Научная статья на тему 'ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ԵՐԿԵՐԻ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՊՈԵՏԻԿԱՆ'

ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ԵՐԿԵՐԻ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՊՈԵՏԻԿԱՆ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
71
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
սփյուռքահայ գրականություն / Զ․Որբունի / պոետիկա / նշանագիտություն / անձնանուններ / խորհրդանիշներ / նախատիպեր / ARMENIAN LITERATURE OF DIASPORA / Z. VORBOUNI / POETICS / SEMIOTICS / PROPER NAMES / SYMBOLS / PROTOTYPES / АРМЯНСКАЯ ЛИТЕРАТУРА ДИАСПОРЫ / З. ВОРБУНИ / ПОЭТИКА / СЕМИОТИКА / СОБСТВЕННЫЕ ИМЕНА / СИМВОЛЫ / ПРОТОТИПЫ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Միկոյան Աննա

Հոդվածի նպատակն է առաջ քաշել այն մոտեցումը, ըստ որի` ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու պոետիկայի քննության առհասարակ նրա երկերի գրականագիտական ընթերցման համար առանցքային է գրողի կերտած կերպարների անունների ազգանունների ուսումնասիրությունը։ Մեր խնդիրն է Զ․ Որբունու գեղարվեստական կերպարների անձնանունների օգնությամբ բացահայտել հեղինակային ասելիքը, որը հմտորեն գաղտնագրված է կերպարների անուն-ազգանուններում։ Հետազոտության իրականացման ընթացքում հիմնականում կիրառվել է նշանագիտական մեթոդը, առանձին դեպքերում այն զուգորդվել է գրական տեքստի ընթերցման հերմենևտիկական-հոգեվերլուծական մոտեցումներով։ Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Զարեհ Որբունու կերպարների անունները պատահաբար չեն ընտրված․ դրանք կա՛մ համընկնում են կերպարների նախատիպերի անուն-ազգանունների հետ, կա՛մ խորհրդանշական են տվյալ կերպարի կամ ստեղծագործության համար։ Վերջին տարբերակը գերակշռում է գրողի երկերում։ Կան հերոսի ծագումը, սեռային պատկանելությունը, կարգավիճակը, ազգությունը, բնավորությունը, արժեհամակարգը, գործունեությունը, հազվադեպ՝ նաև արտաքինը խորհրդանշող անուն-ազգանուններ, որոնցից յուրաքանչյուրը գեղարվեստական բանալի է՝ թափանցելու ստեղծագործության խորքը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE POETICS OF PROPER NAMES IN Z. VORBOUNI’S LITERARY WORKS

The purpose of this article is to highlight the approach that the study of the names and surnames of characters created by the author is central in the examination of the poetics of the French-Armenian writer Zareh Vorbouni and his literary works in general. Our main issue is to reveal author's speech with the help of proper names of fictional characters, which is skillfully encrypted in the names - surnames of characters. During the research the semantic method was mainly used; in some cases it was accompanied by hermeneutical-psychoanalytic approaches of reading the literary text. The research concluded that the names of the characters of Zareh Vorbouni were not selected accidentally; they either coincide with the prototype names and surnames, or are symbolic of a given character or literary works. The latter version dominates in the writer's works. There are names and surnames symbolizing the origin, sex, status, nationality, character, system of values, activities, and sometimes even appearance of heroes, each of which is an artistic key to penetrate the depth of the work .

Текст научной работы на тему «ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ԵՐԿԵՐԻ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՊՈԵՏԻԿԱՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ ԵՐԿԵՐԻ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՊՈԵՏԻԿԱՆ*

ՀՏԴ 82.09

ԱՆՆԱ ՄԻԿՈՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտ «Զանգակ» հրատարակչության մեթոդիստ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, [email protected]

Հոդվածի նպատակն է առաջ քաշել այն մոտեցումը, ըստ որի ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու պոետիկայի քննության և առհասարակ նրա երկերի գրականագիտական ընթերցման համար առանցքային է գրողի կերտած կերպարների անունների և ազգանունների ուսումնասիրությունը։ Մեր խնդիրն է Զ. Որբունու գեղարվեստական կերպարների անձնանունների օգնությամբ բացահայտել հեղինակային ասելիքը, որը հմտորեն գաղտնագրված է կերպարների անուն-ազգանուններում։

Հետազոտության իրականացման ընթացքում հիմնականում կիրառվել է նշանագիտական մեթոդը, առանձին դեպքերում այն զուգորդվել է գրական տեքստի ընթերցման հերմենևտիկական-հոգեվերլուծական մոտեցումներով։

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Զարեհ Որբունու կերպարների անունները պատահաբար չեն ընտրված. դրանք կա'մ համընկնում են կերպարների նախատիպերի անուն-ազգանունների հետ, կա'մ խորհրդանշական են տվյալ կերպարի կամ ստեղծագործության համար։ Վերջին տարբերակը գերակշռում է գրողի երկերում։ Կան հերոսի ծագումը, սեռային պատկանելությունը, կարգավիճակը, ազգությունը, բնավորությունը, արժեհամակարգը, գործունեությունը, հազվադեպ՝ նաև արտաքինը խորհրդանշող անուն-ազգանուններ, որոնցից յուրաքանչյուրը գեղարվեստական բանալի է' թափանցելու ստեղծագործության խորքը։

Հիմնաբառեր' սփյուռքահայ գրականություն, Զ. Որբունի, պոետիկա, նշանագիտություն, գեղարվեստական կերպարների անձնանուններ, խորհրդանիշներ, նախատիպեր։

Ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու իրական ազգանունը Էոքսյուզյան է (թուրք. նշ. է «որբ»), որը ժամանակին գրողի ուսուցիչ Շ. Պերպերյանը, թարգմանելով հայերեն, առաջադրել է որպես իր ստեղծագործող աշակերտի գրական կեղծանուն331։ Ճակատագրի հեգնանքով Որբունին Եղեռնի տարիներին որբացավ, և ամբողջ կյանքում իր երկերում արտացոլեց ցեղասպանության ժամանակ որբացած սերնդի ճակատագիրն ու հոգեբանությունը։ Ուշագրավ է, որ նրա՝ կոտորածի ժամանակ զոհված հոր անունը Մարտիրոս է։ Ըստ ամենայնի, իր անձնական կենսափորձից ելնելով՝ հեղինակը

* Հոդվածը ներկայացվել է 13.03.2020թ., գրախոսվել' 23.03.2020թ., տպագրության ընդունվել' 10.07.2020թ.:

3 1 Միաձայն զրոյց Զարեհ Որբունիի հետ // «Բագին», Պէյրութ, 1980, թ. 10, էջ 58:

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

հավատացած է եղել, որ մարդկային անունները թելադրող են, ճակատագրորեն որոշիչ: Օրինակ' հեղինակի «Զի քո է կարողութիւն» վեպում Մանուկ անունով հերոսը կարծում է, որ իր մայրը նախապես մարգարեաբար կանխագուշակել է, որ որդին ամբողջ կյանքում մանուկ է մնալու, ուստի ժամանակին խիստ հատկանշական անուն է ընտրել որդու համար332։ Ահա այս մտայնությամբ Որբունին իր հերոսների անուններն այնպես է ընտրել, որ դրանք իր և իր կերտած կերպարների փոխարեն խոսեն ու ներգործեն։

Հեղինակը վաղ շրջանի օրագրային նշումներից մեկում խոստովանում է, որ Լիլի և Լուլու անունով կանանցից մշտապես վտանգ է զգացել333, բայց ուշագրավ է, որ հետագայում ամուսնացել է Էլիզաբեթ անունով կնոջ հետ, որին մտերիմները Լիլի էին կոչում։ Անվան պատճառով մարդկանց հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու մտայնությունը հատուկ է նաև գրողի ստեղծած կերպաներին։ Օրինակ՝ «Հալածուածները» վիպաշարի գլխավոր հերոս Մինասը խոստովանում է, որ Արշալույս Աղվորիկյանին տակավին չտեսած՝ նրա անուն-ազգանվան ներգործությամբ սիրահարվել է աղջկան, քանի որ մտածել է, որ նա և' վեհաշուք արտաքինով, և' ազնիվ հոգով օրիորդ է: Բայց իրեն հակասելով' հետո հիշում է, որ արշալուսային գեղեցկությամբ ևս մեկ տիկնոջ է ճանաչում, որի ազգանունը բացարձակ համաատասխան չէ տիկնոջ կերպարին, տիկնոջ ազգանունը Լըբեոֆ է, որը թարգմանաբար նշանակում է «տավարի միս»334: Այնուամենայնիվ, Որբունու գիտակցության մեջ այնքան արմատացած է եղել անունների մոգական ուժի վերաբերյալ հավատը, որ իր կերպարներից մեկն անգամ կարծում է, թե մեռած կնոջ անունը գրելով' կարող է նրան կենդանության բերել335: Քննելով Որբունու երկերի անձնանունների պոետիկան336 ' նկատել ենք, որ վերջինս կա'մ իր կերպարներին նախատիպերի իրական անուններով է ներկայացնում, կա'մ նրանց համար ընտրում է խորհրդանշական անուններ: Կարծում ենք, որ գրողը խորհրդանշական անունների ընտրության հարցում որոշակիորեն ազդվել է նաև իր սիրելի Ֆ, Դոստոևսկուց, որի երկերի անձնանունների պոետիկան մշտապես եղել է գրականագետների ուշադրության կենտրոնում337: Ուստի Որբունու պոետիկայի ուսումնասիրության մեջ կերպարների անձնանունների նշանագիտական քննությունն իսկապես անհրաժեշտ և անշրջանցելի է:

Այժմ դիտարկենք Որբունու արձակում հանդիպող անձնանունների պոետիկան հետևյալ դասակարգմամբ' խորհրդանշական անուն-ազգանուններ, նախատիպերի անուն-ազգանունների հետ համընկնող գեղարվեստական անուն-ազգանուններ։

332

333

334

Տե'ս Որբունի Զ., Զի քո է կարողությիւն // «Կամ», Պէյրութ, 1982, թ. 2, էջ 56:

Տե'ս Որբունի Զ.,Գրպանի տետրակներ // «Մենք» Բ Փարիզ, 1931, էջ 74:

Տե'ս Որբունի Զ., Հալածուածները. Թեկնածուն, Պէյրութ, «Սեւան» տպարան., 1967, էջ

16:

335 Տե'ս Որբունի Զ., Զի քո է կարողությիւն, էջ 70:

336 Տե'ս գեղարվեստական երկերի անձնանունների պոետիկայի վերաբերյալ սույն տեսական անդրադարձը. տե'ս Синица И., Интерпретация онима в поэтическом тексте: оним -прецедентное имя - образ-символ, Hay^Bi пращ Кам'янець-Подтьського нацюнального уыверситету iменi 1вана Опенка, Фтолопчн науки, 2015, випуск 38, с. 286-289:

337 Ֆ.Դոստոևսկու երկերի անձնանունների պոետիկայի մասին տե'ս Бем А., Личные имена у Достоевского, Сборник в честь на проф. Л. Милетичь, София, 1933, С. 409-434. Альтман М. С. Достоевский по вехам имен, Саратов, Издательство Саратовского университета, 1975. Коган Г., Загадочное» имя Свидригайлова: («Преступление и наказание» и периодическая печать 1860-х годов) // Известия Академии наук СССР, Серия литературы и языка, М., Наука, 1981. Т. 40. № 5. С. 426-435. Белов С.. Имена и фамилии у Достоевского, «Телескоп», № 6 (108), 2014, С. 42-43. Brody E., Meaning and Symbolism in the Names of Dostoevsky's Crime and Punishment and The Idiot, Names, 1979, Volume 27, Issue 2, p. 117-140.

148

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

1. Խորհրդանշական անուն-ազգանուններ

1.1. Աստվածաշնչյան անուններ: «Հալածուածները» վիպաշարի առաջին իսկ վեպում' «Փորձում»338, պատումը գլխավոր կերպարի դիտանկյունից է ներկայացվում, և գործող անձինք հիմնականում անանուն են։ Բայց հետաքրքրական է, որ երկրորդական որոշ կերպարներ հանդես են գալիս անուններով, ընդ որում4 աստվածաշնչյան (օր. ՝ Թովմա, Կիրակոս, Սանդորո)։ Առհասարակ վեպում մարդկային կյանքը ներկայացվում է քաոսային ընթացքի մեջ, իսկ սուրբգրային անուների առկայությունն իսկապես սուր հակադրություն է ստեղծում։ Սկսած վիպաշարի երկրորդ հատորից՝ գլխավոր հերոսը նույնպես ձեռք է բերում աստվածաշնչյան անուն՝ «Մինաս»։ Սակայն նախքան վիպաշարի երկրորդ հատորը ստեղծելը Որբունին վիպաշարի մեջ չմտնող «Եվ եղև մարդ»339 վեպն է գրում, որի գլխավոր կերպար Թոմասն ասես վիպաշարի Մինասի կրկնակը լինի։ Նրանք նույնանում են ճակատագրով, փոփոխական էությամբ և մարդկանց հետ ունեցած հարաբերություններով։ Հարցազրույցներից մեկում Որբունին հաստատում է, որ Մինասն ու Թոմասը նույնական են, դրա համար էլ նրանց անուններն ինքնաբերաբար համահունչ են ընտրվել340։ Սակայն մեր կարծիքով Թոմաս անվան ընտրությունը կապված է Թովմա առաքայլի անվան հետ։ Թովմա նշանակում է «երկվորյակ» 341, իսկ վիպական Թոմասը դրսևորում է հոգեկան երկվություն, հակասական է, տատանվող ու կասկածամիտ։ Բացի այդ, Որբունու սիրելի հեղինակներ Մորիս Բլանշոն և Քնյութ Համսունն էլ ստեղծել են նույնանուն ու նույնաբնույթ կերպարներ։ Մորիս Բլանշոյի «Մութ Թովման»342 վիպակի համանուն կերպարը և Քնյութ Համսունի «Պան» վեպի343 Թոմաս Գլանը ևս դրսևորում են երկվություն, ուստի նրանց անվան ընտրությունն էլ է կապվում համանուն առաքյալի հետ։

Որբունին մի առիթով խոստովանել է իր վաղ շրջանի ստեղծագործությունների վրա համսունյան ազդեցության մասին344։ «Փորձ» վեպի և Քնյութ Համսունի «Սով» վեպի345 ընդհանրություններն ակնհայտ են։ Հարկ է նկատել նաև, որ Համսունի «Սով» վեպի կերպարը Որբունու «Փորձ» վեպի կերպարի պես անանուն է, սակայն հաջորդող վեպում («Պան» վեպը «Սով» վեպի շարունակությունն է, ինչպես որ «Հալածուածները» վիպաշարի մնացյալ վեպերը՝ առաջին վեպի՝ «Փորձ»-ի շարունակությունը) անանուն կերպարը անվանվում է Թոմաս, ինչպես որ Որբունու կերպարը՝ Մինաս։

Աստվածաշնչյան անուն է նաև «Սիզիփոսեան տեսիլք» նորավեպի346 կերպարի՝ Հակոբի անունը։ Հրեական «Հակոբ» (Jacob) անունը, ըստ Սուրբ Գրքի, նշանակում է «խաբող» կամ «կրնկակոխ հետևող, կրունկից բռնող, վրա հասնող»։ Ըստ Հին Կտակարանի՝ Հակոբը ժամանակից շուտ է ծնվել, որպեսզի երկվորյակ եղբորը հասնի և կրունկից բռնի (հատ. 2): Իսկ նորավեպի կերպարը գնացքը բաց թողնելուց հետո որոշում է անձրևի տակ համառորեն վազել՝ գնացքը բռնելու համար մյուս գյուղի

8 Տե'ս Որբունի Զ., Եվ եղև մարդ, Երևան, «Հայաստան» հրատ., 1967, էջ 13-95:

339 Նույն տեղում, էջ 99-225:

340 Տե'ս «Զարեհ Որբունիի հետ» հարցազրույցը // «Սփիւռք», Պէյրութ, 1966, սեպտեմբեր 29, թ. 38, էջ 11:

341 Տե'ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Եր.,Պետ. համալս. հրատ., 1944,

հտ. 2: Հետայսու սույն բառարանին կտրվեն հղումները փակագծով, որում կնշվի

համապատասախան հատորը։

42 Տե'ս Blanchot M., Thomas the Obscure, New York, State Hill Press, 1995:

343 Տե'ս Համսուն Կ., Պան, Երևան, «Հայաստան» հրատ., 1971:

344 Տե'ս Որբունի Զ., Նամակներ կնոջս Երևանէն // «Աշխարհ», Փարիզ, 1975, դեկտ. 27, թ. 927, էջ 2:

345 Տե'ս Համսուն Ք., Սով, Երևան, «Ապոլոն» հրատ, 1995։

346 Տե'ս Որբունի Զ., Անձրեւոտ օրեր, Փարիզ, «Ամսօրեակ» հրատ.,1958, էջ 125-130:

149

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

կայարան հասնելու որոշմամբ: Թեև հասնելն անհնար էր, Հակոբը հայտարարում է, որ կարևորը վազելն է, ոչ թե հասնելը: Պարզ է, որ Որբունին կերպարին կոչել է «Հակոբ»՝ վազելու և գնացքը բռնելու գործողության համար։

Առհասարակ Որբունու ստեղծագործություններում մի շարք անուններ հեղինակն այնպես է ընտրել, որ դրանք մատնանշեն տվյալ կերպարի հետ կապված որևէ դիպված, հատկանշական գործողություն: Օրինակ՝ վիպաշարի Վահագնը պատերազմի աստծո անունով է կոչվել, քանի որ «Թեկնածուն» վեպում նրա գլխավոր գործողությունը թրքասպանությունն է։ Մեկ այլ հատկանշական օրինակ «Կարապին երգը» պատմվածքից347, պատերազմում զինվոր Գաթոնը որոշում է չպայքարել, ընթացող կռիվը իրենը չի համարում. նա ասես օտար է իր հայրենիքում։ «Գաթոն» անունը ամենայն հավանականությամբ գերմանական «Գաստոն» (Gaston) անունն է, որի հիմքում գերմ. «gast^-հյուր արմատն է348, որն իսկապես հատկանշական է այս պատմվածքի կերպարի ինքնադրսևորմանը։

