ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
ԵԼԻԶԱՎԵՏՊՈԼԻ ՆԱՀԱՆԳԸ
ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ (1917 Թ. ՓԵՏՐՎԱՐ - 1918 Թ.ՀՈՒՆՎԱՐ)*
ԳԱՅԱՆԵՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն gavane.s.hovhannisvan.l994@mail.ru
Հոդվածի նպատակն է լուսաբանել 1917 թ.-ի ռուսական երկու հեղափոխություններից հետո Ելիզավետպոլի նահանգի վարչատարածքային բաժանման հիմնախնդիրները, նահանգի կարևորությունն ու նշանակությունը հայկական կողմի առաջ քաշած սահմանաբաժանումների տեսանկյունից։ Հետազոտության խնդիրներն են' ներկայացնել անդրկովկասյան տարածաշրջանի վարչական փոփոխությունների վերաբերյալ ի հայտ եկած հակասությունները, դրանց վերաբերյալ հայ հասարակական-քաղաքական շրջանակների մոտեցումներն ու առաջարկները, բացահայտել անդրկովկասյան ժողովուրդների էթնիկ սահմանաբաժանման խնդիրները, ի մասնավորի' սահմանաբաժանման հայկական և թյուրք-թաթարական տարբերակները, դրանք պայմանավորող գործոնները։
Հետազոտությունը կատարվել է տարբեր փաստաթղթերի, նյութերի և գրականության հետազոտությունների հիմնա վրա, պատմահամեմատական և պատմաքննական մեթոդների կիրառմամբ, ինչը ենթադրում է իրադարձությունների բազմակողմանի վերլուծություն և դրանից բխող համապատասխան եզրակացությու ններ։
Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ հայկական կողմն առաջ էր քաշում նահանգի հայաբնակ հատվածների (այդ թվում' Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի) միավորումը մեկ միասնական վարչամիավորի սահամաններում' հիմք ընդունելով էթնիկական ու պատմաաշխարհագրական գործոնները, մինչդեռ մահմեդական կողմը կարևորում էր զուտ տնտեսական ու քաղաքական գործոնները։ Հարկ է նկատել նաև, որ հենց տարածաշրջանի վարչատարածքային չլուծված հիմնախնդիրներն էին, որ անդրկովկասյան երկրների անկախության հռչակումից հետո հիմք հանդիսացան միջէթնիկ բախումների և ադրբեջանական կողմի էթնիկ զտումների քաղաքականության համար ինչպես այլ հայաբնակ նահանգների, այնպես էլ Ելիզավետպոլի նահանգի տարբեր հատվածներում։
Հիմնաբառեր' ռուսական հեղափոխություններ, անդրկովկասյան տարածաշրջան, վարչատարածքային բաժանում, զեմստվո, Ե[իզավետպո[ի նահանգ, սահմանաբաժանում, էթնիկական սկզբունք, պատմաաշխարհագրական գործոն:
1917 թ.-ի փետրվարին ցարական ինքնակալության տապալումը քաղաքական նոր իրադրություն առաջացրեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ անդրկովկասյան տարածաշրջանում: Ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որը լուծարեց
տեղական կառավարման մարմինները։ Մարտի 9-ին լուծարվեց նաև Կովկասի փոխարքայությունը և ստեղծվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե՝ Օզակոմ (Особый
* Հոդվածը ներկայացվել է 12.02.2020թ., գրախոսվել' 30.03.2020թ., տպագրության ընդունվել' 10.04.2020թ.:
74
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Закавказский Комитет), որի կազմի մեջ մտան երկրամասի հիմնական ազգությունները ներկայացնող Պետական դումայի հինգ անդամներ։ Ժամանակավոր կառավարության հռչակած ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքն Անդրկովկասի քաղաքական կուսակցություններին հնարավորություն տվեց քննարկելու երկրամասի ազգություններին հուզող մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում՝ ազգային, ագրարային, սոցիալական և հատկապես վարչատարածքային: Վերջինը տարածաշրջանի համար չափազանց մեծ կարևորություն ուներ, ուստի պատահական չէր, որ ժամանակակիցների բնութագրմամբ' «1917 թ.-ին այն կազմում էր Այսրկովկասի ժողովուրդների կենտրոնական մտահոգությունը»165:
Հարկ է նկատել, որ քննարկվող ժամանակաշրջանում երկրամասի վարչատարածքային բաժանման խնդիրը կապվում էր հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների' զեմստվոների ստեղծման ու կայացման հիմնահարցի հետ: Խնդիրը լուծելու նպատակով 1917 թ.-ի գարնանը Պետրոգրադում Ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվում է տեղական ինքնավարությունների մի հանձնախումբ' Բ. Վեսելովսկու նախագահությամբ: Հանձնախմբի քննարկած
ենթարկված հայկական նախագիծը կազմվել էր Հ.Յ.Դաշնակցության կողմից (հեղինակներ Ա. Շահխաթունյան և Ա. Խատիսյան), և չնայած վրաց և մահմեդական կողմերի առարկություններին' այն, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններով հավանության արժանացավ և ընդունվեց որպես կառավարական օրինագիծ166: Այդ օրինագիծն իր հերթին ուղարկվեց Թիֆլիս' Օզակոմին' մեկ ամսվա ընթացքում վերջնական որոշմամբ հետ վերադարձնելու նպատակով: Այդտեղ նախագծի քննությունը տրվեց մեկ այլ հանձնախմբի, որը, թեև, երկարատև խորհրդակցություններ անցկացրեց, սակայն, վրացական և կովկասյան թյուրք-թաթարների համատեղ դիմադրության հետևանքով վերջնական եզրակացության չհանգեց167: Իրավիճակն առավել սրվեց քաղաքական նոր իրադրության' Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով, որից հետո առավել ակնհայտությամբ դրսևորվեցին երկրամասի երեք ազգությունների և նրանց ներկայացնող հիմնական քաղաքական կուսակցությունների միջև առկա հակասություններն ու խնդիրները:
Հեղաշրջումից հետո' 1917 թ.-ի նոյեմբերի 15-ին, Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները' վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և մահմեդական մուսաֆաթականները, ստեղծեցին իշխանության նոր մարմին' Անդրկովկասյան կոմիսարիատ: Թեև այն երկրամասի ժողովուրդներին հղած իր առաջին դեկրետում հայտարարում էր, որ տարածաշրջանի ազգային խնդիրները պետք է վճռվեն ազգությունների ինքնորոշման իրավունքի հիման վրա168, սակայն ակնհայտ էր որ այդ խնդրի լուծումը գործնականում դյուրին չէր' պայմանավորված առաջին հերթին երկրամասի ժողովուրդների տարբեր քաղաքական կողմնորոշումներով և տարածքային-սահմանային խնդիրներով:
Վերջապես նոյեմբերի 24-ին Ներքին գործերի նախարարությանը կից հանձնաժողովի խորհրդակցությունը երկարատև քննարկումներից հետո որոշում է ընդունում տեղական ինքնակառավարման նոր մարմիններ հաստատել Անդրկովկասի
165
Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը, հատոր 3-րդ (1901-1918),
Վենետիկ, 1926, էջ 613:
166 Մանրամասն տե'ս Հայաստանի Ազգային Արխիվ (այսուհետ՝ ՀԱԱ), ֆ. 113, ց. 3, գ. 1, թ. 19-20, Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 23-24:
167 Տե'ս Մելիքյան Վ., Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը (1917թ. նոյեմբեր-1918 թ. փետրվար), Երևան, 2010, էջ 132-133:
168 Տե'ս «Հորիզոն», 19 նոյեմբերի 1917 թ.:
75
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
այն նահանգներում, որտեղ չկային սահմանների վերանայման խնդիրներ: Իսկ որպես այդպիսի տարածքներ ճանաչվեցին Բաթումի ու Դաղստանի շրջանները, Բաքվի, Քութայիսի և Սևծովյան նահանգները, Սուխումի ու Զաքաթալայի օկրուգները, Թիֆլիսի նահանգի Թիֆլիսի, Սղնախի, Թելավի, Թիանեթի, Դուշեթի, Գորիի և Ախալցխայի գավառները, Կարսի շրջանի Արդահանի և Օլթիի օկրուգները169:
Ինչպես կարելի է հասկանալ այս ցանկից, անդրկովկասյան հայահոծ մի շարք գավառներ սահամանների տեսակետից համարվում էին վիճելի, այդ թվում՝ Թիֆլիսի նահանգի Ախալքալաքի և Բորչալուի, Գանձակի նահանգի Գանձակի, Ղազախի, Ջևանշիրի, Շուշիի, Զանգեզուրի և Կարյագինոյի, Կարսի շրջանի Կարսի ու Կաղզվանի գավառները, ինչպես նաև Երևանի նահանգը: Նոյեմբերի 24-ի հրամանագրում ամրագրված էր նաև, որ մեկ ամսվա ընթացքում վիճելի նահանգներում ու գավառներում պետք է իրականացվեին նոր վարչատարածքային փոփոխություններ170։
Վերոնշյալ հռչակագրի ընդունումից հետո Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից ձևավորվում է հատուկ հանձնաժողով, որն իր աշխատանքներն ավարտում է 1918 թ.-ի հունվարին' ընդունելով «Անդրկովկասի զեմստվային հաստատություների
ժամանակավոր կանոնադրությունը»171: Ըստ էության, գործնականում զեմստվոներ մտցվեցին երկրամասի վրացական և մահմեդական շրջաններում' այդպիսով կարծես վերջնականապես լուծելով այդ տարածքների էթնիկ սահմանաբաժանման խնդիրը, մինչդեռ հայկական շրջանները հայտարարվեցին վիճելի' անորոշ սահմանային խնդիրներով։ Այդ հանգամանքն ավելի սրեց ազգամիջյան հարաբերությունները' անդրկովկասյան երեք ժողովուրդների միջև ի հայտ եկած տարածքային-սահմանային խնդիրներում։
Այժմ քննության առնենք Անդրկովկասի վարչական բաժանման հայկական նախագիծը: Նախևառաջ նշենք, որ հայ հասարակական-քաղաքական շրջանակները տարածաշրջանի վարչատարածքային բաժանումների հիմքում ի սկզբանե դրել էին ազգային-էթնիկական սկզբունքը' հաշվի առնելով նաև պատմական, տնտեսական և աշխարհագրական գործոնները: Այդ սկզբունքները գոնե առերևույթ ընդունելի էին նաև վրաց-մահմեդական կողմի և կենտրոնական իշխանությունների համար: Անդրադառնալով այս խնդրին' անհրաժեշտ է նկատել, որ հատկապես բարդ էր ազգային-էթնիկական սկզբունքի խնդիրը, քանզի տարածաշրջանի ազգային կազմը ամենևին միատարր չէր, ինչը մեծապես պայմանավորված էր տասնամյակներ շարունակ ցարական իշխանությունների վարած էթնիկ «համահարթեցման»
քաղաքականությամբ:
Ըստ այդմ հայկական կողմի նախագիծը տարածվում էր Անդրկովկասի առավել հայաբնակ հատվածների' ամբողջ Երևանի նահանգի, Թիֆլիսի նահանգի հարավային և Ելիզավետպոլի նահանգի հարավարևմտյան հատվածների վրա: Համաձայն դրա Հայաստանը պետք է բաղկացած լիներ երեք' Երևանի, Ալեքսանդրապոլի ու Գանձակի նահանգներից: Դրանցից Երևանի նահանգը պետք է բաժանվեր վեց (Էջմիածին, Երևան, Նոր-Բայազետ, Շարուր, Նախիջևան և Սուրմալու), Ալեքսանդրապոլի նահանգը' հինգ (Ալեքսանդրապոլ, Ախալքալաք, Լոռի, Կարս և Կաղզվան) և Գանձակի նահանգը' չորս (Քարվանսարա, Գանձակ, Շուշի ու Զանգեզուր) գավառների172:
1867 թ.-ին Ալեքսանդր II-ի հրամանագրով կազմավորված Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ մտնում էին Բաքվի նահանգի Նուխիի և Շուշիի, Թիֆլիսի
9 Տե'ս Մելիքյան Վ., նշվ. աշխ., էջ 137:
170 Տե'ս «Աշխատավոր», 2 դեկտեմբերի 1917 թ.:
171 Մանրամասն տե'ս Մելիքյան Վ., նշվ. աշխ., էջ 138-142։
172 Տե'ս Աբեղեան Ա., Մենք եւ մեր հարեւանները (Ազգային քաղաքականութեան խնդիրներ), «Հայրենիք», 1928, N 4, թ. 96-97:
76
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
