Научная статья на тему 'Գլոբալացման բազմաչափութցունը Եվ հանրացին անվտանգութցան ապահովման ցանցացին բնուցթը'

Գլոբալացման բազմաչափութցունը Եվ հանրացին անվտանգութցան ապահովման ցանցացին բնուցթը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
332
58
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Կարեն Գալռյան

Գլոբալացումը՝ որպես բազմաչափ գործընթաց, համամարդկային ազգային շահերի, մարդու իրավունքների ազատությունների պաշտպանության, խոցելի խմբերի էթնիկական փոքրամասնությունների ինքնության արդիականացման գլոբալ անվտանգության քաղաքականության միասնությունն է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

При вызываемых глобализацией изменениях современных социальных условий, основанных на системе независимых национальных государств, сам глобализационный процесс может рассматриваться в качестве возрастающей угрозы общественной безопасности стран, находящихся на разных уровнях развития. Новый миропорядок вынужден предоставить более подходящее, современное значение местной, региональной и глобальной общественной безопасности, которое и станет концепцией общей (всемирной) безопасности. В статье отмечается, что выявляемые в разных государствах массовая бедность, экономическая нестабильность, этнические конфликты, разнообразные террористические акты, коррупция, траффикинг являются скрытой угрозой поддержанию общественной безопасности. Несмотря на все меры, предусмотренные международными организациями и договорами, все еще невозможно предусмотреть влияние всех этих экологических, экономических, демографических, информационных и прочих бедствий на обеспечение гражданской и военной безопасности. Для обеспечения национальной безопасности на местном, региональном и глобальном уровнях, очень важно модернизировать концепцию национальной безопасности внутри каждого национального государства. С этой точки зрения особая важность придается следованию общим поведенческим законам и правилам (например, разрешение на использование силы, защита неотъемлемых прав и свобод человека и гражданина, работа с наиболее уязвимыми группами и т.д.), которые являются обязательными для утверждения новых принципов государственного управления.

Текст научной работы на тему «Գլոբալացման բազմաչափութցունը Եվ հանրացին անվտանգութցան ապահովման ցանցացին բնուցթը»

ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԲԱԶՄԱՉԱՓՈՒԹՑՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՑԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՑԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՑԱՆՑԱՑԻՆ ԲՆՈՒՑԹԸ

Կարեն Գալռյան'

Գլոբալացումը որպես բազմաչափ գործընթաց, համամարդկային և ազգային շահերի, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, խոցելի խմբերի և էթնիկական փոքրամասնությունների ինքնության արդիականացման և գլոբալ անվտանգության քաղաքականության միասնությունն է:

1. Ցաեցայիե կառավարումը և

գլռբալացմաե մարտահրավերները

Հանրային և քաղաքական կառավարման գործընթացում տեղի ունեցող արմատական փոփոխությունները վկայում են, որ 21-րդ դարի մարդկությունն աստիճանակարգային և ցանցային կառավարման համակարգերի զուգամիտման ականատեսն է: Գլոբալացման այս բազմաչափ գործընթացում լայնորեն կիրառվում է ցանց «network» եզրույթը, այստեղից էլ' ցանցային կառավարում, ցանցային գիտակցություն, ցանցային իրականություն, ցանցային նպատակներ և այլն:

Ցանցային կառավարումն իր ռազմավարությունը կառուցում է պետության և հասարակության, հասարակական կյանքի հանրային, մասնավոր և խմբային սեկտորների միջև փոխհարաբերությունների վրա: Ինչպես նշում են Աթկինսոնը և Քոուլմանը, տարբեր մակարդակներում ինքնադրսևորվող և ինքնակառավարվող սոցիալական ցանցերին բնորոշ են այսպես կոչված «հատվածային մակարդակով պետական ինքնուրույնության» չորս պայման, իր դերի մասին հստակ պատկերացում, իր մանդատի հիմքում ընկած արժեքների համակարգ և նախարարի (կաոավարչի) աջակցություն, մասնագիտական գիտեշիքներ և վարք, որը համոզում է պատվիրատուներին, օրենքների և կանոնակարգերի հետևողականորեն պահպանվող փաթեթ, և իր մանդատին վերաբերող տեղեկատվություն ստանալու կարողություն [1, p. 80-81]: Նշված հեղինակները դիտարկում են ցանցային կառավարման ութ մակարդակ: Անշուշտ, ավելի մեծ տեղեկատվահաղորդակցական հոսքերի դեպքում կաճի

ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի ասպիրանտ:

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Կ. Գալոյաե

նաև ցանցերի մակարդակների թիվը: Օրինակ, Վաե Վաարդեեը պնդում է, որ ցաեցայիե կառավարման կարևոր չափանիշներ են' «(1) դերակատարները, (2) գործառույթը, (3) կառուցվածքը, (4) իեստիտուցիոեալացումը, (5) վարվելակերպի կանոեները, (6) իրավասությունների հարաբերությունները, (7) դերակատարների ռազմավարությունը» [2, p. 32]:

Գլոբալացումե իսկապես բազմամակարդակ երևույթ է, որն իրականացվում է բազմաթիվ ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների միջոցով: Սակայն այս բազմաչափությաե մեջ որոշիչ է հասարակության քաղաքական համակարգի գերակա ինստիտուտի' պետության դերը: Դեռ իր ակունքներից' իբրև սոցիալական երևույթ, պետության հիմնական նպատակներից է աշխարհագրական սահմանված տարածաշրջանում հանրային անվտանգության ապահովումը և արտաքին, և ներքին սպառնալիքներից: Քաղաքական, տնտեսական, սոցիալական բազմաթիվ վերափոխումների ընթացքում, անցնելով ազգայնականության հաստատման, արդյունաբերական հեղաշրջումների, համաշխարհային պատերազմների և միջուկային զենքի ստեղծման գործընթացներով, պետության ինստիտուտը շարունակում է պահպանել կազմակերպված պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման իր առաջնային դերը:

Գլոբալ մարտահրավերները ներգործել եե հզորության տարբեր մակարդակներում գտնվող բոլոր պետությունների վրա և պահանջում եե միասնական միջոցների ձեռնարկում, քանի որ ավանդական ներպետական անվտանգության ծրագրերը նախատեսված չեն դրանց արդյունավետ կասեցման համար: Փեեսիլվաեիայի համալսարանի պրոֆեսոր Ն.Ռիփսմաեը գտնում է, որ պետությունների մեծ մասն սկսել է պայքարել մարտահրավերների դեմ իրենց անվտանգության հաստատությունների կառուցվածքային փոփոխությունների և թե ազգային, թե միջազգային մակարդակներում համագործակցածն անվտանգության քաղաքականությունում դերակատարում ստաեձեե-լու միջոցով: Նրա կարծիքով, պետությունները հետամուտ եե լինում այս գործընթացին, քանի որ պատմականորեն «...այն պետությունները, որոնք ձախողվել եե ազգային աեվտաեգություեե ապահովող այսպիսի փոփոխությունների իրականացման ժամանակ, հանգել եե տառապալից հետևանքների և ապագայում էլ ականատես կլինեն այնպիսի պառակտումերի, որոնք կթուլացեեե իրենց տեղը թե տնտեսության և թե անվտանգության դաշտում» [3, с. 5]: Նման ճակատագրի չարժանանալու նպատակով պետության որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտի, առաջնային գործառույթն ազգային անվտանգության ապահովումն է' զուգորդված ռեալիզմով, որն ուշադրությունը կենտրոնացնում է ազգային սահմանների, ֆիզիկական և հիմնարար արժանիքների պահպանմանը:

Տվյալ պայմանների առկայության դեպքում ազգային, էթնիկ, կրոնական,

101

Կ. Գալոյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մշակութային և դասային մակարդակների միջև արդյունավետ ու պատճառաբանված հաղորդակցությունն այլևս գլոբալացման դերակատարի ցանկության ընտրության արդյունք չէ, այն պոստմոդեռն աշխարհի իրականության անհրաժեշտ մասն է [4, p. 63]: Այս համատեքստում աշխարհում տեղի ունեցող գործընթացների գլխավոր դերակատարը դառնում է մարդը, որն արդեն ապրում է իր իսկ արարած <<նոր ժողովրդավարության» պայմաններում: Համ-ընդգրկուն փոխակերպումները, տեխնոլոգիաների զարգացումը և տեղեկատվական ռեսուրսների անսահմանափակ հասանելիությունն էապես արագացնում են ինքնաբացահայտման, ինքնահաստատման գործընթացները' ապահովելով ընտրության ազատություն մեր մոլորակի համարյա յուրաքանչյուր բնակչի համար [5, c. 26-27]: Հետինդուստրիալ հասարակությունն ամենից առաջ մարդկանց միջև փոխազդեցությունն է, որտեղ մարդիկ սովորում են միասին ապրել, իսկ կապվածությունը տեղեկատվահաղորդակցական ռեսուրսների իրատես օգտագործման արդյունք է: Հասարակության կառավարման բյուրոկրատական հիերարխիկ ձևին փոխարինելու են գալիս հասարակության վարչական կազմակերպման նոր' ցանցային ֆորմալ և ոչ ֆորմալ ձևեր: Բացի պետական ինստիտուտներից, հանրային անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցում են նաև վերազգային, վերպետական ինստիտուտները և բոլոր այն միջազգային կառույցները, որոնց ցանցային գործունեությունը կարող է լինել և ինստիտուցիոնալացված, և ոչ:

Հանրային անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունեն տեղե-կատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, որոնք, ինչպես նշում է Է.Կաստելսը, «թեպետ հասարակությունը չի պատվիրակում, սակայն հիմնականում դրանց կրողն է հանդիսանում, չնայած կարող է օգտագործել պետության ներուժը և կասեցնել դրանց առաջխաղացումը: Կամ հակառակը' պետության հետ համատեղ կարող է արագընթաց զարկ տալ տեխնոլոգիական ոլորտի արդիականացմանը և ապահովել դրանց անմիջական ներթափանցմանը ինչպես կառավարման, այնպես էլ հասարակական ակտիվ գործունեության ոլորտ» [5, c. 28-29 ]:

Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների աստիճանական զարգացումը ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպություններին ամենա-անհավանական ուղիներով միավորվելու կամ բաժանվելու նոր, աննախադեպ հնարավորություններ է ստեղծում' տեղեկատվական անվտանգության ապահովման ակնկալիքով: Տեղեկատվական ցանցի, մասնավորապես' Ինտերնետի տարածման արդյունքում հնարավոր է դարձել հետևել անընդհատ թարմացվող ներդաշնակ և աններդաշնակ տեղեկատվության շարժին և նորություններ ամբարել ցանկացած երևույթի վերաբերյալ [6, p. 2-6, 9-11]:

Մարդկության մուտքը տեղեկատվության դարաշրջան իր արագությամբ, անսպասելիությամբ և անկանխատեսելիությամբ, լի է բազմաթիվ անո-

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Կ. Գալոյաե

րոշություեեերով: Վերջիններիս կանխատեսման և հանրային անվտանգության քաղաքականության իրականացման համար մասնակցությունը գլոբա-լացման բազմաչափ գործընթացներին զարգացող երկրների, այդ թվում նաև ՀՀ-ի համար դարձել է հրամայական: Շնորհիվ տեղեկատվական-հեռահաղոր-դակցական տեխնոլոգիաների մենք բոլորս կերպափոխվել ենք և շարունակում ենք փոխվել. մեր հոգեբանության մեջ, աշխարհայացքում, շրջապատող աշխարհում տեղի են ունենում արագընթաց փոփոխություններ ուղղված ոչ միայն նյութական, այլև անվտանգության ապահովման պահանջմունքներին [3, c. 21-22]: Արձագանքն այս ամենին լինում է երբեմն դրական, երբեմն բացասական, իսկ վերջինիս դեպքում նոր արժեքների մուտքը մեզ շրջապատող աշխարհ իրարամերժ գնահատման է արժանանում: Այս շրջադարձերն անբացատրելի բնույթ ունեն, դրանք հայ իրականությունը կապում են այսպես կոչված նոր կենսակերպի և քաղաքական գործելակերպի հետ, մենք ակամա դարձել ենք այդ գործընթացի անբաժան մասնիկը կրելով ժամանակի պիտակ հանդիսացող' «տեղեկացված քաղաքացի» անվանումը:

Տեղեկատվական-հեռահաղորդակցության ձևերի կատարելագործումը հասարակության համար ձևավորել է ցանցային կենսակերպ, որը ենթադրում է տրված ժամանակի մեջ գործունեության բազմաչափություն' մրցունակ մասնակցություն, ազատ ժամանակի ռացիոնալացում, շարունակական կրթության միջոցով կիրառական գիտելիքների լեգիտիմացում, նորացում, այլընտրանքային ապագայում սոցիալական տարածության ընդարձակում, ինչպես նաև տարաբնույթ (գերիռացիոնալ-սուրիալ) ծառայությունների մատուցում [7, с. 1415]: Ցանցային գործունեության հիմքը կազմող այս կենսակերպը հարաբերական անկախության մեջ բացահայտում է «Ես»-ի հնարավորությունները և ար-դիականացնում հանրային անվտանգության համակարգը: Որպես նոր սոցիալական հեղափոխություն այս գործընթացը տեղեկատվական-հեռահաղորդակ-ցական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում խելոքացնում է զանգվածներին' հանրային կյանքում նվազեցնելով հեղափոխականացվածությունը: Վե-րոնշյալը փաստենք Հ.Ռեյնգոլդի հետևյալ դրույթով. «Փոխվում է մարդկանց վարքաբանությունը. նրանք դառնում են առավել հարմարվող, ինքնավստահ, քանի որ իրենց ձեռքում կամ պայուսակում ունեն գերհամակարգիչներ, հարաբերվում են WIFI-ի օգնությամբ, ծառայություններ են մատուցում միմյանց' ստեղծելով կոնֆորմիստական անվտանգություն» [8, с. 13]: Այս թվացյալ հարաբերական անկախությունը, այնուհանդերձ, պատճառահետևանքային գործընթացների արդյունք է, քանի որ բազմաչափ գլոբալացման մարտահրավերներին պատասխանելու երաշխիքը ոչ միայն նոր մարտահրավերներ նետելն է, այլև սոցիալական տարածությունն ընդարձակելն անկախ վերջինիս աշխարհագրական դիրքից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ զարգացման և հասարակական համակարգի կերպափոխության հետևանքով զանգվածային հասարա-

