Научная статья на тему 'Հանրային դիվանագիտության գործոնը'

Հանրային դիվանագիտության գործոնը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
480
128
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տեղեկատվա-բացատրական աշխատանք / քարոզչու- թյուն / փափուկ իշխանություն / փափուկ ուժ / սառը պատերազմ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Արամ Սարդարյանց

Հանրային դիվանագիտությունը արտաքին քաղաքականության կարևորգործիք է, և հիմնականում հանդես է գալիս որպես երկարաժամկետ ներ-գործության միջոց: Առանձին իրավիճակներում իր նպատակին հասնելով,կարողանում է բարենպաստ մթնոլորտ ստեղծել արտաքին քաղաքակա-նության համար ընդհանրապես և հաճախ է հիշատակվում միջազգայինհարաբերությունների տարբեր խնդիրների լուծման համատեքստում: Ժա-մանակի ընթացքում ավելի ընդարձակվելով՝ այն կարողացավ ընդգրկելայնպիսի տարրեր, ինչպիսիք հասարակական կազմակերպություններն են,գիտակրթական և մշակութային կենտրոնները, քույր քաղաքների մակար-դակով շփումները, հասարակական-քաղաքական միջոցառումները և այլն:Ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտությամբ զբաղվում ենոչ միայն պետությունները, հասարակական և այլ կազմակերպությունները,այլև անհատները: Հանրային դիվանագիտությունը ոչ թե քարոզչություն է,այլ շատ ավելին: Ներկայումս այն վերելք է ապրում, և յուրաքանչյուր ոք, ովմասնակցում է միջազգային հաղորդակցությանը, զբաղվում է հանրայինդիվանագիտությամբ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE FACTOR OF PUBLIC DIPLOMACY

Public diplomacy is an important tool of a foreign policy and generally a means of long-term influence. In some cases by reaching its goal it can form a favorable platform for a foreign policy generally and is often mentioned in the context of various problem settlements in international relations. Over the time its expansion could involve such elements as NGOs, scientific, educational and cultural centers, contacts at the sister-city levels, socio-political events, etc. In the modern world public diplomacy is applicable not only by states, NGOs and other organizations, but also by individuals. Public diplomacy is not just a campaign, but much more. Currently it is on a rise and everyone who participates in international communication has to deal with public diplomacy.

Текст научной работы на тему «Հանրային դիվանագիտության գործոնը»

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Արամ Սարդարյաեց"

Բանալի բաոեր տեղեկատվա-բացատրակաե աշխատանք, քարոզչություն, փափուկ իշխանություն, փափուկ ուժ, սառը պատերազմ:

Միջազգային հարաբերություններում ավելի ու ավելի է ակտիվանում հանրային դիվանագիտության դերակատարությունը որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ: Այն հանդիսանում է քաղաքացիական հասարակության և արտաքին լսարանների հետ փոխազդեցության լայնածավալ գործունեություն: Դրա շնորհիվ էլ կարողանում է ձեռք բերել եզակի հնարավորություններ միջազգային հասարակայնության հետ պետության կապերի ընդլայնման համար: Հետևաբար, հանրային դիվանագիտության գործունեության ոլորտը ենթադրում է հասարակական կարծիքի, ոչ պետական հիմնարկների և անհատ քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավվածություն արտաքին քաղաքականության խնդիրների քննարկումներին: «Հանրային դիվանագիտություն» տերմինը 1965թ. առաջարկել է ամերիկացի դիվանագետ Էդմունդ Գալիոնը այն համարելով «քարոզչություն» հասկացության ծածկոցը: Այն ծաղկում է ապրել «սառը պատերազմի» տարիներին, երբ Խորհրդային Միությունը մրցակցում էր ԱՄՆ-ի հետ: Եվ վերջինները, համաշխարհային տարածության մեջ իրենց գերիշխանությունն ապահովելու համար, այն օգտագործում էին որպես ներգոր-

՚ ՌԴ Նիժնի Նովգորոդի Ն.Ի. Լոբաչևսկու անվան պետական համալսարանի ասպիրանտ:

35

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ծության միջոց: Ժամանակի ընթացքում ավելի ընդարձակվելով այն կարողացավ ընդգրկել այնպիսի տարրեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպությունները, գիտակրթական և մշակութային կենտրոնները, քույր քաղաքների մակարդակով շփումները, հասարակա-կան-քաղաքական միջոցառումները և այլն: Հանրային դիվանագիտությունն ընկալվում է որպես արտաքին քաղաքականության կարևոր գործիք և հիմնականում հանդես է գալիս որպես երկարաժամկետ ներգործության միջոց: Առանձին իրավիճակներում իր նպատակին հասնելով այն կարողանում է բարենպաստ մթնոլորտ ստեղծել արտաքին քաղաքականության համար ընդհանրապես և հաճախ է հիշատակվում միջազգային հարաբերությունների տարբեր խնդիրների լուծման համատեքստում: Քանի որ XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի, կհաղթեն և միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն նրանք, ովքեր հակառակորդներից ավելի արագ ու լիարժեքորեն կտիրապե-տեն նրա տեխնիկային, ովքեր կկարողանան իրադարձությունները և իրենց քաղաքական նպատակները վերածել մշակույթի:

Հայ ժողովրդի բազմադարյա ձեռքբերումները հսկայական պաշար են հանրային դիվանագիտության արդյունավետ ընթացակարգի կատարելագործման համար: Դրանք են գիտակրթական, հոգևոր-մշակութային բազմադարյա ձեռքբերումներն ու ներդրումները համամարդկային քաղաքակրթության արժեհամակարգում, հարյուրամյակների ազնիվ կենսագրությունը, մեծահամբավ սփյուռքը միջազգային հեղինակություն վայելող իր գործիչներով, մշակութային կենտրոններն ամբողջ աշխարհում, միլիոնավոր մարդիկ արտերկ-րում, որոնց համար գրավիչ են Հայաստանը, հայ ազգի մշակույթը և հայոց պատմությունը: Այս առումով հսկայական է արտերկրի հայության ազգանպաստ բազմաբնագավառ գործունեությունը: Հայկական սփյուռքն իր ավանդույթների համաձայն այսօր էլ շարունակում է

36

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Սարդարանց

իրականացնել միջազգային արդյունավետ փոխգործակցություն բազմաթիվ երկրների ինչպես կառավարական մարմինների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող գործընթացները շարունակ հաստատում են, որ այսօր ավելի, քան երբևէ, խիստ կարևոր է ազգային մշակույթը և արվեստը քարոզչության հիմնական միջոց դարձնելու գործընթացը, որն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի այն խնդիրների կարգավորման համար, որոնց արտաքին աշխարհում դիմակայում է մեր երկիրը: Այդ խնդիրները բխում են բարենպաստ միջավայրի ստեղծման, երկրի զարգացման կարիքներից: Գլոբալաց-ման ժամանակակից պայմաններում արվեստի տեղեկատվական ներգործության առաքելությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության իրականացման արդյունավետ ուղիների, մեխանիզմների և հաղորդակցության տեսակների ամրապնդմանը նպաստելը ելնելով աշխարհաքաղաքա-կան գործընթացներից: Հանրային դիվանագիտությունը միջազգային հումանիտար համագործակցության մեջ, երկրի հանդեպ համակրանքի ամրապնդման միջոցով, աջակցում է կոնկրետ պետական շահերի իրականացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացներում միջազգային լսարանի ներգրավման ընթացակարգը պահանջում է էլ ավելի կատարելագործել համատեղ միջոցառումների արդյունավետության մեխանիզմները: Միջազգային շփումները քույր քաղաքների միջև, իբրև արտաքին հրապարակայնության հարթակ, ամրապնդում են համագործակցությունը երկրի և արտաքին աշխարհի միջև տնտեսության, հոգևոր-մշակութային, գիտակրթա-կան, քաղաքաշինական և այլ ոլորտներում:

Հայ ազգային արվեստը հզոր է հանճարեղ գործերով, որոնք կարողացել են ավելի վառ և անմիջականորեն արտահայտել հարազատ ժողովրդի մտահոգությունները, կյանքն ու երազանքները, ազգային

37

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

հոգեկերտվածքը: Արվեստի գործիչների ձևավորումն ու հզորացումը սկիզբ են առել ազգային արվեստի հարուստ ավանդույթներից: Հանգամանք, որին անդրադառնալը որպես կենսական անհրաժեշտություն, դարձել է մեր ժամանակների հրամայականը: Նրանք, արտահայտելով ազգային բնավորության ու մտածողության բնորոշ գծերը, նոր աստիճանի բարձրացրին ժողովրդի գեղարվեստական զարգացումը: Ազգային մշակույթի, հայրենասիրության, հումանիզմի, արժանապատվության, կյանքի ու արվեստի հարաբերության հարցերը նոր աստիճանի բարձրացվեցին: Մինչդեռ օտարածին ներթափանցումները, իրենց անկանխատեսելի միջոցառումներով, կարող են շատ արժեքներ խեղաթյուրել: Արվեստն այն կանխարգելիչ համակարգն է, որն իրականության ճշգրիտ պատկերման ճանապարհով հասարակությանը զերծ է պահում օտարածին ցնցումներից:

Ամեն ինչ վերագրել ասելիքի ճգնաժամին այնքան էլ տեղին չէ, քանզի ասելիքի ճգնաժամ չկա արվեստի մեջ: Քաղաքական և սոցիալական խնդրահարույց իրադարձություններում հասարակությունը միշտ էլ կարևորել է, արվեստի և մշակույթի գերակայության անհրաժեշտությունը: Առավելապես նման պայմաններում է, որ արվեստի գործերը կարողանում են հասարակությանը հրավիրել երկխոսության, որը հասարակության ամենակարևոր բանակցությունն է: Իսկ իրականությունն էլ ավելի է խեղաթյուրվում, երբ չկա հասարակություն-արվեստ, հասարակություն-մշակույթ գլխավոր երկխոսությունը:

Արվեստի հետ երկխոսելը կարևոր է հատկապես մեր ժամանակներում, որովհետև, ի վերջո, արվեստն այն ամենահավաստի երևույթն է, որը մեր ժամանակը կտեղափոխի այլ ժամանակներ, կնպաստի երկրի սոցիալական, քաղաքական վիճակի, մեր անմիաբանության կարգավորմանը, որն արդեն ընդգրկում է հասարակության գրեթե բոլոր շերտերը: Քանզի արվեստը ստեղծում է նոր մարդկություն, նոր փոխհարաբերություններ, նոր աշխարհ, նոր հոգի:

38

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա. Սարդարյանց

Այլապես ավելի է թանձրանում անհանդուրժողականության մթնոլորտը, թուլանում է իրականության ընկալման հնարավորությունը, նվազում է համակրանքն արժեքների նկատմամբ: Դրա արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե հասարակությունն ինքնակամ է նահանջում մշակութային հասարակության իր դիրքերից: Առավել ևս, այն ժամանակ, երբ անցումային շրջանում հսկողությունից դուրս եկած մամուլի ազատությունն ու պետգրա-քննության վերացումը միանգամից անսովոր պայմաններ ստեղծեցին: Գ.Պողոսյանն այս առիթով գրում է. «Խոսքի ազատությունը դուրս հորդեց բոլոր արգելքներից և վերածվեց խոսքի անարխիայի ու հնարավորության հրապարակավ և անպատիժ կերպով մեղադրելու բոլորին և ամենքին ում ասես և ինչում ասես» [1]: Այդ պայմաններում որոշ լրատվամիջոցներ ընդունակ չէին գոյատևել իրենց տպաքանակի հաշվին, զարգանալ սեփական գործունեության շնորհիվ: Տնտեսական անբավարար վիճակը ստեղծում է ֆինանսական օգնության կարիք, որը երբեմն բավարարում են ստվերային եղանակով ստացված միջոցները, և երևույթների լուսաբանման տեսանկյունից առաջանում են պարտավորություններ: Նման գործընթացը ներկայացվում է որպես լրատվամիջոցների ազատության արտահայտություն: Դա ստեղծում է մի իրավիճակ, երբ թվում է, թե մեզ առավելապես ներքին տեղեկատվական դաշտն է հետաքրքրում: Մինչդեռ, որոշ երկրների և հիմնականում թշնամական տերությունների հատուկ ծառայությունները մեծ գումարներ են ծախսում այլ երկրներում լրատվամիջոցներ «գնելու» նպատակով: Անցումային շրջանին բնորոշ անկայունությունն արմատապես փոխեց արժեհա-մակարգը: Հետևաբար, անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգության տեսակետից իրագործել լրատվության միջոցների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն դրանց վրա հնարավոր ազդեցությունների աղբյուրները և մեխանիզմները բացահայտելու

39

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

նպատակով: Դա կնպաստի ստեղծված վտանգների վերացման գործողությունների մշակմանը:

Անցողիկ նյութական արժեքները հետ մղեցին մնայուն հոգևոր արժեքները դարավոր բարեկամական հարաբերություններում ստեղծելով ևս մեկ վակուում բարոյական և իրավական: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ բարեփոխումների իրականացման ընթացքը պայմանավորված է դրանց նկատմամբ արժեքային վերաբերմունքով: Հասարակությանը հավուր պատշաճի չներկայացվեցին սոցիալ-քաղաքական գործընթացների նպատակներն ու իմաստը, առանց որի անհնար էր հասնել հասարակական համաձայնության: Այստեղ իր դերակատարությունն ունեցավ այն թյուր ըմբռնումը, որ սովորական մարդկային բարոյականությունն արտացոլում է «իր դարն ապրած արժեքները»: Մինչդեռ, ազնվությունը, բարեկրթությունը, փոխադարձ հարգանքը, վստահությունը, փոխըմբռնումն ու մյուս կարևոր հիմնարժեքները մարդկային հարաբերությունների անկյունաքարերն են: Դրանք որքան անհրաժեշտ, նույնքան էլ պարտադիր են փոխշա-հավետ համագործակցություն իրականացնելու համար: Այս փաստարկը հայտնի է, բայց հաճախ չի ընկալվում շատերի, առավելապես նրանց կողմից, ովքեր խեղաթյուրում են ճշմարտության ընթացքը: Պատահական չէ, որ այսօր էլ Արևմուտքում խիստ կարևորվում են ձեռնարկատիրական էթիկայի հարցերը, որոնք կողմնորոշված են դեպի մարդու պրակտիկ վերափոխիչ գործունեությունը: Էթիկան պահանջում է, որպեսզի մարդու կենսական ուժերը կենտրոնանան մարդկային արդար համագործունեության, պարկեշտ կեցվածքի և մյուս առաքինի արժեքների վրա, որպես Աստծո բարձրագույն կամքի արտահայտություն: Կապիտալիզմի իդեալական մոդելի ու գործող իրականության միջև դրսևորվող հակասությունները կարգավորվում են ձեռնարկատիրական էթիկայի սկզբունքներով: Քանզի առանց այդ սկզբունքների շրջափակվում են ազատ և արդար համագործակցու-

