Научная статья на тему 'Ցանցային պարադիգմը Եվ ազգային զարգացման ռազմավարությունն արդի աշխարհակարգում'

Ցանցային պարադիգմը Եվ ազգային զարգացման ռազմավարությունն արդի աշխարհակարգում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
247
41
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
տեղեկատվական հասարակություն / պետության վախ- ճան / ցանցային կազմակերպություն / հայկական աշխարհ / ազգային ինք- նակազմակերպում / թիմային կառավարում։

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Ալեքսանդր Հարությունյան

Արդի աշխարհի «պոստ-նեոլիբերալ-գլոբալիզացիոն» էությունը բա-ցատրել փորձող բազում հայեցակարգերի մեջ հեղինակը հատկապեսկանգ է առնում «ցանցային հասարակության» կամ «ցանցային կազ-մակերպության» հայեցակարգի վրա, որն ավելի է մոտենում արդիաշխարհի խորքային փոփոխությունների բացատրմանը։ Այս համա-տեքստում անդրադարձ է կատարվում քաղաքակրթական նոր ցան-ցի՝ Հայկական աշխարհի ստեղծման անհրաժեշտությանը։ Նշվում ենհայկական ազգային ցանցի ստեղծման հիմնական ուղղությունները,որոնք են՝ թիմային կառավարման ռազմավարական կենտրոնիստեղծումը՝ ի դեմս Հայաստանի և Արցախի հանրապետությունների,Սփյուռքում ազգային փոխգործակցության և կազմակերպմանամրապնդումը՝ նրա հատվածայնությունը հաղթահարելու նպատա-կով, և վերջապես՝ ազգային-պետական ռազմավարական թիմային կենտրոնի և Սփյուռքի միջև փոխգործակցության արդյունավետ հա-մակարգի ու մեխանիզմների ստեղծումը՝ արագ փոփոխվող գլոբալմիջավայրին օպերատիվ կերպով արձագանքելու համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NETWORK PARADIGM AND STRATEGY OF NATIONAL DEVELOPMENT IN THE MODERN WORLD ORDER

Among the numerous concepts that attempt to uncover the “postneoliberalglobalization” essence of the modern world, the author focuses on the concept of “network society” or “network organization” that comes closer to explaining the deep changes occurring in the modern world. In this context the necessity of establishing a new civilizational network of Armenian World is discussed. The main directions of creating an Armenian national network are indicated, which include establishing a strategic center for team governance by Republic of Armenia and Artsakh Republic, strengthening national partnership and organizational aspects in Diaspora to overcome the latter’s fragmented nature, and finally, creating an effective system and mechanisms of partnership between national-state strategic team center and Diaspora for timely response to the rapidly changing global environment.

Текст научной работы на тему «Ցանցային պարադիգմը Եվ ազգային զարգացման ռազմավարությունն արդի աշխարհակարգում»

ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՐԱԴԻԳՄԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳՈՒՄ

Ալեքսանդր Հարությունյան’

Բանալի բաոեր տեղեկատվական հասարակություն, պետության վախճան, ցանցային կազմակերպություն, հայկական աշխարհ, ազգային ինք-նակազմակերպում, թիմային կառավարում։

Այսօր մենք խորքային գործընթացների կայացման և զարգացման վկան ենք դառնում, որոնք առնչվում են ոչ միայն համաշխարհային քաղաքական համակարգի որակապես նոր կոնյունկտուրայի ձևավորմանը, այլև քաղաքակրթական ու սոցիոմշակութային բնույթի առավել խոր փոփոխություններին։ Այդ գործընթացների բովանդակային վերլուծությունն ունի ինչպես զուտ գիտահետազոտական հետաքրքրություն, այնպես էլ հսկայական գործնական-քաղաքական ուղղվածություն, օրինակ այնպիսի երկրի համար, ինչպիսին է Հայաստանը, որը գտնվում է իր որպես արդի համաշխարհային աշխարհաքաղաքականության և միջազգային հարաբերությունների սուբյեկտի, կայացման, պատմաքաղաքական ճանապարհի և զարգացման վեկտորի որոշման փուլում։

Միջազգային հարաբերությունների տեսաբանների, քաղաքագետների և գործող քաղաքական գործիչների մերօրյա հանրությունում էլ ավելի է ամրապնդվում այն ըմբռնումը, որ ապագա համաշ-

’ Քաղաքագիտության մագիստրոս, BOUYGUES Bat. Int. ընկերության աշխատակից (նախագծի տնօրենի օգնական) CGC-SPEC, Աշգաբադ, Թուրքմենստան։

22

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

խարհային քաղաքական համակարգի կառուցվածքը, էությունն ու միտումները պահանջում են իմաստավորման ու մեկնաբանման նոր, նեոլիբերալ-գլոբալիզացիոնից տարբեր պարադիգմ և տրամաբանություն։ Ինչպես նշում է հետազոտող Հրաչյա Արզումանյանը. «Նոր ստեղծվող դարաշրջանի մի ինչ-որ ինքնատիպության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նոր աշխարհի փիլիսոփայական և հայե-ցակարգային հիմքերի մշակումը տեղի է ունենում բուն փոփոխություններին զուգահեռ»1։

