Научная статья на тему 'ՄՈՒԽԹԱՐ ԱՈՒԵԶՈՎԸ ԵՎ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ 1920-1940-ԱԿԱՆ ԹԹ.-ԻՆ'

ՄՈՒԽԹԱՐ ԱՈՒԵԶՈՎԸ ԵՎ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ 1920-1940-ԱԿԱՆ ԹԹ.-ԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
74
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ղազախ / ղազախ գրականություն / դրամատուրգիա / ղազախական դրամատուրգիա / Մուխթար Աուեզով / գրականագիտություն / տեսական հարցերի քննություն / հայ-ղազախական գրական կապեր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Խաչատրյան Շուշան

Հոդվածում անդրադարձել ենք հայ իրականության մեջ դեռևս չուսումնասիրված ղազախ դրամատուրգիայի ձևավորման ու զարգացման հիմնական առանձնահատկություններին: Մեր խնդիրն է ուսումնասիրել վերլուծել դրամատուրգիայի ձևավորման նախադրյալները, ինչպես նաև 1920-1940-ականներին դրա հիմնական թեմատիկ առանձնահատկությունները: Հոդվածի նպատակն է ներկայացնել 1920-1940-ականների դրամատուրգիայի վիճակը ցույց տալ դրա զարգացման գործում Մուխթար Աուեզովի ունեցած դերն ու նշանակությունը: Հոդվածում առանձին քննության առարկա է դարձել Մուխթար Աուեզովի «Ենլիկ Քեբեք» պիեսի ստեղծման պատմությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ղազախական դրամատուրգիայի առաջնեկն է: Աշխատանքում օգտագործվել են ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ղազախ ռուս ուսումնասիրողների աշխատանքները: Հոդվածում կիրառել ենք պատմահամեմատական մեթոդը: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացութան, որ ղազախ դրամատուրգիայի ակունքներում կանգնած Մ. Աուեզովը եղել է գրականության այդ ժանրի առանցքային դեմքերից մեկը: Վստահ ենք, որ Մ. Աուեզովի՝ որպես ստեղծագործողի ու գրականագետի աշխատանքների հետագա ուսումնասիրությունը իր ուրույն տեղը կարող է ունենալ ղազախագիտության ուսումնասիրությունների բնագավառում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MUKHTAR AUEZOV AND KAZAKH DRAMATURGYIN THE 1920-1940S

In the article we have touched upon the main features of the development of Kazakh dramaturgy which have not been studied in the Armenian reality yet. In particular, the task of the article is to study and analyze the existing preconditions for the development of dramaturgy, as well as to examine and present its main thematic features of the 1920-1940s. The aim of the article is to present the state of dramaturgy in the 1920-1940s and to show the role and significance of Mukhtar Auezov in its development. Therefore, in the article the story of the creation of Mukhtar Auezov's "Yenlik and Kebek" play was particularly studied considering the fact that it is the first play of the Kazakh dramaturgy. Works of both Soviet and modern Kazakh and Russian specialists were used in the article. The work has been carried out using the historical comparative method widely used in literature study. As a result of the research, we can conclude that M. Auezov, who is standing at the roots of Kazakh dramaturgy, was one of the most influential writers of this genre of literature. He not only wrote thirty plays, but also discussed theoretical issues, presented his vision for the further development of dramaturgy thus predetermining the further path of the latter. We are sure that the further study of the works of M. Auezov as a writer and literary critic can have a special place in the field of Kazakh studies.

Текст научной работы на тему «ՄՈՒԽԹԱՐ ԱՈՒԵԶՈՎԸ ԵՎ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ 1920-1940-ԱԿԱՆ ԹԹ.-ԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՄՈՒԽԹԱՐ ԱՈՒԵԶՈՎԸ ԵՎ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ 1920-1940-ԱԿԱՆ ԹԹ.-ԻՆ*

ՀՏԴ 82.09

ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի դասախոս, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հեռակա ասպիրանտ (2013-2017թթ.) ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն shush. khachatrvan@amail.com

Հոդվածում անդրադարձել ենք հայ իրականության մեջ դեռևս չուսումնասիրված ղազախ դրամատուրգիայի ձևավորման ու զարգացման հիմնական առանձնահատկություններին: Մեր խնդիրն է ուսումնասիրել և վերլուծել դրամատուրգիայի ձևավորման նախադրյալները, ինչպես նաև 1920-1940-ականներին դրա հիմնական թեմատիկ առանձնահատկությունները: Հոդվածի նպատակն է ներկայացնել 1920-1940-ականների դրամատուրգիայի վիճակը և ցույց տալ դրա զարգացման գործում Մուխթար Աուեզովի ունեցած դերն ու նշանակությունը: Հոդվածում առանձին քննության առարկա է դարձել Մուխթար Աուեզովի «Ենլիկ և Քեբեք» պիեսի ստեղծման պատմությունը' նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ղազախական դրամատուրգիայի առաջնեկն է: Աշխատանքում օգտագործվել են ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ղազախ և ռուս ուսումնասիրողների աշխատանքները :

Հոդվածում կիրառել ենք պատմահամեմատական մեթոդը:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացութան, որ ղազախ դրամատուրգիայի ակունքներում կանգնած Մ. Աուեզովը եղել է գրականության այդ ժանրի առանցքային դեմքերից մեկը:

Վստահ ենք, որ Մ. Աուեզովի' որպես ստեղծագործողի ու գրականագետի աշխատանքների հետագա ուսումնասիրությունը իր ուրույն տեղը կարող է ունենալ ղազախագիտության ուսումնասիրությունների բնագավառում:

Հիմնաբառեր' ղազախ, ղազախ գրականություն, դրամատուրգիա, ղազախական դրամատուրգիա, Մուխթար Աուեզով, գրականագիտություն, տեսական հարցերի քննություն, հայ-ղազախական գրական կապեր:

