Научная статья на тему 'ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՎՀ. ՄԻՐԶԱՅԱՆ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ "ՏԵՍԱՐԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՆ ՀԱՅԿԱՅ, ԱՐԱՄԱՅ ԵՎ ԱՐԱՅԻ" ՊՈԵՄՈՒՄ'

ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՎՀ. ՄԻՐԶԱՅԱՆ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ "ՏԵՍԱՐԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՆ ՀԱՅԿԱՅ, ԱՐԱՄԱՅ ԵՎ ԱՐԱՅԻ" ՊՈԵՄՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
81
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հովհ. Վանանդեցի / տեսարան / պոեմ / Գեղարվեստական / կերպար / պատմագիր / Մովսես Խորենացի / պատմական դեպքեր / չափածո

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Փարսադանյան Սիրանուշ

Հոդվածի նպատակն է Հովհաննես Վանանդեցու «Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ Արայի» պոեմում համեմատության մեջ վեր հանել հեղինակի կատարած հավելումները ցույց տալ, թե ինչ գեղարվեստական մշակման է ենթարկվել պատմական նյութը: Մեր խնդիրն է պոեմի պատմագրական սկզբնաղբյուրներն ուսումնասիրելուց զատ ցույց տալ, որ, ի տարբերություն հին շրջանի ստեղծագործությունների, պոեմում կարևորվում է կերպարների հոգեբանական դրաման՝ ըստ նոր շրջանի գրականությանը բնորոշ հատկանիշների: Անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ թեև Վանանդեցին պոեմի նյութ է դարձրել հեթանոսական շրջանի դեպքերը, այնուամենայիվ, որպես քրիստոնյա հեղինակ, անդադար շեշտում է հայ ժողովրդի նախնիների՝ միաստվածության հավատի հետևորդ լինելը: Հետազոտության ընթացքում առավելապես կիրառվել են վերլուծական ու համեմատական մեթոդները: Կատարվել է նաև կառուցվածքային վերլուծություն՝ գրքի յուրաքանչյուր բաժնի առանձին անդրադարձով: Ի վերջո, հանգել ենք այն եզրակացությանը, որ ազգի վերաշինության գլխավոր ճանապարհը, ըստ հեղինակի, ազգաճանաչությունն է, հետևաբար նաև նախնիների ուղով ընթանալը, դա է պատճառը, որ ստեղծագործության մեջ վերհանված են պատմական կերպարների ֆիզիկական ու հոգևոր առավելությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FICTIONAL ILLUSTRATION OF HISTORICAL EVENTS IN "HAYK, ARAM AND ARA’S SCENE" POEM BY HOVHANNES MIRZAYAN VANANDETSI

The aim of the article is to compare the additions made by the author in the poem “Hayk's, Aram's and Ara’s scene” of Hovhannes Vanandetsi and to show the artistic elaboration of the historical material. Our task is to show, in addition by studying the historical sources of the poem, that unlike the works of the old period, the psychological drama of the figures is important, according to the features characteristic of the literature of the new period. Reference was also made to the fact that Vanandetsi made the events of the pagan period the subject of the poem, nevertheless, as a Christian author, he constantly emphasizes the fact that the ancestors of the Armenian people were the followers of monotheism. The article intertwines literary and textual work. Analytical comparative methods were mostly used during the research. A structural analysis was also performed, referring to each section of the book separately. Eventually, we come to the conclusion that according to the author the main way to rebuild a nation is getting know the nation, and therefore to follow in the footsteps of the ancestors. That's why the work reveals the physical and spiritual advantages of historical figures.

Текст научной работы на тему «ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՎՀ. ՄԻՐԶԱՅԱՆ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ "ՏԵՍԱՐԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՆ ՀԱՅԿԱՅ, ԱՐԱՄԱՅ ԵՎ ԱՐԱՅԻ" ՊՈԵՄՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՎՀ. ՄԻՐԶԱՅԱՆ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ «ՏԵՍԱՐԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՆ ՀԱՅԿԱՅ, ԱՐԱՄԱՅ ԵՎ ԱՐԱՅԻ» ՊՈԵՄՈՒՄ*

ՀՏԴ 82.09

ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն siranush. parsadan yan.2014 @mail.ru

Հոդվածի նպատակն է Հովհաննես Վանանդեցու «Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի» պոեմում համեմատության մեջ վեր հանել հեղինակի կատարած հավելումները և ցույց տալ, թե ինչ գեղարվեստական մշակման է ենթարկվել պատմական նյութը:

Մեր խնդիրն է պոեմի պատմագրական սկզբնաղբյուրներն ուսումնասիրելուց զատ ցույց տալ, որ, ի տարբերություն հին շրջանի ստեղծագործությունների, պոեմում կարևորվում է կերպարների հոգեբանական դրաման' ըստ նոր շրջանի գրականությանը բնորոշ հատկանիշների: Անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ թեև Վանանդեցին պոեմի նյութ է դարձրել հեթանոսական շրջանի դեպքերը, այնուամենայիվ, որպես քրիստոնյա հեղինակ, անդադար շեշտում է հայ ժողովրդի նախնիների' միաստվածության հավատի հետևորդ լինելը:

Հետազոտության ընթացքում առավելապես կիրառվել են վերլուծական ու համեմատական մեթոդները: Կատարվել է նաև կառուցվածքային վերլուծություն' գրքի յուրաքանչյուր բաժնի առանձին անդրադարձով:

Ի վերջո, հանգել ենք այն եզրակացությանը, որ ազգի վերաշինության գլխավոր ճանապարհը, ըստ հեղինակի, ազգաճանաչությունն է, հետևաբար նաև նախնիների ուղով ընթանալը, և դա է պատճառը, որ ստեղծագործության մեջ վերհանված են պատմական կերպարների ֆիզիկական ու հոգևոր առավելությունները:

