Научная статья на тему 'ՀՀ ազգային անվտանգության ապահովմանն անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձեվավորման խնգիրների շուրջ'

ՀՀ ազգային անվտանգության ապահովմանն անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձեվավորման խնգիրների շուրջ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
242
57
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Սյունիք Թադևոսյաե

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առաջ են գալիս յուրաքան-չյուր ազգի ու պետականության գոյատևմանը մրցունակ զարգացմանը խոչըն-դոտող բազմաթիվ վտանգներ սպառնալիքներ: Այս պայմաններում պետու-թյունը՝ որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ, որի վրաէ դրված ազգային անվտանգության ապահովման պատասխանատվությունը,պետք է կարողանա ձևավորել համապատասխան ինստիտուցիոնալ համա-կարգ` հստակեցված գործունեության ուղղություններով: Հոդվածում ներկա-յացված է ազգային անվտանգության (ԱԱ) ապահովման ինստիտուցիոնալ հա-մակարգի ձևավորման մոտեցում` հիմնված ազգային անվտանգության ապա-հովմանն անհրաժեշտ գործառույթների համապատասխան ինստիտուտներիմիջև օպտիմալ բաշխման վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Важнейшими целями развития цивилизации на различных этапах ее существования было достижение все более высокого уровня жизни, обеспечение благополучия и безопасности. Эти приоритеты сохраняются и сейчас, в начале XXI в., однако значение безопасности в характеристике качества жизни в наше время значительно возросло. Можно уверенно утверждать, что обеспечение всесторонней безопасности личности, общества, государства и мирового сообщества стало приоритетом ближайших десятилетий и превратилось в одну из главных целей стратегии существования цивилизации в современных и прогнозируемых условиях. Обеспечение национальной безопасности (НБ) следует рассматривать как единый системный процесс, в основе реализации отдельных составляющих которого должен лежать принцип содействия реализации стратегических целей НБ. Для должного обеспечения НБ государство, как центральный институт политической системы, должно сформировать соответствующую институциональную систему, с уточненными функциями и приоритетами, отдельные составляющие которой должны располагать соответствующими человеческими, финансовыми, управленческими, а также идеологическими ресурсами. Основываясь на принципе, согласно которому вышеуказанная система должна действовать соответственно приоритетам НБ, можно отметить, что она не должна быть статичной и изменения в ее структуре и действиях должны быть продиктованы изменениями приоритетов НБ. В этих условиях возникает необходимость разработать инструменты, которые позволят целостно рассмотреть все институты, вовлеченные в процессе обеспечения НБ, и их функционирование.

Текст научной работы на тему «ՀՀ ազգային անվտանգության ապահովմանն անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձեվավորման խնգիրների շուրջ»

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԳԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Սյունիք Թադևոսյաե

Ներկայիս աշխարհաքաղաքակաե իրավիճակում առաջ եե գալիս յուրաքանչյուր ազգի ու պետականության գոյատևմանը և մրցունակ զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ վտանգներ և սպառնալիքներ: Այս պայմաններում պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ, որի վրա է դրված ազգային անվտանգության ապահովման պատասխանատվությունը, պետք է կարողանա ձևավորել համապատասխան ինստիտուցիոնալ համակարգ' հստակեցված գործունեության ուղղություններով: Հոդվածում ներկայացված է ազգային անվտանգության (ԱԱ) ապահովման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման մոտեցում' հիմնված ազգային անվտանգության ապահովմանն անհրաժեշտ գործառույթների համապատասխան ինստիտուտների միջև օպտիմալ բաշխման վրա:

Հայաստանը, աշխարհաքաղաքակաե առումով գտնվելով բարդ տարածաշրջանում' հյուսիսի և հարավի, արևելքի և արևմուտքի խաչմերուկում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի շահերի կիզակետում, կրում է այդ շահերի համադրման ու մրցակցության ազդեցությունը: Այժմ Հայաստանում պահպանվում են անցումային շրջանին բնորոշ զարգացումները' ստեղծելով բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ: Նման իրավիճակում ՀՀ ԱԱ-ի համար ծագում են սպառնալիքներ, և ի հայտ է գալիս դրանց բացահայտման ու հստակեցման, ինչպես նաև առաջնածնությունները որոշելու անհրաժեշտություն: Նշված խնդիրների լուծման համար պետական մարմինները, իշխանության բոլոր օղակները և հասարակությունը պետք է վարեն համակարգված կառուցողական գործունեություն: Կարևորելով այս մոտեցումը' պետք է նշել, որ միայն միահամուռ ուժերով կարելի է ապահովել երկրի կայուն զարգացումն ու անվտանգությունը [1]:

Երբ պետական կառավարումը դիտարկվում է որպես ազգի ու պետականության գոյատևման և մրցունակ զարգացման համար ազգային ռեսուրսների համախմբմանն ու կոորդինացմանն ուղղված գործունեություն, կարելի է ասել, որ ԱԱ սպառնալիքների վերհանման ու դրանց դիմակայման միջոցների, ինչպես նաև ազգի անվտանգ, կայուն և ժողովրդավարական զարգացման

107

Ս.Թադեոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ապահովման ուղղությամբ պետության գործունեության հիմեադրույթեերը մշակվում ե ներկայացվում են ԱԱռազմավարությունում:

Մեր կարծիքով' ԱԱ ապահովումն անհրաժեշտ է դիտարկել որպես միասնական համակարգային գործընթաց, որի առանձին բաղադրիչների իրականացման հիմքում պետք է ընկած լինի ԱԱ ռազմավարական նպատակների իրագործմանը նպաստելու սկզբունքը: ԱԱ ապահովման համար անհրաժեշտ բոլոր գործառույթները պատշաճ իրականացնելու համար պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ, պետք է ձևավորի համապատասխան ինստիտուցիոնալ համակարգ' հստակեցված գործունեության ուղղություններով ե գործառույթներով, որի առանձին բաղադրիչները պետք է ունենան բավարար մակարդակի մարդկային, վարչական, ֆինանսական, ինչպես նաե գաղափարական ներուժ:

Հիմնվելով այն սկզբունքի վրա, որ նշված համակարգը ե դրա գործունեության ուղղությունները բխում են ԱԱ հիմնախնդիրներից, անհրաժեշտ է նշել, որ այն չպետք է լինի ստատիկ ե նրա կազմի ու կառուցվածքի, ինչպես նաե գործունեության ուղղությունների փոփոխությունները պետք է թելադրված լինեն ԱԱհիմնախնդիրների փոփոխություններով ու առաջեայեություեեերով: Անդրադառնալով ԱԱ կառավարման ե, մասնավորապես, վերջինիս ապահովմանն անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձեավորման հիմնահարցերին' նախեառաջ անհրաժեշտ է նշել, որ կապված 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության» ընդունման հետ ՀՀ ԱԱ ապահովման գործընթացը տեղափոխվեց որակապես նոր հարթություն [2]: Անհրաժեշտ է նշել նաե հայ մասնագետների կողմից նշված ռազմավարության ինքնուրույն միջգերատեսչական մշակման հաջող փորձի ե ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ե Եվրոպայի առաջատար մասնագիտական կենտրոններում փաստաթղթի համակողմանի համաձայնեցման գործընթացի նկատմամբ ժամանակակից պահանջների պահպանման կարեորության մասին: Արդյունքում ԱԱ ռազմավարության մշակման ժամանակակից մեթոդաբանությունը հնարավորություն ստեղծեց զուգահեռ մշակել նաե ԱԱ ապահովմանն անհրաժեշտ ռեսուրսների օպտիմալ բաշխմանն ուղղված գերատեսչական ծրագրերի փաթեթ: Նշենք նաե, որ մինչ փաստաթղթի ընդունումը պետական կառավարման գործընթացները մեծ մասամբ իրականացվել են տվյալ ոլորտում բարեփոխումների իրականացման տեսանկյունից' չունենալով ԱԱ-ի առջե ծառացած հիմնախնդիրների լուծման հստակ ուղղվածություն:

Ինչպես հայտնի է, եվրոպական երկրներում ԱԱ-ին վերաբերող կարեո-րագույն փաստաթղթերի մշակումը երկու հիմնական փուլերից բաղկացած գործընթաց է: Առաջին փուլում մշակվում է հայեցակարգ, որը, համաձայն

ռ

ՆԱՏՕ մասնագետների, պատասխանում է «ի նչ» հարցին: Այնուհետե, հայե- 108

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Թադևոսյաե

ցակարգի հիման վրա մշակվում է ռազմավարություն, որը պատասխանում է

ռ

«ինչպե ս» հարցին: ԱԱռազմավարության մշակման ամերիկյան ժամանակա-

ռ

կից մեթոդաբանությունը ենթադրում է համակարգային մոտեցում «ի նչ» և

ռ

«ինչպե ս» հարցերի լուծման գործընթացին: Հայաստանն ընտրել է ԱԱ ռազմավարության մշակման վերը նշված դինամիկ մոդելը, որն ուղղված է ոչ միայն սպառնալիքների և դրանց հակադարձման վերաբերյալ մոտեցումների ու հայացքների համակարգմանն ու տեսականացմանը, այլ նաև Հայկական պետականության և ազգի կենսունակության ու կայուն զարգացման ապահովման առաջեայեություեեերիե:

Այսինքն կարելի է ասել, որ ԱԱ արդյունավետ կառավարման տեսանկյունից նշված ռազմավարության ընդունումը ԱԱ ապահովմանն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար քայլ է հանդիսանում: ԱԱ ապահովումը ենթադրում է նաև պետական կառավարման առկա ինստիտուցիոնալ համակարգի և դրա կառուցվածքի կատարելագործում' համապատասխանեցնելով վերջինիս գործունեության ուղղություններն ԱԱ ռազմավարությունում ամրագրված հիմնադրույթներին: Ներկայումս, ի կատարումն «ԱԱ ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի (ՆՀ-37-Ն), ՀՀ կառավարությունը սկսել է ԱԱ ռազմավարության ապահովմանն ուղղված պետական գերատեսչությունների իրականացնելիք գործողությունների ծրագրերի մշակման և հաստատման գործընթացը:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում մշակել գործիքներ, որոնք հնարավորություն կտան դիտարկել ԱԱ կառավարման համար անհրաժեշտ ինստիտուտները և դրանց կողմից իրականացվող գործառույթները մեկ ամբողջության մեջ:

Ելնելով վերոգրյալից մեր կողմից մշակվել է մոդել, որի հիմնական նպատակն է համադրելի տեսքով ներկայացնել ՀՀ ԱԱ ապահովմանն անհրաժեշտ ինստիտուտները և գործառութային հիմնական ուղղությունները միասնական ամբողջության մեջ, ինչը պատկերավոր ձևով կներկայացնի վերջիններիս փոխկապվածությունը միմյանց հետ' որոշակիորեն արտացոլելով նաև ԱԱ համակարգի բաղադրամասերի ներքին կապերը:

Մոդելը կառուցվել է այն սկզբունքի հիման վրա, որ պետական համակարգի համար գերակայություն է հանդիսանում ԱԱ առջև ծառացած հիմնա-խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների իրականացումը, որոնց առանձնահատկություններով էլ պայմանավորված պետք է լինեն ԱԱ ապահովմանն անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի կազմն ու կառուցվածքը: Ելնելով այդ սկզբունքից' մեր կողմից, նախևառաջ, ԱԱերեք հիմնական ենթահամակարգերի (ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, տեղեկատվական) հիմնախնդիրների վերհանման և վերլուծության հիման վրա դուրս են բերվել ԱԱ ապահովմանն անհրաժեշտ գործառույթները կամ գործառութային ուղղու- 109

109

Ս.Թադեոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

թյուեեերը, որոնք խմբավորվել եե ըստ յուրաքանչյուր ենթահամակարգի:

Մոդելում յուրաքանչյուր գործառույթ (կամ գործառութային ուղղություն) զբաղեցրել է մեկ տող: Այնուհետև, մոդելում ներմուծվել են ԱԱ ապահովման համակարգի առկա ինստիտուտները, որոնցից յուրաքանչյուրը մոդելում զբաղեցրել է մեկ սյուն, որից հետո, տողերի ե սյուների հատման վանդակներում կատարվել են նշումներ, որոնց առկայությունը նշանակում է, որ տվյալ տողում գտնվող գործառույթը (կամ գործառութային ուղղությունը) պետք է իրականացվի հատման կետին (կամ կետերին) համապատասխանող ինստիտուտի (կամ ինստիտուտների) կողմից:

Մոդելի կառուցումը ԱԱ ապահովման համակարգի համար թույլ է տալիս հեշտությամբ բացահայտել, թե ԱԱապահովմանն անհրաժեշտ որ գործառույթներն (կամ գործառութային ուղղություններն) են, որ շարունակում են մնալ չապահովված: Դրա համար բավական է աղյուսակի մեջ նշել բոլոր այն գործառույթները (կամ գործառութային ուղղությունները), որոնք անհրաժեշտ են ԱԱ ապահովմանը' կախված տվյալ ժամանակահատվածում առկա սպառնալիքների ու վտանգների առանձնահատկություններից, ե ներմուծել ԱԱ ապահովմանն անհրաժեշտ առկա ինստիտուտները ե բաց մնացած գործառույթները (կամ ուղղությունները)' նրանք, որոնց իրականացման համար չեն լինի համապատասխան ինստիտուտներ, կբացահայտեն ԱԱ ապահովման համակարգի հետագա կատարելագործման ե զարգացմանն անհրաժեշտ ուղիները:

Մեր մշակած մոդելը հնարավորություն է տալիս նաե բացառել ԱԱ ապահովմանն անհրաժեշտ գործառույթների (կամ գործառութային ուղղությունների) իրականացման բացթողումները ե/կամ կրկնությունները' այդպի-սով բարձրացնելով ԱԱապահովման համակարգի արդյունավետությունը:

ԱԱ ապահովման համակարգի գնահատման վերը նկարագրված մեթոդը, անշուշտ, չի կարելի համարել անթերի: Այդ թերություններից հիմնականում նշենք այն, որ կիրառելով այս մեթոդը կարելի է ստանալ միայն ընդհանրական, մակերեսային դատողություններ, ե այն, որ այդ դատողությունները հիմնված կլինեն բացառապես քանակական համեմատությունների վրա, այսինքն' կստանանք համեմատական վերլուծություն «ինչ կա» ե «ինչ պետք է լինի» համատեքստում: Ակնհայտ է, որ այսպիսի մոտեցումը չի կարող ամբողջությամբ արտացոլել իրականությունը: Սակայն, ԱԱ ապահովման համակարգի առկա կառուցվածքի այսպիսի մակերեսային համադրումը անհրաժեշտ գործառույթների համալիրի հետ թույլ է տալիս բավական հստակ պատկերացում կազմել ԱԱ ապահովման ինստիտուցիոնալ համակարգի հետագա զարգացման հիմնախնդիրների ե բացթողումների մասին:

Մեր առաջարկած մոդելն ունի ես մեկ կարեոր առանձնահատկություն: Մոդելում ներմուծված ԱԱ ապահովման համակարգի ինստիտուտների ցանկում ներառված չէ ՀՀ Ազգային ժողովը: Դա արվել է այն դատողության հիման 110

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Թադևոսյաե

վրա, որ ԱԱ ապահովմանն անհրաժեշտ ցանկացած գործառույթի (և/կամ գործառութային ուղղության) իրականացումն այս կամ այն ինստիտուտի կողմից անպայմանորեն պետք է ուղեկցվի համապատասխան իրավաօրենսդրական դաշտի ապահովմամբ, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ ԱԺ առաքելությունից ու գործառույթներից: Նշված մոդելը ներկայացված է ստորև' գծապատկերներ 1, 2 և 3-ում:

Այսպիսով, ԱԱ ապահովումը պահանջում է ընդհանուր առմամբ 53 գործառույթների կամ գործառութային ուղղությունների հետևողական և պատշաճ իրականացում թվով 43 ինստիտուտների կողմից: Բացի այդ, մոդելից ակնառու է դառնում, որ յուրաքանչյուր գործառութային ուղղության իրականացման գործընթացում ներգրավված են 1-ից ավելի ինստիտուտներ, իսկ որոշ ուղղություններ պահանջում են գրեթե բոլոր ինստիտուտների ներգրավվածություն: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մեկ գործառույթի իրականացման համար բազմաթիվ ինստիտուտների ներգրավումը չի ենթադրում տվյալ գործառույթի իրականացմանն անհրաժեշտ աշխատանքների հավասարաչափ բաշխում այդ ինստիտուտների միջև: Մոդելում ներառված բոլոր ինստիտուտները կարելի է դասակարգել երկու ենթախմբերի.