Ղազախական դրամատուրգիայի ծնունդը. զարգացման նախադրյալները: 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը կարե[ի է համարել ղազախ գրականության համար ամենակարևոր շրջանը. սա զարգացման այն շրջանն էր, որի հետ է կապվում գրավոր գրականության և արձակի ձևավորումն ու զարգացումը, զարգացման մի շրջան, որն աչքի էր ընկնում նախկինում հավաքված բանավոր գրականության հսկա պաշարի ուսումնասիրմամբ ու մշակումներով, գրական նոր ուղղությունների, ժանրերի, թեմատիկաների մշակմամբ ու զարգացմամբ, նոր կերպարների ստեղծամբ: Ինչպես հայտնի է, ղազախ գրականությունը երկար ժամանակ զարգացել է ժողովրդական բանահյուսության շրջանակներում՝ սերնդեսերունդ փոխանցվելով բանավոր ճանապարհով: Այս գրականության ամենամեծ առանձնահատկությունը ժըռաուների և

* Հոդվածը ներկայացվել է 11.09.2020թ., գրախոսվել' 03.10.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:

213

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ակինների497 արվեստն էր: Մասնագիտական գրականության մեջ նույնիսկ 15-18-րդ դդ. համարվում է ժըռաուների պոեզիայի ժամանակաշրջան498: Իսկ գրականությունն իր այսօրվա տեսքով ձևավորվել է 19-րդ դարի կեսերից սկսած միայն: Ինչպես

արդարացիորեն նշում է ղազախ գրականագետ Մուխամեդժան Կարատաևը՝ «Ղազախ գրականությունը Խորհրդային միությունում ամենաերիտասարդներից մեկն է»499:

Քանի որ պատմական իրադարձություններն ուղղակիորեն և անուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենում գրականության զարգացման օրինաչափությունների վրա, հետևաբար, 20-րդ դարասկզբին ղազախ ժողովրդի կյանքի պատմական փոփոխություններն500 էապես փոխում են նաև այդ շրջանի ղազախ գրականության խնդիրներն ու բովանդակությունը: Գրականության նախկին շրջանին բնորոշ չափածոն և' թեմատիկայով, և' կերպարներով, և' լեզվով ի վիճակի չէր ամբողջությամբ հարմարվել նոր հասարակական-քաղաքական իրավիճակին և սկսել էր աստիճանաբար դիրքերը զիջել արձակին: Արձակի ժանրերն ավելի ճկուն էին, ինչը հնարավորություն էր տայիս ստեղծագործողներին գեղարվեստականորեն արծարծելու այնպիսի թեմաներ, որոնք չափածո խոսքով հնարավոր չէր, կամ արծարծելու դեպքում ստեղծագործությունը էապես տուժում էր:

Այսպիսի պայմանաններում գեղարվեստական գրականության զարգացմանը զուգահեռ 1920-ականներին ձևավորվում էր գրական նոր ժանրը' դրամատուրգիան: Այն զարգացման հատկապես բեղմնավոր շրջան է ապրում 1930-ականներին: Մեկը մյուսի հետևից ասպարեզ են գալիս նոր դրամատուրգներ, գրվում են նոր պիեսներ, աշխուժանում է նոր ձևավորվող ղազախական թատերական կյանքը: Ղազախական թատրոնի ու դրամատուրգիայի զարգացման արագ տեմպերն ունեին մի քանի պատճառներ: Նախ' 20-րդ դարասկզբին ղազախ ստեղծագործողները

գեղարվեստական փնտրտուքների մեջ էին. գրականության զարգացման ժամանակակից փուլի օրինչափություններին համընթաց' նրանք փնտրում էին գաղափարական ասելիքն ընթերցողին հասցնելու նոր ճանապարհներ, որոնցից մեկն էլ դրամատուրգիան էր: Այստեղ ևս, ինչպես արձակում առհասարակ, որպես լավագույն օրինակ էր ծառայում ռուս գրականությունը: Հետևելով ռուս գրականության

ավանդույթներին, ինչպես նաև հարաբերվելով խորհրդային մյուս հանրապետությունների ու ժողովուրդների գրականության առանձին նմուշներին' ղազախ ստեղծագործողները փորձում էին ստեղծել, յուրացնել այլ' մինչ այդ իրենց գրականությանն անհայտ ժանրեր ու թեմատիկաներ: Ավելին' դրամատուրգիայի զարգացումն իր հետ բերում էր թատերական կյանքի աշխուժացում, նոր խաղացանկերի կազմում: Նշենք, որ ղազախական թատրոնի ձևավորման վրա մեծ ազդեցություն էին թողնում ռուսական քաղաքային թատրոնները, որոնք արդեն 19-րդ դարի կեսից գործում էին երկրի տարածքում: Նմանատիպ թատրոններ գործում էին մասնավորապես Ուրալսկ

497 Ակինները չափածո ստեղծագործությունների (բանաստեղծություն, ժըռ, դաստան, պոեմ) բանավոր կատարողներն են, որոնք իրենց կատարումները ուղեկցում են երաժշտական գործիքի' դոմբրայի կամ կոբիզի հետ: Ժըռաուները ևս ժողովրդական պոեզիայի կատարողներ են, որոնք ունենին նաև այս կամ այն թեմային վերաբերող հանպատրաստից փոքրիկ երգեր' ժըռեր, հորինելու ձիրք:

ЭбдiFази¥лы Б., ^азак эдебиетк Энциклопедияльщ аньщтамальщ, Алматы, «Аруна», 2010,

էջ 576

499 Каратаев М. Казахская литература. Сборник статей, Москва, Госкитиздат, 1960, С. 164