103

Կ. Գալոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

կություեից անցում է կատարվել դեպի ցաեցայիե' տեղեկատվական հասարակություն: Ցաեցայիե հասարակությունում ձևավորված կառավարման համակարգերն ըեդարձակել եե տարածության և ժամանակի շրջանակները, ինչն արմատապես արդիակաեացրել է հասարակության պատկերացումները հանրային անվտանգության վերաբերյալ և ըեդարձակել տարաբնույթ տարածքներում <<Ես»-ի ցաեցայիե կենսակերպի կառավարելիության սահմանները:

Այսպիսով' ցանցերը համախմբում եե միևնույն շահերը հետապեդող սոցիալական միավորների, որոնք տարբեր մակարդակներում հանրային անվտանգության քաղաքականության ապահովման, վերլուծման և կանխատեսման գործընթացներն արդիակաեացնելու նկատառումներով մրցունակ մասնակցություն եե ցուցաբերում ինչպես հանրային և քաղաքական կառավարմանը, այնպես էլ քաղաքացիական հասարակության գործաոեմաեը:

Այս գործընթացը ենթադրում է, որ հասարակությունն այլևս միայն չի կառավարվում կենտրոնացված ինստիտուտի' պետության կողմից, այլև ընդունակ է ձևավորել բազմադերայիե հանրային կեցության անվտանգ կազմակերպման տարածություն' տարաբնույթ մասնակիցներով: Արդյունքում ձևավորվել է ցաեցայիե հասարակություն, որը, սոցիոլոգ Մ.Կաստելսի պեդմամբ, հանրային կառավարման նոր մոդել է: Իսկ բյուրոկրատական ապարատի ապակեետրոեացմամբ զուգամիտված սոցիալական ցանցերի ակտիվ գործունեությունը կհաեգեցեի կառավարման ոլորտի թափանցիկության հաստատմանը և կնպաստի գլոբալ կառավարման համակարգ ինտեգրվելու գործընթացին: Սոցիալական ցանցերի սրընթաց տարածումը հասարակական կյանքի կառավարման տարբեր ոլորտներում քաղաքացիների «մասեակցայիե հնարավորությունները» բարձրացնելու, քաղաքական որոշումների կայացմաեը նրանց ներգրավելու, «իշխաեություե-ժողովուրդ» երկխոսության կայացմաե նպատակ եե հետապնդում: Ավանդական բյուրոկրատական կառույցներն աստիճանաբար ընդունելով ցանցերի հեղինակությունը համապատասխան տեղ եե հատկացնում իեքեածրագրավորվող, իեքեակառավարվող այս միավորումներին, որոնց համախմբման առանցքային սկզբունքներն եե ապակենտրոնացումը, մասնակցությունը և հանրային անվտանգության ապահովումը:

Վերոշարադրյալը հնարավորություն է տալիս ընդունել հանրային անվտանգության ապահովման գործընթացի վրա սոցիալական ցանցերի ներգործության հետևյալ հիմնավորված կեեսասոցիալակաե սկզբունքները.

• ապակենտրոնացված աստիճանակարգություն, որը մրցակցային մասնակցության միջոցով ընդլայնում է զարգացող սոցիալական ցանցերի գործունեությունը,

• բազմադերայիե կառավարման դաշտ, որտեղ քննարկումների և ընդհանուր պատասխանատվության արդյունքում կընդունվեն և հանրային անվտանգությանը վերաբերող բանաձևեր, և կհստակեցվի յուրաքանչյուր դերակատարի պատասխանատվության մակարդակը,

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Կ. Գալոյաե

• հետևողական ուշադրություն, ձևավորելով հոգեբանական հարմարվողա-կանություն' ուրվագծում է փոխօգնության և փոխլրացման երևույթների մուտքը հանրային անվտանգության քաղաքականության համակարգ:

Այսպիսով' ցանցերի հայեցակարգը հանրային անվտանգության ձևավորման մշակման, իրականացման և բնականոն արդիականացման գործընթացում որոշիչ դեր ունի քաղաքացիական հասարակության և պետության, միջին խավի կայացման, քաղաքական ընտրանու ճնշման խմբերի փոխհարաբերությունների նորմավորման գործընթացում: Այս մոտեցման համատեքստում հասարակական համակարգի հետխորհրդային կերպափոխմանն ուղեկցող անկայունության և ռիսկի աճի պայմաններում հնարավոր է հանրային անվտանգության քաղաքականության կառուցվածքում հստակեցնել քաղաքական որոշումների մշակման, ինչպես նաև սոցիալական հարաբերությունների գլոբալացման և պետության ու քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների ձևաչափերը: Միաժամանակ, կարելի է բացահայտել նաև հանրային անվտանգության քաղաքականության վերլուծության, կանխատեսման և արդիականացման տեղեկատվական աղբյուրները և այլընտրանքային հնարավորությունները: Գլոբալացման արդյունքում ի հայտ եկած նոր աշխարհակարգի տարբերակիչ գծերն են.

• «ազգային հզորություն» հասկացության ցանցավորում

• իրավական հիմքերի ինստիտուցիոնալ երկվություն (ազգային և միջազգային)

• աշխարհում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացման անհեռանկարայնություն' «քաղաքականություն զրոյական արդյունքներով

(Ջ.Սարտորի)»

• կառավարողների գործառույթների անձնագրավորում' համաձայն պարտականությունների և հատկանիշների սանդղակավորման

• տարաբնույթ ինտեգրացիոն գործընթացների խթանման և ինտենսիվության աճ

• ներքին և արտաքին քաղաքականության միջև անջրպետի վերացում:

Ազգային հզորության ավանդական չափանիշներին (տարածք, բնակչություն, տնտեսական զարգացման աստիճան, բանակի զինվածության և մարտունակության մակարդակի աճ, գիտատեխնիկական ինովացիա, համագործակցության համակարգ և այլն) զուգահեռ հանդես են գալիս նոր գործոններ' տեղեկատվական-հեռահաղորդակցական, նոր դիրքեր աշխարհի ֆինանսական շուկաներում, նոր տեխնոլոգիաների յուրացման արագություն, միջազգային կազմակերպությունների միջոցով անվտանգությանն ուղղված տարբեր երևույթների վրա ազդելու հնարավորություն: Տեղի ունեցող փոփոխություններն ընդարձակել են միջազգային մարդասիրական իրավունքը, որը հենված

105

Կ. Գալոյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

է աշխարհաքաղաքացու իեստիտուտի ձևավորման գործընթացի վրա: Տվյալ պարագայում իրավական համակարգերի համըեդհաերացումը խթանում է այլ գլոբալիզացիոե գործընթացների զարգացումը, այդ թվում' աշխարհի տնտեսության ձևավորումը, հեռուստահաղորդակցությաե բուռն աճը, միջազգային հարթակում զանգվածային տեղեկատվության միջոցների ընդարձակումը, ազգաբնակչության արտագաղթը, տուրիզմը և այլե [9, с. 85-86]:

Որպես այս օբյեկտիվ երևույթի կառավարելիությունն ապահովող դերակատար մերիտոկրատակաե էլիտաե1 եոր որակներ է ձեռք բերում: Պայմանավորված տեղեկատվահաղորդակցակաե տեխնոլոգիաների հեղափոխությամբ, Ինտերնետի եոր հնարավորությունների ըեդարձակմամբ G-8-ի, G-20-ի պետությունների մերիտոկրատակաե էլիտաե վարչաիետելեկտուալ և ռազմավարական գործունեություն է ծավալում կորպորատիվ շահերի և համագործակցության հիմաե վրա: Արդյունքում եթե ազգային կառավարող դասի ինքնությունը հարահոս արդիականացման չի ենթարկվում և պատրաստ չէ պատասխանելու արտաքին մարտահրավերներին, ապա գլոբալ իեստիտու-ցիոեալ համակարգում գործող մերիտոկրատակաե էլիտայի տարաբնույթ խմբերը շահարկում եե ազգային, տարածաշրջաեայիե անվտանգության շա-հայիե համակարգը հօգուտ գլոբալի:

Հաստատվում եե մեգահասարակություեեեր, որոնք ցաեցայիե գործունեության համար ստեղծում եե եոր սոցիալական տարածություններ' ներառելով զարգացման միևնույն մակարդակում գտնվող մի քաեի հարևան պետությունների տարածությունները: Աեդրազգայիե տարածություններում գոր-ծառող նոր հասարակական ու մասնավոր ինստիտուտների աճն աննախադեպ մարտահրավեր է նետել պետության ինքնիշխանությանը: Բազմաչափ գլոբալացմաե տեսաբան, բրիտաեացի Դևիդ Հելդե ուսումնասիրել է գլոբա-լացմաե արդյունքում պետության իեստիտուտի գործառույթների փոփոխությունների հիեգ հիմնական տարբերակ.