Հիմնաբառեր՝ Հովհ. Վանանդեցի, տեսարան, պոեմ, գեղարվեստական, կերպար, պատմագիր, Մովսես Խորենացի, պատմական դեպքեր, չափածո:

Ներածություն

Հովհ. Միրզայան Վանանդեցու (1772-1841 թթ.) դերը հայ գրականության մեջ անգնահատե[ի է: Նա իրավամբ համարվում է հայ պոեզիայի հայրենասիրական, պատմաքաղաքական ուղղության սկզբնավորողը520: Լինելով ժամանակի խոհեմ հոգևորականներից մեկը՝ շուրջ երեք տասնամյակ աստվածաբանություն ու հայկաբանություն է դասավանդել Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում:

Հովհ. Վանանդեցու գլխավոր ստեղծագործությունները երեք մեծածավալ պոեմներն են՝ «Արփիական Հայաստանի» (Կ. Պոլիս, 1836 թ.), «Ոսկի դար Հայաստանի» (Զմյուռնիա, 1841 թ.), «Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի» (Զմյուռնիա,

1856 թ.):

* Հոդվածը ներկայացվել է 30.07.2020թ., գրախոսվել' 16.08.2020թ., ընդունվել' 22.12.2020թ.:

0 Տես Հայոց գրականության պատմություն, հ. 3, Երևան, 2015 թ., էջ 72:

223

տպագրության

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

«Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի» պոեմը գրվել է ավե[ի վաղ, սակայն լույս է տեսել 1856 թ.-ին: Պոեմում ներկայացված են հայ ժողովրդի պատմության վաղ շրջանը, անցյալի փառքը, հերոսները: Նյութը մեր նախնիների քաջությունն ու առաքինությունն է: Վանանդեցին հայկական կլասիցիզմի պատմահայեցողության հետևողությամբ իր իդեալը փնտրում էր հայ ժողովրդի հերոսական անցյալի մեջ: Նա ստեղծագործության նյութ է դարձնում հայոց հերոսական անցյալը՝ վկայակոչելով մեր պատմության լավագույն էջերի առասպելական դյուցազուններին: Ամեն դեպքում, Վանանդեցու նպատակը մեր պատմության հին շրջանի դեպքերը սոսկ չափածոյի վերածելը չի եղել: Նա փորձել է գրել հերոսական պատմություն՝ ժամանակակիցների շրջանում հետաքրքրություն ու ոգևորություն առաջացնելով նախնիների սխրանքների ու քաջագործությունների հանդեպ:

Հատկանշական է, որ «Տեսարանում» շեշտը առավելապես դրված է հայրենասիրության ու կրոնասիրության վրա:

Անդրադառնալով պոեմի վերնագրին՝ ակնհայտ է դառնում, որ հեղինակը հետևել է պատմահայր Մովսես Խորենացու խոսքերին: Վանանդեցին, սակայն, ավելի

առարկայականություն է հաղորդել ստեղծագործությանը՝ պահպանելով ժառանգականության սկզբունքը: Հայկը և Արամը մեր ժողովրդի էպոնիմներն են համարվում, իսկ Արայի շուրջ հյուսված զրույցները և նրա մասին պատմվող ավանդությունները տարբեր դարերում լայն ժողովրդականություն են ունեցել՝ որպես մեռնող և հարություն առնող աստվածության խորհրդանիշ:

Պատմական դեպքերի գեղարվեստական արտացոլումը պոեմում

Վանանդեցին շարադրանքը սկսել է մեր ժողովրդի նախահայր Հայկի ծնունդից, անդրադարձել ջրհեղեղին, աշտարակաշինությանը, Հայկի ապստամբությանը, ապա մեծ ոգևորությամբ պատկերել պատերազմի ու Հայկի հաղթության տեսարանը, Հայկի միապետությունը, աշխարհաշինությունն ու մահը, այնուհետև ոչ պակաս խանդավառությամբ ներկայացրել Արամի, ապա Արայի միապետության, Շամիրամի ու Արայի հակամարտության, վերջինիս մահվան՝ պատմությունից հայտնի դրվագները: Պոեմի վերջին գլուխը վերնագրված է «Յորդոր նմանիլ նախնեաց», որում հեղինակը խտացրել է բուն ասե[իքը:

Ըստ Մ. Աբեղյանի՝ Հովհաննես Վանանդեցու ստեղծագործություններով սկսվում է հայոց քաղաքական անցյալի բանաստեղծությունը, ինչը նշանակալի երևույթ էր մեր գրականության մեջ. «Դարեր շարունակ քաղաքական կյանքը մերժված է եղել երգի արժանանալուց. քերթողները միակերպ միայն վարդ ու սոխակ, պարտեզ ու գարուն են երգել և կամ եկեղեցի ու սրբեր, կրոնական խնդիրներ»521: Իսկ ահա Վանանդեցին ստեղծագործության նյութ է դարձնում հայոց հերոսական անցյալը՝ վկայակոչելով մեր պատմության լավագույն էջերի առասպելական դյուցազուններին:

Ստեղծագործության համար պատմական հիմնական սկզբնաղբյուր է ծառայել Խորենացու «Պատմութիւն հայոց» երկը: Հեղինակը հայ ժողովրդի

ծագումնաբանությանը վերաբերող որոշ հատվածներում զգալիորեն օգտվել է նաև Աստվածաշնչից (հատկապես աշտարակաշինությանը վերաբերող դրվագներում):

Հայկի առասպելը գտնում ենք նաև Սեբեոսի պատմության առաջին մասում, սակայն դժվար թե Վանանդեցին ծանոթ լիներ այս երկին, քանի որ վերջինս առաջին անգամ հրատարակվել է 1851 թ.-ին:

Հայկի առասպելը Խորենացին կապում է Աստվածաշնչից հայտնի աշտարակաշինության հետ: Թեթևակի անդրադառնալով աշտարակաշինությանը՝

521

Աբեղյան Մ., Երկեր, հ. Դ, Երևան, 1970 թ., էջ 601:

224

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

պատմահայրը գրում է. «Յորոց մի էր և Յապետոսթեանն Հայկ, անուանի և քաջ նախարար, կորովաձիգ և հաստաղեղն»522:

Պոեմում Վանանդեցին աշտարակաշինությունը մի առանձին գլխում է ընդգրկում, որում մանրամասնում է Աստվածաշնչից հայտնի դեպքերը (Ծննդոց 7:1-24), և թե ինչպես «Աստված այլալեզու ձայնիւ ազգ ազգ տարատրոհեալ», ինչի հետևանքով նրանց մեջ աղմուկ ու շփոթություն է ընկնում: Պատմահոր հավաստմամբ՝ վայելչակազմ, թիկնավետ, հաստաբազուկ, գանգուր մազերով ու վառվռուն աչքերով մեր նախնին, չկամենալով հնազանդվել Բելին, Բաբելոնում Արամանյակ որդու ծնվելուց հետո չվում է դեպի հյուսիսային կողմերում գտնվող Արարադի երկիրը, որը Հայաստանի կենտրոնում տեղակայված Արարատյան նահանգը չէ, այլ Վանա լճի հարավային մասում սփռված բնակավայր է:

Մեր ժողովրդի անվանադիր նախնին Վանանդեցու բառերով և Խորենացու հետևությամբ՝

Ի ցրուելոց Հայկըն միայն ի Հայս եկեալ,

Սակաւ իւրովք և որք ի յինքն եղենյարեալ.

Գայ գըտանէ ըզՀայաստան խուռըն լըցեալ Որ ի բընիկ անդըր լեզուի յըստակ կացեալ523:

Տիտանյան Բելը, ըստ Խորենացու, Նեբրովթն է: Մ. Աբեղյանը, սակայն, ճշմարիտ չի համարում այս պնդումը, ինչպես նաև կասկածամտորեն է վերաբերում հայոց ազգի ծագումը աշտարակաշինության հետ կապելու զրույցներին524:

Վանանդեցին պոեմում կիրառում է Բելի անվանման երկու տարբերակներն էլ՝ հետևելով Խորենացուն: Այսպես՝ «Ընդ որս և ոմանք որք ի Նեբրովթայ գործոց զըզուէին, /Յարեցան ի նա գալ յաստուածաւանդ բընակն առաջին»: «Գիտասջի'ր՝ ասէ, անպա'րտ ախոյեան մեծըդ դիւցազանց, /Զի դիմեալ գայ Բէլ արդ ի քո վերայ բազմութեամբ քաջաց»:

Խորենացուց սկսած՝ դարեր շարունակ հայ ժողովրդի հիմնադիր նախնին ներկայացվել է որպես քաջագանգուր, քաջաբազուկ, այր հաստաբազուկ: Հովհաննես Վանանդեցին ավելի է խտացրել այս հատկանիշները Հայկի կերպարում: Այս ստեղծագործության մեջ ևս Հայկի արտաքին հատկանիշները հավասարազոր են նրա ֆիզիկական ուժին:

Պոեմում հեղինակը Հայկ նահապետի կերպարային նկարագրությունը տալիս վկայակոչում է պատմահորը, ինչպես նաև Մար-Աբաս Կատինային.

Կամի՞ս գիտել ըզհանգամանս շըքեղ Անձին,

Մարիբասայ լուր ըստ Քաղդեայ մատենագրին.

Յորմէ և մեր Քերթողահայր Խորենացին,

Ճըշտէ փոքու ի պատմութեանն անդ մատենին (էջ 9):

Հեղինակը, վերցնելով պատմության ատաղձը, հարստացրել է այն իր բանաստեղծական երևակայությամբ՝ ստեղծելով դարաշրջանի համար մի ինքնատիպ երկ, որի գլխավոր նպատակը հիմնականում պատանիների ու երիտասարդների մեջ հայրենասիրություն սերմանելն է, ինչը պարզ է դառնում առաջին իսկ տողերն ընթերցելուն պես.

Որոց վեհազնեայ քաջութեանցն արձան Այս քերթած կացցէ մանկանց յանդիման.

Խընդամիտ հոգւովյախորժ ընթերցման,

Անձանց բարութեան մըթերել զօճան (էջ 3):

2 Մովսես Խորենացի, Պատմութիւն հայոց, Երևան, 1981 թ., էջ 38:

523 Վանանդեցի Յ., Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի, Զմիւռնիա, 1856 թ., էջ 38 (այսուհետ տվյալ գրքից մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում):

5 4 Տե'ս Աբեղյան Մ., Երկեր, հ. Ա, Երևան, 1966 թ., էջ 41:

225

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

«Որոց ասելով»' բանաստեղծը նկատի ունի իր ստեղծագործության երեք գլխավոր կերպարներին:

Մեջբերված չափածո հատվածում տարակարծությունների տեղիք կարող է տալ «մանուկ» բառը, որը գրաբարում մի քանի նշանակությամբ է գործածվել: Կարելի է ենթադրել, որ այստեղ բառը կիրառված է առավելապես «պատանի, երիտասարդ» իմաստներով: Եվ նաև դժվար թե Հովհ. Վանանդեցին նման բարդ գրաբարով շարադրված ստեղծագործությունը ընծայագրեր մանուկներին:

Ի տարբերություն «Արփիական Հայաստանի» պոեմի, որը Ագաթանգեղոսի պատմության չափածո վերաշարադրանքն է, «Տեսարանում» բառացի մեջբերումները իսպառ բացակայում են: Թերևս պատճառներց մեկն էլ այն է, որ Ագաթանգեղոս պատմիչը դեպքերը մանրամասնորեն է նկարագրում, իսկ ահա Խորենացին հակիրճ ու սեղմ է արձանագրում փաստերը: Հեղինակը «Տեսարանում» իրեն ավելի անկաշկանդ է զգացել դեպքերի պատկերման մեջ: Իհարկե, այս հանգամանքը վկայում է հեղինակի ստեղծագործական ունակությունների և պատմական չոր ու ցամաք փաստերը գեղարվեստականորեն ներկայացնելու ձիրքի մասին:

Երբ Բելը իր հավատարիմ մարդկանցից մի քանիսին ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի վերջինս հնազանդվի, Հայկը պատգամավորներին կտրուկ պատասխան է տալիս: Հայկի պատասխանը պոեմում ուղղակի կերպով առկա է: Եվ Բելի դեսպանները կորագլուխ ետ են դառնում դեպի Բաբելոն:

Պոեմի ամենաազդեցիկ հատվածներից մեկը Հայկի՝ Բելին երեքթևյան նետով գետին տապալելու տեսարանն է.

