Научная статья на тему 'Քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործընթացում. Իրավիճակը Հայաստանում'

Քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործընթացում. Իրավիճակը Հայաստանում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1438
245
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ազգային անվտանգություն / քաղաքացիական հասարակություն / ժողովրդավարություն / պետություն / անհատ / ազգային անվտանգության ս ուբյեկտ։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Աշխեն Բեգլարյան

XXI դարում ազգային անվտանգության ընկալումը ենթարկվել է փոփոխության, ինչի հետևանքով պետությունն այլևս դադարել է դիտարկվել որպես ազգային անվտանգության ապահովման միակ սուբյեկտ։ Առաջ է եկել ազգային անվտանգության հարացույցի վերանայման, դրա նոր դերակատարների ազդեցության ուսումնասիրման անհրաժեշտություն։ Հոդվածում ներկայացված է քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործում, շոշափվել են նաև Հայաստանում պետություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների հարցերը, հետևություն է արվել, որ անհրաժեշտ է մշակել պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների կարգավորման մեխանիզմ կամ ծրագիր։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ROLE OF CIVIL SOCIETY IN THE PROCESS OF ENSURING NATIONAL SECURITY: THE SITUATION IN ARMENIA

The perception of security has changed in the 21st century, due to which the state is no longer viewed as the sole entity for ensuring the national security. There is a need to revise the national security paradigm and to study the impacts of its new actors. The article presents the role of civil society in ensuring the national security, reviews the issues of government-civil society relationships in Armenia, and makes a conclusion that there is a need to develop a mechanism or program for regulation of relations between the state and civil society.

Текст научной работы на тему «Քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործընթացում. Իրավիճակը Հայաստանում»

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխեն Բեգլարյան'

Բանալի բառեր ՝ տզզային անվտանգություն, քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն, պետություն, անհատ, ազգային անվտանգության սուբյեկտ:

Ներկայում ժողովրդավարությունն ընկալվում է որպես տարբեր արտաքին և ներքին ուժերի միջև կոնֆլիկտների լուծման համակարգ: Միաժամանակ, գլո-բալիզացիայի պայմաններում անվտանգության և ժողովրդավարության առկա հակասությունները սրվում են, երևան են գալիս նոր մարտահրավերներ՝ պահանջելով վերիմաստավորել ազգային անվտանգության պարադիգմը ինչպես պետության, այնպես էլ անհատների և քաղաքացիական հասարակության կողմից: Ժամանակակից ժողովրդավարական պետությունն ազգային անվտանգությունը սահմանում է որպես ռեալ և հնարավոր արտաքին ու ներքին սպառնալիքներից անձի, ընտանիքի, հասարակության ու պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության վիճակ [1, էջ 180], այսինքն՝ երկրում ապահովված են անձի, հասարակության և պետության իրավունքը, ազատությունը և պաշտպանվածությունը, ինչպես նաև երաշխավորում է նրանց փոխկապված համակարգային զարգացումը: Ահրաժեշտություն է առաջանում սահմանել պետության, քաղաքացիական հասարակության և անհատի փոխհարաբերությունների այն պարամետրերը, որոնք ապահովում են նրանց ներդաշնակ փոխազդեցությունը՝ ապահովելով երկրի անվտանգությունը:

Հ.Քոթանջյանն իր «Հայաստանի ազգային անվտանգության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում» գրքում քաղաքացիական հասարակությունը սահմանել է

՚ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի տշխտտտկտզմի գլխավոր մասնագետ:

հետևյալ կերպ. «Համախումբ պետությունից համեմատաբար մեկուսի կամավոր ընկերակցությունների, որոնք գործում են ինքնագործունեության հիմունքներով: Ներառում է՝ անդամակցություն միություններին և շարժումներին, պատրաստակամություն հանդուրժողաբար վերաբերվելու տարբեր քաղաքական հայացքների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը տարբեր միություններին, մարդու քաղաքացիական պատասխանատվությունը հասարակության առջև: Առաջին հերթին պաշտպանում է անձի շահերը, իրավունքներն ու ազատությունները պետության ոտնձգություններից» [1, էջ 180]։ Ազգային անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության գործունեությունն ուսումնասիրողների մի մասն իր հայեցակարգերը ձևավորում է հիմք ընդունելով Ա.Թոքվիլի, Ռ.Պատնեմի և այլ գիտնականների դիրքորոշումները: Իրենց աշխատություններում նրանք ելնում են այն բանից, որ քաղաքացիական հասարակության հիմքն անձն է, որը, հանդիսանալով այս կամ այն խմբի մասը, իր բազմակողմ պահանջմունքները բավարարում է այդ միավորումների, ասոցիացիաների և այլ տիպի կազմակերպությունների միջոցով: Դրա համար քաղաքացիական հասարակությունը հնարավորություն է ստանում ազդել պետության ներսում ժողովրդավարական նորմերի կայացման և տարածման վրա: Նման հասարակության գործունեությունը հիմնված է այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսին են վստահությունը, համագործակցությունը, փոխադարձությունը, հանդուրժողականությունը, հանրային փոխօգնությունը, սոցիալական և քաղաքական ակտիվությունը, որոնց ամբողջությունը հանդիսանում է «սոցիալական կապիտալ»՝ նպաստելով անվտանգ և զարգացած ժողովրդավարական հասարակության կայացմանը:

Այդ հարցում մեծ դեր ունեն հասարակական կազմակերպությունները: Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցի դեկան Ժոզեֆ Նայը «NGO-ները փոխում են աշխարհը» հոդվածում գրում է. «Հասարակական կազմակերպությունները նոր նորմեր են զարգացնում, որոնց միջոցով կարողանում են ուղղակիորեն ճնշում գործադրել կառավարությունների, գործարարների վրա, որպեսզի վերջիններս փոխեն իրենց քաղաքական ուղին: Հասարակական կազմակերպությունները նաև կարող են անուղղակիորեն հասարակական կարծիք ձևավորել այն խնդրի շուրջ, թե ինչ փոփոխություններ պետք է անեն կառավարություններն ու գործարարները: Հասարակական կազմակերպություններն, իհարկե, չունեն «կոշտ ուժ» գործադրելու

