Научная статья на тему 'ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՎՄԱՆ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (1960-ԱԿԱՆ ԹԹ․ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ)'

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՎՄԱՆ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (1960-ԱԿԱՆ ԹԹ․ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ) Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
131
24
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հայոց Ցեղասպանություն / տրավմա / հիշողություն / պահանջատիրություն / զոհի հոգեբանություն / ինքնություն / Սփյուռք / մամուլ / Լիբանան

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Ավագյան Գայանե

Հոդվածի նպատակն է հիմնավորել, որ Լիբանանի հայ մամուլում Հայոց ցեղասպանության տրավմայի միջոցով ձևակերպվում է Սփյուռքում ապրող հայի ինքնությունը, ցույց տալ, որ հակընդդեմ գաղափարախոսությամբ թերթերն ունեն ընդհանուր դիրքորոշում՝ ցեղասպանությունը տրավմայի հաղթահարումը հայությանը միավորող գործոն են։ Մեր խնդիրն է պարզել ցեղասպանության տրավման, որպես ազգային ինքնության հիմնախնդիր, ինչպիսի փոխակերպում է անցնում 1960-ականների մամուլի էջերում՝ զոհի հոգեբանական կաղապարի թոթափումից պահանջատիրության ձևակերպում։ Փորձել ենք հասկանալ՝ ինչ շեշտադրմամբ են թերթերը դիտարկում ոճրագործության մասին անհատական ու կոլեկտիվ հիշողությունը հայկական ինքնության համատեքստում։ Վերհանել ենք հիմնախնդրի նկատմամբ թերթերից ամեն մեկի դիրքորոշումը, ինչպես նաև պահանջատիրության ձևակերպման ձևաչափային տարբերությունները։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են լրագրության ուսումնասիրության արդի մեթոդներ, համեմատական վերլուծություն, պատմաքննական, համադրման մեթոդներ, բովանդակային վերլուծություն, ընդհանրացում։ Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ 1960-ական թթ․-ի Լիբանանի հայ մամուլը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարուցած տրավմային, բանաձևում է Սփյուռքի հայության ինքնությունը, նաև ուրվագծում զոհի հոգեբանությունը պահանջատիրոջ կեցվածքով հաղթահարելու ուղին։ Հիմնավորել ենք, որ ընդհանուր նպատակի իրագործումը ամեն թերթ տարբեր ձևաչափով ու ժամանակային ցուցիչով է պատկերացնում։ Թերթերի առաջադրած պահանջատիրության եղանակներում անմիաբանություն է դրսևորվում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE TRAUMA OF ARMENIAN GENOCIDE AS AN ISSUE OF ARMENIAN NATIONAL IDENTITY (ON THE EXAMPLE OF ARMENIAN PRESS OF LEBANON IN THE 1960S)

The goal of the article is to substantiate that the Lebanese Armenian press defines the identity of the Armenian living in Diaspora through the trauma of Armenian Genocide. To pose that newspapers with opposite ideologies have a common position genocide and trauma overcoming are unifying factors for Armenians. Our objective is to clarify what transformation underwent the Genocide trauma on the pages of the press in the 1960s from getting rid of the mold of a victim mentality to the formulation of the right of demand. We have tried to understand what is emphasized by newspapers when they consider the individual and collective memory about massacres in the context of Armenian identity. We have revealed the position proposed by each newspaper to the fundamental issue and to the different formats in formulating the right of demand. In the course of the study modern research methods of journalism, comparative analysis, historical and comparative methods, content analysis and generalization was applied...The goal of the article is to substantiate that the Lebanese Armenian press defines the identity of the Armenian living in Diaspora through the trauma of Armenian Genocide. To pose that newspapers with opposite ideologies have a common position genocide and trauma overcoming are unifying factors for Armenians. Our objective is to clarify what transformation underwent the Genocide trauma on the pages of the press in the 1960s from getting rid of the mold of a victim mentality to the formulation of the right of demand. We have tried to understand what is emphasized by newspapers when they consider the individual and collective memory about massacres in the context of Armenian identity. We have revealed the position proposed by each newspaper to the fundamental issue and to the different formats in formulating the right of demand. In the course of the study modern research methods of journalism, comparative analysis, historical and comparative methods, content analysis and generalization was applied. As a result of the study we concluded that, while referring to the trauma caused by the Genocide, the Armenian press in Lebanon in the 1960s, formulated the identity of Armenians living in Diaspora, also outlined how to overcome the victim mentality through the right of demand. We have established that each newspaper sees the fulfillment of the general goal in a different format and time scale. There is no unanimity between newspapers on how they see the right of demand.

Текст научной работы на тему «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՎՄԱՆ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (1960-ԱԿԱՆ ԹԹ․ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, JOURNALISM, ЖУРНАЛИСТИКА

----------------------------------

ՀԱՅՈՑ ՑհԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՎՄԱՆ'

ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ (1960-ԱԿԱՆ ԹԹ. ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ)*

ՀՏԴ 94(479.25)070:159.9

ԳԱՅԱՆԵԱՎԱԳՅԱՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից,

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է հիմնավորել, որ Լիբանանի հայ մամուլում Հայոց ցեղասպանության տրավմայի միջոցով ձևակերպվում է Սփյուռքում ապրող հայի ինքնությունը, ցույց տալ, որ հակընդդեմ գաղափարախոսությամբ թերթերն ունեն ընդհանուր դիրքորոշում' ցեղասպանությունը և տրավմայի հաղթահարումը հայությանը միավորող գործոն են։ Մեր խնդիրն է պարզել ցեղասպանության տրավման, որպես ազգային ինքնության հիմնախնդիր, ինչպիսի փոխակերպում է անցնում 1960-ականների մամուլի էջերում' զոհի հոգեբանական կաղապարի թոթափումից պահանջատիրության ձևակերպում։ Փորձել ենք հասկանալ' ինչ շեշտադրմամբ են թերթերը դիտարկում ոճրագործության մասին անհատական ու կոլեկտիվ հիշողությունը հայկական ինքնության համատեքստում։ Վերհանել ենք հիմնախնդրի նկատմամբ թերթերից ամեն մեկի դիրքորոշումը, ինչպես նաև պահանջատիրության ձևակերպման ձևաչափային տարբերությունները։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են լրագրության ուսումնասիրության արդի մեթոդներ, համեմատական վերլուծություն, պատմաքննական, համադրման մեթոդներ, բովանդակային վերլուծություն, ընդհանրացում։

Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ 1960-ական թթ.-ի Լիբանանի հայ մամուլը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարուցած տրավմային, բանաձևում է Սփյուռքի հայության ինքնությունը, նաև ուրվագծում զոհի հոգեբանությունը պահանջատիրոջ կեցվածքով հաղթահարելու ուղին։ Հիմնավորել ենք, որ ընդհանուր նպատակի իրագործումը ամեն թերթ տարբեր ձևաչափով ու ժամանակային ցուցիչով է պատկերացնում։ Թերթերի առաջադրած պահանջատիրության եղանակներում անմիաբանություն է դրսևորվում։

Հիմնաբառեր' Հայոց ցեղասպանություն, տրավմա, հիշողություն, պահանջատիրություն, զոհի հոգեբանություն, ինքնություն, Սփյուռք, մամուլ, Լիբանան:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 22.12.2020թ.:

է 20.07.2020թ., գրախոսվել' 28.07.2020թ.,

տպագրության

233

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ներածություն

Հայոց ցեղասպանության թեման 1960-ական թվականներին Լիբանանի հայ մամուլում արծածվում է որպես հավաքական հիշողություն պատմական

իրադարձության մասին։ Մյուս կողմից ցեղասպանության տրավման այն առանցքն է կամ հիմնաքարերից է, որի շուրջ փաստարկվում է աշխարհի տարբեր անկյուններում հայտնված հայի ինքնությունը։ Թերթերում ցեղասպանության պատումը վկայում է, որ այդ ոճրագործությունն ազգային ինքնության հիմնախնդիր է։ Ըստ էության, Հայոց ցեղասպանության տրավման, անկախ իր բացասական համատեքստից, թերթերի էջերում դառնում է ինքնության ձևակերպման բաղադրիչ Սփյուռքում ապրող հայի համար։

Ցեղասպանության տրավման որպես հայկական ինքնության հիմնախնդիր դիտարկելիս թերթերը հատկապես ի՞նչն են շեշտադրում, արդյոք երևույթի ընկալումը չի՞ փոխվել տասնամյակների ծիրում, և ինքնության այդ համընդհանուր հիմնախնդրի նկատմամբ ի՞նչ կեցվածք է առաջադրում մամուլը։ Այս հարցադրումների օգնությամբ կարելի է տեսնել՝ որքանով էին 1960-ականներին թերթերի հրապարակումները նպաստում ցեղասպանության զոհի հոգեվիճակից պահանջատիրոջ կարգավիճակի անցնելու կեցվածքի արմատավորմանը։

Նախքան այս հարցերին անդրադառնալը պետք է նշել, որ «տրավման» ընդունված ձևակերպում է հիշողության հարցերին նվիրված ուսումնասիրություններում, միաժամանակ խնդրահարույց հասկացություն է. «Տրավման պատասխան է ոչ այնքան իրադարձությանը, որքան իրադարձությանը տրվող իմաստին»534։

Առհասարակ, հետտրավմատիկ սթրեսին սերունդների արձագանքը տարբեր է լինում. տարբերակվում են խուսափելու և ճնշման, վրդովմունքի և զայրույթի, վրեժխնդրության և հատուցման, հաշտեցման և ներման, հրաժարման և հուսահատության, նաև բացատրման և ռացիոնալացման ձևեր535։ Արձագանքի տարատեսակությունները (լռություն, խուսափում, վրեժխնդրություն, ռացիոնալ պահանջատիրություն) կարելի է տեսնել նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների և հաջորդող սերունդների պարագայում536։

Հայոց ցեղասպանության մասին հիշողությունն ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ բնույթ ունի։ 1960-ականներին Լիբանանի հայ համայնքի ավագ սերնդի համար դա սեփական փորձով ձեռք բերված հիշողություն է, երիտասարդ սերնդի համար' կոլեկտիվ հիշողություն, որը ձևավորվել է ավագների պատմածի, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության, գրականության շնորհիվ։

Հետազոտողի դիպուկ բնութագրմամբ' կոլեկտիվ հիշողությունը հասարակության բազմաթիվ անդամների անձնական հիշողությունների զուտ հանրագումարը չէ. «Այդպիսով այն ներառում է բազմաթիվ տարբեր անձնական անցյալների ինտեգրումը մեկ ընդհանրական անցյալի մեջ, որը մի որոշակի հանրույթի անդամներ կիսում են կոլեկտիվ

534 Մարության Հ., Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ, Երևան, 2006թ., էջ 74:

5 Տե՜ս Miller E. Donald; Lorna Touryan Miller, Survivors: An Oral History of the Armenian Genocide, The USA, University of California Press, 1999, pp.158-160.

536 Ցեղասպանությանը հայերի արձագանքի և դրդապատճառների մասին տե՜ս Սահակյան Հ., Հայոց ցեղասպանության հիշողությունը սոցիալ-պատմական առանցքային

իրադարձությունների համատեքստում, «Ցեղասպանությունը հասարակագիտական

վերլուծությունների կիզակետում», հոդվածների ժողովածու, խմբ. Մկրտիչյան Ա., Երևան, ԵՊՀ հրատ., 2015թ. էջ 41-47, Մելքոնյան Ա., Հայոց ցեղասպանությունը վերապրածների տրավմայի նկարագրման փորձ, Արևելագիտության հարցեր, VIII, խմբ. Գ. Մելիքյան, Երևան, 10.12.2014, էջ 237-241, Գարագաշեան Մ., Ցեղասպանության հոգեցնցումն ու ազգային ինքնությունը, Հոգեբանական վերլուծություն, Երևան, 2006թ., էջ 52-53, 58-70:

234

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ձևով»: Ընդ որում, «կոլեկտիվ հիշողությունն ակտիվ անցյալն է, որը ձևավորում է մեր ինքնությունները»537: Ուստի պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը դիտարկում ենք որպես հայկական ինքնության բաղադրիչ։

