Научная статья на тему 'ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱ-ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱ-ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
88
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
արդյունաբերություն / հանքագործական արդյունաբերություն / հանքավայր / ՀՆԱ / բնապահպանություն / տնտեսական լծակներ

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Մկրտչյան Զավեն

Հոդվածի նպատակն է բացահայտել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում հանքարդյունաբերության բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեության արդի հիմնախնդիրները: Այդ նպատակով կարևորվել է նշված տնտեսական գործունեության տեղն ու դերը ՀՀ-ում ԱՀ-ում ստեղծված ավելացված արժեքի ՀՆԱ-ի աճի ապահովման գործում: Կարևորվել է հատկապես հանքագործական արդյունաբերության զարգացման տնտեսական ու բնապահպանական հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը, այդ առումով առաջարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը փոխհատուցել հանքավայրերը շահագործող կազմակերպությունների միջոցների հաշվին: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես վիճակագրական, վիճակագրական շարքերի համադրության, այնպես էլ ձևական-տրամաբանական, համեմատական, ինդուկցիայի դեդուկցիայի մեթոդները: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս անմխիթար վիճակը, հատկապես բնապահպանական միջոցառումների անտեսումը, պայմանավորված է գործող տնտեսա-իրավական օրենսդրության անկատարությամբ անհասցեականությամբ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցվող վնասի ոչ լիարժեք հաշվառմամբ: Այս ամենը շտկելու ճանապարհները հայտնի են, սակայն Հայաստանում ու Արցախում այդպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը շատ սուր է զգացվում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ECONOMIC AND ENVIRONMENTAL PROBLEMS OF MINING INDUSTRY DEVELOPMENT IN THE REPUBLIC OF ARMENIA AND THE REPUBLIC OF ARTSAKH

The purpose of the article is to study the actual problems in the mining industry and the development of mineral deposits in the Republic of Armenia and in the Republic of Artsakh, as well as the state and prospects of economic activity in these sectors. For this, we have investigated the role and significance of these types of economic activities in the creation of added value and in the structure of GDP both in the Republic of Armenia and in the Republic of Artsakh. The need to solve the economic and environmental problems of the mining industry development was especially emphasized, in connection with which we propose the creation of such economic and legal frameworks so that the damage caused to the environment is compensated for at the expense of commercial organizations operating the deposits. In the course of the study, we used the methods of statistical analysis, compilation of statistical series to study the key indicators of the industry; we also used formal, logical, comparative methods of analysis and methods of induction and deduction...The purpose of the article is to study the actual problems in the mining industry and the development of mineral deposits in the Republic of Armenia and in the Republic of Artsakh, as well as the state and prospects of economic activity in these sectors. For this, we have investigated the role and significance of these types of economic activities in the creation of added value and in the structure of GDP both in the Republic of Armenia and in the Republic of Artsakh. The need to solve the economic and environmental problems of the mining industry development was especially emphasized, in connection with which we propose the creation of such economic and legal frameworks so that the damage caused to the environment is compensated for at the expense of commercial organizations operating the deposits. In the course of the study, we used the methods of statistical analysis, compilation of statistical series to study the key indicators of the industry; we also used formal, logical, comparative methods of analysis and methods of induction and deduction. As a result of the study, we came to the conclusion that the current unfavorable state in the mining industry, when environmental measures are often ignored, is due to the imperfection of the current economic and legal legislation, as well as the lack of a method for determining and fully accounting for damage to the environment. The author points out the ways of possible changes and the need to introduce measures aimed at improving the situation in the mining industry of the republics.

Текст научной работы на тему «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱ-ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱ-ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ*

ՀՏԴ 338.2

ՁԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն zavenmkrtch yan5@gmail. com

Հոդվածի նպատակն է բացահայտել ինչպես Հայաստանի

Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում

հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեության արդի հիմնախնդիրները: Այդ նպատակով կարևորվել է նշված տնտեսական գործունեության տեղն ու դերը ՀՀ-ում և ԱՀ-ում ստեղծված ավելացված արժեքի և ՀՆԱ-ի աճի ապահովման գործում: Կարևորվել է հատկապես

հանքագործական արդյունաբերության զարգացման տնտեսական ու

բնապահպանական հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը, և այդ առումով առաջարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը փոխհատուցել հանքավայրերը շահագործող կազմակերպությունների միջոցների հաշվին:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես վիճակագրական, վիճակագրական շարքերի համադրության, այնպես էլ ձևական-տրամաբանական, համեմատական, ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս անմխիթար վիճակը, հատկապես բնապահպանական միջոցառումների անտեսումը, պայմանավորված է գործող տնտեսա-իրավական օրենսդրության անկատարությամբ և անհասցեականությամբ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցվող վնասի ոչ լիարժեք հաշվառմամբ: Այս ամենը շտկելու ճանապարհները հայտնի են, սակայն Հայաստանում ու Արցախում այդպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը շատ սուր է զգացվում:

Հիմնաբառեր' արդյունաբերություն, հանքագործական արդյունաբերություն, հանքավայր, ՀՆԱ, բնապահպանություն, տնտեսական լծակներ:

Ներածություն

Ամեն մի երկրի տնտեսության և դրա կառուցվածքի ձևավորման ու զարգացման հիմքում դրված են մի շարք գործոններ, որոնցից հատկապես կարևորվում է երկրում առկա արտադրական կապիտալն ու դրա օրգանական կազմը, աշխատանքային ռեսուրսներն ու դրանց որակավորման աստիճանը, բնական ռեսուրսները և դրանց կազմը, տվյալ երկրում արտադրա-տնտեսական հարաբերությունների բնույթն ու զարգացվածության աստիճանը, արտադրության տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը և կազմակերպման մշակույթը և մի շարք այլ գործոններ: Թվարկված

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 22.12.2020թ.:

է 06.09.2020թ., գրախոսվել'

14.09.2020թ., տպագրության

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

գործոնները ըստ էության ձևավորում են երկրի ձեռնարկատիրական միջավայրը և դրանով իսկ պայմանավորում են տնտեսության զարգացվածության աստիճանը, ինչպես նաև բնութագրում են երկրի առկա ներուժն ու հնարավորությունները' ապահովելու բնակչության կենսամակարդակը: Թեև տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառումը և մեծ չափերով տարածումը հատկապես վերջին 50-80 տարիների ընթացքում դարձել են համաշխարհային տնտեսության զարգացման շարժիչ ուժերից մեկը, այնուամենայնիվ դեռևս մեծ է երկրների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի կախվածությունը բնական ռեսուրսների առկայությունից և, առավել ևս, դրանց օգտագործման պայմաններից:

Ավելին՝ ներկայումս համաշխարհային տնտեսության մասշտաբով առանձնացվում են երկրներ, որոնց տնտեսությունները մասնագիտացել են և զարգանում են հիմնականում բնական ռեսուրսների օգտագործման շնորհիվ, ու այդ երկրներն ըստ էության դարձել են առավել զարգացած երկրների համար հումքի ու կիսաֆաբրիկատների մատակարարներ: Իրերի նման վիճակը պայմանավորված է կապիտալի (հատկապես հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության ոլորտներում) ու երկրների աշխարհագրական տարածքներում բնական պաշարների անհամաչափ բաշխվածությամբ: Խոշոր հաշվով զարգացած երկրները, օգտագործելով զարգացող երկրների հանքահումքային պաշարները, իրենք են յուրացնում այդ պաշարների հիման վրա ստեղծված ավելացված արժեքը, ինչի հետևանքով մեծանում է անջրպետը զարգացած ու զարգացող երկրների տնտեսությունների ու բնակչության կենսամակարդակների միջև: Իսկ եթե նկատի ունենանք, որ հանքահումքային ռեսուրսներ մատակարարող երկրներում դրանց արդյունահանման ժամանակ զգալի վնաս է հասցվում բնությանը, որին հաջորդում են բնակչության շրջանում սոցիալական ու առողջապահական հետևանքները, ապա պարզ կդառնա, որ իրականում գործ ունենք անհամարժեք փոխանակության հետ, որը կատարվում է հանքահումքային ռեսուրսներ արդյունահանող, այդպիսի ռեսուրսներ մատակարարող և դրանք «ընդունող» երկրների միջև:

Այս տեսանկյունից բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որի տնտեսական համալիրի անբաժանեյի մասն են կազմում հանքագործական արդյունաբերությունը և դրան հարակից տնտեսական գործունեության տեսակները: Ոլորտի կարևորությունը ընդգծելու համար բավական է նշել, որ հանրապետության հիմնական հարկատուների ցուցակում զգալի են հանքագործական

արդյունաբերությունը ներկայացնող առևտրային կազմակերպությունները: Նման իրավիճակը զգալիորեն պայմանավորված է նախընթաց տարիներին ոլորտում կատարված մեծածավալ ներդրումներով: Այժմ էլ հանքագործական

արդյունաբերությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ է և ունի զարգացման հեռանկարներ: Ուստի պատահական չէ նաև առանձին մասնագետների կողմից ՀՀ ընդերքի ներուժին (պոտենցիալին) տրված այն գնահատականը, որը այժմ գնահատվում է 25-30 մլրդ ԱՄՆ դոլարի չափով362: Կարևոր է նաև նկատել, որ հանրապետությունում ստեղծված ներկայիս տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական պայմաններն առաջիկա տարիներին ևս կպայմանավորեն հանքագործական արդյունաբերության արտադրանքի արտահանումը որպես հանրապետության առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդի հաղթահարման հիմնական ուղիներից մեկը:

362 Մարկոսյան Ա. Հանքագործական արդյունաբերության զարգացման արդի տնտեսա-էկոլոգիական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ,«Ստիպել

քաղաքականությանը գործել. Բնապահպանական հիմնահարցերի և պաշարների կառավարման քաղաքականության ազատական մոտեցումներ» գրքում, Եր., «Էդիթ Պրինտ» հրատ., 2012թ., էջ 50:

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Սակայն հատկապես վերջին տարիներին նկատվող հանքագործական արդյունաբերության բուռն զարգացումը, առանձնապես մետաղային օգտակար հանածոների արդյունահանումը իր հետ բերում է նաև անցանկալի հետևանքներ, որոնցից ամենակարևորը բնապահպանականն է:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտը

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է բազմաթիվ բնական ռեսուրսներով, այդ թվում մետաղական և ոչ մետաղական պաշարներով: Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորման սկզբից ևեթ հանքարդյունաբերության ոլորտը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, որի արտադրանքը հիմնականում արտահանվում է։ Հանքարդյունաբերության զարգացման ծրագրերի իրականացումը, ելնելով ընդերքի ռացիոնալ օգտագործման ու բնապահպանական պահանջների սկզբունքներից, համարվում է Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման ու աճի կայուն տեմպերի ապահովման հիմնական ուղղություններից մեկը363: Գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության որոշ ճյուղերի, էլեկտրաէներգիայի արտադրության հետ միասին հանքարդյունաբերությունը ներկայումս Արցախի Հանրապետությունում համարվում է հեռանկարային, արտահանման ներուժ ունեցող ճյուղ:

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով' երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, այյումին, ինչպես նաև դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Այդուհանդերձ գլոբալ մակարդակով վերցված' այս հանքավայրերը համեմատաբար փոքր են: Հայաստանի պղնձամոլիբդենային ամենախոշոր հանքավայրը Քաջա-րանում իր մեծությամբ աշխարհում գրավում է մոտ 110-րդ տեղը, իսկ ոսկու ամենախոշոր հանքավայրը Սոթքում աշխարհի ոսկու 300 խոշորագույն հանքավայրերի ցանկից դուրս է364:

Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հրապարակած տեղեկատվության' օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24 հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը' մետաղական։

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով' երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, այյումին, ինչպես նաև դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, բացահայտված է հազվադեպ և

363 Տե՛ս «Արցախի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր», էջ 131: Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն, https://minfin-nkr.am/?section=resources/index&tvpe=5&subtvpe=84

364 Armenia - Strategic mineral sector sustainability assessment, Համաշխարհային բանկ, Washington D.C.: The World Bank Group, 2016, էջ 23:

146

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ցրված տարրերի առկայություն' ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:

Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանքը հիմնականում խտանյութերն են (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում՜ ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում՜ նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրերի տնտեսական ներուժը365:

Մետաղական օգտակար հանածոների գծով այժմ շահագործվող բոլոր հանքավայրերը' պղնձամոլիբդենային, պղինձ-հրաքարային, ոսկի-բազմամետաղային, ոսկի-սուլֆադային կազմավորման բոլոր հանքավայրերը շահագործվում են շատ ցածր արդյունավետության, որն, ի դեպ, առաջադրվող նոր ընդերքի մասին օրենքը փորձում է կարգավորել: Այսօր թողարկվում են միայն կիսաարտադրանքներ (չհաշված մաքուր երկաթի գործարանում վերամշակվող մոլիբդենի խտանյութերը), որոնց պարունակած հիմնական մետաղները գնահատվում են շատ ցածր գնով, իսկ խտանյութեր անցած հիմնական տարրերի հետ հարակից տարածված շատ խիստ արժեքավոր տարրերը վաճառքի ժամանակ չեն գնահատվում, և դրանց արժեքները չեն փոխհատուցվում: Չեն գնահատվում նույնիսկ այնպիսի արժեքավոր տարրեր, ինչպիսիք են' մոլիբդենի հետ սերտորեն կապված և մոլիբդենից 130 անգամ թանկ ռենիումը: Չեն գնահատվում և նվիրվում են խտանյութեր անցած սելենը, տելլուրը, բիսմուտը, կադմիումը, գալիումը, գերմանիումը, ինդիումը, ծծումբը, երկաթը և այլն: Չի կորզվում նաև Քաջարանի հանքավայրում տարածված սկանդիում մետաղը, և երբ այդ բոլորը, ինչպես նաև դրանց 30-40 տոկոսի թերկորզման հետևանքով պոչամբարներ են թափվում հարյուրավոր ու հազարավոր տոննաներով ծանր մետաղներ ու թունավոր տարրեր' առաջացնելով էկոլոգիական աղետներ:

ՀՀ ՀՆԱ-ի արտադրության մեջ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը 2015-2018 թվականներին կազմել է համապատասխանաբար 2.1%, 2.6%, 3.3% և 2.9%366: Ընդամենը արդյունաբերության մեջ այս ոլորտը կազմել է 2015թ.-ին' 14.7%, 2016 թ.-ին' 16.3%, 2017 թ.-ին' 18.6%, իսկ 2018 թ.-ին' 15 .5%367: Հանքագործական արդյունաբերությունը զգալի դերակատարում ունի նաև Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման գործում: Աղյուսակ 1-ում բերված են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արդյունաբերության, հանքագործական արդյունաբերության, բացահանքերի

