Научная статья на тему 'ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
62
21
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
համավարակ / Արցախյան պատերազմ / ճգնաժամ / տնտեսական աճ / պետական պարտք / արտաքին պետական պարտք / պարտք/ՀՆԱ հարաբերակցություն

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Գրիգորյան Անի

2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով ամփոփվեց Արցախյան պատերազմով՝ պատճառելով թե՛ ֆինանսական թե՛ մարդկային կորուստներ: Հայաստանի Հանրապետության համար ստեղծվեց ծայրահեղ բարդ տնտեսաքաղաքական իրավիճակ: Ռազմական գործողություններով պայմանավորված` ծախսային առաջնահերթություն հանդիսացող ռազմական ծախսերի ծավալներն ընթացիկ տարում ավելացան մոտ 40 մլրդ դրամի չափով: Համավարակով պայմանավորված սահմանափակումները կրճատեցին հարկային եկամուտների ծավալները մոտ 113 մլրդ դրամով: Հոդվածի նպատակն է վեր հանել համավարակով Արցախյան պատերազմով պայմանավորված ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ հիմնավորելով այն մոտեցումը, որ վերոնշյալ անկայունություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ծրագրված տնտեսական աճի տրամաբանության խախտմանը: Հետազոտության իրականացման ընթացքում քանակական վերլուծության մեթոդով հաշվարկվել են Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ տարբեր տարիների ցուցանիշները, որոնք ցույց են տալիս պարտքի բեռի մեծությունը: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ տնտեսության մեջ առաջացած խնդիրները հանգեցնելու են բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, իսկ վերջինիս ֆինանսավորման համար ռեսուրսների բացակայությունը Հայաստանի Հանրապետության համար անխուսափելի կդարձնի արտաքին նոր պարտքի ներգրավումը, ինչն էլ կհանգեցնի պետական պարտքի՝ առանց այդ էլ ծանր բեռի մեծացմանը: Հետազետության ուսումնասիրման խնդիրներն են՝ ներկայացնել ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման ոլորտի առկա իրավիճակը վերլուծել արտաքին պետական բեռը բնութագրող փաստացի ցուցանիշներն Արցախյան պատերազմի համատեքստում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ECONOMIC DEBT SECURITY PROBLEMS OF THE REPUBLIC OF ARMENIA IN THE CONTEXT OF THE ARTSAKH WAR

The 2020 began with the Coronavirus crisis and ended with the Artsakh war, causing both financial and human losses. An extremely difficult economic and political situation was created for the Republic of Armenia. The volume of military expenditures, which is expenditure priority due to military operations, has increased by about 40 billion drams in the current year. The epidemic restrictions reduced tax revenues by about 113 billion drams. The purpose of this article is to reveal the challenges that Armenia has been facing, due to the epidemic and the Artsakh war, substantiating the approach, that the above mentioned instabilities will inevitably lead to a violation of the logic of the planned economic growth. During the research, the indicators of the government debt to GDP ratio of different years were calculated by the method of quantitative analysis, which show the amount of the debt burden. As a result of the research we came to the conclusion that the economic problems will lead to an increase in the budget deficit. And the lack of the resources to finance the latter will make it inevitable for the Republic of Armenia to attract new external public debt, which will increase the already heavy external public debt burden of the RA. Considering the above mentioned issues as a priority, this article aims to study the dynamics of the external debt obligations of the RA economy during the difficult economic and political period for the Republic of Armenia.

