Научная статья на тему 'Տեղեկատվական պատերազմները որպես ազգային անվտանգության սպառնալիք'

Տեղեկատվական պատերազմները որպես ազգային անվտանգության սպառնալիք Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
1897
234
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գլոբալացում / համացանց / տեղեկատվություն / տեղե- կատվական-հոգեբանական պատերազմ / ազգային անվտանգություն / տեղեկատվական ներգործություն / զանգվածային լրատվամիջոցներ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Սոֆյա Օհանյան, Արփինե Մալքջյան

Գլոբալացման մարտահրավերները հաճախ տեղեկատվական ծագումունեն, և պետությունների ու ազգերի անվտանգությունն անմիջականորենկախված է սեփական տեղեկատվական ռեսուրսների մակարդակից,պատասխան գործողությունների համար նրանց հաջող կոնցենտրացմանունակությունից։ Այս համատեքստում զանգվածային լրատվամիջոցներնարդի հասարակությունում իրականացնում են ոչ միայն դրական, այլևբացասական գործառույթներ, ուստի տեղեկատվական անվտանգությանառումով անհրաժեշտ է վերլուծել դրանց հենց բացասական ազդեցությունը հասարակության և առանձին անհատի վրա, որովհետև արդի հասարակու-թյունում դրանք հանրային գիտակցությունը մանիպուլացնելու մեխանիզմ-ներ են հանդիսանում։ Քանի որ արդի դարաշրջանի երկրորդ սերնդիտեղեկատվական պատերազմների առաջնային խնդիրը հակառակորդիարժեհամակարգի քայքայումն է, հետևաբար՝ արդյունավետ միջոցներիցկարևորագույնը պետական տեղեկատվական և գաղափարախոսականքաղաքականությունն է՝ հիմնված ազգային քաղաքակրթական և տեղեկատ-վական ռեսուրսների վրա։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INFORMATION WARFARE AS A THREAT TO NATIONAL SECURITY

Challenges of modern globalization are often information-related, and the security of states and nations directly depends on the level of own information resources, as well as the ability to concentrate them in the right manner for counteractions. Against this background the mass media in the modern society carry out both positive and negative functions. Thus in the context of information security it is necessary to analyze specifically their negative influence on the society and a given individual, because in the modern society media are mechanisms of manipulative impact on public consciousness. The primary objective of second-generation information warfare in the modern era is the destruction of adversary’s value system, and hence, the government information and ideology policy based on national civilizational and information resources is the most important and effective method to counter it.

Текст научной работы на тему «Տեղեկատվական պատերազմները որպես ազգային անվտանգության սպառնալիք»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Սոֆյա Օհաեյաե", Արփինե Մայքջյաե*

Բանալի բաոեր գլոբալացում, համացանց, տեղեկատվություն, տեղե-կաավական-հոգեբանական պատերազմ, ազգային անվտանգություն, տեղեկատվական ներգործություն, զանգվածային լրատվամիջոցներ:

Վերջին տարիներին լայն քննարկման առարկա է դարձել տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրը, որը գլոբալացման, համա-ցանցի զարգացման, տեղեկատվական հասարակությունների, ինչպես նաև գլոբալ տեղեկատվական հասարակության ձևավորման պայմաններում իր նշանակությամբ հավասարվում է ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտների անվտանգության խնդիրներին: Հետևաբար, ազգային տեղեկատվական ոլորտի և հաղորդակցության նկատմամբ վերահսկողության և ազդեցության կորուստը կարող է պետության համար հանգեցնել բացասական հետևանքների: Մի շարք փորձագետներ ընդգծում են, որ այն սպառնում է նույնիսկ պետական ինքնիշխանության կորստով: Հետևաբար, տեղեկատվական ոլորտում ազգային շահերի անվտանգության ապահովումն ու ամրապնդումը երկրի ազգային անվտանգության համակարգի կարևոր գործոններից են:

ՀՀ ազգային անվտանգությունը ևս կախված է տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակից, և տեխնիկական առաջ-

՚ Փ.գ.թ., դոցենտ:

'' ԵՊՀ Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի հայցորդ:

120

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄալքջյան

ընթացի պայմաններում այդ կախվածությունն անընդհատ մեծանում է1: ՀՀ տեղեկատվական անվտանգությունը նրա ազգային շահերի պաշտպանվածության կայուն իրավիճակն է տեղեկատվական ոլորտում, որը որոշակիացվում է անհատի, հասարակության և պետության շահերի հավասարակշռված ընդհանրությամբ: Հոգևոր-բարոյա-կան անվտանգության տեսանկյունից տեղեկատվական ոլորտում ՀՀ ազգային շահերին են վերաբերում առաջին հերթին հոգևոր վերա-ծննդի իրագործումը, հասարակության բարոյական արժեքների, հայրենասիրության ու մարդասիրության ավանդույթների, երկրի մշակութային ու գիտական ներուժի պաշտպանությունն ու ամրապնդումը1 2: Այս համատեքստում այսօր շատ է խոսվում տեղեկատվական զենքի և պատերազմի նոր «տեսակի» մասին: Քննարկումների հիմնական բովանդակությունն այն է, որ ներկայումս պատերազմական գործողություններ կարելի է վարել ավելի «քաղաքակիրթ» ձևով: Քանի որ ազգային և միջազգային անվտանգության իրական սպառնալիք են դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները տեղեկատվական պատերազմների ժամանակ, տեղեկատվական պատերազմը վերածվել է պետության արտաքին քաղաքականության լիարժեք գործիքի:

«Տեղեկատվական պատերազմ» հասկացությունն առաջին անգամ գործածել է ֆիզիկոս Թոմաս Ռոնը 1976թ. Boeing ընկերության համար պատրաստած «Զենքի համակարգերը և տեղեկատվական պատերազմը» հաշվետվության մեջ3: Ռոնը նշում էր, որ տեղեկատվական ենթա-կառուցվածքը դառնում է ամերիկյան տնտեսության առանցքային բաղադրիչը վերածվելով նաև խոցելի նպատակի ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակաշրջաններում:

1 http://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrinearm.pdf

2 http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=52559

3 С.Гриняев, Информационная война: история, день сегодняшний и перспектива, http://www.agentura.ru/eguipment/psih/info/war/