Այսօր գոյություն ունեն բազմաթիվ հայեցակարգեր և գաղափա-րախոսական կառույցներ, որոնք փորձում են բացատրել արդի աշխարհի պարադիգմի ձևավորման և զարգացման «հետնեոլիբերալ-գլոբալիզացիոն» էությունն ու միտումները։ Դրանց թվում են «հետին-դուստրիալ հասարակության», «պոստմոդեռնի հասարակության», «տեղեկատվական հասարակության» տեսությունները և հայեցակարգերը, «հետպատմական հասարակության» հայեցակարգը, որը զարգացնում է Ֆ.Ֆուկույամայի և այլոց «պատմության ավարտի» գաղափարը, և այլն։ Գիտակ հետազոտողի համար ակնհայտ է, որ չնայած անվանումների որոշակի և մեկնաբանությունների աննշան տարբերությանը այս բոլոր հայեցակարգերը զարգացնում են նեոլիբերալ-գլոբալիզացիոն պարադիգմի նույն տրամաբանությունը և դուրս չեն գալիս դրա շրջանակներից։ Իսկ տարբերությունները հիմնականում վերաբերում են պարադիգմալ այն փոփոխությունների բացատրման սուբստանցիոնալ հիմքերի որոնմանը, որոնք տեղի են ունեցել ինդուստրիալ հասարակության դասական փուլի ավարտի շրջանում և ներկայացնում են այն որպես 20-րդ դարի վերջին քառորդի «ինդուստրիալ պետություն»։ Որոշ հետազոտողներ մեկնակետ են ընդունում այսպես կոչված «տեղեկատվական հեղափոխությունը»,

1 Рачья Арзуманян, Сложное мышление и сеть: парадигма нелинейности и среда безопасности 21 века (Հրաչյա Արզումաեյաե, Բարդ մտածողությունը և ցանցը. ոչգծայնության պարադիգմը և 21-րդ դարի անվտանգության միջավայրը), Երևան, 2011, «Նորավանք» ԳԿՀ, էլ. տարբերակը www.noravank.am

23

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

մյուսները նեոլիբերալիզմի, կապիտալիստական հարաբերությունների և ազատ շուկայի բացարձակ պատմական կանխորոշվածու-թյունը որպես արդի հասարակության սոցիոքաղաքական և մշակու-թային-փիլիսոփայական պարադիգմ, և վերջապես, ոմանք էլ այդ մեկնակետ են համարում դասական ինդուստրիալ էտատիզմի կործանումը (մասնավորապես, նրա վերջին բաստիոնի Խորհրդային Միության փլուզումը) հանձին ինքնիշխան ազգային պետության։

Վերոնշյալների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում «ցանցային հասարակության» կամ «ցանցային կազմակերպության» հայեցակարգը։ Սա, թերևս, բոլոր տեսություններից ամենաշատն է մոտեցել արդի աշխարհի խորքային փոփոխությունների էության բացատրությանը, փոփոխություններ, որոնք տեղի են ունենում նրա սոցիոքաղաքական, տեղեկատվա-տեխնոլոգիական և մշակութային-փիլիսոփայա-կան ու հոգևոր կեցության բոլոր շերտերում։ Հայեցակարգի հեղինակների համաձայն արդի հասարակությունը բնորոշող հիմնական գործոնը տեղեկատվական պարադիգմն է, որը դետերմինացնում է նրա կառուցվածքն ու բովանդակությունը և հիմնվում ինքնակազմակերպ-ման և գործառելու «ցանցային տրամաբանության» վրա։

Քանի որ այս հայեցակարգի էության վերհանմանն ու մեկնաբանմանը բազմաթիվ աշխատություններ և հետազոտություններ են նվիրվել, այստեղ իմաստ չունի նորից անդրադառնալ այս հարցին, ինչն էապես կփոխի սույն հոդվածի ձևաչափը։ Մեզ հետաքրքրող տեսանկյունից նշենք, որ համաձայն այս հայեցակարգի արդի հասարակության պարադիգմի էությունն այսպես կոչված «տեղեկատվական հեղափոխությունն» է, որը տեղի է ունեցել անցած հարյուրամյակի 70-ական թթ. կապված նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման, ինտերնետի, անհատական համակարգչի, զանգվածային հաղորդակցությունների նորագույն միջոցների ստեղծման հետ, ինչն արմատապես փոխեց մեր կեցության էությունն

24

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

ու բովանդակությունը: Իսկ տեղեկատվական պարադիգմի, տեղեկատվական կեցության հիմքում ընկած է «ցանցը» գործելու և ինքնա-կազմակերպվելու ցանցային տրամաբանությունը։

Ըստ հետազոտողների «ցանց» նշանակում է բաց տիպի փոխկապակցված հանգույցների ապակենտրոնացված համալիր, որը կարող է անսահմանափակորեն ընդլայնվել անընդհատ նորանոր օղակների ներառման միջոցով, ինչը ցանցին ճկունություն և դինամիկու-թյուն է հաղորդում։ Ինչպես նշում է սույն թեմատիկայի խոշոր հետա-զոտողներից մեկը Մ.Կաստելսը, տեղեկատվական տեխնոլոգիաների լայն տարածումը հանգեցրել է այն բանին, որ ցանցային կառույցի տրամաբանությունը փոխանցվել է արդի հասարակության ամբողջ սոցիալական կառույցին, որը չի վերահսկվում որևէ կենտրոնից և կազմված է կապի անթիվ ճանապարհներ ունեցող և տարբեր խոչընդոտները շրջանցող հազարավոր ինքնուրույն ցանցերից1։ Այս առումով, ինդուստրիալիզմի և անգամ հետինդուստրիալիզմի դարաշրջանի ավարտին, երկբևեռ միջազգային աշխարհաքաղաքական համակարգի վերացմանը, «արտապարադիգմալ», «անսուբստանցիոնալ» և համընդհանուր կառուցվածքային քաոսի դարաշրջանի գալստյանը փոխարինելու է գալիս հենց ցանցային կառույցը, որը հավակնում է արդի հասարակության պարադիգմալ բացատրողի և կերտողի դերին, քանի որ «ցանցային տրամաբանությունը հարկավոր է չկառու-ցակցվածի կառուցակցման համար միևնույն ժամանակ պահպանելով ճկունությունը», քանի որ «ցանցի կազմաբանությունը հարմարեցված է փոխգործողությունների աճող բարդությանը և զարգացման անկանխատեսելի մոդուլներին»1 2։

