Научная статья на тему 'ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. Ի՞ՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՁԸ'

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. Ի՞ՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՁԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
368
102
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սուրեն Գոմցյան

2009թ. վերջին Հայաստանի կենսաթոշակային համակարգի կառուցվածքային բարեփոխման նախագիծը մտցվեց Ազգային ժողով։ Սպասվում է, որ նոր համակարգը կիրառության մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից։ Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցիալական տնտեսական բազմաթիվ պատճառներով, որոնցից առավել կարևոր են.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В конце 2009г. проект структурной реформы пенсионной системы Республики Армения был внесен в Национальное Собрание. В настоящей статье обобщен опыт стран, которые ввели частные пенсионные системы, и указаны основные риски и проблемы, с которыми эти страны столкнулись в процессе функционирования частных пенсионных систем: низкое покрытие пенсионной системы; гендерное неравенство; ограниченная конкуренция между управляющими пенсионных фондов; высокие административные расходы; риски инвестирования; политические риски и др. Важное значение имеет также определение того, насколько успешно частные пенсионные системы достигают тех результатов, которые приписываются им политиками и заинтересованными лицами перед осуществлением структурных пенсионных реформ. В частности, действительно ли финансируемая модель избавляет пенсионную систему от демографического шока и создает ли правильные стимулы для рынка труда?

Текст научной работы на тему «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. Ի՞ՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՁԸ»

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. Ի՞ՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՁԸ

Սուրեն Գոմցյան'

Ներածություն

2009թ. վերջին Հայաստանի կենսաթոշակային համակարգի կառուցվածքային բարեփոխման նախագիծը մտցվեց Ազգային ժողով։ Սպասվում է, որ նոր համակարգը կիրառության մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից։ Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցիալական և տնտեսական բազմաթիվ պատճառներով, որոնցից առավել կարևոր են.

• գործազրկության և զբաղվածության մակայսրոկը - տնտեսական դժվարությունները և արդյունաբերության անկումը հանգեցրին գործազրկության մակարդակի բարձրացման և աշխատավարձի հարաբերական նվազման: Գլոբալ ճգնաժամն իր հերթին խորացրեց հիմնախնդիրը: Ճգնաժամի պայմաններում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկր-ների կենսաթոշակային համակարգերի վիճակի մասին Համաշխարհային բանկի (ՀԲ) 2009թ. նոյեմբերին հրապարակած զեկույցում նշվում է, որ պետական կենսաթոշակային համակարգերի եկամտային մասը, գործազուրկների թվի աճի և աշխատավարձի նվազման հետևանքով, լուրջ «հարված» է ստացել, այն դեպքում, երբ ծախսային մասն ավելացել է, քանի որ գործազուրկների թվի աճը խթանում է շուտ թոշակի անցնելը և անաշխատունակության սոցիալական վճարներ ստանալու համար դիմելը: Ընդ որում, կենսաթոշակի չափը նույնն է մնացել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ աննշան բարձրացել է, քանի որ պետությունները հակված չեն պակասեցնել այն անգամ աշխատավարձերի իջեցման պարագայում: Կենսաթոշակային ապահովման համակարգերի եկամուտների *

* Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, իրավաբանական գիտությունների թեկնածու: Հեղինակը շնորհակալ է Հայկ Եգանյանին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների նախագծին ծանոթանալիս ցուցաբերած օգնության և Էմիլյա Միրզոյանին արժեքավոր մեկնա-բանությունների համար:

91

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

զգալի կորուստը ծախսերի ոչ մեծ աճի հետ մեկտեղ հանգեցնում է կենսաթոշակների ֆինանսավորման դեֆիցիտի կամ ավելացնում է կենսաթոշակների ֆինանսավորման արդեն առկա դեֆիցիտը [1, p. 4]։

• վատթարացող ժողովրդագրական վիճակը - բնակչության «ծերացման» խնդիրը բավական վառ է արտահայտված Հայաստանում, ինչի արդյունքում նկատվում է կենսաթոշակային տարիքի անձանց թվաքա-նակի ավելացման և աշխատունակ տարիքի անձանց թվաքանակի նվազման միտում։ ՀՀ կառավարության տվյալներով 2011թ. սոցիալական վճարներ կատարող անձանց թիվը պակաս կլինի թոշակառուների թվից [2]։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության 2010թ. բյուջեում կենսաթոշակների վճարման համար հատկացվել է 180 մլրդ դրամ, որից միայն 105 մլրդ-ն պետք է ֆինանսավորվի սոցիալական վճարների հաշվին [3]։ Վատթարացող ժողովրդագրական իրավիճակը կապված է նաև վերջին երկու տասնամյակում Հայաստանից արտագաղթի մեծ ցուցանիշների հետ։