Ընդ լայնալիճ մըտեալյաղեղն այրն ուժընդակ,

Զերեքթևեանն հարկանէ նետ ի նըպատակ (էջ 49):

Լայնալիճ աղեղ կարող էին բանեցնել միայն ամենաուժեղները:

Ահա թե ինչպես է նկարագրում Վանանդեցին Բելի՝ Հայկի նետից գետին ընկնելու դրվագը.

Ըզհպարտ իւր փըչէ զոդին դիւաբընակ (էջ 49):

Այս հատվածում այնքան դիպուկ է «դիւաբնակ» բառի կիրառությունը: Հեղինակը միշտ էլ տեղին, իրավիճակին համապատասխան բառեր է կարողանում գտնել: Այսինքն՝ լինելով չար ուժերի հետնորդ՝ Բելը ինքնըստինքյան այդ հատկանիշի կրողը պետք է լիներ:

Հայկի հրամանով Բելի դիակը զմռսում են և թաղում մի բարձրավանդակ տեղում՝ «զօրացն ակն յանդիման»:

Քանի որ երկը հիմնականում ունի դաստիարակչական գործառույթ, հեղինակը հորդորում է փառասիրությանը կուլ չգնալ և լինել չափավոր.

Ա'յս հատուցումն եղև Բէլայյանդըդնութեան,

Այս վարձ գործոց նորա չափեալ վայելչական (էջ 49):

Այն բլուրը, որտեղ Բելը նետահարվել էր, ստացավ «Գերեզմանք» անվանումը. «Գերեզմանք եդ նըմա կոչումըն յոգնական»: Հ. Էփրիկյանի հավաստմամբ՝ այդ բլուրը գտնվում է Վասպուրականի Երվանդունիք գավառի Հայոց ձորի մեջ525: Գերեզմանք տեղանվանը անդրադարձ է կատարել նաև Գարեգին Սրվանձտյանցը526:

Ուշագրավ է Հայկի մահվան տեսարանը: Խորենացին մի քանի բառով է պատմում վերջինիս մահվան մասին. «Սա կեցեալ ամս՝ ծնանի զԱրամանեակ ի Բաբելոնի, որպէս վերագոյն ասացաք: Յետ որոյ կեցեալ և այլ ևս ամս ոչ սակաւս՝ մեռանի, յանձն առնելով զբովանդակ ազգն Արամանեակայ որդւոյ իւրում»527: Այս մի քանի բառը հիմք ընդունելով՝

525 Տե'ս Էփրիկյան Հ., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա, Վենետիկ, 1903 թ., էջ 514-515:

526 Տե'ս Սրվանձտյանց Գ., Երկեր, հ. 1, Երևան, 1978 թ., էջ 49-51:

527 Մովսես Խորենացի, նշվ. աշխ., էջ 46:

226

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

բանաստեղծը «Մահ Հայկայ դիւցազին» գլխում մանրամասնորեն ընթերցողին է ներկայացնում Հայկ նահապետի կյանքի վերջին ժամերը: Հայկը, «ի պարարտ ծերութիւն բարեաց ազգըն խաղաղեալ», սերունդների առաջ իր պարտքն ու առաքելությունը կատարած՝ վերջին խոսքով դիմում է իր ժառանգներին: Նա կոչ է անում աստվածավախ լինել, Աստծուն սիրել ամբողջ սրտով, հիշել նախնիների կատարած գործերը, բարի գործեր կատարելով՝ միշտ միաբան ու համերաշխ լինել:

Ճիշտ է, հայերը քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, ընդունեցին 301 թ.-ին, սակայն Վանանդեցին, որպես քրիստոնյա հեղինակ, պոեմում անդադար շեշտում է մեր նախնիների, այսինքն՝ Նոյի հաբեթյան ճյուղի շարունակողների միաստվածության հավատի հետևորդ լինելը: Ասվածի լավագույն օրինակը կարելի է տեսնել Հայկ նահապետի խոսքում: Վերջինս Բելի նկատմամբ տարած հաղթանակը ևս կապում է աստվածային նախախնամության ու բարեգթության հետ.

Ծանեայ աներկբայ զԱրարիչըն մեր մեր միշտ խոստովանեալ,

Սուրբ իւր հրամանացն եղէ հըպատակ ի նոյն խրախուսեալ.

Առ ոտըն հարի ըզպաշտօն Բելայ դիմագրաւ կանգնեալ,

Եւ զըսկիզբըն սուտ պաշտմանն ի տապալ արկի կործանեալ (էջ 60):

Այս առիթով արժե հիշատակել Ղևոնդ Ալիշանի տեսակետը. «Եթէ արդարեւ Հայկն Յաբեթի թոռն էր՝ հաւանական էր իր աստուածապաշտութիւնն, ինչպէս հաւանական և ստոյգ այլ է՝ որ ինչուան քանի մի ցեղ նահապետաց սերունդ և ինչուան Աբրահամու ատեն, տեղ տեղ ուղիղ աստուածպաշտութիւն կար, և վկայեն Ս. Գիրք»528: Այսինքն՝ Ղ. Ալիշանը ճշմարիտ է համարում Նոյից սերված թորգոմյան ճյուղի քրիստոնյա լինելը: Իսկ թե այդ հավատքը մինչև երբ են պահել մեր նախնիները, վերջինս համարում է դժվարին կամ «անկարելի ստուգելի»529:

Պոեմում Հայկ նահապետի որդի Արամանյակի անունը փոխարինված է Արմենակ տարբերակով: Հայկը, իրեն հետնորդ հռչակելով վերջինիս, հորդորում է նրան «պահել արութեամբ զայս ժառանգութիւն յանուն Հայկական, յաղթող հանդիսիւ կալ բըռնացելոցն հըզօր ախոյեան»:

Հեղինակը տպավորիչ տողերով է ներկայացնում Հայկ նահապետի մահվան դրվագը.