Սակայն, ինչպեսև ցանկացած այլ լուրջ հայեցակարգ, մանավանդ այն հայեցակարգը, որը փորձում է բացատրել այնպիսի բարդ

1 Мануэль Кастельс, Информационная эпоха: экономика, общество и культура.

Էլ. տարբերակը www.bookos.org

2 Նույն տեղում։

25

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ու անմիասեռ երևույթ, ինչպիսին է արդի հասարակության պարա-դիգմալությունը, ցանցային կազմակերպման պարադիգմն իր ներ-սում ունի մի քանի հայեցակարգային ուղղություններ, որոնք երբեմն էապես տարբերվում են իրենց մեկնաբանությունում։ Ինչպես տեսնում ենք, հայեցակարգի գլխավոր հասկացություններն են «ապա-կենտրոնությունը», «փոխկապակցված օղակների ամբողջությունը», «համակարգային սահմանափակումների և արգելքների բացակայությունը», «անկառուցվածքայնությունը», «հիերարխիայի բացակայությունը» և այլն։ Այս դրույթներն ինչպես ներքաղաքական, այնպես էլ միջազգային մակարդակով սոցիալ-քաղաքական իրականություն դուրս բերելիս ստացվում է քաղաքական կեցության մի ինչ-որ ատո-մար, արտահամակարգային և արտակառուցվածքային կառույց։ Հենց այս դրույթներն են շեշտում ուղղություններից մեկի կողմնակիցները դիտարկելով արդի աշխարհակարգի այն պարադիգմը, որում բացակայում է ամեն տեսակ համակարգվածությունը կազմակերպության բոլոր շերտերում և մակարդակներում, աղոտանում և ապագայում անհետանալու են ազգային պետությունների սահմանները, արդիականությունը կորցնում են ազգային ինքնության և պետական ինքնիշխանության հասկացությունները, որտեղ բոլոր սոցիալ-քաղաքական դերակատարները ատոմար սոցիալական սուբյեկտից, անդրազ-գային գործարարից մինչև անդրազգային կորպորացիա և մի ամբողջ ինքնիշխան պետություն, հավասարարժեք են և նույն նշանակությունն ունեն որպես ինքնաբավ և ինքնուրույն օղակներ արդի ցանցային կեցության հորիզոնական կառույցում։ Եվ այս ամենը, իհարկե, նյութապես և էքզիստենցիալ առումով սպասարկվում և սատարվում է աճող զարգացմամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաների տա-րածմամբ։ Ինչպես տեսնում ենք, այս մոտեցման մեջ գրեթե բառացի կրկնվում է արդի աշխարհակարգի նեոլիբերալ-գլոբալիզացիոն պա-րադիգմի բովանդակությունը։ «Ցանցային կազմակերպության» տրա-

26

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

մաբանությունն էլ հենց որդեգրել են պոստմոդեռնիզմի արդի գաղափարախոսները հայեցակարգային-տեսական և կառուցվածքային-ֆունկցիոնալ առումներով զինելով գլոբալացման հայեցակարգը և արդի նեոլիբերալ-գլոբալիզացիոն գործընթացները։

Այս ուղղության կողմնակիցներին (որոնք ցանցային կազմակերպության տրամաբանությունը հմտորեն զետեղել և արտարկել են նեոլիբերալ-գլոբալիզացիոն կոնցեպտում) կարելի է միավորել պոստ-մոդեոեիստակաե-եեուիբերալ վարկածի տեսական խմբում։ Չխորանալով այս մեկնաբանության էության մեջ նշենք միայն, որ այս մոտեցման անկյունաքարային, «սրբազան» կատեգորիան պետության վախճանի թեզիսն է: Արդի հասարակության նոր պարադիգմն ազդարարում է պետության (ինչը սոցիոքաղաքական աշխարհակարգի բոլոր «դասական» և «ինդուստրիալ» դարաշրջանների գլխավոր համա-կարգաստեղծ տարրն է) վախճանի դարաշրջանի, ազգային ինքնության և պետական ինքնիշխանության սկզբունքների (որպես ռուդիմենտներ) վերացման մասին ազգային պետությունը վերածելով լոկ արդի ցանցային գլոբալ կառույցի ինստիտուցիոնալ (և միևնույն ժամանակ առավել անարդյունավետ գործող) օղակներից մեկի:

Արդի տեղեկատվական հասարակության խնդիրը և «ցանցային կազմակերպության» հայեցակարգն արժանացել են նաև հայ վերլու-ծաբանական հանրության ուշադրությանը, հայ հետազոտողների և փորձագետների շրջանակում նույնպես կատարվել են մշակումներ թեմայի վերաբերյալ, ինչը չափազանց կարևոր է արդի քաղաքագիտական դիսկուրսի «տրենդում» գտնվելու և արմատապես փոփոխվող աշխարհում զարգացման համարժեք ռազմավարություն մշակե-լու տեսակետից: Բայց, ինչպես բնորոշ է գրեթե բոլոր ծայրամասային երկրներին, այսպես կոչված «տրանզիտ» լիբերալ-դեմոկրատիային, Հայաստանում ևս զարգացում է ստացել ցանցային պարադիգմի վերը դիտարկված և մեր կողմից որպես «պոստմոդեռնիստական-