• հարկերի վճարոսիցխուսափումը - հարկերից խուսափելը թեև գուցե չի վերածվել «ազգային սպորտաձևի», բայց բավական տարածված է և բացասաբար է անդրադառնում այն անձանց թվի վրա, որոնք պարտադիր սոցիալական ապահովության վճարներ են կատարում։ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով զբաղվածների թիվը Հայաստանում գերազանցում է 1,1 մլն-ը, բայց սոցիալական վճարներ կատարում է միայն այդ թվաքանակի մեկ երրորդը (հարկ է հաշվի առնել, որ զբաղվածների 45%-ը հաշվառված է գյուղատնտեսությունում, և գործող օրենսդրության համապատասխան այս ճյուղում սոցիալական վճարներ չեն կատարվում)1։ Ընդ որում, թոշակառուների թիվը կազմում է 350 հազար [3]։

Մեր նպատակը չէ Հայաստանի կենսաթոշակային համակարգի «մաս-նավորեցման » նախագիծն արդարացնելը կամ քննադատելը, ինչպես նաև մասնավոր կենսաթոշակային համակարգի մի ինչ-որ ասպեկտի ինքնատիպ ուսումնասիրությունը։ Ընդամենը փորձել ենք ընդհանրացնել մասնավոր կենսաթոշակային համակարգերի կիրառման արտասահմանյան փորձը և առանձնացնել առավել էական խնդիրները, որոնց բախվել են օտարերկրյա կառավարությունները դրանք կիրարկելիս։ Ընդ որում, վերլուծվող գիտական հետազոտությունների հիմնական մասը վերաբերում է Լատինական Ամերի-

1 Հայաստանի Հանրապետության «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքի համապատասխան սոցիալական վճարներ կատարում են. 1) գործատուները, 2) վարձու աշխատողները, 3) անհատ ձեռնարկատերերը և նոտարները [4, հոդ. 3 կետ 4]։

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյաե

կայի երկրներին, քանի որ այս տարածաշրջանի երկրների մեծամասնությունում մասնավոր կենսաթոշակային համակարգերը գործում են համեմատաբար երկար ժամանակի ընթացքում. Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ միայն վերջերս են կառուցվածքային բարեփոխումներ անցկացրել ազգային կենսաթոշակային համակարգերում։ Նկատի ունենալով հոդվածում կիրառած մեր մոտեցումը հազիվ թե կենսաթոշակային ապահովման բնագավառում գիտական նոր ուսումնասիրություններին ուշադիր հետևող մասնագետներն այս ուսումնասիրության մեջ նոր շատ բան գտնեն։ Սակայն, քանի որ վերջին տարիներին երկրում ակտիվ բանավեճեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների շուրջ, կարծում ենք հոդվածը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում ընթերցող լայն շրջանակի համար և կնպաստի այն բանին, որ կենսաթոշակային բարեփոխման առանձին հարցերի վերաբերյալ բանավեճերում գերազանցեն հիմնավորված և հաստատված փաստերը, այլ ոչ թե հռչակագրային, միակողմանի և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները, որոնք երբեմն մեծ ազդեցություն են գործում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման վրա1։ Մինչև այժմ Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխման սակավաթիվ որակյալ հետազոտություններից մեկը պատրաստվել է 2008թ. կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման խմբի կողմից [7]։

Հոդվածի կառուցվածքը հետևյալն է. երկրորդ մասում ներկայացված են մասնավոր կենսաթոշակային համակարգերի համառոտ պատմությունը և դրանց հիմնական տարբերությունները պետական համակարգերից, երրորդ մասը նպատակ ունի պատասխանել այն կարևոր հարցին, թե հասնում են արդյոք մասնավոր կենսաթոշակային համակարգերն այն նպատակներին, որոնք դրվում են նրանց առջև մինչև բարեփոխումը, չորրորդ մասում մասնավոր կենսաթոշակային համակարգերի գործառնության փորձի մասին գիտական ուսումնասիրությունների վերլուծության հիման վրա թվարկվում են այդ համակարգերի հիմնական ռիսկերն ու խնդիրները, վերջում արվում են որոշ եզրակացություններ։

1 Մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխման մասին բանավեճերից մեկում նշվել է, որ «առաջին անգամ այս համակարգը (մասնավոր կենսաթոշակային համակարգը — ՍԳ) ներդրվել է Չիլիում [Ավգուս-տո] Պինոչետի օրոք, բայց հիմա քաղաքականությունը փոխվել է, և Չիլիի ներկայիս նախագահը [Միշել Բա-շելեն] ձգտում է հետ վերադառնալ նախկին [պետական կենսաթոշակային] համակարգին» [5]։ Մինչդեռ իրականում ոչ թե հին մոդելին վերադառնալու փորձ արվեց, այլ Չիլիի նախկին նախագահ Միշել Բաշելեն ստեղծել էր կենսաթոշակային բարեփոխման հանձնաժողով, որի առաջարկություններն ընկան 2006թ. դեկտեմբերին ընդունված և երկրի մասնավոր կենսաթոշակային համակարգի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների հիմքում։ Առաջին հերթին, միջոցառումներ ձեռնարկվեցին մասնավոր կենսաթոշակային համակարգի ծածկույթի բարձրացման, կենսաթոշակային ֆոնդերի միջև մրցակցության ուժեղացման և նրանց կոմիսիոն պարգևատրումների նվազեցման, կանանց և տղամարդկանց համար կենսաթոշակային ապահովման հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ [6]։

