ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԳԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գաիկ Հարություեյաե
Հայտնի է, որ տեղեկատվակաե-հոգևոր անվտանգության խնդիրներն անմիջականորեն կապված են մշակութային և քաղաքակրթական բնույթի հարցերի համախմբի հետ։ Իր հերթին, քաղաքակրթական գործոնի նշանակությունը, հաշվի առնելով քաղաքակրթական բախումների վերաբերյալ Սե-մյուել Հանթինգտոնի հայեցակարգի քաղաքական-գործնական մարմնավորում ստացած ԱՄՆ- Իսլամական աշխարհ հակամարտությունը, վերջին տասնամյակում էապես աճել է։ Կարելի է փաստել, որ ներկա իրադրությունում այս կամ այն ազգի ինքնության պահպանման խնդիրը զգալիորեն տեղափոխվել է քաղաքակրթական պատկանելության ոլորտ։ Ելնելով պատ-մաքաղաքական նախադրյալներից և այսօրվա իրողություններից հայկական քաղաքակրթությունը դիտարկվում է որպես ուրույն երևույթ։ Քաղաքակրթական ուրույնությունը Հայաստանի և հայության պարագայում ենթադրում է ազգային «փակ» պաշտպանական և գլոբալ «բաց» հաղորդակցման մոտեցումների համատեղում։ Նման հայեցակարգը թույլ է տայիս համակարգված և տրամաբանական մոտեցումներ կիրառել տեղեկատվական-հո-գևոր անվտանգության հետ առնչվող խնդիրների հանդեպ։
Աշխարհի ներկա ռազմաքաղաքական պատկերը բնութագրող քաղաքակրթական բախումներում տեղեկատվական և դրա բաղկացուցիչ մասը կազմող հոգևոր անվտանգության խնդիրները խիստ հրատապ են դարձել, և հոգևոր արժեքների պահպանումը վերածվել է ազգային անվտանգության կարևորագույն խնդրի։ Պատահական չէ, որ ամերիկյան քաղաքագետների կարծիքով ազգային անվտանգության համակարգի գործունեության հիմնական նպատակը ամերիկյան քաղաքակրթական արժեքային համակարգի պահպանումն ու սփռումն է։ Կարելի է պնդել, որ տեղեկատվական և քաղաքակրթական գործոնի անտեսումը թերի է դարձնում ցանկացած քաղաքական ռազմավարություն։
3
ԳՀարություեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Իեֆոգեե սպաոեաւիքեեր
Վերոհիշյալի համատեքստում ազգային և քաղաքակրթական անվտանգության գործառույթներն էապես կապված են ինֆոգեն (տեղեկատվածին) գործընթացների և մարտահրավերների հետ, որոնք պարունակում են դրա-կան-կոնստրուկտիվ' զարգացում ենթադրող և բացասական-դեստրուկ-տիվ' անհատի և հասարակության հոգևոր արժեհամակարգի դեմ ուղղված, բաղադրիչներ: Հարկ է շեշտել, որ այդ երկու տարաբնույթ մարտահրավերներին համարժեք չարձագանքելը հավասարաչափ վտանգավոր է ցանկացած հանրության համար։ Քաղաքակրթական խնդիրների համատեքստում նպատակահարմար է լրացուցիչ անգամ ներկայացնել ինֆոգեն սպառնալիքների աղբյուրների վերաբերյալ սահմանումները (տե ս, մասնավորապես, [1, 2])։
Ինֆոգեն արտաքին սպառնալիքների աղբյուրներ կայւող են հանդիսանալ.
• ՀՀ ռազմավարական-մարտավարական մրցակից կամ հակառակորդ հանդիսացող երկրները կամ կազմակերպությունները,
• իրենց շահերը հետապնդող, սակայն ՀՀ ազգային շահերն անտեսող երկրները և կազմակերպությունները, որոնց թվում կարող են լինել նաև ՀՀ քաղաքական ու տնտեսական գործընկերները,
• տեղեկատվական դաշտում առկա, բայց ոչ հատուկ ՀՀ դեմ ուղղված քաոսային տեղեկատվական հոսքերը, որոնք բացասական ներգործություն են ունենում հանրային գիտակցության վրա։
Ինֆոգեն ներքին սպաոնաիքնեբի աղբյուր կարող են հանդիսանալ.
