ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Վլադիմիր Խոջաբեկյան
Հոդվածում ուսումնասիրվում են խորհրդային տարիներին և անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի արդյունաբերության ընդհանրացված հիմ-նախնդիրներն ու հիմնական բացթողումները, ներկայացվում են երկրի արդյունաբերության օրինաչափ զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ու հեռանկարները։ Աշխատությունն արդիական է ինչպես Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական կացության բարելավման, այնպես էլ երկրի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
1. Խորհրդային շրջան
Արդյունաբերության զարգացման ուղղությունների և տեղաբաշխման հարցերում հանրապետությունում նախկինում թույլ տրված սխալները խիստ կենտրոնացվածությունը, գիգանտամոլությունը, որոշակիորեն ազդեցին արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և աշխատանքային ռեսուրսների օգտագործման վրա1 [1, c. 8]: Խորհրդային տարիների վերջերին շատ արժեքավոր ռեսուրսների արտահանումը, ներկրովի հումքատեսակների վրա ծանր արդյունաբերության մետաղատար, ջրատար և էներգատար, ինչպես նաև թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի (տեքստիլ, կաշվի, տրիկոտաժի և այլն) աննախընթաց զարգացումը և, ընդհակառակը, տեղական գյուղատնտեսական հումքատեսակների արդյունավետ օգտագործման հիման վրա հանրապետության բնակչությանն անհրաժեշտ ժողովրդական սպառման ապրանքների գծով վերամշակող ձեռնարկությունների լայն ցանցն իրենց զգալ տվեցին այս օրերին։ Օրինակ, ոչխարաբուծության զարգացման հիման վրա բրդի վերամշակումը և տեքստիլ տրիկոտաժի արտադրության, ինչպես նաև անասունների կաշեգործության ծավալումը անհնարին դարձան անկախության տարիներին։
1 Բավական է ասել, որ հանրապետության 1987թ. ազգային եկամտի կեսից ավելին (53%-ը) թողարկում էր արդյունաբերությունը։ Իսկ արդյունաբերության համախառն արտադրանքի 32,5 %-ը կազմում էին մեքենաշինությունը և մետաղամշակումը, քիմիական արդյունաբերությունը 7%-ը:
140
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյաե
Շատ դեպքերում քննություն չբռնեց ԽՍՀՄ մասշտաբով արտադրողական ուժերի տեղաբաշխման քաղաքականությունը։ Դա առանձնապես արտահայտիչ դարձավ ԽՍՀՄ փլուզումից և անկախ պետությունների կազմավորումից հետո։ Հանրապետությունների և ժողովուրդների միջև «եղբայրությունն» ու «բարեկամությունը» «կռում» էին չհիմնավորված և անհարկի տնտեսական կապեր ձևավորելու, միմյանցից կախվածությունն ուժեղացնելու, նորանոր հնարքներ գործի դնելու միջոցով։ Այսպես, 1970-ական թվականների սկզբին շարք մտավ ատոմային էլեկտրակայանը: Դրա շնորհիվ 1975թ. Հայաստանում մոտ 4,1 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, քան 1913թ. ցարական Ռուսաստանում ամբողջությամբ վերցրած [2, cc. 13, 235]: Պարզվում է, որ Հայաստանի ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը սպառվում էր Ադրբեջանում, 35%-ը Վրաստանում և միայն 25%-ը' Հայաստանում [3, էջ 24]: Օրական տասնյակ ու հարյուրավոր վագոններ մազութ էր առաքվում Ադրբեջանից Հայաստան Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայան (ՊՇԷԿ), Ադրբեջանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:
Պակաս վտանգավոր չէր նաև Հրազդանի ՊՇԷԿ-ը, որն աշխատում էր հիմնականում մազութով տարեկան այրելով 1,4-1,6 մլն տոննա մազութ (քիչ քանակությամբ նաև գազ)։ Մազութի այրումից մթնոլորտ էին արտանետվում վիթխարի քանակությամբ թունավոր նյութեր։ Մասնագետների հաշվումներով «1989թ. նախատեսված ընդլայնումից հետո ՊՇԷԿ-ում տարեկան կայրվեր ավելի քան 3 մլն տոննա միայն մազութ, այդ դեպքում մթնոլորտ կարտանետվեին 120 հազար տոննա ծծմբի օքսիդ, մոտ 30 հազար տոննա ազոտի օքսիդ, 360 տոննա վանադիումի օքսիդ, 2,5 հազար տոննա մուր, մի քանի միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ» [4, էջ 3]: Արտանետումները մեծ դեր էին կատարում ջերմոցային էֆեկտի առաջացման գործում, և ինչպես հայտնի է, խախտում էին երկրագնդի կողմից արևի էներգիայի կլանման ու ճառագայթման բնականոն գործընթացը։ Մեծ քանակություն էին կազմում նաև կայանի կողմից ջուր մղվող թունավոր նյութերը։
Խորհրդային տարիներին ստեղծվում էին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց հումքային բազաները և սպառման շուկաները գտնվում էին երկրի տարբեր ծայրակետերում։ Հաճախ կիսաֆաբրիկատները, հետադարձ հոսանքով նորից կտրելով հազարավոր կիլոմետրեր, հայտնվում էին հումքային բազաներին մոտիկ շրջաններում։ Այդ իմաստով լրիվ հիմնազուրկ էր Հայաստանում խոշոր քիմիայի, հաստոցաշինության և մետաղամշակման որոշ ճյուղերի առաջնահերթային զարգացումը։ Թեև գիտությունը շեշտադրում էր նման արտադրությունները չծավալելու հարցադրումները, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրանց։ Հսկա ձեռնար-
