Научная статья на тему 'Փոքր պետությունների դիվանագիտության առանձնահատկությունները'

Փոքր պետությունների դիվանագիտության առանձնահատկությունները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
259
60
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
փոքր երկրների դիվանագիտություն / մաքիավելիզմ / virtu / ‹‹թզուկների դիկտատուրա›› / ուժային դիվանագիտություն / միջնորդական դիվանագիտություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արման Նավասարդյան

Հոդվածագիրն անդրադառնում է փոքր երկրների դիվանագիտությանառանձնահատկություններին, որոնք գոյություն են ունեցել դեռևս անտիկաշխարհում, նկատելիորեն զարգացել են միջին դարերում, հատկապեսմաքիավելիզմի ուսմունքում, և այսօր էլ իրենց զգալ են տալիս այդ տիպիպետությունների արտաքին քաղաքականությունում: Հեղինակը, նշելովփոքր երկրների դիվանագիտության հիմնական ուղղվածությունը ևքաղաքական նպատակները, կարևորում է նրանց դերը ներկա քաղաքականկյանքում և առանձին պետությունների առանցքային դերակատարությունըմիջազգային հարաբերությունների կոնկրետ ուղղություններում: Հոդվածագիրն առաջ է քաշում առաջին հայացքից պարադոքսալ թվացող թեզ, համա-ձայն որի՝ դիվանագիտությունը հակադարձ համեմատական է պետությաններուժի հետ: Որքան հզոր է երկիրն իր ռազմաքաղաքական, արդյունաբե-րական և այլ հնարավորություններով, այնքան թույլ է նրա դիվանագիտու-թյունը, և հակառակը: Նշելով փոքր երկրների դիվանագիտության միջնոր-դական հնարավորությունը՝ որպես նրանց արտաքին քաղաքականությանկարևոր գործիք, հեղինակն այն միտքն է հայտնում, որ ՀայաստանիՀանրապետությունը կարող էր այն ակտիվորեն օգտագործել մեծ տերու-թյունների, առանձնապես ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի հետ իրհարաբերություններում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PECULIARITIES OF DIPLOMACY OF SMALL NATIONS

The article expounds on the peculiarities of small nations’ diplomacy, which existed back in the Ancient world, significantly developed in the Middle ages, particularly in the Machiavellianism doctrine, and till present can be felt in the foreign policy of such states. Noting the main focus and political goals of small nations’ diplomacy, the author highlights their function in the current political life and the key role of individual states in the specific directions of international relations. A thesis, which seems paradoxical at first sight, is propounded in the article, according to which diplomacy is inversely proportional to the nation’s potential. The more powerful is the state with its military, industrial and other capabilities, the weaker is its diplomacy and vice versa. Highlighting the mediation opportunity for small states diplomacy as an important tool of their foreign policy, the author puts forward the idea that the Republic of Armenia could actively use it in the relations with great powers, particularly with the USA, Iran and Russia.

Текст научной работы на тему «Փոքր պետությունների դիվանագիտության առանձնահատկությունները»

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաքիավելիզմը փոքր պետությունների դիվանագիտության նախատիպ։ Փոքր պետությունների դիվանագիտության հարաբերակցությունը նրանց ներուժի հետ)

Արման Նավասարդյան

Բանալի բաոեր փոքր երկրների դիվանագիտություն, մաքիավելիզմ, virtu, «թզուկների դիկտատուրա», ուժային դիվանագիտություն, միջնորդական դիվանագիտություն։

Փոքր պետությունների դիվանագիտությունն անցել է զարգացման երկար ուղի: Անտիկ աշխարհի պատմագիր Ֆուկիդիդիսը հետևյալ կերպ է բնորոշել պետությունների հնարավորությունները. «Ուժեղն անում է այն, ինչը կարող է անել, իսկ թույլն ընդունում է այն, ինչի հետ ստիպված է հաշտվել»: Իսկ Արիստոտելն իր հիմնարար «Քաղաքականություն» աշխատասիրությունում, որով հարստացրել է ժամանակի գիտական միտքը, մանրամասն վերլուծում է պետությունների առաջացման և զարգացման գործընթացները, իշխանության և պետության իրավական հիմքերը, նրա տարածքային, ժողովրդագրական ու դասակարգային առանձնահատկությունները և այլն: Եթե հաշվի առնենք, որ Ք.ա. IV դարում հին հունական կայսրությունը կազմված էր պոլիս-քաղաքներից, այսինքն փոքր պետու-