• ՀՀ-ում տեղակայված, սակայն օտարերկրյա ռեսուրսներից սնվող քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցները, որոնց գործողություններն ուղղված են ՀՀ ազգային շահերի դեմ,
• ներքին մասնավոր և պետական ռեսուրսների վրա հիմնված քաղաքական, հասարակական կազմակերպությունները, ձեռնարկատիրա-կան ընկերությունները, պետական մարմինները և ԶԼՄ-ը, որոնց պատկերացումները ՀՀ ազգային շահերի վերաբերյալ հստակեցված չեն: Որպես հետևանք նման կառույցները կարող են ակամա կամ գաղափարական սխալ կողմնորոշման հետևանքով ինֆոգեն վտանգի աղբյուր հանդիսանալ ՀՀ հանրության համար (նման գործողությունները երբեմն որակվում են որպես «տեղեկատվական պատերազմ սեփական ժողովրդի դեմ»):
4
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
Ինչպես հետևում է վերոհիշյալ ձևակերպումներից, իեֆոգեե սպառնալիքների բացահայտումը և որակումը զգալի չափով պայմանավորված են ազգային շահի բովանդակային պատկերացումներով: Այսինքն կարելի է փաստել, որ ազգային անվտանգության հայեցակարգի ցանկացած մշակում ենթադրում է ազգային շահ հասկացության վերաբերյալ զարգացած պատկերացումներ և հստակեցված ձևակերպումներ: Հակառակ պարագայում ինֆոգեն ցանկացած բնույթի սպառնալիքների բացահայտումը խիստ վիճահարույց է լինելու: Դրական ինֆոգեն գործընթացները պայմանավորված են գլոբալ տեղեկատվական-գիտելիքային դաշտի ձևավորմամբ:
Հայտնի է, որ արդի տեղեկատվական դաշտն արտացոլում է առաջատար տերությունների հիերարխիան գլոբալ քաղաքական դաշտում: Միևնույն ժամանակ այդ դաշտում սակավ ռազմաքաղաքական, տնտեսական հնարավորություններ ունեցող սուբյեկտները, ձեռք բերելով անհրաժեշտ ինտելեկտուալ ռեսուրսներ և ասիմետրիկ (անհամաչափ) գործելու կարողություններ, կարող են հասնել զգալի արդյունքների: Նկատենք, որ հաճախ այդ սուբյեկտները կարող են և չլինել պետություններ կամ նվազագույնը ուղղակիորեն չենթարկվել պետությանը: Նշված իրողությունները պետք է ընկալվեն և որպես մարտահրավեր հայությանը և հայոց ինքնությանը, և որպես այդ ինքնության զարգացման լրացուցիչ հնարավորություն:
Մարտահրավերի էությունն այն է, որ արդի գլոբալացումը պարունակում է գաղափարախոսական, հոգևոր-մշակութային էքսպանսիայի տարրեր: Այդ երևույթը, որպես կանոն, արտացոլում է ներգործող երկրի ազգային շահերը և այդպիսով կարող է խաթարել կրավորաբար ենթարկվողի ազգային քաղաքակրթական և տեղեկատվական-հոգևոր անվտանգությունը: Միևնույն ժամանակ, ընդհանուր տեղեկատվական-գիտելիքային դաշտի ձևավորումը, տարբեր քաղաքակրթությունների մշակութային փոխազդեցությունները ստեղծում են նպաստավոր պայմաններ սեփական հոգևոր-մշակութային բովանդակության զարգացման և նպատակային սփռման համար: Թվարկված գործառույթները ժամանակակից տեղեկատվական գործողությունների մասն են կազմում:
Նոր սերնդի տեղեկատվական պատերազւՈւերը
Ժամանակակից տեղեկատվական գործողությունների և պատերազմների բովանդակությունն ու եզրաբանությունը սկսել են ձևավորվել 1991թ. (տե ս [1-3]): Իսկ 1998թ. արդեն պատրաստ էր ԱՄՆ պաշտպանության նախարարության «Տեղեկատվական գործողությունների միացյալ դոկտրինը»: Այդ փաստաթղթում, որի հիմքում դրված են ՌԵՆԴ «ուղեղային կենտրոնի» մշակումները, ներկայացված է, մասնավորապես, «տեղեկատվական պա- 5
5
ԳՀարությունյան
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
տերազմ» հասկացության հետևյալ սահմանումը. տեղեկատվական պատերազմը համալիր ներգործություն է հակառակորդի պետական համակարգի և նրա ռազմական, քաղաքական ղեկավարության վրա, որն արդեն խաղաղ ժամանակ կարող է հանգեցնել տեղեկատվական պատերազմ իրագործողի համար հակառակորդի կողմից նպաստավոր որոշումներ ընդունելուն, իսկ զինված հակամարտության ընթացքում լիովին կարող է կաթվածահարել հակառակորդի կառավարման ենթակառուցվածքների գործունեությունը: Սահմանումից հետևում է, որ տեղեկատվական պատերազմը տեխնիկական և հոգևոր-գաղափարական բնույթի ինֆոգեն սպառնալիքների գործնական իրագործումն է։ Մշակումներն այս ոլորտում շարունակվում են, և ներկայումս գործնական հարթություն է տեղափոխվել երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգը: Եվ եթե առաջին սերնդի պատերազմը դիտվում էր որպես պատերազմի ավանդական միջոցների կարևոր բաղադրամաս (միջուկայինի, կենսաբանականի և այլնի շարքում), ապա երկրորդ սերնդինը կարող է հանդես գալ լիովին ինքնուրույն կերպով: Ի թիվս այն խնդիրների, որոնք ենթադրվում է լուծել այդ տիպի տեղեկատվական պատերազմների միջոցով, առանձնացնենք հետևյալները.