Текст научной работы на тему «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 336.273 (479.25) DOI: 10.52063/25792652-2021.1-181

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսների ամբիոնի ասպիրանտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն anigrigoryan [email protected]

2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով և ամփոփվեց Արցախյան պատերազմով' պատճառելով թե' ֆինանսական և թե' մարդկային կորուստներ: Հայաստանի Հանրապետության համար ստեղծվեց ծայրահեղ բարդ տնտեսաքաղաքական իրավիճակ:

Ռազմական գործողություններով պայմանավորված՝ ծախսային առաջնահեր-թություն հանդիսացող ռազմական ծախսերի ծավալներն ընթացիկ տարում ավելացան մոտ 40 մլրդ դրամի չափով:

Համավարակով պայմանավորված սահմանափակումները կրճատեցին հարկային եկամուտների ծավալները մոտ 113 մլրդ դրամով:

Հոդվածի նպատակն է վեր հանել համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված ՀՀ առջև ծառացած մարտահրավերները' հիմնավորելով այն մոտեցումը, որ վերոնշյալ անկայունություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ծրագրված տնտեսական աճի տրամաբանության խախտմանը:

Հետազոտության իրականացման ընթացքում քանակական վերլուծության մեթոդով հաշվարկվել են Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության' տարբեր տարիների ցուցանիշները, որոնք ցույց են տալիս պարտքի բեռի մեծությունը:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ տնտեսության մեջ առաջացած խնդիրները հանգեցնելու են բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, իսկ վերջինիս ֆինանսավորման համար ռեսուրսների բացակայությունը Հայաստանի Հանրապետության համար անխուսափելի կդարձնի արտաքին նոր պարտքի ներգրավումը, ինչն էլ կհանգեցնի պետական պարտքի' առանց այդ էլ ծանր բեռի մեծացմանը:

Հետազետության ուսումնասիրման խնդիրներն են' ներկայացնել ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման ոլորտի առկա իրավիճակը և վերլուծել արտաքին պետական բեռը բնութագրող փաստացի ցուցանիշներն Արցախյան պատերազմի համատեքստում:

Հիմնաբառեր' համավարակ, Արցախյան պատերազմ, ճգնաժամ, տնտեսական աճ, պետական պարտք, արտաքին պետական պարտք, պարտք/ՀՆԱ հարաբերակցություն:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 30.03.2021թ.:

14.01.2021թ., գրախոսվել' 28.01.2021թ., տպագրության

181

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ներածություն

Պատերազմի ավարտից հետո 2021թ.-ի բյուջեի ցուցանիշների փոփոխության անհրաժեշտությամբ պայմանավորված' դեկտեմբեր ամսին կառավարությունը ներկայացրեց 2021 թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի լրամշակված տարբերակը, որում սեպտեմբերին ներկայացրած նախագծի համեմատությամբ փոխվել էին ինչպես 2020թ.-ին սպասվող, այնպես էլ 2021թ.-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները: Մասնավորապես նվազեցվել է տնտեսական աճի ցուցանիշը՝ 2020թ.-ի համար հասնելով -7.9%-ի, իսկ 2021 թ.-ի համար՝ 3.2%-ի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ 2020 թվականին կանխատեսվում էր, որ պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2.4%-ը, մինչդեռ արդեն ապրիլին արդեն կազմել է 7.4%: Սա նշանակում է, որ դեֆիցիտը լրացնելու խնդիր է դրված ՀՀ Կառավարության առաջ, որն առաջին հերթին կատարվում է արտաքին պարտավորությունների ավելացման հաշվին:

Ըստ Համաշխարհային Բանկի (այսուհետ՝ ՀԲ) հրապարակած տվյալների՝ 2020-ին տնտեսական անկման ծավալներով Հայաստանն Արևեյյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր։ 2020 թվականին Հայաստանից վատ տնտեսության վիճակը եղել է միայն Չեռնոգորիայում, Խորվաթիայում, Կոսովոյում և Ղրղըզստանում։ Ինչ վերաբերում է Հայաստանի անմիջական հարևաններին, ապա Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ նախորդ տարի տնտեսության անկումը Վրաստանում 6, իսկ Ադրբեջանում՝ 5 տոկոս է կազմել։ Ըստ բանկի փորձագետների՝ վրացական տնտեսությունը կարող է շուրջ 4 տոկոսի աճ ապահովել։ Վերջին տարիներին տնտեսական աճի աննշան տեմպեր ապահովող Ադրբեջանում այդ միտումը կպահպանվի նաև 2021 -ին։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Ադրբեջանի տնտեսության աճն այս տարի չի գերազանցի 2 տոկոսը։ Բանկի մասնագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում նախորդ տարի արձանագրված կտրուկ անկման գլխավոր պատճառները երկուսն էին՝ կորոնավիրուսի համաճարակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած պատերազմը։ Ընդհանրապես, ՀԲ մասնագետների համոզմամբ՝ քաղաքական անկայունությունը դարձել է Արևեյյան Եվրոպայում տնտեսական կյանքի բնականոն զարգացումը վտանգող գլխավոր ռիսկերից մեկը։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին սահմանակից երկրներին, ապա 2020 թվականին տարածաշրջանի միակ երկիրը, որը տարին կփակի տնտեսական աճով, Թուրքիան է։ Համեմատության համար սակայն Ռուսաստանում տնտեսության անկումը անցած տարի 4 տոկոս է կազմել, իսկ Իրանում 3,7 տոկոսի շրջանակներում է կանխատեսվում: Այս տարի, ըստ բանկի մասնագետների, ռուսական տնտեսությունը կաճի ընդամենը 2,5, իրանականը՝ 1,5 տոկոսով։ Թուրքիայում տնտեսական աճի ծավալները, ըստ ՀԲ զեկույցի, կարող են գերազանցել 4 տոկոսը։

Զեկույցի հեղինակները նաև միջնաժամկետ կանխատեսումներով են հանդես գալիս՝ նշելով, որ նախնական գնահատականների համաձայն՝ 2022 թվականին տնտեսական աճի ծավալները Հայաստանում ու Ադրբեջանում կարող են հասնել 4,5, իսկ Վրաստանում՝ 6 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ՀԲ-ի, չի գերազանցի 3 տոկոսի ցուցանիշը։548

2020 թվականին ՀՀ Կառավարության պարտքի գծով տեղի է ունեցել ծրագրերի փոփոխություն: Մասնավորապես որոշվել է 2020թ.-ին նախատեսվող

եվրապարտատոմսերի թողարկումը հետաձգել և կազմակերպվել է 2021 թվականին: Դրա արդյունքում նվազել է ընթացիկ տարվա համար պարտքի սպասվող ցուցանիշը՝

548 Համաշխարհային բանկի կանխատեսմամբ' 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կգերազանցի 3 տոկոսը, https://www.azatutvun.am/a/31036277.html. վերջին մուտքի ամսաթիվ՝ 25.02.2021թ.:

182

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

4,053.1 մլրդ դրամից դառնալով 3,738.9 մլրդ դրամ և փոխարենը' փոփոխվել է հաջորդ տարվա' 2021 թ. կանխատեսումը՝ 4,246.9 մլրդ դրամից դառնալով 4,221.9 մլրդ դրամ:549 Այսպես՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2020թ.-ի վերջի դրությամբ կազմել է 66.5%, իսկ 2021 թ.-ի վերջի դրությամբ կանխատեսվում է՝ 67%: «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է550։ Այսինքն՝ տարեվերջի տվյալներով՝ Կառավարության պարտքը չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի 60%-ը։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նշված շեմը գերազանցել է, այնուամենայնիվ այն չի համարվի օրենքի դրույթների խախտում, քանի որ նույն օրենքով սահմանվում են նաև բացառություններ, որոնց պարագայում թույլատրվում է հատել այդ շեմը։ Պատերազմը, համավարակով պայմանավորված իրավիճակը բացառությունների շարքում են551։

Կառավարության պարտքի մակարդակը 2020 թվականի վերջին գերազանցել է օրենսդրությամբ սահմանված շեմերը (40%, 50% և 60%)

