Научная статья на тему 'Պետության Եվ քաղաքացիական հասարակության համագործակցության առանձնահատկությունները Հայաստանում Եվ ազգային անվտանգությունը'

Պետության Եվ քաղաքացիական հասարակության համագործակցության առանձնահատկությունները Հայաստանում Եվ ազգային անվտանգությունը Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
2508
233
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Стратегия национальной безопасности Республики Армения предусматривает, что важным положением стратегии внутренней безопасности является эффективное государственное управление, которое направлено на защиту демократических ценностей и, прежде всего, прав и свобод человека и гражданина, развитие гражданского общества. По существу, необходимо выделить параметры для гармоничных взаимоотношений «демократическое государство – гражданское общество – личность». Более того, конструктивное и партнерское сотрудничество гражданского общества с органами государственного управления является ключевым компонентом в обеспечении безопасности страны. В результате исследования предлагается разработать действенные механизмы и инструменты конструктивного сотрудничества между органами государственного управления и гражданским обществом с учетом как международного опыта, так и социально-политических особенностей Армении. Министерство обороны РА, Министерство труда и социальных вопросов РА, а также Министерство здравоохранения РА, находящиеся на пути институционализации сотрудничества с гражданским обществом, могут стать примером для других ведомств Армении.

Текст научной работы на тему «Պետության Եվ քաղաքացիական հասարակության համագործակցության առանձնահատկությունները Հայաստանում Եվ ազգային անվտանգությունը»

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Աշխեն Բեգլարյաե'

Անկախության ձեռքբերումից հետո և գլոբալացման արդյունքում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերները պահանջում են ազգային անվտանգության պարադիգմի վեր-իմաստավորում ինչպես պետության, այնպես էլ անհատի, քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Համաձայն Ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքի' Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից* 1: Իսկ հայ գիտնականներն անվտանգության ապահովումը մեկնաբանում են այսպես. պետության և հասարակու-

՚ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի առաջատար մասնագետ:

1 http://www.sns.am/index.php/am/nss-today/legislation/61-law-on-security-bodies,

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմինների մասին:

83

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

թյան կարողությունը' հաջողությամբ դիմագրավելու ներքին և արտաքին բռնություններին, որոնք կատարվում են պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու կայուն զարգացման խախտման, հասարակական-պետական կյանքի տարբեր ոլորտներում կայունության խաթարման, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման նպատակով [1, էջ 180]։ Այս իմաստով անհրաժեշտ է առանձնացնել ժողովրդավարական պետություն - քաղաքացիական հասարակություն - անհատ ներդաշնակ փոխհարաբերության պարամետրերը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ամրագրում է, որ ներքին անվտանգության ռազմավարության կարևոր դրույթ է հանդիսանում արդյունավետ պետական կառավարումը, որի նպատակներից են պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական արժեքների և մարդու, քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, այդ թվում' որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը: Այսպիսով, ընդլայնվել է ազգային անվտանգության ոլորտը, ի հայտ են եկել անվտանգության ապահովման նոր սուբյեկտներ, և փոխվում են դրանց բնույթն ու գործունեությունը:

Ազգային անվտանգության սույցեկտները

Ազգային անվտանգության քաղաքականության իրականացման հիմնական գործիքը անվտանգության ապահովման համակարգն է: Հայրենական գրականության մեջ անվտանգության համակարգը սահմանվում է որպես հայ ազգի ֆիզիկական գոյության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացման, սահմանադրական կարգի, Հայության ու Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազ-

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

գային փոքրամասնությունների ազգային ինքնության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների պահպանմանն ուղղված արտաքին և ներքին սպառնալիքների կանխատեսման, կանխարգելման, չեզոքացման և վերացման նպատակով իրականացվող գործողությունների համալիր, ինչպես նաև իրենց գործառույթով ու գործողությունների կատարումն ապահովող պետական և հասարակական հաստատությունների ամբողջություն [2, էջ 54]։ Այսպիսով, ազգային անվտանգության քաղաքականությունն իրացվում է ազգային անվտանգության ապահովման սուբյեկտների միջոցով:

Ազգային անվտանգության սուբյեկտը, լայն իմաստով, ազգն է, որը, լինելով բարդ օրգանիզմ, գործում է իր բազմաթիվ ներքին սուբյեկտներով, որոնք են պետությունը, նրա որոշակի ինքնուրույնություն ունեցող թևերը' բանակը, ֆինանսական հաստատությունները, դատական համակարգը, ոչ պետական ազգային հաստատությունները' եկեղեցի, ԶԼՄ, հասարակական կազմակերպություններ, անհատներ և այլն:

Այսինքն նեղ իմաստով ազգային անվտանգության սուբյեկտներ են ազգի բոլոր այն ներքին սուբյեկտները, որոնք դերակատարություն ունեն ազգային խնդիրների լուծման գործում, դա ամբողջովին կամ մասամբ նրանց պարտականությունն է, և կամ գիտակցում են ազգային անվտանգության խնդիրը, պատրաստակամ են և ունեն հնարավորություն մասնակցելու դրա լուծմանը: Դրանց շարքում առաջինը պետությունն է' որպես ազգը ներկայացնող և նրա հիմնական ռեսուրսները տնօրինող գլխավոր հաստատություն, իր պատասխանատվության և գործառույթների ողջ շրջանակով: Սակայն ոչ պակաս կարևորություն ունեն հասարակական-քաղաքական դաշտը, բիզնեսը, ԶԼՄ-ն, եկեղեցին, սփյուռքյան հաստատությունները, բանակը և այլն, որոնք իրենց առջև խնդիրներ կարող են դնել և լուծել

85

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

նաև առանց պետության: Այլ կերպ ասած ազգային անվտանգության ապահովումը համաժողովրդական գործ է, ուր պետությունն ունի մեծ պատասխանատվություն' նաև հասարակական այլ ուժերի ներ-գրավվածությունն ապահովելու և աշխատանքները համադրելու իմաստով [3, էջ 18-22]։

Պետությունը հասարակական համակարգ է, որի կայացրած որոշումներն ամբողջությամբ պայմանավորված են անհատների, խմբերի և այլ հաստատությունների ունեցած ազդեցությամբ: Պետությունն ազգային անվտանգության գլխավոր սուբյեկտն է:

Ազգային անվտանգության ապահովման պետական գործառույթը պետք է տարբերել նրա երկու այլ գործառույթներից: Պետությունը պետք է նաև ապահովի հենց իր անվտանգությունը' որպես ազգային հաստատություն [4]: Այն նաև պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև կատարել միջազգային անվտանգությունն ապահովելու գծով ստանձնած պարտավո-րությունները [5]:

Ժամանակակից ժողովրդավարական պետությունն ազգային անվտանգությունը սահմանում է որպես մի վիճակ, որի դեպքում ապահովված են անձի, հասարակության և պետության իրավունքը, ազատությունը և անվտանգությունը, ինչպես նաև երաշխավորում է նրանց հաջող փոխկապված համակարգային զարգացումը: Այդպի-սով, անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության և անհատի փոխհարաբերությունների այն պարամետրերը, որոնք ապահովում են նրանց ներդաշնակ փոխհարաբերությունը:

«Անհատ - քաղաքացիական հասարակություն - պետություն» հարաբերությունների մոդելն իդեալական դեպքում պետք է պարունակի վերոնշյալ տարրերի միջև հետևյալ կապերը. մարդը' որպես ազգային անվտանգության հիմնական օբյեկտ, որը, միաժամանակ,

86

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

հանդիսանալով նրա սուբյեկտը, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների մեխանիզմներով պետությանն օժտում է առավել նշանակալի լիազորություններով' նրա վրա իրականացնելով քաղաքացիական վերահսկողություն, սակայն թույլ չտալով ոտնձգություններ նրա անբաժանելի, բոլորի կողմից ընդունված իրավունքների նկատմամբ: Այս համատեքստում անհատը պետության համար գոյության, պետության զարգացման նպատակն է, որի գործունեության արդյունավետության չափանիշը մարդու իրավունքների և ազատությունների իրական ապահովումն է, նրա կյանքի որակն ու մակարդակը: Միայն այդ իմաստով է մարդը բարձրագույն արժեք, հասարակության բարեկեցության չափանիշ: Պետությունը և քաղաքացիական հասարակությունն այդ արժեքի պահպանման և զարգացման համար միջոցներ են, իսկ անհատը' պետության գլխավոր ռեսուրսն է ձևական տեսանկյունից սեփական, իսկ բովանդակային առումով հասարակական շահերի պաշտպանության հարցում:

Այդ առումով, պետության գլխավոր շահն անձի բազմակողմանի (ֆիզիկական, հոգևոր և մտավոր) զարգացումն է: Սահմանադրական կարգի, պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ապահովումը, օրենքների իրականացումը և կարգուկանոնի հաստատումը, միջազգային համագործակցությունը պետության գլխավոր շահի' անհատի բազմակողմանի զարգացման ապահովման միջոցներ են:

Այստեղից հետևում է այդ օբյեկտների ապահովման իդեալական մոդելը: Անհատը' որպես ազգային անվտանգության համակարգի բարձրագույն նպատակ, իր անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը լիազորում է քաղաքացիական հասարակությանը, հասարակությունն էլ, իր հերթին' պետությանը։

87

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հարկ է նշել, որ որոշ տեսաբաններ պնդում են, որ ազգային անվտանգության ապահովման հարցում քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Քաղաքացիական հասարակությունը պետության հետ փոխազդեցության հետադարձ կապն ապահովող ինստիտուտ է, ինչպես նաև սոցիալական գործընթացների օպտիմալացման և վերահսկողության ինստիտուտ: Սակայն քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերությունը մշտապես առաջ է բերում հակասություններ' կապված քաղաքացիական ոլորտում պլյուրա-լիզմի և պետական իշխանության սուվերենության հետ: Այդ հակասությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով. համագործակցությունից ու բանակցություններից մինչև բաց հակամարտություններ և «քաղաքացիական անհանդուրժողականություն»: Այն հատկապես մեծանում է ճգնաժամի պայմաններում (տնտեսական, քաղաքական և այլն), որն էլ տանում է շահերի բախման կտրուկ մեծացման, հասարակության սոցիալական կառուցվածքում անհավասարակշռության առաջացման: Ժամանակակից հասարակություններին բնորոշ են մի շարք ճգնաժամեր, որոնցից մեկը կարելի է անվանել պետության ճգնաժամ, երբ պետությունը գլոբալ միտումների ազդեցության արդյունքում զիջում է դիրքերը քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում, որն արտահայտվում է քաղաքական ապատիայով կամ բնակչության քաղաքացիական անհանդուրժողականությամբ: Այս պարագայում պետությունը, ի դեմս իշխող քաղաքական էլիտայի, կոնֆլիկտային իրավիճակում է հայտնվում քաղաքացիական հասարակության խմբերի հետ, որն էլ բերում է պետության և հասարակության անկայունության1: Այս խնդիրը նույնպես արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հա-

1 Яшина Алина Валерьевна, “Гражданское общество как субьект обеспечения национальной безопасности: опыт России и США”, www.gramota.net.

88

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

լաստանը գտնվում է անցումային շրջանում, իսկ, ըստ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, անցումային շրջանի ավանդական մարտահրավերն են սոցիալական արդարության պետական արդյունավետ երաշխիքների ոչ բավարար լինելը, աղքատության մակարդակը, մասնագիտական կրթության, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության մակարդակը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը:

Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակությունը կառավարման «զսպման և հակակշռման» համակարգում արդյունավետ գործիք է, քանի որ պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ է դրա նկատմամբ հասարակության վստահության մակարդակը: Հետևաբար, ազգային անվտանգության ապահովման համար պետական հաստատությունների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության այնպիսի տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, որոնք կապահովեն սոցիալական հիմնախնդիր-ների լուծումը և կնպաստեն պետության, հասարակության, անհատի կայուն զարգացմանը:

Պետության գործունեությունը երկրի ներքին և արտաքին անվտանգության ոլորտներում պետք է ներկայացվի հանրությանը, որը կարող է և պետք է բացատրություններ ու հաշվետվություն պահանջի կառավարությունից այդ ոլորտում նրանց գործունեության արդյունավետության վերաբերյալ: Պետական քաղաքականության մշակման, որոշումների կայացման և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության գործընթացներում պետության քաղաքացիների մասնակցության հնարավորությունը ժողովրդավարական քաղաքական համակարգի կարևոր ցուցանիշ է: Դա այն միջոցն է, որը հնարավորություն կտա խուսափել պետական ճգնաժամից: Կարևոր է նաև այն, թե քաղաքացիական հասարակության ինստիտուտները

89

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

որքան ադեկվատ են արտացոլում բնակչության պահանջմունքները և համապատասխանում ազգային շահերին երկրի կայուն զարգացման և ազգային անվտանգության շրջանակներում:

Այսպիսով, քաղաքացիական հասարակությունն ազդում է ինչպես առանձին անհատի անվտանգության, այնպես էլ պետության անվտանգության վրա: Ժամանակակից աշխարհում այն հանդիսանում է անվտանգության սուբյեկտ և իր շուրջ ձևավորում է նոր սո-ցիալ-քաղաքական տարածություն' պաշտպանելով իր շահերը և բա-վարարելով իր պահանջմունքները:

Քաղաքացիական հասարակության ժամանակակից ընկալումները, պետության և քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցությունը որպես ազգային անվտանգության ապահովման գրավական

Քաղաքացիական հասարակության գաղափարի հետ սերտորեն առնչվում են ժողովրդավարական համակարգի ժամանակակից ընկալումները: Քաղաքացիական հասարակության գաղափարը նոր չէ սոցիալ-փիլիսոփայական և քաղաքագիտական մտքի պատմության համար, այն երկար ճանապարհ է անցել Արիստոտելից մինչև Թ.Հոբս և Ալ.Թոքվիլ: Այդ ողջ ժամանակահատվածում այն ստացել է «բացառապես բազմաչափություն, որում արձանագրված է քաղաքացիական զարգացման և քաղաքացիական ինքնագիտակցության երկար և բարդ ճանապարհը» [6, էջ 30-31]։ Անդրադառնալով այդ հարցին յուրաքանչյուր նոր մտածող յուրաքանչյուր նոր դարաշրջանում դրանում գտել է առանձնահատուկ իմաստ, որը «քաղաքացիական հասարակություն» հասկացությանը թույլ է տվել ոչ միանշանակ դեր ունենալ տարբեր տեսական և աշխարհայացքային համակարգերում: 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը, ինչպեսև «հասարակական դաշինքի» այլ տեսաբաններ (Բ.Սպինոզա, Ջ.Լոկ և

90

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

այլք) մարդկության պատմությունը բաժանում էին երկու փուլի բնական (կամ մինչքաղաքացիական) և քաղաքացիական (կամ քաղաքական): Բնական վիճակի համար բնութագրականը հասարակական կազմակերպման ու կառավարման կարևոր գործոնի պետության բացակայությունն է: Այդ շրջանում մարդիկ հարաբերվում են ոչ թե որպես նույն հանրության անդամ քաղաքացիներ, այլ որպես կենսաբանական անհատներ («մարդը մարդուն գայլ է»): Չկարգավորված ազատությունը, տիրելու, սեփականացնելու կամքը, մրցակցությունն ու անվստահությունն առաջ են բերում բոլորի պատերազմը բոլորի դեմ: Նման պայմաններում երաշխավորված չեն մարդկանց բնական իրավունքները, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, սեփականության տնօրինումը: Արդյունավետ աշխատելու, նյութական վիճակը բարելավելու համար (ազատորեն տնօրինելով սեփականությունը) մարդիկ ապահովության անվտանգության, հուսալիության կարիք ունեն:

Մշտական վտանգներն ու անապահովությունը ստիպում են մարդկանց առավել խելացիների նախաձեռնությամբ միավորվել և ստեղծել ընդհանուր ապահովության կառույց պետություն: Մարդիկ օտարում են իրենց բնական իրավունքների մի մասը, դրանով օժտում պետությանը փոխարենը ստանալով երաշխիքներ մնացած իրավունքների ազատ և անարգել իրականացման համար: Այդպիսով նրանք ձեռք են բերում նոր քաղաքացու կարգավիճակ: Քաղաքացիական կացությունն ու հասարակությունը կենսակերպի, իրավունքների տնօրինման առավել քաղաքակիրթ և երաշխավորված հնարավորություններ ընձեռող ձև են [7, էջ 15-22]։

«Քաղաքացիական հասարակության» ժամանակակից ըմբռնումներն, այնուամենայնիվ, որոշակիորեն տարբերվում են հոբսյան մեկնաբանություններից: Թեպետ կարելի է նկատել էական, թեկուզև միջնորդավորված ծագումնաբանական որոշ ընդհանրություններ:

91

ԱԲեգլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Քաղաքացիական հասարակության ինչպես լուսավորչական, այնպես էլ ժամանակակից ընկալումների համար ընդհանուրը որոշակի շահեր և անօտարելի իրավունքներ ունեցող քաղաքացու որպես հասարակական համակարգի կենտրոնական արժեքի ու միավորի, վերաբերյալ պատկերացումն է: Տարբերությունները վերաբերում են շահերի ու իրավունքների իրականացման ձևերին ու պաշտպանության մեխանիզմներին: Ժողովրդավարությունը ենթադրում է կառավարման բևեռների բազմազանություն և զուգակշռություն, փոխլրացում:

Ըստ հայ փիլիսոփա ^-Հովհաննիսյանի' միաբևեռ կառավարվող հասարակությունը, ի վերջո, սեփական համակարգի թերությունների զոհ է դառնում:

Իշխանությունն օրենսդիր, գործադիր և դատական թևերի միջև բաշխելու սկզբունքը, որ գալիս է դեռևս բուրժուական հեղափոխությունների շրջանից, մեր ժամանակներում, կարծես, «լրամշակման» կարիք ունի: Քաղաքացիական հասարակության կառույցները կոչված են լինել ժողովրդավարական հասարակության զարգացման մխոցներից մեկը, իրականացնել կազմակերպչական, կարգավորող-ինտեգրատիվ, վերահսկողական և այլ ֆունկցիաներ:

Քաղաքացիական հասարակության մեջ մտնող միավորումները հետապնդում են մարդկանց տնտեսական, ընտանեկան, իրավական, մշակութային և այլ շահեր, ստեղծվում են այդ շահերի բավարարման նպատակով: Կազմակերպությունները ձևավորվում են ոչ թե պետության, այլ քաղաքացիների նախաձեռնությամբ և նրանց կամավոր մասնակցությամբ, գոյություն ունեն և գործում են ինքնուրույն սահմանված օրենքների շրջանակներում: Դրանք, կազմավորվելով մարդկանց տարբեր խմբերի շահերի ընդհանրության հենքի վրա, կարող են գործել ինչպես կարճ ժամանակահատվածում, այնպես էլ, առաջադրե-լով հեռահար նպատակներ, ունենալ տևական բնույթ ժամանակի ընթացքում մեծացնելով իրենց ազդեցությունն ու հեղինակությունը:

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

Այսպիսով, «քաղաքացիական հասարակությունը», մերօրյա մեկնաբանությամբ, պետությունից համեմատաբար մեկուսի կամավոր ընկերակցությունների համախումբ է, որոնք գործում են ինքնագործունեության հիմունքներով: Այն ներառում է անդամակցություն միություններին և շարժումներին, պատրաստակամություն հանդուր-ժողաբար վերաբերվելու տարբեր քաղաքական հայացքների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությանը տարբեր միություններին, մարդու քաղաքացիական պատասխանատվությունը հասարակության առջև [1, էջ 190]։

Քաղաքացիական հասարակության պայմաններում պետական կառավարման համակարգն ուժեղանում է հորիզոնական կապերով: Հասարակական կազմակերպություններն ապահովում և խթանում են հանրային կառավարմանն ու տեղի ունեցող գործընթացներին բնակչության քաղաքացիական մասնակցությունը որոշումների ընդունման ժողովրդավարական ընթացակարգերի կատարելագործման ճանապարհով այդ գործում ներգրավելով քաղաքացիների լայն շերտեր:

Քաղաքացիական հասարակության հիմնական ֆունկցիան հասարակության նյութական, սոցիալական և հոգևոր պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեությունն է:

Քաղաքացիական հասարակությունը կարիք ունի պետության իրավական և ֆինանսական աջակցության: Պետությունն, իր հերթին, շահագրգռված է քաղաքացիական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ուստի, պետությունը պետք է կարողանա հատուկ ուշադրություն և հոգածություն ապահովել հասարակական այնպիսի կազմակերպությունների ստեղծմանն ու զարգացմանը, որոնք հետապնդում են սոցիալական տարբեր շերտեր միավորող նպատակներ ու խնդիրներ և իրենց գործունեությամբ կարող են նպաստել նաև հասարակական տարբեր խավերի միջև սոցիալական օտարվածության հաղթահարմանն ու համագործակցությանը:

93

ԱԲեգլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Ժողովրդավարական ռեժիմը ենթադրում է սերտ համագործակցություն պետության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև որպես քաղաքական և տնտեսական կայունության գրավական: Բավական բարդ հարց է քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերությունը:

Մի կողմից, քաղաքացիական հասարակությունը ներառում է միջանձնային հարաբերությունների ամբողջությունը, որը զարգանում է պետության շրջանակներից ու միջամտությունից դուրս: Այն ունի պետությունից անկախ հասարակական ինստիտուտների ճյուղավորված համակարգ, որոնք իրականացնում են ամենօրյա անհատական և կոլեկտիվ պահանջմունքներ:

Քաղաքացիական հասարակության մեկնաբանությունը' որպես պետությունից դուրս սոցիալական օրգանիզմի առանձնահատուկ ոլորտ, Եվրոպայում լայն տարածում է ստացել շնորհիվ Թոքվիլի և նրա հյուսիսամերիկյան ժողովրդավարության հետազոտության:

Գոյություն ունեն պետություն-քաղաքացիական հասարակություն փոխազդեցության մի քանի մոդելներ [7, էջ 22-25]։

Էտատիստական մոդելը ենթադրում է, որ քաղաքացիական հասարակությունը, չնայած ֆորմալ կերպով առանձին է պետությունից, սակայն իրականում ենթարկվում է նրան: Հենց պետությունն է հաստատում հասարակական կազմակերպությունների ցանկը, պայմաններ ստեղծում այդ կազմակերպությունների զարգացման համար և այլն:

Լիբերալ-դեմոկրատական մոդելի դեպքում քաղաքացիական հասարակությունն անկախ է պետությունից (մինչև որոշակի սահման) և որոշ ոլորտներում նրա նկատմամբ առաջնահերթություն ունի: Այս մոդելում պետությունն ստեղծում է բավական լայն իրավական դաշտ, որը պաշտպանում է այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք արտահայտում են քաղաքացիական հասարակության կարծիքը, այն նաև առանձին անհատների կամարտահայտման համար պայմաններ է ստեղծում:

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգլարյան

Կարելի է հաստատել, որ քաղաքացիական հասարակությունը ձևավորվում է ինչպես պետության կողմից չկարգավորված մասնավոր, առանձին անհատների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեության, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող առանձին անձանց, կազմակերպությունների, ասոցիացիաների կենսագործունեության ընթացքում կանոնակարգման արտահայտման հիման վրա: Լ.Ս. Մամուտը նշել է. «Ոչ ոք չի ժխտի, որ քաղաքացիական հասարակությունը և պետությունն իրականում տարբեր ֆենոմեններ են: Նրանք տարբեր միջոցներով և գործիքներով ինտեգրում են մարդկանց, որոնք միևնույն մարդկային կոլեկտիվի (հասարակության) բաղկացուցիչներ են: Սակայն ակնհայտ տարբերությունները, որոնք օբյեկտիվորեն առկա են նրանց միջև, ոչ մի դեպքում այդ ֆենոմեններին միմյանցից հարաբերականորեն անկախ չեն դարձնում: Քաղաքացիական հասարակությունը և պետությունը միմյանցից բացարձակ փոխկախված սոցիալական մեծություններ են: Սեփական գոյության պահպանման համար նրանք միևնույն չափով անհրաժեշտություն են միմյանց համար» [8, էջ 101]։

Այսպիսով, պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունները կարող են կառուցվել տարբեր հարթություններում։

