Научная статья на тему 'ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (ԸՍՏ 1999-2009 ԹԹ. ՎՐԱՑԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ) (ՄԱՍ 2)'

ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (ԸՍՏ 1999-2009 ԹԹ. ՎՐԱՑԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ) (ՄԱՍ 2) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
89
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ջավախքի հիմնահարց / վրաց հասարակական-քաղաքական միտք / վրաց տպագիր մամուլ / վրացական միջավայր / ընկալումներ / վերաբնակեցում / տարանցիկ ուղիներ / Ռուսաստան / Թուրքիա / Հայաստանի Հանրապետություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սարգսյան Վահե

Հոդվածի նպատակն է շուրջ տասնամյա ժամանակահատվածի (1999-2009 թթ.) վրաց տպագիր մամուլի նյութերի միջոցով ներկայացնել Ջավախքի հիմնահարցը՝ վրաց հասարակական-քաղաքական մտքի ընկալմամբ: Հոդվածի առաջին մասի խնդիրն է եղել համակարգված կերպով ցույց տալ, մատնանշել ներքին արտաքին բոլոր այն գործոնները, որոնք ազդել են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա: Աշխատանքի երկրորդ (սույն) մասում ներկայացված են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումները մատնանշող վրացական տպագիր մամուլի հիմնական հրապարակումները: Ուսումնասիրությունն ամփոփվում է համապատասխան եզրահանգումներով: Հետազոտության տեքստը շարադրվել է 1999-2009 թթ. վրացական տպագիր մամուլում հրապարակված, ինչպես նաև թեմային առնչվող այլևայլ նյութերը և՛ առանձնաբար, և՛ համադրմամբ ուսումնասիրելու հենքի վրա: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ վրաց հասարակական-քաղաքական միտքը հիմնականում գերակշիռ մասով մերժել է Ջավախքի հիմնահարցի գոյությունը, բացասաբար է վերաբերվել բոլոր այն կազմակերպությունների, գործիչների գոյությանն ու գործունեությանը, որոնք այս կամ այն կերպ արծարծել են Ջավախքի հիմնահարցը: Ներկայիս Վրաստանի տարածքում բնակվող տեղաբնիկ ժողովուրդ հանդիսացող, միևնույն ժամանակ որպես ազգային փոքրամասնություն հանդես եկող ջավախահայության պահանջները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի տառին ու ոգուն, վրաց հասարակական-քաղաքական միտքը որակել է անջատողականության դրսևորում, ՀՀ-ի ՌԴ-ի կողմից ուղղորդվող սադրանք Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE MAIN PROBLEM OF JAVAKHK IN THE PERCEPTION OF GEORGIAN SOCIO-POLITICAL THOUGHT (BASED ON GEORGIAN PRINT MEDIA IN 1999-2009) (PART 2)

The purpose of the article is to present the Javakhk problem in the Georgian print media for about ten years (1999-2009) with an understanding of Georgian sociopolitical thought. The purpose of the first part of the article was to systematically show, indicate all internal and external factors that influenced the Georgian side's perception of the Javakhka question. The second (this) part of the article presents the main publications of the Georgian print media, which indicate the Georgian perception of the Javakhk problem. The corresponding conclusions are also placed at the end. The text of the study was written in 1999-2009. Based on a "special" study of other "materials" published in the Georgian print media, as well as other related materials. As a result of the study, we came to the conclusion that the Georgian sociopolitical thought largely rejected the existence of the Javakhk issue, negatively related to the existence and activities of all organizations and figures who in one way or another raised the Javakhk issue. The demands of the Armenians of Javakhka, who are indigenous people living in the territory of present day Georgia and at the same time a national minority, consistent with the letter and spirit of international law, were described by Georgian sociopolitical thought as being outside separatism. Against the territorial integrity of Georgia.

Текст научной работы на тему «ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (ԸՍՏ 1999-2009 ԹԹ. ՎՐԱՑԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ) (ՄԱՍ 2)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (ԸՍՏ 1999-2009 ԹԹ. ՎՐԱՑԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ)

(ՄԱՍ 2)*

ՀՏԴ 93(479.22)

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է շուրջ տասնամյա ժամանակահատվածի (1999-2009 թթ.) վրաց տպագիր մամուլի նյութերի միջոցով ներկայացնել Ջավախքի հիմնահարցը' վրաց հասարակական-քաղաքական մտքի ընկալմամբ: Հոդվածի առաջին մասի խնդիրն է եղել համակարգված կերպով ցույց տալ, մատնանշել ներքին և արտաքին բոլոր այն գործոնները, որոնք ազդել են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա: Աշխատանքի երկրորդ (սույն) մասում ներկայացված են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումները մատնանշող վրացական տպագիր մամուլի հիմնական հրապարակումները:

Ուսումնասիրությունն ամփոփվում է համապատասխան եզրահանգումներով: Հետազոտության տեքստը շարադրվել է 1999-2009 թթ. վրացական տպագիր մամուլում հրապարակված, ինչպես նաև թեմային առնչվող այլևայլ նյութերը և' առանձնաբար, և' համադրմամբ ուսումնասիրելու հենքի վրա:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ վրաց հասարակական-քաղաքական միտքը հիմնականում և գերակշիռ մասով մերժել է Ջավախքի հիմնահարցի գոյությունը, բացասաբար է վերաբերվել բոլոր այն կազմակերպությունների, գործիչների գոյությանն ու գործունեությանը, որոնք այս կամ այն կերպ արծարծել են Ջավախքի հիմնահարցը: Ներկայիս Վրաստանի տարածքում բնակվող տեղաբնիկ ժողովուրդ հանդիսացող, միևնույն ժամանակ որպես ազգային փոքրամասնություն հանդես եկող ջավախահայության պահանջները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի տառին ու ոգուն, վրաց հասարակական-քաղաքական միտքը որակել է անջատողականության դրսևորում, ՀՀ-ի և ՌԴ-ի կողմից ուղղորդվող սադրանք Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ:

Հիմնաբառեր' Ջավախքի հիմնահարց, վրաց հասարակական-քաղաքական միտք, վրաց տպագիր մամուլ, վրացական միջավայր, ընկալումներ, վերաբնակեցում, տարանցիկ ուղիներ, Ռուսաստան, Թուրքիա, Հայաստանի Հանրապետություն:

Շարունակենք ներկայացնել վրաց տպագիր մամուլի 1999-2009 թթ. ժամանակահատվածի այն կարևորագույն հրապարակումները, որոնցում արտացոլված են վրաց հասարակական-քաղաքական, քաղաքագիտական, որոշ չափով նաև

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 22.12.2020թ.:

է 08.07.2020թ., գրախոսվել'

13.07.2020թ., տպագրության

24

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

գիտական-ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների մտքերը, կարծիքներն ու տեսակետները: Նյութերը ներկայացնում ենք ըստ հրապարակումների

ժամանակագրության:

«Ռեզոնանսի» թերթի հոդվածագիր Թինաթին Մոսիաշվիլին ծավալուն անդրադարձ է հրապարակել Ջավախքում վրացերենի չիմացության և դրանից բխող հետևանքների վերաբերյալ։ «Ինչների՞ս է պետք վրացերենը. Ջավախքում Վրաստանի նախագահն էլ չի խոսում վրացերենով» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Ախալքալաքի բնակչության 97 %-ը հայեր են, և շատերին իրոք որ պետք չէ վրացերենը։ «Երկրամասում չեն հեռարձակվում Վրաստանի հեռուստահաղորդումները, չի հասնում վրացական մամուլը, իսկ, ընդհանրապես, Ախալքալաք այցեկողները չեն զգում, որ իրենք գտնվում են Վրաստանում, այստեղ բացակայում են վրացերեն գրությամբ գովազդները»28. այսպես ներկայացնելով իր դժգոհությունները՝ Թ. Մոսիաշվիլին հիշատակում է վրաց լեզվի ուսուցման պետական ծրագրի, այլ միջոցառումների ու քննարկումների մասին, ցիտելով նահանգային կրթության վարչությանը՝ վիճակագրական որոշ տվյալներ է ներկայացնում ուսուցչության և դպրոցների քանակի մասին և այլն։ Հեղինակն այս շրջանակներում մեղադրանքներ է ներկայացնում Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ (նահանգապետ), ազգագրագետ – հայագետ Գիգլա Բարամիձեին29 և փաստում, որ վերջինիս բացարձակապես չի հուզում վրաց լեզվի ուսուցման հարցը։ Նահանգապետն էլ մեղադրել է պետությանը՝ պետական լեզվի ուսուցման ծրագրի համար միջոցների խնայման մեջ։ Հոդվածագիրը նաև մտահոգություն է հայտնում և մեծ հիմնախնդիր համարում այն իրողությունը, որ պատմության ու աշխարհագրության ուսուցիչների մեծամասնությունն ավարտել են ՀՀ-ի բուհերը, իսկ ֆակուլտատիվ դասաժամերի շրջանակներում դասավանդվող այդ առարկաների դասագրքերը մատակարարվում են Հայաստանի (ադրբեջանցիների պարագայում՝ Ադրբեջանի) կողմից30։

Հրապարակագիրն այդ տենդենցների մեջ անջատողականության վտանգ է տեսնում և հիշեցնում, որ նման կերպ շարունակվելու դեպքում Ջավախքում առավել վատթար իրավիճակ կստեղծվի, քան Աբխազիայում։ Բնականաբար, հոդվածագիրն ամենևին չի հիշատակում միջազգային տասնյակ հանրագրերն ու այլևայլ փաստաթղթեր, որոնցով նախատեսված են հասարակական – քաղաքական, լեզվական, կրթամշակութային հողի վրա բազմաթիվ արտոնություններ ջավախահայության՝ որպես տեղաբիկ ժողովրդի կամ ազգային փոքրամասնության համար31։ Ջավախահայության՝ Սամցխե-Ջավախքի

28 “ГдЪобабЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 163, 2001.

29 Վրաստանի ղեկավար Է. Շևարդնաձեի՝ 1994 թ. հուլիսի 31-ի թիվ 237 հրամանագրով ստեղծված Սամցխե-Ջավախքի նահանգապետների, այդ թվում՝ հայատյաց հայացքներով ու քայլերով հայտնի Գիգլա Բարամիձեի մասին, ով եղել է Վրաստանի նախագահի առաջին լիազոր ներկայացուցիչը (նահանգապետը) Ջավախքում (1994-2002 թթ.), մինչև 1998 թվականը համատեղությամբ նաև ՀՀ-ում Վրաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը, հանգամանորեն տե'ս Սարգսյան Վ., «Մեռավ թագավորը, կեցցե' թագավորը»։ Ովքե՞ր են իրականում Սամցխե-Ջավախքի «նահանգապետ» կոչված մարդիկ, Ջավախթը 1988-2008 թթ. (հոդվածների ժողովածու), Երևան, 2009, էջ 267-273:

30 “йдЪоБаБЬо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 163, 2001. Պետք է փաստել, որ մեկուկես-երկու տասնամյակ անց՝ այդ «հիմնահարցը» գրեթե «լուծվել է» Վրաստանի (այդ թվում՝ Ջավախքի) հայկական դպրոցներում. մոնոէթնիզացման քաղաքականության արդյունքում ծրագրերում բացառված են «Հայոց պատմություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները, նույնկեոպ գրեթե արգելված են ՀՀ-ից Վրաստանի հայկական դպրոցներ առաքվող դասագրքերը։

1 Տե'ս Ջավախահայության իրավունքների ամրագրումը միջազգային փաստաթղթերում, հեղինակ-կազմող՝ Վահե Սարգսյան, Հայոց Հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի, հ. 3, Երևան, 2009։

25

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

նահանգապետ Գիգլա Բարամիձեից ունեցած բազմապիսի դժգոհությունների և ոչ հայանպաստ քայլերի մասին է վկայում «Ախալի թաոբա» թերթի մի հրապարակումը, որում հոդվածագիր-պատմաբան Գերոգի Ուձիլաուրին մեղադրում է ջավախահայ գործիչներին, Զ. Ժվանիայի՝ տվյալ շրջանի թիմակիցներից Մելիք Ռաիսյանին և այլոց, որոնք հրապարակավ սուր քննադատության են ենթարկել նահանգապետի վարած քաղաքականությունը32։