նահանգի Եյիզավետպոյի և Երևանի նահանգի Օրդուբադի գավառի մի մասը: Հյուսիսում նահանգը սահմանակցում էր Թիֆլիսի նահանգին, Զաքաթալայի օկրուգին և Դաղստանի մարզին, արևելքում՝ Բաքվի նահանգին, իսկ հարավում՝ Արաքս գետով Պարսկաստանին: Նահանգը բաժանված էր ութ գավառի՝ Արեշի, Ելիզավետպոյի, Զանգեզուրի, Կարյագինոյի (Ձեբրայիյի), Ղազախի, Նուխիի, Շուշիի և Ջևանշիրի173: Նկատենք նաև, որ նահանգի կազմում էին Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը, որոնց հոծ հայ բնակչությանը հակակշռելու համար նպատակ ունեին Միլլի ու Մուղանի հարթավայրերի մի մասը միացնել Ղարաբաղին և դրանք ներառել նորաստեղծ նահանգի կազմում174։
Երկրամասի հիմնական կրոնական և էթնիկ խմբերն էին մահմեդականներն ու հայերը, առավել փոքրաթիվ էին ռուսները, քրդերը, եզդիները, վրացիները, կովկասյան լեռնականները, հրեաները, գերմանացիները: 1914 թ.-ին դրությամբ նահանգի ամբողջ բնակչության (1175836 մարդ) 59.6%-ը կամ 700387-ը կազմում էին մահմեդականները, 33.7%-ը կամ 396815-ը հայեր էին, 3.1%-ը կամ 36647-ը' ռուսներ175:
Նահանգի էթնիկ կազմը պայմանականորեն բաժանվում էր երկու հիմնական հատվածի' լեռնային կամ հարավարևմտյան և Կուրի ու Արաքսի հարթավայրային հատվածների: Ընդ որում, դրանցից առաջինն իրենից ներկայացնում էր
գերազանցապես հայերով, իսկ երկրորդը' մահմեդականներով բնակեցված տարածքներ: Այդ է պատճառը, որ հայ հասարակական-քաղաքական շրջանակներն առաջարկում էին երկրամասի վարչական բաժանման հիմքում դնել նրա երկու' լեռնային ու հարթավայրային հատվածների բաժանումը176: Այդպիսի տարանջատումը
պայմանավորված էր ազգությունների ինչպես էթնիկական ու
պատմաաշխարհագրական, այնպես էլ տնտեսավարման կացութաձևերի
առանձնահատկություններով: Բանն այն է, որ թյուրք-թաթարական ցեղերի
տարածաշրջան ներթափանցելուց հետո հայերն աստիճանաբար տեղափոխվել ու կենտրոնացել էին նահանգի լեռնային հատվածներում: Այդ հանգամանքն ուներ նաև իր կարևոր բնատնտեսական հիմքը. թյուրք-թաթարները իրենց գոյության ամբողջ ընթացում վարել էին գերազանցապես քոչվոր կենցաղավարություն' զբաղվելով հիմնականում անասնապահությամբ: Բարձր լեռնային գոտիները թողնելով հայերին' եկվորները հիմնականում կենտրոնացել էին հարթավայրային շրջաններում: Իհարկե, հայկական լեռնային գոտիները նրանց համար ևս ունեին կարևոր նշանակություն' որպես ամառային արոտավայրեր, և այս հանգամանքը երկրամասի
վարչատարածքային բաժանումների խնդրում մշտապես արծարծվում էր
մահմեդականների կողմից:
Այսպիսով, ըստ հայկական կողմի ներկայացրած վարչատարածքային փոփոխությունների ծրագրի, Եյիզավետպոյի նահանգի բաժանումից հետո պետք է ստեղծվեին երկու նոր նահանգներ' լեռնային կամ հայկական և հարթավայրային կամ մահմեդական: Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքը ընկած էր այդ երկու շրջանների միջև և Գանձակ գետով բաժանվելու էր հայկական ու մահմեդական հատվածների:
Հայկական Գանձակ նահանգը բաղկացած էր լինելու հետևյալ շրջաններից.
• Քարվանսարայի գավառ, որի կազմում պետք է մտնեին Ղազախի գավառի հետևյալ գյուղական հասարակությունները (I, II, III, IV գավառամասերի որոշ
173 Տե'ս Обзор Елизаветпольской губернии за 1913 год, Тифлис, 1915, ст. 11.
174 Տե'ս Ռուբէն, Գանձակ-Ղարաբաղի վէճը, «Դրօշակ», 1926, N 2, թ. 46:
175 Հաշվարկները կատարված են ըստ "Кавказский календарь на 1915 год" տարեգրքի, տե'ս
Кавказский календарь на 1915 год, Пространство и население Кавказского края к 1-му января 1914 г. (коренное и вр. проживающее), Тифлис, 1914, ст. 226-233.
176 Տե'ս Шахатунян А., Административный передел Закавказского края, Тифлис, 1918, ст. 126.
