Научная статья на тему 'Տեղեկատվական հոսքերի ազդեցությունը երիտասարդության վրա'

Տեղեկատվական հոսքերի ազդեցությունը երիտասարդության վրա Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
698
91
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Արինա Իկիյիկյաե, Արմեն Քինակցան

Հոդվածում փորձ է արվել բացահայտել ներկայացնել երիտասարդությանվրա ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցության օրինաչափու-թյունները, պարզել երիտասարդության հետ դաստիարակչական աշխատանքիարդյունավետության վրա ազդող գործոնները, նախանշել այս բնագավառումառկա հիմնախնդիրների լուծման հիմնական ուղիները՝ Հայաստանի Հանրա-պետության տեղեկատվական անվտանգության ապահովման համատեքստում։Հոդվածում փորձ է արվել բացահայտել ներկայացնել երիտասարդության վրա ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցության օրինաչափությունները, պարզել երիտասարդության հետ դաստիարակչական աշխատանքի արդյունավետության վրա ազդող գործոնները, նախանշել այս բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման հիմնական ուղիները՝ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համատեքստում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Статья носит научно-практический характер. Ее содержание относится к злободневной проблематике воспитательной работы с армянской молодежью в контексте ограждения ее от деструктивного воздействия современных информационных потоков, в огромном массиве которых нередко появляются умышленно насажденные элементы (символы, формулировки), способные вызвать процессы самоустранения и самоограничения, а также искаженное представление о патриотизме, моральных устоях общества и других фундаментальных понятиях. Указанная проблематика напрямую касается задач сферы обеспечения информационной безопасности Республики Армения. Рассматривая современные вопросы воспитания армянской молодежи в духе патриотизма, государственного мышления и высокого правосознания, авторы обращают внимание на то обстоятельство, что в своей совокупности современные информационные массивы, поглощаемые молодежью, в силу их не всегда положительного влияния на сознание и подсознание молодых людей не содействуют формированию информационной базы для успешного претворения в жизнь стратегических установок государства. На основе анализа основных тенденций развития информационной сферы Республики Армения выделены определяющие факторы и особенности влияния современных информационных потоков на молодежь, представлены некоторые конкретные предложения по развитию информационной сферы, совершенствованию воспитательной работы с молодежью, решению в ходе этого задач информационной безопасности.

Текст научной работы на тему «Տեղեկատվական հոսքերի ազդեցությունը երիտասարդության վրա»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Արինա Իկիյիկյաե, Արմեն Քինակցան

Հոդվածում փորձ է արվել բացահայտել և ներկայացնել երիտասարդության վրա ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցության օրինաչափությունները, պարզել երիտասարդության հետ դաստիարակչական աշխատանքի արդյունավետության վրա ազդող գործոնները, նախանշել այս բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման հիմնական ուղիները Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման համատեքստում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետությունում երաշխավորվում է տեղեկատվության միջոցների ազատությունը: Տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմաններից' դիտվում է որպես խոսքի ազատության անբաժանելի մաս: Իսկ պետությունը պարտավոր է երաշխավորել տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջար-կող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը [1]: Նշված ազատությունների լիարժեք իրագործումից է կախված տեղեկատվության միջոցների, այսպես կոչված, անվնաս արտադրանքի, այսինքն' այնպիսի տեղեկատվության արտադրման և իրացման հնարավորությունը, որը չի պարունակում սպառողների հոգեվիճակի և վարքագծի վրա բացասաբար ազդելու ունակ արհեստականորեն ներդրված տարրեր:

«Ներկա ժամանակներին բնորոշ է արտադրվող և սպառվող տեղեկույթի ծավալների կտրուկ աճը: Վերջին երեսուն տարում արտադրվել է ավելի շատ տեղեկույթ, քան մինչ այդ' հինգ հազար տարվա ընթացքում: Հաշվարկված է, որ «The New-York Times» թերթի մեկ օրինակն ավելի շատ տեղեկույթ է պարունակում, քան հասանելի էր 17-րդ դարում Անգլիայի բնակչին իր ողջ կյանքի ընթացքում»,- գրում է ուկրաինացի հայտնի գիտնական, տեղեկատվահո-գեբանական հակամարտության հիմնահարցերի մասնագետ Գ.Գ. Պոչեպցովը: 80

80

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա.Իկիլիկյան, ԱՔինակցյան

Շատ գիտնականներ որպես հենց այդ փոփոխությունների արդյունք նշում են նոր տեղեկատվական տեսակի հասարակության ձևավորումը, ոմանք էլ, ինչպես ամերիկացի Է.Թոֆլերը քաղաքակրթության երրորդ ալիքի առաջացումը (առաջին երկուսը եղել են գյուղատնտեսականը և արդյունաբերականը) [2, c. 12-13; 3, 4]:

Ինչպես իրավացիորեն նկատում է ռուս գիտնական Ս.Ա. Ֆիլինը, «Տեղե-կույթը քաղաքականության, տնտեսության, գիտության և տեխնիկայի մեջ ակտիվորեն կիրառվող ժամանակակից հզոր երկկողմանի զենք է (տեղեկատվու-թյուն-ապատեղեկատվություն)»: Տեղեկատվական տեխնոլոգիաները նախադրյալներ ստեղծեցին «համընդհանուր տեղեկատվական սպառնալիք», «տեղեկատվական զենք», «տեղեկատվական պատերազմ» հասկացությունների առաջացման համար» [5, с. 4-5]:

Ժամանակակից աշխարհը տիրապետում է տեղեկատվության լայնա-մասշտաբ միջոցների ռադիո, հեռուստատեսություն, մամուլ, որոնման ու տեղեկատվության ստացման հսկայական հնարավորություններ ընձեռող, ոչ վաղ անցյալի հայտնագործությունը' ինտերնետ: Սակայն ժամանակակից մարդու կողմից իրականությունից ստացվող տեղեկույթը նկատելիորեն ավելի է լրացվում, իսկ երբեմն էլ ուղղակի փոխարինվում է այն տեղեկույթով, որը նրան առաջարկում են տեղեկատվության նշված միջոցները:

Եվ եթե նկատի ունենանք, որ զանգվածային լրատվության միջոցների արտադրանքից ամենաշատն օգտվում է հասարակության առավել ակտիվ մասը

ռ

երիտասարդությունը, ապա բնական հարց պետք է առաջանա. ի նչ ազդեցություն է ունենում երիտասարդ մարդկանց վրա իրենց սպառած տեղեկույթի

ռ

զանգվածը, արդյո ք այն նպաստում է նրանց ընդհանուր զարգացմանը, կայուն, բարենպաստ հոգեվիճակի առաջացմանը, դրական որակների ձևավորմանը,