Ջավախքի խնդրին այլ տեսանկյունից է մոտենում «Դիլիս գազեթիի» հոդվածագիր Մ. Չաչավան՝ անդրադառնալով Էդ. Շևարդնաձեի՝ 2001 թ.-ի հոկտեմբերին Երևան կատարած այցին։ Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները՝ հեղինակը փաստում է, որ ՀՀ-ին պետք է ոչ թե Վրաստանից խլել Ջավախքը, այլ վերջինիս միջոցով ազդել Վրաստանի վրա և թույլ չտալ Վրաստան – Թուրքիա հարաբերությունների կտրուկ խորացումներ33։ Նույն թերթի մեկ այլ հրապարակագիր Գ. Կվիտաշվիլին, անդրադառնալով ՀՀ Ազգայի ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ա. Ռուստամյանի՝ եվրոպական կառույցներում ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ ունեցած ելույթին, քննադատում է ՀՀ ԱԺ պատգամավորին, վերջինիս կողմից Վրաստանին ներկայացված մեղադրանքները համարում անտեղի, Ռուսաստանի թելադրանքով արված քայլ և այլն34։

Հետխորհրդային շրջանում Վրաց Ուղղափառ եկեղեցու՝ Ջավախքում հաստատման գործընթացի մասին խիստ ուշագրավ հարցազրույց է զետեղվել «Ռեզոնանսի» թերթի համարներից մեկում, որում ՎՈՒԵ-ի Բորժոմ – Ախալքալաք տարածաշրջանի հոգևոր առաջնորդ վերապատվելի Սերաֆիմ եպիսկոպոսն (Ջավախքում ծառայության է նշանակվել 1995 թվականից) մանրամասն ներկայացրել է առկա բոլոր դժվարությունները, որոնց հանդիպել են Ջավախքի տարբեր շրջաններում հաստատվող և իրենց ազդեցությունը տարածող ՎՈՒԵ-ի ներկայացուցիչները35։ Եպիսկոպոսը դժգոհում է, որ վրացիները Ջավախք քիչ են այցելում, հատկապես երիտասարդությունը, որն անտարբեր է, այնտեղ բացակայում են վրացական եկեղեցիները, կրթամշակութային, կրոնական միջոցառումները, պետական և այլ ծրագրերը, փոխարենը ջավախահայության հայացքն ուղղված է Երևան36։ Ըստ նրա՝ ՎՈՒԵ-ի գլխավոր խնդիրն է Ջավախքի տարբեր շրջաններում հիմնել եկեղեցիներ, մեծացնել հոգևորականների թիվը, տարաբնույթ ծրագրերով մեծացնել այնտեղ վրաց հոգևոր-մշակութային ազդեցությունը և այլն։ Վերապատվելի Սերաֆիմ եպիսկոպոսն ուրախությամբ է փաստում, որ իրենք ՎՈՒԵ-ի ծիսակարգով մկրտում են ոչ միան վրացիներին, որոնք հատկապես Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում չնչին թիվ էին կազմում (Ախալքալաք քաղաքում, ըստ նրա, տվյալ ժամանակահատվածում (2001 թ.) ապրել են 30 վրացի ընտանիքներ, ևս 40՝ խառնամուսնական ընտանիքներ), այլև

32 “ծնծ^օ maoia” («Ախա[ի թաոբա» («Նոր սերունդ»)), N 219, 2001.

33 “doioS gaZgmo” («Դիլիս գազեթի» («Առավոտյան թերթ»)), N 235, 2001.

34 “doioS gaZgmo” («Դիլիս գազեթի» («Առավոտյան թերթ»)), N 268, 2001.

35 “rgZoGaBSo” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 159, 2001. Վրացի եպիսկոպոսի հայտնած տեղեկություններից պարզվում է, որ ՎՈՒԵ-ի՝ Ախալքալաքում գտնվող ներկայիս կրոնական կենտրոնի շենքը, որը խորհրդային շրջանում պատկանում էր ՎԽՍՀ Կոմկուսի Ախալքալաքի շրջկոմին, այնուհետև ծառայում էր որպես վրացական մանկամսուր, իսկ 1995 թվականից այնտեղ հաճախող վրացի երեխաների բացակայության պատճառով հանվել էր վաճառքի, ՎՈՒԵ-ի Ախալքալաք-Բորժոմի եպիսկոպոսությանն է տրամադրվել վիրահայ հասարակական-քաղաքական գործիչ Հենրիխի (Գենա Մուրադյանի) շնորհիվ։

36 Վրացի եպիսկոպոսը դժգոհությամբ է փաստում, որ հայոց պատմության դասագրքերի մեջ և այլևայլ հրատարակություններում Ջավախքը հայկական հինավուրց հող է հիշատակվում, ավելին, այդ տեսակետին են նաև ջավախահայերը, ինչն էլ խիստ անհանգստացնող է վրացական կողմի համար։

26

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

բազմաթիվ հայ ընտանիքների: Այս փաստի մասին է խոսում նաև ՎՈՒԵ-ի կողմից Ջավախքի այնպիսի բնակավայրերում եկեղեցիների հիմնումը, որտեղ բացակայում է վրացի ազգաբնակչությունը։ Եպիսկոպոս Սերաֆիմը այդպիսի օրինակների թվում հիշատակում է Փարվանա լճի ափին գտնվող հանրահայտ Փոկա գյուղը։

Ախալքալաքում ռուսական ռազմաբազայի գոյության, վերջինիս դուրսբերման և ջավախահայության՝ այս հարցում ցուցաբերած դիրքորոշումները ևս լայնորեն դարձել են վրաց հասարակական-քաղաքական մտքի քննարկման առարկա։ Վրաստանի «Ավանդականների միության» ղեկավար Ակակի Ասաթիանին, օրինակ, քննարկել է խնդիրը և այն կարծիքը հայտնել, որ Սամցխե-Ջավախքի հայ բնակչությունը կտրուկ կերպով դեմ է արտահատվում ռուսական ռազմաբազաների դուրսբերմանը։ Եվ չնայած Ռուսաստանը կձգտի ջավախահայության միջոցով ապակայունացնել տարածաշրջանը, որպեսզի ռազմակայանը շարունակի թողնել այնտեղ, սակայն Հայաստանը չի գնա իրավիճակի սրման ճանապարհով, քանի որ նրա համար կփակվեն կենսական ճանապարհները37։ Նույն խնդիրն է քննարկվել «Նոր 7 օր» թերթի էջերում, որտեղ նմանատիպ տեսակետներ են հայտնել քաղաքագետներ Զվիադ Չխաիձեն և Գիորգի Խելաշվիլին38։ Քաղաքագետներն այն թյուր կարծիքն են հայտնել, որ ջավախահայության շրջանում գործող ազգային-քաղաքական կազմակերպությունները, հատկապես «Ջավախք» Ժողովրդական Շարժումը, «Վիրք» չգրանցված կուսակցությունը, «Փարվանա» կազմակերպությունը մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի համար և ծառայում են օտար (ռուսական) ուժերին։ Իրենց հրապարակային մտահոգությունն են հայտնել և ջավախահայությանը որպես վտանգ են դիտարկել Քութայիսի պետհամալսարանի դոցենտներ Գիվի Գուրեշիձեն, Դավիթ Նեմսիծվերիձեն և ինժեներ-մանկավարժ Ռոման Չուչխունաշվիլին։ «Հայկական անջատողականության»

արհեստածին խնդիրը բարձրաձայնելով՝ վերջիններս առաջարկել են «վիճակը փրկելու համար» Վրաստանի մայրաքաղաքը շուտափույթ կերպով տեղափոխել Ախալքալաք39։ Գրեթե նույն միտքն է զարգացնում մեկ այլ վերլուծաբան՝ «Մթավառի գազեթի» պարբերականի հոդվածագիր Իրակլի Ջոխաձեն, որ «Դանդաղ գործող ական' 5-րդ շարասյուն» վերտառությամբ հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարում Ջավախքում ստեղծված իրադրությանը, այնտեղ գործող կազմակերպություններին, հայության շրջանում առկա տրամադրություններին և այլն: Բավականին մանրակրկիտ կերպով անդրադառնալով Վրաստանում և, մասնավորապես, Ջավախքում հայերի թվի տոկոսային հարաբերակցությանը, տարբեր տարիների ժողովրդագրական ցուցանիշներին՝ հոդվածագիրը ջավախահայության' հանուն սեփական իրավունքների պայքարը որակում է Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողական կամ զավթողական ձգտումներ40: Շարունակելով զարգացնել «ջավախքյան

անջատողականության» թեման և խոսելով ջավախքյան կազմակերպությունների («Ջավախք», «Փարվանա») մասին' Ի. Ջոխաձեն տարօրինակ կերպով մեղադրում է վերջիններիս՝ իրենց ծրագրերում հայկական մշակութային հուշարձանների պահպանության, տարածաշրջանի զարգացման և դպրոցներում հայոց պատմության ուսումնասիրման պահանջների մասին դրույթներ ունենալու համար։ «Հայ անջատողականների (ջավախահայության՝ Վ.Ս.) ամբոխավար գործողությունների» մասին հիշատակմամբ «Չվենի էրթոբա» շաբաթաթերթի ծավալուն առաջնորդողն անդրադարձել է թուրքական բարձրագույն ռազմական ղեկավարության՝ 2002 թ.-ի մարտին Վրաստան կատարած այցին և, ընդհանրապես, ռազմական ոլորտում

37 “РйдЬ киГодГо” («Պռես կուրիեր»)), N 129, 2001.

38 “ծնծ^օ 7 dRa” («Ախա[ի 7 դղե» («Նոր 7 օր»)), N 25, 2001.

39 “sbsgsi֊dabsgsio” («Ասավալ-դասավալի»), N 27, 2001.

40 “ЭотадаГо gaZgrno” («Մթավառի գազեթի» («Գլխավոր թերթ»)), N 4, 2002.

27

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Թուրքիայի հարաճուն ներկայությանն ու ազդեցության խորացմանը: Հոդվածագիրը, ներկայացնելով Վրաստանում թուրքական ռազմական ներկայության և ռազմական ոլորտում վրաց-թուրքական համագործակցության վերաբերյալ մի շարք փաստական ու վիճակագրական տվյալներ41, հանգամանորեն անդրադառնում է թուրքական հրապարակային ու թաքնված նկրտումներին, ըստ որոնց՝ ռուսական ազդեցության լծակներն արագորեն իր ձեռքը վերցնող այդ երկիրը ցանկանում է Ջավախքում՝ Վրաստան-ՀՀ սահմանի երկայնքով, տեղակայել իր զորամիավորումները. դրանք, թերթի աղբյուրների համաձայն, հնարավոր է տեղակայվեն նաև Ախալցխային հարակից Վալե ավանում, Ծալկայի մերձակայքում և Քուռ գետի հովտի երկայքով՝ թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտիների (նավթամուղ, գազամուղ, երկաթուղի) վերահսկման նպատակով։ Հրապարակման մեջ տեղ է գտել չափազանց հետաքրքրական մի փաստ ևս, ըստ որի՝ Թուրքիան կիսապաշտոնական կերպով հայտարարել է, որ պատրաստ է Ջավախքի հայ բնակչությանը սեփական ֆինանսական միջոցներով տեղափոխել ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոյի երկրամասեր և նրանց բնակատեղերում վերաբնակեցնել թուրք-մեսխեթցիներին42։ Փաստենք նաև, որ թերթը թուրքական այսպիսի նկրտումները համարում է չափազանց վտանգավոր ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։

Հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստում (2002 թ. հունիս, Երևան)43 ՀՀ խորհրդարանականների կողմից ջավախահայության սոցիալ-տնտեսական, կրթական և այլ հիմնահարցերի վերհանման փաստը խիստ քննադատության է ենթարկում «24 սաաթի» թերթը։ Հանձնաժողովի քարտուղար Դավիթ Լացուզբայայի՝ հրապարակման մեջ տեղ գտած մեկնաբանություններից երևում է, որ հայ պատվիրակության կողմից Ջավախքի հարցը նիստի օրակարգ մտցնելու փաստը հանկարծակիի է բերել վրացական պատվիրակությանը և առաջացրել մեծ դժգոհություն։ Հավելենք, որ հայկական կողմը (փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ) առաջարկել է քննարկել ՀՀ մասնակցությունը Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրերում։ Պատվիրակության անդամ մեկ այլ խորհրդարանական Հենրիկ Գրիգորյանն էլ առաջ է քաշել Ջավախքի դպրոցներում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված դասագրքերով ուսուցանելու հարցը, ինչը ևս հատուկ ուշադրության չի արժանացել վրացական պատվիրակության կողմից։ Դիպվածը փաստում է, որ պաշտոնական Վրաստանը Էդ. Շևարդնաձեի օրոք ևս կասկածանքով է վերաբերվել Ջավախքի հիմնահարցերի լուծման վերաբերյալ ՀՀ պաշտոնական առաջարկներին ու քննարկումներին, իսկ հասարակական-քաղաքական մտքի քննարկումներում այդ փաստն ընդունվել է սվիններով՝ տեղիք տալով այդ առաջարկներում ինչ-ինչ «դավադրությունների» կամ