40

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Սարդարանց

թյունը, հասարակության տարբեր խավերի տնտեսական ակտիվության զարգացումը:

Հետխորհրդային հասարակություններում քաղաքական օտարման հոգեբանական ձևերից են ապագայի նկատմամբ անվստահության, ինչպես նաև կարոտախտի զգացումները, որոնք հաճախ ընդունում են ճակատագրապաշտության և խորհրդային անցյալն իդեալականացնելու, գունազարդելու տեսք [2]: Այնուհետև ծավալվեց ավանդական մշակութային արժեքներից օտարման գործընթացը: Հոգևոր արժեքները հետզհետե ավելի ու ավելի կերպարանափոխվելով դառնում էին ապրանքների առասպելական պատկեր, այսպես կոչված «իմիջ»: Դրանք բավարարում են սպառողի որևէ հոգևոր պահանջմունքը և կապված են հեղինակության խորհրդանիշների ու սպառման իրադրության հետ: Հեղինակային սպառումն արդեն սկսեց ձևավորել սոցիալական անհատի այն տիպը, որին բնորոշ էին ամենօրյա խրախճանքի ծարավն ու սպառողականությունը, բարոյական հարաբերականությունն ու իրականությունից փախուստի ամենատարբեր ձևերը: Ինչ վերաբերում է ինտերնետի սոցիալ-քաղաքական նշանակությանը, ապա, մի կողմից, ինտերնետն ընդլայնեց հասարակական մարդու անկախացումը, մյուս կողմից ընձեռեց սոցիալական ուժեղացված վերահսկողության աննախադեպ միջոցներ ու հնարավորություններ: Օտարման երևույթներն ակտիվացան նաև ուրբանի-զացիայի, բնակչության միգրացիայի գործընթացների հետ կապված: Հայտնի սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը գտնում էր, որ բարոյաիրավա-կան արժեքների արագընթաց փլուզումն անցումային հասարակության մեջ ստեղծում է ապակազմակերպվածության, քաոսի, ամենա-թողության վիճակ, որն անվանում է անոմիա (հասարակության ճգնաժամ) [3]: Նա անոմիան բնութագրում է որպես այնպիսի հասարակական վիճակ, որտեղ բացակայում է անհատների վարքի բարոյական կարգավորումը: Ըստ Մերտոնի, անոմիան անհատական և

41

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

հասարակական գիտակցության առանձնահատուկ բարոյահոգեբա-նական վիճակ է, որը բնութագրվում է բարոյական արժեքների համակարգի փլուզմամբ և իդեալների վակուումով [4]: Մերտոնն ուշադրությունը սևեռում է սոցիալական վերահսկողության երկու գործոնի մշակույթով պայմանավորված նպատակների, մտադրությունների ու շահերի վրա, որոնք հասարակության լայն շրջանակների համար համարվում են օրինական: Եվ երկրորդ մշակութային կառուցվածքի այն տարրի վրա, որը որոշում, կարգավորում և վերահսկում է նպատակներին հասնելու ընդունելի, օրինական եղանակները: Ընդ որում, հասարակության մշակութային արժեքների և դրանց իրագործման հնարավորությունների միջև կոնֆլիկտը տարբեր իրավախախտումների, շեղված վարքի հիմնական պատճառներից մեկն է:

Առկա խնդիրները հիմնականում իշխանական գործունեությամբ բացատրելը պայմանավորված է եղել անցումային շրջանի հոգեբանական առանձնահատկություններով: «Տրանսֆորմացիոն

հասարակությունում,- գրում է Է.Հարությունյանը,- ձևավորվում է մի ընդհանուր գիտակցություն, թե երկրի ու հասարակության առջև քաղաքական միակ պատասխանատուն իշխանությունն է» [5]:

Հայ գրականության պատմությունը բազմիցս վկայել է, որ այն երբևէ անտարբեր չի եղել ժողովրդի կյանքում տեղի ունեցող սոցիալական և քաղաքական կարևոր երևույթների նկատմամբ: Ազգային դիմագծի պահպանման բարդ ու դժվարին ժամանակները հիմնականում ուղեկցվել են գեղարվեստական բարձրարժեք ձեռքբերումներով: Նրանք ընդգծվել են միանգամայն որոշակի առանձնահատկություններով, ինչի շնորհիվ կարողացել են թափանցել խնդրահարույց իրադարձությունների խորքը, ճանաչել իմաստնությունը, այսինքն այն, ինչը հնարավոր էր բացահայտել և ներկայացնել միմիայն փիլիսոփայական ինտուիցիայի դրսևորման իսկական բնագավառի արվեստի միջոցով: Ընդ որում, տվյալ պահին նորը հաճախ չի

42

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա. Սարդարանց

գիտակցվել, առանց հին կուռքերի չի պատկերացվել, և երբեմն էլ որոշ առնչություններ բացարձակացվել են: Նախորդների գործունեության պատմական նշանակությունը հսկայական է եղել, բայց նոր ժամանակները նոր խոսք են պահանջել: Ռ.Պատկանյանը զգում էր այդ ու նշում. «Մենք վաղուց է, որ «մեր ալյուրը մաղել ենք և մաղը պատին ենք կախել» [6]: Նոր ժամանակները միշտ էլ տեսակետների և տրամադրությունների փոփոխություն են բերել: Մինչդեռ, այդ ամենը միանգամից և հեշտությամբ չի գիտակցվել: Դժբախտաբար, այդպես հաճախ է պատահում, մեծերի մեծությունը միշտ չէ, որ անմիջապես է ընդունվում: Իր ժամանակակիցներից ավելի հեռուն տեսնելու ունակության, խնդրահարույց իրադարձությունների խորքը թափանցելու և բերած բացառիկ նորությունների պատճառով մեծերն իրենց կյանքի ընթացքում երբեմն մերժվում են, հալածվում:

Արտաքին քաղաքականության մեջ հանրային դիվանագիտության դերի համակարգված ըմբռնումը կարևոր հանգամանք է, որի հրապարակայնությունը Հայաստանի քաղաքացիներին կտանի դեպի բարեկեցություն, մշակութային կապերի զարգացում և կամրապնդի վստահությունը: Այս առումով պետք է ավելի ակտիվորեն դրսևորվեն նոր տեխնոլոգիաները միջազգային հարաբերություններում: Խոսքը ոչ թե միջազգային հարաբերությունների ավանդական մեթոդների, այլ նորահայտ տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործման մասին է: Այդ քաղաքականությունը նախատեսում է շահերի առաջխաղացում ելնելով երկրի նկատմամբ համակրանքի ձևավորումից, հենվելով ոչ միայն նյութական, այլև հոգևոր, մշակութային և ինտելեկտուալ ձեռքբերումների վրա: Այս առումով սպասելիքները չեն արդարանում, երբ երկրի դիրքորոշումը միջազգային հարաբերություններում լուսաբանվում է միակողմանի: Բազմաթիվ արտաքին մարտահրավերները, որոնց հետ այժմ բախվում է Հայաստանը, արժանի են ավելի մանրամասն քննարկման: Արտաքին մարտահրավերները, մեր շուրջ

43

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

փոփոխվող աշխարհը պարտադրում են որոշումներ կայացնել ոչ միայն տնտեսության, այլև մշակույթի ոլորտներում: Այդ պայմաններում որքան անհնար, նույնքան էլ վտանգավոր է մեկուսանալը: Ընդհակառակը, պետք է ելնել սեփական շահերից և նպատակներից ձգտելով ապահովել նոր կենսակերպի ձևավորումը, որը հիմնված է առկա աշխարհաքաղաքական իրողությունների վրա։ Դրսից ներմուծված հակամարտությունների արդարացումը կեղծ մարդասիրական նկատառումներով, կարող է նսեմացնել դարերով սրբագործված պետական ինքնիշխանության սկզբունքը: Հաճախ ասում են մարդու իրավունքներն առաջնային են ազգային ինքնիշխանության նկատմամբ: Սակայն երբ մարդու իրավունքները պաշտպանվում են դրսից, ապա օգտագործելով այս դիրքորոշումը հեշտությամբ խախտվում է պետական ինքնիշխանությունը: Նույն զանգվածների ոտնահարված իրավունքները, այդ թվում' առավել հիմնարար և սուրբ կյանքի իրավունքը, ոչ թե ազնիվ գործ է, այլ տարրական դեմագոգիա: Իսկ ազատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր սեփական էությունն ընտրելու մարդու հնարավորություն: Այսօր ամեն մի անհատական գիտակցություն, ամեն մի գործող սուբյեկտիվություն անհուսալիորեն խճճվել է սոցիալական տարբերությունների, ավտորիտար կազմակերպությունների, տարբեր մանիպուլյացիաների և ինստիտուցիոնալ անհավասարության ցանցերի մեջ: Այս ամենն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Դրանց անտեսումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը: Հատկապես նման պրիզմայի միջոցով կարելի է ընկալել օտարածին վարքագծի մի շարք ասպեկտներ, որոնք չեն տեղավորվում տրամաբանության ժամանակակից զարգացման կարծ-րատիպերի մեջ: Եվ այս թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդգնում է տատանել համոզմունքները, որ այն գործում է կայունության դեմ:

Արդի ժամանակաշրջանը պահանջում է Հայաստանի արտաքին

44

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա. Սարդարանց

քաղաքականության մեջ հանրային դիվանագիտության դերի համակարգված ըմբռնում: Քանզի հանրային դիվանագիտություն ասելով երբեմն հասկացվում են միանգամայն տարբեր բաներ, իսկ դա հնարավորություն չի տալիս մշակել համապարփակ հավասարակշռված ռազմավարություն: Այնուամենայնիվ, հանրային դիվանագիտության տարբեր սահմանումները, ընդհանուր առմամբ, ամփոփվում են «արտասահմանյան հանրության հետ երկխոսության համակարգում»: Եվ քանի որ «հանրային դիվանագիտություն» եզրը հայտնվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի կադրերի գլխավոր դարբնոցներից մեկում որպես «քարոզչություն» եզրի փոխարինող, ուստի, հնարավոր սխալներից խուսափելու համար պետք է օգտվել նրա փորձից: ԱՄՆ փորձը ցույց է տվել, որ անընդհատ փոփոխվող աշխարհում միակողմանի տեղեկատվության տարածումը քաղաքական տեղեկատվական ցան-ցային համատեքստում արդյունք չի տալիս: Արդյունավետությունը կարող է ապահովել արտասահմանյան հասարակայնության հետ երկխոսության համակարգի ստեղծումը: Հետևաբար, տեղեկատվական ներգործության հնարավորությունների կատարելագործման համատեքստում, որպես Հայաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գործոն, հանրային դիվանագիտությունը պետք է պահպանի հետևյալ երեք խնդիրների հաջորդականությունը.

1. տեղեկատվություն արտասահմանյան հասարակությանը հայկական պետության և հայ հասարակության դիրքորոշման մասին,

2. արտասահմանյան հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն,

3. Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը մշակելիս հաշվի առնել միջազգային հանրության կարծիքը, որը ձեռք է բերվել ուսումնասիրության արդյունքում:

45

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Հետևաբար, հանրային դիվանագիտության նպատակը ոչ միայն պետության մասին դրական տեղեկատվության տարածումն է, այլ նաև մասնակցությունն արտաքին քաղաքականության որոշումների մշակմանը հաշվի առնելով երկրի հեղինակության վրա այն ազդեցությունը, որը նրանք կմատուցեն: Քանզի, առանց երկարաժամկետ համակարգված աշխատանքների վստահության ամրապնդմանն ուղղված տեղեկատվության տարածումն անարդյունավետ է, և պետությանը հաճախ չեն հավատում, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս ճիշտ է: Այնպես որ, քաղաքական էլիտայի և փորձագիտական հանրության առաջ այսօր հանրային դիվանագիտության հնարավորությունների, բովանդակության և նպատակների ընդհանուր հասկացության խնդիր է դրված: Հետո արդեն այդ միասնական ընկալման հիման վրա ավելի հեշտ կլինի մշակել համապարփակ ռազմավարություն, տեղայնացնել գոյություն ունեցողը և ստեղծել նոր մեխանիզմներ, ինչպես նաև դրանց արդյունավետությունը գնահատելու համակարգեր: Հանրային դիվանագիտությունը միջոցառումների շարք է ուղղված արտաքին լսարանի ուսումնասիրությանն ու տեղեկացմանը, ինչպես նաև երկարաժամկետ հարաբերությունների շինարարությանը միտված կապերի և գործողությունների հաստատմանը, ազգային արտաքին քաղաքականության նպատակների պաշտպանությանը և արտերկրում իր երկրի արժեքներն ավելի լավ ներկայացնելուն: Դրանով հանդերձ, այն կարողանում է նպաստել ազգային շահերին և ապահովում է ազգային անվտանգությունը ուսումնասիրելով արտասահմանյան հանրային կարծիքի տրամա-դրվածությունը, տեղեկացնելով նրան ու ներգործելով նրանց վրա, ովքեր այդ կարծիքը ձևավորում են: Հանրային դիվանագիտությունը հիմնականում ուղղված է զանգվածային լսարանին և բխում է այն ենթադրությունից, որ հասարակական կարծիքն ընդունակ է էական ազդեցություն ունենալ կառավարությունների և քաղաքական համա-