141
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
կություններն այսօր առավել ևս դարձան մի ավելորդ բեռ: Այդ ավելորդությունը բացատրվում է ոչ միայն նախկին կապերի փլուզման հետևանքով ներկրվող հումքային պաշարների չափերի հարյուրապատիկ, առանձին դեպքերում նաև հազարապատիկ նվազումով, նախկինում արտադրվող և մեծ ծախսումներ պահանջող ծանրաքարշ արդյունքներն արտադրելու և արտահանելու անհնարինությամբ ու աննպատակահարմարությամբ, այլև ներտնտեսական կոոպերացիոն կապերի բացակայությամբ, գործող ձեռնարկությունների միջև այդպիսիք ստեղծելու չափազանց նվազ հնարավորություններով, արտադրվող արդյունքների որակական ցածր ցուցանիշներով, ան-մրցունակությամբ, արտաքին աշխարհի կողմից ներկայացվող ցածր պահանջարկով, ինչպես նաև այդ պահանջարկը բացահայտող համապատասխան օղակների անգործունակությամբ և այլ գործոններով։
Խորհրդային Հայաստանի կառավարող մարմինները բռնում էին դիմադրության թույլ և ոչ այնքան հիմնավորված ուղի։ Մայրաքաղաքում գործարաններ կառուցելը ձեռնտու էր միութենական ենթակայության նախարարություններին, թեև հասարակական տեսակետից այն չէր արդարացվում։ Միութենական նախարարությունները ելնում էին նրանից, որ Երևան քաղաքում առկա էր համապատասխան ենթակառուցվածք, կառույցը պահանջում էր համեմատաբար սակավ ֆինանսական միջոցներ, և ինչ-որ չափով հեշտ էին լուծվում բնակարանային խնդիրները։ Սակայն պետք է նկատել, որ ամեն մի նման սխալ քայլ իր հետ բերում էր նորանոր ու առավել խնդրահարույց հիմնախնդիրներ։
Գաղտնիք չէ, որ նախկին Խորհրդային Միության տարիներին աշխարհի բազում երկրներ սպառում էին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի տասնյակ տեսակներ, գիտական նվաճումները թափանցել էին համաշխարհային ասպարեզ, առողջապահական, կրթական համակարգը զարգանում էր ակտիվ սոցիալական կողմնորոշման արդարացված քաղաքականության սկզբունքներով։ Նշենք նաև, որ ի տարբերություն հողի, ջրի, անտառների, ընդերքում նիրհող հարստությունները չեն վերարտադրվում և ժամանակի ընթացքում սպառվում են։ Մինչդեռ դրանք գոյանում են միլիոնավոր տարիների ընթացքում և պետք է բավարարեն բազում սերունդների։ Դրանց պաշարներն արդյունաբերական վերամշակման մեջ ընդգրկելու համեմատ պակասում են։ Շատ է արդյունահանվում ամբարված հանքանյութերի պաշարները շուտ են սպառվում, քիչ է արդյունահանվում այդ պաշարները սերունդներին երկար են ծառայում։
Հայաստանի Հանրապետության լեռնաշխարհի ընդերքում ամբարված շատ թե քիչ հարստությունները Երկրորդ աշխարհամարտից հետո եթե արդյունահանվեին նրա վրա ապրող բնակչության պահանջարկի հա-
142
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյաե
մեմատ, այն կբավարարեր շատ սերունդների: Բայց արդյունքում, ինչպես նշվեց վերևում, արդյունահանվել է մի վիթխարի երկրի Խորհրդային Միության, պահանջները բավարարելու համար (հատկապես ոսկի, պղինձ, մոլիբդեն և այլ հազվագյուտ մետաղներ), այն էլ հետամնաց տեխնիկայով։ Հենց այդ պատճառով հանքանյութը լրիվ չի կորզվել, շատ հանքատեսակների թափոններից գոյացել են հանքանյութերով հարուստ լեռնաբլուրներ։ Չեն կորզվել նաև ուղեկից հանքանյութերը, որոնք աղետաբեր ազդեցություն են թողել շրջակա միջավայրի ու բուսական աշխարհի վրա։
25-30 տարի առաջ երկրի զարգացման ընթացքը շատ թե քիչ չափով կռահող մարդիկ գտնում էին, որ եթե ոչ այսօր, ապա վաղը երկրում սկզբունք դարձած անտնտեսվարությանը վերջ կտրվի, տարբեր հանրապետությունների ու ժողովուրդների տնտեսական կապերի հիմքում կդրվեն ապրանքադրամական հարաբերությունները, ամեն ժողովուրդ իր կյանքը կկազմակերպի իր աշխատանքի, իր ստեղծած նյութական ու հոգևոր բարիքների սպառման և ուրիշ ժողովուրդների հետ հավասար արժեքային կամ շուկայական հիմունքներով փոխանակային հարաբերությունների մեջ մտնելու ճանապարհով։ Ելնելով դրանից խորհրդային տարիներին որոշ քաղաքական գործիչներ խորհուրդ էին տալիս մտածել հանքավայրերը խնայողաբար և արդյունավետ շահագործելու մասին, հումքի արդյունահանությունը կազմակերպել ոչ թե վիթխարի երկրի ԽՍՀՄ-ի բոլոր պահանջները բավարարելու համար, այլ որպեսզի հոգ տարվի հանույթի տեմպերը չափավորելու, հանքանյութի կորզման օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու մասին։ Սակայն արդյունահանության տեմպերը և ծավալներն անընդհատ ավելանում էին և բավարարում ոչ միայն խորհրդային երկրի, այլև համաշխարհային պահանջները։ Իրատեսաբար, հանքահում-քային ռեսուրսները չվերարտադրվող և սպառվող ռեսուրսներ են, կոչված են հոգալու ոչ թե մի քանի, այլ շատ ու շատ սերունդների կարիքները։ Ուստի խելամիտ կլիներ, որ զարգացումն ընթանար ոչ թե այդ ռեսուրսների արդյունահանության տեմպերն ու չափերն անընդհատ ավելացնելու ուղիով, ինչ կատարվում էր Խորհրդային Հայաստանում, այլ մի կողմից հանքանյութի կորզման օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու, իսկ մյուս կողմից այդ հումքատեսակներից վերջնական պատրաստի արդյունք ստանալու համար արտադրության հաջորդաբար իրար լրացնող տեխնոլոգիական ցիկլեր ստեղծելու ճանապարհով։ Դա կապահովեր հանրապետությունում արտադրվող հումքատեսակների ելքն արտաքին շուկա շատ ավելի բարձր գներով, քան արդյունահանվում էր, երբ դրանք արտահանվում էին որպես կիսաֆաբրիկատներ կամ խտանյութի ձևով։
