Научная статья на тему 'ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ'

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
99
26
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
կենսաթոշակ / սոցիալական նպաստ / կուտակային կենսաթոշակային բաղադրիչ / աղքատություն / սոցիալական պաշտպանություն / ֆինանսական հնարավորություններ / կենսամակարդակ / PENSION / SOCIAL ALLOWANCE / ACCUMULATIVE PENSION COMPONENT / POVERTY / SOCIAL PROTECTION / FINANCIAL OPPORTUNITIES / LIVING STANDARD / ПЕНСИЯ / СОЦИАЛЬНОЕ ПОСОБИЕ / НАКОПИТЕЛЬНАЯ ПЕНСИОННАЯ СОСТАВЛЯЮЩАЯ / БЕДНОСТЬ / СОЦИАЛЬНАЯ ЗАЩИТА / ФИНАНСОВЫЕ ВОЗМОЖНОСТИ / УРОВЕНЬ ЖИЗНИ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Սչանյան Արմինե

Սոցիալական պաշտպանությունը ՀՀ պետական քաղաքականության գերակայություններից է: Կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել ներկայացնել այնպիսի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որ յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որևէ տեսակի եկամուտ, նվազագույն՝ աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչև կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում: Հոդվածում մեկնաբանվել են այդ գործընթացի հիմնական առանձնահատկությունները վեր են հանվել նախկինում գործող ու ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգերի զուգակցման ու կատարելագործման հիմնախնդիրները, առկա բացթողումները: Ներկայացվել են ՀՀ այլ երկրների կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքը գործուն մեխանիզմների ստեղծման շրջանակը, նաև վերլուծվել է բաշխողական կուտակային կենսաթոշակային համակարգը բնութագրող պետական բյուջեի ցուցանիշների դինամիկան: Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են համեմատական, ֆինանսական վերլուծության այլ մեթոդներ: Հոդվածը ներառում է ապահովագրական ոչ ապահովագրական հիմքի վրա սոցիալական աջակցության հաշվարկման մեխանիզմի մեթոդաբանությունը, իսկ եզրահանգումներն ու առաջարկությունները հիմնականում ընդգրկում են օրենսդրական դրույթների սահմանման հետ կապված հարցադրումները, որոնց վերանայման պարագայում կարող ենք ունենալ հասարակություն-պետություն փոխվստահելի հարաբերությունների ավելի բարձր մակարդակի ձևավորման ակնկալիքներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NECESSITY, IMPORTANCE AND DYNAMICS OF PENSION REFORMS IN THE RA

Social protection is one of the priorities of the RA state policy. In the context of pension reform, the aim is to highlight the need to create a system that would provide any elderly or aged person with any kind of income, from the minimum allowance exceeding poverty threshold to compensation of the pension age salary and income. In the article the existing shortcomings, the main features of this process were commented and the main problems of improvement and combination in previously existing and self-funded pension systems were derived. The article presents the process of implementation of pension reforms in Armenia and other countries and the framework for creating effective mechanisms, also the dynamics of indicators of the state budget is analyzed, which characterize the administrative and accumulative pension system. Comparative, financial analysis and other methods were used during the study. The article includes the methodology of the mechanism for calculating social assistance on insurance and non-insurance basis, and the conclusions and proposals mainly include issues related to the definition of legislative provisions, in case of revision of which the expectations of forming a higher level of mutually reliable relations between society and the state can be realized.

Текст научной работы на тему «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ*

ԱՐՄԻՆԵՍՉԱՆՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Սոցիալական պաշտպանությունը ՀՀ պետական քաղաքականության գերակայություններից է: Կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել ներկայացնել այնպիսի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որ յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որևէ տեսակի եկամուտ, նվազագույն' աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչև կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում:

Հոդվածում մեկնաբանվել են այդ գործընթացի հիմնական առանձնահատկությունները և վեր են հանվել նախկինում գործող ու ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգերի զուգակցման ու կատարելագործման հիմնախնդիրները, առկա բացթողումները: Ներկայացվել են ՀՀ և այլ երկրների կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքը և գործուն մեխանիզմների ստեղծման շրջանակը, նաև վերլուծվել է բաշխողական և կուտակային կենսաթոշակային համակարգը բնութագրող պետական բյուջեի ցուցանիշների դինամիկան:

Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են համեմատական, ֆինանսական վերլուծության և այլ մեթոդներ:

Հոդվածը ներառում է ապահովագրական և ոչ ապահովագրական հիմքի վրա սոցիալական աջակցության հաշվարկման մեխանիզմի մեթոդաբանությունը, իսկ եզրահանգումներն ու առաջարկությունները հիմնականում ընդգրկում են օրենսդրական դրույթների սահմանման հետ կապված հարցադրումները, որոնց վերանայման պարագայում կարող ենք ունենալ հասարակություն-պետություն փոխվստահելի հարաբերությունների ավելի բարձր մակարդակի ձևավորման ակնկալիքներ:

Հիմնաբառեր' կենսաթոշակ, սոցիալական նպաստ, կուտակային կենսաթոշակային բաղադրիչ, աղքատություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական

հնարավորություններ, կենսամակարդակ:

Կենսաթոշակային հարաբերությունների ձևավորման ու կարգավորման հիմնահարցերի պարզաբանման տեսանկյունից նպատակահարմար է անդրադարձ կատարել արտաբյուջետային ֆոնդերի ձևավորման ու զարգացման պատմական ընթացքին: Ըստ նպատակային նշանակության՝ արտաբյուջետային ֆոնդերը դասակարգվում են տնտեսական, սոցիալական և գիտական ֆոնդերի* 244: Մի շարք

* Հոդվածը ներկայացվել է 13.02.2020թ., գրախոսվել' 21.02.2020թ., տպագրության ընդունվել' ւ0.04.2020թ.:

244 Довгая О. В., Государственные внебюджетные фонды: учебное пособие для бакалавриата и магистратуры-М.-Берлин: Директ-Медия, 2015, էջ 11.

154

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

երկրներում սոցիալական նշանակության ֆոնդերին են վերաբերում կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության, պարտադիր բժշկական ապահովագրության ֆեդերալ կամ տարածքային և զբաղվածության պետական ֆոնդերը245:

Բաշխողական կենսաթոշակային համակարգում կենսաթոշակային

հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է բյուջետային համակարգի շրջանակներում, բայց չենք կարող չփաստել այն հանգամանքը, որ ավելի քան մեկ տասնամյակ կենսաթոշակների, մասնավորապես աշխատանքային կենսաթոշակների ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն է եղել: Այն 2005 թվականին ընդգրկվեց բյուջետային համակարգի առաջին մակարդակում, իսկ 2008 թվականին արդեն պարտադիր սոցիալական ապահովության վճարները դարձան պետական բյուջեի եկամուտների ձևավորման կարևոր աղբյուր: Գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի սանդղակը ռեգրեսիվ էր, իսկ վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում էին 3-8% պրոգրեսիվ դրույքաչափով246:

Ստորև ներկայացվող աղյուսակում կուտակային բաղադրիչի շրջանակում նպատակային սոցիալական վճարներին ավելացվում են նաև պետության կողմից վճարվող գումարները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մասնակցի կենսաթոշակային հաշվին կուտակային

հատկացումների կատարումը 2020 թվականին կանխատեսվում է 70,0 մլրդ դրամի չափով247: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին այդ հատկացումները նախատեսվել էին 56,8 մլրդ դրամի չափով248:

Աղյուսակ 1.

Կենսաթոշակների ֆինանսավորման բյուջետային ռեսուրսներն ըստ եկամտատեսակների249 (մլրդ դրամ)

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Պետ. բյուջեի ընդամենը եկա- մուտներ 780.4 880.8 946.2 1071.4 1144.8 1167.7 1171.1 1237.2 1340.9

Հարկեր և տուրքեր 699.4 777.4 878.4 1000.9 1064.1 1087.9 1079.7 1158.1 1257.9

245 Բադանյան Լ. Հ. և ուրիշներ, «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Երևան, «ՄՈԱ» ՍՊԸ, 2010թ., էջ 167:

246 «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և [բացումներ կատարելու մասին», հՀ օրենք, 29 նոյեմբերի 2011 թ.:

247 Հհ կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձ, էջ 198:

248 «Կենսաթոշակային ապահովություն» 1102 ծրագիր, 12005 միջոցառում, 2019թ.:

249 www.minfin.am

155

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Եկամտա- հարկ 73.9 81.2 91.7 x x x x x x

Պարտ. սոց. ապ. վճարներ 105.3 123.4 129.1 x x x x x x

Եկամտային հարկ x x x 251.1 289.2 311.7 332.7 341.3 356.6

Նպատ. սոց վճարներ x x x x x 10.9 13.4 15.8 17.4

Ինչպես տեսնում ենք, 2015-2018թթ. կտրվածքով ոչ միայն սոցիալական վճարների գումարն է կայուն աճում, այլ նաև եկամտային հարկի գծով հավաքագրումների մակարդակը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտների աճով (նվազագույն աշխատավարձի փոփոխություն, միջին ամսական աշխատավարձի աճ, աշխատողների թվաքանակի ավելացում և այլն): Վերջին տարիներին առանձին եկամտատեսակների գծով եկամտային հարկի հավաքագրումների փոփոխություններն ունեցել են ոչ միայն ավելացման, այլ նաև նվազման միտումներ՝ պայմանավորված ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, այլ նաև տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված անկման միտումներով: Վերոնշյալ գործոնների դրական և բացասական ազդեցությունը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին, բայց ընդհանուր հարկի գումարն աճելու է նաև 2020 թվականին, իսկ 2019 թվականի իննամսյա հաշվետվության տվյալներով եկամտային հարկի մուտքերը կազմել են 335,2 մլրդ դրամ՜ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 29,2%-ով կամ 75,7 մլրդ դրամով: Ներկայում կենսաթոշակների ֆինանսավորման մասով դիտարկվում է եկամտային հարկի գումարը, իսկ ապագայում կուտակային բաղադրիչի կիրարկմամբ՝ նաև սոցիալական վճարները: Կենսաթոշակների գծով ծախսերի աճը վերջին

տարիներին հիմնականում պայմանավորված է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծախսերի աճով250:

Սոցիալական պաշտպանությունն իրականացվում է սոցիալական

աջակցության, սոցիալական ապահովության և ապահովագրության

քաղաքականությունների միջոցով, ինչպես օրինակ՝ ապահովության դեպքում, անկախ ծառայություններ ստացողների անհատական վճարումներից, ՀՀ-ում շահառուները ձեռք են բերում սոցիալական նպաստ ստանալու իրավունք՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում: Սոցիալական նպաստները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից (նախկինում՝ նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից): Ի տարբերություն կենսաթոշակների չափի՝ ծերության նպաստը հաստատուն է, և ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտ, որը մինչև 2019 թվականը կազմում էր ընդամենը 16 հազար դրամ (հիմնական կենսաթոշակի չափով)251: Ծայրահեղ աղքատության հաղթահարման նպատակով սոցիալական

նպաստառուներին տրամադրվող գումարը 2019 թվականից այլևս պարենային գծից ներքև չի լինի: Այն սահմանվել է 25500 դրամ և տարեցտարի ավելացման միտում կունենա: Հաշվարկը կատարվել է՝ հիմք ընդունելով պարենային (ծայրահեղ)

ՀՀ 2015-2018 թվականների պետական բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվություններ:

25 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 32-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1491-Ն որոշում:

156

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

աղքատության գիծը, որը 2016 թվականին կազմել է 23313 դրամ252' կիրառելով 3% գնաճ յուրաքանչյուր տարվա համար: Այս փոփոխությունը վերաբերում է շուրջ 64000 նպաստառուների և սոցիալապես անապահով քաղաքացիների որոշ շրջանակի, որոնց համար 25500 դրամը սահմանվում է որպես նվազագույն աշխատանքային կենսաթոշակ:

Աշխատանքային կենսաթոշակների ֆինանսավորումը 2020 թվականին կկազմի 246,5 մլրդ դրամ՝ 2019 թվականի 222.9 մլրդ դրամ հաստատված ցուցանիշի համեմատությամբ: Նշենք, որ վերջին տարիներին այս ցուցանիշի գծով նույնպես արձանագրվել է կայուն աճ՝ պայմանավորված կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխությամբ (հիմնականում թվաքանակն աճում է, բայց օրինակ հասցեականության ապահովման նպատակով վարչարարության ուժեղացման պայմաններում այն կարող է նվազել), «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի լիարժեք ներդրմամբ, կենսաթոշակի միջին ամսական չափի փոփոխությամբ253 : 2 0 2 0 թվականից

