Научная статья на тему 'Գլոբալ տեղեկատվական միջավայրի ձեվավորման հարցերը Եվ մարտահրավերները'

Գլոբալ տեղեկատվական միջավայրի ձեվավորման հարցերը Եվ մարտահրավերները Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
421
48
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Վարդան Աթոյան

21-րդ դարասկզբի հասարակությունը բազմաթիվ գիտնականներդիպուկ անվանում են «ռիսկի հասարակություն»: Այդ ռիսկի իրավի-ճակն արդիականացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր-տում արձանագրված հեղափոխական գործընթացներով, որով մարդ-կային քաղաքակրթությունը թևակոխեց պատմական զարգացմանորակապես նոր փուլ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматриваются вопросы формирования глобальной информационной среды и новые вызовы, возникающие в результате «информационной революции». В частности, анализируются новые формы социальной организации в условиях беспрецедентного прогресса информационных и компьютерных технологий, а также влияния сетевого общества и феномена виртуализации социального пространства на жизнедеятельность личности, общества и государства. В статье также представлены средства и формы ведения современных сетевых и информационных войн, в том числе некоторые средства психологического и информационного влияния. В заключении делаются некоторые выводы и представляются определенные предложения по эффективному противодействию вышесказанным угрозам безопасности.

Текст научной работы на тему «Գլոբալ տեղեկատվական միջավայրի ձեվավորման հարցերը Եվ մարտահրավերները»

ԳԼՈԲԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Վարդան Աթռյաե"

Լավ բանակներ ունենալուց լավագույնը լավ քաղաքագետներ ունենալն է...

Գարեդին Նժդեհ

21-րդ դարասկզբի հասարակությունը բազմաթիվ գիտնականներ դիպուկ անվանում են «ռիսկի հասարակություն»: Այդ ռիսկի իրավիճակն արդիականացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված հեղափոխական գործընթացներով, որով մարդկային քաղաքակրթությունը թևակոխեց պատմական զարգացման որակապես նոր փուլ:

Իրափճակի ընդհանուր նկարագիրը

Ինչպես նշում են Յու. Զուբոկը և Ч-Չուպրովը. «Հասարակության վերափոխման ինովացիոն բաղադրիչը ռիսկի օբյեկտիվ նախադրյալն է: Վերափոխման գործընթացում մարդկության ակտիվությամբ պայմանավորված ռիսկերի տեսակարար կշիռը, այսինքն առավելապես ներքին բնույթի, մեծանում է: Հետևաբար, մոդեռնացման հետևանքով առաջացած սպառնալիքների նկատմամբ մարդու համակարգային անպաշտպանությունը, Ու. Բեկի կարծիքով, հենց ինովացիոն ռիսկն է, որը վերափոխվող հասարակությունում ձեռք է բերում համակարգային, համալիր բնույթ» [1, с. 42-43]:

՚ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու:

78

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

Արդի հասարակությունում գլոբալ տեղեկատվական-հաղոր-դակցային միջավայրը ծնում է ռիսկի վիճակը: Վերջինիս սոցիո-տեխնիկական դետերմինանտներն են դարձել հաղորդակցության զանգվածային, այդ թվում նոր սերնդի միջոցները:

Գիտական գրականության մեջ առկա են ուշադրության արժանի աշխատանքներ, որոնք վերաբերում են սոցիալական տարածության ճարտարապետության վրա էլեկտրոնային հաղորդակցությունների ազդեցությանը: Այդ հայեցակարգերում հանրությունը ներկայացված է որպես շփման աշխարհ, որտեղ նոր տեղեկատվական միջոցները դառնում են աշխարհում մարդու կողմնորոշման և միմյանց հետ մարդկանց փոխգործակցության կարևորագույն գործիքներից մեկը [2, с. 34-52]:

Տեղեկատվական-համակարգչային տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում սոցիալական կազմակերպության նոր ձևերի հայեցակարգային վերլուծության հոգևոր հայրն է կանադացի գիտնական Մ.Մաքլուհանը (Marshall McLuhan) «գլոբալ գյուղի» տեսությամբ: Հետազոտողը գտնում էր, որ «գլոբալ գյուղի» առաջացման սոցիո-հաղորդակցային պայմանն է տեղեկատվության և հաղորդակցության արտադրության գործընթացների կենտրոնացումը [3, с. 42]: Մ.Մաքլուհանը նկարագրում է, թե ինչպես է երկրագունդը էլեկտրոնային կապի միջոցների արդյունքում «սեղմվում» մինչև գյուղի չափերը [4, p. 6], ինչպես հնարավոր դարձավ աշխարհի ցանկացած կետից ցանկացած մայրցամաք տեղեկատվության ակնթարթային փոխանցումը [5, p. 254]:

«Գլոբալ գյուղ» եզրի տակ Մ.Մաքլուհանը նկատի ուներ սոցիալական կազմակերպության նոր ձևը, որն առաջանում է, երբ գերարագ էլեկտրոնային լրատվամիջոցները կապակցում են աշխարհը մեկ հսկայական սոցիալական համակարգում: Մ.Մաքլուհանին հե-տաքրքրում էին զգայական օրգանների վրա լրատվության ազդեցու-

