Научная статья на тему 'ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ'

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
122
19
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
УСТОЙЧИВОЕ РАЗВИТИЕ / ЭКОЛОГИЧЕСКОЕ СТРАХОВАНИЕ / ЭКОЛОГИЧЕСКАЯ БЕЗОПАСНОСТЬ / ЭКОЛОГИЧЕСКИЙ РИСК / ЭКОЛОГИЧЕСКИЙ УЩЕРБ / SUSTAINABLE DEVELOPMENT / ENVIRONMENTAL INSURANCE / ECOLOGICAL SAFETY / ECOLOGICAL RISK / ENVIRONMENTAL DAMAGE / Կայուն զարգացում / էկոլոգիական ապահովագրություն / էկոլոգիական անվտանգություն / էկոլոգիական ռիսկ / էկոլոգիական վնաս

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աֆյան Նադեժդա

Հոդվածում ներկայացված է էկոլոգիական ապահովագրության ներդրման անհրաժեշտության հիմնական խնդիրները կայուն զարգացմանը համընթաց։ Տրվել են համեմատականներ էկոլոգիական ռիսկի ապահովագրության ապահովագրական գործունեության օրենսդրաիրավական կարգավորման միջև։ Կարևորվել է էկոլոգիական ապահովագրության տեսակներից պարտադիր էկոլոգիական ապահովագրության տեսակը, ինչպես նաև դրա ապահովման երաշխիքները։ Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական ապահովագրության արդյունավետ համակարգի ներդրման համար համեմատական վերլուծվել է Ռուսաստանի Դաշնության Եվրոպական Միության երկրներում գործող էկոլոգիական ռիսկերի ապահովագրման տնտեսական նորմատիվները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ТHE NECESSITY TO INTRODUCE ECOLOGICAL INSURANCE IN LINE WITH SUSTAINABLE DEVELOPMENT

The article presents the main issues of the necessity of introducing ecological insurance in line with sustainable development. Comparisons between ecological risk insurance and legislative regulation of insurance activity are given. The importance of ecological insurance as a type of compulsory ecological insurance, as well as guarantees for its maintenance are highlighted. For the introduction of effective ecological insurance system in the Republic of Armenia, the economic standards of ecological risk insurance in the Russian Federation and the European Union have been analyzed comparatively.

Текст научной работы на тему «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

էկոլոգիական ապահովագրության ներդրման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ

ՆԱԴԵԺԴԱ ԱՖՅԱՆ

Էկոլոգիական անվտանգության հիմնահարցերը հիմնականում կարգավորվում են ֆինանսատնտեսական և իրավական ճկուն քաղաքականությամբ։ Իսկ այդ քաղաքականության իրականացման մեխանիզմների գործարկումն էլ ապահովում է կյանքի որակի և տնտեսվարող սուբյեկտների էկոլոգիական գիտակցության բարձր մակարդակ։ Համաձայն Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի շրջակա միջավայրի պաշտպանությանը նպատակաուղղված ֆինանսական միջոցները պետք է կայուն աճեն ի հաշիվ պետական բյուջեի, այսինքն բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների դրույքաչափերի աճը մնում է վճարելիության սկզբունքի և կայուն զարգացման ծրագրի մարտահրավերների շարքում։ Վերջին տարիների իրականացրած քաղաքականության արդյունքում իրավաբանական անձանց համար վարչական տուգանքները, բնապահպանական հարկերը և բնօգտագործման վճարները դարձել են իրավակիրարկման արդյունավետ գործիքներ, քանի որ նրանք շրջակա միջավայրի հասցված վնասի փոխհատուցում չիրականացնելով ստանում են տնտեսական մեծ օգուտներ։ Ավելին, հաշվարկված է, որ ներկայիս կիրառվող բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի փոխհատուցման գումարներն ավելի քան 32-40 անգամ զիջում են փաստացի պատճառվող վնասը1: Իսկ տնտեսության զարգացման նպատակով որոշ ոլորտների համար սահմանված բնապահպանական վճարների և ռեսուրսների օգտագործման դիմաց զրոական կամ ցածր դրույքաչափերի արտոնությունների պարբերաբար հետագա կիրառումներն առաջացնում են էկոլոգիական ռիսկեր:

Կայուն զարգացման մարտահրավերներին հետևելով մշակվում է ֆինանսատնտեսական այնպիսի քաղաքականություն և գործիքակազմ, որը հիմնվում է պետության կարգավորիչ դերի և անհատական էկոլոգիական գիտակցության բարձրացման վրա։ Քանի որ ժամանակակից աշխարհում հաճախակի են դարձել մարդկության կյանքին և առողջությանը վտանգող ոչ միայն բնական և տեխնածին աղետները, այլև դրանց հնարավոր առաջացման ռիսկերը։ Էկոլոգիական և ֆինանսական իրավունքի հիմունքներից ելնելով աշխարհի մի շարք երկրներում ներդրվեց էկոլոգիական ռիսկի կառավարման նոր գործիք՝ էկոլոգիական ապահովագրությունը, որի միջոցով արտահայտվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց էկոլոգիական վնասի փոխհատուցման տնտեսական և իրավական շահերը։ Էկոլոգիական ապահովագրական ընկերությունները ուղղորդված են պաշտպանելու նրանց սեփականության և քաղաքացիական իրավունքները՝ փոխհատուցելով էկոլոգիական անբարենպաստ հետևանքներից առաջացած վնասը, ինչպես նաև իրականացնելով կանխարգելող բնապահպանական միջոցառումներ։

Հայաստանում ապահովագրության և ապահովագրական գործունեության հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով,

1

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, 2007-2011 թթ Նախարարական զեկույց

325

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

պարտադիր ապահովագրության մասին առանձին օրենքներով, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով1:

Էկոլոգիական ապահովագրական գործունեության հիմքում ընկած են օրենսդրաիրավական նորմատիվներ և չափանիշներ, որոնք ենթադրում են բազմապիսի շահերի փոխազդեցություն, սակայն որոշիչ կամ հիմնական շահը կապված է վնասների հատուցման հետ, որոնք անխուսափելիորեն առաջանում են տնտեսության որոշ ճյուղերի' շրջակա միջավայրի կամ երրորդ անձանց (ռեցիպիենտ) վրա անբարենպաստ ազդեցության հետևանքով: Հետևաբար, էկոլոգիական

ապահովագրությունը պետք է արտահայտի այնպիսի բնապահպանական պատասխանատվության չափանիշներ, որոնք ուղղորդված լինեն վնասի կանխարգելմանը, ի տարբերություն գործող կամ հիմնական կիրառում ունեցող համակարգի, որտեղ շրջակա միջավայրին պատճառվող վնասը դիտարկվում է որպես դրամական պատժամիջոց, որը տուգանքի կամ աղտոտման վճարների տեսքով ենթակա է վճարման պետական բյուջե: Այն պետք է նպատակաուղղված լինի նախ մեղավորի կողմից շրջակա միջավայրին պատճառվող վնասի կանխարգելմանը և միայն հետո, երբ իր գործունեության արդյունքում շրջակա միջավայրի լրիվ կամ մասնակի աղտոտմից առաջացած վնասի փոխհատուցմանը։

Գործնականում, ապահովագրության դասակարգման հիմքում ընկած են երկու չափանիշներ՝ ըստ ապահովագրության օբյեկտների և ըստ ապահովագրության պատասխանատվության չափանիշների։ Այս չափանիշներն էլ հիմք են հանդիսանում դասակարգելու՝ ըստ ապահովագրության օբյեկտի և ըստ վտանգի բնույթի։ Ըստ վտանգի բնույթի կարելի է վերագրել շրջակա միջավայրի վրա բացասական միանվագ ազդեցությունների, պարբերաբար ազդեցությունների ու հետևանքների ապահովագրությունը։ Իսկ ըստ օբյեկտի՝ էկոլոգիական ռիսկեր ունեցող սուբյեկտների քաղաքացիաիրավական (գույքային) պատասխանատվության ապահովագրությունը, որը կարող է առաջանալ տվյալ գործունեությամբ պայմանավորված շրջակա միջավայրի վթարային կամ աստիճանական աղտոտման հետևանքով2:

Հայաստանի օրենքով սահմանված ապահովագրության տեսակները տարբերակվում են ըստ կյանքի, ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության։ Այս տեսակների մեջ հստակ կարելի է առանձնացնել դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրություն, հրդեհից կամ բնական աղետներից, բնական և տեխնածին այլ բնույթի աղետներից, ընդհանուր պատասխանատվության ապահովագրության դասերը, ինչպես նաև ֆինանսական վնասների ապահովագրության դասերը։ Այս դասերը կարելի է վերագրել էկոլոգիական ապահովագրության դասերի մեջ, քանի որ որոշակիորեն վերաբերում են շրջակա միջավայրի հնարավոր աղտոտման ռիսկին, աղտոտման հետևանքով առաջացած վնասի և այդ վնասի փոխհատուցման պատասխանատվությանը։

Ըստ ապահովագրական իրավահարաբերությունների մեջ

ապահովագրվողների ներքաշման մեթոդի ապահովագրությունը լինում է պարտադիր և կամավոր։ Պարտադիր ապահովագրության դեպքում պետությունը օրենքի ուժով պարտադրում է իրավաբանական և ֆիզիկական անձնաց որոշակի մուծումներ կատարել հասարակական շահերի կամ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով' հիմք ընդունելով գործունեության կոնկրետ տեսակի հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, դրա բաղադրիչների,

1 Հայաստանի Հանրապետության օրենքը ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին, 2007թ.

