ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ*
ՀՏԴ 338.4 DOI: 10.52063/25792652-2021.1-164
ՆԱԴԵԺԴԱ ԱՖՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
ԳԱՐՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հոդվածում նպատակ է դրվել ներկայացնել Հայաստանի
հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև գնահատվել է հանքարդյունաբերության կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում։ Այնուհետև վելուծաբար ներկայացվել են Կանադայի ու Շվեդիայի հանքարդյունաբերության ոլորտների օրինակելի մոդելները: Նպատակից բխող խնդիրներն են' համեմատականորեն
տարբերակել և վեր հանել հանքարդյունաբերության տնտեսական ու բնապահպանական բնույթի առաջնայնություններն ու թերությունները։ Գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղիները բացահայտելու համար իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտում Կանադայի ու Շվեդիայի փորձի ուսու մնասիրությու ն։
Հոդվածում օգտագործվել է տվյալների SWOT վերլուծական մեթոդը։ Արդյունքում կատարվել է եզրահանգում, որ հնարավոր է հանքարդյունաբերության ոլորտը զարգացնել համապատասխան միջազգային էկոլոգիական ստանդարտներով ու պահանջներով' միաժամանակ ոլորտում ապահովելով տնտեսական օգուտներ: Իսկ մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների շրջանում պետք է ձևավորվեն միայն խոշոր ընկերություններ կամ մի քանի միջին ու փոքր ընդերքօգտագործող ընկերություններից կազմված կոալիցիաներ, որոնք հնարավորություն կտան ապահովելու հանքարդյունաբերության ոլորտի
զարգացումը'համաձայն կայուն զարգացման սկզբունքների: *
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 30.03.2021թ.:
14.02.2021թ., գրախոսվել' 22.02.2021թ., տպագրության
164
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Հիմնաբառեր՝ հանքարդյունաբերություն, ՀՆԱ, կայուն զարգացում, էկոլոգիական խնդիրներ, պոչամբարներ, SWOT վերլուծություն, շրջակա միջավայր:
Ներածություն
Համաշխարհային տնտեսության մեջ հանքարդյունաբերությունն իր ծանրակշիռ մասնաբաժինն ունի: Մի շարք զարգացած ու զարգացող երկրներում այն տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է: Հայաստանի տնտեսությունում
հանքարդյունաբերության ոլորտը ևս էական ներդրում ունի, այն ապահովում է տնտեսական աճ և օտարերկրյա ներդրումների ներգրավում, ստեղծում է աշխատատեղեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման հնարավորություններ: Ուստի չթերագնահատելով տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը՝ կարելի է նշել որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար բավականին մեծ է։
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վերլուծություն
Վերջին տարիներին՝ 2015-2019թթ.-ի ընթացքում, հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը և դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդհանուր առմամբ աճել են (տե'ս գծապատկեր 1): Մասնավորապես 2015թ.-ին հանքարդյունաբերության և
բացահանքերի շահագործման ոլորտի կողմից ստեղծված արդյունքը կազմել է շուրջ 221 մլրդ դրամ՝ կազմելով ՀՆԱ-ի 2.1%-ը, իսկ արդեն 2019թ.-ին հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի կողմից ստեղծված արդյունքը հասել է գրեթե 357 մլրդ դրամի՝ կազմելով ՀՆԱ-ի 2.8%-ը: 2019թ.-ի ցուցանիշով հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը ընդհանուր ՀՆԱ-ում ներկայացված 20 ոլորտների մեջ զբաղեցրել է տասներեքերորդ հորիզոնականը, իսկ ամբողջ արդյունաբերության մեջ՝ երկրորդ հորիզոնականը 17.1% ցուցանիշով528։
3.50%
3.00%
2.50%
2.00%
1.50%
1.00%
0.50%
0.00%
2015թ. 2016թ. 2017թ. 2018թ. 2019թ.
Հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի արտադրանքը (մլն դրափ ^►Հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում
Գծապատկեր 1. 2015-2019թթ. հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի արտադրանքը և դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում529
Հատկանշական է նաև հանքարդյունաբերության ոլորտի նշանակությունը Հայաստանում զբաղվածության ապահովման առումով: Մասնավորապես 2019թ.-ին
Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Երևան 2020, էջ 295: https://www.armstat.am/file/doc/99520938.pdf, 01.02.2021.
