ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ «ՃԳՆԱԺԱՄԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ*
ՀՏԴ 336. 1(479.25)
ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և արտաքին տնտեսական հարաբերությունների կառուցման գործում էական նշանակություն ունի արտաքին պետական պարտքի կառավարումը: Հատկապես վերջին 20-30 տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումներից մեկը դարձել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) նկատմամբ արտաքին պետական պարտքի առաջանցիկ աճը: Ըստ որում, վերջին տարիներին բազմաթիվ երկրների արտաքին պետական պարտքի աճի տեմպերը գերազանցել են ՀՆԱ-ի աճի տեմպերին: Իր հերթին, արտաքին պետական պարտքի ձևավորումն ունի սահմաններ (սահմանափակումներ), ինչը պահանջում է փոխառու միջոցների արդյունավետ օգտագործում: Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որի արտաքին պետական պարտքը մոտ է ՀՆԱ-ի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված առավելագույն շեմին և նոր պարտքի ներգրավման համար անհրաժեշտ է առաջին հերթին լուծել արտաքին պարտքի կառավարման արդյունավետության հիմնախնդիրը: Վերջինս ենթադրում է, որ արտաքին պետական պարտքի աճի տեմպերը պետք է ավելի դանդաղ լինեն, քան երկրի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներինը, ինչպիսիք են' ՀՆԱ-ի, զբաղվածության, զուտ արտահանման և մի շարք այլ մակրո-ցուցանիշների աճի տեմպերը:
Հեղինակները փորձել են 2000-2018թթ. ժամանակահատվածի համար որոշակի մեթոդաբանության կիրառմամբ գնահատել ՀՀ արտաքին պետական պարտքի արդյունավետությունը:
Բանալի բառեր՝ արտաքին պետական պարտք, արտաքին պետական պարտքի արդյունավետության, համեմատական արդյունավետության գործակից, վճարային հաշվեկշիռ, ՀՆԱ-ի հավելաճ, զբաղվածության հավելաճ, զուտ արտահանման հավելաճ:
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:
է 28.04.2019թ., գրախոսվել' 24.05.2019թ., տպագրության
148
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Պետական պարտքի «ճգնաժամը»: Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում դժվար է պատկերացնել որևէ երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն առանց արտաքին պետական պարտքի ներգրավման: Ավելին,
հատկապես վերջին 20-30 տարիների ընթացքում ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային տնտեսությունների առաջընթացի անհրաժեշտ գործիքներից մեկը (հաճախ նաև՝ ամենակարևորը) դարձել է փոխատվական կապիտալը: Քանի որ ֆինանսական միջոցները չեն կարող միաժամանակ մատչելի լինել տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար, դրանցից շատերը, ցանկանալով ապահովել անխափան ֆինանսատնտեսական գործունեություն, այդ միջոցները ձեռք են բերում այլ աղբյուրներից ներգրավման ճանապարհով՝ առաջացնելով փոխատվական հարաբերություններ: Փողի՝ կուտակման և որպես վճարման միջոց գործառույթների զարգացումը հանգեցրեց ֆինանսական միջոցների համակենտրոնացմանն ու վերաբաշխմանն այդ միջոցների կարիքն ունեցող ինչպես գործարարությամբ զբաղվող սուբյեկտների, այնպես էլ առանձին տնտեսական միությունների ու տարածաշրջանների միջև: Ասվածի ապացույցն է այն իրողությունը, որ զարգացած երկրները կամ նրանց տնտեսական միավորումները (օրինակ՝ ՏՀԶԿ-ն, Եվրամիությունը) ֆինանսավորում են զարգացող երկրների տնտեսությունները:
Փոխատվական կապիտալի միջազգային շուկայի շրջանակներում որևէ երկրի կառավարությունը, բանկերը կամ մասնավոր ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները միջոցներ են տրամադրում այլ երկրի կառավարությանը, բանկերին ու մասնավոր ընկերություններին: Հաճախ երկիրը հանդես է գալիս երկու դերում միաժամանակ (և՛ որպես վարկառու, և' որպես վարկատու), քանի որ միջազգային փոխառությունների շարժը չի կարող միակողմանի բնույթ ունենալ:
Միջազգային վարկերի ու փոխառությունների ներգրավումը որոշակի պարտավորություններ է առաջացնում ոչ միայն վարկատուների, այլև տվյալ երկրի համար՝ դրանք առավել արդյունավետ օգտագործելու առումով: Հայտնի է, որ նշված փոխատվական միջոցները, որպես կանոն, նպատակային են և նախատեսված են որոշակի ոլորտի (ոլորտների) և առանձին ծրագրերի իրականացման համար: Որպեսզի տվյալ երկիրը կարողանա օգուտ քաղել օտարերկրյա փոխառություններից, բացի նպատակայնության ապահովումից, անհրաժեշտ է դրանք հնարավորին չափ արդյունավետ օգտագործել թե' ֆինանսական միջոցների տնտեսման և թե' արտասահմանյան փորձի ու տեխնոլոգիաների ներդրման իմաստով: Անհրաժեշտ է հիշել, որ ապագայում առաջընթաց ապահովելու համար պետության գերխնդիրն է հետագա սերունդներին թողնել ոչ թե անցած ժամանակաշրջանի կուտակած պարտավորությունները, այլ կայուն տնտեսական հիմք (ներուժ), որի վրա հնարավոր կլինի ստեղծել առողջ ու արագ զարգացող արդյունավետ տնտեսություն:
Երկրների կառավարությունները առողջապահության, կրթության, գիտության, բնակչության սոցիալական ապահովության ու պաշտպանության, սոցիալական ու արտադրական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտներում ծախսեր կատարելու և այլ ծառայություններ մատուցելու առաքելություն ունեն: Այդպիսի ծրագրերի իրականացման համար երկրների (այդ թվում՝ ամենահարուստ) կառավարությունները ստիպված են փոխառու միջոցներ ներգրավել, քանի որ սեփական գանձապետական համակարգում հավաքագրված գումարները միշտ չէ, որ բավարարում են: Դրա պատճառներից մեկը կարող է լինել հարկային եկամուտների հավաքագրումը կանխատեսվածից քիչ չափով, կամ փոխառու միջոցներով կառավարությունը կարող է ծածկել բյուջեի ժամանակավոր դեֆիցիտը (պակասուրդը)՝ առանց սպառման ծախսերի կրճատման: Երբեմն կառավարությունները բախվում են ինչպես տնտեսության օպտիմալ ճյուղային, այնպես էլ ժողովրդագրական կառուցվածքների ձևավորման դժվարությունների հետ,
149
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
որոնք հաճախ ծագում են, երբ տվյալ երկրի տնտեսության կառուցվածքը չի համապատասխանում ներքին ու արտաքին շուկաների պահանջներին, կամ երբ երկրի բնակչությունը ծերանում է, ուստի և՝ կենսաթոշակների վճարման, առողջապահական ու սոցիալական բնույթի մյուս ծախսերն աճում են ավելի արագ տեմպերով, քան պետության դրամական եկամուտներն ու ՀՆԱ-ն:
Պետք է նկատել, որ փոխառու ֆինանսական միջոցների ձեռքբերումը հատկապես արդարացվում է տնտեսական աճի անկման կամ դանդաղեցման պայմաններում, երբ ավելի ձեռնտու է փոխառու ֆինանսական միջոցներ ներգրավել, քան բարձրացնել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների հարկային բեռը: Կառավարության կողմից պետական պարտքի ներգրավման համար էականն այն է, որ կառավարությունը պետք է ի վիճակի լինի ձևավորելու առաջնային հավելյալ եկամուտներ (մասնավորապես՝ հարկային եկամուտները պետք է գերազանցեն կառավարության ծրագրերի իրականացման համար պարտքով վերցված գումարները), որոնք կբավարարեն սահմանված ժամկետներում (համապատասխան ժամանակացույցով) գումարները հետ վերադարձնելու համար:
Երկրի պետական պարտքը կարող է նպաստել ապագա տնտեսական աճին, սակայն միայն այն դեպքում, երբ խստորեն ապահովվում է ֆինանսական կարգապահությունը և նպատակ է դրվում արդյունավետ կառավարել այն: Անընդմեջ ավելացող պետական բյուջեի պակասուրդը ենթադրում է, որ վատագույն դեպքում այդպիսի բյուջետային քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆինանսական դեֆոլտի, իսկ լավագույն դեպքում արտաքին պետական պարտքի ֆինանսավորման ձնագնդին ապագա սերունդների համար կարող է բեռ դառնալու:
Նույնիսկ Եվրագոտու շատ երկրներում (որոնք ունեն բնակչության բարձր կենսամակարդակ և առողջ տնտեսություն) պետական պարտքի ծավալներն ավելացան 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ հարկաբյուջետային անհավասարակշռությունը կայունացնելու համար անհրաժեշտ էին բյուջետային խնայողությունների կտրուկ միջոցառումներ, որոնք միևնույն ժամանակ ուղեկցվեցին կառուցվածքային բարեփոխումներով:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից մեկ տասնամյակ անց պետք է ենթադրել, որ բազմաթիվ երկրների կառավարություններ դասեր են քաղել նախկին սխալներից, սակայն միջազգային կազմակերպությունների (ՎԶԵԲ, ԱՄՀ, ՀԲ) տվյալներն այլ բանի մասին են վկայում: Այդ ժամանակից ի վեր շատ զարգացած երկրներում զգալիորեն ավելացել է պետական պարտքը, սակայն ավելի անհանգստացնողն այն է, որ, օրինակ, ԱՄՀ-ի մասնագետների կանխատեսմամբ զարգացող, ցածր եկամուտներով 59 երկրներից 24-ում ներկայումս առկա է պարտքային ճգնաժամ կամ այդպիսի ճգնաժամի հավանականությունը շատ բարձր է240: Եվ եթե այդպիսի կանխատեսումներն իրականանան, ապա, ինչպես միշտ, ամենաշատը տուժելու են այդ երկրների քաղաքացիների խոցելի ու անպաշտպան խմբերն ու շերտերը:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո՝ 2008-2012 թվականներին, նկատելիորեն ավելացավ նաև ամենազարգացած երկրների տնտեսական միության՝ ՏՀԶԿ երկրների արտաքին պետական պարտքը, որի աճի տեմպերը դանդաղել են վերջին տարիների ընթացքում: Առանձին գնահատականների համաձայն՝ ՏՀԶԿ անդամ երկրների կառավարությունները ինչպես 2017թ.-ին, այնպես էլ 2018թ.-ին տարբեր ֆինանսական շուկաներից ներգրավել են շուրջ 10.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ: Ընդհանուր առմամբ, այդ երկրների ընդհանուր պարտքը 2018թ.-ին կազմել է շուրջ 45 տրիլիոն ԱՄՆ դոլար, 2017թ.-ին՝
240 "Percentage of public debt to GDP around the world 2018", ինտերնետային հղումը՝ https://www.gfmag.com/global-data/economic-data/public-debt-percentage-gdp.
150
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
շուրջ 43.6 տրիլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2008թ.-ին այն կազմում էր 25 տրիլիոն ԱՄՆ դոլար241:
Նշված օրինակները վկայում են, որ անգամ արդյունաբերական զարգացած երկրներում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման կարևորագույն գործիքներից շարունակում է մնալ փոխառու ֆինանսական միջոցների ներգրավումը, ինչը հանգեցնում է պետական (կամ կենտրոնական կառավարությունների) պարտքի ավելացմանը: Ցածր տոկոսադրույքները և շուկայական կայուն պայմանները նույնիսկ ՏՀԶԿ երկրներում ստեղծել են «անկախ թողարկողների համար խթանող ֆինանսավորման միջավայր»242, ինչն իր հերթին, կառավարություններին
հնարավորություն է տալիս ցածր գնով ֆինանսավորել փոխառությունների պահանջները:
ԱՄՀ-ի վերլուծությունները վկայում են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը մեծացել է՝ հասնելով աննախադեպ բարձր ցուցանիշների: Եվ քանի որ գրեթե բոլոր երկրներում դրամավարկային պայմանները խստացվում են, ուստի և պարտքի բեռի կարգավորման գործիքակազմի նորացումն էլ ավելի է կարևորվում:
Դիտարկելով զարգացած երկրներում պետական պարտքի չափերի շարժը (դինամիկան)՝ կարող ենք նկատել այնպիսի օրինաչափություն, որ զարգացած երկրների մեծ մասում պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը նշանակալի է, իսկ մի շարք երկրներում այն գերազանցում է 100%-ը: Այսպես, ԱՄՆ-ում պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը 2012թ.-ի 103.4%-ից 2018թ.-ին հասել է 106.1%-ի, Բելգիայում՝ համապատասխանաբար՝ 104.3%-ից 101.2%-ի, Իտայիայում՝ 123.4%-ից 130.3%-ի, Սինգապուրում՝ 105.1%-ից 112.8%-ի, Ֆրանսիայում՝ 90.6%-ից 96.7%-ի, Միացյալ Թագավորությունում՝ 84.1%-ից 87.4%-ի, Ֆինլանդիայում՝ 53.9%-ից 60.5%-ի (իսկ Գերմանիայում այն նվազել է՝ 79.9%-ից հասնելով 59.8%-ի): Պետական պարտք/ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը, ինչպես 2012թ.-ին, այնպես էլ 2018թ.-ին, եղել է Ճապոնիայում՝ 2012թ.-ին կազմելով 229.1%, իսկ 2018թ.-ին՝ 238.2%:
Պետական պարտք/ՀՆԱ հարաբերության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հոնկոնգում, որտեղ այն 2012թ.-ին կազմում էր 0.545%, իսկ 2018թ.-ին՝ 0.052%, իսկ մյուս ամենացածր ցուցանիշը Բրունեյ-Դուրասսալամինն է, համապատասխանաբար՝ 2.1% և 2.4%:
Արաբական Միացյալ Էմիրություններում պետական պարտք/ՀՆԱ
հարաբերության մեծությունը 2012թ.-ին կազմել է 16.9% և 2018թ.-ին 17.8%: Այդ երկրի հետ համադրելի ցուցանիշներ են արձանագրվել Ռուսաստանի Դաշնությունում՝ համապատասխանաբար 11.9% և 15.3%243:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս երկրներում դիտարկվող ցուցանիշի մեծությանը, ապա միևնույն աղբյուրը նշում է, որ պետական պարտք/ ՀՆԱ հարաբերությունը Բելառուսում 2012թ.-ին կազմում էր 36.9%, իսկ 2018թ.-ին՝ 55.9%, Ղազախստանում համապատասխանաբար՝ 12.1% և 17.8%, Ղրղզստանում՝ 48.9% և 54.9%: Իսկ Հայաստանի հարևան երկրներում առկա է հետևյալ պատկերը. Թուրքիայում պետական պարտք/ՀՆԱ հարաբերության մեծությունը 2012թ.-ին կազմել է 32.7%, իսկ 2018թ.-ին՝ 32.3%, Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ 12.1% և 44.2%, Վրաստանում՝ 34.8% և 43.9%, իսկ Ադրբեջանում՝ 13.7% և 48.3%244:
1 Նույն տեղում:
242 OECD Sovereign Borrowing Outlook 2018, http://www.oecd.org/governance/oecd-sovereign-borrowing-outlook-23060476.htm.
243 Տ ե 'ս Percentage of public debt to GDP աղյուսակը. https://www.gfmag.com/global-data/economic-data/public-debt-percentage-gdp.