46

<21֊րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Սարդարյանց

կարգերի վրա: Ցանկացած հանրային դիվանագիտություն, ուղղված լինելով կոնկրետ լսարանի, օգտագործում է այդ լսարանին համապատասխան լեզուն և պատկերները: Հատկապես դա է թույլ տալիս նրան հասնելու նախատեսված քաղաքական նպատակներին: Հանրային դիվանագիտության նպատակն է ընդլայնել երկխոսությունն իր երկրի քաղաքացիների և օտարերկրյա գործընկերների միջև: Դա ենթադրում է ակտիվ միջազգային փոխանակում, տեղեկատվական ծրագրերի ստեղծում, մշակույթի քարոզչություն: «Հանրային դիվանագիտությունը» այլ պետությունների բնակչության կարծիքի և վարքագծի վրա ներգործելու միջոցներից մեկն է: Համաշխարհային ասպարեզում պետության քաղաքականության և արտաքին տնտեսական ծրագրերի կենսագործումը հիմնականում ապահովվում է տեղեկատվական համակարգերի մակարդակով: Տեղեկատվա-բացատրական աշխատանքը գործունեություն է, որի նպատակը տեղեկատվության տարածումն է երկրի, ժողովրդի կյանքի մասին, ինչպես նաև կառավարության արտաքին քաղաքական ուղղության և ձեռնարկումների պարզաբանումն է, որը բացահայտում է նաև թշնամական քարոզչությամբ տարածված հերյուրանքների սնանկությունը: Հանրային դիվանագիտությունը միջոց է, որի օգնությամբ կարողանում են ներգործել այլ երկրների հասարակությունների վրա, այնպես, որ նրանք էլ, իրենց հերթին, կարողանան ազդել սեփական կառավարության վրա: Այնուհետև հանրային դիվանագիտությանն օժանդակելու եկավ «փափուկ ուժի», «փափուկ իշխանության» գաղափարը, քանի որ, այնուամենայնիվ, խոսքը վերաբերում էր իշխանությունների փոխհարաբերություններին: Եզրի հեղինակը համարվում է Բ.Քլինթոնի վարչակազմի անդամ Ջ.Նայը, որն ընդգրկվում է XX հարյուրամյակի ամենաազդեցիկ քաղաքագետների հնգյակում: Ըստ Նայի, փափուկ ուժը նպատակներին հասնելու հնարավորություն է ներգրավման, համակրանքի, այլ ոչ թե պարտադրանքի կամ կաշառքի օգնությամբ:

47

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, որոնք ուշադրությունը հրավիրում են ներգործության լծակների վրա, ամերիկյան քաղաքագետի համար առանցքայինը հրապուրելն է: Ջ.Նայի ձևակերպած «փափուկ ուժի» հայեցակարգը նպատակին հասնելու հնարավորություն է ոչ թե բռնության կամ կաշառման, այլ գրավչության օգնությամբ: Պետության «փափուկ իշխանությունը» միջազգային ասպարեզում նման է հասարակության մեջ մարդու հեղինակությանը, որը պատկառելի տեսակետ հայտնելով և գործելով ըստ այդմ, կարող է դառնալ ավելի գրավիչ և հեղինակավոր: Հեղինակություն և գրավչություն վայելող անձը կամ հաստատությունը, ամենայն հավանականությամբ, ընկալելի և լսելի է անգամ հակասական իրավիճակներում: Իսկ բացասական համբավ ունեցողը բացասաբար է ընկալվում նույնիսկ ճիշտ տեսանկյուն դրսևորելու պարագայում: Հետևաբար, ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտությունն ուղղված է պետության դրական համբավի ձևավորմանը: Քանզի հեղինակությունը ձևավորվում է ոչ այնքան ճարտասանությամբ, որքան գործունեությամբ: Եթե իրականացվեն այնպիսի քաղաքական քայլեր, որոնք բացասաբար են անդրադառնում տվյալ երկրի իմիջի վրա, ապա գեղեցիկ հռետորաբանությունը հազիվ թե օգնի իրավիճակը շտկելուն:

Հանրային դիվանագիտության նպատակները դարձել են ավելի կոնկրետ և կիրառական, ստացել են այլ չափորոշիչներ, գաղափարականից բացի ի հայտ են եկել երեք աղբյուրներ քաղաքական ներգործության, մշակույթի և արժեքների: Դրանց արդյունավետությունը տարբերվում է ըստ ժամանակաշրջանների: Ընդ որում, եթե արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել մի քանի տարվա, մշակույթը տասնամյակների համար, ապա արժեքները փոխվում են մեկ սերնդի կյանքի ընթացքում: Հանրային դիվանագիտության գործիքները պետք է ընտրել կոնկրետ առաջադրանքների ներքո: Այլ