ռ

գիտելիքների խորացմանը, թե ոչ: Սակայն մյուս հիմնական սպառողների շարքում երիտասարդությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև այլ պատճառով. իր սոցիալ-հոգեբանական բնութագրից ելնելով հենց նա է առավել խոցելին զանազան տեղեկատվական հոսքերի ազդեցության տեսանկյունից և, որպես կանոն, հանդես է գալիս այն հիմնական թիրախի դերում, որին ուղղված է տեղեկատվահոգեբանական ներգործության ամբողջ հզորությունը1: Երիտասարդությունը բոլոր ժամանակներում դիտարկվել է որպես հասարակության հիմնական ակտիվ շարժիչ ուժ, որը ոչ միայն ընդունակ է 81

1 «Երիտասարդություն» տերմինով ընդունված է բնորոշել այն սոցիալ-ժողովրդագրական խումբը, որն առանձնացվում է տարիքային, սոցիալական վիճակի առանձնահատկությունների և տարբեր գործոններով պայմանավորված սոցիալ-հոգեբանական հատկությունների համակցության հիման վրա, որոնք, իրենց հերթին, պայմանավորված են հասարակական կարգով, մշակույթով, սոցիալացման ու տվյալ հասարակությունում դաստիարակության օրինաչափություններով: Երիտասարդության ժամանակակից տարիքային սահմաններն են 14-16-ից մինչև 25-30 տարեկանը [6, с. 827]:

81

ԱԻկիլիկյան, ԱՔինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

մարդկային ռեսուրսներով ապահովել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, այլև հանդես գալ ազգի մտավոր, ժողովրդագրական և մշակութային ներուժի ձևավորման գլխավոր աղբյուրի դերում:

Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականության գերակա ուղղություններից է: Սակայն, ինչպես մեր համեմատաբար երիտասարդ պետության հասարակական և պետական կյանքի շատ բնագավառներում, այստեղ ևս պրոբլեմատիկ հարցերն ավելի շատ են, քան դրանց լուծման առկա հնարավորությունները: Այդ մասին ուղղակի կամ անուղղակի վկայում են այնպիսի փաստեր, ինչպիսին են երիտասարդության զբաղվածության հարցերի չկարգավորված լինելը, երիտասարդական քաղաքականության նյութաֆինանսական ապահովման անբավարարությունը, հասարակության ժողովրդագրական վիճակի զարգացման բացասական միտումները և այլն:

Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են երիտասարդության շրջանում սոցիալական աշխատանքի այս կամ այն ուղղության նկատմամբ անբավարար վերաբերմունքի մասին, սակայն մենք կանգ կառնենք առավել արդիական ոլորտներից մեկի դաստիարակչական աշխատանքի վրա ու կփորձենք վերհանել և ուսումնասիրել, մասնավորապես, հայ երիտասարդության բարոյահոգեբանական վիճակի ձևավորման վրա ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցության հիմնական գործոնները, բնույթը և հետևանքները: Եվ, նկատի առնելով սույն հիմնախնդրի նշանակությունն ու հրատապությունը, այն կքննարկենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից մեկի տեղեկատվական անվտանգության համատեքստում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդհանուր գծերով նկարագրված են ազգային անվտանգության ներքին հիմնական սպառնալիքները: Ու չնայած նրան, որ այդ փաստաթղթում երիտասարդությունը չի դիտարկվում որպես դրանց առանձին օբյեկտ, այնուամենայնիվ, սոցիալական տեսանկյունից որոշ սպառնալիքներ ուղղակիորեն առնչվում են նրան: Որպես այդպիսին, մեր կարծիքով, կարելի է առանձնացնել հետևյալները.

• հասարակության բևեռացումը, մասնավորապես սոցիալական արդարության պետական արդյունավետ երաշխիքների ոչ բավարար լինելը, աղքատության մակարդակը, սոցիալական ծառայությունների մատչելիության մակարդակը,

• յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը և ազգային ինքնության աղավաղումը, 82

82

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԱԻկիւիկյան, ԱՔինակցյան

• ցածր ծնելիությունը, հիվանդացության և մահացության դեռևս ոչ ցածր և կյանքի միջին տևողության ու որակի ոչ բավարար ցուցանիշները, չկառավարվող և անօրինական արտագաղթը, հատկապես կրթական, գիտական և մշակութային ներուժի արտահոսքը [7, էջ 66-68]:

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինում որպես ռազմական անվտանգության ներքին սպառնալիք նշված է բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության անբավարարությունը, պետության նկատմամբ պատշաճ հարգանքի բացակայությունը, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի և ազգային ինքնության խեղաթյուրումը [8, էջ 66-67]: Հարկ է նշել, որ տեղեկատվական անվտանգության որպես ՀՀ ազգային անվտանգության բաղկացուցիչ տարրերից մեկի, ապահովման հիմնախնդիր-ները, չնայած ժամանակակից պայմաններում դրանց առանձնահատուկ կարևորությանը, մինչ օրս գիտական մակարդակով համարժեք ուշադրության չեն արժանացել: Եվ դա այն պարագայում, որ տարրալուծող, քայքայիչ բնույթի տեղեկույթի արտաքին և ներքին զանգվածների բացասական ազդեցությունը զգացվում է հայ հասարակության կենսագործունեության համարյա բոլոր բնագավառներում: Տեղեկատվական անվտանգության թեմատիկայով հետաքրքրվող հայրենական հեղինակներից շատերը շարունակում են այն դիտար-կել հիմնականում տեղեկատվական ցանցերի անվտանգության ապահովման կամ, այլ կերպ ասած, «կիբեռանվտանգության» կամ «համակարգչային -տեխնիկական անվտանգության» համատեքստում: Այնինչ, տեղեկատվական անվտանգությունն առավել գլոբալ հասկացություն է և ընդգրկում է տեղեկատվական հոսքերի քայքայիչ ազդեցությունից անձի, հասարակության և պետության պաշտպանության բոլոր ասպեկտները' ինչպես պետական-քա-ղաքական, այնպես էլ հոգևոր, մշակութային, հոգեբանական, տեխնիկական: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, տվյալ հիմնախնդ-րով հետաքրքրվող բոլոր հեղինակները միակարծիք են այն հարցում, որ այդ հոսքերի բացասական ազդեցության տեսանկյունից առավել խոցելին հենց աճող սերունդն է, երիտասարդությունը:

Հախուռն տեղեկատվական հոսքերի առկայությունն այսօր իրողություն է, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհի գոյությունը: Դրանց դրական և բացասական հետևանքներն իրենց վրա զգում են բոլոր նրանք, ովքեր համընթաց քայլում են ժամանակի հետ: Ցավոք, այդ հոսքերն առավել բացասական ազդեցություն են ունենում հենց երիտասարդ սերնդի վրա, քանի որ նրա ներկայացուցիչներն են գտնվում որպես անհատականություն կայանալու, սեփական աշխարհայացքի ու արժեքների որոշակի սանդղակի ձևավորման փուլում, ինչպես նաև ընտանիքի ու կրթօջախների կողմից 83

