Научная статья на тему 'Երկրի իմիջը Եվ միջազգային հարաբերությունները. XXI դարի մթնոլորտը'

Երկրի իմիջը Եվ միջազգային հարաբերությունները. XXI դարի մթնոլորտը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
380
84
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Լիաեա Ավազան

ոդվածում շեշտադրվում են երկրի իմիջի այն պահերը, որոնք, նախ, կօգնեն բացատրել որոշ միտումներ տարածաշրջանում` այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» հետ կապված, երկրորդ` թույլ կտան դա տեսնել համաշխարհային քաղաքականության բնույթի հսկայական փոփոխությունների համատեքստում և, վերջապես, կօժանդակեն մեր երկրի միջազգային իմիջի կերտմանը տարբեր լսարանների, նպատակների խնդիրների համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Имидж страны могут сформировать различные акторы – государства, международные организации, корпорации, заинтересованные группы, мозговые центры, частные посредники, СМИ, академические круги, деятели культуры, Диаспора (партии, организации, община), спецслужбы и пр. Причем для анализа существующего медиа-имиджа, корректировки или построения нового имиджа в той или иной стране очень важно знать цикл принятия решений в этой стране.Кроме того, нужно учесть, что медиа-имидж таких стран, как Армения, – это не только и не столько продукт чистой журналистики. Он может быть частью или составляющей пропаганды; лоббинга; пиара (в том числе, международного); публичной дипломатии (культурной, медиа, спортивной, музейной и т.д.); брендинга; психологической, информационной войны/действий; вмешательства спецслужб и пр.Поскольку для небольших государств создание постоянного положительного имиджа (в том числе, из-за финансов), равно как и защита нашего общества от создаваемого тем или иным международным актором отрицательного имиджа (в условиях открытости информационных потоков), зачастую затруднено, крайне важным становится наличие того, что можно назвать «барьером», который позволил бы защитить «иммунную систему» нации и общества.

Текст научной работы на тему «Երկրի իմիջը Եվ միջազգային հարաբերությունները. XXI դարի մթնոլորտը»

ԵՐԿՐԻ ԻՄԻՋԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

XXI ԴԱՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Լիաեա Ավազան*

Հոդվածը գրվել է մեր երկրի' գերազանցապես այլ դերակատարների կողմից ստեղծվող իմիջի վերլուծության հիման վրա' որպես օրինակ ունենալով Հայաստանի իմիջը ամերիկյան, այսպես կոչված, «որակյալ» մամուլում, քանի որ այդ լրատվամիջոցների ազդեցությունը կարևոր քաղաքական որոշումների ընդունման վրա վաղուց քաջ հայտնի է: Դրանք են «Վաշինգտոն Փոստը», «Նյու Յորք Թայմսը» և «Ուոլ Սթրիթ Ջորնալը» (1991-2009թթ. բոլոր նյութերը) [1]: Ցավոք, հակառակ գործընթացի (մեր կողմից ձևավորվող իմիջի) մասին խոսելն առայժմ դժվար է: Մյուս կողմից' կարծում ենք, որ այս վերլուծությունը և բերված օրինակները սեփական իմիջը կերտելիս կարող են ավելի օգտակար լինել, քան սոսկ հայտնի PR մեթոդների վերաշարադրանքը: Վերջապես, թեև օրինակները բերված են տպագիր լրատվամիջոցներից, բայց մեր վերլուծությունը կատարվել է տարածաշրջանի այլ երկրների իմիջի, գլոբալ, տարածաշրջանային և ներքին զարգացումների վերաբերյալ ավելի ընդարձակ նյութի, այդ թվում' պաշտոնական տեղեկատվության, ակադեմիական և փորձագիտական հետազոտությունների, հրապարակումների համեմատության, ինչպես նաև դիվանագետների, փորձագետների, լրագրողների հետ Վաշինգտոնում (հունիս, 1998թ.) և Երևանում անցկացված մի շարք հարցազրույցների հիման վրա:

Իմիջի' որպես ընկալումների նպատակաուղղված կառավարման արվեստի ձևավորումը կամ, ինչպես այսօր ընդունված է ասել' հասարակական դիվանագիտությունը մարդկությանն ուղեկցել է նրա զարգացման առաջին

քայլերից [2]:

Բայց «իմիջ» հասկացությունն ուսումնասիրության առարկա դարձավ միայն XX դարի առաջին կեսին, երբ համաշխարհային երկու պատերազմները ցույց տվեցին, թե ինչ սարսափելի գին ես ստիպված վճարել «թշնամու իմիջ» ստեղծելու, քարոզելու և տարածելու դիմաց: Դիվանագիտությունը դադարել

* CANDLE հանրային կապերի պատասխանատու։

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

էր «թագավորների սպորտ» լինելուց, ինչպես XIX դարում էր [3, с. 59]: 1945թ. սկսած' զանգվածային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության, իսկ հետագայում նաև այլ նոր տեխնոլոգիաների զարգացումը փոխեց միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատկերը' ազդեցություն գործելով կարևորագույն որոշումների ընդունման և ԶԼՄ-ում դրանց ներկայացման վրա:

Ֆիլիպ Թեյլորն իր «Գլոբալ հաղորդակցությունը, միջազգային հարաբերությունները և ԶԼՄ-ները 1945 թվականից հետո» գրքում, Ալվին Թոֆլերի ոգով ընդգծելով հաղորդակցության դերն արդի աշխարհում, միջպետական հարաբերություններում դիվանագիտական, տնտեսական և ռազմական ուղղությունների կողքին առանձնացնում է չորրորդը' այն անվանելով հոգեբանական կամ տեղեկատվական ուղղություն. «Այս ուղղությունը ներառում է տեղեկատվության, գաղափարների, ընկալումների և ուղերձների կուտակումն ու փոխանցումը: Իրականում այն առկա է նաև մյուս ուղղություններում, սակայն դարձել է միջպետական հարաբերությունների ինքնուրույն կողմ: ...Ցանկացած հաղորդակցություն ենթադրում է մի բանի փոխանցում և ընդունում: Այդ ինչ-որ բանը տեղեկատվություն է, որը միշտ որևէ ազդանշան կամ ուղերձ է պարունակում և կարող է իրազեկել, համոզել, դաստիարակել, քարոզել, ոգևորել կամ զվարճացնել: Տեղեկատվությունը կարող է հանդես գալ ձայնի, բառի, կերպարի կամ դրանց միաձուլման տեսքով, իսկ այսօր այն այլ ձևեր էլ է ընդունել, օրինակ' թվային» [3, с. 21]:

Առաջարկվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մեդիա դիվանագիտությունը (media diplomacy), CNN դիվանագիտությունը (CNN diplomacy), հեռուստատեսային դիվանագիտությունը (TV diplomacy): Թվում է' դեռ երեկ էր, որ ի հայտ եկան հասարակական/ժողովրդական դիվանագիտություն կամ «փափուկ ուժ» (softjpowei) հասկացությունները, և շատ երկրներ այն ներառեցին իրենց արտաքին քաղաքականության ոլորտում, բայց արդեն աներևակայելի արագությամբ երևան են գալիս նորերը, որոնց հայերեն համարժեքն էլ դեռ չենք հասցրել ստեղծել' ցանցային դիվանագիտություն (net diplomacy), խորշային դիվանագիտություն1 (niche diplomacy), տեղեկատվական բաց աղբյուրների հասարակական դիվանագիտություն (open-source public diplomacy) (վերջինի մասին տե'ս Fisher Ali, Music for the Jilted Generation: Open-Source Public Diplomacy) և այլն:

Այսօր դիվանագիտության կերպարը' որպես միայն միջպետական հարաբերություններ, հնացած է այնքան, որքան, ասենք, մագաղաթը և փետուրը' գիտության համար: Տեղեկատվական հեղափոխությունը փոխել է նաև գլոբալ 1

1 Դիվանագիտություն, որն ուղղված է այն բանին, որ երկիրը զբաղեցնի որոշակի դիրք, տեղ' ելնելով դրա համար նպաստավոր այս կամ այն պայմանից:

59

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

հանրությունը: Այսօր ոչ ոք տեղեկատվական մեեիշխաեություե չունի: Պեւռու-թյուե֊պետություե դիվանագիտության հարացույցը փոխվում է հասարակու֊ թյուն-հասարակություն (people-to-people) ձևաչափի [4]: Արդեն կանխատեսումներ եե արվում վերջինի' այլ երկրեերի հասարակությունները փոխակերպելու հսկայական հնարավորության մասին:

Փոխվում է եաև ողջ միջազգային համակարգը, ի հայտ եե գալիս նոր տեսություններ, որոնց հեղինակները ջանում եե ոչ միայն բացատրել ընթացող նոր իրողությունները, այլև կաեխագուշակել միջազգային հարաբերությունների տեկտոնական փոփոխությունները, զգուշացնել վտանգների մասին, ինչպես եաև ցույց տալ դրանց հնարավորությունները: Իսկ հետմոդեռեի ժամանակաշրջանում, ասպարեզ եե ելնում մեդիաե, զանգվածների հույզերը, առանձին (ներառյալ աեդրազգայիե) խմբերի կամ տարածաշրջանների շահերը: Համատեքստի, հասարակության տրամադրությունների և անհատների դերը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է դասագրքերում: Արտաքին քաղաքականությունը դառնում է ներքին քաղաքականության շարունակությունը [5]:

Տեղեկատվական պայթյունի, գլոբալացմաե, միջազգային հաղորդակցությունների զարգացման և միջազգային հարաբերություններում հասարակական կարծիքի դերի ինտենսիվացման այս պայմաններում պետության, երկրի իմիջի եշաեակություեը դառնում է անվիճելի: Ընդ որում, գործընթացին ներգրավվում եե ոչ միայն ավանդական սուբյեկտ-պետություեեերը, այլև բիզնեսը, միջազգային, հասարակական կազմակերպությունները, անհատական հաղորդակցությունը և այլն: Ըստ բազմաթիվ հեղինակների' տեղեկատվական հեղափոխությունը փոխել է միջազգային համակարգի այնպիսի հիմնարար բնորոշիչի էությունն ու բնութագրերը, իեչպիսիե Ուժն է: Ըստ Մ.Կուեչիկի («Ազգերի իմիջը և միջազգային հասարակական կապերը»), այսօր իմիջի կերտումը պետության հզորության կեսն է, իսկ մեդիա դիվանագիտության դարաշրջանում, նախազգուշացնում է եա, կառավարման արվեստը (statecraft) կարող է դառնալ բեմակաեացմաե արվեստի (stagecraft) պատանդը [6]:

Հաշվի առնելով միջազգային քաղաքականության արմատական փոփոխությունները, աշխարհաքաղաքակաե գործընթացները տարածաշրջանում և հայ-թուրքակաե եախաձեռեություեեերը' այժմ կարելի է խոսել տարածաշրջանում իմիջի աշխարհաքաղաքականության մասին:

Ամեն ինչ ցույց է տալիս, որ այստեղ սկսվել է ընկալումների եպատակա-ուղղված կառավարման (perception management, օրակարգի (agenda setting), հորինվող վստահության (fabricated credibility) և նոր իմիջների ստեղծման գործընթաց, որին ներգրավված եե բազմաթիվ դերակատարներ, դրված եե

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

նպատակներ (երկարաժամկետ և կարճաժամկետ), օգտագործվում եե զանազան միջոցներ (բաց և փակ): Մենք, հավանաբար, գործ ունենք այն բանի հետ, ինչն ամերիկացիներն անվանում են ռազմավարական հաղորդակցություն (Strategic Communication): Օրինակ, ամերիկացիները ռազմավարական հաղորդակցությունը և հրապարակային դիվանագիտությունը հաջող են համարում, եթե դրանք հասցեագրված են և' զանգվածային լսարանին, և' հատուկ խմբերին, որոնք իրենց փորձի, դիրքի, առաջնորդական կարողությունների չափով ազդում են մարդկանց որոշումների և կարծիքների վրա (քաղաքական, բիզնես ասպարեզների լիդերներ, զինվորականներ, հոգևորականներ, հայտնի լրագրողներ, կրթության և գիտության ոլորտի, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք):

Երկարաժամկետ նպատակների և բաց միջոցների համար առաջին հերթին գործադրվում է հրապարակային դիվանագիտությունը (այդ թվում մշակութային, մարզական, թանգարանային, մեդիա դիվանագիտությունը): Ընդ որում, ազդեցության զորեղացման համար բանավոր տեղեկատվությանն ավելանում են տեսաշարային, իսկ որ ամենագլխավորն է՝ իրադարձային հարթությունները: Մյուս բնութագիրն առնչվում է լսարանին. այն ընդլայնվում է և տեղայինից վերածվում գլոբալի (կարևոր է դառնում ոչ միայն այն, թե ով, ինչ, որտեղ, երբ և ինչպես է ասում, այլ նաև' թե ում է այդ խոսքն ուղղված): Լեգի-տիմnւթյnւեը, վստահությունը, հեղինակությունը, Լիդերները, առանձին անձինք, ժողովրդական հույզերը, վախերն ու ակնկալիքները, խորհրդանիշերը, ինքնությունը և անգամ հենց' պատմությունը, այս գործընթացում դառնում են անհրաժեշտ միջոցներ:

Նոր միտումները հայ-թուրքական հարաբերություններում ցույց տվեցին, որ «մենք պատրաստ չենք պաշտպանել մեր հասարակությունը» և որ օտարերկրյա գործիչների հայտարարությունները մեզ վրա ավելի շատ են ազդում (Վիգեն Սարգսյան, «Հայլուրի» կիրակնօրյա ծրագիր):

Տարածաշրջանում բախվում են տարբեր իմիջներ. ընդ որում.