“ВддБо дйотоЬа” («Չվենի էռթոբա» («Մեր միասնությունը»)), N 6, 2002. Ըստ հրապարակման՝ Թուրքիան վերջին 5 տարվա ընթացքում Վրաստանին է տրամադրել 35 միլիոն դոլարի ռազմական հանդերձանք և այլ պարագաներ։ Անկարան իր միջոցներով արդիականացրել է Մառնեուլի ռազմական օդանավակայանը, որի կառավարումը, փաստորեն, արդեն Թուրքիայի ձեռքում է, վրացական խաղաղարար գումարտակը Կոսովոյում իր առաքելությունն իրագործում է թուրքական ռազմական խմբավորումների կազմում և այլն։

42 “ВзаБо дГтоЬа” («Չվենի էռթոբա» («Մեր միասնությունը»)), N 6, 2002. Թերթի խմբագրությունը «Ջավախեթիի» փոխարեն օգտագործել է «Ջավախք» հայերեն անվանաձևը, այդուհանդերձ, այն վերցնելով չակերտների մեջ։

43“24 bssrno” («24 սաաթի» («24 ժամ»)), N 24, 2002. Հայ-վրացական

միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական և վրացական պատվիրակությունները գլխավորել են երկու երկրների խորհրդարանների փոխխոսնակներ Տիգրան Թորոսյանը և Վախթանգ Կոլբայանը։ Հանձնաժողովի նախորդ (3-րդ) նիստը տեղի էր ունեցել դրանից 3 տարի առաջ՝ 1999 թ. մարտին։

28

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

«թաքնված ականների» որոնման: Գրեթե նմանատիպ մոտեցումերի է արժանացել նաև 1999 թ. հիմնադրված և իրավական գրանցում չստացած «Վիրք» կուսակցության գոյությունն ու վերջինիս ղեկավար Դավիթ Ռստակյանի՝ հասարակական-քաղաքական ոլորտում ծավալած գործունեությունը «Մթավարի գազեթի» թերթի ծավալուն հրապարակման մեջ44: Թերթը հրապարակել է նաև անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկա Լալիաշվիլու մեկնաբանությունը, որում վերջինս, թեև խուսափել է ուղղակի դիրքորոշում հայտնել «Վիրքի» գործունեության վերաբերյալ, այդուհանդերձ հայտարարել է, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերջ դնի քրեական, անջատողական ու ահաբեկչական շարժումների ուժեղացմանը: «Վիրքի» և նրա ղեկավար Դավիթ Ռստակյանի մասին խոսելիս գույներն ավե[ի է խտացնում «Ախալի էռա» թերթը՝ նրա գործունեությունը համարելով արկածախնդրություն: Հոդվածագիր – պատմաբան Լուկա Աբուսերիձեն Դ. Ռստակյանի գործունեությունը համեմատում է 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների «արկածախնդրությունների» հետ, ինչին ի պատասխան՝ ըստ նրա՝ Օսմանյան կայսրությունը 1915 թ.-ին իրագործեց ցեղասպաություն, և կշեռքի նժարին դրվեց փոքրաթիվ հայ ազգի լինելիության հարցը45: Հոդվածում ոչ միայն բացակայում է հարևան – բարեկամ հայ ժողովրդի և նրա պատմության ողբերգական էջերի հանդեպ հարգանքը, այլև այն ծայրից-ծայր լցված է թույնով ու սպառնալիքներով, տեղ-տեղ՝ վիրավորական ու հեգնական որակումներով, ինչը խոսում է վրացական միջավայրում ջավախահայության և այնտեղ գործող հասարակական-քաղաքական ուժերի հանդեպ ծայրահղ անհանդուրժող տրամադրությունների, կասկածանքի առկայության և փոխվստահության

բացակայության մասին: Այդ ցավայի իրողության արտացոլանքն է «Ասավալ-դասավալի» թերթի՝ Ախալքալաքի դատավոր Սուսաննա Մանուկյանի մասին հրապարակած վերլուծականը: Սուսաննա Մանուկյանն իր հարցազրույցերից մեկում դժգոհել է դատավորների որակավորման քննությունները վրացերենով հանձնելու փաստի առիթով: «Բարի եղեք նկատի ունենալ, որ Ջավախքը Վրաստանի հայալեզու տարածաշրջան է». Ս. Մանուկյանի՝ Վրաստանի իշխանություններին ուղղված այս հայտարարությունը, բնականաբար, հիշեցնում էր այն մասին, որ պետությունը պարտավոր էր հաշվի նստել ջավախահայության՝ միջազգային օրենսդրությամբ նախատեսված լեզվական

իրավունքների հետ և հայերենին՝ որպես տեղաշրջանային լեզվի, շնորհել իրավական կարգավիճակ46: Ինչպես նախորդ դեպքում «Ասավալ-դասավայիի» հոդվածագիրը ևս քաղաքակիրթ քննարկման փոխարեն սպառնայիքներ է տեղում Ախալքալաքի հայազգի դատավոր Սուսաննա Մանուկյանի հասցեին և Վրաստանի Գերագույն դատարանի ղեկավարից պահանջում վտարել նրան դատական համակարգից47:

44 “ЗотадаГо gaZgTo” («Մթավառի գազեթի» («Գլխավոր թերթ»)), N 124, 2003.

45 “аЪа^о grta” («Ախալի էռա» («Նոր դարաշրջան»)), N 41, 2003.

46 Ս. Մանուկյանն անուղղակիորեն մատնանշել է Եվրոպայի խորհրդի կողմից 1995 թ. ընդունված Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիան (Վրաստանն այն վավերացրել է բավականին ուշացումով՝ 2005 թ. դեկտեմբերի 22-ին և ուժի մեջ մտցրել 2006 թ. ապրիլի 1-ին), 1992 թ. ընդունված ԵԽ Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (Վրաստանը, ցավոք, մինչ օրս չի վավերացրել այն), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ազգային

փոքրամասնություններին վերաբերող Հաագայի (1996 թ.), Օսլոյի (1998 թ.), Լունդի (1999 թ.) հանձնարարականները և այլ միջազգային փաստաթղթեր: Առավել հանգամանորեն տե'ս Ջավախահայության իրավունքների ամրագրումը միջազգային փաստաթղթերում, հեղինակ-կազմող՝ Վահե Սարգսյան, Հայոց Հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի, հ. 3, Երևան, 2009:

7 “аЬада^-^аЬада^о” («Ասավալ-դասավալի» («Վերելք-վայրէջք»)), N 30, 2003.

29

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Կրկին «Ջավախքում առկա անջատողականության» խնդիրն է շոշափել պատմաբան-հրապարակագիր Բորիս Բոխուան՝ «Ռեզոնանսի» թերթի էջերում պատմական ընդարձակ էքսկուրս կատարելով և ներկայացնելով 1918 թ.-ի դեկտեմբերի 2-րդ կեսին տեղի ունեցած վրաց-հայկական պատերազմին, Վրաստանի խորհրդայնացմանն ու վիճելի տարածքների ճակատագրին առնչվող մի շարք մանրամասներ: Շարադրանքում միակողմանի լույսի ներքո քննելով իրերի ընթացքը՝ հեղինակն անխնա քննադատության է ենթարկում Հայ Յեղափոխական

Դաշնակցությանը (ՀՅԴ)՝ Վրաստանի դեմ պատերազմ սկսելու, տարածքներ զավթելու, իսկ արդի փուլում էլ Ջավախքի Ծալկայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանների հայ ազգաբնակչության շրջանում լայն ազդեցություն ունենալու, նրանցից ոմանց Արցախյան պատերազմին մասնակցության տանելու և այլնի համար48: Վրացի այլ հեղինակների կարծրացած դիրքորոշումների օրինակով՝ Բ. Բոխուան ևս Ջավախքում տեղի ունեցող այս կամ այն գործընթացը կամ իրադարձությունը քննում է ոչ թե համակողմանիորեն, անաչառ լույսի ներքո, այլ հետևելով ավանդույթին՝ այդ ամենի հետևում անպայմանորեն տեսնում է մութ, դավադիր ուժեր, որոնց շարքում, բնականաբար, առաջնահերթորեն հիշատակվում է ՀՅԴ-ն: Այսպես, հեղինակը, առանց այդ առթիվ փաստեր ներկայացնելու, ՀՅԴ-ին է վերագրում 1998 թ.-ի զորավարժությունների (ենթադրվում է՝ հետագայում նաև այնտեղ մշտական տեղակայման) նպատակով վրացական ռազմական շարասյան մուտքը Ախալքալաքի շրջան՝ արգելելու գործողությունը: Այնինչ ռազմական շարասյան մուտքի արգելքը կազմակերպել են մի խումբ ջավախահայ ղեկավար գործիչներ՝ բերելով իրենց գործողության համար իրավական հստակ հիմնավորումներ49: Ջավախահայ գործիչների կողմից վրացական ռազմական շարասյան մուտքը Ախալքալաքի շրջան արգելելու փաստն իր հոդվածներում խստորեն դատապարտել է նաև պատմաբան-հայագետ Բոնդո Արվելաձեն50:

2004 թ.-ի հուլիսին հայության և հայ-վրացական հարաբերությունների մասին իրարից անկախ երկու ծավալուն հոդվածներ են հրապարակվում «Պրես-պրեմիերի»51 և «Ջորջիան թայմս»52 թերթերում։ Առաջինում Վրաստանի Ծղալտուբո քաղաքի բնակիչ, հավանաբար պատմաբան Ինդիկո Փխակաձեն բավական խառնիճաղանջ կերպով, առանց ժամանակագրության պահպանման ներկայացնում է պատմական մի շարք անցքեր ու իրադարձություններ՝ հայությանը մեղադրելով «վրացական տարածքների պարբերաբար զավթման» և «բնակավայրերի յուրացման» մեջ։ Մեկ թափանցելով միջնադար, մեկ՝ հին դարեր, այնուհետև միանգամից գալով 20-21-րդ դարեր՝ հեղինակը նշում է, թե իբր Մեսխեթ (Սամցխե)-Ջավախքում հայերն այսօր էլ ատելությամբ են լցված վրացիների նկատմամբ և չեն ընդունում վրացիների առկայությունը վրացական այդ հինավուրց հողում՝ Ռուսթավելու ծննդավայրում53։ Մեղադրելով Էդ. Շևարդնաձեին Վրաստանի դեմ ուղղված քայլերի, Աբխազիան ու Հարավային Օսեթիան դավաճանաբար օտարելու մեջ՝ Ի. Փխակաձեն այն միտքն է զարգացնում, որ իշխանությունների թույլ տված սխալների պատճառով մեր օրերում ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն

48 “йдЪоБаБЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 95, 2004.

49 Հիշյալ դեպքի մասին առավել հանգամանորեն տե'ս Սարգսյան Վ., 1998 թ. օգոստոսի 12: Ջավախքի վերջին համարձակ քայյը, Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի (հոդվածների ժողովածու), Երևան, 2009, էջ 32-40:

50 “gaiwbs” («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005.

51 “РАдЬ-РАдЭодйо” («Պրես-պրեմիերի»), N 39, 2004.

52 “joAjoaB дааоЭЪо” («Ջորջիան թայմս»), N 27, 2004.