83

ԱԻկիլիկյան, ԱՔինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

դաստիարակման ենթարկվելու ակտիվ գործընթացում: Սակայն ճիշտ չէր լինի դատել ժամանակակից տեղեկատվական հոսքերի ծավալների կտրուկ աճի մասին սոսկ դրանց բացասական ազդեցության տեսանկյունից: Այդ հոսքերը կրում են տեղեկույթ, այսինքն այն, ինչից երկար տարիներ զրկված են եղել թեկուզ խորհրդային իշխանության դարաշրջանում ապրած մեր հայրենակիցների սերունդները: Ով, եթե ոչ նրանց հաջորդած սերունդների ներկայացուցիչները, ովքեր կյանք են մտել հետխորհրդային շրջանում, կարող են ըստ արժանվույն գնահատել ներկա ժամանակների այդօրինակ առավելությունը:

ռ

Բայց, այնուամենայնիվ, ի նչ են իրենց մեջ կրում ժամանակակից բուռն

ռ ռ

տեղեկատվական հոսքերը: Ի նչ որակի տեղեկույթ է հասնում սպառողին: Ի նչ արժեքներ է այն քարոզում և ձևավորում:

«Մաքուր» արտադրանքի մատչելիության ապահովումը վճռորոշ նշանակություն ունի հատկապես երիտասարդության սոցիալացման շրջանում, երբ երիտասարդները սկսում են յուրացնել վարքագծի ձևերը, սոցիալական նորմերը և արժեքները: «Մաքուր» արտադրանք ասելով' պետք է հասկանալ այն տեղեկույթը, որում բացակայում են դիտավորյալ ներդրված կազմալուծող, դրա իրական էությունը, նշանակությունը, երբեմն նույնիսկ ողջ բովանդակությունն աղավաղող խորհրդանիշները (սիմվոլները) կամ ձևակերպումները1:

Հետարդյունաբերական հասարակության զարգացման ներկա փուլը բնութագրվում է տեղեկատվական ոլորտի դերի կտրուկ աճով և աստիճանական անցումով որակապես նոր տիպի հասարակության, որն ընդունված է անվանել տեղեկատվական հասարակություն1 2: Տեղեկատվական ոլորտ ասելով' հասկացվում է տեղեկույթի, տեղեկատվական ենթակառուցվածքի, տեղեկույ-թի հայթայթմամբ, ձևավորմամբ, տարածմամբ և օգտագործմամբ զբաղվող սուբյեկտների, ինչպես նաև այդ ընթացքում ծագող հասարակական հարաբերությունների կարգավորման համակարգի ամբողջությունը: Տեղեկատվական ոլորտը, հանդիսանալով հասարակական կյանքի համակարգաստեղծ գործոն, ակտիվորեն ազդում է ազգային անվտանգության բոլոր բաղադրիչների վիճակի վրա: Այդ իսկ պատճառով պետք է արձանագրել, որ ազգային անվտանգության ապահովման ընդհանուր վիճակն ուղղակիորեն կախված է տեղեկատ-

1 Սոցիալացումն անհատի կողմից տվյալ հասարակության պայմաններում հաջող կենսագործունեության համար անհրաժեշտ վարքագծի օրինակների, հոգեբանական մեխանիզմների, սոցիալական նորմերի և արժեքների յուրացման գործընթացն է: Ավանդաբար սոցիալացումը բաժանվում է վաղ (սկզբնական) շրջանի, որն ընդգրկում է մարդու կյանքի այնպիսի փուլեր, ինչպիսին են մանկությունը և պատանեկությունը, և հասուն (երկրորդային) շրջանի, որն ընդգրկում է հասուն տարիքը և ծերությունը: Այդ մասին առավել մանրամասն տե ս [9, с. 40-42]:

2 Մեր համոզմամբ, զարգացող երկրների դեպքում, ի տարբերություն զարգացած երկրների, խոսքը պետք է գնա դեպի տեղեկատվական հասարակության մեխանիկական անցման, այլ ոչ թե դրա ձևավորման օրինաչափ գործընթացի մասին: Տե ս [10]:

84

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա.Իկիլիկյան, ԱՔինակցյան

վական անվտանգության ապահովման արդյունավետությունից1:

Փաստենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության բովանդակության վերլուծությունը բավարար պատկերացում չի տալիս տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության հիմնադրույթների մասին: Ռազմավարության' ներքին անվտանգության ապահովման հիմնական առաջնահերթություններին առնչվող հարցերին նվիրված բաժնում տեղեկատվական անվտանգության հետ ընդհանուր հայեցակարգային առնչություն ունեցող հարցերի վերաբերյալ սոսկ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է.

• ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և Հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումը ապատեղեկատվությանն ու քարոզչությանը,

• համացանցում հայալեզու և Հայաստանին, հայագիտության բոլոր ճյուղերին ու հայությանն առնչվող բովանդակության անհրաժեշտ ծավալի և որակի, ինչպես նաև դրանց համաչափության ապահովումը [7, էջ 72-74]:

Հաշվի առնելով երկրի զարգացման արդի փուլում պետական քաղաքականության գերակայությունները' գտնում ենք, որ մոտ ապագայում անպայման պետք է մշակվի և ընդունվի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգ (դոկտրին), որում կարտացոլվեն այն ելակետային դրույթները, որոնց վրա կխարսխվի պետության քաղաքականությունը տեղեկատվական ոլորտում (բառի ամենալայն իմաստով):

Տեղեկատվական անվտանգությունը դիտարկվում է որպես փոխկապակցված տարրերի համակարգ, որոնց շարքում իր նշանակությամբ և, միևնույն ժամանակ, խոցելիությամբ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տեղե-կատվական-հոգեբանական անվտանգությունը1 2:

Ներկայումս երիտասարդությունն ակամա վերածվել է տեղեկատվահո-գեբանական ազդեցության գլխավոր թիրախի: Հայ հասարակության առաջ ծառացած սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային ժամանակակից հիմնախնդիրների քննարկման և լուծման ընթացքում ապակառուցողական բաղադրիչի անչափ մեծ ծավալը բացասաբար է ազդում երիտասարդության բարոյահոգեբանական վիճակի վրա, ծնում է անտարբերության

1 Տեղեկատվական անվտանգություն ասելով' ընդունված է հասկանալ տեղեկատվական ոլորտում անձի, հասարակության և պետության փոխլրացնող շահերի ամբողջությամբ պայմանավորված ազգային շահերի պաշտպանվածության վիճակը: Տե ս [11, էջ 65; 12, с. 29; 13, с. 7]:

2 Որպես տեղեկատվական անվտանգության այլ հիմնատարրեր կարելի է առանձնացնել հոգևոր-մշակու-թային անվտանգությունը, գաղտնի տեղեկատվության անվտանգությունը, կիբեռանվտանգությունը (համա-կարգչային-տեխնիկական անվտանգությունը):