• բարոյազուրկ, ոչ հոգևոր մթնոյորտի և հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծում,
• քաղաքական լարվածության ու քաոսի ստեղծման նպատակով երկ-րի բնակչության սոցիալական խմբերի քաղաքական կողմնորոշման և հասարակական գիտակցության մանիպույյացիա, սոցիալական, քաղաքական, ազգային և կրոնական բախումների հրահրում
Ինչպես տեսնում ենք, երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմներում ավելի քան կարևորվում են հոգևոր-գաղափարական բնույթի գործոնները1: Դժվար չէ տեսնել, որ վերոհիշյալ դրույթները արտացոլում են գտել անցյալի և ներկայիս (այսպես կոչված «գունավոր») հեղափոխությունների հետ կապված իրողություններում: Կարելի է պնդել, որ վերջին տիպի հեղափոխությունները երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների դասական նմուշներ են, երբ առանց ավանդական պատերազմներին բնորոշ ռազմական գործողությունների դիմելու ներազդող կողմը լուծում է իր առջև դրված աշխարհաքաղաքական-աշխարհագաղափարախոսական խնդիրները [5]:
Հարկ է շեշտել, որ տեղեկատվական մեծածավալ հոսքերի պայմաններում ներքին դաշտում հայտնվող մի շարք ինֆոգեն վտանգներից, օրինակ * 6
1 Ներկայումս մշակվում են նաև սինթետիկ' տեղեկատվական-կենսաբանական պատերազմների հայեցակարգերը (տե ս, օրինակ, [4]): Սակայն այս հոդվածում կդիտարկվեն հիմնականում երկրորդ սերնդի պատերազմների հետ կապված խնդիրներ:
6
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
«հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծումից», գրեթե անհնար է պաշտպանվել արգելող (կամ միայն արգելող) գործողությունների միջոցով։ Այս խնդրի լուծման համար արդյունավետ կարող են լինել միայն տվյալ երկրի քաղաքակրթական-մշակութային ժառանգությունը և տեղեկատվական անվտանգության համատեքստում դրանց վերաբերյալ ունեցած զարգացած պատկերացումները։
Քաղաքակրթության և քաղաքականություն
Քաղաքակրթական գործոնը անցյալում ևս հաճախ առաջնային դեր է ունեցել, սակայն որպես քաղաքական կատեգորիա այն սկսեց օգտագործվել 1993-ից, երբ «Արտաքին քաղաքականություն» ամսագրում հրապարակվեց Սեմյուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը (հետագայում այն վերամշակվեց և հրապարակվեց որպես մենագրություն [6]): Համաձայն հեղինակի արդի գլոբալ քաղաքականության զարգացումների հիմնական և ամենավտանգավոր ուղղությունը լինելու է միմյանցից տարբերվող քաղաքակրթական խմբերի ընդհարումը:
Հայտնի է, որ «քաղաքակրթություն» հասկացությունը բնութագրվում է որպես ազգին կամ ազգերի խմբին բնորոշ որոշակի (ծագումնաբանական, լեզվական, կրոնական, մշակութային և այլն) հատկանիշների ընդհանրություն (տե ս, օրինակ, [7, 8]): Միևնույն ժամանակ, տարբեր հեղինակների աշխատություններում տարբերվում է և քաղաքակրթությունը բնութագրող հատկանիշների ցանկը, և այդ հատկանիշների մեկնաբանությունը: Մեթոդաբանական նման տարակարծության հետևանքով մի շարք հեղինակների մոտ «մեռյալ» և գոյություն ունեցող քաղաքակրթությունների կազմը և թիվը տարբերվում են միմյանցից: Համաձայն Հանթինգտոնի (որն իր աշխատությունում, նկատենք, խուսափում է տալ «քաղաքակրթություն» հասկացության հստակ սահմանումը) արդի աշխարհում կա ընդամենը 9 քաղաքակրթություն. Արևմտյան, Լատինաամերիկյան, Աֆրիկյան, Իսլամական, Չինական, Հինդուիստական, Ուղղափառ, Բուդդիստական և Ճապոնական:
Նման սահմանումը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Մասնավորապես, ըստ որոշ հետազոտողների ԱՄՆ-ը և Եվրոպան չի կարելի նույնացնել և ներկայացնել որպես միասնական Արևմտյան քաղաքակրթություն (ինչպես դա դիտարկում է Հանթինգտոնը), քանի որ դրանք այսօր տարբեր քաղաքակրթական մոդելներ են և դրանց միջև հակասությունները խորանալու միտում ունեն: Կարծում ենք, որ այս, ինչպես նաև այլ խնդիրներում Հանթինգտոնի ձևակերպումներն արտահայտում են նրա քաղաքական' ամերիկակենտրոն նախասիրությունները, քան հայտնի ակադեմիական մոտեցումները: Այսպիսով, Հանթինգտոնի քաղաքակրթությունների 7
7
ԳՀարություեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ցուցակը ներկայացնում է ամերիկյան ըետրաեու հայեցակարգայիե պատկերացումները և ենթարկվում է հստակ տրամաբանության. եշված քաղաքակրթական միավորներն ուեեե աշխարհաքաղաքակաե զգալի ներուժ և արդի միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարներն եե: Այսպիսով, «Քաղաքակրթությունների բախում» աշխատության ի հայտ գալով «քաղաքակրթություն» հասկացությունը, որը նախկինում առավելապես պատմաբանների, փիլիսոփաների և մշակութաբաեեերի ուսումնասիրության առարկա էր, զգալի չափով տեղափոխվեց եաև ռեալ քաղաքականության ոլորտ, որտեղ այեքաե էլ էակաե չեե հիմնարար գիտությանը բնորոշ փաստագրական և մեթոդաբանական նրբությունները:
Հաեթիեգտոեի հայեցակարգայիե բնույթի թեզը դրվել է ԱՄՆ գլոբալ ռազմավարության հիմքում1 և գաղափարական հարթությունում հիմնավորում է «հակաահաբեկչական պատերազմի» կարգախոսով ընթացող ԱՄՆ (որը, համաձայն մեր պատկերացումների, ներկայացնում է ոչ թե «արևմտյան», այլ «աեգլոսաքսոեյաե» քաղաքակրթությունը) և Իսլամական աշխարհի հակամարտությունը:
Իր հերթին հայտեի է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող դոկտրիեալ դրույթները զգալիորեն ազդում եե ընթացիկ քաղաքականության վրա. դրանք վերածվում եե յուրատեսակ «կանոնագրքի», որը թելադրում է «խաղի կանոեները» միջազգային հարաբերություններում: Ենթարկվելով այդ տրամաբանությանը քաղաքակրթական գործոնի եշաեակություեը լրացուցիչ բարձրացել է. այդ ոլորտում հակասությունները և ըեդհաերություեեերը դարձել եե կարևոր, իսկ երբեմն էլ' որոշիչ հանգամանք գաղափարախոսա-կաե, քաղաքական և անգամ տնտեսական հարաբերություններում2 * * * * * 8: Այսօր ամենատարբեր երկրեերի ղեկավարների ելույթներում սովորական է դարձել «քաղաքակրթություն» եզրի հոլովումը:
Այսպիսով, կարելի է ամրագրել, որ այդ գործոնի թերագնահատումը և, առավել ևս, անտեսումը կարող են ծանր հետևանքներ ունենալ ցանկացած ազգության կամ պետական միավորի համար: Միևնույն ժամանակ,
1 Ամերիկյան ժամանակակից քաղաքականության դոկտրիեեերի զգալի մասը' գերկաեխարգելիչ հարվածների հայեցակարգը, տեղեկատվակաե-հոգեբաեակաե պատերազմները, Լյուիսի դոկտրիեը (որը, փաստորեն, ներկայացնում է հայտեի «բաժանիր, որ տիրես» դրույթը), դասական ռազմավարությունում հայտեի թեզեր եե, որոեք համակարգվել, արդիական եզրաբանություն և գիտական հիմնավորում եե ստացել ամերիկյան «ուղեղային կեետրոեեերի» կողմից:
2 Բեորոշ է, որ Իրաեի եախկիե նախագահ Խաթամիե, որպես հակակշիռ «քաղաքակրթությունների
բախմաե» դոկտրիեի, առաջ քաշեց կառուցողական «քաղաքակրթությունների երկխոսության» հայեցա-
կարգը: Սակայն պետք է ընդունել, որ այս կամ այե քաղաքական մեթոդաբանության ներդրումը գլոբալ
քաղաքակաեություե գլխավորապես կախված է ներդրողի ունեցած ըեդհաերակաե ռեսուրսներից: Այդ
համատեքստում իրաեակաե մոտեցումը, ի տարբերություն ամերիկյանի, այսօր տարածում չի գտնում և
շոշափվում է հիմնականում գիտական-վերլուծաբանական շրջանակներում, երբեմն էլ' բավական նեղ և որոշակի սահմաեեեր ունեցող տեղեկատվական դաշտում:
8
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
միշտ չէ, որ այս կամ այն ազգը կարող է միանշանակ պատասխանել, թե որ քաղաքակրթությանն է պատկանում և ըստ այդմ ձևավորել իր արտաքին ու ներքին տեղեկատվական ռազմավարությունը։ Նրանց մի մասը ոչ միայն չունի հստակ պատկերացումներ իր քաղաքակրթական պատկանելության վերաբերյալ, այլև մասնատված է ըստ իր քաղաքակրթական կողմնորոշումների, ինչը երբեմն աշխարհաքաղաքական որոշակի նպատակներով իրագործված արտաքին ազդեցությունների հետևանք է։ Այդպիսի իրավիճակում հայտնված ազգերը կամ դրանց պետական միավորումները Հան-թինգտոնը որակում է որպես «պառակտված» և թերևս իրավացիորեն կանխատեսում է դրանց փլուզումը։ Ինչպես հայտնի է, նման սցենար ոչ վաղ անցյալում իրագործվեց Հարավսլավիայում. երբեմնի զարգացած այդ երկիրն այժմ անվանում են «նախկին»։ Նույն տրամաբանությանն է ենթարկվում այսօրվա Ուկրաինան, որտեղ տեղի է ունենում ազգաբնակչության տարանջատում ըստ ռուսական և այդ երկրի պարագայում փոքր-ինչ անորոշ արտահայտված եվրոպական կողմնորոշումների հատկանիշով։ Հատկանշական է, որ համաձայն Հանթինգտոնի կանխատեսումների, նման իրավիճակում կարող է հայտնվել նաև ԱՄՆ-ը [9]:
Հարկ է նշել, որ քաղաքակրթական կողմնորոշումների հարցում ներկայումս փոքր-ինչ շփոթ է տիրում նաև Հայաստանում. ընտրանու շրջանակներում երբեմն հնչում են իրարամերժ մտքեր Հայաստանի և հայության քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների վերաբերյալ։ Այդ երևույթը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
• ՀՀ աշխարհագրական դիրքը և օբյեկտիվորեն ձևավորված քաղաքական իրավիճակը թելադրում են, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունը վարի ճկուն, կոմպլեմենտար քաղաքականություն խուսանավելով խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների' Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այդ միության առանձին տերությունների, Իրանի և (արդեն կամ շուտով) Չինաստանի ազդեցությունների դաշտում։ Որպես նման իրադրության անուղղակի հետևանք հանրապետությունում ձևավորվել են քաղաքական, տնտեսական և փորձագիտական հանրությանը պատկանող խմբեր, որոնք հանդիսանում են այս կամ այն աշխարհաքաղաքական ուղղության կողմնակիցներ։ Իրենց հերթին, այդ խմբերի անդամների աշխարհաքաղաքական նախապատվությունները' անհրաժեշտ տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով, վերաճում են քաղաքակրթականի։ Նման միտումը հետևանք է և վերոհիշյալ խմբերի անդամների անհատական քաղաքական/քաղաքակրթական կողմնորոշումների, և այդ խմբերի անդամների հետ տարվող այն աշխատանքի, որը վարում են տարբեր 9
9
ԳՀարություեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
աշխարհաքաղաքակաե դերակատարների ներկայացուցիչները:
• Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչները նույնպես հաճախ ներկայացնում են հանրությանը իրենց քաղաքակրթական նախասիրությունները։ Դրանք, որպես կանոն, նույնացվում են նրանց բնակության վայրերի' գլխավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Մերձավոր և Միջին Արևելքի հետ։ Այս գործընթացում, պետք է ենթադրել, նույնպես դեր ունեն և աշխարհայացքային, և քաղաքական ազդեցության հետևանքով ձևավորվող մոտեցումները։
