Научная статья на тему 'Տեղեկատվական Եվ դեինդուստրիալիզացված հասարակություններ'

Տեղեկատվական Եվ դեինդուստրիալիզացված հասարակություններ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
261
98
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տեղեկատվական հեղափոխություններ / տեղեկատվական հասարակություններ / հետինդուստրիալ հասարակություններ / տեղեկատվական տոտալիտարիզմ / դեինդուստրիալիզացված հասարակություններ:

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գագիկ Տերտերով

Հոդվածում Յու.Հայաշիի և Դ.Բելի դասական հայեցակարգերի համատեքստում դիտարկվել են «տեղեկատվական հասարակությունների» էվոլյուցիայի որոշ հիմնախնդիրներ։ Ցույց է տրվել, որ աշխարհաքաղաքական կատակլիզմների արդյունքում, ինչպիսին էր ԽՍՀՄ փլուզումը, «տեղեկատվական հասարակությունները» կարող են կազմալուծվել և այդպիսով դասվել «դեինդուստրիալիզացված» հասարակությունների շարքին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INFORMATION AND DEINDUSTRIALIZED SOCIETIES

In the context of classical concepts of Yujiro Hayashi and Daniel Bell, some problems of “information societies” are reviewed in the article. It is demonstrated that in the aftermath of of geopolitical cataclysms, such as collapse of the USSR, the “information societies” may well disintegrate and thus be classified as “deindustrialized societies”.

Текст научной работы на тему «Տեղեկատվական Եվ դեինդուստրիալիզացված հասարակություններ»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԴԵԻՆԴՈԻՍՏՐԻԱԼԻԶԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գազիկ Տերտերով

Բանալի բաոեր ' տեղեկատվական հեղափոխություններ, տեղեկատվական հասարակություններ, հետինդուստրիալ հասարակություններ, տեղեկատվական տոտալիտարիզմ, դեինդուստրիալիզացված հասարակություններ:

Տեղեկատվական հեղափոխությունների և մարդկային հասարակության պատմական զարգացման միջև գործում է «հակադարձ-դրական» կապը։ Միևնույն ժամանակ, եթե գրերի ստեղծումից (առաջին տեղեկատվական հեղափոխություն) մինչև տեխնոլոգիզացված տպագրության (երկրորդ տեղեկատվական հեղափոխություն) ժամանակաշրջանը տևել է 30 հարյուրամյակ, ապա հեռագրի, հեռախոսի և ռադիոյի գյուտերը (երրորդ տեղեկատվական հեղափոխություն) կատարվեցին Գուտենբերգի հայտնագործությունից ընդամենը 4 դար հետո։ 19-րդ դարից զարգացումներն ավելի սրընթաց բնույթ են ընդունում. Ա.Պոպովի և Գ.Մարկոնիի հայտնագործություններից հետո հասարակությունը համակարգչային-համա-ցանցային դարաշրջան (չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխություններ) թևակոխեց ընդամենը մեկ դարի ընթացքում։ Կարելի է ամրագրել, որ մինչև 15-րդ դարը մարդկության տեխնոլոգիական առումով առաջատար հատվածը կուտակել էր գիտելիքների կրիտիկական կոնցենտրացիա, ինչը թույլ տվեց, որպեսզի հետագայում հասարակությունների զարգացումը սկսի ընթանալ արագացումով ենթարկվելով ոչ գծային օրինաչափությունների։

Տեղեկատվական տեխնոլոգիաների նման ոչ գծային զարգացումը զուգորդվում էր գիտական մտքի առաջընթացի հետ, և ձևավորվում էին ոչ միայն նոր բնագիտական-տեխնիկական, այլև հասարակագիտական-քաղաքական ուղղություններ գաղափարախոսություն, սոցիոլոգիա և այլն։ Այդ համատեքստում, մասնավորապես, փորձեր էին արվում մարդկային պատմության տարբեր փուլերում հասարակությունները դասակարգել համաձայն դրանց ամենաբնորոշ հատկանիշների։ Թերևս, տրամաբանական էր, որ 20-րդ դարի երկրորդ կեսին գիտական-հասարակագիտական հանրությունը, տպավորված տեղեկատվական