85

ԱԻկիլիկյան, ԱՔինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

զգացում, ստիպում մտածել իր զարգացման համար անհրաժեշտ պայմանների (ինչպիսին են, մասնավորապես, արժանապատիվ ու լավ վարձատրվող աշխատանք ապահովող որակյալ կրթությունը, ակտիվ, հագեցած հանգիստը, սպորտով զբաղվելու հնարավորությունը, ժամանցի կազմակերպումը) անիրագործելիության մասին:

Երիտասարդության այսպիսի ամորֆ վիճակը նրան օրինաչափորեն վերածում է, այսպես կոչված, նպատակային լսարանի:

Իմացաբանական (գնոսեոլոգիական) տեսանկյունից' տեղեկատվական անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը կեղծիքն է, ավելի կոնկրետ' կեղծիք պարունակող տեղեկույթը (ինֆորմացիան): Իսկ տեղեկատվական անվտանգությունը, պատկերավոր ասած, պատնեշ է կեղծ տեղեկույթի, ընդ որում' ցանկացած ձևով հաղորդվող կեղծ տեղեկույթի (բանավոր, գրավոր, գրաֆիկական, էլեկտրոնային, գեղարվեստական և այլն) դեմ:

Կարևոր է հաշվի առնել նաև, որ խոսքը վերաբերում է առհասարակ կեղծիք երևույթին: Կարող է թյուր կարծիք ձևավորվել, թե սեփական տեղեկատվական անվտանգությունն ապահովելու նպատակով թույլ տրված կեղծիքն ինչ-որ տեղ թույլատրելի է: Սակայն իրականում նման մոտեցումը կարող է առաջացնել բումերանգի էֆեկտ: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկույթի փոխանցման լայն հնարավորությունների պայմաններում գրեթե անհնար է կեղծիքի միջոցով անվերջ թաքցնել այս կամ այն իրադարձության, փաստի բուն էությունը, նշանակությունը կամ դրանց առանձին տարրերի (բաղադրիչների) վերաբերյալ տեղեկույթը: Եթե սեփական տեղեկատվական դիրքերն ամրապնդելու նպատակով թույլ է տրվում կեղծիք, ապա առաջ է գալիս վտանգ, որ դա ժամանակի ընթացքում կբացահայտվի, ինչը, որպես կանոն, հղի է առավել վնասակար հետևանքներով: Հետևաբար, չեզոքացնել մի վտանգը ծնելով մի այլ, հնարավոր է ավելի մեծ վտանգ, տրամաբանորեն անիմաստ է:

Նկատենք, որ այս առումով մենք' հայերս, շատ ավելի նախընտրելի վիճակում ենք գտնվում, քան մեր որոշ, անբարյացակամորեն տրամադրված հարևանները: Ի տարբերություն նրանց' մենք կարիք չունենք ջանքեր գործա-դրելու պատմական ճշմարտությունը վերափոխված վիճակում համաշխարհային հանրությանը ներկայացնելու, երկրի ներսում, մասնավորապես երիտասարդության շրջանում քարոզչական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նկատառումներով' պատմական փաստերը կամայականորեն մեկնաբանելու կամ կողմնակալ սրբագրումների ենթարկելու: Այսինքն' եթե նրանց գործը (ըստ իրենց) տեղեկատվական բազա «ստեղծելն» ու «մատուցելն» է, ապա մեր գործն ընդամենը եղած պատմական ճշմարտությունը պատշաճ ձևով ներկայացնելն է: Ահա այստեղ է, որ մեր 86

86

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԱԻկիւիկյան, ԱՔինակցյան

հասարակությունն ու պետությունը, նաև սփյուռքը մեծ անելիքներ ունեն:

Այս համատեքստում գտնում ենք, որ ներկայումս օրախնդիր հարց է դարձել սեփական տեղեկատվական ռեսուրսները համապատասխան «գույքագրման» ենթարկելը, ինչպես նաև քարոզչական-դաստիարակչական աշխատանքների որակն ու արդյունքները լրջորեն վերլուծելը: Տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացում կիրառվող հնարավորությունները պետք է համարժեք լինեն գոյություն ունեցող (հաճախ թաքնված) սպառնալիքներին: Այդ իմաստով' երիտասարդության շրջանում իրականացվող քարոզչական-դաստիարակչական աշխատանքը ինքնանպատակ լինել չի կարող: Ցանկալի է, որ տարբեր լրատվամիջոցներով, հատկապես էլեկտրոնային, հաղորդվող տեղեկույթը ոչ թե պատրաստի կլիշեներ պարունակի, այլ ստիպի այդ տեղեկույթը սպառող երիտասարդին ինքնուրույն մտածել աջակցելով նրա մեջ հայրենասիրական զգացմունքների, պետական մտածելակերպի և բարձր իրավագիտակցության ձևավորմանը:

Հոգեբանական գործողությունների և PR-ի համաշխարհային պրակտիկայի օրենքներից է այն, որ մարդու նկատմամբ առավել մեծ ազդեցություն կարելի է գործել օգտագործելով նրա խմբային, մասնավորապես տարիքային, այլ ոչ թե անհատական հատկանիշները: Զանգվածային լրատվամիջոցների աճող դերին զուգահեռ նույնիսկ ծնունդ է առել նոր մասնագիտացում, որը ստացել է spindok-tor (ուշադրություն շեղող, խուսանավում ապահովող) անվանումը, որի խնդիրն է փոխել երևույթի, գործընթացի մասին տեղեկույթի ընկալումը, սպառողի մոտ ձևավորել դրանց վերաբերյալ ցանկալի պատկերացում [2, c. 150, 182-185]:

Հաճախ լրագրողը և spindoktor-ը մրցում են միմյանց հետ, իսկ վատա-գույն դեպքում, ելնելով այսրոպեական նպատակահարմարությունից, լրագրողը փոխարինվում է spindoktor-ով, կամ նրանք հանդես են գալիս մեկ մարդու դեմքով, ինչը բացասաբար է ազդում տեղեկույթի որակի վրա, այսինքն' այն մատուցվում է լսարանին ոչ իր նախնական, այլ արհեստականորեն փոխակերպված տեսքով: Ընդ որում' սպառողը, որպես կանոն, չի էլ կասկածում, որ տեղի է ունեցել նման մեքենայություն: Դրանով ոչ միայն վտանգի տակ է դրվում տեղեկություններ ստանալու քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այլև ձևախեղվում է ճշմարտացի, վստահության արժանի տեղեկույթի հաղորդման ողջ գործընթացը, խեղաթյուրված պատկերացում է կազմվում դրա իմաստի ու էության մասին:

Նման հնարքները, որպես կանոն, կիրառվում են հասարակության առավել ակտիվ մասի նկատմամբ, ինչպիսին է, օրինակ, ուսանողությունը, որն առանձնապես ընկալունակ չէ տարբեր սոցիալական պայմանականությունների հանդեպ և, միևնույն ժամանակ, սոցիալական առումով մոտ է հասարակության մյուս շերտերին, նրանց հետ գտնվում է մշտական ակտիվ շփման մեջ: 87