• ինստիտուտներ, որոնք տվյալ գործառույթի իրականացմանը մասնակցում են անմիջականորեն և տվյալ ոլորտում պետական քաղաքականության հիմնական իրականացնողներն են,

• ինստիտուտներ, որոնք տվյալ գործառույթի իրականացմանը մասնակցում են միջնորդավորված, և նրանց ազդեցությունը տվյալ գործառույթի իրականացման գործընթացին կրում է օժանդակող բնույթ:

Ինչպես նշեցինք, ԱԱ ապահովման հիմնական պատասխանատվությունը դրված է պետության' որպես քաղաքական համակարգի, կենտրոնական ինստիտուտի վրա, ուստի վերը նշված առաջին խմբին պատկանող ինստիտուտները պետական մարմիններ են, իսկ երկրորդ խմբին պատկանող ինստիտուտները' հասարակական և պետական իշխանությամբ չլիազորված այլ կառույցներ: Սակայն ասվածը չի նշանակում, թե մոդելում ներառված բոլոր պետական մարմիններն առանձին վերցրած գործառույթի իրականացմանը մասնակցում են բացառապես որպես հիմնական (անմիջական) մասնակիցներ. նրանց մասնակցությունը գործառույթների իրականացմանը հաճախ կրում է օժանդակող, միջնորդավորված բնույթ: Իսկ հասարակական կառույցները, ի տարբերություն պետական մարմինների, հանդես են գալիս միայն օժանդակող գործառույթներով:

Կառավարման գործընթացի արդյունավետ իրականացման տեսանկյունից մեծ կարևորություն ունեն կրկնակի կատարված աշխատանքների բացառումը (ինչը թույլ է տալիս կատարել ռեսուրսների խնայողություն) և տվյալ 111

111

Գծապատկեր 1

ՀՀ ռազմաքաղաքական անվտանգության ապահովմանինստիտուցիոնալ-գործաոութային մոդելը

Գործունեության ուղղություններ / Գործառույթներ Կստոց ! I է 1

ԼԼ Արդարադատության նախարարություն | ԼԼ Տարածքային կառավարման նախարարություն ԼԼ Պաշտպանության նախարարություն | ԼԼ Արտաքին գործերի նախարարություն ԼԼ Նախագահի աշխատակազմ | ԼԼ Կառավարության աշխատակազմ ԼԼ Ազգային անվտանգության ծառայություն ԼԼ ոստիկանություն Մաքսային պետական կոմիտե Տեղական ինքնակառավարման մարմիններ Կուսակցություններ | ԼԼ դատախազություն Դատական համակարգ | ԼԼ քաղաքացիական ծառայության խորհուրդ ԼԼ Սահմանադրական դատարան ԼԼ մարդու իրավունքների պաշտպան ԼԼ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ԼԼ Բնապահպանության նախարարություն | ԼԼ ազգային վիճակագրական ծառայություն Զանգվածային լրատվության միջոցներ | հասարակական կազմակերպություններներ

Պետական սահմանի, անկախության և ինքնիշխանության պաշտպանության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովում, հետախուզական ու հակահետախուզական գործունեության իրականացումն հանցագործութ1ունների դեմ պսդքար

պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովում և ինստիտուցիոնայ բարեփոխումների իրականացում

պետական կառավարման համակարգի գործունեության նկատմամբ հասարակական ւ|եդահսէոբու|9֊1ան մաէադդաէի բադձդացումև կոռոււցցիափ (կա?առակեդու13-1աև) դեմ гцшщищ

երկրի կայուն զարգացման և ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դա?տի կատարեյագործում

նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության անցկացում և պետական գրանցում, դրանց հրապարակում ու հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացում

սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև հասարակական կարգի ապահովում և քարաքացիակաև հասարակութ1աև կսդացում

դատական համակարգի կատարելագործումն դատարանների անաչառության ու անկախության ապահովում

քաղաքական կուսակցությունների և հասարակական ինստիտուտների կայացվածությաև մակարդակի բարձրացում

էմիգրացիոև-իմիգրացիոև գործընթացների կարգավորումն վերահսկողություն, գյուղական սրբանների և քաղաքների ցարգացմաև անհամաչափությունների վերացում

ձայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, երկրի կայունության և անվտանգության համար անհրաժեշտ բարենպաստ արտաքին պայմանների ձևավորում

Գործունեության ուղղություններ / Գործառույթներ Կստոց ցներ / իևստիսաւտևեյ 1

ԼԼ Արդարադատության նախարարություն | ԼԼ Տարածքային կառավարման նախարարություն ԼԼ Պաշտպանության նախարարություն | ԼԼ Արտաքին գործերի նախարարություն ԼԼ Նախագահի աշխատակազմ | ԼԼ Կառավարության աշխատակազմ ԼԼ Ազգային անվտանգության ծառայություն ԼԼ ոստիկանություն Մաքսային պետական կոմիտե Տեղական ինքնակառավարման մարմիններ Կուսակցություններ | ԼԼ դատախազություն Դատական համակարգ | ԼԼ քաղաքացիական ծառայության խորհուրդ ԼԼ Սահմանադրական դատարան ԼԼ մարդու իրավունքների պաշտպան ԼԼ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ԼԼ Բնապահպանության նախարարություն | ԼԼ ազգային վիճակագրական ծառայություն Զանգվածային լրատվության միջոցներ | հասարակական կազմակերպությ ուններներ