1.2. Գործողություն կամ հատկանիշ մատնանշող անուններ: Առանձին խումբ են կազմում այն անունները, որոնք ընտրված են՝ մատնանշելու կերպարի էութունը, բնավորության ամենահատկանշական գիծը։ Օրինակ՝ «Զի քո է կարողութիւն» վեպի Մանուկը, ինչպես նշվեց, կարծում է, որ իր անունը ուղիղ համեմատական է իր էությանը։ Եվ, իսկապես, Մանուկը, հասուն տարիքի տղամարդ լինելով, մանկան պես կապված էր մորը, նախաձեռնող չէր, անձնական կյանքում անհաջողակ էր, ինքն իրեն «մակաբույծ» էր համարում թե' հոգեբանական, թե' սոցիալական առումով։ Վ. Շուշանյանն էլ ստեղծել է Զավեն Մանկունի անունով նմանատիպ կերպար, որն ինքնությամբ նույնանում է հեղինակի հետ349։ Ուշագրավ է, որ Որբունին էլ մի առիթով Գ. Մահարուն խոստովանել է, որ իր մեջ մանուկ է ապրում և ինքն իրեն այդպիսին է համարում. «Մեծ հայրիկս զմայլելի գինով մըն էր, ինծի պես մանկական հոգիի տեր (գիտե՞ս, որ քուկին ալ բարեկամդ մանկական և միամիտ մեկն է)»350։

«Թեկնածուն» վեպում կա Աբգար անունով կաղ կերպար, որի անունը, օրինակ, ընտրվել է՝ ընդգծելու թե' հերոսի հոգեկան, թե' մարմնական թերությունները։ Իզմիրից Ֆրանսիա գաղթած այս կերպարը կաղ է, որովհետև մայրն ու հայրը մանուկ ժամանակ այնքան էին ծեծել նրան, որ մի ոտքը հաշմվել էր։ Հաշմված էր ոչ միայն մարմինը, այլև հոգին, քանի որ ծայրահեղ մարդատյաց էր, սադիստական հակումներ էր դրսևորում, որոնցով արտամղում էր իր մեջ կուտակված մանկական քենն ու անձնական խռովքը։Աբգարի նախատիպը մի իզմիրցի կաղ երիտասարդ է, որը Որբունուն Մարսելից Փարիզ տեղափոխվելիս դիմավորել էր և օգնել, որ աշխատանքի անցնի հենց այն պանդոկում, որում պատկերվում են «Թեկնածուն» երկի գործողությունները։ Բայց ուշագրավ է, որ այդ դիպվածից մոտավորապես քսանհինգ տարի հետո Որբունին իր օրագրում կաղի մասին նշում է, որ նրա անունը ոչ մի կերպ չի կարողանում մտաբերել351։ Ուստի վեպում կաղի կերպարը ստեղծելով՝ անվանում է նրան Աբգար, որն, ըստ հայագետ Ա. Կարիերի ստուգաբանության, նշանակում է «կաղ»352։

7 Տե'ս Որբունի Զ.,Կարապին երգը // «Անդաստան», Փարիզ, թ. 13, էջ 49-61:

348 Տե'ս Kohlheim R., Kohlheim V., Das grobe vornamen-lexikon, Berlin, Duden, 2016:

349 Տե'ս Շուշանեան Շ., Զաւէն Մանկունիի սէրերը // «Նոր-Դար», Երևան, 1996, թ. 1-2, էջ 856:

350 Որբունի Զ.,Կենսագրական շաղակրատություն Գ. Մահարիի հետ // «Սովետական գրականություն», թ. 8, էջ 130:

351 Տե'ս Որբունի Զ., Օրագրի էջեր // «Շիրակ», Պէյրութ, 1982, թ. 9, էջ 30:

352 Տե'ս Կարրիէր Ա., Աբգարու զրոյցը Մովսէս Խորենացւոյ պատմութեան մէջ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1987, էջ 64:

150

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

1.3. Գաղափար արտահայտող անուններ: Որբունու արձակում կան վիպական այնպիսի կերպարներ, որոնց հեղինակն առարկայական գծերով չի օժտել, նրանք ասես ուրվականներ կամ ստվերներ լինեն, որոնք ստեղծվել են իրենց կերպարով որևէ գաղափար առարկայացնելու համար։ Նրանց անուններն էլ ուղղակիորեն արտահայտում են այն գաղափարը, որը մարմնանում է նրանց կերպարում։ Այդպիսիք են՝ «Ասֆալթը» վեպի353 Հարությունը, «Թեկնածուն» վեպի Արշալույսը և «Դագաղագործը որպէս մեռելներու համարատու» պատմվածքի354 Պասկալը։ Հարությունը հայտնվում է այն պահին, երբ գլխավոր կերպար Մինասը կնոջ՝ Նիքոլի մահից հետո վերադառնում է տպարան՝ աշխատանքի։ Հարությունն այնքան խորհրդավոր կերպար է, որ ասես աննյութական լինի, խոսելիս ձայնը բերանից չի դուրս գալիս։ Բացի այդ, Մինասը խոստովանում է, որ իր վերադարձից հետո ասես առաջին անգամ է տեսնում ու ճանաչում Հարությունին, թեև վաղուց են իրար հետ աշխատում։ Հարությունը նրան հայտնում է Խաչիկ Մանուկյանի՝ Մինասի սիրելի ընկերոջ մահվան մասին։ Պատահական չէ, որ վեպում Հարությունը հայտնվում է այն ժամանակ, երբ հերոսը բախվում է երկու թանկագին մարդկանց մահվան փաստին։ Կարծում ենք, որ Հարությունն իր անունով ու գործառույթով մարմնավորում է Մինասի հոգում իր մեռած սիրելիների վերածնության հույսը։ Հարությունի մարմնավորած գաղափարը

վերջնականորեն հաստատվում է Քրիստոսի հետ անուղղակի զուգորդման մեջ, ասվում է, որ այնպիսի կեցվածքով է քայլում փողոցում, ասես օվկիավոսի վրայով քայլի355։

Հարության գաղափարի մարմնացումն է նաև վերոնշյալ պատմվածքի Պասկալը, որի անունը լատ, «Pa.scha.1is» (Զատկի տոն)356 անվան ֆրանսերեն տարբերակն է (հմմտ, ռուս. «Пасха»), որը Քրիստոսի հարության տոնն է և սովորաբար նշվում է ապրիլին։ Պասկալը հմուտ դագաղագործ է և գիտի, որ ապրիլին ո'չ հարուստներն են մեռնում, ո'չ էլ աղքատները։ Բոլորը ուզում են ապրել, քանի որ ապրիլը ապրելու ամիս է։ Նրա կարծիքով ապրելը մեռնելուն պատրաստվելու գործընթաց է, այսինքն՝ մեկի վերջը մյուսի սկզբի մեջ է, իսկ դա հանգեցնում է վերածնության գաղափարին։

Նոր սկզբի գաղափարը կա նաև «Թեկնածուն» վեպի Արշալույսի կերպարում։ Ի սկզբանե ներկայացվում է գլխավոր հերոսի սևեռվածությունը Արշալույսի անվան վրա, նրան չտեսած՝ մտածում է, որ աղջիկը պետք է իր անվան նման ազնիվ էություն ունենա և չնայած ամուսնացած լինելուն՝ լինի անաղարտ, դեռատի օրիորդ։ Եվ իսկապես Արշալույսը Մինասի ընկերոջ հետ ամուսնացել էր, բայց ամուսինը՝ Վահագնը, տակավին կնոջ հետ չկենակցած, ինքնասպան էր եղել։ Դրանից հետո Արշալույսը ցանկանում էր Մինասի հետ միություն կազմել, սակայն վերջինիս կյանքում կար կին, որն արդեն փոխել էր նրա կյանքը։ Ուստի Մինասը որոշում է, որ Արշալույսն իր կաղ ընկերոջ բովանդակազուրկ կյանքում կարող է բարերար դեր խաղալ։ Անարգված մանկությամբ կաղի կերպարին արդեն անդրադարձել ենք՝ ընդգծելով նրա հոգեխեղման հիմնապատճառները։ Բայց Արշալույսի հետ միության լուծումը հասկանալու համար հարկ է դիտարկել Աբգարի կերպարի հետ կապված վիպական որոշ մանրամասներ։ Նախքան Արշալույսի հայտնվելը, կյանքի հանդեպ չարացած Աբգարը այգաբացին երկար կանգնում էր կամուրջի վրա և դիտում նոր արթնացող աշխարհը: Նրա ապրումները հետևյալ կերպ են նկարագրվում, «Ամբողջ զգայարանքներովը կը վայէլէր փողոցներուն անսովոր տեսարանը ճերմըկող գիշերուան մեջ՝ որ օրուան կուսութիւնն է։ Իրաւ որ կուսութիւնը պղծողի ցաւն ու վայելքը կ՛ունենար» 357։ Առհասարակ մեր աչքից չի վրիպել,

353 Տե'ս Որբունի Զ., Հալածուածները. Ասֆալթը, «Սեւան» տպարան, Իսթանպուլ, 1972։

354 Տե'ս Որբունի Զ., Անձրեւոտ օրեր, էջ 131-140:

355Տե'ս Որբունի Զ., Հալածուածները. Ասֆալթը, էջ 237:

356 Տե'ս Hanks P., Hodges F., A dictionary of first names, Oxford University Press, 2003:

357 Որբունի Զ., Հալածուածները. Թեկնածուն, էջ 103:

151

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

որ հատկապես առավոտյան Աբգարը կերպարանափոխվում էր' դառնալով ավելի մեղմ, մարդամոտ ու քաղցրախոս358։ Իսկ մի դիպվածով Աբգարի ըմբոստ ու կոպիտ դեմքին հայտնված ժպիտը համեմատվում է ամռան արշալույսների հետ359, որը վերջնականորեն հաստատում է, որ Արշալույսի հետ միությունը Աբգարի հոգու մաքրագործման, փրկության ու վերածնության խորհուրդն է բովանդակում։

1.4. Կույս կերպարների անուններ: Նկատելի է, որ Որբունին իր երկերում

չամուսնացած հայ աղջիկների անունների մի մասն այնպես է ընտրել, որ դրանցում լինի ակնարկ նրանց անաղարտության, մաքրության մասին, ինչպես, օրինակ, Արշալույսի պարագայում, քանի որ անունը հուշում էր, որ չնայած Վահագնի հետ չստացված ամուսնությանը՝ մնացել էր նույն անաղարտ օրիորդը։ Կամ, օրինակ, դիտարկենք «Եվ եղև մարդ» վեպի Սրբուհու և նրա ընկերուհի Վերժինի (Verginia) անունները։ Սրբուհու անվան իմաստը հասկանալի է, իսկ ընկերուհու անունը ծագում է լատ. «virgo^-կույս արմատից (հատ. Ե)։ Սակայն այս կերպարների կողքին կա նաև Ազնիվ անունով հարսնացու («Սովորական օր մը»), որը աչքաբաց ու «պտտող» աղջիկ է, բայց նրա անունը ընտրված է՝ հակառակ իմաստով ընդգծելու աղջկա անպատշաճ ու անազնիվ վարքուբարքը։

Որբունու՝ կյանքի վերջին տարիներին գրված «Զի քո է կարողութիւն» վեպում էլ Անահիտ անունով օրիորդ կա։ Ելնելով սույն վեպում հեղինակի՝ անունների հետ կապված որոշ ակնհայտ վրիպումներից և անունների ընտրության նրա հիմնական սկզբունքներից՝ կարծում ենք, որ Անահիտը, որպես չամուսնացած աղջիկ, պետք է կրեր իր մոր՝ Հռիփսիմեի անունը, որն ակամայից զուգորդվում է համանուն կույսի հետ, իսկ մոր՝ մայրության և գեղեցկության աստվածուհի Անահիտի անունով կոչվելը առավել տրամաբանական կլիներ։ Հնարավոր է, որ հեղինակը այս հարցում էլ վրիպել է, ինչպես որ նույն վեպի այլ հերոսների անունների հարցում։ Ընդ որում, վերոնշյալ օրիորդներից Սրբուհու մոր անունը Աստղիկ է։ Մեր կարծիքով, գրողն ըստ ամենայնի մշակել է որոշակի օրինաչափություն՝ հարսնացու աղջիկների անունները սրբերի հետ զուգորդելով, իսկ նրանց մայրերինը' աստվածուհիների, սակայն մի տեղ շփոթել է անունները՝ իր որդեգրած օրինաչափությունը խախտելով։

Որբունու երկերում չամուսնացած աղջիկների մյուս մասի անունները ծաղկանուններ են: Առհասարակ, ծաղիկը խորհրդանշում է հարսնացու, կույս աղջիկ360։ Բայց դա կարող է նաև պայմանավորված լինել նրանով, որ Որբունու առաջին սիրո՝ Գոհարիկի ազգանունը Վարդերեսյան է։

Դիտարկենք համապատասխան կերպարները։ «Վարձու սենեակ» պատմվածքի գլխավոր հերոս Տիգրանի քրոջ անունը Վարդանուշ է, «Երբ գնացքները կուշանան» պատմվածքի գլխավոր հերոս Գարեգինի դեռահաս աղջկա անունը՝ Վարդուհի։ «Փորձը» վեպում Մինասի չամուսնացած քրոջ անունը Շուշան է։ Շուշանը սպիտակ ծաղիկ է, իսկ համանուն հերոսուհուն նրա սիրած տղան ամեն օր մեկ հատ սպիտակ վարդ էր նվիրում361։ Սպիտակ գույնով ընդգծվում է աղջկա անաղարտությունը։ «Եվ եղև մարդ» վեպում Թոմասի դայակը՝ օր. Նվարդը, բավականին հմայիչ աղջիկ է նկարագրվում, և մանկան հոգում նրա հանդեպ նույնիսկ առաջ են գալիս թաքուն մղումներ362։ «Սովորական օր մը» վեպում որպես երկրորդական կերպար հանդես է գալիս Նվարդ անունով աղջիկ, որի կերպարին Որբունին ծրագրել էր անդրադառնալ նույնիսկ առանձին

8 Նույն տեղում, էջ 126:

359 Նույն տեղում, էջ 188:

360 Տե'ս Որբունի Զ.Մ., Եվ եղև մարդ, էջ 77:

361 Տե'ս Ֆրոյդ Զ., Հոգեվերլուծության ներածություն, Երևան, «Զանգակ» հրատ., 2002, էջ

106:

362

Տե'ս Որբունի Զ.Մ., Եվ եղև մարդ, էջ 178:

152

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

վեպով («Նուարդ» վեպը պետք է լիներ «Հալածուածները» վիպաշարի հերթական հատորը»): Սակայն ամենից ուշագրավը վիպաշարի Նվարդի Վարդավառյան

ազգանունն է, քանի որ համանուն տոնը նվիրված է սիրո աստվածուհուն։ Նույն վեպում կա Աշխեն անունով օրիորդ, որը, որպես հարսնացու, մրցակից է Նվարդ Վարդավառյանին։ Հարկ է նկատել, որ Աշխենի կրտսեր քույրերի՝ երկվորյակ Սյուզանի ու Վիոլեթի անուններն էլ են ծաղկանուններ։ Մի դիպվածով Մինասը խոսում է Դանայան կույսերի մասին, իսկ աղջիկների ծնողները թյուրիմացաբար շրջվում են, նայում իրենց երեք կույսերին363։ Սակայն հեղինակի երկերում երկու կույսի կերպար կա, որոնց անունները ո'չ սրբերի անուններ են, ո'չ էլ ծաղկանուններ: Դրանք են՝ «Խօսակցութիւն սափրիչի կրպակին մէջ» պատմվածքի Թագուհին և «Հալածուածները» վիպաշարի Աշխենը, որոնց անունները նույնիմաստ են, քանի որ Աշխեն ստուգաբանորեն նշանակում է «իշխանուհի, թագուհի» (հատ. Ա)։ Երկուսն էլ չափազանց տիրական են իրենց էությամբ, որի համար էլ ստացել են համապատասխան անուններ։

1.5. Սեռային պատկանելություն մատնանշող անուններ: Որբունու

ստեղծագործությունների հիմնաթեման սեռի հարցն է, և գրողն իր երկերում կիրառել է արական ու իգական սկիզբ մատնանշող մի շարք խորհրդանիշներ, որոնցով գեղարվեստականորեն վերարտադրել է կին-տղամարդ հարաբերությունները։ Նկատելի է, որ նույն օրինաչափությամբ իր շատ կերպարների համար ընտրել է այնպիսի անուններ, որոնք ուղղակիորեն մատնանշեն կերպարների սեռային

պատկանելությունը։ Օրինակ՝ Արսեն («Հուղարկավորութիւն») նշանակում է զնդ. «այր, տղամարդ» (հատ. Ա), Արշավիր («Երեւանցիին լացը»)' հուն. «այր մարդ» (հատ. Ա), Աբգար («Խօսակցութիւն սափրիչի կրպակին մեջ»)' ըստ Խորենացու' հայ. «ավագ այր» (հատ. Ա), Անդրե («Խխունջը»)' հուն. «մարդ» (հատ Ա)։

Որբունին ստեղծել է մոտավորապես տասը կերպար, որոնց անվանել է «Մարի»։ «Մարի» անունը տարածված է ամբողջ աշխարհում և ունի նաև «կին», «մայր» նշանակությունը (հատ Գ) ։ Հայերենում «մարի» նշանակում է նաև «էգ թռչուն», և կարծում ենք' հեղինակը կերպարների իգությունն ընդգծելու միտումով է անունն ընտրել։ Հենց իր առաջին պատմվածքում («Մառի»364) գրողը, ծննդավայր Օրդուի կամ Պոլսի' իր դպրոցական սերը պատկերելով, իր հետ նույնացող կերպարին անվանում է Արման, իսկ սիրած աղջկա' Գոհարիկ Վարդերեսյանի կամ Հերմինեի հետ նույնացող կերպարին' Մարի։ «Արման» նշանակում է կարոտ (հատ Ա), և գուցե կապված է սփյուռքահայ գրողի կարոտի հետ, իսկ աղջկա անունը' հավանաբար «Մարի» անվան «կին, աղջիկ» իմաստի հետ։