87

ԱԻկիլիկյան, ԱՔինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Դաստիարակչական տեսակետից' վիրտուալ աշխարհի կողմից օբյեկտիվ իրականության աղավաղումը բացարձակապես անթույլատրելի է: Ելնելով հասարակական և պետական շահերից' պետք է լինի ճիշտ հակառակը: Վիրտուալ աշխարհը պետք է օգնի օբյեկտիվ իրականության մեջ դրական, առաջավոր երևույթների զարգացմանը և բարեփոխմանը, բացասականի նվազեցմանը: Հակառակ դեպքում, երբ այն օգտագործվում է որպես տեղեկատվա-հոգեբանական ազդեցության գործիք, հասարակությունը (կամ նվազագույնը նրա մի մասը) կարող է ոչ միայն վերածվել դրա պատանդի, այլև անկարող լինել քայլեր ձեռնարկելու այդպիսի ազդեցության հետևանքները գոնե հետագայում չեզոքացնելու ուղղությամբ:

Տեղեկատվահոգեբանական (փսիխոտրոնային) զենքի կիրառման սկզբունքի հիմքը, ինչպես զուտ տեղեկատվական (բառի կիբեռնետիկական իմաստով) զենքի դեպքում, նախօրոք մշակված (ծածկագրված) տեղեկույթի հաղորդումն է, որն ունակ է հարուցելու ինքնամեկուսացման (նույնիսկ ինքնասահմանափակման կամ ինքնաոչնչացման) գործընթաց, կամ էլ ազդեցության կոնկրետ օբյեկտի մեջ առաջացնելու կենսագործունեության համակարգի խանգարում: Ի տարբերություն մյուս տարիքային խմբերի' երիտասարդությունն առավել ինտենսիվ է շփվում վիրտուալ պատկերի հետ: Դրանով իսկ նա առավել խոցելի է վերջինիս հնարավոր բացասական ազդեցության տեսակետից1:

Այսպիսով' տեղեկույթը, որն այսօր առաջարկվում է սպառողին, հիմքում չունի այն առողջացնող, օգտակար նշանակությունը, որն անհրաժեշտ է աճող սերնդին: Ասում են երեխաները նման են ոչ այնքան իրենց ծնողներին, որքան իրենց ապրած դարաշրջանին: Տեխնոկրատիայի դարաշրջանում տեղեկատվությունը սպառվում է հսկայական զանգվածներով չհանդիպելով ոչ արտաքին, և որ առավել վտանգավոր է երիտասարդ սերնդի համար ոչ ներքին արգելքների: Եթե ավագ սերունդն արդեն ունի կյանքի ընթացքում ձևավորված, այսպես կոչված, ներքին գրաքննիչ, ապա աճող սերունդը դա դեռևս

ռ

չունի: Տեղեկատվության ո ր աղբյուրներն են բավարարում հոգևոր սնունդ

ռ

ստանալու երիտասարդության պահանջմունքին: Կա ն արդյոք այնպիսի աղբյուրներ, որոնք ունակ են դաստիարակել երիտասարդին որպես բարեպաշտ մարդ և օրինապահ քաղաքացի, ձևավորել նրա մեջ լավ ճաշակ, մշա-կել ներքին մշակույթ, արմատավորել բարոյական արժեքները: Կարծում ենք, որ շատ ընթերցողների (եթե ոչ մեծ մասի) մեջ կա այդ հարցի պատասխանը. 88

1 Ուշագրավ է հետևյալ դեպքը. 1999թ. դեկտեմբերին ճապոնական քաղաքների և ավանների հիվանդանոցներ են դիմել 685 մարդ' էպիլեպսիայի ախտանիշներով: Պարզվել է, որ տարօրինակ համաճարակի պատճառ է դարձել մուլտսերիալը: Ականատեսների վկայությամբ' նրանք, ովքեր դիտել են այն, անսպասելիորեն ընկել են ջղաձգումների մեջ, շատերի մոտ կանգ է առել շնչառությունը: Տուժածները պատմել են, որ իրենք ցավեր են զգացել էկրանի կապույտ և կարմիր մի շարք բռնկումներից հետո: Մուլտֆիլմի նոր սերիան եթերից հանվել էր: Տես [14, с. 23, 24]:

88

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԱԻկիւիկյան, ԱՔինակցյան

այդպիսի աղբյուրներ կա մ չկան, կա մ դրանք չափազանց քիչ են:

ռ

Իսկ որքանո վ են գոյություն ունեցող աղբյուրները համապատասխանում վիրտուալ, օրինակ' հեռուստատեսային արտադրանքի երիտասարդ սպառողների պահանջմունքներին: Որպես կանոն, այդպիսի հաղորդումները հետաքրքիր են ավելի ավագ սերնդի 30 և բարձր տարիք ունեցողների, համար: Ավելի երիտասարդների համար դրանք հետաքրքրություն չեն ներկայացնում ինչպես ձևով, այնպես էլ բովանդակությամբ: Ձևը նրանց չի բավարարում, քանզի չափից դուրս տաղտկալի է թվում և, հետևաբար, չի կարող գրավել պատանի հեռուստադիտողին, իսկ շատ հաճախ գործն ուղղակիորեն չի հասնում հաղորդման բուն բովանդակությանը խորամուխ լինելուն: Պատանիներին և աղջիկներին, որպես կանոն, գրավում են աշխարհիկ, զվարճալի բնույթի հաղորդումները, որոնք ոչ մի ներքին ջանք չեն պահանջում տեղե-կույթն ընդունելու և «մարսելու» համար: Դրանք հաճախ շատ դիպուկ նմանեցվում են մաստակ ծամելուն1:

Ներկայացնենք մի ուշագրավ դրվագ ժամանակակից կյանքից. կին արվեստագետը մշակում է արվեստի մասին լուրջ, ակադեմիական մակարդակով հաղորդման նախագիծ և առաջարկում հեռարձակել այն հայրենական հե-ռուստաալիքներից մեկի եթերում: Սակայն նա ստանում է ժխտողական պատասխան հետևյալ հիմնավորմամբ. այսօր հեռուստատեսային արտադրանքը նույն կարկանդակն է, որը պետք է արագորեն սպառվի, այլապես ոչ մի իմաստ չկա դա թողարկելու: Այդպիսի հաղորդումն ապրիորի կունենա ցածր վարկանիշ և, հետևաբար, զրկված կլինի հովանավորներից ու համապատասխան ֆինանսավորումից... Ստացվում է փակ շրջան։

ռ \

Ինչ է առաջարկում ինտերնետը: Առանց չափազանցության գրեթե ամեն ինչ: Ցանկացած թեմայով, ցանկացած ճաշակի տեղեկատվություն, որը հասանելի է յուրաքանչյուրին, ով գտնվում է վիրտուալ աշխարհի տիրույթնե-