Կափացումն աչաց և վախճան շընչոյն յայն տեսարանին,

Անշարժ ըզհասակն առնէին նոճեայ հըզօր Հըսկային.

Անպարտըն բազկաց սաստիկ ուժգնութիւն ‘ի հարուած նետին,

Շարժել թուլանայր ըզսօսի կողերս վարսագեղ մարմնին (էջ 64):

Թվում է՝ այդ անպարտելին ու ամենաուժեղը չպետք է հայտնվեր մահվան մահճում:

Պոեմում ուրվագծվում է Հայկ նահապետի կնոջ՝ Զարմանդուխտի կերպարը: Վերջինիս մասին Խորենացու պատմության մեջ հիշատակություններ չկան: Հր. Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարանում» խոսելով Զարմանդուխտ հատկանվան ծագման ու նշանակության մասին, չի հիշատակում Հայկ նահապետի կնոջը Զարմանդուխտ անունով: Մ. Չամչյանը ևս ոչ մի հիշատակություն չի արել: Այս կերպարը, ըստ ամենայնի, հեղինակի ստեղծագործական երևակայության արդյունքն է: Հովհ. Վանանդեցին իրեն բնորոշ զգացմունքայնությամբ նկարագրում է Զարմանդուխտի ողբի տեսարանը.

Աւա՜ղ իմ կենաց, վա՜յ ինձ առանց քո պայծառ արևին.

Դու սիւն ոսկեղէն, դու յսկանց պարիսպ մերոյ աշխարհին,

Դու ընկեր սիրոյս' զիա՞րդ զիսլքեալ թողեր առանձին (էջ 64):

528

529

Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895 թ., էջ 24-25:

Տե'ս նույն տեղում:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

227

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Հայկի կորուստը անասելի սուգ էր. «անդ էր աղաղակ լալոյ և կոծոյ սաստիկ որոտման»: Նույնիսկ բնությունն էր սգում հսկայի մահը: Այստեղ բանաստեղծը դիմում է անձնավորման գեղարվեստական մեթոդին՝ նկարագրելով բնության անհանգիստ վիճակը. «Դըղըրդէր երկիր գոռային անձաւք ի գոչ վայական»: Համատարած սուգ էր տիրում հայոց մեջ:

Վանանդեցին, երբեմն ձեռքի տակ չունենալով պատմական լիարժեք տեղեկություններ, մանրամասները լրացնում է ստեղծագործական երևակայության միջոցով: Սակայն որոշ մանրամասների երբեմն չի էլ անդրադառնում՜ թերևս չցանկանալով հեռանալ ստեղծագործության հիմնական նյութից: Ասվածի լավագույն հավաստումն այն է, որ բանաստեղծը, իր ստեղծագործության մեջ անդրադարձ կատարելով Հայկ նահապետի թոռներին ու ծոռներին և նրանց բաժին ընկած աշխարհագրական տարածքներին, ամենևին չի հիշատակում նրանցից որոշներին, հատկապես Շարային, Գառնիկին, Սիսակին, Ցոլակին և ուրիշներին: Մանրամասնորեն խոսում է սակայն Հայկի Խոռ և Մանավազ որդիների, վերջինիս որդու՝ Բազի և նրանց բաժին հասած գավառների ու նահանգների մասին: Շատ չմանրամասնելով՝ նշենք միայն, որ Վանանդեցին պոեմում պարզապես կրկնում է Խորենացուն՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ Մանավազը ժառանգել է Հարք նահանգը, Խոռխոռունիները Հայկի Խոռ որդու շառավիղներն են, Բզնունյաց ծովը նմանօրինակ անվանում է ստացել ի պատիվ Հայկի թոռ Բազի և այլն:

Արամին նվիրված հատվածը պոեմում ամենաքիչ ընգգրկումն ունի: Դա չի խոչընդոտում սակայն նկատելու Հովհաննես Վանանդեցու հիացմունքը պատմական այդ անձնավորության նկատմամբ ևս:

Մեր երկրորդ անվանադիր էպոնիմ նախնու՝ Արամի մասին պոեմում առաջին հերթին նշվում է, որ նա ընդարձակել է հայրենիքի սահմանները՝ բազում ճակատամարտեր շահելով: Այնուհետև անդրադարձ է կատարվում Արամի և Նյուքար Մադեսի միջև տեղի ունեցած պատերազմին (վերջինիս պատմահայր Խորենացին բնորոշում է որպես «այր հպարտ և պատերազմասէր»530), ապա նաև՝ Արամի և Տիտանյան Պայապիս Քաաղյանի միջև ծագած հակամարտությանը:

Մահվան մահճում, Արամը իրեն հետնորդ հռչակելով որդուն՝ Արային, փորձում է վերջինիս օգտակար լինել իր խորհուրդներով.

Գործ' որ արդ քեզ յանձըն լինի իշխանական,

Գիտեա՛ զի տուրք է երկնաւոր առատութեան:

Մի' տիրեսցեն ի քո վերայ կիրք անձնական.