Դիտարկենք «Խխունջը» պատմվածքի Մարի անունով հերոսուհուն, որը մայրության մարմնացում է, իսկ խխունջը' որպես պատյան, գոգավորություն ունեցող կենդանի, համարվում է ծոցավոր կնոջ խորհրդանիշ։ Մի տղամարդ Մարիին առաջարկում է ամուսնանալ, հայրություն անել նրա երեխային, սակայն Մարին հայտարարում է, որ իր երեխային հայր պետք չէ, քանի որ այր-հայրը սոսկ պատահար է, պատճառ, որի միջոցով կինը հասնում է մայրանալու գերնպատակին։ Մարիի անունը միանշանակ այստեղ ընտրված է «կին, մայր» իմաստով ։ Պատահական չէ նաև զավակի Անդրե անունը, քանի որ հուն. «անդրոս» նշանակում է «մարդ» (տե'ս «Ադրանիկոս», հատ. Ա)։ Համաձայն սույն պատմվածքի գաղափարաբանության' կինն է մարդ ստեղծում, իսկ տղամարդը սոսկ միջոց է։

363 Տե'ս Որբունի Զ.Մ., Հալածուածները. Սովորական օր մը, Պէյրութ, «Սեւան» տպարան, 1974, էջ 115:

364 Տե'ս Որբունի Զ. , Մառի // «Նոր հաւատք», Փարիզ, 1924, թ. 1, էջ 23-27:

153

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Ուշագրավ է, որ բացի «Մառի» պատմվածքի հայազգի հերոսուհուց, մյուս բոլոր Մարիները օտարազգի կանայք են, որոնք ունեն կնոջական դավադիր, առեղծվածային էություն, ինչպես օրինակ՝ «Խխունջը» պատմվածքի Մարին, որը տղամարդուն օգտագործում է մայրանալու համար, «Եվ եղև մարդ» վեպի ֆրանսուհի Մարի-Ժոզեթը, որը խելքից հանում է Թոմասին և հետապնդում նրան անգամ մահից հետո, «Գործազուրկ մը» պատմվածքի տիկին Մանունլեսքոն, որը վավաշոտ ցանկություններ է դրսևորում ամուսնու ընկերոջ նկատմամբ և իր անունով ասես զուգորդվում Մանոն Լեսկոյի («Մանոն» անունը Մարի անվան փաղաքշական ձևն է) կերպարին։

Օտարազգի կանանց ազատ, հեղհեղուկ ու դավադիր էությունը Որբունին մշտապես զուգորդում է ծովի հետ։ Ուսումնասիրելով Որբունու արձակի խորհրդանշային համակարգը՝ ծովն արդեն դիտարկել ենք որպես այլազգի ազատամիտ կնոջ խորհրդանիշ365։ Հարկ է նշել, որ լատիներեն «mare» արմատը նշանակում է «ծով», այստեղից էլ լատ. «marinus», անգլ. «marine» բառերը (տե'ս «Մարինոս», հատ. Գ), որոնք նշանակում են «ծովային, ծովի հետ կապված»։ Հետևաբար պատահական չէ, որ ծովի հետ զուգորդվող այլազգի կանանց անունները ստուգաբանորեն նշանակում են «ծով»։ Կնոջ՝ ծովի հետ զուգորդման լավագույն օրինակներից է «Գոհարիկ» պատմվածքի ֆրանսուհի Ժորժեթ Մարինիեի կերպարը, որի ազգանվան մեջ էլ կա «ծով» արմատը։ Ժորժեթն անընդհատ նույնանում է ծովի հետ։ Իր ամուսնու գործուղման ընթացքում ծովափին հանգստանում է՝ սպասելով սիրեկանին՝ Որբունուն։ Վերջինս, նրան տեսնելով, բացականչում է. «Ու ահա Ժորժէթը։ Վերջակէտ։ Ծո՜վ, ծով անանցանելի»366:

Ֆրանսուհիների անվան հետ կապված ևս մեկ օրինաչափություն կա, որը հարկ է ընդգծել. մեծ մասամբ նրանց անունները սկսվում են «Ժ» տառով (Ժորժեթ («Գոհարիկ»), Ժանեթ («Տիտըռոյի արձանը»), Ժերմեն («Անձրեւոտ օրեր»), Մարի-Ժոզեթ («Եվ եղև մարդ»))։ Առհասարակ, ֆրանսիական իրականության մեջ «ժ» տառով սկսվող անունները տիպական են։ Հիշենք, որ շահնուրյան Նենեթի իրական անունն էլ Ժան է։ «Նենեթ» նրան տրված փաղաքշական անունն է, որով ընդգծվում է կերպարի իգությունը։ Պատահական չէ, որ Պետրոսը, Նենեթի անունը զուգորդելով սեռային խորհրդանիշի վերածված նշանավոր ֆրանսուհիների անունների հետ, մ-ն տառերի բաղաձայնույթ է ստեղծում. «... միշտ նոյն Նենեթը՝ Մանոններու,Նինոններու, Նանաներու թոռնուհին»367։ «Ժ» տառով սկսվող անուններից բացի՝ Որբունու արձակում ֆրանսուհիների՝ «մ» և «ն» տառերով սկսվող անունները (Մարի անունով մի շարք հերոսուհիներ, վիպաշարի ֆրանսուհի քույրեր՝ Մոնիք և Նիքոլ) ընտրված են՝ ընդգծելու անվանակիրների իգությունը, հեշտասիրությունը։

1.6. Ազգություն մատնաշող անուններ։ Կարելի է առանձնացնել նաև անունների այնպիսի խումբ, որում դրանք ուղղակի մատնանշում են կերպարների ազգությունը՝ հիմնականում հայությունը։ Միայն մի անավարտ վեպում ներկայացվում է հայի հետ ամուսնացած ֆրանսուհի տիկին, որի «Ֆրանսուազ» (Francoise) անունը նշանակում է «ֆրանսիացի»368: Հայությունը մատնանշող անուններից շատ են հանդիպում Արմեն և Արամ անունները։ Օրինակ՝ «Ապուշը» պատմվածքում՝ հայ գաղթական Արմենակը, «Անձրեւոտ օրեր» պատմվածքում՝ հայազգի փեսա պարոն Արմենյանը, «Եվ եղև մարդ» վեպում՝ ընտանիքի հայր պարոն Արամը, որին սպանել են Եղեռնի ժամանակ և այլք։ Կյանքի վերջին տարիներին «Զի քո է կարողութիւն» վեպը գրելիս Որբունին շփոթմամբ նախորդ հատորներում Արամ անունով կոչած կերպարին անվանում է Արմեն, մինչդեռ

365 Տե'ս Միկոյան Ա. , Ֆրոյդյան երազների սիմվոլները Զարեհ Որբունու արձակում // «Վեմ», Երևան, 2020, տարի 12, հունվար-մարտ, թ. 1(69), էջ 112-113։

366 Որբունի Զ. , Պատմուածքներ, Պէյրութ, «Սեւան» տպարարան, 1966, էջ 29:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

367 Շահնուր Շ., Երկեր, Եր., հատ. Ա, «Ազգ» հրատ., 2016, էջ 106:

368 Տե'ս Hanks P., Hodges F., A dictionary of first names.։

154

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

նախորդ հատորներում հեղինակի կողմից Արմեն էր անվանվում Արամի կնոջ եղբայրը369: Այս վրիպումը ցույց է տալիս, որ Արմեն և Արամ անունները հեղինակի համար նույնարժեք են։

Հայ գաղթական կերպարներից շատերին հայոց թագավորների ու թագուհիների անուններով կոչելը ևս կերպարների ազգությունը ընդգծելու միտումով

է ։ Այդպիսիք են, օրինակ, «Վարձու սենեակ» պատմվածքի և համանուն վեպի Տիգրանը, «Գործազուրկ մը» պատմվածքի Աշոտը, «Խօսակցութիւն սափրիչի կրպակին մէջ» պատմվածքի Արշակն ու նրա որդի Աբգարը, «Անձրեւոտ օրեր» պատմվածքի Արմտիքյան ընտանիքի ներկայացուցիչներ Տիգրանը, Զապելը, ընտանիքի ընկեր Երվանդը և այլն։ Հայոց թագավորների անունները խորհրդանշում են ուծացման մատնված սփյուռքահայերի ազգային ինքնագիտակցությունը։ Այս առումով առավել ակնհայտ ակնարկ կա «Վարձու սենեակ» վեպի Տիգրանի վերաբերյալ. «... ես՝ Տիգրան Տիգրանեան, որդի՝ ազգիս զոհուած Գարեգին Տիգրանեանի, ժառանգորդ՝ Սեւ ծովու եզերքը հաստատուած Անիէն գաղթած հայերու, ես, որդին անոր, գաղթած Միջերկրականի եզերքը»370: Սև և Միջերկրական ծովերի նշումով ասես ակնարկվում է Տիգրան Մեծի օրոք հաստատված Ծովից ծով Հայաստանը։ Բացի այդ, հերոսն իր ծագումով նույնանում է Որբունու հետ, քանի որ վերջինս ծնվել է Սև ծովի ափին գտնվող Օրդու քաղաքում, բայց նախնիները Անիի Բագրատունիների շառավիղներից են, իսկ Եղեռնից հետո Որբունին գաղթել է Ֆրանսիա՝ հաստատվելով Միջերկրականի ափին գտնվող Մարսել քաղաքում։ Ուշագրավ է «Եվ եղև մարդ» վեպի Փառանձեմի կերպարը։ Նա Եղեռնի ժամանակ ամուսնուն կորցնում է, բայց կարողանում է երեխաներին փրկել։ Ընտանիքում ստանձնում է հանգուցյալ ամուսնու պաշտոնը, և ինչպես մի առիթով նրա ավագ որդին է ասում, Փառանձեմն ամուսնու մահից հետո ասես դադարել էր կին լինելուց371 ։ Կարծում ենք, որ կերպարի անվան ընտրությունը կապված է Փառանձեմ թագուհու անվան հետ, որը ևս ամուսնու բացակայության ժամանակ արժանապատվորեն փոխարինեց նրան և տիրություն արեց որբացած ժողովրդին։

