Научная статья на тему 'ՀՀ 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի կանխատեսումները երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից'

ՀՀ 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի կանխատեսումները երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
143
27
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Государственные среднесрочные расходы составляют важный компонент всего бюджетного процесса Республики Армения. В статье представлены методологические основания разработки среднесрочных расходов, прогнозные оценки формирования их доходной и расходной частей. Более подробно рассматриваются расходные показатели, которые будут направлены на финансирование науки и повышение заработной платы. Автор обращает внимание на необходимость усиления механизмов, призванных оказывать дисциплинирующее воздействие и обеспечивающих макроэкономическую стабильность, долгосрочную сбалансированность и устойчивость государственных финансов.

Текст научной работы на тему «ՀՀ 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի կանխատեսումները երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից»

ՀՀ 2014-2016ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Աշոտ Թեիկյաե'

Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15.1 հոդվածի («Միջնաժամկետ ծախսերի կառուցվածքը և բովանդակությունը»), միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) բաղկացած է երկու մասից' ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շարադրանք և բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարություն:

Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ՀՀ կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից է, պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:

Ինչպես կառավարությունն է նշում, առաջիկա տարիներին կշարունակվեն տնտեսական միջոցառումները շուկայի «բացերի» մեղմման, եկամուտների և այլ ռեսուրսների վերաբաշխման ու տնտեսության կայունացման ուղղությամբ: ՀՀ իշխանությունների գերակա խնդիրներից մեկը երկրում բնակչության բարեկեցության աճն ու աղքատության հաղթահարումն է: Խնդրի համակողմանի լուծման առումով ուրույն դեր ունի ՄԺԾԾ-ն:

՚ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկա-կան մեթոդների ամբիոն, տ.գ.թ.:

108

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

ՄԺԾԾ մշակման ե իրագործման առաջին փորձերը ձեռնարկվել են 2001- 2003 ե 2002-2004թթ.: 2003-2005թթ. պետական ՄԺԾԾ մշակման գործընթացը տարբերվեց թե կազմակերպչական, թե բովանդակային առումներով. 2003-2005թթ. պետական ՄԺԾԾ-ը հիմնականում կենտրոնացել էր տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառների վրա:

Բյուջետային գործընթացում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրման հստակ առանձնացումն ընդգծում է փաստաթղթի քաղաքական կարեորությունը, որը դառնալու է քննարկման առարկա ինչպես իշխանության գործադիր ե օրենսդիր մարմիններում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում:

Մեր ուսումնասիրման առարկան 2014-2016թթ. ՄԺԾԾ-ն է (ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 4-ի N 740 որոշում): Այդ ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության շարադրանքը ներկայացնում է «ՀՀ կառավարության ընդհանուր երկարաժամկետ հարկա-բյուջետային սկզբունքները, միջնաժամկետ ե կարճաժամկետ հար-կաբյուջետային ցուցանիշները ե ռազմավարական ծախսային գերակայությունները»: Դրանք տնտեսական ե հարկաբյուջետային այն չափանիշներն են, որոնք դրվելու են ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:

ՄԺԾԾ-ն կառավարվելու ե իրագործվելու է ՀՀ կառավարության կողմից հիմնական ռազմավարական գերակայություններ սահմանված ՀՀ կառավարության ծրագրի ե ՀՀ կառավարության Կայուն զարգացման ռազմավարական ծրագրի ( ԿԶՌԾ) շրջանակներում:

Այս վերջին երկու ծրագրերն առաջիկա տարիներին առավել կա-րեորում են պետական բյուջեի ծախսային երեք գերակայությունները.

1. սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

109

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

2. հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության ե ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

3. տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման ե զարգացման ծրագրերի իրականացում:

ՄԺԾԾ-ով նախատեսվում է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ ե երկարաժամկետ հեռանկարում կպահպանվեն վերը նշված գերակայությունները համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները համալրելու պահանջի, արտաքին աղբյուրների ներգրավման միջոցով: Այսինքն խնդիրների խնդիր է մնում պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու նպատակը, ինչն էականորեն սահմանափակում է ՀՀ կառավարության հնարավորությունները:

ՄԺԾԾ կանխատեսումներն իրականացվում են վեց հիմնական ասպեկտներով(տե ս Աղյուսակ 1):

Աղյուսակ 1

Տնտեսության նկարագրում Չափում

Համախառն առաջարկ ՀՆԱ իրական աճ

Համախառն պահանջարկ կատարվող ծախսումներով, սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ, գուտ արտահանում/ՀՆԱ

Գնային փոփոխականներ ՀՆԱ դեֆլյատոր, գնաճ

Ֆինանսական համակարգի խորություն փողի ագրեգատներ/ՀՆԱ, վարկեր/ ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ

Արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերություններ ընթացիկ հաշվի հաշվեկշիռ

Պետական հատվածի դիրքը տնտեսությունում պետական ծախսեր/ՀՆԱ, հարկային եկամուտներ/ՀՆԱ

110

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

Տնտեսության ներկաիրաւիւճակն ըստ վեց գլխավոր տնտեսական բնութագրիչների

Նկար 1

■ 2016 Կսւեխ

■ 2015Կսւեխ

■ 2014Կսւեխ.

■ 2013 Կսւեխ.

■ 2012ՓԱ1ԱԱ1

■ 2011 Փսաւո

■ 2010 Փսւսսւ

Այսպիսով, 2010-2012թթ. ՀՆԱ միջին աճը կազմեց շուրջ 4.7%, ընդ որում 2010-2012թթ. աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության:

2012թ. ժամանակահատվածում ծառայությունների հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2.0%, արդյունաբերության հաշվին 1.5%, իսկ գյուղատնտեսության հաշվին 0.5%, շինարարությունը 0.4 տոկոսային կետով բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: 111

111

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Կանխատեսում: 2013թ. համար ծրագրված է 6.3% տնտեսական աճ, իսկ 2014-2016թթ. իրական ՀՆԱ տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար' 6.3, 6.3 ե 6.4%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների ե արդյունաբերության ճյուղերը: Այստեղ հարկ է անդրադառնալ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին, քանի որ Հայաստանի տնտեսությունը ե ձեավորվող սոցիալ-տնտեսական վիճակը կապված են դրա հետ: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը թե 2013 ե թե 2014թթ. աճելու է համապատասխանաբար 103.3 ե 104% տեմպերով: Զարգացած երկրներում աճի տեմպերը կկազմեն 2013-ին 101.2%, իսկ զարգացող երկրներում շատ ավելի բարձր' 105.3%:

ՀՆԱիրական աճն ըստ տնտեսության ճյուղերի

Նկար 2

Ընդամենը. / 2.ՆԱ

Ալււ r ւէււդլււււևքի եսւըկեյւ

Ծսաա]ա_թ]ււնևևելւ

Շ ի ևւււլււււլյյլւՆլ^յ ւո_և

-12.2

Գ֊յ ոսւլււաւ1ւս ւեւււ՜ււլդ ու և

-16

TIpjLjj ու ևւ՜ււբ ելււււ՜ւթ-յ ու և

-------------1-------------1--------------1----------

-20 ֊15 ֊10 ֊5

■ 2016կսմփւ.

■ 2015կսմփւ.

■ 2014կանիւ.

■ 2013 ելւուգ.

■ 2012 ւիսւսսւ.

■ 2011 ւիսւսսւ.

■ 2010 ւիսւսււ ւ

112

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

ՄԺԾԾ-ում արտացոլված պետության հիմնական մակրոտնտեսական պարամետրերը կողմնորոշում են բյուջետային եկամուտների ե ծախսերի ցուցանիշների կանխատեսումները, ե դրան համապատասխան, Նկար 2-ում ներկայացված են ՄԺԾԾ ճյուղային կանխատեսումները:

ՀՀ 2014-2016թթ. ՄԺԾԾ իրատեսության տեսանկյունից առանձնացվել են այն գործոնները, որոնք կարող են ազդել հարկաբյուջե-տային շրջանակի ծրագրային սցենարի վրա: Այդ գործոնների կազմում առավել կարեորվում են նրանք, որոնք կարող են հանգեցնել ծախսերի ծրագրերում համապատասխան վերանայումներ կատարելու անհրաժեշտությանը: Այդ իմաստով ՀՀ 2014-2016թթ. ՄԺԾԾ հիմքում դրված կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկեր:

