Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
54
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ռազմական հզորություն / ռազմական ներուժ / Քլայնի բանաձև / պատերազմելու կարողություն / ռազմական ուժի ինդեքս / պետական կառավարում / ռազմական ծախսեր / ազգային ռազմավարություն

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Խուրշուդյան Լիլիթ

Հոդվածի նպատակն է ռազմագիտական շրջանառության մեջ գտնվող առավել համապարփակ մոտեցումների հիման վրա գնահատելու ներկայացնելու Հայաստանի ռազմական հզորությունը՝ հարևան երկրների ռազմական հզորության գնահատման ու համեմատության մեջ: Մեր խնդիրն է ներկայացնել պետության ռազմական հզորության բնորոշումները գնահատման մոտեցումները, միևնույն մեթոդով հաշվարկելու հետազոտության համար հետաքրքրություն ներկայացնող երկրների ռազմական հզորությունը: Որպես առավել բազմագործոն, համընդգրկուն, չափելի, ինչպես նաև ռազմական հզորության ձևավորման ու արտահայտման վրա առավելագույնս ներգործող ցուցիչների հաշվառման բանաձև՝ Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների ռազմական հզորության գնահատման համար ընտրել ենք Քլայնի առաջարկած բանաձևը: Նշված բանաձևով հաշվարկները փաստում են, որ պետության ռազմական հզորությունը պայմանավորող օբյեկտիվ գործոնները (տարածք, բնակչության թիվ, տնտեսական հնարավորություն) էական ազդեցություն ունեն դրա վրա, սակայն ՀՆԱ-ի աճի, ռազմական ծախսերի առավել արդյունավետ օգտագործման, տեղական սպառազինությունների արտադրության ծավալների մեծացման այլ ուղղություններով ռազմավարական մակարդակի ճիշտ որոշումների կայացումը պետական կառավարման որակը կարող են ստեղծել նախադրյալներ հնարավոր պատերազմում հաջողություն ունենալու համար: Հայաստանի պարագայում ռազմական հզորության ընդլայնման համար ակնհայտորեն կարևոր է տնտեսական ու մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ճեղքվածքի հաղթահարմանը միտված տնտեսական քաղաքականության իրականացումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MILITARY POWER ASSESSMENT OF ARMENIA AND NEIGHBORING COUNTRIES

The aim of the article is to assess and show Armenia's military power based on the most comprehensive approaches available in the military science, with assessment and comparison with the neighboring countries. The objective is to present the characteristics of nation’s military power and the assessment approaches, as well as to measure the military capabilities of the countries of interest in the scope of this research with the same method. For the assessment of the military capabilities of Armenia and neighboring countries the formula proposed by Cline was opted for, as the most multi factor, comprehensive, measurable formula, which also calculates indicators with utmost impact on the formation and manifestation of military power. The calculations based on this formula show that the objective factors that determine the nation’s military power (area, population, economic opportunity) have a significant impact on it, however correct strategic level decision making on GDP growth, more efficient use of military expenditures, increase in local arms production and proper decision making at the strategic level in other directions, as well as the quality of state administrative competence can create prerequisites for success in the war. In the case of Armenia, it is obvious that the development of economic and human potential, as well as the implementation of economic policies aimed at bridging the technological gap, is important for expanding military power.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ*576

ՀՏԴ. 351.86

ԼԻԼԻԹ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի օգնական,

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, lilit.khurshoodyan@omail.com

Հոդվածի նպատակն է ռազմագիտական շրջանառության մեջ գտնվող առավել համապարփակ մոտեցումների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի ռազմական հզորությունը' հարևան երկրների ռազմական հզորության գնահատման ու համեմատության մեջ: Մեր խնդիրն է ներկայացնել պետության ռազմական հզորության բնորոշումները և գնահատման մոտեցումները, միևնույն մեթոդով հաշվարկելու հետազոտության համար հետաքրքրություն ներկայացնող երկրների ռազմական հզորությունը:

Որպես առավել բազմագործոն, համընդգրկուն, չափելի, ինչպես նաև ռազմական հզորության ձևավորման ու արտահայտման վրա առավելագույնս ներգործող ցուցիչների հաշվառման բանաձև' Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների ռազմական հզորության գնահատման համար ընտրել ենք Քլայնի առաջարկած բանաձևը:

Նշված բանաձևով հաշվարկները փաստում են, որ պետության ռազմական հզորությունը պայմանավորող օբյեկտիվ գործոնները (տարածք, բնակչության թիվ, տնտեսական հնարավորություն) էական ազդեցություն ունեն դրա վրա, սակայն ՀՆԱ-ի աճի, ռազմական ծախսերի առավել արդյունավետ օգտագործման, տեղական սպառազինությունների արտադրության ծավալների մեծացման և այլ ուղղություններով ռազմավարական մակարդակի ճիշտ որոշումների կայացումը և պետական կառավարման որակը կարող են ստեղծել նախադրյալներ հնարավոր պատերազմում հաջողություն ունենալու համար:

Հայաստանի պարագայում ռազմական հզորության ընդլայնման համար ակնհայտորեն կարևոր է տնտեսական ու մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ճեղքվածքի հաղթահարմանը միտված տնտեսական քաղաքականության իրականացումը:

Հիմնաբառեր' ռազմական հզորություն, ռազմական ներուժ, Քլայնի բանաձև, պատերազմելու կարողություն, ռազմական ուժի ինդեքս, պետական կառավարում, ռազմական ծախսեր, ազգային ռազմավարություն:

* Հոդվածը ներկայացվել է 06.06.2020թ., գրախոսվել' 08.06.2020թ., տպագրության ընդունվել' 20.09.2020թ.:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսավորմամբ՝ 19T-5B12 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

214

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Ներածություն

Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության պայմաններում

պետությունների համար խիստ կարևորվում է ազգային անվտանգության, սուվերենության, տնտեսական անկախության ապահովումը և ինչու չէ՝ նաև այլ պետությունների ու տարածաշրջանների վրա ազդեցություն ունենալու կամ դրա շրջանակներն ընդլայնելու կարողության ձևավորումը: Դրա ապահովման հիմնական «երաշխավոր»-ը պետության ռազմական հզորությունն է, որի կարևորագույն բաղադրիչը ներկայում և բոլոր ժամանակներում մնում է պետության տնտեսական հզորությունը: Այս երկուսը սերտորեն փոխկապակցված ուղիղ համեմատականներ են այն առումով, որ հզոր տնտեսությունը ռազմական ներուժի, հետևաբար նաև ռազմական հզորության գրավականն է: Ռազմական հզորությունն իր հերթին ապահովում է տնտեսության համակողմանի և «անխափան» զարգացում՝ ապահովելով անվտանգային միջավայր և հակառակորդի հնարավոր ագրեսիայի կանխարգելում:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հեղինակավոր «Global Firepower» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները կազմել են երկրների ռազմական ուժի վարկանիշային աղյուսակը (Military Strength Ranking-2 0 2 0)577: Հաշվի են առնվել պետությունների ներուժը, սպառազինությունների, անձնակազմի, ֆինանսական ռեսուրսների, տարբեր զորատեսակների առկայությունը, տնտեսական վիճակի, բնակչության թվաքանակի և այլ ցուցանիշներ: 138 երկրների շարքում Հայաստանն այս տարվա ցուցակում զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը (նախորդ տարվա 92-րդ-ի փոխարեն): Հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 89-րդ, Թուրքիան՝ 11-րդ, Իրանը՝ 14-րդ: Առաջատար եռյակը կազմում են ԱՍՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ վերոնշյալ ինդեքսը լիովին չի արտահայտում երկրների իրական ռազմական հզորությունը՝ չնայած այն

հանգամանքին, որ, ըստ ինդեքսը հրապարակող կայքի, հաշվարկները կատարվում են հիմնականում պաշտոնական աղբյուրներում հրապարակվող տեղեկատվության հիման վրա: Ուստի մեր կողմից սույն հոդվածում հիմնական խնդիր է դրվել գնահատել Հայաստանի և հարևան պետությունների ռազմական հզորության ինդեքսները՝ ռազմագիտական շրջանառության մեջ գտնվող այլ' առավել համապարփակ մոտեցման վրա:

Պետության ռազմական հզորության բնորոշումները և գնահատման մոտեցումները

Գոյություն ունեն ռազմական հզորության տարբեր բնորոշումներ: Օրինակ՝ Զոլոտարևը կարծում է, որ ռազմական հզորությունը ձևավորվում է պետության տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, քաղաքական, բարոյահոգեբանական և ռազմական ներուժով (գործոններով)578: Որոշ դեպքերում պետության ռազմական հզորությունը բնորոշվում է որպես այլ երկրների դեմ պատերազմելու կարողություն՝ հասարակության նյութական ու հոգևոր ներուժի գերլարմամբ: Սեր կարծիքով՝ առավել համապարփակ է Բոգդանովի սահմանումը, այն է' պետության ռազմական հզորությունը տնտեսության նյութաարտադրական հնարավորությունների և հասարակության հոգևոր ուժերի ամբողջությունն է, ինչպես նաև պետության կողմից դրանք մոբիլիզացնելու

577 Աղբյուր' globalfirepower.com/countries-listing.asp.

578 Золотарев В.А., Военная безопасность Государства Российского. 3-е издание; М., Воениздат, 2001, С. 1.

215

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ունակությունը' պատերազմի կանխարգելման կամ հնարավոր ագրեսիային հակազդման նպատակով579:

Նկատենք, որ նման սահմանումը բավական մոտ է 1950-ական թվականներին Պրիստոնի համալսարանի պրոֆեսոր Կլաուս Կնորրի առաջարկած սահմանմանը, ըստ որի՝ պետության (ազգային) հզորությունը երկրի տնտեսական հնարավորությունների, վարչարարության մրցունակության և ռազմական մոբիլիզացիայի կարողության ամբողջությունն է:

Պետության հզորության ֆենոմենի ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի գերմանական ծագմամբ ամերիկացի գիտնական Հանս Մորգենտաուն, որ առանձնացրել է այն բաղադրիչները, որոնցով կարելի է որոշել երկրի հզորությունը580՝ աշխարհագրական դիրքը և ռեսուրսները, արդյունաբերական ներուժը, զինված ուժերի քանակական և որակական հատկանիշները, մարդկային ռեսուրսը, ազգային բնութագիրը, ազգային բարոյական արժեհամակարգը, դիվանագիտության որակը և պետական կառավարման մակարդակը: Սակայն նկատենք, որ այս բաղադրիչները հիմնականում օբյեկտիվ գնահատման չափանիշներ չունեն:

Ռազմական հզորության գնահատման հիմնական բարդություններից մեկն այն է, որ դժվար է գտնել տարբեր երկրների համար կոնկրետ ժամականաշրջանին վերաբերող համադրելի ու համաչափելի ցուցանիշներ, բացի այդ, նպատակահամար չէ ռազմական հզորության բաղադրիչների պարզ մեխանիկական գումարման արդյունքում ստանալ ռազմական հզորության հավաստի ցուցանիշ: Նման մոտեցումը խոցելի է թե' մեթոդաբանական և թե' տրամաբանական տեսանկյունից, քանի որ որոշ բաղադրիչների գնահատականը անպայմանորեն պետք է պարունակի սուբյեկտիվ մոտեցումների տարրեր: Ուստի ռազմական հզորության ձևավորման իրական գործընթացների ուսումնասիրությունը բավական դժվար է, և դրանց արդյունքները հաճախ չեն կարող լիարժեքորեն ծառայել որպես ռազմավարության մշակման մեթոդական կողմորոշիչ կամ գիտական հիմք: Մի բան, սական, ակնհայտ է՝ պետության ռազմական հզորության գնահատման ամենակարևոր սկզբունքներից մեկը ռազմական հզորության բաղադրիչների համադրումն է աշխարհաքաղաքական մրցակիցների այդօրինակ ցուցանիշների հետ581:

Այնուամենայնիվ, տարբեր հեղինակների կողմից մշակվել են ռազմական հզորության գնահատման որոշակի մեթոդներ և մոտեցումներ՝ հիմնված տարբեր բաղադրիչների ու չափորոշիչների վրա: Նման առաջին մոտեցումներից մեկը 1960-ական թվականներին Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Գերման Կլիֆորդի առաջարկած բազմագործոն բանաձևն է582.

