Научная статья на тему 'ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՓՈՐՁԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ "ԿԸ ԽՆԴՐՈՒԻ... ԽԱՉԱՁԵՒԵԼ" ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ'

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՓՈՐՁԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ "ԿԸ ԽՆԴՐՈՒԻ... ԽԱՉԱՁԵՒԵԼ" ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
83
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Սիմոն Սիմոնյան / երգիծանք / թատերգություն / հայոց պատմություն / պատմափիլիսոփայություն / SIMON SIMONIAN / SATIRE / DRAMATURGY / ARMENIAN HISTORY / PHILOSOPHY OF HISTORY / СИМОН СИМОНЯН / САТИРЫ / ДРАМАТУРГИЯ / ИСТОРИЯ АРМЕНИИ / ФИЛОСОФИЯ ИСТОРИИ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մարության Թեհմինա

Վերջին տասնամյակներին հայ գրականագիտությունը թեև զգալի տեղ է հատկացրել սփյուռքահայ գրողների երկերի քննությանը, այդուհանդերձ ուսումնասիրության շրջանակից գրեթե դուրս է մնացել լիբանանահայ նշանավոր արձակագիր, հրապարակախոս, խմբագիր Սիմոն Սիմոնյանի գրական հարուստ ժառանգությունը, որը բազմազան է ոչ միայն ժանրային ու բովանդակային ընդգրկումով, այլև երգիծանքի դրսևորման տարատեսակ ձևերով: Հոդվածի նպատակն է Սիմոնյանի գեղարվեստական մտածողության մեջ երգիծանքի դրսևորման ձևերի վերհանումով արժևորել «Կը խնդրուի… խաչաձեւել» երկի ժանրային, կառուցվածքային, գաղափարագեղագիտական առանձնահատկությունները, որով էլ պայմանավորված է հոդվածի արդիականությունը: Մեր խնդիրն է ներկայացնել ու վերլուծել Սիմոնյանի «Կը խնդրուի…խաչաձեւել» երկը՝ հայոց պատմության երգիծական պատկերման գաղափարական շեշտադրումով: Ուսումնասիրվող նյութի խնդրով ու նպատակով պայմանավորված՝ հոդվածում կիրառել ենք հերմենևտիկայի ու պատմական մեթոդները: Թեմատիկ անդրադարձով, քննվող հարցերի համակարգով քննության հիմնական արդյունքով աշխատանքը գիտական նորույթ է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

AN ATTEMPT OF SATIRICAL DEPICTION OF ARMENIAN HISTORY IN SIMON SIMONIAN’S BOOK "IT IS ASKED... TO CROSS"

This article is devoted to the examination of famous Lebanese-Armenian writer Simon Simonian’s book "It is Asked ... to Cross" with an ideological emphasis on the satirical depiction of Armenian history. By revealing the forms of satire in Simonian's artistic thinking, we have evaluated the genre, structural, ideological and artistic features of the work, which determines the relevance of the article. There is an important line in the work that is linked to the satirical depiction of Armenian history and its new interpretation. Taking the mission of presenting the reprehensible phenomena of history, revealing paradoxes, unveiling myth by other means of satire, Simonian made an attempt to give a new meaning to the course of Armenian history through the self-confession of the characters. In this regard, the book has historical and philosophical internal directions. While satirizing the main actors of history, Simonian's mockery acquires various nuances that are characterized by remarkable contextual emphasis, as well as serve to solve various aesthetic issues. Based on the purpose and objectives of the research, hermeneutical and historical methods were applied in the article.

Текст научной работы на тему «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՓՈՐՁԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ "ԿԸ ԽՆԴՐՈՒԻ... ԽԱՉԱՁԵՒԵԼ" ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, LITERATURE STUDY, ЛИТЕРА ТУРОВЕДЕНИЕ

----------------------------------

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՓՈՐՁԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ԿԸ ԽՆԴՐՈՒԻ... ԽԱՉԱՁԵՒԵԼ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ*

ՀՏԴ 82-09

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր,

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Գորիս, Հայաստանի Հանրապետություն tmarutyan@mail. ru

Վերջին տասնամյակներին հայ գրականագիտությունը թեև զգալի տեղ է հատկացրել սփյուռքահայ գրողների երկերի քննությանը, այդուհանդերձ ուսումնասիրության շրջանակից գրեթե դուրս է մնացել լիբանանահայ նշանավոր արձակագիր, հրապարակախոս, խմբագիր Սիմոն Սիմոնյանի գրական հարուստ ժառանգությունը, որը բազմազան է ոչ միայն ժանրային ու բովանդակային ընդգրկումով, այլև երգիծանքի դրսևորման տարատեսակ ձևերով:

Հոդվածի նպատակն է Սիմոնյանի գեղարվեստական մտածողության մեջ երգիծանքի դրսևորման ձևերի վերհանումով արժևորել «Կը խնդրուի... խաչաձեւել» երկի ժանրային, կառուցվածքային, գաղափարագեղագիտական

առանձնահատկությունները, որով էլ պայմանավորված է հոդվածի արդիականությունը:

Մեր խնդիրն է ներկայացնել ու վերլուծել Սիմոնյանի «Կը

խնդրուի..խաչաձեւել» երկը' հայոց պատմության երգիծական պատկերման գաղափարական շեշտադրումով:

Ուսումնասիրվող նյութի խնդրով ու նպատակով պայմանավորված' հոդվածում կիրառել ենք հերմենևտիկայի ու պատմական մեթոդները:

Թեմատիկ անդրադարձով, քննվող հարցերի համակարգով և քննության հիմնական արդյունքով աշխատանքը գիտական նորույթ է:

Հիմնաբառեր' Սիմոն Սիմոնյան, երգիծանքի գեղարվեստական միջոցներ, թատերգություն, հայոց պատմություն, պատմափիյիսոփայություն:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2020թ.:

է 08.06.2020թ., գրախոսվել'

16.06.2020թ., տպագրության

134

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Մուտք

Երգիծանքը Սիմոն Սիմոնյանի գեղարվեստական մտածողության էատարրերից է: Երգիծաբան չլինելով՝ նա գրեթե բոլոր ստեղծագործություններում,

հրապարակախոսական հոդվածներում, խմբագրականներում, նամակներում մեծ հակում է ցուցաբերել դեպի երգիծանքի գեղարվեստական արտահայտման տարբեր միջոցները՝ գրոտեսկը, այլաբանությունը, խոսքի ու դրության կոմիզմը, բառախաղը, ողբերգազավեշտական դրամատիզմը և այլն: Երգիծելու բնատուր կարողությունը, սուր դիտողականությունը օգնել են գրողին' գտնելու երևույթի բնութագրական հատկանիշը, բնորոշ մակդիրը, փոխաբերությունն ու համեմատությունը:

Պատահական չէ, որ Սիմոնյանի գեղարվեստական առաջին հայտը՝ «Կը խնդրուի...խաչաձեւել. Հայ ժողովրդի ծննդյան 10000-ամյակի տոնակատարությունը (առաջին օր)» խորագրով, երգիծանքի նախասիրության յուրօրինակ դրսևորում էր: Երկը բնորոշվել է իբրև թատերգություն, բայց կառուցվածքը դասական իմաստով դրա հիմքը չի տալիս: Առհասարակ, պետք է նշել, որ Սիմոնյանի ստեղծագործական խառնվածքին բնորոշ են որոնողականությունը, ժանրային փոխաձևումները, ստեղծագործական փորձարարությունը: Նրա գրարվեստը շատ ավելի ինքնածին է, ներքին կուտակումների ինքնաարտահայտման միջոց, իր երևակայության մեջ արդեն ձև ու մարմին առած կառուցվածքի ինքնահնար թելադրանք:

Հղացումով ու կառուցվածքային տեսանկյունից յուրօրինակ ստեղծագործություն է «Կը խնդրուի... խաչաձեւել»-ը' բնաբանված հայկական հայտնի առածով' «Չէ եղեր գիշեր, որ չի լուսցեր»: Վերնագրային կառույցում, որպես երկի ժանր, նշված է' «Հայոց երգիծական պատմություն»: Նախքան առանձին գրքով տպագրելը Սիմոնյանն այն մաս-մաս հրապարակել է իր խմբագրած «Սփիւռք» շաբաթաթերթում' «նկատի ունենալով, որ մեր պատմութեան գեղարուեստական քննութիւնն է, որ կկատարուի հոն: Այս շարքին նախապէս լոյս տեսած մասերը հրատարակուեցան եւ կը հրատարակուին ամբողջովին վերամշակուած կերպով»280: Գրողը, ցավոք, չի իրագործել գրական ծրագիրը և չի

ամբողջացրել երգիծապատումը մեկ գրքով, որում պետք է ներառվեին նաև մյուս մասերը՝ համապատասխանաբար տոնակատարության երկրորդ ու երրորդ օրերի դիպաշարային ընթացքով' «շուրջ հինգ հարիւր էջ կազմող եզակի գործ մը' թէ որպէս գրականութիւն, եւ թէ որպէս պատմական քննութիւն»281: Սիմոնյանը, սակայն, երկրորդ ու երրորդ օրերի առանձին հատվածներ (օրինակ' բանախոս Վասակ Սյունի' «Ինչու՞ անցայ պարսիկների կողմը», «Կը վկայէ պատմաբան, պրոֆ. Նիկ. Ադոնց», որ «հայոց պատմափիլիսոփայության հոյակապ, թերեւս ամենէն գեղեցիկ էջն է»282) հրապարակել է «Սփիւռք»-ում283:

Մի անդրադարձում Սիմոնյանը տվել է երկի երեք մասերի հակիրճ նկարագրությունը. «ա - Չար եւ բարի ոյժեր(հայ եւ օտար),- ոգիներ եւ յատկութիւններ, որոնք արգելք կամ խափան եղած են հայ ժողովուրդի յաւերժութեան, կամ սատարած են անոր' հայ ժողովուրդի հրթիռը արձակելով դէպի յաւերժութեան (պատմութեան) երկինքը, եւ այդ հրթիռը Սասունցի Դաւիթի արձակած կամ շպրտած կոտին պէս' դեռ կշարունակէ իր ուղին' երթը. բ - Հայ ժողովուրդին եւ անոր յաւերժութեան սատարող եւ վնասող քաղաքականութիւններ, այսինքն' արեւելումներ... Երկրորդ գիրքն ուրեմն պիտի տայ հետեւեալ դէմքերը, որոնք իմ ամենախոնարհ տեսակէտովս' քաղաքականութիւն ըրած են, քաղաքական ուղղութիւն ունեցած են եւ մեր յաւերժութեան նաւը վարած են, վարա'ծ են' լաւ կամ գէշ, ճիշդ կամ անճիշդ, բայց վարած են: գ - Վերջին հատորը պիտի

280 «Սփիւռք», 2 մարտի, 1965թ., թիվ 8, էջ 1:

281 Նույն տեղում, էջ 1:

282 «Սփիւռք», 7 հուլիսի, 1965թ., թիվ 26, էջ 1:

283 Տե'ս «Սփիւռք», 1965, թիվ 21, 22, 23, 24, 25, 27:

135

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

պարունակէ Հայ ժողովուրդին վերջին դատաստանը... Սասունցի Դաւիթը պիտի ըլլայ ահեղ դատաւորը, որ պիտի դատէ հայ ժողովուրդին յաւերժութեան սատարողներն ու խափանողները - անձեր, ոգիներ, շարժումներ' հին ու նոր, հայ թէ օտար.»284:

Կարապետ Փոլատյանի հետ «Ձրոյց»-ում285 նույնպես Սիմոնյանը վկայել է, որ պատերազմի ընթացքում (խոսքը Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասին է' Թ.Մ.) հիմնովին վերամշակել ու ամբողջացրել է երկը երեք մասերով և պատրաստվում է հրատարակել: «Հայ ժողովրդի ճակատագրի վերլուծում մըն է, երգիծանքով ու լացով, իմաստասիրութեամբ, մտածումով, պատմական ճշգրտութեամբ,- նշում է Սիմոնյանը: -Ինչու՞, ինչպէ՞ս տեւած է հայ ժողովուրդը, բայց ինչու՞ չէ մեծցած, ինչու՞ միշտ «փոքր ածու» մնացած է. որո՞նք, ի՞նչ բաներ մեզ տեւել տուած են, եւ որո՞նք ու ի՞նչ բաներ մեզ մանրած են, փոշի ըրած ու ցրուած: <....> Տեւել ուչմեծնալ. ահա' հայ ժողովուրդը»286:

Պատմության գեղագիտական ընկալման ու յուրացման կերպը

Վստահաբար գնալով դեպի հայոց պատմության երգիծական պատկերման նորովի կերպի' Սիմոնյանը երգիծապատումի ընդգրկումն ու ճյուղավորումները, թեմատիկ-գաղափարական հարցադրումները փորձել է արտահայտել թատերգական կառույցի ձևով, ինչը պետք է դիտարկել փորձարարության մակարդակում' իբրև արձակի ու դրամայի յուրատեսակ համադրում, միջժանրային ստեղծագործություն: Այլ խոսքով' «Կը խնդրուի... խաչաձեւել»-ը թատերգականացված պատմություն է' առանց ներքին ամբողջական հյուսվածքի: Լևոն Հախվերդյանի դիտարկումով' այն ավելի շատ «գրական, քան բեմական ստեղծագործութուն»287 է: Հետաքրքիր է, որ Սասուն Գրիգորյանը երգիծապատումը համարում է «դրամատիկական մենախոսություն», որ հմուտ բեմադրիչը կարող է մատուցել որպես պիես-մենաթատրոն288:

Պատմագիտության մեջ տարբեր են պատմական անցուդարձերի մեկնաբանությունները, հաճախ' իրարամերժ ու տարաբևեռ: Կոստան Զարյանի բանաձևումով' «Չափազանցություն պիտի չլինի ասել, որ հայոց պատմությունը դեռ չկարդացված գիրք է: Ամեն ինչ գաղտնիք է, առեղծված: Փակ պատուհան, որի ետև ինչ-որ լույսեր են թաքնված: Մեր պատմագիրներն իսկ ավելի շատ օգտագործած են ժողովրդական բանահյուսության աղբյուրները, քան իրական փաստերը»289:

«Հին հայ մատենագրութիւնը որպես ենթահող արդի հայ գրականութեան մեջ» բանասիրական ուշագրավ ուսումնասիրության մեջ Սիմոնյանը, պարզաբանելով պատմության գեղարվեստական պատկերման իր ըմբռնումները, գրում է. «Ըստ մեր խոնարհ կարծիքին' պատմական ստեղծագործությունները - վէպ, թատերգութիւն, պոեմ, պատմուածք, կամ պարզ քերթուած, անցեալի մը գեղարուեստական ներկայացումը ըլլալէ ետք կամ առաջ, պէտք է փիլիսոփայութիւն մը ունենան, անսպասելի մտածում մը, ճշմարիտ գիւտ մը: Մէկ խօսքով' «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳԻՒՏ»290: Փիլիսոփայական գյուտ, առանց որի «պատմական գործը մը պիտի ըլլար միայն անցյալի երևակայութեամբ ուռուցում կամ ընդլայնում»291: Սիմոնյանը

84 «Սփիւռք», 25 հոկտեմբերի, 1965թ., էջ 2 («Պատասխան Գուրգեն Սահարիին»):