Քաղաքացիական հասարակությունը և պետությունը միմյանց թշնամի ֆենոմեններ են: Պետությունն օտարված է բնակչության մեծամասնության մասնավոր շահերից, ավելին' խիստ վերահսկողություն է իրականացնում, նույնիսկ ճնշում է գործադրում նրա նկատմամբ: Իր հերթին, քաղաքացիական հասարակությունը թշնամաբար է տրամադրված պետության, ինչպես նաև նրա ինստիտուտների նկատմամբ և պատրաստ է դրանք վերափոխել հեղափոխական ճանապարհով։

Քաղաքացիական հասարակությունը և պետությունը ներդաշնակորեն համագոյակցում են. պետությունն արտահայտում է բնակչության մեծամասնության շահերը, իսկ քաղաքացիական հասարակությունը, որպես կանոն, բոլոր հարցերում աջակցում է պետությանը։

95

ԱԲեգլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Քաղաքացիական հասարակությունը և պետությունը գտնվում են մշտապես փոփոխվող կոնֆլիկտային և ներդաշնակ համագոյակցման պայմաններում:

Այնուամենայնիվ, ցանկացած մոդել ենթադրում է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կանխարգելիչ ուժ լինի, որը պետությանը թույլ չի տա խախտել քաղաքացիների իրավունքը և ներկայացնել իշխանության շահերը որպես համընդհանուր: Միաժամանակ, քաղաքացիական հասարակությունն ինքը կարիք ունի իրավական կարգավորման, քանի որ այն մասնավոր շահերի պաշտպանության ոլորտ է ներկայացնում, որոնք կարող են հակասել համընդհանուրին, ինչպես նաև կարող են բախվել մյուսների մասնավոր շահերի հետ և այլն:

Պետական քաղաքականության վրա քաղաքացիական հասարակության ազդեցությունն ունի մի քանի ասպեկտ:

Ավտոնոմ նպատակներ հասկացողության արմատները նախ պետք է փնտրել քաղաքացիական հասարակությունում, որտեղ մարդկանց կողմից գիտակցվում են սեփական նպատակներն ու շահերը, դրսևորվում է անձի ինքնավարությունը: Հենց այստեղ են իրականացվում հասարակության կողմից ձեռք բերված մարդու իրավունքներն ու ազատությունները: «Ինչն արգելված չէ, ուրեմն թույլատրված է» սկզբունքը հստակ մարմնավորվել է քաղաքացիական հասարակությունում: Թույլատրելիության սահմաններում ընտրության իրավունքն իրականացվում է քաղաքացիական հասարակությունում:

Երկրորդ քաղաքացիական հասարակությունը տիրապետում է կանխարգելիչ ուժի' թույլ չտալով պետությանը խախտել քաղաքացիների իրավունքները:

Երրորդ քաղաքացիական հասարակությունը համաձայնեցված դիրքորոշման ձևավորման կարիք ունի:

Չորրորդ քաղաքացիական հասարակությունը պատմականորեն փոփոխվող երևույթ է: Այդ պատճառով պետության վրա քաղաքացիական հասարակության ազդեցությունը պետք է գնահատել պատմականորեն:

96

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգլարյան

Կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական հասարակության' որպես ոչ պետական հարաբերությունների և կառուցվածքների ոլորտի, սահմանումը պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ: Այն հիմնավորված է միայն այն տեսանկյունից, երբ քաղաքացիական հասարակության ինստիտուտները չեն մտնում պետական մարմինների կառուցվածք, սակայն ակտիվորեն համագործակցում են պետական մարմինների հետ, իսկ նրանց գործունեությունը կարգավորվում է օրենսդրորեն: Շատ դեպքերում քաղաքացիական հասարակությունն իրականացնում է կապող օղակի գործառույթ անձի և պետության, «մասնավոր» և «հանրային» ոլորտների, մասնավոր և հասարակական շահերի միջև:

Քաղաքացիական հասարակության ն պետական կառավարման մարմինների փոխհարաբեյաւթյունը Հայաստանում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Լիարժեք և գործուն ժողովրդավարության ձևավորման համար անհրաժեշտ է ունենալ կայացած, պրոակտիվ և լավ կազմակերպված քաղաքացիական հասարակություն: Այն պետք է ունենա հասարակական լեգիտիմության բարձր մակարդակ, ներկայացուցչականու-թյուն և համապատասխան փորձ: Միաժամանակ, պետական հաստատությունները պետք է պատրաստակամ լինեն նպաստելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) զարգացմանը' վերջիններիս դիտարկելով որպես վստահելի գործընկերներ, որոնք իրենց նպաստն են բերում քաղաքական և օրինաստեղծ գործընթացին: Դրան հասնելու համար երկու կողմերն էլ պետք է պարտավորվեն բարեփոխումներ իրականացնել և կատարե-լագործել համագործակցության ձևերը, որը փոխադարձաբար հզորացնող և օգտակար գործընթաց է:

Շրջակա միջավայրի պահպանությունը և կրթությունն այն ոլորտներն են, որտեղ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարծես ավելի ակտիվորեն են ներգրավված:

97

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՀՀ Ազգային ժողովի համագործակցությանը հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 75 հոդվածի համաձայն' «Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և կառավարությանը»1, մինչդեռ նույն Սահմանադրության մեջ նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»1 2։

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ -Ազգային ժողով համագործակցությունը և հանրային խորհրդակցությունները հիմնականում համակարգվում են գործող հուշագրերով, ժամանակավոր նախաձեռնություններով, մշտական հանձնաժողովների միջոցով: ԱԺ քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը տեխնիկական գործառույթ է իրականացնում' ընդունելով նամակներ, դիմումներ և գանգատներ, ուսումնասիրելով և ուղարկելով համապատասխան վարչությանը կամ պատգամավորին [9, էջ 36]։

• Ռազմավարական փաստաթղթեր

Համագործակցության հուշագիր ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի և ՔՀԿ-ների միավորում հանդիսացող Հանրային ցանցի միջև

Ակտիվ երկխոսություն ծավալելու և քաղաքացիական հասարակությանն օրենսդրական գործընթացում ներգրավելու նպատակով 2010թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է Համագործակցության հու-