ռ

րում: Թվում է, թե բացվել են անսահման հնարավորություններ: Բայց ինչ է հիմնականում հետաքրքրում երիտասարդությանը: Եթե ոչ ուսումնառության ընթացքում պիտանի նյութեր' դասագրքեր, պատրաստի ռեֆերատներ, տեղեկագրեր, բառարաններ և այլ գրականություն, ապա հիմնականում դա երաժշտական արտադրանքն է կամ էլ բազմապիսի չաթերը, ծանոթության կայքերը, աշխարհիկ քրոնիկոնը, աստղագուշակները, աստղերի կյանքի մասին սկանդալային, ինչպես նաև ինտիմ թեմաներով նյութերը, բացահայտ պոռնոգրաֆիան և այլն: 89

1 Հեռուստատեսության որպես գիտակցությունը քայքայող տեխնոլոգիայի, դերը մանրամասն ուսումնասիրված է ռուս հայտնի քաղաքագետ Ս.Գ. Կարա-Մուրզայի' 2007թ. Մոսկվայում հրատարակված «Манипуляция сознанием» («Ձեռնածություն գիտակցության հետ») գրքում:

89

ԱԻկիլիկյան, ԱՔինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Զանգվածային արտադրանքի ևս մեկ տարածող է նորագույն ժամանակների հայտնագործություն բջջային հեռախոսը, որն իր առաջնային գործառույթից, այսինքն' կապի միջոց լինելուց բացի, լայն հնարավորություններ է ընձեռում նաև տեղեկույթի որոնման, ստացման և փոխանցման համար, ընդհուպ մինչև «համաշխարհային սարդոստայնին» միանալը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ռադիոն երիտասարդության շրջանում փոքր-ինչ զիջում է հեռուստատեսությանն ու ինտերնետին ժողովրդականություն վայելելու հարցում: Եվ, չնայած նրա առաջարկած համեմատաբար ավելի ընդգրկուն թեմատիկային ու նյութը մատուցելու մակարդակին, այնուամենայնիվ, ներկայումս ավելի շատ ծառայում է որպես կենցաղում, աշխատավայրում կամ փոխադրամիջոցով տեղաշարժվելիս որոշակի միջավայր ստեղծող գործոն:

Այսօր մամուլը ևս առանձնապես չի փայլում ճանաչողական, գիտահանրամատչելի նյութերի հրապարակման հարցում: Որքան էլ զարմանալի հնչի, դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ չկա պահանջարկ: Իսկ դա նշանակում է, որ չկա նաև առաջարկ: Սակայն չպետք է անտեսել դրա հակառակ երևույթը. չկա առաջարկ չի ձևավորվում պահանջարկը։ Երիտասարդությունը ձեռք է բերում միայն ողորկափայլ հրատարակությունները, հիմա նաև հայրենական արտադրության, որտեղ նկարագրված է տեղական և արտասահմանյան աստղերի, ինչպես նաև երիտասարդության մյուս կուռքերի «բարձր կյանքը», ընդ որում' հրապարակվող նյութի ընտրությունը հաճախ կատարվում է անկախ վերջինների իրական մասշտաբից և կոնկրետ քննարկվող ոլորտի հարստացման գործում ունեցած փաստացի ծառայություններից:

ռ

Այնուամենայնիվ, ի նչ են ավելի շատ իրենց մեջ կրում տեղեկատվու-

\ ռ ռ

թյան ժամանակակից աղբյուրները վնա ս, թե օգուտ: Միանշանակ պատասխան չկա: Բայց այն փաստը, որ զանգվածային գիտակցության, մասնավորապես երիտասարդության գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում տեղի ունեցող գործընթացների վրա դրանց բացասական ազդեցությունն այս կամ այն չափով առկա է, կասկած չի հարուցում: Հիմքում դրանց արտադրանքը, որպես կանոն, երիտասարդների մեջ արմատավորում է այն համոզումը, որ այսօրվա սպառողական հասարակության մեջ գլխավորը փողն է, կարողությունը, հեշտ կյանք վարելու ունակությունը, և կարևոր չէ, թե ինչ միջոցներով է դա ձեռք բերվում: Այսօրվա շատ դեռահասների մեջ ձևավորվում է կարծիք, թե այդ ամենին հասնելու համար հատուկ ջանքեր գործադրել պետք չէ, ընդամենը պետք է շարժվել այլ, իհարկե ոչ այնքան օրինական, բայց ավելի հեշտ ճանապարհով:

Գտնում ենք, որ բացի նրանից, որ մեր հասարակությունը և պետությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկեն փոխելու համար տվյալ իրավիճակը, անհրաժեշտ է նախ և առաջ կազմակերպել և իրականացնել դաստիարակ- 90

90

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԱԻկիւիկյան, ԱՔինակցյան

չական աշխատանքն այնպես, որ մինչև սպառողական պահանջմունքների բավարարումը (որն առավել մեծ մասշտաբներով տեղի է ունենում մոտավորապես 10-14 տարեկանում) ձևավորվի երիտասարդ սպառողի ընկալման չափանիշների նվազագույն ընդունելի մակարդակ, որն այնուհետև պետք է հետևողականորեն բարձրացվի: Այդ նպատակով' բավական է վեր հանել և ուսումնասիրել այն գործոնները, որոնք ազդում են նշված չափանիշների ձևավորման գործընթացի վրա և ապա համալիր միջոցառումներ իրականացնել վիճակը բարելավելու ուղղությամբ: Իհարկե, դա դյուրին գործ չէ, բայց, կարծում ենք, որ համապատասխան ատյանների կողմից այն նախաձեռնելու և որակյալ մասնագետների ներգրավման դեպքում լիովին իրագործելի է:

Այսպիսով' երիտասարդը պետք է որոշակիորեն պատրաստ լինի մեծածավալ ու հախուռն տեղեկատվական հոսքերի ընդունմանը: Եվ որպեսզի նա տվյալ արտադրանքը ստեղծողներից չսպասի չարաբաստիկ «կարկանդակներ», պետք է համտեսի «խոհարարական» արվեստի առավել գայթակղիչ նմուշներ և արդեն ինքը թելադրի իրեն առաջարկվող արտադրանքի որակը մերժելով ցածրաճաշակը: Այս գործում առաջատար դեր պետք է ունենան հասարակական համապատասխան կառույցները, ուսումնական հաստատությունները, մշակութային կենտրոնները և, իհարկե, ամենագլխավորը ընտանիքը: Հատկապես նրանից է կախված սոցիալացման նախնական շրջանում երիտասարդի որպես ազատ, բարոյահոգեբանական պատշաճ նկարագրով անհատի, ձևավորման բարդ գործընթացի վերջնական արդյունքը:

Փաստ է նաև, որ տեղեկատվության անկանոն, ամորֆ, հաճախ քաոսային այն հոսքը, որը ժամանակակից երիտասարդությունը ստիպված է ստանալ և սպառել, մեծապես նպաստում է նրա մեջ ժխտողականության, սնապարծության, երբեմն նաև ագրեսիայի մեծ ծավալի առաջացմանը: Եթե տարբեր տարիքային խմբերի երիտասարդների շրջանում մասնագիտական մակարդակով համապատասխան հետազոտություններ անցկացվեն հայրենական հեռուստաընկերությունների եթերում, օրինակ, գեղարվեստական հաղորդումների քանակական և որակական առանձնահատկությունների ազդեցությունը պարզելու ուղղությամբ, ապա ակնհայտ կդառնա դրանց հնարավոր բացասական ազդեցության պաշարը նրանց հոգեվիճակի, աշխարհայացքի և ճաշակի ձևավորման գործընթացում: Մեր կարծիքով' այդ ուղղությամբ հետազոտություններ անցկացնելու համար պետք է ձևավորվի տարբեր մասնագետներից կազմված թիմ, սակայն բոլոր դեպքերում դրա մեջ պարտադիր պետք է ընդգրկվեն սոցիոլոգներ, հոգեբաններ, մշակութաբաններ, իրավաբաններ, տեղեկատվական անվտանգության մասնագետներ:

Մեր հասարակության որոշակի հատվածի մեջ թյուր կարծիք է ձևավորվել, թե վերջին հաշվով հիշյալ հիմնախնդիրների առաջացումն արդյունք է 91

91

ԱԻկիլիկյան, ԱՔինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

համաշխարհային տեղեկատվական տարածությանն ինտեգրվելու, ինչպես նաև մեր ազգայինի հետ անհամատեղելի արժեքների (նկատի ունեն արևմտյան) արմատավորման:

Չխորանալով սույն հարցի մանրամասն վերլուծության մեջ (դա առանձին հետազոտության առարկա է)' միայն նշենք, որ այնպիսի գլոբալ հարցերի ոչ միանշանակ ընկալումը, ինչպիսին են քաղաքակրթական ընտրության ճշմարտացիությունն ու օբյեկտիվությունը, համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակ հարաբերակցության հնարավորությունը, սեփական մշակույթը որպես համաշխարհային մշակույթի արժանի մաս պատշաճ ներկայացնելու կարողությունը, ուղղակիորեն ազդում է երիտասարդության հետ դաստիարակչական աշխատանքի ոլորտին առնչվող ռազմավարական նպատակները կյանքի կոչելու գործընթացի վրա:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ նշված են այդ հիմնարար ոլորտի գերակայությունները: Դրանք են

• համամարդկային և ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,

• մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովումը,

• հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը:

Այսպիսով' դժվար է գերագնահատել ներկա փուլում երիտասարդության հետ դաստիարակչական աշխատանքի մակարդակի բարձրացման դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վերոհիշյալ սպառնալիքների առաջացման պատճառների և գոյության պայմանների վերացման գործում:

Այսօր հասարակության մեջ նկատվում է միջանձնային կապերի թուլացման միտում: Այդ կապակցությամբ' տեղեկատվական հոսքերի դերն ավելի տեսանելի է դառնում: Իրենց հետաքրքրող հարցերին պատասխաններ ստանալու նպատակով' երիտասարդներն ավելի հաճախ դիմում են ոչ թե ավագ սերնդի ներկայացուցիչներին, այլ տեղեկատվության միջոցներին, օրինակ ինտերնետին:

Կենսական կարևոր հարցերի վերաբերյալ «պատասխանները» (կամ տարատեսակ «հուշումները») երբեմն ստացվում են հեռուստա- և ռադիո եթերներից, որոնք հեղեղված են զանազան «շ/ւ՚-տՏօ^-ներով: Այս տեսանկյունից' անհրաժեշտ է ընդգծել, որ գործնականում ցանկացած հարցի քննարկումը 92

92

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ԱԻկիւիկյան, ԱՔինակցյան

եթերում կարող է օգտակար, կառուցողական լինել միայն այն դեպքում, երբ այդ տեսակ հաղորդումների պատրաստման աշխատանքներին մասնակցում են ոչ միայն ժուռնալիստիկայի ու տվյալ հաղորդման թեմատիկային առնչվող մաս-նագիտությունների ներկայացուցիչներ, այլև սոցիոլոգիայի, հոգեբանության, տեղեկատվական անվտանգության բնագավառի արհեստավարժներ:

Ներկայումս կենդանի շփումը մասամբ փոխարինվում է վիրտուալ իրականության հետ շփմամբ, մասամբ վերածվում է տեղեկույթի զանգվածի միակողմանի կլանման' առանց հրատապություն ստացած հարցի, կոնկրետ հուզող փաստի կամ հիմնախնդրի կենդանի քննարկման: Միևնույն ժամանակ, ամենատարբեր վիրտուալ ֆորումների ընթացքում ծավալվող բանավեճերն ստացվում են առավել արդյունավետ և բազմակողմանի այն դեպքերում, երբ ապահովվում է դրանց մասնակիցների հնարավորինս լայն շրջանակ (ավելի լավ է, երբ դա ընդհանրապես չի սահմանափակվում), ինչպես նաև նրանց ինտերակտիվ շփումը:

Ընդհանրացնելով ասվածը' հարկ է նշել, որ մեր պետության տեղեկատվական անվտանգության ապահովման գործուն համակարգի ստեղծման ուղղությամբ միջոցառումներ մշակելիս, հաշվի առնելով երիտասարդության հետ տարվող դաստիարակչական աշխատանքի բովանդակության և որակի վրա ազդող բոլոր հնարավոր գործոնները, անհրաժեշտ է առանձնացնել այն առանցքային ոլորտները, որոնց վրա ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցությունն առավել վտանգավոր է: Մեր կարծիքով' առաջին հերթին դրանց շարքին պետք է դասել'

• երիտասարդության հոգեկան առողջությունը,

• համամարդկային և ազգային իրական արժեքների մասին նրա պատկերացումը,

• հոգևոր-մշակութային ինքնության մասին պատկերացումը,

• սեփական ժողովրդի պատմության մեջ ճակատագրական դեր խաղացած իրադարձությունների և փաստերի մասին երիտասարդության տեղեկացվածությունը:

Երիտասարդության կողմից կլանվող ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցության բնույթի և աստիճանի հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրումը կխթանի այս բնագավառի գիտական հիմքերի մշակման գործընթացի խորացումը, նոր հեռանկարներ կբացի երիտասարդության հետ տարվող աշխատանքների կատարելագործման համար:

Ելնելով վերոգրյալից' կարելի է առանձնացնել Հայաստանի Հանրապետության երիտասարդության վրա ժամանակակից տեղեկատվական հոսքերի ազդեցության հետևյալ հիմնական գործոններն ու առանձնահատկությունները. 93