Զազգին բարին մի' փոխարկեր ընդ մասնական (նջ 82):

Արամի մահվան կապակցությամբ ևս սուգ է տիրում ողջ երկրում, «անդ կոծ սաստիկ յեղերականս սըգազգեստեալ», «յարտասուաց հեղս գետահետեալ»:

Արային վերաբերող հատվածում շեշտը առավելապես դրված է Արայի ու Շամիրամի հակամարտության վրա: Բանաստեղծը ստեղծագործության մեջ

Շամիրամին բնութագրում է «գիճասող գազան», «անդունդ վավաշման», «լիրբ շողոմաբան» արտահայտություններով, այսինքն՝ պոեմում Շամիրամը ներկայացված է այնպիսին, ինչպիսին և հայտնի է առասպելից ու ժողովրդական զրույցներից: Շամիրամը, որպես վավաշոտության տիպար, պոեմում ևս իր մարմնական ցանկություններին հագուրդ տալու համար պատրաստ է ոչնչի առաջ կանգ չառնելու: Երբ նրա ուղարկած պատգամավորները արդեն երկրորդ անգամ մերժման լուր են բերում (Արան անդրդվելի էր), դիցուհու ողջ ներաշխարհը տակնուվրա է լինում՝ ցնցվելով երկու հակադիր զգացումներից՝ սիրուց ու բարկությունից.

530 Տե'ս Մովսես Խորենացի, նշվ. աշխ., էջ 54:

228

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Սէր և բարկութիւն ի կըռիւ յարեան.

Մին վառէր ըզսիրտն ի գորով խանդման,

Իսկ միւսնի վրէժընդ իւր անարգման (էջ 103):

Նկատելի է, որ Հովհաննես Վանանդեցին տեղյակ է եղել Շամիրամի մասին լեգենդներին, նաև այն մասին, որ վերջինս ասորական դիցուհի Դերկետոյի դուստրն է:

Ծնունդ ես վեհից մարդկային բնութեան,

Արիւն Դերկետայ դից մեր նախնական (էջ 93):

Շամիրամին կերպարային առումով հակադրվում է Նուարդը: Պոեմում

կերպարների այդ ներքին հակադրությունը չի վրիպում ընթերցողի աչքից: Խորենացու երկում վերջինս հիշատակվում է Արայի մահից հետո միայն, մինչդեռ Վանանդեցու պոեմի՝ Արային նվիրված հատվածում նրա կերպարը ուրվագծվում է կարմիր թեյի պես: Հատկանշական է սակայն, որ Նուարդի կերպարը պոեմում կրավորական դեր ունի: Նա հանդես չի գայիս որպես գործող անձ, այլ Արայի վերաբերմունքի մեջ է արտահայտվում: Պատերազմն անխուսափելի էր, իսկ Արայի կորուստը' հիրավի մեծ ցավ, «բօթ գուժէր անդէն Արային մահուան», և այդ ցավը առկա է պոեմում, «ողբայ Հայաստան զԱրայն իւր չըքնաղ պատկեր լուսակիր»: Ողջ երկրի ողբին միախառնված է Նուարդի կոծը, «ողբասցէ' Նուարդ դըշխոյն վատաբաղդ ողբ յաւէրժական»:

Արայի մահը սգում էր նաև Շամիրամը.

Լընոյր Շամիրամոգւով դառնութեան.

Գոչէր կառանչէր ‘ի սուգ անդարման (էջ 105):

Դերկետոյի դուստրը փորձում է Արային հարալեզների միջոցով վերակենդանացնել, սակայն ապարդյուն:

Հարկ է նշել, որ Մովսես Խորենացին, որպես քրիստոնյա պատմիչ, չէր կարող հավատ ընծայել հարալեզների շնորհիվ Արայի վերակենդանանալու առասպելին: Նույնը նաև կարող ենք ասել Վանանդեցու պարագայում. չէ՞ որ նա ևս, իբրև հոգևորական, որպես ճշմարտություն չէր ընդունի մի բան, որը կհակասեր քրիստոնեական գաղափարաբանությանը: Եվ ահա.

Զի ոչ Յարաէզք, ոչ դիւթք ինչ զօրեալ Ի կորանսըզճակն ածեն կաթոտեալ (էջ 107):

Արայի մահից հետո պոեմում կռիվը նոր թափ է ստանում դյուցազնի որդու՝ Կարդոսի գլխավորությամբ: Ստեղծագործության մեջ խոսվում է միայն Արայի Կարդոս որդու մասին: Արայան Արայի մասին պոեմում չի հիշատակվում, կամ թերևս նա նույնացված է Կարդոսի կերպարի հետ: Պատմահոր թողած այս տեղեկության մասին պոեմում ոչ մի հիշատակություն չկա. «Այլ անդէն իսկ ի կենդանութեան իւրում Շամիրամ զծնեալն ի Նուարդայ ի սիրելի կնոջէն Արայի, որ էր երկոտասան ամաց մնացեալ ի մահուանն Արայի, վասն առաջին իւրոց խանդաղատանացն որ առ Արայն գեղեցիկ կոչէ զանուն նորա Արայ և կարգէ զնա ի վերակացութիւն աշխարհիս, մտերմութեամբ հաւատացեալ ի նա. զորմէ և մեռանել ասեն ընդ Շամիրամայ ի պատերազմին»531:

Ստեղծագործության վերջին գլուխը վերնագրված է «Յորդոր նմանիլ նախնեաց», որի խորագիրը հենց հուշում է բովանդակության ընդհանուր բնութագիրը: Սա մի ազդեցիկ հատված է, որում երևան է գալիս մանկավարժ ու քահանա Հովհաննես Վանանդեցին, որի կարևորագույն նպատակն է հայրենասիրական ու քրիստոնեական ոգով կրթել, դաստիարակել նոր սերնդին: Այս հատվածը իցե թե ստեղծագործության ամենահաջողված գլուխն է, քանի որ հենց այստեղ է հեղինակը ամփոփում բուն ասելիքը: Անզեն աչքով էլ նկատելի է, որ երկը ամբողջովին ողողված է քրիստոնեական շնչով, չնայած ըստ էության նրանում ներկայացված են հեթանոսական շրջանի դյուցազունները: Հեղինակը անդրադառնում է Քրիստոսի Թադեոս և Բարդուղիմեոս

531 Մովսես Խորենացի, նշվ. աշխ., էջ 74-76:

229

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

առաքյալներին, «որք ի հունձ Փըրկչին յերկրի մեր կարգեալ նախարդիւն մըշակ», հին բնորոշմամբ' «առաջին լուսավորչացն մերոց», հայ եկեղեցու Արիստակես, Վրթանես, Հուսիկ, Ներսես, Սահակ երախտավորներին «եւ այլ շառաւիղք սըրբոյն Գրիգորի բարեաց բերունակ»: Ահա բանաստեղծը խոսք է բացում Սուրբ երրորդության մասին.