1 http://www.president.am/hy/constitution/, ՀՀ Սահմանադրություն, հոդ. 75։

2 http://www.president.am/hy/constitution/, ՀՀ Սահմանադրություն, հոդ. 27 կետ 1։

98

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգլարյան

շագիր Հանրային ցանցի1 և ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի միջև: Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների իրավաստեղծ և օրենսդրական գործունեության ընթացքում հանրային և փորձագիտական կարծիքների ու առաջարկությունների ներգրավման անհրաժեշտությունը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության հրապարակայնության, թափանցիկության ապահովման և սոցիալական տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության սկզբունքներով' վերոնշյալ հուշագրով Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովը (այսուհետ' Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով) և Հանրային ցանց միավորման մեջ ընդգրկված քաղաքացիական հասարակության ինստիտուտները' Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար ամրագրել են համագործակցության իրենց պատրաստակամությունը1 2։

Փոխըմբռնման հուշագիր Արևելյան գործընկերության Եվըա-նեսթի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պյատֆորմի միջև

2011թ. հոկտեմբերի 6-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր, որը քաղաքացիական հասարակությանը խորհրդարանի խորհրդակցական գործընթացին մասնակից դարձնելու փորձ է: Եվրանեսթ ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում երկու աշխատանքային

1 Հանրային ցանցը ստեղծվել է 2008թ., ներառում է մոտ 150 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ: Դրա առաքելությունն է խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին քաղաքացիական հասարակություն - պետական մարմիններ համագործակցության ինստիտուցիոնալացման միջոցով:

2 http://hanraincanc.ucoz.org/index/azgayin_jhoghovi_hanrayin_canci_ mij_hamagorc_akcowt_yan_howshagir/0-7, Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող Հանրային ցանցի միջև համագործակցության հուշագիր:

99

ԱԲեգլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

քննարկում է անցկացվել ազգային պլատֆորմի հետ: Արդյունքում հայկական ազգային պլատֆորմի առաջարկները դարձել են վեհաժո-ղովի տարբեր հանձնաժողովներում երկու առանձին զեկույցների թեմաներ: Քաղաքացիական հասարակության հետ նման լայն

համագործակցության նախադեպ Եվրանեսթ ԽՎ-ում դեռ չի եղել: Հուշագրում ամրագրված է հինգ նպատակ' կառավարման համակարգում կոռուպցիայի նվազեցում, պայքար քաղաքացիական ազատությունների և իրավունքների սահմանափակումների դեմ, ԵՄ-ի առջև ՀՀ ստանձնած պարտավորությունների մասին իրազեկում, եվրոպական արժեքների տարածում, ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև կնքված կամ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության մշակում: Փոխըմբռնման հուշագիրը ողջ հասարակության սեփականությունն է, այն բաց է բոլոր ցանկացողների համար1։

• Համագործակցություն խորհրդարանի մշտական հանձնաժողովների միջոցով

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կանոնակարգերը թույլ են տալիս նշել, որ չնայած որոշ տարբերություններին հանձնաժողովներն ունեն քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության և խորհրդակցության միանման գործելակերպ:

Այսպիսով, հանձնաժողովների մակարդակով հանդիպումները բաց և հրապարակային են բացի օրենքով նախատեսված դեպքերից: Սակայն հանձնաժողովների կանոնակարգերում չի նշվում այն անձանց լրիվ ցանկը, ովքեր կարող են մասնակցել հանձնաժողովի նիստերին [9, էջ 35-41]։

Ինչ վերաբերում է հանրային լսումներին, ապա սա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների և քաղաքացիական հասարակության համագործակցության ամենատարածված ձևն է: Ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգի'

1 http ://www.lragir.am/index/arm/0/politics/view/54259,

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։

100

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

հանձնաժողովները յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ1։ Ի վերջո, ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն' հանձնաժողովները պարտավոր են քննել քաղաքացիների դիմումներն ու առաջարկությունները և կազմակերպել քաղաքացիների ամենամսյա ընդունելություն:

• Ժամանակավոր նախագծեր

Օրենսդրական օրակարգի քննարկման օր նախաձեռնություն Օրենսդրական օրակարգի քննարկման օր նախաձեռնությունն արվել է 2010թ., Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ: Այս նախաձեռնության նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ակտիվ քաղաքացիներին ազդեցություն ունենալ օրենսդրական օրակարգի ձևավորման գործընթացի վրա։ Այս գործընթացը հնարավորություն է լսելի դարձնելու ՀՀ համայնքների բնակիչների և քաղաքացիական հասարակության ձայնը Ազգային ժողովում և օրենսդրական լուծումներ գտնելու համայնքների առջև ծառացած հիմնախնդիրների լուծման համար1 2։

Քաղաքացիական հասարակության կազմակերպություն - կառավարություն համագործակցությունը որևէ ընդհանուր ինստիտու-ցիոնալ մեխանիզմով կամ ծրագրով չի կարգավորվում: Տեխնիկական տեսանկյունից կարելի է ասել, որ նախարարություններում ակտիվորեն կիրառվում է քաղաքացիների ընդունելությունը, գործում է էլեկտրոնային գրանցումը, երբ քաղաքացիները կարող են կապվել տվյալ նախարարության հետ և հետևել իրենց դիմումի ընթացքին: Միաժամանակ գործում է էլեկտրոնային կառավարման համակար-

1 http://www.parliament.am/parliament.php?id=bylaw#4, ՀՀ ԱԺ կանոնակարգ, հոդ. 32, կետ 1, 2։

2 http://program.counterpart.org/Armenia/wp-content/uploads/2013/02/1.12-C2-LAAD-Impact-ENG.pdf, Legislative Agenda Advocacy Days (LAAD) Provide Civil Society an Opportunity to Influence Lawmakers.