79

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

թյան հիմնախնդիրները: Նա լրատվամիջոցները հայտարարեց «մարդու շարունակությունը» և պնդում էր, որ վերջիններս ժամանակի և տարածության մեջ բառացիորեն ընդարձակել են տեսողությունը, լսողությունն ու շոշափումը: Ըստ նրա, էլեկտրոնային լրատվամիջոցները սովորական մարդու համար նոր հորիզոններ են բացում և թույլ տալիս նրան միաժամանակ լինել ամենուր: Հաղորդակցության էլեկտրոնային միջոցներն արմատապես վերափոխել են մարդկային շփման ամբողջ համակարգը: Մ.Մաքլուհանը կարծում էր, որ էլեկտրոնային տեխնոլոգիաները (տիեզերական կապ, դյուրակիր տեսաձայնագրություն) ստեղծել են սոցիալական շփման նոր հարթություն, որում աշխարհագրությամբ և տնտեսությամբ առաջացած շեղումները և անհամաչափությունները հավասարվում են նպաստելով հասարակության տարբեր շերտերի և ժողովուրդների միջև փոխադարձ հասկացողության մակարդակի բարձրացմանը [6]:

Մեր կարծիքով, ցանցային հասարակության և սոցիալական տարածության վիրտուալացման երևույթի վերլուծությունը բավական օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացված է ամերիկացի սոցիոլոգ Մ.Կաստելսի աշխատանքներում: Վերջինիս «ցանցային հասարակության» տեսության համաձայն տեղեկատվական-հաղոր-դակցային ցանցերի տարածումը հանգեցնում է նոր տիպի հասարակության առաջացմանը, որում առաջնային նշանակություն ունեն տարբեր ուղղություններով հորիզոնական և ուղղահայաց, տարբեր երկրների ներսում և ամբողջ աշխարհի մասշտաբով, հասարակական կյանք թափանցող տեղեկատվական հոսքերը: Ցանցն անվանելով «տեղեկատվական դարաշրջանի կազմակերպական տարատեսակ» Մ.Կաստելսը կարծում է, որ նրա տեխնոլոգիական հիմքի դերը համակարգչային ցանցերն են իրականացնում և, առաջին հերթին, համացանցը, որը համարում է ժամանակակից հասարակության «առանցքային տեխնոլոգիան»: Հաղորդակցությունների իրականաց-

80

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

ման հնարավորության և արագության բազմակի ավելացման շնորհիվ համացանցը լուծում է ժամանակակից հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը տեղեկատվության ահռելի ծավալի գենե-րացումը, մշակումը և մշտական հոսքի փոխանցումը: Ինչպես նշում են Մ.Կաստելսը և Է.Կիսելյովան. «Ցանցերը կապիտալիստական տնտեսության համար հարմար գործիքներ են հիմնված նորացման, գլոբալացման և ապակենտրոնացված համակենտրոնացման վրա, աշխատավորների և ֆիրմաների աշխատանքի համար հիմնված շարժունության և ադապտիվության վրա, մշակույթի համար անվերջ ապակառուցումով և վերակառուցումով, քաղաքականության համար ուղղված արժեքների և հասարակական տրամադրությունների ակնթարթային մշակմանը, և սոցիալական կազմակերպությանը ուղղված տարածության ճնշմանը և ժամանակի ոչնչացմանը» [7, с. 37]: Միաժամանակ, ըստ Մ.Կաստելսի, «տեղեկատվական հասարակությունն» ընդամենը ընդգծում է հասարակության մեջ տեղեկատվության կարևորությունը, սակայն տեղեկատվությունը, նրա կարծիքով, ամենալայն իմաստով (որպես գիտելիքի փոխանցում), ծայրահեղ նշանակություն է ունեցել բոլոր հասարակություններում, ներառյալ' միջնադարյան Եվրոպան: «Տեղեկատվային» եզրը, ըստ նրա, ցույց է տալիս սոցիալական կազմակերպության յուրահատուկ ձևի պարագան, որում տվյալ պատմական շրջանում ի հայտ եկող նոր տեխնոլոգիական պայմանների շնորհիվ տեղեկատվության գեներա-ցումը (կուտակումը), մշակումն ու փոխանցումը դարձան իշխանության և արտադրողականության հիմնարար աղբյուրներ [8, с. 423]:

Համաձայն ցանցային կառուցվածքների օրենքի երկու կետերի (կամ սոցիալական դիրքերի) միջև տարածությունը (կամ փոխազդեցության ինտենսիվությունը և հաճախականությունը) առավել փոքր է, երբ երկուսն էլ հանդես են գալիս որպես այս կամ այն ցանցային կառուցվածքի հանգույց, քան երբ երկուսն էլ պատկանում են միև-