77
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
հատվածներ)' Բարանայի, Բաշքենդի, Ղուլալիի, Հախումի (Թաթլիքենդ), Տավուշի (Թովուզի), Հին Դիլիջանի, Նոր Դիլիջանի, Ղարաղոյուն[ի, Կոթիգեղի (Կոթքենդ), Ոսկեպարի (Աքսիբարա), Միխայլովկայի, Ճամբարակի, Ուզունթալայի,
Քարվանսարայի և Սևքարի (Ղարադաշ)։
• Գանձակի գավառ, որը ներառելու էր Ե[իզավետպո[ի գավառի հետևյալ գյուղական
հասարակությունները՝ (III գավառամասը առանց Գյորանբոյ Ահմեդլիի, Զեյվայի և Մինգեչաուրի գյուղական հասարակությունների, Ֆրեզևոյի գյուղական
հասարակությունը՝ IV գավառամասից) Ելենենդորֆի, Միխայլովկայի, Բանանցի (Բայան), Դամջալուի, Փիփի (Զագլիկ), Դաստափորի, Աղջաքենդի (Արցախի Վերին շեն և Ներքին շեն գյուղերի թրքական անվանումը), Պարիսի, Էրքեջի, Չարդախլուի, Գետաբեկի, Սլավյանկայի, Մեքսինլիի, Ղարամուրադի (Այրում), Նովոսարատովկայի, ինչպես նաև Գանձակ քաղաքի հայկական հատվածը։
• Շուշիի գավառ, որի կազմի մեջ էին մտնելու Շուշիի գավառի I գավառամասը՝ առանց Գյուլափլուի գյուղական համայնքի, II գավառամասը՝ առանց Սկոբելևկայի գյուղական հասարակության և Արբադուզ գյուղի, Ջևանշիրի գավառի հետևյալ հատվածները' III գավառամասն առանց Մարաղայի գյուղական հասարակության, Թալիշի գյուղական հասարակությունը՝ II գավառամասից, Զանգեզուրի գավառից հետևյալ հատվածը II գավառամասից. Ջիջիմլուի մի մասը (Ղուշչիլար, Մազությի, Սաֆյան, Մեյիքփայասի, Բաղըրբեկյի գյուղերը), Բերդաձորի (Ղալադարասի) և Հաջիսամլուի գյուղական հասարակությունները, Կարյագինոյի գավառից երեք գյուղական հասարակություններ՝ Հադրութի, Իտելեցիքի (Էդիլլու) և Առաքյույի։
• Զանգեզուրի գավառ, որի կազմի մեջ կմտնեն այդ գավառի մնացած մասերն առանց հետևյալ գյուղական հասարակությունների՝ Թեմուր-Մուսկանյի, Դոնդորյի, Շիվեն, Խոջաղա, Մոյլաբուրունի և Ռաբանդ177։
Այսպիսով հայկական այս նոր նահանգը պիտի կազմված լիներ չորս գավառներից՝ Քարիվանսարայի, Գանձակի, Շուշիի և Զանգեզուրի։ Նախագծի համաձայն նոր նահանգի վարչական կենտրոնը պիտի լիներ նախկին Եյիզավետպոլ քաղաքի հայկական մասը՝ Գանձակ անվամբ։
Հարկ է ընդգծել, որ Անդրկովկասի վարչատարածքային բաժանման խնդրում հայկական կողմը մեծապես կարևորում էր նաև տնտեսական զարգացման հեռանկար ունեցող ազգային տարածքի ստեղծումը։ Հայկական կողմի տնտեսական ծրագիրն առավելապես գյուղատնտեսական էր՝ նկատի ունենալով հատկապես նրա երկու գյխավոր ճյուղերը՝ երկրագործությունն ու անասնապահությունը։ Այս առումով հայկական նախագիծը կարևորում էր Եյիզավետպոյի նահանգի տնտեսական դերը, մասնավորապես նահանգի կազմում գտնվող Լեռնային Գանձակը, Ղարաբաղն ու Գետաբեկը հայտնի էին իրենց պղնձահանքերով: Նահանգի տարածքում զարգացած էր նաև շերամապահությունը (հատկապես Շուշի և Զանգեզուրի գավառներում): Նահանգն արգասաբեր էր նաև հացահատիկային մշակաբույսերի աճեցման տեսանկյունից: Ինչ վերաբերում է քաղաքային կյանքին ու մշակույթին, ապա այս խնդիրը հայության համար պիտի փորձեին լուծել Երևան քաղաքը և Գանձակի (Ե[իզավետպու) հայկական մասը178: Նահանգի մահմեդական հատվածը, ըստ հայկական ծրագրի, պետք է բաղկացած լիներ հետևյալ գավառներից.
• Նուխիի գավառ, որին պետք է միացվեին Արեշի գավառից հետևյալ գյուղական համայնքները՝ Հաջա[ի, Բեգլարքենդ, Ղայաբաշի և Բոյուք-Սոգութ[ի:
177 Տե ս «Кавказское слово», 1917, NN 227, 229, նաև՝ Шахатунян А., указ. соч., ст. 128-130, Անանուն Դ., Վարչական բաժանումը Անդրկովկասում, «Գործ», 1917, N 9-10, թ. 172-173:
178 Տե'ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 104 , թ. 71։
78
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
• Ելիզավետպոլի գավառ, որի մեջ պետք է մտնեին այն գյուղական համայնքները, որոնք դուրս էին մնացել հայկական Գանձակ գավառից։
• Բարդայի գավառ, որի մեջ պետք է լինեին Շուշիի գավառից դուրս մնացած գյուղական համայնքները (Աղդամ, Գեոքթալա (Գեոքթափա), Ջանգիշալ, Բիասլի, Ղարախանլի, Սարիջալի-Ղուզուլի, Շիխյյար-Քարվենդ, Նովրուզլի, Հինդարխ, Լեմբարան և Գյուլափլի), Ջևանշիրի գավառի I գավառամասն ամբողջությամբ, II գավառամասը՝ առանց Թալիշ համայնքի և III գավառամասից Մարաղայի համայնքը։
• Արեշի գավառ՝ կազմված Արեշի գավառի չհիշատակված գյուղական համայնքերից։
• Կարյագինոյի գավառ՝ առանց Շուշիի գավառին միացված Կարյագինոյի երեք գյուղական համայնքների, Գանձակի նահանգին չմիացված Զանգեզուրի գավառի վեց գյուղական համայնքները, ինչպես նաև Շուշիի գավառից դուրս մնացած գյուղական համայնքները (Սկոբելևկայի, Աֆաթլիի, Խոջավենդի, Խալֆարադի, Կարադողլի, Ղաջար)։
• Ղազախի գավառ, որի մեջ պետք է մտնեին Քարվանսարայի գավառի կազմում չմտած Ղազախի գավառի գյուղական համայնքները179։
Ելիզավետպոլի նահանգի նմանատիպ վարչատարածքային բաժանման դեպքում նոր նահանգները կունենային հետևյալ էթնիկ պատկերը180.