2020-ի նոյեմբերի վերջի դրությամբ կառավարության պարտքը 2020թ.-ին սպասվող ՀՆԱ-ի նկատմամբ արդեն կազմում էր 62.4%: Տարեվերջի ցուցանիշի համեմատ՝ ավելի բարձր պարտքի մակարդակը հիմնականում փոխարժեքի արժեզրկման հետևանքն է: Ըստ սեպտեմբերի դրությամբ ՀՀ դրամի փոխարժեքի (488.4 դրամ՝ նոյեմբերի վերջի 506.4 դրամի փոխարեն)՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 60.6%: Այսինքն' փոխարժեքի մոտ 3.6% արժեզրկման արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 1.8 տոկոսային կետով: Նույն՝ 506.4 դրամ փոխարժեքի կիրառման պարագայում 2021թ.-ի բյուջեի ուղերձում արտացոլված պարտքի ցուցանիշները վերահաշվարկելիս ստացվում է, որ 2020թ.-ի վերջին պետական պարտքը/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 66.5%:

Գծապատկեր 1-ում ներկայացված է 2020թ.-ին կառավարության պարտքի աճի համեմատությունը նախորդ երկու ճգնաժամային տարիների հետ: 2009թ.-ի

համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական անկման, տնտեսությանն աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև փոխարժեքի արժեզրկման արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ աճել է 19.7 տոկոսային կետով:

Պարտքի բեռի կտրուկ աճ է գրանցվել նաև 2016 թվականին՝ սակայն անհամեմատ ավելի փոքր՝ 7.8 տոկոսային կետով' 2015-ի համեմատ: Ըստ

կառավարության կանխատեսումների՝ 2020թ.-ին պարտքի աճը նույնպես ենթադրվում էր, որ կլինի բավական բարձր՝ 2019-ի համեմատ կազմելով մոտ 11.6 տոկոսային կետ: Սակայն սա բավական լավատեսական կանխատեսում էր, քանի որ հաշվի չէր առնում փոխարժեքի արժեզրկումը, ինչը նշանակալի գործոն է: Այսպես՝ փաստացի տվյալներով՝ նոյեմբերի վերջի դրությամբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը

549 2020 ԹՎԱԿԱՆԻ ՇՈԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ՎՐԱ, «ԼՈՒՅՍ հիմնադրամ», 2020թ. https://www.luvs.am/ima/artpic/small/ 438ca0d792a4109eaa4d04-%D5%8A%D5%Al%D6%80%D5%BF%D6%84.pdf. էջ 15, վերջին մուտքի ամսաթիվ՝ 08/01/2021 թ.

550 «ՀՀ օրենքը պետական պարտքի մասին», հոդված 5. https://www.arlis.am/documentview.aspx?docid= 119085, վերջին մուտքի ամսաթիվ՝ 30.12.2020թ.:

551 «Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին սպասարկվում է առանց

խոչընդոտների», https://minfin.am/hv/content/havastani petakan partqy paterazmi orerin

spasarkvum e aranc khochvndotneri/, վերջին մուտքի ամսաթիվ՝ 30.12.2020թ.:

183

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

կազմում էր 62.4%, ինչը 12.5 տոկոսային կետով մեծ է 2019թ.-ի ցուցանիշի համեմատ: Իսկ եթե կառավարության սպասումները վերահաշվարկենք նոյեմբերի վերջի դրությամբ ձևավորված փոխարժեքով, ապա փոփոխությունը 2019թ.-ի համեմատ կկազմի 12.8%:

25.0

20.0

15.0

10.0

5.0 0.0

■ 2009թ.

■ 2016թ.

■ 2020թ. կանխատեսում (2021թ. Բյուջեի ուղէտմ)

■ 2020թ. նոյեմբերի վերջի դրությամբ

■ 2020թ. գնահատական

Ըստ' ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների Գծապատկեր 1. Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ տարբեր տարիներին, տոկոսային կետ