շահագործման և մշակող արդյունաբերության ոլորտների զարգացման արժեքային ցուցանիշները 2008-2019թթ.-ին:

Արցախի Հանրապետությունում արդյունահանված բնեղեն արտահայտությամբ հանքաքարի խտանյութը եթե 2014թ.-ին կազմել է 27.7 հազար տոննա, 2015 թ.-ին' 21.9 հազար տոննա, 2016թ.-ին' 30.2 հազար տոննա, 2017 թ.-ին' 84.1 հազար տոննա, ապա 2018թ.-ին' 116.0 հազար տոննա368: Նկատենք նաև, որ Արցախի Հանրապետությունում 2014-2018թթ.-ին արդյունաբերության մասնաբաժինը ավելացված արժեքում կազմել է համապատասխանաբար 13.7%, 17.3%, 17.6%, 26.3% և 30.4%, իսկ

արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում' համապատասխանաբար 12.9%, 16.4%, 16.9%, 24.9% և 28.5%369:

365 www.minenergy.am/page/472

366 Հայաստանի ազգային հաշիվները 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 47:

367 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 273:

368 ԱՀ վիճակագրական տարեգիրք 2019, Արցախի Հանրապետության ազգային

վիճակագրական ծառայություն, Ստեփանակարտ, 2019, էջ 195:

36 աՀ վիճակագրական տարեգիրք 2019, Արցախի Հանրապետության ազգային

վիճակագրական ծառայություն, Ստեփանակարտ, 2019, էջ 191:

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Աղյուսակ 1

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արդյունաբերության, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման և մշակող արդյունաբերության ոլորտների զարգացման արժեքային ցուցանիշները 2008-

2019թթ.-ին370

Տարիները

2008 | 2010 | 2015 | 2018 | 2019

Արդյունաբերական արտադրանքի ծավաւը, մ|րդ դրամ

Հայաստանի Հանրապետութւուն 739.3 824.4 1499.0 1937.5 2103.9

Արցախի Հանրապետություն 25.3 43.0 53.5 125.0 164.9

Ընդամենը 764.6 867.4 1552.5 2062.5 2268.8

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի ծավա|ը, մ|րդ դրամ

Հայաստանի Հանրապետութւուն 93.3 145.5 220.8 300.7 356.3

Արցախի Հանրապետություն 10.4 19.7 12.9 69.3 62.9

Ընդամենը 103.7 165.2 233.7 370.0 419.2

Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավաւը, մ|րդ դրամ

Հայաստանի Հանրապետութւուն 509.0 544.8 999.6 1352.1 1468.7

Արցախի Հանրապետութւուն 9.2 14.2 21.6 28.4 70.8

Ընդամենը 518.2 559.0 1021.2 1380.5 1539.5

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագր տեսակարար կշիռը արդյունաբերական արտադրանք րծման արտադրանքի շի մեջ, %

Հայաստանի Հանրապետութւուն 12.6 17.7 14.7 15.5 16.9

Արցախի Հանրապետութւուն 41.0 45.7 24.2 55.4 38.1

Ընդամենը 13.6 19.0 15.1 17.9 18.5

Մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը արդյունաբերական արտադրանք շի մեջ, %

Հայաստանի Հանրապետություն 68.9 66.1 66.4 69.8 69.8

Արցախի Հանրապետութւուն 37.9 33.1 40.4 22.7 42.9

Ընդամենը 67.8 64.4 65.8 66.9 67.9

Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերության մասնաբաժինը

ավելացված արժեքում 2014-2018թթ.-ին կազմել է համապատասխանաբար' 18.0%,

370 Աղբյուրը՝ աղյուսակը կազմվել և հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-դեկտեմբերին, Եր., ՀՀ ՎԿ, 2020թ., էջ 11-12, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 271, 273, 280, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012, Եր., ՀՀ ԱՎԾ, 2012թ., էջ 258-259, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2010, Եր., ՀՀ ԱՎԾ, 2010թ., էջ 262-263, Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-դեկտեմբերին, Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Ստեփանակարտ, 2020, էջ 12, Արցախի Հանրապետության վիճակագրական տարեգիրք 2019, Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Ստեփանակարտ, 2019, էջ 194, 195, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրական տարեգիրք 2008-2014, Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Ստեփանակարտ, 2015, էջ 164-ի տվյալներով:

148

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

18.2%, 19.8%, 20.7% և 20.5%, իսկ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում դիտարկվող տարիներին' 16.0%, 16.3%, 176.9%, 18.5% և 18.4%371:

Վերը բերված թվերը ակնհայտորեն վկայում են, որ Արցախի

Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության համեմատությամբ ինչպես արդյունաբերության մասնաբաժինը, այնպես էլ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման տնտեսական գործունեության տեսակը աճել են ավելի մեծ տեմպերով և սոցիալ-տնտեսական զարգացման համար վերածվել են զարգացման վճռորոշ գործոնի:

Հայաստանի Հանրապետությունում մետաղական հանքաքարի արդյունահանման մասնաբաժինը հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի

շահագործման արդյունաբերության մեջ մշտապես գերակշռող մաս է կազմել; Վերջին տարիների պատկերը հետևյալն է. 2015 թ.-ին մետաղական հանքաքարի արդյունահանման արտադրանքի ծավածը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունաբերության մեջ կազմել է 97.6% (կամ 215.5 մլրդ դրամ 220.8 մլրդ դրամից), 2016 թ.-ին' 97.3% (251.1 մլրդ դրամ 256.6 մլրդ դրամից), 2017 թ.-ին' 97.4% (332.3 մլրդ դրամ 341.1 մլրդ դրամից), իսկ 2018 թ.-ին' 95.5% (287.3 մլրդ դրամ 300.7 մլրդ դրամից)372: Իր հերթին հիմնային մետաղների արտադրությունը (արդյունահանումը) հիմնականում կենտրոնացած է պղնձի արդյունահանման և պղնձի խտանյութի արտահանման վրա: Պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները, օրինակ, շեշտակիորեն ավելացել են: Այսպես, եթե 2005թ.-ին արդյունահանվում էր 62843 տոննա խտանյութ, 2009թ.-ին՝ 88339 տոննա373, ապա 2015-2018 թվականների ընթացքում արդյունահանման ծավալներն ունեցել են հետևյալ պատկերը. 2015թ.-ին՝ 315599 տոննա, 2016 թ.-ին՝ 388534, 2017 թ.-ին՝ 428529, 2018 թ.-ին՝ 317357 տոննա374: Իսկ 2019 թ.-ին այն կազմել է 400 հազար տոննա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 126%-ով375, իսկ 2005 թ.-ի ցուցանիշը՝ 6.4 անգամ:

Աղյուսակ 2-ում ներկայացված են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հիմնական ցուցանիշները Հայաստանում և Արցախում 2014-2018 թթ.-ին, որոնք վկայում են հանքարդյունաբերության ոլորտում

գործունեություն ծավալող կազմակերպությունների ինչպես թվի, այնպես էլ արտադրության ծավալների կայուն աճի մասին:

Աղյուսակ 2

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հիմնական ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում

2014-2018թթ.-ին376

2014 2015 2017 2018

ՀՀ ԱՀ ՀՀ ԱՀ ՀՀ ԱՀ ՀՀ ԱՀ

Կազմակերպությունների թիվը, միավոր 72 14 74 23 80 22 97 21

Արտադրանքի ծավալը, մլրդ 193.4 14.6 220.8 12.9 341.1 52.1 300.7 69.3

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

371 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 271:

372 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 273:

373 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2010, Եր., ՀՀ ԱՎԾ, 2010թ., էջ 284:

374 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 300:

375 Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների

թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2019 թվականի հունվար-դեկտեմբերին,

Վիճակագրական տեղեկագիր, Եր., ՀՀ ՎԿ, 2020թ., էջ 4:

376 Աղբյուրը՝ աղյուսակը կազմվել է Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2019, Եր., ՀՀ ՎԿ, 2019թ., էջ 273, 276, 282, 285 և ԱՀ վիճակագրական տարեգիրք 2019, Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Ստեփանակարտ, 2019, էջ 201:

149

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

դրամ

Արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեսքը, %-ով նախորդ տարվա նկատմամբ 92.4 134.8 146.8 87.4 114.9 263.4 85.6 134.7

Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը, մարդ 8000 1504 9200 1628 8700 1270 8900 1379

Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը, %-ով նախորդ տարվա նկատմամբ 99.8 103.3 115.0 108.2 103.5 90.4 102.3 108.6

Հանքարդյունաբերության զարգացման վիճակը և հիմնախնդիրները

Չնայած երկրների ՀՆԱ-ի համար կարևորությանը, ընդերքօգտագործման և հատկապես բացահանքերի շահագործման ոլորտում առաջանում են մի շարք հիմնախնդիրներ' ոչ միայն արտադրության կազմակերպման, այլ նաև

բնապահպանության հետ կապված, որոնք իրենց հերթին խոչընդոտում են հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը երկրի ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ զարգացման հեռանկարում:

Ասվածի լավագույն ապացույցն է Ամուլսարի ծրագրի իրականացումը, որը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանդիպել է բնապահպանական հզոր շարժման, ինչն է ըստ էության կասեցրել է ոսկու արդյունահանումը նշված հանքավայրից: Չնայած այն հանգամանքին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը շուրջ տասը տարվա ընթացքում կարող է ապահովել 3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ՀՀ ՀՆԱ-ի ավելացում, կամ տարեկան 200-220 մլն ԱՄՆ դոլարի միջին տարեկան աճ (միայն այդ գործոնի հաշվին կարող է ապահովվել ՀՀ ՀՆԱ-ի տարեկան 1.3-ից 1.4 տոկոս աճ, ինչպես նաև արտադրությունում ընդգրկված 750 մարդու զբաղվածություն), այն զուտ բնապահպանական շահերի տեսանկյունից իրավացիորեն հանդիպել է բնապահպանական լուրջ հիմնախնդիրների, որոնք կապված են ոչ միայն ներկա, այլ նաև ապագա սերունդների ինչպես կենսագործունեության, այնպես էլ ընդհանրապես գոյության հետ: Ակնհայտ է, որ ՀՀ-ում հատկապես մետաղական հանքավայրերի շահագործման հետ կապված լուրջ խնդիր ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների բնագավառում: Պարզ է նաև, որ խնդիր կա բնապահպանական միջոցառումների հետ կապված ինչպես օրենսդրության կատարելագործման ոլորտում, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման հետ կապված: Ակնհայտ է, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում հանքագործական արդյունաբերության զարգացումը պետք է ընթանա՝ հաշվի առնելով առաջին հերթին շրջակա միջավայրի պահպանության պահանջները, հատկապես հանքավայրերի հարակից ազդակիր համաքների բնակչության առողջապահության պահպանությունը:

Բացի այդ, ներկայումս և՛ Հայաստանի Հանրապետությունում և' Արցախի Հանրապետությունում բոլոր մետաղական հանքավայրերը շահագործվում են բաց և պայթեցման եղանակով, ինչի արդյուքնում աղտոտվում են ջրային ավազանները և հողային ռեսուրսները, մինչդեռ աղտոտման համար հանքարդյունահանող ընկերությունները պետական բյուջե վնասները չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ ծավալներով վճարումներ չեն կատարում: Նկատվում է նաև նշված տարածքներից

150

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

էկոլոգիական միգրացիա կամ ստեղծվում է իրավիճակ, երբ մարդիկ ստիպված բնակվում են նման էկոլոգիական աղետի շեմին հասած տարածքներում:

ՀՀ-ում տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են դրվել բնական ռեսուրսների շահագործումից, և ՀՆԱ-ի աճ ապահովելու համար անխնա շահագործվում են ընդերքի հանածոները: Հանքարդյունահանման գործընթացներն ընթանում են՝ վտանգելով շրջակա բնական միջավայրն ու հարակից տարածքների մարդկանց առողջությունը, ինչպես նաև խոչընդոտում տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի' տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացմանը:

Այսպես, 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված և գործողության մեջ գտնվող ընդերքօգտագործման իրավունքների (լիցենզիաների) թիվը կազմել է 384, իսկ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների թիվը 30-ն է377: Նույն պահի դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրած ընդերքօգտագործման իրավունքների թիվը կազմել է 45, որից 3-ը նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար տրամադրված արտոնագրերն են378:

Հանքարդյունահանող ընկերություններն աշխատում են բացարձակ արտոնյալ պայմաններում (եթե համեմատում ենք մյուս՝ զարգացած երկրներում գործող ընկերությունների հետ)' շրջակա միջավայրը աղտոտելով և հասցված վնասի դիմաց վճարելով անհամաչափ փոքր գումար:

ՀՀ-ում չկան պետական ընդերքօգտագործող ընկերություններ, և արդյունաբերությունն ամբողջովին գտնվում է մասնավոր հատվածի տիրապետության տակ։ Ռուսական ծագումով ընկերությունները շահագործում են հանքավայրերի զգալի մասը, այդ թվում' Կապանի ոսկու հանքավայրը (Polymetal International PLC), Սոթքի ոսկու և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրերը (Geopromining) և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը (Vallex Group): Կան նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՍՆ-ի և այլ երկրների հետ կապված ընկերություններ, սակայն դրանց իրական ծագումը բացահայ-տելը հիմնականում խնդրահարույց է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների մեծ մասը գրանցված են օֆ-շորային տարբեր գոտիներում կամ փոխկապակցված են դրանցում գրանցված ընկերությունների հետ379:

Հանքարդյունաբերության զարգացումը պայմանավորված է ներքին ու արտաքին գործոններով: Ընդ որում, արտաքին կախվածությունն էական է' պայմանավորված հումքի համաշխարհային շուկայում մետաղների գներից, որոնք էլ սովորաբար դրսևորում են անկայուն, անկանխատեսելի վարքագիծ:

Հանքարդյունահանումը ցիկլային բիզնես է, որտեղ ապրանքների գները տատանվում են այսպես կոչված «գերցիկլային» հաճախականությամբ, ինչն իր հերթին կարող է տևել մեկ կամ մի քանի տասնամյակ: Վերջին մի քանի տարիներին (2011 թ.-ից ի վեր) տեղի է ունեցել ապրանքների գների աճի դանդաղում ու նվազում, իսկ ներկայումս ներդրողների հետաքրքրությունը հանքային ոլորտի նկատմամբ համեմատաբար ընկել է:

Ներքին գործոններով պայմանավորված' հանքարդյունաբերության ազդեցությունը զգալի է տնտեսության, սոցիալական և բնապահպանական ոլորտների վրա:

377 Աղբյուրը' Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, http://www.minenerqy.am/paqe/422

378 Նույն տեղում:

379 Իշխանյան Ա. և այլք, Civil Society, Development and Environmental Activism in Armenia (Yerevan, Armenia: City House Print, 2013), էջ 71-72:

151

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Հանքարդյունաբերության ազդեցությունը երկրի սոցիալական, բնապահպանական և առողջապահական ոլորտների վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական է: Դրական ազդեցությունն այն է, որ այն ստեղծում է աշխատատեղեր մարզերում՝ ապահովելով համեմատաբար բարձր եկամուտներ գյուղական համայնքների բնակչության համար: Տեղական բյուջեներ վճարված հարկերի շնորհիվ այն նաև հնարավորություններ է տայիս ազդակիր համայնքներին՝ լուծելու համայնքների առջև ծառացած խնդիրները: Սակայն դրան զուգահեռ' ոչ պատշաճ գործունեության արդյունքում հանքարդյունաբերությունը ստեղծել և շարունակում է ստեղծել բնապահպանական ու առողջապահական խնդիրներ:

Նմանատիպ խնդիրների լուծման համար միջազգային ասպարեզում պարբերաբար առաջարկվում են ոլորտի կարգավորման նոր մոտեցումներ, մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ' բնապահպանական ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների վերանայում, ընդերքօգտագործման թափոնների կրկնակի վերամշակման հնարավորությունների ստեղծում, օգտակար հանածոների արդյունահանված տարածքների վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների կառավարման մեխանիզմների կատարելագործում, որոնք թույլ են տալիս ապահովել հանքարդյունաբերության կայուն զարգացում, այն է' նաև տնտեսական, սոցիալական ու բնապահպանական կայունություն: ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործող ծրագրերից ոչ մեկը չի կարելի համարել էկոլոգիապես կայուն: Հիմնական խնդիրները պայմանավորված են հետևյալով.

ա) մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող փոքր ընկերությունները, որոնք ընդգրկված են խորհրդային շրջանում հայտնաբերված հանքավայրերի վատ կառավարվող արդյունահանման/հետախուզման ծրագրերում, զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին,

բ) հանքերի գործունեության և վերամշակման աշխատանքների հետևանքով առկա է օդի ու ջրի զգալի, շարունակական աղտոտվածություն,

գ) ընդհանուր առմամբ, չկան համապատասխան ծրագրեր ու ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հանքերի տեղամասերի, պոչամբարների վերականգնման և մելիորացիայի համար: Բնության ու շրջակա միջավայրի պահպանման դրամագլխի միջոցները բավարար չեն նպատակին ծառայելու համար, իսկ նախկինում" նախքան մասնավորեցումը, պետությանը պատկանած հանքերի դեպքում գոյություն չունի պետության և նոր սեփականատիրոջ միջև պարտավորությունների բաշխման ֆորմալ կարգավորում,

դ) բարձր սեյսմիկ ռիսկի և հողի անկայունության հետ կապված ընդհանուր ռիսկի պայմաներում չափազանց մեծ է վտանգը, որ պոչամբարները (իսկ ՀՀ տարածքում առկա է օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացած թափոնների կուտակման 21 պոչամբար, որոնց ծավալներն անցնում են մի քանի մլն խմ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես)380 կարող են փլվել կամ վթարվել պոչամբարների շինարարության ժամանակ ոչ համարժեք մեթոդի կիրառման հետևանքով (հին' «վերընթաց բարձրացման» մեթոդով նախագծերի կիրառում),

ե) ոչ մետաղական և մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում շահագործված տարածքների վրա սովորաբար վերականգնման կամ հողաբարելավման զգալի աշխատանքներ չեն կատարվում:

Մտահոգության տեղիք են տալիս հանքերի արդյունաբերական շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասները: Նման ռիսկերի նվազեցման գործիքները պետք է ներառեն բնական հանածոների արդյունահանումը սահմանափակող

380 Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, http://www.minenerqy.am/paqe/472:

152

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

կանոնների խստացումը, արդյունահանող ընկերությունների կողմից բնությանը հասցված վնասի մեղմման և դրանց վերացման ֆինանսական երաշխիքների տրամադրումը, ժամանակակից տեխնոլոգիաների և մոնիտորինգի ու գնահատման համակարգերի կիրառումը: Հաշվի առնելով հանքարդյունաբերության ազդեցությունը տեղական համայնքների վրա արդյունքի արդարացի բաշխման անհրաժեշտությունը՝ առաջնային խնդիրն է սոցիալական ռիսկերի մեղմումը։