Գանձակի նահանգ (աղյուսակ 1)
Գավառներ Ամբողջ բնակչ. Հայեր Տոկոս. հարաբ. Մահմեդակ. Տոկոս. հարաբ. Այլ ազգութւուն Տոկոս. հարաբ.
Քարվանսարա 74000 61000 83 9000 11 4000 5
Գանձակ 114000 67000 59 29000 25 18000 16
Շուշի 213000 150000 70 58000 27 5000 3
Զանգեզուրի 127000 88000 69 38000 30 1000 1
Ընդհանուր 528000 366000 70 134000 25 28000 6
Ելիզավետպոլի նահանգ (աղյուսակ 2)
Գավառներ Ամբողջ բնակչ. Հայեր Տոկոս. հարաբ. Մահմեդակ. Տոկոս. հարաբ. Այլ ազգութւուն Տոկոս. հարաբ.
Շուխի 220000 40000 18 163000 74 17000 8
Ելիզավետպոլ 171000 6000 4 156000 91 9000 5
Բարդա 95000 3000 3 92000 97 - -
Կարւագինո 123000 - - 119000 97 4000 3
Արեշի 74000 4000 5 70000 95 1000 2
Ղազախի 64000 - - 63000 98 - -
Ընդհանուր 747000 53000 7 663000 89 31000 4
Ինչպես նկատելի է աղյուսակներից, նոր կազմավորվող նահանգներում հայերն ու մահմեդականները լինելու էին բնակչության գլխավոր էթնիկ խմբերը (համապատասխանաբար 70 և 89%)' զգալի գերակշռություն ունենալով այլ ազգությունների նկատմամբ: Վիճակագրական այս տվյալների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ նահանգի լեռնային հատվածներում հայերը միակ նստակյաց ժողովուրդն էին և նրանց թիվը առավել արժանահավատ էր, ի
179 Տե'ս «Кавказское слово», նույն տեղում, նաև' Шахатунян А., նույն տեղում, Անանուն Դ., Վարչական բաժանումը Անդրկովկասում, նույն տեղում:
180 Տե'ս Шахатунян А., указ. соч., ст. 131.
79
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
տարբերություն մահմեդական բնակչության, որոնց թիվը զգալիորեն փոփոխական էր' շնորհիվ պարբերաբար տեղի ունեցող քոչվորական տեղաշարժերի181։
Իսկ ինչպիսի՞ մոտեցումներ ուներ մահմեդական կողմը նահանգի
վարչատարածքային բաժանումների առնչությամբ։ Երկրամասի վարչական բաժանման մահմեդական կողմի նախագիծը կազմվել էր Օզակոմին կից վարչական բաժանման հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Շեյխ ուլ Իսլամովի կողմից: Ըստ այդ ծրագրի182' Ելիզավետպոլի նահանգը պետք է բաժանվեր տասներկու գավառների (կանտոների) այնպես, որ երեք գավառներ (Քարվանսարա, Գանձակ և Շուշի) ունենային հայկական մեծամասնություն, մեկ գավառ (Զանգեզուր) պետք է մնար անփոփոխ, իսկ ութ գավառներ (Կարյագինո, Ղազախ, Ելիզավետպոլ, Աղդամ, Արեշ, Նուխի, Վերին Ղազախ և Ջևանշիր) լինեին թյուրք-թաթարական մեծամասնությամբ: Եթե համեմատելու լինենք այդ ծրագիրը հայկական նախագծի հետ, ապա ի հայտ կգան մի շարք էական տարբերություններ.
