Научная статья на тему 'Դասական դիվանագիտությունը` ժողովրդական դիվանագիտության Եվ տեղեկատվական պատերազմների առաջատար գործոն'

Դասական դիվանագիտությունը` ժողովրդական դիվանագիտության Եվ տեղեկատվական պատերազմների առաջատար գործոն Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
239
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
արտաքին քաղաքականություն / ժողովրդական դիվանա- գիտություն / դիվանագիտական հարաբերություններ / երկաթե վարագույր

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Արման Նավասարդյան

Հոդվածում համառոտ ակնարկ է կատարվում ժողովրդական դիվանագի-տությանը, նշվում է, որ այն, որը կրում է նաև բաց, հասարակական կամ«մեգաֆոնային» դիվանագիտություն անվանումը, առաջին հերթին այլ եր-կրների հասարակության վրա ներգործելու հուսալի խողովակ է, իր պետու-թյան հեղինակության բարձրացման և նրա մասին ճշգրիտ տեղեկություն-ներ հաղորդելու միջոց: Զուգահեռաբար, ժողովրդական դիվանագիտու-թյունը գաղափարախոսական կարևորագույն մեխանիզմ է սեփական երկրիհասարակական լայն զանգվածների կարծիքի ձևավորման և նրանց ակտիվ,նպատակամղված մանիպուլյացիայի համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CLASSICAL DIPLOMACY AS A PRIMARY FACTOR OF PUBLIC DIPLOMACY AND INFORMATION WARFARE

A brief review of public diplomacy is offerd in the article and it is noted that the one dubbed open, public, or “megaphone” diplomacy is first of all a reliable channel to influence the public in other countries, and a tool to improve reputation of one’s own country and convey truthful information about it. In parallel, the public diplomacy is an important ideological mechanism to shape public opinion of wide masses in one’s own country and to actively manipulate them in a purposeful manner.

Текст научной работы на тему «Դասական դիվանագիտությունը` ժողովրդական դիվանագիտության Եվ տեղեկատվական պատերազմների առաջատար գործոն»

ԴԱՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ' ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾՈՆ

Արման Նավասարդյան

Բանտի բաոեր արտաքին քաղաքականություն, ժողովրդական դիվանագիտություն, դիվանագիտական հարաբերություններ, երկաթե վարագույր:

Ժողովրդական դիվանագիտությունը քաղաքագիտության ոլորտ մտավ 1970 թվականների վերջերին ամերիկացիների շնորհիվ, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը, հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով: Առաջարկն ստացավ public diplomacy անվանումը' ազդարարելով արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ծնունդը* 1: Ժողովրդական դիվանագիտությունը, որը կրում է նաև բաց, հասարակական կամ «մեգա-ֆոնային» դիվանագիտություն անվանումը, առաջին հերթին այլ երկրների հասարակության վրա ներգործելու հուսալի խողովակ է, իր պետության հեղինակության բարձրացման և նրա մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու միջոց: Զուգահեռաբար, ժողովրդական

՚ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան:

1 Зонова ТВ, Дипломатия, Модели, формы, методы, изд. AcneKT Пресс, Москва, 2013, с. 170.

5

Ա. Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

դիվանագիտությունը գաղափարախոսական կարևորագույն մեխանիզմ է սեփական երկրի հասարակական լայն զանգվածների կարծիքի ձևավորման և նրանց ակտիվ, նպատակամղված մանիպուլյացիայի համար: Երևան գալով գլոբալիզացիայի և ինֆորմացիոն հեղափոխության պայմաններում' ժողովրդավարական դիվանագիտությունն արագորեն ներառում է հասարակության լայն զանգվածներ, պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվական միջոցներ, ոչ կառավարական կազմակերպություններ, քաղաքագետների, գիտության, կրթության և մշակույթի գործիչների: Այս ամենի հետևանքով ժողովրդական դիվանագիտությունը դառնում է պրոֆեսիոնալ դիվանագիտության անքակտելի մասը, արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների առանցքային գործոնը: Ժողովրդական դիվանագիտությունը դեմոկրատիայի ծնունդ է, համաշխարհային զարգացման, ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային ինտեգրացիայի, ժողովուրդների մերձեցման, մարդկանց կրթական և գիտակցական մակարդակի բարձրացման հետևանք: Ժողովրդական դիվանագիտությունը դասական դիվանագիտության հասունության վկայությունն է, նրա որակական զարգացման բարձրագույն աստիճանը: Այն, որ դիվանագիտության այս համեմատաբար երիտասարդ ճյուղը մեծապես կարող է օգտակար լինել դասական դիվանագիտության խնդիրների իրագործմանը' կասկածից վեր է: Սակայն ժողովրդական դիվանագիտությունը բարդ և բազմաշերտ երևույթ է, և պահանջում է զգուշավոր մոտեցում նրա ընձեռած հնարավորություններից օգտվելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և գաղափարախոսական խնդիրների լուծման գործընթացում վրիպումներից խուսափելու համար: Արդեն ասվեց, որ ժողովրդական դիվանագիտությունը պայմանավորված է դեմոկրատիայով: Ավտորիտար կամ ամբողջատիրական երկրներում դժվար է պատկերացնել ժողո-