81

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

նույն ցանցին: Մյուս կողմից, հոսքերը, այս կամ այն ցանցային կառուցվածքի շրջանակներում, մինչև հանգույցներն ունեն միևնույն հեռավորությունը, կամ այդ հեռավորությունն ընդհանրապես հավասար է զրոյի: Այսպիսով, տարածությունը (ֆիզիկական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային) մինչև տվյալ կետը գտնվում է զրոյից (եթե խոսքը միևնույն ցանցի ներսում ցանկացած հանգույցի մասին է) մինչև անսահմանություն (եթե խոսքն այդ ցանցից դուրս ցանկացած կետի մասին է) միջակայքում: Ցանցային կառուցվածք ներառումը կամ նրանցից հեռացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մարմնավորվող ցանցերի միջև հարաբերությունների փոխդասավորվածության հետ մեկտեղ, որոշում է ժամանակակից հասարակություններում գերակայող գործընթացների և գործառույթների փոխդասավորությունը [9, с. 498]:

Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում ֆրանսիացի սոցիոլոգ և փիլիսոփա Պ.Բուրդյեն առաջարկում է ժամանակակից սոցիալական տարածության ճարտարապետության իր տեսլականը: Նրա կարծիքով, ցանցն այն հիմնական միջոցներից է, որով հասարակության տարածությունում հնարավոր է դառնում սոցիալական ազդեցությունների ստրուկտու-րացման էֆեկտի հասնել: Դերակատարների կողմից ազդեցություն գործելու և սոցիալական միջավայրի իրավիճակային փոփոխություններին ակնթարթորեն արձագանքելու հնարավորությունը նա անվանում է «սոցիալական դաշտ»: Դաշտը զգայուն միջավայր է, որը թույլ է տալիս սոցիալական դասակարգերին խմբավորվել և վերախմբավորվել, իսկ սոցիալական ինստիտուտներին' ձևավորվել և վերա-ձևավորվել: Դաշտը ձևավորում է միասնական տեղեկատվական կոնտինիում, որում տեղեկատվությունը տարածվում է այնպես արագ, որ թույլ է տալիս կանխատեսել և կանխարգելել խաղացողների քայլերը և դաշտում դիրքավորվել միմյանց նկատմամբ: Դաշտի

82

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

մեկ տեղում փոփոխություններն ակնթարթորեն փոխում են իրավիճակը մնացած տեղերում: Այդ ցանցային փոխազդեցություններում դիսպոզիցիաների տեղի և կառուցվածքի ձեռքբերումը Պ.Բուրդյեն անվանում է «գաբիտուս»: Գաբիտուսը կարող է բացատրվել որպես ձեռք բերված կառուցակարգերի համակարգ, որն իրականության մեջ գործում է որպես ընկալման և գնահատման կատեգորիա կամ դասակարգերի բաժանման սկզբունք, միաժամանակ ինչպես գործողության կազմակերպական սկզբունք [10, с. 531]: Հասարակությունն, իր հերթին, գաբիտուսների հանրագումար է, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ է, սակայն միասին նրանք որոշում են հասարակությունում սոցիալացման կառուցվածքը, դասակարգերի և սոցիալական պրակտիկաների հանրագումարը [11]:

Տեխնոլոգիական հեղափոխությունը և տեղեկատվական անվտանգությունը

Ինչպես նշում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը. «Սովորական են դարձել տեղեկատվական դարաշրջանի որպես պատմության մեծ, նույնիսկ մեծագույն մտավոր հեղափոխության մասին խոսակցությունները և նրա սոցիալական, տնտեսական ու քաղաքական կողմերի վրա սևեռվելը: Բայց հազվադեպ է քննարկվում նրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, բացառությամբ, թերևս, ժամանակակից հաղորդակցության ուղիների գլոբալ հնարավորությունների մասին փաստարկումների. ընդ որում նշվում են լոկ մաքուր թվեր և տեղեկատվության փոխանցման արագությունը: Բայց միջազգային հարաբերությունները, հետևաբար նաև պատմության ընթացքը, կախված են ոչ միայն տեղեկատվություն ունեցող մարդկանց քանակից. առավել կարևոր են նրա յուրացման եղանակները: Եվ քանի որ մատչելի տեղեկատվության ծավալը սովորաբար գերա-

83

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

զանցում է նրա մշակման հնարավորությունները, բնականաբար, խորանում է տեղեկատվության ու գիտելիքի, առավել ևս գիտելիքի և իմաստության միջև խզումը» [12, с. 321]:

Բացի այդ, ձևավորվող գլոբալ աշխարհակարգը տարբերվում է նախորդներից ինչպես ի հայտ գալու հանգամանքներով, այնպես էլ մի շարք այլ էական գծերով: Հայտնի է, որ պետության հզորության ավանդական ցուցիչների հետ մեկտեղ, ինչպիսիք են տարածքը, բնական ռեսուրսները, մարդկային կապիտալը, տնտեսության զարգացման մակարդակը, գիտական ներուժը, զինված ուժերի մարտունակությունն ու ռազմատեխնիկական հագեցածությունը և այլն, գլոբա-լացումն ի հայտ է բերում նաև նոր գործոններ: Այսպես, այսօր դժվար է թերագնահատել տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը: Այդ համատեքստում պետությունների և հասարակությունների համար օրախնդիր է դառնում սեփական տեղեկատվական անվտանգության ապահովումը: «Տեղեկատվական հեղափոխությունը» համաշխարհային տեղեկատվական ցանցերի ձևավորման, արագ և առավել մեծ ծավալներով աշխարհի ցանկացած անկյունում անհրաժեշտ տեղեկատվության տարածման համար աննախադեպ հնարավորություն է ստեղծել: Մյուս կողմից, այդ գործընթացներն անհրաժեշտ քարոզչության միջոցով հասարակական տրամադրությունների, գիտակցության և վարքի զանգվածային մանիպուլացման և անձնական տեղեկատվության առցանց վերահսկողության համար աննախադեպ հնարավորություն են ստեղծում, որը ժամանակակից հզորագույն զենքի է վերածվում:

Վերոնշյալի համատեքստում նշենք, որ ժամանակակից պատերազմների վարման միջոցներից են հոգեբանական, տեղեկատվական ներազդման միջոցները ուղղված հակառակորդ կողմի հոգեբանական կայունության խարխլմանը, ավանդական կենսաձևի, ավանդույթների քայքայմանը, արժեքային կողմնորոշումների փոփոխմա-

84

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

նը, ինչպես նաև ազգային գիտակցության խարխլմանը [13, էջ 148]: Ինչպես նշում է Ա.Դուգինը. «Ցանցի ներդրումն աշխարհի երկրներին, ժողովուրդներին, բանակներին ու կառավարություններին զրկում է ամեն տեսակ ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից, նրանց կոշտ կառավարվող, ծրագրավորված մեխանիզմների վերածում, ինչը նշանակում է համամոլորակային ուղղակի վերահսկողություն, նոր տիպի համաշխարհային տիրապետություն, երբ կառավարման են ենթակա ոչ թե առանձին սուբյեկտները, այլ նրանց բովանդակությունը, գործողությունները, մտադրությունները և այլն: Ըստ էության, և թշնամիները, և չեզոք դիրք գրաված ուժերն ակնհայտորեն ենթարկվում են պարտադրված սցենարներին, գործում ոչ իրենց կամքով: Դա ճակատամարտի շահում է մինչև այն սկսելը: Ցանցային պատերազմի նպատակն է համաշխարհային մասշտաբով պատմական գործընթացների բոլոր մասնակիցների վրա բացարձակ վերահսկողության սահմանումը»1:

Հարկ է նշել, որ ԱՄՆ ռազմական շրջանակներում տեղեկատվական պատերազմ ասելով հասկացվում են այնպիսի գործողություններ, որոնք ձեռնարկվում են ազգային ռազմական ռազմավարությանն օժանդակելու նպատակով հակառակորդի տեղեկատվության և տեղեկատվական համակարգերի վրա ներազդման միջոցով տեղեկատվական գերիշխանությանը հասնելու համար, միաժամանակ' սեփական տեղեկատվության և տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության ապահովմամբ [14, с. 92]:

Այսպիսով, 21-րդ դարասկզբում ակնհայտորեն երևացին գլոբալ ցանցայնացման և վիրտուալացման գործընթացների բացասական կողմերը: Առավել մեծ վտանգ է ներկայացնում կիբեռհանցավորու-թյան և կիբեռսպառնալիքների աճը, ինչը սպառնում է պետություննե-

1 Дугин А., Мир охвачен сетевыми войнами,

տե ս http://nvo.ng.ru/concepts/2005-H-25/4_netwars.html

85

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

րի, հասարակությունների և անհատների կայուն կենսագործունեությանն ու բնականոն զարգացմանը: Ըստ ամերիկյան հանրահայտ RAND կորպորացիայի հրապարակած «Կիբեռանվտանգության սպառնալիքների բնութագիրը. արագ համեմատական վերլուծություն» հետազոտության. «Պետությանը սպառնացող կիբեռհանցա-գործություններ կարելի է համարել դերակատարներին, որոնք ցուցաբերում են ռազմավարական վարք ու կարողություն: Նրանք նախանշում են կիբեռտարածքներ վնասելով մարդկանց, տեղեկատվությունը, որոշակի գործողությունների, շրջակա միջավայրին և/կամ գույքին: Պարտադիր չէ, որ կիբեռսպառնալիքները լինեն հեղափոխական բնույթի»1:

Այն փաստը, որ քաղաքացիների, երկրների և պետությունների կենսագործունեության մեծ մասը կառավարվում է կիբեռնետիկ ցանցերի և ծրագրերի միջոցով, էականորեն բարձրացնում է կիբեռհարձա-կումների նկատմամբ նրանց խոցելիությունը: Նման ցանցերի աշխատանքի մեջ ներթափանցումը, որոնք կառավարում են, օրինակ, էներ-գամատակարարման համակարգերը, կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակների, որոնք համեմատվում են խոշոր տեխնածին աղետի հետ: Այդպիսի հնարավորություններն ահաբեկիչների համար ծայրահեղ գրավիչ են: Առավել հաճախ են դառնում առանց թույլտվության ազգային անվտանգության կառույցների ցանցեր ներթափանցման և տարբեր վիրուսներով վարակման դեպքերը [15, с. 85]:

Վերոնշյալ երևույթները, լինելով վերջին տասնամյակների ծնունդ, գտնվում են վերլուծաբանական և փորձագիտական հանրության ուսումնասիրությունների կենտրոնում և ազգային անվտանգության ապահովման գործում ներգրավված մարմինների մտահոգության առարկան են: Այդ է փաստում նաև համանման երևույթների

1 Robinson N, Gribbon L, Horvath V, Robertson K. Cyber-security threat characterisation. Rand Corporation, 2013, p. 5.

http://www.rand.org/content/dam/rand/pubs/research_reports/RR200/RR235/RAND_RR235.pdf

86

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ Աթոյան

դեմ ամբողջ աշխարհում ուժգնացող պայքարը: Այսպես, ըստ լրատվամիջոցների տարածած հաղորդագրության 2013թ. ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հաստատել է կիբեռանվտանգությանն ուղղված ծախսերն ավելացնելու որոշումը: Այս ոլորտի համար ծախսերն առաջիկա տարիներին կաճեն շուրջ 5 անգամ: Այս կերպ գերատեսչությունը հույս ունի ապահովել ԱՄՆ կառավարության համակարգչային համակարգի անվտանգությունն արտասահմանյան հարձակումներից: Բացի այդ, էապես ավելանալու է պաշտպանական գերատեսչության համապատասխան բաժնի աշխատակիցների թիվը ներկայիս 900 աշխատակցից հասնելով 4.000-ի1: Նման գործընթացներ կան նաև Եվրամիությունում. 2013թ. հունվարի 11-ին Հաագայում աշխատանքն է սկսել կիբեռհանցավորության դեմ պայքարի Եվրոպական կենտրոնը, որի նպատակն է այդ գործում միասնականացնել ԵՄ երկրների ջանքերը: Վերջինս Եվրոպոլի կառուցվածքային ստորաբաժանումն է: Եվրամիության տվյալներով' ամեն օր ցանցում կատարվող հանցագործությունների զոհ է դառնում շուրջ մեկ միլիոն մարդ, որի համախառն վնասը տարեկան 300 մլրդ եվրոյի է հասնում: Նշենք նաև, որ կիբեռհանցագործությունների առյուծի բաժինն անպատիժ է մնում: Ինչպես նշել է ԵՄ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը. «Կիբեռհանցագործները ներթափանցում են մեր համակարգիչները, կոտրում են բանկային հաշիվները և մանիպուլացնում ֆինանսական գործառնություններով... Խարդախների համար բռնվելու ռիսկը փոքր է, իսկ եկամուտը մեծ»1 2:

Այս ոլորտում իրավիճակը մտահոգիչ է նաև Հայաստանում: Ինչպես նշում է «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Ս.Մարտիրոսյանը. «Ադրբեջանական և թուրքական հաքերներն ամսական կոտրում են մի քանի տասնյակ, հաճախ նույնիսկ մի քանի հարյուր հայկական կայք:

1 http://www.tert.am/am/news/2013/01/28/cyber-security/

2 http://csef.ru/index.php/ru/aktualno/4342-v-es-otkrylsya-tsentr-po-borbe-s-kiberprestupnostyu

87

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Հիմնականում այդ կայքերի վրա հարձակումները չեն ունենում լուրջ հետևանքներ, քանի որ դրանք հասարակական կամ պետական ազդեցիկ տեղեկատվության կրող չեն հանդիսանում: Սակայն վերջին տարվա ընթացքում հարձակումների ենթարկվեցին մի շարք կայքեր, որոնք պատկանում են անհատական տվյալներ կրող կազմակերպությունների: Հարձակման էր ենթարկվել, օրինակ, հեռախոսային և ինտերնետ կապ տրամադրող օպերատորի կայքը» [16, էջ 58-59]:

Գաղտնիք չէ, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները բնորոշվում են անդրսահմանայնությամբ, աննախադեպ արագությամբ, ինչպես նաև երկակի օգտագործման (ինչպես ի բարօրություն, այնպես էլ ի չարս) հնարավորությամբ: Վերոնշյալ հանգամանքները, մի կողմից, նպաստում են պետությունների և հասարակությունների զարգացմանը, մյուս կողմից մեծացնում են վերջիններիս խոցելիության մակարդակը: Միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ ձևավորվող գլոբալ տեղեկատվական-հաղորդակցային միջավայրը թելադրում է ազգային անվտանգության ապահովման նկատմամբ ավանդական մոտեցումների վերանայման անհրաժեշտություն: Չնայած դրան, պետք է համաձայնել ամերիկյան աշխար-հաքաղաքական մտքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի Զ.Բժեզինսկու տեսակետի հետ, ըստ որի. «Այսօր բացարձակ ազգային անվտանգության հասկացությունը ոչ ավելին է, քան առասպել: Գլոբալացման դարաշրջանում լիակատար անվտանգությունը և տոտալ պաշտպանությունն անիրականանալի են» [17, с. 30]:

Հատկանշական է, որ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրն առկա է եղել նաև նախկինում դեռևս ԽՍՀՄ տարիներին, սակայն առավել արդիական է դարձել հետխորհրդային շրջանում պայմանավորված Արևմուտքից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, կամ ինչպես նրանց հաճախ անվանում են հետխորհրդային տարածքի երկրների առավել ակնհայտ դարձող տեղեկատվա-