244 Նույն տեղում:
151
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Վերը շարադրվածի տեսանկյունից կարևորագույն հարցն այն է, թե ինչպես է, օրինակ, Ճապոնիայի նման երկիրը կառավարում իր պետական պարտքը, որը գերազանցում է ՀՆԱ-ի մեծությունն ավելի քան երկու անգամ, մինչդեռ Ուկրաինան, որտեղ 2015թ.-ին պետական պարտքի մեծության հարաբերությունը ՀՆԱ-ին կազմում էր շուրջ 30%, հայտնվել էր ֆինանսական դեֆոլտի եզրին: Թեև պետական պարտքի մեծությունը նշանակություն ունի, սակայն շատ ավելի կարևոր է պարտքը սպասարկելու (պարտքի դիմաց վճարումներ կատարելու) երկրի ունակությունը: Ճապոնիայի պարտքի զգա[ի մասը ներքին է, և եթե երկրների մեծ մասը պարտք են վերցնում հիմնականում օտարերկրյա պարտատերերից, ապա Ճապոնիայի դեպքում պետական պարտքը ձևավորվում է «ծագող արևի երկրի» քաղաքացիների փոխատվություններից, ինչն էլ զգալիորեն նվազեցնում է չվճարման (կամ դեֆոլտի) ռիսկը: Երբ պարտքը վերահսկվում է օտարերկրյա պետությունների, պարտատերերի կողմից (օրինակ, Ուկրաինայի դեպքում. այդ երկիրը չէր կարողանում կատարել 3 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտատոմսերի վերաբերյալ պարտավորությունները), կարող է զգալի լարվածություն առաջանալ պարտավորությունների կատարման իմաստով և դրանով իսկ նկատելիորեն վնասել երկրի ֆինանսական ու միջազգային վարկանիշներին:
Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը և դրա արդյունավետության գնահատումը: Աղյուսակ 1-ում բերված են ՀՀ արտաքին պետական պարտքի մեծությունները և դրանց կառուցվածքը 2000-2018թթ. ժամանակահատվածում: Աղյուսակ 1-ի տվյալներից հետևում է, որ 2018թ.-ին 2000թ.-ի համեմատությամբ ՀՀ արտաքին պետական պարտքն ավելացել է ավելի քան 6.5 անգամ:
ՀՀ արտաքին պետական պարտքի կազմում ավելի արագ տեմպերով ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, ինչի հետևանքով նրա բաժինը արտաքին պետական պարտքի կառուցվածքում 2000թ.-ի 75.7%-ից 2018թ.-ին հասել է 90%-ի, և, համապատասխանաբար, նվազել է ՀՀ կենտրոնական բանկի պարտքը (թեև այն բացարձակ արժեքով 2000-2018թթ. ավելացել է ավելի քան 3 անգամ, սակայն արտաքին պետական պարտքի կազմում նրա բաժինը 2000թ.-ի 20.4%-ից 2018թ.-ին հասել է 9.9%-ի: ՀՀ արտաքին պետական պարտքի կտրուկ աճ է արձանագրվել 2009թ.-ին, երբ նախորդ տարվա համեմատությամբ արտաքին պետական պարտքի մեծությունը գրեթե կրկնապատկվեց: Այդ հանգամանքը կապված էր ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների (երբ ՀՆԱ -ն դրամական արտահայտությամբ նվազեց 14.1%-ով իսկ դոլարային
արտահայտությամբ՝ 25.84%-ով, ինչը աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է) հաղթահարմամբ: Աղյուսակում բերված ժամանակագրական շարքի 19 տարիների ընթացքում միայն երկու տարիներին (2005 և 2014 թվականներին) չի ավելացել ՀՀ արտաքին պետական պարտքը, մնացած տարիներին այն տարբեր չափերով ավելացել է:
152
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Աղյուսակ 1
ՀՀ արտաքին պետական պարտքը և կառուցվածքը 2000-2018 թվականներին
Տարիները I յ 3 Տ Щ. ք ^ |1 3 5 С. 3 այդ թվում՝
ՀՀ կառավարության ՕԼ 5 С. 3 3՜ ՀՀ կենտրոնական բանկի պարտք յո-! ր. Օ՜ Ջ Տ О С -ГЭС ill 11 i 7^3 .Э և ԿԲ երաշխիքներով Հատուկ ծրագրեր
մլն ԱՄՆ դոլար % մլն ԱՄՆ դոլար % մլն ԱՄՆ դոլար % մլն ԱՄՆ դպար % մլն ԱՄՆ դպար %
2000 859.510 100.0 651.036 75.7 175.453 20.4 19.120 2.2 11.895 1.4
2001 905.467 100.0 684.272 75.6 172.459 19.0 27.854 3.1 20.882 2.3
2002 1025.507 100.0 793.134 77.3 194.802 19.0 19.438 1.9 18.133 1.8
2003 1097.676 100.0 872.186 79.5 214.639 19.6 7.341 0.7 3.510 0.3
2004 1182.934 100.0 917.030 77.5 217.629 18.4 5.243 0.4 3.032 0.3
2005 1099.232 100.0 916.418 83.4 176.397 16.0 3.146 0.3 3.272 0.3
2006 1205.635 100.0 1036.863 86.0 163.671 13.6 1.049 0.1 4.052 0.3
2007 1448.905 100.0 1257.162 86.8 191.749 13.2 0.000 0.0 0.000 0.0
2008 1577.106 100.0 1401.077 88.8 176.029 11.2 0.000 0.0 0.000 0.0
2009 2966.677 100.0 2565.921 86.5 500.756 16.9 0.000 0.0 0.000 0.0
2010 3299.021 100.0 2736.394 82.9 562.627 17.1 0.000 0.0 0.000 0.0
2011 3568.197 100.0 2950.865 82.7 617.331 17.3 0.000 0.0 0.000 0.0
2012 3739.090 100.0 3144.476 84.1 594.614 15.9 0.000 0.0 0.000 0.0
2013 3899.063 100.0 3390.794 87.0 508.269 13.0 0.000 0.0 0.000 0.0
2014 3785.208 100.0 3345.255 88.4 439.953 11.6 0.000 0.0 0.000 0.0
2015 4316.219 100.0 3839.882 89.0 476.337 11.0 0.000 0.0 0.000 0.0
2016 4805.588 100.0 4300.923 89.5 504.665 10.5 0.000 0.0 0.000 0.0
2017 5494.902 100.0 4893.364 89.1 601.538 10.9 7.396 0.1 0.000 0.0
2018 5532.900 100.0 4982.800 90.1 550.000 9.9 0.142 0.0 0.000 0.0
Աղբյուրը կազմվել ու հաշվարկվել է 2000-2018 թվականների Հայաստանի վիճակագրական տարեգրքերի (www.armstat.am) և «ՀՀ կառավարության պարտքը» ամսական ամփոփ տեղեկագրի (2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, www.minfin.am) տվյալներով:
Նկատի ունենալով նշված հանգամանքը, ինչպես նաև այն, որ առաջիկա տարիներին ամենևին էլ չի բացառվում արտաքին պետական պարտքի
153
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ավելացումը245' օրակարգային հրատապություն են ստանում արտաքին պետական պարտքի արդյունավետության գնահատման հիմնահարցերը:
ՀՀ արտաքին պետական պարտքի արդյունավետության գնահատման (համապատասխան գործակիցների հաշվարկման միջոցով)246 և մակրոտնտեսական ցուցանիշների միջև համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով ընտրվել ենք մի քանի հիմնական ցուցանիշ, որոնցից են' երկրի ՀՆԱ-ն' որպես տնտեսությունը լավագույնս բնութագրող ցուցանիշ, այնուհետև' զբաղվածության մակարդակը ՀՀ-ում առաջնորդվելով այն կանխադրույթով, որ տարբեր վարկային ծրագրերի շնորհիվ երկրում տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ապահովումը ենթադրում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում տնտեսության տարբեր հատվածներում, արտահանման ցուցանիշը, որն արտացոլում է համաշխարհային շուկայի համար երկրի մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորությունները: Վերլուծվել են նաև զուտ արտահանման, արտաքին առևտրի համեմատական առավելությունների գործակիցները, ինչպես նաև հանրապետության վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի և արտաքին պետական պարտքի միջև կապի ցուցանիշները:
ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի համեմատական արդյունավետության գործակիցները: ՀՆԱ-ի հավելաճի և արտաքին պետական պարտքի հավելաճի ցուցանիշների համեմատական արդյունավետության գործակիցները (k^ հաշվարկվել են համաձայն ներկայացված (1) բանաձևի.
ki
( GDPn (GDPn_ !