500 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ղազախ ժողովուրդն ապրում էր պատմական իրադարձություններ, քայքայվում էին նախկին ֆեոդալական կարգերը, որոնց փոխարինելու էին գալիս նոր հասարակական հարաբերություններ, տափաստանում աստիճանաբար տարածվում էր հեղափոխական ալիքը: 1919թ.-ին Ղազախստանում հաստատվում են խորհրդային կարգերը' բերելով նոր հասարակական հարաբերություններ ու մշակույթ:

214

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

(1860թ.-ից), Օրենբուրգ (1869թ.-ից) քաղաքներում, ինչպես նաև երկրին մշակութային կապերով ամուր կապված Օմսկ քաղաքում (1865թ.-ից), որտեղ խաղացանկը ներառում էր ինչպես ռուս, այնպես էլ եվրոպական դրամատուրգների ստեղծագործություններ:501 Բնականաբար, դրամատուրգիայի ձևավորվմանը զուգահեռ հասունանում էր նաև ղազախական պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծման պահը: Առավելաապես ռուսական թատրոնի ազդեցությամբ 1925թ.-ին այն ժամանակվա Ղազախական ԻԽՍՀ մայրաքաղաք Քըզըլ-Օրդայում հիմնվում է առաջին ղազախական թատրոնը, սակայն թատրոնի պաշտոնական բացումը լինում է մեկ տարի անց՝ 1926թ.-ին, ժամանակակից դրամատուրգ, գրականագետ, հասարակական գործիչ Կեմենգերով Կոշմուհամմեդի (1896-1937) «Алтын сакина» («Ոսկե օղակ») պիեսով502:

Դրամատուրգիայի, հետևաբար նաև թատերական արվեստի զարգացմանը մեծապես նպաստում էին նաև ղազախ ժողովրդի բանահյուսության առանձնահատկությունները: Կարելի է փաստել, որ ժողովրդական բանահյուսությունը, որը գրավոր գրականության սկզբնաղբյուրներից էր, պարարտ հող էր ստեղծել նաև դրամատուրգիայի արագ զարգացման համար: Խոսքը մասնավորապես ժողովրդի շրջանում տարածված ժողովրդական խաղիկների, ժառ-ժառերի՝ երկու սիրեցյալների սիրային երգերի, հարսանեկան խաղիկ-երգերի՝ բետաշարի, սընսուի, ինչպես նաև հանպատրաստից երգվող, կոնկրետ դեպքին վերաբերող փոքրիկ բանաստեղծությունների՝ այստըսների մասին է: Պատահական չէ, որ ժողովրդական բանահյուսության առանձին նմուշների և մասնավորապես այտըսի, բետ-աշարի, խաղ-երգերի, սընսուի և նմանօրինակ երգերի դերը բարձր է գնահատել դրամատուրգիայի ակունքներում կանգնած Մուխթար Աուեզովը (1897-1961): Հոդվածներից մեկում նա նշում է, որ այս խաղիկներն այնքան հղկված են, որ «դրանք այսօր բեմ բարձրացնելու համար որևէ բան ավելացնելու կարիք անգամ չկա»:503 Մեկ այլ՝ 1926թ.-ին գրած «Жалпы театр eнерi мен казак театры» («Թատերական կյանքն ու ղազախական թատրոնը») հոդվածում Աուեզովը նշում է. «Եթե վերցնենք մեր ժողովրդի օրինակը, ապա պետք է ասել որ այն (դրամատուրգիան՝ Շ.Խ.) սնվում է ժողովրդական ավանդույթներից, սովորույթներից, երգացանկից, ժըռերից: Իսկապես, թատերական կյանքի ձևավորման համար պարարտ հող և դրական պայմաններ է ստեղծել ժողովրդական բանահյուսությունը»:504 Ավելին՝ Մուխթար Աուեզովը հետագայում իր պիեսներում մեծապես օգտագործում է ժողովրդական բանահյուսության այս տարրերը՝ մասնավորապես կերպարների մենախոսությունների, երկխոսությունների ժամանակ:

1920-ականների վերջին և հատկապես 1930-ականներին դրամատուրգիայի զարգացման ներքին օրինաչափություններից ոչ պակաս կարևոր ազդակ էր պետական քաղաքականությունը ներքին՝ մասնավորապես մշակույթի հարցերում: Մշակույթի, գրականության զարգացման հարցերի քննարկումն ու պետական վերահսկողությունը դրանց «հավուր պատշաճի» կատարման նկատմամբ վերահսկողությունը ընդունված երևույթ էր այդ ժամանակների համար: Հայտնի է, որ 1920-ականներից սկսած՝ դրամատուրգիան և, առհասարակ, թատերական կյանքի զարգացումը եղել է նաև տեղական իշխանությունների ուշադրության կենտրոնում, ինչի մասին փաստում են արխիվային նյութերը: Այսպես՝ 1920թ.-ի հոկտեմբերի 4- 12-ը Օրենբուրգում տեղի ունեցած Ղազախստանի ԽՍԻՀ սովետների ժողովում, ինչպես նաև 1925թ.-ի ապրիլին

501 ^ндакбай^лы Б., Театр туралы толганыстар, Алматы, «внер», 2006, С. 11-12.

502 Նշենք նաև, որ մինչև թատրոնի պաշտոնական բացումը՝ 1925թ.-ի հունվարի 13-ը, ղազախական պրոֆեսիոնալ թատրոնի բեմում առաջին բեմադրությունը, որը խաղացվել էր, Մ. Աուեզովի «Ենլիկ և Քեբեք» պիեսի հատվածներից մեկն էր:

503 Эуезов М., Шыгармалар, 11-том, Алматы, Жазушы, 1969, 53-бет

504 ^азак эдебиаеттану гылымыньщ тарихы/ Жауапшы редактор А.СТамакова, 2-томдык, 1-том, Алматы, ^азАкпарат, 2008, С. 161.