հնարավորություն, սակայն երաեք հաճախ կիրառում եե «փափուկ ուժ», որը ենթադրում է ոչ թե հակադրվելով, այլ գրավելով ցանկալի արդյունքների հնարավորությունը: Եվ քանի դեռ հասարակական կազմակերպությունները համախոհներ ունեն, կառավարությունները ստիպված են հաշվի նստել նրանց հետ»: Նա նաև նշել է, որ կարևոր է, որպեսզի հասարակական կազմակերպություններն անընդմեջ, այլ ոչ թե մի որևէ կարճ ժամանակահատվածում ներգրավված լինեն սեփական երկրի բարեփոխման մեջ [2, էջ 75-77]: Հասարակական կազմակերպություններն ապահովում և խթանում են հանրային կառավարմանն ու տեղի ունեցող գործընթացներին բնակչության քաղաքացիական մասնակցությունը որոշումների ընդունման ժողովրդավարական ընթացակարգերի կատարելագործման ճանապարհով այդ գործում ներգրավելով քաղաքացիների լայն շերտեր [3, с. 290]:

Ազգային անվտանգության ապահովման գործում քաղաքացիական հասարակությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք կարելի է ներկայացնել հետևյալ կերպ: Քաղաքացիական հասարակությունը՝ լայն իմաստով մեկնաբանության պարագայում, երբ նույնացվում է «հասարակությունն ամբողջությամբ» հասկացության հետ, ունի ամփոփող-ինտեգրող բովանդակություն, քանի որ արտահայտում է այնպիսի հիմնարար պայմանների ամբողջությունը, որոնք ուղղակի և անխուսափելիորեն ազդում են ազգային անվտանգության ապահովման վրա:

Քաղաքացիական հասարակությունը կարող է իրականացնել հասարակության կայունության գործառույթ: Հասարակության կայունությունը կապվում է միջին խավի հետ, քանի որ միջին խավի գլխավոր գործառույթը կայունության ապահովումն է: Այդ գործառույթի առկայության հիմնական փաստարկն այն է, որ միջին խավի ներկայացուցիչները ցանկացած հասարակությունում այն սոցիալական ուժն են, որոնք արտացոլում են վերջինիս հավասարակշռության միտումները: Ինչ վերաբերում է հետարդյունաբերական հասարակություններում միջին խավի ծավալներին, ապա ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցվածքը մասնագետները պատկերում են մոտավորապես հետևյալ կերպ՝ հարուստները կազմում են հասարակության 5-6%-ը, աղքատները՝ 14-15%-ը, իսկ միջին խավը՝ 80%-ը1: Տեսաբաննե-

1 Տե՛ս Յու. Մեlքումյաե, «Միջին խավը Հայաստանում», էջ 193, http://lraber.asj-oa.am/701/1/18._Melqumyan_-_191.pdf

րի պեդմամբ ՝ եմաե սոցիալական կառուցվածքն ապահովում է հասարակության կայունությունը: Միջին խավը, լինելով հասարակության ամենաստվար հատվածը, հասարակության մեջ կատարում է կայունացնող դեր. մի կողմից կապող օղակ է հասարակության երկու բևեռների՝ հարուստների և աղքատների միջև, իսկ մյուս կողմից ապահովում է վերջիններիս միջև բավարար սոցիալական տարածություն, որպեսզի հասարակությունը խուսափի սոցիալական բախումներից և ճգնաժամերից: Նման իրավիճակը բնորոշ է հետար-դյունաբերական բոլոր հասարակություններին [4]:

Ազգային անվտանգության ապահովման համատեքստում քաղաքացիական հասարակությունն իրականացնում է կայունացման գործառույթ ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի և անուղղակի կապված է միջին խավի հետ, որը հասարակության սոցիալական կառուցվածքի կայունության հիմքն է, այլ նաև պայմանավորված է նրանով, որ ձևավորում է կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, շարժումներ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում հասարակական-քաղաքական կյանքին:

«Քաղաքացիական հասարակություն» հասկացության նեղ ըմբռնումից բխող գործառույթներն այս կամ այն կերպ փոխկապված են պետության հետ: Այդ առումով, ազգային անվտանգության ապահովման հարցում քաղաքացիական հասարակության գործառույթները պայմանավորված են քաղաքացիական հասարակության և պետական կառավարման մարմինների միջև հարաբերություններով, որոնք բազմավեկտոր են:

Ինչպես արդեն նշվել է, ազգային անվտանգության ապահովումը ներառում է միմյանց հետ փոխազդեցության մեջ գտնվող երկու ենթահամակարգ՝ պետություն և հասարակություն: Պետական համակարգին տրվում է գլխավոր դերակատարությունը: Այդուհանդերձ, պետության և քաղաքացիական հասարակության ներդրումների հարաբերակցությունն ազգային անվտանգության ամրապնդման հարցում մեծապես կախված է տվյալ երկրի առանձնահատկություններից, ինչպես նաև իրենց առջև դրած խնդիրներից: Այդ պատճառով հետազոտվող հիմնահարցը կարող է դիտարկվել տարբեր հարթություններում:

Մի կողմից քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման համակարգում հնարավոր է ձևակերպել որպես գոյություն ունեցող և մշտապես ձևավորվող տարբեր մակարդակի հասարա-

կական կառույցների ամբողջություն, որն իրականացնում է ընդհանուր քաղաքացիական անվտանգության գործառույթ, որոնց դերը որոշվում է հետևյալ գործառույթների իրականացման հնարավորությամբ.