Այդ տեսակետից, ըստ մեզ, բյուջետային գործընթացը կշահեր, եթե նրա մշակման ե իրագործման ընթացքում ընդունված լինեին բյուջեւռայիե կանոեները, որոնց նպատակն է խուսափել ապագա ճգնաժամերից ե ապահովել տնտեսական զարգացումը, հանել երկիրն առկա պարտքային ճգնաժամից, այսինքն ձեավորել պետական բյուջեի պլանավորման խիստ կանոններ: Միաժամանակ, բյուջետային կանոնների կիրառումը թույլ կտա 2014-2016թթ. նվազեցնել պետական բյուջեի արտաքին տնտեսական կախվածությունը, բարձրացնել նրա կայունությունը ե հավասարակշռել բյուջետային համակարգը:

Մենք նաե կարեորում ենք սցենարային մոտեցման կիրառումը ՄԺԾԾ մշակման ժամանակ: Նման մոտեցումը Հայաստանի պետական բյուջեի պլանավորման ընթացքում դրական ազդեցություն կունենա ռիսկերի նվազման տեսակետից, քանի որ, մեր դիտարկմամբ, բավական անորոշ, ռիսկային խնդիրներ են առկա մեր տնտեսության զարգացման գործում:

113

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ՀՀ2014-2016թթ. պետական բյուջեների եկամուտների քաղաքականություն և կանխատեսում

Բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղությունն են ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետա-յին քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:

ՀՀ 2014-2016թթ. պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար' 1,146.3, 1,266.8 և 1,416.4 մլրդ դրամի չափով (Աղյուսակ 2): Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների:

Աղուսակ 2

2014-2016թթ. համար ծրագրված բյուջետային եկամուտները (մրդ դրամ)

Եկամտատեսակը 2014 2015 2016

Պետական բյուջեի եկամուտներ 1,146.3 1,266.8 1,416.4

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) 23.63 23.62 23.87

որից

Հարկային եկամուտներ 1,103.3 1,236.0 1,387.5

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) 22.75 23.04 23.38

%-ով ընդհանուրի նկատմամբ 96.25 97.56 97.96

Այ եկամուտներ 20.9 19.6 18.6

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) 0.43 0.37 0.31

%-ով ընդհանուրի նկատմամբ 1.82 1.55 1.31

Պաշտոնական դրամաշնորհներ 22.1 11.2 10.3

հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով) 0.46 0.21 0.17

%-ով ընդհանուրի նկատմամբ 1.93 0.89 0.73

ՀՀ 2014-2016թթ. պետական բյուջեների կանխատեսվող մուտքերի վերլուծությունից երևում է, որ 2013թ. մակարդակի համեմատ, 2014թ. անվանական ՀՆԱ-ի շուրջ 6.9% աճի պայմաններում, ՀՀ 2014թ. պետական բյուջեի մուտքերի ծավալը ծրագրվում է շուրջ 9.1%

114

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

կամ 105.2 մլրդ դրամ ավելացումով (հիմնականում հարկային եկամուտների հավելաճի հաշվիե): Միաժամանակ, 2014թ. մակարդակի համեմատ պետական բյուջեի մուտքերի ծավալի 9.2% աճ է կանխատեսվում 2015թ. (անվանական ՀՆԱ 10.6% կանխատեսվող աճի պայմաններում) ե 2015թ. մակարդակի համեմատ' 2016թ.' 11.7 %-ով (անվանական ՀՆԱ 10.6% կանխատեսվող աճի պայմաններում):

Աղյուսակ 2-ում ներկայացված ցանկացած մեկնաբանություն ցուցանիշների վերաբերյալ պետք է համակցել այն իրականության հետ, որը բնորոշ է Հայաստանի տնտեսությանը: Խոսքն այն մասին է, որ մեր տնտեսությունը բաղկացած է երկու խոշոր հատվածներից ստվերային ե ոչ ստվերային:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ամբողջովին կարելի է ընդունել ՀՀ կառավարության դիրքորոշումը, որի հարկաբյուջետային քաղաքականության վարչարարական միջոցառումները միտված են առաջիկա տարիներին հարկային ե մաքսային համակարգերի կատարելագործմանը: Մասնավորապես, նախատեսվում է հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության տարեցտարի ավելացման շարունակումը' հատկապես տնտեսական գործունեության ստվերային ե ոչ ֆորմալ հատվածի կրճատման միջոցով: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով: ՄԺԾԾ-ում ներկայացված միջոցառումների մյուս դրույթներն առավելապես կրում են դեկլարատիվ ե, հետեաբար, անցողիկ բնույթ: Կարելի է ափսոսալ նման մոտեցման համար:

Եկամտային մուտքերի ցուցանիշների շարքում կուզենայինք ուշադրություն դարձնել «Այլ եկամուտներ»-ի վրա: Սա այն հոդվածն է, որը ցույց է տալիս պետության ե նրա մարմինների դերը պետական բյուջեի եկամուտների ձեավորման գործում: Համեմատության կարգով նշենք, որ, օրինակ, Գերմանիայում հարկային մուտքերը կազմում են բյուջեի եկամուտների 4/5 մասը: Նման օրինակներ կա-

115

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

րելի է բերել եվրոպական մյուս պետությունների համար: Հայաստանում այդ հոդվածի տոկոսային կշիռը աստիճանաբար նվազում է ե հասցվում 2016թ. 1.31%-ի:

Որքանո՞վ է շահեկան նման քաղաքականության շարունակական իրականացումը, երբ պետության դերը տնտեսությունում ձգտում է զրոյի: Արդյոք Հայաստանի տնտեսական ե ֆինանսական ինստիտուտներն այնքան արդյունավետ են, որպեսզի ապահովեն անհրաժեշտ բյուջետային եկամուտները: Պետք է, վերջապես, հրաժեշտ տալ տխրահռչակ պետական տնտեսական ե դրամավարկային քաղաքականությանը հիմնված «Washington Consensus-»-ի վրա:

Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, 2013-2016թթ. կազմելու է համապատասխանաբար 22.44, 22.75, 23.04 ե 23.38 տոկոսային կետ: Նման բյուջետային քաղաքականությամբ մենք առաջիկա 20 տարում կհասնենք հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշին, որն իրատեսական է ռեալ զարգացող պետությունների համար: Չնայած հնչած քննադատությանը մենք գտնում ենք, որ հարկերի գծով 2013թ. ե հաջորդ կանխատեսվող տարիների համար հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի ծրագրային մակարդակն իրատեսական է:

Ըստ ՄԺԾԾ կանխատեսումների, 2013-2016թթ. հարկային սահունության գործակիցը (ՀՆԱ աճի յուրաքանչյուր տոկոսային կետին հարկերի տոկոսային կետով ավելացում) կգերազանցի 1-ը, ինչը ենթադրում է հարկային ե մաքսային մարմինների կողմից վարչարարական միջոցառումների իրականացման անհրաժեշտություն' հարկային եկամուտների ծրագրային մակարդակն ապահովելու ուղղությամբ: Սա թույլ է տալիս ՀՀ կառավարությանը եզրահանգել, որ դիտարկվող տարիների հարկային եկամուտների գծով ծրագրված ցուցանիշները կատարման առումով պարունակում են որոշակի ռիսկ: Հարկային սահունությունը 2013-2016թթ. կկազմի համապա-

116

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

տասխանաբար 1.21, 1.16, 1.14 ե 1.15: Նշված ռիսկը տրամաբանորեն հետեում է նրանից, որ հարկային սահունության ցուցանիշի մեծությունը կապված է հարկային վարչարարության, այլ ոչ թե համակարգի մակրոտնտեսական փոփոխություններին, առաջին հերթին գործարար ցիկլի փուլի փոփոխությանն ադեկվատ արձագանքելու կարողության հետ:

Պետական բյուջեի դեֆիցիտը

Պետական բյուջեի ձեավորումը սովորաբար, ինչպես նախորդ, այնպես էլ առաջիկա տարիներին շարունակելու է ընթանալ բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավվող միջոցների գերակշիռ մասը կազմելու են փոխառու միջոցները (Աղյուսակ 3).