215

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Քըզըլօրդայում անցկացվող Ղազախական սովետների 5-րդ նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաև դրամատուրգիայի և թատերական կյանքի զարգացման հարցը505: Կամ, օրինակ, 1936թ.-ին Խորհրդային գրողների միության նախագահների ժողովին, ի թիվս այլ մշակութային հարցերի, քննարկվում էր նաև կոխոզա-սովետական թատրոնների համար խաղացանկի ստեղծումը: Ավելին' ժողովի ընթացքում մասնակից ստեղծագործողներից շատերը (Մ. Աուեզով, Ս. Մայյին, Գ. Մուսրեպով և այլք) պետության պատվերով պարտավորվում էին «մինչև 1936թ. մայիսի 1-ը գրել և քննարկման ներկայացնել մեկական պիես այս (կոլխոզի' Շ.Խ.) թեմատիկայով»506:

Այսպիսով' 1920-ականներին դեռևս նոր ձևավորվող ղազախական դրամատուրգիան բռնել էր արագ զարգացման ուղին: Դրա զարգացման համար կային մի քանի նախադրյալներ. մեկը ռուս գրականության ազդեցությունն էր, երբ վերջինիս օրինակով ղազախ ստեղծագործողները կարողանում են արագ ըմբռնել նոր ժանրի հիմնական ուղղությունները: Բացի այդ, ղազախ ժողովրդի բանահյուսության առանձին նմուշները (ժողովրդական խաղիկները, երգերը և այլն) էապես նպաստում են ժանրի զարգացմանը: Հեղինակները ժողովրդի շրջանում տարածված երգերը, խաղիկները

մշակում, օգտագործում են ստեղծագործություններում և բեմ են բարձրացնում' դրանով ապահովելով այս կամ այն պիեսի հաջողությունը: Բացի այդ, խորհրդային իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում էին պահում ղազախ ժողովրդի մշակութային քաղաքականության հարցը և մեծապես կարևորում էին դրամատուրգիան:

Դրամատուրգիայի հիմնական թեմաները. Ինչպես առհասարակ արձակի դեպքում, 1920-30-ականներին դրամատուրգիայում ևս արծարծվող թեմաները տարբեր էին' բարոյականությունից մինչև մարդկային արատների ծաղրանք, ժողովրդի հերոսական պայքարից մինչև ժամանակակից կյանք: Այս մասին կարևոր ենք համարում նաև Մ. Աուեզովի դիտարկումը: 1954թ.-ին Ղազախ գրողների 5-րդ նստաշրջանին խոսելով վերջին տարիներին գրված պիեսների թեմատիկ առանձնահատկությունների մասին' նա նշում է. «Այդ շրջանի պիեսները թեմատիկ առումով եթե դասակարգենք, ապա կունենանք երեք հիմնական խումբ: Առաջին խումբը վերաբերում է այն

ստեղծագործություններին, որոնք կապված են ազգային էպոսների, ֆոլկլորի և անհատների հետ, ինչպես, օրինակ, «Կոզի-Կորպեշ և Բայան-Սուլու», «Ալդար-Քյոսե», «Ալթընսարին», «Չոքան Վելիխանով» ողբերգությունը, «Մայրա», «Ժոմարտի գորգը» պիեսները: Երկրորդ խումբը պիեսներն են, որոնք նվիրված են պատմությանն ու հեղափոխությանը, օրինակ այն պիեսները, որոնք գրված են Ամանգելդի Իմանովի գլխավորած ապստամբության թեմայով: Օրինակ' «Ամանգելդի», «Տափաստանային հրացոլքը»: Երրորդը խորհրդային թեմայով գրված պիեսներն են»:507

Աուեզովյան այս դասակարգման հետ դժվար է չհամաձայնվելը: Լավագույնս հասկանալով դրամատուրգիայի առանձնահատկությունները' Մ. Աուեզովը հրաշալի հասկանում էր գրականության այդ ժանրի զարգացման տրամաբանությունն ու տեսական հարցերի քննարկման ժամանակ հանդես էր գալիս որպես փորձառու գրականագետ: Նրա այդ դասակարգման հիմքում ստեղծագործությունների ընդհանուր թեմատիկ բաժանումն է, որին հավատարիմ կմնանք նաև մենք: Բայց այդ շրջանում դրամատուրգիայում հանդիպում են նաև այլ թեմաներով գրված ստեղծագործություններ, որոնք աուեզովյան դասակարգումից դուրս են մնացել, դրանց ընդհանուր գծերով կանդրադառնանք ստորև:

505 Նույն տեղում, էջ 159:

506 Неизвестное в наследии М. Ауэзова/ Отв. ред. С. Абдулло, Библиотека Олжаса, 2013, С. 6263.

507 Эуезов М., Шыгармаларыньщ елу томдьщ тольщ жинаты 32-том, Алматы, Дэуiр, Шбек-Жолы, 2004, С. 30-31.