1960-ականների լիբանանահայ մամուլի հրապարակումները վկայում են, որ ցեղասպանության մասին հիշողությունը տրավմատիկ բնույթ ունի հայերի համար: Ուսումնասիրվող «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» ու «Նայիրի» պարբերականները, մշտապես արծարծելով ոճրագործության թեման, հայության կոլեկտիվ հիշողության փոխանցողներն են դարձել։

Մամուլն արտացոլել է 1960-ականների իրականությունը, երբ հիմնախնդրի ձևակերպումը զգայական, ողբերգականից փոխվել է առավելապես դեպի պահանջատիրական, գործնական քայլերի կամ առնվազն դրանց պահանջի ձևակերպման։

Հրապարակումներն ընթերցելիս կարելի է նկատել, որ որոշակիորեն փոխվել է անցյալի հանդեպ մոտեցումը։ Զոհի հոգեբանության մեջ մնալու փոխարեն հայ համայնքներում անցում է կատարվել դեպի պահանջատիրություն։ Աշխարհի ժողովուրդներին ոճրագործության մասին հայտնելով՝ նրանց ապրումակցումը զգալու հոգեբանական պահանջի կողքին գործնական պահանջատիրություն է առաջացել՝ միջազգային ճանաչում, դատապարտում, հատուցում (հողերի, ունեցվածքի վերադարձ)։ Լիբանանի հայ մամուլը շրջանառել է հղացքը, որ համայնքի անդամների ինքնության ակունքներում ցեղասպանության տրավման է, բայց արդեն պահանջատիրության տեսլականով։ Ըստ էության, պահանջատիրությունը դառնում է շարժիչ ուժ Սփյուռքում ապրող հայի համար, ինքնությանը հավատարիմ ապրելու ուրվագծված ուղի։ Ինչպես բնորոշում է Կ. Դալլաքյանը, «Հայ դատի հետապնդման գործը բազմաթիվ մարդկանց, որոնք կարծես վաղուց ուծացել էին, վերադարձրեց իրենց ազգային արմատներին, դարձավ Սփյուռքի ազգային գոյապահպանության և ազգային կեցության խթանիչ ու երաշխիք' միաժամանակ»537 538։

Այս փոփոխությունը նախադրյալներ է ունեցել։ Լռությունը խզվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Հայկական հարցի լուծման պահանջով ակտիվ գործունեություն են ծավալել Սփյուռքի տարբեր համայնքներում ստեղծված ազգային խորհուրդները539։ Նպաստել է նաև «ցեղասպանություն» հասկացության շրջանառումը Ռաֆայել Լեմկինի կողմից և 1948թ.-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը540։ Ավելի ուշ' 1968թ.-ի նոյեմբերի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է նաև «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան541։ Իսկ Կիպրոսի հարցում Թուրքիայի ծավալած

537 Մարության Հ., Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ, Երևան, 2006թ., էջ 19, էջ 24:

5 8 Դալլաքյան Կ., Հայ սփյուռքի պատմություն, Երևան, 2004թ., էջ 150-151:

539 Տե՜ս Մելքոնյան Ք., Սփյուռքահայությունը և հայկական հարցի լուծման խնդիրը (19451947 թթ), «Պատմաբանասիրական հանդես», № 2, 2010, Երևան, էջ 41-51:

40 Տե՜ս Պողոսյան Ն., Ռաֆայել Լեմկինը և Հայոց ցեղասպանության թեման, 08.11.2017, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի պաշտոնական կայք. http://www.aenocide-museum.am/arm/08.11.2017-Lemkin.php 31.05.2020թ.:

541 Տե՜ս https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75845 07 06 ?0?0թ ինչպես նաև Սարգսյան Ն., Ցեղասպանությունը և միջազգային իրավունքը, «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր», №10-11, էջ 59:

235

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

գործընթացների հետևանքով լարվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները542: Մեծ ազդակ են դարձել Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի ժամանակ հողերի վերադարձի պահանջով երևանյան ցույցերը, այնուհետև Խորհրդային Հայաստանում զոհերի հիշատակին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամայիրների կառուցումը։

Զոհից պահանջատեր կարգավիճակի փոփոխության լուսաբանումը Լիբանանի հայ մամուլում

1960-ական թվականներին թերթերում գերակշռում է Հայոց ցեղասպանության թեմային պահանջատիրական ոգով անդրադարձը։ Ընդ որում, հոդվածագիրները հստակ գործողություններ են առաջարկում՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի բանաձևով առաջնորդվելու, միջազգային հանրությանը ներգրավելու, օտարալեզու հրապարակումներով թրքական քարոզչությանը հակազդելու, կողոպտված ունեցվածքը հետ պահանջելու

նախաձեռնությունների վրա և զուգակցելով Իսրայելին Գերմանիայի հատուցման օրինակով543։

Ընդհանուր այդ փոփոխությունը, այդուհանդերձ, ունի իր բազմերանգությունը։ Պահանջատիրությունը թերթերից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում և ժամանակային տարբեր ցուցիչներով։ Կուսակցական մամուլն առաջնորդվում է՝ գաղափարախոսական կողմնորոշիչներից ելնելով։ Այսինքն՝ պահանջի ձևաչափն ու տեմպը տարբեր են։

Մասնավորապես ցեղասպանության խնդրի շուրջ փոխակերպման համատեքստում կարևոր գործոն է հողը։ Եթե «Ազդակ»-ը պահանջը ձևակերպում է այսպես՝ «Հողերի վերադարձ իրական տիրոջը՝ հային, և ազատ, անկախ, միացյալ Հայաստանի ձևավորում», ապա «Արարատ»-ը, «Զարթոնք»-ը, մասամբ նաև «Նայիրի»-ին՝ «Հողերի միացում Խորհրդային Հայաստանին»։

Այսպիսով՝ թեև Հայոց ցեղասպանության հարուցած տրավմայի նկատմամբ թերթերի և նրանց կուսակցությունների ու համակիրների դիրքորոշումները տարբեր են, սակայն ինքնության մեկնաբանման ելակետը նույնն է. «Ցեղասպանությունից ազատված հայ ենք, ցեղասպանությունը կերտում է մեր ինքնությունը»։ Տարբեր են ընդհանուր նպատակին հասնելու պատկերացումները. «Մեր ապավենը Խորհրդային Հայաստանն է-Խորհրդային Հայաստանը չէ»։

