պայմանագրով նախատեսվող պահանջների կատարմանը,

3. հետևել արտասահման գործուղված ուսանողների ուսուցման կազմակերպմանը, պայմանով, որ նրանք ավարտելուց հետո վերադառնան հայրենիք,

4. ապահովել արտագաղթողներ ընդունող երկրում նրանց քաղաքացիական իրավունքների և սոցիալական շահերի պաշտպանությունը,

5. կազմակերպել արտասահմանյան երկրներում իր քաղաքացիների վաստակից երկիր տարադրամի մուտքը (նկատի է առնվում ինչպես հարկային քաղաքականությամբ պետական բյուջեին հատկացվող, այնպես էլ նրանց ընտանիքներին ուղարկվող միջոցները),

6. պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո կազմակերպել գաղթողների վերադարձը հայրենիք։

103

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Արտասահմանյան շատ երկրեերի փորձը վկայում է, որ բացի պետությունից (ազգային հատուկ ծառայություններ, նախարարություններ և այլն), այլ երկրներ աշխատուժի ժամանակավոր գաղթը կարող են կազմակերպել և իրականացնել ազգային մասնավոր գործատուները, ընկերությունները, ինչպես նաև նման գործողությամբ զբաղվող արտասահմանյան ներկայացուցչությունները: Հարկ կլինի արտոնագրել աշխատուժի արտահանությունը կազմակերպող գրասենյակները։ Արտագաղթողներ ընդունող որոշ երկրներում ՀՀ դեսպանատներում կարող են կազմակերպվել ներգաղթողներով զբաղվող հատուկ բաժիններ, առանձին երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ։ Մյուս կողմից աշխատանքի միջազգային գաղթին պետք է տալ բացահայտ և կազմակերպված բնույթ, որը բխի արտասահմանյան երկրների հետ փոխադարձ շահերը հարգելու սկզբունքներից։ Այս առումով, պետք է կարևորել ՀՀ համապատասխան գաղթի ներկայացուցչությունների կողմից ՀՀ և արտասահմանյան գործատուների միջև կնքված համաձայնագրերի պահանջների կատարումը [15, с. 92]։

Նշենք նաև, որ աշխատուժի կարգավորված արտահանության պայմաններում, աշխատողների սոցիալական խնդիրների հետ միասին, չի ոտնահարվում աշխատուժ արտահանող երկրի պետական շահերի պաշտպանությունը։ Տվյալ դեպքում նկատի է առնվում արտագաղթող բնակչության մասնակցությունը մայր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Աշխատուժի արտահանության համաշխարհային փորձը վկայում է, որ տարբեր երկրներ այն իրականացնում են առանձին եղանակներով։ Գաղթի հարցերին նվիրված գրականության մեջ այդ երկրները բաժանվում են երեք խմբի.

• երկրներ, որոնցում արտաքին աշխատանքային գաղթի հոսքերը (ԱԱԳ) հարյուր տոկոսով վերահսկում են ազգային հատուկ ծառայությունները և նախարարությունը (Թուրքիա, Կորեա),

• երկրներ, որոնցում արտասահմանում աշխատելու համար աշխատուժը հիմնականում հավաքագրում են մասնավոր գործատուները (Ինդոնեզիա, Մալայզիա, Ֆիլիպիններ, Թաիլանդ),

• երկրներ, որոնցում օգտագործվում են կազմակերպական խառը համակարգեր (Բանգլադեշ, Պակիստան) [15, c. 88-91]։

Որոշ հեղինակներ գտնում են, որ ԱԱԳ մասնավոր ձեռներեցության կազմակերպումը չափազանց արդյունավետ է աշխատանքի տեղավորման գործունեության նկատմամբ պետական կարգավորման և հսկողության իրացման պայմաններում։

Հայաստանն առայժմ համաշխարհային շուկայի մրցունակությանը կարող է դիմանալ էժան աշխատուժով (այդ թվում մտավոր)։ Դրա հե-

