Научная статья на тему 'Դարաբաղյան հակամարտություն. Պատմական, իրավական Եվ այլ ասպեկտներ'

Դարաբաղյան հակամարտություն. Պատմական, իրավական Եվ այլ ասպեկտներ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
673
198
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Գավիթ Բաբայաե

Հոդվածում քննարկվում եե դարաբաղյան խեդրի հետ կապված պատմական, իրավական, քաղաքական և այլ խնդիրները։ Հետազոտության մեջ օգտագործվում են հայկական, ադրբեջանական, խորհրդային, ռուսաստան- յան և արևմտյան աղբյուրներ։ Ներկայացվում են հակամարտության համառոտ պատմությունը, հիմնական փուլերը և ներկա իրավիճակը, դիտարկվում են նաև վերջին տասնամյակում կարգավորման նախաձեռնություններն ու նախագծերը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Известно, что Азербайджан, не имея ни исторических, ни правовых, ни политических прав в отношении НКР, предпринял агрессию против мирного населения Нагорного Карабаха и депортировал армян Азербайджана. С 1992г. конфликт интернационализировался. В 1994г. в Бишкеке был подписан протокол между Арменией, НКР и Азербайджаном о прекращении огня. В настоящее время переговоры по урегулированию Карабахского конфликта ведутся в формате Минской группы ОБСЕ. В 1998г. конфликтующим сторонам была предложена новая инициатива посредников ОБСЕ, которая предполагала формирование Азербайджаном и НКР “общего государства” на основе горизонтальных отношений. Несмотря на ряд неприемлемых и двусмысленных пунктов (например, что граждане Нагорного Карабаха будут иметь паспорта Азербайджана; граждане Нагорного Карабаха армянского происхождения смогут эмигрировать в Армению и в случае переезда туда на постоянное жительство получить армянское гражданство и т.д.), Армения и НКР приняли это предложение как основу для переговорного процесса. Однако Азербайджан отверг его. Помимо официальных предложений выдвигались еще и экспертные проекты, предложенные Полом Гоблом, Дилипом Айро, группой Майкла Эмерсона (Брюссельский центр европейских политических исследований), которые предполагали обмен территориями и/или “коридорами” с разными условиям по статусу НКР. За поэтапное признание НКР совместно выступили Группа международного публичного права и политики и Центр международного права и политики Новой Англии (США). Однако подобного рода предложения не вышли за рамки теоретических проектов и не стали предметом реального обсуждения.

Текст научной работы на тему «Դարաբաղյան հակամարտություն. Պատմական, իրավական Եվ այլ ասպեկտներ»

ԴԲաբայան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՍՊԵԿՏՆԵՐ

Գավիթ Բաբայաե

Հոդվածում քննարկվում եե դարաբաղյան խեդրի հետ կապված պատմական, իրավական, քաղաքական և այլ խնդիրները։ Հետազոտության մեջ օգտագործվում են հայկական, ադրբեջանական, խորհրդային, ռուսաստան-յան և արևմտյան աղբյուրներ։ Ներկայացվում են հակամարտության համառոտ պատմությունը, հիմնական փուլերը և ներկա իրավիճակը, դիտարկվում են նաև վերջին տասնամյակում կարգավորման նախաձեռնություններն ու նախագծերը։

Ղարաբաղյան հակամարտությունն արմատներով խորանում է մինչև 20-րդ դ. սկիզբը, երբ ռուսական կայսրության անկումից հետո Անդրկովկասում կազմավորվեցին անկախ պետություններ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։ Այդ իսկ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ Ադրբեջան անվամբ պետությունը։ Մինչ այդ Ղարաբաղի հարց ընդհանրապես գոյություն չուներ, քանի որ ոչ ոք չէր կասկածում դրա հայկական պատկանելության մեջ։ Օրինակ, 19-րդ դարի հեղինակ Աբաս Կուլի Աղա Բաքիխանովը (1794-1846թթ.), իր «Գյուլիստան-Իրամ» աշխատության մեջ նշում է, որ Քուռ գետը սահմանային է Հայաստանի և Շիրվանի միջև, իսկ Արցախը բազմաթիվ անգամ հիշատակվում է իբրև Հայաստանի մաս [1]։

Լեռնային Ղարաբաղը մինչև 1917թ.

Թյուրքական ցեղերը Անդրկովկաս թափանցեցին մ.թ. 11-12-րդ դդ., ինչի մասին, ի դեպ, նշված է նաև Ադրբեջանի պատմության դասագրքերում [2, с. 140, 170-172, 202, 204]։ Լեռնային Ղարաբաղում նրանք հայտնվեցին 18-րդ դ. վերջին երեսնամյակում և ընդհուպ մինչև 1921թ., երբ ԼՂ-ն մտցվեց Ադր-բեջանի կազմի մեջ, երբեք չեն գերազանցել բնակչության 3-4%-ը [2, с. 337]։ Նույնիսկ ժամանակակից Ադրբեջանի տարածքի առանձին շրջաններում մինչև 19-րդ դ. կեսերը թրքալեզու տարրը գերակայող չի հանդիսացել։ Ինչպես նշում է Բաքիխանովը, «Շամախի և Ղուբա քաղաքների միջև գտնվող մահալների (գավառների) բոլոր բնակիչները և ամբողջ Բաքվի գավառը, բացի 6 գյուղերից, խոսում են թաթերեն, ինչը վկայում է նրանց պարսկական ծագման մասին... Շիրվանի մյուս մահալները Սալյանի հետ միասին, Բաքվի 6 գյուղերը և Շաքիի ողջ գավառը խոսում են թյուրքերեն, ինչը վկայում է

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Դ. Բաբայաե

նրանց թյ ուրքերից, մոնղոլներից և թաթարներից սերելու մասին, որոնք այստեղ են եկել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ, սեֆյաննե-րի օրոք և նրանցից հետո», այսինքն 17-18-րդ դդ. [1, с. 16; 2, с. 266]։ Իր գոյության ամբողջ ընթացքում Սեֆյանների պետությունը իրեն հենարան ստեղծելու նպատակով վարել է Անդրկովկասում և, մասնավորապես, հարթավայրային Ղարաբաղում քոչվոր և կիսաքոչվոր, իսլամի շիա ուղղությանը պատկանող թյուրքական ցեղերին վերաբնակեցնելու քաղաքականություն [2, с. 266]։

«Ադրբեջանի պատմություն» աշխատության համաձայն, 1880թ. սկսած միայն Հյուսիսային Իրանից, պատմական Ատրպատականից ներկայիս Ադրբեջանի տարածք եկվորների թիվը տարեկան կազմել է 30-35 հազար մարդ [3]։ Այսինքն ըստ մոտավոր տվյալների, 1897թ. Բաքվի և Ելի-զավետպոլի (Գյանջա) նահանգներում ապրող 1 մլն թյուրք-թաթարներից առնվազն 600 հազարը (60%) 1880թ. սկսած այստեղ են եկել Իրանից։

Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստա-նի պայմանագրով 1813թ. Լեռնային Ղարաբաղը միացվեց Ռուսաստանին։ 1917-ին Ղարաբաղի վարչական տարածքը բաղկացած էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի, Շուշիի և Կորյագինյան գավառներից, որոնք ընդգրկում էին գրեթե ամբողջ Լեռնային և Դաշտային Ղարաբաղը։ Ելիզավետպոլի բնակչությունը միատարր չէր։ Այն հիմնականում բնակեցված էր հայերով և թրքալեզու մահմեդական բնակչությամբ։ Ընդ որում, նահանգի արևմտյան մասում գերակշռում էին հայերը, արևելյանում թրքալեզու տարրը։ Օրինակ, Ղազախի և Ելիզավետպոլի լեռնային շրջաններում և Լեռնային Ղարաբաղում հայերի և թրքալեզու զանգվածի հարաբերակցությունը 229 հազարը 50 հազարի էր [4]։ Հենց այս համատեքստով էլ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է 1918-20թթ. հրատարակված տարբեր քարտեզներում [5]։

Լեռնային Ղարաբաղը 1917-20թթ.

1917թ. ռուսական հեղափոխություններից հետո Անդրկովկասում սկսեցին ձևավորվել անկախ պետություններ։ Բայց եթե Հայաստանը և Վրաստանը պետականության բազմադարյա պատմություն ունեին, ապա Ադրբեջան անվամբ պետությունն ի հայտ էր գալիս առաջին անգամ։ Նորաթուխ պետությունն սկսեց տարածքային հավակնություններ ներկայացնել սահմանակից պետություններին։ «Ադրբեջան» անվանումն ինքնին ոչ մի կապ չուներ Ադրբեջանի ներկայիս տարածքի հետ և ընտրվել էր իշխանության եկած «Մուսավաթ» կուսակցության կողմից։ Վերջինս նպատակ էր հետապնդում լեգիտիմացնել Իրանի հյուսիսային հատվածի պատմական Ատրպատականի - Ազարբայդջան նկատմամբ ունեցած նկրտումները։ Այն-

21

ԴԲաբայաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ուամեեայեիվ, 1918-20թթ. Լեռնային Ղարաբաղե այդպես էլ չմտավ Ադրբե-ջաեի կազմի մեջ և կառավարվում էր Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից [6]:

Հարկ է նշել եաև այն փաստը, որ Ադրբեջաեի Հանրապետության սահմանադրությունում 1918-20թթ. Ադրբեջաեի սահմանները նշված չեն: Հենց այս պատճառով էլ Ազգերի լիգայում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թոփչաբաշևը նույն լիգայի նախագահ Փոլ Հիմաեսիե (Paul Hymans) 1920թ. դեկտեմբերի 7-իե գրած նամակում Ղարաբաղի Ադրբեջա-եիե պատկաեելը հիմնավորում էր բացառապես երանով, որ այդ որոշումն ընդունվել է Կովկասում դաշնակիցների նախկին եերկայացուցչի կողմից [7]:

Լեռնային Ղարաբաղիե տիրելու նպատակով Ադրբեջաեը մարտական գործողություններ է սկսում: Բաքվի նավթի նկատմամբ շահագրգռությունից և աշխարհաքաղաքակաե նպատակներից ելնելով Ղարաբաղի հարցում Ադրբեջաեիե ակտիվորեն օժանդակում էր Մեծ Բրիտաեիաե: 1919թ. ապրիլի 23-իե Շուշի ժամանեց անգլիական գեներալ Շատելվորտը (հետագայում Բաքվում բրիտանական զորքերի հրամանատար), որը Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահ Ա. Շահնազարյանի և Շուշիի քաղաքագլուխ Գ.Շահեազարյաեի հետ բանակցությունների ժամանակ հայտարարեց. «Ես նախազգուշացնում եմ, որ Ադրբեջաեի դեմ ցանկացած ոտնձգություն ուղղված կլինի ընդդեմ Աեգլիայի: Մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք ստիպել ձեզ ենթարկվել» [8]: Այնուամենայնիվ, Ղարաբաղի հայերի 5-րդ համագումարը չընդունեց այս վերջեագիրը:

Ադրբեջաեիե չընդունեցին Ազգերի լիգա քանի որ այդ պետությունը չէր վերահսկում այն տարածքը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղը, որին հավակնում էր: Ազգերի լիգան, քննելով բոլոր հանգամանքները, վիճելի համարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եզրակացնելով, որ այն պետք է լուծվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Ընդունելով այս որոշումը Ազգերի լիգան հաշվի էր առել 1919թ. օգոստոսի 22-իե Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Ադրբեջաեի կառավարության միջև ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների կանխման վերաբերյալ, բայց Ադրբեջաեե այն խախտել էր: Ի դեպ, Ադրբեջաեե ինքը ի դեմս ազգային խորհրդի, հարաբերությունների մեջ մտնելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ և կնքելով 1919թ. օգոստոսի 22-ի պայմանագիրը, փաստորեն, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի որպես առանձին կազմավորման գոյության փաստն ու լեգիտիմություեը: 1920թ. մարտին ադր-բեջաեա-թուրքակաե զորքերը ավերեցիե Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Շուշին ոչնչացնելով ավելի քան 20 հազար հայերի: Սակայն, չնայած մեծաթիվ զոհերին, Ղարաբաղի հայերը շարունակում էին դիմադրությունը:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Դ. Բաբայաե

Խորհրդայնացումը

1920թ. ապրիլի 28-իե Ադրբեջաեում հաստատվեց խորհրդայ իե իշխանություն: 1920թ. օգոստոսի 10-իե ՌԽՖՍՀ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի Խորհրդային Ռուսաստանը, ճանաչելով Հայաստանի անկախությունը, գրավում էր վիճելի տարածքները, այդ թվում և Ղարաբաղը: Ընդ որում, ամրագրվում էր, որ «խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի գրավումը չի կանխորոշում Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջաեի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության այդ տարածքների նկատմամբ իրավունքների հարցը» [9]: Այսպիսով Խորհրդային Ռուսաստանը ձևականորեն չէր խախտում Ազգերի լիգայի որոշումը և սկզբնապես չհաեձեեց Ղարաբաղը Ադրբեջաեիե, չնայած վերջինս արդեն խորհրդային էր, իսկ Հայաստանը ժողովրդավարական պետություն էր և Անտանտի դաշնակիցը:

1920թ. դեկտեմբերի 1-իե Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն: Նոյեմբերի 30-իե և դեկտեմբերի 1-իե, առանց որևէ արտաքին ճնշման, Ադրբեջաեը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հայաստանին պատկաեելու մասին ընդունելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նախկին հավակնությունների աեիրավազորություեը: Այս առնչությամբ որևէ փաստարկ չգտնելով պաշտոնական Բաքուն այսօր հայտարարում է, թե նման բան չի եղել ըեդսմիե մոռանալով, որ Հայաստանի պետական պահոցներում կան փաստաթղթեր, այդ թվում այն ժամաեակվա մամուլը (մասնավորապես հայերեն «Կոմունիստ» թերթի 1920թ. դեկտեմբերի 7-ի համարը), որոնցում տպագրված է այդ դեկլարացիան:

1921թ. հունիսի 3-իե Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության (ՌԿ(բ)Կ) Կովկասյան բյուրոն, որի նիստին մասնակցում էր եաև Խորհրդային Ադրբեջաեի ղեկավար Նարիմաեովը, միաձայն որոշեց. «Հայաստանի կառավարության դեկլարացիայում նշել Լեռնային Ղարաբաղի Հայաստանին պատկանելության մասին»: ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշման համաձայն, Խորհրդային Հայաստանի կառավարությունը հունիսի 12-իե ընդունում է դեկրետ, որում ասվում է. «Ադրբեջաեի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջաեի սոցիալիստական հաերապետություեեերի միջև պայմանավորվածության հիման վրա հռչակվում է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անբաժանելի մասը» [10]:

1921թ. հուլիսի 4-իե ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում ադրբեջանական կողմն առաջարկեց Լեռնային Ղարաբաղե

23

ԴԲաբայան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ըեդգրկել Ադրբեջաեի կազմում, բայց այդ առաջարկությունը չընդունվեց, և որոշվեց Ղարաբաղը մտցնել Հայաստանի կազմի մեջ։ Ազգերի ինքնորոշ-ման իրավունքի ձևական ապահովման նպատակով Կովկասյան բյուրոն որոշեց ընդունել նաև Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը։ Սակայն այս որոշումն արդեն չէր բխում բոլշևիկների քաղաքականության շահերից։ Բոլշևիկյան Ռուսաստանի ազգությունների գործերով ժողկոմ Ի.Ստալինի պահանջով հուլիսի 5-ին հրավիրվում է Կովկասյան բյուրոյի արտահերթ լիագումար նիստ, որտեղ նրա ճնշմամբ ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Ադր. ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նոր որոշում։ ԼՂ-ին տրվում էր մարզային ինքնավարություն, Շուշի վարչական կենտրոնով։ Ընդ որում, եթե Կովկասյան բյուրոյի առաջին որոշման մեջ դեռևս դրվում էր Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման անհրաժեշտության հարցը, ապա հուլիսի 5-ի որոշման մեջ բնակչության, որի 95%-ը հայեր էին, կամքը հարցնելու մասին խոսք անգամ չկար։

Ինչպես նշվում է 1921թ. հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստի արձանագրությունում, Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Ադրբե-ջանին ելնելով տնտեսական նպատակահարմարությունից [11]։ Սակայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ամենագլխավոր պատճառը բոլշևիկների մտադրությունն էր արտահանել կոմունիստական հեղափոխությունը մահմեդական Արևելք, մասնավորապես Թուրքիա, Իրան ու ամրապնդել ազդեցությունը Ադրբեջանում և Հայաստանում մշտապես «իրենց ձեռքում պահելով» վերջիններիս Լեռնային Ղարաբաղի միջոցով։ Առաջնորդվելով հենց այս նկատառումներով Ի.Ստալինը Ղարաբաղը մտցրեց Ադրբեջանի կազմի մեջ հակառակ մարզի բնակչության կամքի։ Բոլշևիկների տարածաշրջանային կուսակցական մարմնի (ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո) որոշումն, ըստ էության, իրավական չէ, իսկ այն ընդունող մարմինը դրա իրավասությունը չուներ [12]։

ԼՂԻՄ կազմավորումը և Ադրբեջաեի քաղաքականությունը

ԼՂ նկատմամբ

1923թ. հուլիսի 7-ին մարզի տարածքի մի մասում կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավարությունը (որը հետագայում վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ)։ Լեռնային Ղարաբաղի տարածքի մնացած մասն ընդգրկվեց Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ Միայն ներկայիս Շա-հումյանի շրջանը պահպանվեց որպես առանձին վարչական միավոր (նրա տարածքը կրճատվեց գրեթե 2 անգամ)։ Հայերով բնակեցված մյուս տարածքները բազմիցս վերաձևվում էին և 1988թ. ընդգրկված էին Խանլարի, Գեդաբե-

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայան

կի, Շամխորի շրջանների կազմում: Ավելին, ԼՂԻՄ հյոաիսարևմտյան սահմանը որոշելիս, Լաչինի և Քելբաջարի շրջանների «ստեղծմամբ» բացառվեց Հայաստանի հետ մարզի անմիջական սահմանակցության հնարավորությունը (մինչև 30-ական թթ. Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջոցով սահմանակցում էր Հայաստանի հետ) [13]։ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի կապը բացառելու նպատակով հօգուտ Ադրբեջանի մասնատվեց նաև Զանգեզուրը (երբ Ադրբեջանը Զանգեզուրն ընդունեց իբրև Հայաստանի անբաժանելի մաս, նրա տարածքը գրեթե 2 անգամ ավելին էր, քան այսօր)։

Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվելու ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարվել է խտրական քաղաքականություն։ 1926-80թթ. Լեռնային Ղարաբաղում վերացել են 85 հայկական գյուղեր։ Ադրբեջանական ոչ մի գյուղ այդ ընթացքում չի վերացել։ 1970-79թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ԼՂԻՄ հայ բնակչության թիվն աճել է 1,7%-ով (10 հազար մարդ)։ ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների թիվը 40 տարիների ընթացքում (1939-78թթ.) աճել է 2,6 անգամ, հայերինը կրճատվել է 7,3%-ով, այն դեպքում, երբ ԼՂԻՄ բնակչության բնական աճը ամենաբարձրն էր ԽՍՀՄ-ում։ Այսպես, 1955թ. այն կազմել է 100 բնակչի հաշվով 25,1, 1956-ին 28,8, 1961-ին 32 [14]։ Ավելին, 30-ական թթ. վերջին ԼՂ-ն բնակչության խտությամբ գրավում էր երկրորդ տեղը Ադրբեջանում (Բաքվի շրջանից հետո) [15]։ Սակայն, 1960-ական թթ. այն նույնիսկ առաջին տասնյակում տեղ չէր գրավում [16]։ Հայ բնակչությունն իսպառ վերացավ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, մասնավորապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։

ԼՂԻՄ-ում հայ բնակչության նվազումը հատկապես զգալի էր Երկրորդ համաշխարհային պատերազի տարիներին և հետպատերազմյան առաջին տասնամյակում։ Մեծ հայրենականի ռազմաճակատներում մարտնչում էր ԼՂԻՄ բնակչության 35%-ը, 45 հազար ղարաբաղցի մարտիկներից 22 հազարը զոհվեցին (դա 4-5 անգամ ավելին էր, քան հարևան շրջաններից պատերազմին մասնակցող ադրբեջանցի մարտիկների թիվը)։ Ընդ որում, բանակ զորակոչված ղարաբաղցիների ընդամենը 1,3%-ն են եղել ադրբեջանցիներ, չնայած այն ժամանակ նրանք կազմում էին մարզի բնակչության 10%-ը [17. c. 55, 84-85]։ Պատերազմից հետո, 1949-56թթ., Ղարաբա-ղից հեռացան 30 հազար հայեր (մարզի բնակչության 27%-ը, որոնք հանապազօրյա հաց վաստակելու նպատակով հանգրվան գտան Բաքվում, Սում-գայիթում, Հյուսիսային Կովկասում և այլուր [17, c. 94]։

Խտրական քաղաքականությունը հատկապես ուժեղացավ Հեյդար Ալիևի իշխանության օրոք։ «Կարելի է առանց չափազանցելու պնդել, որ միայն Հեյդար Ալիևի Ադրբեջանում իշխանության գալուց հետո Ղարաբաղի

