Научная статья на тему 'ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ "ԿԵՐԱԿՈՒՐ ՔԱՀԱՆԱՅԻՑ" ԳՈՐԾԸ'

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ "ԿԵՐԱԿՈՒՐ ՔԱՀԱՆԱՅԻՑ" ԳՈՐԾԸ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
33
4
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հովհաննես Վանանդեցի / "Կերակուր քահանայից" / Զմյուռնիա / խմբագրել / եկեղեցական / Վարդան Հունանյան / Աստվածատուր Ջուղայեցի / կաթոլիկ / HOVHANNES VANANDETSI / "FOOD FOR PRIEST" / SMYRNA / EDIT / CLERGYMAN / VARDAN HUNANYAN / ASTVATSATUR JULAYEC'I / CATHOLIC / ОВАННЕС ВАНАНДЕЦИ / "ПИЩА ДЛЯ СВЯЩЕННИКОВ" / СМИРНА / РЕДАКТИРОВАТЬ / ЦЕРКОВНЫЙ / ВАРДАН УНАНЯН / АСТВАЦАТУР ДЖУГАЕЦИ / КАТОЛИЧЕСКИЙ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Փարսադանյան Սիրանուշ

Հայ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Հովհաննես Միրզայան Վանանդեցին (1772-1841 թթ.), հեղինակել է նաև քահանաների համար նախատեսված «Կերակուր քահանայից» գործը, որը ժամանակին մեծ տարածում է ունեցել բազմիցս ընդօրինակվել թե՛ իր ժամանակակից, թե՛ հետագա գրիչների կողմից: Հոդվածում անդրադարձ է կատարվում «Կերակուր քահանայից» երկի՝ հայկական միջավայրում տարածմանը, ցույց է տրվում, թե ինչ աշխատանք է կատարել Հովհ. Վանանդեցին՝ տեղայնացնելով այն հայ եկեղեցական միջավայրի համար: Կատարվել է նաև կառուցվածքային վերլուծություն՝ գրքի յուրաքանչյուր բաժնի առանձին անդրադարձով: Քանի որ երկը բավականաչափ հագեցած է մեջբերումներով, հոդվածում օրինակներով մանրամասն ցույց է տրվում նաև, թե ինչպես է հեղինակը կաթոլիկ եկեղեցու հայրերից բերած օրինակներին հավելում նաև հայ հոգևոր գործիչների դիտարկումները՝ փորձելով հնարավորինս հայացնել նյութը: Հոդվածում նաև «Կերակուր քահանայից» երկի՝ Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակը համեմատվել է Աստվածատուր Ջուղայեցու խմբագրած տարբերակի հետ: Ի վերջո, հանգում ենք այն եզրակացությանը, որ «Կերակուր քահանայից» գրքի՝ Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակը՝ գրված գեղեցիկ ու գրագետ գրաբարով, ժամանակի կարևոր երկերից մեկն էր, որ մի աստիճան վեր բարձրացրեց հայ հոգևոր մտքի ընկալումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

"KERAKUR K’AHANAYIC" ("FOOD FOR PRIESTS") BY HOVHANNES VANANDETSI

Hovhannes Mirzayan Vanandetsi, one of prominent Armenian classics representatives, also wrote «Food for priest» for priests, which once was very popular and it was used both by contemporaries and by further writers. The propagation of the novel «Food for priest» in Armenia is reflected in the article. It also illustrates the work Hovhannes Mirzayan Vanandetsi undertook informing the Armenian religious leaders about it. A structural analysis was also undertaken, referring separately to each Chapter of the book. The novel is rather full of references; the fact that the author added Armenian clergymen’s views to the samples of catholic Armenians trying to make the content as Armenian as possible is thoroughly described. «Food for priest» edited by Hovhannes Mirzayan Vanandetsi was also compared with the version edited by Astvatsatur Julayec’i. Eventually we can conclude that «Food for priest» edited by Hovhannes Mirzayan Vanandetsi, written in nice and intelligent old Armenian is one of the main novels of the time, which put the perception of Armenian spiritual thought on a higher level.

