ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*
ՆԱԴԵԺԴԱ ԱՖՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է ներկայացնել Հայաստանի ազգային հարստության մաս կազմող հանքավայրերի շահագործման արդյունքում առաջացած սոցիալական, բնապահպանական և տնտեսական բնույթի շահերի բախումները։ Նպատակից բխող խնդիրներն են' համեմատականորեն տարբերակել և վեր հանել հանքաարդյունաբերության տնտեսական, սոցիալական, բնապահպանական ու իրավական շահերի առաջնայնությունները, հակասությունները, ինչպես նաև դրանց կարգավորման հնարավոր ուղիները: Հոդվածում օգտագործվել է
տվյալների համեմատական վերլուծական մեթոդը։ Կատարվել է եզրահանգում, ըստ որի' էկոլոգիական գնահատման ընթացքում կազմակերպվող հանրային լսումներում մեծամասամբ քննարկվում են նախագծերի' տեղային նշանակություն ունեցող սոցիալական ու տնտեսական հիմնահարցերը: Շատ հաճախ
բնապահպանական ռիսկերը կամ հնարավոր բացասական հետևանքերը նույնիսկ չեն կարևորվում պատկան մարմինների վերջնական որոշումների կայացման ժամանակ: Հանքարդյունաբերության տարբեր փուլերում տնտեսական օգուտները գերադասում են շրջակա միջավայրի որակից' առանց հաշվի առնելու այն, որ շրջակա միջավայրի բարձր որակը երկարատև տնտեսական օգուտ է բերում: Բացի այս, շրջակա միջավայրի որակական խնդիրներից ելնելով' պատկան մարմինները բացասական եզրակացությամբ պետք է մերժեն բոլոր նոր տեսակի մետաղական հանքավայրերի շահագործում', խրախուսելով պոչամբարների վերամշակման ծրագրերը։
Հիմնաբառեր' ազգային հարստություն, հանքարդյունաբերություն, պոչամբար, էկոլոգիական գնահատում, հանրային լսումներ, կայուն զարգացում,
բնապահպանական փորձաքննություն, շրջակա միջավայրի վրա ազդեցություն։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները, ըստ օրենքի306, պարտադիր պետք է մասնակցեն ազգային տնտեսության զարգացմանն առնչվող, ինչպես նաև ազգային հարստության շահագործմանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներին: Սակայն գործնականում այդ մասնակցությունը հասարակական լսումների տեսքով կրում է ձևական բնույթ և ամենևին չի ազդում որոշումների արդարացի կայացման գործընթացներին։ Ենթադրվում է, որ Հայաստանում հանքարդյունահանման նախագծերի շուրջ ձևավորված
տարաձայնությունների զգալի մասը պայմանավորված է տարբեր հասարակական շերտերի շահերի բախման և ապատեղեկացվածության հետ, ինչպես նաև հասարակական լսումների ոչ պատշաճ իրականացման հետ։ Հասարակական
* Հոդվածը ներկայացվել է 29.10.2019թ., գրախոսվել' 05.11.2019թ., տպագրության ընդունվել' 12.12.2019թ.:
3 ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և
արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա (Օրհուս, 1998)
176
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
լսումների անցկացման պարտադիր յինելը կարևոր նախապայման է
բնապահպանական փորձաքննության ընթացքում' բարձրաձայնելու այնպիսի սոցիալական, իրավական, բնապահպանական ու տնտեսական խնդիրներ, որոնք դեռևս չեն քննարկվել նախագծի համալիր մշակման շրջանակներում։ Հոդվածում հակիրճ կփորձենք ներկայացնել այն տարաձայնությունները, որոնք առաջանում են և հաճախ էլ անտեսվում են հանքաարդյունաբերության ոլորտին վերաբերող որոշումների կայացման ընթացքում։