27

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

նեոլիբերալ» սահմանված վարկածը, որը շեշտադրում է լոկ արդի վերաձևափոխումների մակերեսային էությունը դուրս չգալով դասական նոելիբերալ թեզիսների և, մասնավորապես, նրա գլխավոր «պետության վախճանի» մասին թեզիսի շրջանակից։

Այս համատեքստում կուզենայինք անդրադառնալ այն հարցին, թե որքանով են այս միտումները հարաբերակցվում հայկական քաղաքական իրականությանը, օրինակ այն պայմաններում, երբ հայ ազգի մի մասն Արցախում շարունակում է բարդ քաղաքական-գաղա-փարախոսական պայքար մղել սեփական ազգային պետականության փաստացի կայացման և ամրապնդման համար, իսկ ինքը Հայաստանը, գտնվում է սեփական պատմաքաղաքական և սոցիո-մշակութային պարադիգմի որոնման և հաստատման «երկարուձիգ պայքարի» մեջ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, գրեթե բոլոր հարևանների հետ ունենալով փոխհարաբերությունների հա-

а

կամարտային կոնֆիգուրացիա։ Եվ վերջապես, ինչպե ս է այս ամենը հարաբերակցվում լայնորեն տարածված, այսպես կոչված, «հայկական աշխարհի» մասին հայեցակարգի հետ։

Ինչպես պնդում են «հայկական աշխարհի» հայեցակարգի ջատագովները. «Հետինդուստրիալ աշխարհում, նոր փիլիսոփայությանը և օնթոլոգիային համապատասխան, մենք պետք է, նախևառաջ, ակտուալացնենք մեր մրցակցային առավելությունները ինքնակազ-մակերպման ցանցային ձևերում։ Մենք հնարավորություն ունենք չմնալ պատմության ծայրամասում, այլ կերտել նոր ցանցային քաղաքակրթություն Հայկական աշխարհ: Հայությունը կարելի է դիտարկել որպես ազգային ցանց»1։ Այստեղ հարկ է հավելել նաև հետևյալ դրույթն այն մասին, որ «հետինդուստրիալ հասարակության վախճանով վրա կհասնի բյուրոկրատական պետության (իր հիմնական դրևսորումներով) ավարտը»։ Որպես դրա վկայություններ նշվում են

1 Տիգրան Սարգպան, Պետության վախճանը (կամ հասարակության կազմակերպման նոր ձևը), «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008, էլեկտրոնային տարբերակը www.noravank.am

28

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

արդեն սովորական դարձած արդի համաշխարհային գործընթացները (որոնց թվում «պետության (այստեղ արդեն պետությունն իբրև այդպիսին- հեղ.) անհրաժեշտությունը կասկածի տակ առնող հարցը) հասկանալի է գլոբալիզացիան»1։

Չնայած թեմայի կարևորությանը և դիտարկվող տեսանկյան հրատապությանը խիստ բարդ է պատկերացնել ազգային զարգացման այս ռազմավարության իրագործումը։ Փաստորեն, խոսքը մի ինչ-որ աբստրակտ «ազգային ցանցային կազմակերպության» ստեղծման մասին է, որն, ըստ էության, անհասկանալի ձևով հենվելու է տեղեկատվական և համակարգչային ցանցային տեխնոլոգիաների վրա առանց կոնկրետ ազգային պետության և ազգային շահերի հետ կապվածության, որոնք դիտարկվում են որպես ինչ-որ արխայիկ դրսևորումներ։ Միևնույն ժամանակ, որպես պատմական օրինակ բերվում է պետականության բացակայության պայմաններում հայկական եկեղեցու գործունեությունն ազգային կազմակերպման և ամբողջականության պահպանման գործում։ «Պատմությունը վկայում է, որ պետականության կորստից հետո հայերն աշխարհին ցույց տվեցին ինքնակազմակերպման այլընտրանքային ձև, որը մինչև օրս ապահովեց նրա գոյությունը որպես ազգ։ Այդ գործառույթն իրականացնում էր եկեղեցին։ Ընդ որում կազմակերպման մեթոդները և ձևերը, որոնք կիրառում էր եկեղեցին, համապատասխանում էին ցանցային տրամաբանությանը» (ընդգծումը հեղ.)1 2։ Ընդ որում, հայկական եկեղեցու գործունեության դիտարկվող պատմական շրջանում այսպես կոչված ազգային ցանցային կազմակերպության առանցքային և ռազմավարական խնդիրը, ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության պայմաններում, ուրիշ որևէ այլ բան չէր, քան սեփական ազգային պետականության վերականգնումը։ Այսինքն հենց միասնական ազգային գաղափարը, ընդհանուր ազգային շահը, վերջապես միաս-

1 Նույն տեղում։

2 Նույն տեղում։

29

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

նական ազգային պետականության գաղափարը, այլ ոչ թե ինչ-որ այլ ամորֆ, կոսմոպոլիտ կամ ան- (կամ էլ վեր-) պետական, այսինքն անհիմն գաղափարներն էին առանցքային «ազգային ցանցի» կազմակերպման մեջ սույն պատմական ժամանակաշրջանում։