Պահանջատիրությունը «Զարթոնք»-ում

«Զարթոնք»-ի ուղեգծում Հայոց ցեղասպանության պահանջատիրության ճիգերի մեջ կարևոր գործոն է վերագրվում Խորհրդային Միությանը: Թերթը հարցը դիտարկում է աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում՝ ԱՄՆ, Թուրքիա, Չինաստան, Ֆրանսիա և այլ երկրների հետ ԽՍՀՄ հարաբերություններն ու շահագրգռությունները,

Տե՜ս Մելքոնյան Ք., Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը 1960-ական թթ. երկրորդ կեսին, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ». XXXI, խմբ. խորհուրդ՝ Ռ. Ա. Սաֆրաստյան և ուրիշ., Երևան, «Գիտություն» հրատ., 2018, էջ 108-113:

43 Տե՜ս Անդրէասեան Ա., Հայկական դատին նոր հանգրուանը, Զարթօնք, Բեյրութ,1967թ., սեպտեմբերի 8, 9, 10, 12, թիվ 287, 288, 289 և 290, «Ցեղասպանութեան հարցը», Ազդակ, Բեյրութ,1967թ., հունվարի 25, թիվ 273, Թաշեան Բ., Վեցերորդ յօդուածը, Ազդակ, Բեյրութ, 1967 թ., փետրվարի 15, թիվ 290, Խաթանասեան Ե., Ի՞նչեր կրնանք ընել, Ազդակ, Բեյրութ,1968թ, մարտի 20, թիվ 14, «Այցելութեան մը առթիւ», Արարատ, Բեյրութ, 1965թ., փետրվարի 13, թիվ 80, Ծառուկեան Ա., Յարգալիր խօսք ի պատասխան հայ կաթողիկէ պատրիարք ամենապատիւ Ի. Պաթանեանի ճառին ապրիլ 24ի առիթով, Նայիրի, Բեյրութ, 1965թ., մայիսի 16, թիվ 1:

236

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԽՍՀՄ-ից Թուրքիայի վախը, ինչպես նաև փոքր ազգերի և մեծ տերությունների ուղեգծերի ներդաշնակությունը հաշվի առնելով544։

«Զարթոնք»-ի վերլուծականներում կարե[ի է նկատել, որ ԽՍՀՄ գործոնի կարևորումը ոչ թե անվերապահ հավատի դրսևորում է, այլ որոշ իրողությունների տրամաբանական համադրում545։

Ընդ որում, «Զարթոնք»-ում ցեղասպանության տրավմայի հաղթահարումը պահանջատիրության միջոցով հստակ ուղեգիծ ունի՝ միայն արևմտահայ հողային իրավունքների հատուցում և մեկ թիրախ՝ Թուրքիա546։ Այսկերպ թերթը հակադրվում է «Ազդակ»-ի և ՀՅԴ ուղեգծին, որի հետ շարունակական բանավեճի մեջ է։

«Զարթոնք»-ը հակադրվում է ՀՅԴ-ի' «միացյալ, անկախ Հայաստանի» երազին՝ ընկալելով իբրև Հայաստանի անջատում ԽՍՀՄ-ից և միացում Թուրքիայից «նվեր առնված» հայկական մարզերին547 548:

«Զարթոնք»-ում նկատելի է ցեղասպանության տրավմայի հաղթահարում նաև պետականություն ունեցող հայրենիքի մի մասի հզորացմամբ և այնտեղ հայության՝ գործելու և առաջադիմելու հնարավորությամբ։ Թերթում ինքնության կարևոր բաղկացուցիչ կազմող հարցը դիտարկելիս լացն ու ողբը փոխարինվում են ապահով ներկայով, լուսավոր ապագայի տեսիլքով և դրան հասնելու ջանասիրությամբ. «Ահա թէ ինչու Ապրիլեան Եղեռնի մեր սուգին կը միախառնուի ու կը տիրապետէ նաեւ Մահը յաղթահարած եւ Կեանքը վերջնականօրէն նուաճած ըլլալու հպարտութիւնը»548։

Ըստ էության, «Զարթոնք»-ում հողի պատկերացումը տեղավորվում էր տվյալ ժամանակում Խորհրդային Հայաստանի պետական տարածքում, իսկ հողի հանդեպ իրավունքը' երկրի իշխանության ձեռքերում։

Պահանջատիրությունը «Արարատ»-ում

«Արարատ»-ում ցեղասպանության տրավմայի փոխակերպումը փոխկապակցվում է հզոր ԽՍՀՄ-ի մաս կազմելու և մեծ տերության օգնությամբ, ինչպես նաև ժողովուրդների բարեկամությամբ հարցը լուծելու գաղափարի հետ։ Թերթը զոհի կարգավիճակի հաղթահարումը տեսնում է Խորհրդային Հայաստանի գոյության, զարգացման, պետական քաղաքականությամբ առաջնորդվելու, ապագա ամբողջական Հայաստանը ներկա հանրապետության հիմքով ձևավորելու և Սփյուռքի հայերի հայրենադարձության մեջ549 550։ Հայերի մեծ երազի իրագործման գլխավոր արգելք է դիտարկվում «միջազգային յետադիմութիւնը եւ կայսերապաշտութիւնը» կամ «կայսերապաշտ Արեւմուտքը»550։ Ավելին' Հայ դատի լուծումը կապվում է աշխարհի

4 Տե՜ս Անդրէասեան Ա., Հայկական դատին նոր հանգրուանը, Զարթօնք, Բեյրութ, 1967թ, օգոստոսի 29, սեպտեմբերի 1, 2 և 3, թիվ 278 և 281, 282, 283:

545 Թերթում Մոսկվայի դիրքորոշման գնահատականը տե՜ս Անդրէասեան Ա., Հայկական դատին նոր հանգրուանը, Զարթօնք, Բեյրութ, 1967թ., սեպտեմբերի 2 և 5, թիվ 282 և 284:

546 Տե՜ս Անդրէասեան, Ա., Հայկական դատին նոր հանգրուանը, Զարթօնք, Բեյրութ, 1967թ, օգոստոսի 26, թիվ 276:

547 Տե՜ս Արմէն Ե., Ակնարկ' դէպքերու ոգիին վրայ, Զարթօնք, Բեյրութ, 1967թ, սեպտեմբերի 21, 22, 23, թիվ 298, 299 և 300:

548 «Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցիչ Մեթր Հ.Սեդրակեանի խօսքը», Զարթօնք, Բեյրութ, 1965թ., ապրիլի 28, թիվ 175:

549 Տե՜ս Խմբ., Լաւագոյն հաւատարմութիւնը, Արարատ, Բեյրութ, 1967 թ., ապրիլի 22, թիվ 138, Խմբ., ապրիլ 24-ը եւ մեր ժամանակակից ազգային առաջադրանքները, Արարատ, Բեյրութ, 1960թ., ապրիլի 24, թիվ 139:

550 Տե՜ս «Ընկ. Յ. Կուժունիի ելոյթը Ռատիօ Արմենիա-յէն», Արարատ, Բեյրութ, 1967թ., ապրիլի 26, թիվ 140, Խմբ., Հնչակեան կուսակցութեան 80ամեակին 80 երիտասարդներ մտան կազմակերպութեան շարքերը, Արարատ, Բեյրութ, 1967թ., մայիսի 27, թիվ 166, Խմբ., Հնչակեան ազգ. քաղաքականութիւնը անշեղ կը մնայ, Արարատ, Բեյրութ, 1965թ., փետրվարի 12, թիվ 79:

237

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

առաջադիմական, խաղաղասիրական ու ընկերավարական ուժերի հաղթանակի հետ551, այդ թվում՝ Թուրքիայում ընկերային բարեշրջման հետ552, ինչը Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության քաղաքական ուղեգծի ու համոզմունքի արտացոլումն է։

Թերթում նկատելի է նաև հեղափոխական պայքարի չմարող ոգի, քանի որ ինքնության մեջ ցեղասպանության տրավման հաղթահարելու «Արարատ»-ի ընտրած ուղին հափշտակված իրավունքների վերականգնման համար պայքարն է։ Ընդ որում, այդ պայքարը հայ ժողովրդի իրավունքների վերականգնումից վերաճում է ճնշված այլ ազգերի իրավունքների վերականգնման համար պայքարի՝ մինչև համայնավարության, սոցիալական արդարության վերջնական հաղթանակը։ Մտահոգության կենտրոնում են, օրինակ, արաբական երկրների, Հունաստանի, Կիպրոսի, Վիետնամի ժողովուրդները553։ Ըստ էության, թերթում հայկական ինքնությանը սոցիալիզմի տարրեր են հաղորդվում։

«Զարթոնք»-ի նման «Արարատ»-ը ևս հակադրվում է «միացյալ, անկախ «Հայաստան» բանաձևին, փոխարենը, որպես ազգային տեսլական, առաջարկում է «միացյալ, ամբողջական և ընկերավարական Հայաստանը554»։

Հատկանշական է, որ «Արարատ»-ի էջերում ընդգծվում է պնդումը, որ «Հայկական դատ» ընդհանուր իմաստով գոյություն չունի, կա միայն Արևմտահայ դատ, քանի որ 1920թ.-ին Հայաստանի արևեյյան մասի դատը լուծվել է Խորհրդային Հայաստանի

կազմավորմամբ555։

Պահանջատիրությունը «Ազդակ»-ում

Ցեղասպանության տրավմայի հանդեպ պահանջատիրական կեցվածքն «Ազդակ»-ն արտահայտում է հողային հարցի լուծման և միացյալ, ազատ, անկախ Հայաստանի կերտման սկզբունքով' Սևրի դաշնագրի համաձայն: Թերթում հողի պատկերացումը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի' այդ ժամանակվա վարչական սահմաններից: Հայկական այդ պետության գոյությամբ պետականության

վերականգնման հարցը և Հայ դատը լուծված չի համարում, ազգը պետք է ունենա սեփական անկախ պետականություն, ազատ հայրենիք։ Հատկանշական է, որ ցեղասպանության տրավման պահանջատիրությամբ հաղթահարելու «Ազդակ»-ի բանաձևում ընդգծվում են Հայաստանի ազգային ու քաղաքական ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը556։ «Ազդակ»-ն առավելապես առաջ է տանում Հայ դատը ՄԱԿ-ի ատյանում քննարկելու գաղափարը557 և բացառում է հողերի

551 Տե՜ս «Ընկեր Ժիրայր Նայիրիի ճառէն հատուած մը», Արարատ, Բեյրութ, 1967 թ., մայիսի 5, թիվ 147:

552 Տե՜ս Խմբագրական, Հնչակեան ազգ. քաղաքականութիւնը անշեղ կը մնայ, Արարատ, Բեյրութ, 1965թ., փետրվարի 11, թիվ 78:

553 Տե՜ս Խմբագրական, Արաբ ժողովուրդին հետ... ոչ թէ խօսքով, այլ գործով ու պայքարով, Արարատ, Բեյրութ, 1967թ., հունիսի 3, թիվ 172, Խմբագրական, Մամոգը' իր առաքելութեանը բարձրութեան վրայ, Արարատ, Բեյրութ, 1967թ., հուլիսի 18, թիվ 210, «Ընկեր Ժիրայր Նայիրիի ճառէն հատուած մը», Արարատ, Բեյրութ, 1967թ., մայիսի 5, թիվ 147:

554 Տե՜ս Խմբագրական, Հնչակեանութինւը բացճակատ պատմութեան առջեւ, Արարատ, Բեյրութ, 1967թ., հունիսի 15, թիվ 182, «Հնչակեան կուսակցութեան 80ամեակին 80 երիտասարդներ մտան կազմակերպութեան շարքերը», Արարատ, Բեյրութ, 1967թ., մայիսի 27, թիվ 166:

555 Տե՜ս Ժամկոչեան Հ., Տեսակէտներ Հայ դատի հետապնդման շուրջ, Արարատ, Բեյրութ, 1965թ., փետրվարի 18, թիվ 84:

556 Տե՜ս Ատրուշանեան, Հայութեան պահանջը «ՄԱԿ»-էն եւ մեծ ու փոքր պետութիւններէն, Ազդակ, Բեյրութ, 1968թ., ապրիլի 26, թիվ 44:

557 Տե՜ս Փորթուգալեան Վ., Մարդկութեան դէմ ոճիրները անժամանցելի են, «Ազդակ», Բեյրութ, 1965թ., փետրվարի 17, թիվ 293 և ապրիլի 14, թիվ 35, Հրանտ-Սամուէլ, Անընդհատ եւ անվհատ, Ազդակ, Բեյրութ, 1968թ., մայիսի 20, թիվ 63:

238

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

միավորումը Խորհրդային Հայաստանին: Ի տարբերություն մյուս թերթերի' ԽՍՀՄ-ին մեծ կշիռ չի վերագրում ցեղասպանության հարցում հայերի դիրքերից հանդես գալու առումով՝ ընթերցողներին պարբերաբար հրամցնելով Թուրքիայի հետ

հարաբերությունների նրբերանգները558։ Ավելին՝ պահանջում է հայկական ներքին գավառների (Լոռի, Նախիջևան, Ղարաբախ, Ախալքալաք) վերադարձ Հայաստանին559: Թերթը խորհրդանշական կապ է ստեղծում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության, ապա 1918թ.-ի Սարդարապատի ազատամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման և ապագայում Հայ դատի լուծման միջև: Այսինքն' թերթը ցեղասպանության տրավմայի հաղթահարման և վերջնարդյունքում Սևրի դաշնագրով միացյալ, ազատ, անկախ Հայաստանի կերտման ճանապարհին պահանջատիրական կեցվածքի ձևավորման ակունք ու առանցք է դարձնում 1918թ.-ի հերոսամարտերն ու հատկապես պետականությունը: Դա է գուցե պատճառը, որ զուգորդումները թերթում նոր լիցք են ստանում հոբելյանական հիշատակումների ժամանակ' ընթերցողների համար պահանջատիրական ոգու ամրապնդման և քաղաքական ուղղորդման նպատակով560: «Ազդակ»-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ դատի

պահանջատիրությունը հետապնդելու առաքելությունը վստահում է նոր սերնդին: Հիմքում դնում է այն տրամաբանությունը, որ նոր սերունդն անկողմնակալ մոտեցմամբ ուսումնասիրում ու ճանաչում է իր ազգի պատմությունը, հետևաբար կարող է ոչ թե զգայական մակարդակում, այլ փաստերով ներկայացնել Հայկական հարցն օտարներին561:

Հաստատագրելով հայ ժողովրդի պահանջատիրության գործում փաստական նյութի կարևորությունը՝ պարբերականը փորձում է գույքագրել հայերին պատճառված նյութական վնասը՝ ուրվագծելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիայի առջև դրվելիք պահանջները562:

Պահանջատիրությունը «Նայիրի»-ում

«Նայիրի»-ին անմասն չի մնում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումից: Այստեղ առավելապես տեղ են գտել գրական ստեղծագործությունները, դրանց գրախոսականները, պատմական նկարագրությունները, ականատեսների վկայությունները կամ դրդապատճառների վերլուծությունները563: Ցեղասպանության

558 Մանրամասները տե՜ս Ավագյան Գ., Հայ դատի խնդիրները ՀՅԴ «Ազդակ» պարբերականում Հայոց ցեղասպանության 50-ամյակին ընդառաջ, ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 1.4 (21), Երևան, 2017 թ., էջ 337-338:

559 Տե՜ս «Յանուն արդարութեան», Ազդակ, 1968թ., օգոստոսի 26, թիվ 148:

560 Ցեղասպանության տրավման պահանջատիրությամբ հաղթահարելու «Ազդակի» բանաձևում պատմական առանցքային թվականների սիմվոլիկան հատկապես արտահայտված է 1968թ., բացառիկում («Ազդակ բացառիկ. Յիսնամեակ Հայաստանի Հանրապետութեան», Բեյրութ, 1968թ., թիվ 70):

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

561 Տե՜ս Արմեն Ազատի, Հայ դատը եւ հայ երիտասարդութիւնը, Ազդակ, Բեյրութ, 1965թ., փետրվարի 3, թիվ 281, Եւրոպացի, Բայց, ո՞ր ազգը, մարտի 31, թիվ 23, Քաջարենց Հ., Փաստագիրք Եղեռնին հայոց, Ազդակ, Բեյրութ, 1965թ., փետրվարի 12, թիվ 289, Խմբագրական, Ուղիղ ճամբու վրայ, Ազդակ, Բեյրութ,1968թ., փետրվարի 28, թիվ 303:

562 Տե՜ս Տասնապետեան Հ., Ճարտարապետական եղեռնը, Ազդակ, Բեյրութ, 1965թ., ապրիլի 26, թիվ 43, Ղազարեան Գ. Հայկազն, Թուրք պատասխանատուները, Ազդակ, Բեյրութ, 1965թ., ապրիլի 26, թիվ 43, «Թուրքիոյ հայկական նահանգները», Ազդակ, Բեյրութ, փետրվարի 1, թիվ 279, Ղազարեան Գ. Հայկազն, «Թրքական ցեղասպանութիւնը եկեղեցական ճակատի վրայ», Ազդակ, Բեյրութ, հունվարի 25, թիվ 273:

563 Տե՜ս Բինոն Ռ., Հայերու բնաջնջումը, Նայիրի, Բեյրութ, 1961թ., օգոստոսի 6, 13, 20, 27, թիվ 14, 15, 16, 17, «Իզմիրի աղէտը», «Կարսի անկումը», «Տէր Զօրէն մինչեւ Երեւան» և այլ

239

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

մասին հանդիպում են ինչպես լուծման տարբերակների քննարկումներ, այնպես էլ հուզական մտորումներ: Օրինակ' տրավմայի հաղթահարումը հյուսվում է

քրիստոնեական հավատի, սիրո և ներողամտության սկզբունքներով, իսկ հատուցման իրավունքն Աստծուն է վերապահվում564։

Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ «Նայիրի»-ում Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ քաղաքական լուծման քարտեզագրումների փոխարեն գերակշռում են մտավորականության և հատկապես Սփյուռքի ներուժի արդյունավետ

օգտագործմանը վերաբերող հրապարակումները։ Կարելի է ասել՝ թերթը մտածողության դաշտում հարցի հոլովումն է դիտարկում, ոչ թե հողային պահանջատիրության կերպերի մեջ խորանում։