143
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
2. Հետխոբհրդայիե շրջան
Անկախության առաջին տարիներին, ըստ կառավարության նախկին ղեկավարների հրապարակումների, խնդիր էր դրվում առաջիկա 2-3 տարում (1991թ. սկսած) հանրապետության տարածքում գործող հանքահումքային ձեռնարկությունները վերակառուցելու և վերազինելու միջոցով ավարտել հումքի վերամշակման, իսկ 5-6 տարում տնտեսության կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու միջոցով ստացված հումքը վերջնական պատրաստի արտադրանքի վերածելու գործընթացը [5, էջ 10]։ Երկու փուլով հիշատակվող միջոցառումների իրականացման շնորհիվ 2-3 տարում (առաջին փուլ) հանքահումքային ռեսուրսների արտահանման պոտենցիալը ենթադրվում էր հասցնել $5-6 մլրդ-ի, իսկ 5-6 տարում (երկրորդ փուլ) դրանցից ստացվող պատրաստի արտադրանքի արտահանման պոտենցիալը հասցնել $12-15 մլրդ-ի։ Այսինքն ստացվում էր, որ 5-6 տարում (1992թ. սկսած) հանրապետության ամեն մի բնակչի հաշվով տարեկան կարտահանվի հանքահումքային ռեսուրսներից ստացվող պատկառելի մի գումարի $3-4 հազարի հասնող արտադրանք։ Արդեն բավական ժամանակ է անցել։ Բայց մեջտեղում մնացել են միայն ամսագրում տպագրված «բարի ցանկություննե-
\ ռ
րը»։ Մյուս կողմից կատարվե լ են հիմնավոր հաշվարկներ, թե նման պարագաներում հանքահումքային ռեսուրսները բարձր տեմպերով արդյունահա-
ռ
նելու պայմաններում դրանց պաշարները քանի տարի կդիմանան։
Չմոռանանք, որ անհրաժեշտ է օգտագործել գիտության և տեխնիկայի վերջին խոսքը, արտասահմանյան տեխնիկան և տեխնոլոգիան, այլապես անխուսափելի է էկոլոգիական կործանարար ալիքը, որը կցնցի մեր հանրապետությունը։
Հանրահայտ է, որ այսօր արդյունաբերության մեջ տիրում է անբարենպաստ իրավիճակ. չեն գործում հարյուրավոր խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, չնչին է հանքահումքային հարստությունների կորզման օգտակար գործողության գործակիցը։
Առայսօր շատ հաճախ տնտեսության «առողջացման» ասպարեզում կիրառվող քաղաքականությունը շուկայական հարաբերությունների անցման քողի տակ հանգեցրել էր և այժմ էլ ինչ-որ չափով հանգեցնում է տնտեսական քաոսի, անտեսվել է տնտեսական կյանքում պետության կարգավորիչ դերն աստիճանական էվոլյուցիոն ճանապարհով շուկայական հարաբերությունների անցման գործընթացում: Արդյունքում արտադրությունը լավ չի աշխատում, իսկ շուկան կարծեցյալ «երկունք» է ապրում: Ի դեպ, նման պայմաններում ժողովրդական տնտեսության վարընթացը որքան արագանում էր, հապշտապ շուկայական հարաբերությունների անցման
144
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյաե
կարգախոսներն այնքան շատանում էին, երբեմն ընդունվում էին հիմնա-զուրկ և անպտուղ որոշումներ, իրավական օրենքներ և այլն, որոնք իրենց հերթին բերեցին նոր սոցիալական խնդիրներ, ինչպես, օրինակ, բնակչության բնական աճի նվազում, ահավոր չափերի հասնող արտագաղթ, աղքատության խորացում:
Կարելի է ասել, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես չի կառուցվել և ներկայումս էլ ինչ-որ չափով չի կառուցվում տնտեսության զարգացմանը ներհատուկ օրինաչափությունների տրամաբանական զարգացման ընթացքը ճշտորեն կանխատեսելու և հաշվի առնելու հիման վրա: Ընդհակառակը, անկախության տարիներից ի վեր երկրի տնտեսական քաղաքականությունում գրեթե անտեսվում էին տնտեսության զարգացման իրական հնարավորությունները, ինչը զգալի վնաս է հասցրել և հասցնում է նրա հետագա տրամաբանական զարգացման օբյեկտիվ ընթացքին: Մյուս կողմից շուկայական տնտեսություն ստեղծելու ակնկալիքով, Հայաստանում արևմտյան մոնետարիստական քաղաքականությունն ընդօրինակելը, տեղական պայմաններն ու առանձնահատկությունները, մասնավորապես ամբողջատիրական համակարգի օրոք ստեղծված պետական սեփականության առկայությունը, նաև ազգային մեր հոգեկերտվածքն ու այլ առանձնահատկություններն անտեսելը չէին արդարացնում այդ մասշտաբներով շուտափույթ անցումը մասնավոր սեփականության և կեղծ շուկայական հարաբերությունների: Հարկավոր էր սեփա-կանաշնորհումն սկսել շրջանառության ոլորտից, փոքր արդյունաբերական ձեռնարկություններից ընդգրկելով թեթև և սննդի արդյունաբերության որոշ ճյուղեր ու այդ բազայի հիման վրա անցում կատարել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը: Իրոք, այդ փոքր արդյունաբերական ձեռնարկությունները ժամանակի ընթացքում շուկայական հարաբերությունների ազդեցության տակ, վատ թե լավ, սկսեցին գործել, իսկ խոշոր արդյունաբերությունը հիմնականում ոչ:
Մասնավորեցումների հետևանքով նախ կաթվածահար իրավիճակում հայտնվեցին ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերը: Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը և այլ ճյուղեր ապրեցին չտեսնված հետընթաց:
Երկրորդ գործազրկությունը հասավ աննախադեպ չափերի շուրջ կես մլն մարդ [6]: Այդ իմաստով հեռանկարը նույնպես մշուշապատ է, շարունակվում է որակյալ աշխատուժի որակազրկումը, խզվում է նրա կապն աշխատանքի շուկայի հետ: Մարդկային կապիտալը ոչ միայն չէր կուտակվում և այժմ էլ ինչ-որ չափով չի կուտակվում, այլև անիմաստ վատնվում է:
145
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
Տնտեսության զարգացման հանգուցային հարցերով զբաղվելը որոշ ղեկավար աշխատողներ ժամանակին ժամանակավրեպ էին համարում գտնելով, որ մասնավորեցման պայմաններում պետության դերը ոչ միայն խիստ նվազում, այլև անհետանում է, ուստի տնտեսության զարգացման հարցերով թող մասնավորները զբաղվեն: Դրա հետ մեկտեղ, ոմանք գտնում են, որ Հայաստանը փոքր երկիր է, նրա բնակչությունը պետք է առաջադիմի ոչ թե արդյունաբերության, գիտության, այլ սպասարկման բնագավառներում: Շուկայական հարաբերություններին մեծապես վնասեցին խորհրդային տարիներին խնայդրամարկղերում պետությանն ի պահ տրված Հայաստանի բնակչության միլիարդներ կազմող ռուբլիները: Վերջիններս դրամով փոխանակելու պահին ամբողջությամբ յուրացրին պետական կլանները:
Առաջարկություններ
Արդյունաբերության մեջ արդյունավետության բարձրացման չափանիշ կարող են դառնալ ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական աշխատանքի բաժանման ու կոոպերացման բոլոր հնարավոր տարբերակներից օպտիմալի ընտրությունն ու կենսագործման պետական ակտիվ քաղաքականությամբ սատար կանգնելը, որը կապահովի երկրի տնտեսական վեր-արտադրողական կառուցվածքի ձևախեղումների աստիճանական հաղթահարման գործընթացը, կհանգեցնի արդյունաբերության և տնտեսության մյուս ճյուղերի տեխնիկական վերազինմանը, արտադրության առաջադիմական ճյուղային կառուցվածքի ձևավորմանը, սպասարկող ճյուղերի և ենթակառուցվածքների զարգացմանը, կապահովի հանրապետությունում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով պետության ազգային քաղաքականության մշակման և կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ։ Խոսքը, կոնկրետ դեպքում, վերաբերում է հանրապետության ներքին տնտեսական, հատկապես արդյունաբերական աղբյուրների հավա-քագրմամբ ազգային տնտեսության ակտիվացմանը, ազգային տնտեսության դիմանկարը բնորոշող և ռազմավարական նպատակներ հետապնդող առաջնահերթային ճյուղերի զարգացմանը, նրանց նկատմամբ հովանա-վորչական քաղաքականության կիրառմանը։
Այստեղից էլ աշխատանքային, մասնավորապես արդյունաբերական աշխատանքային ներուժի որակական մակարդակը համաշխարհային միջին մակարդակին մոտեցնելու այնպիսի պայմանների ապահովումը, որը բնակչության արտագաղթի փոխարեն հնարավորություն կընձեռի արտահանել բարձր որակավորում պահանջող գիտատար տեխնիկական նախագծեր, փորձաշրջան անցած ստեղծագործական մտքի արգասիք հանդիսացող յուրօրինակ արդյունքներ, տեխնոլոգիական մտահղացումներ, մշա-
146
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյաե
կումեեր, գյուտեր ու հայտնագործություններ, մարդու բարձր մտավոր կարողություններն ու հմտությունը բնութագրող այլ արտադրատեսակներ։ Մանավանդ մտավոր աշխատանքի պտուղները, ցանկացած պահի, առանց արհեստականորեն հարուցվող դժվարությունների, կարող են անարգել արտահանվել աշխարհի ամեն մի երկիր զերծ մնալով շրջափակումներից։
Հանրապետությունում արդյունաբերական ճգնաժամը հաղթահարելու առիթով մեծ հույսեր են կապվում հանքահումքային ռեսուրսների հետագա արդյունաբերական վերամշակումը հանրապետության տարածքում կազմակերպելու և կիսաֆաբրիկատների կամ խտանյութի փոխարեն դրանցից ստացվող պատրաստի արտադրանք արտահանելու հետ։ Նման տեսակետը թեև նոր չէ, ունի տասնամյակների պատմություն, բայց առայսօր ակտիվորեն չի կիրառվում։ Չնայած հանքային արդյունաբերության արտադրության ծավալների աճը նվազում է, բայց անմշակ հումքը տեղը զիջում է ավելի խոր վերամշակում անցած արտադրատեսակներին [7, էջ 23]:
Դրա հետ մեկտեղ, ներկայումս էլ առանց հիմնավոր հաշվարկներ կատարելու շատ է գերագնահատվում դրանց դերը արտահանության ընդհանուր հաշվեկշռում։ Հումքատեսակների համալիր մշակման ընթացքում, թեկուզ արտասահմանյան առաջնակարգ տեխնիկան և տեխնոլոգիան կիրառելու պայմաններում, անխուսափելի են թունավոր նյութերի արտանետումները, ջրային ավազանի պաշարների աղտոտման վտանգը։ Ինչպես ոսկու, այնպես էլ մոլիբդենի և շատ հազվագյուտ մետաղների հարստացման ընթացքում օգտագործվում է վիթխարի քանակությամբ ջուր։ Իսկ ջուրը ներծծվում ու շարքից հանում է հողը, բուսական աշխարհը, շրջապատը։ Ոսկու հանքերը վերամշակելիս, ըստ հնդիկ գործարանատերերի, հարստացման գործընթացները Արարատի տարածքի փոխարեն ցանկանում են կազմակերպել հենց Սոդքում (Զոդ)։ Մինչդեռ հարստացման գործընթացում բոլոր թունավոր նյութերը կթափվեն Սևան։ Արդյունքում Սևանի ջրերի դարավոր պաշարները դատարկվեցին, և նրանք հորդեցին դեպի Արաքս գետը, որոնք բաժին հասան Ադրբեջանին։
Հողազուրկ, էական ջրային և էներգետիկ ռեսուրսներով, ինչպես նաև ներկայումս սև մետաղներով ոչ հարուստ Հայաստանը ծանր հաստոցաշինության և մետաղատար շատ ձեռնարկությունների, ծանր քիմիայի մի շարք արտադրություններ վերափոխելու հույժ կարևոր խնդիրներ լուծելու հետ մեկտեղ պետք է ապահովի գիտատեխնիկական առաջընթացի հիմք հանդիսացող գիտատար համալիրների զարգացումը [8, էջ 130]: Ըստ ամենայնի, պետք է իրականացնել մի այնպիսի ծրագիր, որով Հայաստանը դառնա ինքնատիպ, անկրկնելի տնտեսությամբ և արդյունաբերությամբ երկիր, որի կարիքը զգան այլ երկրներ, արտահանի գիտատար մշակումներ
147
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ու մտահղացումներ, զարկ տա սակավ եյութատար և բարձր որակավորում պահանջող արտադրություններին, ստեղծի ծրագրող ու կառավարող մեքենաների ու ծրագրավորողների նորանոր սերունդներ և մանավանդ ապահովի ընդերքի խնայողական օգտագործման հիման վրա կառուցված կիրառական արտադրությունների լայն թողարկում: Խոսքը վերաբերում է նաև ճշգրիտ մեքենաշինությանը, ճշգրիտ և գերճշգրիտ կիսահաղորդչային սարքերի ու ավտոմատացման հաստոցների, բարձր ճշգրտության գործիքների, միկրոէլեկտրոնիկայի վերականգնման և հետագա զարգացման հիման վրա տեղեկատվական տեխնոլոգիայի ծավալմանը, բժշկական, դեղագործական սարքերի ու կենցաղային քիմիայի և գիտատար այլ արտադրություններին, ինչպես նաև ոսկերչությանը, ձեռքի որակյալ աշխատանքի ոլորտի ընդլայնմանը:
Երկարատև կապիտալ ներդրումների ճկուն քաղաքականությամբ պետք է խթանվի արդյունաբերության այն ճյուղերի արագացված զարգացումը, որոնք արտահանման ռազմավարության պահանջների հետ մեկտեղ բավարարում են տեղական հումքի արդյունաբերական վերամշակման նոր ցիկլերի ստեղծման միջոցով հանրապետության բնակչության սպառունակ պահանջմունքները և բնակչության տնտեսական ակտիվության բարձրացումը:
Նույն չափանիշներով պետք է մոտենալ թեթև և սննդի արդյունաբերության զարգացման հարցերը վճռելիս: Արտադրության անկման մասշտաբներն այս ճյուղերում աննախընթաց են: Թեթև և սննդի արդյունաբերության համար ներկրովի հումքի մասշտաբներն աստիճանաբար չափավորելու և ցանկալի մակարդակի հասցնելու ամենահուսալի երաշխիքը տեղական գյուղատնտեսական հումքային ռեսուրսների մի զգալի մասն արդյունաբերական վերամշակման մեջ ընդգրկելն է: Ինչ վերաբերում է բերովի հումքի օգտագործմամբ ձեռնարկությունները վերափոխելու, վերազինելու կամ ուղղակի փակելու հարցերին, ապա այն կարգավորում են ինքը կյանքը, շուկայական հարաբերությունները, դրանցից բխող շահութաբերության ապահովման սկզբունքները:
Խոշոր քաղաքներում բնակչության կենտրոնացումը հետպատերազմյան տարիներից սկսած ընդհուպ մինչև 1970-ական թվականների կեսերն ուղեկցվում էր հանրապետությունում այնպիսի արդյունաբերական կենտրոնների ու արտադրությունների ստեղծմամբ, որոնք շատ վայրերում մեծ վնաս էին պատճառում շրջակա միջավայրին և օդային ավազանին: Խորհրդային Միությունում հավանաբար չկար մի այնպիսի հանրապետություն կամ մարզ, որի տարածքի ամեն մի քառակուսի կիլոմետրի վրա տեղադրված չլինեին կենսոլորտին և շրջակա միջավայրին վնաս պատճառող
148
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյաե
այնքան արտադրություններ և, ընդհանրապես, խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որքան Հայկական ԽՍՀ-ում էր1 [1, с. 13]:
Քիչ չէին այն քաղաքները (Երևան, Կիրովական, Հրազդան, Թումա-նյան, Քաջարան և այլն), որոնք բնութագրվում էին օդային ավազանի անտանելի վիճակով: Դա բացատրվում էր ոչ միայն այդ քաղաքներում թունավոր նյութեր արտանետող արտադրությունների առկայությամբ, այլև մեզ հայտնի ու անհայտ բազմաթիվ այլ պատճառներով: Ինչ խոսք, հանրապետության այդքան փոքր տարածքը, կլիմայական ոչ բարենպաստ պայմանները (Արարատյան հարթավայրում, մասնավորապես Երևանում ամռան շոգը, իսկ ձմռանը քամիների պակասը), անտառային գոտիների սակավությունը, քաղաքների կանաչապատման անբավարար մակարդակը, եղածների էլ ոչնչացումը, հանգստյան գոտիների ու արդյունաբերական կենտրոնների տարածական մոտիկությունը, խիտ բնակեցվածությունը և բազմաթիվ այլ գործոններ այդ պրոբլեմին տալիս էին ավելի սուր բնույթ և դառնում խիստ մտահոգող:
Դրա հետ մեկտեղ թունավոր նյութեր արտանետող արդյունաբերական ձեռնարկությունները հանրապետությունում կառուցվել էին տասնամյակներ առաջ և իրենց տեխնիկական հագեցվածությամբ ու արտադրության տեխնոլոգիայով շատ հեռու էին այսօրվա պահանջները բավարարե-լուց, մանավանդ որ համանման ձեռնարկություններով հանրապետության տարածքը խիստ գերբեռնված էր: Գրեթե բոլոր այդ ձեռնարկությունները քիմիական, մետաղաձուլական, շինանյութերի (մասնավորապես ցեմենտ), էներգետիկ և այլն, տեխնիկական հագեցվածության խիստ ցածր մակարդակի պատճառով տեղիք էին տալիս ոչ միայն արտանետվող միջավայրի համար վտանգավոր նյութերի արտադրության մեծ չափերի, այլև մեծ մասամբ զուրկ էին դրանք կլանող, ֆիլտրող և վերամշակող պաշտպանական նշանակության համալիր հարմարություններից: Եթե երևույթների ընթացքը գնա այնպես, ինչպես մինչև այժմ է եղել, ապա ոչ միայն հանրապետության մի շարք քաղաքներ, այլև մեր շրջապատող բնությունը և հանրապետության համար շատ թանկ հանգստյան ու առողջարանային գոտի-ներ (Ծաղկաձոր, Աղվերան, Հանքավան, Ալավերդի, Սևան, Լոռի և այլն) նույնպես անկասելի վտանգի տակ են:
Միանգամայն նոր խնդիրներ են դրվում շրջակա միջավայրը և օդային ավազանն անաղարտ պահելու վերաբերյալ: Այդ նպատակի համար քանի ուշ չէ, կարծում ենք, պետք է լուծել հետևյալ խնդիրները։
1 80-ական թթ. հազար կմ2 տարածքին Հայկ. ԽՍՀ-ում բաժին էր ընկնում ավելի շատ բնակչություն, քան Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, բացառությամբ Մոլդովական ԽՍՀ-ի: Բայց քանի որ Հայկ. ԽՍՀ-ն ուներ բնակչության աճի բարձր տեմպեր, քան Մոլդովականը, ուրեմն 2000թ. Հայաստանը հայտնվելու էր ԽՍՀՄ-ում առաջին տեղում [9]:
149
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
Առաջին աստիճանաբար վերացնել կամ վերապրոֆիլավորել բոլոր այն արդյունաբերական ձեռնարկություններն ու արտադրությունները, որոնք մեծ վնաս են պատճառում շրջակա միջավայրին անկախ դրանց ապահոված տնտեսական արդյունավետությունից:
Երկրորդ կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել որոշ արդյունաբերական ձեռնարկությունների վերակառուցման, այդ թվում վնասակար նյութեր կլանող, ֆիլտրող ու վերամշակող և ընդհանրապես շրջակա միջավայրի անաղարտությունն ապահովող համալիրների ստեղծմանն այն հաշվով, որ ձեռնարկությունները վերազինվեն արդի համաշխարհային նվաճումների մակարդակով: Զարգացնել անթափոն արտադրությունը:
Երրորդ շրջակա միջավայրն աղտոտող առանձին արդյունաբերական արտադրությունները քաղաքների շրջագծից դուրս բերել և տեղադրել ավելի հարմար տարածքում:
Չորրորդ նոր արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելիս մեծ ուշադրություն դարձնել քաղաքների և շրջակա միջավայրի կենսոլորտի անվտանգությունը, օդի, մթնոլորտի անաղարտությունն ապահովելուն: Բնակչության առողջության շահերից ելնելով այդ պահանջներն ինչ-որ չափով չբավարարող արդյունաբերական օբյեկտները կառուցել բնակելի զանգվածներից կտրված համեմատաբար դրանցից հեռու ընկած տարածություններում: Քաղաքների զարգացման հատակագծերը նախագծելիս ճշտորեն հաշվի առնել դրանց զարգացումը հեռանկարում 50-100 տարվա կտրվածքով, այն հաշվով, որ ներկայումս կառուցվող արդյունաբերական ձեռնարկություններն ապագայում նույնպես չհայտնվեն քաղաքի բնակելի զանգվածների շրջագծում:
Հինգերորդ բնակելի զանգվածներում կառուցել միայն այնպիսի արդյունաբերական արտադրական օբյեկտներ, որոնք չեն վնասում կենսոլորտը, չեն արտանետում առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր գազեր ու նյութեր:
Վեցերորդ նոր քաղաքներ կառուցելիս և հները վերակառուցելիս առաջին պլան մղել հանգստյան կանաչապատ գոտիների և ջրային ավազանների մտածված ու խիտ ցանցի ստեղծումը:
Վերջապես յոթերորդ խնդրո առարկա պրոբլեմի իմաստով խոշոր քաղաքներում խիստ անհանգստացնող իրավիճակ է ստեղծվել տրանսպորտային, մասնավորապես ավտոտրանսպորտային ինտենսիվ երթևեկության պատճառով: Դրա բնորոշ օրինակը Երևանն է: Ավտոմեքենաների արտանետած գազերն անասելի չափով աղտոտում են քաղաքի օդային ավազանը: Երևանի օդն աղտոտում են նաև մարդատար ավտոմեքենաները, դրան գումարած շինարարական փոշին, խիտ բնակեցվածությունը, շինարարական նպատակներով կանաչապատված տարածքների նվազե-
150
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյաե
ցումը և այլն:
Առաջիկա տարիներին անհրաժեշտ է պայմաններ ստեղծել արդյունաբերության մեջ կիրառվող ձեռքի որակյալ աշխատանքի ոլորտի ընդլայնման համար խթանելով ձեռներեցության, խառը, համատեղ և փոքր ձեռնարկությունների (ընդհուպ մի քանի աշխատատեղերով) շուկայական կառուցվածքների գործունեության ծավալումը, ստեղծելով իրավական օրենսդրական դաշտ դրանց անկաշկանդ գործունեության և հստակ ու ճկուն հարկային քաղաքականության կենսագործման համար,