53 “РйдЬ-РйдЭодГо” («Պրես-պրեմիերի»), N 39, 2004. Ըստ որոշ վկայությունների՝ մեծանուն պոետ Շոթա Ռուսթավելին ծնվել է Ջավախքում՝ ներկայիս Ասպինձայի շրջանի Ռուսթավելի գյուղում։

30

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ստեղծելու պահանջներ են ներկայացնում: Հայությանը դարձյալ ոչ բարյացակամ վերաբերմունքի է արժանացնում «Ջորջիան թայմսի» հոդվածագիրը։ Անդրադառնալով Ջավախքի Չունչխա, Պրտենա վրացաբնակ և Խոսպիա մասամբ վրացաբնակ (նախկինում՝ հունաբնակ) գյուղերի սոցիալ-տնտեսական, կրթական ու հոգևոր կյանքին՝ թերթը մեղադրանքներ է հասցեագրում ջավախահայությանը՝ նշված գյուղերի վրացիների հանդեպ իբր անհանդուրժող կեցվածք ունենալու համար։ Փաստենք, որ սույն հեղինակի շարադրանքը ևս խիստ կողմնակալ է, զգացական բնույթի և չի արտացոլում իրերի իրական պատկերը։

Նույն 2004 թ.-ին հրապարակած իր մի քանի հոդվածներով ջավախահայությանն ու գիտական հանրությանը զարմացրեց պ.գ.դ., պրոֆեսոր Թինա Իվելաշվիյին։ «Լիտերատուրա դա խելովնեբա» ամսագրի մի արտառոց հոդվածում նա հրապարակել էր «գաղտնի աղբյուրներից իրեն հասանելի դարձած» ահազանգը, թե ջավախահայերը, «Ջավախք» կազմակերպության միջոցով և Երևանի անմիջական ցուցումով, Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասում գտնվող եկեղեցու արևեյյան ճակատին 2002 թ. փորագրել են մեծ չափի 9 տողանոց արձանագրություն54։ Պրոֆեսոր Թ. Իվելաշվիյին հիշյալ արձանագրությունը վերծանել է ակադեմիկոս Գ. Քուրդիանիի և պրոֆ. Լ. Դավիանիձեի հետ, որոնք ևս անուղղակիորեն հաստատում են Թ. Իվելաշվիլու մեղադրանքները: Զավեշտ է, բայց փաստ, որ Թ. Իվելաշվիյին նման կարգի

մեղադրանքներ, որակումներ (կատարվածը համարում է բարբարոսություն, սրբապղծություն և այլն) տալուց առաջ անգամ պարզ հարցում չի արել տեղացիների շրջանում, թե Ախալցխայի Սբ. Վարդանանց հռչակավոր եկեղեցու պատի արձանագրությունը արդյո՞ք Մարդա կոչվող թաղամասում, միջնադարյան Սբ. Նշան եկեղեցու տեղում (այստեղից էլ' Սբ. Նշան բլրի անունը) Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցի55 կողմից 1861 թ.-ին հիմնադրված Սբ. Վարդանանց (Սբ. Նշան) եկեղեցու պատին 2002 թ.-ից առաջ նման մեծ չափի արձանագրություն եղե՞լ է, թե՞ ոչ: Պրոֆեսորի հոդվածում տեղ են գտել նաև Ախալցխայի ինչպես հիշատակված, այնպես էլ այլ եկեղեցի-հուշարձանների տեղում վրացական հետքերի որոնմանն առնչվող դրույթներ, այդ առիթով վրացի հեղինակներից մեջբերումներ և այլն։ Մեր խնդրի շրջանակներից դուրս համարելով դրանց քննությունը՝ փաստենք միայն, որ «ջավախահայության բարբարոս վարքի արդյունքում 2002 թ.-ին Սբ. Վարդանանց եկեղեցու պատին հայտնված» մեծածավալ արձանագրությունն իրականում փորագրվել է եկեղեցու շինարարության ավարտական տարում' 1868 թ.-ին, հրատարակվել 1990 թ.-ին56: Վրացի պրոֆեսոր Թ. Իվելաշվիլին բազմիցս ահազանգելէ նաև, թե իբր ջավախահայերը դիտավորյալ ոչնչացնում են տեղի վրացերեն արձանագրությունները և տեղը դաջում հայերեն «հնաոճ» արձանագրություններ57:

54 “loggrsfara d6 XgirngBgbs” («Լիտերատուրա դա խելովնեբա» («Գրականություն և արվեստ»)), N 2, 2004, &3. 22-23.

55 Նահատակյան Ռ., Ախալցխայի պատվավոր քաղաքացին, «Գարուն», 1988, N 9, էջ 1920:

56

Карапетян С., Марутян А., Наатакян Р. Церковь Сурб Вардананц (Сурб Ншан) города Ахалцха, Լրաբեր հասարակական գիտությունների, 1990, N 5, С. 75-85։

57 Վրացական մամուլի միջոցով նա ահազանգել է, օրինակ, թե իբր ջավախահայերը քերում ու ոչնչացնում են Ասպինձայի շրջանի ներկայումս վրացաբնակ Թոք գյուղի եկեղեցու վրացերեն արձանագրությունները, որոնց փոխարեն հայտնվում են հին հայերեն արձանագրություններ, տե'ս “3րօ8օ6ձ1օ”(«Կրիմինալ»), N 44, 2004, “ggortob Psiotrs” («Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 44, 2004 և այլն: Ուշ միջնադարում թրքաբնակ, 1829-1830 թթ. Կարինից այստեղ տեղափոխված հայությամբ համալրված, հետագայում վերստին հայաթափված (հայությունը տեղափոխվել է Ջավախքի Սամսար լեռան ստորոտ և հիմնել համանուն գյուղը) և զուտ թուրքաբնակ դարձած, 1944 թվականից թուրքերի' Միջին Ասիա տեղափոխվելուց հետո մի

31

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ջավախքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներին, հայ-վրացական պատմական վեճերին, ինչպես նաև Վրաստանի հայկական եկեղեցիների և այլ պատմաճարտարապետական հուշարձանների պատկանելության խնդրին «Գալոբա» թերթում անդրադառնում է վրաց շրջանակներում հայտնի հայագետ Բոնդո Արվելաձեն58: Հեղինակն իր հոդվածում խստորեն քննադատում է ջավախահայերին' մեղադրելով նրանց ինքնավարություն պահանջելու մեջ: Նա այդ առիթով հիշատակում է կրկին «Վիրք» չգրանցված կուսակցությանն ու նրա համանախագահներից Դավիթ Ռստակյանին՝ հավելելով, որ այս ողջ գործընթացների հիմնական մեղավորները հայ գիտնականներն են, որոնք տևական շրջան նպատակասլաց կերպով հաստատել են, որ Ջավախքը հայկական հող է: Բ. Արվելաձեն հիշատակում և անխնա քննադատում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, որը շրջանառության մեջ է դրել Վրաստանի (այդ թվում՜ Ջավախքի) հայկական հուշարձանների վերաբերյալ գրքեր ու քարտեզներ59, մեծանուն ճարտարապետ, հայ ճարտարապետության պատմության և տեսության լավագույն գիտակ Տիրան Մարությանին60, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, համբավավոր հայագետ Նիկոլայ Տոկարսկուն61 և այլոց: Բ.Արվելաձեն ևս հավատարիմ է մնացել վրացական հասարակական-քաղաքական և գիտական-ակադեմիական շրջանակներում տիրող կարծրատիպերին և այդ ամենի համար մեղադրել է հայ քաղաքական կուսակցություններից մեկին' Հայ Յեղափոխական Դաշնակցությանը (ՀՅԴ): Իր հրապարակման մեջ կարմիր թելի նման տանելով ՀՅԴ գործոնը' հեղինակը նշված քաղաքական կուսակցության' իր տեսանկյունից հակավրացական համարվող դերակատարումը տեսնում է գրեթե ամենուր' սկսած 20-րդ դարասկզբի իրադարձություններից, ջավախքյան ներկայիս զարգացումներից մինչև հուշարձանագետ Ս. Կարապետյանի կողմից Վրաստանի հայկական հուշարձանների մասին քարտեզների ու գիտական աշխատանքների հրատարակումը:

«Մեծ Հայաստան», «Արևմտյան Հայաստան», «Թուրքահայաստան», «Հայկական բարձրավանդակ», «Հայկական հարց» եզրույթների ու հասկացությունների «դիտավորյալ ստեղծման» և «դրանց միջոցով հարևանների (մասնավորապես՝ Վրաստանի) տարածքների նկատմամբ հավակնությունների համար» հայ հասարակական-քաղաքական հոսանքներին և վերջիններիս ներկայացուցիչներին ներկայացրած մեղադրանքներով է հանդես եկել «Ջորջիան թայմսի» հրապարակագիր Իրակլի Մանագաձեն։ Նա այդ շրջանակներում խիստ քննադատության է ենթարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին, որ թերթին տված մեկնաբանության մեջ նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խիստ կարևորում է, և դրա շրջանակներում հարկ է, որ գերազանցապես հայաբնակ Սամցխե-Ջավախքին տրվի ինքնավար կարգավիճակ62։ Վահան Հովհաննիսյանի՝

քանի ընտանիք վրացիներով, ավելի ուշ վերստին հայերով բնակեցված Թոք գյուղի մասին առավել հանգամանորեն տե'ս Կարապետյան Ս., Ջավախք, Երևան, 2006, էջ 209-210։

58 “galoba” («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005.

59 Տե'ս Կարապետյան Ս., Ջավախքի խաչքարերը, Երևան, 1995, Կարապետյան Ս., Հայկական եկեղեցիները Վրաստանում, ցուցակ և քարտեզ, Երևան, 1995 և այլն: Սամվել Կարապետյանի՝ դաշտային հետազոտությունների և գրավոր աղբյուրների ուսումնասիրության շնորհիվ հիշյալ ցուցակ-քարտեզում հաշվառած և ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող շուրջ 650 եկեղեցիների շուրջ կեսը Բոնդո Արվելաձեն համարում է վրացական (տե'ս “gaioba” («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005):

60 Նկատի է առնվում Տ. Մարությանի կողմից հրատարակված «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (Ե., 1972) և «Հայ ճարտարապետության հուշարձաններ. խորագոգն Հայք» (Ե., 1978) աշխատությունները:

61 Հեղինակը մատնացույց է անում Ն. Տոկարսկու հրատարակած «Архитектура Древней Армении» (Е., 1946) աշխատությունը:

62 “joAjoa6 даao8եo”(«Ջորջիան թայմս»), N 44, 2005.

32

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ջավախահայության քաղաքացիական ու սոցիալական իրավունքների անպաշտպան լինելու մասին մեկ այլ հայտարարությանն արձագանքելով' պատմաբան -հրապարակագիր Գերոգի Ուձիլաուրին վերստին քննադատում է և' Հայաստանին (Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը)' «Մեծ Հայաստանի»

վերականգնման ծրագրերով առաջնորդվելու համար, և' ջավախահայության շրջանում գործող կազմակերպություններին' ջավախահայության շրջանում տարվող խտրական քաղաքականության դեմ բողոքի ալիք բարձրացնելու համար, և' Վրաստանի իշխանություններին (նախագահ Մ. Սահակաշվիլուն)' ջավախահայերին խաբելու, տված խոստումները չկատարելու պատճառով «անջատողականների գործունեության համար պարարտ հող ստեղծելու» համար: Պատմաբանը, որպես վրաց հեղինակների շրջանում կարծրացած օրինաչափություն, ամենևին նպատակ չունենալով իրերը քննել համակողմանի և անաչառ լույսի ներքո, ձգտելով ամեն կերպ խտացնել գույները' գրում է, որ տվյալ ժամանակաշրջանում Ջավախքում գրեթե չի գործել Վրաստանի իրավասությունը, Սահմանադրությունը, ոստիկանությունը, հայերը վրացերենով չեն խոսում, դեմ են դուրս գալիս փաստաթղթերը վրացերենով կազմելուն, պետական հիմնարկների շենքերին ամրացնում են ՀՀ պետական դրոշը, բնակչությունը զինված է, Վրաստանի քաղաքացին իբրև թե ազատ չի կարող շրջել Ջավախքով, ինչպես Աբխազիայում և այլն63: Գրեթե նույն տեսանկյունից է Ջավախքի հիմնահարցին մոտեցել և մեղադրանքների նույնական վեկտորներ ընտրել Վրաստանի Ավանդականների կուսակցության անդամ, պատմաբան Գուբազ Սանիկիձեն «Ռա՞ո-ռա՞ո» թերթին տված հարցազրույցում: Թերթն ամբողջությամբ արտատպել է ջավախահայ հասարակական գործիչներ Ե. Շիրինյանի և Ա. Վարդապետյանի կողմից «Ջավախք» թերթում 1998 թ.-ին հրապարակված «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա սահմանադրության հիմնադրույթները (նախագիծ)» վերտառությամբ փաստաթուղթը64 և Գ. Սանիկիձեի մեկնաբանությունները, որտեղ պատմաբան-քաղաքական գործիչը դատապարտում է հայերի' «Մեծ Հայաստան» կերտելու երազանքը և հիշեցնում, որ ՀՀ-ի' Վրաստանի հետ ընդհարումն առիթ կծառայի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա աւյանսի ձևավորմանը, ինչը կործանարար կարող է լինել Հայաստանի համար65: «Արգումենտի» թերթին տված ծավալուն հարցազրույցում էլ Ավանդականների կուսակցության անդամը, վերստին քննադատելով Վրաստանի իշխանություններին' երկիրը ոչ ճիշտ ուղիով տանելու, ազգային արժեքներով չառաջնորդվելու և օտարերկյա կազմաքանդիչ ուժերի առջև երկրի դարպասները բացելու համար, փաստում է, որ եթե Ջավախքում հայերին, իսկ Քվեմո Քարթլիում ադրբեջանցիներին տրվի ինքնավարություն, վերաբնակեցվեն թուրք-մեսխեթցիները, վերջնականապես կկորսվեն Աբխազիան ու Հարավային Օսեթիան (վրացական եզրույթով' Սամաչաբլոն), ապա իրենք որպես ազգ, որպես երկիր

կվերանան66:

63 “ծնծ^օ mania” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 353, 2005.