25

ԴԲաբայան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ադրբեջանցիներն իրենց մարզի իսկական սեփականատեր զգացին: 1970-ակաե թթ. մեծ աշխատանք էր տարվում։ Այս ամենն առաջ բերեց հարևան Լաչինի, Աղդամի, Ջաբրաիլի, Ֆիզուլիի և այլ շրջաններից Լեռնային Ղարա-բաղ ադրբեջանցիների մեծ հոսք: Այդ բոլոր միջոցառումները, որ իրականացվում էին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևի հեռատեսության շնորհիվ, նպաստում էին ադրբեջանցիների ներհոսքին», նշում է ադրբեջանական աղբյուրներից մեկը [18]: 1921թ. ադրբեջանցիները կազմում էին ԼՂ բնակչության ընդամենը 3%-ը, իսկ 1988թ. 24%-ը [19]: Ինքը Ալիևը, այսպես է բնութագրել ԼՂ նկատմամբ ռազմավարական նպատակները. «Երբ ես ղեկավարում էի Ադրբեջանը... մենք մեծ ուշադրություն էինք հատկացնում Ղարաբաղին: Ճիշտ է, որոշ դիլետանտներ մեղադրում էին ինձ: Ես այդպես էի վարվում, որովհետև նախ անհրաժեշտ էր ԼՂ-ն բնակեցնել ադրբեջանցիներով և երկրորդ թույլ չտալ հայերին բարձրացնել այդ հարցը» [20]: ՀԽՍՀ-ում բարձրագույն կրթություն ստացածներին աշխատանքի չէին ընդունում, և վերջիններս հարկադրված լքում էին մարզը: Միևնույն ժամանակ, մեծ չափերով Լեռնային Ղարաբաղ էին ուղարկվում ադրբեջանցիներ կուսակցական, վարչատնտեսական, իրավապահ մարմիններում և այլ ոլորտներում աշխատելու համար:

Ադրբեջանը բացահայտ խտրական քաղաքականություն էր վարում նաև տնտեսության մեջ: Այսպես, օրինակ, ԼՂ կապիտալ շինարարության միջին տարեկան ցուցանիշը 2,5 անգամ զիջում էր Ադրբեջանին, այն դեպքում, երբ դեռևս 1950-60-ական թթ. մարզում հայտնաբերվել էին իսլանդական սպաթի 9, ծծմբաքարի 5, ասբեստի 7, կրաքարի 13, ինչպես նաև կոպալի ու մարմարի թանկարժեք տեսակների մի քանի հարուստ հանքավայրեր: Եվ այս հարուստ պաշարների առկայության պարագայում բոլոր տեսակի շինանյութերի 93%-ը Ղարաբաղ էր բերվում Ադրբեջանի այլ շրջաններից: Ադրբեջանը արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում գիտատար արտադրությունների զարգացման ճանապարհին մարզը որպես ագրարային գոտի պահելու նպատակով, ինչը հանգեցրեց կրթական և ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող անձանց արտահոսքին:

Մշակույթի և կրթության ոլորտներում ևս Ադրբեջանի վարած քաղաքականությունը բացահայտորեն խտրական բնույթ ուներ: Փակվում էին հայկական դպրոցները. 1960թ. սկսած մարզում վերացել են 46 դպրոցներ: Դպրոցական ծրագրերից հանվեց հայ ժողովրդի պատմություն առարկան: Ադրբեջանի ԽՍՀ ԼՂԻՄ-ի մասին օրենքում չէր նշվում, թե որն է ինքնավար մարզի պետական լեզուն: Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին 1924թ. նոյեմբերի 26-ի որոշման համաձայն մարզի մայրենի լեզուն հայերենն էր [21]: ԼՂԻՄ տարածքում գտնվող գրեթե 1700 պատ-

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Դ. Բաբայաե

մաճարտարապետակաե հուշարձանները (մեծ մասամբ եկեղեցիներ և վանական համալիրներ) ոչ միայ ն չընդգրկվեցին Ադրբեջանի կառավարությ ան հաստատած պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, այլև Ադր. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հատուկ հանձնաժողովի կողմից դասվեցին անցյալի վտանգավոր կրոնական կենտրոնների» շարքին։ Հիմքեր կան նաև ենթադրելու, որ Բաքվի իշխանությունները հայ բնակչության նկատմամբ վարում էին «հիդրոտեռորի» քաղաքականություն [22]։

Ղարաբաղյանշարժման սկիզբը

Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը Լեռնային Ղա-րաբաղի համար ուրիշ ոչ մի այլընտրանք չէր թողնում, բացի միութենական այդ հանրապետության կազմից դուրս գալը։ Չնայած խորհրդային ռեժիմին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիացնելու փորձեր արվեցին 1930-ական թթ., 1945, 1965, 1967, 1977թթ., բայց դրանք դաժանորեն ճնշվեցին։ 1985թ. Միխայիլ Գորբաչովի իշխանության գալով և խորհրդային հասարակության արմատական փոփոխություններով պայմանավորված Ղարաբաղի ժողովուրդը կրկին բարձրացրեց իրեն հուզող հարցը։

Դարաբաղյան շարժումն սկսվեց 1988թ. փետրվարի 20-ին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 20-րդ նստաշրջանը ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և այն Հայաստանին հանձնելու միջնորդությամբ հանդես եկավ Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջև։ Ի պատասխան դրա, Ադրբեջա-նում սկսվեցին հայերի զանգվածային կոտորածները։ Առաջին զոհերը դարձան Սումգայիթի հայ բնակիչները։ Ոչինչ չէր մնում անելու, բացի Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու մասին հայտարարելը (1988թ. հուլիսի 11)։ 1988թ. վերջին Ադրբեջանով մեկ կազմակերպվեց հայկական կոտորածների մի ամբողջ ալիք, որոնք առավել մեծ չափեր ստացան Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա), Շամախիում, Շամխորում, Մին-գեչաուրում, Նախիջևանի ԻԽՍՀ-ում։ Բռնի տեղահանման ենթարկվեցին Ադրբեջանի տասնյակ հայկական բնակատեղիներ, այդ թվում և հյուսիսային Լեռնային Ղարաբաղի (որը ԼՂԻՄ կազմավորման ժամանակ չէր ընդգրկվել նրա կազմում. Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի և Գեդաբեկի շրջաններ) հայկական բնակավայրերը, Կիրովաբադի 40 հազարանոց հայ բնակչությունը։ Այս դեպքերից հետո 1990թ. դրությամբ, բացի ԼՂԻՄ-ից, Շահու-մյանի շրջանից և Խանլարի շրջանի 4 գյուղերից, Ադրբեջանում մնաց հայ բնակչության ընդամենը աննշան մի մաս, հիմնականում Բաքվում մոտ 50 հազար մարդ (1988թ. Բաքվում ապրում էին 300 հազար հայեր)։ 1989թ. սկզբին Ադրբեջանը շրջափակեց ԼՂԻՄ-ը և Հայաստանը, ինչը ծանր հե-

27

ԴԲաբայաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

տևաեքեեր ունեցավ, քանի որ ԼՂ-ե այն ժամանակ աեկլավ էր, իսկ Հայաստան բեռների 75%-ը գալիս էր Ադրբեջաեի տարածքով։

1989թ. փետրվարի 11-իե, ԽՍՀՄ-ում առաջին անգամ, մտցվեց ԼՂԻՄ կառավարման հատուկ ձև. կազմավորվեց Հատուկ կառավարման կոմիտե, որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո դուրս բերվեց Ադրբեջաեի վարչական ենթակայությունից: Հատուկ կառավարման կոմիտեի ստեղծումը դրական ազդեցություն ունեցավ ԼՂ ներքին իրավիճակի վրա: Նախատեսվում էր ԼՂԻՄ-ում իրականացնել լուրջ տնտեսական նախագծեր: Սակայն կենտրոնական իշխանության վրա Ադրբեջաեի գործադրած ճնշման արդյունքում Հատուկ կառավարման կոմիտեն կազմալուծվեց և նրա փոխարեն, ԽՍՀՄ ԳԽ որոշմամբ, 1989թ. նոյեմբերի 28-իե ստեղծվեց Ադրբեջաեի ԽՍՀ ԼՂԻՄ կազմկոմիտեն: Ի պատասխան 1989թ. դեկտեմբերի 1-իե ԼՂԻՄ Ազգային խորհուրդը և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը համատեղ նիստում ընդունում եե Լեռնային Ղարաբաղի Հայաստանին վերամիավորման մասին որոշումը:

Կառուցողական մոտեցում ցուցաբերելու փոխարեն պաշտոնական Բաքուն էլ ավելի բարդացրեց իրավիճակը, ինչը նպաստեց լարվածության խորացմանը: Կազմկոմիտեն պետք է ստեղծվեր հավասարության սկզբունքով: Զուգահեռաբար պետք է վերականգնվեին եաև ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի իրավասությունները: Այս որոշման համաձայն, Ադրբեջաեի իշխաեություեեերը պետք է օրենսդրական փոփոխություններ կատարեին ԼՂ իրական իեքեավարություեե ըեդլայեելու ուղղությամբ, ընդունեին նոր օրենք ԼՂԻՄ կարգավիճակի մասին, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի լիիրավ զարգացումը պետական, տնտեսական և մշակութային շինարարության բոլոր ոլորտներում ինքնակառավարման, իեքեաֆիեաեսավորմաե, տարածքային տնտհաշվարկի, տնտեսական և մշակութային կապերի ազատության հիման վրա:

Սակայն, հակառակ այս ամենի, Կազմկոմիտեում չընդգրկվեցին ԼՂԻՄ ներկայացուցիչները, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործունեությունը չվերականգնվեց: Կազմկոմիտեի կազմում ընդգրկվեցին միայն Ադրբեջաեի կուսակցական գործիչները: Չկատարվեցին եաև իրական ինքնավարության կարգավիճակի ամրապնդման վերաբերյալ կետերը: Ընդհակառակը, ԽՍՀՄ ՆԳՆ և խորհրդային բանակի աջակցությամբ Կազմկոմիտեն իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի և մոտակա շրջանների հայ բնակչության տեղահանումը: Հակահայ քաղաքականությամբ հատկապես աչքի էր ընկնում այդ կոմիտեի ղեկավար Պոլյաեիչկոե, որին մինչև օրս հիշում եե ղարաբաղցիեերը:

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Դ. Բաբայաե

ԽՍՀՄ Գերագույ ե խորհրդի որոշմամբ 1991թ. մարտի 17-իե անցկացվեց ԽՍՀՄ պահպանման հանրաքվեն։ Ելնելով ԼՂԻՄ գոյության 70 տարիների ընթացքում հայ բնակչության նկատմամբ կիրառված ճնշումներից ու հալածանքներից ԼՂ Ազգային խորհուրդը որոշեց չմասնակցել այդ հանրաքվեին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը միահամուռ հավանություն տվեց այդ որոշմանը և չմասնակցեց հանրաքվեին։ Ադրբեջանի բնակիչներն, ընդհակառակը, քվեարկեցին հօգուտ ԽՍՀՄ պահպանման։