Այսօր փորձագետների շրջանում և խոշոր վերլուծաբանական հանրույթներում շատ ավելի մեծ տարածում է ստանում արդի համաշխարհային գործընթացների իմաստավորման մեկ այլ վարկած ցան-ցային պարադիգմի շրջանակներում։ Այս միտումը հիմնականում ակնհայտ է դառնում արդի աշխարհակարգի համակարգում ծավալվող գործընթացների զարգացմամբ և դրանց խորքային հիմքերի վերլուծությամբ և այն փաստով, որ հետմոդեռնիստական-նեոլիբերալ ինվերսիայի հիմնական կանխադրույթներն ակտուալ չեն և չեն հարա-բերակցվում տեղի ունեցող փոփոխությունների էությանը։ Այս միտման կողմնակիցներին պայմանականորեն կարելի է դասել ռացիոնալ-վերլուծաբանական վարկածի խմբին, քանի որ այս մոտեցումն արդի գործընթացների և փոփոխությունների իրական բովանդակությունը վերլուծում է չկտրվելով դրանց էությունից։ Այլ տեսանկյունից դիտելով այս վարկածը կարելի է բնութագրել նաև որպես նացիոցենտբիս-տական «ազգային ցանցի», նրա ինքնակազմակերպման և գործառնության տրամաբանության հարցում, քանի որ հարցի դիտարկման ընթացքում այն չի ժխտում ազգային կոնցեպտն իբրև այդպիսին, բայց անտեսում է այն արդի գլոբալ աշխարհ-համակարգում։

Սույն մոտեցումը արդի գործընթացների հանգամանալի վերլուծության հիման վրա փորձում է հանել հակասությունը ազգային ինքնիշխան պետության գոյության օբյեկտիվության և գլոբալ աշխարհակարգի միջև մի կողմից, և ազգային պետության որպես համաշխարհային քաղաքական համակարգի համակարգաստեղծ տարրի ու արդի հասարակության ցանցային ինքնակազմակերպման տրամաբանության միջև մյուս կողմից։ Այս տեսակետը պաշտպա-

30

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

նող շատ հետազոտողներ, ի հեճուկս ընդունված համընդհանուր կարծիքի, եկել են այն եզրակացության, որ ընդհակառակը հենց ընթացիկ գլոբալ գործընթացներն են տանում դեպի ազգային-պետա-կան ինքնիշխանության կոնցենտրացիայի և ինքնիշխան քաղաքական իշխանության կենտրոնացման որպես գլոբալ քաղաքական համակարգին և գործընթացներին իրական մասնակցության անհրաժեշտ պայման։ Եվ որ հենց պետությունն է գլոբալիզացիոն գործընթացների հիմնական գեներատորն ու գլոբալ ցանցային ինքնակազ-մակերպման գործընթացներն ստեղծող միջուկը։ Այսպես, Մանուել Կաստելսը, որը հանգամանալի սոցիոլոգիական և քաղաքագիտական վերլուծության է ենթարկել արդի հասարակությունը և նրա կազմակերպման ու գործառնության կառուցվածքը, հետազոտելով կապը գյուտարարների, գործարարների, ֆինանսական կորպորացիաների և պետության միջև տեղեկատվական-տեխնոլոգիական հեղափոխության մեջ, ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի օրինակներով ապացուցում է, որ հենց պետությունն է եղել այդ հեղափոխության նախաձեռնողն ու գլխավոր շարժիչը, այն գործոնը, որը կազմակերպել է սոցիալական և մշակութային ուժերը, սատարել լայն և պաշտպանված շուկաների զարգացմանը և ֆինանսավորել մակրոհետազո-տական ծրագրերը։ Արդի աշխարհի նոր պարադիգմի ձևավորմանը զուգահեռ «ի հայտ են գալիս տնտեսությանը պետության միջամտության նոր ձևեր կապված հստակ ռազմավարությունների, տեխնոլոգիական զարգացման և իրենց ազգային ճյուղերի, իրենց ֆիրմաների մրցունակության աջակցության հետ։ Քաղաքականությունը մրցունակության ավելի ու ավելի կարևոր գործիք է դաոնում»1։

Մ.Կաստելսն ապացուցում է, որ ավելի բարձր մակարդակի իրական շուկայական մրցակցությունը, ազգային աճի գլոբալ մասշ-

1 Мануэль Кастельс, Информационная эпоха: экономика, общество и культура. Էլ. տարբերակը www.bookos.org

31

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

տաբով իրագործվող խոր ռազմավարությունն իրականացվում են կառավարելի առևտրի և կառավարելի ծրագրավորման պայմաններում։ Արդի աշխարհն այն աշխարհն է, որտեղ «կառավարությունների և բազմազգ կորպորացիաների միջև ուժեղ կապերը ձևավորում են շուկայական միտումներ, և այն երկրները, որոնք ամբողջովին հանձնվել են շուկայական մեխանիզմների կամայականությանը, շատ ավելի ցավագին են արձագանքում ֆինանսական հոսքերի փոփոխություններին և խոցելի են տեխնոլոգիական կախվածության տեսակետից»1։ Հեղինակը նշում է, որ այն բանից հետո, երբ լիբերալի-զացումից ստացված կարճաժամկետ օգուտները տարրալուծվում են իրական տնտեսության մեջ, սովորաբար սպառողական էյֆորիային հաջորդում է շոկային թերապիան։ Այս բոլոր փաստարկները հեղինակն ամփոփում է «իեֆորմացիոեալ կապիտալիզմի վերաքաղաքա-կաեացմաե» մասին կանխադրույթով:

Այսպիսով, կարելի է ձևակերպել գլոբալ աշխարհակարգի արդի ցանցային պարադիգմում ազգային զարգացման ռազմավարության հիմնական թեզիսները.