կենսաթոշակների չափը 10%-ով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 25 մլրդ դրամի չափով լրացուցիչ ֆինանսավորում:

Յուրաքանչյուր պետության տնտեսական զարգացման մակարդակով և ֆինանսական հնարավորություններով պայմանավորված՝ սոցիալական ապահովությունը և ապահովագրությունը իրականացվում են տարբեր կառույցների ու մեխանիզմների միջոցով: Լավագույն միջազգային փորձի համատեքստում

ներկայացնենք աշխարհի բնակչության 63%-ից ավելին ընդգրկող երկրների միջև համեմատությունը՝ ըստ Մելբուրն Մերկեր Գլոբալ Կենսաթոշակային Ինդեքս 2019 զեկույցի, որտեղ ընդգրկված չեն ԱՊՀ երկրները: 2019 թվականին ամփոփ

գնահատականով Նիդերլանդները և Դանիան եղել են առաջատար՝

համապատասխանաբար 81,0 և 80,3 ինդեքսով և ճանաչվել են A աստիճանի կենսաթոշակային համակարգ ունեցող երկրներ: Առաջին եռյակը լրացնում է Ավստրալիան՝ (B+) 75,3 ինդեքսով: 70-ի սահմանագիծը հատում են Ֆինլանդիան (73,6), Շվեդիան (72,3), Նորվեգիան (71,2), Սինգապուրը (70,8) և Նոր Զելանդիան (70,1): Բացի ամփոփ գնահատականից, նույն հետազոտության շրջանակներում ներկայացվել են հետևյալ ենթացուցանիշները՝ համարժեքություն, կայունություն և ամբողջականություն: Համարժեքության ցուցանիշով առաջատար երեք տեղերում են Իռլանդիան (81,5) Ֆրանսիան (79,1) և Նիդերլանդները (78,5), կայունության ցուցանիշով՝ Դանիան (79,8), Նիդերլանդները (78,3) և Ավստրալիան (73,5), իսկ ամբողջականության ցուցանիշով՝ Ֆինլանդիան (92,3), Նորվեգիան (90,6) և Նիդերլանդները (88,9)254:

Միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն՝ եթե աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակում գերազանցում է 9%-ը, ապա այդ ազգը համարվում է ծերացող255 : 2 0 2 52030 թվականներին հատելով 10% սահմանագիծը՝ այդ ցուցանիշը աշխարհում հետագայում նույնպես կունենա բարձրացման միտում256: Հայաստանում նման

իրավիճակը պայմանավորված է ինչպես միգրացիոն ակտիվ հոսքերով, այնպես էլ ծնելիության մակարդակի անկմամբ: Բաշխողական կենսաթոշակային համակարգը կենսունակ է, եթե համակարգի բեռնվածության գործակիցը 3 է: Ինչպես բազմաթիվ

252 Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017 թ., էջ 40:

253 ՀՀ կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձ, էջ 198:

254 Melbourne Mercer Global Pension Index 2019, 7p.

255 Հովհաննիսյան Ռ., «ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի ռիսկերը և VAR-ի գնահատման ներքո պահուստավորման նվազագույն շեմի սահմանումը», Ֆինանսներ և էկոնոմիկա -12 (#11207-208), 2017թ., էջ 135:

256 International Patterns of Pension Provision II, A Worldwide Overview of Facts and Figures, The World Bank

157

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

երկրներում, Հայաստանում նույնպես այս ցուցանիշը մտահոգիչ է, և անհատական հաշվառման համակարգի ներդրումը ինքնանպատակ չպետք է լինի, քանի որ աշխատավարձերի փոփոխության, սղաճի ու տնտեսական զարգացման նման տեմպերն ապագայում կպահանջեն ավելի մեծ գումարներ:

Բնակչության ծերացման հիմնախնդրի նշանակալիությունը տարբեր երկրներում արդեն իսկ ամրագրված փաստ է, և սոցիալ-տնտեսական, քաղաքական, պատմական ազդեցությունների ներքո ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում այս մարտահրավերը մի կողմից, պետության՝ այդ ծավալով կենսաթոշակների ֆինանսավորման պարտավորությունը ստանձնելու անհնարինությունը մյուս կողմից, հրատապ են դարձնում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր երկրում: Հայաստանի ներկա բազմաստիճան կենսաթոշակային համակարգը

բաղկացած է երկու բաղադրիչից՝ բաշխողական և կուտակային: Կուտակային համակարգն ունի մի շարք «առավելություններ», մասնավորապես կուտակային բաղադրիչի շրջանակներում մասնակցի կողմից կատարված սոցիալական վճարները ճշգրտվում են գնաճով257, ՀՀ կենտրոնական բանկը պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ կարող է հաստատել մասնակիցների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ու երաշխիքներ258, բացի արժութային սահմանափակումից գոյություն ունի նաև կուտակային կենսաթոշակային միջոցներով ներդրումների աշխարհագրական սահմանափակում, ընձեռվել է ժառանգման հնարավորություն մասնակցի ժառանգների կողմից և այլն:

Կարևոր է նաև, որ հստակ տարանջատվեն այն աղբյուրները, որոնք ծառայելու են ապահովագրական և ոչ ապահովագրական հիմքի վրա տրվող կենսաթոշակներին ու նպաստներին: Այն միջոցները, որոնք ուղղվում են կենսաթոշակային ապահովագրության հատվածին, հստակ կապի մեջ պետք է լինեն այդ միջոցների գոյացման աղբյուրների և ֆինանսավորման ծավալների հետ: Կարևորելով 40-50% փոխհատուցման գործակցի ապահովումը՝ նշենք նաև, որ հետագայում անհրաժեշտ պայման պետք է դիտվի նաև կենսաթոշակի մեծության պարտադիր համադրումը նվազագույն կենսապայմանների ապահովման սահմանագծի հետ: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում նշվում է, որ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները: Այս օրենսդրական դրույթը չի ապահովում արդարության, հավասարության սկզբունքը, և միաժամանակ խզվում է սերունդների համերաշխության ապահովման սկզբունքի հետ կապը: Փաստորեն, կուտակային ինքնաֆինանսավորման կենսաթոշակային համակարգը, ի լրումն բաշխողական կենսաթոշակային համակարգի, չի ձևավորել այդ երկու զուգակցված համակարգերի ամբողջական միասնական մոդելը: Պետք է կարևորել նաև կուտակային կենսաթոշակային համակարգում կամավոր վճարման բաղադրիչի ընդգրկումը' պայմանավորված ժամկետային

սահմանափակությամբ (օրինակ՝ որոշ ժամանակ անց վճարումների դադարեցումը կամ միջոցների սառեցումը, այդ միջոցների ուղղումն այլ նպատակների և այլն):

Առաջարկությունները կարելի է ամփոփել հետևյալ եզրահանգումների տեսքով.

• Օրենսդրաիրավական դաշտում սոցիալական ապահովություն և սոցիալական ապահովագրություն հասկացությունների հստակ

սահմանազատում, ինչը ենթադրում է, որ ապահովագրական տարր

7 «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հավելված, 22 դեկտեմբերի 2010թ.:

258 «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների

իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենք, 21 հունիսի 2014թ.:

158

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

պարունակող հասկացությունները չպետք է ներկայացվեն սոցիալական ապահովություն հասկացության ներքո,

• Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում' միայն ի լրումն բաշխողական կենսաթոշակային համակարգի, այսինքն՝ եթե ներկա կենսաթոշակային համակարգը ապահովում է կենսաթոշակների ֆինանսավորումը՝ հաշվի առնելով սոցիալական վճարներ կատարելու ողջ ժամանակաշրջանը, ապա եկամտային հարկի գործարկմամբ ապագայում կենսաթոշակի մեծության ձևավորման վրա այդ գործոնի ազդեցությունը չի պահպանվում,

• Սպառողական զամբյուղի և եկամուտների բևեռացման մեղմանն ուղղված

դիֆերենցված փոխհատուցման գործակցի սահմանում՝ հիմք ընդունելով ավեյի ցածր եկամուտներ ունեցողների դեպքում ավելի բարձր փոխհատուցման գործակից ձևավորելու հանգամանքը՝ ի