6

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Ա Նավասարդյան

վրդավարական դիվանագիտության առակայությունը, հատկապես այն երկրներում, որոնք նոր են դարձել միջազգային իրավունքի սուբյեկտներ: Իսկ ամբողջատիրական համակարգերը, որոնք արտաքին աշխարհից մեկուսացված են «երկաթե վարագույրով», ի վիճակի չլինելով ազդելու օտար երկրների ժողովրդական զանգվածների, հասարակական ինստիտուտների և ԶԼՄ-ի վրա, հետապնդում են ապա-կողմնորոշելու և ապատեղեկացնելու նպատակ: Ստալինյան ռեժիմի տարիներին, օրինակ, արտասահմանյան երկրների ժողովուրդներին միանգամայն այլ լույսով էր ներկայացվում սովետների «ազատ ու երջանիկ» կյանքը: Ժողովրդական դիվանագիտության «վտանգավոր» կողմերից մեկն այն է, որ նրա շրջանակներում գոյություն ունի քաղաքական ապատեղեկատվության հնարավորություն, որից հաճախ են օգտվում դասական դիվանագիտության ինստիտուտները' կառավարությունները, արտգործնախարարությունները, դեսպանությունները, միջազգային կազմակերպությունները և այլն: Օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, գլոբալ կոմունիկացիաները, լրատվական միջոցները, հեռուստատեսությունը, համացանցը, հասարակական, կրոնական և այլ բազմաթիվ կազմակերպություններն ու կառույցները' պրոֆեսիոնալ դիվանագետները հանդես են գալիս տեղեկատվական պատերազմների կազմակերպիչների և իրագործողների դերում: Այդ է վկայում հետմիաբևեռ աշխարհում այսօր տիրող քաղաքական բարդ իրադրությունը, հատկապես Ուկրաի-նայում, Մեծ Մերձավոր Արևելքում, Կովկասում և այլ տարածաշրջաններում: Ավելին' ժողովրդավարական դիվանագիտության ըն-ձեռած հնարավորություններն օգտագործվում են ահաբեկչության, ռասիզմի գաղափարախոսության, թմրանյութերի տարածման և այլ վտանգավոր նպատակներով: Արդեն ասվեց, որ ժողովրդավարական դիվանագիտությունն ուղիղ համեմատական է դեմոկրատիայի հետ: Եթե բռնապետական համակարգն անարդյունավետ է օգտագործում

7

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ժողովրդավարական դիվանագիտության հնարավորություններն արտաքին հարաբերություններում, այն առավել ևս ի վիճակի չէ այդ ուղղությամբ հասնելու հաջողության ներքին քաղաքականության ոլորտում: Վերցնենք ժողովրդավարական դիվանագիտության ամենակարևոր և փորձված ինստիտուտներից մեկը' պառլամենտը Դեռ հին հույներն էին հասկացել պառլամենտի կարևորությունը դիվանագիտական հարաբերություններում և այդ պատճառով նրա միջոցով էին լուծում իրենց արտաքին քաղաքականության շատ հարցեր' դեսպանների նշանակում և հետկանչում, քաղաքական և ֆինանսական հաշվետվություն, միջպետական պայմանագրերի ստորագրում ու հաստատում և այլն: Այսօր էլ շատ երկրներ (ԱՄՆ' Կոնգրես, Անգ-լիա' Պառլամենտ' Ռուսաստան' Դումա) կարևորում են պառլամենտական դիվանագիտությունը' որպես պետության դիվանագիտության վերահսկողության, հաշվետվության փորձված ու արդյունավետ մեխանիզմ: ՀՀ-ում ժողովրդավարական դիվանագիտության այդ կարևորագույն ինստիտուտը, դժբախտաբար, անտեսված է:

Եվ վերջինը' դասական դիվանագիտության և ժողովրդական դիվանագիտության փոխկապակցվածության մասին: Մի շարք հեղինակներ' Է.Սատոու, Հ.Նիկոլսոն, Ու.Զերտման, Մ.Բերման և ուրիշներ, այն կարծիքն են հայտնում, որ դիվանագիտությունը հասնում է իր նպատակին և արդյունավետ է, եթե գործում է գաղտնապահության պայմաններում: Մենք միանգամայն համամիտ ենք այս տեսակետի հետ, որ, բանականաբար, ջրբաժան է անցկացնում դասական դիվանագիտության ու ժողովրդավարական դիվանագիտության միջև, որի հիմնական պայմանը թափանցիկությունն ու հրապարա-կայունությունն է: Մենք պարզապես հանդես ենք գալիս ոչ թե դիվանագիտական և բանակցային գործընթացներին հասու լինելու և գաղտնիքներին տեղեկանալու դիրքերից, այլ պահանջում ենք ծանոթություն արդյունքների և վերջնական փաստաթղթերի հետ: Այլ կերպ

8

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Ա Նավասարդյան

ասած առաջարկում ենք իմանալ, թե ինչ է արվում երկրի դիվանագիտության ոլորտում, այլ ոչ թե ինչպես է արվում, որը միանգամայն օրինական պահանջ է հարկատուների կողմից: Իսկ երբ պետության արտգործնախարարությունը հրաժարվում է այս տրամաբանական հարցին պատասխանել' ծագում է երկու կարծիք. ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարել իր վրա դրված պարտականությունները, բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ, որն արհեստածին է և շինծու:

Սեպտեմբեր, 2014թ.

ԴԱՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ' ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾՈՆ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ ակնարկ է կատարվում ժողովրդական դիվանագիտությանը, նշվում է, որ այն, որը կրում է նաև բաց, հասարակական կամ «մեգաֆոնային» դիվանագիտություն անվանումը, առաջին հերթին այլ եր-կրների հասարակության վրա ներգործելու հուսալի խողովակ է, իր պետության հեղինակության բարձրացման և նրա մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու միջոց: Զուգահեռաբար, ժողովրդական դիվանագիտությունը գաղափարախոսական կարևորագույն մեխանիզմ է սեփական երկրի հասարակական լայն զանգվածների կարծիքի ձևավորման և նրանց ակտիվ, նպատակամղված մանիպուլյացիայի համար:

9

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

КЛАССИЧЕСКАЯ ДИПЛОМАТИЯ - ОПРЕДЕЛЯЮЩИЙ ФАКТОР

НАРОДНОЙ дипломатии и информационных войн

Арман Навасардян

Резюме

В статье представлен краткий экскурс народной дипломатии, отмечается, что то, что называется также открытой, общественной или «мегафонной» дипломатией, прежде всего - надежный канал воздействия на общественность другой страны, средство повышения авторитета и распространения правдивой информации о своей стране. Наряду с этим, народная дипломатия - важнейший идеологический механизм формирования общественного мнения широких слоев населения собственной страны и активного, целенаправленного манипулирования ими.

CLASSICAL DIPLOMACY AS A PRIMARY FACTOR OF PUBLIC DIPLOMACY AND INFORMATION WARFARE

Arman Navasaidyan

Resume

A brief review of public diplomacy is offerd in the article and it is noted that the one dubbed open, public, or “megaphone” diplomacy is first of all a reliable channel to influence the public in other countries, and a tool to improve reputation of one’s own country and convey truthful information about it. In parallel, the public diplomacy is an important ideological mechanism to shape public opinion of wide masses in one’s own country and to actively manipulate them in a purposeful manner.

10

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.