ակտիվ ևերգրավվածություև միջազգային կարևորագույն կազմակերպություններում և գլոբալ նշանակության ծրագրերում (հատկապես ահաբեկչության դեմ պայքարում) մասնակցության ապահովում

համաշխարհային ուժային կենտրոնների, միջպետական միավորումների և տարածաշրջաևայիև գործընթացներում ներգրավված երկրևերի հետ կառուցողական և փոխշահավետ հարաբերութ1ուևևերի րնդյ ափում

հայկական պետականության բարգավաճմանն ու հայ ժողովրդի միասնականության ամրապնդմանն ուրրված ճայաստան֊Սփյուռք փոխհարաբերությունների հետագա զարգացում

բնական պաշարևերի օպտիմալ օգտագործում և վերականգնում, հիդրոօդերևութաբաևակաև անվտանգության ապահովում, միջուկային, ռադիոակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարում, բնակչության բնապահպանական իմացության ու կրթվածությաև ապահովում

ռազմարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական օբյեկտների, ինչպես նաև առաքնային գիտական մքակումնեբի ոյոբտևեբի անվտանգույՅ-յան ապահովում

թմրանյութերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տարածման, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման ու մարդկանց առևտրի (թրաֆիքիևգի) կանխում և խափանում

երկրի զարգացման համար անհրաժեշտ ճանապարհների, ջրատարների, կապի համակարգերի և այլ ենթակաոուցվածք ների բնականոն գործունեության և զարգացման ապահովում

բնական և տեխևածիև բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկերի կառավարում, կանխարգելում և հետևանքների վերացում

Գծապատկեր 2

ՀՀ սոցիալ-տետեսակաե անվտանգության ապահովմանինստիտուցիոնալ-գործաոութային մոդելը

Գործունեության ուղղություններ/ Գործառույթներ Կառույ ցներ/ինսաիտուտներ

2Հ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2Հ Ֆիևաևսևերի և էկոնոմիկայի նախարարություն 2Հ Ազգային անվտանգության ծառայություն 2Հ ոստիկանություն | 2Հ Կենտրոնական բանկ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ | 2Հ հարկային պետական ծառայություն I *3 1 1 *3 X 1 I 2Հ Աժ վերահսկիչ պալատ Առնտրաարդյուևաբերակաև պալատ | Գործարարության աջակցության խորհուրդ ձայկակաև զարգացման գործակալություն | 2Հ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով ձանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով I 1 *3 1 *3 X 1 C\l 1 ■3 1 *3 1 1 *3 f 1 s 3 *3 շ а 1 J *3 3 i 3 I 1 а 3 2Հ Գյուղատնտեսության նախարարություն 2Հ էներգետիկայի նախարարություն 2Հ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն *3 С a 1 1 1? -3 I J 1 СЛ 4 Տեղական ինքնակառավարման մարմիններ *3 I ►5 % 1 3* *3 3 & ! 3 *3 3, 1 ծ: § 4 Զանգվածային լրատվության միջոցներ | ձասարակակաև կազմակերպություններ *3 C 1 ! *3 3 & ! C*J s C 3 3 *3 C 1 ! *3 1 1 X *3 X 3 a. 1 1 4

աղքատության մակարդակի նվազեցում (հատկապես գյուղական վայրերում)' աղքատության հաղթահարման հետևողական քաղաքականության իրականացման մի9ոցոկ

Ֆինանսական վերահսկողության գործառույթների ընդլայնում և խորացում, ֆինանսական հատվածի ռիսկերի կառավարման համակարգի ձևավորում, փողերի յկացմաև և ֆինանսական ահաբեկչության դեմ պաւքար

ֆինանսական համակարգի իրացվելիության արդյունավետ կառավարում, արժութային շուկայի պաշտպանություն, առևտրային բանկերի գործունեության վերահսկում, բանկային համակարգի ներուժի բացահայտում' շոկայիև իրավիճակի պ տփաններում

գործարար միջավայրի բարելավումն ճյուղային մակարդակով մրցակցային առավելությունների ձևավորումն զարգացում, արտահանման ներուժի խթանում' դրան կերաբերոր ընթացակարգերի և օրենսդրական դաջտի պարզեցում

փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դինամիկ զարգացմանն անհրաժեշտ պայմանների ապահովում և ՓՄՁ աջակցության ճկուն համակարգի ձևավորում ու գործարար ենթակաոուցվածքների զար զա զում

տարածքային համաչաւի տնտեսական զարգացում, առանձին տարածաշրջանների նկատմամբ նպատակային և հասցեակաև ծրագրերի մշակում և իրականացում

նորամհւծակաև համակարգի ձևավորում և զարգացման ռազմավարության հստակեցում, գիտության զարգացման միջոցով տնտեսական հատվածում նորամհւծութ1ուևևերի ւաւևամասջտաբ տարածում և կիրառութ1ուև