Տնտեսական լծակների օգնությամբ խթանել սեփականության տարբեր ձևերի վրա հիմնված այնպիսի արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, որոնք զբաղվածության ոլորտն ընդլայնելու հետ մեկտեղ կնպաստեն աշխատուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը [10, с. 233-245]:
Գյուղատնտեսությունից պետական գանձարան մուտք գործող միջոցների հաշվին պետք է ապահովել արդյունաբերության մեջ գյուղատնտեսական փոքր մեքենաների, սարքավորումների, դրանց պահեստամասերի արտադրության կազմակերպումը։ Տվյալ դեպքում պետք է նկատի առնել, որ այդ նպատակի համար տրամադրվող միջոցները մեծ վտանգի հետ չեն կապված և արագորեն կփոխհատուցվեն։ Խոսքն այնպիսի փոքր մեքենաների արտադրության մասին է, որ մի կողմից գյուղացիներն ի վիճակի լինեն գնելու, իսկ մյուս կողմից դրանք պիտանի լինեն լեռնային պայմաններում օգտագործելու համար (հողակտորների փոքր մակերես, զառիվայր ու թեք լանջեր)։
Անհրաժեշտ է փոքր քաղաքներում ու գյուղական շրջաններում (մասնավորապես սահմանամերձ և աղետի գոտում) նպաստավոր պայմաններով վարկեր տրամադրելու, հարկային և այլ հովանավորական քաղաքականության միջոցով խրախուսել արտահանման մեծ պահանջարկ վայելող գյուղատնտեսական մթերքների արդյունաբերական վերամշակման բոլոր տեսակների փոքր ձեռնարկություններ (կաթնավերամշակման գործարաններ, կոնյակի, գինիների բազմաթիվ տեսակներ, խորդենու, փշարմավի եթերայուղեր, լոլիկի մածուկ և հյութ, ծիրանի, խնձորի, դեղձի հյութ, կոմպոտներ և այլն) և ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու գործը։
Խոշոր և միջին քաղաքներում վարկ չտրամադրելու միջոցով կարելի է նպաստել արդյունաբերությունը խոշոր քաղաքների արվարձաններ կամ փոքր քաղաքներ փոխադրելու գործընթացին: Փոքր և արբանյակ քաղաքներում արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու նպատակով մասնավոր ձեռնարկատերերին հնարավորին չափ շատ արտոնություններ տալու հետ միասին երկարատև կապիտալ ներդրումների քաղաքականությամբ անհրաժեշտ է աջակցել լավ ենթակառուցվածք ձևավորելու գործընթացին:
Ի միջի այլոց, ռեֆորմների ընթացքում նկատվում է բնակչության որոշ
151
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
մասի աշխատանքային ակտիվության և ձեռներեցության բարձրացում, որը, սակայն, ուղեկցվում է գործազուրկ մարդկանց ստեղծագործական գործունեության նվազումով, աշխատողների ցածր բեռնվածությամբ, աշխատատեղերը լքելով, իսկ դա պահանջում է առավել կազմակերպված գործունեություն։ Այդ միտումները հասարակության համար ձեռք են բերել անընդունելի մասշտաբներ և դարձել սոցիալական չարիք։ Այստեղից էլ բխում է ոչ միայն տնտեսական անկումը, այլ նաև հասարակության բա-րոյահոգեբանական վիթխարի կորուստներ են լինում։
Ազգային վիճակագրական տվյալների համաձայն (որոնց իսկությունը որոշ կասկած է հարուցում) վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետության ՀՆԱ աճի տեմպերը ներկայացվում են երկնիշ թվով [11, էջ 11]: Օրինակ, 2004թ. համեմատ 2005թ. աճը ներկայացվում է 14,0%-ով: Աճը գերազանցապես տեղի է ունեցել շինարարության (որն աճել է 34,2 %-ով), գյուղատնտեսության (11,2%) և մշակող արդյունաբերության այլ ճյուղերի հաշվին։ Մշակող արդյունաբերության ճյուղերից հատկապես աչքի են ընկնում մետաղագործությունը (2005թ. 2004թ. նկատմամբ աճել է 34,9 %- ով, որի զգալի մասն արտահանվում է Եվրամիություն) [12, էջ 21-22]: Արդյունաբերական արտադրանքի աճը 2005թ. կազմել է 7,5% [11, էջ 14]:
Վերը հիշատակվող աճը բացատրվում է նախ բազային ցածր տվյալներով։ Երկրորդ աճն ապահովվում է ինչպես վերջին տարիներին մեծ մասշտաբներ ընդունած բնակարանաշինության, այնպես էլ կոմունալ-կենցաղային շինարարության մեծ մասշտաբներով (հյուրանոցային լայն ցանց, սրճարան-ռեստորաններ, որոնք մեծ վնաս են պատճառում Երևան քաղաքի կենտրոնի և հարակից մասերի կանաչապատմանը), գյուղատնտեսության էքստենսիվ զարգացումով, մասնավորապես հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդարձակումով։ Միաժամանակ, նկատելի է ինտենսիվ մշակաբույսերի ցանքատարածությունների խիստ նվազում։
ՀՆԱ-ն չափազանց մեծ կլիներ, եթե այդ մասշտաբներով գոյություն չունենային ստվերային տնտեսությունը և կոռուպցիան։ ՀՆԱ աճը բացատրվում է նաև արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքային փոփոխություններով։ Օրինակ արդյունաբերության մեջ, եթե բացառվի թանկարժեք քարերի արտահանման բաժինը, որը 2003թ. կազմում էր 50%-ից ավելի, ապա աճի մասին խոսելն ավելորդ է։ Այժմ ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը անկում է ապրում։ Թանկարժեք քարերը որպես հումք, ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից, վերառ
մշակվում և արտահանվում են գլխավորապես Բելգիա։ Ի նչ կլինի իրավիճակը Հայաստանում, եթե ՌԴ-ն դադարեցնի հումքի առաքումը Հայաստան։
Հոկտեմբեր, 2006թ.