216

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Արտացոլելով ժամանակի տրամադրությունները, քննարկելով հասարակությանը մտահոգող տարատեսակ հարցեր՝ դրամատուրգիան թեմատիկ առումով հանդես է գա[իս երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական փոփոխությունների հետ ներդաշնակ կապի մեջ: Այսպես՝ 1920-ականներին՝ հետհեղափոխական շրջանում, երբ ղազախ ժողովուրդը վերագնահատում էր իր անցյալը, պատմական ուղին, տարածված էր պատմական թեման. դրամատուրգները հաճախ էին անդրադառնում պատմական այս կամ այն իրադարձությանը, այս կամ այն պատմական անձին: Օրինակ՝ Ս. Մուկանովի «Պայքարի օրերին», Մ. Ախինժանովի «Իսատայ-Մախամբետ» պիեսների թեման 19-րդ դարի երկրորդ կեսին Բուկեևյան հորդայի ղազախների ապստամբությունն էր: Նույն թեմայով է գրված նաև Ժ. Այմաուըտովի «Կանապյան և Շերբանուն», Բ. Մայլինի «Մեր յիգիթները» պիեսները: Ժամանակակից հայտնի գրաքննադատ, թատերագետ Բ. Կուանդակբայուլըի դիտարկմամբ' արդեն 1940-1950-ականներին պատմական թեմատիկայում առանձին մաս են կազմում ստեղծագործությունները, որոնք վերաբերում են բացառապես կոնկրետ պատմական անձերին՝ ներառելով կենսագրական ստույգ տվյալներ: Այսպիսի «պատմա-կենսագրական» թեմայով ստեղծագործություն է, օրինակ, Մ. Աուեզովի և L. Սոբոլւովի՝ Աբայ Կունանբաևի կյանքի վերջին դրվագը պատկերող «Աբայ» ողբերգությունը, Գ. Մուսրեպովի «Ական Սերին և Ակտոկտընը» ողբերգությունը՝ նվիրված 19-րդ դարի հայտնի ակին Ական Սերե Կորամսաուլըին, Ս. Մուկանովի «Չոկան Վելիխանով», Մ. Ակինժանովի «Իբրահիմ Ալթընսարին», Ի. Ջանսուգուրովի և Կ. Մուկաշևի «Տափաստանի երգը», Զ. Ակիշևի «Ժայաու Մուսա», Շ. Հուսեյինովի «Ղանի Մուրատբաև» պիեսները և այլն:508

1930-ականներին, երբ երկիրը թևակոխում է սոցիալիզմի կառուցման բուռն շրջան, ստեղծագործողները որպես թեմա են ընտրում կոլխոզային կյանքը՝ նկարագրելով այն դրական գույներով, գովերգելով ազնիվ աշխատանքն ու լուսավորությունը: Այս թեմայով առավել հայտնի են Մ. Աուեզովի, Գ. Մուսրեպովի, Ս. Սեյֆուլինի և այլոց ստեղծագործությունները:

Հայրենական մեծ պատերազմն իր հերթին բերում է թեմաների նոր շղթա՝ պատերազմի, ռազմաճակատի թեման՝ հայրենասիրական շեշտադրումներով: Ինչպես արձակի այլ ժանրերում509, դրամատուրգիայում ևս հետպատերազմյան շրջանում տարածված էր մարդկային բարոյականությանը վերաբերող թեման՝ մարդկային թերությունների ու թուլությունների, կենցաղային հարցերի ու սոցիալական դժվարությունների շեշտադրումներով (օրինակ՝ Ա. Աբիշևի «Նախանձ», «Ո՞վ է իմ հայրը», Ն. Անովի և Յ. Շտեյնի «Սրտի կամոք», Շ. Հուսեյինովի «Իրտիշի ափին» պիեսները): Այս պիեսների կերպարները ապրում են հետպատերազմական երկրում, որտեղ բարոյականության ընկալումները, մարդկային վեհ բարոյական կերպարը ենթարկվել էին փոփոխության. ամուսնուն կորցրած միայնակ կանայք, պատերազմ գնացած և այլևս չվերադարձած հորը փնտրող զավակներ, պատերազմի հետևանքով որդեկորույս մայրեր, կերակրող հորը կորցրած 7 օրվա հոգսը հազիվ հոգացող ընտանիքներ...

Հեղինակների կողմից պիեսների թեմաների ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն երկրի արտաքին, այլ նաև ներքին հարցերում պետական քաղաքականության հետ: Այսպես՝ շնորհիվ եղբայրական գրականության, որն ակտիվորեն քարոզվում էր հատկապես հետպատերազմյան տարիներին, ղազախ դրամատուրգիան հարստանում է նոր թեմաներով:

Հետպատերազմյան շրջանում ոչ միայն Ղազախական ԽԻՍՀ-ում, այլ նաև մյուս խորհրդային հանրապետություններում գրողները ջանում են ցուցադրել հայրենիքի

508 ^ндакбай^лы Б., Театр туралы толганыстар, Алматы, внер, 2006, С. 37.

509 Այս մասին մանրամասն տե'ս Ахметов З. Современное развитие и традиции казахской литературы, Алма-Ата, Наука, 1987, С. 220.

217

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

համար պայքարող, հայրենասեր մարդկանց կյանքը, որոնք աշխատում են կոխոզներում և նվիրված են ազնիվ աշխատանքին: Կարե[ի է փաստել որ հատկապես

հետպատերազմյան շրջանում վերը թվարկված թեմաներից ամենաշատ արծարծվող թեման ժամանակակից կյանքն է: Այս ստեղծագործություններում հեղինակները ներկայացնում են ժամանակակից մարդուն, կոյխոզի առօրյան, կյանքը, ապրումները: Հատկապես հետպատերազմյան շրջանում դրամատուրգներն անդրադառնում են նաև խորհրդային միջավայրում ապրող մտավորականության թեմային: Ընդ որում,

հեղինակները ներկայացնում էին փայլուն կրթություն ստացած, ազգային հոգսերով ապրող անհատներին, որոնք նվիրվել են կոմունիզմի կառուցմանը որպես մտավորականության ներկայացուցիչներ (օրինակ՝ Մ. Իմանժանովի «Իմ սեր», Ա. Աբիշևի «Հոր դատը», Շ. Հուսեյինովի «Շատախոսը», «Երեկ և այսօր» պիեսները)510: 1940-ականների կեսերից ղազախ գրականության մեջ թվով բավական քիչ, սակայն հայտնվում են նաև պիեսներ՝ գրված այսպես կոչված միջազգային թեմայով: Օրինակ՝ Ռ. Ռայիմկուլովի և Կ. Իսաբաևի «Ատելության ուժը» պիեսի գործողությունները զարգանում են հետպատերազմյան շրջանի Գերմանիայում և պատմում են Խորհրդային Միության գերիների կրած անմարդկային չարչարանքների մասին:

Մուխթար Աուեզովի ներդրումը ղազախական դրամատուրգիայի զարգացման գործում: Ղազախ դրամատուրգիայի ձևավորման ու զարգացման գործում

անգերազանցելի է Մուխթար Աուեզովի դերը: Ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ այսօր ղազախ գրականագետները ղազախական դրամատուրգիայի առաջին ծնունդը համարում էին նրա «Ենյիկ և Քեբեք» պիեսը՝ գրված 1917թ.-ին:511 Այս պիեսը հետագայում՝ 1925թ.-ի հունվարի 13-ին, բեմադրվում է արդեն պրոֆեսիոնալ, կազմավորված թատրոնում՝ մինչև դրա պաշտոնական բացման արարողությունը (1926թ.):512

Ավելին՝ հենց այս պիեսով է սկսվում Մուխթար Աուեզովի ստեղծագործական կյանքը, հետևաբար այն սկզբունքային կարևորություն ունի ոչ միայն հեղինակի, այլ նաև առհասարակ ղազախական դրամատուրգիայի համար: «Ենլիկ և Քեբեք» պիեսի սյուժեի հիմքում 18-րդ դարի 80-ականներին Աուեզովի ծննդավայրում' Շընղըստաու կոչվող տարածքում, ղազախների շրջանում երկու թշնամի թոբըկթը և նայման ցեղերի երիտասարդների ողբերգական սիրո պատմությունն է:

Ինչպես արդեն նշեցինք, պիեսն առաջին անգամ բեմադրվում է 1917թ.-ին հեղինակի մասնակցությամբ մեծագույն ղազախ լուսավորիչ Աբայ Կունանբաևի (18451904) թոռնուհիներից մեկի հարսանիքի ժամանակ: Հարսանիքին մասնակցում էր նաև Աբայ Կունանբաևի կինը' Այգեմիրը: Այս մասին հայտնի գրականագետ Ե. Լիզունովան գրում է. «Այս ժամանակ արդեն ղազախական տափաստանում ստեղծվել էին երիտասարդական ակումբներ: Աուլների երիտասարդները մասնակցում էին ակումբային կյանքին: Եվ պատահական չէ, որ ռուսական դպրոցում կրթություն ստացած Մուխթարը որոշում է յուրօրինակ նվեր անել ամուսնացողներին: Յոթ օրվա ընթացքում նա գրում է մի պիես, որի հիմքում ժողովրդական պատմությունն էր երկու սիրահարների'Ենլիկի և Քեբեքի մասին: Բայց աղջիկները հրաժարվում են խաղալ Ենյիկի կերպարը, և սիրահար աղջկա կերպարը ստիպված է լինում մարմնավորել յիգիթ Ահմեդը: Մասնակցող երիտասարդները գրել-կարդալ չգիտեին, որ իրենց դերերն անգիր անեին, և հեղինակը դառնում է նաև հուշարար: Թաքնվելով բեմի մի հատվածում՝ նա հուշում էր «դերասաններին»: Բայց երիտասարդ աղջիկները, նկատելով թաքնված հուշարարին, սկսում են նրա խոսքերը փոփոխելով' շեղել բեմի վրա գտնվող երիտասարդներին:

510 Նույն տեղում, էջ 309։

511 Ахметов З., Лизунова Е. Художественное Мастерство М. исследование: монотомник, 18 том, Алматы, Эдебиет Элем), 2013, С. 385.

512 ^абдол З., Эуэзов туралы, Алматы, Санат, 1997, С. 235.

218

Ауэзова, Классические

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Արդյունքում «դերասանները» դիմում են իմպրովիզի' հորինելով համապատասխան այտըսներ»:513 Այս անսովոր դեպքն այնքան մեծ իրարանցում էր առաջացրել ժամանակին, որ դրա մասին գրվել էր նաև «Сарыарка» թերթում514: Իր կյանքի ընթացքում հեղինակը մի քանի անգամ փոփոխության է ենթարկում պիեսը՝ այն հասցնելով կատարելության:515

Մ. Աուեզովը հեղինակել է ավելի քան երեք տասնյակ ողբերգություններ, կատակերգություններ, ազգային դրամաներ, կինոդրամաներ, լիբրետո օպերայի և բալետի համար, այդ թվում՝ կինոդրամա («Ռայխան»,1935թ., «Համառ ցեղը» 1947թ., «Աբայ» 1944թ., «Կնոջ ուղին»,1952), օպերային լիբրետո («Աբայ» 1943, «Հինգ ընկեր», «Տուլեգեն Տոխտարով», 1947, վերջին խմբ. 1952-1960), բանաստեղծություններով գրված պիես («Բեկետ» 1939թ.), լիբրետո («Ական Զահրա», 1935թ.): Որոշ

ստեղծագործություններ էլ գրում է համահեղինակությամբ, ինչպես, օրինակ, Ա. Թաժիբաևի հետ գրում է «Սպիտակ կեչի» (1938թ.), Ս. Սոբոլևի հետ՝ «Աբայ» (1939թ.), Ա. Աբիշեվի հետ՝ «Պատվո գվարդիա» (1942թ.), Գ. Մուսրեպովի հետ՝ «Մերկացված սուրը» (1945թ.) պիեսները:

Կանգած լինելով դրամատուրգիայի ակունքներում՝ Մ. Աուեզովը բազմիցս անդրադարձել է նաև դրամատուրգիայի զարգացման տեսական հարցերի քննարկմանը, հեղինակել է մի շարք հոդվածներ՝ կապված դրա զարգացման հետագա ուղու հետ, հանդես է եկել զեկույցներով ոչ միայն դրամատուրգիայի, այլ նաև թատրոնի ու կինոյի վերաբերյալ, մասնավորապես «Кызыл суцкалар» (1922), «Жалпы eHepi мен казак театры» (1926), «Казакстан мемлекет театры» (1928), «Казахская драматургия» (1933), «Жаксы драматургия- сапалы эдебиет белпа» (1934), «Казакстан керкем енерЫ (1935), «Казак сахнасындагы аударма пьесалар» (1937), «Д^ эшкерелейтт пьеса» (1938)516, «Литература и кино» (1944), «Драматургияныц зацы туралы кейбiр ойлар» (1953թ.) հոդվածներում, ինչպես նաև «Казакстан мемлекетпк театрыныц жэне жылдыгы жэне алдагы мтдеттерЫ (1932թ.), «Драматургияныц 6Yrmri жайы мен алдагы мiндеттерi» (1934թ), «Реалистiк драма жолында» (1954թ.) զեկույցներում նա անդրադառնում է դրամատուրգիայի տեսական հարցերին, դրա հետագա զարգացման պատմական նախադրյալներին, ինչպես նաև ժամանակակից վիճակին, կերպարներին վերաբերող հարցերին: Աուեզովը մեծապես կարևորում էր դրամատուրգիայի դերը ժամանակակից գրականության մեջ, և դա է պատճառը, որ դրամատուրգիայի տեսական հարցերի քննությամբ նա զբաղվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Անդրադառնալով դրամատուրգիայի ժամանակակից վիճակին՝ «Реалиспк драма жолында» հոդվածում հեղինակը նշում է. «Դրամատուրգիան խորհրդային գրականության ամենահիմնական և կարևորագույն ոլորտներից մեկն է: Դրա հոգևոր հիմքը, հիմնաքարը խորհրդային հայրենասիրությունն է, բարձր գաղափարախոսությունը և կյանքի ճշմարտությունը»517: «Դրամատուրգիան գրականության ամենադժվար, ամենա-պատախանատու և դրանով հանդերձ ամենահաջող յուրացվող, ամենամասսայական ժանրն է: Դրա համար է, որ հենց այստեղ ղազախ գրականությունն ունի ամենամեծ

513 Лизунова Е., Дюсенбаев И. Мухтар Ауэзов к 60-летию, КазГосИзд Худ. Лит., Алма-Ата, 1952, С. 9,

514 Эуезов М. /Энциклопедия/ Бас ред. Каскабасов С., Алматы, Атамура, 2011, С. 251.

515 Մ. Աուեզովի մշակմամբ «Ենյիկ և Քեբեք» պիեսը մինչև այսօր ղազախական թատրոնների խաղացանկի անբաժանեյի մասն է կազմում:

516 Эуезов М., Шыгармаларыныц елу томдык толык жинагы, 13-том, Алматы, Дэуiр, Жiбек-Жолы, 2004, С. 386.

517 Эуезов, М., Шыгармаларыныц елу томдык толык жинагы, 32-том, Алматы, Дэуiр, Жiбек-Жолы, 2004, С. 27-63.

219

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

թերացումները»518: Իսկ որո՞նք էին դրամատուրգիայի դժվարությունները ըստ նրա. «Գրական մյուս ժանրերի հետ համեմատելիս դրամատուրգիայի առանձնահատկությունն այն է, որ այն պատկերում է բացառապես մարդուն: Իսկ եթե այդպես է, ուրեմն պիեսի կերպարները պետք է լինեն դիպուկ: Յուրաքանչյուր պիես պետք է հնարավորության սահմաններում տա մեկ-երկու կերպար, որը կտպավորվի հանդիսատեսի հիշողության մեջ»519: Այսինքն՝ նա առաջ էր քաշում կերպարին բազմակողմանիորեն, տարբեր իրավիճակներում պատկերելու անհրաժեշտությունը: Մյուս կողմից նա բարձրացնում էր սյուժեում կոնֆլիկտի սկզբունքային կարևորության հարցը: Ավելին՝ խոսելով պիեսների գաղափարական ասելիքի մասին՝ նա կոնֆլիկտը դիտարկում էր գաղափարական ասելիքի հետ ներդաշնակ կապի մեջ: «Դրամայի գաղափարական ասեյիքը կերպարի պայքարն է ինքն իր դեմ»,- նշում է նա: «Драматургияныц бYгiнгi жайы мен алдагы мтдеттерЬ> հոդվածում՝ Աուեզովը նշում է, որ ժամանակակից դրամատուրգիայի քաղաքական ենթաշերտերը թաքնված են ստեղծագործության թեմայի, գաղափարական ասելիքի, կերպարների ու սյուժեի մեջ:

Դրամատուրգիայի զարգացման գործում Աուեզովի ներդրումը մեծ է նաև որպես թարգմանչի, ընդ որում, բացի խորհրդային և եվրոպական գրականության առանձին հեղինակների աշխատանքները ղազախերեն թարգմանելուց (օրինակ՝ Ն. Գոգոյի «Ռեվիզորը», Վ. Շեքսպիրի «Օթելլոն» և «Անսանձ կնոջ սանձահարումը», Ա. Կրոնի «Նավատորմի սպան», Ա. Աֆինոգենովի «Վախ», Ն. Պոգոդինի «Արիստոկրատները» ստեղծագործությունները), նա ռուսերեն է թարգմանել նաև իր և ղազախ այլ ստեղծագործողների մի քանի պիեսները (օրինակ՝ Ի. Ժանսուգուրովի «Պողպատե ուղին», իր պիեսներից՝ «Ենյիկ և Քեբեք», «Պայքար», «Պատվո գվարդիա» ստեղծագործությունները):