Текст научной работы на тему «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ "ԿԵՐԱԿՈՒՐ ՔԱՀԱՆԱՅԻՑ" ԳՈՐԾԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ «ԿԵՐԱԿՈՒՐ ՔԱՀԱՆԱՅԻՑ» ԳՈՐԾԸ*

ՀՏԴ 82.97:811.19

ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ԳԱԱ ԱԱբեղ/անի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի հանրապետություն siranush. parsadan yan.2014 @mail. ru

Հայ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը' Հովհաննես Միրզայան Վանանդեցին (1772-1841 թթ.), հեղինակել է նաև քահանաների համար նախատեսված «Կերակուր քահանայից» գործը, որը ժամանակին մեծ տարածում է ունեցել և բազմիցս ընդօրինակվել թե' իր ժամանակակից, թե' հետագա գրիչների կողմից:

Հոդվածում անդրադարձ է կատարվում «Կերակուր քահանայից» երկի՝ հայկական միջավայրում տարածմանը, ցույց է տրվում, թե ինչ աշխատանք է կատարել Հովհ. Վանանդեցին' տեղայնացնելով այն հայ եկեղեցական միջավայրի համար:

Կատարվել է նաև կառուցվածքային վերլուծություն' գրքի յուրաքանչյուր բաժնի առանձին անդրադարձով:

Քանի որ երկը բավականաչափ հագեցած է մեջբերումներով, հոդվածում օրինակներով մանրամասն ցույց է տրվում նաև, թե ինչպես է հեղինակը կաթոլիկ եկեղեցու հայրերից բերած օրինակներին հավելում նաև հայ հոգևոր գործիչների դիտարկումները' փորձելովհնարավորինս հայացնել նյութը:

Հոդվածում նաև «Կերակուր քահանայից» երկի' Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակը համեմատվել է Աստվածատուր Ջուղայեցու խմբագրած տարբերակի հետ:

Ի վերջո, հանգում ենք այն եզրակացությանը, որ «Կերակուր քահանայից» գրքի' Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակը' գրված գեղեցիկ ու գրագետ գրաբարով, ժամանակի կարևոր երկերից մեկն էր, որ մի աստիճան վեր բարձրացրեց հայ հոգևոր մտքի ընկալումը:

Բանալի բառեր' Հովհաննես Վանանդեցի, «Կերակուր քահանայից», Զմյուռնիա, խմբագրել, եկեղեցական, Վարդան Հունանյան, Աստվածատուր Ջուղայեցի, կաթոլիկ:

Հովհաննես Միրզայան Վանանդեցին (1772-1841թթ.) հայկական կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչներից է: Նա իրավամբ համարվում է հայ պոեզիայի հայրենասիրական, պատմաքաղաքական ուղղության սկզբնավորողը: Նրա ներդրումը անգնահատելի է հատկապես Զմյուռնիայի հայ համայնքի կրթական գործում: Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում Հովհ. Վանանդեցին երկար տարիներ աստվածաբանություն ու հայկաբանություն է դասավանդել և տասնութ ու կես տարի ուսուցչություն անելուց հետո՝ 1822 թ.-ին, տեղի վերատեսուչ Փիլիպպոս արքեպիսկոպոսի հրամանով ձեռնադրվել սարկավագ, ապա քահանայի աստիճան ստացել և Ստեփանոս արքեպիսկոպոսի հորդորով մի առանձին գրքով, որ կոչվում է «Կերակուր քահանայից» (այսինքն՝ հոգևոր սնունդ քահանաների համար), բացատրել

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 02.05.2019թ., գրախոսվել' 21.05.2019թ., տպագրության

343

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

քահանաների պարտականությունները561: Հիշատակարանում նշված Ստեփանոս արքեպիսկոպոսը Զմյուռնիայի նվիրակ ու առաջնորդ Ստեփանոս Ենովքյան Թիֆլիզեցին է562:

Այդ գիրքը ժամանակին մեծ տարածում է ունեցել և ընդօրինակվել է թե' իր ժամանակակից, թե' հետագա գրիչների կողմից: Անգամ Հովհ. Վանանդեցին է մի քանի անգամ այն ընդօրինակել:

Այդ առիթով նկատված է մի հետաքրքիր փաստ. Հովհ. Վանանդեցու «Կերակուր քահանայից» գրքի չորս օրինակների հիշատակարաններում էլ գրիչը, որպես գրության ժամանակ, նշում է 1822 թվականը, ընդ որում՝ սրանցից երկուսի դեպքում (Եղմ. ձեռ. 221, Արմաշ ձեռ. 136) համընկնում է նաև ձեռագրերի գրման ամսաթիվը' հունիսի 18: Ուսումնասիրությունները բացառում են այն հանգամանքը, որ սրանք կարող են միևնույն ձեռագիրը լինել563:

«Կերակուր քահանայից» երկը, ըստ աղբյուրագիտական տվյալների, Վարդան կրոնավորի կողմից թարգմանվել է լատիներենից, ապա նորից շարադրվել Հովհ. Վանանդեցու կողմից: Այդ մասին հանգամանալից տեղեկություն է տայիս հեղինակը գրքի սկզբնամասում. «Ոչ միայն զշարադրութիւնս առաջին բանիցն փոփոխեցի, այլ եւ զբազում եւս նոր վկայութիւնս եւ բացատրութիւնս եւ իմաստս իսկ ‘ի նոյն յաւելի' մինչև մարթ լինիլ ասել նորոգ շարադրեալ, թէպէտ եւ հիմն եդեալ էր նախագոյն»564: Այսինքն, Հովհ. Վանանդեցին կատարել է մի շարք փոփոխություններ, հավելումներ, հարմարեցրել այն մեր լեզվին, հայ եկեղեցական սովորույթներին ու ծեսերին, կարելի է ասել' տեքստին հայկական շունչ է հաղորդել:

«Կերակուր քահանայից» երկը երկար ժամանակ վերագրվել է կաթոլիկ եկեղեցու նշանավոր գործիչ Հովհաննես Բոնա (Յովհաննէս Պօնա) կարդինալին: Երկի հեղինակային պատկանելության հարցը մինչ օրս էլ վերջնական լուծում չի ստացել565:

Հովհաննես Բոնա կարդինալին և նրա երկերի հայերեն թարգմանություններին առաջինն անդրադարձել է Աթանաս Տիրոյանը (Վենետիկի Մխիթարյան հայրերից): Իր հոդվածում «Կերակուր քահանայից» գրքի հեղինակային պատկանելության վերաբերյալ նա գրում է. «Այս գործը Կարդ. Բոնայի չի վերաբերիր, թէպէտև ճակատին վրայ դրոշմուած է «Հաւաքեալ ի գործոց Կարդ. Պօնայի, և թարգմանեալ ի լատինէ ի հայ բարբառ»: Գուցէ թէ հաւաքմունք մ’ է ըստ իմաստից, այլ ոչ ըստ բանից կամ գլխոց. վասն զի այս գրքին մեջ զետեղուած գլխակարգութիւններէն և ոչ մին կը գտնուի Բոնայի գործերուն մէջ, և ոչ իսկ գրքին ընթացքին մէջ յիշուած է Բոնայի անունը, մինչդեռ իրենց յատուկ կոչումներով մէջ կը բերուին ստէպ վկայութիւններ Ս. Յովհ. Ոսկեբերանէ, Ս. Աւգուստինոսէ, Ս. Բեռնարդոսէ, Ս. Կիպրիանոսէ և ուրիշ Ս. Հայրերէն և վարդապետներէն» 566:

«Կերակուր քահանայից» երկը 1760թ. հրատարակվել է Վենետիկում' Անտոնի Պոռթոլի տպարանում' տեր Աստվածատուր Ջուղայեցու կողմից (վերջինս նույնացված

561 Տե'ս Կանայեանց Ստ., Ցուցակ հայերէն ձեռագրների Թիֆլիզի Ներսիսեան հոգեւոր դպրանոցի, Թիֆլիզ, 1893 թ., էջ 26:

56 Տե 'ս Ասատրյան Ա., «Հովհան Միրզայան Վանանդեցու ձեռագրական ժառանգությունը» , «Էջմիածին» հանդես, 2018 թ., փետրվար, էջ 108-109:

5 3 Տե'ս նույն տեղում, էջ 110:

564 Միրզայան Հովհ. Վանանդեցի, Կերակուր քահանայից, Էջմիածին, 1858 թ., էջ 1:

565 Տե'ս Հարությունյան Գ., «Հովհաննես Բոնա կարդինալին վերագրված «Կերակուր քահանայից» երկի հայերեն թարգմանությունը և Հովհաննես քհն. Միրզայան Վանանդեցու խմբագրությունը», Երիտասարդական երրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2018 թ., էջ 96-104:

566 Տիրոյեան Ա., «Կարդինալ Բոնա և հայերը», «Բազմավէպ», Վենետիկ, թ. 5-6, 1910 թ., էջ 204-205:

344

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

է Աստվածատուր Բաբիկյանի հետ567): Այդ հրատարակության մեջ առհասարակ չի հիշատակվում Վարդան Հունանյանի անունը: Պատճառները կարող են տարբեր լինել, թեպետ չի բացառվում նաև, որ խմբագիրը միտումնավոր է լռություն պահպանել568:

Հ.Անասյանը, խոսելով 1760 թվականի հրատարակության մասին, այն կարծիքն է հայտնում, որ վերջինս պարզապես Վ. Հունանյանի թարգմանության վերախմբագրությունն է, որի լեզուն առավելապես լատինաբան է, իսկ խմբագրինը՝ սրբագրված ու կանոնավոր: Ըստ նրա՝ չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Աստվածատուր Ջուղայեցին խմբագրական աշխատանք կատարելիս օգտված լինի նաև երկի լատիներեն բնագրից569:

1841 և 1858թթ. «Կերակուր քահանայիցը» հրատարակվել է Ս. էջմիածնում ենթարկվելով որոշ կառուցվածքային փոփոխությունների՝ արդեն Հովհ. Վանանդեցու խմբագրությամբ:

Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակը բաղկացած է ընծայաբերությունից, «Յաղագս պատուոյ քահանայից» հատվածից, 18 (ժը) գլուխներից, 4 պրակներից և «Ազդեցութիւն հեղինակին առանց ինչ յաւելման» վերջնահատվածից, որն ամփոփում է երկը՝ կատարելով վերջաբանի դեր:

Ա.Տիրոյանը, խոսելով 1760 և 1841 թթ. հրատարակությունների մասին, հանգում է հետևյալին. «Այս գրքիս առաջին տպագրութեան պարունակութիւնն թէ և բարի և շատ օգտակար, սակայն լեզուն աղաւաղ և անպէտ. իսկ Ս. Էջմիածնի տպագրութիւնն բաւական ընտիր և մաքուր գրաբարով յարասութիւն մ’ է, քան թէ առաջին թարգմանութեան կրկին տպագրութիւն»570:

Կառուցվածքային-բովանդակային տեսանկյունից համեմատելով «Կերակուր քահանայից» գրքի' Ա. Ջուղայեցու և Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակները' կարող ենք արձանագրել մի շարք տարբերություններ: Այսպես, Ա.Ջուղայեցու խմբագրած տարբերակը բաղկացած է քսաներկու գլխից, «Վերջաբանութիւն» հատվածից, որին այնուհետև հաջորդում են Քրիստոսի հետ սրբուհի Բրիջիտայի «Խօսակցութիւնը» կամ «Յայտնութիւնը», ապա նաև հարց ու պատասխանի ոճով անդրադարձ է կատարվում ծիսական մի շարք թեմաների «Յաղագս խորհրդոց», «Յաղագս խորհրդոյ կարգի առ հասարակ», «Յաղագս իւրաքանչիւր աստիճանաց կարգի», «Յաղագս ամենասուրբ պատարագի և խորհրդոյ հաղորդութեան մարմնոյ և արեան Տեառն», «Յաղագս եկեղեցականաց բանադրանաց» գլուխներում571:

Արդեն նշվեց, որ Հովհ. Վանանդեցին կատարել է հավելումներ: Մասնավորապես գրքում զետեղված չորս պրակները ենթադրվում են Հովհ. Վանանդեցու կողմից ավելացված572:

«Կերակուր քահանայից» գիրքը նախատեսված է եղել քահանաների համար և հիմնականում ուղեցույցի դեր է կատարել: Այն բավականաչափ հագեցած է մեջբերումներով, որոնք առավելապես քաղված են Աստվածաշնչից573 և Սուրբ Հովհան Ոսկեբերանի ճառերից574, չնայած քիչ չեն հիշատակվում նաև Սուրբ Ամբրոսիոսի575, Օգոստինոսի576, Բեռնարտոսի577, Հերոնիմոսի578 և կաթոլիկ այլ սրբերի անունները:

567 Տե'ս Անասյան Հ., Հայկական մատենագիտություն Ե-ԺԸ դդ., հ. Գ, Երևան, 2004 թ., էջ 96:

568 Տե'ս Հարությունյան Գ., նշվ. աշխ., էջ 100:

569 Տե'ս Անասյան Հ., նույն տեղում:

570 Տիրոյեան Ա., նշվ. աշխ., էջ 205:

571 Տե'ս Ջուղայեցի Ա., Կերակուր քահանայից, Վենետիկ, 1760 թ., էջ 97-147:

572 Տե'ս Հարությունյան Գ., նշվ. աշխ., էջ 104:

573 Տե ս Միրզայան Հովհ. Վանանդեցի, նշվ. աշխ., էջ 27-28:

574 Տե'ս նույն տեղում, էջ 7:

575 Տե'ս նույն տեղում, էջ 18-19:

576 Տե'ս նույն տեղում, էջ 21:

345

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Գրքում խոսվում է քահանաների մասին առհասարակ, նրանց ստանձնած դերի կարևորության, պարտականությունների, նրանց առջև ծառացած խնդիրների, ինչպես նաև' պատարագի անցկացման կարգի, պատարագի նյութի և այլ կարևոր հարցերի շուրջ:

Ինչո՞ւ է Հովհ. Վանանդեցին փոխադրելիս ընտրել «Կերակուր քահանայից» վերնագիրը: Պատասխանը տայիս է դարձյալ հեղինակը երկի առաջամասում. «Ապա զի՞նչ այլ ինչ աղաւաղիչ կայցէ բարեկարգութեան քան զհպատակացն չբերիլ հնազանդութեամբ յօրինաւոր հրամանս վեհագունից: Վասն այնորիկ եւ նուաստախոհ անձինս փրկութեան յԱռաքելաշունչն հրամանէ սրբազնութեան ձեր ‘ի յարդարումն բանիս կոչեցեալ' մանաւանդ ‘ի կատարումն հրամանաց քան ‘ի տկարութիւն մտացս հայելով' յանձն առի զտետրակս զայս կերակուր քահանայից անուանել ‘ի յստակ ոճ հայկական լեզուի յարմարագրել զոր Վարդան ոմն աբեղայ թարգմանեալ էր յառաջագոյն ‘ի լատին լեզուէ»* 578 579: Սակայն այդ հիմնավորումը կարող է տարակարծության տեղիք տալ. արդյո՞ք «Կերակուր քահանայից» վերնագիրը պատկանում է Հովհ. Վանանդեցուն: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Ա.Ջուղայեցու կողմից թարգմանված և խմբագրված տարբերակը ևս նույն վերնագիրն է կրում: Այդ առիթով էլ կարելի է հավելել որ ուսումնասիրությունների արդյունքում Հովհ. Բոնայի երկերի շարքում գոնե նման խորագրով կամ գլխաբաժանումներով երկ չի հայտնաբերվել580:

Հովհ. Վանանդեցու հիշատակած Վարդան աբեղան նույն ինքը Վարդան Հունանյանն է, որը ժամանակի խոհեմ ու գիտակ հոգևորականներից էր581: Նա կատարել է մի շարք թարգմանություններ, որոնցից ամենատարածվածը հենց այս գիրքն է, ինչպես նաև Հովհաննես Բոնայի հեղինակած «Ձեռբածութիւն յերկինս» երկը (1674 թ.)582:

Առաջին գլխում, որ վերնագրված է «Թե արքայական է քահանայականն պատիւ», խոսվում է քահանաների մեծության և նրանց կատարելիք բացառիկ առաքելության մասին մեծ հավատով ու վստահությամբ: Հեղինակը համոզված է' քահանաները մեծ առաքելություն ունեն կատարելու. «Բայց դուք քահանայք տեառն կոչիջիք, եւ պաշտօնեայք Աստուծոյ մերոյ անուանեսջի'ք, զզօրութիւնս ազգաց կերիջիք, եւ մեծութեամբ նոցա սքանչելի լինիջի'ք»583:

Հովհ. Վանանդեցին բարձր է գնահատում քահանաների կատարած դերը ժողովրդի կյանքում: Վերոնշյալ գլխում նա օրինակներ է բերում Աստվածաշնչի Երկրորդ Օրինաց գրքից՝ ցույց տալով քահանաների մեծությունը և նրանց կատարած դերի կարևորությունն ու արժեքը: Բոլոր ժամանակներում քահանաները կարևոր մարդիկ են եղել, ուստի հնում բազում գավառների դատավորները հաճախ հենց քահանաներն էին: Հովհ. Վանանդեցին վկայակոչում է աստվածաշնչյան հատվածը. «Վասն որոյ եւ հրամայէր Աստուած իսրայելացւոց Բ Օրինաց. Ժէ 9: Երթայցես առ քահանայսն եւ քննեալ պատմեսցեն քեզ զդատաստանն եւ արասցես ըստ հրամանին, զոր պատմեսցեն քեզ»584:

Երկրորդ գլխում, որը կրում է «Թէ քահանայք գեր ‘ի վերոյ են քան զմարդիկ. եւ են

7 Տե'ս նույն տեղում, էջ 28:

578 Տե'ս նույն տեղում, էջ 7-8:

579 Նույն տեղում, էջ 1:

580 Տե'ս Հարությունյան Գ., նշվ. աշխ., էջ 104:

581 Տ'ես Ռոշքա Ստ., Ժամանակագրութիւն կամ տարեկանք եկեղեցականք, Վիեննա, 1964 թ., էջ 198:

582 Այս մասին մանրամասն տե'ս Դևրիկյան Վ., Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Բ, Երևան, 2014 թ., 181-194:

583 Միրզայան Հովհ. Վանանդեցի, նշվ. աշխ., էջ 3-4:

584 Նույն տեղում:

346

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հրեշտակք» ենթավերնագիրը, խոսվում է այն մասին, որ քահանաները սովորական, շարքային մահկանացուներից մի քանի աստիճան վեր են կանգնած և նույնիսկ հավասար են հրեշտակներին: Վկայակոչվում է Սուրբ Գրքի Հովհաննու ավետարանի ԺԵ գլխի 17-րդ համարը. «Դուք ո'չ էք յաշխարհէ, այլ ես ընտրեցի զձեզ յաշխարհէ»585: Քահանաներին հրեշտակների հետ են համեմատել Հովհան Ոսկեբերանը, Պողոս առաքյալը, Հերոնիմոսը:

Եթե շարքային մահկանուցուներին հատուկ է մեղք գործելը և ապաշխարելով կարող են թողություն ստանալ, ապա քահանաների գործած մեղքերը Աստծու կողմից դժվարությամբ են ներվում, քանի որ այդ հանցանքները շատ են վշտացնում Բարձրյալին: Այսինքն՝ քահանաներն իրենց հոգու փրկության համար ավելին են վճարում: Հեղինակը վկայակոչում է Օգոստինոսին. «Որք անարժանութեամբ զՔրիստոս պատարագեն, որ թագաւորէ այժմ յերկինս, ծանրագոյն ևս մեղանչեն, քան զայնոսիկ, որք խաչեցին զնա մինչ շրջէր ‘ի յերկրի»586:

Թերևս ամենահետաքրքրականը գրքում զետեղված չորս պրակներն են, որոնք վերաբերում են պատարագի մատուցմանը, պատարագի մատուցման ժամանակ առաջացած թերություններին, պատարագի նյութին, վերջինիս պակասությանը, պատարագը մատուցող քահանային, նրա թերություններին:

Սուրբ պատարագի խորհուրդը պահանջում է ամբողջականություն և ամենայն կատարելություն բոլոր առումներով. «Վասն այնորիկ հարկաւո'ր են մատակարարքն ամենազգաստ արթնութեամբ փոյթ յանձին ունիլ, զի մի' թերութիւն ինչ կամ արատ պակասաւորութեան զմաքրագործ շնորհս նորա նուազեսցուսցէ, կամ իսպառ

խափանեսցէ»587:

Սուրբ պատարագի նյութը ցորենի հացն է ու անապակ գինին: Եթե հացը պակասություն է անում և, հնարավոր է, չբավարարի, կարելի է փոխարինել հաճարի, գարու, անգամ' կորեկի հացով: Իսկ եթե ցորենի հացը բավարար է, բայց ապականված է, խառնված է մեղրի, յուղի հետ կամ բավարար չափով եփված չէ, կամ էլ գուցե՝ արևից չորացած, հետևաբար չպետք է մատուցել պատարագը այդպիսի անմաքուր նյութով: Այն քահանան, որ կհանդգնի, այնուամենայնիվ, պատարագը մատուցել անմաքուր նյութով, նզովվյալ կլինի588: Նաև անընդունելի է նշխարի ալյուրը թրջել վարդաջրով կամ այլ հեղուկով' հետևելով լատինական եկեղեցիների օրինակին: Քահանայի կողմից կոպիտ սխալ կլինի, եթե նման դեպքերում չկողմնորոշվի և չիմանա ինչպես վարվել:

Իսկ եթե, օրինակ, նշխարը անարատ է, բայց մկրտության ժամանակ քահանան հայտնաբերում է, որ մուկ է անցել վրայով, ապա պետք է ամեն դեպքում ավարտին հասցնի պատարագը և ապա երեք շաբաթ, կանոնի համաձայն, պատիժ կրի: Իսկ եթե նախապես տեղյակ է լինում և անփութորեն մատուցում է պատարագը, մի ամբողջ տարի պետք է ապաշխարի' թողություն խնդրելով անփութության համար589: Գինին պետք է լինի անխառն, անապակ, չի կարելի նրան ջուր կամ քացախ խառնել:

Իսկ պատարագը, ըստ եկեղեցական կարգի, կարող է մատուցել միայն ճշմարիտ ու օրինավոր քահանան, որ չլինի անգործունյա կամ բանադրված և կարողանա արժանավոր կերպով մատուցել սուրբ պատարագը:

Գիրքը եզրափակվում է «Առ ազդեցութիւն հեղինակին առանց ինչ յաւելման» վերնագիրը կրող ազդեցիկ հատվածով, որտեղ կոչ է արվում քահանաներին բարելավել իրենց հոգևոր վիճակը, ապրել մաքրագույն կյանքով, լինել ճշմարիտ, առաքինի օրինակ ժողովրդի համար, մնալ իրենց կոչմանը հավատարիմ, երբեք չուրանալ այն զոհը, որ

5 Նույն տեղում, էջ 5:

586 Նույն տեղում, էջ 38:

587 Նույն տեղում, էջ 89-90:

588 Տե'ս նույն տեղում, էջ 92-93:

589 Տե'ս նույն տեղում, էջ 94-95:

347

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կատարեց Փրկիչը իր հոտի համար. «Ծանի'ր ապա զվիճակ քո մաքրագոյն, թէ յո՞րպիսի պատիւ ճոխացար, զի զոր կոյսն երանեալ ամենասուրբ մայրն Մարիամ մի անգամ ևեթ ծնաւ, դու ինքն քանիցս անգամ եւ պատարագես, բանիւ զնոյն կատարես, իբրև ‘ի սեղանոյ վայելես, եւ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի մարմնովս եւ արեամբ կերակրիս»590:

Ինչպես նշվեց, Հովհ. Վանանդեցին փորձել է գրքին հայկական շունչ հաղորդել: Այսպես, քիչ չեն այն հատվածները, որոնցում հեղինակը, տարբեր առիթներով վկայակոչելով կաթոլիկ հայրերին, հղում է կատարում նաև հայ եկեղեցու երախտավորներին: Առավելապես հիշատակվում է Ներսես Շնորհալին, թեպետ հաճախ են մեջբերվում նաև Գրիգոր Նարեկացին, Հովհաննես Իմաստասերը, Սարգիս Շնորհալին: Ահա հեղինակը, քննադատելով քահանաների անգիտությունը և