1. դրանք միայն տարածաշրջանում չէ, որ կերտվում են, ավելի ճիշտ' ոչ այնքան այստեղ,

2. այս գործընթացում ներգրավված են զանազան դերակատարներ, որոնք տարբեր նպատակներ ունեն,

3. արտաքին քաղաքականությունը և իմիջը հաճախ ներքին քաղաքականության շարունակությունն են,

4. ընթանում է ինքնության հաստատման կամ ժխտման պայքար,

5. իմիջը կամ դրա մոդելավորումը հաճախ քաղաքականության տեղ է մատուցվում:

61

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ընդ որում, ոչ ճիշտ վերլուծությունը կարող է մոլորության մեջ գցել, խանգարել կարճաժամկետ նպատակներին, բայց ամենավտանգավորն այն է, որ կարող է գործիք դառնալ ուրիշների երկարաժամկետ ծրագրերում: Տպավորությունների կառավարման (ընդ որում' տարբեր դերակատարների կողմից) էությունն ու բարդությունը չհասկանալը կարող է հանգեցնել համոզմունքների անցանկալի փոփոխությունների, և ոչ միայն հասարակ մարդկանց, այլև լիդերների մակարդակով, իսկ դա նշանակում է, որ վճռորոշ որոշումները կարող են անշրջելի դառնալ:

Հիշեցնենք, որ ընկալումների կառավարումը (perception management) տեղեկատվության և ազդանշանների փոխանցումը կամ փոխանցումից հրաժարումն է օտարերկրյա լսարաններին (նրանց հույզերի և դատողությունների օբյեկտիվության վրա ազդելու նպատակով), ինչպես նաև հետախուզական կառույցներին և բոլոր մակարդակների լիդերներին' ընդունվող որոշումների և պաշտոնական գնահատականների վրա ազդեցություն գործելու նպատակով, ինչի արդյունքում այնպիսի վարքագիծ են դրսևորում և կատարում պաշտոնական այնպիսի գործողություններ, որոնք նպաստավոր են այդ գործընթացը կառավարողի մտադրությունների համար: Այն տարբեր ձևերով ներառում է ճշմարտությունը, սուտն ու կեղծիքը, հոգեբանական գործողությունները: Ավելին, չի բացառվում, որ մենք գործ ունենք կամ գործ կունենանք նաև կոգնիտիվ վիրուսների հետ: Որոշ մասնագետներ, այդ թվում և արդի տեղեկատվական պատերազմհասկացության հեղինակ Թոմաս Ռոնան, ընդլայնե-ցին մեմերի (memes) մասին գաղափարը' այն ներառելով տեղեկատվական պատերազմի համակարգում (թեև կարծիք կա, որ այն գիտական բավարար հիմնավորում չունի): Թ.Ռոնան է առաջարկել «սոցիալական իմանային անբավարարության վիրուսի» (societal immunodeficiency virus - SIV) գաղափարը, որից մարդիկ, ըստ նրա, արդյունավետ պաշտպանվելու միջոց չեն կարող ունենալ: Մեմը մշակութային տեղեկատվության միավոր է, ինչպես, ասենք, գաղափարը կամ հմտությունը, որը մի մարդուց փոխանցվում է մյուսին (from one mind to another) բանավոր կամ կրկնվող գործողությունների միջոցով: Գ.Սթեյնը և Ռ.Զաֆրանսկին դրանք նկարագրում են որպես մշակութային կրկնօրինակման հիմնաքարային միավորներ, որպես մշակույթի, մտածողության և վարքագծի կառուցման կաղապարներ, որոնց օգնությամբ սոցիումը վերարտադրում է ինքն իրեն [7]:

Այս պայմաններում հրատապ են դառնում տեղեկատվության վերծանումը, արժեքավոր ազդանշանների և իմիջի առանձնացումը համապատասխանաբար' աղմուկից և իրականությունից: Տեղի է ունենում այն, ինչը Հարվարդի համալսարանի առաջատար պրոֆեսորներից մեկը' «փափուկ ուժի» գաղափարի հեղինակ Ջոզեֆ Նայն անվանել է «ավելցուկի պարադոքս» (paradox of

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

plenty): Այսօր տեղեկատվությունից ավելի շատ ուշադրությունն է դառնում պահանջված ռեսուրս, և նա, ով կկարողանա արժեքավոր ազդանշանները տարբերակել աղմուկից, ավելի ուժեղ կդառնա: Ջ.Նայը գրում է, որ աճող տեղեկատվական հոսքի պայմաններում քաղաքական պայքարն ընթանում է վստահելիություն (credibility) ձևավորելու կամ այն փլուզելու համար: Կառավարությունները հանուն վստահելիության մրցակցում են ոչ միայն այլ կառավարությունների, այլ նաև' մեդիայի, կորպորացիաների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, գիտական հանրության հետ, փաստում է նա: Քաղաքականությունը դառնում է ավելի թատերականացված և գլոբալ լսարանին ուղղված, իսկ տեղեկատվական դարաշրջանում, ըստ Նայի, հաղթում է այն կողմը, որն ավելի լավ պատմություններ ունի (In an information age, it is often the side which has the better story that wins) [8]:

Հավելենք, որ վստահության, սեփական օրակարգի առկայությունը, ինչպես նաև իմաստների ստեղծումը (և ոչ թե փլուզումը), հարգալից վերաբերմունքը խորհրդանիշերին (և ոչ թե վերացումը կամ ծաղրը) ապահովում են այն նվազագույն ամբողջական շաղախը, որը կարող է պաշտպանել հասարակական գիտակցությունը: Երկրի ինքնաիմիջի և միջազգային իմիջի առումով ևս սա շատ կարևոր գործընթաց է, իսկ դրա բացակայությունը, կամ որ ավելի վատ' ուրիշին հանձնելը' խիստ վտանգավոր: Օրինակները ոչ այնքան հեռու անցյալում են, ասենք, այն երկրի փլուզումը, որի մի մասն էինք նաև մենք: Այսպես, Գ.Պոչեպցևը նշում է. «Միջազգային իմիջն, առաջին հերթին, կապերի և դրանց գոյությունն ապահովող շրջանակների ու կանոնների համակարգ է: Ըստ էության, ԽՍՀՄ պարտությունը սառը պատերազմում հենց Խորհրդային Միության իմիջի, հետևաբար և կապերի համակարգի կորուստն էր» [9, с. 414]:

Այս համապատկերին իմիջը' որպես պետության հզորության ոչ նյութական կարևոր գործոն, այլ գործոնների կողքին դառնում է էլ ավելի պահանջված, իսկ ընկալումների կառավարման ավելի լայն համատեքստում' ռազմավարական ռեսուրս: Բացի այդ, եթե պետության քաղաքականությունը չի օրինականացվում միջազգային կարևոր դերակատարների կողմից, ապա վերջիններս կհակազդեն պետության քաղաքական գծին' օգտագործելով ազդեցության առկա լծակները:

Այս առնչությամբ հատկանշական է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում, որտեղ նա ընդգծեց հետևյալը. «Մենք մեր գործունեությունն այսօր կառուցում ենք որպես XXI դարի կուսակցություն: Այսօր գրեթե չկան հարցեր, որոնք հե-տաքրքրում են միայն մեզ: Մեզ հուզող բոլոր լուրջ հարցերը գտնվում են գլոբալ շահերի համատեքստում: Հարկավոր է լինել լավ իրազեկված համատեքստի բովանդակության մասին: Նկարչի վրձնահարվածը կարող է ճիշտ լինել