Աղյուսակ 3

ՀՀ 2013-2016թթ. պետական բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները (մլն դրամ)

Ցուցանիշներ 2013 2014 2015 2016

Հաստատ- ված ծրագիր

Դեֆիցիտի ֆինանսավորման աղբարներ 119,789.2 111,554.2 107,280.6 118,697.0

այդ թվում

Ներքին աղբյուրներ 55,216.3 93,800.0 76,883.0 75,722.7

Արտաքին աղբյուրներ 64,572.9 17,754.2 30,397.6 42,974.3

Պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2013թ. համար ծրագրված 2.64%-ի դիմաց 2014-2016թթ.

117

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

աստիճանաբար կնվազի 2.64, 2.3 ե 2.0%: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների տեսակարար կշիռը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ընդհանուր ծավալում 2014-2016թթ. կտատանվի 84.1%-ից 63.8%-ի միջակայքում 2013թ. ծրագրային 46.1%-ի դիմաց:

ՄԺԾԾ այն մասում, որը վերաբերում է պետական բյուջեի դեֆիցիտին, ՀՀ կառավարությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս, երբ դիտարկում է պետական բյուջեի դեֆիցիտի մեծության կանխատեսումներում առկա ռիսկերը: Խոսքը վերաբերում է այն դրույթին, որտեղ նշվում է մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծության 50% սահմանաչափի գերազանցման հնարավոր տարբերակը: Այս պարագայում ինչ-որ արտակարգ, հատուկ գործողություններ ՀՀ կառավարությունը չի ենթադրում։

2014-2016թթ. ՀՀ պետական բյուջեի կանխատեսվող ռեսուրսները ե ծախսերը

ՀՀ 2014-2016թթ. պետական բյուջեների ծախսերի կանխատեսումներն ըստ ոլորտների բնութագրվում են ստորե ներկայացված գծագրերով.

Նկար 3

2014-2016թթ. պետական բյուջեների ծախսերը (մլն դրամ)

1,535,116.00

է---------------------------------1---------------------------------1---------------------------------1---------------------------------Հ՛

2013 2014р. 2015р. 2016թ.

lniuirriiiiuitjuio պես imljuili բրււջհ

118

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

Նկար 4

2014-2016թթ. պետական բյուջեների ծախսերն ըստ ոլորտների (մլն դրամ)

Այլււլորաներ

Պեաակւսե. էզարաքի սպասարկո-Լ11

Պեաական. կէւաէսվսւլ՚ււ՚ւնէ1

ՏԱաեւււււկւււն1աւրւււբերւաթրււններ, շրջակա ւկւջաէիւցր

Պ սւշ սւպաեութ] անւ, արգւււյիևւււևկսււոևօրւՆրյաև

Սոցիալ- ւէշւււկութայիե. ճյուղեր ն ղիսաւթյուն

Նկար 5

ՀՀ 2013-2016թթ. պետական բյուջեների ծախսերն ըստ ոլորտների (տեսակարար կշիոը ծախսերի ամբողջ ծավալում (%))

Այ լ ո լոր ս ւներ

Պեաական. պարաբի աղաասրկւ՜ււմ

Պեաական կւաաւվւսրւա!

Տև՜սւեասկաևհսւրաբելունլծ-յոնևևեր,

շրջակււււկւջավւււյր

Պաշապանւււթյաև,

ազգւււյիևւււնւլասւևգոՆթյան

Սոցիալ- նշակարային ճյուղեր ն գ}աունրյոնև

■ 2016թ ծրագիր ■ 2014թ ծրագիր

■ 2015թ ծրագիր ■ 201 Յթ եաաոաւոված պԵւոակաե

բյուջե

119

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Սոցիալ-մշակութային ճյուղերի ե գիտության խմբում 2014-2016թթ. կարեորվում են կրթության ոլորտում համակարգի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական, առողջապահության բնագավառում' բյուջետային միջոցները կնպա-տակաուղղվեն առաջնային բուժօգնության ամրապնդման ե զարգացման ծրագրերին:

Սոցիալական պաշտպանության բնագավառում 2014թ. նախատեսվում է ներդնել «Կենսաթոշակային ապահովություն (պարտադիր կուտակային համակարգ)» ծրագիրը, որի ծախսը կազմում է երեք տարում 80.28 մլրդ դրամ: Սույն ծրագիրն ապահովելու է կատարված կենսաթոշակային վճարների ե ստացվող կենսաթոշակի չափի միջե ուղղակի կապը:

Սոցիալական պաշտպանության բնագավառում ուրույն տեղ է զբաղեցնում 2012թ. ներդրված պետական հիմնարկներում աշխատողների ե նրանց ընտանիքի անդամների առողջական, կրթական ե այլ խնդիրների ապահովման սոցիալական փաթեթը:

Տնտեսության ճյուղեր. 2014-2016թթ. ծախսերը նպատակա-ուղղված են լինելու արտադրական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Պետության կողմից հատկապես կկարեորվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհային, ջրային ե բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացմանն ուղղված ծախսերը, որոնց զգալի մասը նախատեսվում է իրականացնել արտաքին ֆինանսական աջակցությամբ:

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական ե փրկարար ծառայության համակարգեր, ծախսերի աճը պայմանավորված է լինելու նշված կառույցների կենսագործունեության ապահովման համար բավարար պայմանների ստեղծման ե դրա շնորհիվ այդ կառույցների

120

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

պատրաստականության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությամբ:

Պետական կառավարման բնագավառում ծախսերը, 2013թ. համեմատ, 2014-2016թթ. կունենան որոշակի աճ պայմանավորված համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությամբ:

Այլ ոլորտներ խմբի համար 2014-2016թթ. նախատեսվող ծախսերի գերակշիռ մասը բաժին կընկնի պետական պարտքի սպասարկմանը:

Ծախսային հոդվածներից նպատակահարմար է առանձնացնել երկու ուղղություն գիտությանն ուղղվող և աշխատավարձերի փոփոխության հետ կապված ծախսերը:

Գիտություն, ըստ ՄԺԾԾ-ի ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2014-2016թթ. նախատեսվում է հատկացնել, համապատասխանաբար' 12,662.8 մլն դրամ, 13,994.1 մլն դրամ և 15,646.5 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարիների ֆինանսավորման մակարդակը համապատասխանաբար 10.75, 10.51 և 11.8 տոկոսային կետով: Նկար 6-ում ներկայացված են գիտության ոլորտին պետական բյուջեով հատկացված և կանխատեսվող ծախսերը (մլն դրամ).

Նկար 6

121

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Իհարկե, ֆինանսավորման հարցում աճ նկատվում է, սակայն եթե գնահատենք նրանց հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ, ապա կստանանք գիտության ֆինանսավորման (առկա և կանխատեսվող) վերաբերյալ այլ պատկեր (տոկոսային կետ) (Նկար 7).

Նկար 7

2009р. 2010р. 2011р. 2012р. 2013р. 2014р. շօւտթ. 20i6p.

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու գիտությանը ՀՀ պետական բյուջեից ուղղվող ծախսերին1:

Համեմատության կարգով ներկայացնենք Աղյուսակ 4-ը, որտեղ արտացոլված են մի շարք զարգացած պետությունների օրինակով գիտությանն ուղղվող ծախսերի մեծությունը և դրանց տոկոսային կշիռը ՀՆԱ-ում:

Իհարկե, կարելի է տարբեր եղանակներով և ձևերով հիմնավորել ստեղծված իրավիճակը ՀՀ գիտության ֆինանսավորման մակարդակի հարցում: Մի բան ակնհայտ է, որ նման ֆինանսավորումն ակնհայտորեն արտացոլում է պետական մարմինների վերաբերմունքը հայ գիտնականների նկատմամբ: Համապատասխանաբար ձևավորվում է հայ գիտնականի սոցիալական դիրքը հանրությունում և հասարակությունում:

1 ՀՀ բյուջեից գիտությանն ուղղված ծախսերը, «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.։