121

ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Ռոնի հաշվետվության հրատարակումը զանգվածային լրատվամիջոցներում քննարկումների հիմք ծառայեց, իսկ հարցադրումը չափազանց հետաքրքրեց ամերիկացի զինվորականներին: Ռազմական տեսաբանների ուշադրության կենտրոնում «տեղեկատվական պատերազմ» հասկացությունը հայտնվեց XX դարի 80-ական թթ.' կապված «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ զինված ուժերի առջև դրված նոր խնդիրների հետ, և հանդիսացավ ամերիկյան ռազմական տեսաբաններ Գ.Էքլզի ու Գ.Սամերզի ուսումնասիրությունների արդյունքը: Այդ ժամանակ արդեն ձևավորվել էր ամբողջական պատկերացում այն մասին, որ տեղեկատվությունը կարող է լինել և նպատակ, և զենք:

«Տեղեկատվական պատերազմ» հասկացությունն սկսեց ակտիվորեն շրջանառվել մամուլում 1991թ.' «Փոթորիկ անապատում» գործողության անցկացումից հետո, երբ տեղեկատվական նոր տեխնոլոգիաներն առաջին անգամ գործածվեցին որպես ռազմական գործողությունների անցկացման միջոցներ: Իսկ պաշտոնապես այդ տերմինն առաջին անգամ արտացոլվեց ԱՄՆ պաշտպանության նախարարի 1992թ. դեկտեմբերի 21-ի DODD 3600 «Տեղեկատվական պատերազմի դիրեկտիվում», որում Շտաբների հրամանատարների կոմիտեն (ՇՀԿ) զինված ուժերի շտաբների առաջ դնում էր նոր հայեցակարգի ռազմական կողմի մշակման խնդիրներ: Այդ աշխատանքն ավարտվեց 1993թ. վերջին և արտացոլվեց ԶՈւ ՇՀԿ նախագահի 30-93 դիրեկտիվում: Նրանում տեղեկատվական պատերազմի հայեցակարգի բավական անորոշ ելակետային դրույթները վերափոխվեցին «կառավարման համակարգերի հետ պայքարի» հայեցակարգի, որը սահմանվում էր որպես «միասնական մտադրության ու նախագծի համաձայն' օպերատիվ քողարկման, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակառակորդի կառավարման կետերի ու կապերի համակարգերի ֆիզիկական ոչնչացման ուղղությամբ հոգեբանական գործողություն-

122

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄալքջյան

ների ու միջոցառումների համալիր անցկացում' հակառակորդին տեղեկատվությունից զրկելու, նրա կառավարման համակարգը շարքից հանելու կամ ոչնչացնելու համար' միաժամանակ պաշտպանվելով համանման գործողություններից» [1, с. 98]: Ավելի ուշ զինվորական ղեկավարությունն էապես ընդարձակեց դիրեկտիվում շարադրված տեղեկատվական գործողությունների անցկացման նպատակների ցանկը:

Մի քանի տարի անց' 1996թ. փետրվարին, ԱՄՆ ՊՆ-ն գործար-կեց «Վերահսկման և կառավարման համակարգերի դեմ պայքարի դոկտրինը»: Այդ փաստաթուղթը վերահսկման և կառավարման համակարգերի դեմ պայքարի սկզբունքները շարադրում էր որպես տեղեկատվական պատերազմի կիրառում ռազմական գործողություններում: Այդ փաստաթղթում որոշվում էին գործողության կազմակերպական կառուցվածքը, ընթացքի պլանավորման, ուսուցման և կառավարման կարգը: Փաստաթուղթը վերահսկման և կառավարման համակարգերի դեմ պայքարը սահմանում էր որպես «անվտանգության, ռազմական խաբեության, հոգեբանական գործողությունների, հետախուզության պաշտպանությամբ կատարվող ռադիոէլեկտ-րոնային պայքարի և կառավարման համակարգի օբյեկտների ֆիզիկական ոչնչացման եղանակների ու մեթոդների միասնական օգտագործում տեղեկատվության հավաքմանը խոչընդոտելու, հակառակորդի վրա ազդելու կամ ռազմադաշտում նրա վերահսկման ու կառավարման ընդունակությունները ոչնչացնելու համար' միաժամանակ պաշտպանելով սեփական ուժերն ու դաշնակիցների ուժերը, ինչպես նաև արգելելով հակառակորդին վարվել նույն կերպ»1:

1998թ. հոկտեմբերին ԱՄՆ ՊՆ-ն գործողության մեջ դրեց «Տեղեկատվական գործողությունների միավորված դոկտրինը», որը

1 С.Гриняев, Информационная война: история, день сегодняшний и перспектива, http://www.agentura.ru/eguipment/psih/info/war/

123

ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

սկզբնապես անվանվում էր «Տեղեկատվական պատերազմի միավորված դոկտրին» [2]: Այդ փաստաթղթում, որի հիմքում դրված են RAND «ուղեղային կենտրոնի» մշակած դրույթները, ներկայացված են, մասնավորապես, «տեղեկատվական գործողություններ» և «տեղեկատվական պատերազմ» հասկացությունների հետևյալ սահմանումները.

• տեղեկատվական գործողությունները ձեռնարկվում են' նպատակ ունենալով դժվարացնել հակառակորդի տեղեկատվական համակարգերի կողմից տեղեկատվության հավաքումը, մշակումը, փոխանցումն ու պահպանումը' միաժամանակ պաշտպա-նելով սեփական տեղեկատվությունը և տեղեկատվական համակարգերը,

• տեղեկատվական պատերազմը համալիր ներգործություն (տեղեկատվական գործողությունների ամբողջություն) է հակադիր կողմի պետական ու ռազմական կառավարման համակարգի, նրա ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որն արդեն խաղաղ ժամանակ կարող է հանգեցնել տեղեկատվական ներգործություն խթանող կողմի համար բարենպաստ որոշումների ընդունման, իսկ զինված բախման ժամանակ լիովին անդամալուծել հակառակորդի կառավարական ենթակառուցվածքի գործառնությունը:

Ներկայումս «տեղեկատվական գործողություններ» հասկացությունն աստիճանաբար փոխարինում է «տեղեկատվական պատերազմ» հասկացությանը:

Հիմնախնդրի ավելի լավ ընկալման համար ամերիկացի որոշ փորձագետներ (Դ.Ալբերթս, Ջ.Գարստկա, Ա.Ցեբրովսկի, Ռ.Հայես, Դ.Սիգնորի) առաջարկել են [1, с. 87] տեղեկատվական պատերազմի հայեցակարգային մոդելը, ըստ որի' տեղեկատվական գործողություններն անցկացվում են տեղեկատվական միջավայրում, որն ունի երեք չափում' ֆիզիկական, զուտ տեղեկատվական և իմացական:

124

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄաչքջյան

Ֆիզիկական չափումը նյութական աշխարհն է, որտեղ անցկացվում են դասական ռազմական գործողությունները, ինչպես նաև կի-բեռտարածությունը: Նրանում տեղեկատվությունը և հաղորդակցային համակարգերն ու ենթակառուցվածքը խաղում են ապահովող դեր:

Զուտ տեղեկատվական չափումն այն տարածությունն է, որտեղ տեղեկատվությունը ստեղծվում է, մշակվում, բաշխվում և պահպանվում: Այն կապում է ֆիզիկական ու իմացական չափումները և ծառայում է ինչպես մուտքային տեղեկատվության (ազդակներ, զգացմունքներ), այնպես էլ ելքային տեղեկատվության (մտադրություններ, որոշումներ և այլն) ստացման համար:

Իմացական չափումը գոյություն ունի մարդկային գիտակցության մեջ: Ստացվող տեղեկատվությունը նրանում ընկալման այս կամ այն մոդելներին համապատասխան մշակվում է, ընդունվում են որոշումներ, ձևավորվում են գաղափարներ և ձգտումներ:

Վերոնշյալ հեղինակները տեղեկատվական գործողություններ են համարում այն գործողությունները, որոնց նպատակն է ազդել հակառակորդի կողմից որոշումներ ընդունելու գործընթացի վրա' օգտագործելով ռադիոէլեկտրոնային և հոգեբանական պայքարի, համակարգչային ցանցերի աշխատունակության խախտման, ապատե-ղեկատվության մեթոդները և անվտանգության ապահովման միջոցները, ինչպես նաև տեղեկատվական ռեսուրսներն ու համակարգերը խախտող կամ պաշտպանող օժանդակ և ապահովող գործողությունները [1, с. 98-99]։ Տեղեկատվական գործողությունները պետության հզորության բաղադրատարրերից են' դիվանագիտական, ռազմական և տնտեսական բաղադրատարրերին զուգահեռ (տե ս Աղյուսակ 1): Այդ գործողությունների վարման հիմնական մեթոդներ են համարվում բարոյական կայունության, հույզերի և որոշումների ընդունման շարժառիթների վրա ազդեցություն ունեցող հոգեբանական գործողությունները (Psychological Operations, PSYOP), ակտիվ միջոցառում-

125

ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ները կամ ապատեղեկատվությունը (MILDEC, Military Deception), հակահետախուզությունը կամ անվտանգության ապահովման գործողությունները (OPSEC, Operations Security), էլեկտրոնային պայքարը և գործողությունները համակարգչային ցանցերում (CNO, Computer Network Operations):

Աղյուսակ 11

Տեղեկատվական զենքի կիրառման ոլորտները

ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ

Հարձակման օբյեկտ

Զորքի կառավարման համակարգ, հակաօդային պաշտպանության միջոցներ, կապ, հակահրթիռային պաշտպանություն, զորքի գործողությունների ուղղորդման և ռազմական որոշումների ընդունման համակարգչային համալիրներ Ազգային ինքնագիտակցություն, բնակչության տրամադրություններ, բարոյական վիճակ, արժեքային և աշխարհայացքային դիրքորոշումներ

Միջպ ցներ

Հակառակորդի տեղեկատվական օբյեկտների ճնշման ու քայքայման ֆիզիկական միջոցներ Տեղեկատվության աղավաղում ԶԼՄ-ում, ասեկոսեներ, ապատեղեկատ-վություն, ազդեցություն մարդու հոգեկանի վրա

Նպատակ

Կիրառվում է ռազմական տակտիկական գործողություններում արագ հաջողության հասնելու համար Կիրառվում է երկարաժամկետ ռազմաքաղաքական հակամարտության, այդ թվում և զինված գործողությունների անցկացման փուլից դուրս, հաջողության հասնելու համար

Հասանելի արդյունք

Հակառակորդի զորքերի արդյունավետ դիմադրության ընդունակության կորուստ Հակառակորդի պաշտպանունակության և պետության քաղաքական կայունության ընդհանուր նվագում

1 Կազմված է ըստ Учебно-методический комплекс по курсу “Национальная безопасность РФ”, 2004, с. 20.

126

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄալքջյան

Աղյուսակ 2

Տեղեկատվական գործողությունների մեթոդները

Հիմնական Օժանդակ

Տեխնիկական 1. Անվտանգության ապահովման գործողություններ 2. Էլեկտրոնային պայքար 3. Գործողություններ համակարգչային ցանցերում 1. Տեղեկատվական անվտանգություն 2. Հակահետախուզություն 3. Մարտական վիզուալականացում 4. Ֆիզիկական գրոհներ

Ներգործություն գիտակցության վրա 1. Հոգեբանական պայքար 2. Ակտիվ միջոցառումներ կամ ապատեղեկատվու-թյուն 1. Հասարակայնության հետ կապեր 2. Ռազմաքաղաքացիա-կան հարաբերություններ 3. Ռազմադիվանագիտա-կան հարաբերություններ

Տեղեկատվական գործողությունների վարման թվարկված հինգ մեթոդները լրացվում են ութ օժանդակներով, որոնցից հինգը (տեղեկատվական անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, ֆիզիկական հարձակումներ, հակահետախուզություն, մարտական վիզուա-լականացում) կրում են ավելի շուտ տեխնիկական բնույթ, իսկ մնացած երեքը (հասարակայնության հետ կապերի կազմակերպում, ռազմաքա-ղաքացիական հարաբերությունների կարգավորում, ռազմադիվանա-գիտական հարաբերությունների կարգավորում) կոչված են գիտակցության վրա ազդելու և մարդու ընկալումը ձևավորելու: Այդ բաժանումը հիմքեր է տալիս տեղեկատվական գործողությունները ներկայացնել նաև երկու մեծ դասերի տեսքով. մեկն ընդգրկում է առավելապես տեխնիկական բնույթի գործողությունները տեղեկատվության և տեղեկատվական համակարգերի ոլորտում, իսկ երկրորդը վերաբերում է անմիջականորեն հասարակական գիտակցության և սոցիալ-քաղաքական ինստիտուտների վրա ներգործությանը (տե ս Աղյուսակ 2): 1

1 Կազմված է ըստ А. Бедрицкий, Информационная война: концепции и их реализация в США, М., 2008, с. 105.