Կարևորվում է Հայոց ցեղասպանության մասին ամենատարբեր ծանրակշիռ հրատարակություններով ամբողջ աշխարհին իրազեկելը565։ «Նայիրի»-ի էջերում մտավոր ներուժը համակարգված օգտագործելու գաղափարը քանիցս արտահայտվում է նաև հստակ ուղեգծերի մատնանշմամբ։ Այդպիսին է Հայկական հարցերի ուսումնասիրման և հրատարակչական կենտրոն ձևավորելու, համախմբված հետազոտություններ կատարելու և օտար լսարանին ժամանակակից եղանակներով հաղորդակից դարձնելու առաջարկը566 567։

«Նայիրի»-ն ևս առաջ է տանում ցեղասպանության տրավման

պահանջատիրությամբ հաղթահարելու ուղեգիծը։ Ավելին՝ ուղիղ կապ է տեսնում հայության կորցրած իրավունքների վերականգնման և Սփյուռքի գոյության միջև. «Ապրիլեան Եղեռնի հետեւանքով հայ ժողովուրդէն խլուած իրաւունքներու դատը կը հանդիսանայ Սփիւռքի եւ կամ համայն հայ ժողովուրդի գլխաւորագոյն նպատակակէտը եւ գոյատեւման հիմնական ազդակը»567։ Հետևաբար թերթն առաջարկում է հայերի իրավունքների դատը համահայկական ժառանգության ու գաղափարախոսության վերածել։ Ապատիկ վիճակը համարում է Սփյուռքի հայության ինքնության անմիջական սպառնալիք։

Ուշադրության են արժանի Հայոց ցեղասպանության տրավմայի հոգեբանական վերլուծությունները։ Թերթի որոշ հրապարակումներում կարելի է նկատել այն ենթատեքստը, որ ցեղասպանության տրավման սերունդների ենթագիտակցության մեջ խորը դաջվածք է առաջացրել' ձևավորելով կոտորվողի, վախկոտի, մուրացիկի և որբի կերպարները։ Եվ դրան նպաստել է հենց հայ և օտար մամուլը' ողբալի պատմություններով։

Թերթը փորձում է բացահայտել նաև տրավմայի հոգեբանական պատճառի ու հաղթահարման ծածկագիրը' համեմատելով հայի և թուրքի լոզունգները568։

«Նայիրի»-ն հակված է ցեղասպանության տրավմայի հաղթահարումը տեսնել Խորհրդային Հայաստանի բարգավաճման և Սփյուռքի հայության համար իրական հայրենիքի դարպասների բացման եղանակով։ Ոճիրին հակադրվում են 50 տարիների

հրապարակումներ, «Նայիրի բացառիկ», Բեյրութ, 1968թ., թիվ 45-50, Սիրունի Յ. Ճ., Եղեռնը եւ իր խոստովանութիւնը, Նայիրի, Բեյրութ, 1967 թ., ապրի[ի 30, թիվ 49:

564 Տե՜ս Յակոբեան Ժ., Թուղթ առ անհաւատս հայ քրիստոնեայ ազգին, Նայիրի, Բեյրութ, 1963թ., հոկտեմբերի 27, թիվ 23:

565 Տե՜ս Թիւթիւնճեան Խ., «Հայկական ջարդերը», Նայիրի, Բեյրութ, 1961թ., օգոստոսի 6, թիվ14ւ 66

Տե՜ս Սեւակ Մ. Կ., Որոնումներ Սփիւռքի ապագային շուրջ, Նայիրի, Բեյրութ, 1967 թ., մայիսի 7, թիվ 50:

567 Սեւակ Մ. Կ., Որոնումներ Սփիւռքի ապագային շուրջ, Նայիրի, Բեյրութ, 1967թ., ապրի[ի 30, թիվ 49:

68 Նեմեսիս, Մենք եւ թուրքերը, Նայիրի, Բեյրութ, 1967թ., նոյեմբերի 12, նոյեմբերի 19, դեկտեմբերի 3, թիվ 23, թիվ 24, թիվ 26:

240

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ձեռքբերումները Խորհրդային Հայաստանում և հայրենիքի հետ Սփյուռքի կապի սերտացումը: Շաբաթաթերթը, արձանագրելով Խորհրդային Հայաստանի

ղեկավարության մոտեցման փոփոխությունը՝ բարձրաձայնելու ցեղասպանության մասին, վստահ է, որ «Հայաստանի Համայնավար իշխանութիւնը տէրն է ազգային մտահոգութիւններուն եւ ոտնահարուած իրաւունքներուն»569:

Շաբաթաթերթը երբեմն անկեղծ «զրուցում է» ընթերցողների հետ՝ պախարակելով Սփյուռքում Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայ դատի հետապնդման հարցում անգործությունը, անմիաբանությունը և կուսակցություններից կախվածությունը։ «Նաիրի»-ն, դե յուրե չլինելով որևէ կուսակցության խոսափող, իր էջերում արտացոլում է ազգային կարևորագույն հարցի լուծումը կուսակցական գզվռտոցների հարթակի վերածելու Սփյուռքյան երևույթը570։

Եզրակացություն

Լիբանանի հայ մամու[ի՝ 1960-ական թվականների հրապարակումներն ուսումնասիրելիս ընդհանուր պատկեր է ստեղծվում, որ Հայոց ցեղասպանության տրավման Սփյուռքում հայության որոշակի միասնականությունն է ապահովում։ Եվ այդ միասնականությունը, ցավի արտահայտումը միագիծ տանում են բոլոր թերթերը։ Մինչդեռ վերաիմաստավորման, տրավմայի հետևանքները պահանջատիրության փոխակերպելու փորձերում, երբ թերթերը հոլովում են ազգային դատի լուծման թնջուկը, խոսում են միմյանց անհասկանալի ու մերժելի լեզվով։ Հետապնդման եղանակների մեջ անմիաբանությունն է դրոշմված։ Ընդ որում, կուսակցական թերթերից յուրաքանչյուրը չի խուսափում միասնականության գաղափարի ֆետիշացումից, սակայն շտապում է մեղադրել հակառակորդին։