93

ՍԳոմցյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

1. Մասնավոր կենսաթոշակային համակարգերի զարգացումը

Առաջին անգամ մասնավոր կենսաթոշակային համակարգ ներդրվել է Չի-լիում 1981թ., Ավգուստո Պինոչետի կառավարման տարիներին, այն բանից հետո, երբ երկրի գործող պետական կենսաթոշակային համակարգը հայտնվեց ճգնաժամում. այն ավելի շատ կենսաթոշակներ էր վճարում, քան մուծումներն էին։ Քանի որ բարեփոխումն իրականացվեց ռազմական դիկտատուրայի պայմաններում, միջազգային հանրության ուշադրությունը դրա նկատմամբ զգալի չէր։ Սակայն 1989թ. Չիլիում ժողովրդավարության ինստիտուտների հաստատումից հետո իրավիճակը փոխվեց։ Դրան նպաստեցին նաև ֆոնդային շուկայի աճը, խնայողությունների բարձր մակարդակը և Չիլիում տնտեսական աճն այդ թվականին տարածաշրջանի մյուս երկրների համընդհանուր ռեցեսիայի ֆոնին, քանի որ մի շարք տնտեսագետներ Չիլիի հաջողությունները կապում էին կենսաթոշակային համակարգի մասնավորեցման հետ [8, p. 497]։ Հետագա ավելի քան 25 տարիներին Լատինական Ամերիկան վերածվեց կենսաթոշակային բարեփոխումների լաբորատորիայի. տասը երկիր ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցրեց կենսաթոշակային համակարգերը (կառուցվածքային բարեփոխումներ), և միայն ութը պահպանեց պետական կենսաթոշակային համակարգը իրականացնելով պարամետրիկ կամ ոչ կառուցվածքային փոփոխություններ երկարատև հեռանկարում համակարգի ֆինանսական առողջացման նպատակով (օրինակ, կենսաթոշակային տարիքի կամ վճարների չափի ավելացման, կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային մասի ստեղծման միջոցով և այլն) [9, pp. 317-319]։ Լատինական Ամերիկայի երկրների փորձն օգտագործվեց նաև Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում համանման բարեփոխումներ իրականացնելիս։

Կենսաթոշակային համակարգերի բարեփոխման հանդեպ մեծ հետաքրքրությունը վերջին երկու տասնամյակում պայմանավորված է բնակչության ծերացմամբ. ՄԱԿ հաշվարկներով 60-ից ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը 2000-2050թթ. եռապատկվելու է [8, p. 491]։ Կյանքի տևողության երկարացմանը և ծնելիության կրճատմանը զուգընթաց այդ գործոնը կրճատում է ռեսուրսային բազան, որի հաշվին պետությունները կարող են ֆինանսավորել ընդլայնվող սոցիալական պարտավորությունները։

Մասնավոր և պետական կենսաթոշակային համակարգերը միմյանցից տարբերվում են չորս հիմնարար բնութագրերով. վճարներ , եկամուտներ, ֆինանսավորում և կառավարում։ Մասնավոր համակարգը բնութագրվում է վճարների որոշակի չափով (defined contribution, DC), եկամուտների անորոշ չափով (դրանք կախված են անհատական հաշվին կուտակված գումարից), լրիվ ֆինանսավորված կենսաթոշակային պլանով (կենսաթոշակային վճա-

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

րումներն իրականացվում են այն միջոցներից, որոնք կուտակվում են աշխատողի աշխատանքային գործունեության ժամանակաշրջանի ընթացքում) և մասնավոր կառավարմամբ (թեև գործնականում կառավարումը կարող է իրականացվել նաև պետական կամ խառը կառույցների կողմից)։ Պետական կենսաթոշակային համակարգն ունի վճարների անորոշ չափ (ժամանակի ընթացքում դրանք կարող են ավելանալ ֆինանսական հավասարակշռության պահպանման նպատակով, քանի որ կենսաթոշակառուների և վճարողների հարաբերակցությունը կարող է փոխվել բնակչության ծերացման արդյունքում), եկամուտների որոշակի չափով (defined benefit, DB), կարճաժամկետ ֆինանսավորմամբ (pay-as-you-go, PAYG) և պետական կառավարմամբ։

Կիրառության մեջ հանդիպում են մասնավոր կենսաթոշակային համակարգերի երեք տեսակ. անկախ, զուգահեռ և խառը մոդելներ։ Անկախ մոդելի շրջանակներում պետական կենսաթոշակային համակարգն ամբողջովին փոխարինվում է մասնավոր համակարգով իր բոլոր չորս հիմնական բնութագրիչներով։ Ընդ որում, որոշակի տարիքի հասած անձանց համար կարող է պահպանվել պետական համակարգը։ Զուգահեռ մոդելը ենթադրում է երկու համակարգերի միաժամանակյա գործառնություն, ընդ որում, աշխատողն իրավունք ունի ընտրել իր համար ավելի նախընտրելի համակարգը։ Վերջապես, խառը մոդելի պարագայում պետական և մասնավոր կենսաթոշակային համակարգերը միավորված են. կենսաթոշակի հիմնական մասը կամ առաջին աստիճանն (firstpillar) ապահովվում է ի հաշիվ պետական համակարգի, իսկ լրացուցիչ կենսաթոշակը կամ երկրորդ աստիճանը (second pillar) ի հաշիվ մասնավորի [9, p. 318]։ Ընդգծենք, որ չնայած այն հանգամանքին, որ հանրային աստիճանը առաջինն է հիշատակվում, ՀԲ մասնագետների կարծիքով այն պետք է չափով մեծ չլինի, որպեսզի բավականաչափ տեղ թողնի ֆինանսավորվող աստիճաններին և ցածր պահի հարկային բեռը [10, p. 484]։