88

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

կան-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում հետ մնալու և պատասխանատու մարմինների կողմից, այսպես կոչված արդյունաբերական հասարակության ժամանակաշրջանին բնորոշ գործիքա-կազմի կիրառման փաստով: Այս համատեքստում հետաքրքիր է հնչում լայն շրջանառության մեջ մտած «հետխորհրդային տարածք» հասկացության վերաբերյալ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանի առաջ քաշած հիմնավոր ենթադրությունը. «Չի կարելի լրիվ բացառել այն վարկածը, որ «հետխորհրդային տարածք» եզրի «գործադրումն» ու «տարածումը» մեդիա-դաշտում յուրօրինակ, այսպես կոչված մեմ է, որը սոցիալական հոգեբանության մեջ մեկնաբանվում է որպես իմաստային ուղղորդիչ դրույթ, որը մի գիտակցությունից փոխանցվում է մյուսին և ձևավորում է որոշակի, սույն պարագայում բացասական ընկալում» [18, էջ 7]: Անշուշտ, նման եզրերի (մեմերի) լրատվական դաշտ սպրդելը և դրանց բացասական իմաստ հաղորդելն այլևս նորություն չեն, ինչը նույնպես պետք է դիտարկել հասարակական գիտակցության մեջ որոշակի կարծրատիպերի ներդրման և համապատասխան քարոզչական արդյունքի ապահովման համատեքստում: Այսպես, այսօր արդեն ցանկացած երևույթին բացասական իմաստային ծանրաբեռնվածություն հաղորդելու համար բավական է նրան ավելացնել «սովետական/խորհրդային» բառը, ինչը միանգամից կասոցիացվի հետադիմության, հնության, անփութության, անկազմակերպվածության և տարաբնույթ այլ բացասական երևույթների հետ անտեսելով այդ ժամանակներում գոյություն ունեցող դրական երևույթները:

Սոցիալակաե ապակազմակերպմաե վտանգը

Փաստ է, որ գլոբալ տեղեկատվական հասարակության կայացումը նպաստում է պետական սահմաններից բավական հեռու առանձին երկրների ազգային շահերի տարածմանը, ինչը միջազգային քաղա-

89

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

քականության այլ սուբյեկտների համար շղթայաբար առաջ է բերում բազմաբնույթ մարտահրավերներ և սպառնալիքներ: Այսօր, ԶԼՄ-ի կողմից ահաբեկչական գործողությունների, պատերազմների, բնական, տեխնածին, հումանիտար և բազմաբնույթ այլ աղետների վերաբերյալ տեղեկատվության լայնածավալ լուսաբանումը, միաժամանակ հեռուստատեսությամբ, համացանցով և այլ միջոցներով հրամցվող ուղղորդված և հաճախ քարոզչական բնույթ ունեցող տեղեկատվությունը հասարակության մեջ հաճախ մեծացնում է սոցիալական անորոշության, անպաշտպանվածության զգացումը, նպաստում քայքայման, վախի և խուճապի մթնոլորտի ուժգնացմանը, մանիպուլաց-նում մարդկանց գիտակցությունը, պարտադրում որոշակի մտքեր, գաղափարներ, իդեալներ, աշխարհայացք, կարծրատիպեր և սոցիալական վարք: Արդեն կայացած փաստ է, որ տեղեկատվական դաշտում հետզհետե մեծանում է համացանցի տեսակարար կշիռը իր հետ ծնելով նոր ախտ համացանցային կախվածության տեսքով: Այսպես, գիտնականների հետազոտությունների համաձայն համացան-ցը ոչ թե պարզապես կախվածություն, այլ նաև «խումհար» է առաջացնում: Համացանցից կախում ունեցող մարդկանց «օֆլայն» կյանքն ամբողջովին համադրելի է «էքստազի» հետխումհարային սինդրոմին: Չնայած համացանցի ներգործության մեխանիզմը հստակ չի բացա-հայտվում, սակայն հայտնի է դարձել, որ ցանցում երկար ժամանակ անցկացնելը հոգեբանական խնդիրներ է առաջացնում1: Եթե այս համատեքստում դիտարկենք այն, որ տարեցտարի թռիչքաձև մեծանում է համացանցի և դրա շրջանակներում սոցցանցերի օգտատերերի քանակը, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում: Այսպես, Հայաստանում «Facebook» սոցիալական կայքից օգտվողների թիվը գերազանցում է կես միլիոն ցուցանիշը, իսկ «Odnoklassniki.ru», «Mail.ru» և «Мой Мир» ցանցերի միասնական լսարանը հաս-