Այդուհանդերձ, որքան էլ ձևաչափային տարբերություններ կային թերթերի պահանջատիրական պատկերացումներում, բոլորի խորքային էությունը նույնն է՝ տրավմայի հաղթահարում։ Այդ ճանապարհին բավական հստակ քաղաքական պահանջատիրություն է դրսևորվում՝ հափշտակված հողի, գույքի վերադարձ, հատուցում, որի հիման վրա՝ աշխարհասփյուռ հայության միավորում։ Մի դեպքում՝ ազատ, անկախ պետության, մյուս դեպքում՝ արդեն գոյություն ունեցող պետության կազմում։

Այս մոտեցումները ըստ էության, Սփյուռքում հայերի ինքնության կողմնորոշիչներն ու բնական շարժն են ապահովում, ինքնության դրսևորում և ինքնության ճգնաժամի հաղթահարման ուղի են։ 1960-ական թվականների թերթերի օրինակով կարելի է եզրակացնել, որ Սփյուռքում ապրող հայը իրեն նույնացնում է այն խմբի հետ, որը կիսում է ցեղասպանության տրավման և այն հաղթահարելու պահանջատիրական սկզբունքը։ Պարզապես ենթաինքնության նուրբ արտահայտում է դառնում պահանջատիրության ուղիներից մեկի կամ մյուսի ընտրությունը։

Հատկանշական է, որ ցեղասպանության տրավմայի հաղթահարումը զուգորդվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև հատուցման պահանջով և Հայ դատի վերջնական լուծման ակնկալիքով։ Եվ դրանք սերտաճած են արտահայտվում հրապարակումներում։ Ցեղասպանությունը չի դիտարկվում առանձին, անջատ երևույթ, այլ հայոց պահանջատիրության տրամաբանական, անբաժան օղակ։ Զոհի հոգեբանության հաղթահարումը ոչ թե միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այլ նաև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմամբ է ներկայացվում։ Եվ հաղթահարման այդ ողջ ընթացքը կամ տրավմայի հանդեպ բռնած դիրքն ու

569

570

Թիւթիւնճեան Խ., Ամեն ինչ սեւ չէ..., Նայիրի, Բեյրութ, 1966թ., ապրի[ի 24, թիվ 50:

Տե՜ս Սրապեան Ա., Յիսնամեակէն ի՞նչ մ՛նաց, Նայիրի, Բեյրութ, 1966թ., հունիսի 5, թիվ

1-2:

241

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ձևակերպումը Սփյուռքի հայության ինքնության հիմնախնդրի բանաձևումն է, որն արտացոլվում է թերթերում։

THE TRAUMA OF ARMENIAN GENOCIDE AS AN ISSUE OF ARMENIAN NATIONAL IDENTITY (ON THE EXAMPLE OF ARMENIAN PRESS OF LEBANON IN THE 1960S)

GAYANE AVAGYAN

The State Revenue Committee of the RA,

Information and Public Relations Division, Employee;

Ph.D. Student, Yerevan State University, Faculty of Journalism,

Yerevan, Republic of Armenia

The goal of the article is to substantiate that the Lebanese Armenian press defines the identity of the Armenian living in Diaspora through the trauma of Armenian Genocide. To pose that newspapers with opposite ideologies have a common position- genocide and trauma overcoming are unifying factors for Armenians.

Our objective is to clarify what transformation underwent the Genocide trauma on the pages of the press in the 1960s from getting rid of the mold of a victim mentality to the formulation of the right of demand. We have tried to understand what is emphasized by newspapers when they consider the individual and collective memory about massacres in the context of Armenian identity. We have revealed the position proposed by each newspaper to the fundamental issue and to the different formats in formulating the right of demand.

In the course of the study modern research methods of journalism, comparative analysis, historical and comparative methods, content analysis and generalization was applied.

As a result of the study we concluded that, while referring to the trauma caused by the Genocide, the Armenian press in Lebanon in the 1960s, formulated the identity of Armenians living in Diaspora, also outlined how to overcome the victim mentality through the right of demand.

We have established that each newspaper sees the fulfillment of the general goal in a different format and time scale. There is no unanimity between newspapers on how they see the right of demand.

Key words: Armenian Genocide, trauma, memory, right of demand, victim mentality, identity, Diaspora, press, Lebanon.

242

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ТРАВМА ГЕНОЦИДА АРМЯН - КАК ФУНДАМЕНТАЛЬНЫЙ ВОПРОС НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ (НА ПРИМЕРЕ АРМЯНСКОЙ ПРЕССЫ ЛИВАНА 1960-ых ГОДОВ)

ГАЯНЕ АВАГЯН

сотрудница отдела информации и связи с общественностью Комитета государственных доходов РА, аспирантка факультета журналистики Ереванского государственного университета, г .Ереван, Республика Армения

Цель статьи - доказать, что в армянской прессе Ливана национальное самосознание армянина, живущего в Диаспоре, формируется через травму Геноцида;. показать, что газеты, проводящие другую, противоположную идеологию, имеют общую позицию, которая заключается в том, что геноцид и преодоление травмы являются для армян объединяющими факторами.

Нашей задачей является выяснить, какую трансформацию прошла на страницах прессы травма геноцида как проблема национальной идентичности: от избавления от психологии жертвы до возможности формулирования требований. Мы пытались понять, как именно газеты акцентируют индивидуальную и коллективную память о трагических событиях в контексте армянской идентичности, а также выявили позицию каждой газеты по основному вопросу и рассмотрели различные форматы формулирования требования возмещения.

В ходе исследования мы применяли современные исследовательские методы журналистики, сравнительный анализ, методы исторического изучения и сопоставления, анализ содержания, обобщение.

В результате исследования мы пришли к выводу, что в статьях о травме, вызванной Геноцидом армян, армянская пресса Ливана 1960-ых годов формулирует идентичность армян Диаспоры, а также определяет путь преодоления психологии жертвы через требование возмещения. Мы установили, что каждая газета по-своему представляет формат и временные вехи реализации общей цели, но между ними нет согласия относительно способов требования возмещения.

Ключевые слова: Геноцид армян, травма, память, требование возмещения, психология жертвы, идентичность, Диаспора, пресса, Ливан.

243

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.