Սէր Հայր, սէր Որդի, սէր և Սուրբ Հոգի' սէրըզմայլական,

Սուրբ երրորդութիւն սէր և սիրելի գեր քան զամենայն (էջ 130):

Խոսելով գրերի գյուտի մասին՝ հեղինակը շեշտում է հայոց մեջ կրթության պակասությունը՝ այդ կերպ կարևորելով ուսման ու գիտելիքի դերը և կոչ անելով ջանք չխնայել հնարավորինս լրացնելու ու կատարելագործելու ուսումը: Իհարկե, այս գործընթացում Վանանդեցին կարևորագույն դեր է վերապահում ծնողներին՝ հորդորելով անպայման ուսման տալ իրենց զավակներին.

Ծընօ'ղք մարմնաւորք, թէև չէք ծանօթ գըրածան շնորհին,

Մի' անգըրագէտ թողուք ըզմանկունսն ի թարմ հասակին (էջ 132):

Ուսման նկատմամբ ձգտումը պետք է երեխաների մեջ ներարկել դեռ վաղ տարիքից:

Պոեմում այս կոչը հնչում է բազմիցս.

Ըզդեգեր կալջիր ի դրունս ուսման,

Հոգւոյդ ճեմարան գըրոցն եղիցի ծաղկեալբուրաստան (էջ 146): Հովհաննես Վանանդեցին, կարևորելով օտար լեզուների իմացությունը, այնուամենայնիվ, առաջնայինը համարում է մայրենի լեզուն.

Ջանա' նախագոյնյուսումըն լեզուի քո հայրենական,

Ապայայլլեզուաց վարժումն գայցեսըստ վայելչութեան (էջ 134):

Հովհ. Վանանդեցին այս երկի միջոցով նաև փորձել է խրատներ հասցեագրել մանուկներին: Նա կարևորում է նաև արհեստների դերը:

Հեղինակը այս դիդակտիկական հատվածում հիշատակում է հայ երևելի գործիչներին՝ վերջիններիս մասին խոսելով բացարձակ ակնածանքով: «Տեսարանը», անշուշտ, ճիշտ չէ դիդակտիկական պոեմ անվանել, սակայն պոեմն ունի դիդակտիկ տարրեր: Դիդակտիկ պոեզիան հայկական կլասիցիզմի շրջանակներում գտավ իր արտահայտությունները (Էդվարդ Հյուրմյուգյանի «Առձեռն բանաստեղծութիւնը», Մկրտիչ Ավգերյանի «Դիմառնութիւն չորից վերջնոցը», Խրիմյան Հայրիկի հրավիրակները և այլն): «Դիդակտիկ պոեզիան հայկական կլասիցիզմի տեսության մեջ կոչվում էր «վարդապետական քերթողություն», և ըստ ամենայնի հիմնավորվում էին նրա իրավունքները, բնութագրվում սահմաններն ու նպատակները»532:

Հայ ազգի արժանի հետնորդը պետք է կառչած մնա իր արմատներին: Ահա Վանանդեցու պատգամը.

Զաւա'կ ես քաջաց, մի'շիջցի ի քեզ ոգին նախահարց,

Զարմ ես վեհազանց յարեա'ց ի նոսա յօրանալ ի վարձ (էջ 145):

Հեղինակը իր սիրելի ընթերցողներին հորդորում է նաև ցանկացած գործի մեջ լինել արդար ու ազնիվ:

Ի տարբերություն «Արփիական Հայաստանի» պոեմի' այս ստեղծագործության մեջ հեղինակը սյուժետային ակնհայտ փոփոխությունների չի դիմել, միայն հավելումներ է կատարել, որոնք հիմնականում մահվան մահճում գտնվող դյուցազունների վերջին խոսքերն են ամփոփում, սգո տեսարաններ են, և կամ հերոսների պատասխանն են թշնամու պատգամաբերներին: Սյուժետային տեղաշարժերը, ըստ էության, բացակայում են:

Ջրբաշյան Է., «Դիդակտիկ պոեմները հայ գրականության

«Պատմաբանասիրական հանդես», Երևան, 1968 թ., համար 1 (40), էջ 54:

230

մեջ»,

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Այս ստեղծագործությունը ևս հարուստ է Վանանդեցու ոճին այնքան հատուկ գեղարվեստական պատկերավորման միջոցներով, հատկապես

չափազանցություններով: Ահա հայ ժողովրդի նախնի Արամի և Նյուքարի կռվի տեսարանը.

Երկու լերինք անդ ընդ միմեանս բաղխեն ուժգին,

Հիմնակործանս դըղըրդելով ըզսիւնս երկրին,

Ժայռք անմատոյցք մանըր փըշրեալ'ի հարուածին,

Ըզվայրն զայնլընունբեկորք ապառաժին (էջ 73):

Ահա չափազանցության մի ցայտուն օրինակ ևս.

Դէզք դիականց խիտ խիտ անկեալ անդր ի գետին,

Մայթ մարդկեղէն գործենյետեղ ասպարիզին (էջ 78):

Նաև համեմատություններ ենք գտնում կրկին Արամին նվիրված հատվածում Նյուքարի հոգեվիճակը պատկերելիս.