101

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

գը, որը կառավարության հետ կապվելու և հարուստ տվյալների բազա մուտք գործելու ճկուն գործիք է:

2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership’) նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Նախաձեռնությունը համակարգվում է միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է ութ հիմնադիր պետություններից' Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրի-կա և Միացյալ Թագավորություն:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություն - կառավարություն համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու որոշ փորձեր արվել են վերջին տարիներին, սակայն ընդամենն առանձին նախարարությունների մակարդակով: 2008թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունները կազմել և ընդունել են նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության կանոնակարգեր:

Կանոնակարգերը մշակվել են համապատասխան նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից: Կանոնակարգը նախադեպային բնույթ է կրում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում1։ Համաձայն կանոնակարգի'

1 http://www.ngo.am/arm/index.asp?page=ecnl_news, ՊՀՔՀ ՀԿ-ն հայտնում է Ձեզ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացված նախաձեռնության մասին։

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

համագործակցության նպատակն է ապահովել հանրության մասնակցությունը նախարարության կողմից քաղաքականության, ռազմավարությունների, օրենքների, կանոնակարգերի, ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում' հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավման միջոցով1։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նաև անդամակցում են կառավարության կազմում գործող տարբեր խորհուրդների: Այս խորհուրդների հիմնական նպատակն է բարելավել պետական քաղաքականությունը տարբեր ոլորտներում տնտեսություն, կայուն զարգացում, երիտասարդության և կանանց հարցեր, ՏՏ ոլորտ և այլն, ինպես նաև աջակցել և նպաստել այս ոլորտների ընդհանուր զարգացմանը [9, էջ 35-41]։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության բնույթն ու մեխանիզմները: ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի Հանրային իրազեկման հայեցակարգ, իսկ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը համակարգվում և իրականացվում է մամլո ծառայության կողմից: Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են զինված ուժերում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Դրանցից են «Զինվոր և իրավունք», «Զինվորի մայր», «Զինվոր և օրենք» հասարակական կազմակերպությունները: Նշված կազմակերպությունները հիմնականում զբաղվում են զինված ուժերում զինծառայողների իրավունքների

1 www.mss.am/up/Code_revised_arm_edited_by_WG_24_2.06.2008.zip., ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության կանոնակարգ,

http://www.moh.am/?section=static_pages/index&id=587, Առողջապահության նախարարության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության կանոնակարգ։

103

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

պաշտպանության հիմնախնդիրներով, ինչպես զորակոչային, այնպես էլ բուն զինծառայության փուլում: Նրանք կատարում են սննդի մոնիթորինգ, ազատ մուտք են գործում զորամասեր, հանդիպում զինվորների հետ, վեր են հանում ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր, զինվորի մահվան դեպքի առնչությամբ իրականացնում են հասարակական քննություն: Նշված երեք կազմակերպությունների ջանքերով 2010թ. արձակուրդների տրամադրումը որոշակիորեն կանոնակարգվել է [10, էջ 45]։ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել է. «ԵՄ ինստիտուտների կողմից պատշաճ գնահատական է տրվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության կարողությունների զարգացմանն ուղղված ՊՆ քաղաքականությանը: Այն արտահայտվում է թե ազգային անվտանգության թույլատրելի սահմաններում թափանցիկության ապահովման, թե քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ բաց համագործակցության և թե մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերում: Անշուշտ, դեռևս կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված խնդիրներ, բայց պետք է ընդունել, որ բարեփոխումն աստիճանական գործընթաց է, որի շարունակականության ապահովման համար առկա է քաղաքական կամք: Այդ խնդիրները գտնվում են ՀՀ նախագահի և պաշտպանական գերատեսչության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Մոտեցումը հետևյալն է. չկա ժողովրդավարական արժեքներին այլընտրանք նաև պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»1։

Համաձայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայու-

1 http://haynews.am/hy/pn-1337247352, Չկա ժողովրդավարական արժեքներին այլընտրանք նաև պաշտպանության ապահովման գործում. Տոնոյան, 2012թ. մայիս 17։

104

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգլարյան

էության ինդեքսի' Հայաստանում որոշ նախարարություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության մասին մոտավոր պատկերացումներ ունեն: Ավելին, պետական պաշտոնյաներն ընդհանուր առմամբ բացասական կարծիք ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ, ինչը հիմնականում պայմանավորված է կառավարական մարմինների դեմ ուղղված տարբեր քարոզարշավներով: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) վերջերս իր զեկույցում եզրակացրել է, որ կառավարության ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցությունը բավական թույլ է: Ըստ զեկույցի, կառավարությունը կարծում է, որ ոչ առևտրային կազմակերպությունները մեկուսացված են հանրությունից և չունեն անդամակցության կամ աջակցության հիմքեր: Բացի այդ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ընկալվում են որպես շահույթ հետապնդող կազմակերպություններ, որոնք քաղաքականության վրա ներգործելու համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ չունեն, մինչդեռ ակտիվ կազմակերպություններն ամբողջովին հիմնվում են առաքելության վրա և փորձառու են իրենց բնագավառում: Եվ վերջապես, կառավարությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ավելի շատ ընկալում է որպես սպառնալիք, քան գործընկեր1։

Այսօր ՀՀ-ում ստեղծվել է մեկ այլ խորհրդակցական մարմին' նախագահին կից Հանրային խորհուրդը: Խորհրդի կանոնադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն նախագահի ուշադրությունը պետք է հրավիրի իր գործունեության ոլորտում առկա հիմնախնդիր-ների վրա, ներկայացնի քաղաքացիների շահերը պետական կառավարման մարմինների հետ հարաբերություններում: Հանրային

խորհրդի նպատակն է նպաստել ժողովրդավարական համակարգի

1 http://www.cdpf.am/file/Armenia%206-20%20FORMATTED.pdf, 2011 ՔՀԿ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ – ՀԱՅԱՍՏԱՆ, 15-րդ խմբագրություն, հունիս 2012թ., էջ 9-10։

105

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

զարգացմանն ու մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովմանը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի առաջացման կանխարգելմանը և քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիների, հասարակական այլ միավորումների (քաղաքացիական ինստիտուտների) միջև փոխադարձ վստահության կայացմանը, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկե-րային հարաբերությունների ձևավորմանը, պետական կառավարման մեջ նրանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև հասարակական վերահսկողության իրականացմանը: Այն ներկայացնում է քաղաքացիների շահերը պետական մարմինների հետ հարաբերություններում, խթանում է հասարակական միավորումների և քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը, այլընտրանքային մոտեցումների ու դիրքորոշումների միջոցով նախագահի ուշադրությունը հրավիրում է հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների վրա: Այսինքն Հանրային խորհրդի հիմնական նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը' իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց: Հանրային խորհուրդն ունի 36 անդամ և 12 հանձնաժողով [10, էջ 44-45]։