Ազգային տնտեսության մեջ կարևոր կշիռ ունեցող հանքարդյունաբերության ոլորտը՝ որպես արտահանումից ստացվող եկամուտների, օտարերկրյա ուղղակի ներդրումների և համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր, տնտեսապես գրավիչ է ու հեռանկարային: Քանի որ Հայաստանում ազգային հարստության բաժին կազմող օգտակար հանածոների պաշարի համախառն արժեքը գերազանցում է 120.0 մլրդ դոլարին համարժեք դրամը, իսկ հետախուզված ու նախնական գնահատված պաշարների (առանց քաղցրահամ ջրերի) կորզվող արժեքը կազմում է մոտ 90.0 մլրդ դոլարին համարժեք դրամ307։ Սակայն այլ է պատկերը, եթե համեմատենք Համաշխարհային բանկի ուսումնասիրության արդյունքների հետ. այդ դեպքում համաշխարհային խոշոր հանքավայրերի ցանկում Հայաստանի պղնձամոյիբդենային ամենախոշոր հանքավայրն իր մեծությամբ գրավում է մոտ 110-րդ տեղը, իսկ ոսկու ամենախոշոր հանքավայրը ոսկու 300 խոշորագույն հանքավայրերի ցանկից դուրս է308: Այսինքն' վերջին տարիներին Հանրապետության երկրաբանական ֆոնդում հաշվառված ևս 871 հանքավայրերը և 580 հանքաերևակումները համարվում են շատ փոքր, փոքր ու միջին (ըստ շահագործման ժամկետի և պաշարի ծավայի)309: Փաստորեն, շահագործման կարճ
ժամանակահատվածն աննշան է դարձնում դրանց նպաստը ազգային բարեկեցության մեջ, իսկ շրջակա միջավայրին հասցրած վնասը՝ ահռելի: Հանքաարդյունաբերական աշխատանքների հետևանքով առկա է օդի, ջրի, հողի (լանդշաֆտներ), կենսաբազմազանության զգալի շարունակական աղտոտվածություն:
Մեկ այլ համեմատական. հանքարդյունաբերության ոլորտում գերիշխող խոշոր հանքերը վերջին 5 տարվա տնտեսական տվյալների310 համաձայն աշխատում են ոչ տևական ու անկայուն շահույթով: Եվ այս այն դեպքում, երբ վերջին 7-8 տարվա ժամանակահատվածը համարվում է ապրանքների՝ պատմականորեն բարձր գների շրջան311, և երբ հայտնաբերված մետաղական հանքավայրերից շահագործվողների մասնաբաժինը կազմում է 84%:
Այնուամենայնիվ, 2017թ. հարկունակ բազա հանդիսացող հանքագործական (35,5%) և մշակող արդյունաբերական (9,3%) ոլոլորտներում ստեղծված համախառն ավելացված արժեքի անվանական աճ է արձանագրվել 2017թ-ին 3,2 %- ով։
Ի համեմատ այլ ոլորտների (առևտուր' 20,5%, շինարարություն 4,2%)' հանքաարդյունաբերության ոլորտը պետության համար ապահովում է բարձր հարկային եկամուտներ312: 2017թ. հարկային մարմինների կողմից ապահովված բնօգտագործման վճարի աճը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում
Համաշխարհային բանկ, Armenia - Strategic mineral sector sustainability assessment (Washington D.C.: The World Bank Group, 2016), էջ 23:
308 Համաշխարհային բանկ, Armenia - Strategic mineral sector sustainability assessment (Washington D.C.: The World Bank Group, 2016).
309 www.minenergy.am,www.geo-fund.am,www.mnp.am.
310 http://www.minfin.am/hy/archive/0/0/0/0/0/0/4.
311 http://www.minfin.am/hy/archive/0/0/0/0/0/0/4.
312 http://www.petekamutner.am/Shared/Documents/Publications/th_annual_report_2017.pdf.
177
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյա[թիի մուտքերի 9,917.1 մլն դրամ կամ 54,2% աճով313:
Գրաֆիկ 1.Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համախառն ավելացված
արժեքը և դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում314
Գրաֆիկ 2. Հանքարդյունաբերության ոլորտի հաշվարկված հարկեր և վճարներ,
պետական բյուջե, 2016-2017թթ315
Հսսշ վար կված հարկեր Լւ վճարներ, պետական բյուջե այլ
ըն դե րքօգտա գործման արտոնավճար Տուգանքներ Մաքսատուրքեր Լւ վճարներ Շահութահարկ
ԱԱՀ
եկամտային հարկ Ռոյալթի
094 2094 4094 60% 80% 10094
■ 2016 ■ 2017
Հարկ է նշել որ հասարակ ռոյայթին, որը կիրառվում է միայն որպես եկամուտների տոկոս, ավելի հեշտ է կառավարել մինչդեռ շահութաբերության փոփոխականի վրա հիմնված բաղադրիչ ունեցող ռոյալթիները պահանջում են ավելի մանրամասն վերահսկողություն և կարող են վտանգել հարկային եկամուտները շահույթի թերհայտարարման պատճառով (օգտագործելով տրանսֆերային գներ կամ
313 http://www.petekamutner.am/Shared/Documents/Publications/th_annual_report_2017.pdf.