Р = N(L+C+I+M), որտեղ'

Р - պետության ռազմական հզորությունն է,

N - պետության միջուկային հնարավորությունների գործակիցն է,

L -պետության տարածքն է,

С- բնակչության թիվն է,

579 Богданов С.А., Экономическая составляющая военной безопасности России на современном этапе// Военная Мысль. 2004. № 12.

580 Morgenthau H. J., Politics Among Nations: The Struggle for Power and Peace, Knopf, 1948, page 322.

58։ Հարությունյան Գ. Է., Պետության ռազմական հզորությունը: Ռազմական

տնտեսագիտություն: «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Աշխատանքային տետրեր» հավելված, 2019թ, № 1-2 (49-500, էջ 7-36):

582 Cliford German F., A Tentative Evaluation of World Power Conflict Resolution. 1960, Volume IV, Number 1, pp 138-144

216

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

I -արդյունաբերությունն է,

М -ռազմական ռեսուրսներն են:

Ըստ բանաձևի' պետության ռազմական հզորության որոշիչներն են տարածքը, բնակչության թիվը, արդյունաբերությունը, ռազմական ռեսուրսները, սակայն ակնհայտորեն որոշիչ դերը պատկանում է միջուկային հնարավորություններին, ինչը սահմանափակում է շատ երկրների համար այս բանաձևով ռազմական հզորության գնահատումը, քանի որ մեծ թվով երկրներ չունեն նման հնարավորություն և համեմատությունների համար այս ցուցանիշի կիրառումը չի ապահովի

տարբերությունների իրական պատկերը:

Հետագայում՝ 1963 թվականին, միջազգային գործունեության արդյունավետության գնահատման նոր որակական չափորոշիչների մշակմանն ուղղված «Պատերազմի կոռեւյացիաներ» (Corraletes of war) գիտական ծրագրի շրջանակներում ամերիկացի Դեյվիդ Ստինգերի կողմից առաջարկվեց ազգային հնարավորությունների գնահատման ընդհանրական ցուցիչ583: Այն ներառում է երեք պարամետրեր, որոնք թույլ են տայիս կանխատեսել պետության հնարավորությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Կարճաժամկետ հեռանկարի

պարամետրերն արտացոլվում են ռազմական հզորության մեջ՝ ներառելով ռազմական ծախսերն ու զինված ուժերի թվաքանակը: Միջնաժամկետ հեռանկարը որոշվում է արտադրական գործունեության մակարդակով, իսկ երկարաժամկետը' դեմոգրաֆիկ պատկերով:

1965 թվականին Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վիլհեմ Ֆուկեն առաջարկեց բազմատարբերակ գործակից, որը ռազմական հզորությունը ներկայացնում էր երեք հիմնական քանակական ցուցանիշների' բնակչության թվի, էներգիայի և պողպատի արտադրության համադրության հիման վրա: Դժվար չէ նկատել որ այս դեպքում հաշվի չեն առնվում որակական ցուցանիշները584:

Պետության ռազմական հզորության գնահատման առավել համապարփակ մոտեցումներից մեկը 1975 թվականին առաջարկել է գիտնական-վերլուծաբան, ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության աշխատակից Ռեյ Քլայնը: Ազգային հզորության հաշվարկի նրա ներկայացրած տարբերակում առկա են ինչպես օբյեկտիվ (քանակական գործոններ' բնակչության թիվ, տարածք, տնտեսական հնարավորություն և այլն), այնպես էլ սուբյեկտիվ (որակական' ազգային ռազմավարության գործակից, ազգային ռազմավարության նպատակներին հասնելու կամք) գործոններ.