152
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
ՎԽոջաբեկյան
Աղբյուրներ և գրականություն
1. Народное хозяйство Арм. ССР в 1988г., Е., 1989.
2. Народное хозяйство СССР в 1975г., М., 1976.
3. Խոջաբեկյան Վ, «Աղետ և մտահոգություն», Ե., 1989։
4. «Գարուն» ամսագիր, 1989, հ. 4։
5. Հայաստանի ժողովրդական տնտեսություն, №1, 1991։
6. Հայաստանի ազգային արխիվ, 2001,ֆ. 2264, ց.1, գ.52, 1-25 էջ:
7. Հայաստանի տնտեսական զարգացումներ, 2005թ. տարեկան զեկույց, Ե., Տնտեսական քաղաքականության խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն Aeplac, 2006։
8. Խոջաբեկյան Վ, Զբաղվածության հիմնախնդիրները Հայաստանում անցման շրջանում, Ե., 1998։
9. Население Армянской ССР в 1979-2016гг., 1986, Национальный архив Армении, ф.2264, оп.- 1, д.14.
10. Формирование рыночных отношений и роль государства в Республике Армении // “Социально-экономические проблемы переходного общества. Из практики стран СНГ”, М., 2000.
11. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը. 2003թ. հունվար-դեկտեմբեր։ Տեղեկատվական ամսական զեկույց, Ե, 2004։
12. Հայաստանի տնտեսական զարգացումներ. 2005թ. տարեկան զեկույց։
ПРОМЫШЛЕННОСТЬ РА И ПЕРСПЕКТИВЫ ЕЕ РАЗВИТИЯ
Владимир Ходжабекян
Резюме
Ошибки, допущенные в вопросах направлений развития и размещения промышленности в Армении — централизация, гигантомания, — определенно повлияли на ее отраслевую структуру и использование трудовых ресурсов. В советские годы создавались крупные промышленные предприятия, сырьевые базы и рынки сбыта, которые находились в разных концах страны. Часто полуфабрикаты оказывались в близлежащих к сырьевым базам районах, проходя тысячекилометровый путь. «Братство» и «дружбу» между народами «ковали» посредством усиления взаимной зависимости, а также других ухищрений.
Неблагоприятна ситуация в промышленности и в настоящее время. Бездействуют сотни крупных промышленных предприятий, которые были приватизированны за символичную цену, а впоследстии разграблены.
153
ՎԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.
Критерием повышения эффективности в промышленности может стать активная государственная протекционистская политика в выборе и применении наиболее оптимального как международного, так и внутригосударственного разделения труда и его кооперации.
По-видимому, необходимо осуществить такую программу, по которой Армения станет страной со своеобразной, неповторимой экономикой, в которой будут нуждаться другие страны; экспортировать научные разработки и идеи; развивать ресурсосберегающие производства, требующие высококвалифицированного труда; создавать новое поколение вычислительных машин, формировать поколение высокопрофессиональных программистов; обеспечивать широкомасштабный выпуск прикладных производств, основанных на экономном использовании недр.
Необходимо посредством гибкой политики долгосрочного инвестирования содействовать ускоренному росту тех отраслей промышленности, которые, наряду с потребностями стратегии экспорта, обеспечивают посредством создания новых циклов промышленной переработки местного сырья потребительский спрос и экономическую активность населения республики.
Следует в сжатые сроки предпринять перепрофилирование предприятий, в том числе создать экологически безвредные комплексы, обеспечивая перевооружение предприятий на уровне современных мировых достижений; развивать безотходное производство.
Исходя из интересов сохранения здоровья населения, промышленные объекты, в известной степени не удовлетворяющие этим требованиям, следует строить за пределами жилых массивов. А при проектировании планов развития городов — четко учитывать их развитие в 50-100-летней перспективе, чтобы предприятия, строящиеся сегодня, в будущем также не оказались в черте жилых массивов городов.
При строительстве новых и перестройке старых городов на первый план должны встать вопросы создания зон отдыха и водных бассейнов. Посредством непредоставления кредита содействовать процессу перемещения промышленности в пригороды крупных городов или в малые города.
154