• Ազգային կառավարություններն այլևս չեե հանդիսանում հաերայիե անվտանգության և իշխանության միակ կրողները: Ցաեցայիե գործունեություն ծավալած տեղական և միջազգային տարաբնույթ կազմակերպություններն իրեեց վարչական և ռազմավարական կառավարող էլիտաեե-րի օգնությամբ հնարավորություն եե ստացել գործառել ազգային սոցիալական տարածություններում:

1 Մերիտոկրատիա - լատ. meri(tus) - արժանավոր, և հուե. kratos— իշխանություն - ծառայության (եաև արժանիքների) համար ստացած իշխանություն, կառավարելու իրավունք: Հասկացությունը շրջանառության մեջ է դրվել անգլիացի սոցիոլոգ Մ.Յաեգի կողմից, ի հակադրություն «արիստոկրատիայի» հայեցակարգի: 1958թ. հրատարակած «Մերիտոկրատիայի բարձրացումը, 1870-2033» հակաուտոպիայում Մ.Յաեգը երգիծանքով նկարագրում է հիմնականում մտավորականությունից կազմված, եախաձեռեողակաե ունակություններով օժտված, այսպես կոչված «եոր օլիգարխիայի» իշխանության կրախը: Նեոկոեսերվատիվ ուղղության ներկայացուցիչները (Զ.Բժեզիեսկի, Մ.Պլաետեր և այլք) տերմիեիե տվեցին դրակաե բովանդակություն և ձևավորեցին մերիտոկրատիայի քաղաքական մի տեսություն, որը կոչված է արդարացնելու «եոր' իետե-լեկտուալ էլիտայի» գերազաեցություեե այլոց վրա (տե ս ՄՄարգարյաե, Քաղաքական էլիտա, Երևաե, «Պետական ծառայություն», 1999թ., էջ 50):

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Կ. Գալոյաե

• Ազգային պետությունն իեքեորոշմաե և անվտանգության ապահովման միակ աղբյուրը չէ։

• Մարդու իրավունքները գերակայում են ինքնիշխանության գաղափարին' պայմանավորված իշխանության և անվտանգության փոխհարաբերությունները կառավարող էլիտայի որպիսությամբ, որը հանդես է գալիս որպես նոր հանրային կառավարման սկզբունքների կրող։

• Միջազգային իրավունքի սահմաններում հնարավոր չէ միանշանակ լուծել էթնիկական բախումների, ցեղային տարաձայնությունների և կլանա-յին էլիտայի գործունեության արդյունքում ի հայտ եկած սահմանային խնդիրները։

• Համակարգված կերպով պարզաբանված չեն ներքին ու արտաքին հիմ-նախնդիրների (էկոլոգիական, միջուկային թափոնների կառավարման, մարդկային ռեսուրսների զարգացման) լուծման մեխանիզմները, բացի դրանից, քաղաքական տարածությունն այլևս չի սահմանափակվում միայն պետության տարածքով [10, p. 2-8]:

2. Գլոբալացումը և <ոսկե միյիարդի» ցանցային գործուևեությռւհը

Ակնհայտ է, որ «ոսկե միլիարդը» «...գաղափարապես բեռնավորված» ուժեղ սոցիալական միավոր է, որը, ունենալով մրցունակ կրթություն, կարողանում է բարձր եկամուտներ ստանալ կամ ազդելով կառավարության գործունեության վրա, կամ հավաքագրվելով դրա զարգացման մեջ: Միաժամանակ, նրանք կարող են հանդիսանալ խմբիշխանական (օլիգարխիկ), մեկուսախմբային (կոր-պորատիվ), սահմանային (մարգինալ) որոշումների կայացման դերակատարներ' շահարկելով հանրային շահը: Փաստորեն, «ոսկե միլիարդը» կառավարության գործունեության վրա կարող է ունենալ ինչպես հումանիստական, այնպես էլ ոչ հումանիստական ազդեցություն: Այսպես, երբ ՄԱԿ մի շարք փորձագետներ հայտարարում են, որ երկրի վրա բարեկեցիկ կյանքը հնարավոր է միայն մեկ միլիարդ մարդու համար, նրանք, ըստ էության, նկատի ունեն «ոսկե միլիարդին» [11]: Սակայն «ոսկե միլիարդը» որպես գիտելիքի կառավարման միջոցով մարդկային կապիտալի իրացման ուղիների արդիականացման գործընթացի պատասխանատու, պարտավոր է նպաստել գլոբալ կառավարման համակարգում բարեկեցիկ պետության և քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու կայացմանը: Քաղաքացիական հասարակությունն իր հերթին նպաստում է կառավարության գործունեության մեջ «ոսկե միլիարդի» մաս կազմող մարդկանց գիտակցության մեջ ամրագրելու հանրային շահերի ապահովման անհրաժեշտությունը համընդհանուրի բարեկեցության համար: Տվյալ սկզբունքի հետ կապված հատկանշական է Կ.Թորեսի հետևյալ միտքը. «.Կրթված քաղաքացիները համարվում են թանկարժեք ունեցվածք. կրթական հաստատություններն անհատներին սոցիալականաց-նում են յուրահատուկ ձևերով' ժողովրդավարական կամ հակաժողովրդավա-րական կառույցների հանդեպ ստեղծելով առանձնահատուկ քաղաքական