1.7. Ծագում-սերում մատնանշող անուններ։ Անունների պես բազմաշերտ ու բազմախորհուրդ է նաև Որբունու կերպարների ազգանունների պոետիկան։ Ազգանուններից մի քանիսը հորինված են՝ փոխաբերաբար մատնանշելու տվյալ կերպարի կամ ընտանիքի ծագումը։ Օրինակ՝ «Անձրեւոտ օրեր» պատմվածքում Եղեռնից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած ընտանիքի Արմտիքյան ազգանունը, որը հորինված է ընդգծելու ավանդապաշտ հայ ընտանիքի՝ արմատներից կառչած լինելը։ Այս ընտանիքի կրտսեր դուստրը՝ Վարսենիկը, այնպիսի մոլեգին սիրով է սիրում եղեռնազարկ հորը, որ ամուսնանալուց հետո անգամ ամուսնու Արմենյան ազգանվամբ ստորագրվելը համարում է հոր հիշատակի ոտնահարում։ Իսկ պրն. Արմենյանի ազգանունը մատնանշում է կերպարի ազգությունը։

Իսկ «Հալածուածները» վիպաշարի Ամիրյանները վիպական գործողություններում ի սկզբանե դրսևորում են իշխելու, թելադրելու հակում։ Այստեղից էլ Ամիրյան («ամիրա»՝ իշխան) ազգանունը։ Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, Աշխեն նշանակում է իշխանուհի, հետևաբար Աշխեն Ամիրյան, ասել է, թե՝ «Իշխանուհի Իշխանյան»։ Վիպաշարի մեկ այլ հատորում հեղինակն ազգանվան ընտրության մեկ այլ հիմնավորում է տալիս՝ Ամիրյանների ծագումը կապելով Բագրատունյաց տոհմի հետ372, որից էլ բխեցնում է նրանց իշխելու մոլուցքը։

369

370

371

372

Այս մասին առավել հանգամանորեն տե'ս Որբունի Զ., Զի քո է կարողությիւն, էջ 43-44:

Որբունի Զ. , Վարձու սենեակ // «Կայք», Փարիզ, 1993, թ. 3, էջ 50:

Տե'ս Որբունի Զ., Եվ եղև մարդ, էջ 125:

Տե'ս Որբունի Զ., Հալածուածները. Սովորական օր մը, էջ 65:

155

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

1.8. Գործողություն կամ հատկանիշ մատնանշող ազգանուններ: Կան

ընտանիքներ կամ հերոսներ, որոնց ազգանունները մատնաշում են նրանց էությունը, բնավորության ամենահատկանշական գիծը։ Վիպաշարի գլխավոր հերոսի' Մինասի ազգանունը Երազյան է, քանի որ ի սկզբանե դրսևորել է երազկոտ բնավորություն, որի համար մշտապես քննադատվել է հենց իր ընտանիքի անդամների կողմից. «Եթե երազատես չես բան մը չես կրնար ընել։ Վայ երազ չունեցողներուն։ Եղած տեղերնին կը մնան։ ֊Բայց ինչո՞վ տղաս, երազն ալ դրամով կ'ըլլա»373։

Վարոսյանների ընտանքին իր կազմով, ընտանիքի անդամների միջև հարաբերություններով նույնանում է Որբունու ընտանիքին և վիպական Երազյաններին։ Վարոսյանների որդի Մանուկը Որբունու անձի հետ լիովին կամ մասմաբ նույնացող մնացած կերպարների պես ունեցել է էդիպյան բարդույթը հաղթահարելու, ինչպես նաև սոցիալապես կայանալու և հոգեպես ինքնուրույնանալու խնդիր։ Մանուկը սկզբում սևեռուն սիրով սիրել և կապված է եղել մորը, այնուհետև այդ կապվածությունն անդրադարձրել է քրոջ վրա։ Միայն հասուն տարիքում Երազյանների Շուշանին սիրահարվելով է կարողացել հաղթահարել իր ընտանիքի կանանց հետ երեխայական կապվածությունը։ «Վարոս» նշանակում է «ծռած, կորցրած» (հատ. Ե)։ Մանուկը արտաքնապես պատկերվում է շեղ բերանով ու աչքերով։ Ըստ երևույթին, հեղինակը Վարոսյան ազգանունն ընտրել է թե' հերոսի արտաքին թերությունները, թե' հոգեկան շեղումներն ընդգծելու համար. «... շեղ աչքերով շիլ֊շիլ նայելով մեր քոյրերուն՝ կը մեծնայինք, մարդ կը դառնայինք, բայց թուրքը գլխատեց մեր մանկութիւնը.... »374:

Մանուկից բացի, Որբունու արձակում հոգեբանորեն մանուկ մնացած ևս մեկ կերպար կա' Խաչիկ Մանուկյանը («Ասֆալթը»), որի բնավորության կենտրոնական գիծը խտացված է հեղինակի ազգանվան մեջ։ Խաչիկ Մանուկյանը «Աղվոր մարդ մը» պատմվածքի Խաչիկ Աթանեսյանն է։ Երկու կերպարների նախատիպն էլ Որբունու սիրելի ընկեր, ֆրանսահայ գրող Խաչիկ Ջուլֆայանն է, որի սպանությունը Որբունին շատ ծանր է տարել և հոգին պարպելու համար որոշել գրել դրա մասին375։ Սկզբում ըստ երևույթին համարձակություն չգտնելով' գրել է «Աղուոր մարդ մը» պատմվածքը376' անդրադառնալով Խաչիկի «մանկունակ» բնավորությանը, ոչ թե սպանության դիպվածին և հերոսի ազգանունը դրել է «Աթանեսյան», որը նշանակում է «անմահ» (տե'ս «Աթանես», հատ. Ա)։ Իսկ տարիներ հետո գրված «Ասֆալթը» վեպում ներկայացրել է միայն Խաչիկի սպանության դիպվածը377 և ազգանունը դրել «Մանուկյան»։ Խաչիկի կերպարը ներկայացնող երկու հերոսների ազգանուններն էլ խորհրդանշական են առաջինը հակառակ իմաստով ակնարկում է Խաչիկի ողբերգական մահվան դիպվածը և մատնանշում հեղինակի հոգում առաջ եկած դիմադրությունը սիրելի ընկերոջ կորստի համար, իսկ երկրորդը ընդգծում է կերպարի երեխայական էությունը։ Հերոսի բնույթը մատնանշելու առումով ուշագրավ է նաև «Ապուշը» պատմվածքի գլխավոր հերոս Արմենակի Սալորյան ազգանունը։ Արմենակը հոգու խորքում փափագում է սիրային կապի մեջ մտնել հասուն տարիքի ֆրանսուհու՝ տիկին Պռևալի հետ, սակայն բավականաչափ համարձակություն չգտնելով' փախչում է կնոջ տնից և փոշմանում։ Դառնացած կինը նրան ապուշ է անվանում։ Եվ իրապես իր ապուշության, անճարակության համար է կերպարը ստացել Սալորյան ազգանունը (օր. ՝

373

374

375

376

377

Նույն տեղը, էջ 173:

Որբունի Զ., Զի քո է կարողությիւն, էջ 56:

Տե'ս Որբունի Զ., Օրագիր // «սփիւռք», Պէյրութ, 1959, թ. 33, էջ 4։

Տե'ս Որբունի Զ., Անձրեւոտ օրեր, էջ 59-79:

Տե'ս Որբունի Զ., Հալածուածները. Ասֆալթը, էջ 164:

156

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ժողովրդական լեզվում «դամբուլ» (սալորի տեսակ) փոխաբերական իմաստով նշանակում է «անճարակ, անշնորհք, անմիտ»378)։

Առանձին խումբ են կազմում կերպարի որևէ արարք, գործառույթ մատնանշելու համար ստեղծված ազգանունները: Իսկ «Գործազուրկ մը» պատմվածքի հերոսի' Աշոտ Նշանյանի ագանունն ըստ էության նրա՝ գերիրապաշտ նկարիչ լինելու հետ է կապված։