63

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

միայն ամբողջ նկարի համատեքստում»:

Ահա թե ինչու XXI^ պայմաններում միջազգային հարաբերությունների վերլուծության համար երկրների իմիջը հաշվի առնելն անհրաժեշտ է: Հայաստանի դրական արտաքին քաղաքական իմիջի կազմավորումը պետք է իրականացվի XXI դարի նոր իրողությունների, աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և, առաջին հերթին, ազգային շահերի հաշվառմամբ: Իմիջի ձևավորման, կառավարման, ճշգրտման ռազմավարությունը և մարտավարությունը պետք է համապատասխանեն պետության հնչեցված և չհնչեցված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին:

ռ ռ

Բայց ինչ է երկրի իմիջը: Կարելի է արդյոք կառավարել այն կամ շտկումներ անել:

Երկրի իմիջի խնդիրը բավական հիմնավոր է մշակվել, մասնավորապես, արտասահմանյան գրականության մեջ: Բայց մոտեցումերը խիստ բազմազան են: Իմիջը դիտարկվում է տարբեր' միջազգային հանրային կապերի (International PR), ռազմավարական հաղորդակցության և հասարակական (կամ' ժողովրդական) դիվանագիտության, հոգեբանության, հանրային կարծիքի, մե-դիայի, բրենդինգի, մարքեթինգի և այլնի համատեքստում: Հարցեր են առաջադրվում, որոնց միանշանակ պատասխանները չկան: Սակայն շատ երկրներ իմիջի և հեղինակության իրենց ծրագրերում հսկայական փողեր են ներդնում: Իմիջի ձևավորումը, ինչպես և PR-տեխնոլոգիաները հիմնված են սոցիալական և քաղաքական հոգեբանության, այդ թվում և սոցիալական ճանաչության, ազդեցության հոգեբանության, գովազդի, քաղաքական և կառավարման հոգեբանության ուսումնասիրությունների և արդյունքների վրա:

XX^ 60-70-ական թթ. միջազգային հարաբերություններում իմիջի դերի խնդրով սկսում են հետաքրքրվել քաղաքագետներն ու միջազգայնագետները: Առաջին աշխատանքը, որտեղ ներկայացվեց միջազգային հարաբերությունների վրա իմիջի ունեցած ազդեցության վերլուծությունը, Կ.Բոլդինգի «Իմիջ» (1962թ.) գիրքն էր: Ներկայացնելով «ազգային իմիջ – միջազգային համակարգ» փոխհարաբերությունները' Բոլդինգը «իմիջ» հասկացությունը ձևակերպեց որպես իմացական (cognitive), հուզական (affective) և արժևորման (evaluative) համակարգ [10, с. 423]:

Երբ խոսում ենք միջազգային ասպարեզում առկա իմիջների մասին, անհրաժեշտ է երկու դիտարկում անել: Աոաջին' հարկավոր է որոշակիացնել երկու զանազան' «իմիջ» և «կերպար» հասկացությունները, և երկրորդ տարբերել «երկրի իմիջ», «էթնիկական/ազգային իմիջ», «ինքնաիմիջ», «մեդիա-իմիջ», «արտաքին քաղաքական իմիջ» և այլ հասկացությունները:

Ե'վ առօրյա խոսքում, և' հրապարակախոսության մեջ, և' գիտական

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

գրականության մեջ «իմիջ» հասկացությունը կիրառվում է բացառապես ծրագրված ազդեցության և նպատակաուղղված ձևավորման համատեքստում, ինչը մատնանշում են Ա.Բոդալևն ու Լ.Լապտևը: Այսպես, Ե.Բ. Պերելիգինան ցույց է տալիս, որ «...իմիջը ստեղծվող կերպարն է, այսինքն' այն կերպարը, որն առաջ է գալիս որոշակի գործունեության, աշխատանքի արդյունքում»: Ավելի հստակ ձևակերպում են ներկայացնում Ե.Ն. Բոգդանովան և Վ.Գ. Զա-զիկինը. «...իմիջը ոչ այլ ինչ է, եթե ոչ ' հատուկ կառուցված հոգեբանական կերպար ' ստեղծված միանգամայն որոշակի նպատակներով»: Այդ նույն տեղում հեղինակները, շարունակելով, գրում են. «Այլ խոսքերով' օբյեկտի կերպարը կարող է գոյություն ունենալ «բնականորեն», իսկ «իմիջ» հասկացությունը երևան է գալիս այն ժամանակ, երբ ծագում է խմբային կամ անհատական գիտակցության մեջ այդ կերպարի շտկման խնդիրը» [11, с. 36-37]:

Իմիջի այս նույն ակտիվ, ֆունկցիոնալ էությունն է ընդգծում մեկ այլ հետա-զոտող' Էրաստ Գալումովը' կատարելով մի քանի կարևոր եզրահանգում [12].

Աոաջին' իմիջը կառավարվող կատեգորիա է, որը կարելի է համահա-րաբերակցել, կերտել և վերափոխել' ելնելով մեր ցանկություններից:

Երկրորդ ' պետության իմիջն իր գինն ունի և մրցակցային խնդիրների լուծման գործիք է հանդիսանում:

Երրորդ ' իմիջը ոչ միայն տեղեկատվական, այլև մարտնչող տեղեկատվական հասկացություն է:

Մ.Կունչիկը գրում է. «Իմիջն այն է, ինչ ստեղծվում և մշակվում է նրանց կողմից, ովքեր այն ունեն, այսինքն' մի բան, որի վրա կարող են ազդել Բ/?-գոր-ծողությունները: Ի տարբերություն իմիջի, նախապաշարմունքները և կարծ-րատիպերը ստեղծվում են միջավայրի կողմից և նրան վերագրվում են: Այս իմաստով... իմիջը միշտ ակտիվ բաղադրիչ է ներառում» [6, с. 39]: Միևնույն ժամանակ, սոցիալական հոգեբանները եկել են այն եզրակացության, որ, անկախ գործադրվող ջանքերից, «մարդկանց մտածելակերպը և պատկերացումները խիստ կայուն են շրջապատի անսպասելի ճնշման հանդեպ», այնպես որ' «բնակչության 40%-ի մոտ գրեթե ոչինչ չի կարող փոխել այս կամ այն երկրի իմիջը նույնիսկ 20-30 տարվա մեջ»:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ռոբերտ Ջերվիսի դիտարկումները ևս [13, с. 6].

• երկրները' առանց փոխելու վարվող քաղաքականությունը, ունակ են ներազդելու այլ պետությունների վրա' սոսկ փոփոխելով իրենց իմիջը

• պետության' միջազգային հարաբերություններում իր նպատակներին դյուրին հասնելու գործում իմիջը կարող է լինել հիմնական գործոն

• անցանկալի իմիջի գինը պետության համար անչափ մեծ կարող է լինել:

65

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Այսպիսով, ընդհանրացնելով վերե ասվածը' կարող եեք ամփոփել.