64 Հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ Երվանդ Շիրինյանը և Արտաշես Վարդապետյանը ժամանակին հանրային քննարկման են ներկայացրել «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա սահմանադրության հիմնադրույթները (նախագիծ)» վերտառությամբ փաստաթուղթը (տե'ս «Ջավախք», թիվ 2, 1998), որտեղ մանրակրկիտորեն մշակել և 35 ամփոփ կետերի մեջ ներկայացրել են Ջավախքի ապագա ինքնավար հանրապետության սահմանադրության դրույթները: Թերթի նույն համարում տպագրվել է նաև «Ջավախքի կարգավիճակը (նախագիծ): Ջավախքի տարածքային ինքնավարության ստեղծման հիմնավորումը» վերտառությամբ հրապարակումը, որում ներկայացվում են Ջավախքի ինքնավարության անհրաժեշտության մասին պատմական ու իրավական մի շարք հիմնավորումներ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

65 «Гао-Гао ?» («Ռա՞ո-ռա՞ո» - «Ի՞նչ-ի՞նչ»), N 18, 2005.

66 “argu^gEto” («Արգումենտի»), N 3, 2005.

33

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Թեև Հայաստանին, հայությանը կամ ջավախահայությանը չի հիշատակում, այդուհանդերձ Ջավախքի հնարավոր կորստյան հարցն է բարձրացնում հասարակական գործիչ, պրոֆեսոր Գոգի Դո[իձեն։ Խոսելով Ջավախքում վերաբնակված աջարացիների հիմնախնդիրների67 և վերջիններիս անհապաղ սոցիալական օժանդակության հատկացման կարևորության մասին՝ Գ. Դոլիձեն փաստում է, որ եթե ժամանակին չզբաղվեն Նինոծմինդայի շրջանի այդ մեկ-երկու փոքրիկ, բայց Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող վրացաբնակ գյուղերի ամրացման աշխատանքներով, ապա առանց պայքարի ու արյունահեղության կկորցնեն «Վրաստանի այդ օրհնյալ հարավը»68։ Պրոֆեսորը կոչ է անում ամեն կերպ լծվել «Ջավախքը փրկելու ծրագրերին»։ Նա հատկապես շեշտում է Աջարիայի բնական աղետներից տուժածներին մեծ թափով Ջավախքում (ռուս-դուխոբորների լքած գյուղերում) վերաբնակեցնելու կարևորությունը՝ նշելով, որ իրենք առաջարկություն են ներկայացրել պատրիարքարանին՝ «Ջավախքը վերադարձնելու համար սկսել ժողովրդական մեծ շարժում»։

Թեև ջավախահայությանը ծայրահեղ մեղադրանքներ չի ներկայացրել և համեմատաբար քաղաքավարի է արտահայտվել Ջավախքում առկա հիմնախնդիրների, ջավախահայության պահանջների վերաբերյալ, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ալեկո Շալաբերիձեն, այդուհանդերձ, Ջավախքի տարբեր շրջաններում իրականացվելիք մի շարք ներդրումային, սոցիալ-տնտեսական ու կրթական ծրագրերի թվարկման համատեքստում չի ժխտում «անջատողականության» առկայությունը: Ավելին՝ հենց այդպիսի ենթադրյալ տրամադրությունների չեզոքացման համար հասարակական-քաղաքական գործիչն առաջարկում է Ջավախքում իրականացնել թե' սոցիալ-տնտեսական, թե' վրացերենի ուսուցմանն ու կիրարկմանն ուղղված հատուկ քաղաքականություն69: Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Դավիթ Սագանեյիձեն, թեև ուղղակի չի քննարկում Ջավախքի խնդիրը, այդուհանդերձ կտրուկ կերպով հակադրվում է տարանցիկ ուղիների և տրանսպորտային միջանցքների տարածաշրջանային նախագծերին ՀՀ-ի ներգրավվածության մասին ՀՀ-ի պաշտոնական առաջարկներին: «Այիա» թերթին տված հարցազրույցում

պատգամավորը ներկայացնում է, թե ինչպես 2005 թ.-ին Տիրանայում կայացած ՍԾՏՀԿ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ դեմ է դուրս եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ Կարս-Ախալքալաք-Թբիյիսի-Բաքու երկաթգծային նախագծում

Ախալքալաքը Գյումրիով փոխարինելու, աբխազական երկաթուղու վերագործարկման և այլ առաջարկներին, որոնք կենթադրեին ՀՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային նախագծերին70: Ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին ՀՀ-ով անցկացելու հարցում մերժողական դիրքորոշումները՝ վրացի պատգամավորի կարծիքով հայկական կողմի նպատակն է եղել տապալել այդ կարևոր նախագիծը: Ինչպես Կարս-Ախալքալաք-Թբիյիսի-Բաքու, այնպես էլ Բաթում-Գյումրի երկաթուղային նախագծերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներն անհիմն կամ անիրականանալի են համարել նաև քաղաքագետներ Գիա Խուխաշվիյին և Ռամազ Սաղվարեյիձեն: Առաջինն անիրականանալի է համարում Բաթում-Գյումրի նախագիծը, իսկ Ռ. Սաքվարեյիձեն այն կարծիքին է, որ հայկական կողմը փորձում է Ջավախքի

Պրոֆեսորը հարցազրույցում ներկայացնում է Ջավախքի ռուս-դուխոբորների լքած գյուղերից մեկում՝ Նինոծմինդայի շրջանի Սպասովկա գյուղում հաստատված աջարացիների խնդիրները և ինչպես այդ, այնպես էլ Սամեբա (Ջավախքի փոքր գյուղերից է, խորհդրային շրջանում կոչվել է Կալինինո, ավելի վաղ՝ Տրոիցկոյե) գյուղում իրականացված իրենց բարեգործական ծրագրերը:

68 “йаЪо6аБЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 321, 2005.

69 “аЪа^о maoia” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 357, 2005.

70 “а^оа” («Ալիա» («Վերադարձ»)), N 144, 2005.

34

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

միջոցով շանտաժի ենթարկել և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի հարցում իր շահերը թելադրել, ինչը ցավալի է, բայց բնական71: Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծի իրականացման դեմ պայքարելու, այդ հարցում ԱՄՆ հայկական լոբբի շահերը պաշտպանելու հայամետ դիրքորոշումների համար «Ասավալ-դասավալի» թերթի հրապարակագիրը ծանր մեղադրանքներ է ներկայացնում Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիային՝ փաստելով, որ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական շրջանակները մինչև 2003 թ.-ի նոյեմբերի «Վարդերի հեղաշրջումը» աջակցել են Զ. Ժվանիային, որպեսզի վերջինս դառնա Վրաստանի նախագահ72: Կարս-Ախալքալաք-Բաքու

երկաթգծային նախագծի իրականացումը Ջավախքում ծնելու է լարվածություն և բերելու է անջատողականության. այս կարծիքն է հայտնել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն՝ փաստելով, որ Ջավախքում բախումներն անխուսափելի կլինեն: Վերլուծելով ստեղծվելիք իրավիճակը՝ քաղաքագետը չափազանց մեծ կարևորություն է տվել նախագծին՝ ոչ միայն Եվրոպայի հետ միանալու, այլև տարածաշրջանում (Ջավախքում) անջատողական տրամադրությունների զսպման առումով73: Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մասին պայմանագրերի կնքմանը մեծ կարևորություն է տա[իս քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին և մեղադրում Հայաստանին՝ ՌԴ-ի ազդեցության տակ գտնվելու, սեփական ռազմական հաջողություններով տարվելու և Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների պահպանման համար: Ըստ քաղաքագետի՝ Վրաստանը շահագրգռված է կայուն և իրավահավասար հարաբերություններ հաստատելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ-ի հետ, սակայն ՀՀն, ըստ Ս. Ցիսկարիշվիլու, վերոհիշյալ իրողությունների պատճառով դուրս է մնում մեծ նախագծերից74:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե ՀՀ-Վրաստան սահմանը ևս հսկվելու է ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի կողմից, «Կվիրիս պալիտրա» թերթի հրապարակագիրը, կրկին տուրք տալով երևակայությանը, կարծիք է հայտնել, որ ռուսական զորքերի կողմից վերահսկվող ՀՀ-Վրաստան անցակետերից թույլատրվելու է Ջավախք անցնել «անջատողականների աջակիցներին»75: Ջավախքում հնարավոր լարվածության խորացում է կանխատեսել հայտնի քաղաքագետ Ռամազ

Սաղվարելիձեն: Խոսելով չճանաչված պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացների և այդ ամենի համատեքստում ՌԴ շահերի մասին՝ քաղաքագետը Ջավախքում լարվածության հնարավոր խորացումը կապում է Վրաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկությունների իրագործման և ՌԴ-ի՝ այդ առիթով ձևավորվելիք նոր սպառնալիքների հետ76: Ջավախքում 2000-ական թթ. սկզբից գործող «Ա-ինֆո» լրատվական

գործակալության ղեկավարին անջատողական է անվանել պատմաբան-

հրապարակագիր Գեորգի Ուձիլաուրին: Անդրադառնալով Քվեմո Քարթլի նահանգում բնակվող ադրբեջանցիների պահանջներին, այնտեղ գործող ադրբեջանական կազմակերպությունների և այդ կազմակերպությունների ղեկավարներից ոմանց, իր

71 “йдЪоБаБЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 290, 2005. Նույն խնդրի մասին Ռ. Սաղվարելիձեի մեկ այլ հարցազրույցը տե'ս “ggoia boaXig” («Ղվելա սիախլե» («Ամեն նորություն»)), N 35, 2009. ՀՀ-Թուրքիա հարաբերությունները վերլուծելով՝ քաղաքագետն այստեղ այն կարծիքին է, որ Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծի բարեհաջող իրականացման դեպքում ՀՀ-ն հայտնվում է խաղից դուրս վիճակում:

7 “abagai-dabagaio” («Ասավալ-դասավալի» («Վերելք-վայրէջք»)), N 3, 2007.

73 “avoia boaXie” («Ղվելա սիախլե» («Ամեն նորություն»)), N 3, 2007.

74 “ggoriob Paiotra” («Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 3, 2007.

75 “ggoriob Paiotra” («Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 13, 2006.

76 “roZo6a6bo” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 31,2006.