Նույն տրամաբանությամբ են ընտրված նաև այլազգի որոշ կերպարների ազգանուններ։ Դիտարկենք «Թեկնածուն» վեպի Հորթանս Պետիեի և «Ասֆալթը» վեպի պարոն դը լա Ֆոսի օրինակները։ Հորթանսը հասուն տարիքի կին է, այն պանդոկի տիրուհին, որտեղ բնակվում են վեպի գլխավոր կերպարները՝ եղեռնազարկ հայ երիտասարդները։ Հորթանսը փոքրամարմին, բայց ինքնավստահ կին է, որի հետ երիտասարդ ու անփորձ հայ գաղթական Մինասը սեռային կապի մեջ է մտնում։ Մինասը նրա հանդեպ երախտագիտությամբ է լցվում, քանի որ այդ կինը իրեն շատ էր հասունացրել։ Հերոսի բնորոշմամբ' Հորթանսին հաջողվել էր ջախջախել տղայի բարդույթները, քանի որ վերջինս երիտասարդի գրկում կարողանում էր փոքրանալ և այնպիսի դիրք գրավել, ասես երեխայի պես պաշտպանության կարիք ունի։ Մինասը նրա մասին խոսելիս նշում է՝ «ատ պզտիկնալ գիտցող կինը», «մկնիկի պէս կինը»։ Պետիե ազգանունը ֆրանսերեն կգրվի «Pitie'», որը թարգմանաբար նշանակում է «խղճմտանք, կարեկցանք»379։ Հավանաբար Որբունին ազգանունը կապել է Հորթանսի' Մինասի գրկում պզտիկանալով անպաշտպան կեցվածք ընդունելու հետ կամ էլ կնոջ փոքրակազմ լինելու (ֆր. «petite»՝ փոքր): Իսկ գործարար դը լա Ֆոսը «Ասֆալթը» վեպի գլխավոր կերպարի' Նիքոլի աշխատանքային ղեկավարն է։ Նա է կազմակերպում ծնողներին վաղուց կորցրած, հայ անտուն ամուսնուց լքված Նիքոլի հուղարկավորությունը, որի ժամանակ արտասանում է դամբանական ճառ։ «Fosse» նշանակում է «փոս»380, հետևաբար պարոնի ազգանվան ընտրությունը կապված է Նիքոլի հուղարկավորման դիպվածի հետ։

1.9. Հակառակ իմաստով որևէ բան խորհրդանշող անուններ։ Կան անուններ ու ազգանուններ, որոնք ոչ թե ուղիղ, այլ հակառակ իմաստ ունեն խորհրդանշական կերպարների համար։ Օրինակ' «Թեկնածուն» վեպում հյուրանոցի սրճարանում մատուցող աշխատող Վանատուրի անունը, որը, հակառակ իր անվան նշանակությանը, հյուրընկալ չի գտնվում դասընկերոջ հանդեպ381։ Ֆրիդա անվան մեջ հին բարձր գերմ. «fridu» (խաղաղություն, հաշտություն, պաշտպանություն զենքից) արմատն է382, բայց Որբունու պատմվածքի Ֆրիդան գերիների ճամբարի հսկիչն է383, Խաչիկ Ջուլֆայանը սպանվում է, բայց նրա համարժեք կերպարը անվանվում է Աթանեսյան (նշ. է «անմահ») և այլն։

Կարծում ենք, որ վերոնշյալ սկզբունքով է մտածված նաև «Հալածուածները» վիպաշարի գլխավոր կերպարի' Նիքոլի անունը։ Նախատիպը Որբունու կինն է, սակայն նկատելի է, որ Նիքոլի կերպարով հեղինակը փորձել է ստեղծել ֆրանսուհու հավաքական տիպ' խտացնելով նրա մեջ այն բոլոր հատկանիշները, որոնք խորթ են հայկական իրականությանը։ Նիքոլն ունի Մոնիք անունով քույր, որն ասես նրա ես-ի մի բեկորը լինի, կրկնակը։ «Նիքոլ» և «Մոնիք» անունները նույնարմատ են' «nike»-հաղթանակ (տե'ս «Նիկողայոս», հատ. Դ, էջ 75), և մեկ հնչյունի (լ-մ) տարբերությամբ բոլոր հնչյունները

378 Տե'ս Աղայան է., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր, «Հայաստան» հրատ., 1976, հատ. 1:

379 Տե'ս Գասպարյան Ա., Ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն բառարան, Եր., «Արեգ» հրատ., 2013:

380 Նույն տեղում։

381 Տե'ս Որբունի Զ. , Հալածուածները. Թեկնածուն, էջ 53-54:

382 Տե'ս Kohlheim R., Kohlheim V., Das grobe vornamen-lexikon:

383 Տե'ս Որբունի Զ. , Պատմուածքներ, էջ 81-94:

157

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

կրկնվում են անվան մեջ, սակայն հակառակ հերթականությամբ' ասես հայելաձև արտացոլմամբ (Մ П Ն Ի Ք-Ն Ի Ք Ո Լ): Այս կերպարները դրսևորում են նույնասեռական հակումներ: Գրողը մերժողական վերաբերմունք է դրսևորում քույրերի հանդեպ՝ որպես պատիժ երկուսի համար էլ սահմանելով մահացու հիվանդություն։ Որբունին հավատում է, որ քույրերն իրենց ոչնչացմամբ պիտի ճանապարհ բացեն նոր ու առողջ հոգեբանությամբ սերունդի համար։ Չնայած նրան, որ քույրերի անունները նշանակում են «հաղթանակ», նրանք կործանման մատնված տիպեր են։

2. Նախատիպերի անուն-ազգանունների հետ համընկնող գեղարվեստական անուն-ազգանուններ

Որբունու արձակի մի շարք կերպարներ նույնանում են հեղինակի անձի հետ, բայց կրում են ուրիշ անուններ։ Սակայն մի քանի գրվածքներում հեղինակի անձի հետ նույնացող կերպարներն անվանվում են կա'մ Որբունի, կա'մ Զարեհ։ Միայն վիպաշարում է, որ հեղինակի անձի հետ նույնացող բանաստեղծ Մինասի կողքին ստեղծվում է նաև Զարեհ Որբունի անունով գրողի կերպար, որ ընթերցողը Մինասին ամբողջապես չնույնացնի հեղինակի հետ, հասկանա, որ Մինասը հեղինակի ես-ի ընդամենը մի բեկորն է, նրա բանաստեղծական ես-ը։

Գրողը հիմնականում իր սիրելի կանանց է իրական անուններով պատկերում։ Օրինակ՝ «Գոհարիկ» պատմվածքի համանուն կերպարը։ Բայց գրողի երկերի առանցքային կերպարը իր բազմամյա կինն է՝ Էլիզաբեթ Հերը, որը վիպաշարում ներկայացվում է Նիքոլ անունով, իսկ մի շարք պատմվածքներում իր անվան կրճատ տարբերակներով՝ Լիլի («Ժամադրավայր»), Լիզա («Մարդը՝ որ անցեալ չունէր»), Լիզեթ («Սև մազերը») և այլն։ Ուշագրավ է «Եվ եղև մարդ» վեպի Հերմինեի կերպարը, որը Եղեռնից հետո Թոմասի հետ նույն ընտանիքի կողմից էր որդեգրվել, ապա բռնաբարվել թուրքի կողմից։ Որբունին օրագրային էջերից մեկում անդրադարձ ունի պոլսեցի Հերմինեին՝ իր սիրած աղջկան, սակայն չի պարզաբանում՝ իրական Հերմինեի հե՞տ էլ է նույն ընտանիքում որդեգրված եղել, թե՞ ոչ384։ Բայց օրագրային մեկ այլ էջում պատմում է իր որդեգրության պատմությունը385։ Պատանի հասակում Որբունին որդեգրվել է թուրքի՝ Ահմեդ բեյի կողմից, որը ցանկացել է իր աներորդու և «Տրապիզոնի նախկին մյութասարըֆ» Զիա փաշայի որդիների հետ Որբունուն ուղարկել Պոլիս՝ կրթության, սակայն վերջինս փախել է այդ տնից386։ Բայց հետագայում «Թեկնածուն» վեպում գրողը ստեղծել Զիա անունով երիտասարդ թուրքի կերպար, որը հայերի ընկերությունը շատ է գնահատում և ուզում է առաջարկություն անել մի հայ աղջկա։ Սակայն Վահագնին, որը, կոտորածի տարիներին որբանալով, որդեգրվել և սեռական բռնության էր ենթարկվել թուրք կնոջ կողմից, նույնացնում է իր խորթ մորը' Զիային, և իր մանկության վրեժն առնում՝ Զիային խեղդամահ անելով։

Որոշ երկերում Որբունու ընտանիքի անդամներից ոմանց գեղարվեստական կերպարները հանդես են գալիս նախատիպերի անունների փոքր-ինչ փոփոխված տարբերակներով։ Օրինակ՝ Որբունու Մելանույշ քույրը «Եվ եղև մարդ» վեպում Սիրանույշ անունով է ներկայացվում, վիպաշարում Որբունու մոր՝ Արաքսիի գեղարվեստական համարժեքը անվանված է Արուսյակ։ Իրենց իրական

անուններով կամ ազգանուններով Որբունին գեղարվեստականացրել է նաև սփյուռքահայ մի քանի գրողների։ Որբունու ստեղծագործական նախաքայլերում մեծ դեր է խաղացել Վահան Թեքեյանը, քանի որ առաջին անգամ Թեքեյանն է իր «Ժողովրդի

384 Տե'ս Որբունի Զ., Օրագիր // «Անի», Պէյրութ, 1954, թ 2, էջ 81 -82:

385 Տե'ս Որբունի Զ., Հալածուածները. Ասֆալթը, էջ 48-49:

386 Տե'ս Որբունի Զ., Երազներու լեզուն // «Անի», Պէյրութ, 1946, թ. 1, էջ 10:

158

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ձայն» թերթում տպագրել Որբունու բանաստեղծությունը387: «Թեկնածուն» վեպում Մինասը' Որբունու բանաստեղծ ես-ը, Ֆրանսիայում հանդիպում է Թեքեյանին, մոտենում նրան՝ շնորհակալություն հայտնելու388։ Վիպաշարի մեկ այլ վեպում էլ պոլսահայ գրող Մատթեոս Զարիֆյանի անունն է հիշատակվում։ Պատանի Որբունին նրան շատ է հանդիպել Պոլսում, շփվել։ Զարիֆյանը եղել է պատանի բանաստեղծի մեծագույն ներշնչանքը389։ Իսկ ահա Որբունու սերնդակից ու գրչակից գրող Վազգեն Շուշանյանի կերպարը, կարծում ենք, արտացոլվել է երեք կերպարներում։ Կյանքի վերջին տարում գրված «Ժամադրավայր» գրվածքում կա հենց Վազգեն Շուշանյան անունով կերպար390, իսկ վիպաշարի առաջին և երկրորդ վեպերում Վազգեն անունով մի երիտասարդ հեղափոխական կա, որի մասին խոսելիս հեղինակը խորհրդավոր կերպով օգտագործում է «ներքին դաշտանկար» արտահայտությունը391, որը Շուշանյանի երկերից մեկի վերնագիրն է392 և կարելի է ընդունել որպես ակնարկ։ Բացի այդ, բավականին խոսուն ընդհանրություններ կան «Թեկնածուն» վեպի Վահագնի ու Շուշանյանի միջև։ Երկուսն էլ Եղեռնի ժամանակ իրենց մայրերին կորցրել են և ամբողջ կյանքում այնքան են իդեալականացրել նրանց, որ անկարող են եղել ընտանիք կազմել։ Երկուսն էլ ողջ կյանքում բանվորի աշխատանք են կատարել՝ վախճանվելով վաղաժամ393։ Բայց ամենախոսուն փաստն այն է, որ «Ժամադրավայր» գրվածքում Վազգեն Շուշանյանը նույն մերժողական վերաբերմունքն է դրսևորում իր ընկերոջ ֆրանսուհի հարսնացուի նկատմամբ, ինչ «Թեկնածուն» վեպի Վահագնը իր ընկերոջ՝ Որբունու հետ նույնացող Մինասի սիրեցյալ Նիքոլի հանդեպ։ Ուշարժան է, որ շահնուրյան Զարեհն (Լոխումն) էլ շատ ընդհանրություններ ունի Զարեհ Որբունու հետ։ Որբունին էլ Լոխումի պես մենակ էր տեղափոխվել Ֆրանսիա, կարոտում էր մորը։ Օրագրային էջերում գրողը պատկերում է իր ապրումները Պոլսից մոր գալստյան վերաբերյալ394։ Որբունու դեպքում էլ հայրենիք վերադառնալը եղել է սևեռուն միտք, նույնիսկ նրա հերոսներից Տիգրանն է Լոխում-Զարեհի պես («Անձրեւոտ օրեր») ապրում հայրենիք վերադառնալու մարմաջով։ Առհասարակ, անգամ շահնուրյան Զարեհի արտաքին նկարագրությունն395 է համապատասխանում երիտասարդ Որբունու նկարագրին396՝ կաթնաթույր մաշկով, բարակ բերանով, շիկավուն և ալիքավոր մազերով, սակայն տառապանքից գունատված, հյուծված դեմքով և ջղագար շարժուձևով։ Լոխումի պես Որբունին էլ է ողջ կյանքում գիտակցել մոր ներկայության կարևորությունն իր կյանքում։ Նա այնքան է սիրել մորը, որ իր երկերի գրեթե բոլոր հերոսներին կերտել է էդիպյան բարդույթով։

Այսպիսով՝ Զարեհ Որբունու պոետիկայի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կերպարները մեծամասամբ ունեն նախատիպեր, և հեղինակը կա՜մ նախատիպերի

7 Տե՜ս Որբունի Զ., Գառնուկս // Ժողովրդի ձայնը, Կ. Պոլիս 1922, հուլիսի 23, էջ 1:

388 Տե՜ս Որբունի Զ., Հալածուածները. Թեկնածուն, էջ 118:

389 Որբունի Զ.,Կենսագրական շաղակրատություն Գ. Մահարիի հետ, էջ 132:

390 Տե՜ս Որբունի Զ. Մ., Ժամադրավայր // Միտք եւ արուեստ. 1976-1987, խմբ.՝ Գրիգոր Պըլտեան, Երեւան., «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», «Անտարես» հրատ., 2018, էջ 203-205:

391 Տե՜ս Որբունի Զ., Հալածուածները. Ասֆալթը, էջ 48-49:

392 Տե՜ս Շուշանյան Վ., Ներքին դաշտանկար, Երևան, Երևանի համալս. հրատ., 1995:

393 Վազգեն Շուշանյանի կյանքի մանրամասները տե՜ս Սևան Գ., Վազգեն Շուշանյան. կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1968; Շուշանեան Վ., Ալեկոծ տարիներ 1920-1932, Մոնթրեալ, 2014:

394 Տե՜ս Որբունի Զ. , Օրագիր էջեր// Շիրակ, Պէյրութ, 1956, թ. 2, էջ 45։

395 Տե՜ս Շահան Շ. , Երկեր, Երևան, «Ազգ» հրատ., հտ. Ա, էջ 137-148:

396 Զ. Որբունու կողմից իր երիտասարդության նկարագիրը տրվում է «Գոհարիկ» պատմվածքում՜ հեղինակի համանուն կերպարի կեցվածքի նկարագրությամբ. տե՜ս Որբունի Զ. , Պատմուածքներ, էջ 9-14։

159

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

իրական անուններով է կոչում նրանց, կա'մ իրական անունը փոխարինում խորհրդանշական անուն-ազգանվամբ: Խորհրդանշական անունները, որոնք ուղիղ, փոխաբերական կամ հակառակ իմաստներով մատնանշում են հերոսների տիպը, գերակշռում են Որբունու արձակում։ Կան անուն-ազգանուններ, որոնք մատնանշում են հերոսի ծագումը, կարգավիճակը, ազգությունը, բնավորությունը, գործունեությունը, հազվադեպ՝ արտաքինը։ Սակայն խորհրդանշական անունների ծանրակշիռ մասը մատնանշում է կերպարի սեռային պատկանելությունը։ Ընդ որում, հայ աղջիկների անուններն այնպես են ընտրված, որ մատնանշեն նրանց մաքուր, անպիղծ էությունը, և ի հակադրություն դրա՝ ֆրանսուհիների անուններն ընդգծում են անվանակիրների իգությունն ու վավաշոտությունը։ Փաստորեն Որբունին իր կերպարների անունները դարձնում է յուրօրինակ նշաններ, որոնցով կոդավորում-բանաձևում է իր ասելիքը։

THE POETICS OF PROPER NAMES IN Z. VORBOUNI’S LITERARY WORKS

ANNA MIKOYAN

Yerevan State University,

Faculty of Armenian Philology,

Contemporary Armenian Literature Chair, Ph.D Student;

“Zangak” Publishing House, Methodologist,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to highlight the approach that the study of the names and surnames of characters created by the author is central in the examination of the poetics of the French-Armenian writer Zareh Vorbouni and his literary works in general. Our main issue is to reveal author's speech with the help of proper names of fictional characters, which is skillfully encrypted in the names - surnames of characters. During the research the semantic method was mainly used; in some cases it was accompanied by hermeneutical-psychoanalytic approaches of reading the literary text. The research concluded that the names of the characters of Zareh Vorbouni were not selected accidentally; they either coincide with the prototype names and surnames, or are symbolic of a given character or literary works. The latter version dominates in the writer's works. There are names and surnames symbolizing the origin, sex, status, nationality, character, system of values, activities, and sometimes even appearance of heroes, each of which is an artistic key to penetrate the depth of the work.

Keywords: Armenian literature of Diaspora, Z. Vorbouni, poetics, semiotics, proper names of fictional characters, symbols, prototypes.

160

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ПОЭТИКА СОБСТВЕННЫХ ИМЕН В ЛИТЕРАТУРНЫХ ПРОИЗВЕДЕНИЯХ З. ВОРБУНИ

АННА МИКОЯН

аспирант кафедры современной армянской литературы факультета армянской филологии Ереванского государственного университета; методист издательства «Зангак», г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - отметить подход, согласно которому для изучения поэтического творчества французского писателя армянского происхождения Заре Ворбуни и литературоведческого прочтения его произведений в целом ключевым является изучение имен и фамилий созданных писателем персонажей. Наша задача заключается в том, чтобы с помощью имен собственных Ворбуни раскрыть авторские идеи, зашифрованные в именах и фамилиях его героев.

В ходе исследования использовался в основном семантический метод, в отдельных случаях он дополнялся герменевтически-психоаналитическим подходом к чтению художественного текста. В ходе исследования мы пришли к выводу, что имена персонажей Заре Ворбуни были выбраны не случайно: они либо совпадают с именами и фамилиями прототипа, либо являются символическим для данного персонажа или произведения, причем последнее в творчестве писателя доминирует. Так, есть имена и фамилии, символизирующие происхождение героя, пол, статус, национальность, характер, систему его нравственных ценностей, деятельность и иногда даже его внешний вид. Каждый тип имени собственного является художественным ключом, позволяющим проникнуть в глубину произведения автора.

Ключевые слова: армянская литература диаспоры, З. Ворбуни, поэтика, семиотика, собственные имена художественных персонажей, символы, прототипы.

161

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.