Научная статья на тему 'ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ (կամ հասարակության կազմակերպման նոր ձևը)'

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ (կամ հասարակության կազմակերպման նոր ձևը) Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
194
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Տիգրան Սարգսյան

Այս աշխատանքը մեր նախորդ հոդվածների տրամաբանական շարունա-կությունն է, որոնց հիմնական նպատակն է ապագայի Հայաստանի նորտեսլական առաջարկել՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող ձևափո-խությունները:«Ապագան» այսօր ավելի արագ է մոտենում, քան երեկ, իսկ վաղն ավելիարագ կմոտենա, քան այսօր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքը շատարագ է փոխվում: Եթե նախկինում այդ փոփոխությունները տեղի էինունենում դարերի ընթացքում դրանց բացահայտումը տրված չէր մեկսերնդի, ապա այսօր դրանք ակներև են:Հոդվածում փորձ է արվում հետինդուստրիալիզմի շրջանակներում մեկ-նաբանել այսօր տեղի ունեցող հասարակական փոփոխությունները, դրանցհամապատասխան՝ պարզել հասարակության կազմակերպման ձևերինառնչվող հարցերը և, վերջապես, թե այս համատեքստում ինչ կլինի հասա-րակության կազմակերպման կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ պե-տության հետ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Государству, в том виде и тех представлениях, которые существуют сегодня,и соответствующему индустриальному типу общества, приходит конец. Территории постепенно будут утрачивать свое значение как границы распространения власти. Конкуренция и диалог переместятся из территориального в сетевое пространство. Новые сетевые формы организации общества пред-полагают свободное объединение людей на основе самоорганизации в определенной сети, где уровень интеллекта обеспечивает восприятие власти не как формы принуждения, а как сознательное принятие на себя определенных обязательств и ответственности, способствующих наиболее полной самореализации индивидуальной личности.В постиндустриальном мире, в соответствии с новой философией и онтологией, мы должны прежде всего актуализировать наши конкурентные преимущества в сетевых формах самоорганизации. У нас есть шанс не остаться на периферии истории, а сотворить новую сетевую цивилизацию −Армянский мир.С точки зрения вышеизложенной гипотезы и методологии, армянство можно рассматривать как национальную сеть. Следует актуализировать в этой сети те ценности, которые сохраняло армянство на протяжении веков.Следует также построить новую, инновационную систему образования, которая потащит за собой все постиндустриальные сферы создания стоимости.Система современного образования не может быть вне сетевой логики. Параллельно необходимо построить новую эффективную систему управления обществом, основанную на принципах постиндустриального понятия свободы и самореализации.

Текст научной работы на тему «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ (կամ հասարակության կազմակերպման նոր ձևը)»

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(կամ հասարակության կազմակերպման նոր ձևը)

Տիգրան Սարգսյան

Այս աշխատանքը մեր նախորդ հոդվածների տրամաբանական շարունակությունն է, որոնց հիմնական նպատակն է ապագայի Հայաստանի նոր տեսլական առաջարկել հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող ձևափոխությունները:

«Ապագան» այսօր ավելի արագ է մոտենում, քան երեկ, իսկ վաղն ավելի արագ կմոտենա, քան այսօր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքը շատ արագ է փոխվում: Եթե նախկինում այդ փոփոխությունները տեղի էին ունենում դարերի ընթացքում և դրանց բացահայտումը տրված չէր մեկ սերնդի, ապա այսօր դրանք ակներև են:

Հոդվածում փորձ է արվում հետինդուստրիալիզմի շրջանակներում մեկնաբանել այսօր տեղի ունեցող հասարակական փոփոխությունները, դրանց համապատասխան պարզել հասարակության կազմակերպման ձևերին առնչվող հարցերը և, վերջապես, թե այս համատեքստում ինչ կլինի հասարակության կազմակերպման կարևորագույն ինստիտուտներից մեկի պետության հետ:

Հոդվածագիրը համարձակվում է պնդել, որ պետությունը կվերանա:

Աշխատությունը պայմանականորեն բաժանված է երեք մասի:

Առաջին բաժնում կփորձենք դիտարկել «պետություն» հասկացությունը բացահայտելով նրա հիմնական բնորոշ հատկանիշները, որոնց հետագա «զտումը» մեզ թույլ կտա պնդել, որ պետություն ինստիտուտը ենթարկվում է հիմնարար կառուցվածքային ձևափոխության, ինչի արդյունքում և կվերանա:

Երկրորդ բաժնում կդիտարկենք հասարակության տարբեր տիպերը ուշադրությունը սևեռելով իշխանության (պետության) հիմնական դրսևորումներին:

Երրորդ բաժնում առավել մանրամասն կանդրադառնանք այն հարցին, թե հետինդուստրիալ հասարակությունում պետական իշխանության որ ձևափոխություններն անխուսափելիորեն կհանգեցնեն պետության վերացմանը:

3

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

49

1. Մաս աոաջին, ի նչ է պետությունը

Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է: Այն առաջացել է մոտ 10.000 տարի առաջ Միջագետքի առաջին հողագործական համայնքներում: Չինաստանում զարգացած բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների ընթացքում: Եվրոպայում ժամանակակից պետությունը, որն ունի հսկայական բանակ, ուժեղ հարկային մարմիններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը գերագույն լիազորություններ է իրականացնում հսկայական տարածքներում, ունի չորս կամ հինգ հարյուրամյակների պատմություն ֆրանսիական, իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից ի վեր [1, c. 12]։

Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում: Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն» դասագրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. «...հասարակության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական ձև, որն ունի հարկադրանքի հատուկ իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ» [2, c. 23]:

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս:

«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և կենտրոնացված ուժ է: Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի պահպանությունն է: Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս ոլորտներից: Հենց նրանք էլ պետությունն են» [3, c. 28]:

«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է: Այն գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից' կառավարողներից և կառավարվողներից: Այս երկու շերտերի հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով: Այդ հարաբերություններն օրինականացված են հասարակության գոնե մի մասի կողմից ընդունված գաղափարախոսությամբ, որի հիմքում փոխադարձության սկզբունքն է» [4, p. 1255]:

«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա» [5, c. 75]: «Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»:

Ցանկացած սահմանում կորցնում է իր իմաստը, եթե առանձնացնում ենք քննարկվող հիմնախնդրի համատեքստից: Մեր դատողությունների

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ՏՍարգսյան

համատեքստում շատ կարևոր է հասկանալ, թե պետությանը բնորոշ որ հատկանիշներն են, որ արդի հասկացությամբ աստիճանաբար կվերանան կամ կփոխանցվեն այլ ինստիտուտների, ինչի արդյունքում էլ պետություն ինստիտուտի անհրաժեշտությունը վերջնականապես կվերանա:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով առանձնացնենք պետության երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.

1. պետությունը որոշակի տարածքում բնակչության կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,

2. հարկադրանքը պետական իշխանության հիմնական դրսևորումն է,

3. պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի կանոնները:

Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ, որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է: Տարբեր հասարակական կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների) հարաբերակցությունը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է քաղաքական-հասարակական կարգի էական փոփոխությունների: Այդ լծակներն առավել ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Թոֆլերն իր «Իշխանության կերպափոխումները» գրքում: Հեղինակը գրում է. «Իշխանությունն ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը, հարստությունը և գիտելիքը (ամենալայն իմաստով) մարդկանց ստիպելու համար որոշակի գործելակերպ դրսևորել» [6, c. 36]:

Ավելին, քաղաքական-հասարակական կարգի (պետական կառավարման ձևի) փոփոխությունն անխուսափելի է տվյալ հասարակությունում հենքային գործընթացի փոփոխության դեպքում: Հենքային գործընթաց ասելով հասկանում ենք հիմնարար գործընթաց, որի շուրջ կառուցվում են հասարակության տնտեսական հարաբերությունները: Այլ խոսքով տնտեսական ֆորմացիայի փոփոխությունն անխուսափելիորեն հանգեցնում է կառավարման ձևերի և մեթոդների փոփոխության, և եթե տնտեսական ու քաղաքական համակարգերը միմյանց հակասում են, դրանք, վերջին հաշվով, կարող են հեղափոխության հանգեցնող կամ հասարակությունը ոչնչացնող լուրջ հակամարտություն ստեղծել:

Մարդկության գոյության մեզ հայտնի ժամանակահատվածում մենք կարող ենք առնվազն երեք անգամ արձանագրել հենքային գործընթացի նորացում, և ամեն անգամ այդ հենքային գործընթացի փոփոխությունը հանգեցրել է հասարակության կազմակերպման ձևի փոփոխության:

Այսպես, հողագործության տարածումը վերացրեց տոհմային միավո-

5

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

րումեերը, որսորդական ընկերակցությունները' փոխարկելով դրանք միապետական հարստությունների, ֆեոդալական կայսրությունների և պետությունների: Արդյունաբերական հեղափոխությունը վերացրեց այդ կազմակերպական ձևերից շատերը: Զանգվածային արտադրությանը, զանգվածային սպառմանը և զանգվածային լրատվության միջոցներին զուգահեռ շատ երկրներում առաջացավ հասարակության կազմակերպման նոր ձև բյուրոկրատական պետություն զանգվածային ժողովրդավարությամբ: Այսօր կառավարման խնդիրներ ունեն արդյունաբերական հասարակության զարգացման մայրամուտում գտնվող այն երկրները, որտեղ հասարակության կենսական կարևոր համակարգերը ճգնաժամ են ապրում, քաղաքական ինստիտուտներն ապացուցում են համարժեք որոշումներ կայացնելու իրենց անկարողությունը, իսկ մեծամասնության ժողովրդավարությունը դրվում է հարցականի տակ:

2. Հասարակության, երեք աիպերը հետինդուսարիաւիզւ1ի տեսության շրջանակներւմ

Առավել մանրամասն դիտարկենք հասարակության տիպերը անցյալ դարավերջին վերջնականապես ձևավորված հետինդուստրիալիզմի տեսության շրջանակներում: Նման տիպաբանացումը թույլ կտա մեզ առավել ակնառու ցույց տալ հենքային գործընթացի փոփոխության դեպքում հասարակության կազմակերպման և կառավարման ձևի փոփոխության անխուսափելիությունը, բացահայտել պետության կողմից որպես հարկադրանքի միջոց կիրառվող իշխանության հիմնական լծակները և տեսնել, թե այս կամ այն հասարակությունում ինչպես են դրսևորվում պետության հիմնական հատկանիշները:

Հասարակության տիպաբանական դասակարգման համար հիմք ընդունենք հետևյալ հիմնական հատկանիշները. հենքային գործընթաց - ռեսուրս - կազմակերպման ձև - իշխանության դրսևորում - ընտրության ազատության իրագործում - վարքագծի մշակութաբանական հիմք:

Մինչինդուստրիալիզմի տեսությունը հասարակությունը ժամանակագրական կարգով բաժանում է երեք տիպի. ագրարային հասարակություն (ագրարային տերմինը հետզհետե փոխարինվեց մինչինդուստրիալի' ընդունված մեթոդաբանության համաձայն), ինդուստրիալ հասարակություն և, համապատասխանաբար, հետինդուստրիալ հասարակություն:

Էլվին Թոֆլերը դրանք անվանում է Առաջին, Երկրորդ և Երրորդ ալիքի հասարակություններ:

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ՏՍարգսյան

Մինչիեդուստրիալ հասարակություն

Իշխանությունը ծնունդ է առնում հրացանի փողից:

Մաո Ցզեւյուն

Մինչինդուստրիալ հասարակության հիմնական հատկանիշը համարվում է տնտեսության այնպիսի կազմակերպումը, երբ այդ հասարակության հիմնական անդամներն անմիջականորեն զբաղված են սպառման առարկաների, հիմնականում սննդամթերքի արտադրությամբ, փոխանակման մեխանիզմները զարգացած չեն, ուրբանիզացման գործընթացները սաղմնային վիճակում են: Տվյալ հասարակության հիմնական ռեսուրսը բնական հումքն է, օգտագործվում են էներգիայի վերականգնվող աղբյուրներ: Այսպիսի հասարակությունում առավել ինտենսիվորեն օգտագործվում է ֆիզիկական աշխատանքը: Կապիտալը ավելացված արժեքի ստեղծմանը էական մասնակցություն չունի:

Սոցիալական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես համայնքային, որոնք մեծ մասամբ հիմնված են արյունակցական, անձնական կապերի վրա և ունեն ոչ ֆորմալ բնույթ, որը բացառում է հասարակական հարաբերությունների ֆորմալ կարգավորման և կանոնակարգման անհրաժեշտությունը, քանի որ մեծ մասի համար բացակայում է սեփական ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Ըստ Դանիել Բելի «Մինչինդուստրիալ հասարակություններում, որը մինչ օրս աշխարհի բնակչության մեծ մասի համար գոյության հիմնական ձևն է, կյանքը գլխավորապես ներկայանում է որպես փոխազդեցություն բնության հետ» [7, p. 198]:

Մինչինդուստրիալ հասարակությունում իշխանության աղբյուրը, առավելապես որպես օրինաչափություն, բռնությունն է: Մարդկանց ար-դյունավետորեն աշխատեցնելու համար Հին աշխարհի ֆեոդալները կիրառում էին մտրակը կամ բռնության այլ գործիքներ: Պատերազմները և մերձակա տարածքների զավթումը պետության հարստացման հիմնական աղբյուրն էին: Թոֆլերի առաջարկած երրորդությունից մինչինդուստրիալ հասարակությունում գերակայում է բռնությունը, իսկ հարստությունն ու գիտելիքը մղվում են հետին պլան:

Որպես մինչինդուստրիալ հասարակության կազմակերպման ձև կարող են հանդես գալ ինչպես համայնքները, այնպես էլ պետության բռնապետական (ավտորիտար) կառավարման համակարգ ունեցող վաղ ձևերը:

7

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ինդուստրիալ հասարակություն

Money Talks Անհայտ հեյիեակ

Ինդուստրիալ հասարակությանը բնորոշ է արտադրված էներգիայի և կապիտալի որպես հիմնական ռեսուրսի օգտագործումը, իսկ արտադրական գործունեության բնույթը դառնում է կապիտալատար տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող մշակումը: Ինդուստրիալ հասարակության հիմնական առանձնահատկությունն արտադրողի և սպառողի տարանջատումն է և զանգվածային արտադրության ու սպառման անսանձ աճը: Այս փուլում աշխատանքի արտադրողականության մեջ հեղափոխություն կատարվեց, որը պրոլետարիատին վերափոխեց շահույթ ստացող միջին խավի: Կապիտալը դառնում է ավելացված արժեքի ստեղծման ամենա-էական պայմաններից մեկը, քանի որ ինդուստրիալ հասարակության տեխնոլոգիաները հսկայածավալ ներդրումներ են պահանջում: Բացի այդ, զանգվածային արտադրության և սպառման աճի պայման են դառնում ինտեգրումն ու մրցակցությունը, որն էլ, իր հերթին, ամրապնդում է բյուրոկրատական, հիերարխիկ, բազմաստիճան պետական ապարատը:

Ինդուստրիալ հասարակությունում ոչ ֆորմալ նորմերը և արժեքները փոխարինվում են ֆորմալ փոխհարաբերություններով, որոնց հիմքում օրենքով ամրագրված ֆորմալ համաձայնագիրն է, պայմանագիրը:

Զարգացման ինդուստրիալ փուլում իշխանության հիմնական աղբյուրը հարստությունն է: Բարեկեցության մակարդակը, առավելագույն սպառման հասանելիությունը ինդուստրիալ հասարակության անդամներին դարձնում են կառավարելի. ոչ թե ահաբեկումը, այլ վարձատրությունն է ապահովում իշխանության կայունությունը: Ինդուստրիալ հասարակությունում անհատի ազատությունը հավասարակշռվում է սեփականության առկայությամբ. եթե մարդը սեփականատեր է, նա կայացնում է ավելի հավասարակշիռ որոշումներ: Իսկ ընտրության ազատությունն արտահայտվում է հարստության (եկամուտ, շահույթ, կապիտալ) ավելացման միջոցով, ինչն ընդլայնում է ընտրության շրջանակները. այս դրդապատճառն էլ ինդուստրիալ հասարակության զարգացման շարժիչն է:

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տ.Սարգսյաև

Հեւոիետււսւռրիալ հասարակություն

Գիտելիքն ուժ է: Ֆրեևսիս Բեկոն

Հետինդուստրիալ հասարակության սահմանումն առաջինը տվել է հետիև-դուստրիալ հասարակության տեսության հիմնադիր Դանիել Բելը. «Հետին-դուստրիալ հասարակությունը սահմանվում է որպես այնպիսի հասարակություն, որի տնտեսությունում ապրանքների նյութական արտադրությունից գերակայությունն անցել է ծառայությունների արտադրությանը, հետազոտությունների իրականացմանը, կրթական համակարգի կազմակերպմանը և կյանքի որակի բարձրացմանը, իսկ տեխնիկական մասնագետների դասը դարձել է հիմնական մասնագիտական խումբը և, որ ամենակարևորն է, նորարարությունների ներդրումը... առավել կախման մեջ է տեսական գիտելիքների ձեռքբերումներից... Հետինդուստրիալ հասարակությունը... ենթադրում է նոր դասակարգի ծագում, որի ներկայացուցիչները քաղաքական մակարդակում հանդես են գալիս որպես խորհրդատուներ, փորձագետներ կամ տեխնոկրատներ» [8, p. 102]:

Հետինդուստրիալ հասարակությունում էապես փոխվում է հենքային գործընթացը, նյութական բարիքների արտադրությունը մղվում է երկրորդ պլան տեղը զիջելով մտագործունեությանը:

Մարդկության բանական մասին անհանգստացնողը հետևյալ հարցն

ռ

է. մի թե մարդիկ նախկինի պես կձգտեն առավել շատ նյութական բարիքների սպառմանը, և սպառման անսանձ աճը մշտապես կհամապատասխանի քաղաքակրթության շահերին:

Հետինդուստրիալ հասարակությունում արդեն առկա է այն բանի վկայությունը, «որ նորանոր նյութական բարիքների տիրանալու երբեմնի անհագուրդ ձգտումը հետզհետե մարում է» [9]:

Ինքնակազմակերպումը դառնում է հետինդուստրիալ հասարակության հիմնական հատկանիշը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացների գլխավոր օղակը դառնում է անհատը: Համընդգրկուն փոխակերպումները, տեխնոլոգիաների զարգացումը, արդյունքում տեղեկատվական ռեսուրսներին անսահմանափակ հասանելիությունն էապես արագացնում են ինք-նաբացահայտման, ինքնահաստատման գործընթացները ապահովելով ընտրության ազատություն մեր մոլորակի համարյա յուրաքանչյուր բնակչի համար:

Հետինդուստրիալ հասարակությունում մարդն ազատ է իր ընտրության մեջ: «Ազատություն» բառի դրական իմաստը,- գրում է Իսայա Բերլինը,-ծագում է մարդու ինքն իր տերը լինելու ձգտումից: Ամենից առաջ ես ուզում

9

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

եմ ինձ գիտակցել որպես մտածող, իեչ-որ բանի ձգտող, ակտիվ էակ, ով պատասխանատվություն է կրում իր ընտրության համար և ընդունակ է մեկնաբանելու այն իր գաղափարների և նպատակների տեսանկյունից» [10, p. 122]:

Հասարակությունում, որտեղ հիմնական ռեսուրսը ինտելեկտն է, ազատությունը հավասարակշռվում է այնպիսի նորմերի ամբողջությամբ, որոնք, նոր հասարակական տարածքի (ցանցային) տեխնոլոգիական մաս կազմելով, ենթադրում են բոլոր նրանց ինքնաբերաբար հեռացում, ով չի ընդունում այդ նորմերը:

Ավելին, գիտելիքը որպես այդպիսին, դառնում է իշխանության աղբյուր: Էլ ավելի է մեծանում «տվյալների, տեղեկատվության և գիտելիքի դերն ամբողջ տնտեսության մեջ: Դրանք սահմանում են բարիքների ստեղծման արմատապես նոր համակարգ: Երբ այդ համակարգի առանձին հատվածները միավորվում են, խախտում են ինդուստրիալ ժամանակաշրջանում բարիքների արտադրության համակարգին օժանդակող իշխանական կառուցվածքը» [6, c. 289]:

Փորձենք ընդհանրացնել վերոնշյալը' Դանիել Բելի հայտնի ձևակերպումներով:

Մինինդուսւռրիալ հասարակությունը մարդու և բնության փոխազդեցությունն է, որտեղ մարդիկ անմիջական կախվածության մեջ են շրջակա միջավայրից, աշխատում և ապրում են տեղի բռնապետի, քրմի, առաջնորդի, ղեկավարի և այլոց կառավարման ներքո, որոնք կայացնում են բոլորի համար պարտադիր որոշումներ:

Ինդուստրիալ հասարակությունը մարդու կողմից վերափոխված բնության հետ փոխազդեցությունն է (արհեստական միջավայր), որտեղ հենց իր' մարդու մասնակցությամբ ստեղծված ապրանքների սպառումը դառնում է հիմնական նպատակ: Ընդ որում բյուրոկրատական պետությունը, որի դրսևորման բարձրագույն ձևը մեծամասնության զանգվածային ժողովրդավարությունն է, ծառայում է որպես նրա կազմակերպման գերիշխող մոդել:

Հետիեդnւստրիալ հասարակությունն ամենից առաջ մարդկանց միջև փոխազդեցությունն է, որտեղ մարդիկ սովորում են միասին ապրել, իսկ հիմնական ռեսուրսը տեղեկույթն է: Մեզ հետաքրքրում է, թե ինչ փոփոխություն կկրի պետությունը հետինդուստրիալ հասարակության վերջնական ձևավորումից հետո (որը դեռևս անուն չունի), և պետության անխուսափելի

ռ

վերացումը փաստող ի նչ գործընթացների ենք արդեն այսօր ականատես:

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ՏՍարգսյան

3. Պետության վախճանը

Եթե ընդունում ենք, որ հասարակության փոփոխման հետ անխուսափելիորեն փոխվում է նաև նրա կազմակերպման ձևը, ապա կարելի է պնդել, որ հետինդուստրիալ հասարակության ձևավորման ավարտին բյուրոկրատական պետությունը, իր հիմնական դրսևորումներով, կվերանա:

ռ

Ամբողջ աշխարհում կատարվող ո ր գործընթացներն են հաստատում այս պնդումը:

Նախ մարդկային գործունեության և փոխհարաբերությունների բարդացումը: Պետությունը, արդի ընկալմամբ, քաղաքական իշխանության ինստիտուտ է: Վերջինս էլ, իր հերթին, անընդհատ բարդացող աշխարհում կորցնում է որոշումներ կայացնելու իր ունակությունը' մարդու ակտիվ գործունեության ավելի ու ավելի շատ ոլորտներում:

Ավելին, փոփոխությունները կտրուկ արագանում են, որի արդյունքում էլ բյուրոկրատական ապարատի շրջանակներում պետության կայացրած որոշումները շատ հաճախ անիմաստ են դառնում նույնիսկ մինչև դրանց ուժի մեջ մտնելը' ապացուցելով տեխնոլոգիական զարգացման սլացքին համապատասխանելու անկարողությունը:

Կառավարման քվազիպետական ինստիտուտների հետինդուստրիալ տեսակի ցայտուն օրինակ են արժեթղթերի շուկաների կարգավորման հանձնաժողովները, կենտրոնական բանկերը, հակամրցակցային հանձնաժողովները, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները և այլն: Այս ինստիտուտները չեն համապատասխանում իշխանության մասին հին պատկերացումներին և, սա սկզբունքորեն կարևոր է իշխանության մաս չեն, բայց ունեն օպերատիվ կարգավորման, միջամտելու և կոնֆլիկտային իրավիճակների լուծման լիազորություններ: Այսպիսով, մենք տեսնում ենք իշխանության ձևի և բովանդակության մասին ավանդական պատկերացումների հետ ակնհայտ հակասություն: Դրա հետ մեկտեղ, ֆինանսական շուկաները կարգավորող ինստիտուտների տարանջատումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով.