2 Харнахоева Л.А. Основные направления развития страхования экологических рисков в России // Известия ИГЭА. –2009. –№ 4(66).

326

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

մարդկանց կյանքի և առողջության, ինչպես նաև գույքի վրա: Պարտադիր ապահովագրության տեսակները, իրականացման կարգը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ապահովագրական սակագների հաշվարկման կարգը և մի շարք այլ հարցեր սահմանվում են պետության կողմից։ Պարտադիր ապահովագրության դեպքում բացառվում է կամավոր ապահովագրությանը բնորոշ առանձին օբյեկտների ընտրությունը և նրանց ապահովագրությունը։ Միաժամանակ պարտադիր էկոլոգիական ապահովագրության պայմաններում հնարավորություն է ստեղծվում առավելագույն քանակության ապահովագրության օբյեկտների ներգրավման հաշվին կիրառել նվազագույն ապահովագրական սակագներ, հասնել ապահովագրական գործառնությունների բարձր ֆինանսական կայունության։ Ինչն էլ իր հերթին ապահովում և երաշխավորում է շրջակա միջավայրի աղտոտման բարձր ռիսկայնությամբ, ինչպես նաև աղտոտման մեծ հաճախականությամբ օժտված տնտեսական գործունեության կողմից վնասների փոխհատուցմանը։ Բացի այս, պարտադիր էկոլոգիական ապահովագրության դեպքում անվտանգության առավել խիստ պահանջներ են ներկայացվում, ինչի արդյունքում ուժեղանում է վերահսկողությունը գործունեության առանձին վտանգավոր տեսակների նկատմամբ:

Արդյունքում, պարտադիր էկոլոգիական ապահովագրությունն ապահովում է՝

1. վնասների փոխհատուցման բարձր մակարդակի ապահովագրական երաշխիքներ,

2. տնտեսական գործունեության ներդրումների առաջնահերթությունների որոշում և համապատասխանաբար միջոցների տեղաբաշխում՝ ըստ կանխարգելիչ, մեղմացուցիչ և փոխհատուցող միջոցառումների։

Կամավոր ապահովագրությունն ի հայտ է գալիս միայն ապահովագրվողի և ապահովագրողի միջև կամավոր կնքված ապահովագրական պայմանագրի հիման վրա։ Կամավոր էկոլոգիական ապահովագրությունն իրականացվում է գործունեության այնպիսի տեսակների դեպքում, որոնց ազդեցությունները չեն գերազանցում օրենքով սահմանված շեմը: Հաճախ կողմերի միջև այդպիսի պայմանագրի կնքման պրոցեսին մասնակցում է միջնորդը՝ ապահովագրական բրոքերը կամ գործակալը։ Ապահովագրական պայմանագրի կնքումը հավաստում է ապահովագրողի կողմից ապահովագրվողին ապահովագրական պոլիս կամ վկայագիր տրամադրելու միջոցով։ Այս դեպքերում, տնտեսվարող սուբյեկտը համարվում է առավել վստահելի բանկերի և այլ ֆինանսական կառույցների համար, հնարավորություն է ստանում օգտվելու հարկային և այլ արտոնություններից, բարձրացնում է իր հեղինակությունը և պատասխանատվության մակարդակը: Կամավոր ապահովագրությունը, որպես կանոն, կնքվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Ապահովագրության ժամկետը նշվում է ապահովագրական պայմանագրում, և ապահովագրողը պատասխանատվություն է կրում միայն այդ ժամանակաշրջանում։ Ապահովագրության պայմանագիրը պարտադիր կնքվում է գրավոր ձևով և ուժի մեջ է մտնում միայն ապահովագրավճարի մուծման պահից սկսած։ Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի՝ ապահովագրավճարի դիմաց ապահովագրական դեպքը վրա հասնելիս մյուս կողմին՝ ապահովագրվողին կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը՝ շահառուին կատարել ապահովագրական հատուցում՝ պայմանագրով որոշված գումարի՝ ապահովագրական վճարի սահմաններում։

Ընդհանուր առմամբ, տնտեսական գործունեության տեսակի վտանգավորության և ռիսկայնության աստիճանը դրված է էկոլոգիական ապահովագրության նշված ձևերի տարանջատման հիմքում: Բնականաբար,