Կարևոր է նշել նաև, որ 1991թ. օգոստոսի 18-ին ստեղծված ГКЧП-ի գլխավոր նպատակներից մեկը ազգային շարժումների ճնշումն էր։ ГКЧП-ի առաջնահերթ խնդիրներից էր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի «կարգավորումը»։ Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանն աջակցում էր դեմոկրատական հասարակայնու-թյունը, իսկ կայսերապաշտ ուժերն այն դիտում էին իբրև ԽՍՀՄ հիմքերը խարխլող «ծայրահեղականություն»։ Պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանություններն անմիջապես, հենց օգոստոսի 18-ին աջակցություն հայտնեցին ГКЧП-ին։

Պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո ԽՍՀՄ-ում սկսվեց հանրապետությունների անկախացման գործընթացը։ 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր պետական անկախության վերականգնման մասին, որով Ադրբեջանի անկախ Հանրապետությունը իրեն հռչակում էր 1918-20թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։ Ստեղծված իրավիճակում, 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան նույն թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խոր-հուրդների համատեղ նիստը Լեռնային Ղարաբաղը հռչակեց հանրապետություն։ Համաձայն վերոնշյալ օրենքի, հանրաքվեի միջոցով ԽՍՀՄ-ից դուրս եկող հանրապետության կազմում մնալու մասին ինքնուրույն որոշում կայացնելու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի մասին հարց դնելու իրավունք, միութենական հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների կողքին, ունեին նաև հոծ բնակչությամբ ազգային խմբերը։ Խստորեն հետևելով այս օրենքի դրույթներին ընդունվեց որոշում ԼՂՀ պետական անկախության հանրաքվե անցկացնելու մասին։

Չնայած սրան, 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով խորհրդային գործող օրենսդրությունը, ընդունեց սահմանադրական ակտ պետական անկախության մասին, իսկ 1991թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք Լեռնային Ղարա-

29

ԴԲաբայաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

բաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին: ԼՂԻՄ-ը, որպես ազգային-տերիտորիալ կազմավորում, լուծարվում էր, իսկ նրա շրջաններն ու բնակավայրերը վերանվանվում էին և դրվում նորաստեղծ վարչական կենտրոնների ենթակայության տակ: 1991թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողության կոմիտեն, ընդունելով, որ 1991թ. նոյեմբերի 26-ի օրենքը խախտում է ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ԼՂԻՄ կարգավիճակի մասին կետը, չեղյալ համարեց այն: Միաժամանակ, Սահմանադրական վերահսկողության կոմիտեն չհամարեց, թե ԼՂՀ հռչակումը սահմանադրական չէ: Ուստի օրինականություն են ստանում այն բոլոր որոշումները, որոնք ընդունվել էին այդ ժամանակահատվածում ԼՂՀ պետական մարմինների կողմից: Մասնավորապես իրավազորություն է ստանում ԽՍՀՄ, հետևաբար և Ադրբեջանի պետական կարգավիճակի մասին որոշումը:

ԼՂՀ կազմավորումը

Օրենսդրությամբ նախատեսված ժամկետում նշանակվեց հանրաքվե:

ռ

Քվեաթերթիկում նշված էր հետևյալը. «Համաձա յն եք, որ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն կորոշի այլ պետությունների հետ համագործակցության ձևերը»: 1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ, համահանրապետական հանրաքվեի արդյունքներով, մասնակիցների 99,89%-ը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը: ԼՂՀ-ն դուրս եկավ ոչ միայն ԽՍՀՄ, այլև Ադրբեջանի կազմից: Ընդ որում, ինչպես հայտնի է, 1991թ. դեկտեմբերի 15-ին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ:

Հարկ է ընդգծել, որ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անհրաժեշտ պայմաններ էր ստեղծել հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և ադրբեջանաբնակ, հանրաքվեն անցկացնելու համար: Մասնավորապես ԼՂ-ում տեղակայված խորհրդային բանակի միջոցով ԼՂՀ ադր-բեջանաբնակ վայրեր էին ուղարկվել քվեաթերթիկներ: Մինչ այդ ԼՂՀ ԿԸՀ-ն հեռագրով դիմել էր Շուշիի շրջանի ղեկավարությանը հանրաքվեին ադրբեջանցի բնակչության մասնակցությունը կազմակերպելու խնդրանքով: Ադրբեջանցիները չմասնակցեցին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերը ԼՂՀ բնակչության գերակշիռ մասն էին կազմում (ավելի քան 85%), նրանց չմասնակցելը ոչ մի կերպ չէր անդրադառնում հանրաքվեի արդյունքների վրա: 1992թ. հունվարի 6-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակագիրը: Լեռնային Ղարաբաղն օգտվեց ինքնորոշման իր իրավունքից խորհրդային օրենսդրության նորմերին համապատասխան:

Ադրբեջանի Հանրապետությունը, ընդունելով պետական անկախու-

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայաե

թյաե վերականգնման մասին հռչակագիրը, իրեն հռչակեց 1918-20թթ. Ադր-բեջաեի Հանրապետության իրավահաջորդ: Այն ժամանակ Լեռնային Ղա-րաբաղը չէր մտնում այդ հանրապետության կազմի մեջ, և դա հաստատված էր Ազգերի լիգայի կողմից: Բացի այդ, պաշտոնական Բաքուն անօրինական հայտարարեց նաև խորհրդային իշխանության հաստատումը, որի օրոք էլ հենց Լեռնային Ղարաբաղը հանձնվել էր Ադրբեջանին, և հրաժարվեց խորհրդային իրավական ու քաղաքական ժառանգությունից դրանով իսկ, փաստորեն, անօրինական համարելով ԼՂ 70-ամյա բռնակցումն իրեն:

Չնայած Ադրբեջանը հրաժարվեց խորհրդային ժառանգությունից, սակայն դա չի նշանակում, թե ԼՂ գործողությունները խախտում են միջազգային նորմերը: Խորհրդային Միությունը մինչև փլուզումը (1991թ. դեկտեմբերի 15) մասնակցում էր ինքնորոշման սկզբունքն օրինակարգող քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին միջազգային պայմանագրերի, իսկ 1993թ. ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնաժողովը հաստատեց, որ նախկին խորհրդային հանրապետությունները հավատարիմ են մնում իրենց պարտավորություններին:

1992թ. միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, ինչը միանգամայն լուրջ հակասություն է պարունակում: 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» (հոդված 2) ԽՍՀՄ օրենքի համաձայն, պետք է անցկացվեր հանրաքվե ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հարց դնելու մասին որոշում կայացնելու համար: Իսկ Ադրբեջանը անկախություն հռչակեց առանց այդ կարգին հետևելու: Ավելին, ինչպես նշվեց վերևում, 1991թ. մարտի 17-ին Ադրբեջանի բնակչությունը մասնակցեց համամիութենական հանրաքվեին և կողմ քվեարկեց ԽՍՀՄ պահպանմանը: ԼՂ բնակչությունը, ի դեպ նաև Հայաստանինը, չմասնակցեց այդ հանրաքվեին և, ըստ էության, արտահայտվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին, ինչը և իր հաստատումը գտավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով: Իսկ Ադրբեջանի անկախության ճանաչումը նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններով, փաստորեն, նշանակում է, որ ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ նախքան իրականում գոյությունը դադարեցնելը:

Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը ոչ մի հիմնարար միջազգային սկզբունք, այդ թվում և տարածքային ամբողջականության, չի խախտում: Ազգերի ինքնորոշման իրավունքը իր արտահայտությունն է գտել միջազգային բոլոր հիմնական փաստաթղթերում: ՄԱԿ Կանոնադրության 55-րդ հոդվածի համաձայն, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշ-ման սկզբունքի հարգումը ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարա-

31

ԴԲաբայաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

բերությունների հիմքն է: Համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1970թ. 2625 (XXV) բանաձևի, «Ընդհանուր ինքնություն և որոշակի տարածք ունեցող իեքեաիդեետիֆիկացված բոլոր խմբերն իրավունք են ստանում կոլեկտիվ կերպով որոշել իրենց քաղաքական ապագան ժողովրդավարական ճանապարհով և լինել ազատ մշտական հալածանքներից։ Այս խմբերի համար ինքնորոշման սկզբունքը կարող է իրականանալ տարբեր միջոցներով, այդ թվում և ինքնավարությունը ֆեդերալ սուբյեկտի կազմում, պետությունների համադաշնությունը, ազատ ասոցիացիան, իսկ որոշակի պայմաններում նաև լիակատար անկախությունը» [23]։ Բացի այդ, Միջազգային դատարանը հաստատել է, որ ինքնորոշման սկզբունքը բյուրեղացել է որպես սովորական միջազգային իրավունք, որ պարտադիր կիրառելի է բոլոր պետությունների համար [24]։

Ազգերի ինքնորոշման իրավունքը չի սահմանափակվում գաղութային ժողովուրդներով, այլ ունիվերսալ նշանակություն ունի. դրա մասին է փաստում ԵԱՀԿ Եվրոպայի անվտանգության խարտիան, որ ընդունվել է 1999թ. նոյեմբերին Ստամբուլում։ Ի դեպ, Ադրբեջանը ևս ստորագրել է այն։ Փաստաթղթում ասվում է, որ ազգային փոքրամասնություններին վերաբերող հակամարտությունները կարող են դրական լուծում ստանալ միայն ժողովրդավարական կառույցներում [25]։ Սա, փաստորեն, նշանակում է, որ ոչ ժողովրդավարական պետությունների պարագայում ինքնորոշման սկզբունքն ավելի գերակա է, քան տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս համատեքստում պակաս կարևոր փաստ չէ այն, որ Ադրբե-ջանում մշտապես կոպտորեն խախտվում են քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես հալածանքի են ենթարկվում անկախ լրատվամիջոցները, ընտրություններն անցկացվում են գործող բոլոր նորմերի կոպիտ խախտումներով, կոռուպցիայի մակարդակով Ադրբեջանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում ու առաջիններից մեկն աշխարհում և այլն։