1. իշխանությունների' նեղ մասնագիտական ոլորտներում պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու անկարողությունը,

2. որոշումներն արագ կայացնելու անհրաժեշտությունը, քանի որ իրադրությունը ֆինանսական շուկաներում շատ արագ է փոխվում,

3. քաղաքական փուլերից կախվածության մեջ չլինելու պահանջը, քանի որ ֆինանսական շուկաները շատ զգայուն են քաղաքական փոփոխությունների նկատմամբ, և միջնորդավորված կարգավորումը կարող է հանգեցնել անկառավարելի, ճգնաժամային, ֆինանսական հոսքերի նորմալ շարժը ձևախեղող իրավիճակների,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

11

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

4. շուկայի մասնակիցների վստահությունը որոշումներ կայացնող պրոֆեսիոնալների հանդեպ,

5. թափանցիկության և կորպորատիվության նոր կանոնները, որոնց կիրառումը, հաճախ, հակասում է բյուրոկրատական ապարատի կառույցի տրամաբանությանը:

Քվազիդատական, քվազիօրենսդրական և քվազիգործադիր գործառույթներ ունեցող ինստիտուտների ստեղծման պահից պետության ինդուստրիալ կարգին արդեն նետված էր առաջին մարտահրավերը:

Երկրորդ հայեցակետը, որով պայմանավորված աստիճանաբար երևան է գալիս բյուրոկրատական պետության վերացման հարցը, անշուշտ, գլոբալացումն է:

Մենք ապրում ենք գլոբալացման պայմաններում, «որը հարթեցնում է համաշխարհային խաղադաշտը: Եվ եթե 1.0 Գլոբալացման շարժիչ ուժը երկրներն էին, 2.0 Գլոբալացմանը կամպանիաները, 3.0 Գլոբալացման շարժիչ ուժը, որն էլ հենց նրա առանձնահատկությունն է, դառնում է գլոբալ համագործակցության և մրցակցության համար ձևավորված անհատին հասանելի ներուժը» [11, c. 16]: Գլոբալացման այս միանգամայն նոր փուլը բավարար մտավոր ներուժ ունեցող մարդուն բացառիկ հնարավորություններ է ընձեռում, քանի որ այդպիսի անհատի համար վերանում են սահմանները: Աշխարհագրական տարածքը կորցնում է իր նախնական նշանակությունը: Հետինդուստրիալ աշխարհն ապազանգվածայնացնում է զանգվածային հասարակությունը: «Ինդուստրիալ աշխարհի բոլոր ծայրերում մենք լսում ենք, թե ինչպես են քաղաքագետները գանգատվում «ազգային գաղափարների» կորստից, «ազգային միասնության» խարխլումից և ուժեղ ազդեցություն ունեցող մասնատված խմբերի հանկարծակի, մտահո-գող ծավալումից» [12, c. 664]:

Գլոբալացման պայմաններում համակեցության կանոնները կարևորվում են ոչ թե ազգային, այլ գլոբալ մակարդակում:

Ապրանքները, ծառայությունները, կառավարման ձևերն ու մեթոդները պետք է համապատասխանեն ոչ թե ազգային ինստիտուտների, այլ համընդգրկուն գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից մշակվող և հաստատվող չափանիշներին: Ամենապարզ օրինակներ են ավիացիայի կարգավորումը, ապրանքների և ծառայությունների որակի ստանդարտները: Կամ, օրինակ, գործընկերության հիմունքներով գլոբալ ֆինանսական համակարգին միանալու համար անհրաժեշտ է համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորական կամ վարկանշման ընկերությունների կողմից ձեր գործունեությանը տրված գնահատականի առկայու-

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ՏՍարգսյան

թյունը: Նման գնահատականները պարտադիր են ցանկացած կազմակերպության համար, եթե նրանք հավակնում են մասնակցություն ունենալ աշխատանքի համաշխարհային բաժանմանը և խոշոր ներդրումներ են ներգրավում գլոբալ շուկաներից:

Գլոբալացման նման դրսևորումները մինչինդուստրիալ հասարակություններում ստեղծված ինստիտուտներին ստիպում են գործել հետին-դուստրիալ աշխարհի կանոններով, ինչն էլ կոնֆլիկտների պատճառ է դառնում:

Նման օրինակ կարելի է բերել մեր պրակտիկայից կապված ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների ներդրման հետ, որոնք սահմանվում են ոչ կառավարական կազմակերպության կողմից: Պետական բյուրոկրատական ապարատը, անհրաժեշտ համարելով ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների ներդրումը, ընդունեց այդ չափանիշները 90-ականների վերջին: Այդ ժամանակից ի վեր միջազգային չափանիշները զգալիորեն ձևափոխվում էին, սակայն տեղական չինովնիկները չէին հասցնում հետևել այդ փոփոխություններին, ինչն էլ խնդիրներ էր ստեղծում այդ չափանիշներով աշխատող ձեռնարկությունների համար: Ընկերությունները ստիպված էին կիրաոել երկու չափանիշ, միջազգային միջազգային շուկաներում գործելու համար և ազգային տեղական օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, ինչը զգալիորեն մեծացնում էր տրանզակցիոն ծախսերը և շատ հաճախ ստեղծում կոնֆլիկտային իրավիճակներ:

Այսպիսով, մենք ականատես ենք իշխանական ինստիտուտների «զտման»: Հասարակության կառավարման բյուրոկրատական ձևին փոխարինելու են գալիս հասարակության կառավարման նոր ձևեր: Իշխանությունը պետական քաղաքական մարմիններից անցնում է նոր վերազգային, վերպետական ինստիտուտներին (ՄԱԿ, ՆԱՏՕ, տարբեր ՎԱԿ-եր և այլ գլոբալ կառույցներ), ինքնակառավարման տեղական մարմիններին, ինք-նակազմակերպվող կառույցներին, որոնք հաճախ գործում են պետական բյուրոկրատական ապարատին զուգահեռ: Բյուրոկրատական ապարատն անխուսափելիորեն հարկադրված է փոփոխվել:

Աշխարհում զգալի տեղ են սկսում զբաղեցնել կորպորացիաները, վերպետական միություններն ու միավորումները, հասարակական կազմակերպություններն ու ասոցիացիաները, որոնք մարդկանց միավորում են ըստ մասնագիտական պատկանելության կամ տնտեսական և մտավոր ակտիվության այլ հատկանիշների:

Պետական ինստիտուտների արդյունավետությունը կասկածի տակ դնող երրորդ գործոնը կազմակերպման ցանցային ձևն է:

13

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, գլոբալ համակարգչային ցանցերի աստիճանական զարգացումը նոր, ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում տեղեկատվության փոխանակման, ընկերակցությունների ամեեաաեհավաեակաե հատկանիշներով միավորվելու համար: «Ինդուստրիալ աշխարհի կառավարություննե ր, դո ւք, պողպատե ուժասպառ հսկանե ր, իմ հայրենիքը Կիբեռտարածությունն է, Գիտակցության նոր տունը: Ապագայի անունից խնդրում եմ նրանց, ում համար ամեն ինչ անցյալում է, հանգիստ թողեք մեզ: Դուք ավելորդ եք մեր շարքերում... Ես հայտարարում եմ, որ գլոբալ հասարակական տարածությունը, որը մենք կառուցում ենք, իր բնույթով անկախ է այն բռնապետությունից, որ դուք ուզում եք մեզ փաթաթել: Դուք չունեք մեզ իշխելու ո չ բարոյական իրավունք, ո չ հարկադրանքի այնպիսի մեթոդներ, որոնք կարող են մեզ իրոք ահաբեկել... Դուք տեղյակ չեք մեր մշակույթին, մեր էթիկային և չգրված օրենքներին, որոնք այսօր արդեն մեր հասարակությանն ավելի կարգուկանոն են ապահովում, քան այն, ինչին կարելի է հասնել ձեր պատիժներով և արգելքներով... Մեր աշխարհը միաժամանակ և ամենուր է, և ոչ մի տեղ, բայց ոչ այնտեղ, որտեղ ապրում են մեր մարմինները: Մենք արարում ենք մի աշխարհ, ուր կարող են մտնել առանց արտոնությունների և խտրականության, անկախ մաշկի գույնից, տնտեսական կամ ռազմական հզորությունից և ծննդավայրից: Մեր աշխարհում, ով ցանկանում է և որտեղ ցանկանում է կարող է արտահայտել իր մտքերը, որքան էլ դրանք արտասովոր լինեն առանց վախենալու, որ իրեն կստիպեն լռել կամ համաձայնել մեծամասնության հետ: Սեփականության, արտահայտվելու, անձի, տեղաշարժի մասին ձեր իրավական հասկացությունները մեզ հետ ընդհանուր ոչինչ չունեն: Դրանք հիմնված են նյութականի վրա, այստեղ նյութականը բացակայում է... Մեր աշխարհում այն ամենը, ինչ ստեղծում է մարդկային միտքը, կարող է վերարտադրվել և տարածվել անվերջ առանց որևէ վճարի... Մենք Կիբեռտարածությունում կարարենք Գիտակցության քաղաքակրթություն»,- ասում է Ջոն Բարլոուն իր «Հռչակագրում» պատկերավոր ձևով խտացնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացները [13, c. 349]: Մյուս կողմից տեղեկատվական ցանցերի զարգացումը ստեղծել է հե-ռահաղորդակցման այնպիսի հնարավորություններ, որոնք կասկածի տակ են դնում ընտրական մարմինների միջոցով իրականացվող ժողովրդավարությունը: Ինտերնետը հնարավոր է դարձնում հասարակության յուրաքանչյուր անդամի մասնակցությունը ցանկացած մասշտաբի որոշումների քննարկմանը և կայացմանը մտածող մարդկանց ցանկացած տիպի ընկերակցությունում: Դա կասկածի տակ է դնում ազգային ժողովներում, կոնգրեսում և այլուր ժողովրդի ներկայացուցիչներ ընտրելու անհրաժեշտությունը:

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տ.Սարգսյաև

Որոշ երկրևերում արդեն արվում եև քաղաքական որոշումներ կայացնելու այդպիսի տեխնոլոգիաների կիրառման փորձեր:

Ահա թե այդ աոիթով ինչ է գրում էլվին Թոֆլերն իր «Երրորդ ալիք» գրքում (էջ 676). «Ոչ շատ վաղուց ես հաճույքով հայտարարեցի մի պատմական իրադարձության Կալամբուսի (Օհայո) «Կյուբ» մալուխային հեռուստատեսության համակարգով գործող աշխարհում աոաջին «էլեկտրոնային քաղաքապետարաեի» մասին: Օգտագործելով երկխոսության այդ համակարգը Կալամբուսի (ոչ մեծ բնակավայր) բնակիչները էլեկտրոնային կապի միջոցներով իրական մասնակցություն ունեցան տեղական պլանային հանձնաժողովի քաղաքական նիստին: Իրենց հյուրասենյակներում սեղմելով կոճակները նրանք ակնթարթորեն կարող էին մասնակցել այնպիսի գործնական հարցերի քննարկմանը, ինչպիսիք են տեղի տարածքը գոտի-ների բաժանելը, բնակելի տների ծածկագրերը, մայրուղու առաջարկվող շինարարությունը և այլն: Նրանք կարող էին ոչ միայն «այո» կամ «ոչ» ասել, այլն եթերում մասնակցել բանավեճին և արտահայտվել»:

Մեր ըմբռնմամբ ցանցը համակեցության համակարգի արտատա-րածքային փոխկապակցված հանգույցներն են, որոնք թույլ են տալիս իրագործել ինքնարտահայտման պահանջմունքը: Ցանցի կոնկրետ հանգույցի պարունակությունը կախված է այս կամ այն ցանցային կառույցի բնույթից: Դրանցից են արժեթղթերի շուկան ն այն սպասարկող օժանդակող կենտրոնները, երբ խոսքը գլոբալ ֆինանսական հոսքերի ցանցի մասին է, կամ տարբեր եվրոպական պետությունների նախարարների խորհուրդ-ները, երբ խոսքը Եվրամիության, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, առևտրի պալատների ն այլնի կառավարման ցանցային քաղաքական համակարգի մասին է:

«Ցանցային կառույցներին միացումը կամ այնտեղից հեռացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվող միջցանցային հարաբերությունների ուրվագծերի հետ մեկտեղ, սահմանում է մեր հասարակություններում իշխող գործընթացների ն գործառույթների կառուցվածքը» [14]:

Գլոբալ աշխարհում ֆինանսական հատվածը դարձավ համաշխարհային գլոբալ ցանցի առաջին նախատիպը, որտեղ բպոր սուբյեկտները խոսում են նույն լեզվով տարածքային ն ազգային պատկանելությունը նշանակություն չունի գործառնությունների իրականացման ն ցանցի ծառայություններից օգտվելու համար: Չինական, հայկական, ամերիկյան բանկերը ներդաշնակ համագոյակցում են այդ ցանցում, ն նրանց հասկանալի է համակեցության այդ նոր փիլիսոփայությունը:

Վառ օրինակ է Բազել-2 կապիտալի համարժեքության մասին Նոր բազեյյան համաձայնագրի ընդունումը: Այդ փաստաթղթի աոանձնահատ-

15

ՏՍարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կություեե այն է, որ բանկային ինստիտուտները, եթե նրանք հասնում են ռիսկերի կառավարման որոշակի մակարդակի, ինքնուրույն կարգավորում են իրենց գործունեությունը վերոնշյալ համաձայնագբի շրջանակներում: Թոմաս Ֆրիդմանի մեկնաբանմամբ «Աշխարհը դարձել է հարթ»: Ըստ Ֆրենսիս Ֆուկույամայի ցանցերը մոտ ապագայում կդառնան հասարակության կազմակերպման հիմքը, իսկ իշխանությունը, Էլվին Թոֆլերի գնահատմամբ, կպատկանի գիտելիքի մարդկանց:

Արագ փոփոխվող աշխարհում կապրեն, գուցեև կհաղթեն նրանք, ովքեր կկարողանան ստեղծել համակեցության (ինքնակազմակերպման) այնպիսի պայմաններ և ձևեր, որոնք թույլ կտան մարդկանց մտածել ազատ, առանց կարծրատիպերի:

«Բռնությունից դեպի ինքնակազմակերպում»

Այսպիսով, ժամանակակից փոխակերպումները կասկածի տակ են դնում պետականության հիմքերը:

Առաջին հերթին պետությունը հրաժարվում է մեծ քանակությամբ գործառույթներից հօգուտ այլ հասարակական կառույցների և միավորումների: Պետականության որպես օրինական բռնության դրսևորման ձևն աստիճանաբար մղվում է դեպի անցյալ, և նրան փոխարինելու են գալիս հասարակության ինքնակազմակերպման նոր ձևեր:

Հստակ ուրվագծվում է նոր պարադիգմը «բռնությունից դեպի ինքնակազմակերպում»: Ամենից առաջ դա արտահայտվում է գործունեության մասնագիտական ոլորտներում: Պետությունը գիտակցաբար հրաժարվում է ազգային ստանդարտներ սահմանելուց որպես հիմք ընդունելով միջազգային և տեղական ոչ պետական կարգերն ու նորմերը և, այդ ստանդարտներին համապատասխան, վերահսկման գործառույթները վստահում է դրանք կիրառող սուբյեկտներին:

Մենք հետևում ենք միջազգային ոչ պետական ընկերակցությունների ինքնակազմակերպման գործընթացներին, որոնք ինքնակամ ընդունում են գործունեության և համագործակցության անընդմեջ արդիականացվող ստանդարտներ: Մշակվում են համագործակցության յուրօրինակ միասնական լեզուներ, ընդունվում են փոխադարձ վստահության, փոխանակման միջավայր ստեղծող և տարածքային, օրենսդրական և մշակութային համակեցության օբյեկտիվ սահմանները վերացնող կանոններ: Դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ բացակայում է անվտանգություն, ճանաչելիություն, վստահություն, հարմարավետություն և այլն ապահովող ունիֆիկացված կարգերի ներդրման անհրաժեշտության գիտակցումը: Հատկանշական է, որ այդ ստանդարտները հիմնականում սահմանվում են ոչ պետական կա-

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տ.Սարգսյաև

ռույցների կողմից, բայց շատ պետություններ ըևդուևում և հետևում են

դրաևց:

Որքան բարձր է հասարակության մտավոր ներուժը, որքան ինքնա-կազմակերպման մեծ ունակությամբ է այն օժտված, այնքան պետությունը հնարավորություն կունենա իր լիազորություններից ավելի շատ պատվի-րակել այլ ընկերակցությունների: Ճշմարիտ է մի պնդում ևս. որքան շատ պատասխանատվություն և լիազորություններ է պետությունը փոխանցում հասարակությանը, այնքան ավելի շատ է դրսևորվում նրա ինքնակազ-մակերպական ներուժը:

Վտանգավոր է իշխանական լիազորությունների ինչպես չափազանց մեծ կենտրոնացումը, այնպես էլ այդ լիազորություններն անպատրաստ և անպատասխանատու ամբոխին փոխանցելը: Պետական կառավարման արվեստը պետք է հանգեցնի այն բանին, որ այդ գործընթացները ճշտորեն տարվեն ցանկալի ուղղությամբ: Իր առջև նպատակ դնելով հասարակության ինքնակազմակերպման ներուժի ընդլայնումը ապահովելով բազմազանությունը, ձևավորելով փոխհարաբերությունների նոր ձևեր, հանդուրժողականություն, փոխադարձ հետաքրքրությունների ըմբռնում պետությունը պետք է պահպանի դեռևս ոչ այնքան կայուն հավասարակշռությունը:

Այդ գործընթացը ենթադրում է պետական իշխանության դեկոնս-տրուկցիայի երեք ուղղություններ բյուրոկրատական պետականության շրջանակներում.