• Միջազգային տնտեսության փոխկապվածության և բացության պատճառով պետությունները պետք է մասնակցեն զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացին իրենց տնտեսական գործակալների անունից:

• Մրցունակությունը նոր գլոբալ տնտեսությունում խիստ կախված է ազգային և միջազգային ինստիտուտների իրենց իրավասության տակ գտնվող երկրների և տարածաշրջանների աճի ռազմավարությունները կառավարելու քաղաքական հնարավորություններից:

• Սոցիալ-տնտեսական փոփոխությունների և տեխնոլոգիական հեղափոխության վրա հիմնված նոր տնտեսության ձևավորումը

1 Նույն տեղում:

32

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

որոշակիորեն կախված կլինի պետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից (այդ թվում և պետության կողմից նախաձեռնվող)։

Այս դիսկուրսի ֆոնին ազգային պետականության և ինքնիշխանության արխայիկության և ռուդիմենտության թեզիսը կորցնում է ակտուալությունը և գործնական ուղղվածությունը։ Ընդհանուր առ-մամբ, դրական կարելի է համարել այն փաստը, որ դիտարկվող խնդիրը տեղ և զարգացում է գտնում հայ քաղաքական իրականությունում և վերլուծաբանական շրջանակներում։ Չնայած որոշակի քննադատությանը, վերը դիտարկված գաղափարները սկզբունքորեն ճիշտ են «ցանցային հասարակություն» հայեցակարգի էության ընդհանուր եզրակացությունների և արդի գլոբալ փոփոխությունների պարադիգմի վերաբերյալ։ Այս առումով, վերլուծաբանական և փորձագիտական հանրությունը բավական ծավալուն և շատ կարևոր աշխատանք է կատարել։ Գնահատելի և կարևոր է նաև այն, որ տեղի փորձագիտական հանրությունը փորձ է արել էքստրապոլացնել հայեցակարգն ու նրա թեզիսները հայկական քաղաքական պայմաններում և մշակել ազգային զարգացման արդի գլոբալ միտումներին համապատասխան ռազմավարություն։ Ինչն էլ, մասնավորապես, արտացոլվել է «հայկական աշխարհի» հայեցակարգի մշակման մեջ։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ ելակետային սկզբունքներով ենք մենք առաջնորդվելու հայեցակարգի տրամաբանությունը մեկնաբանելիս։ Ճիշտ է նշված, որ արդի աշխարհակարգում սեփական մրցակցային առավելություններն իրագործելու համար անհրաժեշտ է կազմակերպվել որպես կայուն և արդյունավետ ազգային ցանց («հայկական աշխարհ»), որը կգործի «ցանցային ինքնակազմակերպման» տրամա-

ռ

բանությանը համապատասխան։ Բայց ի նչ պետք է հասկանալ «ցանցային կազմակերպություն» ասելով։ Որպես կանոն, հետազո-

33

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

տողների մեծ մասը, տարվելով սույն խնդրի արդի դիսկուրսով, ընկնում է, այսպես կոչված, վերլուծաբանական թակարդը փորձելով ընդգրկել անընդգրկելին և հայտնվելով հարևան նեոլիբերալ-գլոբա-լիզացիոն դիսկուրսի մեջ, դուրս չգալով նրա հայեցակարգային շրջանակներից և, ըստ էության, նոր ոչինչ չասելով։

Գլխավորը, ինչին բերում է արդի ցանցային պարադիգմը, ինքնավար ունիկալության հնարավորությունն է, ինքնուրույն պա-րադիգմալ մտածողության և ինքնուրույն որակյալ զարգացման տեսլականն ու հնարավորությունը։ Ցանցային պարադիգմի տրամաբանությունը խիստ ուղղահայաց հիերարխիա թույլ չի տալիս, համակարգի բոլոր հանգույցներն ինքնավար են և հավասարարժեք ցանցային կազմակերպության համընդհանուր կառույցում։ Համակարգի ներքին ինքնակազմակերպման օրենքով դա նշանակում է, որ նրա յուրաքանչյուր առանձին տարր, հանգույց կարող է ապահովել ինքնուրույն որակյալ թռիչք իր ռազմավարական զարգացման մեջ։ Այս եզրահանգման տարածումը արդի գլոբալ աշխարհակարգի կազմակերպման տրամաբանության վրա կարող է նշանակել, որ արդի համաշխարհային քաղաքական համակարգի յուրաքանչյուր առանձին սուբյեկտ կարող է որակական թռիչք կատարել իր ռազմավարական զարգացման մեջ ծայրամասից հայտնվելով որակապես նոր, առաջընթաց դիրքերում (ի դեպ նաև հակառակը), ինչը շատ դժվար կլիներ իրականացնել նախորդ աշխարհակարգի ավելի կայուն համակարգում։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե «տրանզի-տավորվել» արդի գլոբալիզացիոն գործընթացներն ստեղծող կենտրոնների ներքո, այլ կարողանալ մշակել ազգային զարգացման սեփական ռազմավարական ծրագրավորումը մի կողմից, և գլոբալ աշխարհակարգի սեփական պարադիգմալ տեսլականը մյուս կողմից։