Մասնավոր կենսաթոշակային համակարգերին անցման շրջադարձային կետ դարձավ 1994թ. «Խուսափելով ծերունական ճգնաժամից» հայտնի աշխատության հրապարակումը [11]։ Դրանից հետո ՀԲ-ն և միջազգային այլ կազմակերպություններ սկսեցին աջակցել մասնավոր կենսաթոշակային համակարգերին անցմանը։ Շատ հետազոտողներ մասնավոր կենսաթոշակային համակարգն սկսեցին անվանել «բանկի մոդել» «բանկ» ասելով նկատի ունենալով ՀԲ-ն։ Հաջորդ մի քանի տարիներին կենսաթոշակային համակարգերի բարեփոխումների վերաբերյալ բանավեճերում հիմնականում քննարկվում էր բարեփոխման այս մոդելը, և ՀԲ-ն օգնեց ավելի քան 80 երկրի փոփոխություններ կատարել ազգային կենսաթոշակային համակարգերում։ Այդ երկրներից ավելի քան 20-ը ստեղծեցին անհատական կենսաթոշակային կուտակային հաշիվներ։ Սակայն 2004-ից ՀԲ, ԱՄՀ և որոշ երկրների (որոնք արդեն մասնավորեց-

95

ՍԳոմցյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

րել էին ազգային կենսաթոշակային համակարգերը) վերաբերմունքը կենսաթոշակային համակարգերի բարեփոխումների գործընթացի հանդեպ որոշակի փոփոխության ենթարկվեց։ Փոփոխված վերաբերմունքի առաջին տարրերը ներկայացվեցին «Սոցիալական ապահովման մասին խոստման պահպանումը Լատինական Ամերիկայում» [12] աշխատությունում և ՀԲ անկախ գնահատման խմբի զեկույցում [13], որոնցում ասվում էր, որ հարկ է, որ ՀԲ-ն ավելի մեծ ուշադրություն նվիրի կենսաթոշակային համակարգերի պարամետրիկ բարեփոխումներին և մշակի այն անձանց համար սոցիալական ապահովման միջոցներ, որոնք կենսաթոշակային համակարգի ծածկույթից դուրս են։ Ընդ որում, նշված տասնամյակում ՀԲ վերաբերմունքը կենսաթոշակային համակարգերի բարեփոխմանը մնում էր նույնը, պարզապես այն հարստացել էր արդեն իրականացված բարեփոխումների փորձով [14, pp. 6-7]։ Որպես հետևանք կենսաթոշակային համակարգերի բարեփոխման ՀԲ մասնակցությամբ մշակվող նոր նախագծերը հաշվի են առնում նախկին նախագծերի թերությունների մեծ մասը։ Մասնավորապես, ՀԲ կենսաթոշակային բարեփոխումների նախնական նախագծերը երեք աստիճան էին ներառում. առաջին աստիճանը PAYG բաղադրիչը, երկրորդ աստիճանը պարտադիր կուտակային կենսաթոշակը և երրորդը կամավոր կուտակային բաղադրիչը։ Այսօր ՀԲ նախագծերն արդեն հինգ աստիճան են ներառում։ Հավելյալ երկու աստիճաններն են այսպես կոչված «զրոյական աստիճանը» (“zero pillar", որն ունիվերսալ է և կախված չէ վճարներից , և այն աստիճանը, որը ներառում է ոչ միայն ուղղակի դրամական վճարումները թոշակառուներին, այլ նաև ոչ դրամական օգուտները, օրինակ բնակարանով ապահովելու կամ առողջապահական համակարգից օգտվելու միջոցով։ Բայց ռիսկերը, որոնցից մի քանիսը պայմանավորված են տվյալ երկրի առանձնահատկություններով, գոյություն ունեն նաև այժմ։

2 Մասնավոր կենսաթոշակային համակարգին անցման նպաաակահարմայաւթյունը և հնարավոր այյրնարաեքները

Մինչև մասնավոր կենսաթոշակային համակարգերի ռիսկերի դիտարկումը

ռ

անհրաժեշտ է պարզել ելակետային մի հարց. կա ն արդյոք մասնավոր կենսա-

ռ

թոշակային համակարգերի այլընտրանքներ, և արդյո ք իսկապես մասնավոր կենսաթոշակային համակարգը հաղթահարում է այն բոլոր խնդիրները, որոնց առջև կանգնում է պետական կենսաթոշակային համակարգը։