127

ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Տեղեկատվական գործողությունների վարման մեթոդներից են հոգեբանական գործողությունները, որոնք պլանավորված տեղե-կատվական-հոգեբանական ներգործություն են օտարերկրյա լսարանի վրա' նպատակ ունենալով նրա մոտ առաջացնել ցանկալի հուզական ռեակցիա, փոխել մոտիվացիան և նպատակային դիրքորոշումները, անհրաժեշտ ուղղությամբ սրբագրել կառավարությունների, կազմակերպությունների, խմբերի և անհատների վարքը: Հոգեբանական գործողությունների վերջնանպատակը հասարակական կարծիքի և վարքի ձևավորումն է հոգեբանական գործողությունների կազմակերպիչների խնդիրներին համապատասխան: Հոգեբանական

պատերազմները բնութագրվում են որպես մարդկանց վրա ներգործության տարբեր ձևերի, մեթոդների և միջոցների ամբողջություն' նրանց հայացքների, կարծիքների, արժեքային կողմնորոշիչների, տրամադրությունների, դիրքորոշումների, վարքի կարծրատիպերի և այլնի փոփոխության նպատակով [3, էջ 84-85]: «Հոգեբանական պատերազմ» հասկացությունը շրջանառության մեջ է դրել ամերիկացի հետախույզ Փոլ Լայնբարջերը' 1948թ. հրատարակելով համանուն գիրքը: «Հոգեբանական պատերազմը,- գրում էր նա,- ներկայացնում է զինված պայքարում քարոզչության օգտագործում, որը... կարող է սահմանվել որպես կազմակերպված համոզում առանց բռնի միջոցների օգտագործման: Քարոզչությունը կարող է դառնալ հոգեբանական պատերազմի իսկական զենքը' ունենալով գիտական ոգի և վերածվելով արվեստի» [4, с. 71]:

Զանգվածների հոգեկանի վրա ազդեցություն ունեցող պատերազմները գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում, բայց XX և XXIդդ. տեղեկատվական-հոգեբանական պատերազմները հաղորդակցային տեխնոլոգիաների աճի հաշվին անցել են զարգացման նոր փուլ: Եվ այդ պատճառով մենք կարող ենք խոսել այն մասին, որ այս կամ այն պատերազմում հաղթանակ է տանում այն երկիրը, որում առավել

128

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄաչքջյան

զարգացած է քարոզչությունը: «Առաջին տեղ են գրավել ճակատամարտերը մարդկանց մտքերի, «ճիշտ» հասարակական կարծիքի ստեղծման, տեղեկատվական հոսքերի վերահսկման համար: Վերջին տարիների «խաղաղարար գործողությունները» սկզբնապես բեմադրվում են որպես հեռուստատեսային նախագծեր: Դրանք պետք չէին լինի, եթե դրանք հնարավոր չլիներ ցուցադրել հեռուստատեսությամբ»1:

Ներգործության գործողություններ են կոչվում հասարակական կարծիքի ձևավորմանն ու հակառակորդի ընկալման համակարգի փոփոխությանն ուղղված գործողությունները, որոնք ի վերջո ստիպում են նրան գործել գործողություններն անցկացնող(ներ)ին ձեռնտու ուղղություններով: Դրանք ռազմական մակարդակի գործողություններ են, քանի որ ձեռնարկվում են հասարակական կարծիքի և այլ պետության, կազմակերպությունների ու սոցիալական խմբերի քաղաքականության փոփոխության նպատակով: Այլ կերպ ասած' հասարակական կարծիքը դիտարկվում է որպես կարևորագույն ռազ-մական-ռազմավարական ռեսուրս:

Ներգործության գործողությունների հայեցակարգը ձևակերպվել է XX դարի 90-ական թթ., բայց դրա հիմքում ընկած է առանց բացահայտ զինված հակամարտության մեջ մտնելու' դիմադրության և հաղթանակի կամքը կոտրելու ռազմավարությունը, որն առաջին անգամ նկարագրել է մ.թ.ա. III դարի չինացի մտածող Սուն-Ցզին «Ստրատեգիայի արվեստը» երկում: Սուն-Ցզիի հայեցակարգի հիմքում ընկած է թշնամուն կառավարելու սկզբունքը, որը ստեղծում է հեշտ հաղթանակի հնարավորություն. «Լավագույններից լավագույնն է նվաճել ուրիշի բանակը' չմարտնչելով» [5, գլուխ 3.1]:

Ներգործության գործողությունների հայեցակարգը նոր հնչողու-թյուն է ստացել XXI դարում' կապված համակարգչային ցանցերի,

1 С.Зелинский, Информационно-психологические войны (современные психотехнологии манипулирования), http://psyfactor.org/lib/zln3.htm

129

ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

համացանցի հայտնվելու և ԶԼՄ (հեռուստատեսություն, ռադիո) ավանդական ալիքների օպերատիվության բարձրացման հետ, ինչը հնարավոր է դարձել արբանյակային ու բջջային կապի համակարգերի ներդրմամբ:

Օպերատիվ կապը ձայնի, պատկերի մշակման և հետագա մոնտաժի թվային նոր հնարավորություններին զուգահեռ թույլ է տալիս ստեղծել իրադարձությունների ցանկացած ցանկալի կերպարը, որն իրականից տարբերել կարելի է միայն մանրակրկիտ փորձաքննությունից հետո: Գիտակցության այդպիսի մանիպուլյացիան կիրառվում էր որպես ԱՄՆ մասնակցությամբ բոլոր ռազմական կոնֆլիկտների տեղեկատվական-քարոզչական ապահովման գործիք' սկսած Պարսից ծոցի առաջին պատերազմից: Այդ ժամանակ կոալիցիայի մամլո կենտրոնից ստացվում էին տեսապատկերներ, որոնք նկարվում էին հրթիռների գլխիկներից կամ ինքնաթիռներից: Նույնիսկ փորձագետները մինչև վերջ վստահ չէին, թե կոնկրետ որ օբյեկտներն էին ռմբակոծվում, և որքան իրական էր «պատկերը»: Մինչդեռ այդպիսի պատկերների հեռարձակումն օգնեց լուծելու հասարակական կարծիքի հոգեբանական մշակման մի շարք խնդիրներ.