Այն ամենը, ինչի վրա պետք է կենտրոնանա հայկական քաղաքական և ինտելեկտուալ ընտրանին, ներքին մեխանիզմների որո-

34

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

նումն է ազգային-ռազմավարական զարգացման որակյալ թռիչքի համար: Եվ արդի հասարակության ու աշխարհակարգի ցանցային ինքնակազմակերպման տրամաբանությունը, ճիշտ մեկնաբանման և ընկալման պարագայում, դրա համար կստեղծի արմատական հնարավորություններ։ Ակնհայտ է, որ քաղաքական աշխարհակարգի գլոբալ վերաձևավորման պայմաններում Հայաստանը պետք է ունենա ապագա քաղաքական կարգի սեփական հստակ տեսլական, գտնի դեպի գլոբալ տնտեսական և քաղաքական համակարգ տանող իր սեփական մշակութային առանձնահատկություններն արտացոլող ուղին այնտեղ արժանի տեղ ունենալու համար։ Ինչպես այս առիթով նշում է հետազոտող Արմեն Այվազյանը. «Քաղաքակրթական առումով Հայաստանը պետք է, առաջին հերթին, նայի ոչ թե դեպի Արևմուտք կամ Արևելք, այլ սեփական վիթխարի մշակութային-պատմա-կան ժառանգությանը, և ազգային դպրոցի ստեղծման ճանապարհով վերականգնի հայկական մշակութային աշխարհի և աշխարհընկալման ամբողջականությունը»1։

«Հայկական աշխարհի» հայեցակարգի գաղափարախոսները նշում են, որ հայկական ազգային ցանցային կազմակերպության տրամաբանությունը և կառուցվածքը պետք է ստեղծվեն «Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք» հորիզոնական-ցանցային և մոբիլ փոխգործակցության սկզբունքով։ Ընդ որում, որպես հիմնական տերմիններ առաջադրվում են «հորիզոնական կառույց»-ը, «հիերար-խիկություն»-ը, «կազմակերպման թիմային համակարգի բացակայություն»-^ «ցանցային ճկունություն»-ը և այլն։ Սակայն դիսկուրսում գրեթե բացակայում է այնպիսի հասկացություն, ինչպիսին է, եթե դիմենք Մ.Կաստելսի տերմինաբանությանը, թիմային կառավարման ռազմավարական կենտրոնը։ Այլ խոսքով մայր համակարգը կամ ազգային պետությունը, որը մշակելու է զարգացման հիմնական ռազ-

1 Армен Айвазян, В перспективе Армения имеет все предпосылки для выдвижения в региональные лидеры // Деловой Экспресс, №35 (789).

35

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

մավարությունը, տալու է համակարգում վարքի բազիսային դրույթները և վերջապես դառնալու է համակարգաստեղծ հանգույց, որի շուրջ կազմակերպվելու է ազգային ցանցը։ Իր «Տեղեկատվական դարաշրջան» աշխատությունում Մ.Կաստելսը նշում է, որ մի շարք հետազոտողների հետ միասին էմպիրիկորեն հաստատել է, որ «ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսությունների վերելքի ակունքներում ընկած է պետության զարգացման ազգային նախագիծը»1։

Այսպիսով, հայկական ազգային ցանցի ստեղծման աշխատանքը պետք է վարվի հետևյալ հիմնական ուղղություններով.

• Թիմային կառավարման ռազմավարական կենտրոնի ստեղծում և ամրապնդում ի դեմս հայկական պետականության (Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն), որն ի վիճակի կլինի մշակել ազգային զարգացման որակյալ ռազմավարություն բոլոր մակարդակներում և կատարել կենտրոնամետ և համակարգաստեղծ հանգույցի գործառույթ, առանց որի գործունակ ազգային ցանցային ինքնակազմակերպման գոյությունն ու գործունեությունն ըստ էության անհնար են։

• Ազգային փոխգործողության և կազմակերպման համակարգի ամրապնդում Սփյուռքի ներսում, որը ներկա պահին ավելի հատվածային է գործում, քան մեկ համազգային ռազմավարական ծրագրով (եթե այդպիսին, իհարկե, մշակված է)։

• Եվ վերջապես, ազգային-պետական ռազմավարական թիմային կենտրոնի և Սփյուռքի միջև փոխգործակցության արդյունավետ համակարգի և մեխանիզմների ստեղծում հիմնված ռազմավարական խթանների և ազդակների հորիզոնական փոխանցման ճկուն պլատֆորմի վրա, փոփոխվող գլոբալ միջավայրին համարժեք և օպերատիվ արձագանքելու համար։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Мануэль Кастельс, Информационная эпоха: экономика, общество и культура. Էլ. տարբերակը www.bookos.org