Փորձագետ։

հեղափոխությունների արդյունքում կատարված փոփոխություններից, փորձեց բնութագրել հասարակությունները որպես չափանիշ ընդունելով դրանցում տեղեկատվական բաղադրիչի զարգացման աստիճանը։ Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաները լավագույն ձևով ստեղծող, մշակող և լայնորեն կիրառող հասարակություններն ստացան «տեղեկատվական» և «հետինդուստ-րիալ» անվանումները։

Տեղեկատվական և հետինղուստրիալ հասարակություններ

Տեղեկատվական հասարակություն հասկացությունն առաջին անգամ կիրառել և, գլխավորը, գիտականորեն մեկնաբանել է Տոկիոյի Տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Յու.Հայաշին 1969թ. «Ճապոնական տեղեկատվական հասարակություն. թեմաներ և մոտեցումներ» աշխատությունում։ Ճապոնիայի կառավարության պատվիրած այդ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել նոր զարգացող համակարգչային տեխնոլոգիաների ազդեցությունը հասարակության վրա:

Հայաշին տեղեկատվական հասարակությունը բնութագրում էր որպես մի հասարակություն, որտեղ համակարգչայնացումը հնարավորություն է ընձեռում մարդկանց օգտվել տեղեկատվության հուսալի աղբյուրներից, ձերբազատել նրանց տաղտուկ աշխատանքներից, ապահովել արտադրության ավտոմատացման բարձր մակարդակ: Նման պայմաններում անխուսափելիորեն պետք է փոխվի նաև բուն արտադրական պրոցեսը. նրա արգասիքը' ապրանքը, պետք է դառնա «տեղեկատվապես ավելի ծավալուն»: Այդպիսով ենթադրվում էր, որ ապրանքի արժեքի և գնագոյացման մեջ պետք է աճեն նորարարության, ինչպես նաև դիզայնի ու մարքեթինգի մասնաբաժինները:

Համաձայն «տեղեկատվական հասարակության» հայեցակարգի մեկ այլ ջատագովի Յ.Մասուդայի, «հասարակության զարգացման շարժիչ ուժն է լինելու ոչ թե նյութական, այլ տեղեկատվական աշխատանքի արդյունքի' ապրանքի ստեղծումը»: Ըստ Մասուդայի, ի տարբերություն ինդուստրիալ հասարակության, որի բնորոշ արժեքն ապրանքների սպառումն է, տեղեկատվական հասարակությունում առաջնային նշանակություն է ձեռք բերում ժամանակի գործոնը: Մասնավորապես, ենթադրվում էր, որ նման հասարակությունում բնակչությունը, ծանրաբեռնված չլինելով տաղտակալի աշխատանքով, բավականաչափ ժամանակ է ունենալու առնչվել մշակութային արժեքների հետ և այդպիսով հարստացնելու է իր հոգևոր աշխարհը։ Ավելին, «տեղեկատվական հասարակության» հայեցակարգի հիմնադիր հայրերը համոզված էին, որ նման հասարակությունում չեն լինելու դասակարգեր և հակասություններ, տիրելու է համերաշխություն, իսկ պետական մարմինները պետք է լինեն սակավաթիվ և ունենան խիստ

փոքր աշխատակազմ... Պետք է ընդունել, որ հայեցակարգի հեղինակների մտահղացումները և դրանց վրա հենված դրույթները հիմնականում կրում էին ռացիոնալ և իրատեսական բնույթ, սակայն օժտված լինելով վառ երևակայությամբ (ինչը բնորոշ է ստեղծագործ անհատականություններին) նրանք երբեմն տարվում էին նաև ուտոպիստական գաղափարներով... Նկատենք, որ նման մոտեցումները երբեմն բնորոշ են նաև արդի հետազոտողներին։ Օրինակ, որոշ եվրոպական հետազոտողներ կարծում են, թե ներկայիս սոցիալական ցանցերի հիման վրա ապագայում ձևավորվելու է այսպես կոչված ինտելեկտուալ net-վերնախավ, որն էլ պետք է իրականում ղեկավարի գլոբալ հանրությունը [1]։