• «իմիջ» հասկացությունը պետք է կիրառվի բացառապես ծրագրված ներգործության և նպատակաուղղված ձևավորման նշանակությամբ,

• «ուրիշների» (others) մասին մարդկանց ընկալումները և պատկերացումները խիստ կայուն են շրջապատի հանկարծակի ճնշման հանդեպ,

• իմիջը բաղկացած է իմացական (cognitive), հուզական (affective) և արժևորման (evaluative) բաղադրիչներից,

• հարկավոր է տարբերակել երկրի իմիջ և ազգային/էթնիկ իմիջ հասկացությունները:

Վերջին կետի առնչությամբ հարկ է նշել, որ միջազգային հարաբերություններում իմիջի դերն ուսումնասիրելիս տարբեր հեղինակներ ընդգծում են «ինքնաիմիջ», «մեդիա-իմիջ», «արտաքին քաղաքական իմիջ», «աշխարհաքա-ղաքական իմիջ», «լիդերների իմիջ», «տարածքային իմիջ» հասկացությունների կարևորությունը: Սակայն դրանք կարելի է անվանել երկրի ենթախմ^ներ. Արևմտյան ուսումնասիրողներն այս խնդիրների շուրջ հիմնականում ընթացել են հետազոտությունների մի քանի ուղղություններով: Դրանցից առանձնացնենք երեքը, որտեղ երկրի իմիջը ներկայացվում է որպես.

• «ազդանշաններ», որոնք միմյանց են հղում միջազգային դերակատարները, այսինքն' մտադրությունների, շահերի և այլնի մասին կոդավորված տեղեկություններ (Օ.Հոլսթի, Ռ.Ջերվիս),

• «զտիչ» (filtr) արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների գիտակցության մեջ (Կ.Շիմկո, Մ.Կոտամ),

• ազգային ինքնության գործոն, մասնավորապես, քաղաքական դիսկուր-սի միջոցով ազգային իմիջ ձևավորելիս (Հ.Լարսեն):

Կարևոր է հավելել, որ այս բուն իմիջային մոտեցումից բացի երկրի իմիջը նաև մարքեթինգային (Place Marketing) և բրենդինգային (Competitive Identity) հետազոտությունների առարկա է: Բայց դրանց դիտարկումը մեր խնդիրը չենք համարել:

Որպես իմիջի գործառույթներ գրականության մեջ հիմնականում ուրվագծվում են հետևյալները.

• ինքնության հաստատում

• իդեալականացում

• հակադրում: 1

1 Տե ս Peter van Ham, The Rise of the Brand State: The Postmodern Politics of Image and Reputation, ինչպես նաև Simon Anholt, Countries Must Earn Better Images through Smart Policy.

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

о

Իսկ երկրի իմիջը միջազգային հարաբերություններում ի եչ դեր կարող է

ռ

խաղալ, միջպետական հարաբերություններում ի եչ գործոն կարող է լինել:

ռ

Երկրի իմիջի հետ անարդյունավետ աշխատանքի պարագայում ինչպիսի հետևանքներ կունենանք: Թեև հոդվածի ձևաչափը թույլ չի տալիս մանրամասն պատասխանել բոլոր այս հարցերին, այնուամենայնիվ, փորձենք տալ դրանց պատասխանները:

Երկրի իմի դերն ընդհանրացնելով ընդգծենք, որ այն այսօր կարող է հանդես գալ որպես.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• միջպետական հարաբերությունների գործոն/գործիք,

• ռազմավարական հզորության մի մաս,

• ինքնության հաստատում, մերժում, կամ' կերտում,

• փոխազդեցության այլընտրանքային ուղի,

• ռեսուրս, որն ազդում է մեկ այլ ռեսուրսի' հանրային կարծիքի շնորհիվ,

• նպատակին հասնելու էժան միջոց,

• գաղափարախոսական հայեցակետ,

• փափուկ/խելամիտ ուժի կիրառում (Soft/SmartPower) [14],

• ներքին քաղաքականության շարունակություն,

• երկրի գրավչություն (attraction) և մրցակցային խնդիրներ լուծելու միջոց,

• ներդրումների և օգնության դիվանագիտության մաս (Aid Diplomacy, Diplomacy of Deeds):

Ուսումնասիրելով ԱՊՀ երկրների իմիջը միջազգային ԶԼՄ-ում կարելի է նկատել, որ այն ընդգրկում է'

ա) ցանկալի իմիջի պարամետրերը (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, կայունություն և այլն),

բ) ներկայացնում է պատճառահետևանքային կապերը (իրադարձությունները մեկնաբանելիս),

գ) վերագրում է պատասխանատվությունը, դ) տալիս է որոշակի գնահատական:

Իմիջի ձևավորման միջոցներն այդ լրատվամիջոցներում տարբեր են: Նշենք դրանցից մի քանիսը.

• լուրերի կառավարում (news management),

• օրակարգի ձևավորում (agenda setting),

• շրջանակների ձևավորում (framing),

• անվանում (naming),

• փաթեթավորում (packaging),

67

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

• դիսկուրս,

• իրադարձությունների կառավարում,

• «կեղծ» իրադարձություններ (pseudo-events),

• մանիպուլյացիա,

• ներկայություն/բացակայություն (visibility, low or high profile),

• ցցունություն (saliency),

• գաղափարների տարածում:

Այս առնչությամբ ներկայացնենք մեկ հարցազրույցի պատմություն, որը բավական ուսանելի է իմիջը ձևավորող վերոնշյալ միջոցների վերլուծության առումով: Այսպես, հատկանշական է, որ Հայաստանի իմիջի մասին Փոլ Գոբլի հետ իմ հարցազրույցում (Վաշինգտոն, 1998թ., նախատեսված չի եղել հրապարակման համար) իր առաջարկած Մեղրու միջանցքի գաղափարի նպատակի մասին իմ հարցին նա պատասխանեց, թե այն ձեզ' հայերիդ պետք է վարժեցներ փոխզիջման գաղափարին, իսկ Ղարաբաղը, նրա կարծիքով, հայկական հող է: Հետաքրքիր է, թե Գոբլը ինչպես անվանեց այդ գործընթացը: Նրա խոսքով' դա պետք է լինի Մեծ գործարք (Great Deal, Great Bargain): Քանի որ նույն այս տեսքով նա գաղափարը շրջանառության մեջ էր դրել մամուլում, փորձենք այն վերլուծել երկրի իմիջի' մեր այս հոդվածում ներկայացված եզրահանգումներից և վերոշարադրյալ կետերից ելնելով:

Նախ, կարծում եմ' գործ ունենք, առաջին հերթին, այստեղ արդեն հիշատակված մեմետիկ կամ կոգնիտիվ վիրուսի հետ (փոխադարձ զիջման գաղափարի տեսքով): Բացի այդ, այն, թե ինչ անվանում ենք տալիս (naming) ենթադրյալ գործընթացին (այս դեպքում' Great Deal, Great Bargain), երրորդ, ինչ տեսքով ենք մատուցում, փաթեթավորում այն (packaging), իսկ հետո էլ, չորրորդ' փորձում կառավարել նորությունների գործընթացը (news management), վերջապես' դառնում ենք օրակարգի (agenda setting) և դիսկուրսի նախաձեռնողը, դրանով միաժամանակ նպատակ ունենալով կառավարել լսարանի ընկալումները (perception management) և այսպես շարունակ, կարող է շատ անդրադառնալ երկրի համար կարևոր որոշումների ձևակերպման, հետապնդման և, վերջապես, ընդունման վրա: Եթե վերհիշենք, թե Գոբլի գաղափարն անցած տասնհինգ և ավելի տարիների ընթացքում ինչպիսի արդյունքի է հանգեցրել (զիջել/չզիջելու առումով), ապա պետք է արձանագրենք իմիջի ևս մեկ կարևոր առանձնահատկություն. կառավարվող իմիջները մոդելավորում են նաև իրականությունը:

Այդ նույն ամերիկյան որակյալ մամուլում (Quality, Elite կամ Prestige Press) 1991-2009 թվականների Հայաստանի իմիջի օրինակով ևս կարելի է արձանագրել (նշենք, որ հոդվածը նպատակ չունի մանրամասնել ՀՀ իմիջն ամե-

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

րիկյաե մամուլում, որն առանձին թեմա է), որ մեդիա-իմիջը կարևոր գործոն է միջազգային և, մասնավորապես, միջպետական հարաբերություններում: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ մեր կողմից ուսումնասիրվել է «Վաշինգտոն Փոստ», «Նյու Յորք թայմս» և «Ուոլ Սթրիթ Ջորնալ» լրագրերում Հայաստանի մասին այդ թվականներին հրապարակված բոլոր նյութերը, որի հիման վրա էլ կարող ենք ընդհանրացնել, որ լրատվամիջոցներում երկրի իմիջը կարևոր գործոն է ինչպես միջպետական հարաբերություններում, այնպես էլ գլոբալ քաղաքականության առումով: Երկրի մեդիա-իմիջը կարող է լինել, դառնալ կամ նշանակել հետևյալը.

• ազդանշան,

• սպառնալիք,

• նախազգուշացում,

• զոնդաժ,

• գնահատական,

• խրախուսում,

• օրակարգի կառավարում,

• լռության մատնում,

• վարկաբեկում,

• ներքին կյանքի գործընթացների կառավարում և այլն;

Երկրի իմիջի մասին դատողություններ անելիս կարևոր է նկատի ունենալ մի քանի հանգամանք ևս: Նախ, երկրի իմիջը ձևավորող դերակատարները տարբեր են' պետություններ, միջազգային կազմակերպություններ, կորպորացիաներ, շահագրգիռ խմբեր, ուղեղային կենտրոններ, մասնավոր միջնորդներ, անհատներ (brokers), ԶԼՄ, ակադեմիական շրջանակներ, մշակույթի գործիչներ, Սփյուռք (կուսակցություններ, կազմակերպություններ, համայնք), նաև' հատուկ ծառայություններ և այլն: Երկրորդ, որևէ երկրում առկա մեդիա-իմիջի վերլուծության, նոր իմիջի ճշգրտման կամ կերտման համար շատ կարևոր է իմանալ որոշումների ընդունման ճանապարհը տվյալ երկրում: Երրորդ, ինչպես ցույց է տալիս մեր ուսումնասիրությունը, այնպիսի փոքր երկրի մեդիա-իմիջը, ինչպիսին Հայաստանն է, ոչ միայն և ոչ այնքան զուտ ժուռնալիստիկայի արդյունքն է, որքան' միջպետական հարաբերությունների գործոն: Չորրորդ, այն կարող է լինել քարոզչության, լոբբինգի, PR-ի (այդ թվում միջազգային), հասարակական դիվանագիտության (մշակութային, մեդիա, մարզական, թանգարանային և այլն), բրենդինգի, հոգեբանական, տեղեկատվական պատերազմի/գործողությունների, նաև' հատուկ ծառայությունների միջամտության1 և այլնի մասը կամ բաղադրիչը:

1 Մասնավորապես տե ս Boyd-Barret, Miller, The New York Times, and the Propaganda Model.

69

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Երկրի իմիջի կառուցվածքը մեեք կառաջարկեիեք ներկայացնել հետևյալ կերպ.

• միջուկ (էություն),

• շերտեր կամ եեթաիմիջեեր (sub-images),

• թաղաեթ (եերկա իրավիճակը, թեմաեերը, իրադարձություեեերը):

Նշեեք մի քաեի կարևոր եկատառում ևս, որոեք կարևոր եե երկրի իմիջի վերլուծություեեերի, արտաքիե քաղաքակաե կաեխատեսումեերի համար: Հայաստանի իմիջի մեր եույե այդ ուսումեասիրություեեերը ցույց եե տալիս, որ իմիջը գեահատելիս և քաղաքակաե կաեխատեսումեեր կատարելիս կարևոր է եկատել հետևյալ փոփոխություեեերի առկայություեը: Նախ, միաս-

ռ ռ

եակա ե է արդյոք իմիջը, թե երկատված (երկատվածությաե օրիեակ է արդեե հիշատակված վաշիեգտոեյաե հարցազրույցը Փոլ Գոբլի հետ, երբ Հայաստա-եը եշվեց մի երկիր, որե ուեի ազնիվ աեցյալ, խեդրահարույց եերկա' noble

ռ

past, troubled present): Այնուհետև' իմիջի ո ր գծերը կամ բաղադրիչներն եե

ռ

անփոփոխ և որո եք' ոչ: Օրիեակ, Հայոց ցեղասպանության հիշատակումները միշտ առկա եե բոլոր հրապարակումներում, աեկախ լուսաբանվող թեմայից (թեև Genocide բառը մինչև վերջին ժամանակներս չէր ընդունվում ամերիկյան որակյալ մամուլում): Ակնհայտ էր, որ եմաե մշտական ներկայությունը միջազգային քաղաքականությունում երբևէ որպես գործոն դառնալու վկայությունն էր և է, իեչե էլ ցույց տվեցին վերջին իրադարձությունները: Հաջորդը.

ռ

հարկավոր է ուշադիր լինել' իրո ք փորձեր եե արվում փոխելու իմիջի միջու-

ռ

կը (ինքնությունը), թե դրանք վերաբերում եե սոսկ եեթաիմիջեերիե (օրիեակ' լիդերին) և կամ էլ' սոսկ իրադարձայիե եե: Վերջապես, շատ կարևոր է մեկ հանգամանք ևս. թեմայի շուրջ հրապարակումներից և երկրի եերկայացվա-ծությաե աստիճանի (visibility) փոփոխություններից բացի (երկրի մասին հրապարակումների թվի, նյութերի ծավալի, խմբագրականների, պատկերաշարի

ռ

ավելացում և այլե), արդյոք միաժամանակ առկա է այե, իեչը ես կաեվաեեի զուգահեռ աջակցություն, այե է'

• երկրի և ժողովրդի մասին նյութեր եույե թերթի մարզական, մշակութային և այդօրինակ այլ էջերում,

• միջազգային և այլ կազմակերպությունների տարբեր զեկույցների հրապարակումներ, հայտարարություններ, երկրեերի ղեկավարների հեռախոսազրույցներ և այլե,