285 Կարապետ Փոլատյանի և Սիմոն Սիմոնյանի «Զրոյցը» տեղի է ունեցել 1968թ.-ի հուլիսին Բեյրությում, մի հատված հրապարակվել է «Սփիռք»-ում (1985թ. թիվ 1, էջ 18-25), ապա լույս է տեսել առանձին գրքով՝ Ձրոյց Սիմոն Սիմոնեանի հետ, հտ. Զ (Պէյրութ, «Սեւան» տպ.,1988,136 էջ):

286 «Սփիւռք», 1985, թիվ 1, էջ 25 (Կարապետ Փոլատեան, Ձրոյց Սիմոն Սիմոնեանի հետ):

287 Գրիգորյան Ս., Բազմատաղանդ երախտավորը, Ե., «Ուխտատուն» հրատ., 1999, էջ 25:

Նույն տեղում, էջ 26:

! Զարյան Կ., Դեպի Արարատ, Ե.:

290 «Սփիւռք», 23 մարտի 1975, թիվ 11

291 Նույն տեղում, էջ 5:

«Սարգիս Խաչենց» հրատ., էջ 6:

2001, էջ 346:

136

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

պատմական նյութով գրված հայ գրական ստեղծագործությունները, չհաշված մի քանի բացառություններ, հաջողված է համարում միայն անցյայը վերարտադրելու, հայրենասիրություն ներշնչելու, պատմության դասերով սերունդներին դաստիարակելու առաքելությամբ, որոնք, սակայն, զուրկ են «փիլիսոփայական նոր ու ինքնատիպ» գյուտերից:

Իր առաջին գեղարվեստական երկում դիմելով պատմական թեմատիկային՝ Սիմոնյանը փորձում է հենց պատմիչների հաղորդած տեղեկությունները, պատմագրության եզրահանգումները «սեպհական ու ինքնատիպ փի[իսոփայութեամբ», այսպես ասած «փիլիսոփակական գյուտերով» մեկնաբանել: Նա փորձել է նորովի վերարտադրել հայոց պատմությունը՝ որպես հետահայացի, ինքնասուզման, ինքնաճանաչման մի պատմություն, որ «մեզի մտածել կու տայ, եւ որ երբեմն լալու չափ կը հուզէ երգիծանքի տարազին տակ»292: Գաղափարական ուշագրավ զուգահեռներ կարելի է տանել «Կը խնդրուի... խաչաձեւել»-ի և Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի միջև: Պատմության փիլիսոփայությունը արդիականության խնդիրներին ծառայեցնելու միտումը, ի դեմս Չարենցի, 1930-ականներին նոր սկիզբ էր նշանավորում պատմական նյութի գեղարվեստական յուրացման համապատկերում, ինչը «Գիրք ճանապարհի»-ում արտահայտվեց յուրատիպ լուծումներով: Ժողովրդի անցած

ճանապարհն առասպելական Հայկից մինչև «այս հանճարեղ ներկան գալիքնափայլ» իմաստավորելու չարենցյան փորձը՝ պատմական իրականությանն առերեսվելու, «դարերի կորուստը» ժառանգելու, անցյալի նշանավոր դեմքերին դիմելու և նրանց հետ զրույցի միջոցով ազգային մտահոգություններ արտահայտելու մոտիվներով, ակնհայտ ընդհանրություններ է ձևավորում Սիմոնյանի «Կը խնդրուի...խաչաձեւել» թատերգության պատմափիլիսոփայական հիմնաշերտի հետ:

Նյութի ընտրությունը, պատումի ու կերպարակերտման առանձնահատկությունները

Ուշագրավ է ինչպես գրանյութի ընտրությունը, այնպես էլ դրա գեղարվեստական յուրացումը: Հայ ժողովրդի 10000-ամյակի տոնակատարությունն է նշվում Յունեսկոյի սրահներում, ինչը նախաձեռնել է ԲՀԺՄԿ-ն' Բովանդակ Հայ Ժողովրդի Միացյալ կազմակերպությունը՝ տոմսակ-հայտագրով խնդրելով «հայկական կուսակցական, բարեսիրական, մարդական, դպրոցական, հայրենակցական, իգական, արական, երիտասարդական, ծերական, մանկանան բոլոր կազմակերպութիւններէն խաչաձեւել, նոյն օրը, նոյն ժամուն եւ նոյն սրահներուն մէջ կազմակերպելով իրենց հանդիսութիւնները»293:

Սյուժեն ինքնին սիմվոլիկ-այլաբանական բնույթ ունի: Առաջին պլանում են հիպերբոլան, գրոտեսկն ու հեգնանքը: Երգիծանքի ձևերը պայմանավորված են դիպաշարի զարգացման առանձնահատկությամբ, նկարագրվող երևույթների բնույթով, կերպարների վարքագծով, ստեղծված իրադրությամբ և այլն: Հեղինակը միտումնաբար է ընտրում տոնակատարության և' տեղավայրը, և' ժամանակը, ինչը բխում է նրա պատմափիլիսոփայական ու սոցիալական կենսադիրքորոշումների գլխավոր միտումներից: «Խաչաձեւել» բառը նույնպես բխում է երկի ներքին զարգացումից:

Նշված է տոնակատարության կոնկրետ ժամանակ' 1965 թվական, որն, ի դեպ, նաև երգիծապատումի գրության թվականն է, այսինքն՝ հեղինակի կոնկրետ ժամանակը, որը նախ և առաջ կապվում է Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի ոգեկոչման հետ, ինչը յուրատեսակ ուղերձ է համազգային ինքնագիտակցության վերարթնացման,

պատմական ճշմարտության հետ առերեսման և հայ դատի հանրայնացման: Պետք է

292

293

Կարեւորեան Յ., «Սփյուռք», 1965, 12 նոյեմբերի, էջ 11:

Սիմոնյան Ս., Կը խնդրուի. խաչաձեւել, «Սեւան» տպ., էջ 9:

137

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

նկատել սակայն, որ ներքին իմաստային պլանում քրոնոտոպը բացակայում է, գործողությունները կատարվում են, այսպես ասած, ժամանակից դուրս, պատմություն-բեմ այլաբանական տարածությունում, որտեղ հայտնվում են հայ ժողովրդի բովանդակ պատմության գլխավոր դերակատարները՝ իրական, թե միֆա-արքետիպային:

Սիմոնյանը «նույն օրվան, նույն վայրին ու նույն ժամուն» սահմաններում ժողովրդի պատմության գլխավոր դերակատարներին հանում է «բեմ»՝ դատելու նպատակով, երգիծական շղարշի տակ ցույց տայիս մեր բազմադարյա երթի «մութ, անհեթեթ, տարօրինակ» ընթացքը (Չարենցի խոսքով), պատմական անցքերի երգիծական ու դիպուկ մեկնաբանություններով ճշգրտում իր վերաբերմունքը պատմության հանդեպ: Բեմն այն կետն է, որտեղ հատվում-խաչաձևվում են ժամանակային շերտերը: Որպես այլաբանական տարածություն՝ այն մտնում է երկի մտահղացման ծրագրի ու կառուցվածքի մեջ: Տարբեր ժամանակաշրջաններն ու դրանց պատմական դեմքերին դիտելով մեկ ամբողջության մեջ' հեղինակը ստեղծում է, այսպես ասած, ժամանակային միասնություն (այդ միտումը առկա է նաև «Անժամանդրոս» վեպում294): Ժամանակային այդ միասնությունը կամ խաչաձևումը օգնում է ճանաչելու պատմությունը, կամ ինչպես Կոստան Զարյանն է ասում, «պատմության պատմությունը»295:

Հանձն առնելով պատմության առեղծվածները բացահայտելու առաքելությունը' Սիմոնյանը փորձում է կերպարների ինքնախոստովանանքային հնարքով «շրջել» պատմական ժամանակի դեմքերն ու դեպքերը, իրենց տեղը դնել դրանք և սթափ գնահատել պատմական եղելությունները: Նա չի խնայում ոչ' հայ թագավորին, ո'չ կաթողիկոսին, ո'չ գրողին, ո'չ կուսակցական գործչին ու մեծահարուստին: Հեղինակի հայացքը կենտրոնանում է պատմության այն հանգրվանների ու կենսահանգամանքների վրա, երբ հայ ժողովրդի տառապանքների, ողբերգությունների, հոգեկան ներքին ճգնաժամերի, քայքայումների, կորուստների պատճառները շատ դեպքերում չնչին ու ծիծաղելի շարժառիթներն են եղել, հաճախ՝ ներանձնական շահերը:

Սիմոնյանի մտքի թռիչքը, երևակայության համատեղումները սահմաններ չեն ճանաչում ո'չ ժամանակի, ո'չ տարածության իմաստով: Տոնակատարությանը ներկա են հայոց բոլոր մեծերը՝ Հայկ Նահապետը, Արա Գեղեցիկը, Գրիգոր Լուսավորիչը, Սասունցի Դավիթը, Մեծն Թեոդոս Ա-ն, Լևոն Մեծագործը, Տրդատ թագավորը, բանաստեղծներից Վահան Տերյանն ու Եղիշե Չարենցը, մեծահարուստներից Ալեքսանդր Մանթաշովն ու Գալուստ Գյուլպենկյանը, է[ի ուրիշներ:

Տոնահանդեսի առաջին օրը պիտի նախագահեն Գրիգոր Լուսավորիչը, Սահակ Պարթևը և Աշոտ Ա. Բագրատունին: Պիտի բանախոսեն Հայկ Նահապետը՝ «Ինչու՞ Արարատի երկիրը փախայ», Տիգրան Մեծը՝ «Ինչու՞ Հայաստանի սահմաններէն դուրս ելայ», Տրդատ Մեծը՝ «Ինչու՞ աղջկայ մը համար դավանափոխ եղայ և Ֆրէօյտ», Վասակ Սյունին՝ «Ինչու՞ պարսիկների կողմը անցայ»: Պիտի արտասանեն Մեսրոպ Մաշտոցը՝ ԱԲԳ-ն, Սահակ Պարթևը՝ ՕՐՈՐԸ, Ղևոնդ Ալիշանը՝ ԼՈՒՍՆԿԱՆ: Պիտի մեներգեն Ղևոնդ Երեցը («Անգղ գիւղի երգը») և Կիրակոս Քահանան («Անիի բանալիները»): Օրակարգում երկու կենդանի պատկեր է ներառված՝ «Ա - Ժամանակէն առաջ, Բ - Ըլլալէն ետք», զուգերգ, ուղերձ՝ Աղասի Խանջյանից («Առ Լ.Բերիա» և փակման խոսք Կոմիտաս Վարդապետից («Անտունի» և «Կռունկ»)296:

Երգիծական այս հայտագիրն արտացոլված է երկում իբրև ծրագիր ու պատմական աշխարհայացք, որով հեղինակը փորձում է մոտենալ հայ ժողովրդի անցած ուղուն, դրա պարադոքսներին և նորովի մեկնաբանել: Նա նայում է սերունդների

294

295

296

Սիմոնյան Ս., Անժամանդրոս, Բեյրութ, «Սեւան» տպ., 1978թ., 515 էջ:

Զարյան Կ., Դեպի Արարատ, էջ 346:

Սիմոնյան Ս., Կը խնդրուի...խաչաձեւել էջ 10:

138

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

հոգեհատակը' փորձելով ստազերծել առասպելներից հյուսված հայոց պատմությունը, գտնել այն «ճշմարտեալ» առասպելը, որ համահունչ է իրականությանը:

Երգծապատումի ամեն մի պատկեր ունի շատ ավելի խոր ենթատեքստ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Երկի հիմքում հայ ժողովրդի ճակատագիրն է: Ինչպես երգիածապատումի առաջին մեկնաբաններից Բեգլար Նավասարդյանն է նշել՝ «Մեծ խմորումներ ծայր առած են համամարդկային տարողությամբ»297:

Հանդիսությանը մասնակցում են միայն օտարները, բացակա են հայերը՝ «ցրված ըլլալով աշխարհի բոլոր վայրերը»298: Հրավիրված են նաև հայ ժողովրդի պատմական ախոյաններն ու բռնապետերը՝ Բաբելոնացի Բելը, Հայլե Սելասին, Շամիրամը, Ներոնը, Սուլթան Համիդը, Բերիան, Ստալինը և այլք՝ հիմնական թեմա ունենալով հետևյալ նյութերը՝ «Ի՞նչ ըրինք հայ ժողովուրդին, ինչպե՜ս չմեռավ հայ ժողովուրդը, ինչո՞ւ պիտի չմեռնի հայ ժողովուրդը299: Եվ որպեսզի ՀԲԺՄԿ-ի հանդիսույթը կազմակերպված անցի, Սիմոնյանը մի «սպանիչ» նախապայման է դրել. «Կարգապահութեան պիտի հսկեն հայ կուսակցութիւնները. – Զանգակներու հսկողութիւնը յանձնուած է Հնչակեաններուն, զենքերու՝ Դաշնակցականներուն, լռութեան՝ Ռամկավարներուն, աղմուկի՝ Համայնավարներուն»300:

Առաջին բանախոսի՝ Հայկ Նահապետի թարգմանիչը Բելն է, որովհետև միայն նա էր հասկանում հայերեն, հետևաբար և իր հայեցակետից էլ մեկնաբանում է Հայկի՝ Արարատի երկրում հանգրվանելու դրդապատճառները՝ խորը դրամատիզմ հաղորդելով պատումին: Բելի համոզմունքով՝ եթե Հայկը չգործեր այդ խենթությունը, «Բաբելոնի մեջ կրնայինք ավարտել Աշտարակը եւ ապա այնտեղ հիմնել թագավորութիւն մը, մինչև հիմա տեւել»301: Իր ժողովրդի մեջ պակասում էին տևելու հորմոնները, որոնցով միայն Հայկի տոհմն է օժտված, այդ պատճառով էլ իր ժողովուրդը անհետացավ, մինչդեռ Հայկի սերունդը շարունակվեց առ այսօր: Հպարտանալու առիթ, սակայն, Հայկ Նահապետը չունի, քանզի, ըստ Բելի, «գաղթականութեամբ կազմեց իր ժողովուրդը եւ գաղթականութեամբ ալ շարունակվեցաւ իր ժողովուրդը մինչեւ հիմա»302: Սիմոնյանն առասպելական պատումին հաղորդել է յուրատեսակ փիլիսոփայություն: Պաշարված լինելով առասպելներով' տասը հազար տարի հետո էլ չենք կարողանում ճեղքել հայ ժողովրդի գոյավորման իրական հիմքերը ցուցանող վարագույրը: Պատկերն ավարտվում է դրության կոմիզմի տեսարանով. Հայկը փորձում է երկրորդ նետն արձակել Բելի ուղղությամբ, սակայն «դաշնակցականները բռնեցին Հայկ Նահապետի ձեռքերեն, Հնչակեանները զարկին զանգակները, Ռամկավարները լռութիւն ազդարարեցին եւ Համայնաւարները աւելի աղմկեցին՝ պահանջելով որ Հայկ Նահապետը ազատ ձգուի իր ազատագրական կռիւը շարունակելու»303:

Ըստ գեղարվեստական կառուցվածքի' Սիմոնյանի երգիծապատումը միահյուսում է երեք շերտառասպելապատմական պատում, կյանքի իրապատում հոսք' պատմական կոնկրետ իրադարձությունների վկայակոչմամբ և գաղափարի պատմագիտական-փիլիսոփայական նորովի մեկնաբանություն: Ակնհայտ են նաև երգիծապատումի ոճի բանահյուսական երանգավորումները:

Երգիծական ուշագրավ ուղերձներով է հատկանշվում Շամիրամի խոսքը՝ ուղղված հայ ժողովրդին և մասնավորապես իր' թագուհիների թագուհու «հրավառ սիրահրավերը» մերժած Արա Գեղեցիկին: Կայծքարի պես կարծր ժողովուրդը թեև միշտ

297

298

299

300

301

302

303

«Սփիւռք», 1965, 28 հուլիսի, թիվ 29, էջ 3:

Սիմոնյան Ս., Կը խնդրուի... խաչաձեւել, էջ 13:

Նույն տեղում, էջ 11:

Նույն տեղում, էջ 11:

Նույն տեղում, էջ 15:

Նույն տեղում, էջ 16:

Նույն տեղում, էջ 16:

139

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

մնաց «փոքր ածու» և չկարողացավ կայսրություն հիմնել, բայց կարողացավ ապրել, ինչը «կայսրութիւն հիմնելէ աւելի գերազանց կարողութիւն մըն է»304: Հակառակ իր բազմաթիվ Հարալեզ աստվածների՝ Ասորեստանի հզորազոր ժողովուրդը անհետացավ պատմության թատերաբեմից: Պատճա՞ռը: «Մեր Յարալեզ աստուածները կ'ապրին մեզմէ, մէր մարմինէն, մէր արիւնէն, մեր մտածումներէն, մէր կիրքերէն, մէր շունչէն, մէր վիշտերէն դուրս»305, մինչդեռ ամեն հայ իր մարմնի, արյան, մտածումների, կրքերի, իր վշտերի մեջ ունի «Հարալեզ աստված մը՝ ինքզինք լիզող, ինքզինք կենդանացնող»306»: Շամիրամի պնդմամբ՝ ինչ որ պակասեց հայ ժողովրդին, աննշան, բայց կարևոր բան էր: «Տեւելը հրաշալի բան է, բայց կարեւոր է աճիլն ու մեծնալը:... Ատելութեամբ եւ ոխով ազգ մը կրնայ տեւել, բաց սիրով միայն կրնայ մեծնալ: ... Հայը հայ կապրի' վրեժ մը լուծելու համար, ոխով, ատելութեամբ, դառնութեամբ եւ մասամբ նորին: Մեծնալու համար անհրաժեշտ է սիրէլ: Եվ հայը անսէր ժողովուրդ մըն է եւ չի կրնար սիրել ու մեծնալ ու պիտի չմեծնայ...»307: Եթե Արան չմերժեր իր սերը, պիտի լիներ արքան երկու երկրների' Հայաստանի ու Ասորեստանի: Արան իր Նուարդի համար «կորսնցուց կայսրություն մը»308: Ավելին' Արան իր Նուարդի պատճառով կորցրեց ոչ միայն երկու թագավորություն, այլև «Մուսուլի քարյուղի հանքերուն ամբողջությունը»309: Պատումն ուղեկցվում է խոսքի ու դրության կոմիզմի դիպուկ տեսարաններով:

Թատերգության մեջ երկու շերտ են կազմում կերպարները. մի կողմում հայ ժողովրդի պատմական ախոյաններն են, մյուս կողմում' նրանց զոհերը: Պատմություն-բեմ գեղարվեստական տարածության մեջ ամեն մեկը հայտնվում է իր ժամանակին՝ բացելու հոգին, մտածումները. նրանք և' լուսաբանում են, և' լուսաբանվում: Սիմոնյանը նրանց տանում է դեպի հոգեբանական մերկացումները և պարտադրում խոսել: Երկում հստակ դրված է ինքնաբացահայտման ու ինքնաքննության գաղափարը, կարծես ամեն մի կերպարի մեջ դրված է երկրորդ ես-ը, որը ռեալությունն է և հակադրություն է գծում: Տիգրան Մեծը ներկայանում է անձնական-ներհոգեկան ապրումների տանջալից վերապրումներով. «Ես Հայաստանի սահմաններէն դուրս եկայ, որովհետեւ ուզեցի փախչել կնիկիս ձեռքէն: Ով որ իր կնիկէն կփախչի, կայսրութիւն կրնայ հիմնել»310-այսպես է հայոց արքայից արքան «տասը հազար տարի ետք» իր հոգեհատակը բացում սերունդների առջև' խոստովանելով ինքն իրենից հաղթված լինելու դառը ճշմարտությունը, որ անկյունադարձային եղավ հայ ժողովրդի պատմական ընթացքի համար: «Կայսրութիւն հիմնեցի, բայց կառավարուեցայ կնոջմէս... Երկու մեծագոյն յանցանքներ գործեցի կնոջս պատճառաւ, բազմաթիվ մեծ յանցանքներէս ետք: Առաջին' երբ աներհայրս Միհրդատ Եւպատոր պարտուեցավ Լուկուլլուսէն, փախաւ եւ եկաւ Հայաստան, փոխանակ իր երկիրը կամ Կովկաս ապաստանելու: Փորձանք եղավ իր փեսային - այսինքն ի'մ - գլխուս: Մերժելու էի: Կրնայի՞: Կնոջս հայրը կրնայի՞ մերժել: Երկրորդ' երբ Լուկուլլոս Տիգրանակերտ մայրաքաղաքս պաշարեց, ես փոխանակ մայրաքաղաքս ազատագրելու, 6000 հայ երիտասարդ զինուորներ ղրկեցի եւ մայրաքաղաքէս Կղէոպատրան եւ իրենները ազատագրեցի»311: Եվ ապա' «Ինչու՞ մերժեցի Պոմպէոսի դէմ ճակատամարտի ելլել, եւ իմ այս ձիուս վրայ հեծած' գլխիկոր յառաջացայ Պոմպէոսի զինուորներու մեջէն եւ հռոմայեցի զօրավարին ոտքերուն առջեւ դրի այս թագը. Ես Պոմպէոսի դէմ չպատերազմեցայ, վասնզի անոր բանակին մէջ տեսայ

4 Նույն տեղում, էջ 22:

305 Նույն տեղում, էջ 22:

306 Նույն տեղում, էջ 23:

307 Նույն տեղում, էջ 23:

308 Նույն տեղում, էջ 25:

309 Նույն տեղում, էջ 26:

310 Նույն տեղում, էջ 40:

311 Նույն տեղում, էջ 45:

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ի՜մ, ի՜մ որդիս' Կրտսերն կոչուած Տիգրանը, իմ երակներուս ծնունդը... Երբ ինծի լուր բերին թէ իմ զաւակս կառաջնորդէ ինծի դէմ արշաւող հռոմէական բանակները, ձեռքերս թուլցան եւ պարպուեցայ ես ինձմէ»312:

Հոգեկան ներքին փորձով Տիգրան Մեծը հայ ժողովրդին հղում է յուրօրինակ հոգևոր կտակը. հայը կենդանի ու կանգուն մնաց, որովհետև կայսրություն չհիմնեց: «Բոլոր կայսրութիւն հիմնող ժողովուրդները մեռան ու անհետացան պատմութեան թատերաբեմէն, ու պիտի անհետանան նաեւ այս օրերու բոլոր կայսերական ժողովուրդները, կապիտալիստական թէ սոցիալիստական կայսրութիւնները: Հայո՜ց ժողովուրդ, դուն պիտի ապրիս ծնունդէդ մինչեւ հիմա կտրած ճամբուն տարիներուն չափ, այսինքն տասհազար տարիներ եւս, ԵԹԷ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԴ ՉԴԱՒԱՃԱՆԵՆ, այսինքն' ԴՈՒՆ ԵԹԷ ՔԵԶԻ ՉԴԱՒԱՃԱՆԵՍ... Արեան դավաճանութիւնը միայն մահ պիտի բերէ հայ ժողովուրդի»313:

Պատմության մի շարք ողբերգական իրադարձությունների' պատմագիտության լույսի ներքո դիտված պատճառները Սիմոնյանն ընդունում է ակնհայտ կասկածով, որն արտահայտվում է երգիծապատումի տարբեր շերտերում, պատմության տարբեր դերակատարների շուրթերով' հասնելով ողբերգազավեշտի: Սիմոնյանը ձգտում է մեզ արթնացնել ընդարմացումից, ոգեսթափության կոչ է անում: Այս մոտիվն առաջ է բերում յուրատեսակ գաղափարական ընդհանրացում. ետ նայիր ու գնա առաջ: Այդ «առաջն» արդեն ներկայացում չէ, սկիզբ է առնում պատմության իրական զգացողությունն ու ճանաչողությունը:

Հեղինակն աստիճանաբար լայնացնում է պատմության ընկալման ու երգիծական մեկնաբանության ներքին իմաստաբանական սահմանները:

Պատմության գլխավոր դերակատարներից Սիմոնյանին առանձնապես հետաքրքել է Ներոնը, և պատահական չէ, որ նրա ողջույնի խոսքը երգիծապատումի գաղափարական-փիլիսփայական խտացումներից է' պատմական նոր հայեցակետի առաջքաշման իմաստով:

Աղասի Հովհաննիսյանը Սիմոն Սիմոնյանին նվիրված մի հուշապատկերում («Սիմոն Սիմոնյանը Թեհրանի մեջ») հետաքրքիր դրվագ է երկրորդում: «Նոր հայտնություն մը ըրած եմ, որ պիտի զարմացնէ բոլորիդ:

- Ի՞նչ է այդ յայտնութիւնը. - հետաքրքուած հարցրին սեղանակիցները:

- Ներոնը հայ ժողովրդի բարեկամ մըն էր.

- Ի՞նչ կ՛ըսես սիրելի Սիմոնեան... ատ քո նկարագրած հայ երգիծական պատմութիւն մըն է. - միջամտեց Գարեգին Սրբազանը:

- Այո, Սրբազան Հայր, ատիկա երգիծական մասն է. Ես փաստեր կը ներկայացնեմ յոյն պատմագիրներէն, կենդանի եւ վավերական փաստեր, որ Ներոնը հայ ժողովրդի բարեկամ մըն էր' ան ալ աղուոր բարեկամ մը:

- Ի՞նչ էր Ներոնի հայասիրութեան դրդապատճառը.- հարցրեց ճարտ. Վ.Առաքելեանը:

- Ներոնը սիրահարուած էր հայոց թագաւորի գեղանի քրոջը եւ այդ իսկ պատճառով ալ վերաշինել տուեց մայրաքաղաքը եւ հարիւրավոր ուրիշ քաղաքներ ու աւաններ, ինչպէս նաեւ բազմաթիվ կամուրջներ ու ճանապարհներ' Հայաստան ուղարկելով հարիւրավոր ճարտարապետներ, քանդակագործներ, կամուրջ կապողներ ու հազարաւոր բանուորներ' հայոց արքունիքի գեղանի արքայադուստրին սիրտը շահելու համար: Սակայն հայոց արքայադուստրը չփոխադարձեց ժամանակի մեծագոյն կայսեր

312 Նույն տեղում, էջ 46:

313 Նույն տեղում, էջ 47:

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

սիրոյն, զայն տգեղ ու աննորմալ համարելով... Այս բոլորը շուտով թղթին կը յանձնեմ, որպէս պատմական իրողութիւն»314:

Ներոնի կերպարը տևապես հետաքրքրել է Սիմոնյանին և պատահական չէ, որ երգիծապատումում նա բավականին համաձակ դիտարկումներ է անում՝ վերաարժևորելով կայսեր պատմական դերակատարությունը:

Ներոնը հայ ժողովրդի ծննդյան տասհազարամյակի տոնակատարությանն է եկել՝ «ջնջելու պատմութեան եւ պատմագրութեան մեծագոյն անարդարութիւը եւ ապա յայտարարելու ու հաստատելու մեծագոյն ճշմարտութիւն մը»315, որ ինքը հայ ժողովրդի ամենամեծ, ամենաանկեղծ և թերևս միակ օտար բարեկամն ու բարերարն է եղել: «Միլիոններ ու միլիառներ ծախսեցի ձեզի համար: Ձեր ո՞ր իշխանն ու թագաւորը, կամ հայազգի ո՞ր բիւզանդական կայսրը ինձմէ աւելի բարիք բերաւ Հայաստանին: Ձեզ չկոտորեցի, չաքսորեցի, չջնջեցի ձեր անկախութիւնը, ընդհակառակն ձեզի երեքդարեան թագաւորութիւն տուի, վերակառուցի ձեր մայրաքաղաքը՝ Արտաշատը եւ շինել տուի ձեր ամենէն շքեղ տաճարը՝ Գառնին, եւ այս բոլորին փոխարէն՝ ձեր գիրքերուն ու յիշողութեան մէջ զիս կը ճանչնաք Հռոմայեցիներու եւ Եւրոպացիներու պէս, իբրեւ անգութ եւ մարդասպան»316: Մինչդեռ ապերախտ ու անմիտ հայ ժողովուրդը, որ բարերարներին ատել գիտի և ոչնչացնողներին՝ օրհնաբանել, պաշտեց Թեոդոս թագավորներին ու Ստային հայրիկներին: «Իմ միակ յիմարությունս եղաւ

հայասիրութիւնը»317,- դառնորեն եզրակացնում է կայսրը: Արտահայտությունը «երկու շրջումներով» («Յիմար էի, որովհետեւ հայասէր էի: Հայասէր էի, որովհետեւ յիմար էի») տարածվում է սրահում՝ առաջ բերելով տարակարծիք քննարկումներ, որոնք խոսքի ու դրության ծաղրի տպավորիչ պատկերներ են՝ կոմիկականի կարևորագույն հատկանիշի՝ հակադրության(հակասություն) հմուտ կիրառմամբ:

Այսպես, ամեն մեկը ձգտում է արդարադատ ու պերճախոս երևալ: Առանձին պատկեր-իրադրությունների միջոցով Սիմոնյանը փորձում է տալ հայ ժողովրդի պատմության շարժման ու զարգացման ներքին փիլիսոփայությունը՝ ինքնատիպ ու անսովոր իրավիճակների մեջ դնելով կերպարներին: Նրա թատերական