ազդեցությունների տարբերությունը ենթադրում է գործունեության տեսակների

327

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

համապատասխան դասակարգում' ըստ ազդեցության ուժգնության, մասշտաբների, տևողության, հետագայում բացասական ազդեցությունների վերացման հնարավորության և այլ չափանիշների: Օրինակ, ՌԴ-ում էկոլոգիական

ապահովագրության համակարգում գործում են ընկերությունների տնտեսական նորմատիվներ, որոնք տարբերակում են էկոլոգիական ռիսկերի վտանգավորության աստիճանի, հաճախականության և այլ առանձնահատկությունների։ Մասնավորապես' ընկերության պահուստային ֆոնդը գործունեության առաջին տարվա համար չպետք է պակաս լինի կանոնադրական կապիտալի 12%-ից, կամ մեկ էկոլոգիական ռիսկի համար ստանձնած ապահովագրության առավելագույն չափը չի կարող գերազանցել ընկերության սեփական միջոցների 10%-ը, իսկ հինգ առավել խոշոր ռիսկերի մասով ապահովագրության գերազանցելու դեպքում պարտադիր կնքվում է վերաապհովագրության պայմանագիր1: Էկոլոգիական ապահովագրության մասով ստացված ընկերության շահույթի 30%-ն ուղղվում է կանխարգելիչ բնապահպանական միջոցառումների իրականացմանը: ԵՄ-ում

գործում է տնտեսական նորմատիվների երկու հիմնական մաս' նպատակային ակտիվներ, որոնք օգտագործվելու են ապահովագրված էկոլոգիական ռիսկերը փոխհատուցելու համար, և անվտանգության պահուստ, որը կիրարկվում է, երբ ապահովագրված էկոլոգիական ռիսկերի կառավարումը վտանգվում է2: Ընդ որում, անվտանգության պահուստը փոքր է նպատակային ակտիվներից, սակայն ի տարբերություն նպատակային ակտիվների' անվտանգության պահուստի չափը ըստ ապահովագրված ռիսկերի չի կարող փոփոխվել:

Նադեժդա Աֆյան

էկոլոգիական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը

ԿԱՏՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ

Բանալի բառեր' Կայուն զարգացում, էկոլոգիական ապահովագրություն, էկոլոգիական անվտանգություն, էկոլոգիական ռիսկ, էկոլոգիական վնաս

Հոդվածում ներկայացված է էկոլոգիական ապահովագրության ներդրման անհրաժեշտության հիմնական խնդիրները կայուն զարգացմանը համընթաց։ Տրվել են համեմատականներ էկոլոգիական ռիսկի ապահովագրության և ապահովագրական գործունեության օրենսդրաիրավական կարգավորման միջև։ Կարևորվել է էկոլոգիական ապահովագրության տեսակներից պարտադիր էկոլոգիական ապահովագրության տեսակը, ինչպես նաև դրա ապահովման երաշխիքները։

Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական ապահովագրության արդյունավետ համակարգի ներդրման համար համեմատական վերլուծվել է Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության երկրներում գործող էկոլոգիական ռիսկերի ապահովագրման տնտեսական նորմատիվները։

1 http:// www.scienceforum.ru/2014/611/3043

2 http://center-yf.ru/data/economy/Ekologicheskoe-strahovanie.php

328

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Nadezhda Afyan

THE NECESSITY TO INTRODUCE ECOLOGICAL INSURANCE IN LINE WITH SUSTAINABLE DEVELOPMENT

Key words: Sustainable development, environmental insurance, ecological safety, ecological risk, environmental damage

The article presents the main issues of the necessity of introducing ecological insurance in line with sustainable development. Comparisons between ecological risk insurance and legislative regulation of insurance activity are given. The importance of ecological insurance as a type of compulsory ecological insurance, as well as guarantees for its maintenance are highlighted. For the introduction of effective ecological insurance system in the Republic of Armenia, the economic standards of ecological risk insurance in the Russian Federation and the European Union have been analyzed comparatively.

Надежда Афян

НЕОБХОДИМОСТЬ ВНЕДРЕНИЯ ЭКОЛОГИЧЕСКОГО СТРАХОВАНИЯ ОДНОВРЕМЕННО С УСТОЙЧИВЫМ РАЗВИТИЕМ

Ключевые слова: устойчивое развитие, экологическое страхование, экологическая безопасность, экологический риск, экологический ущерб

В статье представлены основные обоснования необходимости внедрения экологического страхования одновременно с устойчивым развитием. Даны сравнения между страхованием экологических рисков и законодательным регулированием страховой деятельности. Подчеркнуто значение экологического страхования как типа обязательного экологического страхования, а также гарантии его содержания. Для внедрения эффективной системы экологического страхования в Республике Армения были проанализированы экономические стандарты страхования экологических рисков в Российской Федерации и Европейском Союзе.

329

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.