Научная статья на тему 'Հայաստանի Հանրապետության իմիջը Եվ հանրային դիվանագիտությունը'

Հայաստանի Հանրապետության իմիջը Եվ հանրային դիվանագիտությունը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
632
203
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ՀՀ իմիջ / հանրային դիվանագիտություն / «փափուկ» ուժ / ԶԼՄ / մշակույթ / զարգացման ռազմավարություն

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Զարուհի Բաբուխանյան

Ժամանակակից տեղեկատվական հասարակության զարգացման պայմաններումաննախադեպ աճել է հանրային կարծիքի դերը քաղաքական և հասարակականգործընթացներում, ինչով և պայմանավորված է հանրային դիվանագիտությանոլորտի զարգացումը: Հոդվածում ուսումնասիրված է հայկական հանրային դիվա-նագիտության և պետության իմիջի փոխկապվածությունը: Հետազոտության ար-դյունքում ուրվագծվել է հայկական հանրային դիվանագիտության ոլորտը համա-կարգելու, զարգացման ռազմավարություն մշակելու խնդիրը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

IMAGE OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE PUBLIC DIPLOMACY

The role of the public opinion has extraordinarily increased in political and social processes in the under the development of the contemporary information society. It has determined the development of the public diplomacy. The article investigates the interrelation of the Armenian Public Diplomacy and the image of the state. The necessity of systematization and strategy development for the sphere of Armenian public diplomacy has been outlined as a result of the research.

Текст научной работы на тему «Հայաստանի Հանրապետության իմիջը Եվ հանրային դիվանագիտությունը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՄԻՋԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ձարուհի Բաբուխաեյան"

Բանալի բաոեր ՀՀ իմիջ, հանրային դիվանագիտություն, «փափուկ» ուժ, ԶԼՄ, մշակույթ, զարգացման ռազմավարություն:

Ժամանակակից աշխարհում երկրները պայքարում են միջազգային հարթակում իրենց կշռի և դերակատարության ուժեղացման համար ոչ միայն դասական ռազմական ուժի և տնտեսության հզորացման միջոցով, այլև ակտիվ զարգացնելով հանրային դիվանագիտությունը կիրառելով այսպես կոչված «փափուկ ուժի» ռազմավարությունը լայն հասարակական շերտերի աջակցությունը ստանալու նպատակով: Դա պայմանավորված է համաշխարհային տեղեկատվական ենթակառուցվածքի բուռն զարգացմամբ, ինչի հետևանքով, սկսած 20-րդ դարից և հատկապես 21-րդ դարասկզբին, հանրային կարծիքը դարձավ երկրների ներքին և արտաքին քաղաքականության վարման արդյունավետ գործիք:

Հանրային դիվանագիտությունն ունի բազմաթիվ սահմանումներ, սակայն էությամբ այն արտերկրյա հասարակության հետ երկխոսություն հաստատող համակարգ է: Այն երկրի արտաքին քաղաքական արդյունավետ գործիքներից է և ուղղված է աշխարհում երկրի դրական իմիջի ձևավորմանը: Հանրային դիվանագիտության գլխավոր նպատակը պետության «փափուկ ուժի» զարգացումն է:

Հանրային դիվանագիտության հայեցակարգի մշակողն ու առաջատարն Արևմուտքն է, սակայն այլ երկրները, օրինակ Ռուսաստանը, նույնպես վերջին տարիներին ակտիվ զարգացնում են այդ ոլորտը: Ներդրումները «РИА-Новости»тЛ, «Russia today» արտասահմանյան հեռուստահեռարձակման կազմակերպումը, արտասահմանյան «Ketchum» PR-գործակալության հետ

՚ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտ:

71

ԶԲաբո ւխանյա ն

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

պայմանագիրը, Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացումը և այլն Մոսկ-վայի քայլերն են ուղղված «փափուկ ուժի» ուժեղացմանը [1]:

«Փափուկ ուժի» հասկացությունը շրջանառության մեջ է դրել ամերիկացի քաղաքագետ Ջ.Նայը 1990թ. «Լիդերության կոչը. ամերիկյան ուժի փոփոխական բնույթը» գրքում [2]: Դրա մեթոդները հակադրված են պետության ավանդական «կոպիտ ուժին» ռազմական ուժ և տնտեսություն, հարկադրանքին և կաշառքին: Այն թույլ է տալիս հասնել ցանկալի արդյունքների հրապուրանքի, գայթակղանքի շնորհիվ: Հայեցակարգի հիմքում ընկած է կամավորության սկզբունքը: Այն իրականացվում է մշակույթի, քաղաքական գաղափարների և ծրագրերի տարածման ու մասսայականացման շնորհիվ: Հատկանշական է, որ «փափուկ» ուժի ազդեցության աստիճանը կախված է տվյալ հասարակության տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացածության աստիճանից:

Հանրային դիվանագիտությունը ենթադրում է գործողությունների լայն շրջանակ. օտարերկրյա հեռարձակումից մինչև կրթական, մասնագիտական փոխանակումներ: Դրա առանձնահատկությունն այն է, որ արդյունավետությունն արտահայտվում է երկարաժամկետ հեռանկարում:

Զանգվածային լրատվամիջոցները հանրային դիվանագիտության արդյունավետ և ազդեցիկ միջոցներ են: Դեռևս 1970-ական թթ. կեսերին ԱՄՆ Սենատի Միջազգային գործառնությունների ենթակոմիտեի հանձնարարությամբ կազմված զեկույցում արվում է հետևյալ եզրակացությունը. «Ամերիկյան լրատվամիջոցներն ազդեցություն են թողնում արտասահմանյան տեղեկատվական հոսքերի վրա», և դա «նպաստում է ամերիկյան մշակույթի տարածմանը համաշխարհային մասշտաբով» [3, с. 312]:

Հատկանշական է, որ ժամանակակից հայաստանյան մեդիա-դաշտը լայնորեն ներկայացված է համացանցում և հաճախ տրամադրում է նյութերի բազմալեզու տարբերակներ, ինչը քանիցս մեծացնում է լսարանը: Ներկա դրությամբ հայաստանյան վեց հեռուստաալիքները «Հ1»-ը, «Շանթ»-ը, «Երկիր Մեդիա»-ն, «Կենտրոն»-ը և «Armenia»Ai, իրականացնում են հայալեզու արբանյակային հեռարձակում: Գործում են նաև սփյուռքահայության կողմից հեռարձակվող հեռուստաալիքներ և բազմաթիվ պարբերականներ: Օրինակ «TVARM RU»Ai Ռուսաստանի հայերի ռուսալեզու ալիքն է, որը հեռարձակ-

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԶԲաբո ւխանյա ն

վում է Ռուսաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքի երկրներում: Սակայն արտասահմանյան լսարանին ուղղված հայկական ԶԼՄ լսարանը հիմնականում սփյուռքի հայությունն է, ինչպես նաև այլ երկրների որոշ լրատվամիջոցներ, քաղաքագետներ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանի խնդիրներով:

Արտասահմանյան լսարանի վրա ազդեցություն են ունենում Հայաստանի և հայ ազգի մասին տեղ գտնող հրապարակումներն արտասահմանյան ԶԼՄ-ում: Դրանք մեծ ազդեցություն ունեն Հայաստանի արտաքին իմիջի ձևավորման վրա: Նրանց համար Հայաստանին անդրադառնալու շարժառիթ կարող է հանդիսանալ երկրի հետ կապված որևէ իրադարձություն քաղաքական, մշակութային, սպորտային և այլն: Օրինաչափ է արտասահմանյան ԶԼՄ անդրադարձը Հայաստանին երկկողմ պետական պաշտոնական այցերի ժամանակ, որոնք արծարծվում են պաշտոնական լրատվության, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերլուծությունների տեսքով: Հատկանշական է, որ արտասահմանյան ԶԼՄ-ում Հայաստանի մասին տեղեկատվության դրական կամ բացասական բնույթը կախված է տվյալ երկրի աշխարհաքաղաքական շահերից, ինչպես նաև տվյալ ԶԼՄ քաղաքական դիրքորոշումներից:

Այսպես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ու հատկապես ոգեկոչման արարողությունների ընթացքում Հայոց ցեղասպանության հարցը նոր հնչեղություն էր ստացել միջազգային հարթակում և ԶԼՄ-ում: Թեմային անդրադարձ են կատարել բազմաթիվ արտասահմանյան և միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում խոշոր և հեղինակավոր լրատվամիջոցներ «International New York Times», «Figaro», «The Boston Globe», «Catholic Herald», «France 24», «The Australian news» և այլն [4-9]: Դա պայմանավորված էր, առաջին հերթին, հայկական դիվանագիտության և արտերկրի հայ համայնքների համատեղ ջանքերով, որոնք ուղղված էին միջազգային հարթակում թեման հնարավորինս շատ բարձրաձայնելուն, ուշադրությունը սևեռելուն ու դատապարտելուն: Հատկանշական է, որ բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ քննադատեցին Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և այն տոնակատարությունները, որոնք կազմակերպվել էին Թուրքիայում ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի կապակցությամբ:

73

ԶԲաբո ւխանյա ն

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Այս առումով ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ստեղծվել էր աշխատանքները համակարգող պետական հանձնաժողով, որը մշակել և իրականացրել էր բազմապիսի ծրագրեր և միջոցառումներ ուղղված Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ ողջ աշխարհում: Հանձնաժողովը համակարգել էր Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարբեր ոլորտներում տարվող աշխատանքները եկեղեցի, մշակույթ, գիտություն, գրականություն, ԶԼՄ և այլն: Հանձնաժողովի աշխատանքը կարելի է դիտար-կել որպես հայկական հանրային դիվանագիտության առաջին համակարգված դրսևորում:

Մշակութային բաղադրիչը նույնպես կարևոր և առաջնային տեղ է զբաղեցնում հանրային դիվանագիտության ոլորտում: Նշենք, որ մշակույթը, ըստ Ջ.Նայի, ցանկացած պետության «փափուկ ուժի» երեք աղբյուրներից մեկն է քաղաքական գործողությունների և արժեհամակարգի հետ համատեղ [2]: Սակայն, ի տարբերություն պետության ներքին և արտաքին քաղաքականության, երկրի մշակույթի և արժեհամակարգի հանդեպ վերաբերմունքը հանրության կողմից ավելի կայուն է:

ՀՀ-ում ամեն տարի անց են կացվում միջազգային հնչեղություն ունեցող բազմաթիվ գրական, թատերական, երաժշտական փառատոններ և մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում Հայաստան են այցելում այդ ոլորտների միջազգային ճանաչում ունեցող գործիչները և օտարերկրյա լրագրողներ: Արտերկրում կազմակերպվում են Հայաստանի մշակույթի օրեր, հայկական արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ, հայկական արվեստի ներկայացուցիչները մասնակցում են բազմապիսի միջազգային փառատոնների և այլն, ինչի շնորհիվ միջազգային հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու հայկական մշակույթին և արժեհամակարգին:

Հիշատակենք Հայաստանում կայացած հասարակական և մշակութային մի քանի խոշոր իրադարձություններ, որոնք կարելի է դիտարկել որպես Հայաստանի հանրային դիվանագիտության դրսևորում, և որոնց լայնածավալ անդրադարձել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցները, ինչը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի իմիջի վրա ներքին և արտաքին լսարանների շրջաններում:

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԶԲաբո ւխանյա ն

Այսպես վերջին տարիներին Հայաստանում անցկացված և համաշխարհային արձագանք ստացած խոշոր միջոցառումներից առանձնանում են 2001թ. Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումները, ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը կապված հայկական առաջին տպագիր գրքի 500-ամյակի հետ, որի ընթացքում Երևանում անցկացվեցին միջազգային գրական բազմաթիվ փառատոններ և միջոցառումներ: Առանձնահատուկ շուքով ամեն տարի նշվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը հնարավորինս ներգրավելով միջազգային հանրությանը, ինչի նպատակն է տարածել Երևանի որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկի, իմիջը: Ժամանակակից հայաստանյան մշակութային կյանքի ամենանշանակալից միջոցառումներից մեկը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող մշակույթի գործիչներ. այդ թվում Շարլ Ազնավուրը, Տոնինո Գուերրան, Ատոմ Էգոյանը, Ալեն Թերզյանը, Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը և ուրիշներ:

Ուշագրավ է, որ «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնին պարբերաբար անդրադարձ էին կատարում ռուսական լրատվամիջոցները' «Аргументы недели» թերթը, «Культура» հեռուստաալիքը, «Портал Южного региона» yuga.ru կայքը, «Новая газета», «Невское время» թերթերը, «Радио культура»- և այլն [10-15]: Փառատոնին նվիրված արտասահմանյան ԶԼՄ լուսաբանումներում լուրերում, հարցազրույցներում, ակնարկներում կերտվել է Հայաստանի բազմակողմանի իմիջը. միջավայրը, մարդիկ, մայրաքաղաքը, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, Դարաբաղյան հակամարտությանը, ցեղասպանությանը:

Հայաստանում անցկացվող միջազգային հնչեղություն ունեցող միջոցառումները նպաստում են ինչպես ոլորտի ճանաչված ներկայացուցիչների այցելությանը Հայաստան, այնպես էլ միջազգային ԶԼՄ ուշադրությանը, որոնց շնորհիվ աշխարհի հանրությունը ծանոթանում է ոչ միայն անցկացվող միջոցառումներին, այլև Հայաստանի հիմնախնդիրներին:

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գործիչները նույնպես բարձրաձայնում են Հայաստանի հիմնախնդիրները, ինչը միջազգային հանրությանը հասանելի է դառնում ԶԼՄ-ի միջոցով [16-18]:

75

ԶԲաբո ւխանյա ն

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Պետք է նշել, որ մարդկային կապիտալի առումով ևս մեր հայրենակիցները բարձր են պահում Հայաստանի պատիվը միջազգային հարթակում: Այսպես մեր հայրենակիցները լավագույնս ներկայացնում են երկիրը մշակույթի, սպորտի, մտավոր աշխատանք պահանջող ոլորտներում: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012թթ.), աշխարհի թիմային առաջնության (2011թ.) հաղթող։

Շարունակելով Հայաստանի ներկայացուցչական ոլորտների ցանկը հարկ է նշել, որ միջազգային հարթակներում զգալի հաջողություն և ճանաչում են ձեռք բերել հայ ծրագրավորողները:

Հայ գիտնականների վաստակն անուրանալի է համաշխարհային գիտության զարգացման գործում: Նրանց գիտական հոդվածները տպագրվում են ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում: Հայ գիտնականները լավագույնս ներկայացնում են հայ գիտության ձեռքբերումներն արտասահմանյան գիտական կոնֆերանսներում, նրանց կողմից Հայաստանում կազմակերպվող կոնֆերանսների շնորհիվ Հայաստան են ժամանում համաշխարհային գիտական էլիտայի ներկայացուցիչները:

Հատկանշական է, որ այս բոլոր իրադարձությունները նպաստում են Հայաստանի համար շահավետ լրատվական հոսքերի առաջացմանը, որոնք շրջանառվում են ինչպես ներքին լսարանում, այնպես էլ միջազգային հարթակում կերտելով Հայաստանի դրական իմիջը:

Հայաստանը միջազգային լրատվամիջոցների մշակութային ու ճանաչողական հրապարակումներում ներկայանում է որպես հնադարյա քաղաքակրթություն ունեցող երկիր հնագույն ճարտարապետական կոթողներով ու գեղատեսիլ վայրերով: Վայր, որտեղ պահպանվել են սեփական յուրահատուկ ավանդույթները: Հայ ժողովուրդը բնութագրվում է որպես հյուրընկալ, իսկ երկրի մթնոլորտը ջերմ: Բարձր է գնահատվում այն փաստը, որ, չնայած Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրներին, հայ ժողովրդի արժեհամա-կարգի մեջ մեծ տեղ են գրավում արվեստն ու ձգտումը դեպի գեղեցիկը: Նշվում է ազգի մտավոր ներուժը [10-15, 19]:

Այսպիսով ուրվագծվում են հայկական հանրային դիվանագիտության ուժեղ կողմերը. մշակույթը, մարդկային կապիտալը:

Արտասահմանում հայկական հանրային դիվանագիտության զարգացման և Հայաստանի իմիջի առաջխաղացման գործում մեծ ներդրում ունի

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԶԲաբո ւխանյա ն

հայկական սփյուռքը: Սակայն այսօր հայկական հանրային դիվանագիտության աշխատանքը համակարգված չէ, և չկա որևէ ռազմավարություն, որը կապահովեր տարվող աշխատանքի բարձր արդյունավետությունը:

Անհրաժեշտություն է առաջանում որոշակի համակարգող մարմնի հիմնումը, որը կստանձներ հայկական հանրային դիվանագիտության կարճա- և երկարաժամկետ ռազմավարության մշակումը ելնելով թիրախային լսարանի առանձնահատկություններից, համակարգված միջոցառումների իրականացումը, համագործակցության զարգացումը տեղական և միջազգային ԶԼՄ-ի հետ, հետադարձ կապի ուսումնասիրումը, ինչպես նաև դրա գործառույթների մեջ կմտներ ոլորտի նոր կադրերի պատրաստումը և համալսարաններում հանրային դիվանագիտություն մասնագիտացման ուսուցման օժանդակությունը:

Հայոց հանրային դիվանագիտության հաջողության և ցանկալի արդյունքների հասնելու լավ օրինակ դարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովը, որի համակարգող և նախաձեռնող աշխատանքի շնորհիվ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, իսկ Թուրքիան սուր քննադատվեց ցեղասպանության փաստը մերժելու և տարելիցի օրը տոնակատարություններ կազմակերպելու կապակցությամբ: Հայտնի է, որ հետագայում հանձնաժողովը վերափոխվելու է Հայկական խորհրդի, որը լինելու է հայ ազգի հիմնախնդիրների խորհրդակցական մարմին: Այս կապակցությամբ հույս է առաջանում, որ հանձնաժողովը կզբաղվի Հայաստանի հանրային դիվանագիտության համակարգման խնդրով, այդ թվում ԶԼՄ-ի միջոցով Հայաստանի իմիջի առաջխաղացման հարցով:

Հոկտեմբեր, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Долинский А.В, Практические вопросы оптимизации российской публичной дипломатии//^՝^^т8к1ут1г.тЛ6.03.2010.