1. Իրաքյան օբյեկտների կործանման հեռարձակվող «իրական» կադրերը բավարարեցին գոյություն ունեցող տեղեկատվական քաղցը և թույլ տվեցին առաջ անցնել զանգվածային հեռարձակման այլընտրանքային ալիքներից, որոնք չէին տիրապետում այդպիսի «ապացույցների» ստեղծման համար համանման հնարավորությունների։

2. Ամերիկյան զինվորներին հաջողվեց համոզել հասարակայնու-թյանն իրենց «ամենագիտության» և տեղեկատվության ստացման անսահմանափակ հնարավորությունների հարցում, ինչը պետք է սարսափեցներ հնարավոր հակառակորդներին:

3. Ամերիկյան քարոզչությունը ձևավորեց ինչ-որ «գերզենքի» վիր-տուալ կերպար, որին, իբր, տիրապետում է ԱՄՆ-ը, և որն ըն-

130

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Ս.Օհանյան, ԱՄալքջյան

դունակ է կործանել հակառակորդի ցանկացած օբյեկտ առաջին անգամից, հարյուր տոկոսանոց երաշխիքով: Հենց այդպիսի կադրերի հեռարձակումը մեծապես օգնեց ստեղծել առասպել բացարձակ գերճշգրիտ զենքի մասին, թեև այն ժամանակ' 1991թ., կիրառված զենքի պաշարների ընդհանուր քանակի միայն 10%-ն էր գերճշգրիտ, իսկ ավելի շատ համալիրներ ցուցադրեցին ոչ բավարար ռազմական արդյունավետություն:

Անկասկած, ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով ընդունված յուրաքանչյուր արտաքին-քաղաքական որոշում այս կամ այն կերպ ունենում է որոշակի հոգեբանական ներգործություն շահագրգիռ կողմերի վրա: Օրինակ, ճգնաժամային տարածաշրջանում հարվածային ավիակիր խմբավորման առաջքաշումն առաջացնում է ուղղակի հոգեբանական էֆեկտ այդ տարածաշրջանին անմիջականորեն հարող երկրներում: Սակայն ազդեցությունը գլոբալ է դառնում միայն այն ժամանակ, երբ զանգվածային լրատվամիջոցները հնարավորություն են ունենում հեռարձակելու տեղեկատվությունն իրական ժամանակով ողջ աշխարհում: Պատահական չէ, որ ՇՀԿ նախկին նախագահ Ջ.Շալիկաշվիլին մի առիթով նկատել է. «Մենք չենք հաղթում, քանի դեռ ճ7\?\-ը չի ասում, որ մենք հաղթում ենք»: Հետևաբար, քարոզչական այդպիսի գործողությունը դառնում է ներգործության ռազմարշավի մի մասը, որում օգտագործվում են ամենատարբեր միջոցներ, և դրանցից որևէ մեկին նախապատվությունը տալը շատ բարդ է:

Եթե արդյունաբերական դարաշրջանի, այսինքն առաջին սերնդի տեղեկատվական պատերազմում հաղթանակը հասանելի էր հակառակորդի զինված ուժերի և տնտեսության ոչնչացման հաշվին, ապա երկրորդ սերնդի տեղեկատվական-հոգեբանական պատերազմում նրա բարոյահոգեբանական վիճակի վրա ներգործության հաշվին: Հետևաբար, եթե առաջին սերնդի տեղեկատվական պատերազմը դիտարկվում է որպես ինչ-որ կարևոր բաղադրիչ ավանդական

131

ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

միջոցներին (միջուկային, կենսաբանական և այլն) զուգահեռ [6], ապա երկրորդ սերնդում այն ձեռք է բերում լիովին ինքնուրույն նշանակություն (տե ս Աղյուսակ 3).

Աղյուսակ 3

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԱՌԱՋԻՆ ՍԵՐՆԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1. Պետական և ռազմական ենթակաոուցվածքի տարրերի կրակային ճնշում (պատերազմի ժամանակ) Անհոգիության ու անբարոյականության մթնոլորտի, հակառակորդի մշակութային ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծում

2. Ռադիոէլեկտրոնային պայքարի անցկացում Քաղաքական լարվածության և քաոսի ստեղծման նպատակով հասարակական գիտակցության և սոցիալական խմբերի քաղաքական կողմնորոշումների մանիպուլյացիա

3. Հետախուզական տեղեկատվության ստացում կապուղիներով փոխանցվող տեղեկատվական հոսքերի զավթման և ապա-ծածկագրման միջոցով, ինչպես նաև կողմնակի ճառագայթումներով Բախումների, անվստահության, կասկածամտության հրահրման, քաղաքական պայքարի սրման նպատակով կուսակցությունների, միավորումների և շարժումների միջև քաղաքական հարաբերությունների ապակայունացում, նույնիսկ քաղաքացիական պայքարի հրահրում

4. Տեղեկատվական ռեսուրսների չարտոնագրված հասանելիության իրականացում' դրանց հետագա աղավաղմամբ Սոցիալական, քաղաքական, ազգային և կրոնական բախումների հրահրում

5. Որոշումներ ընդունող անձանց մտադրությունների գնահատականների վրա ազդելու համար ապատեղեկատվության ձևավորում և հակառակորդի տեղեկատվական ուղիներով կամ գլոբալ ցանցերով զանգվածային տարածում Պետության միջազգային հեղինակության վարկաբեկում, այլ երկրների հետ նրա համագործակցության խզում

1 Կազմված է ըստ С.Гриняев, Взгляды военных экспертов США на ведение информационного противоборства, “Зарубежное военное обозрение”, 2001, N 1, с. 12.

132

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհաեյաե, ԱՄալքջյան

Տեղեկատվական պատերազմների համեմատաբար նոր տեսակ է «ցանցային» պատերազմը, որը երբեմն անվանում են նաև երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմ: Տեղեկատվական-ցանցային պատերազմը հետևյալ գործոնների հետևանքն է [7, с. 2].