1 http://russian.rt.com/article/4627

90

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

նում է 1,5 միլիոնի1: Այստեղ չենք կարող շրջանցել նաև այն փաստը, որ կյանքի և հարաբերությունների նման արագ վիրտուալացումը, օգտատերերի այդ միլիոնավոր բանակի կողմից կեղծ իրականության կերտումը նույնպես հանգեցնում են բացասական հետևանքների, մասնավորապես դեպրեսիաների և հոգեկան խանգարումների տեսքով. <'<Facebcюk-դեպրեսիա» տերմինն արդեն գրեթե պաշտոնական է դարձել օտարերկրյա հոգեբույժների համար: 2011թ. ԱՄՆ-ում հրապարակվել են մի շարք գիտահանրամատչելի հոդվածներ, որոնցում նշվում է, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ կարող են ընկնել երկարատև դեպրեսիայի մեջ համեմատելով իրենց կյանքն այլոց կյանքի հետ: Սոցկայքի օգտատերերը կարող են նաև ժամեր անցկացնել համակարգչի առաջ փորձելով ապացուցել իրենց ընթերցողներին (իսկ ամենակարևորը իրենք իրենց), որ իրենց կյանքը պակաս հագեցած չէ1 2: Ապացուցված փաստ է նաև, որ սոցցանցերի օգտագործումը կարող է ազդել մարդու հոգեկան վիճակի վրա առաջացնելով անհանգստության և ոչ ադեկվատ պահվածք3:

Ինչպես նշում է ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ Ա.Քինակցյանը. «Ժամանակակից տեղեկատվական (հետինդուստ-րիալ) հասարակության պայմաններում հոգևոր և մշակութային կյանքի համար ավելի վտանգավոր սպառնալիքի է վերածվել քայքայիչ, կազմալուծող տեղեկատվական ներգործությունը: Այսպիսով, թեև նախկինում հոգևոր և մշակութային անվտանգություններն օրգանապես փոխկապակցված են եղել, սակայն դրանք հանդես են եկել զուտ որպես թշնամական ոտնձգությունների թիրախ: Այնինչ, գլոբալացման արդի պայմաններում հոգևոր և մշակութային արժեքները կարող են տուժել ոչ միայն նպատակային գործողություններից,

1 Մարտիրոպաե Ս, Համացանցի ներթափանցումը Հարավային Կովկաս, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12347#4_b

2 http://www.tert.am/am/news/2012/12/03/facebook-depressia/

3 http://www.vesti.ru/doc.html?id=846107

91

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

այլև տարաբնույթ հախուռն, հակադաստիարակչական, հաճախ մարդկային ստոր բնազդներն անթաքույց գովերգող, հասարակությանը հիմնական այժմեական հիմնախնդիրներից շեղող, սոցիալական հակասությունները խորացնող տեղեկատվական հոսքերից: Այդ պատճառով ներկայումս հոգևոր-մշակութային անվտանգությունն առավել հաճախ դիտարկվում է անհատի, հասարակության և պետության ընդհանուր տեղեկատվական անվտանգության համատեքստում» [19, էջ 22]:

Վերոնշյալի համատեքստում բավական բնութագրական է նաև Կ.Նալչաջյանի դիտարկումը. «Վերջին ժամանակներս տարբեր տեսակի ցնցումների, փոփոխությունների, ճգնաժամերի հետևանքով արժեքային կողմնորոշումների ուժեղ անկում է տեղի ունեցել։ Բարձր արժեքները հայրենասիրությունը, կրթության նկատմամբ վերաբերմունքը, հետ գնացին, ավելին շատացան, հոգեբանների լեզվով ասած, շուկայական տիպի մարդիկ»1:

Որոշ եզրակացություններ

Վերլուծելով աշխարհում գլոբալ ցանցային հասարակության ձևավորման գործընթացները և դրանցից ի հայտ եկող մարտահրավերները պետք է փաստել, որ դրանց պատասխանելու արդյունավետ ճանապարհը համալիր վերափոխումն է, մեր կառավարման համակարգի, այդ թվում անվտանգության մարմինների, ակադեմիական գիտության համապատասխանեցումն արդի պահանջներին: Անշուշտ, պետք է արձանագրել նաև, որ անկախության վերականգնումից ի վեր Հայաստանում այդ ուղղությամբ բավական աշխատանքներ իրականացվել են, և առավել մեծ թափ են հավաքել վերջին տասնամյակում հատուկ ծառայությունների կառուցվածքային և մասնագիտական համապատասխանեցման, համապատասխան կադրերի պատրաստման և վերապատրաստման, մասնագիտացված վերլու-

1 http://7or.am/am/news/view/16406/

92

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ծական կենտրոնների ստեղծման ձևով: Որպես ոլորտում իրականացված վերջին դրական քայլերից մեկը' կարելի է նշել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կառուցվածքում Ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոնի ստեղծումը1, որն, անշուշտ, ողջունելի նախաձեռնություն է: Սակայն փաստ է նաև, որ ոլորտում դեռ կան բազում չլուծված և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներ: Այս համատեքստում տեղին է հնչում «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանի Ցանցային հետազոտությունների ինստիտուտ (ՑՀԻ, Research Net Institute) ստեղծելու առաջարկը, որի նպատակը կլիներ Հայաստանի և Սփյուռքի փորձագիտական-վերլուծաբանա-կան հանրության ներուժի համադրումով Հայաստանի գիտահետազոտական համակարգի արդիականացումը [20, էջ 14]:

Այսպիսով, 21-րդ դարը, իրավամբ, կարելի է բնորոշել որպես հակոտնյա արժեքների, աշխարհընկալումների և կենսաձևերի ակտիվացած դիմակայության ժամանակաշրջան: Ինչպես դիպուկ բնորոշել է անցյալ դարի հայ իմաստասիրական մտքի խոշոր ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը. «Արժեքների պայքարը տարբեր հոգեբանական տիպերի ճշմարտութեանց պայքար է...» [21, էջ 74]: Ուստի, ակնհայտ է դառնում, որ քաղաքակրթությունների բախումների, արժեքների դիմակայության, քարոզչական և ցանցային պատերազմների այս փոթորկոտ ժամանակներում արդյունավետ պայքարի եղանակը մշտական վերազինումն է, արդիականացումը, ժամանակին համընթաց ճշգրիտ քայլերի իրականացումը, Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական, գիտական և վերլուծական ներուժի համախմբումը և, վերջապես, անվտանգության ապահովման հետարդյունաբերա-կան գործիքակազմին տիրապետող մասնագետների պատրաստումը:

Հոկտեմբեր, 2013թ.

1 ԱԱԽ պաշտոնական կայք, տե ս http://nsc.am/index.php?id=580

93

Վ Աթոյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Зубок Ю.А, Чупров В.И, Социальная регуляция в условиях неопределенности. Теоретические и прикладные проблемы в исследовании молодежи, М., 2008.

2. Михайлов В.А, Михайлов С.В, Особенности развития информационно-коммуникационной среды современного общества // Актуальные проблемы теории коммуникации: сб. науч. тр. СПб.: СПбГПУ, 2004.

3. Всемирная энциклопедия. Философия. Главн. науч. ред. и сост. А.А. Грица-нов, М., 2001.

4. McLuhan, Marshall, Understanding Media. (Gingko Press), 2003.

5. McLuhan, Marshall/Letters of Marshall McLuhan. (Oxford University Press), 1987.

6. McLuhan, Marshall, The Gutenberg Galaxy: The Making of Typographic Man. Toronto: University of Toronto Press, 1962.

7. Кастельс М, Киселева Э, Россия и сетевое общество // Россия в конце XX века: Тез. докл. междунар. конф., М., 1998.

8. Кастельс М, Становление общества сетевых структур // Новая постиндустриальная волна на Западе. Антология. Под редакцией В.Л. Иноземцева, М., Academia, 1999.

9. Кастельс М, Информационная эпоха: экономика, общество, культура. Пер. с англ. под науч. ред. О.И. Шкаратана, М., ГУ ВШЭ, 2000.

10. Громов ИА, Мацкевич ИА, Семёнов В.А, Западная социология, СПб., ООО «Издательство ДНК», 2003.

11. Bourdieu P, An Invitation to Reflexive Sociology with Lo'ic Wacquant, University of Chicago Press and Polity, 1992.

12. Киссинджер Г., Нужна ли Америке внешняя политика? Пер. с англ. под ред. В.Л. Иноземцева, М., Ладомир, 2002.

13. Ռազմական սոցիոլոգիա. Ուսումնական նյութերի ժողովածու /պրոֆ. Լ.Հ. Հարությունյանի խմբագրությամբ, Եր., 2005:

14. Основы национальной безопасности: учеб. пособие для студ. высш. проф. учеб. заведений / [Л.А. Михайлов], М., Издательство центр «Академия», 2008.

15. Кулагин ВМ, Современная международная безопасность: учебное пособие, М., КНОРУС, 2012.

16. Մարւռիրոսյան Ս, Տվյալների պաշտպանության խնդիրները Հայաստանում, «Գլոբուս», թիվ 3 (36), 2013:

17. Бжезинский Зб, Выбор. Глобальное господство или глобальное лидерство. Пер. с англ., М., Междунар. отношения, 2010.

18. Հարությունյան Գ, ԵԱՄ. տեղեկատվական անվտանգության հիմնախնդիր-ները և ինտեգրման հնարավոր սցենարները, «21-րդ ԴԱՐ», թիվ 1, 2013:

19. Քինակցյան Ա, Հոգևոր-մշակութային անվտանգությունը որպես տեղեկատվական անվտանգության բաղադրիչ, «Բանբեր» ԵՊՀ, գիտական հանդես, 3/134, 2011:

94

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վ. Աթոյան

20. Հարությունյան Գ, Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալաց-վող աշխարհում, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.:

21. Ասատրյան Հ, Հատընտիր, Ե., Ամարաս, 2004:

ВОПРОСЫ И ВЫЗОВЫ ФОРМИРОВАНИЯ ГЛОБАЛЬНОЙ ИНФОРМАЦИОННОЙ СРЕДЫ

Вардан Атоян

Резюме

В статье рассматриваются вопросы формирования глобальной информационной среды и новые вызовы, возникающие в результате «информационной революции». В частности, анализируются новые формы социальной организации в условиях беспрецедентного прогресса информационных и компьютерных технологий, а также влияния сетевого общества и феномена виртуализации социального пространства на жизнедеятельность личности, общества и государства.

В статье также представлены средства и формы ведения современных сетевых и информационных войн, в том числе некоторые средства психологического и информационного влияния. В заключении делаются некоторые выводы и представляются определенные предложения по эффективному противодействию вышесказанным угрозам безопасности.

95

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.