«Տեղեկատվական հասարակության» հայեցակարգի ստեղծմանը գրեթե զուգահեռ 20-րդ դարի 70-ական թվականներին շրջանառության մեջ մտավ նաև «հետինդուստրիալիզմի» կոնցեպտը, որի հիմնադրույթները համահունչ էին Հայաշիի և Մասուդայի գաղափարներին։ Այդ հայեցակարգի հեղինակ է համարվում ամերիկյան սոցիոլոգ Դանիել Բելը, որը 1973թ. հրատարակեց «Հետին-դուստրիալ հասարակության գալիքը. սոցիալական կանխագուշակման փորձ» աշխատությունը, որում ներկայացված էին նման հասարակության հատկանիշները և դրանց զարգացման հեռանկարները [2]։

Դ.Բելը, մարդկային հասարակության պատմությունը բաժանելով երեք մասի' ագրարային, ինդուստրիալ և հետինդուստրիալ, ինդուստրիալ հասարակությունը մեկնաբանում էր որպես մի հասարակություն, որը կազմակերպվում է ապրանքարտադրության և արտադրամիջոցների շուրջ: Դ.Բելը շեշտում է, որ ինդուստրիալ հասարակությունն ընդգրկում է երկրներ, որոնք կարող են ունենալ տարբեր անցյալ ու ներկա և անգամ հակադիր քաղաքական համակարգեր: Սակայն, անկախ այս հանգամանքներից, առաջնայինը հասարակության ինդուստրիալ բնույթն է, որը կանխորոշում է նրա սոցիալական կառուցվածքը, ներառյալ սոցիալական շերտերը:

Սոցիալական կառուցվածքն իր հերթին, ըստ Բելի, հանդիսանում է առաջնային գործոն, այն «վերլուծաբանորեն տարանջատվում է» հասարակության քաղաքական ու մշակութային չափումներից և հարթություններից: Համաձայն Բելի, 20-րդ դարի կեսերին սոցիալական կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները վկայում են այն մասին, որ ինդուստրիալ հասարակությունն էվոլյուցիոն կարգով ձգտում է հետինդուստրիալի, որն էլ պետք է դառնա որոշիչ սոցիալական ձև 21-րդ դարի համար, առաջին հերթին ԱՄՆ-ում, ճապոնիայում, Ռուսաստանում (Բելը նկատի ուներ ԽՍՀՄ-ը) և Արևմտյան Եվրոպայում:

Հետինդուստրիալ փուլին բնորոշ է անցումն ապրանքարտադրությունից ծառայությունների արտադրության, և այդ ծառայություններն առաջին հերթին

կապված են առողջապահության, կրթության, գիտական հետազոտությունների և կառավարման հետ: Հետինդուստրիալ հասարակության այդ բնութագիրն իր հերթին սերտորեն առնչվում է մասնագիտությունների բաշխման հետ, քանի որ նման հասարակությունում տեղի է ունենում մտավորականության, պրոֆեսիոնալների և «ինժեներատեխնիկական խավի» քանակական և որակական աճ։

Սրան զուգահեռ կարևորվում է նաև առկա գիտելիքների բնույթը: Եթե ինդուստրիալ հասարակությունում մարդիկ կազմակերպվում և համախմբվում են ապրանքներ արտադրելու համար, ապա հետինդուստրիալ հասարակությունում առանցքային նշանակություն են ձեռք բերում գիտելիքները։ Ըստ Բելի, գիտելիքներն անհրաժեշտ են ցանկացած հասարակության համար, սակայն հետինդուստրիալ հասարակության բնորոշ գիծը հենց գիտելիքների բնույթն է։ Այդ համատեքստում շեշտվում է, որ որոշումների ընդունման և փոփոխությունների ուղղորդման համար որոշիչ են դառնում հատկապես տեսական գիտելիքները։ Նման մոտեցումը ենթադրում է տեսության և տեսական գիտելիքների առաջնություն էմպիրիկ գիտելիքների հանդեպ: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է գիտելիքահեն հասարակություններում, որոնցում զարգացումն ուղղակի անհնար է պատկերացնել առանց կանխատեսումներ կատարելու, ապագայի հնարավոր սցենարներ մշակելու և սպասվող գործընթացները նախապես պլանավորելու: Այդ ամենի համատեքստում խիստ կարևորվում է նաև կանխատեսման մեթոդների և մոդելների ստեղծումը։