107

Կ. Գալոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

կողմնորոշումներ» [12, էջ 47]:

Կառավարության գործունեության վրա «ոսկե միլիարդի» երկակի ազդեցությունը քննարկելով նոր ազատականությունը մարդկային կայուն զարգացումը դիտարկում է նոր «գերմարդու» ստեղծման համատեքստում, այսինքն' գիտելիքահենք տնտեսության միջոցով նոր գլոբալ հասարակության հաստատման նախագիծն իր ցանցային ծայրամասերով և կենտրոններով լի է անորոշություններով, տարաբնույթ բախումներով, միաժամանակ տրոհված է և օտարված: Նոր ազատականության հոգևոր առաջնորդ Ֆ. ֆոն Հայեկը չի մերժում սովորական մարդկային համերաշխությունը. վախի, օտարման և տառապանքի բնազդներին ընդդիմանալու նկատառումներով կառավարման գործընթացում ներդրվող նոր տեխնոլոգիանները հնարավորություն են տալիս մեծացնել ազատության տիրույթները: Կանխվում է ծայրամասերից դեպի կենտրոններ արտագաղթը, զարգացող երկրներում մեծանում է գիտելիքի կառավարման դերը մարդկային կապիտալի արդիականացման գործընթացում' ընդարձակելով գիտելիքահենք տնտեսության զարգացման և աշխատանքի միջազգային նոր բաժանմանը մասնակցելու հնարավորությունները: Աս պարագայում հանրային անվտանգության ապահովման գործընթացում գիտելիքի կառավարումը հենվում է մարդկային կապիտալի իրացման ուղիների արդիականացման հետևյալ գործոնների վրա.

• Բարձր մրցունակություն սոցիալական բոլոր տարածություններում

• Բարձր վարձատրություն' ամրագրված պայմանագրային հիմունքներով

• Բարձր շարժունակություն և նախաձեռնություններ' ինովացիաների

խթանում:

Ամփոփենք. գլոբալացման բազմաչափ գործընթացն աննախադեպ մարտահրավերներ է նետել զարգացման տարբեր մակարդակներում գտնվող երկրների հանրային անվտանգությանը: Նոր աշխարհակարգը հենց իր ձևավորման ընթացքի մեջ հարկադրված է վերիմաստավորել և տեղական, և տա-րածաշրջանային, և գլոբալ հանրության համար առկա սպառնալիքները, որն էլ ենթադրում է համընդհանուր անվտանգության հայեցակարգի ընդունում: Զանգվածային աղքատությունը, տնտեսական հետամնացությունը, էթնիկական ընդհարումները, տարաբնույթ ահաբեկչական գործողությունները, կոռուպցիան, թրաֆիքինգը իրենց ցանցային դրսևորումներով, լուրջ վտանգ են հանրային անվտանգության ապահովման համար: Չնայած միջազգային կառույցների ծավալած գործունեությանը և առկա պայմանագրերին, այնուհանդերձ, հնարավոր չէ կանխատեսել էկոլոգիական, տնտեսական, պարենային, ժողովրդագրական, տեղեկատվական և այլ ոլորտներում առկա ճգնաժամերի ազդեցությունը ռազմաքաղաքական անվտանգության ապահովման վրա: Այս ամենն առավել քան սրվում է առկա տեղեկատվական պատերազմների արդյունքում, որոնք ընթանում են միջէթնիկական բախումների, միջպետական հարաբերությունների սրման, միջէլիտային անհանդուրժողականության պայմաններում: Նետված մարտահրավերները, որոնք սպառնալիք են հանրային

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Կ. Գալոյաե

անվտանգությանը, նպատակահարմար չէ դիտարկել «քաղաքակրթությունների բախման» (Ս.Հաեթիեգթոե), «երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի» (Ֆ.Էնգելհարդ), աշխարհի բաժանումը «խաղաղության և ընդհարման գոտիների» (Հ.-Հ. Հոլմ և Գ.Սորենսեն) սցենարների տիրույթներում: Տեղական, տարածաշրջանային և գլոբալ հանրային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է արդիականացեել ազգային պետական անվտանգության հաստատման ռազմավարության հայեցակարգը: Այդ առումով կարևորվում են համընդհանուր վարքագծի կանոնների ու օրենքների (օրինակ' ուժի կիրառման արգելքը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պահպանումը, խոցելի խմբերի մասնակցությունը) ընդունում, որոնք իրենց սոցիալ-հոգեբանական և սահմանադրաիրավական հիմքերով հրամայականներ են' նոր հանրային կառավարման սկզբունքների հաստատման գործընթացում:

Տարբեր տարածաչափություններում հանրային անվտանգության ապահովման համար մշակվող հայեցակարգում անհրաժեշտ է համակարգել մարդկության առջև ծառացած և ավանդական, և ոչ ավանդական սպառնալիքներն ու վտանգները, որոնք կարող են կերպափոխվել բազմաչափ գլոբալիզացիոն գործընթացների հետևանքով:

Գլոբալացման բազմաչափության պայմաններում ՀՀ հանրային անվտանգության ապահովման համար կարևոր է թե ազգային և թե միջազգային ներդրումով մասնակցել պատմական այս գործընթացի ծավալմանը: Միայն նմանատիպ քաղաքականությամբ հայ հասարակությանը հնարավորություն կընձեռվի բացահայտել իր ուրույն դերը, տեղն ու նշանակությունը գլոբալ հանրությունում: Ժամանակի մարտահրավերներին պատասխանելու համար այսօր անհրաժեշտ է ունենալ համամարդկային և ազգային արժեքների հիմքի վրա զարգացող բարեկեցության պետություն, որն իր կառավարման համակարգով և գործունեությամբ դինամիկ կերպով կմասնակցի գլոբալ անվտանգության արդիականացմանը:

Սեպտեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Atkinson M.M., Coleman W.D, The state, business and industrial change in Canada. Toronto: University of Toronto Press, 1989.

2. Van Waarden, Dimensions and types of policy networks, European Journal of Political Research, 1992.

3. Тихонова С.В, Халин КЕ, Политическая мифология в сетевом обществе: от смерти политики к умным толпам, Вестник Московского университета: социология и политология , серия 18, N3. 2008.

4. Harry Anastasiou, The Communication Imperative in an Era of Globalization: Beyond Conflict-Conditioned Communication, Spring 2007.

5. Кастельс М, Информационная эпоха: эконамика, обшество и культура, М., 2003.

6. Manuel Castells, The Internet Galaxy: reflections on the internet, business and society, Oxford University Press Inc., New York, 2001.

109

Կ. Գալոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

7. Франсуа Лиотар, Состояние постмодерна, пер. с франц. Н. А. Шматко, М., 1998.

8. Рейнгольд Говард, Умная толпа: новая социальная революция, пер. с англ., А. Гарькавого, М., 2006.

9. Горбачев М.С. и др, Грани глобализации: трудные вопросы современного развития, М., 2003.

10. HeldD, McGrewA, Globalization theory: approaches and controversies, Cambridge, 2007.

11. Кара-Мурза С, Концепция «золотого миллиарда» и Новый мировой порядок // www.bookz.ru (30.07.2010).

12. Թորես Կ Ա, Ժողովրդավարություն, կրթություն և բազմամշակութայնություն. քաղաքացիության երկընտրանքները գլոբալ աշխարհում, Եր., 2005:

МНОГОМЕРНАЯ ГЛОБАЛИЗАЦИЯ И СИСТЕМА ОБЕСПЕЧЕНИЯ ОБЩЕСТВЕННОЙ БЕЗОПАСНОСТИ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Карен Галоян

Резюме

При вызываемых глобализацией изменениях современных социальных условий, основанных на системе независимых национальных государств, сам глобализационный процесс может рассматриваться в качестве возрастающей угрозы общественной безопасности стран, находящихся на разных уровнях развития. Новый миропорядок вынужден предоставить более подходящее, современное значение местной, региональной и глобальной общественной безопасности, которое и станет концепцией общей (всемирной) безопасности. В статье отмечается, что выявляемые в разных государствах массовая бедность, экономическая нестабильность, этнические конфликты, разнообразные террористические акты, коррупция, траффикинг являются скрытой угрозой поддержанию общественной безопасности. Несмотря на все меры, предусмотренные международными организациями и договорами, все еще невозможно предусмотреть влияние всех этих экологических, экономических, демографических, информационных и прочих бедствий на обеспечение гражданской и военной безопасности. Для обеспечения национальной безопасности на местном, региональном и глобальном уровнях, очень важно модернизировать концепцию национальной безопасности внутри каждого национального государства. С этой точки зрения особая важность придается следованию общим поведенческим законам и правилам (например, разрешение на использование силы, защита неотъемлемых прав и свобод человека и гражданина, работа с наиболее уязвимыми группами и т.д.), которые являются обязательными для утверждения новых принципов государственного управления.

110

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.