Սառա Բրուքսի (Օհայոյի պետական համալսարան) հետազոտությունում նշված են մի քանի գործոն, որոնք նպաստում են պետական կենսաթոշակային համակարգի կառուցվածքային բարեփոխման իրականացման հավանականությանը։ Ցածր եկամուտներ ունեցող երկրների համար մասնավոր կենսաթոշակային համակարգի անցման հիմնական ազդակ է հանդիսանում

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

ազգային խնայողությունների մակարդակի բարձրացումը: Չնայած գիտական գրականության մեջ կենսաթոշակային համակարգի մասնավորեցման և խնայողությունների աճի միջև կապի առկայության ապացույցները հակասական են, մի շարք աշխատություններում հաջողվել է ապացուցել, որ նման կապ գոյություն ունի։ Մասնավորապես, Ժ.Բեյլյուն և Գ.Ռեյսենն [15] ու Պ.Մրֆին և Ա.Մուսալեմը [16] գտել են մասնավոր խնայողությունների մակարդակների և պարտադիր ֆինանսավորվող կենսաթոշակային ծրագրերի միջև առկա կապի էմպիրիկ ապացույցներ։

Առավել զարգացած երկրները որպես հիմնական խթան դիտարկում են ժողովրդագրական խնդիրների հետևանքով կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ ֆիսկալ ճգնաժամից խուսափելու հնարավորությունը։ Նշված հիմնական գործոնների հետ մեկտեղ կենսաթոշակային բարեփոխման համար կարևոր են նաև մի շարք այլ գործոններ.

1. պետական պարտքի մակարդակը. որքան այն բարձր է, այնքան ցածր են կենսաթոշակային մասնավորեցման հավանականությունն ու աստիճանը, քանի որ անցումային ծախսերը, որպես կանոն, ֆինանսավորվում են պետական պարտատոմսերի1 թողարկման հաշվին, իսկ պարտքի բարձր մակարդակի պայմաններում արդեն նոր թողարկումները կարող են հանգեցնել սուվերեն վարկային ռեյթինգների իջեցման,

2. աշխարհաքաղաքական գործոնները, որոնք ասելիս պետք է հասկանալ նախ հարևան երկրների միջև մրցակցությունը ներդրումների համար (հաջող բարեփոխումը մեկ երկրում, հատկապես տարածաշրջանում համեմատաբար հաջողակ երկրում, կարող է խթանել այլ երկրներին), երկրորդ երկրի ներգրավվածությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների նախագծերում (երկրները, որոնք ավելի շատ են ներգրավված ՀԲ-ի կողմից հովանավորվող զարգացման նախագծերում, ավելի շատ են հակված կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը)1 2,

3. երկրում որոշակի վճարներով կենսաթոշակային սխեմաների գործողությունը, որոնք հովանավորվում են գործատուների կողմից, սակայն այս գործոնը վիճակագրական առումով նշանակալի է միայն զարգացած երկրների համար (այն զարգացած երկրները, որոնք մասնավոր կենսաթոշակային համակարգեր են ներդրել, բարեփոխումն իրականացրին

1 Ֆինանսավորման մյուս երկու միջոցները հարկերի բարձրացումը և այլ ոլորտներում պետական ծախսերի կրճատումը, քաղաքականապես պակաս ցանկալի են և դժվարհասանելի։

2 Միջազգային ֆինանսական կազմակերպությունների նախագծերում ներգրավվածության և կենսաթոշակային բարեփոխման ավելի մեծ հավանականության միջև կապի առկայությունը մեծ չափով կապվում է երկրի կառավարության նախաձեռնության, այլ ոչ թե ՀԲ իր շահերն այդ երկրում առաջ մղելու ցանկության հետ. կենսաթոշակային համակարգի ձևի մասին վերջնական որոշումն ընդունում են պետությունների կառավարություններն ու օրենսդիր մարմինները, իսկ ՀԲ կենսաթոշակային բարեփոխման տեխնոլոգիաների ուղղակի հասանելիությունն օգնում է նվազեցնել բարեփոխման ծախսերը։

97

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

կամավոր կուտակային աստիճանի գործողության ընդլայնմամբ և պարտադիր կարգով այն բոլոր աշխատողների վրա տարածելով) [8, pp. 510, 515—516]1։

Այսպիսով, երկրների մեծամասնությունում մասնավոր կենսաթոշակային համակարգերին անցնելու հիմնական փաստարկն ու պատճառն այն է, որ պետական կենսաթոշակային համակարգն ի վիճակի չէ հաղթահարել ժողովրդագրական փոփոխությունները, այն դեպքում, երբ ֆինանսավորվող մոդելը կենսաթոշակային համակարգն ազատում է ժողովրդագրական շոկից1 2։ Նիկոլաս Բարը (Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց) այս փաստարկն առասպել է անվանում, որը, ինչպես և ցանկացած այլ առասպել, կարող է ճշմարտության տարր պարունակել, «սակայն ուշադիր դիտարկման պարագայում այդ տարրը կամ թույլ է, կամ հիմնված է սահմանափակող թույլտվությունների վրա և, հետևաբար, դեպի մոլորություն տանող ուղեցույց է քաղաքականության համար» [17, p. 7]։