Բելի վրա մեծ տպավորություն էր գործել անգլիացի ականավոր տնտեսագետ Ջ.Մ. Քեյնսի այն տեսակետը, համաձայն որի անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, ակտիվ մասնակցություն ունենա տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում։ Նկատենք, որ այդ մոտեցումը սկզբունքորեն հակասում էր ազատական ուղղվածություն ունեցող և շուկայի դերը բացարձակացնող տնտեսագետների հայացքներին։ Մինչդեռ Քեյնսի մոտեցումների հիմնավորված լինելու վկայությունն են այն գործնական միջոցառումները և դրանց արդյունքները, որոնք 20-րդ դարի երեսնական թվականներին իրագործեց ԱՄՆ նախագահ Ֆ.Ռուզվելտը տնտեսությունը դեպրեսիայից դուրս բերելու նպատակով: Այդ և նմանատիպ այլ գործառույթները, համաձայն Բելի, ապացուցում են այն թեզը, համաձայն որի տեսական տնտեսագիտական հայեցակարգերը կարող են որոշիչ դեր կատարել պետական կառավարման մեջ և երկրի տնտեսական գործընթացներում։

Բնագիտական և հասարակագիտական գիտությունների, տեխնիկայի և տնտեսության բնագավառների միավորումը հնարավոր է գիտահետազոտական աշխատանքների և դրանց հաջորդող կամ զուգահեռաբար կատարվող փորձա-

րարական-կոնստրուկտորական աշխատանքների իրականացման պարագայում: Վերջիններս, Բելի կարծիքով, պետք է ավելի և ավելի կարևոր դեր խաղան ապագային միտված հասարակություններում: Հետինդուստրիալ հասարակությունում տնտեսության զարգացմանը վերաբերող հիմնական որոշումները պետք է ընդունի կառավարությունը, սակայն դրանք պետք է հիմնվեն պետության կողմից հովանավորվող գիտական հետազոտությունների, մշակումների և վերլուծությունների վրա:

Եվ վերջապես, Բելը համարում էր, որ հետինդուստրիալ հասարակության հիմնական բնութագրիչներից են նորաստեղծ ինտելեկտուալ տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ղեկավարման ժամանակ որոշումներ ընդունելիս: Նա համոզված էր, որ 20-րդ դարի վերջին նման տեխնոլոգիաները մարդկության կյանքում պետք է կատարեն նույնքան կարևոր դեր, որքան կատարել են մեխանիկական տեխնոլոգիաները նախորդ մեկուկես դարում: Ինտելեկտուալ տեխնոլոգիաները ենթադրում են ինտուիտիվ դատողությունների փոխարեն օգտագործել ալգորիթմներ, կարող են գործածվել համակարգչային ծրագրերի կամ հրահանգների տեսքով հիմնված լինելով որոշակի մաթեմատիկական բանաձևերի վրա:

Միևնույն ժամանակ, Բելը, ավելի իրատես լինելով, քան Հայաշին և Մասու-դան, գտնում էր, որ գործնականում անհնար է հասնել նման նպատակների, և դրանք ուտոպիստական են, քանի որ մարդն էությամբ իռացիոնալ է և դիմադրում է ռացիոնալին: Սակայն մարդկության առաջխաղացումն այդ ուղղությամբ հնարավոր է, քանի որ, այնուամենայնիվ, մարդուն ռացիոնալիզմի գաղափարը նույնպես խորթ չէ: Եթե ինտելեկտուալ տեխնոլոգիաներում «վարպետի» դերը կատարում է որոշումների ընդունման տեսությունը, ապա «գործիքի» դերը կատարում է համակարգիչը:

Բելի թեզերից շատերն իրագործվել են տեխնոլոգիական առումով զարգացած երկրներում: Մասնավորապես, Միացյալ Նահանգներում քաղաքական (ներքին և արտաքին), տնտեսական որոշումները ներկայում զգալի չափով ընդունվում են փորձագիտական եզրակացությունների հիման վրա։ Այդ եզրակացություններն իրենց հերթին մշակվում են այսպես կոչված «ուղեղային կենտրոններում» (դրանց թիվն ԱՄՆ-ում կազմում է մոտ 2000), որոնք զգալի ազդեցություն ունեն ոչ միայն սեփական կառավարությունների, այլև հասարակական կարծիքի վրա [3]։ Նկատենք նաև, որ ներկայում առաջատար երկրներում կիրառվում են կանխատեսման տասնյակ մեթոդներ, որոնք կարևորագույն գործնական նշանակություն ունեն ռազմաքաղաքական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտներում ընթացող զարգացումների պլանավորման համար։

Դրանցից շատերը մշակվել են վերոհիշյալ ՈւԿ-ներում։ Այդ ուղղությամբ աշխատանքները ներկայում էլ ընթանում են մեծ թափով։ Կանխատեսումների այն մեթոդները, որոնք հենված են փորձագետների հարցումների վրա, ենթադրում են մեծ թվով տարբեր ոլորտների մասնագետների առկայություն, ինչը հնարավոր է միայն գիտելիքահեն տեղեկատվական հասարակություններում։ Օրինակ, Հարավային Կորեայում պարբերաբար իրականացվում են հետազոտություններ գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարները պարզելու ուղղությամբ։ Այդ հետազոտությունները կատարվում են այսպես կոչված «Ֆոր-սայթ»1 մեթոդի միջոցով, դրանց մասնակցում է տարբեր բնագավառների ավելի քան 10 հազար մասնագետ [4]։

«Տեղեկատվական տոտալիտարիզմ»

Տեղեկատվական հասարակության գաղափարախոսության շրջանակներում ի հայտ եկան այն հիմնախնդիրները, որոնք այսօր հասարակության համար առանձնակի հրատապություն են ներկայացնում և վերաբերում են տեղեկատվության, նրա հաղորդման, մշակման ու պահպանման տեխնիկական միջոցներին: Օրինակ, Բելի աշխատություններում կարևորվում են պետության այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք երաշխավորում են ազատորեն օգտվել տեղեկատվական շտեմարաններից։ Միևնույն ժամանակ, անթույլատրելի են համարվում քաղաքական և ոստիկանական այն հետապնդումներն անձի նկատմամբ, որոնցում կիրառվում է տեղեկատվական տեխնիկան նկատի ունենալով, մասնավորապես, գաղտնալսումները հատուկ ծառայությունների կողմից: Այս համատեքստում հատկանշական է, որ Բելի մեկ այլ համախոհ ֆրանսիացի սոցիոլոգ Ժ.Էլյուլը ենթադրում էր, որ կենտրոնացված բյուրոկրատական պետությունը պետք է վերանա, քանի որ տեղեկատվական հասարակությունը պետք է իրագործի սոցիալիստական, անարխիստական և պացիֆիստական գաղափարներ: Սակայն պետք է փաստել, որ արդի զարգացումներն ընթանում են միանգամայն այլ ուղղությամբ. գաղտնալսումները և տեղեկատվական մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումն ընդունել են զանգվածային բնույթ, ինչը թույլ է տալիս որոշ երկրներում ձևավորված իրողությունները որա-կել «տեղեկատվական տոտալիտարիզմ»:

Ուշագրավ է նաև այն, որ եթե Բելը տեղեկատվական հասարակությունում տարանջատում է սոցիալական կառուցվածքը քաղաքական և մշակութային համակարգից, ապա Զբիգնև Բժեզինսկին «Երկու դարերի միջև. Ամերիկայի դերը տեխնոտրոն դարաշրջանում» աշխատությունում նոր տեխնոլոգիական դարա-