• հաշվողական տեխնիկայի և հաղորդակցության միջոցների զարգացում, որն ավելի ու ավելի է մեծացրել հասարակության կյանքում տեղեկատվության դերը,

• հոգեբանության հաջողությունները մարդկանց վարքի ուսումնասիրության ոլորտում և նրանց շարժառիթների կառավարումը, որոնք թույլ տվեցին ցանկալի ներգործություն ունենալ մարդկանց մեծ խմբերի վրա ցանկալի ուղղություններով,

• տեխնիկական առաջընթացը մարդկանց վրա ներգործության միջոցների մշակման ուղղությամբ, որոնք փոխարինեցին զենքի ավանդական միջոցներին:

Այս տեղեկատվական պատերազմներում խոսքն աշխարհակարգի պարտադրման որոշակի մոդելի մասին է, որը կոչված է ապահովելու մարդկային վարքագծի ցանկալի տեսակների գոյությունը: Տեղեկատվական հասարակությունում կյանքի ցանկալի չափանիշներն ուժով չեն պարտադրվում, այլ նրբորեն քարոզվում և տարածվում են նոր տեխնոլոգիաների, այսպես կոչված «մետատեխնոլոգիաների» օգնությամբ: «Մետատեխնոլոգիաների» ներգործության հիմնական օբյեկտն է զանգվածային գիտակցությունը: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից ԶԼՄ-ն, առաջին հերթին էլեկտրոնային, որոնք ձևավորում են տեղեկատվական տարածությունը, հանդիսանում են զանգվածային գիտակցության վրա ազդելու տեխնոլոգիապես օպտիմալ միջոց [8]: Տեղեկատվական տարածության և հասարակական կարծիքի նոր կարգավիճակը ներկայումս ակտիվորեն օգտագործվում է արտաքին քաղաքականության մեջ: Օրինակ, ամերիկյան վերլուծաբան-

133

ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ները խոսում են մեդիա-պատերազմի մասին, որը քաղաքական որոշումներ ընդունող մարդկանց վրա ունենում է ժամանակավոր հզոր ճնշում' հնարավորություն չտալով վերլուծելու ընդունվելիք որոշումների հետևանքները և ժամանակ չտրամադրելով խորհրդատվության համար: Հետևաբար, զանգվածային լրատվամիջոցները, հասարակության ամենօրյա կյանքում իրենց օգտագործման ոլորտների ընդլայնմանը զուգընթաց, ստեղծում են անհատի նկատմամբ մանիպուլյա֊ ցիոն ներգործության պոտենցիալ հնարավորություն:

XX դարի մի շարք տեսաբաններ (Թ.Ադորնո, Մ.Հորքհայմեր, Հ.Մարկուզե, Ժ.Բոդրիյար) խոսում են ոչ միայն «զանգվածային լսարանի» իբրև փաստի առաջացման, այլև որպես նպատակաուղղված գործընթացի ձևավորման մասին, որում նշանակալի դեր ունեն զանգվածային լրատվամիջոցները, որոնք, օգտագործելով մանիպու-լյատիվ հռետորություն, գիտակցության վրա ազդող տեխնոլոգիաներ, կառուցում են առանձնահատուկ վիրտուալ իրականություն, որը չի համապատասխանում սոցիալական օբյեկտիվ իրականությանը [9, 10, 11]: Ձևավորվում է «խաղացող մարդու» կերպարը, որին բնորոշ են իրական և երևակայական աշխարհների միջև սահմանի ոչ հստակ գիտակցումը, պատճառահետևանքային կապերի մասին հստակ պատկերացումների բացակայությունը: Մարդու այս տիպի բարոյա-հոգեբանական կերպարը դառնում է հեղհեղուկ, ինչն անհնար է դարձնում պատասխանատու որոշումների ընդունումը և իրավիճակին համապատասխան գործելաոճը: Ինքնուրույնության, ստեղծագործական նախաձեռնողականության և քննադատական տարրերն իրենց տեղը զիջում են իմիտացիային, մարդուն թվում է, թե կյանքը համակարգչային խաղ է, հետևաբար, ամեն վայրկյան կարելի է սեղմել «restart» կոճակը և ամեն ինչ կարգավորել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության շնորհիվ անհատն անխուսափելիորեն կորցնում է ճշմարտության օբյեկտիվ չափանիշները: Այս կամ

134

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄալքջյան

այն իրադարձության նշանակությունն ամենից առաջ պայմանավորվում է ոչ թե դրա իրական հետևանքներով, այլ սոցիալական խմբերում և «մեդիա-տարածությունում» տարածված կարծիքներով ու ըմբռնումներով: Ժամանակակից հասարակության զգալի մասը սկսում է գործել «վիրտուալ» տեղեկատվական աշխարհում տարածված կարծիքներին, գնահատականներին, ակնկալիքներին համապատասխան, ինչը կարող է հանգեցնել արժեքային ապակողմնորոշ-վածության ավելի մեծ ընդգրկվածության [12]:

Փորձագետները մեդիա-ազդեցության մեջ շեշտադրում են հատկապես հեռուստատեսության դերը, քանի որ հենց վերջինիս միջոցով է հնարավոր դառնում ազդել մարդկանց մտածողության վրա: Պատկերները, որոնք մարդիկ տեսնում են էկրանին, տարբեր խորհրդանիշների որոշակի ամբողջություն են, որոնք կարող են լինել ճշմարիտ կամ կեղծ, սակայն ինչ էլ լինի, ի վիճակի են մանիպու-լյատիվ ազդեցություն թողնել հեռուստադիտողի վրա: Տարբեր տեղեկությունների հեռուստատեսային տեսալսողական հոսքի համար կարևոր չէ տրամաբանությունը (շարադրման հաջորդականությունը, իմաստավորված համատեքստը), այսինքն իրականությունը կարող է ներկայացվել առանց տրամաբանական կապի և փաստարկման: Հենց այս «աճպարարության» միջոցով լսարանում ձևավորվում է իրականության մասին այն պատկերացումը, որը ներշնչվում է էկրանից: Հեռուստաէկրանից ցուցադրվող պատկերներն ընդունակ են ձևավորել իրադարձությունների որոշակի մեկնաբանություն, որը մասամբ նույնական չէ հաղորդվող տեղեկության իրական իմաստին: Տեղի է ունենում որոշակի ծածկագրում (կոդավորում), որն աննկատ է մնում լսարանի համար, ինչն էլ հրաշալի հնարավորություն է ընձեռում մանիպուլյատիվ մեխանիզմների ակտիվացման համար [13, с. 62-63): Ելակետային տեղեկատվության աղավաղման միջոցներն այստեղ բազմազան են' փաստերի կեղծում, հասկացություննե-