Այսինքն՝ կանխատեսելի էր, որ կառավարության պարտքի մակարդակը 2020 թվականի վերջին կգերազանցի օրենսդրությամբ սահմանված շեմերը (40%, 50% և 60%), ինչն անխուսափելիորեն տեղի ունեցավ՝ հասնելով 66.5%-ի, իսկ 2021 թվականին կմոտենա ԱՄՀ պարտքի կայունության գնահատման մեթոդաբանությունում զարգացող երկրների համար կիրառվող ռիսկայնության շեմին՝ 70%-ին: Պարտքի կտրուկ աճը և սահմանային շեմերի գերազանցումը պարունակում են մի շարք ռիսկեր, որոնց նյութականացումը խնդիրներ կառաջացնի տնտեսության մի շարք ոլորտներում: Մասնավորապես ինչպես արդեն նշվել է, պարտքի մեծ ծավալը ենթադրում է նաև բավականին զգալի չափով տոկոսավճարների բեռ պետական բյուջեի համար՝ նվազեցնելով հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունները տնտեսության խթանման և ներուժի բարձրացման գործում: Բացի այդ, բավականին մեծ ծավալով արտարժութային պարտքը պարունակում է փոխարժեքի ռիսկ. դա արդեն իսկ տեսանելի է, քանի որ նույնիսկ փոքր չափով փոխարժեքի արժեզրկումը հանգեցնում է պարտք ՀՆԱ-ի զգալի աճին: Մասնավորապես կարող ենք փաստել, որ 2020 թվականի վերջի դրությամբ Կառավարության պարտքի/արտքաին պարտք հարաբերակցությունը կազմել է 74.5%, ներքինը՝ 25.5%, ընդ որում, ՀՀ դրամով ներգրավված պարտքը կազմել է 24.4%, իսկ արտարժույթովը՝ 75.6%: Ի հավելումն այս գործոնների՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճը ապագա տեսլականում կհանգեցնի նաև ներդրողների շրջանում (հատկապես օտարերկրյա) երկրի ռիսկայնության ընկալումների վատթարացման, ինչը բացասաբար կազդի ինչպես մասնավոր (հատկապես բանկային համակարգի), այնպես էլ պետական հատվածում ֆինանսավորման կարիքների բավարարման հնարավորությունների վրա552:

552 2 0 20 ԹՎԱԿԱՆԻ ՇՈԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ՎՐԱ, «ԼՈՒՅՍ հիմնադրամ» 2020թ. Էջ 13-14

https://www.luys.am/img/artpic/small/438ca0d792a4109eaa4d04%D5%8A%D5%A1%D6%80%D5 %BF%D6%84.pdf վերջին մուտքի ամսաթիվ՝ 08/01/2021 թ.

184

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Կառավարության պարտքի աճը' պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և Արցախյան պատերազմով

Պետական պարտքի կառավարման նպատակների սահմանման պարագայում տնտեսագետների շրջանում դեռևս բացակայում է միասնական կարծիք: Սակայն ամենատարածված տեսակետներից մեկի համաձայն՝ պետական պարտքի կառավարման հիմնական նպատակը դրա գծով սպասարկման ծախսերը նվազագույնի հասցնելն է և արդյուքնում պետության կողմից առավել շահեկան պայմաններով փոխառությունների ձեռք բերումը553:

Հարկ է նշել, որ վերը նկարագրված ռիսկերն արդեն սկսել են ի հայտ գալ: Մասնավորապես «Ֆիթչ» միջազգային հեղինակավոր վարկանշային կազմակերպության կողմից վատթարացվել է Հայաստանի ֆինանսական վարկանիշը, իսկ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման տեսանկյունից դժվարություններ են առաջացել ներքին պարտքի շուկայում գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների

գործընթացում։

Ինչպես նշում է «Ֆիթչ»-ը, «կորոնավիրուսային ցնցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա' մեծապես պայմանավորված արտահանման ծավալներով: Այս համատեսքտում ՀՀ-ն ունի համեմատաբար բարձր արտաքին պարտք և ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը միայն մասամբ է ֆինանսվորվում ոչ պարտքային կապիտալի ներհոսքի հաշվին»554:

Ամփոփելով նշենք, որ 2020 թվականին կառավարության պարտքը աճել է շեշտակիորեն' պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և Արցախյան պատերազմով: Ընդ որում, Հայաստանի համախառն պետական պարտքը մեկ տարում աճել է 652 մլրդ դամով՝ 2020թ.-ի դեկտեմեբրի 31-ի դրությամբ կազմելով 4,16 տրիլիոն դրամ (շուրջ 8 մլրդ դոլար)555:

Բացի այդ, 2020թ.-ի զարգացումների արդյունքում որոշակիորեն աճել է դրամային պարտքի տեսակարար կշիռը' նպաստելով փոխարժեքի ռիսկի զսպմանը: Սակայն այս գործընթացը անխուսափելիորեն կուղեկցվի պարտքի սպասարկման ծախսերի աճով, քանի որ դրամային պարտքը, որ տեղաբաշխվում է ներքին շուկայում, ունի առավել բարձր տոկոսադրույք556:

Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը 2020թ.-ի դեկտեմեբրի 31-ի դրությամբ տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 74,5 տոկոս, իսկ ներքին պարտքը՝ 25,5 տոկոս: Ընդ որում, ՀՀ դրամով ներգրավված պարտքը կազմում է 24,4 տոկոս, արտարժույթով վերցված պարտքը՝ 75,6 տոկոս: Ներքին պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 373 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն դրամ (1,9 մլրդ դոլար): Հատկանշական է, որ մոտ 1,8 մլրդ դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, իսկ արտարժույթով

553 «Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» / Ա. Հ. Բայադյան, Հ. Ա. Մարկոսյան. – Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն», հրատ., 2015, էջ 5-6:

54 «Ֆիթչ» վերանայել է Հայաստանի ֆինանսական վարկանիշը՝ BB-, «Ֆիթչ» վարկանշային կազմակերպություն 03.04.2020թ., https://www.fitchratinas.com/research/sovereians/ fitch-revises-outlook-on-armenia-to-neaative-affirms-at-bb-03-04-2020 վերջին մուտքի ամսաթիվ՝ 08/01/2020թ. վերջին մուտքի ամսաթիվ՝ 25.02.2021 թ.:

555 Հայաստանի պետական պարտքը մեկ տարում աճել է 652 մլրդ դամով, https://www.civilnet.am/news/2021/01/27

556 2 0 20 ԹՎԱԿԱՆԻ ՇՈԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ

ՎՐԱ, «ԼՈՒՅՍ հիմնադրամ», 2020թ. էջ 15,

https://www.luys.am/ima/artpic/small/438ca0d792a4109eaa4d04%D5%8A%D5%A1%D6%80%D5 %BF%D6%84.pdf վերջին մուտքի ամսաթիվ՝ 08.01.2020թ.:

185

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

պետական պարտատոմսերը կազմել են 80,6 մլն դոլար: Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ ներքին պարտքի աճի տեմպը 2020թ.-ի ընթացքում եղել է ամենաարագը:

Արտաքին աղբյուրներից ներգրավված կառավարության վարկերի կառուցվածքը հետևյալն է՝ միջազգային կազմակերպություններից՝ 3,5 տրիլիոն դրամ, օտարերկրյա պետություններից՝ շուրջ 1 տրլն դրամ: 2021-2024 թթ.-ին առկա պարտավորությունների գծով վճարումների ծավայը նախատեսվում է 350-500 միլիոն դոլարի չափով, վճարումների գագաթնակետը սպասվում է 2025 և 2029 թվականներին, երբ դրանք կգերազանցեն 1 մլրդ դոլարը:557

2020թ.-ին էական բացասական շոկերի պայմաններում կառավարությունը չի իրականացրել ընթացիկ ծախսերի կրճատում' չնայած այն հանգամանքին, որ համավարակով պայմանավորված' ծախսերի մի շարք տեսակներ հնարավոր չի լինելու իրականացնել: Փոխարենը կառավարությունը նվազեցրել է կապիտալ ծախսերը' մոտ 22.2%-ով, ինչը անկասկած բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ ճգնաժամային փուլում գտնվող տնտեսության վրա: Այս գործելակերպը հակասում է հարկաբյուջետային կանոնների «տառին և ոգուն», քանի որ պետական պարտքը ուղղվում է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը' չավելացնելով տնտեսության ներուժային կարողությունները: Հետևաբար բյուջետային ծախսերը պլանավորելիս անհրաժեշտ է որդեգրել ավելի հավասարակշռված մոտեցում' հարկաբյուջետային կայունությանը սպառնացող ռիսկերը զսպելու նպատակով:558