• Նախ Գանձակ քաղաքի հայկական մասը, որը, ըստ հայկական կողմի, պետք է դառնար համանուն գավառի և նահանգի կետրոն մնում էր մահմեդական Ելիզավետպոլի գավառում:
• Ջևանշիրի գավառը, որը հայկական ծրագրի համաձայն, բաժանման ենթարկվելով այլևս դադարում էր գոյություն ունենալ այդ անունով (նրա մի մասը միացվելու էր Շուշիի գավառին, իսկ մյուս մասից պիտի կազմակերպվեր Բարդայի գավառը), մահմեդական ծրագրով շարունակելու էր պահպանել իր անունն ու գոյությունը' որպես մի շրջան, որն ընդգրկելու էր III գավառամասի բարձր լեռնային հատվածը (ամառային արոտատեղիները) և Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի հարևան մասը (Բասարգեչարի և Մազրայի գյուղական համայնքերը):
• Կազմվելու էր նոր' Վերին Ղազախի գավառը, որն ընդգրկելու էր Ղազախի ու Գանձակի գավառների բարձր լեռնային մասերը (ամառային արոտատեղիները) և Նոր Բայազետի գավառի Ջիլի գյուղական համայնքը:
• Մահմեդական ծրագրով համաձայնեցված էր, որ Կարյագինոյի գավառի երեք գյուղական համայնքեր (Հադրութ, Էդիլլու և Արաքյոււ) միացվեն Շուշիի գավառին: Մահմեդական ծրագրով Նուխիի և Արեշի գավառները մնում էին անփոփոխ, այն դեպքում, երբ հայկական ծրագիրը պահանջում էր, որ Արեշի գավառի հայ գյուղերից մի քանիսը կցվեն Նուխիի գավառին183:
Ինչպես կարելի է նկատել, մահմեդական ծրագիրը շեշտադրել էր հատկապես տնտեսական խնդիրները. ծրագրի համաձայն երկու գավառներ' Վերին Ղազաղը և Ջևանշիրը, պետք է ստեղծվեին գերազանցապես ամառային արոտատեղիներից: Ընդ որում, դրանց տարածքը պետք է ընդարձակվեր ի հաշիվ Նոր Բայազետի գավառի: Այս հանգամանքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մահմեդական կողմի համար չափազանց կարևոր էր ամառային արոտատեղիների խնդիրը և այդ նահանգների ստեղծման ծրագիրը մեծապես պայմանավորված էր հարթավայրերի անասնապահ մահմեդական բնակչությանն ամառային արոտատեղիներով ապահովելու
մտայնությամբ' դրանք դիտելով որպես հարթավայրային անասնապահության հետագա զարգացման գրավական:
Անհրաժեշտ է նկատել սակայն, որ մահմեդական ծրագրում ամենևին էլ երկրորդական չէր քաղաքական ենթատեքստը. այն պարզապես շղարշված էր
181 Տե'ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 443, թ.47:
182 Տե'ս Անանուն Դ., Դարձեալ Անդրկովկասի վարչական բաժանումը, «Գործ», 1917, N 1112, թ. 202:
183 Տե'ս «Кавказское слово», նույն տեղում, նաև' Шахатунян А., նույն տեղում, Անանուն Դ., Վարչական բաժանումը Անդրկովկասում, նույն տեղում:
80
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
տնտեսական «հիմնավորումներով»: Մահմեդական վարչատարածքային
փոփոխությունների ծրագիրը նպատակ էր հետապնդում անխախտ պահել արևեյյան Անդրկովկասի մահմեդական բնույթը և արգելք հանդիսանալ հայկական կենտրոնաձիգ նպատակների իրագործմանը։ Այդ ծրագիրը հայերին դիտում էր ոչ համախումբ միասնություն՝ առանձին-առանձին շրջաններում։ Այն չէր տարորոշում նահանգի հայկական ու մահմեդական հատվածները, այլ այդ երկու էթնիկ խմբերին ներկայացնում էր «միախառնված» վարչատարածքային միավորներով։ Ինչպես իրավմամբ նկատում է ժամանակի ճանաչված հասարակական գործիչ, պատմաբան Դ Անանունը (Դ Տեր-Դանիելւան) «նրանք (մահմեդականները) կամենում էին բաժան-բաժան վիճակի մեջ պահել հայերին և եթե մեզ համար ճանաչում էին հարազատ մի անկյուն, ապա դա գավառական նեղ շրջանն է»184:
Մինչդեռ հայկական կողմը հստակ գիտակցելով նահանգի լեռնային հատվածների պատմաաշխարհագրական նշանակությունը' որպես պատվար Հայկական
բարձրավանդակի և նրա կենտրոն Արարատյան դաշտի պաշտպանության համար Անդրկովկասի վարչաքաղաքական բաժանումներում կարևորագույն դերակատարում էր տալիս այդ երկրամասին՝ ամեն կերպ փորձելով ապահովել նրա գոյությունը հայկական պետության սահմաններում։
Տարածաշրջանի չլուծված վարչատարածքային հիմնախնդիրներն իրենց ամբողջ սրությամբ արտահայտվեցին հատկապես անդրկովկասյան երկրների անկախության հռչակումից հետո: Այդ հակասությունների բարձրակետը Ելիզավետպոլի նահանգի տարբեր հատվածներում 1918-1920 թթ.-ին տեղի ունեցած միջէթնիկ բախումներն էին և թուրք-թաթարական կողմի էթնիկ զտումների քաղաքականությունը, որը հանգեցրեց հայ բնակչության թվաքանակի կտրուկ նվազմանը նախկին Եյիզավետպոյի նահանգի հայաբնակ շրջաններում։ Ինչ վերաբերում է տարածքային-սահմանային խնդիրներին, ապա դրանք այդպես էլ չլուծվեցին ըստ հայկական կողմի նախագծերի կամ առաջարկների։ Երկրամասի սահմանային խնդիրները վերջնական լուծումներ գտան ավելի ուշ՝ տարածաշրջանում ռուսական գործոնի վերադարձից հետո միայն՝ իրենց հիմքում ունենալով ոչ թե հայկական, այլ օտար պետությունների քաղաքական առաջնահերթությունները' զոհաբերվելով և ծառայելով վերջիններիս շահերի պաշտպանության խնդրին:
ELIZAVETPOL GOVERNORATE IN THE TRANSCAUCASIAN ADMINISTRATIVE DIVISION (FEBRUARY 1917-JANUARY 1918)
GAYANE HOVHANNISYAN
PhD student, Faculty of History, YSU,
Yerevan, Republic of Armenia
The purpose of this article is to explore the problems of administrative division of Elizavethpol governorate after the two Russian revolutions, importance and significance of the region from the point of view of the Armenian side. The objectives of the study are to present the contradictions regarding the administrative changes in the Transcaucasian region, the approaches and proposals of the Armenian public and political circles, to identify the problems of ethnic division of the Transcaucasian nations, in particular the, the variants of the Armenian and Turk-Tatar administrative division, and the factors that determine them.
184 Տե'ս Անանուն Դ, Դարձեալ Անդրկովկասի վարչական բաժանումը, նույն տեղում:
81
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
The study was conducted on the basis of various documents, materials and literature studies using historical-comparative and historical-critical methods, which involved a comprehensive analysis and relevant conclusions.
The study concluded that the Armenian side promoted the unification of the Armenian-populated parts of the governorate (including Nagorno-Karabakh and Zangezur) into one administrative border, based on ethnic and historical-geographical factors, while the Muslim side considered only the economic and political factors. It should also be noted that the unresolved administrative-territorial problems of the region gained special importance after the independence of the Transcaucasian countries, which led to ethnic clashes in other Armenian-populated provinces and in various parts of the Elizavetpol governorate.
Key words: Russian revolutions, Transcaucasian region, administrative-territorial division, Zemstvo, Elizavetpol governorate, border division, ethnic principle, historical-geographical factor.
ЕЛИЗАВЕТПОЛЬСКАЯ ГУБЕРНИЯ В ЗАКАВКАЗСКОМ АДМИНИСТРАТИВНОМ ДЕЛЕНИИ (ФЕВРАЛЬ 1917 Г. - ЯНВАРЬ 1918 Г.)
ГАЯНЕ ОГАННИСЯН
Факультет истории ЕГУ, аспирант, г.Ереван, Республика Армения
Целью данной статьи является изучение проблем административного деления Елизаветпольской губернии после двух русских революций, важность и значимость края с точки зрения армянской стороны. Задачи исследования - представить противоречия относительно административных изменений в Закавказском регионе, подходов и предложений армянских общественных и политических кругов, выявить проблемы этнического разделения закавказских народов, в частности, вариантов армянского и тюрко -татарского административного деления и факторы, их определяющие.
Исследование проводилось на основе различных документов, материалов и литературных исследований с использованием историко-сравнительных и историкокритических методов, что предполагало всесторонний анализ и соответствующие выводы.
В исследовании сделан вывод о том, что армянская сторона способствовала объединению населенных армянами частей губернии (включая Нагорный Карабах и Зангезур) в одну административную границу, основанную на этнических и историко -географических факторах, в то время как мусульманская сторона рассматривала только экономические и политические факторы. Следует также отметить, что нерешенные административно-территориальные проблемы региона приобрели особую актуальность после обретения закавказскими странами независимости, что привело к этническим столкновениям в других армянонаселенных провинциях и в различных частях Елизаветпольской губернии.
Ключевые слова: русские революции, Закавказский регион, административнотерриториальное деление, земство, Елизаветпольская губерния, пограничное деление, этнический принцип, историко-географический фактор.
82