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Սարդարյանց

երկրի մշակույթում խորամուխ լինելու համար պետք է շփվել նրա քաղաքացիների հետ, օրինակ կրթության միջոցով, քանզի արժեքները տարածվում են նաև կրթական փոխանակումներով:

Այսպիսով, հանրային դիվանագիտությունը միայն քարոզչություն չէ, այլ շատ ավելին: Ներկայումս այն վերելք է ապրում: Ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտությամբ զբաղվում են ոչ միայն պետությունները, հասարակական և այլ կազմակերպությունները, այլև անհատները: Այսինքն յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է միջազգային հաղորդակցությանը, զբաղվում է հանրային դիվանագիտությամբ: Սակայն պետությունը հանրային դիվանագիտության նպատակը ձևակերպել է ավելի հստակ:

Հողիս, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Պողոպաե Գ, Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին, «Լուսաբաց», Երևան, 2007, էջ 173:

2. Погосян ГА, Современное армянское общество: особенности трансформации, М., Academia, 2005, c. 246-248.

3. Е.В. Осипова, Социология Эмиля Дюркгейма, М., Наука, 1977, с. 201-230.

4. Р.К. Мертон, Социальная теория и социальная структура, СОЦИС, 1992, 2, с. 118.

5. Հարությունյան է., Քաղաքական համակարգի զարգացման հիմեախնդիրը անցումային հասարակությունում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2003, էջ 68։

6. Գրականության և արվեստի թանգարան (ԳԱԹ), Մ.Բարխուդարյանի ֆոնդ, գործ 444:

49

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Արամ Սարդարյանց

Ամփոփագիր

Հանրային դիվանագիտությունը արտաքին քաղաքականության կարևոր գործիք է, և հիմնականում հանդես է գալիս որպես երկարաժամկետ ներգործության միջոց: Առանձին իրավիճակներում իր նպատակին հասնելով, կարողանում է բարենպաստ մթնոլորտ ստեղծել արտաքին քաղաքականության համար ընդհանրապես և հաճախ է հիշատակվում միջազգային հարաբերությունների տարբեր խնդիրների լուծման համատեքստում: Ժամանակի ընթացքում ավելի ընդարձակվելով այն կարողացավ ընդգրկել այնպիսի տարրեր, ինչպիսիք հասարակական կազմակերպություններն են, գիտակրթական և մշակութային կենտրոնները, քույր քաղաքների մակարդակով շփումները, հասարակական-քաղաքական միջոցառումները և այլն: Ժամանակակից աշխարհում հանրային դիվանագիտությամբ զբաղվում են ոչ միայն պետությունները, հասարակական և այլ կազմակերպությունները, այլև անհատները: Հանրային դիվանագիտությունը ոչ թե քարոզչություն է, այլ շատ ավելին: Ներկայումս այն վերելք է ապրում, և յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է միջազգային հաղորդակցությանը, զբաղվում է հանրային դիվանագիտությամբ:

ФАКТОР ОБЩЕСТВЕННОЙ ДИПЛОМАТИИ Арам Сардарянц

Резюме

Общественная дипломатия является важным инструментом внешней политики и в основном выступает в качестве фактора долгосрочного воздействия. В определенных ситуациях достигая своей цели, она создает благоприятную атмосферу для внешней политики и часто упоминается в контексте решения задач международных отношений. Со временем этот фактор существенно расширил свое значение и сегодня включает в себя такие компоненты, как общественные организации, научно-образовательные и культурные центры, контакты между городами-побратимами, общественно- политические меро-

50

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Սարդարանց

приятия и т.д. В современном мире общественной дипломатией занимаются не только государства, общественные и иные организации, но и физические лица. Такая дипломатия намного шире и больше, чем пропаганда. Сейчас она на подъеме, и все участники общения в международных масштабах, по сути, занимаются общественной дипломатией.

THE FACTOR OF PUBLIC DIPLOMACY Aram Sardaryants

Resume

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Public diplomacy is an important tool of a foreign policy and generally a means of long-term influence. In some cases by reaching its goal it can form a favorable platform for a foreign policy generally and is often mentioned in the context of various problem settlements in international relations. Over the time its expansion could involve such elements as NGOs, scientific, educational and cultural centers, contacts at the sister-city levels, socio-political events, etc. In the modern world public diplomacy is applicable not only by states, NGOs and other organizations, but also by individuals. Public diplomacy is not just a campaign, but much more. Currently it is on a rise and everyone who participates in international communication has to deal with public diplomacy.

51

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.