529 Գծապատկերը կառուցվել է հեղինակների կողմից՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի տվյալների հիման վրա, https://www.armstat.am, 03.02.2021.
165
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների միջին տարեկան թվաքանակը եղել է 10,900 մարդ՝ կազմելով ընդհանուր արդյունաբերության զբաղվածության 10.7%-ը530: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հանքարդյունաբերության ոլորտը ապահովում է մայրաքաղաքից դուրս համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչը բավականին կարևոր է սակավ տնտեսական հնարավորություններ ունեցող շրջանների համար:
Ի լրումն այս ամենի՝ հարկ է նշել նաև, որ ըստ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի «Հանքարդյունաբերության դերը ազգային տնտեսություններում» զեկույցում ընդգրկված հանքարդյունահանման ինդեքսի (Mining Contribution Index)՝ Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցնում է 26-րդ տեղը531: Նշված ինդեքսը ցույց է տալիս հանքարդյունաբերության դերը տվյալ երկրի տնտեսության զարգացման գործում:
Այսպիսով՝ հանքարդյունաբերության՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական
զարգացման մեջ ունեցած ուրույն նշանակությունն ու դերը ակնհայտ են: Սակայն չնայած այս ամենին՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված էկոլոգիական տեսանկյունից առկա են մի շարք խնդիրներ, ինչն էլ վկայում է հանրապետությունում հանքարդյունաբերության կայուն զարգացման ապահովման անհրաժեշտության մասին: Առկա խնդիրներից մասնավորապես առանձնակի
ուշադրության է արժանի հանքարդյունաբերական գործունեության արդյունքում խախտված հողերի վերականգնման հարցը: Կարելի է ասել՝ հանքավայրերի
հողատարածքների, պոչամբարների կենսաբանական վերականգնման ու
ռեկուլտիվացիայի համար համապատասխան ծրագրերը ընդհանրապես չեն իրականացվում, իսկ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ֆինանսական միջոցները բավարար չեն անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար: Եվ այս ամենը այն դեպքում, երբ Հայաստանում շահագործվող մետաղական հանքավայրերի մակերեսը կազմում է 521 1,45 հա, իսկ ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողերի ընդհանուր մակերեսը նախնական խոշորացված
գնահատականներով կազմում է 13640 հա՝ չհաշված լցակույտերի ու արտադրական թափոնների տակ մնացած հողատրածքների մակերեսները532: Հանրապետությունում առկա պոչամբարները թվով 23-ն են (մոտ 365 մլն.խմ փաստացի ծավալով), դրանք գտնվում են Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Նշված 23 պոչամբարներից 11-ը կոնսերվացված են (շուրջ 30 մլն.խմ ծավալով) և գտնվում են Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում533:
Առկա խնդիրների համատեքստում հարկ է նշել նաև, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում բացակայում է կամ դանդաղ է իրականացվում աշխարհի առաջավոր փորձի կիրառման և լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, ինչը հետևանք է նաև այն բանի, որ հանքարդյունաբերության ոլորտում դեռևս չունենք խոշոր ու միջազգայնորեն ճանաչում ունեցող
Հայաստանի վիճակագրական տարեգիրք. Երևան 2020, էջ 307
https://www.armstat.am/file/doc/99520938.pdf, 01.02.2021:
531 «Role of Mining in National Economies: Mining Contribution Index (5th edition, 2020)». Internationa! Council of Mining and Metals, 2020, էջ 10: https://www.icmm.com/website/publications/ pdfs/social-performance/2020/research mci-5-2020.pdf, 05.02.2021:
532 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ: https://www.ecolur.org/files/uploads/pdf/Court/
publicenvironmentalcourtminingfinal.pdf, 04.02.2021:
533 Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած
ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա, էջ 2:
http://www.mnp.am/uploads/1/1561026142HASHVETVUTYUN Geraka kayq.pdf, 05.02.2021:
166
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ընկերություններից որևէ ներկայացուցիչ: Թվով շատ են նաև մետաղական և ոչ մետաղական հանածոներ արդյունահանող փոքր ընկերությունները, որոնք գործում են միայն Հայաստանում: Դրանք ոլորտում երբևէ փորձ չունեցող կազմակերպություններ են և հետապնդում են միայն գերշահույթի ստացման գիշատչական տենդ։ Եթե հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես մետաղական
հանքարդյունաբերական ընկերությունների շրջանում գերիշխեին խոշոր և այդ ոլորտում միջազգային փորձ ունեցող, այսինքն՝ պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություններ, ապա էկոլոգիական տեսանկյունից պատկերը այլ կլիներ:
Ինչևէ, թերևս կարելի երկար խոսել հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին, սակայն չպետք է տպավորություն ստեղծվի, թե հանքարդյունաբերությունը էկոլոգիական տեսակետից բացառապես անընդունելի է և պետք է հրաժարվել գործունեության այդ տեսակից: Աշխարհի զարգացած երկրների՝
հանքարդյունաբերության ոլորտում ունեցած առաջավոր փորձը փաստում է, որ հնարավոր է ապահովել հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացում: Ուստի ժամանակի հրամայականն է՝ ուսումնասիրել համաշխարհային առաջավոր փորձը և դիտարկել դրա տեղայնացման հնարավորությունները: Այդ նպատակով էլ ստորև իրականացվել է Շվեդիայի ու Կանադայի հանքարդյունաբերության ոլորտի SWOT վերլուծություն (տե'ս աղյուսակ 1 և աղյուսակ 2):
Աղյուսակ 1. Շվեդիայի հանքարդյունաբերության ոլորտի SWOT վերլուծություն534
S W
1. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ 2. Ֆինանսական և իրավական պատշաճ պաշտպանություն ժամկետից շուտ փակման դեպքում 1. Հանքարդյունաբերական թափոնները չեն հարկվում 2. Մանր ու միջին հանքերի նվազ օգտակարություն
O T
1. ներդրում կատարելով՝ կրկնապատկել է արտադրական հզորությունը և շահագործման ժամկետը 1. Շվեդիայի թագավորությունում բնապահպանական և սոցիալական պահանջների խստացման արդյունքում դժվարացել է փոքր ընկերությունների աշխատանքը
Շվեդիայի հանքարդյունաբերության ոլորտի SWOT վերլուծության
արդյունքներ։ Հանքարդյունաբերության ոլորտում իրականացրած բնապահպանական ու ֆինանսական քաղաքականության արդյունքում Շվեդիայի թագավորությունը Եվրոպական Միության տարածքում համարվում է առաջատար երկիր։ Շվեդիայում հստակ գործում են սոցիալական պատասխանատվության չափանիշներ և շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ, որտեղ մուտքագրված միջոցներն ուղղակիորեն արտահայտում են տվյալ պահին հանքը փակելու հաշվարկային ընթացիկ արժեքը: Վերջին ժամանակաշրջանում կտրուկ նվազել է մետաղների շահագործվող հանքերի թիվը, իսկ հանքանյութի արտադրությունն աճել է ավելի քան տասն անգամ։ Սոցիալական պատասխանատվության չափանիշներն ապահովում են ի սկզբանե, իսկ 534
534 Աղյուսակը ստեղծվել է հեղինակների կողմից:
167
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցներն առանձին մուտքեր են, դրանք չեն գոյանում հանքարդյունաբերական թափոնների դիմաց հարկերից և միտված են օգտագործվելու մետաղի գործող հանքերի փակումից հետո։ Շվեդիայի թագավորությունում բնապահպանական ու սոցիալական պահանջների խստացման արդյունքում դժվարացել է փոքր ընկերությունների աշխատանքը, քանի որ մանր ու միջին հանքերը նվազ օգտակարություն ունեն։
Աղյուսակ 2. Կանադայի հանքարդյունաբերության ոլորտի SWOT վերլուծություն535
S W
1. Շրջակա միջավայրի նկատմամբ խիստ պարտավորություն՝ չեզոք թթվային դրենաժ ծրագիր 2. Հանքավայրերի դասակարգում և գույքագրում 3. ՏԼՀԱՆ (տիրազուրկ, լքված հանքավայրերի ազգային նախաձեռնություն). հիմնումը՝ դեռևս 2002թ.-ին 1. Հանքարդյունաբերական թափոնները չեն հարկվում 2. Երկրաբանական հետազոտական ծրագրերից միայն 10%-ը կարող են հասնել տեխնիկատնտեսական հիմնավորման փուլին* 536
O T