Գործունեության ուղղություններ/ Գործառույթներ 4աւաւ]ցներ/ինստիտոնտնե|ւ

2Հ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2Հ Ֆիևաևսևերի և էկոնոմիկայի նախարարություն *3 С & շ 3 Jo յձ 3 & §< J2 3 1 3 X 1 Ծ՜ 3 У 2Z ոստիկանություն | 2Հ Կենտրոնական բանկ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ | 2Հ հարկային պետական ծառայություն Մաքսային պետական կոմիտե | 2Հ Աժ վերահսկիչ պալատ Առևտրաարդյուևաբերակաև պալատ | Գործարարության աջակցության խորհուրդ էայկակաև զարգացման գործակալություն | 2Հ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով ձանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով I 1 1 *3 X 1 CM 1 I 4 1Լ տնտեսական դատարան | *3 C a 1 1 *3 3 i 3 I 1 a 3 2Հ Գյուղատնտեսության նախարարություն 2Հ էներգետիկայի նախարարություն 2Հ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2Հ Տրանսպորտի և կապի նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ 2Հ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ Զանգվածային լրատվության միջոցներ | ձասարակակաև կազմակերպություններ J3 Շ £ч £ I I *3 3 & ! C*J S С 3 3 2Հ Տարածքային կառավարման նախարարություն

տարբեր երկրևերի ե միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական կապերի և համագործակցության ապահովում

բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում, պետական եկամուտների կայուն ավելացման ապահովում, բյուջետային արդյունավետ քաղաքականության իրականացումն պետական ծախսերի արդյունավետութւանբարձրացում

էլեկտրաէներգիայի արտադրության ձևերի, էներգակիրների ներմուծման բազմազանության և էներգահամակարգի կայունության ու հուսալիության ապահովումն պահպանում

ձԱԷԿ-ի տարածքի համապարփակ անվտանգության և շրջակա միջավայրի գնահատման իրականացում, նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ պախաևևերի ապահովում

բնակչության կենսամակարդակի հետևողական բարձրացումն գործազրկության նվազեցում' արժանապատիվ աշխատանք ու զբաղվածություն ապահովելու միջոցով, կենսաթոշակային և այլ ապահովագրության տարանջատված սկզբունքներով սոցիայակաև պ աջտպաևութւաև համակարգի կատարեյագործում

տնտեսության, զինված ուժերի և բնակչության փոխադրումների պահանջների բավարարում, ինչպես նաև երկրի տրանսպորտային միասնականության ապահովում և միջմարզայիև տևտեսակաև-տրաևսպորտային կապերի զարգացում, ինչպես նաև միջազգային, այդ թվում տարածաշրջաևայիև տրանսպորտային համակարգերին ինտեգրման խորացում և միջազգային/օտարերկրյա տրաևս-պորտափև կացմակերպութ1ուևևերի հետ համագործակցութ1աև ապահովում

ագրարային ոլորտի համարժեք զարգացման արդյունքում' երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, արտակարգ իրավիճակներում բնակչության և ցիևված ուժերի կայուն պարեևապահովում

Գործունեության ուղղություններ/ Գործառույթներ 4աւաւ]ցներ/ինստիտոնտնե|ւ

2Հ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 2Հ Ֆիևաևսևերի և էկոնոմիկայի նախարարություն *3 С & շ 3 Jo յձ 3 & §< J2 3 1 3 X 1 Ծ՜ 3 У 2Z ոստիկանություն | 2Հ Կենտրոնական բանկ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ | 2Հ հարկային պետական ծառայություն Մաքսային պետական կոմիտե | 2Հ Աժ վերահսկիչ պալատ Առևտրաարդյուևաբերակաև պալատ | Գործարարության աջակցության խորհուրդ ձայկակաև զարգացման գործակալություն | 2Հ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով ձանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով I 1 1 *3 X 1 CM 1 I 4 1Լ տնտեսական դատարան | *3 C a 1 1 *3 3 i 3 I 1 a 3 2Հ Գյուղատնտեսության նախարարություն 2Հ էներգետիկայի նախարարություն 2Հ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2Հ Տրանսպորտի և կապի նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ 2Հ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ Զանգվածային լրատվության միջոցներ | ձասարակակաև կազմակերպություններ J3 Շ £ч £ I I *3 3 & ! C*J S С 3 3 2Հ Տարածքային կառավարման նախարարություն

նյութատեխնիկական մատակարարումների և սպասարկումների բնագավառում ներմուծվող թունա-բուժամիջոցների որակի նկատմամբ պետական վերահսկողության խստացում

արդյունավետ ֆինանսական կաոուցակարգերի ներդրման և գյուղմթերք արտադրողների ու վերամշակողների և վարկավորող կառույցների միջև համագործակցության կանոնակարգման միջոցով գյուղատնտեսության ոլորտի վարկավորման մատչեյիության բարձրացում

առողջապահության համակարգի կատարելագործում' մասնագիտական բուժօգնությունից դեպի առաջնային բուժօգնություն, կանխարգելում և առողջ ապրելակերպի սերմանում, ամրապնդում անցման միջոցով, քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի ապահովում, պետության կողմից երաշխավորված, բնակչության համար անվճար բժշկական օգնության մատ)եյիության բարձրացում

հակազդում հանրային առողջությանը սպառևացող վտանգներին' ճառագայթային, կեևսաահաբեկչություև, թմրամոլություն, վարակիչ հիվաևդություևևերի բռնկումներ և համաճարակներ, զանգվածային թունավորումներ և այյև

դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող կազմակերպությունների հզորացում, դեղերի որակի ապահովման և հսկման համակարգի կատարելագործում, կեղծված և վնասակար դեղերի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումն րնղւայնում

ուժեղացնել կենս ակտիվ հավելումների, ինչպես նաև բարեգործական օգնության շրջանակներում ներկրվող դեղերի շրջանառության և որակի ապահովման հսկողություն