Ծնելիության նվազումը և բնակչության ծերացումը հանգեցնում են այն բանին, որ PAYG համակարգը հայտնվում է դժվարության առջև, քանի որ ավելի քիչ աշխատողներ պետք է ֆինանսավորեն ավելի շատ թոշակառուների կենսաթոշակային վճարումները։ Այս խնդրի լուծման տարբեր սցենարներ կան, որոնցից յուրաքանչյուրն իր թերություններն ունի. կենսաթոշակների իջեցում, աշխատողների և գործատուների կատարած սոցիալական վճարների չափի բարձրացում, կենսաթոշակային տարիքի բարձրացում և այլն։ Քանի որ մասնավոր կենսաթոշակային համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր աշխատող ինքնուրույն է ֆինանսավորում իր կենսաթոշակը , համարվում է, որ այն վերացնում է այդ խնդիրը։ Բայց ժողովրդագրական փոփոխություններով պայմանավորված հիմնական խնդիրն այն է, որ ընկնում է արտադրությունը։ PAYG համակարգի վրա ազդեցությունն ի հայտ է գալիս աշխատողներին տրվող սոցիալական վճարների բազայի նեղացման միջոցով։ Մասնավոր կենսաթոշակային համակարգի համար այդ խնդիրն աննկատ է մնում, բայց այն գոյություն ունի, քանի որ ի հայտ է գալիս անհամապատասխանություն առաջարկի և պահանջարկի միջև ինչպես ապրանքային, այնպես էլ կապիտալի

1 Հատկանշական է, որ Ս.Բրուքսի հետազոտության արդյունքները հաստատում են առավել արմատական կենսաթոշակային բարեփոխման իրականացման հավանականությունը պակաս ժողովրդավարական երկրներում։ Ավելի ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրներն ընդունում են մասնավոր կենսաթոշակային համակարգերին փուլային անցման մոդելները։ Մասնավորապես, առավել արմատական կենսաթոշակային բարեփոխումներ են իրականացվել ավտորիտար (Պերու և Չիլի) կամ «կիսադեմոկրա-տական» (Մեքսիկա և Ղազախստան) կառավարություններ ունեցող երկրներում [8, p. 517]։

2 Հայաստանում նույնպես այս փաստարկը քանիցս կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նշել են որպես երկրում մասնավոր կենսաթոշակային համակարգի կիրառման հիմնական պատճառներից մեկը [օրինակ 18]։

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյաե

շուկաներում: Ենթադրենք, ավելի բազմաքանակ սերունդը փոխարինվում է համեմատաբար սակավաթիվ սերնդով։ Հետևաբար, այն շրջանում, երբ արտադրությունն ընկնում է, գոյություն ունեն ավելի մեծ թոշակային կուտակումներ։ Հին սերունդը սկսում է օգտագործել իր կուտակումները կենսաթոշակի անցնելուց հետո սպառման ցանկալի մակարդակն ապահովելու համար։ Նրանց սպառման մասշտաբը կգերազանցի երիտասարդ սերնդի կուտակային վճարների չափերը։ Ապրանքների շուկայում լրացուցիչ պահանջարկը կհանգեցնի ինֆլյացիոն միտումների դրանով իսկ պակասեցնելով երկրորդ սերնդի կուտակումների գնողունակությունը։ Կապիտալի շուկաներում իրավիճակը փոքր-ինչ այլ է. առաջին սերնդի կողմից ակտիվների հավելյալ առաջարկն իջեցնում է դրանց գինը միաժամանակ պակասեցնելով կենսաթոշակային կուտակումները և առաջին սերնդի գնողունակությունը։ Միաժամանակ բացասական ազդեցություն կգործվի նաև երկրորդ սերնդի կուտակումների վրա ներդրումների եկամտաբերության մակարդակի նվազման հետևանքով։ Երկու դեպքում էլ թոշակառուները չեն ստանում այն կենսաթոշակը, որի հույսն ունեին։ Այլ խոսքով ինչպես և պետական կենսաթոշակային համակարգը, մասնավորը նույնպես բախվում է ժողովրդագրական հիմնա-խնդրին, սակայն այդ խնդիրն անուղղակի է և պակաս տրանսպարենտ1։ Ընդ որում, երկու համակարգերում էլ ժողովրդագրական հիմնախնդիրը լուրջ ազդեցություն չի գործում կենսաթոշակի վրա, եթե զուգահեռ տեղի է ունենում արտադրության աճ. առաջին համակարգի համար ի հաշիվ աշխատավարձի ավելացման, իսկ երկրորդի համար ի հաշիվ ապրանքների և կապիտալի շուկաներում պահանջարկի և առաջարկի միջև հավասարակշռության ձեռքբերման։ Այսպիսով, կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական հիմնա-խնդիրների լուծման համար առաջնային է արտադրությունը, այլ ոչ թե կենսաթոշակային համակարգի տեսակը [17, pp. 7—10]։