Միայն օրենքների ու նորմատիվ ակտերի առկայությունը հաճախ բավարար չէ՝ մեղմելու թվարկված բոլոր ռիսկերը։ Պետությունը պետք է զարգացնի կարգավորման և տեխնիկական փոխհատուցման իր կարողությունները։ Վերջապես, ռիսկերի շուրջ խնդիրներ առաջանալու դեպքում (այդ թվում՝ թե ով պետք է դրանք կրի) անհրաժեշտ է ունենալ լուծման արդյունավետ մեխանիզմներ և ինստիտուտներ, որոնք թույլ կտան հաշվի առնել բոլոր կողմերի շահերը:

Եզրակացություն

Ինչպես վկայում է հանքարդյունաբերության զարգացման և պետական կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրությունը, այդ թվում՝ ՀՀ-ում և ԱՀ-ում ուսումնասիրվող ոլորտի փորձը, ոլորտում տնտեսա-էկոլոգիական հիմնախնդիրների լուծման կիզակետում պետք է դրվեն առաջին հերթին տնտեսական լծակներ, և հանքարդյունաբերական կազմակերպությունները պետք է իրենց գործունեության համար առաջին հերթին կրեն տնտեսական պատասխանատվություն: Այդպիսի պատասխանատվության հիմքում պետք է դրվի շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասը (այդպիսի վնասը որոշակի մեթոդաբանությամբ չափելուց հետո), և դրա փոխհատուցումը պետք է կրի հանքարդյունահանող կազմակերպությունը: Միայն այդկերպ կարելի է հասնել տնտեսական ու էկոլոգիական շահերի ներդաշնակեցմանը, քանի որ մեր առաջարկության դեպքում հստակ կորոշվի վնասի չափը և այդ վնասի հատուցումը ապահովող տնտեսավարող սուբյեկտը:

ECONOMIC AND ENVIRONMENTAL PROBLEMS OF MINING INDUSTRY DEVELOPMENT IN THE REPUBLIC OF ARMENIA AND THE REPUBLIC OF ARTSAKH

ZAVEN MKRTCHYAN

Ministry of Territorial Administration and Infrastructure of the Republic of Armenia,

National Polytechnic University of Armenia, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to study the actual problems in the mining industry and the development of mineral deposits in the Republic of Armenia and in the Republic of Artsakh, as well as the state and prospects of economic activity in these sectors. For this, we have investigated the role and significance of these types of economic activities in the creation of added value and in the structure of GDP both in the Republic of Armenia and in the Republic of Artsakh. The need to solve the economic and environmental problems of the mining industry development was especially emphasized, in connection with which we propose the creation of such economic and legal frameworks so that the damage caused to the environment is compensated for at the expense of commercial organizations operating the deposits.

153

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

In the course of the study, we used the methods of statistical analysis, compilation of statistical series to study the key indicators of the industry; we also used formal-logical, comparative methods of analysis and methods of induction and deduction.

As a result of the study, we came to the conclusion that the current unfavorable state in the mining industry, when environmental measures are often ignored, is due to the imperfection of the current economic and legal legislation, as well as the lack of a method for determining and fully accounting for damage to the environment. The author points out the ways of possible changes and the need to introduce measures aimed at improving the situation in the mining industry of the republics.

Key words: industry, mining industry, mineral deposits, GDP, ecology, economic levers.

ЭКОНОМИКО-ЭКОЛОГИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ РАЗВИТИЯ ГОРНОДОБЫВАЮЩЕЙ ПРОМЫШЛЕННОСТИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ И РЕСПУБЛИКЕ АРЦАХ

ЗАВЕН МКРТЧЯН

министерство территориального управления и инфраструктур Республики Армения, аспирант Национального политехнического университета Армении, г.Ереван, Республика Армения

Целью статьи является изучение актуальных проблем в горнодобывающей промышленности и разработке месторождений полезных ископаемых в Республике Армения и в Республике Арцах, а также состояния и перспектив осуществления экономической деятельности в данных отраслях. Для этого нами исследованы роль и значение этих видов экономической деятельности в создании добавочной стоимости и в структуре ВВП как в Республике Армения, так и в Республике Арцах. Особо подчеркнута необходимость решения экономических и экологических проблем развития горнодобывающей промышленности, в связи с чем нами предлагается создание таких экономико-правовых основ, чтобы ущерб, нанесённый окружающей среде, возмещался за счёт коммерческих организаций, эксплуатирующих месторождения.

В ходе исследования нами применялись методы статистического анализа, составления статистических рядов для изучения ключевых показателей отрасли, использовались также формально-логические, сравнительные методы анализа и методы индукции и дедукции.

В результате исследования мы пришли к заключению о том, что нынешнее неблагоприятное состояние в горнодобывающей отрасли, когда зачастую игнорируется проведение природоохранных мероприятий, обусловлено несовершенством действующего экономического и правового законодательства, а также отсутствием методики определения и полного учёта ущерба, наносимого окружающей среде. Автор указывает пути возможных изменений и необходимость введения мер, направленных на улучшение ситуации в горнодобывающей промышленности обеих республик.

Ключевые слова: промышленность, горнодобывающая промышленность,

месторождение полезных ископаемых, ВВП, экология, экономические рычаги.

154

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.