Եզրակացություն

Թեև 2020թ.-ի ընթացքում պետական պարտքի ծավալի աճը ունեցել է հիմնավորման օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված համավարակով և Արցախյան պատերազմով, այդուհանդերձ պետական պարտքի կայունության տեսանկյունից անհրաժեշտ միջոցառումների բացակայությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցրել հարկաբյուջետային «անհարթությունների»: Մի կողմից 2020թ.-ին պլանավորված կապիտալ ծախսեր չեն իրականացվել՝ հանգեցնելով տնտեսական արդյունավետության անկման, որի ցուցանիշը 2020 թվականի դեկտեմբերին շոշափել է գրեթե 8%-ը, մյուս կողմից շարունակաբար ավելացել են հաջորդող տարվա ընթացիկ ծախսերը: Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը պետք է վերանայի ծախսային քաղաքականությունը, սահմանի ծախսային առաջնահերթություններ' պայմանավորված Արցախյան պատերազմի հետևանքների հաղթահարման, ինչպես նաև համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ գործուն քայլերի իրականացմամբ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները' դրանք ներարկելով առավելապես տնտեսական աճ ստեղծող ծրագրերի իրականացմանը: Այդկերպ նաև հնարավոր է միջնաժամկետում բարձրացնել

տնտեսական աճի ապահովման ներուժը:

2020 թվականին ՀՀ-ն, գտնվելով պատերազմական ժամանակահատվածում, այնուամենայնիվ շարունակել է ժամանակին և ամբողջ ծավալով կատարել արտաքին պետական պարտքի սպասարկումը, մասնավորապես 2020թ.-ի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է 2013 թվականին ստացված 700 մլն դոլար պարտքի մնացորդը՝ շուրջ 97.7 մլն դոլարը: Միևնույն ժամանակ ՀՀ-ն թողարկել է 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր, սակայն ավելի քիչ եկամտաբերությամբ' 4.2 %-ով, ինչը

557 Տե'ս նույն տեղը:

558 2020 ԹՎԱԿԱՆԻ ՇՈԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ

ՎՐԱ, «ԼՈՒՅՍ հիմնադրամ», 2020թ. էջ 26,

https://www.luys.am/img/artpic/small/438ca0d792a4109eaa4d04%D5%8A%D5%A1%D6%80%D5 %BF%D6%84.pdf վերջին մուտքի ամսաթիվ' 08.01.2020թ.:

186

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

նշանակում է որ այս պարտքի բեռը ՀՀ-ի համար ավելի ցածր կլինի, քան նախկինն էր: Նոր եվրապարտատոմսերը թողարկվել են 10 տարի ժամկետով, որը ՀՀ-ն պարտավորվել է մարել 2025 և 2029 թվականներին: Այնսիքն, առաջիկա տարիներին ՀՀ-ն ևս

ստիպված կլինի արտաքին պարտքի տոկոսագումարների սպասարկմանն ավելի մեծ գումարներ հատկացնել, քան ֆինանսական միջոցներ ներարկել այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են՝ կրթությունը, մշակույթը, առողջապահությունը և այլ ոլորտներ:

Այսպիսով՝ ուսումնասիրելով ՀՀ արտաքին պետական պարտքի դինամիկան պատերազմական ժամանակահատվածում, կարող ենք փաստել, որ թեև արտաքին պետական պարտքը սպասարկվել է առանց խոչընդոտների, այնուամենայնիվ կարծում ենք՝ ՀՀ պետական պարտքի կառավարելիության ապահովման համար պարտքի կառավարման հիմքում պետք է դրվի ոչ թե պարտքի մեծության կամ ծավալների շարունակական աճի կրճատման խնդիր, այլ վերջինիս օգտագործման