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

տևաեքով արտադրված արդյունքների միավորի մեջ կենդանի աշխատանքային ծախսումները, զարգացած երկրների համեմատ, մեծ չեն, թեև այն հարաբերականորեն մեծ է աշխատանքի չափազանց ցածր արտադրողականության և աշխատուժի անարդյունավետ ծախսման հետևանքով։ Ինչպես նկատեցինք, ներկայումս Հայաստանը բնութագրվում է բնակչության կազմում աշխատանքային ռեսուրսների մեծ ներուժով։ Դրանք արդյունաբերության և շինարարության տարբեր բնագավառները ներկայացնող բարձրորակ ինժեներներ, տեխնիկներ, պրոֆեսիոնալ մասնագիտական որակավորում ունեցող կադրեր են։ Աշխատուժի ցածր արժեքի հետևանքով արտասահմանյան երկրների որոշ ձեռներեցներ ձգտում են Հայաստանում կազմակերպել արտադրատեսակների արտադրություն: Դրանով իսկ

նրանք շահում են ոչ միայն էժան հումքային ռեսուրսներ օգտագործելու, այլև խիստ ցածր աշխատավարձի շնորհիվ:

Հայաստանն օժտված է նաև գիտական մեծ ներուժով և կարող է լավ գործընկեր դիտարկվել։ Ցանկացած երկիր կարող է Հայաստանի հետ փոխանակել գիտնականներ, գիտական ծրագրեր, տեխնոլոգիաներ, գիտական արտադրանք (արտոնագիր և ներմուծման ու արտահանման թույլտվության փաստաթուղթ)։ Ինստիտուտների գիտական մշակումների հիման վրա Հայաստանը կարող է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, մշակել համատեղ գիտական ծրագրեր, փոխադարձաբար ծանոթանալ գիտատեխնիկական ձեռքբերումներին, կազմակերպել ուսումնական համագործակցություն կադրերի որակի բարձրացման նպատակով։

7.2. Ներգաղթի հավանականությունը և կազմակերպումը

Հայաստանի բնակչության գաղթի գործընթացներին հատուկ է նաև ներգաղթը: Այսօր պետք է խիստ կարևորել ներգաղթի պետական քաղաքականությունն իրական կյանքին մոտեցնելու, միջազգային նորմերին համապատասխանեցնելու, դրա որոշ տարրեր ճշգրտելու, հարստացնելու և նոր պահանջների համեմատ լրացնելու հարցը [16]։ Տվյալ դեպքում խնդիրը մի կողմից արտաքին աշխարհում անլեգալ վիճակում գտնվող մեր հայրենակիցներին, անհրաժեշտության բերումով, ընդունելու, բնակեցնելու, բնակարանով և զբաղմունքով ապահովելու մասին է։ Մյուս կողմից խնդիրը շոշափում է այն անձանց շահերը, ովքեր արտագաղթել են և ընդունել որևէ երկ-րի քաղաքացիությունը, բայց ցանկանում են վերադառնալ մայր հայրենիք։ Ավելորդ չէր լինի հիշատակել, որ ոչ ստույգ տվյալներով ներկա պայմաններում օտար երկրներում բնակվում են հարյուր հազարավոր հայ փախստականներ, հարկադիր վերաբնակներ (աղետի և սահմանամերձ գոտինե-րից), մշտական բնակիչներ։

105

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Մոտ ապագայում արտաքին աշխարհից Հայաստանի Հանրապետության բնակչության ներգաղթի միտումները կարող են կանխորոշվել ներքոհիշյալ մի շարք երևույթների դրսևորումների ընթացքով.