135

ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

րի փոխարինում, պարզունակացում, կարծրատիպային մտածողության ձևավորում, մանիպույյատիվ իմաստաբանություն և այլն: Շատ դեպքերում աղավաղված տեղեկությունները մատուցվում են որոշակի հնարներով, որոնց շարքում կարելի է նշել ոչ միանշանակ կրկնությունը, պնդումը, սենսացիան, ինչպես նաև այլընտրանքային աղբյուրների բացակայությունը:

Զանգվածային լրատվամիջոցները մարդկանց մեջ ոչ միայն սերմանում են կարծրատիպային մտածողություն, այլև աստիճանաբար իջեցնում են տեղեկությունների հաղորդման մտավոր մակարդակը: Այդ նպատակին է ծառայում կրկնության հնարը, որը ժամանակի ընթացքում թույլ է տալիս կշիռ հաղորդել պնդումներին առանց լրացուցիչ փաստարկման' դրանք վերածելով կպչուն գաղափարների, որոնց պարբերաբար հանդիպելով տարբեր մեկնաբանություննե-րում' մարդը վաղ թե ուշ սկսում է հակվել վերջիններիս: Կրկնությունը դառնում է արգելապատնեշ այլընտրանքային կարծիքների համար: Այս հնարն օգնում է տարանջատել միտքը հեղինակից, վիճահարույց թեզիսը վերածում է աքսիոմի, որը կախված չէ ո չ ժամանակից, ո չ անձից: Գաղափարական հարցերը հիմնականում դուրս են մնում բանավեճի և վերլուծությունների ձևաչափից։ Անհրաժեշտ գաղափարների ներմուծման փոխարեն (որն ավելի արդյունավետ մոտեցում է) պատրաստի կաղապարներով աշխատող մեդիան «ներս չթողնելով» զտման է ենթարկում անցանկալի թեմաները, հատկապես սոցիալ-քաղաքական ոլորտին առնչվող խնդիրները:

Հեռուստատեսությունը, դառնալով մեր կյանքում մշտապես ներկա ֆոն, առաջ է բերում նոր մշակույթ' «իրական վիրտուալու-թյան մշակույթ» [14]: Իրական վիրտուալությունը համակարգ է, որտեղ հենց ինքը իրականությունն (այսինքն' մարդկանց նյութա-կան-սիմվոլիկ գոյությունը) ամբողջովին սուզված է վիրտուալ կերպարներով հարուստ հորինված աշխարհում, որտեղ արտաքին

136

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄալքջյան

պատկերները ոչ միայն գտնվում են էկրանին, այլև իրենք են դառնում կենսափորձ: Այս կերպ հեռուստատեսությունն ազդում է ոչ միայն զանգվածային տեղեկատվության միջավայրի, այլև մարդկանց սովորույթների և կենսաոճի վրա:

Ներկայումս աշխարհի շատ երկրներ ստեղծում են տեղեկատվական հարձակումից և մշակութային ներխուժումից պաշտպանվելու համակարգեր: Գրականության մեջ շրջանառվող որոշ կարծիքների1 համաձայն ավելի ու ավելի բազմազան և համընդհանուր ռազմավարություններ ունեցող տեղեկատվական պատերազմից պաշտպանված է նա, ով ավելի լավ ծրագրավորողներ ունի: Սակայն տեղեկատվական պատերազմում, որի նպատակը տարածության գլոբալ վերահսկողությունն է մարդկանց մտքերը վերահսկելու ճանապարհով, և որը կազմակերպվում է մարդկանց մտքերի ու սրտերի համար, տեխնիկական միջոցները, չնայած իրենց ամբողջ տեսանելի ու աստիճանաբար մեծացող հզորությանը, այնուամենայնիվ, միջոց են, այլ ոչ թե նպատակ:

Է.Ֆրոմը, իր «Մարդկային ապակառուցողականության անատոմիա» հիմնարար աշխատության մեջ անդրադառնալով տեղեկատ-վական-հոգեբանական պատերազմների մարտահրավերներին դիմագրավելու վերլուծությանը, ուշադրություն է դարձրել այն բանին, որ իմաստ որոնող մարդ էակի համար կարևոր է հենվել բարոյական կոորդինատների որոշակի համակարգի վրա, տարբերակել բարին ու չարը' դիմադրելու համար արտաքին հանգամանքներին: Երբ մարդը հստակորեն նույնացնում է իրեն որոշակի հասարակության հետ, իրեն ընկալում է որևէ խմբի կամ կոլեկտիվի մասնիկը, «աճում են նրա բարոյական արմատները», քանի որ հասարակությունն առաջարկում է նրան կոորդինատների որոշակի համակարգ, որը բոլորին

1 Տե ս Можно ли победить в информационной войне? http://filinnik.ru/2012-08-06-14-13-43/222-2012-09-16-15-57-07.html

137

ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

օգնում է կոլեկտիվ կերպով գոյատևել ամենաբարդ իրավիճակներում [15]: Պատահական չէ, որ ամենաքիչն են մանիպուլյացիայի ենթարկվում հստակ արտահայտված սոցիալական և քաղաքական դիրքո-րոշմամբ մարդիկ, քանի որ մանիպույյատիվ ներգործությունները հակադարձ համեմատական են սոցիոմշակութային նույնականությանը, կրթվածությանը, խմբային համերաշխությանը:

Այդ պատճառով գլոբալ տեղեկատվական ոլորտում ընթացող գործընթացների և զարգացման միտումների, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տարածքում ազգային հոգևոր-բարոյական և մշակութային անվտանգության հիմնախնդիրների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ համաշխարհային տեղեկատվական ոլորտում կատարվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետությանը պետք է ստիպեն կատարելագործել տեղեկատվական անվտանգության ապահովման իր մոտեցումը, հատկապես ազգային-մշակութային հստակ քաղաքականության ռազմավարության մշակման տեսանկյունից, մասնավորապես ի թիվս ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման իրավական, կազմակերպական -տեխնիկական և տնտեսական մեխանիզմների1 կարևորել տեղեկատվական անվտանգության ապահովման հոգևոր-բարոյական, սո-ցիալ-աշխարհայացքային և ազգային-մշակութային մեխանիզմները: Կոլեկտիվ նույնականության զարգացման գործում հատուկ դեր է խաղում ազգային-պետական գաղափարը' հասարակության արժե-քային դիրքորոշումների համակարգը, որում արտահայտվում է ժողովրդի ինքնագիտակցությունը, և առաջադրվում են պատմական հեռանկարում անձնական ու ազգային զարգացման նպատակները: Այս տեսանկյունից տեղեկատվական պատերազմում պաշտպանվել կարող է այն պետությունը, որը տեղեկատվական տարածությունում կկառուցի և իր քաղաքացիներին կառաջարկի ազգային խորհրդա-