• սոցիալական վտանգների և սպառնալիքների աղբյուրների առաջացման նախազգուշացում,

• ճգնաժամային իրավիճակների, կոնֆլիկտների և հակասությունների շուտափույթ նախազգուշացում,

• քաղաքացիների և կազմակերպությունների սահմանադրական իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանություն,

• հասարակական կարծիքի ձևավորում և դրա վրա ազդեցություն,

• պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում, այդ թվում անվտանգության ոլորտում պետական քաղաքականության իրականացման և որոշումների կայաց-ման նկատմամբ,

• իր անդամների մոբիլիզացում ազդելու անվտանգության ոլորտում խնդիրների լուծման գործընթացի վրա,

• քաղաքացիական գիտակցության զարգացում, սոցիալական համերաշխության և համաձայնության հաստատում,

• քաղաքացիների քաղաքական ակտիվության և իրավական մշակույթի բարձրացում, քաղաքական բազմակարծության զարգացում, մեկ քաղաքական գործչի կողմից պետական իշխանության ուզուրպացման կանխում (մեկ կուսակցության կողմից), հասարակական կարծիքի հիման վրա պետական կառավարման մարմինների կողմից քաղաքականության մշակում և իրականացում, ընտրությունների կազմակերպման և իրականացման վրա հասարակական վերահսկողության զարգացում:

Մյուս կողմից քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ազդում է ազգային անվտանգության ապահովման պետական համակարգի վրա:

Քաղաքացիական հասարակությունն արտահայտում է շահերի խմբեր, որոնք պետք է գիտակցվեն, արտաբերվեն և հասցվեն պետական համապատասխան կառույցներին: Քաղաքացիական հասարակությունն այս պարագայում միջնորդ է հանդիսանում քաղաքացու և պետության միջև: Քաղաքացիական հասարակությունը, իրականացնելով արտաբերման, արտահայտ-

ման (артикуляция) գործառույթը, միաժամանակ կուտակում և փոխանցում է իր անդամների շահերի և պահանջմունքների լայն շրջանակ: Այդ շահերն ու պահանջմունքներն այնքան բազմաթիվ, բազմազան և տարբերակված են, որ պետությունն օբյեկտիվորեն չի կարող իմանալ և բավարարել: Դրա հետ կապված քաղաքացիական հասարակությունն ամեն դեպքում տեղեկացնում է պետությանը քաղաքացիների այն շահերի ու պահանջմունքների մասին, որոնք հնարավոր է բավարարել միայն պետության ուժերով, ազդանշանում է հասարակական ոչ բարեկեցիկ կյանքի մասին:

Քաղաքացիներին կոնսոլիդացնելով տարբեր ասոցիացիաների, ոչ կառավարական, ոչ ֆորմալ միավորումների միջոցով քաղաքացիական հասարակությունը խոչընդոտում է նրանց մասնատման, փոխադարձ օտարման գործընթացներին: Առաջարկելով սոցիալական կոոպերացիաների բազմաթիվ ձևեր, խթանելով համընդհանուր նյութական և հոգևոր շահերի վրա հիմնված նոր միավորումների ստեղծումը քաղաքացիական հասարակությունն անհատներին թույլ է տալիս առաջ գնալ սոցիալական ինքնահաս-տատման ճանապարհով ոչ թե մյուսների նկատմամբ սեփական հակադրության հաշվին, այլ սոցիալական կապերի, գործնական, ստեղծագործական, ընկերական կապերի օգտագործմամբ, որն էլ բավական կարևոր է ազգային անվտանգության ապահովման համար, քանի որ նվազագույնի է հասցնում հասարակության մեջ կոնֆլիկտների ներուժը:

Քաղաքացիական հասարակությունը բազմաթիվ միջոցներով վերահսկողություն է իրականացնում պետության գործունեության նկատմամբ դրանով իսկ կատարելով այն մեխանիզմի դերը, որն ապահովում է հասարակության և պետության ուժերի միջև հավասարակշռությունը: Քաղաքացիական հասարակությունը «զսպումների» և «հակակշիռների» համակարգում կարևոր և գործուն ինստիտուտներից մեկն է քաղաքական իշխանության բացարձակ տիրապետության ձգտման ճանապարհին:

Ընդհանուր համագործակցության, երկխոսության, համաձայնողական խորհրդատվությունների միջոցով քաղաքացիական հասարակությունը ստեղծում և աջակցում է ամբողջ սոցիալական համակարգի ներքին հավասարակշռությանը: Իդեալական ձևում սոցիալական սուբյեկտների անձի, պետության և քաղաքացիական հասարակության միջև պետք է լինի քաղաքակիրթ հարաբերությունների եռամիասնություն: Արդյունքում պետությունն

ու անձը, որոնք ի սկզբանե թվում են անհամատեղելի սոցիալական միավորներ, զարգացած քաղաքացիական հասարակության պայմաններում դառնում են մեկ արժեքավոր մեծություն: Իսկ դա, իր հերթին, նպաստում է ազգային անվտանգության համակարգի ամրապնդմանը:

Անհրաժեշտ է առանձնացնել նաև քաղաքացիական հասարակության ինքնակարգավորման գործառույթը: Քաղաքացիական հասարակությունն ընդունակ է կյանքի կոչել, գործնական դաշտ ներմուծել «ներքևից» առաջացող զանգվածների սոցիալական նախաձեռնությունները և դրանով ապահովել ինքնակարգավորման գործընթացը: Քաղաքացիական հասարակությունն իշխանության կողմից հաստատված ուղղահայաց իշխանական հարաբերությունները լրացնում է հորիզոնական սոցիալական կապերով, որոնք գործառում են ինքնակարգավորման սկզբունքների հիման վրա: Ընդ որում, մի շարք նման նախաձեռնություններ անմիջականորեն ուղղված են ազգային անվտանգության ապահովմանը: Կարևոր է ընդգծել, որ ազգային անվտանգության ապահովման վերոնշյալ ենթահամակարգերը պետք է գործառեն միասնության մեջ միմյանց լրացնելով ներդաշնակ ձևով:

Հետազոտողների մեծամասնության համար քաղաքացիական հասարակության դրական ազդեցությունը միանշանակ է: Միևնույն ժամանակ, կան ուսումնասիրողներ (Թ.Կոզեր, Դ.Ֆերնանդո և Ա.Հեսթոն), որոնք մատնանշում են, որ քաղաքացիական հասարակությունը չի հանդիսանում միանշանակ դրական ինստիտուտ, և այն կարող է ապակառուցողական գործունեություն ծավալել ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից տարբեր քաղաքական խմբավորումների միջոցով, որոնք ձգտում են իրենց շահերն ու պահանջմունքները բավարարել ցանկացած հասանելի եղանակով1: Քննադատական դիրքերից խոսելով՝ Հանթինգթոնը նշում է, որ քաղաքականաց-ված սոցիալական ուժերն ունակ են ոչ միայն գերիշխող օրակարգեր ստեղծել, այլև խաթարել քաղաքական կայունությունն ու կառավարության՝ խնդիրներ լուծելու կարողությունը, և գտնում է, որ քաղաքական ինստիտուտները պետք է իշխեն այդ «հում սոցիալական ուժերին» հասարակության կայունությունը պահպանելու համար [5, p. 19]: Հետաքրքիր են նաև Գրամշիի մոտեցումները,