Վերոհիշյալ գործոններն արտաքին և ներքին ինֆոգեն սպառնալիքների դասական արտահայտությունն են։ Այս ոլորտում տեղեկատվական անվտանգությունը խաթարող սպառնալիքների աղբյուր են հանդիսանում, ինչպես ձևակերպված է այս հոդվածի առաջին ենթաբաժնում' «իրենց շահերը հետապնդող, սակայն ՀՀ ազգային շահերն անտեսող երկրները և կազմակերպությունները, որոնց թվում կարող են լինել նաև ՀՀ քաղաքական ու տնտեսական գործընկերները» և «ներքին ռեսուրսների վրա հիմնված քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպությունները, ընկերությունները, պետական մարմինները և ԶԼՄ-ը, որոնց պատկերացումները ՀՀ ազգային շահերի վերաբերյալ հստակեցված չեն»։ «Պառակտված քաղաքակրթությունների» վերաբերյալ Հանթինգտոնի կանխատեսումների համատեքստում վերոհիշյալ աշխարհաքաղաքական-քաղա-քակրթական տարակարծությունները պետք է ընդունել որպես մարտահրավեր ուղղված Հայաստանին և հայությանն ընդհանրապես։ Այս ամենը թելադրում է մշակել մոտեցումներ, որոնք թույլ կտան խուսափել անցան-կալի զարգացումներից և «պառակտման» սցենարներից։
Հայաստանը և հայությունը ' ույաւյնքաղաքակրթություն
Հաշվի առնելով գլոբալացման գործընթացների տրամաբանությունը դժվար չէ նկատել, որ քաղաքակրթական բնույթի հիմեախեդիրեերի առջև այսօր կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև մի շարք այլ երկրներ (նախկին ԽՍՀՄ-ից, օրինակ' Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդո-վան), որոնք քաղաքակրթական կողմնորոշումների հարթությունում հայտնվել են երկընտրանքի (լավագույն պարագայում) առջև։ Նման իրավիճակում քաղաքական ինքնիշխանությունը և էթնիկ ինքնությունը չկորցնելու համար պահանջվում են պատմամշակութային, քաղաքակրթական որակի ազգային ռեսուրսներ։ Մինչդեռ բոլորը չեն, որ տիրապետում են նման ռեսուրսների։
10
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
Վերոհիշյալի համատեքստում հայության դիրքերն անհամեմատ շահեկան են։ Կան բոլոր նախադրյալները պնդելու, որ Հայաստան և հայություն միասնությունը ուրույն, թերևս տեղին է օգտվել Առնոլդ Թոյնբիի եզրաբանությունից լոկա լ քաղաքակրթություն է հանդիսանում։ Հայկական քաղաքակրթությանը բնորոշ են ուրույն հոգևոր-մշակութային արժեքներ։ Թվարկենք ընթերցողին հայտնի այդ հատկանիշներից մի քանիսը.
• Հայերի ծագումնաբանությունը և հայոց լեզուն ուրույն տեղ են գրավում հնդեվրոպական ազգերի խմբում:
• Առաջինը քրիստոնեություն ընդունած պետության խորհրդի համատեքստում Հայ Առաքելական եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածությունը և տեղը քրիստոնեական աշխարհում:
• Ինքնատիպ երևույթ են Մեսրոպյան գիրը և դրանով պայմանավորված հայկական բազմադարյա գրական ժառանգությունը:
• Հայկական մշակույթը (ճարտարապետություն, երաժշտություն, պարարվեստ) ունի ուրույնությունը հաստատող բոլոր հատկանիշները։ Ինչպես հայտնի է, հայկական մշակույթը «արտահանվել» է ամենատարբեր երկրներ1:
Հավելենք, որ հայությունը յուրովի է անցել իր պատմական ուղին, ձեռք բերել հարուստ քաղաքական մշակույթ, ավանդույթներ և այսօր էլ հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ քաղաքականության (հաշվի առնելով, մասնավորապես, Ցեղասպանության և ԼՂՀ հիմ-նախնդրին առնչվող հարցերը) սուբյեկտ։
Անհրաժեշտ է շեշտել, որ հայկական ուրույնությունը սոսկ պատմություն չէ, դա նաև այսօրվա իրողություն է և արմատացած է ժողովրդի գիտակցությունում։ Վերջինի մասին են վկայում, մասնավորապես, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ «Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային» թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները2, որոնք ներկայացված են Աղյուսակ 1-ում:
1 Այս ամենի առիթով հարկ է նշել, որ ներկայումս հայագիտության խնդիրները դուրս են գալիս նախորդ դարաշրջաններին բնորոշ գիտական չափորոշիչների սահմաններից և վերիմաստավորվում որպես Հայաստանի ազգային շահերի ու տեղեկատվական անվտանգության (մասնավորապես վերջինիս հո-գևոր-քաղաքակրթական-մշակութային հատվածի) կարևոր բաղադրամաս։ Այլ խոսքերով քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման խնդիրը վերածվել է ազգային անվտանգության ապահովման նախապայմանի։ Ստեղծված իրավիճակը, թերևս, պահանջում է հայագիտության գործառույթների պայմանական տարանջատում երկու հիմնարար և կիրառական հարթությունների։ Կիրառական հայագիտության նպատակն է հայագիտական հետազոտություններից ստացված արդյունքներն առավելագույնս արդյունավետ օգտագործել տեղեկատվական, գաղափարախոսա-կան և քաղաքական հարթություններում և այդպիսով դրանք ի սպաս դնել ազգային անվտանգության խնդիրներին: Այլ խոսքերով կիրառական հայագիտությունը ենթադրում է գաղափարախոսական-քա-ղաքակրթական ոլորտում իրականացնել համակարգված գործողություններ, որոնք, համապատասխան լինելով արդի քաղաքակրթական բախումների տրամաբանությանը, կապահովեն Հայաստանի և հայության անվտանգությունը և մրցունակությունը։
2 Տես http://partnership.am/files/unlisted/European%20values_data_rus.xls
11
Գ.Հարությունյան
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Աղյուսակ 1
Ձեր կարծիքով, որ մշակույթին և մտածելակերպին են մոտ հայկական մշակույթը և մտածելակերպը
Մշակույթ %
1. Ռուսական 4,3
2. Մերձավորարևեըան 7,4
3. Եվրոպական 6,9
4. Ամերիկյան 1,6
5. Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են 70,5
6. Դժվարանում եմ պատասխանել 9,3
7. Ընդամենը 100
Ինչպես տեսնում ենք, հարցվողների 70,5%-ն առաջարկված հարցին պատասխանել է «Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են»։
Քաղաքական-քաղաքագիտական ընտրանու շրջանակներում քաղաքակրթական կողմնորոշումների թեմայի շուրջ ֆոկուսային հարցում է կատարվել նաև «Նորավանք» հիմնադրամի կողմից։ Արդյունքները վկայում են, որ հարցվողների գերակշիռ մասը (մոտ 70%) նույնպես համոզված է, որ Հայաստանը և հայությունը ուրույն քաղաքակրթության կրողներ են։ Ստորև ներկայացնենք մի քանի բնորոշ պատասխաններ այդ հարցումից.