Այս առումով հատկանշական է, որ Ադրբեջանում չի դադարում պետական մակարդակով հակահայկական քարոզչությունը, ինչը ոչ միայն միջազգային նորմերի, այլև Ադրբեջանի սահմանադրության (որում ասվում է, որ անթույլատրելի է ռասայական և կրոնական թշնամանք քարոզելը) կոպիտ խախտում է [26]։ Ադրբեջանը նաև տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Նախագահ Ալիևն այսպես է ձևակերպել այդ քաղաքականությունը. «Հետագայում ևս պետք է գրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես և հետևողականորեն ապացուցեն, որ այն հողը, որի վրա այսօր Հայաստանն է, պատկանում է Ադրբեջանին։ Մենք պետք է անենք դա։ Մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերնդի համար» [27]։

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայաե

Ադրբեջաեը Դարաբաղյան հակամարտության կարգավորման կառուցողական որևէ քայլ չի ձեռնարկում։ Այդ պետության իշխանությունները չեն ընդունում ԼՂ գոյության փաստը, և դա այն դեպքում, երբ 1992-94թթ. Բաքուն պաշտոնական խնդրանքներով բազմիցս դիմել է Ստեփանակերտին [28]։

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների արդյունքում իրավիճակն արմատապես փոխվեց։ Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետությունը հարկադրված էր գրավել Ադրբեջանի ամբողջությամբ հինգ և մասամբ երկու շրջաններ և այդպիսով ստեղծել հանրապետության բնակչության անվտանգության գոտի։ Ադրբեջանն, իր հերթին, ամբողջությամբ գրավեց ԼՂՀ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մար-տունու շրջանների մի մասը։ 1994թ. մայիսին հակամարտության գոտում հրադադար հաստատվեց, որն ուժի մեջ է մինչ օրս։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Դարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Մինչև 1991թ. սեպտեմբերը Դարաբաղյան հակամարտության կարգավորման իրավասություն բացառապես ԽՍՀՄ կենտրոնական իշխանությանն էր։ Սակայն 1991թ. սեպտեմբերին արդեն Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ.Ելցինը և Ն.Նազարբաևը հանդես եկան միջնորդական նախաձեռնությամբ։ Ստեփանակերտ այցելելուց հետո 1991թ. սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում (ՌԴ) նրանց հովանավորությամբ տեղի ունեցան բանակցություններ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման արդյունքներով ընդունվեց կոմյունիկե։

1992թ. սկսած Դարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց միջազգային մակարդակ [29]։ 1992թ. փետրվար-մայիսին հակամարտության գոտում էր գտնվում Իրանի միջնորդական առաքելությունը, որի շրջանակներում տեղի են ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ա.Վիլայե-թիի և փոխարտգործնախարար Մ.Վաեզիի այցելությունները հակամարտության գոտի։ 1992թ. մայիսի 8-ին Թեհրանում, Հայաստանի ու Ադրբեջա-նի բարձր ղեկավարության և Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով ստորագրվեց համատեղ կոմյունիկե։ Բայց մարտական գործողությունների թեժացումը, հատկապես ղարաբաղյան ուժերի կողմից Շուշիի ազատագրումը, թեհրանյան հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայությունը չհանգեցրին ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը։

Կողմերի հետ ԵԱՀԽ առաջին շփումներն սկսվեցին 1992թ. մարտին։ ԵԱՀԽ առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ (1992թ. մարտի 24, Հել-սինկի) որոշվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում (Բելառուս) հրավիրել Լեռնային Ղարաբաղին նվիրված կոնֆերանս, որը «ճգնաժամի խաղաղ

33

ԴԲաբայաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

կարգավորման նպատակով բանակցությունների համար մշտապես գործող համաժողով կապահովի»։ Խորհուրդը որոշեց, որ կոնֆերանսին, բացի Ադր-բեջանից, Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Չեխիայի և Սլովակիայի Դաշ-նային Հանրապետությունից և Շվեդիայից, հրավիրվելու են նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, այսինքն օրինական իշխանությունները, բայց որպես շահագրգիռ կողմ։ Անհրաժետ է հաշվի առնել, որ կոնֆերանսի մասնակիցների մասին որոշումը կայացվում էր այն օրերին, երբ ԼՂՀ-ն շրջափակման մեջ էր, և բնակչությունն էլ գտնվում էր հումանիտար աղետի եզրին։ Մինսկի կոնֆերանսի առաջին նախագահ Մարիո Ռաֆայելիի (Իտալիա) խոստովանությամբ, անհետացման վտանգի առջև էր հենց բանակցությունների առարկան (Մ. Ռաֆայելիի 1992թ. սեպտեմբերի 23-ի նամակը ԵԱՀԿ գործող նախագահին)։

Մինսկի խմբի գործունեությունը շարունակվեց անընդմեջ, մինչև որ 1993թ. սեպտեմբերի 28-ին նրա ներկայացրած «Միջոցառումների նորացված գրաֆիկը» չարժանացավ հակամարտ կողմերի աջակցությանը։ Հետաքրքիր է, որ 1992թ. մարտի 26-ին, Մինսկի խմբի ստեղծման մասին որոշումից անմիջապես հետո ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ի նպաստ ԵԱՀԽ ջանքերին աջակցություն ցուցաբերելու որոշման, որևէ խաղաղարար ակցիայի մասնակցելուց։

Միջնորդական գործունեության ամբողջ ընթացքում ՄԱԿ ԱԽ-ն Ղա-րաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունել է հետևյալ բանաձևերը. թիվ 822 (1993թ. ապրիլի 29), թիվ 853 (1993թ. հունիսի 29), թիվ 874 (1993թ. հոկտեմբերի 14) և թիվ 884 (1993թ. նոյեմբերի 11)։ ՄԱԿ բանաձևերում Ադրբեջանի որոշ շրջաններն իրենց վերահսկողության տակ վերցրած ուժերը որակվում են որպես «տեղի հայկական ուժեր» դրանով իսկ հերքե-լով պաշտոնական Բաքվի պնդումները, թե դեպքերին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։

1994թ. մարտ-դեկտեմբերին խաղաղարար գործընթացն անցկացվում էր Ռուսաստանի միջնորդությամբ, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի փորձագետների խորհրդատվությունների մակարդակով։ Այս հանգամանքը խիստ լարվածություն մտցրեց Ռուսաստանի և ԵԱՀԽ հարաբերություններում։ Ընդհանուր կարծիք ձևավորվեց 1994թ. դեկտեմբերին Բուդապեշտում անցկացված ԵԱՀԽ գագաթաժողովում. ընդունվեց որոշում Ռուսաստանի և ԵԱՀԽ միջնորդական ջանքերի համախմբան մասին։ Գա-գաթաժողովը որոշեց ստեղծել Մինսկի կոնֆերանսի և Մինսկի խմբի հա-մանախագահության ինստիտուտ։ Ընդ որում, Ռուսաստանը համանախա-գահ է հանդիսանում մշտական հիմունքներով, և նրա հետ մինսկյան գործ-

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայաե

ընթացը գլխավորում էին 1995-ից Շվեդիան, 1996թ. ապրիլից Ֆինլանդիան, իսկ 1997թ. սկզբից մտցվեց եռանախագահություն (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։ Բուդապեշտի գագաթաժողովի մասնակից պետությունները ող-ջունեցին հակամարտության կողմերի (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան) հրադադարի (որ ձեռք էր բերվել 1994թ. մայիսի 12-ին) պայմանավորվածության մասին հավաստիացումը, ինչպես նաև պատրաստակա-մություն հայտնեցին գործի դնել ԵԱՀԽ բազմազգ ուժերը կողմերի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնության ձեռքբերումից հետո խաղաղությունը պահպանելու նպատակով։ Ընդունվեց որոշում Բարձր մակարդակի ծրագրման խումբ (ԲՄԾԽ) ստեղծելու մասին։

ԵԱՀԿ լիսաբոնյան (1996թ. դեկտեմբեր) գագաթաժողովում ընդունվեց երեք կետից բաղկացած բանաձև. Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների տարածքային ամբողջականություն, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հիմքի վրա համաձայնագրով սահմանված իրավավիճակ, որը ԼՂ համար ապահովում է ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության երաշխավորված անվտանգություն։ Հայաստանը չընդունեց սա, և գագա-թաժողովը, փաստորեն, դադարեցրեց հակամարտ կողմերի միջև բանակ-ցային գործընթացը։

Լիսաբոնյան հանդիպումից հետո կողմերը խորհրդատվության համար հավաքվել են ընդամենը մեկ անգամ 1997թ. ապրիլին։ Նույն թվականի մայիսին ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահությունն առաջարկեց բանակցությունների վերսկսման նոր բազա։ Ծրագիրն ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից, բայց Լեռնային Ղարաբաղը մերժեց այն։ 1997թ. սեպտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջարկեց հակամարտության փուլային կարգավորման ծրագիր։ Ադրբեջանն ու Հայաստանն ընդունեցին այն, Լեռնային Ղարաբաղը ոչ։ ԼՂՀ իշխանությունները պնդում էին փաթեթային կարգավորման անհրաժեշտությունը։ Փուլա-յին ծրագրի ընդունումը Հայաստանում հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Արտահերթ նախագահական ընտրություններում հաղթեց Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ 1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջարկեց նոր բանակցային բազա, որ նախատեսում էր հիմնախնդրի համապարփակ կարգավորում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու ճանապարհով։ ԼՂՀ-ն և Հայաստանն ընդունեցին համանախագահների առաջարկը, Ադրբեջանը ոչ։

Կարելի է ասել 1997թ. մայիսից խաղաղության գործընթացը, փաստորեն, պահպանվում է բացառապես Մինսկի խմբի համանախագահների

35

ԴԲաբայաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

«մաքոքային դիվանագիտության» («челночная дипломатия) միջոցով: Նրանք երթևեկում են հակամարտող կողմերի մայրաքաղաքներ Բաքու, Ստեփանակերտ և Երևան բանակցությունների վերսկսման բազան համաձայնեցնելու նպատակով։ Համանախագահները տարին միջինը 1-2 անգամ այցելում են հակամարտության գոտի և հանդես են եկել մի շարք առաջարկություններով, բայց դրանցից ոչ մեկը միաձայն չի ընդունվել հակամարտության մասնակիցների կողմից։

Դրանց թվում արժե հատկապես նշել «ընդհանուր պետության» ծրագիրը, որ առաջարկվել էր 1998թ. նոյեմբերին։ Մինչ այդ առաջարկված տարբերակների համեմատ այս ծրագիրն, անշուշտ, ավելի առաջադիմական է։ Ըստ դրա, հակամարտության կարգավորումը պետք է հենվի տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Հակամարտության կողմերը բոլոր տարաձայնությունները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով և, առաջին հերթին, ուղղակի բանակցությունների միջոցով։ Այս նախագծի համաձայն, Լեռնային Ղարաբաղն ունենալու է իր դրոշը, զինանշանը և օրհներգը։ ԼՂՀ-ն պետք է ունենա նաև իր կառավարման մարմինները և սահմանադրությունը։