• զաեազաե սոցհարցումեերի արդյունքների հրապարակում,

• հասարակական դիվանագիտություն (մշակութային, մարզական, թանգարանային և այլ միջոցառումներ և իրադարձություններ, հայտեի մարդկանց մասնակցություն (Celebrity diplomacy:

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

ԶԼՄ-ում երկրի իմիջը գնահատելիս կարևոր է հաշվի առնել արևմտյան կամ' տվյալ երկրի լրագրողական չափորոշիչները (Journalism standards) և նորությունների արժեքները (News values): Չնայած փորձը ցույց է տալիս, որ միջազգային ժուռնալիստիկայում ազգային շահերը վեր են ամեն ինչից, այդ թվում և' օբյեկտիվությունից ու անաչառությունից: Տվյալ ԶԼՄ-ի պատկանելությունը, դասը (որակյալ մամուլ և այլն), էջը, ժամանակը (հեռուստատեսությունում), ժանրը, ծավալը, վերնագիրը, հղումները, աղբյուրները, լեզվական միջոցները, հեղինակներին, լուսանկարները, գծանկարները, քարտեզները և էլի մի քանի հանգամանքներ ևս շատ կարևոր են:

Ինչպես վերը նշեցինք, երկրի իմիջը միջազգային հարաբերություններում ունի իր գինը կամ հետևանքները ' բացասական կամ դրական: Ընդհանրացնելով' նշենք դրանցից մի քանիսը.

• վստահություն, համբավ, հեղինակություն,

• ոչ ճիշտ/սխալ որոշումների կայացում,

• մեկուսացում, ներդրումային ակտիվության նվազում,

• միջազգային տարբեր կազմակերպություններում ի վնաս Հայաստանի և Հայության ընդունվող որոշումներ,

• ազդեցություն երկրի ներքին գործընթացների վրա,

• ինքնագնահատման, ինքնաիմիջի փոփոխություն դեպի բացասական բևեռ,

• հասարակության «իմունային համակարգի անբավարարություն»,

• ազգային ինքնության, արժեքների փոփոխություն (երկարատև հեռանկարում) և այլն:

Այժմ կրկին փոքր պետությունների իմիջի առանձնահատկությունների մասին, արդեն հաշվի առնելով տեղեկատվության բաց հոսքերի հանգամանքը ժամանակակից աշխարհում: Ելնելով վերոշարադրյալ կետերից ասենք, որ քանի որ նման պետությունների համար (այդ թվում' ֆինանսների պատճառով) մշտական դրական իմիջի ստեղծումը, ինչպես նաև հասարակության պաշտպանությունը այս կամ այն միջազգային դերակատարի կողմից ստեղծվող բացասական իմիջից հաճախ դժվար է, չափազանց կարևոր է դառնում մի բանի առկայությունը, ինչը կանվանեի «արգելապատնեշ»: Այն թույլ կտար պաշտպանել ազգի և հասարակության «իմունային համակարգը»: Նման արգելապատնեշի ստեղծման ռեսուրսները, կարելի է ասել, «մեր ձեռքի տակ են».

• ինքնություն,

• սեփական օրակարգ, իմաստներ, խորհրդանիշեր,

• ռազմավարական հաղորդակցության պլանի մշակում կարևորագույն ազգային խնդիրների գծով,

• ոչ թե տեղեկատվության վերահսկողություն, այլ կառավարում,

71

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

• կրթյալ հասարակություն,

• պատմագրության, հայագիտության զարգացում և պաշտպանություն և

այւե:

Բայց ամենակարևորը ձևակերպված ազգային շահեր, հանրային վստահություն, իշխանության անթերի լեգիտիմություն ունենալն է, արդարության առկայությունը, մի խոսքով' անհրաժեշտ է շինել, այլ ոչ թե թվալ.

Իրավիճակային հետազոտություն (Case Study). Թուրքիա-Հայաստան (ֆուտբոլային դիվանագիտություն)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հենվելով հոդվածում ներկայացված նյութերի և հիմնական գաղափարների վրա' կունենանք գործընթացի զարգացման առանձնահատկությունների հետևյալ մոտավոր պատկերը.

• գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների մաս,

• ընկալումների կառավարում,

• ինքնությունների փոփոխությանն ուղղված ջանքեր,

• վերբալ, տեսողական, իրադարձային բաղադրիչներ,

• աշխատանք խմբերի հետ (Բրաուն) [9, с. 733]:

Թուրքիա

ա) ԱՄՆ-ում, ԵՄ-ում և այլ երկրնեյաւմ (ընկալումների կառավարման գորընթաց)

• Ցեղասպանության ճանաչման գործընթաց (ԱՄՆ, Կոնգրես, նահանգներ, այլ երկրներ),

• հասարակական դիվանագիտություն (track2) [15 ],

• հասարակական դիվանագիտություն, ոչ պաշտոնական շփումներ (TARC և այլն),

• բանկային ավանդների վերադարձում,

• դեսպաններ (Էվանսին հետ կանչելը, Հոգլանդին չհաստատելը),

• Կոնգրեսի լսումների ուղիղ հեռարձակում,

• հասարակական դիվանագիտություն (մշակութային/կրթական/ակա-դեմիական բաղադրիչը և այլն),

• Փիթըր Բալաքյանի և այլոց գրքերը,

• «Արարատը» և այլ կինոնկարներ,

• «System of a Down» խումբ,

• Լրատվամիջոցներում G word-ի նոր քաղաքականություն,

• փոփոխություններ դասագրքերում,

• Օրհան Փամուկ (Նոբելյան մրցանակ) և այլք,

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

• Հայոց ցեղասպանության թանգարան Վաշինգտոնում,

• դուդուկ և այլն,

• ֆուտբոլային դիվանագիտություն:

բ) Բուն Թուրքիայում(«նորքաղաքականություն՝», վստահության ֆաբրիկացիա, իմիջը փոխելու ճիգեր, ինչպես նան հայերի միջև բաժանարար գծերի ստեղծմանջանքեր)

• Ցեղասպանության ժխտում (եղել է տեղահանություն, բայց ոչ Ցեղասպանություն),

• զոհի կերպարով ներկայանալը (զոհեր եղել են երկու կողմից),

• Ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափում («ռազմական դրություն էր»),

• Հրանտ Դինք,

• Բոլորս հայ ենք (ապրումակցում, Empathy), ինչպես նաև «մենք-նրանք»-ի սահմանները վերացնելու փորձեր,

• Ներեցեք մեզ, հայեր (ֆրագմենտացիա, ամբողջի փոխարինում հասարակության մի մասով, ինչպես նաև հուզականության կառուցում և դրանից դուրս գալու ելքի ցուցադրում),

• Էրգենեքոն, գործընթացի «թեր» և «դեմ» կողմեր,

• իբր հակադրություն Ադրբեջանի հետ,

• Ադրբեջանի կրկնվող սպառնալիքներ,

• ծպտյալ հայեր,

• լուրերի արտահոսք (իբր Գյուլի մայրը հայ է և այլն),

• Թուրքիայում հայերի ավանդի մատնանշում,

• Աղթամար եկեղեցու և մի շարք այլ հուշարձանների վերականգնում,

• «մենք լսում ենք նույն երաժշտությունը»,

• Եվրատեսիլ երգի մրցույթ (Թուրքիայի քվեարկությունը),

• դրոշների «պատերազմ» և այլն,

• հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղյան գործընթացի հետ կապելու փորձեր և այլն:

Հայաստան

(սեփական օրակարգի բացակայություն և քաոս տեղեկատվական դաշտում, ընթանում ենք հոսանքի ուղղությամբ)

• հանրային գիտակցությունը պաշտպանված չէ,

• հղումներ միջազգային հանրությանը, ԶԼՄ-ին, հեղինակություններին' սեփական քաղաքականությանն աջակցելու համար,

73

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

• Հայաստանի ներկայացում որպես «փոքր երկիր», հիշատակումներ փակ ճանապարհների, զարգացման դժվարությունների և այլնի մասին,

• քաղաքական դաշտի վերաձևման փորձեր երկրի ներսում. 2012թ. նախագահական ընտրությունների նախապատրաստություն (առանձին քաղաքական ուժերի վարկաբեկում և այլն),

• հասարակության ներսում կապերի և արժեքների համակարգը փոխելու փորձեր (գրոհելու փորձեր ինքնության վրա),

• պատմության որոշ «պահերը», մշակույթը, գործիչներին վերաքննելու փորձեր,

• ազգայնականության քննադատություն,

• խորհրդանիշերը փոխելու փորձեր,

• Հայաստան-Սփյուռք լարվածության առաջացում,

• Թուրքիա-Ադրբեջան «հակասությունների» անընդհատ մատնանշում

• պահանջատերը Սփյուռքն է (Recognition, Restitution),

• Celebrity Diplomacy (Շառլ Ազնավուր) և այլն:

Հունվար, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ավազան Լիանա, Ժողովրդավարություն, մամուլ, արտաքին քաղաքականություն. Հայաստանի իմիջը ամերիկյան մամուլում։ Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում, Սեմինարի նյութեր. Երևան, 1999:

2. Taylor Philip M, Munitions of the Mind. A History of Propaganda from the Ancient World to the Present Day. Manchester University Press, 1995.

3. Taylor Philip M, Global Communication, International affairs and the Media since 1945. Routledge, 1997.

4. Judith A. McHale (U.S. Under Secretary for Public Diplomacy and Public Affairs), Remarks to Vilnius University, December 11, 2009

5. Cooper Robert, The Breaking of Nations.Order and Chaos in the Twenty-First Century. Grove Press, New York, 2003.

6. Kunczik Michael, Images of Nations and International Public Relations. Lawrence Erl-baum Associates, Publishers. Mahwah, New Jersey, 1997.

7. Metaphors and Modern War: Biological, Computer and Cognitive Viruses.

8. Nye Jr. Joseph S., The Information Revolution and American Soft Power, Asia-Pacific Review, Vol. 9, No. 1, 2002.

9. Почепцов Г.Г, Имиджелогия. Рефл-бук, 2000.

10. Boulding, Kenneth, National Image and International System. In James N. Rosenau (Ed.) International Politics and Foreign Policy (422-431). London: Collier Macmillan Inc., 1969.

11. Политическая Имиджелогия. М., Аспект Пресс, 2006.

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Լ.Այվազյաե

12. Галумов Э.А, Имидж России в качестве инструментального подхода.

13. Jervis Robert, The Logic of Images in International Relations. Columbia University Press. A Morningside Book, 1970.

14. Joseph S. Nye, Jr, Get Smart: Combining Hard and Soft Power, Foreign Affairs, July/ August, p. 160.

15. United States - Armenia Relationship, 1991-2007: A Conversation with Our First Five Ambassadors Webcast (Library of Congress).

16. Лиана Айвазян, Имидж России в СМИ Армении. Политическая Экспертиза (ПОЛИ-ТЕКС), #3, 2007 (Доклад, Конференция «Политическая наука и политические процессы в РФ и в странах СНГ на постсоветском пространстве», Евразийская Сеть Политических Исследований, Москва http://www.politex.info/content/view/370/30/

17. Tehranian Majid, Global Communication and International Relations: Changing Paradigms and Policies. The International Journal of Peace Studies, Vol 2_1.

18. Manheim Jarol B, Strategic Public Diplomacy and American Foreign Policy: The Evolution of Influence. New York, Oxford. Oxford University Press, 1994.

19. Boyd-Barrett Oliver, Judith Miller, Jhe New York Times, and the Propaganda Model. Journalism Studies, Vol.5, Number 4, 2004, p. 435-449.

20. Fisher Ali, Music for the Jilted Generation: Open-Source Public Diplomacy. The Hague Journal of Diplomacy 3 (2008), 1-24.

21. Peter van Ham, The Rise of the Brand State:The Postmodern Politics of Image and Reputation (in Phil Taylor's Web Site).

22. Simon Anholt: Countries Must Earn Better Images through Smart Policy. Interviewee: Simon Anholt, Editor, Nation Branding and Public Diplomacy. November 6, 2007 Council of Foreign Relations (www.cfr.org).

23. Хаас Ричард, Эпоха бесполярного мира // Россия в глобальной политике, #4, 2008.

24. Haas Richard, Learning from the Cold War, Project Syndicate (www.project-syndicate.org).

25. Най Джозеф, «Мягкая» сила и американо-европейские отношения. «Свободная мысль - ХХЬ, №10, 2004.

26. Jervis Robert, Perceptions and Misperception in International Relations. Princeton University Press. Princeton, New Jersey, 1976.

27. Каллев Ю, Галумов Э, Информация и ПР в международных отношениях. Москва, Известия, 2003.

28. Информация, Дипломатия, Психология. Дипломатическая Академия России. М., Известия, 2002.

75

Լ. Այվազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ИМИДЖ СТРАНЫ И МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ: АТМОСФЕРА XXI ВЕКА

Лианна Айвазян

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Резюме

Имидж страны могут сформировать различные акторы — государства, международные организации, корпорации, заинтересованные группы, мозговые центры, частные посредники, СМИ, академические круги, деятели культуры, Диаспора (партии, организации, община), спецслужбы и пр. Причем для анализа существующего медиа-имиджа, корректировки или построения нового имиджа в той или иной стране очень важно знать цикл принятия решений в этой стране.

Кроме того, нужно учесть, что медиа-имидж таких стран, как Армения, — это не только и не столько продукт чистой журналистики. Он может быть частью или составляющей пропаганды; лоббинга; пиара (в том числе, международного); публичной дипломатии (культурной, медиа, спортивной, музейной и т.д.); брендинга; психологической, информационной войны/действий; вмешательства спецслужб и пр.

Поскольку для небольших государств создание постоянного положительного имиджа (в том числе, из-за финансов), равно как и защита нашего общества от создаваемого тем или иным международным актором отрицательного имиджа (в условиях открытости информационных потоков), зачастую затруднено, крайне важным становится наличие того, что можно назвать «барьером», который позволил бы защитить «иммунную систему» нации и общества.

76

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.