Р = (С+Е+М) (S+W), որտեղ'

Р -պետության ռազմական հզորություն,

С -բնակչության թիվ և տարածք,

Е -տնտեսական հնարավորություններ,

М -ռազմական ներուժ,

S -ազգային ռազմավարության գործակից,

W - ազգային ռազմավարության նպատակներին հասնելու կամքի գործակից:

Մեր հետազոտությունն իրականացրել ենք հենց Քլայնի առաջարկած բանաձևի օգնությամբ, քանի որ այն բազմագործոն է, համընդգրկուն և չափելի այն իմաստով, որ հաշվի են առնվում այնպիսի ցուցիչներ, որոնք առավելագույնս ներգործում են ռազմական հզորության ձևավորման ու արտահայտման վրա: Բացի այդ, ռազմական հզորության գնահատման ժամանակ առավել կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն

583 Singer, J. David, Stuart Bremer, and John Stuckey. (1972). "Capability Distribution, Uncertainty, and Major Power War, 1820-1965." in Bruce Russett (ed) Peace, War, and Numbers, Beverly Hills: pp, 19-48.

584 Балахонцев Н., Кондратьев А., Зарубежные методы оценки потенциала стран (2010). (աղբյուրը' http://factmil.com).

217

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

դրա առանձին բաղադրիչներին, այլ նաև բաղադրիչների ընդգրկման

առաջնահերթությանը, այսինքն' թե որքանով է այս կամ այն բաղադրիչը կարևորվում և ինչ համամասնություն ունի ընդհանուր ցուցանիշի մեջ: Հաշվարկված ցուցանիշը կարող է կարևորություն պարունակել միայն այն դեպքում, երբ այն դիտարկում ենք միևնույն մեթոդով հաշվարկված այլ պետությունների ռազմական հզորության հետ: Միայն այս դեպքում է հնարավոր հասկանալ և հետևություններ անել հաշվարկված գնահատականի վերաբերյալ:

Հայաստանի և հարևան պետությունների ռազմական հզորության գնահատում

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի ռազմական հզորությունը փորձելու ենք գնահատել տարածաշրջանի այլ երկրների (Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա) ռազմական հզորության համանման ցուցանիշների համեմատության ճանապարհով՝ հաշվարկված Քլայնի բանաձևով: Նշենք, որ վերջինիս պարամետր հանդիսացող տնտեսական հնարավորությունները՝ Е-ն, հաշվարկել ենք բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, որի աղբյուրը Համաշխարհային բանկի տվյալների բազան է585, իսկ որպես ռազմական ներուժի՝ М-ի չափորոշիչ՝ օգտագործել ենք երկրի ռազմական ծախսերը' արտահայտված 2017 թվականի հաստատուն գներով (դարձյալ բնակչության մեկ շնչի հաշվով), որի համար աղբյուր են Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալները586:

Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, ապա ազգային ռազմավարության գործակցի' S-ի հաշվարկման համար օգտագործել ենք օրենսդրական դաշտի որակի և պետական կառավարման արդյունավետության գործակիցները, իսկ ազգային ռազմավարության նպատակներին հասնելու կամքի գործակիցը' W-ն, դուրս է բերվել կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության, իրավունքի գերակայության, քաղաքական կայունության ու ձայնի իրավունքի և հաշվետվողականության գործակիցների միջինացված ցուցանիշով: Նշված բոլոր ցուցանիշների համար աղբյուր է հանդիսացել Համաշխարհային բանկի «Պետական կառավարման որակ» համաթիվը: Սուբյեկտիվ բոլոր գործոնների ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Սուբյեկտիվ գործոնների ցուցանիշները՝ ըստ Համաշխարհային բանկի «Պետական

կառավարման որակ» համաթվի

Գործակից587 Երկիր

Հայաստան Ադրբե- ջան Վրաստան Իրան Թուրքիա

0-100(%-ա|ին ցուցանիշ)

Կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության գործակից 42.8 21.6 76.4 15.9 43.7