1 Foresight (աեգլ.)- կանխատեսում։

շրջանի գալուստը համարում է լրացուցիչ հնարավորություն' կազմալուծելու ԱՄՆ հակառակորդներին, մասնավորապես Խորհրդային Միությանը' համապատասխան քաղաքականություն վարելու պարագայում։ Ինչպես հայտնի է, այս խնդիրն ամերիկացիները կարողացան հետագայում իրականացնել ի թիվս այլ միջոցների լայնորեն կիրառելով նաև տեղեկատվական ազդեցության մեթոդները [5]։

Տեղեկացված «ղեինղուսարիայիզացված հասարակություններ»

Հայտնի է, որ ԽՍՀՄ տրոհումը գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետություններում հանգեցրեց գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքների փլուզմանը: Օրինակ, Հայաստանում փակվեցին հարյուրավոր գործարաններ, կոնստրուկտորական բյուրոներ և տարաբնույթ հետազոտական կառույցներ: Ռուսաստանում փակվել են հազարավոր հետազոտական կազմակերպություններ, իսկ հայրենիքը լքած առաջատար գիտաշխատողների և տեխնոլոգների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարից: «Ուղեղների արտահոսքը» զգալի չափեր է ընդունել նաև Հայաստանում: Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով Ռուսաստանի ընդհանուր տնտեսական կորուստները գերազանցեցին Հայրենական պատերազմի տարիներին կրած կորուստները:

Այս ամենի առնչությամբ նկատենք նաև, որ ԽՍՀՄ-ում տնտեսությունը պլանային բնույթ էր կրում: Ընդունված էր դրանք անվանել հնգամյա պլաններ, որոնք մշակում էին այսպես կոչված Պետպլանները: Այդ առումով դրանք բավական համահունչ էին տնտեսության կառավարման վերաբերյալ Դանիել Բելի թեզերին: Սակայն պլանավորված տնտեսությունը հենվում էր բացարձակացված պետական և սոցիալիստական սկզբունքների վրա, ինչը, թերևս, նպատակահարմար էր հասարակության մոբիլիզացիա պահանջող հետհեղափոխական և պատե-րազմական-հետպատերազմական ծանր իրավիճակներում: Սակայն տնտեսության նման կազմակերպումը խիստ անարդյունավետ էր խաղաղ պայմաններում, և այդ հանգամանքը ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը հանդիսացավ: Հետխորհրդային շրջանում ստեղծված վուլգար ազատականության պայմաններում պլանավորման մշակույթը համարվեց «սոցիալիզմի ատավիզմ» և մոռացության մատնվեց, ինչն էլ, իհարկե, ծանր հետևանքներ ունեցավ տնտեսությունում:

Վերոնշյալի համատեքստում հետխորհրդային հանրապետությունները կարելի է բնութագրել որպես «դեիեւբււստրիալիզացված»-. Այստեղ պետք է շեշտել, որ հետխորհրդային իրողությունների պարագայում «դեիեIթւսlռրիաիqացվшծ» եզրն օգտագործվում է ոչ այն համատեքստում, երբ բնութագրվում է զարգացած երկրների տնտեսությունում ծանր արդյունաբերության մասնաբաժնի նվազման երևույթն ի հաշիվ տեղեկատվական բաղադրիչ ունեցող ճյուղերի զարգացման:

Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ պարագայում պետք է հաշվի առնել, որ չնայած խորհրդային հասարակությունն իրոք «գիտելիքներ արտադրող» էր և գուցե այդ չափանիշով կարող էր համարվել «տեղեկատվական», սակայն այդ տերությունում տեղեկատվության աղբյուրները գտնվում էին վարչական և գաղափարախո-սական վերահսկողության տակ։ Այսինքն ԽՍՀՄ քաղաքացիների գերակշռող մասը բավականաչափ իրազեկված չէր ինչպես իրենց, այնպես էլ այլ հասարակական համակարգ ունեցող երկրների և հասարակությունների վերաբերյալ։