93

ԱԻկիլիկյան, Ա.Քինակցյան

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

1. Թեև տեղեկատվության ցանկացած միջոցներով տեղեկություններ և գաղափարներ ստանալու ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, իսկ պետությունն իր վրա է վերցրել տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունն ու գործունեությունը երաշխավորելու պարտականությունը, ժամանակակից հայ երիտասարդությունը, բազմաթիվ հանգամանքների բերումով, այդ թվում նաև սոցիալական, ի վիճակի չէ լիարժեք օգտվել իր իրավունքներից: Նա փաստացի չի տիրապետում տեղեկատվության այն ծավալին, որն անհրաժեշտ է հասարակության և պետության ռազմավարական նպատակները հաջողությամբ կյանքի կոչելու համար (այլապես այդքան սուր չէին կանգնի երիտասարդական միգրացիայի, կրթություն ստանալու համար անհրաժեշտ մոտիվացիայի (նույնիսկ բուն ուսումնառության ընթացքում) բացակայության և այլ հիմնախնդիրները:

2. Երիտասարդության կողմից սպառվող ժամանակակից տեղեկատվական հոսքերի բացասական (ապակողմնորոշիչ) ազդեցության աստիճանը պարզելու հիմնախնդիրը բավարար չափով ուսումնասիրված չէ: Դա, իր հերթին, հնարավորություն չի տալիս մշակել այդպիսի ազդեցությունը բացառող երաշխիքների համակարգի ձևավորման կոնկրետ ուղիներ:

3. Քննարկված հարցերի բարեհաջող լուծման նպատակով' առաջնահերթ կարգով անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել տեղեկատվական անվտանգության գծով մասնագետների պատրաստումը կազմակերպելու ուղղությամբ: Ընդ որում' վստահաբար կարելի է ասել, որ նրանց գիտելիքները պահանջված են լինելու հասարակական և պետական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Ակնհայտ է, սակայն, որ այս խնդրի լուծումը վեր է մեկ կամ նույնիսկ մի քանի պետական կառույցների ուժերից ու հնարավորություններից: Դա պահանջում է համալիր մոտեցում, որը, մեր կարծիքով, այսօրվա պայմաններում հնարավոր է ապահովել միայն ՀՀ կառավարության մակարդակով:

Հոկտեմբեր, 2008թ. 94

94

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա.Իկիլիկյան, Ա.Քինակցյան

Աղբյուրներ և գրականություն

1. ՀՀ Սահմանադրություն ընդունված 05.07.1995թ. (փոփոխություններով և լրացումներով առ 27.11.2005թ.), ՀՀ պաշտոնական տեղեկագիր, Հատուկ թողարկում, 05.02.2005թ.։

2. Почепцов Г.Г., Психологические войны, Киев-Москва 2002.

3. TofOer A. and H War and Anti-war. Survival at the Dawn of the 21 Century. London, 1995.

4. Тоффлер Э, Третья волна, Москва, 1999.

5. Филин С.А., Информационная безопасность, Москва, 2006.

6. Большой энциклопедический словарь, Москва, 1991.

7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն. Հաստատված է ՀՀ նախագահի 07.02.2007թ. հրամանագրով, «Հայկական բանակ», Երևան, 2007։

8. Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրին. Հաստատված է ՀՀ նախագահի 25.12.2007թ. հրամանագրով, «Հայկական բանակ», Երևան, 2007։

9. Социология молодежи. Под. ред. В. Н. Кузнецова, Москва, 2007.

10. Քինակցյան Ա.Լ., «Տեղեկատվական հասարակության» անցնելու հեռանկարը և պետության իրավապահպան գործառույթը // Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. գիտական նստաշրջանի նյութերի հավաքածու, Երևան, 2007։

11. ՀՀ պետական տեղեկատվական միասնական համակարգի ձևավորման, ներդրման և զարգացման սկզբունքները. Հաստատված են ՀՀ կառավարության 16.03.1999թ. N152 որոշմամբ, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, N 7 (73) առ 23.03.1999թ.։

12. Портвпса ТЛ, Попов И.И, Информационная безопасность, Москва, 2007.

13. Филин С.А., Информационная безопасность, Москва, 2006.

14. Расторгуев С.П., Информационная война: проблемы и модели. Экзистенциальная математика, Москва, 2006г.

15. Հարությունյան Գ.Ա., ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում, Երևան, 2003; ՀՀ տեղեկատվական քաղաքականության խնդիրների մասին / «Գլոբուս» վերլուծական տեղեկագիր, N4, մարտ, Երևան, 2008; Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության խնդիրների մասին // «Գլոբուս» վերլուծական տեղեկագիր, N1, մայիս, Երևան, 2008; Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության խնդիրների մասին // «21-րդ ԴԱՐ» «Նորավանք» ԳԿՀ հանդես, N2 (20), Երևան, 2008։

16. Քոչարյան Գ, Տեղեկատվական համակարգի զարգացման խնդիրները ազգային անվտանգության համատեքստում, Երևան, 2003։

17. Беззубик КВ, Содержание и методика психосоциальной работы в системе социальной работы, Москва, 2008.

18. Кара-Мурза С.Г, Манипуляция сознанием, Москва, 2007.

19. Семененко В А, Информационная безопасность. Учебное пособие, Москва, 2006.

20. Ярочкин В.И, Информационная безопасность, Москва, 2006. 95

95

ԱԻկիլիկյաե, ԱՔիեակցյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

21. Уфимцев Ю.С. (рук. авт. кол-ва), Методика информационной безопасности, Москва, 2004.

22. Тихонов В.А, Райх В.В, Информационная безопасность: концептуальные, правовые, организационные и технические аспекты, Москва, 2006.

23. Калиниченко М, Проблемы скрытой передачи информации // Информационная безопасность, N1, февраль, Москва, 2008.

ВЛИЯНИЕ СОВРЕМЕННЫХ ИНФОРМАЦИОННЫХ ПОТОКОВ НА МОЛОДЕЖЬ

Арина Икиликян, Армен Кинакцян

Резюме

Статья носит научно-практический характер. Ее содержание относится к злободневной проблематике воспитательной работы с армянской молодежью в контексте ограждения ее от деструктивного воздействия современных информационных потоков, в огромном массиве которых нередко появляются умышленно насажденные элементы (символы, формулировки), способные вызвать процессы самоустранения и самоограничения, а также искаженное представление о патриотизме, моральных устоях общества и других фундаментальных понятиях. Указанная проблематика напрямую касается задач сферы обеспечения информационной безопасности Республики Армения. Рассматривая современные вопросы воспитания армянской молодежи в духе патриотизма, государственного мышления и высокого правосознания, авторы обращают внимание на то обстоятельство, что в своей совокупности современные информационные массивы, поглощаемые молодежью, в силу их не всегда положительного влияния на сознание и подсознание молодых людей не содействуют формированию информационной базы для успешного претворения в жизнь стратегических установок государства. На основе анализа основных тенденций развития информационной сферы Республики Армения выделены определяющие факторы и особенности влияния современных информационных потоков на молодежь, представлены некоторые конкретные предложения по развитию информационной сферы, совершенствованию воспитательной работы с молодежью, решению в ходе этого задач информационной безопасности. 96

96

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.