EDn_i
1 о о %) -1 о о % 1 о о %) - 1 о о %
(1)
որտեղ' GDPn -ն ընթացիկ տարվա ՀՆԱ-ի ցուցանիշն է բացարձակ արժեքով,
GDPn-i-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը,
EDn֊U ընթացիկ տարվա արտաքին պետական պարտքի ցուցանիշն է բացարձակ արժեքով, ED^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հաշվարկների արդյունքներն ամփոփված են աղյուսակ 2-ում, որի տվյալները վկայում են, որ 2000-2008թթ. ընթացքում ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի
245 Նկատենք, որ դեռևս 2017 թ.-ին ՀՀ կառավարության և ֆինանսների նախարարության պատվերով Արժույթի Միջազգային Հիմնադրամն իրականացրել է «Հայաստանի Հանրապետություն հարկաբյուջետային կանոնների արդիականացում» հետազոտությունը (նախագիծը' ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin կայքում), որի եզրակացություններից մեկն այն էր, որ ՀՀ-ում պետական պարտքի վերին շեմը պետք է պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով: Զեկույցում բերված են փորձագետների
վերլուծություններն ու հիմնավորումները: Մյուս կողմից էլ, հատկապես վերջին
ժամանակահատվածում, կարծիքներ են հնչում, որ ՀՀ տնտեսության զարգացման հիմնական մայրուղին արտաքին պետական պարտք վերցնելն է: Տե'ս, մասնավորապես. «Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. Արայիկ Հարությունյանի բաց նամակը՝ Փաշինյանին» (հոդվածի հղումը' https://news.am/arm/news/498140.htmn. որում հեղինակը եզրակացնում է. «Ընդամենը 10-12 տարում 22 մլրդ ԱՄՆ դոլար պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՀ ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 45 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով' 15,000 ԱՄՆ դոլար:»:
46 Տե՜ս, մասնավորապես, IMF (International Monetary Fund) and World Bank. 2003. Guidelines for Public Debt Management - Amended. Washington, DC: IMF and World Bank. Internet source: http://www.imf.org/external/np/mfd/pdebt/2003/eng/am/index.htm.
154
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ցուցանիշներն ունեցել են փոփոխման համանման ուղղություն' որոշակի տատանումներով: Բացառություն է կազմել 2005թ.-ը, երբ նկատվել է ցուցանիշների փոփոխման հակադարձ միտում. այն է' ՀՆԱ-ի կայուն բարձր աճի պայմաններում դիտվել է արտաքին պետական պարտքի կրճատում: Նշված ժամանակահատվածը, թերևս, առավել բարենպաստն էր ՀՀ տնտեսության համար (այդ հանգամանքը հիմնականում պայմանավորված էր համաշխարհային տնտեսության վերելքի փուլով), որին անմիջապես հաջորդել է 2009թ. կրիտիկական ժամանակահատվածը, երբ տնտեսության անկումն ուղեկցվեց արտաքին պետական պարտքի բեռի նկատելի ավելացմամբ: Սակայն 2010թ.-ից հանրապետության մակրոտնտեսական
ցուցանիշները վերադարձել են նախաճգնաժամային վիճակին: 2010-2013թթ. և 2017-2018թթ. ընթացքում ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի ցուցանիշներն ունեցել են փոփոխման համանման ուղղություններ, իսկ դիտարկվող ժամանակահատվածի' 2009թ.-ին և 2014-2016թթ.-ին ՀՆԱ-ի ու արտաքին պետական պարտքի ցուցանիշներն ունեցել են փոփոխման հակառակ ուղղություններ:
Վերը նշված հանգամանքը հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ ՀՀ նախաճգնաժամային (2009թ.-ին նախորդող) հատվածում հանրապետությունում նշմարվել են կայուն տնտեսական աճի նախադրյալներ, որոնց կախվածությունն արտասահմանյան վարկային ֆինանսավորումից հետզհետե թուլանում էր: Այնուհանդերձ, իրադրությունը կտրուկ փոխվեց 2009թ.-ի ճգնաժամի աննախադեպ անկման հետևանքով (երրորդ ամենավատ ցուցանիշն աշխարհում), երբ դիտարկվող ժամանակահատվածում ՀՆԱ-ի բացարձակ արժեքն առաջին անգամ անկում ունեցավ, իսկ պետական բյուջեի էական բացասական մնացորդը հնարավոր եղավ ծածկել միայն հսկայական արտաքին պետական պարտքի կուտակման պայմաններում:
Աղյուսակ 2
ՀՀ ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի հավելաճերի համեմատական արդյունավետության գործակիցները 2000-2018 թթ.-ին
Տարիները, ժամանակա- հատվածները ՀՆԱ (մլն ԱՄՆ դոլար) ՀՆԱ-ի հավելաճի տեմպը, % Արտաքին պետական պարտքը, մլն ԱՄՆ դոլար Արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը, % Համեմա- տական արդյունա- վետության գործակից- ները
2000 1912 3.60 859.510 -1.24 -2.90
2001 2118 10.77 905.467 5.35 2.02
2002 2376 12.18 1025.507 13.26 0.92
2003 2807 18.14 1097.676 7.04 2.58
2004 3577 27.43 1182.934 7.77 3.53
2005 4900 36.99 1099.232 -7.08 -5.23
2006 6384 30.29 1205.635 9.68 3.13
2007 9206 44.20 1448.905 20.18 2.19
2008 11662 26.68 1577.106 8.85 3.02
155
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
2000-2008թթ. միջին տարեկան ցուցանիշները 4993.6 23.36 1155.8 7.09 3.30
2009 8648.0 -25.84 2966.677 88.11 -0.29
2010 9260.0 7.08 3299.021 11.20 0.63
2011 10142.0 9.52 3568.197 8.16 1.17
2012 10619.4 4.71 3739.090 4.79 0.98
2013 11121.3 4.73 3899.063 4.28 1.10
2014 11609.5 4.39 3785.208 -2.92 -1.50
2015 10553.3 -9.10 4316.219 14.03 -0.65
2016 10546.1 -0.07 4805.588 11.34 -0.01
2017 1 1536.5 9.39 5494.902 14.34 0.65
2018 12428.0 7.73 5532.900 0.69 11.17
2009-2018թթ. միջին տարեկան ցուցանիշները 10646.4 1.25 4140.7 15.40 1.33
2000-2018 միջին տարեկան ցուցանիշները 7968.7 11.73 2726.8 11.46 1.18
Աղյուսակը կազմվել ու հաշվարկվել է ՀՀ ԱՎԾ-ի (ՀՀ վիճակագրական կոմիտեի) 2000-2018 թվականների Հայաստանի վիճակագրական տարեգրքերի և մյուս պաշտոնական տվյալների հիման վրա:
Այդ է վկայում նաև ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի միջև կապի խզումը 2009թ.-ին247: Սակայն 2010թ. ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի միջև դարձյալ նկատվել է ուժեղ դրական համեմատական կախվածություն, երբ արտաքին պետական պարտքի 1%-ովաճը պայմանավորել է ՀՆԱ-ի 0,63% աճ: 2011թ., 2013թ. և 2018թ.-ի փոփոխականների միջև դարձյալ նկատվել է ուժեղ դրական համեմատական կախվածություն, երբ արտաքին պետական պարտքի 1%-ով աճը պայմանավորել է, համապատասխանաբար, ՀՆԱ-ի 1,17%, 1,10% և 11,17% հավելաճ: 2014-2016թթ. փոփոխականների միջև նկատվել է հակադարձ կապ, իսկ 2018թ.-ին դարձյալ նկատվել է ուժեղ դրական համեմատական կախվածություն, երբ արտաքին պետական
247 Կարևոր է նկատել, որ ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2008թ.-ի 306.0-ի փոխարեն 2009թ.-ին կազմել է 363.3 (աճը' 118.7%, որը 2000-2018թթ. ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն էր, իսկ երկրորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015թ.-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 477.9 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա (2014թ.-ի) ցուցանիշը գերազանցում էր 114.9%-ով): Թեև ՀՀ ՀՆԱ-ն հետճգնաժամային հատվածում ունեցել է աճի ցուցանիշներ, սակայն դոլարային արտահայտությամբ 2010-2018թթ. ՀՆԱ-ի մեծությունները չգերազանցեցին
նախաճգնաժամային 2008թ.-ի ՀՆԱ-ի մեծությունը: Այդ պատճառով էլ, կարծում ենք, որ մեր ուսումնասիրությունում դոլարային արտահայտությամբ մակրոտնտեսական ցուցանիշների օգտագործումն արդարացված և ավելի քան հիմնավորված է:
156
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
պարտքի 1%-ով հավելաճը պայմանավորել է ՀՆԱ-ի 11,17% հավելաճ:
Ընդհանուր առմամբ, 2000-2008թթ. միջին տարեկան ցուցանիշների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի համեմատական արդյունավետության գործակիցը կազմել է 3,30%, 2009-2018թթ. միջին տարեկան ցուցանիշը՝ 1,33%, ինչն ավելի քան 2,5 անգամ ցածր է նախորդ ժամանակահատվածի ցուցանիշից (այդ հանգամանքը պայմանավորված է 2009թ.-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներով): Իսկ 2000-2018թթ. ժամանակահատվածի համար վերը նշված համեմատական արդյունավետության գործակիցը կազմել է 1,18%, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում արտաքին պետական պարտքն ունեցել է ցածր արդյունավետություն (քանի որ համեմատական արդյունավետության գործակիցը փոքր չափով (0,18%) է մեծ 1 -ից):
Այսպիսով, ՀՆԱ-ի և արտաքին պետական պարտքի արդյունավետության գործակիցների համեմատական վերլուծությունը և դրանց միջև կապերի խիստ տատանողական բնույթն առանձին տարիների և ժամանակահատվածներում թույլ են տայիս եզրակացնելու, որ արտաքին պետական պարտքի օգտագործումն ունեցել է ցածր արդյունավետություն (համեմատական արդյունավետության գործակիցը 2000-2018թթ. ժամանակահատվածում փոքր չափով է մեծ եղել 1-ից): ՀՀ-ում տնտեսական աճի և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների միջև կապերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը բերված է առանձին հետազոտողների աշխատություններում248:
Զբաղվածության և արտաքին պետական պարտքի համեմատական արդյունավետության գործակիցները: ՀՀ արտաքին պետական պարտքի և
զբաղվածության հավելաճի տեմպերի համեմատական արդյունավետության գործակիցները (k2) հաշվարկվել են համաձայն հետևյալ (2) բանաձևի.