1. Բաց հանքավայրերի ռեկուլտիվացիայի տասնյակ օրինակներ 1. Շարունակական բնույթ է կրում պարտավորությունների և ֆինանսավորումների վերաբերյալ օրենսդրական նորմերի վերանայումները
Կանադայի հանքարդյունաբերության ոլորտի SWOT վերլուծության
արդյունքներ։ Կանադայում հանքարդյունահանող ընկերությունները վերամշակում են պոչերի լցակույտերն ըստ «չեզոք թթվային դրենաժ» ծրագրի և ունեն շրջակա միջավայրի նկատմամբ խիստ սոցիալական պատասխանատվության չափանիշներ, իսկ նման աշխատանքի ծախսերը որոշ դեպքերում կարող են սուբսիդավորվել կառավարության կողմից: Դեռևս 2002թ.-ին հիմնվելով ՏԼՀԱՆ-ի սկզբունքների վրա՝ իրականացվել է հանքավայրերի դասակարգում, գույքագրում և արձանագրվել են բաց հանքավայրերի ռեկուլտիվացիայի տասնյակ օրինակներ։ Վերջին 2 տարվա ընթացքում Կանադայում հիմնական մետաղների՝ նոր հայտնաբերված 710 հանքավայրերից միայն 26-ն (3.7%) են հասել տեխնիկատնտեսական հիմնավորման փուլին537՝ չբավարարելով դրանց շահագործման սոցիալական, տնտեսական ու էկոլոգիական պատասխանատվության չափորոշիչները։ Կանադայում նաև շարունակական բնույթ են կրում սոցիալական պատասխանատվության և ֆինանսավորումների վերաբերյալ օրենսդրական նորմերի վերանայումները։
Աղյուսակը ստեղծվել է հեղինակների կողմից:
536 Հանքերի փակում, հանքարդյունահանման կայուն շահագործման քաղաքականություն և ուղեցույցներ ու հանքերի փակում, «Շրջակա միջավայր և անվտանգության» նախաձեռնության (ENVSEC), 2005, էջ 76:
537 Հանքերի փակում. հանքարդյունահանման կայուն շահագործման քաղաքականություն և ուղեցույցներ ու հանքերի փակում, «Շրջակա միջավայր և անվտանգության» նախաձեռնություն (ENVSEC), 2005, էջ 27:
168
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Եզրակացություն
Նշված բոլոր տեսակի իրավական, բնապահպանական կամ ֆինանսական մոտեցումները առանձին-առանձին չեն կարող ամբողջական լուծում պարունակել և տրամաբանական է, որ պահանջվում է բոլոր մոտեցումների կառուցվածքային համադրություն։ Նման համադրության արդյունքներ ստացել ենք Շվեդիայի ու Կանադայի հանքարդյունաբերության փորձի SWOT վերլուծությունից։ Այս
համադրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ հանքարդյունաբերական ոլորտը եկամտաբեր է, սակայն շահագործման ընթացքում պարբերաբար ի հայտ են գալիս սոցիալական ու էկոլոգիական խնդիրներ։ Ուսումնասիրելով կանադական ու շվեդական հանքարդյունաբերական գործունեության փորձը՝ կարելի է ձևավորել
հանքարդյունաբերության հայկական մոդելը, որտեղ հնարավոր է ստեղծել ՏԼՀԱՆ-ի տիպային համակարգ և արդյունքում կապահովվի շահագործվող, տիրազուրկ և լքված գույքագրված հանքավայրերի բանկ կամ կադաստր, որով հնարավոր կլինի բացահայտել բոլոր հեղինակավոր ու անբարեխիղճ ընկերություններին։ Այնուհետև միավորելով ու խոշորացնելով փոքր ու միջին հանքավայրեր շահագործող ընկերություններին՝ անհրաժեշտ է ստեղծել ֆինանսական, իրավական, սոցիալական և էկոլոգիական բնույթի ապահովագրական կամ պատասխանատու նախաձեռնություններ (կամ ներգրավել RMI (Responsible Mining Index) կազմի մեջ538)՝ ըստ ճկուն դրամագլուխների։ Այդ դրամագլուխներում ֆինանսական միջոցների հոսքը կամ աղբյուրը կարող է լինել բանկային ավանդը, ազդակիր համայնքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացումը, երկրորդային ռեսուրսօգտագործման
արտադրության զարգացումը։ Պարբերաբար ֆինանսական միջոցներով համալրվելով՝ կարող է նպաստել հողերի ռեկուլտիվացիայի, ջրերի մաքրման և սոցիալական խնդիրների լուծման աշխատանքներին։ Եվ տիպային մոդելի համար որպես վտանգ նախ պետք է դիտարկել փոքր և միջին հանքարդյունահանող ընկերությունների խոշորացման գործընթացի ռազմավարական ծրագրի մշակման և իրականացման փորձի կամ մոտիվացիայի բացակայությունը, և ապա՝ ոչ բավարար հնարավորությունների ու հմտությունների արդյունքում արտաքին մրցակցային դաշտում թույլ դիմակայունությունը։