Պետական կառավարման արդյունավետություն 51.4 49.0 74.0 37.5 53.8

Քաղաքական կայունություն և բռութւան/ահաբեկչութւան բացակաւութւուն 30.5 20.9 30 10.9 10

Օրենսդրական դաշտի որակ 62.5 37.0 83.2 7.7 52.4

Իրավունքի գերակաւութւուն 48.6 29.3 63.9 25 42.3

Ձաւնի իրավունք և հաշվետվողականութւուն 40.4 7.9 56.2 12.8 25.1

5 Աղբյուրը' https://data.worldbank.orq/indicator/NY.GDP.PCAP.CD

586 Աղբյուրը' https://www.sipri.org/sites/default/files/Data%20for%20all%20countries%20from%201988%E2%80 %932018%20in%20constant%20%282017%29%20USD%20%28pdf%29.Pdf

587 Հաշվարկներում նշված գործակիցներն օգտագործվել են տասնորդական միավորներով:

218

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Ստորև ներկայացնում ենք Քլայնի բանաձևով հաշվարկների588 արդյունքում ստացված ռազմական հզորության գնահատման արդյունքները

համապատասխանաբար Հայաստանի, Ադրբեջանի589, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի համար.

Բհհ=59686897

Բահ=108.264.194

Բթ=1589160259

Բվ=43384856

Բի=1030529514

Վերջնական համեմատական ցուցանիշները ստանալու համար վերը արտացոլված արժեքային ցուցանիշները կրճատվել են միլիարդ անգամ՝ որպես չափման միավոր տարածքի ցուցանիշի համար վերցնելով հազար կմ2-ն, իսկ բնակչության թվի համար՝ մլն մարդը: Արդյունքում՝

Բհհ=0,06

p^=o,i

P®=1,58

P^0,04

PԻ=^ ,03

Ստացված գործակիցներից կարող ենք եզրահանգել, որ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն իր ռազմական հզորությամբ առաջ է միայն Վրաստանից, իսկ ոչ «բարեկամաբար» տրամադրված մեր երկու հարևան երկրներին զիջում է, էական է տարբերությունը հատկապես Թուրքիայի հետ համեմատության դեպքում: Նկատենք, որ մեր ստացած արդյունքները հիմնականում նման են Global Firepower ինդեքսին: Սակայն ակնհայտ է նաև, որ ո'չ մեր հաշվարկներում, ո'չ էլ նշված ինդեքսում հաշվի առնված չեն չափման չենթարկվող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ զինվորական անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, հայրենասիրությունը, ռազմական գործին քաջատեղյակությունը (որը հաճախ ժառանգական գենով փոխանցվող գործոն է) և այլն:

Եզրակացություններ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կատարված հետազոտությունն արտացոլում է տարածաշրջանի պետությունների ռազմական հզորության վերաբերյալ արդեն իսկ ձևավորված պատկերացումները՝ միաժամանակ հնարավորություն տալով բացահայտել, որ իրականում պետությունների ռազմական հզորության գնահատման չափանիշներում էական փոփոխություններ չէին կարող լինել: Միշտ էլ բնակչության մեծ թիվ և մեծ տարածք ունեցող պետությունները այլ հավասար պայմաններում թե' տնտեսական զարգացման, թե' ռազմական հզորության ընդլայնման տեսանկյունից ավելի մեծ հնարավորություններ ունեն: Ընդ որում, թեև պետական կառավարման որակը կամ ռազմավարական մակարդակում խելամիտ որոշումների կայացումը կարող են մեծապես պայմանավորել պատերազմներում ներքաշված երկրների հաջողությունները, այնուամենայնիվ ռազմական հզորությունը պայմանավորող օբյեկտիվ գործոնների վրա դրանց ազդեցությունը կարող է ի հայտ գալ միայն որոշ ժամանակ անց՝ ՀՆԱ-ի աճի, ռազմական ծախսերի առավել արդյունավետ

588 Հաշվարկներում տարբեր երկրների համար միևնույն ցուցանիշները ներկայացված են միևնույն ժամանակաշրջանի համար:

89 Բնակչության թիվ և տարածք (С) գործոնը Ադրբեջանի դեպքում հաշվարկված է իրենց կողմից պաշտոնապես հրապարակված տարածքից հանած Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքը:

219

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

օգտագործման, տեղական սպառազինությունների արտադրության ծավալների մեծացման և այլ ուղղություներով: Ակնհայտ է, որ գոնե միջնաժամկետ հեռանկարում ոչ իրատեսական է ակնկալել, որ պետական կառավարման արդյունավետությունը (որով, ի դեպ, Ադրբեջանը Համաշխարրհային բանկի ինդիկատորներով զիջում է Հայաստանին) կարող է հիմք հանդիսանալ մեր երկրի տարածքի կամ բնակչության թվաքանակի աճի կանխատեսումների համար: Ուստի Հայաստանի ռազմական հզորության ընդլայնման համար այժմ և հետո առավել կարևորվելու է տնտեսական զարգացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և տեխնոլոգիական ճեղքվածքի հաղթահարմանը միտված տնտեսական քաղաքականության իրականացումը:

MILITARY POWER ASSESSMENT OF ARMENIA AND NEIGHBORING COUNTRIES

LILIT KHURSHUDYAN

Ministry of Defense of the Republic of Armenia, Deputy Minister Assistant;

NAS of RA, Institute of Economics after M. Kotanyan, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to assess and show Armenia's military power based on the most comprehensive approaches available in the military science, with assessment and comparison with the neighboring countries.

The objective is to present the characteristics of nation’s military power and the assessment approaches, as well as to measure the military capabilities of the countries of interest in the scope of this research with the same method.

For the assessment of the military capabilities of Armenia and neighboring countries the formula proposed by Cline was opted for, as the most multi-factor, comprehensive, measurable formula, which also calculates indicators with utmost impact on the formation and manifestation of military power.

The calculations based on this formula show that the objective factors that determine the nation’s military power (area, population, economic opportunity) have a significant impact on it, however correct strategic-level decision making on GDP growth, more efficient use of military expenditures, increase in local arms production and proper decision-making at the strategic level in other directions, as well as the quality of state administrative competence can create prerequisites for success in the war.

In the case of Armenia, it is obvious that the development of economic and human potential, as well as the implementation of economic policies aimed at bridging the technological gap, is important for expanding military power.

Keywords: military power, military potential, Cline’s formula, combat capability, military power index, state administrative competence, military spending, national strategy.

220

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ОЦЕНКА ВОЕННОЙ МОЩИ АРМЕНИИ И СОСЕДНИХ СТРАН

ЛИЛИТ ХУРШУДЯН

помощник заместителя министра обороны Республики Армения, аспирант института экономики имени М. Котаняна НАН РА, г.Ереван, Республика Армения

Целью статьи является оценка и представление военной мощи Армении на основе наиболее полных комплексных подходов в военной науке и в сравнении с военной мощью соседних стран.

Наша задача- представить характеристики военной мощи государства и подходы к ее оценке, а также рассчитать военный потенциал стран, представляющих интерес для исследований.

Для оценки военной мощи Армении и соседних стран мы выбрали формулу, предложенную Кляйном, в качестве наиболее многофакторного и комплексного измерителя, а также как наиболее воздействующую формулу с учетом показателей на формирование и проявление военной мощи.

Расчеты, проведенные с помощью данной формулы, показывают, что объективные факторы, определяющие военную мощь государства (территория, население, экономические возможности), оказывают на него существенное влияние. Но рост ВВП, более эффективное использование военных расходов, увеличение производства оружия, принятие правильных решений на стратегическом уровне в других направлениях и качество государственного управления могут создать предпосылки для достижения успеха в войне.

В случае Армении очевидно, что для расширения военной мощи важно развитие экономического и человеческого потенциала, а также реализация экономической политики, направленной на преодоление технологического разрыва.

Ключевые слова: военная мощь, военный потенциал, формула Кляна,

боеспособность, индекс военной силы, государственное управление, военные расходы, национальная стратегия.

221

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.