314 Աղբյուրը' ՀՀ ԱՃԹՆ զեկույց 2018, www.armstat.am:
315 http://www.petekamutner.am/Shared/Documents/Publications/th_annual_report_2017.pdf.
178
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
հարկերից խուսափելու որևէ այլ մեթոդ)316: Այսինքն' ևս մեկ հակասություն, երբ հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարող սուբյեկտներն, ապահովելով եկամտային մեծ հոսքերի շրջանառություն, սովորաբար շահագործման ընթացքում վնասներ են առաջացնում շրջակա միջավայրի վրա և չեն կարող համարվել տնտեսապես կայուն, ինչն էլ վկայում է այն մասին, որ հանքավայրերի (շահագործվող, լքված) և պոչամբարների էկոլոգիական անվտանգության հսկողությունն ու վերահսկողությունը, ինչպես նաև վերականգնման միջոցառումները պետք է իրականացվեն՝ ելնելով բնապահպանական վճարներից317, մասնավորապես համայնքների վարչական ու ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումներից, որոնք հանդիսանում են համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար նպատակային միջոցներ, սակայն իրենց նպատակային թիրախներին չեն հասնում։ Չնայած նրան, որ նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ318: Արձանագրված է, որ համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող
բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի՝ մետաղական հանքաքար արդյունահանող 27 ընկերություններից միայն 4-ն են, որ վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ են կատարում համայնքային բյուջեներ319։ Հավելենք, որ նույնիսկ միջազգային ներդրումային ընկերությունները պահանջում են ՇՄԱԳ320 փաստաթղթում ներառել նաև հանքավայրերի փակման հետ կապված խնդիրների լուծումներ: Մինչդեռ կարգավորող դաշտի որոշակի
բացթողումներն արդեն իսկ շահագործման սկզբում նշանակալի վտագներ են առաջացնում հարակից համայնքների կամ հողօգտագործողների համար պոչամբարների պատահական արտահոսքի կամ լեռնատեխնիկական վթարների տեսքով: Վերահսկողության ու հսկողության համար պատասխանատու կառույցների կատարողականը պետք է լինի հաստատուն ու հուսալի՝ աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար, իսկ կուտակված տնտեսական օգուտները պետք է բաշխվեն արդարության սկզբունքով: Եվս մեկ խոչընդոտ կա՝ լքված ու շահագործվող հանքավայրերի սեփականատերերին հասցեական պատասխանատվության ենթարկելն էլ անհնար է, քանի որ շատ ընկերություններ գրանցված են օֆշորային գոտիներում, իսկ բաժնետիրական ընկերությունների մասին տվյալները պաշտպանվում են նաև ներպետական օրենսդրությամբ՝ առաջացնելով շահերի բախման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման հնարավոր ռիսկեր։
Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի պահպանման դրամագլխի միջոցները, միևնույն է, չեն բավականացնում աղտոտման փոխհատուցման և շրջակա միջավայրի կառավարման համար համարժեք միջոցառումներ իրականացնելու համար։ Արդյունքում հանքաարդյունաբերության ոլորտի բացասական ազդեցության մասշտաբներն օրեցօր խորանում են շրջակա միջավայրի բոլոր ոլորտներում։ Մասնավորապես արդյունաբերական կեղտաջրերի, ինչպես նաև արդյունաբերական թափոններով աղտոտված տիղմի ներթափանցման պատճառով ջրային ավազանների
6 Համաշխարհային բանկ, Armenia - Strategic mineral sector sustainability assessment (Washington D.C.: The World Bank Group, 2016),
317 2001թ. ընդունված «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենք
318 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշում
319 Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) զեկույց 2016-2017թ.:
320 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
179
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 2(3), 2019
(օրինակ' Դեբեդ գետի ստորին հոսանք, Ողջի գետի ավազան) ֆլորան և ֆաունան խիստ աղքատացել են, իսկ աղտոտված ջուրն, օգտագործվելով ոռոգման նպատակներով, վատացնում է ագրոկենսացենոզների զարգացման պայմանները: Գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 86.5%-ը ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման, քանի որ լեռնահանքային ձեռնարկություններին հանձնված հողերի ընդհանուր տարածությունը կազմում է 9700 հա, որից խախտված հողերը' 8275 հա, իսկ պոչամբարների տակ գտնվող հողերը' 1400 հա321: Ընդ որում, հողային ծածկույթը ոչ միայն հողային շերտ է, այլև մի ամբողջական կենսածին համակարգ, որն իր մեջ ներառում է հողը, ջրային պաշարները, բուսականությունը և այլ կենսազանգվածներ: Ինտենսիվ տեխնածին ազդեցությունը հանգեցնում է էկոհամակարգերի վերականգնման բնական մեխանիզմների խախտմանը, իսկ էկոլոգիական համակարգերի որակի բացասական փոփոխությունների հետ միասին ի հայտ են գալիս մարդու առողջության վատթարացման մի շարք