35

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

որակմամբ' անջատողական ու հակապետական գործունեությանը77' Գ. Ուձիլաուրին զուգահեռներ է տանում դրանց և Ջավախքում գործող որոշ կազմակերպությունների միջև78:

Ջավախքի առանձին շրջանների ժողովրդագրական պատկերի, հասարակական-քաղաքական իրադրության և վրացաբնակ որոշ բնակավայրերի խնդիրների ներկայացման համատեքստում կրկին ազգային նուրբ հիմնահարցերն են շոշափել «Ախայի 7 դղե» թերթի հրապարակագիրներ Գերոգի Սաբանաձեն և Իյյա Ջանաշիան: Վերջիններս նույնպես ջավախահայության արդարացի պահանջներն ուղղակի կամ նուրբ ենթատեքստերի միջոցով ներկայացնում են բոլորովին այլ լույսի ներքո՝ տեղի հայկական կազմակերպությունների ղեկավարներից ոմանց («Վիրք» կուսակցություն, Ջավախքի րիտասարդական մարզամշակութային միություն ևն) անուղղակիորեն ներկայացնելով որպես ծայրահեղականների79: Ջավախքը Ռուսաստանի պլացդարմ և գրեթե Աբխազիային և Հարավային Օսեթիային (վրաց.՝ Սամաչաբլոյին) հավասար անջատողական տարածք է դիտարկում նաև Վրաստանի Ժողովրդական ֆորումի առաջնորդներից մեկը՝ Գուբազ Սանիկիձեն, որ, խոսելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ պայմանավորված հնարավոր զարգացումների մասին, կարծիք է հայտնում, որ ՆԱՏՕ-ն ոչ թե կամբողջացնի Վրաստանը, այլ մի շարք տարածքներ կհանձնվեն Ռուսաստանին: Քաղաքական գործիչը, որպես այդ գործընթացի բերմամբ հնարավոր կորսնցվելիք երկրամասեր, դիտարկում է Աբխազիան, Հարավային Օսեթիան և Ջավախքը80: Այդպիսի տրամադրություններով է լցված նաև պատմաբան-հրապարակագիր Գերոգի Ուձիլաուրիի հոդվածը, որում հեղինակը համապատասխանաբար գերազանցապես հայաբնակ ու ադրբեջանաբնակ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի նահանգները դիտարկում է որպես անջատողական տարածաշրջաններ: Վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, ընդհանուր գծերով ներկայացնելով ՀՀ-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները և Ռուսաստանի ու Թուրքիայի տարածաշրջանային շահերը՝ Գ. Ուձիլաուրին Այսրկովկասում անջատողականության հրահրման մեջ գլխավորապես մեղադրում է Ռուսաստանին, իսկ կոնկրետ Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում, ըստ պատմաբանի, անջատողական տրամադրությունների հրահրմամբ շահագրգռված են համապատասխանաբար պաշտոնական Երևանն ու Բաքուն81: Գ. Ուձլաուրին նույն թերթի այլ համարներում ևս խոսում է Վրաստանի հայաբնակ ու ադրբեջանաբնակ տարածաշրջաններում հնարավոր լարվածության օջախների առաջացման վտանգի մասին: Նա գրեթե առանց բացառության անջատողական է համարում բոլոր այն հայազգի գործիչներին, որոնք բարձրացրել են ջավախահայությանը հուզող հիմնահարցերը կամ առնչվել Ջավախքի այս կամ այն խնդրի հետ82։ Գ. Ուձիլաուրին մերթ մեղադրում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների (իր

77 Վրաստանի՝ մեծամասամբ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի նահանգում գործող հայտնի կազմակերպությունների և դրանց ղեկավարների գործունեության մասին առավել հանգամանալից տե'ս Սարգսյան Վ., Հյուսիսային Լոռի, Հայոց Հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի, հ. 2, Երևան, 2009, էջ 24-78:

78 “aXa^o maoia” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 182, 2006.

79 “aXa^o 7 dRO” («Ախալի 7 դղե» («Նոր 7 օր»)), N 40, 2005.

80 “aXa^o maoia” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 331, 2005.

81 “аЪа^о maoia” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 116, 2005.

82 Հոդվածներից մեկում Գ. Ուձիլաուրին «անջատողական» է անվանում «Ա-ինֆո» լրատվական գործակալության տնօրեն, պ.գ.թ. Խ. Ստեփանյանին, Ռաիսյանների տոհմին և նրա ներկայացուցիչ, Խորհրդարանի պատգամավոր Մ. Ռաիսյանին և այլոց (“aXa^o maoia” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 46, 2006).

36

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

բնորոշմամբ' անջատողական արմատականների կամ «դաշնակցականների») շրջանակներում հարգանք վայելելու, առկա խնդիրները վերջիններիս հետ քննարկելու83, մերթ Վրաստանի նոր ղեկավարությանը՝ սեփական անջատողականության նվազեցման կամ չեզոքացման ուղղությամբ ծրագրեր չունենալու համար84: Չնայած ընդգծված ադրբեջանամետ տրամադրություններին և Ի. Ա[իևի ռեժիմի հետ հարաբերություների է'լ առավել ջերմացման կողմնակից լինելուն՝ հեղինակը, այդուհանդերձ, դեմ է թուրք-մեսխեթցիների՝ Ջավախքում վերաբնակվելուն և դրանով իսկ Թուրքիայի ազդեցության խորացմանը Վրաստանի հարավում85:

Ջավախքի հիմնահարցին վրաց հասարակական-քաղաքական տիրույթում այս կամ այն կերպ անդրադարձ է եղել նաև թուրք-մեսխեթցիների վերադարձի կամ հայրենադարձման գործընթացը քննարկելիս: Տվյալ դեպքում կարելի է ասել որ դավանանքի մատնանշման (թուրք-մուսուլման) և աշխարհագրական տեղանվան (Մեսխեթ-Մեսխունիք) զուգակցմամբ իր անվանումը ստացած և ծագումնաբանության խնդրում մինչ օրս բազմաթիվ գիտական վեճերի ու քննարկումների տեղիք տված թուրք-մեսխեթցիների՝ Ջավախքի տարբեր շրջաններ վերադարձի հիմնահարցն ինքնին դարձել է Ջավախքի հիմնահարցի բաղկացուցիչ մասը: Վրաց հասարակական-քաղաքական միտքը հիմնականում կողմ է թուրք-մեսխեթցիների հայրենադարձմանը86 և Վրաստանի՝ Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը միայն այն դեպքում, երբ վերջիններս կընդունեն, որ իրենք ծագումով վրացի են, կկրեն (ըստ վրացական տեսակետի՝ կվերականգնեն) վրացական ազգանուններ, կսովորեն վրացերենն ու կինտեգրվեն վրացական միջավայրին: Վրաց հասարակական-

քաղաքական շրջանակները համակարծիք են այն տեսակետին, որ թուրք-մեսխեթցիների՝ Ջավախքում հոծ խմբերով վերաբնակեցումը ծնելու է պայթյունավտանգ իրադրություն87, էթնոբախումներ հայ ազգաբնակչության հետ88, Վրաստանի դեմ ՀՀ-ի և

“aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 25, 2006.

84 Հոդվածներից մեկում, օրինակ, մեղադրանքներ են ներկայացվում նախագահ Մ. Սահակաշվիլուն առ այն, որ նա չի կարողանում նվազեցնել լարվածությունը Ախալքալաքի Գումբուրդո գյուղում, որտեղ, ըստ նրա, գործում են հայ «անջատողականները»։ Խոսքը վերաբերում է գյուղում վեր խոյացող հոյակերտ եկեղեցու շուրջ առկա վեճին։ Եկեղեցին հայտարարված է վրացական, և գյուղացիները զրկված են այն տնօրինելու իրավունքից, ինչն էլ հանդիսանում է գյուղում մերթընդմերթ սաստկացող լարվածության պատճառ (“aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 14, 2006)։

5 “aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 152, 2005, “aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 6, 2006. Հոդվածագիր Թեա Մարխվաիձեն թուրք-մեսխեթցիների վերադարձի խնդիրը համարում է Վրաստանի առջև ծառացած ծանր մարտահրավեր և այդ շրջանակներում քննադատության ենթարկում Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբելայի առաջնորդ Դաշգին Գյուլմամեդովին, ով պահանջել է անհապաղ վերաբնակեցնել թուրք-մեսխեթցիներին Ջավախքի այն բնակավայրերում, որոնցից նրանց աքսորել են 1944 թ.-ին: Վրացի հրապարակագիրը Դ. Գյուլմամեդովի, իր բնորոշմամբ, հակավրացական գործունեությունը նմանեցնում է Ջավախքում գործող «Ջավախք ժողովրդավարական շարժման» և «Վիրք» չգրանցված կուսակցության գործունեությանը:

8 Այդուհանդերձ, զգալի է նաև այն գործիչների կամ հասարակական-քաղաքական շրջանակների թիվը, որոնք թուրք-մեսխեթցիներին համարում են թուրք և կտրուկ դեմ են նրանց վերադարձին (տե'ս, օրինակ, «21-րդ դար» քաղաքական միավորման առաջնորդ Էլիզբար Ջանելիձեի տեսակետն այդ մասին (“aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 26,

2006)):

87 Տե'ս այդ մասին Գուբազ Մեգրելիձեի ծավալուն հոդվածը (“aobo” («Աիսի» («Արշալույս»)), N 6, 2005):

88 Պատմաբան-հրապարակագիր Գեորգի Ուձիլաուրին անդրադառնում է թուրք-մեսխեթցիների՝ Վրաստանում վերաբնակեցման և տեղաբաշխման խնդրին։ «Որտե՞ղ պետք է բնակվեն շուրջ կես միլիոն թուրքերը». սույն հարցադրմանն ի պատասխան՝ հոդվածագիրը

37

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՌԴ-ի կողմից իրականացվելիք սադրանքներ* 89 և այլն: Վրաց հասարակական-քաղաքական շրջանակներում կա նաև այն կարծիքը, որ թուրք-մեսխեթցիներին աքսորել է ԽՍՀՄ-ը, և այժմ նրանց առջև իրավական, նյութական, բարոյական և այլ տիպի պարտավություններ ունի ոչ թե Վրաստանը, այլ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավաժառանգորդ պետություն90: Վրացական հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ էլ պահանջում են, որպեսզի Վրաստանի Խորհրդարանը

համապատասխան օրենքի ընդունման միջոցով իրավաքաղաքական գնահատական տա 1918-1919 թվականներին Մեսխեթում (Սամցխե-Ախալցխայի գավառ) տեղի ունեցած իրադարձություններին: Ըստ հասարակական-քաղաքական գործիչ և նշված խնդրի հենքի վրա պատրաստված օրենքի նախագծի հեղինակ Դավիթ Արաբիձեի՝ տեղի մահմեդականների (իմա՝ թուրք-մեսխեթցիների) կողմից «դրսի կայսերական ուժերի ռազմաքաղաքական աջակցմամբ» (նկատի է առնվում Թուրքիային – Վ.Ս.)

իրականացվել է Մեսխեթում ապրող քրիստոնյա վրացիների էթնիկ զտում և բռնագաղթ91:

ՀՀ-Վրաստան-Ռուսաստան բազմակողմ հարաբերությունների քննարկման համատեքստում Ջավախքի հիմնահարցին լայնորեն անդրադարձել է քաղաքագետ Սոսո Ցինցաձեն: Միակողմանի լույսի ներքո ներկայացնելով խնդիրները՝ քաղաքագետը քննադատում է հայկական կողմին և' Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները պահանջելու, և' վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկման

քննարկում և մատնանշում մի շարք նահանգներ ու շրջաններ և հանգում այն եզրակացության, որ և' կոմպակտ բնակեցման դեպքում, և' բոլոր շրջաններում հավասարաչափ տեղաբաշխման պարագայում առաջանալու են անհաղթահարելի խոչընդոտներ' տեղիք տալով բախումների և ծանր հետևանքների: Գ. Ուձիլաուրին նույնկերպ բացառում է թուրք-մեսխեթցիների' Սամցխե-Ջավախքում վերաբնակեցման տարբերակը' փաստելով, որ այն տեղի քրիստոնյաների և հատկապես հայերի հետ անխուսափելի բախումների առիթ կծառայի: Հետաքրքրական է, որ վրացի հեղինակը թուրք մեսխեթցիների' Սամցխե-Ջավախք վերաբնակեցվելու' իր կողմից մերժելի տարբերակի քննարկման համատեքստում մատնանշում է «պատմական արդարության սկզբունքը», այն է' ջավախահայության' իրենց պատմական հայրենիք տեղափոխվելու անհրաժեշտությունը (“aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 30, 2006)):

89 Հասարարական-քաղաքական գործիչ Գիա Ամաշուկելու կարծիքով' թուրք-մեսխեթցիներին Ջավախքում վերաբնակեցման պարագայում ՌԴ-ն և ՀՀ-ն կիրականացնեն սադրանքներ, բախումներ, ինչի արդյունքում Հայաստանը կարող է իրականացնել դեպի ծով ճանապարհ ձեռք բերելու իր վաղեմի երազանքը (“yvela siaxle" («Ղվելա սիախլե» («Ամեն նորություն»)), N 3, 2007).