Արտադրության ավելացումը հնարավոր է երկու ճանապարհով. 1. ի հաշիվ յուրաքանչյուր աշխատողի արտադրողականության և, որպես արդյունք, նրանց աշխատավարձի բարձրացման (օրինակ կրթության մակարդակի բարձրացմամբ), 2. ի հաշիվ աշխատողների թվի ավելացման (օրինակ կենսաթոշակային տարիքի բարձրացման, աշխատողների ուղղակի ներմուծման՝ միգրացիոն կանոնների հեշտացման միջոցով), աշխատողների անուղղակի ներմուծման (երիտասարդ բնակչությամբ երկրներում կապիտալի ներդրմամբ) [17, p. 10]։

1 Հետաքրքիր է, որ հոդվածի նախնական տարբերակում Ն.Բարը մասնավոր կենսաթոշակային համակարգի շրջանակներում ժողովրդագրական հիմնախնդրի պակաս տրանսպարենտության մասին նշում է. «...այդ պատճառով [մասնավոր կենսաթոշակային համակարգը], հնարավոր է, ավելի նախընտրելի է քաղաքական գործիչների համար, որոնք գերադասում են, որ վատ նորություններն ընկալվեն որպես շուկայական մեխանիզմների, այլ ոչ թե քաղաքական լուծումների արդյունք» [20, p. 9]։ Վերջնական կրճատված տեքստում մեջբերված հատվածը հանված է։

99

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ն.Բարի փաստարկի հիմնավորվածությունն ընդունելով հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ գործնականում ներկայացված իդեալական մոդելներն այնքան էլ կոռեկտ չեն։ Մասնավորապես, արտադրության աճին զուգահեռ հնարավոր է նաև բարձր գնաճ։ Հետևաբար, պետական համակարգի շրջանակներում կենսաթոշակների գնողունակության պահպանման համար աշխատողների բարձր աշխատավարձերը, հաշվի առնելով նաև նրանց պակասող թվաքանակը, կարող են չբավարարել կենսաթոշակների ֆինանսավորման համար։

Որպես պետականի համեմատ մասնավոր կենսաթոշակային համակարգի հաջորդ առավելություն հաճախ նշում են երկրորդի «աշխատանքի շուկայի ճիշտ խթաններ» ստեղծելու կարողությունը։ Իսկապես, մասնավոր կենսաթոշակային համակարգը ենթադրում է աշխատողների վճարումների չափերի և նրանց կենսաթոշակների չափերի միջև սերտ կապի առկայություն, և դա նպաստում է աշխատանքի շուկայում որոշ խեղաթյուրումների վերացմանը։ Հայաստանում առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը եկամուտների հայտարարագրման երկու ազդակ է ստեղծում. սոցվճարների և կենսաթոշակների միջև կախվածությունը և աշխատողի կուտակային 5%-ոց վճարի պետական կրկնակիացումը [19]1։ Բայց նման խթանիչ էֆեկտի կարելի է հասնել պետական կենսաթոշակային համակարգի շրջանակներում, եթե կենսաթոշակները վճարվում են պարտադիր սոցիալական ապահովության իրականացված վճարներին համամասնորեն [17, p. 14]։ Ավելին, ինչպես ցույց կտրվի ստորև, էմպիրիկ հետազոտությունները չեն հաստատում մասնավոր կենսաթոշակային համակարգերի որոշ խթանիչ էֆեկտները։

Այս նկատառումներից, ինչպես նաև այն ռիսկերից ելնելով, որոնք ի հայտ եկան մասնավոր կենսաթոշակային համակարգերի գործառնության ընթացքում (բարձր ինֆլյացիա, ֆինանսական չզարգացած շուկաներ, կուտակման վրա ազդող բարձր վարչական ծախսեր), մի շարք հետազոտողներ իրենց ուշադրությունը փոխադրեցին ժողովրդագրական հիմնախնդրի հետ բախված պետական կենսաթոշակային համակարգերի բարեփոխման այլընտրանքային տարբերակների առաջարկների վրա։ Նման տարբերակներից մեկը կենսաթոշակային ֆոնդերի ստեղծումն է հիմնված որոշակի չափերի պարտադիր վճարների վրա (DC սխեմա), ինչպես և մասնավոր կենսաթոշակային համակարգի երկրորդ աստիճանը, բայց պետության կողմից կառավարվող։ Նման ֆոնդերի օրինակներ են Սինգապուրի Կենտրոնական խնայողական ֆոնդը (Central Provident Fund) և Մալայզիայի Աշխատողների խնայողական ֆոնդը

1 Տարբեր աղբյուրների տվյալներով ոչ ֆորմալ կամ չգրանցված զբաղվածությունը Հայաստանում կազմում է 140-180 հազ. մարդ։ Հայաստանի Հանրապետության Վիճակագրական ծառայության ուսումնասիրության համաձայն 2005թ. ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմել է զբաղված բնակչության 22,9%-ը [7, c. 33]։

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

(Employees Provident Fund): Դրանք զգալի պոտենցիալ ունեցող զարգացման ֆոնդեր են, որոնք իրենց մասնակիցներին հնարավորություն են ընձեռում բա-վարարել իրենց պահանջները կրթության, առողջապահության, բնակարանով ապահովման, ինչպես նաև կենսաթոշակների զանազան տեսակների ձեռքբերման ոլորտներում։ Մասնավոր սեկտորի նշված երկու ֆոնդերի ակտիվների ներդրումային գործընթացին մասնակցության ավելացումը նշանակում է, որ մասնավոր սեկտորը նոր նախաձեռնություններ է մտցնում պետության կողմից կառավարվող ֆոնդերում [10, p. 489]։