Խորհրդի հիմնական նպատակն է պարզել Հայաստանի քաղաքացիների և ոչ կառավարական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրները, աշխատել դրանց ուղղությամբ և ներկայացնել պետական կառույցներին1: Այսպիսով, իր առաքելությունից և նպատակներից ելնելով' խորհուրդը պետք է ծառայի որպես քննարկում-

1 Հայաստանի հանրային խորհուրդ։

http://www.publiccouncil.am/en/history/, http://www.publiccouncil.am/en/structure/, http://www.publiccouncil.am/en/legal-acts/item/20H/03/24/bylaws/ (2013թ. օգոստոսի 20-ի դրությամբ)։

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգչարյան

ների հիանալի հարթակ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի համար' ոչ կառավարական կազմակերպություններից, ստեղծագործական միություններից, հիմնադրամներից, գիտակրթա-կան հաստատություններից մինչև կրոնական և բարեգործական կազմակերպություններ, մամուլ, հեռուստաընկերություններ, ձեռնարկություններ և այլն:

Այսպիսով, կարելի է անել հետևյալ եզրահանգումները.

• Հայաստանում ձևավորվել է ազգային անվտանգության սուբյեկտ հանդիսացող քաղաքացիական հասարակություն, որը գտնվում է կայացման ու զարգացման փուլում գաղափարական և կազմակերպական առումներով:

• Քաղաքացիական հասարակության և պետական կառավարման մարմինների կառուցողական և գործընկերային համագործակցությունը երկրի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է:

• Հայաստանում պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական համագործակցության փորձեր արվել են, որը, սակայն, դեռևս ինստի-տուցիոնալացված չէ և կրում է տարերային բնույթ:

• Հայաստանում պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ինստիտուցիոնալացման գործնական քայլ է Հայաստանում Հանրային խորհրդի ստեղծումը:

• Հասարակական հատվածը բավական ակտիվ գործում է պաշտպանական ոլորտում, ինչն արտահայտվում է ազգային անվտանգության թույլատրելի սահմաններում թափանցիկության ապահովման, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ բաց համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերում: Ձևավոր-

107

ԱԲեգչարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ված երկխոսության հետագա զարգացումը պետք է միտված լինի պետական կառավարման մարմինների հետ համագործակցության խորացմանն ու ինստիտուցիոնալացմանը, հանրային բնույթի որոշ լիազորությունների պատվիրակմանը հասարակական հատվածին, ինչպես նաև' ոլորտի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկությունների քննարկման գործում վերջիններիս առավելագույն ներգրավմանը:

Այսպիսով, նպատակահարմար է մշակել Հայաստանի պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական համագործակցության գործուն մեխանիզմներ և գործիքներ' հաշվի առնելով ինչպես միջազգային փորձը, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական առանձնահատկությունները: ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարությունները քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ինստիտուցիոնալացման ուղու վրա են, որոնք կարող են օրինակ դառնալ Հայաստանի մյուս գերատեսչությունների համար:

Սեպտեմբեր, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայկ Ս Քոթանջյան, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Երևան, 2008։

2. Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծ, Հայկական բանակ, 2006, թիվ 2 (48), էջ 48-58։

3. Արմեն Աղայան, Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2002։

108

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԱԲեգլարյան

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն' հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագրով։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Արմեն Այվազ/ան, Հիմնատարրեր' Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի, Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ., 2004։

6. Федоров И А., У истоков демократической традиции // Гражданское общество - в поисках пути / Под редакцией А.Ю. Сунгурова. Приложение к журналу "Северная Пальмира", СПб., 1997, с. 30-31.

7. Հ.Հովհաննիպան, Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիր-ները, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2003, էջ 15-22։

8. Мамут Л.С., Гражданское общество и государство: проблема соотношения // Общественные науки и современность, 2002, №5, с. 101.

9. «Քաղաքացիական հասարակությունը և համագործակցությունը պետական կառույցների հետ» խորհրդատվական փաստաթուղթ, ԵՄ խորհրդատվական խումբ Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2012, էջ 36։

10. Հայաստանը և ժողովրդավարական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ. վերլուծություն և հեռանկարներ, ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանալանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Երևան, 2011։

11. Ահեր Շահգելդյան, Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթութլունները, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2002։

12. Աարգարյան ԱԱ, Համընդհանուր անվտանգության համակարգի արդիականացման հիմնախնդիրները և «Հայկական աշխարհը», Հայկական բանակ, 2011, թիվ 1-2, էջ 116-128։

13. Մարդկային զարգացման զեկույց, Հայաստան, 1999, Մարդկային զարգացման հինգ տարին Հայաստանում, Երևան։

14. Laura R. Cleary and Teri McConville, “Managing Defence in a Democracy”, London and New York 2006, p. 3-16, 21-25.

15. RothschildE, What is Security? // Daedalus. 1995. Vol. 124. № 3, p. 53-98.

109

ԱԲեցլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ОСОБЕННОСТИ СОТРУДНИЧЕСТВА ГОСУДАРСТВА И ГРАЖДАНСКОГО ОБЩЕСТВА В АРМЕНИИ И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ

Ашхен Бегларян

Резюме

Стратегия национальной безопасности Республики Армения предусматривает, что важным положением стратегии внутренней безопасности является эффективное государственное управление, которое направлено на защиту демократических ценностей и, прежде всего, прав и свобод человека и гражданина, развитие гражданского общества. По существу, необходимо выделить параметры для гармоничных взаимоотношений «демократическое государство - гражданское общество -личность». Более того, конструктивное и партнерское сотрудничество гражданского общества с органами государственного управления является ключевым компонентом в обеспечении безопасности страны.

В результате исследования предлагается разработать действенные механизмы и инструменты конструктивного сотрудничества между органами государственного управления и гражданским обществом с учетом как международного опыта, так и социально-политических особенностей Армении. Министерство обороны РА, Министерство труда и социальных вопросов РА, а также Министерство здравоохранения РА, находящиеся на пути институционализации сотрудничества с гражданским обществом, могут стать примером для других ведомств Армении.

110

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.