Որպէս ճընճղուկ ի բազէէ ընդ ծերպ վիմին.

Սառչի արիւն'լըքանի սիրտն առ երկիւղին (էջ 74):

Զգացմունքային տարրը միշտ առկա է Վանանդեցու երկերում: Այստեղ ևս շեշտը դրված է զգացմունքայնության վրա:

Նկատելի է, որ այս ստեղծագործությունը հեղինակային նորակազմությունների առկայությամբ բավական զիջում է «Արփիական Հայաստանի» պոեմին:

Ձեռագրերի ստեղծման գործում կարևոր դերակատարություն ունեին պատվիրատու-ստացողները: Հովհաննես Վանանդեցու գրչին պատկանող ձեռագրերը արժևորվում են նաև իրենց ստացողներով: Նրա գրած և ընդօրինակած ձեռագրերի ստացողներ են եղել իր ժամանակի նշանավոր դեմքերը: «Տեսարանի» ստացողն է Գրիգոր Կոստանդյանը533: Նա Հովհ. Վանանդեցու աշակերտն է եղել և Զմյուռնիայի հայ գաղթօջախի նշանավոր դեմքերից մեկը: Նրա կինը Հռիփսիմե Կոստանդյանն էր: Հենց վերջինիս ջանքերով է վերականգնվել Զմյուռնիայի 1896 թ. օրիորդաց այրված վարժարանը՝ նրա անունով վերանվանվելով Հռիփսիմյան: Նրանց որդին Գալուստ Կոստանդյանն էր, որ Զմյուռնիայում հայտնի հասարակական գործիչ ու հրապարակախոս էր:

Եզրակացություն

Ամփոփելով աշխատանքը՝ կարող ենք եզրակացնել, որ Հովհաննես Միրզայան Վանանդեցին կլասիցիզմի հետևողությամբ իր իդեալը փնտրում էր Հին Հայաստանի անցյալի հերոսների մեջ: Ազգի վերաշինության գլխավոր ճանապարհը, ըստ հեղինակի, նախնիների ուղիով ընթանալն է, և թերևս դա է պատճառը, որ նրա հիմնական ստեղծագործություններում վերհանված են մեր նախնիների ֆիզիկական ու հոգևոր առավելությունները:

Երկի առաջնային ու հիմնական նպատակն այն է եղել, որ երիտասարդները ծանոթ լինեն ժողովրդի պատմությանը, ճանաչեն իրենց նախնիներին և իմանալով նրանց կատարած գործերի մասին՝ բարի օրինակ վերցնեն և հպարտ լինեն նրանց ժառանգները լինելու համար:

533 Տե'ս Ասատրյան Ա., «Հովհան Միրզայան Վանանդեցու ձեռագրական ժառանգությունը», «Էջմիածին» հանդես, 2018 թ., փետրվար, էջ 113:

231

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

FICTIONAL ILLUSTRATION OF HISTORICAL EVENTS IN «HAYK, ARAM AND ARA’S SCENE» POEM BY HOVHANNES MIRZAYAN VANANDETSI

SIRANUSH PARSADANYAN

Institute of literature after M. Abeghian of NAS of RA, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to compare the additions made by the author in the poem “Hayk's, Aram's and Ara’s scene” of Hovhannes Vanandetsi and to show the artistic elaboration of the historical material.

Our task is to show, in addition by studying the historical sources of the poem, that unlike the works of the old period, the psychological drama of the figures is important, according to the features characteristic of the literature of the new period. Reference was also made to the fact that Vanandetsi made the events of the pagan period the subject of the poem, nevertheless, as a Christian author, he constantly emphasizes the fact that the ancestors of the Armenian people were the followers of monotheism.

The article intertwines literary and textual work. Analytical-comparative methods were mostly used during the research. A structural analysis was also performed, referring to each section of the book separately.

Eventually, we come to the conclusion that according to the author the main way to rebuild a nation is getting know the nation, and therefore to follow in the footsteps of the ancestors. That's why the work reveals the physical and spiritual advantages of historical figures.

Key words: Hovhannes Vanandetsi, scene, poem, fictional, hero, historian, Movses Khorenatsi, historical events, poem.

ХУДОЖЕСТВЕННОЕ ОЛИЦЕТВОРЕНИЕ ИСТОРИЧЕСКИХ СОБЫТИЙ В ПОЭМЕ «ЗНАМЕНИТЫЕ ДЕЯНИЯ АЙКА, АРАМА И АРА» ОВАННЕСА МИРЗАЯНА ВАНАНДЕЦИ

СИРАНУШ ПАРСАДАНЯН

аспирант Института литературы имени М. Абегяна РА НАН, г. Ереван, Республика Армения

Целью статьи является установить, какие дополнения внес автор, Ованнес Ванандеци, в поэму «Знаменитые деяния Айка, Арама и Ара» и сравнить их с оригинальным текстом, а также показать какую художественную обработку претерпел исторический материал.

Нашей задачей, помимо изучения исторических первоисточников поэмы, является показать что, в отличие от произведений литературы древнего периода, в поэме важное место отводится изображению душевной драмы персонажей, что характерно для литературы нового времени. В статье нашел отражение также тот факт, что, несмотря на то, что темой поэмы Ванандеци являютсясобытия эпохи язычества, автор, будучи христианином, неоднократно подчеркивает, что предки армянского народа являлись приверженцами монотеистической веры.

В ходе исследования применялись преимущественно аналитико-сравнительные методы. Был также проведен структурный анализ со ссылкой на каждый по-отдельности раздел книги.

Подводя итоги исследования, мы приходим к выводу о том, что главным условием возрождения нации, по мнению автора, является ее самопознание, а значит, и пример предков; именно поэтому в работе раскрываются физическая красота и нравственные достоинства исторических персонажей.

Ключевые слова: Ованнес Ванандеци, поэма, художественное, герой, историограф, Мовсес Хоренаци, исторические события, поэтический.

232

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.