ֆանտազիաները նոր գույներ են բերում հայ երգիծաբանություն: Քաղաքական սուր ենթատեքստ ունեն Փոքր Մհերին ու Սասունցի Դավթին որոշակի պայմանադրումներով տոնահանդեսին հրավիրելու դրվագները, Ստալինի ու Բելի ճեպազրույցը հայ ժողովրդի ճակատագրի շուրջ, «Ժամանակէն առաջ» կենդանի պատկերը՝ հայ չորս կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայ ժողովրդին «հասցեագրված» բազմաթիվ հեռագրեր (Օշական գյուղի կոլխոզի բրիգադավար Եզնիկ Մաշտոցյանից, հայերի աստված, Հարդգող Վահագն Վահեվահյանից, Ղազար Փարպեցուց, Վասակ Սյունուց, Անաստաս Միկոյանից, Դավթի որդի Մհերից և այլն): Այդ ամենը հեղինակը փորձում է ներկայացնել հատկապես հեգնանքի, զավեշտի, պարոդիայի ու սատիրայի միջոցով: Ստայինն ակնհայտ ափսոսանքով է մասնակցում հայ ժողովդրի գոյատևման կենսահաստատ ուժը փաստող տոնահանդեսին. «Ախ, եթէ 1953 մարտի 5-ին սպանուած չըլլայի եւ երկու տարի եւս ապրած ըլլայի, Տասհազարամեակ տօնելու այս յոգնութենէն ազատած կ՛ըլլայի այս բազմութիւնը»318: Հետևում է ծաղրը. իր հարյուր-հազարավոր արձանների մեջ, այդուհանդերձ, «ամենէն վիթխարին շինած էին հայերը»319, իսկ ինքն այդ բարձունքից «նաբուգոդոնոսորեան ամեհի արձանիս մէջէն տիւ եւ գիշեր կը դիտէի Երեւանն ու բովանդակ Այրարատեան

314 Հովհաննիսյան Ա., Հուշապատկերներ, Ե., «Մ.Վարանդեան» հրատ., 1993, էջ 42:

315 Սիմոնյան Ս., Կը խնդրուի... խաչաձեւել, էջ 80:

316 Նույն տեղում, էջ 84:

317 Նույն տեղում, էջ 84:

318 Նույն տեղում, էջ 59:

319 Նույն տեղում, էջ 58:

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

դաշտը եւ ստալինեան (պողպատեայ) լռութեամբ կը խորհէի թէ ինչպէս պիտի մաշեցնեմ հայ ժողովուրդը...: Արդեն բաւական հալեցուցեր էի հայ ժողովուրդը եւ իր թիւը մէկ միլիոնէն վար բերեր էի»320:

Սիմոնյանը նոր, ուշագրավ որակներ է փնտրում Տրդատ արքայի մարդկային ճակատագրում' այն հակադրելով պատմագիրների հաղորդած ծանոթ պատումներին: Սիմոնյանին հաջողվել է առաջ քաշել լուրջ կրոնաբանական հարցադրումներ և պատմության մեկնաբանությունը կասկածի տակ դնել: «Ինչու՞ դաւանափոխ եղայ... Ինչու՞ քանդեցի հին աստուածները եւ աւերեցի անոնց մեհեանները»321 - այս հարցին է կոչված պատասխանելու Խոսրովի սեգ որդին' ի ցույց դնելու պատմական ճշմարտությունը, թե «Հայոց Քրիստոնեութիւը սիրահարութիւն մըն է' խօլ ու խելագար», և «եթէ Հռիփսիմեի քիթը քիչ մը երկար ըլլար կամ հասակը' կարճ, ես պիտի չսիրահարէի իրեն եւ քրիստոնեայ պիտի չդառնայի: Եւ եթե ես քրիստոնեայ դարձած չըլլայի, հայ ժողովուրդը երբե'ք քրիստոնեայ պիտի չդառնար եւ մնար հեթանոս.»322: «Իմ հավատքիս մեջ չգտայ իմ սիրածս: Ատոր համար դաւանափոխ եղայ: Եղայ քրիստոնեայ: .Ես հասայ սիրածիս իր հաւատքով»: Սիմոնյանի նորահայաց

պատմափիլիսփայությունը երկում իր բարձրագույն մարմնավորումը գտնում է ներքին ուժեղ դրամատիզմով ու քնարականությամբ հագեցած այս խոհածությունների մեջ:

Դիմելով հիմնականում գրոտեսկային պարոդիային' Սիմոնյանը փորձում է հաղթահարել անցյալի միֆականությունը, պատմականությունն ու կարծրատիպերը: «Հայ ժողովուրդը պիտի կարենա՞յ այրել ամէնբան, զոր պաշտած է, եւ պաշտել այն ամէն բան, զոր ատած ու նզոված է, - նշել է Սիմոնյանը Կ.Փոլատյանի հետ զրուցախոսելիս, -հրաշալի յետադարձ ակնարկի մը (մեր անցեալին վրայ) եւ հրաշալի հեռաւոր հայեացքի մը(մեր ապագայի վրա) պէտք ունինք' իսկապէս փրկուելու համար»323: Երգիծական հնարներով վերաիմաստավորելով Տիգրան Մեծի, Տրդատի, Գրիգոր Լուսավորչի, Մեծն Թեոդոս Ա-ի, Ներոն կայսեր և այլոց դասական կերպարները' Սիմոնյանը հանգել է դրանց պատմական իմաստների քայքայմանը:

«Կը խնդրուի.խաչաձեւել»-ը թեև երգիծապատում է, բայց հայոց պատմության տոնահանդեսը բնավ էլ կատակերգական -զավեշտական գունավորում ձևավորելու նպատակով չի հղացված: Ինչպես հեղինակն է նշել' «Գիրքին հիմնական խորքը հայ ժողովուրդին հավերժութեան տագնապն է»324: Այն հայոց հազարամյա պատմության ինքնօրինակ դատաքննություն է, ինչը հեղինակը զարգացրել է պատմության քարացածության, անշարժության, այսպես ասած մեռած ձևերի ու մեկնությունների հետ ունեցած հակադրության տեսանկյունից: Այդ իմաստով երգիծապատումն ունի վերպատմական բնույթ:

«Կը խնդրուի. խաչաձևել»-ը, որպես Սիմոնյանի առաջին գեղարվեստական ստեղծագործություն, ջերմ ընդունելություն գտավ ժամանակի մամուլում, հատկապես Սիմոնյանի խմբագրած «Սփյուռք» շաբաթաթերթի էջերում325: Անդրադարձները

320 Նույն տեղում, էջ 59:

321 Նույն տեղում, էջ 130:

322 Նույն տեղում, էջ 131:

323 «Սփիւռք», 1985, թիվ 1, էջ 25:

324 «Սփիւռք», 25 օգոստոսի, 1965թ, թիվ 33, էջ 3:

325 Կարևորյան Հ., Նոր գրքեր(Ս.Ս.-ի «Կը խնդրուի. խաչաձևել» գրքի մասին), «Սփիւռք», 12 նոյեմբերի, 1965թ., էջ 11-12, Միքայելյան Գ., Սիմոն Սիմոնյան և Հինտու փիլիսոփայությունը («Կը խնդրուի. խաչաձեւել» գրքի մասին), «Սփիւռք», 25 օգոստոսի, 1965թ., էջ 3-4, Նավասարդյան Բ., Արիամիտ հանդգնութիւն (Ս.Ս.-ի «Կը խնդրուի. խաչաձեւել» գրքի մասին), 28 հուլիսի, 1965, էջ 3-10, Ֆրանգյուլյան Ա., Գրախոսություն Ս.Ս.-ի «Կը խնդրուի. խաչաձեւել» գրքի մասին, «Սփիւռք», 18 օգոստոսի, 1965, էջ 3, Էօմյուրյան Տ., Գրադատություն Ս.Ս.-ի «Կը խնդրուի. խաչաձեւել» գրքի մասին, «Սփիւռք», 6 ապրիլի, 1975թ. էջ 5 և այլն:

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

խորքային չէին և հիմնականում կրում էին դրվագային բնույթ: Գրախոսները շտապեցին արձանագրել Սիմոնյանի գեղարվեստական հաջողությունները, ծանոթացնող խոսք ասել հեղինակի մասին: Հայրենիքից արձագանքեց նաև Գուրգեն Մահարին, որ, ի դեպ, առանձնակի վերաբերմունք ուներ Սիմոնյանի հանդեպ: «Սրամտություն պւյուս