0 Տե'ս այդ մասին «Արգումենտի» թերթի հրապարակումը (“artgu^gSto” («Արգումենտի» («Արգումենտ»)), N 13, 2005):

91 “aba^o maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 2, 2006. Խոսքը վերաբերում է 1918 թ.-ի առաջին կեսին թուրքական կանոնավոր զորքերի' Ախալցխայի գավառ ներխուժմանը, Ախալցխայի գավառի հայության շուրջ 6-ամսյա (1918 թ. առաջին կես) հերոսական ինքնապաշտպանությանը և դրան հաջորդող թուրքական տիրապետության շրջանին, երբ թուրքական կանոնավոր զորքերի անմիջական դրդմամբ և հովանավորությամբ ակտիվացել էր տեղի մահմեդական տարրը և ստանձնել էր այսպես կոչված 5-րդ շարասյան դեր: Վրացի գործիչը, ցավոք, չի հիշատակում ախալցխահայության մղած հերոսամարտը, Ախալցխայի հռչակավոր քաղաքագլուխ Զորի Զորյանի վճռորոշ դերակատարությունը' տեղի ազգաբնակչության ինքնապաշտպանության կազմակերպման և արյունալի կոտորածներից փրկելու գործում: Հենց Ախալցխացի նշանավոր հայդուկապետների գլխավորած զինյալ ջոկատների, տեղ-տեղ նաև հայ-վրացական զինակցության շնորհիվ էր, որ կոտորածներից փրկվեցին նաև առանձին վրացաբնակ գյուղեր և թուրքերի կողմից գերեվարված վրացի կանայք ու երեխաներ: Առավել հանգամանալից տե'ս Մելքոնյան Ա., Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին, Երևան, 2003, Սիմոնյան Ե., Ախալցխան կրակե օղակում, Երևան, 2000, Սանոսյան Ա., Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թ. ինքնապաշտպանությունը, Երևան, 1992 և այլն:

38

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

առաջարկների (քաղաքագետը դրանում Աբխազիայի առանձնացման և որպես կողմ հանդես գալու վտանգ է տեսնում), և' Վրաստանի հանդեպ, իր որակմամբ, թշնամական տրամադրություններ հրահրելու, և' վրաց-ադրբեջանական հարաբերություններում տհաճ միջադեպերի պատճառ հանդիսանալու համար: Քաղաքագետն առանձնակի մեղադրանքներ է ներկայացնում պաշտոնական Երևանին' ՌԴ-ի' տարածաշրջանային ակտիվացման պայմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ գործելու և Ջավախքում ինքնավարության պահանջների առաջադրման համար92: Ամենևին հաշվի չառնելով տեղանունների' տվյալ լեզվով գործածման կանոններն ու առանձնահատկությունները' քաղաքագետը Երևանին, տվյալ շրջանում ՀՀ

իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը և բարձրաստիճան որոշ պաշտոնյաների մեղադրում է անգամ «Ջավախեթին բոլոր փաստաթղթերում «Ջավախք» նշելու», ինչպես նաև բացահայտորեն ինքնավարություն պահանջելու համար93: Քաղաքագետը խորհրդային քաղաքականության արդյունք է համարում նաև այն իրողությունը, որ ջավախահայությունը չի տիրապետում վրացերենին94: Մերժելով ջավախահայության տեղաբնիկության իրողությունը' 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո (արդյունքում) Ջավախքի շրջաններն առաջին անգամ հայերով բնակեցնելու թեզն է կրկին թմբկահարում պատմաբան-հրապարակագիր Գոգա Գոգիելին: Խեղելով պատմական իրողություններն ու փաստերը' հեղինակը

եզրակացնում է, որ իբր պատմական բոլոր ժամանակաշրջաններում հայերը դավաճանել են Վրաստանին, Հայոց ցեղասպանությունից հետո և այլ ժամանակահատվածներում պատսպարվելով Վրաստանում' իբր միշտ (Խորհրդային, հետխորհրդային և այլ շրջաններում) գործել են Վրաստանի դեմ: Բնականաբար, հոդվածագիրն առիթը բաց չի թողել և պարսավանքի նիզակներն ուղղել է նաև ջավախահայությանը և այնտեղ գործող կազմակերպությունների դեմ' մեղադրելով վերջիններիս ինքնավարության պահանջների առաջադրման և այլնի համար95: 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Ջավախքում հայերի' առաջին անգամ «հայտնվելու» մասին Գ. Գոգիելիի կարծիքն է կրկնում պատմաբան, Խորհրդարանի պատգամավոր Գուբազ Սանիկիձեն: Պատգամավորը ևս բացառել է Վրաստանի տարածքում հայկական ինքնավարության ստեղծումը, իսկ ջավախահայության կողմից բարձրացված մի շարք ազգային խնդիրների պատճառը համարել է առկա և Վրաստանի իշխանությունների կողմից տարիներով չլուծված սոցիալ տնտեսական խնդիրները (մայրաքաղաքի հետ կապող բարեկարգ ճանապարհների, տնտեսական, մշակութային սերտ շփումների բացակայություն ևն)96: Գ. Գոգիելու և Գ. Սանիկիձեի միտքն է զարգացնում նաև ազգային անվտանգության հարցերի փորձագետ, անվտանգության գնդապետ Բեսիկ

92 “ծնծ^օ maoia” («Ախա[ի թաոբա» («Նոր սերունդ»)), N 190, 2006.

93 Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների' տվյալ շրջանում ներկայացրած մի շարք պահանջներին (հայերենին իրավական կարգավիճակի շնորհում, Ջավախքում հայ-վրացական պետական բուհի հիմնում և այլն) անդրադարձել և դրանք հակապետական, անջատողական է որակել «Ախալի թաոբա» թերթն իր մի քանի անդրադարձներում (տե'ս “aXaio maoia” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 63, N 76, 2006 ):

94 Վրաստանի ոչ վրացաբնակ շրջաններում (Սամցխե-Ջավախք, Քվեմո Քարթլի) և մայրաքաղաքի հայկական դպրոցներում վրացերենի ուսուցման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ իրականացվող պետական մի շարք ծրագրերին է անդրադառնում «Մեոթխե» թերթի հրապարակագիր Նաթիա Մարուսիձեն (տե'ս “ЭдотЪд” («Մեոթխե» («Չորրորդ»)), N 5, 2006). Ըստ «Ալիա» թերթի տեղեկությունների' 2006 թ. դրությամբ Վրաստանում գործել է 456 ոչ վրացական դպրոց, որոնց 70 %-ը գտնվել են Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգներում (տե'ս “aioa” («Ալիա» («Վերադարձ»)), N 19, 2006)

95 “ծօնօ” («Աիսի» («Արշալույս»)), N 11, 2006.

96 “ЭдотЪд” («Մեոթխե» («Չորրորդ»)), N 10, 2006.

39

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ալադաշվիյին: «Ղվելա սիախլե» թերթի էջերում նա լայն անդրադարձ է կատարում Ռուսաստանի նվաճողական քաղաքականությանը, Ցարական Ռուսաստանի' այսրկովկասյան նահանգներում հայության վերաբնակեցման գործընթացներին և նշում, որ 18-րդ դարի վերջերից սկիզբ առած այդ գործընթացը հայերի համար հավասարազոր էր ֆիզիկական փրկության և բերրի հողերում բնակություն հաստատելուն։ Բ. Ալադաշվիլին քննախույզ հայացք է նետում ՀՀ-ՌԴ և ՀՀ-Վրաստան ներկա հարաբերություններին՝ եզրակացնելով, որ հայկական կողմը, գործի դնելով հատուկ ծառայությունների իր ողջ ներուժը և լայնորեն համագործակցելով ռուսական ուժային մարմինների հետ, մշտապես գործել և գործում է ընդդեմ Վրաստանի շահերի97։

Ջավախահայության՝ հայերենին իրավական կարգավիճակ տալու պահանջներն անհիմն է համարել նաև հայտնի իրավաբան Վախթանգ Խմալաձեն։ Ըստ նրա՝ Վրաստանում միակ պետական լեզուն վրացերենն է, Աբխազիայում՝ նաև աբխազերենը։ Նոր օրենսդրական նախաձեռնության համար հարկավոր է կամ մեկ պատգամավորի, կամ 30.000 քաղաքացիների ստորագրությամբ դիմումը, իսկ Խորհրդարանում նման օրենքի ընդունման համար հարկավոր է կամ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի, կամ 200.000 քաղաքացիների ստորագրությունը։ Իրավաբան Վ. Խմալաձեն բոլոր տարբերակները համարել է անիրատեսական98։ Ջավախքում երկլեզվյա (հայերեն, վրացերեն) վարչարարություն իրականացնելուն, այն է՝ հայերենին իրավական կարգավիճակ տրամադրելուն դեմ է հանդես եկել Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Մամուկա Արեշիձեն՝ Ջավախքը համեմատելով, օրինակ, ՌԴ Արմավիր և Նոր Նախիջևան հայահոծ շրջանների հետ99։ Որպես Ջավախքի խնդրի լուծում՝ քաղաքագետն առաջարկում է դատարկել Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմակայանը (նաև ՌԴ հատուկ ծառայությունների միջամտությունը բացառելու համար)100, իրագործել Կարս-Ախալքալաք երկաթգծային նախագիծը և մշակել բախման գոտիներին հատուկ պետական ծրագիր։

2006 թ.-ի մարտի 9-ին Ջավախքի՝ գերազանցապես հայաբնակ Ծալկայի շրջանում վերաբնակ աջարների (որոշ տվյալներով՝ սվանների) և հայերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով Ղուշչի գյուղի 23-ամյա Գևորգ Գևորգյանի սպանությամբ պայմանավորված՝ հայության զագվածային հուզումները լայնորեն շահարկվեցին վրաց հասարակական-քաղաքական շրջանակներում։ Ջավախահայության արդարացի պահանջները վրաց մամուլում ներկայացվեցին կրկին որպես անջատողականների, զինված քրեական խմբավորումների հրահրումներ և այլն։ «Արգումենտի» թերթի հոդվածագիր Ջաբա Կվիրիկաշվիյին այդ առիթով առավել ծայրահեղացրել է իրադրությունը և նշել, որ Վրաստանի իրավասությունները պարզապես չեն տարածվում

Ջավախքում101։

Ջավախքին ինքնավարություն տրամադրելու անթույլատրելիության, հայերի՝ Վրաստանի հայկական եկեղեցիների հանդեպ պահանջների և Ջավախքի հանդեպ հավակնությունների, Վրաստանի աստիճանական մասնատման մասին խոսել է նաև հայտնի գրող Ռևազ Միշվելաձեն։ Չնայած իր խոստովանությամբ՝ հայ գործընկերների հետ ջերմ հարաբերություններին, գրողը, այդուհանդերձ, հայության մասին խոսելիս

97 “а301* ЬоаЪ^а” («Ղվելա սիախլե» («Ամեն նորություն»)), N 34, 2009.

98 “6ցնօ6ծ6Նօ” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 76, 2006.

99 “йЪа^о аЪйо” («Ախալի ազրի» («Նոր կարծիք»)), N 11, 2006.

100 Ախալքալաքից ռուսական ռազմաբազայի դուրս բերման հետևանքներին ու որոշ ազդեցություններին է անդրադարձել «Կվիրիս պալիտրան» (“дзойоЬ Paiogra” («Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 52, 2006.

01 Ըստ հրապարակագրի՝ Ախալքալաքն ու Ծալկան անկախ շրջաններ են և մեծ կապեր ունեն ավելի շատ ՀՀ-ի, քան Վրաստանի հետ (“arguSgBgo” («Արգումենտի» («Արգումենտ»)), N 10, 2006).

40

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

հետևում է վրաց հասարակական-քաղաքական շրջանակներում կարծրացած վատ ավանդույթներին102:

ՀՀ պաշտպանության նախարարի՝ երկրի նախագահին ներկայացրած զեկույցում Վրաստանի և ջավախահայության մասին տեղ գտած դրույթները մեկնաբանելիս քաղաքագետներ Սոսո Ցինցաձեն և Ռամազ Սաքվարելիձեն հակադրվում են այն տեսակետին, թե ջավախահայության հասարակական դերի նվազումը ներկայացնում է իրական վտանգ, իսկ Վրաստանում առկա ազգային անհանդուրժողականությունը դառնում է ջավախահայության արտագաղթի պատճառ: Քաղաքագետները

Վրաստանում չեն տեսնում հակահայ տրամադրություններ, իսկ Ջավախքում, ըստ նրանց, առկա է սոցիալական ծանր դրություն, ինչպես Վրաստանի մյուս նահանգներում: «Եթե Վրաստանում լիներ ազգային անհանդուրժողականություն, ապա այսօր Վրաստանում հայեր չէին լինի»,- նշում է Ռ. Սաքվարելիձեն՝ չմատնանշելով և չհիշատակելով ջավախահայության կողմից բարձրացված բազմաթիվ ազգային-քաղաքական հիմնահարցերը և կրկին փաստելով, որ Ջավախքում առկա սոցիալական խնդիրները չեն առաջացրել ազգային խնդիրներ103: Որպես ջավախահայության՝ ինքնավարության պահանջների չեզոքացման կարևոր պայման՝ «Խիխանի-Ուշբա» ոչկառավարական կազմակերպության նախագահ Սիմոն Շարաձեն առաջարկում է հրատապ կարգով իրականացնել Աջարիայի և Սվանեթիայի տարերային աղետներից տուժածների վերաբնակեցում Ջավախքում104:

2009թ.-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, անդրադառնալով Ջավախքի հիմնախնդրին, նշեց. «Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը բովանդակային առումով պետք է բխի «Ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից։ Ինտեգրումը այս դեպքում պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրագրումը։ Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու (ընդգծումը մերն է' Վ.Ս.) Հայ Առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի' հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը։ Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»105։ Ջավախահայությունը, բնականաբար, ողջունեց նախագահ Սարգսյանի այս քայլը, վրացական մամուլը և հասարակական-քաղաքական միտքը, ընդհակառակը, հուժկու քննադատության ենթարկեցին այն: Քանի որ վրացական մամուլում հայերենին իրավական կարգավիճակի տրամադրման խնդրի քննարկմանը համապարփակ կերպով անդրադարձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկում106, ապա այստեղ նշված խնդիրը կքննարկենք Ջավախքի հիմնահարցի շրջանակներում: ՀՀ նախագահի վերոհիշյալ աննախադեպ հայտարարությունը հիմք ծառայեց, որ վրաց հասարակական-քաղաքական միտքը և' ՀՀ-ին, և' ջավախահայությանը հիշի ավելի հուժկու քննադատությունների, երբեմն նաև ծաղրավիրավորական արտահայտությունների

“wboiobgigbo” («Թբի[իսելեբի» («Թբի[իսցիներ»)), N 12, 2006.