Սակայն նախագծի որոշ դրույթներ պարզապես անընդունելի են ԼՂՀ-ի համար։ Օրինակ, նախագծի 6-րդ կետում ասվում է, որ Լեռնային Ղարա-բաղի բնակչությունն իրավունք ունի ներկայացուցիչներ ընտրել Ադրբեջա-նի խորհրդարանի համար և մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին։ Բայց այս կետը, փաստորեն, ԼՂ կարգավիճակը նույնացնում է Ադրբեջանի կազմում գտնվող հանրապետության կարգավիճակին։ Ընդհանուր պետության հիմունքներով ստեղծված ոչ մի երկիր (Բոսնիա, Տանզա-նիա, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անանի առաջարկած կիպրոսյան կարգավորման տարբերակ) այսպիսի կետ չունի։ Ընդհանուր պետության յուրաքանչյուր սուբյեկտ ինքն է ընտրում իր իշխանության մարմինները, իսկ ընդհանուր կառույցները ստեղծվում են բացարձակապես հավասարության սկզբունքներով։

Նախագծի «Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» բաժնում ասվում է, որ ԼՂ-ն իրավունք կունենա ուղղակի արտաքին կապեր հաստատել օտարերկրյա պետությունների հետ տնտեսական, առևտրային, գիտական, մշակութային, մարզական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև մասնակցել Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրականացմանը իր շահերը շոշափող հարցերում։ Սակայն այս ձևակերպումները ևս ավելի շուտ վերաբերում են ինքնավար կազմավորմանը, այլ ոչ թե իրավահավասար սուբյեկտին։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի այս նախագծի այն կե-

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Դ. Բաբայաե

տերը, որոնք վերաբերում եե քաղաքացիությ աեը: Այ ստեղ ասվում է միայ ե, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագրեր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Այդ անձնագրերը հանձնելու իրավունք կունենա միայն Լեռնային Ղարաբաղի կառավարությունը: Փաստորեն, ԼՂ-ն չի ունենում իր սեփական քաղաքացիությունը, իսկ նշումը միայն գրանցման վայր է նշանակում: Ավելին, առկա է մի շատ տարօրինակ ձևակերպում ևս, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և այնտեղ մշտապես բնակություն հաստատելու դեպքում ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Տպավորություն է ստեղծվում, թե հիմք է նախապատրաստվում Ղարաբաղից հայ բնակչության արտահոսքի համար: Նախագիծն այլ վիճելի կետեր էլ է պարունակում: ԼՂՀ-ն նախագիծն իբրև վերջնական չի ընդունել, այլ որպես հիմք բանակցային գործընթաց սկսելու համար: Ադրբեջանն ընդհանրապես չի ընդունել այս նախագիծը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման զանազան տարբերակներ են առաջարկում ոչ միայն միջազգային միջնորդները, այլև գիտական շրջանակների ներկայացուցիչները: Այս համատեքստում արժե հատկապես նշել ամերիկյան մասնագետների առաջարկած տարբերակները, որոնք խնդրի կարգավորման ամենաառաջին առաջարկություններից էին: Այսպես, ըստ այն ծրագրի, որ դեռևս 1992թ. նախատեսում էր ԱՄՆ պետդե-պարտամենտի աշխատակից Փոլ Գոբլը, Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը դեպի Ղարաբաղ ելք էր ստանում Լաչինի միջանցքով: Բայց դրա փոխարեն Ադրբեջանին էր անցնում Մեղրիի միջանցքը, և այն ելք էր ստանում դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն [30]: Նույն 1992թ. մեկ այլ ամերիկացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի մասնագետ Դիլիփ Հայրոն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսությունն առաջարկեց, ըստ որի Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ (փաստորեն մնում է Ադրբեջանի կազմում), չնայած հիշատակություն կա հայկական և ադրբեջանական միջանցքների մասին: Սակայն չի նշվում, թե տվյալ տարածքները ում իրավասությանն են պատկանում [31]: Այս առաջարկները չի կարելի լուրջ ընդունել, քանի որ դրանք, ինչպես նշվում է Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված արևմտյան հետազոտություններից մեկում, կարող են իրականացվել միայն ԼՂ և Հայաստանի դեմ Ադրբեջանի հաջող ռազմական գործողության արդյունքում [32]:

2000թ. Բրյոաելի եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնը, իր «Կովկասի կայունության պակտը տեսականորեն և գործնականում. լրացուցիչ հղումներ» հետազոտության մեջ ներկայացրեց Ղարա-բաղյան հակամարտության կարգավորման իր տեսակետը: Նախագծի ղե-

37

ԴԲաբայաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

կավար Մայքլ Էմերսոեե իր խմբով մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ և հանդիպել երկրի ղեկավարության, հասարակական և վերլուծական շրջանակների հետ։ Պակտում ասվում է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք «էթնոանջատողական հակամարտությունները» պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ։ Որքան էլ տարօրինակ է, պակտի հեղինակներն ընդգծում են, որ իրենց առաջարկած կարգավորման մեխանիզմն ամբողջությամբ համապատասխանում է հակամարտությունների կարգավորման եվրոպական մոդելներին, մասնավորապես Հյուսիսային Իռլանդիային, մոռանալով, սակայն, որ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորումը նախատեսում է վերջինիս լիակատար ինքնորոշումը։

Պակտի հեղինակները բերում են երեք պարտադիր պայման, որոնց դեպքում ժողովուրդների սեցեսիան (անջատում) արդարացվում է. հստակորեն իդենտիֆիկացված բնակչություն և տարածք, սեցեսիայի արդարացի հիմնավորում, ինչպես, ասենք, ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունն է, արդյունավետ կառավարման ունակություն, որ պիտի ներառի նաև երաշխիքներ նոր փոքրամասնությունների համար և հնարավոր արտաքին սպառնալիքներին դիմակայելու հնարավորություն։ Նախագծի հեղինակները կարծում են, թե Աբխազիան և Հարավային Օսիան բավականաչափ չեն համապատասխանում վերոնշյալ պայմաններին։ Լեռնային Ղարաբաղը սեցեսիայի ավելի շատ հիմքեր ունի, սակայն այս դեպքում կա ռիսկ, թե անկախություն ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղը կմիանա Հայաստանին։ Պակտի հեղինակները սրանում այն բանի վտանգն են տեսնում, թե միջազգային տեսակետից իրավիճակի այսպիսի զարգացումը կմեկնաբանվի իբրև պատերազմի միջոցով իռեդենտ1 տարածքի ձեռքբերման նախադեպ։

Նախագծի հեղինակները ևս Լաչինի միջանցքի հարցը կապում են Մեղրիի հետ։ Ընդ որում, նրանք հակամարտության կարգավորման ակտիվ դերակատարություն են նախատեսում Իրանի համար։ Նախագծի հեղինակների կարծիքով, հակամարտության կարգավորման պարտադիր պայման է գրավյալ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելը դրանցից հայ-ղարաբաղյան զինված ուժերի լիակատար դուրսբերմամբ։ Մինչդեռ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի զավթած տարածքները Հայաստանին (Արծվաշեն) և ԼՂՀ-ին (Շահումյանի շրջան, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը) վերադարձնելու մասին։

Նույն 2000թ. ամերիկյան երկու կազմակերպություններ Միջազգային 1

1 Տարածաշրջան, որի բնակիչները էթնիկորեն պատկանում են մեկ պետությանը միևնույն ժամանակ հանդիսանալով մեկ այլ պետության քաղաքական սուբյեկտը։

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Դ. Բաբայաե

հաերայ իե իրավունքի ու քաղաքակաեությ աե խումբը և Նոր Աեգլիայ ի միջազգային իրավունքի ու քաղաքակաեությաե կեետրոեը, պատրաստեցիե «Լեռեայիե Ղարաբաղի ճգեաժամը. կարգավորմաե ծրագիր» հուշագիրը: Այս ծրագրի համաձայե, ելեելով այե բաեից, որ մարդու իրավուեքեերի պաշտպաեությաե և սոցիալ-տետեսակաե, մշակութայիե զարգացմաե առումով Ղարաբաղի հայերիե Ադրբեջաեի տված երաշխիքեերը խոստում-եալի չեե, ուստի Լեռեայիե Ղարաբաղի իեքեորոշմաե իրավուեքը գերակա է Ադրբեջաեի տարածքայիե ամբողջակաեությաե սկզբուեքի եկատմամբ: Հուշագիրը «միջաեկյալ իեքեիշխաեություե - ձեռք բերված ճաեաչում» ձևակերպումը եախատեսում է որպես հակամարտությաե կարգավորմաե մե-խաեիզմ [33]: 3-5 տարի տևողությամբ միջաեկյալ իեքեիշխաեություեը բաղկացած է երեք բաղադրիչեերից: Առաջիե բաղադրիչը պարուեակում է իեքեիշխաեություե Ղարաբաղի համար երա իեքեորոշմաե իրավուեքիե համա-պատասխաե, և Ադրբեջաեի ու Ղարաբաղի կառավարություեեերի համա-գործակցությաե մեխաեիզմեերի ստեղծում: Երկրորդ բաղադրիչի հետևաեք կլիեի այե, որ Լեռեայիե Ղարաբաղը և Ադրբեջաեը կստաեձեեե որոշակի պարտավորություեեեր, որպեսզի խթաեեե փախստակաեեերի և բռեագաղ-թածեերի վերադարձը, ապահովեե մարդու և փոքրամասեություեեերի իրավուեքեերը, իեչպես եաև իրակաեացեեե վստահությաե ամրապեդմաեե ուղղված միջոցառումեեր: Երրորդ բաղադրիչը միջազգայիե հաերությաե օգեություեե է միջաեկյալ իեքեիշխաեությաե հաստատմաե և պահպաեմաե գործում և վերջեակաե աեկախությաե ձեռքբերմաե եախապատրաստա-կաե աշխատաեքեերիե աջակցություեը:

Ճաեաչում ձեռք բերելու շրջաեը հեարավոր կդառեա միջաեկյալ փուլի վերջում. այե կհաեգեցեի միջազգայիե մեխաեիզմի որպես լավագույե միջոցի ստեղծմաե, որի միջոցով ԼՂ-ե կճաեաչվի որպես աեկախ պետու-թյուե: Միջազգայիե այս մեխաեիզմը կհիմեվի միջաեկյալ փուլում Լեռեայիե Ղարաբաղի և Ադրբեջաեի ստաեձեած պարտավորություեեերի կատար-մաե, իեչպես և Ղարաբաղի երկրորդ հաերաքվեի արդյուեքեերի վրա:

Ըստ էությաե Ղարաբաղյաե հակամարտությաե լուծմաե միակ մեխաեիզմը ուրվագծվում է հակամարտող կողմերի հասարակություեեերի ժողո-վրդավարացմաե մեջ:

Հայ և ադբբեջաեցի ժռղովռւյւդեեբի իեքեազիտակցռւթյռւեը ԼՂ հիւմւախէսյբի համատեքստում

Չեայած միջազգայիե միջեորդեերի, գիտակաե շրջաեակեերի բազմաթիվ առաջարկեերիե Ղարաբաղյաե հակամարտությաե կարգավորմաե ոչ մի առաջըեթաց դեռևս չի եկատվում: Խեդիրը բարդաեում է եաև երաեով,

39

ԴԲաբայաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

որ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդեերի համար Ղարաբա-ղյան հակամարտությունը գտնվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև ազգային ինքնագիտակցության հարթությունում: Պատմական հողերի մեծ մասը կորցրած հայ ժողովրդի համար ԼՂ խնդրի լուծումը ազգային արժանապատվությունն ու սեփական ուժերով իր պետությունը կառուցելու հավատը վերականգնելու հնարավորություն է:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ժողովրդի համար Լեռնային Ղա-րաբաղի կարևորությանը, ապա այս համատեքստում հակամարտությունը, որքան էլ տարօրինակ է, ակտուալացրեց նաև ադրբեջանական ժողովրդի ինքնության խնդիրը [34]: Բայց, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, որ նախատեսում է տվյալ տարածքի քաղաքական կարգավիճակի որոշման հարցը, Ադրբեջանի պարագայում դա արհեստա-կանորեն ուռճացվել է և ներկայացվում է որպես ազգային ինքնության, ինքնագիտակցության որոշման հարց: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում մի ժողովրդի ինքնորոշումը իբրև սպառնալիք է ընկալվում մեկ այլ ժողովրդի ինքնորոշման համար [35]:

Ադրբեջանում գոյություն ունեն լուրջ խնդիրներ կապված ազգային ինքնության հետ: Ռուսական կայսրության անկումից և Հարավային Կով-կասում անկախ պետությունների կազմավորումից հետո անկախ Ադրբե-ջանի (1918-20թթ.) քաղաքական վերնախավի շրջանում առաջ քաշվեց թուրքերի հետ նույնական լինելու հարցը: Արդյունքում Ադրբեջանում առաջին անգամ ի հայտ եկավ, եթե կարելի է այսպես ասել, «ինքնագիտակցության ընտրությունը» որի հիմնական արտահայտությունը դարձավ Ադրբեջանի ժողովրդի և նրա քաղաքական վերնախավի ազգային ինքնության իրարից տարբեր տեսլականը: Այն ժամանակ իշխող «Մուսավաթ» կուսակցությունը պանթուրքիստական գաղափարախոսություն էր քարոզում և, փաստորեն, վարում էր միասնական թյուրքական պետության (առաջնորդի դերում Թուրքիան) ստեղծելու քաղաքականություն: Այս ուղղությամբ արված առաջին քայլը նոր պետության անվան (Ադրբեջան) ընտրությունն էր: Ադրբեջան անվան ընտրությունը 1918թ. ուներ զուտ աշ-խարհաքաղաքական իմաստ: Դա, մասնավորապես, որոշակի լեգիտիմու-թյուն էր հաղորդում Հյուսիսային Իրանի (պատմական Ատրպատական, արաբ. Ազարբայդջան) նկատմամբ հետագա հավակնություններին: Սակայն Ադրբեջանի հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի, և այդ ընթացքում վերնախավը չկարողացավ միասնական ազգային ինքնագիտակցություն և իդենտիկություն սերմանել հանրապետության մուսուլման բնակչության մեջ: Անգամ «ադրբեջանցի» էթնոնիմը չկիրառվեց հանրապետության թրքալեզու բնակչության ինքնանվանման համար:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայան

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Կրեմլը չհրաժարվեց «Ադրբե-ջան» անվանումից դրանում լավ հնարավորություն տեսնելով հարևան Իրանում, իսկ նրա միջոցով նաև մահմեդական Արևելքում իր դիրքերն ամ-րապնդելու համար։ Սկզբնական շրջանում խորհրդային իշխանությունը չէր փորձում ձևավորել Ադրբեջանի մահմեդական ժողովուրդների միասնական ազգային ընդհանրություն։ Գրեթե երկու տասնամյակ էր անհրաժեշտ, որ «ադրբեջանցի» էթնոնիմը, իբրև հանրապետության մահմեդական ժողովուրդների հավաքական անվանում, կիրառության մեջ մտներ։ Մինչ այդ խրախուսվում էր Ադրբեջանի ժողովուրդների ինքնօրինակության պահպանումը։ Թրքալեզու բնակչությունը հիշատակվում էր իբրև «ադրբեջանցի թուրքեր»։ Ընդ որում, որպես առանձին էթնոս նշվում էին նույնիսկ պարսկական թուրքերը, որ ապրում էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Նույնիսկ 1920-30-ական թթ. հանրապետության վարչական բաժանումը համընկնում էր հիմնական ժողովուրդների տարածման վայրերին [36, с. 641]։

Սակայն 1930-ական թթ. կենտրոնի քաղաքականությունն արմատապես փոխվեց։ Հանրապետությունը տնտեսական վերելք ապրեց, զարգանում էին արվեստը, մշակույթը, կրթությունը։ Նշյալ ոլորտների զարգացումն անմիջականորեն ազդեց նաև ագզային ինքնագիտակցության ձևավորման վրա, մանավանդ թրքալեզու բնակչության համար։ Վերջիններս հանրապետության բնակչության թվով ամենամեծ հատվածն էին և շրջապատված էին պետականության բազմադարյա պատմություն ունեցող ժողովուրդներով (պարսիկներ, հայեր, վրացիներ) և հաճախ բնիկ, հատկապես փոքրաթիվ ժողովուրդների կողմից եկվոր էին համարվում։ Այս պայմաններում երիտասարդ ժողովրդի, հատկապես նրա վերնախավի մեջ կարող է առաջանալ թերարժեքության բարդույթ։ Եվ հաճախ այդ բարդույթի հաղթահարման մեխանիզմ է ծառայում այն ժողովրդի հետ ինքնաիդենտիֆիկացիան, որն էթնիկ կամ կրոնական տեսակետից առավել հարազատ է և տարածաշրջանում ուժ է ներկայացնում, հատկապես քաղաքական առումով։ Բայց քանի որ ԽՍՀՄ-ում կրոնի մասին խոսք անգամ լինել չէր կարող (այսինքն իսլամի շիա ուղղությանը պատկանող ադրբեջանցի թյուրքերի ինքնաիդենտիֆիկացիան իրանցիների հետ բացառվում էր), ապա Ադրբեջանի թրքալեզու բնակչության պարագայում կարող էր առաջանալ պանթուրքիստական կամ թուրքա-մետ գաղափարների վերածննդի վտանգ, ինչը Մոսկվան, բնականաբար, թույլ տալ չէր կարող հաշվի առնելով նաև անընդհատ սրվող լարվածությունը միջազգային հարաբերություններում։

Այդ պատճառով էլ առավել նպատակահարմար ռազմավարությունը Ադրբեջանի ԽՍՀ մահմեդական ժողովուրդների համախմբումն էր իբրև միասնական ադրբեջանական ժողովուրդ։ Բայց մեկ ընդհանրության մեջ

41

ԴԲաբայաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

տարբեր ժողովուրդեերի համախմբումը բավական բարդ և երկարատև գործընթաց է։ Եվ առաջին քայլը ընդհանուր ինքնության պատվաստումն էր, որի հիմքը պետք է դառնար վարչատարածքային պատկանելությունը։ Տարբեր ազգությունների մարդիկ պետք է իրենց ադրբեջանցի համարեին, այսինքն Ադրբեջանի բնակիչ։ Ընդհանուր իեքեաիդեետիֆիկացմաե պատ-վաստումից հետո այն ժամանակի ընթացքում պետք է վերաճեր ազգային ինքնագիտակցության և ազգային ինքնության (ազգի)։ Ադրբեջանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որտեղ կարելի էր դա իրականացնել, քանի որ պետության անունը չէր ածանցվում նրա տարածքը բնակեցնող հիմնական ժողովրդից։

Ադրբեջանում, այնուամենայնիվ, էթնիկ որևէ միջավայրում ծագած ազգայնականության ցանկացած դրսևորում դաժանաբար պատժվում էր։ Ադրբեջանական հանրության ստեղծման շրջանակներում քաջալերվում էր Ադրբեջանի մահմեդական բնակիչների ազգային պատկանելությունը փոխելու քաղաքականությունը, և նրանք պարզապես գրանցվում էին իբրև ադրբեջանցիներ։ Այդ պատճառով էլ արդեն 1963թ. Ադրբեջանում «վերացել» էին թալիշները, թաթերը և քրդերը, իսկ կովկասցի լեռնականները, օրինակ լեզգինները, կազմում էին բնակչության աննշան մասը այն շրջաններում, որտեղ ժամանակին եղել էին ամենամեծաթիվ ազգությունը։

Այդուամենայնիվ, Ադրբեջանում ընդհանուր ինքնաիդենտիֆիկացի-այի վերաճումը ազգային ինքնագիտակցության և ազգային ինքնության տեղի էր ունենում մի փոքր այլ կերպ, քան ծրագրված էր։ Որպես ադրբեջանցիներ իեքեաիդեետիֆիկացիաե, այնուհետև նաև դրա փոխակերպումը ազգային ինքնագիտակցության և ազգային իդենտիկության բավական հաջող էր ընթանում հանրապետության թրքալեզու բնակչության շրջանում, ինչը համապատասխանում էր Մոսկվայի շահերին։ Բայց որոշ ժողովուրդ-ների մոտ այդ գործընթացն ավելի դանդաղ էր։ Եվ ազգային համախմբումը Ադրբեջանում սկսեց միանգամայն այլ ուղղությամբ ընթանալ։ Թրքալեզու վերնախավը, հաջողությամբ անցնելով ինքնաիդենտիֆիկացիա - ինքնագիտակցություն - ազգային իդենտիկություն շղթան, փաստորեն սկսեց «ադրբեջանականությունը» պարտադրել հանրապետության մահմեդական մյուս ժողովուրդներին և նրանց վերնախավերին, որոնց համար ադրբեջանական հանրությունը հիմնականում դեռևս գտնվում էր ինքնաիդենտիֆի-կացիայի փուլում։ Այս գործընթացը գագաթնակետին հասավ Հեյդար Ալիևի իշխանության գալով։

20-րդ դարի 70-ական թթ. Ադրբեջանում խորացավ խտրական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Արդյունքում Ադրբեջանի մահմեդական ազգային փոքրամասնությունները ադր-