1 http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=52559

138

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհանյան, ԱՄաչքջյաե

նշական նախագիծ' ազգային նախապատվությունների ու գաղափարների կայուն համակարգ, որը մեծամասնության համար ավելի նշանակալի կլինի, քան ցանկացած տեղեկատվական ներգործություն և գայթակղություն դրսից: Այլ կերպ ասած' ՀՀ-ի համար տեղեկատվական պատերազմում պաշտպանության միջոց կարող են դառնալ միայն հայկական ազգային-մշակութային արժեքները' հզորացված ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, ինչպես նաև դրանց հիման վրա գրագետ, գիտականորեն հիմնավորված տեղեկատվական ու գաղափարախոսական քաղաքականության վարումը (ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կառույցների կողմից): Առաջացող հիմնահարցերի լուծման համար պահանջվում է միավորել ջանքերը տեղեկատվական պատերազմի, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրների գիտական ուսումնասիրության, ինչպես նաև կադրերի նախապատրաստության հարցում։ Հաշվի առնելով տեղեկատվական ներգործության բարդությունը և յուրահատկությունը ՀՀ անվտանգության ապահովման համար երկրին կենսականորեն անհրաժեշտ է հիմնադրել Հայաստանի և Հայության ազգային անվտանգության մշակման ու ապահովման համահայկական միջգերատեսչական վերլուծական կենտրոն, որը կհամախմբի Հայաստանի և սփյուռքի համապատասխան ոլորտների կարող ուժերին գիտնականներին, փորձագետներին, բարձր տեխնոլոգիաների մասնագետներին, ինչպես նաև կվերահսկի տեղեկատվա-կան-հոգեբանական տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը:

Փետրվար, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Бедрицкий А, Информационная война: концепции и их реализация в США, М., 2008.

2. Гриняев С, Поле битвы - киберпространство, Мн., 2004.

139

ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

3. Աթոյան Վ, Գլոբալ տեղեկատվական միջավայրի ձևավորման հարցերը և մարտահրավերները, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013, էջ 78-95:

4. Лайнбарджер П, Психологическая война, М., 1962.

5. Սուն-Ցզի, Ստրատեգիայի արվեստը, Եր., 2011:

6. Հարությունյան Գ, Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ, http://www.noravank.am/upload/pdf/71 _am.pdf

7. Карякин В, Мир вступил в эпоху войн седьмого поколения – информационно-сетевых войн, “Информационные войны”, 2011, N 3.

8. Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում, գլխ. խմբ. Հարությունյան Գ., Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2013:

9. Бодрийяр Ж., Общество потребления, М., 2006.

10. Маркузе Г., Одномерный человек, М., 1994.

11. Хоркхаймер М, Адорно ТВ, Диалектика Просвещения: Филос. фрагменты, М., 1997.

12. Поликарпова Е, Аксиологические функции масс-медиа в современном обществе, Ростов-на-Дону, 2002.

13. Братимов О, Горский Ю, Делягин М, Коваленко А, Практика глобализации: игры и правила новой эпохи, М., 2000.

14. Кастелвс М, Информационная эпоха: экономика, общество и культура, М., 2000.

15. Фромм Э, Анатомия человеческой деструктивности, М., 2007.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Սոֆյա Օհաեյաե, Արփինե Մայքջյան

Ամփոփագիր

Գլոբալացման մարտահրավերները հաճախ տեղեկատվական ծագում ունեն, և պետությունների ու ազգերի անվտանգությունն անմիջականորեն կախված է սեփական տեղեկատվական ռեսուրսների մակարդակից, պատասխան գործողությունների համար նրանց հաջող կոնցենտրացման ունակությունից։ Այս համատեքստում զանգվածային լրատվամիջոցներն արդի հասարակությունում իրականացնում են ոչ միայն դրական, այլև բացասական գործառույթներ, ուստի տեղեկատվական անվտանգության առումով անհրաժեշտ է վերլուծել դրանց հենց բացասական ազդեցությունը

140

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ՍՕհաեյաե, ԱՄաչքջյան

հասարակության և առանձին անհատի վրա, որովհետև արդի հասարակությունում դրանք հանրային գիտակցությունը մանիպուլացնելու մեխանիզմներ են հանդիսանում։ Քանի որ արդի դարաշրջանի երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների առաջնային խնդիրը հակառակորդի արժեհամակարգի քայքայումն է, հետևաբար արդյունավետ միջոցներից կարևորագույնը պետական տեղեկատվական և գաղափարախոսական քաղաքականությունն է հիմնված ազգային քաղաքակրթական և տեղեկատվական ռեսուրսների վրա։

ИНФОРМАЦИОННЫЕ ВОЙНЫ КАК УГРОЗА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ

Софья Оганян, Арпине Малкджян

Резюме

Вызовы современной глобализации часто имеют информационное происхождение, и безопасность государств и наций непосредственно зависит от уровня собственных информационных ресурсов, от способности удачно концентрировать их для ответных действий. В этом контексте средства массовой информации в современном обществе осуществляют не только положительные, но и отрицательные функции, поэтому в контексте информационной безопасности необходимо анализировать именно их отрицательное воздействие на общество и отдельную личность, потому что в современном обществе они являются механизмами осуществления манипулятивного воздействия на общественное сознание. Поскольку первичная задача информационных войн второго поколения современной эпохи — разложение ценностной системы противника, следовательно, важнейший из эффективных способов — государственная информационная и идеологическая политика, основанная на национальных цивилизационных и информационных ресурсах.

141

ՍՕհաեյաե, ԱՄաչքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

INFORMATION WARFARE AS A THREAT TO NATIONAL SECURITY Sofya Ohanyan, Arpine Makjyan

Resume

Challenges of modern globalization are often information-related, and the security of states and nations directly depends on the level of own information resources, as well as the ability to concentrate them in the right manner for counteractions. Against this background the mass media in the modern society carry out both positive and negative functions. Thus in the context of information security it is necessary to analyze specifically their negative influence on the society and a given individual, because in the modern society media are mechanisms of manipulative impact on public consciousness. The primary objective of second-generation information warfare in the modern era is the destruction of adversary’s value system, and hence, the government information and ideology policy based on national civilizational and information resources is the most important and effective method to counter it.

142

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.