համեմատություն ավեյի բարձր եկամուտ ստացողների,

• Պարտադիր սկզբունքով կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման ժամկետային սահմանափակումների կիրառում, ինչը նշանակում է աշխատողի աշխատանքային պայմանների վատթարացման պայմաններում կամավորության սկզբունքով վճարման հնարավորություն որոշ դեպքերում և ժամկետներում:

ՀՀ կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը էապես նվազեցնել աղքատությունը և վերացնել ծայրահեղ աղքատությունը: Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը' ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ' գնաճի նկատմամբ: Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը' խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը ՀՀ-ում259: Կենսաթոշակառուների շրջանում ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությամբ ամրագրված է, որ ակտիվ կենսակերպի խրախուսման նպատակով նաև աշխատանքն է դիտարկվում որպես կարևորագույն մարտավարական գործիք:

Ամփոփելով նշենք, որ արժանապատվության ու երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական պաշտպանությունը, և այս առումով ՀՀ կառավարության համար իրապես գերակա պետք է լինի բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը, քանի որ սոցիալական հասարակության ձևավորման անհրաժեշտ պահանջներից մեկն էլ սոցիալական արդարության և սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովումն է:

259

ՀՀ կառավարության ծրագիր, փետրվար 2019թ., էջ 29:

159

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

THE NECESSITY, IMPORTANCE AND DYNAMICS OF PENSION REFORMS IN THE RA

ARMINE SCHANYAN

Associate Professor of the Chair of Finance of the Faculty of Finance of Armenian State University of Economics,

PhD in Economics, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

Social protection is one of the priorities of the RA state policy. In the context of pension reform, the aim is to highlight the need to create a system that would provide any elderly or aged person with any kind of income, from the minimum allowance exceeding poverty threshold to compensation of the pension age salary and income. In the article the existing shortcomings, the main features of this process were commented and the main problems of improvement and combination in previously existing and self-funded pension systems were derived.

The article presents the process of implementation of pension reforms in Armenia and other countries and the framework for creating effective mechanisms, also the dynamics of indicators of the state budget is analyzed, which characterize the administrative and accumulative pension system. Comparative, financial analysis and other methods were used during the study.

The article includes the methodology of the mechanism for calculating social assistance on insurance and non-insurance basis, and the conclusions and proposals mainly include issues related to the definition of legislative provisions, in case of revision of which the expectations of forming a higher level of mutually reliable relations between society and the state can be realized.

Key words: pension, social allowance, accumulative pension component, poverty, social protection, financial opportunities, living standard.

НЕОБХОДИМОСТЬ, ВАЖНОСТЬ И ДИНАМИКА ПЕНСИОННЫХ РЕФОРМ В РА

АРМИНЕ СЧАНЯН

Доцент кафедры финансов Финансового факультета Армянского государственного экономического университета, кандидат экономических наук, доцент, г. Ереван, Республика Армения

Социальная защита является одним из приоритетов государственной политики РА. В контексте пенсионной реформы необходимо создание системы, подходящей для каждого пожилого человека, обеспечение человека пенсионного возраста соответствующим видом

160

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

дохода, от минимального пособия, которое превышает порог бедности, до компенсации зарплаты или дохода.

В статье прокомментированы имеющиеся недостатки, характерные особенности данного процесса и выведены основные проблемы совершенствования и сочетания пенсионных систем. Представлены процесс осуществления пенсионных реформ в РА и в иных странах, а также рамки создания действенных механизмов. Проанализирована динамика показателей государственного бюджета, характеризующая распорядительную и накопительную пенсионную систему. Во время исследования использовались методы сравнительного, финансового анализа и др.

Статья включает в себя методологию механизма расчета социальной помощи на страховой и нестраховой основе, а выводы и предложения в основном включают вопросы, связанные с определением законодательных положений, в случае пересмотра которых можно будет сформировать более высокий уровень взаимонадежных отношений между обществом и государством.

Ключевые слова: пенсия, социальное пособие, накопительная пенсионная

составляющая, бедность, социальная защита, финансовые возможности, уровень жизни.

161

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.