արդյունավետության բարձրացման նպատակադրում, ինչը կնպաստի սոցիալ-տնտեսական արդյունքի ավելացմանը՝ նվազեցնելով պետական պարտքի սպասարկման ու մարման ծախսերի մեծությունը: Այսինքն՝ ներգրավված արտաքին պարտքային միջոցները անհրաժեշտ է ներդրումների տեսքով գեներացնել առավել հեռանկարային ոլորտներում: Այսկերպ հնարավոր կլինի նաև խուսափել խնդրահարույց բեռը հետագա սերունդներին ժառանգելուց:

ECONOMIC DEBT SECURITY PROBLEMS OF THE REPUBLIC OF ARMENIA IN THE CONTEXT OF THE ARTSAKH WAR

ANI GRIGORYAN

Armenian State University of Economics, Department of Finances, Ph.D. Student;

College Of Armenian State University of Economics, Lecturer,

Yerevan, Republic of Armenia

The 2020 began with the Coronavirus crisis and ended with the Artsakh war, causing both financial and human losses. An extremely difficult economic and political situation was created for the Republic of Armenia.

The volume of military expenditures, which is expenditure priority due to military operations, has increased by about 40 billion drams in the current year.

The epidemic restrictions reduced tax revenues by about 113 billion drams.

The purpose of this article is to reveal the challenges that Armenia has been facing, due to the epidemic and the Artsakh war, substantiating the approach, that the above-mentioned instabilities will inevitably lead to a violation of the logic of the planned economic growth.

During the research, the indicators of the government debt-to-GDP ratio of different years were calculated by the method of quantitative analysis, which show the amount of the debt burden.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

As a result of the research we came to the conclusion that the economic problems will lead to an increase in the budget deficit. And the lack of the resources to finance the latter will make it inevitable for the Republic of Armenia to attract new external public debt, which will increase the already heavy external public debt burden of the RA.

Considering the above-mentioned issues as a priority, this article aims to study the dynamics of the external debt obligations of the RA economy during the difficult economic and political period for the Republic of Armenia.

Keywords: epidemic, Artsakh war, crisis, economic growth, public debt, foreign public debt, debt/GDP ratio.

187

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ПРОБЛЕМЫ ЭКОНОМИЧЕСКОГО ДОЛГОВОГО ОБЕСПЕЧЕНИЯ РА В КОНТЕКСТЕ АРЦАХСКОЙ ВОЙНЫ

АНИ ГРИГОРЯН

аспирант кафедры финансов

Армянского государственного экономического университета, преподаватель колледжа Армянского государственного экономического университета, г. Ереван, Республика Армения

2020 год начался коронавирусным кризисом и закончился Арцахской войной, которая привела к финансовым и человеческим потерям. Для Республики Армения сложилась чрезвычайно сложная экономическая и политическая ситуация.

Объем военных расходов, являющихся приоритетными в связи с боевыми действиями, в текущем году увеличился примерно на 40 млрд драммов. Ограничения из -за эпидемии снизили налоговые доходы примерно на 113 млрд драммов.

Целью данной статьи является выявить вызовы, стоящие перед Арменией из-за эпидемии и Арцахской войны, которые основываются на том, что указанные факторы нестабильности неизбежно приведут к нарушению логики запланированного экономического роста.

В процессе исследования методом количественного анализа были рассчитаны соотношение государственного долга к ВВП за разные годы, которые показывают объем долга в целом.

В результате исследования мы пришли к выводу о том, что проблемы экономики приведут к увеличению бюджетного дефицита, а отсутствие ресурсов для финансирования последнего сделает неизбежным для Республики Армения привлечения нового внешнего государственного долга, что приведет к увеличению и без того тяжелого груза государственного долга РА.

Основываясь на том, что вышеперечисленные вопросы являются приоритетными, данная статья н исследует динамику внешних долговых обязательств экономики РА в сложный для страны экономический и политический период.

Ключевые слова: пандемия, Арцахская война, кризис, экономический рост, государственный долг, внешний государственный долг, отношение долга к ВВП.

188

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.