2. Nye J.S, Soft Power. The Means to Success in World Politics. New York: Public Affairs, 2004, p. 192.

3. Беглов СИ, Внешнеполитическая пропаганда, М., Высшая школа, 1984, с. 312.

4. Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը International New York Times պարբերականին //www.iravunk.com, 24.09.2014:

77

ԶԲաբո ւխանյա ն

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

5. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը. Էդվարդ Նալբանդյան// www.panorama.am, 06.09.2014:

6. Why does Turkey continue to deny Armenian genocide?// www.bostonglobe.com, 09.03. 2015.

7. Catholic Herald-ը քննադատել է Էրդողանին' Հայոց ցեղասպանության իրողությունն աղավաղելու մեջ// www.armeniangenocide100.org, 27.02.2015:

8. France24. Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Էրդողանը բազմապատկում է սադրանքները// www.armeniangenocide100.org, 13.02. 2015:

9. The Australian news. Հանցավոր լռություն Թուրքիայի կողմից իրագործված Հալոց ցեղասպանության նկատմամբ// www.panorama.am, 08.11.2014:

10. Любовь к «Золотому абрикосу», «Аргументы недели» еженедельник, 14.07.2014.

11. В Ереване начался сезон «Золотого абрикоса», телеканал «Культура», 14.07.2014, տե ս նաև В Ереване завершены показы и вручены награды кинофестиваля «Золотой абрикос», 21.07.2014:

12. «Золотой абрикос»: Кино на фоне войны// www.yuga.ru, 23.07.2014.

13. Какое время - такое и «Племя», газета «Новая газета»,24.07. 2014.

14. Кшиштоф Занусси: «У меня нет ощущения тупика», газета «Невское время», 29.07.2014, տե ս նաև Режиссёрам раздали «золотые абрикосы», 26.07.2014.

15. Китайский режиссер Цзя Чжанкэ получил специальную награду Ереванского кинофестиваля «Золотой абрикос» - «Талер Параджанова», радио «Культура», 18.07.2014, տե ս նաև Фильмом «Прощай, язык» Жан-Люка Годара закрылся 11-й Ереванский международный кинофестиваль «Золотой абрикос», 21.07.2014.

16. Познер. Шарль Азнавур, телеканал «Первый канал», 20.04.2015.

17. Քարդաշլանները ՀՀ ալցի 2 օրում 36,5 մլն դոլարի PR են արել//zaruhi.com,12.04.2015:

18. Անկարալին ուղղված Քիմ Քարդաշլանի կոչը կատաղեցրել է թուրքերին/Znews.am, 2015, 27 ապրիլի:

19. Armenia: the cleverest nation in the world, BBC world service, 11.09.2012.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՄԻՋԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ջարուհի Բաբուխանյան

Ամփոփագիր

Ժամանակակից տեղեկատվական հասարակության զարգացման պայմաններում աննախադեպ աճել է հանրային կարծիքի դերը քաղաքական և հասարակական գործընթացներում, ինչով և պայմանավորված է հանրային դիվանագիտության ոլորտի զարգացումը: Հոդվածում ուսումնասիրված է հայկական հանրային դիվանագիտության և պետության իմիջի փոխկապվածությունը: Հետազոտության արդյունքում ուրվագծվել է հայկական հանրային դիվանագիտության ոլորտը համակարգելու, զարգացման ռազմավարություն մշակելու խնդիրը:

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԶԲաբո ւխանյա ն

ИМИДЖ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ОБЩЕСТВЕННАЯ ДИПЛОМАТИЯ

Заруи Бабуханян

Резюме

В современных условиях развития информационного общества необычайно возросла роль общественного мнения в политических и общественных процессах, чем обусловлено развитие сферы общественной дипломатии. В статье исследована взаимосвязь армянской общественной дипломатии с имиджем страны. В результате исследования выявлена задача систематизации и разработки стратегии развития сферы армянской общественной дипломатии.

IMAGE OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE PUBLIC DIPLOMACY

Zaruhi Babukhanyan

Resume

The role of the public opinion has extraordinarily increased in political and social processes in the under the development of the contemporary information society. It has determined the development of the public diplomacy. The article investigates the interrelation of the Armenian Public Diplomacy and the image of the state. The necessity of systematization and strategy development for the sphere of Armenian public diplomacy has been outlined as a result of the research.

79

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.