Հ- X 1 0 0 % ) - 1 0 0 %
_________Լ_________
Հ- X 1 0 0 %0 ) - 1 0 0 %0
֊ւ '
որտեղ' ENn-ն ընթացիկ տարվա զբաղվածության ցուցանիշն է բացարձակ
արժեքով, EN^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
EDn-ն ընթացիկ տարվա արտաքին պետական պարտքի ցուցանիշն է բացարձակ արժեքով, ED^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպի ու զբաղվածության մակարդակի փոփոխության համեմատությունը (աղյուսակ 3) ցույց է տալիս, որ ի տարբերություն արտաքին պետական պարտքի' դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունում զբաղվածության մակարդակի կտրուկ տատանում չի նկատվել, թեև սկսած 1990-ական թվականներից զբաղվածության մակարդակը հիմնականում ունեցել է նվազման միտում' անկախ տնտեսական աճի տեմպերից, ինչը, թերևս, պայմանավորված է նաև բնակչության արտագաղթով: Զբաղվածության մակարդակի աճ արձանագրվել է միայն 2003թ., 2005թ., 2007 թ., 2008թ., 2010թ. և 2017թ.-ին:
EN
k9 =
,EN
ո
/ ED
VEDT
248 Տե'ս, օրինակ, Մարկոսյան Ա. «Քոչարյանական «աճի» առասպեյը».- Երևան., «Անտարես» հրատ., 2018թ., 120 էջ:
157
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
Աղյուսակ 3
ՀՀ-ում զբաղվածության և արտաքին պետական պարտքի հավելաճերի համեմատական արդյունավետության գործակիցները 2000-2017 թթ.-ին
Տարիները, ժամանակա- հատվածները Զբաղվածություն, 1000 մարդ Զբաղվածու- թյան հավելաճի տեմպը, % Արտաքին պետական պարտքը, մլն ԱՄՆ դոլար Արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը, % Համեմա- տական արդյունա- վետության գործակիցները
2000 1277.7 -1.58 859.510 -1.24 1.27
2001 1264.9 -1.00 905.467 5.35 -0.19
2002 1106.4 -12.53 1025.507 13.26 -0.95
2003 1107.6 0.11 1097.676 7.04 0.02
2004 1081.7 -2.34 1182.934 7.77 -0.30
2005 1097.8 1.49 1099.232 -7.08 -0.21
2006 1092.4 -0.49 1205.635 9.68 -0.05
2007 1101.5 0.83 1448.905 20.18 0.04
2008 1117.6 1.46 1577.106 8.85 0.17
2000-2008թթ. միջին տարեկան ցուցանիշները 1138.6 -1.56 1155.8 7.09 -0.22
2009 1089.4 -2.52 2966.677 88.1 1 -0.03
2010 1185.2 8.79 3299.021 11.20 0.78
2011 1175.1 -0.85 3568.197 8.16 -0.10
2012 1172.8 -0.20 3739.09 4.79 -0.04
2013 1163.8 -0.77 3899.063 4.28 -0.18
2014 1133.5 -2.60 3785.208 -2.92 0.89
2015 1072.6 -5.37 4316.219 14.03 -0.38
2016 1006.2 -6.19 4805.588 11.34 -0.55
2017 1011.7 0.55 5494.902 14.34 0.04
2009-2017 թթ. միջին տարեկան ցուցանիշները 1112.3 -1.02 3986.0 17.04 -0.05
2000-2017 միջին տարեկան ցուցանիշները 1125.4 -1.29 2570.9 12.06 -0.01
Աղյուսակը կազմվել ու հաշվարկվել է ՀՀ ԱՎԾ-ի (ՀՀ վիճակագրական կոմիտեի) 2000-2018 թվականների Հայաստանի վիճակագրական տարեգրքերի տվյալների հիման վրա:
158
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
Արտաքին պետական պարտքի հավելաճի ու զբաղվածության մակարդակի փոփոխություն ցուցանիշների համեմատական արդյունավետության գործակիցների համաձայն՝ ՀՀ արտաքին պետական պարտքի ցուցանիշը զբաղվածության մակարդակի վրա հիմնականում ունեցել է բացասական ազդեցություն. արտաքին պետական պարտքն աճել է զբաղվածության մակարդակի նվազման պայմաններում: Նույնիսկ այն տարիներին, երբ երկրում արձանագրվել է զբաղվածության մակարդակի որոշակի աճ (2003թ., 2005թ., 2007թ., 2008թ., 2010թ., 2017թ.), այն ուղեկցվել է արտաքին պետական պարտքի առաջանցիկ աճի տեմպերով: Մասնավորապես, ներկայացված գործակիցների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003թ.-ին զբաղվածության մակարդակի 0.11% հավելաճն ապահովվել է արտաքին պետական պարտքի 7.04%-ով հավելաճի պայմաններում, իսկ 2010թ.-ին արտաքին պետական պարտքի 11.20% հավելաճի պայմաններում նկատվել է զբաղվածության մակարդակի հավելաճ 8.79%-ով:
Ընդհանուր առմամբ, արտաքին պետական պարտքի հավելաճի և զբաղվածների թվաքանակի փոփոխության միջև նկատվել է հակադարձ փոխկապվածություն, այսինքն' արտասահմանյան վարկերի ներգրավումը չի նպաստել հանրապետությունում աշխատատեղերի ավելացմանը, այլ ընդհակառակը' արտաքին պետական պարտքի ավելացումն անգամ ՀՆԱ-ի առաջանցիկ աճի տեմպերի պայմաններում հանգեցրել է զբաղվածության մակարդակի նվազեցման:
Զուտ արտահանման և արտաքին պետական պարտքի համեմատական արդյունավետության գործակիցները: ՀՀ արտաքին պետական պարտքի և զուտ արտահանման հավելաճի տեմպերի համեմատական արդյունավետության գործակիցները (k3) հաշվարկվել են համաձայն հետևյալ (3) բանաձևի.
որտեղ' NEn-ն ընթացիկ տարվա զուտ արտահանման ցուցանիշն է բացարձակ արժեքով, NEn-i-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
EDn-ն ընթացիկ տարվա արտաքին պետական պարտքի ցուցանիշն է բացարձակ արժեքով, ED^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Ինչպես տեսնում ենք աղյուսակ 4-ում, դիտարկվող ժամանակահատվածում զուտ արտահանման ցուցանիշն ունեցել է բացասական մեծություն՝ տվյալ տարվա արտահանումը զիջել է ներմուծմանը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի ներմուծման ցուցանիշը մեր երկրում ունեցել է աճի ավելի բարձր հավելաճի տեմպ, քան արտահանման ցուցանիշը: Այդպիսի բացասական խզումը մինչև 2014թ.-ն ունեցել է աճի միտում, որից հետո' 2015-2016թթ.-ին զգալիորեն կրճատվել է, իսկ 2017-2018թթ.-ին կրկին ունեցել է աճման միտում: Համեմատական արդյունավետության գործակցի վերլուծությունը ցույց տվեց, որ ուսումնասիրվող ցուցանիշների միջև դրական կապ նկատվել է միայն 2001թ., 2004-2008թթ. և 2017-2018թթ.-ին: Մյուս տարիներին կապը կամ բացակայում է, կամ չնչին է:
ՀՀ զուտ արտահանման ու արտաքին պետական պարտքի հավելաճերի համեմատական արդյունավետության գործակիցը 2000-2018թթ. համար կազմել է 0.94%, ինչը վկայում է զուտ արտահանման ցուցանիշի էական վատթարացման մասին: Հատկապես բնութագրական է, որ այդ ցուցանիշը 2009-2018թթ.