Գծապատկեր 3

ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովմանինստիտուցիոնալ-գործաոութային մոդելը

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Գործունեության ուղղություններ/ Գործառույթներ Կստոց ցևեր/իեսւռիւոոսոևեր

2Հ Կրթության և գիտության նախարարություն | 2Հ Մշակույթի նախարարություն 1Լ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն | ձայ Առաքելական եկեղեցի 2Հ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով | Կրոնի հարցերով հանձնաժողով Բարձրագույն ուսումնական հաստատություններ | Գիտական և մշակութային միություններ և հաստատություններ ձասարակակաև կազմակերպություններ | Զանգվածային լրատվության միջոցներ | 2Հ Ազգային անվտանգության ծառայություն 2Հ ոստիկանություն Կուսակցություններ | 2Հ Ֆիևաևսևերի և էկոնոմիկայի նախարարություն 1Լ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 1 1 3 Я X 1 Ծ՜ 3 1 Я С շ 1 2Հ Տրանսպորտի և կապի նախարարություն | Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ

Պետական քարոզչության, լրատվության և տեղեկատվության անխափան և օպերատիվ տարածման համակարգի ձևավորում և ւ|եր9ինիս անւ| տ անցության ապահովում արտակարգ և ոագմակաև իրավիճակներում

ազգաբնակչության ապատեղեկատվայևացմաև, լրատվական ահաբեկչության, գաղափարախոսակաև պատերազմի ամեն տեսակ դրսևորումների դեմ պայքար' համապատասխան համակարգերի և միջոցևերի/մեխաևիզմների ձևավորման, այդ թվում վարժական և քրեական պատասխաևատվութ1աև սահմանման մի9ոգով

պետական նշանակության տեղեկատվության և տեղեկատվական պաշարևերի անվտանգության, այդ թվում պետական և ծառաարւակաև ցաւլտևիը աաոուևակորւ փաստաթդթերհ աևվտ անցության ապահովում

բարձր որակավորում ունեցող, հայրեևասեր, ազգային ոգով դաստիարակված, բազմակողմանի զարգացած և բարոյական արժեքներ դավաևող սերունդ ապահովող կրթական համակարգի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու կըևձեոի հնարավորություն ստանսդ հասարակական պահաևգարկ կախյալ, որակյայ գիտեյիքևեր

կրթության ոլորտում բյուջետայիև ֆինանսավորման առավել արդյունավետ համակարգի ներդրում, ֆինանսավորման այլ աղբյուրների ներգրավում, դրանց օգտագործման թափանցիկության ապահովում, նվազ ապահովված ընտանիքների ուսաևալնեյւին, որբ և ծնոդացուրկ եյւեխաևեյւին հասցեակաև ագակցութւաև ցուցաբերում

մանկավարժի մասնագիտական ունակությունների կատարելագործում և հարմարեցում ժամանակակից պահանջներին, մանկավարժի բարի համբավի վերականգնում, աշխատանքի վարձատրության մակարդակի շարունակական բարձրացում և սոցիայակաև երաշխիքների տրամադրում

գիտության ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացում, գիտության գերակա ուղղությունների հստակեցում և պետական գիտատեխնիկական քաղաքականության աոաջեահերթություևևերի սահմանում, գիտական ներուժի զարգացման և գիտական կադրերի վերարտադրության ապահովման արդյունավետ մեխանիզմների ստեղծում և կ ատարեյ ագործում

Գործունեության ուղղություններ/ Գործառույթներ 4ստոցցներ/ինստիտուտնե|ւ

2Հ Կրթության և գիտության նախարարություն | 1Լ Մշակույթի նախարարություն 1Լ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն | 2լսյ Առաքելական եկեղեցի I 1 1 Л X 1 Ծ՜ 3 X С С -3 3 &4 շ 1 Տ շ 1 9 Կրոնի հարցերով հանձնաժողով Բարձրագույն ուսումնական հաստատություններ | Գիտական և մշակութային միություններ և հաստատություններ ձասարակակաև կազմակերպություններ | Զանգվածային լրատվության միջոցներ | *3 С & շ 3 Jo յձ 3 & §< J2 3 1 3 X 1 Ծ՜ 3 9 2Հ ոստիկանություն Կուսակցություններ | 2Հ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1Լ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | Գիտությունների ազգային ակադեմիա 2Հ Տրանսպորտի և կապի նախարարություն | Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ

գիտական նորամուծությունների ակտիվ քաղաքականության իրականացում, ինտելեկտուալ սեփականության ոլորտի կարգակորում և դրանց համապատասխանեցում մի9ացգա1ին չափանիշներին

ուսումնական գործընթացում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովում, ուսումնական հասատատությունների տեղեկատվական սարքավորումների և դրանց միջև ցաևցայիև կապի հաստատում, ինչպես նաև էւեկտրոևաւիև գոաոաոաննեոհ ձևամոլում

ազգային արժեքները և պետության քաղաքական, տնտեսական, հասարակական կայունությունը խաթարող հոգևոր, գաղափարական, մշակութային, կրոնական տարրերի նպատակադրված քարոզչության և դրա' երիտասարդության շրգանում արմատակորմաև դեմ պւպքար

հայկական պատմամշակութայիև կոթողների, այդ թվում երկրի սահմաններից դուրս գտնվող հուշարձանների ուսումնասիրում, հաշվառում, վերականգնումն պահպանում