՚ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան։

26

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Նավասարդյան

թյուններից, ապա արտաքին քաղաքականության արիսաոտեյյան մեկնաբանությունը կարող ենք դիտել որպես փոքր պետության դիվանագիտական առանձնահատկություն, որը բնորոշ էր հելլենական պոլիսներին: Հելլենական դիվանագիտության այդ

ուրույն հատկանիշի վրա հետագայում կառուցվեց արևմտյան դիվանագիտական մեխանիզմը, այդ թվում փոքր երկրների դիվանագիտության առումով [1]:

Փոքր պետությունների դիվանագիտական ծառայությունը դարձավ քաղաքական կատեգորիա Վերածննդի դարաշրջանի իտալական գաճաճ-պետությունների համար, որոնք ո չ զինված ուժեր ունեին, ո չ

ռ

էլ ոստիկանություն: Արտաքին ռազմական վտանգի դեպքում ինչո վ պետք է պաշտպանվեին նրանք: Դիվանագիտությամբ, որի տեսությունը և պրակտիկ կիրառությունն ամփոփված են Նիկոլո Մաքիավելիի հայտնի մաքիավելիզմ կոչվող ուսմունքի մեջ: Ինքը' միջնադարի գրող, փիլիսոփա, նշանավոր քաղաքական գործիչն այն անվանում էր virtu, որն իտալերեն նշանակում է որևէ նպատակի հասնելու միջոց: Իրեն հատուկ հեգնանքով և ցինիզմով նա ապացուցում է, որ պետության շահերի պաշտպանության համար ընդունելի են ամենաթողու-թյունը, խորամանկությունը, սուտն ու խարդավանքը: Դիվանագիտական պայքարի մեջ Մաքիավելին տեսնում է երկու գործոն' օրենք և ուժ: Առաջինից օգտվում են մարդիկ, երկրորդից' գազանները, և քանի որ առաջին մեթոդը հաճախ անբավարար է, մարդիկ դիմում են երկրորդ' գազանային մեթոդին: Առաջնորդվելով նման փիլիսոփայությամբ Մաքիավելին դիվանագետներին խորհուրդ է տալիս կենդանիներից ընտրել առյուծին և աղվեսին որպես ուժ և խորամանկության խորհրդանիշներ: «Պետք է աղվես լինել թակարդից խուսափելու համար, և լինել առյուծ գայլերին խժռելու համար»,- ասում է նա: Մաքիավելին գտնում է, որ դիվանագետի հմտությունն «իրականությունը խոսքերի տակ թաքցնելն է>>: «Մեկի անազնվությունն արդարանում է

27

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

մյուսի անփութությամբ»: Իր հայտնի «Տիրակալը» գրքում Մաքիավե-լին գրում է. «Մենք փորձից գիտենք, որ մեր օրերում միայն նրանց է հաջողվում անել մեծ գործեր, որոնք չեն հարգում իրենց խոսքը և կարողանում են ստել: Այդպիսի տիրակալները վերջին հաշվով ավելի են շահում, քան նրանք, ովքեր ազնիվ են>> [2]:

Այսպիսով, Մաքիավելին և նրա ուսմունքի հետնորդները միջազգային հարաբերություններում փոխադարձ վստահությունը, հե-ռահար ծրագրերի և միջպետական հարաբերությունների բնականոն ու աստիճանական զարգացումը փոխարինում են մի արատավոր տեսությամբ, որը միջազգային իրավունքը ստորադասում է ազգային հետաքրքրություններին և շահերին:

Չնայած այն հանգամանքին, որ մաքիավելիզմը մերժվել և քննադատության է ենթարկվել Ֆ.Կալյերի, Հ.Նիքոլսոնի, Ժ.Կամբոնի, Է.Սատոուի, Վ.Պոպովի և մյուս հայտնի տեսաբանների կողմից, այն, այնուամենայնիվ, խոր հետք է թողել համաշխարհային դիվանագիտության վրա և այսօր էլ չի կորցրել հետաքրքրությունը պրոֆեսիոնալների համար: Բանն այն է, որ մաքիավելիզմն, իր ցինիզմով, անբարոյականությամբ և օպորտունիզմով հանդերձ, պարունակում է ռացիոնալ հատիկ փոքր երկրի պետականության և ազգային շահերի պաշտպանության համար: Երբ խոսում ենք մաքիավելիզմի մասին, չպետք է մոռանանք, թե նրանում որքան մեծ նշանակություն է տրվում օրենքին և ուժեղ կառավարության անհրաժեշտությանը [3]։ Մեր օրերում այդ նախազգուշացման իմաստուն լինելն են վկայում, օրինակ, Ուկրաինայում Վ.Յանուկովիչի իշխանության թուլությունը և դրա արյունալի հետևանքները երկրի համար։

Մեր կարծիքով սա պետք է հաշվի առնել նման երկրների դիվանագիտական ծառայության կայացման գործում:

а

Քաղաքագիտության համակարգում այսօր որո նք են համար-

а

վում փոքր պետություններ, և ի նչ դեր են նրանք խաղում միջազ-

28

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Նավասարդյան

գային հարբերություններում: Բոլոր այն պետությունները, որոնք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ չեն, մտնում են փոքր պետությունների կատեգորիայի մեջ: Ըստ դիվանագիտության պատմության ամերիկյան ճանաչված հեղինակ Է.Պլիշկեի, դրանք այն երկրներն են, որոնց բնակչությունը չի անցնում 5 միլիոնից [4]: Իսկ անգլիացիները փոքր են համարում այն պետությունները, որոնց բնակչությունը 1 միլիոնից պակաս է' անվանելով դրանք «մինի պետություն» [5]: Է.Պլիշկեի կարծիքով փոքր երկրների արտաքին քաղաքականությունն ունի երեք ուղղվածություն. ա) գերտերություններ, որոնց հետ նրանք ձգտում են համագործակցության, բ) խոշոր միջազգային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցությունը խոստանում է ռեալ ֆինանսական ու տնտեսական օգնություն, գ) հարևան երկրներ, որոնց հետ հարաբերությունները ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություններ [5]:

Պատմականորեն փոքր երկրների կարգավիճակը պայմանավորված է նրանց ներուժի' ռեզերվի (ռազմական, ֆինանսատնտեսական, արդյունաբերական և այլն) փոքրությամբ, հետևաբար անվտանգության խոցելիությամբ: Ելնելով այս իրողությունից փոքր պետությունները միշտ ձգտել են հավասարակշռել ուժեղ երկրների միջև և պահպանել չեզոքություն (Ավստրիա) կամ ստանալ նրանց հովանավորությունը (Իսրայել): Երբ ասում ենք, որ փոքր պետությունները զրկված են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ներուժը դիվանագիտությունն է: Եվ եթե երկիրն ունի բարձրակարգ դիվանագիտական ծառայություն, ապա այն ակտիվորեն մասնակցում է միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալացման և միջազգային կազմակերպությունների ու կոլեկտիվ անվտանգության համակարգերի ստեղծման գործընթացին: Դա, մի կողմից, ապահովում է փոքր պետության ինտեգրումը միջազգային տնտեսական և քաղաքական կառույցներում, մյուս կողմից' նպաստում է սեփական խնդիրների լուծմանը:

29

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Հարկ է նշել, որ ներկա քաղաքական իրականությունում փոքր պետությունները հաճախ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների նկատմամբ: Օրինակ' միջազգային կազմակերպություններում փոքր պետությունների զանգվածային ինտեգրման հետևանքով ստեղծվում է «թզուկների դիկտատուրայի» վտանգ, երբ փոքր պետությունները, միավորվելով և օգտվելով կոնսենսուսի և վետոյի իրավունքից, լրջորեն սպառնում են իրենց կարգավիճակից դուրս գտնվող երկրների շահերին: Դեպքերի նման զարգացումն արգելակելու նպատակով ԵՄ-ն իրականացրեց ինստիտուցիոնալ ռեֆորմներ' ամփոփելով դրանք Լիսաբոնյան պայմանագրերում:

Սակայն, ինչպես ցույց է տալիս դիվանագիտության նոր շրջանի պատմությունը' հատկապես գաղութատիրության վերացումից և երկբևեռ համակարգի փլուզումից հետո, փոքր պետությունների համար լայն հորիզոններ են բացվում արտաքին քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվելու, անգամ միջազգային խաղացողների շարքին դասվելու համար: Փոքր պետությունները կարող են առանցքային դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում: Օրինակ' Շվեյցարիան ֆինանսական և դիվանագիտական, Քուվեյ-թը' ածխաջրերի, Նիդեռլանդները և Շվեդիան' միջազգային իրավունքի, Նորվեգիան' Արկտիկայի շահագործման ոլորտներում:

Դիվանագիտության պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ միջազգային հարցերը լուծվում են ոչ թե դիվանագիտության միջոցով, այլ ուժի դիրքերից (hardpower): Գերտերությունների արտաքին քաղաքականությունը հաճախ իրագործվում է «մկանային դիվանագիտության», այլ ոչ թե նրա մեթոդների և կանոնների օգնությամբ: Եվ այդ գործելակերպը, որպես կանոն, ունենում է ծանր հետևանքներ այն կիրառողների համար (ԱՄՆ պատերազմները Վիետ-նամում, Աֆղանստանում և Իրաքում, ԽՍՀՄ-ի համար Աֆղանս-

30

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա. Նավասարդյան

տանում, Չեչնիայում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, երբ անտեսվել է դիվանագիտությունը որպես միջազգային հարաբերությունների գործիք): ԽՍՀՄ երկարակյաց արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն 26 անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումների վրա ստանալով միստր «Niet» մականունը: Սակայն ուժի ցուցադրումը, ի վերջո, չփրկեց պետությունը փլուզումից:

Երկար տարիներ փոքր պետությունների դիվանագիտական ծառայությունների ուսումնասիրությունը մեզ հուշում է հետևյալ եզրահանգումը. երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունը և հմտությունը հակադարձ համեմատական են նրա ոագմատնտե-սական և քաղաքական ներուժին: Որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտական արվեստը, և հակառակը: Պետության հզորության և դիվանագիտության հարաբերակցության մեր այս տեսակետը կարող է թվալ պարադոքսալ սոփեստություն: Սակայն, մեր կարծիքով, այն գոյության իրավունք ունի և կարող է դառնալ դիվանագիտության տեսության լուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության թեմա:

Անդրադառնանք նաև փոքր պետությունների դիվանագիտության ևս մեկ առանձնահատկությանը' միջնորդական դիվանագիտությանը: Դրա մեթոդները տարբեր են' հրապարակային' մեգաֆո-նային, գաղտնի, կոլեկտիվ, առանձին, տարածաշրջանային, միջազգային և այլն: Միջնորդական դիվանագիտությունն ունի երկու ասպեկտ' արտաքին և ներքին: Առաջին պարագայում փոքր երկրի դիվանագիտությունը մասնակցում և նպաստում է միջազգային նշանակության խնդիրների կարգավորմանը և կոնֆլիկտների հանգուցալուծմանը: Երկրորդը միջնորդ երկրի հեղինակության բարձրացման և նրա շահերի պաշտպանության խնդիրն է: Այս առումով հեռանկարային են թվում հայկական դիվանագիտության հնարավորությունները: Այն կարող էր միջնորդական առաքելություն ստանձնել Իրան-

31

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄՆ երկխոսությունում, Մոսկվա-Թեհրան-Վաշինգտոն եռանկյունում, վրաց-ռուսական հարաբերություններում, Մերձավոր Արևելքում և այլն: Հայաստանը, չունենալով մեծ ներուժ, կարող էր միջնորդական հմուտ դիվանագիտություն իրագործել' շնորհիվ իր աշխար-հաքաղաքական, պատմական, ազգային ինտելեկտի և սփյուռքի գործոնների:

Սեպտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Аристотель, Сочинения в четырех томах, том 4, Издательство «Мысль», Москва, 1984, с. 375-645.

