Научная статья на тему 'ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈւՐՋ'

ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈւՐՋ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1442
225
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արշակ Սմբատյաե, Արտյռմտեր-հարություեյաե

Հոդվածում անդրադարձ է կատարվել գլոբալացման ժամանակակից ընկալ-մանը, դրա գնահատման տարբեր մոտեցումներին` շեշտը դնելով գործընթացիհիմնականում տնտեսական ասպեկտների վրա: Ներկայացվել են համաշխար-հային գլոբալ տնտեսության ներկա իրավիճակի ընդհանուր բնութագիրը, զար-գացման միտումները ի հայտ եկած մարտահրավերները:Անդրադարձ է կատարվել նաև արդի պայմաններում տնտեսական ան-վտանգության տեսական հիմնախնդիրների շուրջ տարբեր հետազոտողներիմոտեցումներին: Ելնելով գլոբալացման ներկա փուլի առանձնահատկություն-ներից համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրողություններից`փորձ է արվել տնտեսական անվտանգության հիմնախնդիրները դիտարկել առ-կա հիմնական տեսական մոտեցումների լույսի ներքո:Հոդվածում անդրադարձ է կատարվել գլոբալացման ժամանակակից ընկալ-մանը, դրա գնահատման տարբեր մոտեցումներին` շեշտը դնելով գործընթացիհիմնականում տնտեսական ասպեկտների վրա: Ներկայացվել են համաշխար-հային գլոբալ տնտեսության ներկա իրավիճակի ընդհանուր բնութագիրը, զար-գացման միտումները ի հայտ եկած մարտահրավերները:Անդրադարձ է կատարվել նաև արդի պայմաններում տնտեսական ան-վտանգության տեսական հիմնախնդիրների շուրջ տարբեր հետազոտողներիմոտեցումներին: Ելնելով գլոբալացման ներկա փուլի առանձնահատկություն-ներից համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրողություններից`փորձ է արվել տնտեսական անվտանգության հիմնախնդիրները դիտարկել առ-կա հիմնական տեսական մոտեցումների լույսի ներքո:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Анализ состояния мировой экономики свидетельствует о том, что экономики национальных государств интегрированы в глобальную экономическую систему сложных и взаимосвязанных отношений. Сложившийся миропорядок подразумевает зависимость отдельных национальных экономик от глобализирующихся процессов, исходящих от мировых и региональных держав. По оценкам Всемирного банка, в 2007г. глобальный (мировой) ВВП составил более $56 трлн. На долю США пришлось почти $14 трлн (25% от этой суммы). На сегодняшний день 53 % глобального ВВП обеспечивают транснациональные компании. В условиях глобальной мировой экономики разразившийся финансовоэкономический кризис затронул все национальные государства без исключения. Кризис оставил свои негативные последствия на экономику Армении. В сложившейся ситуации, перед лицом новых вызовов и угроз независимому армянскому государству необходимо определить и обозначить национальные интересы, на основе которых и должна выстраиваться система национальной безопасности. Безопасное существование национального государства в современном мире прежде всего должно быть гарантировано развитой экономикой в интересах как государства, так и общества и гражданина. Сегодня именно экономическая безопасность Республики Армения должна определять реализацию военнополитических и социально-экономических решений.

Текст научной работы на тему «ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈւՐՋ»

ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈւՐՋ

Արշակ Սմբատյաե, ԱրտյռմՏեր-Հարություեյաե

Հոդվածում անդրադարձ է կատարվել գլոբալացմաե ժամանակակից ընկալմանը, դրա գնահատման տարբեր մոտեցումներին' շեշտը դնելով գործընթացի հիմնականում տնտեսական ասպեկտների վրա: Ներկայացվել են համաշխարհային գլոբալ տնտեսության ներկա իրավիճակի ընդհանուր բնութագիրը, զարգացման միտումները և ի հայտ եկած մարտահրավերները:

Անդրադարձ է կատարվել նաև արդի պայմաններում տնտեսական անվտանգության տեսական հիմնախնդիրների շուրջ տարբեր հետազոտողների մոտեցումներին: Ելնելով գլոբալացման ներկա փուլի առանձնահատկություններից և համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրողություններից' փորձ է արվել տնտեսական անվտանգության հիմնախնդիրները դիտարկել առկա հիմնական տեսական մոտեցումների լույսի ներքո:

«Գլոբալացում» հասկացությունը ծագել է անգլերեն globe (երկրագունդ) բառից և ընդգծում է այդ երևույթի համակարգաստեղծ, մոլորակային բնույթը: Հասկացության ծագումնաբանության վերաբերյալ ուսումնասիրողները տարակարծիք են. մի մասը գտնում է, որ այն, որպես հայեցակարգային հասկացություն, ներմուծվել է ամերիկացի հետազոտող Թ.Լևիտի կողմից 1983թ., մյուսներն այն կապում են ամերիկացի սոցիոլոգ Ջ.Մաքլենի անվան հետ, որը 1981թ. կոչ է արել «հասկանալ սոցիալական հարաբերությունների գլոբալաց-ման պատմական գործընթացը և տալ դրա բացատրությունը» [1, c. 80]: Կարծիք կա նաև, որ «գլոբալացում» բառը շրջանառության մեջ է դրել անգլիացի գիտնական Ռ.Ռոբերթսոնը, որը 1983թ. globality (գլոբալություն) եզրն օգտագործել է «Քննարկելով գլոբալությունը» հոդվածի անվանման մեջ, իսկ ավելի ուշ' 1992թ., «Globalization: Social Theory and Global Culture. (London, 1992.)» գրքում շարադրել է իր հայեցակարգի հիմքերը: 20-րդ դարի 80-ականների վերջերից արագորեն ավելացավ այն հրապարակումների թիվը, որոնցում օգտագործվում էին «գլոբալացում», «գլոբալություն», «գլոբալիստիկա», «գլոբալ հիմնախնդիրներ» և նմանատիպ այլ հասկացություններ:

Չնայած գլոբալացման վերաբերյալ աշխատությունների պատկառելի

61

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

թվին' չկա «գլոբալացում» եզրի միանշանակ մեկնաբանություն: Հայտեի գերմանացի սոցիոլոգ Ու. Բեկը գրում է. «Անկասկած, գլոբալացումը վերջին տարիների վեճերի առավել շատ օգտագործվող և շահարկվող, բայց առավել քիչ պարզաբանված և, հավանաբար, ամեեաաեհասկաեալի, մշուշապատված... բառն է, կարգախոսը, գործիքը և այդպիսին էլ կմնա մոտակա ժամանակներում» [2, c. 40]:

Արևմտաեվրոպական և ամերիկյան գիտական կենտրոններում գլոբա-լացման հասկացության մեկնաբանությունը հիմնականում պայմանավորված է հեղինակների գիտական-հայեցակարգային և քաղաքական դիրքորոշումներով. մեծամասնության կողմից այն ուղղակիորեն կապվում է պետություն հասկացության հետ, այսինքն թե ինչ է տեղի ունենում պետության հետ: Գոյություն ունեն երեք հիմնական մոտեցումներ:

Առաջին մոտեցման կողմնակիցները գտնում են, որ պետությունը շարունակում է մնալ քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային դաշտի հիմնական դերակատարը: Եթե տնտեսական ոլորտում կարելի է առանձնացնել միտումներ, որոնք վկայում են «գլոբալ տնտեսությանը» բնորոշ նոր որակների ի հայտ գալու մասին, ապա հասարակական կյանքի մյուս ոլորտներում աշխարհն, ընդհանուր առմամբ, մնացել է այնպիսին, ինչպիսին կար, այսինքն' «պետականակենտրոն»:

Երկրորդ մոտեցման կողմնակիցների մոտեցումը տրամագծորեն հակադիր է առաջինին. պետությունը դանդաղ և անշեղորեն դուրս է մղվում ասպարեզից և աստիճանաբար կորցնում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում զբաղեցրած դիրքերը: Տնտեսական կյանքում նրան դուրս են մղում վերազգային կորպորացիաները և միջազգային ֆինանսական կապիտալը, մշակութային ոլորտում' տարբեր տեսակի ոչ պետական դերակատարները (մեդիամագնատներից մինչև առանձին խարիզմատիկ անհատներ), արտաքին քաղաքական ասպարեզում ակնառու է «սուվերենության մայրամուտը». որոշումների ընդունման կենտրոններն աստիճանաբար ազգային, պետական մակարդակներից տեղափոխվում են միջպետական և միջազգային կազմակերպությունների մակարդակ: Այսպիսով, մարդկությունը մուտք է գործում նոր' «գլոբալ կառավարման» և «գլոբալ հասարակության» դարաշրջան:

Երրորդ մոտեցումը կարելի է բնորոշել որպես փոխզիջումային: Դրա էությունը հանգում է հետևյալին. աշխարհում ընթանում են բավական խոր գործընթացներ, որոնց արդյունքում պետությանը զուգահեռ սկսում են ակտիվ գործել ոչ պետական դերակատարները, ինչը ենթադրում է որոշակի ճշգրտումներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, «պետականա-կենտրոնության» մոտեցումներում: Այնուամենայնիվ, «պետականակենտրոն» պարադիգմից հրաժարումը դիտվում է անժամանակ:

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

Պատահական չէ, որ նկարագրված երեք տեսական մոտեցումները հիմնականում համապատասխանում են երեք գաղափարական մոտեցումների' (նեո)լիբերալիզմի, մարքսիզմի և սոցիալ-դեմոկրատիայի արդի ընկալումներին: Ըստ նեոլիբերալ մոտեցումների, գլոբալ տնտեսությունը (դրա հետ միասին գլոբալ քաղաքականությունը և գլոբալ մշակույթը) իր հետ բերում է բարիք բոլորի համար: Մարքսիստական մոտեցման համաձայն, գլոբալացումը քարոզչական միջոց է' ժամանակակից կապիտալիզմը «զարդարելու» համար, որը ձեռնտու է արդյունաբերական զարգացած երկրներին և անշահավետ' թերզարգացածների համար: Առաջինների զարգացման համար անհրաժեշտ պայման է երկրորդների թերզարգացումը:

Այս երկու բևեռների միջև փոխզիջումային դիրքորոշում մշակողները հիմնականում գտնվում են սոցիալ-դեմոկրատների ճամբարում: Նրանց բնորոշ է վերջին տարիներին նկատվող միտումների նկատմամբ քննադատական մոտեցումը, ըստ որի գլոբալացման ներկայումս առկա դրսևորումները կարող են աղետալի հետևանքներ ունենալ բոլորի, այդ թվում' արդյունաբերական զարգացած երկրների համար: Կապիտալի շարժունակությունը, որը բազմապատկվում է ազատ առևտրի ռեժիմի պայմաններում, կարող է բերել զարգացած երկրներից արտադրության տեղափոխմանը թերզարգացած, էժան աշխատուժ ունեցող երկրներ, ինչը կարող է հանգեցնել զարգացած երկրների «ապաինդուստրիալացմանը» [3, c. 10]:

«Գլոբալացում» եզրի ոչ միասնական ընկալման մասին է վկայում նաև դրա դիտարկումը կամ շատ նեղ, կամ շատ լայն իմաստներով: Մասնավորապես, հայտնի ֆինանսիստ Ջ.Սորոսը, գլոբալացման վերաբերյալ իր աշխատությունում գրում է. «Ես ընդունել եմ գլոբալացման բավական նեղ սահմանում. ես դրա տակ հասկանում եմ կապիտալի ազատ տեղաշարժ և ազգային տնտեսությունների աճող ենթակայություն վերազգային կորպորացիաներից» [4, c. 7]:

Սակայն, գլոբալացման այսպիսի ընկալման դեպքում արհամարհվում են դրա քաղաքական, մշակութաբանական, բնապահպանական և այլ կողմերը:

Գլոբալացման առավել լայն ընկալման կողմնակիցները դրա տակ հասկանում են ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր քիչ թե շատ նշանակալի երևույթները և գործընթացները: Այդ դեպքում բաց է մնում գլոբալացման առարկայի, նրա' սոցիալական այլ գլոբալ միտումներից տարբերության

հարցը:

Այնուամենայնիվ, խմբավորելով և ամփոփելով տարբեր կողմնորոշումներ ունեցող հետազոտողների մոտեցումները, կարելի է առանձնացնել գլոբալացման հետևյալ բնութագրիչները.

63

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

• մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում երկրեերի և ժողովուրդեերի աճող փոխկապվածություն և փոխկախվածություն, որը հեռանկարում բերում է մոլորակային հանրության, ամբողջական աշխարհի ձևավորման,

• համաշխարհային ֆինանսատնտեսական տարածության, մոլորակային մասշտաբների շուկաների կայացում, առանձին տետեսություեեերի միաձուլում բոլորի համար ընդհանուր կանոեներ նախատեսող գլոբալ համակարգի մեջ,

• տեղեկատվական հեղափոխություն, որը բերում է նորագույն համակարգչային և մեդիատեխեոլոգիաեերի, գլոբալ հեռուստատեսության, իետերեետի բազայի վրա հիմնված շփման համաշխարհային ցանցի ստեղծման,

• պետության գործառույթների փոփոխություն, ազգային սահմանների աստիճանական վերացում, թափանցիկության մեծացում և միաժամանակ վերազգայիե կազմակերպությունների, միավորումների դերի զգալի բարձրացում և գործունեության ոլորտների ընդլայնում,

• աշխարհի «ուեիվերսալացում», եվրաատլաետյաե քաղաքակրթության կողմից կուտակված լիբերալ-ժողովրդավարակաե համակարգերի և սոցիոմշակութայիե արժեքների համընդհանուր տարածում,

• գլոբալիզմի քաղաքականության և գաղափարախոսության տարածում, ձգտում օգտագործելու օբյեկտիվորեն ձևավորված և ընթացող գործընթացները սուբյեկտիվ նպատակներով' հանուն միաբևեռությաե սկզբունքներով նոր աշխարհակարգի ձևավորման:

Թվարկվածները գլոբալացմաե էության առավել հաճախ հանդիպող և առավել փաստարկված բնութագրիչներն եե, որոնք ընդունվում և պաշտպանվում եե տարբեր գիտական և քաղաքական կողմնորոշումներ ունեցող ներկայացուցիչների կողմից: Ելնելով նրանց մոտեցումներից' ակնհայտ եե դառնում գլոբալացմաե ինչպես օբյեկտիվ սկիզբը, այնպես էլ նրա վրա ազդող սուբյեկտիվ գործոնները: Տարբեր փուլերում առաջնային կարող եե լինել կամ օբյեկտիվ, կամ սուբյեկտիվ գործոնները, սակայն, ինչպես շատ ուսումնասիրողների, այնպես էլ մեր կարծիքով, գլոբալացմաե օբյեկտիվ գործոնն ունի վճռորոշ եշաեակություե:

Գլոբալացմաե գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է տնտեսության գլոբալացումը: Այն, ինչպես և ընդհանրապես գլոբալացում երևույթը, դեռևս կայացած չէ, այլ անընդհատ զարգացող գործընթաց է' իր բարդություններով և հակասություններով, որն ընդգրկում է ոչ միայն առանձին վերցրած մեկ երկիր կամ տարածաշրջան, այլև ողջ մարդկային հանրությունը:

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

Տնտեսության ոլորտում գլոբալացումե իրականացվում է արտադրության գործոնների (ապրանքների, ծառայությունների, կապիտալի, նաև սեփականության իրավունքի) և աշխատանքի գործոնների շարժի հաջորդական ազա-տականացմամբ: Համաշխարհային տնտեսական տարածությունը դառնում է ձեռներեցության միասնական դաշտ, երբ արտադրողական ուժերի տեղաբաշխման աշխարհագրությունը, ներդրումների, արտադրության, մատակարարման ճյուղային կառուցվածքը ոչ միայն հանդիսանում են վերարտադրության գործընթացի իետերեացիոեալացմաե որոշակի մակարդակ, այլև նրա առավել բարձր' գլոբալացման փուլ: Համաշխարհային տնտեսությունը հենվում է ազգային տնտեսությունների փոխկապվածության և փոխլրացման վրա, ըստ տնտեսվարման մեթոդների, այն դարձել է բավական միաբնույթ, որն էլ ձևավորել է նրա զարգացման որակապես նոր' գլոբալացվող փուլի համար անհրաժեշտ պայմաններ:

20-րդ դարը նշանավորվել է գիտատեխնիկական և տեղեկատվական հեղափոխություններով, որոնք փոխել են աշխարհի տարբեր տարածաշրջանների զարգացման ու միջազգային կապերի կառուցվածքի բնույթը և պայմանները: Գիտատեխնիկական առաջընթացը խթանել է ապրանքների և ծառայությունների չտեսնված աճը (համաշխարհային համախառն ներքին արդյունքը 2000թ.' 1900թ. համեմատ աճել է 19 անգամ), որը, չնայած աշխարհի բնակչության զգալի աճին (1900թ. աշխարհի բնակչությունը կազմել է 1,6 մլրդ մարդ, իսկ 2000-ին' 6,3 մլրդ), բավարար է երկրագնդի բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար [5, c. 7]: Այս գործընթացները, կապված ռեսուրսների սահմանափակության հետ, հանգեցրել են համաշխարհային կայուն զարգացումից շեղումների և մի շարք նոր միջազգային հիմնախնդիր-ների առաջացման:

Գլոբալ զարգացման առավել սուր հիմնախնդիրներից է զարգացած և զարգացող երկրների կամ, այլ կերպ ասած, հարուստ հյուսիսի և աղքատ հարավի միջև առաջացած խզումը: Ներկայումս հյուսիսային կիսագնդի բնակչության 20%-ը սպառում է աշխարհում արտադրվող բոլոր ապրանքների շուրջ 90 և մշակվող էներգիայի 60%-ը, նրանց եկամուտները գերազանցում են զարգացող երկրների եկամուտը շուրջ 60 անգամ: Միևնույն ժամանակ, երկրագնդի բնակչության շուրջ 20%-ը գոյատևում է բնատնտեսության պայմաններում: ՀՆԱ մեկ շնչին ընկնող միջին ցուցանիշի վերլուծությունն ի ցույց է դնում եկամուտների դիֆերենցիայի աճի միտումը և համապատասխանաբար աճող անհավասարությունը: Համաշխարհային բանկի տվյալներով, 21-րդ դարի սկզբին օրական $1-ին համարժեք եկամուտ ունեցել են մոտավորապես 1,2 մլրդ մարդ, որոնց 90%-ը բնակվել է Աֆրիկայում և Ասիայում, 6,5%-ը' Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: 2004թ. օրական $1-3-ին

65

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

համարժեք եկամուտ ունեցողների թիվն աշխարհում կազմել է ողջ բնակչության կեսը [6, c. 311-312]: Գլոբալացման գործընթացի արդյունքում ավելանում է անհավասարությունը ոչ միայն հարուստ և աղքատ երկրների միջև, այլև այդ երկրների ներսում: Աղքատ բնակչության մեծ մասը կենտրոնացված է զարգացող երկրներում, որտեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով 20-րդ դարի վերջին օրական $2-ից պակաս եկամուտ ունեցող բնակչությունը կազմել է. Չինաստանում' 53,7, Հնդկաստանում' 86,2, Ինդոնեզիայում' 66,1, Պակիստանում' 84,7, Բանգլադեշում' 77,8 տոկոս [5, c. 12-13]:

Այսօր արդեն իսկ մեծ ծավալներ ընդունող համաշխարհային տնտեսական ճգնաժամը գլոբալ համաշխարհային տնտեսության ձևավորման գործընթացի դրսևորումներից է, որը հարվածում է, առանց բացառության, բոլոր պետություններին' անկախ երկրի տնտեսական մոդելի առանձնահատկություններից, սակայն տարբեր են ազդեցության ուժը և հետևանքները:

Որպես օրինակ կարելի է դիտարկել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության վերլուծության արդյունքներն այնպիսի տարբեր երկրների տնտեսությունների վրա, ինչպիսիք են Իսլանդիան և Իրանը:

Գլոբալացման առաջամարտիկ հանդիսացող Իսլանդիան վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ 2008թ. նոյեմբերին օգնության խնդրանքով դիմեց Արժույթի միջազգային հիմնադրամին: 300 հազարանոց բնակչությամբ երկիրը ՄԱԿ մարդկային զարգացման ներուժի ինդեքսում զբաղեցնում էր առաջին տեղը, ըստ Transparency International կազմակերպության համարվել է ամենաչկոռումպացված երկիրը, ունեցել է բարձր դիրքեր տնտեսական ազատության և բիզնեսի պայմանների վարկանիշային ցանկերում: Այսօր Իսլանդիայում չի աշխատում ֆոնդային շուկան, ազգայնացվում են խոշոր բանկերը, բնակչությունը գնում է արտարժույթ, կատարվում են զանգվածային կրճատումներ, որի պատճառով հայտարարվել է տեխնիկական ռեցե-սիայի մասին (երկու եռամսյակ անընդմեջ արձանագրվել է արտադրության անկում) և որի արդյունքում հրաժարական է ներկայացրել կառավարությունը: Իրանը' համաշխարհային ֆինանսական համակարգին ամենացածր մակարդակով ինտեգրված երկիրն է, որի նկատմամբ համաշխարհային հանրության կողմից կիրառվում են բազմաթիվ սահմանափակումներ և սանկցիաներ, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի: Երկրի արդյունաբերությունը հիմնականում ունի հումքային ուղղվածություն (գազ, նավթ, մետաղներ): Իրանը ևս այսօր կրում է հսկայական կորուստներ, մասնավորապես' կտրուկ անկում է ապրել արդյունաբերական արտադրությունը, կրճատվել է նավթի արդյունահանումը:

Բռնկված ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծա-

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

ռայությաե տվյալների' 2008թ. հուեվար-դեկտեմբերիե, 2007թ. եույե ժամանակահատվածի համեմատ, օրինակ' մանածագործական արտադրությունը կրճատվել է 20,8, քիմիականը' 14,8, մետաղագործականը' 9,6, մեքենաների և սարքավորումեերիեը' 17,6, ոսկերչական արտադրատեսակեերիեը' 16,3,

բեռնափոխադրումները' 7,2, արտահանումը' 8%-ով [7, էջ 7, 11, 12]: Ըստ առաեձիե մասնագետների գնահատականի' 2009թ. հունվարին մասնավոր տրաեսֆերտեերի ծավալը կազմել է $55,6 մլե, իեչը նախորդ տարվա եույե ժամանակահատվածի համեմատ պակաս է 25%-ով [8, c. 4]:

Հարկ է եշել, որ ճգնաժամի եշված, արդեն իսկ տեսանելի, հետևանքները, իրեեց հերթին, առաջ կբերեն եոր հետևանքներ, մասնավորապես' պետբյուջե հարկային մուտքերի կրճատում (որպես հետևանք' եաև բյուջեի պակասորդի մեծացում), ներդրումների կրճատում, գործազրկության աճ, բնակչության եկամուտների կրճատում (որպես հետևանք' եաև սոցիալական լարվածության աճ, որը կարող է ազդել ներքաղաքական իրավիճակի վրա), քրեածիե իրավիճակի սրում, ոչ բարեկամ երկրեերի դեստրուկտիվ գործունեության ակտիվացում1:

Գլոբալացմաե կամ այլ կերպ ասած հետիեդուստրիալ եոր քաղաքակրթության ձևավորման ներկայիս փուլում, երբ օրեցօր ահագնանում է տնտեսական ճգնաժամը և դեռևս վերջնականապես չեե ձևավորվել հասարակական և միջպետական հարաբերությունների վերազգայիե կարգավորման կառույցներն ու երաեց արդյունավետ գործունեության մեխանիզմները (այդ թվում տնտեսության ոլորտում), ազգային պետությունները շարունակում եե և դեռ երկար ժամանակ կմեաե եշված մակարդակներում հարաբերությունների կարգավորման և կառավարման հիմնական դերակատարներ, իեչե օրա-խեդիր է դարձնում համապատասխան անվտանգության համակարգերի ձևավորումը կամ առկա համակարգերի վերաձևումը: Ուսումնասիրվող հիմեա-խեդրի համատեքստում, կարծում եեք, անհրաժեշտ է անդրադառնալ, հատկապես, ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներից մեկին' տնտեսական անվտանգությանը: Ուստի, փորձենք վերհանել տնտեսական անվտանգություն հասկացության վերաբերյալ տարբեր հետազոտողեերի արդի մոտեցումները և ընկալումները:

«Տնտեսական անվտանգություն» եզրը, ինչպես և «ազգային անվտանգությունը», առաջացել է 20-րդ դարի կեսերին: Մինչև Երկրորդ աշխարհամարտն ավելի շատ խոսվում էր «պաշտպանության» և «պաշտպանունակության» մասին: Սակայն, արդեն 1947թ. ԱՄՆ-ում ընդունվեց օրենք «Ազ-

1 2009թ. հունվարի ընթացքում Հայաստանում գրանցվել է 534 հանցագործություն, իեչե աեցած տարվա եույե ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 23,3%-ով: Մասնավորապես, գրանցված 233 դեպք սեփականության դեմ ուղղված հանցագործություններ եե, 34-ը' տետեսակաե գործունեության դեմ ուղղված հանցագործություններ [9, с. 2]:

67

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

գային անվտանգության մասին», և ձևավորվեց նախագահին առընթեր համապատասխան խորհուրդ: Վերջինիս հանձնարարվեց հիմնավորել ոչ միայն արտաքին, պաշտպանությանն առնչվող, այլև տնտեսական քաղաքականությանը վերաբերող որոշումներ:

Ամերիկյան մասնագետների մեծամասնության կարծիքով, տնտեսական անվտանգությունը պետք է համապատասխանի առնվազն երկու պահանջների.

• պահպանի երկրի տնտեսական ինքնուրույնությունը, ունակ լինի սեփական շահերից ելնելով տնտեսական զարգացմանն առնչվող որոշումներ կայացնելու,

• ունակ լինի պահպանելու և հետագայում բարելավելու երկրի բնակչության կենսամակարդակը:

Տնտեսական անվտանգությանը նմանատիպ պահանջներ է ներկայացնում նաև Գ.Մաչովսկին: Վերջինիս կարծիքով, տնտեսական անվտանգությունը կենսականորեն անհրաժեշտ տնտեսական պարամետրերում պետք է ապահովի բավական բարձր աստիճանի անկախություն գործընկերոջից, հակառակ դեպքում կսահմանափակվի ազատ ընտրության հնարավորությունը քաղաքական որոշումներում [10, s. 5-18]:

Գ.Մաուլը տնտեսական անվտանգությունը դիտարկում է որպես «ազգի կողմից առաջնային անհրաժեշտություն համարվող հիմնական արժեքների' ընդունված նվազագույն մակարդակի նկատմամբ սուր սպառնալիքի բացակայություն: Այդ սպառնալիքը ծագում է այն դեպքում, երբ առաջանում են գործող սոցիալ-քաղաքական կառուցվածքը քայքայելու ունակ նախապայմաններ, ինչպես նաև երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան սպառնում է մեզ հետ կանգնել մեր առաջնային արժեքներից» [11]:

Տնտեսական անվտանգության հիմնախնդրում ավելի որոշակի են Կ.Մարդոչի դատողությունները: Վերջինս գտնում է, որ վտանգը ծնվում է այն դեպքում, երբ կատարվում են փոփոխություններ (մասնավորապես, կապված եկամուտների ու հարստության ծավալի և բաժանման, զբաղվածության մակարդակի, սղաճի, հումքի մատակարարման հետ և այլն) տնտեսական ինքնիշխանության, այսինքն' քաղաքականության ու ռեսուրսների գործիքների ավելի լայն շրջանակ վերահսկելու հնարավորության մեջ [12, p. 67-98]:

Ընդհանրացնելով վերոհիշյալ մասնագետների կարծիքները' կարելի է եզրակացնել, որ տնտեսական անվտանգության հասկացության մեջ առանցքային է ինչպես ներքաղաքական, այնպես էլ միջազգային հարցերում որոշումներ կայացնելիս պետության ինքնիշխանության (անկախության) ապահովումը: Անհրաժեշտ է նշել, որ այսպիսի շեշտադրումով տնտեսական անվտանգությունը ենթադրում է առաջին հերթին պետության շահերի պաշտ-պանվածություն:

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

Ռուսաստաեյաե մասնագետների կողմից տնտեսական անվտանգության հիմեախեդիրեերը հիմնականում դիտարկվում եե Ռուսաստանում այսօր տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տետեսակաե փոփոխությունների համատեքստում:

«Տնտեսական անվտանգություն» հասկացությունը վերլուծելով' Վ.Պաե-կովը գրում է. «...դա ազգային տնտեսության այնպիսի վիճակ է, որը բնութագրվում է կայունությամբ, հասարակական վերարտադրման գործընթացի բնականոն զարգացումը խախտող, բնակչության կենսամակարդակը քայքայող և դրանով հասարակության մեջ սոցիալական լարվածություն առաջացնող ու պետության գոյությունը վտանգող ներքին և արտաքին գործոնների հանդեպ դիմադրողականությամբ» [13, с. 5-18]: Գոյություն ունեն ազգային տնտեսական անվտանգության եաև այլ սահմանումներ, որոնք բոլորն էլ այսպես, թե այնպես այն որակում եե որպես «ազգի բարեկեցություն և անկախ արտաքին գործոնների ազդեցությունից ներքին շուկայի կայունությունն ապահովելու կարողությամբ օժտված ազգային տնտեսություն»: Տնտեսական անվտանգության համակարգը համարվում է արդյունավետ, եթե արտաքին բացասական ազդեցությունը չեզոքացվում է ի հաշիվ երկրի ռեզերվների' թույլ տալով պահպանել տնտեսական և քաղաքական կայունություն [14, c. 31-41]:

Տնտեսական անվտանգությունը եյութաարտադրողակաե բնագավառում և ֆինանսական հարաբերություններում սղաճի բարձր մակարդակի և տնտեսության ճգնաժամի հանգեցնող սոցիալական, քաղաքական և ներքին ու արտաքին այլ բացասական գործոններից հասարակության և պետության շահերի պաշտպաեվածություեե ու կայունությունն է: Խոսելով տնտեսական բնագավառում անձի, հասարակության և պետության գործունեության անվտանգության մասին' պետք է հաշվի առնել, որ ցանկացած տնտեսություն բնութագրվում է եախևառաջ նյութատեխնիկական բազայի մակարդակով, արտադրողական ուժերի զարգացման աստիճանով և բնակչության կարիքները բավարարելու կարողությամբ:

Ընդհանուր առմամբ, տնտեսական անվտանգությունը կախված է տնտեսական բնագավառում հարաբերությունները կարգավորող պետական միջոցների արդյունավետ հարաբերակցությունից, ինչպես եաև միջոցներից, որոնք վարչակազմի կողմից կիրառվում եե առանձին ձեռնարկությունների մակարդակով: Տնտեսական աեվտաեգություեե ապահովող սուբյեկտների շարքում կարևոր դեր է հատկացվում պետական կառույցներին:

Մեկ այլ գիտնական Ա.Ա.Վորոեովը, տնտեսական անվտանգությունը բնորոշում է որպես ազգային անվտանգության տեսության բարդ համալիր

69

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

կատեգորիա, որը կապված է գիտության տարբեր ճյուղերի (տնտեսական աշխարհագրություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն) տնտեսական գիտելիքների ինտեգրման հետ: Նրա բովանդակությունը կարելի է ըմբռնել այնպիսի հասկացությունների միջոցով, ինչպիսիք են երկրի տնտեսական հզորությունը, տնտեսական անկախությունը, տնտեսության քրեակա-նացումը, տնտեսական էքսպանսիան:

Արդյունաբերության միջազգայնացմանը համընթաց 21-րդ դարում տնտեսական անվտանգությունը, ամենայն հավանականությամբ, ավելի սերտորեն կկապվի միջազգային և տարածաշրջանային տնտեսական անվտանգության հետ [15, c. 232]:

Ընդհանուր առմամբ, ռուսական հետազոտողների մեծամասնության կողմից տնտեսական անվտանգությունը բնորոշվում է որպես ազգային տնտեսության այնպիսի կացություն, որը բնութագրվում է արտաքին ու ներքին ապակայունացնող գործոնների հանդեպ դիմադրողականությամբ և երկրում համապատասխան ռեսուրսների ու մեխանիզմների առկայությամբ: Ելնելով վերը շարադրվածից' տնտեսական անվտանգության էությունը կարելի է ձևակերպել որպես տնտեսական ու իշխանական ինստիտուտների այնպիսի կացություն, որը երաշխավորում է ազգային շահերի պաշտպանությունը, քաղաքականության սոցիալական ուղղվածությունը, բավարար պաշտպանական ներուժ անգամ ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում: Այլ կերպ ասած (նաև Վ.Սենչագովի կարծիքով), տնտեսական անվտանգությունը միայն ազգային շահերի պաշտպանվածությունը չէ, այլ նաև իշխանական ինստիտուտների պատրաստակամությունը և կարողությունը ստեղծելու հայրենական տնտեսության զարգացումը և հասարակության սոցիալ-քաղաքական կայունությունն ապահովող մեխանիզմները [16, c. 84]:

Ըստ Ա.Մարկոսյանի' պետության տնտեսական անվտանգությունը բարդ և բազմագործոն համակարգ է: Լինելով ազգային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը' այն միաժամանակ հիմք է հանդիսանում ազգային անվտանգության կառուցվածքի մեջ մտնող ռազմական, տեղեկատվական, սոցիալ-քաղաքական, պարենային, բնապահպանական անվտանգության և այլ տարրերի ձևավորման համար:

Տնտեսական անվտանգությունը ենթադրում է տնտեսական համակարգի անխափան գործունեություն, ռեսուրսների մատակարարման և կոմունիկացիայի հստակ գործառնություն, հավասարակշռություն շուկայի ազատակա-նացման և տնտեսական խաղի կանոնների կանոնակարգման միջև, պետության դերի և նշանակության հստակեցում, տնտեսական դինամիզմի գերակայություն ազգային մշակույթում [17, էջ 41, 47]:

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

Ամփոփելով տնտեսական անվտանգության տարաբնույթ սահմանումների վերլուծության արդյունքները' կարելի է հստակեցնել, որ տնտեսական անվտանգությունը երկրի տնտեսության այնպիսի կացություն է, որը

• ծավալային և կառուցվածքային չափորոշիչներով բավարար է պետության' գոյություն ունեցող կարգավիճակի ապահովման, արտաքին ճնշումից անկախ նրա քաղաքական ու սոցիալ-տնտեսական զարգացման համար,

• կարող է պահպանել օրինական եկամուտների մակարդակը, որն ապահովում է քաղաքակիրթ երկրների ստանդարտներին համապատասխան, բնակչության բացարձակ մեծամասնության բարեկեցությունը:

Նշվածով, ինչպես նաև համաշխարհային զարգացման նոր իրողություններով պայմանավորված' օրախնդիր են դառնում անվտանգության խնդիրների նորովի ընկալումը և դրանց լուծմանն ուղղված համարժեք համակարգերի ձևավորումը կամ առկա համակարգերի փոփոխությունը:

Ուսումնասիրելով գլոբալացման և տնտեսական անվտանգությանն առնչվող տեսական հիմնախնդիրները' կարելի է փաստել, որ գլոբալ համաշխարհային տնտեսության պայմաններում ազգային տնտեսություններն օգտվում են համընդհանուր բարիքներից (համաշխարհային շուկա, տեխնոլոգիաներ, գիտելիք, տեղեկատվություն, մարդկային ներուժ և այլն), սակայն դրա հետ միաժամանակ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր դեստրուկտիվ ազդեցությունն է ունենում անխտիր բոլոր ազգային տնտեսությունների վրա:

Կարծում ենք, որ ներկայիս գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեսությունների մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների պահպանումը, ազգաբնակչության զբաղվածության և սոցիալական պարտավորությունների ապահովումը պետք է առաջնային խնդիր դառնան ազգային կառավարությունների համար, քանի դեռ չեն մշակվել և չեն ներդրվել գործուն գլոբալ մեխանիզմներ համաշխարհային տարածում ունեցող ճգնաժամը հաղթահարելու համար:

Վերոգրյալի ամփոփումը վկայում է, որ տնտեսական գլոբալացումն օբյեկտիվ գործընթաց է' սուբյեկտիվ ընկալումներով և մոտեցումներով ուղղորդվող: Այն ստեղծում է ինչպես առաջանցիկ և դինամիկ զարգանալու, այնպես էլ' միջազգային մրցակցությունից դուրս մղվելու հնարավորություն: Չնայած հետինդուստրիալ զարգացման փուլում գտնվող երկրների առավել մեծ զարգացման հնարավորություններին, այնուամենայնիվ, չպետք է անտեսել այն հնարավորությունների պատուհանը, որը ստեղծվել է զարգացման

71

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

առավել ցածր մակարդակում գտնվող երկրեերի համար, մասնավորապես, խոսքը վերաբերում է կապիտալի, ֆինանսական միջոցների, նոր տեխնոլոգիաների ներգրավման հնարավորությունների մեծացմանը, որը պայմանավորված է վերջիններիս վերազգայնացմամբ, արագ տեղաշարժման հնարավորություններով: Ինչ խոսք, նշվածը ստեղծում է միայն օբյեկտիվ նախադրյալներ, որը դեռևս բավարար չէ ցանկալի արդյունքների հասնելու համար: Դրա համար ներկայումս շատ կարևոր գործոն է վերը նշված երևույթների, միտումների տրամաբանության առավել խոր, համակողմանի ըմբռնումը և վերջիններիս համահունչ համապատասխան ոլորտների զարգացման ազգային ռազմավարությունների մշակումը: Այս շրջանակներում էլ պետք է դիտարկել անվտանգության խնդիրների լուծումը, ինչն արդեն իսկ դուրս է գալիս անվտանգության ապահովման ավանդական մոտեցումների և պատկերացումների շրջանակից: Իսկ դա, իր հերթին, առաջացնում է ինչպես շահերի, այնպես էլ սպառնալիքների բնույթի, աղբյուրների, օբյեկտների և սուբյեկտների նորովի ընկալման անհրաժեշտություն:

Վերոգրյալն ուղղակիորեն առնչվում է կազմակերպչական գործոնի, մասնավորապես' կազմակերպչական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ, որի առնչությամբ ԳՀարությունյանն իր հոդվածներից մեկում իրավացիորեն նշում է. «թերացումները կազմակերպչական ոլորտում սահմանափակում (լիմիթավորում) և նվազեցնում են մնացած բնագավառներում ընթացող գործառույթների արդյունավետությունը... Ակնհայտ իրողություն է, որ բարձր կազմակերպվածությունն այլ ռեսուրսների սակավաթիվ լինելու պարագայում բերում է հաջողությունների, կազմակերպվածության բացակայությունը' անհաջողությունների այլ բնույթի հսկայական ռեսուրսներ տիրապետողներին» [18, էջ 10]:

Նկատի ունենալով Հայության զգալի ռեսուրսային ներուժի առկայությունը քաղաքակրթական, տեխնոլոգիական և նյութական ոլորտներում ներկայումս առավել հրատապ են դառնում կազմակերպչական ռեսուրսի զարգացումը և արդյունավետ օգտագործումը, ինչն առանցքային խնդիր է արդյունավետ պետության ստեղծման ճանապարհին, և ինչն էլ իր հերթին կհանդիսանա ազգային տնտեսության անվտանգ զարգացման հիմնական երաշխավորը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հանիս, 2009թ.

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Иноземцев В.Л, Глобализация: Илюзии и реальность // Свободная мысль-XXI, 2000, N1.

2. Бек У, Что такое глобализация. Ошибки глобализма-ответы на глобализацию / пер. с нем., М., 2001.

3. Малахов В., Государство в условиях глобализации, М., 2007.

4. СоросДж, О глобализации / пер. с англ., М., 2000.

5. Мировая экономика в ХХ веке: потрясающие достижения и серезные проблемы // МЭ и МО., 2001, N1.

6. Современные международные отношения и мировая политика. М., 2005.

7. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Երևան, 2009։

8. Деловой экспресс N 09 (811).

9. Голос Армении, Общественно-политическая газета, N 21 (19812) от 03.03.2009.

10. Machovski H, Ost-West Handel: Entwicklung, Interessenlagen, Aussichten // Aus Politik u.Zeitgeschichte. Bonn, 1985. № 5.

11. Maull H, Raw materials, energy and Western security. L., 1984.

12. Murdoch C, Economic factors as objects of security: Economics security & vulnerability // K.Knorr, F.Trager. Economics issuies & national security. Lawrence, 1977.

13. Паньков В, Экономическая безопасность: мирохозяйственный и внутренний аспекты // Внешнеэкономические связи. 1992. Вып. 8.

14. Рубанов В., Безопасность - лозунги, теория и политическая практика // Свободная мысль, 1991, № 17.

15. Воронов А.А., Основы национальной безопасности, Науч.-практ. пос. Общая часть. М., 2000.

16. Экономическая безопасность (производство, финансы, банки) / Под ред. В.К. Сен-чагова, М., 1998.

17. Ա.Մարկռu]աե, Տնտեսական անվտանգության հիմեախեդիրեերը. մեթոդաբանություն և արդյունքներ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Ե., 2005։

18. Գ.Հարությունյան, Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության հիմեախեդիրեերը, «21-րդ ԴԱՐ», տեղեկատվական-վերլուծական հանդես, #2(20), Ե., 2008։

73

Ա.Սմբատյաե, Ա.Տեր-Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ОБ ОТДЕЛЬНЫХ ТЕОРЕТИЧЕСКИХ ВОПРОСАХ ЭКОНОМИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ В УСЛОВИЯХ ГЛОБАЛИЗАЦИИ

Аршак Смбатян, Артем Тер-Арутюнян

Резюме

Анализ состояния мировой экономики свидетельствует о том, что экономики национальных государств интегрированы в глобальную экономическую систему сложных и взаимосвязанных отношений. Сложившийся миропорядок подразумевает зависимость отдельных национальных экономик от глобализирующихся процессов, исходящих от мировых и региональных держав. По оценкам Всемирного банка, в 2007г. глобальный (мировой) ВВП составил более $56 трлн. На долю США пришлось почти $14 трлн (25% от этой суммы). На сегодняшний день 53 % глобального ВВП обеспечивают транснациональные компании.

В условиях глобальной мировой экономики разразившийся финансовоэкономический кризис затронул все национальные государства без исключения. Кризис оставил свои негативные последствия на экономику Армении. В сложившейся ситуации, перед лицом новых вызовов и угроз независимому армянскому государству необходимо определить и обозначить национальные интересы, на основе которых и должна выстраиваться система национальной безопасности. Безопасное существование национального государства в современном мире прежде всего должно быть гарантировано развитой экономикой в интересах как государства, так и общества и гражданина. Сегодня именно экономическая безопасность Республики Армения должна определять реализацию военно-политических и социально-экономических решений.

74

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.