• Հայաստանում սոցիալ-տնտեսական լարվածության տևականությանն աստիճանական հաղթահարումը։

• Ղարաբաղյան հակամարտության ընթացքը, նրա լուծման ձևերն ու պայմանները: Երևույթը կարող է երկակի արտահայտություն ստանալ: Դիվանագիտական խաղաղ ճանապարհով հարցի դրական ավարտի պայմաններում, Հայաստանից դեպի Արցախ բնակչության տեղաշարժերի լավ հիմք կստեղծվի: Հակառակ դեպքում կարող է կրկնվել այն սցենարը, ինչ տեղի ունեցավ 1988-1994թթ.: Ղարաբաղյան հարցում լարվածության սրումը կարող է նաև դեպի այլ երկրներ հայ բնակչության տեղաշարժերի առիթ դառնալ: Նույնը վերաբերում է Մեղրիի միջանցքի հարցադրմանը: Այն կարող է այնտեղից հայերի տեղատարափի նոր ալիքի պատճառ դառնալ:

• Արտաքին աշխարհում հայ անլեգալ գաղթականների նկատմամբ միջազգային նորմերին համապատասխանող գաղթի քաղաքականության կիրառման ընթացքը:

• Այլ երկրներում

1. լեգալ գաղթականների աշխատանքային և սոցիալական ապահովվածության աստիճանը,

2. ազգային և սոցիալական խտրականության բացակայությունը կամ դրա որևէ կարգի դրսևորումները,

3. մարդու իրավունքների միջազգային նորմերը կենսագործելու աստիճանը և բազմաբարդ այլ խնդիրներ, որոնք կարող են հանդես գալ տարբեր երկրներում, տարբեր ժամանակաշրջանում:

• Որևէ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսական ճգնաժամը, երևույթ, որ քիչ հավանական է, բայց բացառված չէ կախված ահաբեկչության դրսևորումներից: Նման դեպքերում ցանկացած երկիր մտահոգ է իր բնակչությանն աշխատատեղերով ապահովելու, տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու հարցով:

• Այլ երկրներից հայ լեգալ գաղթականների և քաղաքացիություն ունեցող անձանց ներգաղթի շահագրգռությունը, որը, հավանաբար, թույլ արտահայտություն կարող է ունենալ և զանգվածային բնույթ չի կրի:

• ԱՊՀ երկրներում, և, առաջին հերթին, ՌԴ սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման, աշխատանքի շուկայում գոյացող իրավիճակները: Այս առումով նշենք, որ, անկասկած, Ռուսաստանի Դաշնությունում երբեմն տեղի ունեցող «անակնկալները» որոշակիորեն

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյաե

կներազդեն իրերի ընթացքի վրա թողնելով իրենց անդրադարձը ոչ միայն ռուսաստանաբնակ հայ բնակչության զանգվածային ներգաղթի, այլև տնտեսական ու սոցիալական նոր բարդություններ հարու-ցելու առումով:

• Ներգաղթը չափավորող կարևորագույն գործոնն արտասահմանում հայ լեգալ և անլեգալ գաղթականների վաստակի մեծությունն է:

Այսպիսով, վերը շարադրվածը թույլ է տալիս ընդհանրացված կերպով ասել, որ հայրենադարձներին մայր հայրենիքում համախմբելու համար պետք է մշակել ազգային ռազմավարական ծրագրեր, ուր կարող են ընդգրկվել հայաստանյան և արտասահմանյան գործին տիրապետող բանիմաց մարդիկ։ ՀՀ-ն իր միջոցներով, առայժմ, հավանաբար, ի վիճակի չի լինի ստեղծել զանգվածային չափերով ներգաղթողներ ընդունելու և անլեգալ գաղթականների վերադարձի լիակատար պայմաններ:

Հայ գաղթականների վերադարձի կանխարգելիչ գործոնն առայժմ

• ցածր կենսամակարդակն է,

• նոր աշխատատեղեր ստեղծելու նվազ հնարավորությունները,

• աշխատանքի շուկայի լարվածությունը և գործազրկության աճը,

• աշխատավարձի և աշխատուժի արժեքի խիստ ցածր մակարդակը,

• մասնագիտական ապաորակավորման ընթացքը, օժտվածության և ունակության կորուստը,

• պետական բյուջեի տկարությունը սոցիալական խնդիրներ լուծելու հարցում,

• սեփական արտադրողների նկատմամբ պետական հովանավորչա-կան քաղաքականության թույլ արտահայտվածությունը,

• հարկային և մաքսային քաղաքականության ասպարեզում լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրների առկայությունը և այլն:

Ներգաղթի քաղաքականության իմաստը, առաջին հերթին, պետք է հանգեցվի ներգաղթյալներին աշխատանքով ապահովելուն, գործարարությամբ զբաղվելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելուն, ներդրումներ կատարելու ճանապարհին ավելորդ քաշքշուկներ թույլ չտալուն և այլն:

Պետք է մշակել բնակչության փոխսերտաճման հստակ ծրագիր: Ըստ որում, փոխսերտաճման գործընթացներում երևույթներն այնպես պետք է ընթանան, որ չոտնահարվեն նաև տեղական բնակչության շահերը: Այսինքն նոր բնակիչներին ընձեռվող հնարավորությունները պետք է հիմնավոր լինեն:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

107

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Գաղթի քաղաքականության գիտական հիմունքները մշակելու համար վերոհիշյալ հարցադրումների մանրակրկիտ և խոր ուսումնասիրությունը դառնում է անհրաժեշտություն: Այդ պայմաններում միայն հնարավոր կլինի մշակել պետական այնպիսի քաղաքականություն, որով կարելի է ներազդել ներգաղթող և արտագաղթող բնակչության կառուցվածքի վրա երկրի պրոֆեսիոնալ-որակական ներուժը պահպանելու համար:

Հանիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Численность населения СССР по переписи на 15 января 1970г.», ЦСУ при Совете Министров СССР, Москва, 1971г.; «Итоги Всесоюзной переписи населения 1970г. по Азербайджанской СССР», том 1, часть 11, ЦСУ при Совете Министров Азербайджанской ССР, Баку, 1972.

2. «Численность населения СССР, республик, краев, областей, АО, районов, поселков городского типа и райцентров по данным Всесоюзной переписи населения на 17 января 1979г.», часть 11, ЦСУ при Совете Министров СССР, М., 1980г.; «Итоги Всесоюзной переписи населения 1979г.» том 1V; «Национальный состав населения СССР», часть 1, книга 111, ЦСУ при Совете Министров СССР, М., 1980; «Азербайджанская ССР-административно-территориальное деление», Азгосиздат, Баку, 1979.

3. Գաբրխլան Մ, Փախստականները մեր կողքին, «Գիտություն», ՀՀ ԳԱԱ երկշաբաթաթերթ, 30.08.1997, էջ 7; Авакян Г, Беженцы Армении: Социальное положение и адаптация, Е., 1996; Алавердян Л., Как беженцев сдали в аренду, Голос Армении, Независимая газета, Е., 15.04.1997, с. 1-2.

4. Karapetian S., Labor Force and the Brain, Human Development report, Armenia, 1995, p. 48.

5. Հայաստանի կանայք և տղամարդիկ, վիճակագրական ժողովածու, Երևան, 1990, էջ 10:

6. Հայաստանի կանայք և տղամարդիկ, վիճակագրական ժողովածու, Ե., 2003. էջ 15:

7. Ходжабекян В, Формирование рыночных отношений и роль государства в республике // «Социально-экономические проблемы переходного общества из практики стран СНГ», М., 2000, с. 233-244.

8. Российский социально-политический вестник, 1995, №2, с. 7-8.

9. Миграция, М. , 1996, № 1, с. 13.

10. Ивановен; В., Миграционная политика буржуазных государств, М., 1980, с. 11-12.

11. Ходжабекян В., Миграционные процессы в Армении // «Миграция»; М, 1997, №4; с. 29-32 (ռուսերեն և անգլերեն); Управление миграционными процессами в республике // «Проблемы теории и практики управления», М., 1998, №3, с. 6871; Возможности регулирования миграции населения РА, 2000, № 3, с. 25-29:

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ՎԽոջաբեկյան

12. Կարապետյան Ս, Արտաքին միգրացիան և նրա ուղղությունները Հայաստանում, Հայաստանի մարդկային զարգացման զեկույց, 1996, կոորդինատոր' Տեր-Նիկողոպան, հովանավորող' ՄԱԿ զարգացման ծրագիր, Ե., 1996, էջ 11-13:

13. Мхитарян С, Миграционное движение в Ереване, с. 39-52:

14. «Миграция и миграционная политика», М., 1992; «Сборник Международных правовых документов, регулирующих вопросы миграции», М., 1994; «Сборник законодательных актов государств СНГ и Балтики по вопросам миграции, гражданства и связанных с ними аспектов», М., 1996, «Проблемы демографии, трудовых ресурсов и миграции населения», Международная научно-практическая конференция, М., январь 1998, Регулирование миграционными процессами в Республике Армения, «Сборник материалов международного семинара», Демография Армении на стыке тысячелетий (Дилижанские чтения 2000), с. 73-79, Ходжабекян В, Миграции в трансформирующемся обществе // «Аннотированный библиографический указатель литературы, изданной в странах СНГ. 1992-1999гг.», М., 2000г. с. 41-58.

15. Рынок труда в России: проблемы формирования и регулирования, М., 1995.

16. Ходжабекян В., Управление миграционными процессами в республике // Международный журнал «Проблемы теории и практики управления», М., 1998, №3, с. 68. Возможности регулирования миграции населения Республики Армения // «Проблемы теории и практики управления», М., 2000, N3, с. 25-29.

МИГРАЦИЯ НАСЕЛЕНИЯ АРМЕНИИ И ТЕНДЕНЦИИ БЛИЖАЙШЕГО БУДУЩЕГО

Владимир Ходжабекян

Резюме

В статье рассматривается процесс миграции в Армении, начиная с конца 1980-х по сей день, и прогнозируется его перспектива. Раскрыты половозрастные особенности эмигрантов, положительное и отрицательное влияние миграции, необходимость государственного регулирования рынка труда как предпосылка смягчения эмиграции, исходя из того, что эмиграцию молодежи возможно уменьшить, создав социально-экономические предпосылки развития организации иммиграции.

С этой целью:

1. Исследован процесс значительного увеличения предложения рабо-

109

ՎԽոջաբեկյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

чей силы после 1980-х, который формировался вследствие спада общественного производства и сопровождался ростом численности лиц, увольняющихся с работы, резким снижением спроса на рабочую силу, объективным процессом беспрецедентного роста численности населения, вступающего в трудоспособный возраст, а также численности экономически активного населения, наличием значительного числа беженцев из Азербайджана. Все это столкнулось с постоянно сужающимся и депрессивным общественным производством, что и стало причиной эмиграции.

2. Четкая миграционная политика, учитывающая ее социальноэкономические и демографические результаты, должна сочетать интересы личности и государства. С этой целью государство посредством своей миграционной политики, не попирая права и свободы личности, а напротив, встав на их защиту, должно регулировать миграционные процессы, содействовать стабилизации миграционных потоков, обеспечить их целенаправленность, прогнозировать конкретные направления эмиграции, выявить новые, придать трудовой миграции организованный характер на основе двусторонних и многосторонних межгосударственных соглашений, посредством экономических рычагов способствовать процессу или препятствовать ему, изменять направления миграции и регулировать ее масштабы.

3. Цель миграционной политики — сделать миграционные процессы регулируемыми, преодолеть негативные последствия миграции и придать последней желаемое для страны направление. Она осуществляется посредством разработки и претворения в жизнь правовых, экономических, социальных, административных, информационных и ряда других комплексных методов, рычагов и механизмов.

4. На пороге ХХ1 в. эмиграция и иммиграция могут объективно регулироваться со стороны государства. Важнейшей задачей для республики является обеспечение благоприятных условий для разработки и претворения национальной политики занятости. Речь, в данном случае, идет об активизации национальной экономики посредством мобилизации экономических ресурсов республики, развитии приоритетных и стратегических отраслей экономики и претворении к ним протекционистской политики.

Исходя из важности социальных функций миграции, необходимо претворять целевую политику занятости, снизить социальную напряженность посредством создания рабочих мест, уменьшить масштабы безработицы и <излишка» населения, создать условия для резкого снижения эмиграции и обеспечения возвращения нелегальных эмигрантов в Армению.

110

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.