առանձնահատկություններ՝ հիվանդությունների նոր տեսակներ և դրանց երիտասարդացում: Ըստ համապատասխան փորձագետների գնահատականների' դրանք կարելի է դասել հիմնականում վարակային և մակաբուծական, վերին շնչուղիների, աղեստամոքսային համակարգի, նորագոյացությունների, ալերգիկ և մի շարք այլ հիվանդությունների շարքին: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության' վերոնշյալ հիվանդություններն ունեն աճող միտումներ, որին նպաստում են նաև բնակչության շրջանում՝ աղքատության բարձր մակարդակով պայմանավորված առողջապահության խիստ ցածր մատչելիությունը:
Աղյուսակ 1. Բնապահպանության ոլորտում իրավախախտումների քանակը, վարչական տույժերը և վնասի հատուցման գուրմարները, 2017թ322
Խախտում Վարչական ների տույժի
քանակը ենթարկված
ների
թվաքանակը , մարդ
Վարչական
տույժի
համար
սահմանված
գումարը,
հազ. Դրամ
Վնասի
հատուցման
արձանագրությ
ունների
քանակը,
միավոր
Վնասի հատուցման գումարն ըստ արձանագրութ յունների, հազ. դրամ
Ընդերքի 8 7 730
Ջրային պաշարների 3 3 600
Օդային ավազանի 55 53 2800 2 935.9
Հողային 35 36 2130 15 1422
պաշարների
321 Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր, Բնապահպանության նախարարություն, 2014թ. :
322 Աղբյուրը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ»:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
180
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Թափոնի 19 15 940 1 60
Էկոփորձաբննությա ն 10 9 760 - -
Սահմանված 101 97 5800 - -
ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար
Բուսական աշխարհի 691 415 32361 716 3394446.4
Կենդանական 126 59 4700 43 9807
աշխարհի
Ընդամենը 1048 694 50821 759 3404253.4
Գրաֆիկ 3. Բնապահպանության ոլորտում իրավախախտումների քանակը, վարչական տույժերը և վնասի հատուցման գուրմարները, 2017թ323
■ խախտումների Քանակ
■ վարժական տույժի ենթարկվածների թվաՔանակը, մարդ
■ վարժական տույժի համար սահմանված գումարը հազ. դրամ
■ վնասի հատուցման արձււնագրություններիքանակը. միավոր
■ վնասի հատուցման գումարն ըստ արձանագրությունների, հազ, դրամ
Աղյուսակ 1-ից և գրաֆիկ 3-ի համեմատականից պարզ է դառնում, որ բնապահպանության ոլորտում իրավախախտումների և դրանց կանխարգելմանն ուղղված վարչական տույժերի թվաքանակի միջև կան հստակ տարբերություններ, առավել ևս դրանցից առաջ եկած վնասի հատուցման արձանագրությունների ու փոխհատուցված գումարների միջև։ Ակնհայտ է նաև այն փաստը, որ ընդերքի
323 Աղբյուրը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2018թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ»:
181
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ոլորտում իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը նույնիսկ չեն փոխհատուցվել:
Անժխտելի է միայն այն փաստը, որ կորպորատիվ հանրային
պատասխանատվության շրջանակներում սովորաբար հանքարդյունաբերող կազմակերպություններն ազդակիր համայնքներում իրականացնում են
նվիրատվություններ, բարեգործություններ, մասնավորապես աջակցում են համայնքային նշանակություն ունեցող ճանապարհների կառուցմանն ու
վերանորոգմանը, գազատարների ու ջրատարների վերանորոգմանն ու կառուցմանը, ինչպես նաև կատարում են ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցում, մանկապարտեզների, դպրոցների ու մշակութային օջախների վերանորոգում, ստեղծում են աշխատատեղեր և ապահովում ապրուստի միջոցներ շատ բնակավայրերում, որտեղ այլ բնույթի տնտեսական հնարավորությունները սակավ են: Սակայն շատ սակավ են բնապահպանական ու առողջապահական խնդիրների լուծմանը հատկացված սուբվենցիաները324:
Չնայած առկա առավելություններին և տնտեսության մեջ ունեցած դերին՝ պետք է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտը չի ապահովում կայուն զարգացում: Առաջնային պետք է խրախուսել պոչամբարների վերամշակումը և բնապահպանական հարցերի կարգավորումները՝ ստեղծելով տնտեսական այլընտրանքային
հնարավորություններ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, պղնձի պոչամբարների վերամշակման ծրագրերը չափազանց հազվագյուտ են:
Հստակեցնելով Հայաստանի պոչամբարների պարունակության ծավալները և վերամշակման էկոլոգատնտեսական գնահատման ռիսկերը, ինչպես նաև մշակելով արդյունավետ նախագծեր' պետք է դադարեցնել մետաղական որևէ նոր հանքավայրի շահագործումը:
Այնուհետև անհրաժեշտ է կարգավորել հնարավոր բնապահպանական բացասական ազդեցությունների ու հետևանքների համար վարչական ու տնտեսական պատասխանատվություն կրելու հիմնահարցերը: Վերջինս էլ պահանջում է ավելացնել բնապահպանական ոլորտում առկա էկոլոգատնտեսական վնասի գնահատման մեթոդական մոտեցումների իրավական ու գործնական կիրարկելիության հիմնախնդիրների ուսումնասիրությունները, ինչն էլ կապահովի բնապահպանական, սոցիալական ու տնտեսական տեսանկյունից հավասարակշռված միջոցառումների ճիշտ ընտրություն։
CONFLICTS OF STAKEHOLDERS OF ARMENIAN MINING
NADEZDHA AFYAN
Assistant at the Chair of Environmental Economics at ASUE,
PhD in Economics,
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to present the social, environmental and economic conflicts of interests that have arisen as a result of the exploitation of deposits that are part of the national wealth of Armenia. The objectives arising from the goal - comparative differentiation and identification of priorities of economic, social, environmental and legal interests of the mining industry, contradictions, as well as possible ways to resolve them. The article uses a comparative analytical method of data. It is concluded that in public hearings organized during
324 Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) զեկույց 2016-2017թ.:
182
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
the environmental assessment social and economic problems of local importance in the projects are mainly discussed. Environmental risks or potential adverse impacts are not identified even when the relevant authorities make final decisions. Moreover, at different stages of production, economic benefits do not favour environmental quality and do not take into account the fact that high environmental quality brings long-term economic benefits. In addition to these environmental quality problems, the relevant authorities should abandon the operation of all new types of metal mines, encouraging tailings processing projects.
Key words: National wealth, mining, tailing, environmental assessment, public hearings, sustainable development, environmental expertise, environmental impact.
ПРОТИВОРЕЧИЯ ЗАИНТЕРЕСОВАННЫХ СТОРОН ПО ЭКСПЛУАТАЦИИ МЕСТОРОЖДЕНИЙ АРМЕНИИ
НАДЕЖДА АФЯН
Ассистент кафедры эконимики природопользования АГЭУ, кандидат эконимических наук, г.Ереван, Республика Армения
Цель статьи - представить социальные, экологические и экономические столкновения интересов, возникшие в результате эксплуатации месторождений, являющихся частью национального богатства Армении. Вытекающие из цели задачи: сравнительная дифференциация и выявление приоритетов экономических, социальных, экологических и правовых интересов горнодобывающей промышленности, противоречий, а также возможных путей их урегулирования.
В статье использовался сравнительно-аналитический метод. Делается вывод о том, что на общественных слушаниях, организуемых в ходе экологической оценки, в основном обсуждаются социальные и экономические проблемы, имеющие местное значение. Очень часто экологические риски или потенциальные неблагоприятные воздействия не выделяются даже тогда, когда соответствующие органы принимают окончательные решения. Более того, на разных этапах добычи экономические выгоды предпочитаются в ущерб качеству окружающей среды, игнорируя тот факт, что высокое качество окружающей среды приносит долгосрочные экономические выгоды. В дополнение к указанным проблемам, соответствующие органы власти должны отказаться от эксплуатации всех новых типов металлических рудников, поощряя проекты по переработке хвостохранилищ.
Ключевые слова: национальное богатство, горнодобывающая промышленность, хвостохранилище, экологическая оценка, общественные слушания, устойчивое развитие, природоохранная экспертиза, воздействие на окружающую среду.
183