(3)
159
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ժամանակահատվածում կազմել է 0.56%, որը 2000-2008թթ. ժամանակահատվածի համեմատությամբ (3.49%) հսկայական տարբերություն է:
Աղյուսակ 4
ՀՀ զուտ արտահանման և արտաքին պետական պարտքի հավելաճերի համեմատական արդյունավետության գործակիցները 2000-2018 թթ.-ին
Տարիները, ժամանակա- հատվածները Զուտ արտահան- ման ծավալները (մլն ԱՄՆ դոլար) Զուտ արտահան- ման հավելաճի տեմպը, % Արտաքին պետական պարտքը, մլն ԱՄՆ դոլար Արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը, % Համեմա- տական արդյունա- վետության գործակից- ները
2000 -587.6 1.38 859.510 -1.24 -1.11
2001 -684.8 16.54 905.467 5.35 3.09
2002 -595.8 -13.00 1025.507 13.26 -0.98
2003 -593.9 -0.32 1097.676 7.04 -0.05
2004 -627.8 5.71 1182.934 7.77 0.73
2005 -827.8 31.86 1099.232 -7.08 -4.50
2006 -1206.5 45.75 1205.635 9.68 4.73
2007 -2115.5 75.34 1448.905 20.18 3.73
2008 -3368.9 59.25 1577.106 8.85 6.70
2000- 2008թթ. միջին տարեկան ցուցանիշները -1178.7 24.72 1155.8 7.09 3.49
2009 -2552.9 -24.22 2966.677 88.11 -0.27
2010 -2707.8 6.07 3299.021 11.20 0.54
2011 -2811.0 3.81 3568.197 8.16 0.47
2012 -2881.0 2.49 3739.09 4.79 0.52
2013 -2907.2 0.91 3899.063 4.28 0.21
2014 -2877.1 -1.04 3785.208 -2.92 0.35
2015 -1753.9 -39.04 4316.219 14.03 -2.78
2016 -1481.8 -15.51 4805.588 11.34 -1.37
2017 -1939.8 30.91 5494.902 14.34 2.15
2018 -2017.2 3.99 5532.9 0.69 5.77
160
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
2009- 2018թթ. միջին տարեկան ցուցանիշները -2393.0 -3.16 4140.7 15.40 0.56
2000-2018 միջին տարեկան ցուցանիշները -1817.8 10.05 2726.8 11.46 0.94
Աղյուսակը կազմվել ու հաշվարկվել է ՀՀ ԱՎԾ- ւ (ՀՀ վիճակագրական կոմիտեի) 2000-2018
թվականների Հայաստանի վիճակագրական տարեգրքերի և ՀՀ ԿԱ ՊԵԿ 2000-2018թթ.
«Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության» տվյալների հիման վրա:
Այսպիսով, կարող ենք փաստել որ արտաքին պետական պարտքի և զուտ արտահանման ցուցանիշների միջև գոյություն ունի հակադարձ կախվածություն, այսինքն' անընդհատ ավելացող արտաքին պարտքի ծավալները բացասական ազդեցություն են ունենում զուտ արտահանման բացասական հաշվեմնացորդի վրա: Բացի վերը նշված ցուցանիշներից միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում օգտագործվում է նաև համեմատական առավելությունների գործակիցը249, որն ըստ էության բնութագրում է երկրի մասնագիտացման աստիճանը: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևի օգնությամբ.
Ա֊Ն
ՀԱԳ = Ա + Ն Х 100 (4)
որտեղ' ՀԱԳ-ը' համեմատական առավելությունների գործակիցն է, Ա-ն՝ արտահանման ծավալը, Ն-ն' ներմուծման ծավալը:
ՀԱԳ-ը տատանվում է [-1, +1] կամ [-100%, +100%] միջակայքում (տոկոսային արտահայտության դեպքում): Ըստ որում՝ ՀԱԳ-ը -1 կամ -100% մեծություն է ստանում, երբ երկիրը միայն ներմուծում է, իսկ +1 կամ +100 մեծություն, երբ երկիրը միայն արտահանում է: Որքան որևէ երկրի ՀԱԳ-ը մոտ է + 1-ին կամ + 100%-ին, այնքան բարձր է տվյալ երկրի մասնագիտացման աստիճանը և ընդհակառակը: Քանի որ երկրի ՀԱԳ-ն իր մեջ խտացնում է երկրի ապրանքների ու ծառայությունների արտահանման ու ներմուծման ողջ ներուժը, այն իր մեջ խտացնում է ինչպես երկրի միկրո- և մակրոտնտեսության, այնպես էլ մեգատնտեսության որակը:
Արտաքին առևտրի համեմատական առավելությունների ու արտաքին պետական պարտքի համեմատական արդյունավետության գործակիցները: ՀՀ արտաքին պետական պարտքի ու արտաքին առևտրի համեմատական առավելությունների գործակիցների հավելաճերի տեմպերի համեմատական արդյունավետության գործակիցները (k4) հաշվարկվել են համաձայն հետևյալ (5) բանաձևի.
249 Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ., «Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում», Ե., «ԱՌՏ», 2002թ., էջ 22, Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ., «Միջազգային տնտեսական հարաբերություններ», Եր., ԵրՃՇՊՀ, 2012թ., հատոր I, էջ 32:
161
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
к4
СА
Ո
XAn-i
( ЕРП
VED
п—1
X
X
1 О О % ) - 1 о о % 1 О О % ) - 1 о о %
(5)
որտեղ' CAn-ն ընթացիկ տարվա համեմատական առավելությունների գործակիցն է բացարձակ արժեքով, CA^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
EDn-ն ընթացիկ տարվա արտաքին պետական պարտքի ցուցանիշն է բացարձակ արժեքով, ED^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Աղյուսակ 5-ի տվյալներից հետևում է, որ 2000-2018թթ. ՀՀ արտաքին առևտրի ՀԱԳ-երն ունեցել են բացասական մեծություն: Ըստ որում' այն ամենամեծ բացասական մեծությունն է ունեցել 2009թ.-ին (-0.624), իսկ ամենափոքր արժեքը' 2016թ.-ին (0.293):
Աղյուսակ 5
ՀՀ արտաքին առևտրի համեմատական առավելությունների գործակիցների (ՀԱԳ) և արտաքին պետական պարտքի հավելաճերի համեմատական արդյունավետության
գործակիցները
2000-2018թթ.-ին
Տարիները, ժամանակա- հատվածներ ը ՀԱԳ-երը ՀԱԳ-երի հավելաճի տեմպը, % Արտաքին պետական պարտքը, մլն ԱՄՆ դոլար Արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը, % Համեմա- տական արդյունա- վետության գործակից- ները
2000 -0.497 -10.63 859.510 -1.24 8.57
2001 -0.528 6.25 905.467 5.35 1.17
2002 -0.370 -29.91 1025.507 13.26 -2.26
2003 -0.302 -18.32 1097.676 7.04 -2.60
2004 -0.303 0.18 1182.934 7.77 0.02
2005 -0.298 -1.49 1099.232 -7.08 0.21
2006 -0.380 27.35 1205.635 9.68 2.82
2007 -0.479 26.02 1448.905 20.18 1.29
2008 -0.614 28.37 1577.106 8.85 3.21
2000- 2008թթ. միջին տարեկան ցուցանիշ– ները -0.419 3.09 1155.77 7.09 0.44
162
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
2009 -0.624 1.61 2966.677 88.1 1 0.02
2010 -0.565 -9.45 3299.021 11.20 -0.84
2011 -0.513 -9.25 3568.197 8.16 -1.13
2012 -0.511 -0.45 3739.09 4.79 -0.09
2013 -0.496 -2.93 3899.063 4.28 -0.69
2014 -0.482 -2.81 3785.208 -2.92 0.96
2015 -0.371 -22.95 4316.219 14.03 -1.64
2016 -0.293 -21.20 4805.588 11.34 -1.87
2017 -0.302 3.19 5494.902 14.34 0.22
2018 -0.295 -2.32 5532.9 0.69 -3.36
2009- 2018թթ. միջին տարեկան ցուցանիշ– ները -0.445 -6.66 4140.7 15.40 -0.84
2000-2018 միջին տարեկան ցուցանիշ– ները -0.433 -2.04 2726.8 11.46 0.21
Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է ՀՀ ԱՎԾ-ի (ՀՀ վիճակագրական կոմիտե ի) 2000-2018
թվականների Հայաստանի վիճակագրական տարեգրքերի և ՀՀ ԿԱ ՊԵԿ 2000-2018թթ.
«Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության» տվյալների հիման վրա:
Ընդհանուր առմամբ 2000-2009թթ.-ին նկատվել է ՀՀ արտաքին առևտրի ՀԱԳերի աճ (2000թ.-ի -0.497-ից 2009թ.-ին այն հասել է -0.624-ի), ինչը նշանակում է համաշխարհային շուկայում երկրի ընթացիկ հաշվի նկատելի վատթարացում, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է զգալի մեծությամբ (շուրջ 2 անգամ) արտաքին պետական պարտքի ավելացման: 2010-2018թթ. ՀՀ արտաքին առևտրի ՀԱԳ-երն ունեցել են նվազման միտում (2009թ.՝ -0.624-ից 2018թ.՝ 0.295): Այդ ամենով հանդերձ, եթե 2000-2008թթ. միջին տարեկան ՀԱԳ-երի մեծությունը կազմել է -0.419, հավելաճի տեմպը՝ 3.09%, ապա արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը կազմել է 7.09%, իսկ համեմատական արդյունավետության գործակիցը՝ 0.44: Այսինքն՝ նշված
ժամանակահատվածում ՀԱԳ-երի վրա արտաքին պետական պարտքի ազդեցությունը եղել է անարդյունավետ, քանի որ համեմատական արդյունավետության գործակիցը եղել է 1-ից զգալիորեն փոքր: 2000-2018թթ. միջին տարեկան համեմատական արդյունավետության գործակիցը նույնպես ունեցել է 1 -ից շուրջ 5 անգամ փոքր արժեք (0.21), ինչը նույնպես վկայում է ՀՀ արտաքին առևտրի վրա արտաքին պետական պարտքի անարդյունավետ ազդեցության մասին:
Արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական փոխհարաբերությունների պատկերը լավագույնս դրսևորվում ու արտացոլվում է վճարային հաշվեկշռի և նրա հաշվեմնացորդի տարբերության միջոցով: Ըստ որում՝ եթե վերջինս դրական է, ապա այն արձանագրում է, որ երկիրը շահում է այդ փոխհարաբերություններից և ընդհակառակը:
163
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Աղյուսակ 6
ՀՀ վճարային հաշվեկշռի (տարեկան) առանձին հոդվածները և հաշվեմնացորդի տարբերությունը 2000-2018թթ., մլն ԱՄՆ դոլար
200 0 200 5 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
1. Ընթացիկ հաշիվ 301. 7 123. 9 1,261. 4 1,058. 9 1,057. 9 -813.0 -882.9 -272.4 -238.1 -279.7 1,130. 6
Ապրանքներ և ծառայությունն եր 531. 8 782. 6 2,326. 5 2,175. 6 2,214. 0 2,321. 1 2,168. 9 1,281. 8 1,015. 8 1,403. 3 1,913. 8
Ապրանքներ 466. 9 634. 7 2,065. 7 2,109. 8 2,111. 9 2,196. 2 2,055. 4 1,186. 4 -944.4 1,375. 4 1,766. 0
Ծառայութ- յուններ -64.8 147. 9 -260.8 -65.8 -102.1 -125.0 -113.5 -95.4 -71.4 -27.9 -147.8
Սկզբնական եկամուտներ 59.0 206. 0 458.3 360.1 423.0 682.5 541.1 442.9 224.2 463.3 162.1
Երկրորդային եկամուտներ 171. 1 452. 7 606.8 756.7 733.1 825.6 744.9 566.5 553.4 660.3 621.1
2. Կապիտալի հաշիվ 13.0 84.0 98.9 94.6 108.4 84.4 70.4 65.3 34.9 46.3 67.6
3. Ֆինանսական հաշիվ 216. 1 203. 3 1,318. 5 1,001. 0 -759.0 1,027. 8 -848.9 -356.5 -431.6 -540.1 -689.2
Պահուստային ակտիվներ 19.2 214. 0 -128.7 132.9 -48.3 470.6 -659.6 332.9 454.6 49.8 -46.3
Զուտ սխալներ և բացթողումներ 72.6 163. 4 -155.9 -36.8 190.5 -299.2 -36.5 -149.3 -228.3 -306.7 373.8
Վճարային հաշվեկշռի հաշվե- մնացորդի տարբերությու նը 413. 0 192. 7 2,765. 7 1,869. 2 1,566. 2 1,585. 0 2,357. 5 -380.0 -408.5 1,030. 4 1,424. 8
Աղբյուրը կազմվել ու հաշվարկվել է ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետային հղումը սկզբնաղբյուրին' https://www.cba.am/am/SitePaqes/statexternalsector.aspx
164
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
Աղյուսակ 6-ի տվյալները վկայում են, որ 2000-2018թթ. ժամանակահատվածում ՀՀ վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդն ունեցել է բացասական նշան այդ ժամանակահատվածի՝ առանց բացառության բոլոր տարիներին, ինչը խիստ մտահոգիչ է այն առումով, որ երկրի վճարային հաշվեկշռի շարունակական բացասական հաշվեմնացորդն, ի վերջո, հանգեցնելու է արտաքին աղբյուրներից վարկերի ու փոխառությունների ավելացման:
Վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի և արտաքին պետական պարտքի համեմատական արդյունավետության գործակիցները: ՀՀ արտաքին պետական պարտքի ու վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի համեմատական
արդյունավետության գործակիցները (k5) հաշվարկվել են համաձայն բանաձևի 6-ի.
որտեղ' BPn-ն ընթացիկ տարվա վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերությունն է բացարձակ արժեքով, BP^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
EDn-ն ընթացիկ տարվա արտաքին պետական պարտքի ցուցանիշն է բացարձակ արժեքով, ED^-ը' նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Աղյուսակ 7-ի տվյալները վկայում են, որ 2000-2008թթ. միջին տարեկան վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերության հավելաճի տեմպը կազմել է 121.89%, իսկ արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը' 8.85%, այսինքն' համեմատական արդյունավետության գործակիցը կազմել է 17.20% (այսինքն' այդ կապը եղել է հակադարձ. արտաքին պետական պարտքի ավելացմանը զուգահեռ ավելացել է վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերությունը): Թեև 2009-2018թթ. վճարային հաշվեկշռի բացասական հաշվեմնացորդը զգալիորեն նվազել է, նորից այդ ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը (15.40%) գերազանցել է վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերության հավելաճի տեմպին (10.61%): Ընդհանուր առմամբ, 2000-2018թթ. միջին տարեկան համեմատական արդյունավետության գործակիցը կազմել է 5.97%, ինչը վկայում է այն մասին, որ արտաքին պետական պարտքի ավելացմանը զուգահեռ ավելի արագ տեմպերով ավելացել է ՀՀ վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերության հավելաճի տեմպը:
Մեր կողմից ուսումնասիրված մակրոտնտեսական ցուցանիշների հավելաճերի ու արտաքին պետական պարտքի հավելաճի արդյունքում հաշվարկված համեմատական արդյունավետության գործակիցները բերված են աղյուսակ 8-ում:
(6)
165
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
Աղյուսակ 7
ՀՀ վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի և արտաքին պետական պարտքի հավելաճերի համեմատական արդյունավետության գործակիցները 2000-2018 թթ.-ին
Տարիները, ժամանակա- հատվածները Վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերությունը (մլն ԱՄՆ դոլար) Վճարային հաշվեկշռի հաշվեմնացորդի տարբերության հավելաճի տեմպը, % Արտաքին պետական պարտքը, մլն ԱՄՆ դոլար Արտաքին պետական պարտքի հավելաճի տեմպը, % Համեմա- տական արդյունա- վետության գործա- կիցները
2000 -413.0 42.02 859.510 -1.24 -33.85
2001 -254.8 -38.31 905.467 5.35 -7.16
2002 -82.1 -67.78 1025.507 13.26 -5.11
2003 -99.1 20.71 1097.676 7.04 2.94
2004 -354.7 257.92 1182.934 7.77 33.21
2005 -192.7 -45.67 1099.232 -7.08 6.45
2006 -96.0 -50.18 1205.635 9.68 -5.18
2007 -501.0 421.88 1448.905 20.18 20.91
2008 -3288.7 556.43 1577.106 8.85 62.89
2000-2008թթ. միջին տարեկան ցուցանիշները -586.9 121.89 1 155.775 7.09 17.20
2009 -2279.8 -30.68 2966.677 88.11 -0.35
2010 -2765.7 21.31 3299.021 11.20 1.90
2011 -1869.2 -32.41 3568.197 8.16 -3.97
2012 -1566.2 -16.21 3739.09 4.79 -3.38
2013 -1585.0 1.20 3899.063 4.28 0.28
2014 -2357.5 48.74 3785.208 -2.92 -16.69
2015 -380.0 -83.88 4316.219 14.03 -5.98
2016 -408.5 7.50 4805.588 11.34 0.66
2017 -1030.4 152.24 5494.902 14.34 10.61