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայաե

բեջաեակաե հանրությունն ընկալում էին իբրև այլ ժողովրդի ազգային իդեետիկությաե պարտադրման փորձ։ Ուստի ադրբեջանցի ասելով սկսեցին հասկանալ Ադրբեջաեի թրքալեզու զանգվածը, և ադրբեջանական ընդհանրությունը հանրապետության մահմեդական ժողովուրդեերի համար դադարեց համախմբող լինելուց:

ռ

Բնականաբար, հարց է ծագում. իեչո վ էր թելադրված Ադրբեջաեի թյուրքական վերնախավի ընտրությունը «ադրբեջաեակաեությաե» պարտադրման համար: Այս ընտրության հարցում, իհարկե, նշանակալի եե եղել օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններ: Ամեեագլխավոր գործոնը, սակայն, Լեռնային Ղարաբաղե էր: ԼՂԻՄ-ը, որ բոլշևիկների կողմից բռեա-կցվել էր Ադրբեջաեի ԽՍՀ-իե, առանց հաշվի առնելու մարզի բնակչության կարծիքը, և բազմիցս բարձրացրել էր Հայաստանին վերամիավորվելու հարցը, ադրբեջանական ժողովրդի համախմբման ճանապարհին մեծ արգելապատնեշ էր: Եթե Ադրբեջաեի մահմեդական ժողովուրդները, որոնք ավաեդութայիե, մշակութային, կրոնական և հոգեկերտվածքի շատ ընդհանրություններ ունեն, կարող էին, թերևս, համախմբվել միասնական ադրբեջանական հանրության մեջ, ապա հայերը, ինչպես ռուսները, հրեաները և հանրապետության իսլամ չդավաեող այլ ժողովուրդները, պահպանել էին իրենց ազգային ինքնությունը:

Փաստորեն, եթե Լեռնային Ղարաբաղը բռեի չմտցվեր Ադրբեջաեի կազմի մեջ, ապա այդ հանրապետության մահմեդական ժողովուրդեերի համախմբումը միասնական ադրբեջանական հանրության մեջ առավել հաջող կընթանար: Այս իրավիճակում ադրբեջանական (թյուրքական) վերնախավը լուրջ սպառնալիք տեսավ հանձին Լեռնային Ղարաբաղի, և ի պատասխան ընտրվեց ճնշման քաղաքականությունը: Ղարաբաղում այդ ճնշումը զգալի էր բոլոր բնագավառներում տնտեսականից մինչև մշակութային ու ժողովրդագրական:

Այս համատեքստում շատ բան կախված կլինի Ադրբեջաեի պետու-

ռ

թյաե կառուցման քաղաքական փիլիսոփայության ընտրությունից: Կլինի արդյոք այդ պետությունը բազմազգ, ժողովրդավարական, որտեղ ադրբեջանական ժողովրդի համախմբումը տեղի կունենա ընդհանուր իդեետիֆի-կություեից ազգային ինքնագիտակցության և ազգային ինքնության բնական վերաճման ճանապարհով, և չի ընդունի փոքրաթիվ ժողովուրդեերիե ավելի մեծաթիվ ժողովրդի ինքնության պարտադրման ձև: Եթե Ադրբեջաեը գնա նախկին տրորված ճանապարհով, ապա այդ պետության ապագան ավելի քան աղոտ է թվում:

Աղբյուրներ և գրակաեություե

1. Абас-Кули-Ага Бакиханов, “Гюлистан-Ирам”, Издание Общества обследования и

43

ԴԲաբայաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

изучения Азербайджана, Баку, 1926, с. 26, 31, 37,46, 65.

2. История Азербайджана, под редакцией Сумбатзаде А.С, Гулиева АН, Токар-жевского Е.А., том 1, «С древнейших времен до присоединения Азербайджана к России», Издательство Академии наук Азербайджанской ССР, Баку, 1958.

3. История Азербайджана, том 2, “От присоединения Азербайджана к России до февральской буржуазно-демократической революции”, Баку, 1960, с. 253, 261, 262.

4. Кавказский календарь на 1917 год, Тифлис, 1916, с. 48, 49, 190-197.

5. «Northern, Western and Southern boundaries of Armenia». War Office, London, 1920, MPKK/38, M960.16, Archive Editions, 1996.

6. Իշխանեան Եղիշէ, Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Երևան, «Հայաստան», 1999։ Манасян А., Карабахский конфликт, Ереван, Научно-образовательный фонд “Нораванк”, 2005г.

7. Letter from the President of the Peace Delegation, Republic of Azerbaijan, to President of League of Nations, December 7, 1920, objecting to League’s conclusion on difficulties in assessing frontiers, boundaries, and refuting problems in dispute with Armenia, [FO 371/4955], in Caucasian Boundaries, Documents and Maps (1802-1946), edited by Anita L.P. Burdett, Archive Editions, 1996.

8. ՀՀ Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ.276, ց.1, գ.42, թ.159։

9. Вестник архивов Армении, 1967, N3, док. N17, с.46.

10. Տե'ս «Խորհրդային Հայաստան», 12 հունիսի, 1921.

11. ЦПА ИМЛ, ф.17, оп.13, д. 384, л.67.

12. О правовых аспектах см., в частности, Манасян А.С, Карабахский конфликт. Ракурсы правового перехода, Ереван, 1998.

13. Большая советская энциклопедия, под редакцией О.Ю.Шмидта, том I, раздел Аз.ССР, том III, раздел Армянская ССР, Государственный институт “Советская энциклопедия,” Москва, ОГИЗ РСФСР, 1929 год.

14. «Достижение советского НК за 40 лет в цифрах», статистический сборник, Степанакерт, 1963, с. 39.

15. Большая советская энциклопедия, под редакцией О.Ю.Шмидта, раздел “Нагорно-Карабахская область,” том 41, с. 19.

16. Атлас Азербайджанской ССР, раздел «Население», Академия Наук Аз.ССР Институт географии, 1963, с. 14-15.

17. Мкртчян Ш.М, Нагорный Карабах. Анатомия совершенного Азербайджаном геноцида, Степанакерт, 2003.

18. Рамиль Усубов, «Нагорный Карабах, миссия спасения начиналась в 70-е годы», “Панорама”, 12 мая 1999 года.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

19. Достижения Нагорного Карабаха в девятой пятилетке, Степанакерт, 1976, с. 11.

20. Выступление Гейдара Алиева на заседании Милли Меджлиса, посвященное нагорно-карабахскому урегулированию, AzTV1, 23 февраля 2001 года.

21. Собрание узаконений и распоряжений Рабоче-крестянского правительства АССР за 1924 год, Баку, 1926 г, с. 333-335.

22. Давид Бабаян, “«Гидротерроризм» - составная часть политики Азербайджана по

44

21րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ԴԲաբայաե

отношению к бывшей НКАО,” Азат Арцах, 5 февраля 2004; Давид Бабаян, «Не хлором единым отравлялись реки Нагорного Карабаха», Де-Факто, март 2003.

23. The UN General Assembly Resolution 2625(XXV), UN GAOR, 25th Session, Supp.No28, at 124, UN Doc. A/8028(1970).

24. Case concerning East Timor (Port.v.Austr.), LCJ90, June 30, 1995.

25. Хартия Европейской Безопасности, глава III. Наш общий ответ, пункт 19, Стамбул, 1999.

26. Конституция Азербайджанской Республики (принята 12 ноября 1995 года), статья 47(III).

27. Бакинский рабочий, 11 февраля 1999 г.

28. Например, документ, подписанный президентом Гейдаром Алиевым относительно ведения переговоров с НКР, Баку, N171, 3 сентября 1993 года; Письма и.о. министра обороны Азербайджана Абиева командующему Армией обороны НКР N2/358 от 27 июля 1993 года.

29. Более подробно о хронологии процесса урегулирования нагорно-карабахского конфликта см., в частности, вебсайт МИД НКР, http://nkr.am/rus/mid/process.htm.

30. Globe P.A., “Coping with the Nagorno Karabagh Crisis,” The Fletcher's Forum of World Affairs, vol. 6, N2, Summer 1992, p. 26.

31. Dilip Hiro, “The Question of Azerbaijan,” The Nation, Vol. 255, N7, September 14, 1992, p. 243.

32. Levon Chorbajian, Patrick Donabedyan, Claude Mutafan, The Caucasian Knot. The History &Geopolitics of Nagorno-Karabagh, Zed Books, London &New Jersey, 1994, p. 30.

33. The Nagorno-Karabagh Crisis: A Blueprint for Resolution, A Memorandum Prepared by the Public International Law & Policy Group and the New England Center for International Law & Policy, Washington, June 2000, p. 27-38.

34. Давид Бабаян, “Нагорно-карабахский конфликт и самоопределение азербайджанского народа,” Центральная Азия и Кавказ, N5, 2003.

35. Давид Бабаян, “Ключи карабахского конфликта - в руках Азербайджана,” ИА Регнум, 13 августа 2004.

36. Большая советская энциклопедия, раздел “Азерб. ССР”, том 1, 1929.

Նոյեմբեր, 2004թ.

КАРАБАХСКИЙ КОНФЛИКТ: ИСТОРИЧЕСКИЕ, ПРАВОВЫЕ

И ДРУГИЕ АСПЕКТЫ

45

ԴԲաբայաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Давид Бабаян

Резюме

Известно, что Азербайджан, не имея ни исторических, ни правовых, ни политических прав в отношении НКР, предпринял агрессию против мирного населения Нагорного Карабаха и депортировал армян Азербайджана. С 1992г. конфликт интернационализировался. В 1994г. в Бишкеке был подписан протокол между Арменией, НКР и Азербайджаном о прекращении огня. В настоящее время переговоры по урегулированию Карабахского конфликта ведутся в формате Минской группы ОБСЕ.

В 1998г. конфликтующим сторонам была предложена новая инициатива посредников ОБСЕ, которая предполагала формирование Азербайджаном и НКР “общего государства” на основе горизонтальных отношений. Несмотря на ряд неприемлемых и двусмысленных пунктов (например, что граждане Нагорного Карабаха будут иметь паспорта Азербайджана; граждане Нагорного Карабаха армянского происхождения смогут эмигрировать в Армению и в случае переезда туда на постоянное жительство получить армянское гражданство и т.д.), Армения и НКР приняли это предложение как основу для переговорного процесса. Однако Азербайджан отверг его.

Помимо официальных предложений выдвигались еще и экспертные проекты, предложенные Полом Гоблом, Дилипом Айро, группой Майкла Эмерсона (Брюссельский центр европейских политических исследований), которые предполагали обмен территориями и/или “коридорами” с разными условиям по статусу НКР. За поэтапное признание НКР совместно выступили Группа международного публичного права и политики и Центр международного права и политики Новой Англии (США). Однако подобного рода предложения не вышли за рамки теоретических проектов и не стали предметом реального обсуждения.

46

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.