Հակասություններն առկա են նաև այսօր ազատականության ուղին ընտրած հանրություններում, որտեղ տեղեկատվության տարածման և հասանելիության առումով սահմանափակումներ կարծես թե չկան։ Սակայն գերակայող դիրք գրաված տեղեկատվության աղբյուրները տարաբնույթ խոշոր մեդիա-միավո-րումները, իրենց լսարանին տրամադրում են խիստ որոշակի ուղղվածության տեղեկատվություն, որը նույնպես չի նպաստում իրականությանը համապատասխանող պատկերացումներ կազմել և սեփական, և այլոց հասարակությունների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, արդի ժամանակաշրջանում տեղեկատվական հաղորդակցման նոր միջոցները ինտերնետ, սոցիալական ցանցեր և այլն, գրեթե համատարած տարածում են գտել անգամ ոչ բարձր տեխնոլոգիական մակարդակ ունցող երկրներում։ Սակայն նման հասարակությունները հնարավոր է բավական տեղեկացված լինեն, բայց ոչ տեղեկատվական, քանի որ վերջինի գլխավոր հատկանիշը նոր տեղեկատվության և գիտելիքների արտադրությունն է։ Այս իրողությունները հրատապ են հետխորհրդային հասարակությունների համար։ Օրինակ, հաղորդակցման նոր միջոցների համացանցի և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից լայնորեն օգտվող հայկական հասարակությունն ավելի քան տեղեկացված է և այդ չափանիշներով առաջնային դիրքեր է գրավում համապատասխան վարկանիշային ցուցակներում։ Սակայն նոր տեղեկատվության և գիտելիքների «արտադրության» նվազումը թույլ չի տալիս մեր հասարկությունն անվանել «տեղեկատվական», և այն իր ցուցանիշներով ավելի ադեկվատ է «դեիեդուստրիալիզացված» հասարակություններին։

Հունիս, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Берд А, Зондерквист Я., Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма. Стокгольмская школа экономики, СПб, 2005.

2. БеллД, Грядущее постиндустриальное общество, М., 1999.

3. П Диксон, Фабрики мысли, М., АСТ, 2004.

4. Гагик Арутюнян, Распад «системы» и формирование будущего, Ереван, НОФ «Нора-ванк», 2011.

5. Գազիկ Տեր Հարությունյան, «Տեղեկատվական հասարակություն. խնդիրներ և հեռանկարներ», Գլոբուս. Տեղեկատվական անվտանգություն, թիվ 3, էջ 3, 2008։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԴԵԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻԶԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գազիկ Տերտերով

Ամփոփագիր

Հոդվածում Յու.Հայաշիի և Դ.Բելի դասական հայեցակարգերի համատեքստում դիտարկվել են «տեղեկատվական հասարակությունների» էվոլյուցիայի որոշ հիմնա-խնդիրներ: Ցույց է տրվել, որ աշխարհաքաղաքական կատակլիզմների արդյունքում, ինչպիսին էր ԽՍՀՄ փլուզումը, «տեղեկատվական հասարակությունները» կարող են կազմալուծվել և այդպիսով դասվել «դեինդուստրիալիզացված» հասարակությունների շարքին:

ИНФОРМАЦИОННЫЕ И ДЕИНДУСТРИАЛИЗОВАННЫЕ ОБЩЕСТВА

Гагик Тертеров

Резюме

В статье в контексте классических концепций Ю.Хаяши и Д.Белла рассмотрены некоторые проблемы эволюции «информационных обществ». Показано, что в результате геополитических катаклизмов, каковым был распад СССР, «информационные общества» могут распасться и перейти в разряд «деиндустриализованных» обществ.

INFORMATION AND DEINDUSTRIALIZED SOCIETIES Gagik Tertemv

Resume

In the context of classical concepts of Yujiro Hayashi and Daniel Bell, some problems of “information societies” are reviewed in the article. It is demonstrated that in the aftermath of of geopolitical cataclysms, such as collapse of the USSR, the “information societies” may well disintegrate and thus be classified as “deindustrialized societies”.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.