2018 -1424.8 38.28 5532.900 0.69 55.35
2009-2018թթ. միջին տարեկան ցուցանիշները -1566.7 10.61 4140.7 15.40 3.84
2000-2018 թթ. միջին տարեկան ցուցանիշները -1102.6 63.32 2726.8 11.46 5.97
166
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Աղյուսակ 8
ՀՀ առանձին մակրոտնտեսական ցուցանիշների հավելաճերի և արտաքին պետական պարտքի հավելաճի համեմատական
արդյունավետության գ գործակիցները
Տարիները, ժամա-նակա-հատված-ները ՀՆԱ/ արտաքին պետական պարտք Զբաղվա- ծություն/ արտաքին պետական պարտք Զուտ արտահա- նում/ արտաքին պետական պարտք ՀԱԳ-եր/ արտաքին պետական պարտք Վճարային հաշվեկշռի հաշվեմնա- ցորդ/ արտաքին պետական պարտք
2000 -2.90 1.27 -1.11 8.57 -33.85
2001 2.02 -0.19 3.09 1.17 -7.16
2002 0.92 -0.95 -0.98 -2.26 -5.11
2003 2.58 0.02 -0.05 -2.60 2.94
2004 3.53 -0.30 0.73 0.02 33.21
2005 -5.23 -0.21 -4.50 0.21 6.45
2006 3.13 -0.05 4.73 2.82 -5.18
2007 2.19 0.04 3.73 1.29 20.91
2008 3.02 0.17 6.70 3.21 62.89
2000-2008 միջին տարեկան ցուցանիշները 3.30 -0.22 3.49 0.44 -0.51
2009 -0.29 -0.03 -0.27 0.02 -0.35
2010 0.63 0.78 0.54 -0.84 1.90
2011 1.17 -0.10 0.47 -1.13 -3.97
2012 0.98 -0.04 0.52 -0.09 -3.38
2013 1.10 -0.18 0.21 -0.69 0.28
2014 -1.50 0.89 0.35 0.96 -16.69
2015 -0.65 -0.38 -2.78 -1.64 -5.98
2016 -0.01 -0.55 -1.37 -1.87 0.66
2017 0.65 0.04 2.15 0.22 10.61
2018 11.17 - 5.77 -3.36 55.35
2009-2018թթ. միջին տարեկան ցուցանիշները 1.33 -0.05 0.56 -0.84 3.84
2000-2018 միջին տարեկան ցուցանիշները 1.28 -0.01 0.94 0.21 5.97
* Ժամանակահատվածի վերջնագիծը 2017 թւ ականն է:
Կազմվել է նախորդ աղյուսակների տվյալների հիման վրա:
167
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Եզրակացություն: Հետազոտությունը թույլ է տայիս կատարելու հետևյալ եզրահանգումները.
> 2000-2018թթ. ժամանակահատվածում շարունակաբար (առանց որևէ թվականի բացառության) ավելացել է ՀՀ արտաքին պետական պարտքը (ըստ էության, 2000-2018թթ.-ին ձևավորվել է «պարտքամոլ» պետություն), որի մեծությունը 2018թ.-ին 2000թ.-ի համեմատությամբ աճել է 643.7%-ով այն դեպքում, երբ ՀՆԱ-ի հավելաճը կազմել է 550%, արտահանմանը՝ 710.7%, ներմուծմանը՝ 400.4%, զուտ արտահանմանը' 243.3%, առևտրաշրջանառությանը' 470.5%, իսկ զբաղվածության ցուցանիշը նվազել է 20.8%-ով,
> ուսումնասիրված ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վրա արտաքին պետական պարտքի ազդեցությունը ադեկվատ չի եղել (հատկապես պատկերը վատ է զբաղվածության ապահովման մասով),
> արտաքին պետական փոխառությունների կնքման գործընթացում առաջիկա տարիներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ներգրավվող արտաքին պետական պարտքի արդյունավետության ցուցանիշների վրա' այն հաշվով, որ դրանք ոչ թե վատացնեն, այլ բարելավեն հանրապետության հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները:
«CRISIS» OF THE STATE DEBT AND EFFICIENCY OF THE EXTERNAL STATE DEBT OF THE REPUBLIC OF ARMENIA
ASHOT MARKOSYAN
Yerevan State University, Professor of Chair of Business and Management, Faculty of Economics and Management, Doctor of Economics,
Professor, Yerevan, Republic of Armenia
ELEONORA MATEVOSYAN
Yerevan State University. Ph.D. in Economics, Lecturer of the Chair of Finance and Accounting Faculty of Economics and Management,
Yerevan, Republic of Armenia
The management of foreign public debt is necessary to ensure the socio-economic development of any country and the building of foreign economic relations. One of the main trends in the development of the world economy, especially over the last 20-30 years, is the outpacing growth of external public debt in comparison with gross domestic product (GDP). At the same time, the growth rate of the external debt of many countries in recent years has exceeded the growth rate of their GDP. In turn, the formation of external public debt has their limit (restrictions), which requires the effective use of borrowed funds. From this point of view, the Republic of Armenia, the external state debt of which is close to the maximum threshold established by the legislation, should first of all solve the problem of the effectiveness of managing this debt. The latter suggests that the growth rate of the country's external public debt should be lower than the growth rate of the main macroeconomic indicators, such as GDP, employment, net exports and the growth rate of a number of other macroeconomic indicators.
Using a certain methodology, the authors conducted a study and assessed the effectiveness of the external public debt of Armenia for the period 2000-2018.
Keywords: external public debt, external public debt efficiency, comparative efficiency ratio, balance of payments, GDP growth, employment growth, net export growth.
168
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
«КРИЗИС» ГОСУДАРСТВЕННОГО ДОЛГА И ЭФФЕКТИВНОСТЬ ВНЕШНЕГО ГОСУДАРСТВЕННОГО ДОЛГА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
АШОТ МАРКОСЯН
профессор кафедры бизнеса и управления факультета экономики и управления Ереванского Государственного Университета, доктор экономических наук,
г.Ереван, Республика Армения
ЭЛЕОНОРА МАТЕВОСЯН
ассистент кафедры финансов и бухгалтерского учета факультета экономики и управления Ереванского государственного университета, кандидат экономических наук, г.Ереван, Республика Армения
Управление внешним государственным долгом необходимо для обеспечения социально-экономического развития любой страны и выстраивания внешнеэкономических связей. Одной из основных тенденций развития мировой экономики, особенно за последние 20–30 лет, является опережающый рост внешнего государственного долга по сравнению с валовым внутренним продуктом (ВВП). В то же время темпы роста внешнего долга многих стран за последние годы превысили темпы роста их ВВП. В свою очередь, формирование внешнего государственного долга имеет свои пределы (ограничения), что требует эффективного использования заемных средств. С этой точки зрения Республика Армения, внешний государственный долг которой близок к максимальному пороговому значению, установленному законодательством, должна прежде всего решить проблему эффективности управления этим долгом. Последнее предполагает, что темпы роста внешнего государственного долга страны должны быть ниже, чем темпы роста основных макроэкономических показателей, таких как ВВП, занятость, чистый экспорт и темпы роста ряда других макроэкономических показателей.
С применением определенной методологии, авторами проведено исследование и дана оценка эффективности внешнего государственного долга Армении за период 20002018 годы.
Ключевые слова: внешний государственный долг, эффективность внешнего государственного долга, сравнительный коэффициент эффективности, платежный баланс, прирост ВВП, рост занятости, прирост чистого экспорта.
169