• «Հայաստանը լոկալ քաղաքակրթության կրող է... մեր ժողովրդին հատուկ է բաց, ընկալունակ լինելը, տեղայնացնելու կարողությունը, սա մեր ազգի գլխավոր առավելությունն է», «հայերի պատմական առաքելությունը քաղաքակրթությունների կամրջողի դերակատարությունն է»:
• «Ավելի կայուն պատվար' ընդդեմ գլոբալացման կամ ծայրահեղ մահմեդականության հաղթարշավների, քան այս է, թերևս, անիմաստ է փնտրել»։
• «Կենտրոնանալ արևմտյան արժեքներից' քաղաքական և տնտեսական մրցակցության վրա' միջանձնային հարաբերություններում մնալով պահպանողական. այս է պահանջվում։ Եվ կարծում եմ' սա հնարավոր է»։
• «Հայությունը ... ունի շատ ուրույն լեզու, մշակույթ, գիր, քրիստոնեական մյուս ազգերից տարբերվող եկեղեցի... Հայաստանը, հայությունը ուրույն քաղաքակրթական միավոր են»:
Այսպիսով, հանրապետությունում կարևոր դերակատարում ունեցող սոցիալական խմբերի' երիտասարդության և քաղաքական ընտրանու գե-
12
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
րակշռող մասը հայությունն ընկալում է որպես ուրույն քաղաքակրթություն: Այդ իրողությունը լուրջ նախապայման է, որպեսզի այդ թեզը տեղափոխվի տեղեկատվական և քաղաքական դաշտ։ Սակայն ուրույնության վերաբերյալ խնդիրները և դրույթները չպետք է հասցնել, այսպես կոչված, «քաղաքակրթական պատի1» գաղափարի ձևավորմանը, ինչը կարող է խաթարել ազգի զարգացումը և որը, ըստ ամենայնի, բնորոշ չէ հայությանը։
Հայկական քաղաքակրթությունը որպես «բաց» համակարգ
Ակնհայտ է, որ համաշխարհային մրցակցային դաշտում արժանավայել հանդես գալու համար քաղաքակրթական ուրույնությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Քաղաքակրթական արժեքների կրողը պետք է ոչ միայն կարողանա պահպանել իր հոգևոր-մշակութային արժեքները, այլև ունակ լինի դրանք սփռելու և փոխազդվելու, օգտվելու հոգևոր, մտավոր ու տնտեսական զարգացման համար ընձեռված հնարավորություններից, համապատասխան լինելու համաշխարհային զարգացումների միտումներին։ Այլ խոսքերով քաղաքակրթական համակարգը մրցունակ լինելու համար պետք է լինի ընկալունակ և «բաց»։
Պնդումներից որի հետ եք դուք համաձայն
Աղյուսակ 2
Պնդում %
1. Եվրոպական մշակույթը շատ զարգացած է և առաջադեմ, և մենք պետք է ձգտենք ընդօրինակել և յուրացնել դրա արժեքներն ու ստանդարտները 10.1
2. Եվրոպական արժեքներն ու ստանդարտները հիմնականում հակասում են հայկական ազգային արժեքներին և ավանդույթներին, այդ իսկ պատճառով չպետք է ընդօրինակե] դրանք 23.4
3. Իմաստ չեմ տեսնում հակադրել հայկական հ եվրոպական մշակույթները մենք հեշտությամբ կարող ենք ինտեգրվել Եվրոպային պահ-պանեյով և մեր ավանդույթները, և մշակութային արժեքները 59.4
4. Դժվարանում եմ պատասխանել 7.1
5. Ընդամենը 100
1 «Պատ» հասկացությունը երբեմն ընկալվում է ոչ միայն որպես «ֆիզիկական» սահման, այլև ստանում է գաղափարական և խորհրդանշական իմաստ։ Օրինակ, մինչև 10մ բարձրություն, 3մ հաստություն, 3000-4000կմ երկարություն ունեցող Մեծ Չինական պատի կառուցումն սկսվել է մ.թ.ա. 246թ. և ավարտվել 1620թ., այսինքն կառուցումը տևել է մոտ 19 դար։ Մեր դարաշրջանում «պատի» ամենամեծ նախագիծը ԽՍՀՄ և սոցիալիստական համակարգի սահմանն էր. այն ձգվում էր տասնյակ հազարավոր կիլոմետրեր։ Ներկայումս Իսրայելի իշխանությունները 700կմ երկարությամբ «պատ» են կառուցում հրեա և պաղեստինցի ժողովուրդներին տարանջատելու նպատակով։ Նման մի ծրագիր է ձևավորվում նաև ԱՄՆ-ում, որտեղ նախատեսվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով մոտ 1200կմ «պատ» կառուցել և այդպիսով արգելել մեքսիկացիներին անլեգալ ներթափանցել ԱՄՆ։ «Պատի» գաղափարը համակել է նաև ադրբեջանական որոշ գործիչների. նրանք առաջարկում են «քաղաքակրթական պատ» կառուցել Ադրբեջանի և Հայաստանի միջև։
13
ԳՀարություեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Այս համատեքստում հատկանշական է, որ հայկական քաղաքակրթությունը, լինելով ինքնատիպ, միևնույն ժամանակ պարունակում է ունիվերսալ բնույթի բաղադրիչներ, որոնց էությունը համահունչ է համամարդկային արժեքներին։ Հայտնի է, որ հայությանը բնորոշ են քրիստոնեական, մարդասիրական մոտեցումներ, որոնք ամրագրված են պատմագրությունում, էպոսում, ռազմական, արհեստակցական և այլ վարքականոն-ներում, իսկ ազատության և ժողովրդավարության գաղափարները հայկական հոգեկերտվածքի մասն են կազմում (դրա մասնավոր արտահայտությունն է ճորտատիրության ինստիտուտի բացակայությունը հայ հասարակությունում): Վերոնշյալ գործոնները իրենցից ներկայացնում են «բաց» համակարգի հատկանիշներ, որոնք մշտապես բնորոշ են եղել հայ հանրությանը1։ Դրա մասին են վկայում նաև «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ սոցիոլոգիական հարցումների արդյունքները (տե ս Աղյուսակ 2), համաձայն որոնց հարցվողների մեծամասնությունը' 59.4%, որևէ հակասություն չի տեսնում հայկական և եվրոպական արժեհամա-կարգերի միջև։
Վերը ներկայացված արդյունքները համահունչ են քաղաքակրթական կողմնորոշումների վերաբերյալ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հանրության և փորձագետների շրջանակներում իրականացրած հարցախույզից ստացված արդյունքների հետ2։
Աղյուսակ 3
Հանրային հարցում
1. Արևմտյան եվրոպական տիպի քաղաքակրթությանը 8.8%
2. Արևելյան տսկտկան տիպի քաղաքակրթությանը 12%
3. Ռուսական քաղաքակրթությանը 17.6%
4. Միանգամայն տարբերվող և ինքնատիպ քաղաքակրթություն ենք 20.6%
5. Բոլորի համադրումն (սինթեզն) ենք 22.7%
6. Դժվարանում եմ պատասխանել 18%
7. Այլ պատասխան 0.3%
1 Նկատենք, որ վերոհիշյալ դրույթները որոշ հասարակական կազմակերպություններ փորձում են որպես նորույթ ներմուծել ՀՀ հանրություն։ Սակայն տպավորությունն այն է, որ հասարակությունը բավական անտարբեր է այդ քարոզչության նկատմամբ։ Դա ակնհայտորեն պայմանավորված է ոչ թե հայտա-րարագրվող սկզբունքների բովանդակությամբ, այլ այն արհեստական մեթոդներով, որոնց միջոցով իրականացվում են «ժողովրդավարացման» ա^նազանազան նախագծերը։
2 ՀՀ տասներեքամյա անկախությունը և ինքնիշխանությունը, փորձագիտական և հանրային հարցումների արդյունքների ներկայացում, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, հոկտեմբեր, 2004:
14
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
Աղյուսակ 3-ում ներկայացված տվյալներով (հանրային հարցում) հարցվողների 20.6%-ը գտնում է, որ «Միանգամայն տարբերվող և ինքնատիպ քաղաքակրթություն ենք», իսկ 22.7%-ի կարծիքով «Բոլորի համադրումն (սինթեզն) ենք»։ Այստեղից հետևում է, որ հարցվողների ամենամեծ խումբը' 43.3% (փորձագետների շրջանում այդ արդյունքը կազմում է 54%), գտնում է, որ քաղաքակրթական առումով հայությունն ինքնատիպ է (ուրույն է) կամ «բաց»' բոլոր քաղաքակրթությունների համադրումն է։ Մինչդեռ այլ քաղաքակրթական կողմնորոշումներ ունեցողների թիվը էապես ավելի քիչ է։
Կարող է թվալ, թե հանրությունում միաժամանակ «բաց» և «փակ» մոտեցումների առկայությունը որոշակի հակասություն կամ երկակիություն է պարունակում։ Սակայն այդ իրողությունը քաղաքակրթական ինքնաբավության արտահայտություն է և արտահայտում է հայության կարողությունը պահպանել ուրույնությունը և միաժամանակ հաղորդակից լինել համաշխարհային միտումներին1։
Հետևություններ
Ինֆոգեն սպառնալիքները թելադրում են ազգային պետություններին մշակել տեղեկատվական անվտանգության այնպիսի համակարգ, որում քաղաքակրթական և մշակութային բնույթի խնդիրներին առանձնահատուկ տեղ է հատկացվում։ Նման մոտեցումը հատկապես հրատապ է այսօր, երբ մշակու-թաբանական խնդիրները վերաճել են ռազմավարական դոկտրինների, իսկ գլոբալ քաղաքական դաշտում գերակայում են քաղաքակրթական բնույթի բախումները։ Հայաստանը և հայությունն ունեն բավարար մշակութային ժառանգություն և կարող են բնութագրվել որպես ուրույն քաղաքակրթություն։ Հայկական քաղաքակրթության առանձնահատկություններից է «փակ» պաշտպանական և «բաց» հաղորդակցման մոտեցումների միասնությունը։ Միևնույն ժամանակ, ներկայիս դարաշրջանում մրցունակ լինելու նախապայմաններից է այն, որպեսզի ազգային ընտրանին ունենա հստակ, այլ ոչ իրավիճակային, կողմնորոշում դեպի սեփական քաղաքակրթությունը։ Այս ամենը ենթադրում է նաև քաղաքակրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կիրառական-քաղաքական հարթությունում։
Մայիս, 2006թ.