2. МакиавеллиН, Избр. соч., М., 1982, с. 351.

3. Макиавелли Н, Избранные произведения, Ростов-на-Дону, «Феникс», 1998.

4. Plischke (ed), Modern diplomacy. The art and the artisants. Wash. D.C. 1979, p. 96.

5. Berridge G.K. & Jams A. A, Dictionery of diplomacy.- Hampshire, Pajgrave, 2001.

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Հոդվածագիրն անդրադառնում է փոքր երկրների դիվանագիտության առանձնահատկություններին, որոնք գոյություն են ունեցել դեռևս անտիկ աշխարհում, նկատելիորեն զարգացել են միջին դարերում, հատկապես մաքիավելիզմի ուսմունքում, և այսօր էլ իրենց զգալ են տալիս այդ տիպի պետությունների արտաքին քաղաքականությունում: Հեղինակը, նշելով փոքր երկրների դիվանագիտության հիմնական ուղղվածությունը և քաղաքական նպատակները, կարևորում է նրանց դերը ներկա քաղաքական կյանքում և առանձին պետությունների առանցքային դերակատարությունը միջազգային հարաբերությունների կոնկրետ ուղղություններում: Հոդվածա-

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Նավասարդյան

գիրն առաջ է քաշում առաջին հայացքից պարադոքսալ թվացող թեզ, համաձայն որի դիվանագիտությունը հակադարձ համեմատական է պետության ներուժի հետ: Որքան հզոր է երկիրն իր ռազմաքաղաքական, արդյունաբերական և այլ հնարավորություններով, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը, և հակառակը: Նշելով փոքր երկրների դիվանագիտության միջնորդական հնարավորությունը որպես նրանց արտաքին քաղաքականության կարևոր գործիք, հեղինակն այն միտքն է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող էր այն ակտիվորեն օգտագործել մեծ տերությունների, առանձնապես ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի հետ իր հարաբերություններում:

ОСОБЕННОСТИ ДИПЛОМАТИИ МАЛЫХ СТРАН Арман Навасардян

Резюме

Автор статьи обращается к особенностям дипломатии малых стран, которые имели место еще в античные времена, получили свое развитие в средние века, особенно в учении макиавеллизма, и сегодня дают о себе знать во внешней политике подобных государств. Указывая на основные векторы и политические цели дипломатии малых государств, автор отмечает их важное значение в современной политической жизни, а также ключевую роль отдельных государств в конкретных направлениях международных отношений. Автор выдвигает на первый взгляд парадоксальный тезис, согласно которому дипломатия обратно пропорциональна потенциалу государства. Чем сильнее страна с ее военно-политическими, промышленными и прочими возможностями, тем слабее ее дипломатия, и наоборот. Указывая на посреднические возможности дипломатии малых стран как на важный инструмент их внешней политики, автор высказывает мысль, что Республика Армения могла бы активно использовать его, особенно в отношениях с крупными государствами - США, Ираном, Россией.

33

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

PECULIARITIES OF DIPLOMACY OF SMALL NATIONS

Annan Navasardyan

Resume

The article expounds on the peculiarities of small nations’ diplomacy, which existed back in the Ancient world, significantly developed in the Middle ages, particularly in the Machiavellianism doctrine, and till present can be felt in the foreign policy of such states. Noting the main focus and political goals of small nations’ diplomacy, the author highlights their function in the current political life and the key role of individual states in the specific directions of international relations. A thesis, which seems paradoxical at first sight, is propounded in the article, according to which diplomacy is inversely proportional to the nation’s potential. The more powerful is the state with its military, industrial and other capabilities, the weaker is its diplomacy and vice versa. Highlighting the mediation opportunity for small states diplomacy as an important tool of their foreign policy, the author puts forward the idea that the Republic of Armenia could actively use it in the relations with great powers, particularly with the USA, Iran and Russia.

34

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.