միջազգային մշակութային կազմակերպություններին և կաոույցևերիև ազգային մշակույթի ինտեգրման ապահովում, մշակութային փոխաևակումնեէւի անվտանգ և արդյունավետ կագմակերւպում

երիտասարդների սոցիալական կայացմաև, նրանց ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար սոցիալ-տևտեսակաև, իրավաքաղաքակաև, հոգևոր֊մշակութայիև, կազմակերպական բարենպաստ պախաևևերի ստերծում

ազգային և համամարդկային հոգևոր֊մշակութայիև արժեքների քարոզմաև և համահայկական մշակութային միջոցառումների իրականացման միջոցով ազգաբնակչության մշակութային գործունեության խթանում և ձայաստան-Սւխուռք մշակութային համագործակգութ1աև ապահովում

մշակութային ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության աջակցում և վերահսկում, ֆինանսավորման մեխանիզմների կատարեյագործում, մշակութային արժեքներին հարորդակցվեյու մատչեյ իության ապահովում

Ս.Թադեոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

գործառույթի իրականացման շրջանակներում տարբեր իեստիտուտեերի կողմից ընդունվող կառավարչական որոշումների աստիճանակարգի սահմանումը: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված մոդելում ներառված գործառույթները/գործառութային ուղղությունները հիմնականում կրում են ընդհանրական բնույթ, ե վերը նշված նպատակների իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում որոշակիորեն հստակեցնել նաե նշված գործառույթի իրականացման գործընթացում ներգրավված ինստիտուտների դերակատարումը' կիրառելով այս մոդելը յուրաքանչյուր առանձին գործառույթի համար ե մանրամասնելով անհրաժեշտ միջոցառումներն ու համապատասխան ինստիտուտների աշխատանքային բաժանումը:

Մեկնաբանելով վերը բերված գծապատկերներ 1, 2 ե 3-ը' հարկավոր է ընդգծել, որ դրանք մեկ միասնական մոդելի բաղկացուցիչ մասերն են, ե դրանց տարանջատված ներկայացումը կրում է պայմանական բնույթ: ԱԱ ապահովման գործառութային-ինստիտուցիոնալ մեկ միասնական մոդելի մշակումը թույլ կտա նաե բացահայտել ԱԱերեք հիմնական ենթահամակարգերի անվտանգության ապահովման առանձին գործընթացներում ներգրավված ինստիտուտների մասնակցության ուղղությունները մյուս ենթահամակարգերի անվտանգության ապահովման գործընթացներում:

Գլոբալացման ներկայիս պայմաններում աշխարհաքաղաքական նոր զարգացումները կարող են այնպիսի տարաբնույթ սպառնալիքների առաջացման պատճառ հանդիսանալ, որոնց դիմակայմանն անհրաժեշտ գործառույթները խորթ են թե պետության ե թե հասարակական կառույցների համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱ ապահովումը պարբերականություն ե հետեողականություն պահանջող գործընթաց է, կարելի է ասել, որ նման պայմաններում պետությունը պետք է կարողանա ճիշտ որոշել, թե որ ինստիտուտը կամ ինստիտուտները պետք է ներգրավված լինեն նոր սպառնալիքների դիմակայման ու չեզոքացման գործընթացներում: Պետությունն անհրաժեշտության դեպքում պետք է կարողանա նաե որոշել, թե որ ինստիտուտին կամ ինստիտուտներին է առավել նպատակահարմար պատվիրարկել լրացուցիչ լիազորություններ առաջացած խնդիրների լուծման համար:

Մայիս, 2008թ.

Աղբյուրներ ե գրականություն

1. ՀՀ Նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի զեկուցումը ՀՀ ԶՈԻ-ի հրամանատարական կազմի համար, Եր., 16 փետրվարի 2005:

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Թադևոսյաե

2. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն», «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հատուկ թողարկում, Եր., 2007։

3. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վերաբերյալ», «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2-3 (52-53), Եր., 2007։

О ПРОБЛЕМАХ ФОРМИРОВАНИЯ ИНСТИТУЦИОНАЛЬНОЙ СИСТЕМЫ, НЕОБХОДИМОЙ ДЛЯ ОБЕСПЕЧЕНИЯ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ РА

Сюник Татевосян

Резюме

Важнейшими целями развития цивилизации на различных этапах ее существования было достижение все более высокого уровня жизни, обеспечение благополучия и безопасности. Эти приоритеты сохраняются и сейчас, в начале XXI в., однако значение безопасности в характеристике качества жизни в наше время значительно возросло. Можно уверенно утверждать, что обеспечение всесторонней безопасности личности, общества, государства и мирового сообщества стало приоритетом ближайших десятилетий и превратилось в одну из главных целей стратегии существования цивилизации в современных и прогнозируемых условиях.

Обеспечение национальной безопасности (НБ) следует рассматривать как единый системный процесс, в основе реализации отдельных составляющих которого должен лежать принцип содействия реализации стратегических целей НБ. Для должного обеспечения НБ государство, как центральный институт политической системы, должно сформировать соответствующую институциональную систему, с уточненными функциями и приоритетами, отдельные составляющие которой должны располагать соответствующими человеческими, финансовыми, управленческими, а также идеологическими ресурсами.

Основываясь на принципе, согласно которому вышеуказанная система должна действовать соответственно приоритетам НБ, можно отметить, что она не должна быть статичной и изменения в ее структуре и действиях должны быть продиктованы изменениями приоритетов НБ. В этих условиях возникает необходимость разработать инструменты, которые позволят целостно рассмотреть все институты, вовлеченные в процессе обеспечения НБ, и их функционирование.

113

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.