103 “йдЪобаБЬо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 62, 2006.

104 Տվյալ պարագայում նա խոսում է Ծալկայի և վերջինիս հարևան Թեթրիծղարոյի շրջաններում իրականացվող վերաբնակեցման ծրագրերի կարևորության մասին (“ձնձ^օ ատօձծ”

(«Ախա|ի թաոբա» («Նոր սերունդ»)), N 41,2007):

’ «Հայաստանի Հանրապետություն», N 168, 2009:

106 Սարգսյան Վ., Հայերենին կարգավիճակի տրամադրման վրացական մամուլում, «21-րդ դար», N 5, Երևան, 2018, էջ 68-81:

խնդրի քննարկումը

41

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

միջոցով: Սամցխե-Ջավախքն անվիճե[իորեն մնում է հնարավոր բախման գոտի' պատմաբան - հրապարակագիր Գերոգի Ուձիլաուրու որակումն է այդ առիթով107: Սուր քննադատությամբ հանդես եկան և Ս. Սարգսյանի պահանջները անհիմն ու անհեթեթ համարեցին կամ Ջավախքում անկայունացման վտանգներ տեսան նաև քաղաքագետ Մամուկա Արեշիձեն108, հրապարակագիր Մամուկա Վաշակիձեն (Ս. Սարգսյանի պահանջները համարելով «դաշնակցական նկրտումներ»՝ հիշեցնում է հայերի՝ «Վրաստանում հյուր լինելու» և վերջիններիս «դավաճանական» պահվածքի, աբխազահայերից կազմված Մ. Բաղրամյան գումարտակի և այլնի մասին)109, փորձագետ Գիա Խուխաշվիլին110, քաղաքագետ-հրապարակագիր Գեորգի Գիգաուրին (Սերժ Սարգսյանի հիշյալ հայտարարություն-պահանջները համարել է Միխեիլ Սահակաշվիլու՝ 2009 թ.-ի հունիսին Երևանում ստացած Պատվո շքանշանի և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման (իր որակմամբ՝ կաշառքի), արդյունք)111, հայագետ Բոնդո Արվելաձեն (համարում է, որ ՀՀ նախագահի պահանջը եղել է Վ. Պուտինի թելադրանքով, և որին հետևելու են Ջավախքի ինքնավարության, ապա ՀՀ-ի հետ միավորման պահանջները)112, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն (ըստ նրա՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պատրանքներով տարվելով՝ ՀՀ-ն անմիտ քաղաքականություն է վարում Վրաստանի հանդեպ)113, Լեյբորիստների կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին (կոչ է անում Սերժ Սարգսյանին՝ դիմել այն բոլոր երկրներին, որտեղ կան հայկական համայնքներ՝ պահանջելով նույնը)114:

Եզրակացություն

Վրաց հասարակական-քաղաքական միտքը հիմնականում և գերակշիռ մասով մերժել է Ջավախքի հիմնահարցի գոյությունը, բացասաբար է վերաբերվել բոլոր այն կազմակերպությունների, գործիչների գոյությանն ու գործունեությանը, որոնք այս կամ այն կերպ արծարծել են Ջավախքի հիմնահարցը: Ներկայիս Վրաստանի տարածքում բնակվող տեղաբնիկ ժողովուրդ հանդիսացող, միևնույն ժամանակ որպես ազգային փոքրամասնություն հանդես եկող ջավախահայության պահանջները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի տառին ու ոգուն, վրաց հասարակական-քաղաքական միտքը որակել է անջատողականության դրսևորում, ՀՀ-ի

107 “ծնծ^օ maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 233, 2009.

108 “ГдЪоБабЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 186, 2009. Վերլուծելով

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

տարածաշրջանային իրողությունները՝ Մ. Արեշիձեն Ս. Սարգսյանի պահանջները համարել է ՌԴ-ի ճնշման պատճառով իրականացված քայլ (տե'ս “ggoriob За^о^Га” («Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 31, 2009).

I 9 “baqartmggiob ГдЫ^Ь^ода” («Սաքարթվելոս ռեսպուբլիկա» («Վրաստանի

Հանրապետություն»)), N 175, 2009.

II “absio maoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 238, 2009.

III

“abagai֊dabagaio” («Ասավալ-դասավալի» («Վերելք-վայրէջք»)), N 36, 2009. Գ. Գիգաուրու՝ նույն թեմայով հարցազրույցը տե'ս “abagai֊dab*gaio” («Ասավալ-դասավալի» («Վերելք-վայրէջք»)), N 39, 2009.

12 “baqartmggiob rtgbPubioga” («Սաքարթվելոս ռեսպուբլիկա» («Վրաստանի

Հանրապետություն»)), N 179, 2009.

11 “joAjoan mao8bo” («Ջորջիան թայմս»), N 31, 2009. Նույն առիթով տրված իր մեկ այլ հարցազրույցում ևս դատապարտելով ՀՀ նախագահի վերոհիշյալ պահանջը՝ Սոսո Ցինցաձեն լայնորեն քննարկում է Ջավախքի շուրջ ստեղծված իրադրությունը՝ հայկական կողմի բոլոր պահանջները համարելով արկածախնդրություն, Ջավախքի անեքսիա, ՌԴ-ի օգնությամբ Վրաստանի քայքայմանն ուղղված գործողություններ և այլն (տե'ս “b*qa6OTggiob rtgbPubioga” («Սաքարթվելոս ռեսպուբլիկա» («Վրաստանի Հանրապետություն»)), N 188, 2009):

1 4 “jojoan mao8bo” («Ջորջիան թայմս»), N 31, 2009.

42

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

և ՌԴ-ի կողմից ուղղորդվող սադրանք' ուղղված Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ:

Ւնչպես Ջավախքում գործող հասարակական-քաղաքական

կազմակերպությունների, անհատ գործիչների, այնպես էլ ՀՀ իշխանությունների և հասարակական–քաղաքական շրջանակների՝ Ջավախքի հիմնահարցի վերաբերյալ գրեթե բոլոր մտահոգությունները, քննարկումներն ու առաջարկությունները վրաց հասարակական-քաղաքական միտքը որակել է որպես Վրաստանի տարածքային ամբողջականության ու պետական շահերի դեմ ուղղված քայլեր:

Ջավախքի հիմնահարցի ցանկացած արծարծում, քննարկում կամ լուծման առաջարկ վրաց հասարակական-քաղաքական շրջանակները համարել են Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության կողմից նախագծված և իրականացվող սադրանք՝ ուղղված Վրաստանի պետական շահերի դեմ:

Վրաց հասարակական-քաղաքական միտքը հիմնականում դեմ է հանդես եկել թուրք-մեսխեթցիներին Ջավախքի տարբեր շրջաններում վերաբնակեցնելու գաղափարին, ծրագրերին ու գործընթացին՝ հստակ նշելով, որ վերաբնակեցումը էթնիկ բախումների տեղիք կտա Ջավախքում:

Վրաց հասարակական-քաղաքական միտքը հիմնականում ողջունել է թուրք-ադրբեջանական տարանցիկ ուղիների՝ Վրաստանի տարածքով անցնելու գործընթացը: Վրացական շրջանակները քննարկել են ՀՀ-ի՝ նշյալ նախագծերին մասնակցելու հարցը, այդուհանդերձ հաշվի առնելով ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան լարված հարաբերությունները՝ ՀՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային «հորիզոնական» նախագծերին համարել են անիրատեսական: Վրաց հասարակական-քաղաքական միտքը ՀՀ-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների լարված լինելու պատճառ է համարել ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը, այլ ՀՀ-ի ռուսամետ քաղաքականությունը և Ռուսաստանի շահերի առկայությունն Այսրկովկասում:

THE MAIN PROBLEM OF JAVAKHK IN THE PERCEPTION OF GEORGIAN SOCIO-POLITICAL THOUGHT (BASED ON GEORGIAN PRINT MEDIA IN 1999-2009)

(PART 2)

VAHE SARKISYAN

National Academy of Sciences of the Republic ofArmenia,

Institute of History, Department of Diaspora and History of Armenian Colonies, Researcher, Ph.D. in Historical Sciences,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to present the Javakhk problem in the Georgian print media for about ten years (1999-2009) with an understanding of Georgian socio-political thought. The purpose of the first part of the article was to systematically show, indicate all internal and external factors that influenced the Georgian side's perception of the Javakhka question. The second (this) part of the article presents the main publications of the Georgian print media, which indicate the Georgian perception of the Javakhk problem. The corresponding conclusions are also placed at the end. The text of the study was written in 1999-2009. Based on a "special" study of other "materials" published in the Georgian print media, as well as other related materials. As a result of the study, we came to the conclusion that the Georgian socio-political thought largely rejected the existence of the Javakhk issue, negatively related to the existence and activities of all organizations

43

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

and figures who in one way or another raised the Javakhk issue. The demands of the Armenians of Javakhka, who are indigenous people living in the territory of present-day Georgia and at the same time a national minority, consistent with the letter and spirit of international law, were described by Georgian socio-political thought as being outside separatism. Against the territorial integrity of Georgia.

Key words: Javakhk problem, Georgian socio-political thought, Georgian print media, Georgian environment, transit routes, perception, Russia, Turkey, Republic of Armenia.

ПРОБЛЕМА ДЖАВАХКА В ВОСПРИЯТИИ ГРУЗИНСКОЙ ОБЩЕСТВЕННО-ПОЛИТИЧЕСКОЙ МЫСЛИ (ПО МАТЕРИАЛАМ ГРУЗИНСКИХ ПЕЧАТНЫХ ИЗДАНИЙ 1999-2009 гг.)

(ЧАСТЬ 2)

ВАЭ САРКИСЯН

научный сотрудник отдела истории диаспоры и армянских колоний Института истории НАН РА, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

Цель статьи - на основе материалов грузинских печатных изданий отдельно взятого десятилетия (1999-2009 гг.) представить восприятие проблемы Джавахка грузинской общественно-политической мыслью. Первая часть статьи решала задачу систематизированного выявления и представления всех внутренних и внешних факторов, влияющих на восприятие проблемы Джавахка грузинской стороной. В данной, второй части работы, представлены основные публикации грузинской прессы, выявляющие грузинское восприятие проблемы Джавахка. В конце статьи представлены соответствующие выводы.

Текст исследования был составлен вследствие как отдельного изучения, так и сопоставления грузинских печатных изданий, опубликованных 1999-2009 гг., а также других источников, связанных с данной темой.

В результате исследования мы пришли к выводу о том, что грузинская общественнополитическая мысль в большинстве случаев отрицала существование проблемы Джавахка, формировала отрицательное отношение к тем организациям и деятелям, которые так или иначе поднимали проблему Джавахка. Требования армян Джавахка, являющихся коренным народом, проживающим на территории современной Грузии и позиционирующим себя как национальное меньшинство, соответствуют букве и духу международного права, но грузинская общественно-политическая мысль квалифицирует эти требования как проявление сепаратизма, провокацию, инициированную Республикой Армения и Российской Федерацией и направленную против территориальной целостности Грузии.

Ключевые слова: проблема Джавахка, грузинская общественно-политическая мысль, грузинские печатные издания, грузинская среда, восприятия, переселение, транзитные пути, Россия, Турция, Республика Армения.

44

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.