հիշատակելով կաթոլիկ եկեղեցու հայրերին, հղում է կատարում նաև Ն. Շնորհալուն. «Լսեմք' ասէ սուրբն Ներսէս Շնորհալին, զոմանց սուտ քահանայից, զի ո'չ յայլ ուսմանէ են տգէտ յաղագս յեղգութեան, մանաւանդ թէ վասն անհաւատութեան, այլ եւ զսաղմոսն Դաւթի ո'չ գիտեն բովանդակ»591: Պատարագին նվիրված պրակներից մեկում հիշատակվում է Ս. Գրիգոր Նարեկացին. «Արդ' նախ չէ' կարելի մատուցումն պատարագի արտաքոյ սուրբ եկեղեցւոյ եւ ո'չ ‘ի յեկեղեցի՝ որ ո'չ օծեալ իցէ, եւ չունիցի զբեմ եւ զօծեալ վէմ, զի արդարև հերքի այր ըստ օրինի, որ արտաքոյ Սուրբ եկեղեցւոյ մատուցանէ զՍուրբ պատարագն ըստ Սրբոյն Գրիգոր Նարեկացւոյն»592:

Այսպիսով՝ «Կերակուր քահանայից» երկի' Հովհ. Վանանդեցու խմբագրած տարբերակը ժամանակի լայն տարածում գտած երկերից է, որ, գրված լինելով գեղեցիկ ու ականջահաճո գրաբարով, մի աստիճան վեր բարձրացրեց հայ հոգևոր մտքի ընկալումը:

«KERAKUR K’AHANAYIC» («FOOD FOR PRIESTS»)

BY HOVHANNES VANANDETSI

SIRANUSH PARSADANYAN

PhD student of Institute of literature after M. Abeghian of NAS of RA,

Yerevan, Republic of Armenia

Hovhannes Mirzayan Vanandetsi, one of prominent Armenian classics representatives, also wrote «Food for priest» for priests, which once was very popular and it was used both by contemporaries and by further writers.

The propagation of the novel «Food for priest» in Armenia is reflected in the article. It also illustrates the work Hovhannes Mirzayan Vanandetsi undertook informing the Armenian religious leaders about it.

A structural analysis was also undertaken, referring separately to each Chapter of the

book.

The novel is rather full of references; the fact that the author added Armenian clergymen’s views to the samples of catholic Armenians trying to make the content as Armenian as possible is thoroughly described.

«Food for priest» edited by Hovhannes Mirzayan Vanandetsi was also compared with the version edited by Astvatsatur Julayec’i.

590 Նույն տեղում, էջ 112:

591 Նույն տեղում, էջ 53:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

592 Նույն տեղում, էջ 107:

348

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Eventually we can conclude that «Food for priest» edited by Hovhannes Mirzayan Vanandetsi, written in nice and intelligent old Armenian is one of the main novels of the time, which put the perception of Armenian spiritual thought on a higher level.

Keywords: Hovhannes Vanandetsi, «Food for priest», Smyrna, edit, clergyman, Vardan Hunanyan, Astvatsatur Julayec’i, catholic.

РАБОТА ОВАНЕСА ВАНАНДЕЦИ «ПИЩА ДЛЯ СВЯЩЕННИКОВ»

СИРАНУШ ПАРСАДАНЯН

аспирант института литературы имени М.Абегяна НАН РА, г.Ереван, Республика Армения

Oдин из видных представителей армянского классицизма Ованнес Мирзаян Ванандеци (1772-1841) также является автором работы «Пища для священников», которая в свое время имела большой резонанс и служила примером как для современников, так и последующих авторов.

В статье описывается распространение произведения «Пища для священников» в армянской среде и, в частности, говорится о том, какую деятельность развернул сам Ованнес Ванандеци в деле информирования о нем армянских религиозных деятелей.

Нами был совершен еще и структурный анализ, отдельно ссылаясь на каждую главу книги.

В произведении достаточно много ссылок и на конкретных примерах продемонстрировано, как автор дополняет приводимые примеры отцов католической церкви наблюдениями армянских религиозных деятелей, пытаясь по возможности приблизить тему к армянским реалиям.

В статье также проводится сравнение между редакциями произведения «Пища для священников» Ованнеса Ванандеци и Аствацатура Джугаеци.

В конечном итоге, мы приходим к мнению, что «Пища для священников» под редакцией Ованнеса Ванандеци, написанная на правильном и великолепном грабаре, является одним из важнейших произведений своего времени, которое поставило восприятие армянской духовной мысли на ступень выше.

Ключевые слова: Ованнес Ванандеци, «Пища для священников», Смирна, редактировать, церковный, Вардан Унанян, Аствацатур Джугаеци, католический.

349

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.