Աոաջին ուղղությունը դեպի վեր: Բյուրոկրատական պետությունն իր լիազորությունների մի մասը փոխանցում է վերպետական (բայց ոչ իշխանական) ընկերակցություններին: Պետությունների իշխանության որոշակի գործառույթներ պատվիրակվում են գլոբալ վերազգային մակարդակ իշխանության գլոբալ սուբյեկտներին, ինչպիսիք են միջազգային կարգավորող, քաղաքական կամ տնտեսական իշխանության մարմինները: Խոսքն այնպիսի գործառույթների մասին է, ինչպիսիք են անվտանգության, մակրոտնտեսական կայունության ապահովումը և այլն (ՆԱՏՕ-ն, Եվրոպական պառլամենտը, Եվրոպական կենտրոնական բանկը, ԱՀԿ-ն և այլն):

Քաղաքական իշխանությունը տիրապետում է պետական կառավարման այնպիսի լծակների, որոնք թույլ են տալիս իրագործել իր մյուսներից տարբերվող գաղափարախոսությունը: Ժամանակակից աշխարհում մենք տեսնում ենք, որ քաղաքական իշխանության ձևավորված շրջանակները տեղաշարժվում են: Եվրոպական զարգացած երկրներում, օրինակ, նկատում ենք, թե ինչպես են «աջերը» միանում «ձախերին» կաբինետ կազմելու համար: Սա նշանակում է, որ զարգացած երկրներում կուսակցությունները դառնում են, ընդամենը, իշխանության ձևավորման գործիք: Հետինդուստ-

17

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

րիալ հասարակության տրամաբանության շրջանակներում քաղաքական գաղափարախոսության տարածքը փուլ առ փուլ նեղանում է տեղը զիջելով մասնագիտորեն հիմնավորված դատողություններին:

Հետինդուստրիալ հասարակությունում քաղաքական բանավեճերը պետք է լինեն աշխարհակարգի, որից հետո միայն պետական կարգի շուրջ: Այլ խոսքով քաղաքական բանավեճերը քաղաքական իշխանության ձևավորման հարթությունից անցնում են աշխարհի զարգացման (նոր գոյաբանության ձևավորման) վեկտորի շուրջ փիլիսոփայական քննարկումների հարթություն, ինչն էլ, իր հերթին, նշանակում է նոր ցանցի ձևավորում:

Երկրորդ ուղղությունը դեպի վար: Բյուրոկրատական պետություններն իրենց լիազորությունների մի մասը փոխանցում են համայնքներին, որոնք հանդես են գալիս որպես տարածքային միավորներ թույլ տալով նրանց ինքնուրույն սահմանել ներհամայնքային համակեցության կանոնները: Մի պետության շրջանակներում գոյանում են մարդկանց միավորումներ, որոնք հավակնում են ինքնորոշման, անկախ կառավարման և ինքնակազմակերպման: Բյուրոկրատական պետության դեկոնստրուկ-ցիայի տրամաբանությամբ փոքր ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ստացումն անխուսափելի է:

Հետինդուստրիալ հասարակությունում մարդկային գործոնի նշանակությունը կտրուկ աճում է: Ակնհայտ է, որ բանական մարդը բնակության համար կընտրի այն տարածքը, որը, ըստ իրեն, առավել հարմարավետ պայմաններ է ապահովում: Տեղաշարժի հնարավորության կտրուկ աճը թույլ է տալիս արագ հեռանալ այնտեղից, որտեղ կյանքի պայմանները չեն բավարարում: Նման երևույթների զանգվածային բնույթը կհանգեցնի տարածքների կարգավորման մասին որոշումների կայացման լիազորությունները բացառապես տեղական կառավարման մակարդակ փոխադրելու անհրաժեշտության: Համակեցության կանոնների մասին որոշումները կկայացվեն առանձին համայնքների կողմից, և դրանք էլ, իրենց հերթին, ավելի շատ մշակութաբանական/սոցիալական բնույթ կկրեն: Այլ կերպ անխուսափելի է այնպիսի սոցիալ-մշակութային հանրույթի առաջացումը, որն ինքնուրույն կկանոնակարգի իր վարքն ու կյանքի պայմանները: Բյուրոկրատական ապարատի միջամտությունը կարգավորելու առանձին համայնքի ներսում հարաբերությունները, անիմաստ է դառնում, իսկ արտաքին կարգավորման փորձերը վտանգավոր:

Այս վարկածի շրջանակներում ազգի ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության հարցերը փոխադրվում են

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տ.Սարգսյաև

այլ հարթություն: Պետության տարածքային ամբողջականությունը որպես այդպիսիև, կորցնում է իր նեղ քաղաքական նշանակությունը և ավելի շատ ձեոք է բերում տվյալ աշխարհագրական տարածքում մարդկանց համագոյակցության և ներդաշնակ համակեցության համար բարենպաստ պայմանների ստեղծման իմաստ:

Հաշվի առնելով իշխանական լիազորությունների փոխանցումը ցան-ցային պրոֆեսիոնալ կառույցներին, որոնք չունեն ազգային երանգ, հասարակության տարածքային կազմակերպումը փոխակերպվում է մշակութա-բանական, սոցիալական ֆենոմենի:

Բնակության վայրի ընտրությունը կորոշվի այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են կրոնը, մշակույթը, աշխարհագրությունը, լեզուն, արդարության և ազատության, ապագայի մասին պատկերացումները, ավանդույթները և այլն:

Օրինակ Եվրամիության հետ նույնականացումը կամ իրեն որպես եվրոպական հետինդուստրիալ երկիր տեսնելու ձգտումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կամ Թուրքիայում ստեղծում է երկխոսության լուրջ բազա մշակութաբանական հարթությունում:

Իսկ Թուրքիայի Եվրամիություն ընդգրկվելու ձգտումն արդեն օրակարգային է դարձրել համակեցության հարցը և, որոշակի իմաստով, տարբեր մշակույթների հակամարտությունը մտածողության ինդուստրիալ տիպում: Ակնհայտ է, որ գոյություն ունեցող խնդիրների լուծումը հնարավոր է միայն հետինդուստրիալ աշխարհի տրամաբանության շրջանակներում: Ավելին, հետինդուստրիալ հասարակությունում ոչ թե բյուրոկրատական ապարատն է ձևավորում ազգային գաղափարախոսություն, այլ ցանցը, որն ընդգրկում է այն մարդկանց, որոնք կրում են ազգային նույնակա-նացման բեռը: Նման ձևափոխումների արդյունքում ազգային պետության հայեցակարգը 21-րդ դարում կհանգեցնի մշակութաբանական համընդհանրության, այսինքն ազգային ընդհանրությունը մշակութաբանական բնույթ կունենա:

Երրորդը հորիզոնական հարթությունում է: Բյուրոկրատական պետությունները կարգավորող և վերահսկող գործառույթների մի մասը սո-ցիալ-տնտեսական հարաբերությունների ոլորտում փոխանցում են կարգավորման և վերահսկողության քվազիպետական մարմիններին, պրոֆեսիոնալ ինքնակազմակերպվող ընկերակցություններին պետության ներ-սում: Մենք արդեն հիշատակել ենք այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են կենտրոնական բանկերը, արժեթղթերի շուկան կարգավորող հանձնաժո-

19

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ղովեերը, ֆիեաեսակաե մոեիթորիեգի մարմինները, հակամրցակցայիե կարգավորման հաեձեաժողովեերը, մասեագիտակաե ասոցիացիաեերե ու միությունները և այլն:

Նույեիսկ հարկերի հավաքագրմաե, կարգուկաեոեի հաստատմաե որոշակի գործառույթներ աստիճաեաբար փոխաեցվում եե մասեավոր կազմակերպություեեերիե (օրիեակ սեփակաեաշեորհվում եե բաետերը), իսկ դատակաե որոշումեերե ըեդուեվում եե ոչ թե պետակաե չիեովեիկեե-րի, այլ հասարակակաե դատավորեերի կողմից, որոեց հեղիեակություեը հիմնված է փոխադարձ վստահությաե վրա:

Շատ պետություեեերում դատակաե իշխաեություեում ձևավորվել է, մեր տեսաեկյուեից, բավակաե հետաքրքիր իեստիտուտ, որը պետակաե դատակաե համակարգի տարր չէ. դա ֆիեաեսակաե օմբուդսմեհի իեստի-տուտե է: Օմբուդսմեեը ֆիեաեսակաե շուկայի մասեակիցեերի վերաբերյալ որոշումներ է կայացեում, որոնք պարտադիր եեթակա եե կատարմաե: Ավելիե, ֆիեաեսակաե օմբուդսմենի որոշումները բանկերի, ապահովագրական ընկերությունների և ֆիեաեսակաե շուկայի այլ մասնակիցների կողմից չեն կարող բողոքարկվել պետական տնտեսական (միջնորդ) դատարաններում:

Նման ինստիտուտի առաջացումը պայմանավորված է արագ և համարժեք որոշումներ կայացնելու անհրաժեշտությամբ, ինչն էլ, իր հերթին, պահանջում է արհեստավարժությաե և վստահության բարձր մակարդակ: Ֆիեաեսակաե օմբուդսմենի ինստիտուտը պետական չէ, այն ֆինանսավորվում է շուկայի մասնակիցների կողմից: Հենց երանք եե ընտրում օմբուդս-մեեեերիե և ինքնակամ պարտավորվում կատարել նրանց որոշումները: Դա ևս մեկ ապացույց է, որը պարզորոշ ցուցադրում է ցաեցայիե հարաբերությունների ինքնակարգավորման ապագա մոդեչը:

Այդ գործընթացի մեկ այլ ապացույցներից է պետության և մասեավոր հատվածի համատեղ ծրագրերի իրագործումը պետակաե-մասեավոր հատվածների գործընկերություն (ՊՄԳ) սկզբունքի հիման վրա: Փորձը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրերն ավելի արդյունավետ եե իրագործվում պետության և մասեավոր հատվածի համագործակցության արդյունքում:

Պետակաե և մասնավոր հատվածների համագործակցությունը ենթադրում է ավանդական պետական գործառույթների, զարգացման եեթակա-ոուցվածքայիե նախագծերի իրագործման և բնակչությանը ծառայությունների մատուցման փոխանցում մասնավոր հատվածին: ՊՄԳ սկզբունքով

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տ.Սարգսյաև

կառավարումն օժանդակում է պետության դերի նվազեցմանը հօգուտ մասնավոր հատվածի, ինչպես նաև մրցակցային գնագոյացմանը:

Ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների, ջրամատակարարման համակարգերի, դպրոցների և այլնի կառուցումն ու շահագործումը, որոնք համարվում էին պետության գերակայությունը, փոխանցվում են գործարարության ոլորտ: Ի տարբերություն ավանդական սխեմայի, որտեղ պետությունը մասնակից է շղթայի բոյոր օղակներին «նախագծում-ֆինանսավորում-շինարարություն-շահագործում», ՊՄԳ դեպքում պետությունն ընդամենը պատվիրատու է իսկ ամբողջ շղթան իրագործում է մասնավոր հատվածը, որն իր վրա է վերցնում ծրագրի որակի և այլ չափանիշների պատասխանատվությունը:

Կարելի է պնդել, որ փոխազդեցության նոր տնտեսական ձևերը հետ-ինդուստրիալ հասարակություններում կկառուցվեն կապիտալի, կառավարման և տեղեկատվական ցանցային կառույցների հիման վրա, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի իշխանության կերպափոխման: Իշխանության նման փոխակերպումներ աստիճանաբար կկատարվեն համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակների տարբեր ոլորտներում և հարթություններում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հասարակության զարգացման ցանցային ձևերը կտեղաշարժեն տարածության և ժամանակի շրջանակները, ինչը զգալիորեն կարագացնի հասարակության զարգացման ընթացքը և կբացառի տարածքային տարբեր սահմանափակումները:

Հետինդուստրիալ հասարակությունը տարբերվում է նրանով, որ իշխանության օրինականացումը հիմնված է հենց մշակութային արժեքների վրա և ոչ թե հարկադրանքի: Այսինքն հասարակությունը յուրացնում է հասարակական կարծիքին ենթարկվելու նորմերի ամբողջությունը: Հասարակական կարգը կայուն վիճակում քիչ թե շատ երկարատև պահպանելու անկյունաքարը դառնում է բարոյականության կարգուկանոնի առկայությունը: Ոչ մի ընտրանի չի կարող պահպանել կառավարման լծակները, եթե չի համապատասխանում սահմանված մշակութային նորմերին կամ չի առաջարկում իր նորմերը, որոնք կընդունվեն մեծամասնության կողմից: Այսպիսով, ծագում է մարդկանց միջև փոխազդեցության բացարձակ սոցիալական տարածություն:

21

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հետնություններ

Ընդհանրացնելով կարելի է հանգել հետնյալ հիմնական եզրակացություններին.

1. Հետինդուստրիալ հասարակությունում հենքային գործընթացը գիտելիքի արտադրությունն է:

2. Հետինդուստրիալ հասարակությանը բնորոշ հենքային գործընթացի զարգացումը ն տարածումը կոնֆլիկտի կհանգեցնի հասարակության կազմակերպման հին ձնի բյուրոկրատական պետության հետ:

3. Իշխանության կերպափոխման արդյունքում հարկադրման գործառույթներն աստիճանաբար կվերափոխվեն ն կփոխանցվեն հիմնականում ցանցային կառավարման համակարգ երեք հիմնական ուղղություններով վեր-գլոբալ, վար-համայնքային, հորիզոնական-մասնա-գիտական:

4. Ձևավորվող ցանցային կառույցներն աստիճանաբար կընդգրկեն մարդու կենսագործունեության նորանոր ոլորտներ:

5. Ցանցային կառույցներն ինքնուրույն կսահմանեն վարքագծի ներցան-ցային կանոնները (էթիկայի, բարոյականության):

6. Տարածքներն աստիճանաբար կկորցնեն իրենց նշանակությունը որպես իշխանության տարածման սահման:

7. Մրցակցությունը ն երկխոսությունը տարածքայինից կտեղափոխվեն ցանցային տարածություն:

8. Մինչինդուստրիալ, ինդուստրիալ ն հետինդուստրիալ իրականությունների հարաբերակցությունն արագորեն կփոխվի: Միշտ կգերակշռի մարդկանց ինքնակազմակերպման առավել զարգացած ձնը, որը կթելադրի տարբեր իրականությունների համագոյակցության կանոնները:

Եզրափակելով համարձակվում ենք արտահայտել հետնյալ համոզմունքը. պետականությունը' այն տեսքով ն այն պատկերացմամբ, որ առկա է այսօր ն համապատասխանում է հասարակության ինդուստրիալ տիպին, մոտենում է իր վախճանին: Նրան փոխարինելու են գալիս հասարակության կազմակերպման որակապես նոր ցանցային ձներ, ինչը ենթադրում է ինքնակազմակերպման հիման վրա մարդկանց ազատ միավորում որոշակի ցանցում, որտեղ մտավոր զարգացման մակարդակն ապահովում է իշխանության ընկալումը ոչ թե որպես հարկադրանքի ձն, այլ որոշակի պարտա-վորությունների ն պատասխանատվության գիտակցված հանձնառություն,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տ.Սարգսյաև

որը նպաստում է անհատի առավել լիարժեք իևքևարտահայտմաևը:

Ինդուստրիալ հասարակության արդյունավետ պետությունն այսօր այն պետությունն է, որը պայմաններ և տարածություն է ստեղծում ցան-ցային հասարակության զարգացման համար դրանով իսկ ապահովելով անցումը հետինդուստրիալի:

«Հայկական աշխարհ»

Հետինդուստրիալ աշխարհում նոր փիլիսոփայությանը և գոյաբանությանը համահունչ մենք պետք է նախևառաջ արդիականացնենք մեր մրցակցային առավելություններն ինքնակազմակերպման ցանցային ձևերում: Մենք հնարավորություն ունենք չմնալ պատմության եզրագծից անդին, այլ ստեղծել նոր ցանցային քաղաքակրթություն «Հայկական աշխարհ»:

Վերը նշված վարկածի և մեթոդաբանության տեսանկյունից Հայությունը կարելի է դիտարկել որպես ազգային ցանց:

Պատմությունը վկայում է, որ պետականության կորստից հետո հայերն աշխարհին ցույց տվեցին ինքնակազմակերպման այլընտրանքային ձև, որն ապահովեց նրա գոյությունը որպես ազգ մինչև օրս: Այդ գործառույթն իրականացնում էր եկեղեցին: Ընդ որում կազմակերպման մեթոդները և ձևերը, որոնք կիրառում էր եկեղեցին, համապատասխանում էին ցանցային տրամաբանությանը:

Կազմակերպման պետական ձևը ինդուստրիալ հասարակությունում մեզ անհրաժեշտ էր աշխարհում ինքնակազմակերպվելու, այլ ազգերի հետ արդյունավետորեն համագոյակցելու (հավասար' հավասարների մեջ) համար' ինդուստրիալ աշխարհի տրամաբանության մրցակցության և զարգացման պայմաններում:

Այժմ, երբ գլոբալ ձևափոխումներն ակնհայտ են, մենք պետք է վերանայենք պետության կառուցման մեր մոտեցումները աստիճանաբար ճանապարհ հարթելով դեպի հետինդուստրիալ աշխարհ:

Մենք պետք է

• ստեղծենք գլոբալ ցանց, որը կմիավորի աշխարհասփյուռ Հայության բոլոր հանգույցները, և ներդնենք այդ ցանցում այն արժեքները, որոնք պահպանել են Հայությունը դարեր ի վեր,

• կառուցենք կրթական նոր, ինովացիոն համակարգ, որն իր հետևից կտանի արժեքի ստեղծման հետինդուստրիալ ոլորտները: Ժամանակակից կրթական համակարգը չի կարող լինել ցանցային տրամաբանությունից դուրս,

23

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

• կառուցենք հասարակության կառավարման եոր արդյունավետ համակարգ հիմնված ազատության և ինքնարտահայտման հետին-դուստրիալ ընկալման սկզբունքների վրա:

Եվ եթե մեզ հաջողվի նման ճեղքում իրականացնել, ապա մենք, անկասկած, կհաղթենք: Իսկ հաղթել նշանակում է կառուցել ապագայի հետինդուստրիալ հասարակությունն այսօր միեչիեդուստրիալից թռիչք կատարելով դեպի հետինդուստրիալ:

Իզուր չեն հայերը համարվում այս մոլորակի ամենադժգոհ ազգերից մեկը: Հենց մեր կյանքից այդ դժգոհությունը, նորի անընդմեջ փնտրտուքներն են մեզ հնարավորություն տալիս հեղափոխություն իրականացնել [15]:

Ամփոփելով ընդգծենք կառավարման հասարակական ինստիտուտների ձևափոխման առաջարկվող սցենարի արմատական ու հանդուգն բնույթը: Այս աշխատությունը նպատակ ունի խթանել հասարակությունում երկխոսությունը, վերացնել ձևավորված արգելքները և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հնարավոր լինի ազատ երկխոսություն վարել, ամենաար-տասովոր հարցերի շուրջ մտքեր փոխանակել ի հեճուկս աշխարհակարգի ներկայիս պահպանողական պատկերացման: Հուսով ենք այս ամենը կընկալվի և թույլ կտա մեր հասարակությունում համարձակ երկխոսություններ վարել:

Մարտ, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Фукуяма Ф, Сильное государство. Управление и мировой порядок в 21 веке, М., 2006.

2. Общая теория права и государства: Учебник, М., 1994.

3. Геллнер Э, Нации и национализм, М., Прогресс, 1991.

4. Claessen H. J. M, 1996 State // Encyclopedia of Cultural Anthropology. Vol. IV, New York.

5. Ленин В.И, Полное собрание сочинений, 5-ое изд., т. 39.

6. Тоффлер Э, Метаморфозы власти, знание, богатство и сила на пороге 21 века, М., 2004.

7. BellD, The cultural Contradictions of Capitalizm.

8. Bell D, Notes on the Post industrial Society. The public Interest, 1967, N7.

9. Sakaiya T, The knowledge-Value revolution, or A History of the Future. N.Y., Ko-dansha America Ltd., 1991.

10. Berlin I, Two Concept of Liberty// Four Essays in Liberty. N.Y., 1969.

11. Фридман Т, Плоский мир. М., 2006.

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ՏՍարգսյաե

12. Тоффлер Э, Третья волна, М., 2002.

13. Джон П. Барлоу, Сетевое общество: Декларация независимости киберпространства, М., 2004.

14. Castells M, The Rise of the Network Sosiety. Malden(Ma)-Oxford, Blackwell Publishers, 1996.

15. Սարգսյան Տ, «Ինչպե ս իրականացնել հեղափոխություն», www.cba.am:

КОНЕЦ ГОСУДАРСТВА

(или новая форма организации общества)

Тигран Саркисян

Резюме

Государству, в том виде и тех представлениях, которые существуют сегодня, и соответствующему индустриальному типу общества, приходит конец. Территории постепенно будут утрачивать свое значение как границы распространения власти. Конкуренция и диалог переместятся из территориального в сетевое пространство. Новые сетевые формы организации общества предполагают свободное объединение людей на основе самоорганизации в определенной сети, где уровень интеллекта обеспечивает восприятие власти не как формы принуждения, а как сознательное принятие на себя определенных обязательств и ответственности, способствующих наиболее полной самореализации индивидуальной личности.

В постиндустриальном мире, в соответствии с новой философией и онтологией, мы должны прежде всего актуализировать наши конкурентные преимущества в сетевых формах самоорганизации. У нас есть шанс не остаться на периферии истории, а сотворить новую сетевую цивилизацию -Армянский мир.

С точки зрения вышеизложенной гипотезы и методологии, армянство можно рассматривать как национальную сеть. Следует актуализировать в этой сети те ценности, которые сохраняло армянство на протяжении веков. Следует также построить новую, инновационную систему образования, которая потащит за собой все постиндустриальные сферы создания стоимости. Система современного образования не может быть вне сетевой логики. Параллельно необходимо построить новую эффективную систему управления обществом, основанную на принципах постиндустриального понятия свободы и самореализации.

25

ՏՍարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հավելված 1

Համեմատաբար տարանջատ ցանցերի հիմնական բնութագիրը

• Մասնակիցների մտավոր պատրաստվածության որոշակի մակարդակ

• Յուրաքանչյուր ցանց ինքնուրույն է սահմանում ցանցում վարքագծի նորմերը (վարքագծի, էթիկայի, բարոյականության կանոնները)

• Ցանցի մասնակիցներն ինքնուրույն են սահմանում կարգավորող նորմերը

• Մասնակիցների մյուս մասնակիցներին վերահսկելու ունակությունը

• Տեղեկատվական բազաներին հասանելիության հավասարություն

• Ցանցում ազատ տեղաշարժվելու հնարավորություն

• Ցանցի վերափոխման վերաբերյալ կոլեգիալ որոշումների ընդունում

• Բարձրագույն պատիժը ցանցից հեռացումն է

• Ցանցի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են ներցանցային հեղինակավոր մարմնի կողմից, ընդ որում համակարգն ինքն է որոշում հեղինակություններին

• Մարդկային գործունեության բոլոր ոլորտներն ա]ս կամ ախ չափով կհամադրվեն որոշակի ցանցերի հետ' լոկալ, տարածաշրջանային, գլոբալ

• Մարդը միաժամանակ կապրի և կաշխատի մի քանի ցանցերում:

Հավելված 2

Հասարակությունների տիպաբանությունը ըստ հիմնական հատկանիշների

Հասարակության տիպը Հատկանիշներ

Հենքային գործընթաց Ռեսուրս Կառավար- ման կառուց- վածքը Իշխանու- թյան դրսևո- րումները (ըստ գերակա- յության) Ազատու- թյան իրագոր- ծում Վարքի սկզբունքը

ՄԻՆՉԻՆ- ԴՈԻՍՏՐԻԱԼ Մթերքի հայթայթում Բնական ռեսուրսներ, ֆիզիկական աշխատանք Ուղղահա- յաց Ուժ, հարստու- թյուն, գիտելիք Խռովու- թյան, ընդվզ- ման ձգտում Կենսապայ- քար

ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ Ապրանքների արտադրու- թյուն Վերամշակ- ված էներգիա, կապիտալ, մեքենայա- կան աշխատանք Բրգաձև Հարստություն, ուժ, գիտելիք Հարս- տության ձգտում Սպառում

ՀԵՏԻՆԴՈԻՍՏ- ՐԻԱԼ Մտագործու- նեություն Տեղեկույթ, ինտելեկտ Ցանցային Գիտելիք, հարստություն, ուժ Գիտելի- քի ձգտում Ինքնաիրա- ցում

26

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.