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ. ԱԹեիկյաե

Աղյուսակ 4

Ընդամենը, մլն,$ % 2ՆԱ Ընդամենը, մլն,$ % 2ՆԱ

Իսրայել 9589,2 4,40 Սլովենիա 1162 0 2,11

Ֆինլանդիա 7588,7 3,88 Բելգիա 8154,2 1,99

Կորեա 53184,9 3,74 Նիդեռլանդներ 12968,7 1,85

Շվեդիա 12535 5 3,40 Կանադա 24066,9 1,81

&ապոնիա 140832,8 3,26 Իռլանդիա 3197,6 1,77

Դանիա 6816,0 3,06 Չինաստան 178980,7 1,77

Շվեյցարիս! 10525,2 2,99 Մեծ Բրիտանիա 39137,8 1,76

ԱՄՆ 401576,0 2,90 Նորվեգիա 4741,6 1,69

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Գերմանիա 86299,4 2,82 Պորտուգալիս! 4304,6 1,59

Ավստրիա 9254,2 2,76 Իսպանիա 20386,1 1,39

Ֆրանսիա 49990,8 2,25 Իտալիա 24269,2 1,26

Ավստրալիա 19028,9 2,24 Ռուսաստան 33725,2 1,12

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը

ՄԺԾԾ-ով նախատեսվում է 143 մլրդ դրամի եկամուտների ավելացում 2014 թվականից, որն ուղղվելու է նախ' թոշակների 20% բարձրացմանը (37.7 մլրդ դրամ): Երկրորդ 61 մլրդ դրամ ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը: Երրորդ' կուտակային թոշակներին հատկացվելու է մոտ 20 մլրդ դրամ, քանի որ եկող տարվանից սկսելու է գործել նոր' կենսաթոշակների կուտակային համակարգը: 2015-ին 448 հազար կենսաթոշակառուների միջին կենսաթոշակը կկազմի 43 հազար դրամ:

Քաղծառայողների աշխատավարձերը փաստացի արդեն 6-7 տարի չեն բարձրացվել: 2016-ին նրանց միջին աշխատավարձը կկազմի 413 հազար դրամ: Սակայն այս բարձրացումը հավասարաչափ չի լինելու, քանի որ եկող տարվանից նախատեսվում է պետական համակարգի աշխատավարձերի նոր սանդղակ, որտեղ կիրառվելու են գործակիցներ նվազագույն աշխատավարձի նկատմամբ: Նվազագույն աշխատավարձը 2014թ. կազմելու է 50 հազար դրամ:

Ավելանալու են ուսուցիչների աշխատավարձերը. 2016-ին այն կազմելու է 206 հազար դրամ' ներառելով հարկերը: Բուհերի դասախոսների միջին աշխատավարձը պետության կողմից ավելանալու է 34%-ով և կազմելու է մոտ 72 հազար դրամ ներկայիս 53 հազար դրամի փոխարեն: Սպասվում են փոփոխություններ նաև առողջապահության և մշակույթի ոլորտում:

2014-ից 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում պետության կողմից տրամադրվելու է 1 մլն դրամ նպաստ ներկայիս 430 հազար դրամի փոխարեն, իսկ 5-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում այդ նպաստը կազմելու 1.5 մլն դրամ:

Միաժամանակ, պարզ է, որ տնտեսական աճն ու ծախսերի ավելացումն ինքնին ռիսկեր են պարունակում, բայց նաև հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակն այլ-

124

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱԹեիկյան

ընտրանք թույլ չի տալիս: Դա նաե պարտադիր պայման է ՀՀ մրցունակության բարձրացման տեսանկյունից:

Հոկտեմբեր, 2013թ.

ПРОГНОЗЫ ГОСУДАРСТВЕННЫХ СРЕДНЕСРОЧНЫХ РАСХОДОВ РА НА 2014-2016 ГГ.

С ТОЧКИ ЗРЕНИЯ ПОВЫШЕНИЯ ЕЕ КОНКУРЕНТОСПОСОБНОСТИ

Ашот Тевикян

Резюме

Государственные среднесрочные расходы составляют важный компонент всего бюджетного процесса Республики Армения. В статье представлены методологические основания разработки среднесрочных расходов, прогнозные оценки формирования их доходной и расходной частей. Более подробно рассматриваются расходные показатели, которые будут направлены на финансирование науки и повышение заработной платы. Автор обращает внимание на необходимость усиления механизмов, призванных оказывать дисциплинирующее воздействие и обеспечивающих макроэкономическую стабильность, долгосрочную сбалансированность и устойчивость государственных финансов.

125

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.