1 Տե՛ս Яшина А.В., «Гражданское общество как субъект обеспечения национальной безопасности: опыт России и США», грамота, 2012. № 11 (25): в 2-х ч. ч. ii. c. 218-221. issn 1997-292x., www.gramota.net/materials/3/2012/11-2/53.html

որը քաղաքացիական հասարակությունը հասկանում էր ոչ թե ներկայիս հիմնական լիբերալ-դեմոկրատական մոտեցմամբ՝ որպես կամավոր ընկերակցությունների և հասարակական կազմակերպությունների սեկտոր, այլ առաջին հերթին որպես հանրային ոլորտ, որտեղ ընթանում են գաղափարների և համոզմունքների ձևավորում և քաղաքական պայքար դրանց համար1: Հետևաբար, քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ազդում են երկրում քաղաքականության վրա նաև քաղաքական հարցերում ներգրավված լինելու առումով, և այդ իմաստով պետք է որ ուղղված լինեն նաև հանրության տարբեր շերտերին գաղափարապես գրավելուն:

Ինչպես գրում է Լ.Նիկովսկայան, քաղաքացիական հասարակությունը կառուցվածք է, որը հասարակության մեջ ձևավորվել է որպես պետության հետ փոխհարաբերություններում հետադարձ կապի ինստիտուտ, որպես սոցիալական գործընթացների և դրանց նկատմամբ վերահսկողության ինստիտուտ: Բայց պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունը «մշտապես ստեղծում և վերարտադրում է հակասություն, որը կապված է քաղաքացիական ոլորտում բազմակարծության և պետության ինքնիշխանության հետ» [6, с. 7]: Այդ հակասությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով. համագործակցությունից և երկխոսությունից մինչև բաց կոնֆլիկտներ և «քաղաքացիական անհնազանդություն»: Այն հատկապես մեծանում է ճգնաժամային պայմաններում (պետական, տնտեսական, քաղաքական և այլն), որը տանում է շահերի բախման կտրուկ մեծացման և հասարակության սոցիալական կառուցվածքում առաջացնում է անհավասարակշռություն:

Ժամանակակից հասարակությունում դիտարկվում են մի շարք ճգնաժամային երևույթներ, որոնցից մեկը կոչվում է պետության ճգնաժամ, որը գլոբալ գործընթացների ազդեցությամբ կորցնում է քաղաքացիների անվտանգության ապահովման իր դիրքերը, որի արդյունքում ի հայտ է գալիս քաղաքական ապատիա կամ բնակչության քաղաքացիական անհանդուրժողականություն:

Կ.Մաքֆերսոնը նկարագրել է ժամանակակից քաղաքական իրավիճակը որպես «քաղաքական ընտրախավի և անտարբեր ընտրողների միջև մրցակցության համակարգ» [7, с. 174]: Երբեմն դա առաջ է գալիս հօգուտ այն հակաժողովրդավարական ռադիկալ ուժերի բողոքական քվեարկության

1 Տե՛ս Gramsci and hegemony, http://www.powercube.neiyother-forms-of-power/gramsci-and-hegemony/

սպառնալիքի, որոնք նախկինում հեռացվել են քաղաքականությունից և ցանկանում են վերադարձնել այդ իրավունքը: Ինչպես գրում է Stratfor վերլուծականը, մեկ շաբաթվա ընթացքում հազարավոր բողոքի ակցիաներ են իրականացվում աշխարհում1, որոնց շարքում են կրոնական հիմնադիրների, Ուոլ-սթրիթի գործազուրկների շարժումները: Այդ նախնական «քաղաքացիական խմբերի» շուրջ են աստիճանաբար հավաքվելու ուսանողները, հասարակական կազմակերպությունները, և նրանք հայտնվելու են քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Հարկ է նշել, որ հասարակական շարժումները վայելում են հասարակության համակրանքն ու աջակցությունը որպես անշահախնդրորեն հասարակության իրավունքների համար պայքարող և հաղթանակող խմբեր, որոնք ունեն սեփական, երբեմն նոր իշխանություններից հստակորեն տարանջատվող լիդերներ և «անկախ» հեղափոխականի մշտական կարգավիճակ. մենք պայքարում ենք ոչ թե իշխանության դեմ, այլ հասարակության համար...

Է.Գիդենսը հասարակական շարժումները սահմանում է որպես «համընդհանուր շահերի իրականացման կոլեկտիվ փորձ կամ կոլեկտիվ գործողության արդյունքում համընդհանուր նպատակին հասնելու փորձ՝ հաստատված ինստիտուտների շրջանակներից դուրս»: Նա նաև նշում է, որ «հեղափոխությունների տեսությունները և հասարակական շարժումների տեսություններն անխուսափելիորեն հատվում են»:

Ք.Քրաուչը գրում է, որ «եթե հասարակական շարժումները մարդկային զանգվածներում արձագանք են ստանում, ապա այն մեծանում է, քանի որ պահանջները տեղ են գտնում հասարակ մարդկանց մտքերում և խոսակցություններում» [8, с. 192]: Այդ դեպքում պետությունը ի դեմս իշխող քաղաքական ընտրախավի, կոնֆլիկտի մեջ է գտնվում քաղաքացիական խմբերի հետ, որը բերում է պետության և հասարակության ապակայունացմանը: Այն իրավիճակը, երբ պետությունը որոշակի սոցիալական ոլորտներում առկա սոցիալական խնդիրներն ի վիճակի չէ լուծել, այդ գործառույթն ստիպված իր վրա է վերցնում հասարակ քաղաքացին օգտագործելով սեփական անվտանգության ապահովման ագրեսիվ միջոցներ, վտանգելով պետության, հասարակության, անհատի կայունությունը:

1 Տե 'ս West B, "Protest Movements as Political Strategy",

http://www.stratfor.com/weekly/protestmovements-political-strategy (03.09.2012-ի դրությամբ):

Առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետության դիրքի թուլացման վերականգնումը հնարավոր է համագործակցության զարգացման միջոցով: Պետության և հասարակության անվտանգության վրա քաղաքացիական հասարակության ապակառուցողական գործունեությունը հնարավոր է կանխարգելել, որի համար անհրաժեշտ են իշխանության մարմինների հետ քաղաքացիական հասարակության փոխհարաբերության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն ինչպես սոցիալական հիմնախնդիրների լուծումը, այնպես էլ կնպաստեն պետության, հասարակության, անհատի կայուն զարգացմանը: Սակայն ներկայում նոր մարտահրավերների պայմաններում որոշ պետություններ ձգտում են սահմանափակել հասարակական սեկտորի ակտիվության աճը, մասնավորապես քաղաքացիների և խմբերի գործունեությունը արդյունքում փորձելով վերականգնել անվտանգության ապահովման ավանդական տեղը: Հակառակ տեսակետն է արտահայտում Ր.Րորթին, համաձայն որի՝ հասարակությանն անհրաժեշտ է խթանել, որպեսզի վերջինս հետաքրքրվի «պետական գաղտնիքով» երկրի արտաքին քաղաքականության, ռազմամթերքի և այլ հարցերով: Ներքին և արտաքին անվտանգության ոլորտներում պետության գործունեությունը պետք է ներկայացվի հանրությանը, որը կարող է և պետք է կառավարությունից պահանջի բացատրություն, հաշվետվություններ այդ ոլորտներում գործունեության վերաբերյալ [9, p. 10-11]: Քաղաքական որոշումների մշակման և կայացման գործընթացում պետության քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև վերահսկողության իրականացման հնարավորությունը հանդիսանում է ժողովրդավարական քաղաքական համակարգի կարևորագույն չափանիշ, ինչն էլ միակ ճանապարհն է խուսափելու պետական ճգնաժամից, հասարակության կազմալուծումից և ժողովրդավարության կործանումից:

Այն պետությունում, որը ձգտում է լինել ժողովրդավարական և ապահովել ազգային անվտանգություն, անհրաժեշտ է պետության քաղաքականության մշակման գործընթացին ներառել քաղաքացիներին չստանալով նրանցից միայն սոցիալական վճարներ և ֆորմալ ընտրություններին մասնակցություն: Այդպիսի մոտեցումը կարող է ձևավորել «անվտանգ պետության» և «անվտանգ անհատի» նոր ձև, որոնք ոչ միայն առավել կայուն կլինեն տարբեր վտանգների և սպառնալիքների նկատմամբ, այլև իրենք միմյանց համար սպառնալիք չեն լինի: Ըստ Ի.Վ. Ռադիկովի պետք են ոչ միայն կայունություն

և կարգ, այլև նախաձեռնող, ստեղծագործող անձ, որը տիրապետում է տեղեկատվության, քաղաքական-կառավարչական հմտությունների, անձնային, մարդասիրական կողմնորոշումների: Հենց այդպիսի անձերից են կախված անվտանգության ձևավորումն ու իրացումը: Անվտանգության հիմնախնդիրն անհատի հիմնախնդիրն է, նրա ընտրությունն է իր, հասարակության, պետության նկատմամբ [10, с. 30-44]: Այդ պատճառով անվտանգության ապահովումը պետք է հանդիսանա անհատի, հասարակության, պետության առաջնային նպատակն ու ներքին պահանջմունքը:

Այս համատեքստում հետաքրքիր է ԱՄՆ փորձը, որը ժողովրդավարության կառուցման և քաղաքացիական հասարակության ձևավորման ոլորտում երկար պատմություն ունի: ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության1 մեջ մանրամասնորեն նկարագրված է քաղաքացիական հասարակության մասնակցությունն ազգային անվտանգության ապահովման գործընթացին: Ներկայում առավել քան 70% քաղաքացիներ մասնակցում են պետության կյանքին տարբեր ոլորտներում հանդիսանալով անվտանգության ապահովման համակարգի լիարժեք սուբյեկտներ2: Նրանց լոկալ և գլոբալ մակարդակներում որոշակի լիազորություններ են տրված: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները ոչ միայն անվտանգությունն ապահովող մարմիններ են, այլև ազգային անվտանգության նոր քաղաքականության: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքացիները ԱՄՆ-ում քաղաքականության լիիրավ սուբյեկտներ են և մասնակցում են քաղաքական ռազմավարություններին: Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներում, ռազմական ուղղվածության գիտական հաստատություններում և զինված ուժերում աշխատում են բազմաթիվ քաղաքացիական մասնագետներ: ԱՄՆ վերջին ռազմավարության նորմածությունն այն է, որ վերջինս ուղղված է պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության տեխնոլոգիային որպես ազգային անվտանգության ապահովման առավել արդյունավետ մասնակցի, խոշոր պետական կառույցներից բացի: Հատուկ կարևորու-

1 Տե ս National Security Strategy of the USA. May 2010 ,

http://www.whitehouse.gov/sites/default/files/rss_viewer/national_security_strategy.pdf

2 Яшина А.В., «Гражданское общество как субъект обеспечения национальной безопасности: опыт России и США», грамота, 2012. № 11 (25): в 2-х ч. ч. ii. c. 218-221. issn 1997-292x., www.gramota.net/materials/3/2012/11-2/53.html

թյուն է տրվում անվտանգության արժեքային հիմքի ձևավորմանը, այդ թվում անվտանգության մշակույթին:

ԵՄ անդամ երկրների իշխանության կառույցներում նույնպես գործում են հատուկ օղակներ, որոնք զբաղվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կապերով, այդ ասպարեզում տարվող քաղաքականության համակարգմամբ: Օրինակ, Էստոնիայի ներքին գործերի նախարարության տարածաշրջանային հարցերի վարչությունը1: Լայնորեն տարածված է քաղաքացիական հասարակության ինստիտուտներ-կառավարու-թյուն համագործակցության ապահովումը ժամանակավոր կամ մշտական խորհրդատվական կոմիտեների, խորհրդատվական խորհուրդների, հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, ինչպես նաև կլոր սեղանների, համաժողովների և այլնի միջոցով:

Ինչ վերաբերում է ՌԴ փորձին, ապա այնտեղ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության մեջ և անվտանգության մասին օրենքում ամրագրված է, որ քաղաքացիական հասարակությունը պոտենցիալ իրավունք ունի ազդելու ազգային անվտանգության ապահովման վերաբերյալ իշխանության մարմինների կողմից կայացվող որոշումների վրա, սակայն ներկայացված չեն իրավական մեխանիզմները, ինչն էլ բարդացնում է քաղաքացիական նախաձեռնությունների զարգացումը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ քաղաքացիական հասարակությանն անդրադարձ է կատարվում հետևյալ դրույթում. Հայաստանի ներքին սպառնալիքներից է ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը. անմիջական սպառնալիքներ են՝ մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգի ձևավորումը, քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվա-ծությունը: Քանի որ քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներ-գրավվածությունը դիտարկվում է որպես վտանգ, հետևաբար՝ քաղաքացիական հասարակության կարևորությունն ընդգծվում է երկրի ներքին անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ հատկապես նշվում է, որ քաղաքացիական հասարակության զարգացումը արդյունավետ պետական կառավարման նպատակներից մեկն է, իսկ երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումները միտված են որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործըն-

1 Տե՛ս http://www.siseministeerium.ee/29949/, Այցեlոնթյոնն 16.08.2014:

Ա.Բեգlարյաե

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

թացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: Այսինքն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրվում է ինչպես պետության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, այնպես էլ պետական քաղաքականության նկատմամբ վերջինիս վերահսկողությունը:

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ պետության արդյունավետ կառավարման գործում կարևորվում է քաղաքացիական հասարակության զարգացումը, ինչպես նաև որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը1: Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում շրջադարձային էր 2008թ., մասնավորապես՝ այդ ժամանակ ակտիվորեն սկսեցին ձևավորվել և նոր թափով զարգանալ քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները: Ընդհանուր առ-մամբ, 2008-2015թթ. ձևավորվել է մոտ 35 հասարակական շարժում:

Հայաստանում հասարակական շարժումների ձևավորմանը նպաստող հիմնական գործոնների շարքում կարելի է առանձնացնել սերնդափոխությունը, նոր տեխնոլոգիաների զարգացումը, գլոբալ միտումները, քաղաքական դաշտի դևալվացիան և այլն: Սերնդափոխության հարցում կարևորվում է հետխորհրդային Հայաստանում ձևավորված նոր սերունդը, որը ձերբազատված է խորհրդային մարդուն բնորոշ մտածողության կարծրատիպերից ու վարքից, տարբեր ակնկալիքներ և ըմբռնումներ ունի պետության և քաղաքացիների հետ նրա փոխհարաբերության մասին:

Հասարակական շարժումների գործունեությունը սկզբնական շրջանում իշխանությունում գտնվող քաղաքական ուժերի կողմից դժկամությամբ ընդունվեց, քանի որ նրանց մեջ տեսնում էին երկրի անվտանգության համար վտանգավոր ուժեր, իսկ ընդդիմադիր դաշտում դերակատարության ձգտող ուժերը նրանցում տեսնում էին մրցակից ուժ:

Տարբեր են գնահատվում փոխհարաբերությունների կառուցման հեռանկարներն ու հնարավորությունները հասարակական շարժումների և իշխող քաղաքական ուժերի միջև: Հարկ է նշել, որ իշխող քաղաքական ուժերի

1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, որը հավանության է արժաեացեl ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում, http://www.mil.am/media/2015/07/827.pdf

ներկայացուցիչների համար հասարակական շարժումների հետ իրատեսական է երկխոսել, քանի որ նրանք ոչ թե իշխանափոխություն են պահանջում, այլ կոնկրետ հիմնախնդրի լուծում, իսկ կոնկրետ հարցի մեջ զիջման գնալն ավելի ընդունելի է, քան ամբողջությամբ իշխանությունը զիջելը: Այս ամենը նկատելի է նաև պետական պաշտոնյաների դիսկուրսում: Այսպես, ՀՀ վարչապետը 2013թ. հուլիսի 25-ին կայացած կառավարության նիստում նշել է. «.շարժումն ունի սոցիալական բնույթ, սոցիալական համերաշխության, արդարության համար՝ ընդդեմ աղքատության, այսինքն՝ հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, ովքեր բարձրացնում են այս հարցը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ»1:

Պետության և հասարակության առավել լայն և ուղղակի համագործակցության դրսևորումներից մեկը գործադիր իշխանության մարմիններում գործող խորհրդակցական մարմիններն են, որոնք տարբեր երկրներում ունեն տարբեր անվանումներ: «Խորհրդակցական մարմին» հասկացության առավել ընդգրկուն սահմանում է տրված «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» կողմից, ըստ որի՝ դրանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պետական իշխանության համակարգում գործող ամբողջություն են, որոնց պետական մարմինները տալիս են որոշակի լիազորություններ և որոնց հետ քննարկում են քաղաքական որոշումների ընդունումն ու կիրառումը: Անկախ նրանից խորհրդակցական մարմինների ստեղծումը նախաձեռնվել է պետական մարմինների, թե հասարակության կողմից, դրանք պետք է գործեն նորմատիվ ակտի համաձայն: ՀՀ-ում նախարարներին կից գործում են խորհրդակցական մարմիններ, որոնք կոչվում են կոլեգիաներ: Կոլեգիաներն ստեղծվել են ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 20-ի 1/147 նիստի արձանագրային որոշման համաձայն ՀՀ նախարարությունների կողմից տարվող քաղաքականությունն առավել թափանցիկ և արդյունավետ իրականացնելու նպատակով՝ ապահովելով ազգային անվտան-

1 Տե ս «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն». ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում, http://gov.am/am/news/item/10574/

գության ռազմավարությամբ ամրագրված համապատասխան դրույթները: Ըստ այդ որոշման կոլեգիաները պարտադիր են բոլոր նախարարությունների դեպքում բացառությամբ պաշտպանության նախարարության, որը կարող է խորհրդակցական մարմին ստեղծել իր հայեցողությամբ: Սակայն, ըստ նախարարությունների պաշտոնական կայքերի1, ՀՀ 18 նախարարություններում 15 նախարարներին կից գործում են խորհրդակցական մարմիններ, որոնք հիմնականում կոչվում են «կոլեգիա», նաև «ատյան» (ՀՀ Սփյուռքի նախարարություն), «հասարակական խորհուրդ»: 2015թ. ապրիլի տվյալներով որոշ նախարարություններ չեն ստեղծել կոլեգիաներ կամ ստեղծել են, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն անհասանելի է:

Որոշ նախարարություններ ստեղծել են լրացուցիչ խորհրդատվական մարմիններ: Այսպես, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2012թ. օգոստոսին ստեղծվել է ևս մեկ խորհրդատվական մարմին, որը կոչվում է ՀՀ առողջապահության նախարարին կից ՀՀ ԱՆ գիտական խորհուրդ2, որի նպատակն է նախարարության ռազմավարական ծրագրերում ապահովել գիտահետազոտական հատվածը: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է նաև ՀՀ ԱՆ նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհուրդ3:

Այսպիսով, որոշ նախարարություններում ձևավորվել և գործում են կոլեգիաներին զուգահեռ հանրային խորհուրդներ և գիտական խորհուրդներ, որոնք կոլեգիաներից տարբերվում են իրենց կազմով, այսինքն ներգրավված են հիմնականում քաղաքացիական հասարակության և գիտական համայնքի ներկայացուցիչներ, խորհուրդների առաքելությունն ու խնդիրներն առավել հստակ են ձևակերպված, իսկ նիստերը գումարվում են ավելի կանոնավոր: Սակայն կոլեգիաների և խորհուրդների գործունեության ընթացքում հնարավոր են գործառույթների կրկնություններ, ձևավորման և գործունեության ոչ թափանցիկ ընթացակարգեր, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընտրության չափորոշիչների և հաշվետվողականության բացակայություն:

1 ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պաշտոնական կայք չունի, 15.05.2015:

2 Տես Գիտական խորհուրդ ՀՀ առողջապահության նախարարին կից, http://www.moh.am/?section=news/open&id=143&nid=1746

3 ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, http://www.moj.am/page/576, 02.05.2015:

Չնայած առկա հիմնախնդիրներին, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստ-մամբ՝ ներկայում համագործակցության ավելի շատ հնարավորություններ կան, քան մոտ տասը տարի առաջ էր, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետևողական և պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում համագործակցությունն առավել հաջողված է:

Տեղական մարմիններն այժմ ակտիվորեն ներգրավվում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին քաղաքականության և ծրագրերի զարգացման ու իրականացման գործընթացներում: Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինը բաղկացած է ավագանուց և համայնքի ղեկավարից: Ավագանու ինստիտուտն այն մարմինն է, որն ապահովում է հանրային մասնակցությունը և ներկայացնում համայնքի ձայնը: Սակայն Հայաստանի շատ համայնքներում, հատկապես գյուղական տարածքներում, այս մարմինը պատշաճ ձևով չի գործում, քանի որ ավագանու անդամների աշխատանքը չի վարձատրվում, և հաճախ ավագանու անդամները «նշանակվում» են համայնքի ղեկավարի կողմից առանց այլընտրանքային թեկնածուների տեղի ունեցող ընտրությունների արդյունքում: Համայնքների մեծամասնությունում համայնքի ղեկավարն իրականում հիմնական որոշումների կայացման մենաշնորհ ունի, իսկ ավագանին չի կատարում իր դերը1:

Բացի ավագանու և նրա հանձնաժողովների նիստերի մասնակցությունից տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է հանրային մասնակցության մի քանի այլ հնարավորություններ, ներառյալ հանրային լսումները2: Չնայած քաղաքացիների մասնակցությունը պարտադիր դրույթ է տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ, այնուամենայնիվ, հանրային մասնակցությունը հիմնականում սահմանափակվում է հանրության իրազեկմամբ և որոշ դեպքերում քննարկումներով, մինչդեռ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու և ազդելու տեսանկյունից դեռևս իրենց զարգացման փուլում են և հիմնականում կախված են տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվությունից և կարողություններից3:

1 Տե ս ՔՀԿ-ների ներգրտվվտծոնթյոննը քաղաքականության մշտկմտն և իրտկտնտցմտն մոնիթո-րինգի գործում. կարիքներ և կարողություններ, էջ 51:

2 Տես ՀՀ օրենք «Տեղտկտն ինքնտկտռտվտրմտն մտսին», հոդ. 33.1:

3 Տես CIVICUS Civil Society Index Rapid Assessment: Armenia Country Report, Yerevan, 2014.

Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում նկատվում եե քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության ընդլայնում և համայնքային որոշումների կայացմաե գործընթացում ազդեցության որոշակի աճ: Ավելին, տեղական իշխանությունների կողմից կազմակերպվող ձևական բնույթ կրող քննարկումներից, աեձեակաե կապերի միջոցով լուծվող հարցերից անցում է կատարվում մասնակցության առավել իեստիտուցիոեալ և արդյունավետ մեխանիզմների կիրառման, իեչը դեռևս կատարելագործման կարիք ուեի:

Չնայած վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել եե քաղաքացիական հասարակության կազմակերպություե-պետակաե իշխանության մարմիններ համագործակցության իրավական դաշտ և իեստիտուցիոեալ մեխանիզմներ, ինչպես եաև զարգանում եե քաղաքական երկխոսության կարողությունները, այնուամենայնիվ, կաե գործոններ, որոեք ազդում եե այդ համագործակցության բնույթի վրա: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) վերջերս իր զեկույցում եզրակացրել է, որ կառավարության ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցությունը բավական թույլ է: Ըստ զեկույցի, կառավարության կողմից շատ կազմակերպություններ ընկալվում եե որպես շահույթ հետապեդող կազմակերպություններ, որոեք քաղաքականության վրա ներգործելու համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ չուեեե: Եվ վերջապես, կառավարությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ավելի շատ ընկալում է որպես սպառնալիք, քաե գործընկեր1: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շատ դեպքերում հրաժարվում եե համագործակցել՝ հիմնավորելով, որ իրենց լեգիտիմացնում են գործող իշխա-եություեեերը, երաեց կողմից կայացված որոշումները և մասնակցում եե այե վտանգավոր պատրանքի ստեղծմանը, թե երաեք դեմոկրատական եե:

Այսպիսով, քաղաքացիական հասարակությունը միաեշաեակ ազդում է ինչպես առաեձիե աեհատի, այնպես էլ ամբողջ պետության անվտանգության վրա: Ժամանակակից աշխարհում այե հանդիսանում է անվտանգության սուբյեկտ և իր շուրջը ձևավորում եոր սոցիալ-քաղաքակաե տարածություն պաշտպաեելով իր շահերն ու պահանջմունքները: Եթե պետության և քաղա-

1 Տես http://www.cdpf.am/file/Armenia+%20(2).pdf, 2014 ՔՀԿ կայունության ցուցանիշ - Հայաստան, հուեիս 2015թ., էջ 9-10:

քացիական հասարակության համագործակցությունը խախտված է և չունի հստակ իրավական մեխանիզմ, իսկ նրանց հակասությունը չի լուծվում ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, ապա իրավիճակը դուրս է գալիս իրավական դաշտի շրջանակներից և, հետևանքը լինում են բռնի ակցիաները: Պետության և քաղաքացիական հասարակության գործընկերային համագործակցության մոդելի և ժողովրդավարական մեխանիզմների մշակումը կարող է արդյունավետ լուծել ազգային անվտանգության խնդիրներն անհատների և քաղաքացիների տարբեր ձևերի ինքնակազմակերպվող համակարգի միջոցով: Ժողովրդավարական ռեժիմը ենթադրում է սերտ համագործակցություն պետության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև որպես ազգային անվտանգության ապահովման գրավական:

ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանում ձևավորվել և զարգանում է քաղաքացիական հասարակություն, որի կայացումը բավական արդիական է Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից, քանի որ ներկա պայմաններում ժողովրդավարություն ձևավորող և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված՝ ռազմավարական բարեփոխումներ իրականացնող երկրում պետական կառավարման արդյունավետության կարևոր նախապայմաններից է որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը: Ավելին, վերջին տարիներին նկատելի են հասարակական շարժումների ձևավորման և զարգացման միտումներ, որոնք ազդեցություն են ունենում պետական քաղաքականության իրականացման վրա: Սակայն հարկ է նշել, որ պետական կառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը որևէ ընդհանուր ինստիտուցիոնալ մեխանիզմով կամ ծրագրով չի կարգավորվում, չնայած կան մի շարք քաղաքականություններ, կանոնակարգեր և խորհրդատվական մարմիններ: Պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության իրականացման ամենալուրջ խոչընդոտը փոխադարձ վստահության բացակայությունն է՝ խորացնելով միմյանցից օտարվածու-թյունը, ինչն էլ կարող է բերել հասարակության մեջ կոնֆլիկտների դրսևորման և վնասել երկրի անվտանգությունը:

Դեկտեմբեր, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայկ Քոթաեջյաե, «Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում», Երևան, 2008, էջ 180:

2. Վահե Հովհաննիսյան, «ՀԿ-ներ և հեղափոխություններ», «Վան Արյան», Երևան, 2005, էջ 75-77:

3. Бондаренко С., «Коррумпированные общества», Ростов на Дону, ОАО «Ростиздат», 2002.

4. Тарусин М., «Реальная Россия: Социальная стратификация современного российского общества», М, «Журнал Эксперт», 2006, с. 15.

5. Huntington S. (1968) Political Order in Changing Societies, Yale University Press.

6. Никовская Л.И., «Гражданское общество и протесты: что за ними стоит?» // Мониторинг общественного мнения, 2012, № 4 (110).

7. Макферсон К, «Жизнь и времена либеральной демократии», М., Изд. дом Гос. ун-та -Высшей школы экономики, 2011.

8. Крауч К, «Постдемократия», М., Изд. дом Гос. ун-та - Высшей школы экономики, 2010.

9. Rorty R., «Post-Democracy», London Review of Books, 2004, Vol. 26, №. 7.

10. Радиков И.В., Безопасность человека: реальность или фикция? // Безопасность человека в контексте международной политики: вопросы теории и практики: материалы научного семинара, М., Изд. Московского университета, 2011.

11. Աղասի Թադևոսյան, «Քաղաքացիական նախաձեռնությունները և նոր տեխնոլոգիաները Հայաստանում», Բաց հասարակության հիմնադրամներ, Երևան, 2013:

քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործընթացում. իրավիճակը հայաստանում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Աշխեն Բեցլաբյաև

Ամփոփագիր

XXI դարում ազգային անվտանգության ընկալումը ենթարկվել է փոփոխության, ինչի հետևանքով պետությունն այլևս դադարել է դիտարկվել որպես ազգային անվտանգության ապահովման միակ սուբյեկտ: Առաջ է եկել ազգային անվտանգության հարացույցի վերանայման, դրա նոր դերակատարների ազդեցության ուսումնասիրման անհրաժեշտություն: Հոդվածում ներկայացված է քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործում, շոշափվել են նաև Հայաստանում պետություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների հարցերը, հետևություն է արվել, որ անհրաժեշտ է մշակել պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների կարգավորման մեխանիզմ կամ ծրագիր:

роль гражданского общества в обеспечении национальной безопасности: ситуация в армении

Ашхен Бегларян

Резюме

В XXI веке восприятие национальной безопасности подверглось изменению, вследствие чего государство перестало рассматриваться как единственный субъект обеспечения национальной безопасности. Возникла необходимость пересмотреть парадигмы национальной безопасности, изучить влияние новых акторов на нее. В статье представлена роль гражданского общества в обеспечении национальной безопасности, а также затронуты вопросы взаимоотношений государства и гражданского общества в Армении, из чего вытекает заключение о том, что необходимо разработать некий механизм или программу для регулирования взаимоотношений государства и гражданского общества.

the role of civil society in the process of ensuring national security: the situation in armenia

Ashkhen Beglaryan

Resume

The perception of security has changed in the 21st century, due to which the state is no longer viewed as the sole entity for ensuring the national security. There is a need to revise the national security paradigm and to study the impacts of its new actors. The article presents the role of civil society in ensuring the national security, reviews the issues of government-civil society relationships in Armenia, and makes a conclusion that there is a need to develop a mechanism or program for regulation of relations between the state and civil society.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.