PROSPECTS FOR SUSTAINABLE DEVELOPMENT OF THE MINING INDUSTRY IN ARMENIA. SWOT ANALYSIS
NADEZHDA AFYAN
Armenian State University of Economics,
Chair of Environmental Economics, Assistant,
Ph.D. in Economics,
Yerevan, Republic of Armenia
GARRI GASPARYAN
Armenian State University of Economics,
Faculty of Regulation of Economy and International Economic Relations, Master’s student,
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to present problems of sustainable development of Armenia's mining sector. The importance of the mining industry in the development of the economy of the
538 Responsible Mining Index, https://responsibleminingindex.org/ru/companies. 05.02.2021:
169
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Republic of Armenia is also assessed. Then models of the mining industry in Canada and Sweden are presented. Tasks arising in achieving the goal: to comparatively differentiate and identify economic and environmental priorities and disadvantages of the mining industry. A survey of Canadian and Swedish mining experiences is undertaken to find solutions to existing problems.
The article uses the SWOT data analysis method. As a result, it is concluded that it is possible to develop the mining industry in accordance with international environmental standards and requirements, while at the same time providing economic benefits in this area. And among metal mining companies, only large companies or coalitions consisting of a few medium-sized mining companies should be formed, which will enable the development of the mining sector in accordance with the principles of sustainable development.
Keywords: mining, GDP, sustainable development, environmental issues, tailings, SWOT analysis, environment.
ПЕРСПЕКТИВЫ УСТОЙЧИВОГО РАЗВИТИЯ ГОРНОДОБЫВАЮЩЕЙ ОТРАСЛИ В АРМЕНИИ. SWOT-АНАЛИЗ
НАДЕЖДА АФЯН
ассистент кафедры экономики природопользования Армянского государственного экономического университета, кандидат экономических наук, г. Ереван, Республика Армения
ГАРРИ ГАСПАРЯН
магистрант факультета регулирования экономики и международных экономических отношений Армянского государственного экономического университета, г. Ереван, Республика Армения
В статье поставлена цель представить проблемы стабильного развития горнодобывающей отрасли Армении, а также оценена важность горнодобывающей промышленности в развитии экономики Республики Армения. Далее аналитически представленны образцовые модели горнодобывающих секторов Канады и Швеции. Для достижения цели поставлены следующая задача: провести сравнительную дифференциацию и выявить экономические и экологические приоритеты и недостатки горнодобывающей отрасли. Нами был изучен опыт Канады и Швеции в области горнодобывающей промышленности с целью поиска путей решения существующих проблем в горнодобывающей отрасли Армении.
В статье используется метод анализа данных - SWOT. В результате сделан выводо том, что можно развивать горнодобывающую отрасль в соответствии с международными экологическими стандартами и требованиями, одновременно обеспечивая в этой сфере и экономические выгоды; среди металлургическиех горнодобывающих компаний следует формировать только крупные компании или коалиции, состоящие из нескольких средних или маленьких горнодобывающих компаний, которые позволят обеспечить развитие горнодобывающей промышленности в соответствии с принципами устойчивого развития.
Ключевые слова: горнодобывающая промышленность, ВВП, устойчивое развитие, экологические проблемы, хвостохранилища, SWOT-анализ, окружающая среда.
170