1 Համաձայն մեր դիտարկումների նման գաղափարախոսությունը բնորոշ է արդի աշխարհի ամենա-մրցունակ քաղաքակրթություններին' աեգլոսաքսոեյաեիե (ըստ մեր եզրաբանության) և չինականին։
15
ԳՀարություեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Гагик Тер-Арутюнянц, Инфогенные вызовы, Голос Армении, 08.12.2001, Гагик Тер-Арутюнянц, Инфогенные вызовы, в сб. «Информационные войны», серия «Мир сегодня», #4, с.5, Ереван, 2002, Գագիկ Հարությունյան, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2003, Գագիկ Հարությունյան, Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ, «Տարածաշրջան», «Նորավանք» ԳԿՀ տեղեկագիր, Հատուկ թողարկում, էջ 3, 2005։
2. Գագիկ Տեր-Հարությունյանց, Հոգևոր անվտանգությունը որպես տեղեկատվական անվտանգության բաղադրամաս, «Տարածաշրջան», «Նորավանք» ԳԿՀ տեղեկագիր, Հատուկ թողարկում, էջ 29, 2005, Գագիկ Տերտերյաե, Հոգևոր անվտանգության խնդիրների շուրջ, «Հանրապետական», #6(26), էջ 1, 2005:
3. СергейГриняев, Поле битвы-киберпространство, Минск, 2004.
4. Гагик Тер-Арутюнянц, Войны нового типа, «Византийское наследство», #6, с.16, 2005.
5. Гагик Арутюнян, Переходное состояние. Геоидеологический фактор в глобальных развитиях, «21-й Век», #2, с.3, 2005.
6. Самюэль Хантингтон, Столкновение цивилизаций, Москва, 2003.
7. Арнольд Тойнби, Цивилизация перед судом истории, Москва, 2003.
8. Питирим Сорокин, Человек. Цивилизация. Общество, Москва, 1992, Александр Панарин, Православная цивилизация в глобальном мире, Москва, 2002.
9. Самюэль Хантингтон, Кто мы?, Изд-во Транзиткнига, Москва, 2004.
ЦИВИЛИЗАЦИОННЫЙ ФАКТОР В КОНТЕКСТЕ ПРОБЛЕМ
ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ
Гагик Арутюнян
Резюме
Актуальность проблем, связанных с информационной безопасностью, существенно возросла с появлением концепций информационных войн, оперирующих терминологией, принятой в историко-культурологической и связанной с нею «цивилизационной» сфере. Формально понятие «цивилизация» переместилось в политическую плоскость после появления теории С. Хантингтона о «столкновении цивилизаций», согласно которой «...центральным и наиболее опасным аспектом зарождающейся глобальной политики станет конфликт между группами различных цивилизаций». Концепция Хантинг-
16
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ԳՀարություեյաե
тона, наряду с другими, была положена в основу стратегии «антитеррористической войны», которая на данном этапе воспринимается как война между Западом и Исламским миром и в которую могут быть вовлечены и другие цивилизационные группы.
Между тем используемые США концепции диктуют те «правила игры», с которыми приходится считаться всем субъектам международной политики. Подчиняясь этой логике, «цивилизационный» фактор вошел в политическую лексику, а вопросы принадлежности государств к той или иной цивилизационной общности приобрели определяющую роль. Однако у целого ряда стран и народов отсутствуют четкие представления о собственной цивили-за-ционной идентичности. Подобные страны Хантингтон определяет как «разорванные» и предрекает их неминуемый распад. Необходимо признать, что в вопросе о принадлежности к той или иной цивилизационной модели в армянской элите также имеют место противоречивые представления. Обусловлено это тем, что геополитические реалии требуют от политического руководства Армении проведения гибкой внешней политики. Как следствие в элите формируются группы, которые являются сторонниками того или иного геополитического направления. Подобное положение, в свою очередь, формирует в этих влиятельных группах ситуационные представления о необходимости той или иной цивилизационной ориентации. Примерно такая же ситуация сложилась в Диаспоре, представители которой, как правило, идентифицируют свои цивилизационные устремления со страной проживания.
Однако подобные тенденции носят конъюнктурный характер и неадекватны объективным реалиям: Армения и армянство, в отличие от некоторых других сообществ, обладают всеми необходимыми культурными и другими ресурсами цивилизационного характера, которые позволяют воспринимать Армению и армянство как носителей уникальной, самостоятельной цивилизации. Свидетельством тому следующие факты: армяне по своему этногенезу и языку занимают особое место в группе индоевропейских народов; Армянская Апостольская церковь — в контексте создания первого христианского государства – занимает особое положение в христианском мире; армянская письменность и армянская культура в целом также уникальны. Следует подчеркнуть, что уникальность армянской цивилизации не является лишь элементом исторической памяти: согласно результатам опросов в различных социальных группах, у большинства респондентов превалируют представле-
17
ԳՀարություեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.
ния об уникальности и самостоятельности армянской цивилизации. Вместе с тем Армянская цивилизация является «открытой» системой. Духовные ценности, присущие нашей цивилизационной модели, во многом универсальны, и она способна эффективно взаимодействовать с другими цивилизациями.
Восприятие армянской элитой Армянской цивилизации как гармонического единства национальной («закрытой») и глобальной, коммуникабельной («открытой») систем позволит избежать противоречий в вопросах цивилизационных ориентаций в Армении и оптимизировать взаимоотношения с Диаспорой. Подобный подход позволит корректно и без внутренних противоречий сконструировать систему информационной безопасности.
18