երևակայության ուժգնություն,- ահա քո գործի երկու ուժեղ թևերը, որոնք գրվածքդ դարձրել են իսկապես թևավոր: Անակնկալներ, ծիծաղելիորեն ողբերգական ու ողբերգական լինելու չափ ծիծաղելի դրություններ և բախումներ տվել ես վարպետորեն, բանիմաց գրչով... Հիանալի է, ինքնատիպ, ... հանդուգն և համայնապատում, համայնապարփակ»326: Այդքանով հանդերձ' Մահարին նկատեց, որ չի երևում գործի «խարիսխը»' խորհուրդ տալով Սիմոնյանին կենտրոնանալ «այսօրուայ Հայաստանի» (իմա' խորհրդային) վրա: Սիմոնյանը պատասխանեց Մահարուն «Սփիւռք»-ի նույն թվականի հոկտեմբերի 15-ի, 22-ի, 29-ի համարներում' ուշագրավ պարզաբանումներ անելով երկի կառուցվածքի, գրության շարժառիթների, գաղափարական ընդհանրացումների շուրջ: «Յայտնեմ-ցաւով-որ այդ գործը գրուած է մաս առ մաս, ժամանակ առ ժամանակ, հաճախ տողաշարի արագութեամբ, ... երբ «ՍՓԻՒՌՔ»-Ի մէջ նկատուած է պարապ էջ մը, զոր հարկ եղած է լեցնել.»327: Հենց դա էլ Սիմոնյանը համարում է իր գործի ինչպես «մեղքը», այնպես էլ «առավելությունը»: «Մեղքը' հաճախ իր ստեղծած ոճական եկուութեամբը, առաւելութիւնը' իր ստեղծած գրգիռով, թափով ու արագութեամբ»328: Սիմոնյանը երկի միակ խարիսխը հայ ժողովրդի հավերժությունն է համարում, նրա հավերժության տագնապը և հորդորում Մահարուն' փարատելու «նախաւոր երկիւղը» այդօրյա ապրող ու ստեղծագործող Հայաստանի ժխտումը տեսնելու Սասունցի Դավթի դատաստանի մեջ, քանզի «արդարները երկիւղ ունենալու պատճառ չունին»329, իսկ մեղաւորները «կրնան այժմէն տանիլ Հայոց վերջին դատաստանին սարսափը»330:

Ամփոփում

Սիմոն Սիմոնյանի «Կը խնդրուի...խաչաձեւել» ստեղծագործության մեջ առանձնանում է մի կարևոր գիծ, որը կապվում է հայոց պատմության երգիծական պատկերման ու նորովի մեկնաբանման հետ: Հանձն առնելով երգիծանքի այլևայլ միջոցներով պատմության մերժելի երևույթները ներկայացնելու, պարադոքսները բացահայտելու, միֆականությունը քողազերծելու առաքելությունը' Սիմոնյանը փորձում է կերպարների ինքնախոստովանանքային հնարքով վերաիմաստավորել հայ ժողովրդի պատմական ընթացքը' «տեւելու եւ չմեծնալու» կանխասահմանվածությամբ: Այս առումով երկն ունի պատմափիլիսոփայական ներքին ուղղվածություն: Երգիծական միջոցների նորահնար կիրառությունները երևան են հանում Սիմոնյանի աշխարհընկալման ու լեզվամտածողության ինքնատիպությունը, տեսանելի դարձնում պատկերի կերտման գեղարվեստական յուրահատկությունները: Երկի ժանրային ու կառուցվածքային առանձնահատկությունները նույնպես Սիմոնյանի աշխարհայացքի արտահայտման դրսևորումն են: «Կը խնդրուի...խաչաձեւել»-ն էականորեն տարբերվում է դասական թատերգությունից թե' կառուցվածքով, թե' ասելիքի ձևով, և իրականում գործ ունենք համադրական տեսակի հետ: Պատմության գլխավոր դերակատարներին (իրական ու միֆա-արքետիպային) երգիծելիս Սիմոնյանի ծաղրը ձեռք է բերում

26 «Սփիւռք», 6 հոկտեմբերի, 1965, թիվ 39: Այնուհետև «Սփիւռք»-ի նույն թվականի 15-ի, 22-ի, 29-ի համարներում հետևում է Սիմոն Սիմոնյանի պատասխանը Գուրգեն Մահարուն:

327 «Սփիւռք», 15 հոկտեմբերի, 1965թ., էջ 1:

328 Նույն տեղում, էջ 1:

329 Նույն տեղում, էջ 2:

330 Նույն տեղում, էջ 2:

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

զանազան նրբերանգներ, որոնք հատկանշվում են ենթիմաստային ուշագրավ շեշտադրումներով, ինչպես նաև ծառայում գեղագիտական տարաբնույթ խնդիրների լուծմանը:

AN ATTEMPT OF SATIRICAL DEPICTION OF ARMENIAN HISTORY IN SIMON SIMONIAN’S BOOK «IT IS ASKED ... TO CROSS»

TEHMINA MARUTYAN

Goris State University, Vice-rector,

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Member,

The «Scientific Artsakh» Journal, Deputy Editor-in-Chief Ph.D in Philology, Associate Professor,

Goris, Republic of Armenia

This article is devoted to the examination of famous Lebanese-Armenian writer Simon Simonian’s book "It is Asked ... to Cross" with an ideological emphasis on the satirical depiction of Armenian history. By revealing the forms of satire in Simonian's artistic thinking, we have evaluated the genre, structural, ideological and artistic features of the work, which determines the relevance of the article. There is an important line in the work that is linked to the satirical depiction of Armenian history and its new interpretation. Taking the mission of presenting the reprehensible phenomena of history, revealing paradoxes, unveiling myth by other means of satire, Simonian made an attempt to give a new meaning to the course of Armenian history through the self-confession of the characters. In this regard, the book has historical and philosophical internal directions. While satirizing the main actors of history, Simonian's mockery acquires various nuances that are characterized by remarkable contextual emphasis, as well as serve to solve various aesthetic issues.

Based on the purpose and objectives of the research, hermeneutical and historical methods were applied in the article.

Key words: Simon Simonian, artistic devices of satire, dramaturgy, Armenian history, philosophy of history.

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ПОПЫТКА САТИРИЧЕСКОГО ИЗОБРАЖЕНИЯ АРМЯНСКОЙ ИСТОРИИ В ПРОИЗВЕДЕНИИ СИМОНА СИМОНЯНА «ПРОСИМ... СКРЕСТИТЬ»

ТЕЙМИНА МАРУТЯН

проректор Горисского государственного университета; член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА); заместитель главного редактора журнала «Научный Арцах»; кандидат филологических наук, доцент, г.Горис, Республика Армения

В статье анализируется сочинение знаменитого ливанского прозаика армянского происхождения Симона Симоняна «Просим... скрестить» и акцентируется внимание на сатирическом воспроизведении истории Армении в этом произведении.

Актуальность статьи заключается в раскрытии сатирических форм, развернутых в художественном мышлении С. Симоняна, в оценке их жанровых, структурных и идейноэстетических особенностей. Лейтмотивом произведения становится сатирическая проекция истории Армении и ее новая интерпретация.

С. Симонян предпринял попытку с помощью различных сатирических приемов представить отвергаемые исторические факты, раскрыть парадоксы, разоблачить мифы и с помощью приема исповеди персонажей произведения переосмыслить исторический путь армянского народа. С этой точки зрения сочинение имеет внутреннюю историкофилософскую направленность. В случае, когда С. Симонян высмеивает главных действующих исторических лиц, его сатира приобретает различные оттенки, которые характеризуются многозначительной подтекстуальной акцентуализацией, а также служат решению различных эстетических задач.

Исходя из цели и задач исследования, в статье были применены герменевтические и исторические методы.

Ключевые слова: Симон Симонян, художественные приемы сатиры, драматургия, история Армении, философия истории.

146

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.