Ամփոփում: Կարելի է վստահաբար փաստել, որ 20-րդ դարասկիզբը ղազախ գրականության համար նոր շրջափուլի սկիզբ էր: Գրականությունը հարստանում էր նոր թեմաներով, նոր ժանրերով ու կերպարներով: Ղազախական դրամատուրգիայի ծնունդն ազդարարվում է 1917թ.-ին Մուխթար Աուեզովի «Ենյիկ-Քեբեք» պիեսով, որը դառնում է նոր կազմավորված ղազախական պրոֆեսիոնալ թատրոնի խաղացանկի առաջին ներկայացումը: Ղազախ դրամատուրգիայում անգերազանցելի է Մուխթար Աուեզովի դերն ու վաստակը: Նա հեղինակել է մոտ երեք տասնյակ պիեսներ, ինչպես նաև զբաղվել դրամատուրգիայի տեսական հարցերի քննությամբ: Շնորհիվ նաև նրա

աշխատանքների՝ նոր ձևավորվող դրամատուրգիան շատ արագ կարողանում է իր տեղը հաստատել գրականության մեջ և զարգացման կարճ ժամանակահատվածում ընդգրկել թեմատիկ լայն շրջանականեր: Հանդես գալով երկրի քաղաքական ու սոցիալական հարցերի հետ ներդաշնակ կապի մեջ՝ դրամատուրգիան արտացոլում էր ժամանակի տրամադրությունները. այսպես՝ 1920-ականներին՝ հետհեղափոխական շրջանում, տարածված էր պատմական թեման, 1930-ականներին, երբ երկիրը լծվել էր կոմունիզմի կառուցմանը, պիեսերի հիմնական կերպարները կոլխոզներում ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ էին, նրանց կյանքն ու ձգտումները, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին գերակշռում էին հայրենասիրական թեմաներով գրված պիեսները:

Վստահ ենք, որ ղազախական դրամատուրգիային վերաբերող հարցերի հետագա բազմակողմանի քննությունը ևս մեկ ճանապարհ է՝ հասկանալու ղազախ գրականության զարգացման օրինաչափությունները, վեր հանելու դրա առանձնահատկություններն ու յուրօրինակությունները: Նմանատիպ ուսումնասիրությունները

518

519

Նույն տեղում, էջ 30:

Նույն տեղում:

220

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

կարող են հարուստ նյութ դառնալ ղազախագիտության բնագավառում հետագա ուսումնասիրությունների կատարման համար:

MUKHTAR AUEZOV AND KAZAKH DRAMATURGY IN THE 1920-1940S

SHUSHAN KHACHATRYAN

PAA RA, Chair of Political Governance and Public Policy, lecturer, Faculty of Oriental Studies, YSU, Post-Graduate Student (2013-2017), Yerevan, Republic of Armenia

In the article we have touched upon the main features of the development of Kazakh dramaturgy which have not been studied in the Armenian reality yet. In particular, the task of the article is to study and analyze the existing preconditions for the development of dramaturgy, as well as to examine and present its main thematic features of the 1920-1940s. The aim of the article is to present the state of dramaturgy in the 1920-1940s and to show the role and significance of Mukhtar Auezov in its development. Therefore, in the article the story of the creation of Mukhtar Auezov's "Yenlik and Kebek" play was particularly studied considering the fact that it is the first play of the Kazakh dramaturgy. Works of both Soviet and modern Kazakh and Russian specialists were used in the article. The work has been carried out using the historical-comparative method widely used in literature study.

As a result of the research, we can conclude that M. Auezov, who is standing at the roots of Kazakh dramaturgy, was one of the most influential writers of this genre of literature. He not only wrote thirty plays, but also discussed theoretical issues, presented his vision for the further development of dramaturgy thus predetermining the further path of the latter.

We are sure that the further study of the works of M. Auezov as a writer and literary critic can have a special place in the field of Kazakh studies.

Keywords: literature, Kazakh, Kazakh literature, dramaturgy, Kazakh dramaturgy, Mukhtar Auezov, literature study, study of theoretical issues, Armenian-Kazakh literary relations.

МУХТАР АУЭЗОВ И КАЗАХСКАЯ ДРАМАТУРГИЯ В 1920-40-ЫХ ГОДАХ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ШУШАН ХАЧАТРЯН

преподаватель кафедры политического управления и публичной политики Академии государственного управления РА, аспирант (2013-2017) факультета востоковедения Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Эта статья - первый опыт изучения основных особенностей становления и развития казахской драматургии на армянском языке. В частности, в работе ставится задача изучить и проанализировать предпосылки становления казахской драматургии, а также рассмотреть и показать ее тематические особенности в период с 1920 по 1940 годы. Цель работы -продемонстрировать состояние драматургии в данный период времени, а также определить

221

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

роль Мухтара Ауэзова в ее развитии. Исходя из этого, была отдельно рассмотрена история создания пьесы «Енлик-Кебек» М. Ауэзова, так как она считается первой пьесой в казахской литературе. В статье использовались научные труды как советских, так и современных казахских и российских исследователей. В ходе исследовательской работы был применен историко-сравнительный метод. В результате был сделан вывод, что М. Ауэзов, стоявший у истоков казахской драматургии, был одним из самых выдающихся писателей этого жанра. Он - автор более 30 пьес, кроме того, он также занимался исследованием теоретических вопросов развития драматургии. Мы уверены, что проведение дальнейшего изучение его работ станет еще одним скромным вкладом в развитие армянского казаховедения.

Ключевые слова: литература, казахский, казахская литература, драматургия, казахская драматургия, Мухтар Ауэзов, литературоведение, исследование теоретических вопросов, армяно-казахские литературные связи.

222

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.