36

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ հիմնական խնդիրներից մեկը հայկական ազգային պետականության թույլ դիրքերն են, ինչը ապակազմակերպվածություն է մտցնում ազգային ցանցային համակարգում։ Ազգային ցանցը, Սփյուռքը չեն ստանում անհրաժեշտ խթաններն ու ազդակները, թիմային-ռազմավարական պլանավորման ծրագիրը, ուստիև ապակողմնորոշված են։ Հայաստանի բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը, անկայուն քաղաքական-գաղա-փարախոսական պլատֆորմը խափանում են Հայաստանի դիրքերը որպես ազգային համակարգի արդյունավետ և համակարգաստեղծ «մայր» կենտրոն։ Առանց այս առաջնահերթ խնդրի լուծման և ինտե-լեկտուալ-քաղաքական ընտրանու և կառավարող իշխանության կողմից այս խնդրի ըմբռնման մնացած բոլոր խոսակցությունները «ակտուալ թեմայի» վերաբերյալ անհիմն են և անիմաստ։ Շատ հայ հետազոտողներ որպես օրինակ նշում են հայկական ազգային ցանցի (այս դիսկուրսի տերմինաբանությանը հետևելով) հաջող գործունեությունը սեփական ազգային պետականության բացակայության շրջանում։ Բայց խիստ վտանգավոր և ապակառուցողական է այս տրամաբանությունը պատմական զարգացման արդի փուլ տեղափոխելը, երբ հայ ազգն ունի իր լիարժեք և կայացած պետականությունը, լուծում է որակապես այլ խնդիրներ որակապես այլ համաշխարհային քաղաքական միջավայրում։ Թե դարավոր նախկին տրամաբանությամբ առաջնորդվելը, թե նոր, արդիական ու մերօրյա պատմաքաղաքա-կան պայմաններին համարժեք ազգային զարգացման ռազմավարություն մշակելու անկարողությունը արխայիկ են և կհանգեցնեն խիստ ապակառուցողական հետևանքների։ Հակառակ դեպքում, այսպես կոչված «հայկական աշխարհի» հայեցակարգի իրագործման արդյունքները կհանգեցնեն լոկ Հայաստանից ու Արցախից հիմնական բնակչության շարունակական արտահոսքի և Սփյուռքում հարկա-դրյալ ներգաղթյալների քանակական ավելացման ոչ ավելին։

37

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Այսպիսով, գլխավոր եզրահանգումը ազգային-պետական զարգացման պարադիգմի և ձևավորվող միջազգային քաղաքական համակարգում ունենալիք վարքի տեսակետից չափազանց պարզ է և հասարակ։ Զարգացման միակ ճիշտ ռազմավարությունը, ինչպեսև նախկինում, մնում է սեփական պետականության, ազգային-պետական ինքնիշխանության և ամբողջականության, սեփական մշակութային ինքնության ամրապնդումը։ Եվ միայն այս դեպքում, հնարավոր է, ապահովված կլինեն (համենայնդեպս հայկական պետության և համազգային կազմակերպության համար) կայունությունը, անվտանգությունը և զարգացումը։

նոյեմբեր, 2013թ.

ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՐԱԴԻԳՄԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳՈՒՄ

Աշեքսանդր Հարությունյան

Ամփոփագիր

Արդի աշխարհի «պոստ-նեոլիբերալ-գլոբալիզացիոն» էությունը բացատրել փորձող բազում հայեցակարգերի մեջ հեղինակը հատկապես կանգ է առնում «ցանցային հասարակության» կամ «ցանցային կազմակերպության» հայեցակարգի վրա, որն ավելի է մոտենում արդի աշխարհի խորքային փոփոխությունների բացատրմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվում քաղաքակրթական նոր ցանցի Հայկական աշխարհի ստեղծման անհրաժեշտությանը: Նշվում են հայկական ազգային ցանցի ստեղծման հիմնական ուղղությունները, որոնք են թիմային կառավարման ռազմավարական կենտրոնի ստեղծումը ի դեմս Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Սփյուռքում ազգային փոխգործակցության և կազմակերպման ամրապնդումը նրա հատվածայնությունը հաղթահարելու նպատակով, և վերջապես ազգային-պետական ռազմավարական թիմային

38

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱՀարո ւթյո ւնյան

կենտրոնի և Սփյուռքի միջև փոխգործակցության արդյունավետ համակարգի ու մեխանիզմների ստեղծումը արագ փոփոխվող գլոբալ միջավայրին օպերատիվ կերպով արձագանքելու համար։

СЕТЕВАЯ ПАРАДИГМА И СТРАТЕГИЯ НАЦИОНАЛЬНОГО РАЗВИТИЯ В СОВРЕМЕННОМ МИРОПОРЯДКЕ

Александр Арутюнян

Резюме

Среди множества концепций, пытающихся объяснить «пост-неолибе-рально-глобализационную» суть нынешнего мира, автор обращает особое внимание на концепцию «сетевого общества» или «сетевой организации», которая в большей мере подходит для объяснения глубинных изменений современного мира. В этом контексте говорится о необходимости новой цивилизационной сети - создании Армянского мира. Отмечаются основные направления создания армянской национальной сети, а именно: создание стратегического центра командного управления в лице республик Армения и Арцах, укрепление сотрудничества и организованности в Диаспоре, нацеленное на преодоление ее фрагментарности, и, наконец, создание эффективной системы и механизмов взаимодействия между национально-государственным командным центром управления и Диаспорой для оперативного реагирования на стремительно меняющуюся глобальную среду.

39

Ա.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

THE NETWORK PARADIGM AND STRATEGY OF NATIONAL DEVELOPMENT IN THE MODERN WORLD ORDER

Alexander Harntyunyan

Resume

Among the numerous concepts that attempt to uncover the “postneoliberal-globalization” essence of the modern world, the author focuses on the concept of “network society” or “network organization” that comes closer to explaining the deep changes occurring in the modern world. In this context the necessity of establishing a new civilizational network of Armenian World is discussed. The main directions of creating an Armenian national network are indicated, which include establishing a strategic center for team governance by Republic of Armenia and Artsakh Republic, strengthening national partnership and organizational aspects in Diaspora to overcome the latter’s fragmented nature, and finally, creating an effective system and mechanisms of partnership between national-state strategic team center and Diaspora for timely response to the rapidly changing global environment.

40

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.