Մյուս այլընտրանքը այսպես կոչված որոշակի վճարներով «երևակայական» կամ «պայմանական» կենսաթոշակային համակարգերն են (notional defined contribution pension system, NDC)։ Այս կենսաթոշակային համակարգի էությունն այն է, որ անհատական կենսաթոշակային հաշիվները և տոկոսները, որ ստացվում են կուտակված ակտիվների ներդրման արդյունքում, ֆիկտիվ են։ Երբ անձը թոշակի է անցնում, հաշվարկվում է այդ անձի կենսաթոշակային բոլոր փոխանցումների և դրանց հաշվեգրված տոկոսների գումարը։ Այդ գումարից ելնելով էլ վճարվում է կենսաթոշակը ։ Այսպիսով, NDCսխեման շատ նման է մասնավոր կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին, բայց այն տարբերությամբ, որ կուտակված գումարը մինչև թոշակի անցնելը գոյություն ունի միայն թղթի վրա։ Իրական տոկոսները դրա վրա չեն հաշվեգրվում , քանի որ աշխատողների թոշակային փոխանցումներն օգտագործվում են թոշակառուների ներկա սերնդի կենսաթոշակները վճարելու համար։ NDC սխեմաների շրջանակներում կարևոր հարց է երևակայական կամ պայմանական կուտակված միջոցների վրա հաշվեգրվող տոկոսադրույքների որոշումը։ Այդ դրույքը որոշվում է ելնելով ՀՆԱ աճի մակարդակից, շուկայական տոկոսադրույքներից, միջին աշխատավարձերի աճի մակարդակից և այլն։ Հետևաբար, տոկոսադրույքն այն լրացուցիչ դիսկրեցիոն գործոնն է (կենսաթոշակային տարիքի, սոցիալական վճարների չափի և այլնի կողքին), որն օգտագործվում է կենսաթոշակային համակարգի ֆինանսական բնութագրիչների վրա ազդելու համար։ Նման կենսաթոշակային համակարգ է գործում, մասնավորապես Շվեդիայում1։

Ըստ էության, PAYG համակարգ լինելով NDC սխեման հասնում է երկու արդյունքի, որոնք հատուկ են մասնավոր կենսաթոշակային համակարգերին. առաջին այն հասնում է խիստ կախվածության կենսաթոշակների չափի և աշխատողների վճարումների չափերի միջև և տանում է դեպի անհատական թոշակների գումարների միջև տարբերության ավելացման, երկրորդ այն կեն-

1 Հետաքրքիր է նշել, որ Շվեդիայում NDC կենսաթոշակային համակարգի անցնելուց երեք տարի առաջ այդ սխեման ներդրվեց Լատվիայում։ Եվ այս փաստը թույլ տվեց շատ քննադատների նշել, որ NDC սխեմայի ներդրումը Լատվիայում ծրագրի «փորձնական գործարկում» էր Շվեդիայում այն ներդնելուց առաջ [22, p. 28]։

101

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

սաթոշակների չափը կախվածության մեջ է դնում մահացության և կենսաթոշակի անցնելու ընտրված տարիքի գործակցից։ Հետևաբար, որքան երկար է զբաղվածության ժամանակը և բարձր աշխատավարձը, այնքան բարձր պետք է լինի կենսաթոշակի չափը։

Սակայն Մայքլ Սայքոնն արդարացիորեն նշում է, որ NDC սխեման նույնպես թույլ չի տալիս լուծել ժողովրդագրական հիմնախնդիրը և, ինչպես և պետական կենսաթոշակային համակարգը, բնակչության ծերացման և կյանքի տևողության ավելացման պարագայում բախվում է ֆինանսավորման նույն խնդիրներին [21, pp. 93-94]։

3. Մասնավոր կենսաթոշակային համակարգերի ռիսկերը

Դիտարկենք առավել էական ռիսկերն ու խնդիրները, որոնց հետ բախվել են մասնավոր կենսաթոշակային համակարգեր ունեցող պետությունները։

Կենսաթոշակային համակարգի ծածկույթը. Կարմելա Մեսա-Լագոն (Փիթսբուրգի համալսարան) Լատինական Ամերիկայի երկրների օրինակով ցույց է տվել, որ մասնավոր կենսաթոշակային համակարգերը տանում են կենսաթոշակային համակարգով աշխատուժի ծածկման կրճատման. ծածկման միջին ցուցանիշը տասը երկրներում, որոնք իրականացրել են կառուցվածքային կենսաթոշակային բարեփոխումներ, մասնավոր կենսաթոշակային համակարգի ներդրման պահից յուրաքանչյուր երկրում նվազել է 38-ից մինչև 26,3%-ի, ընդ որում, մնացած ութ երկրում պետական կենսաթոշակային համակարգերի ծածկումը 2004թ. կազմել է 41,4% [9, pp. 320–322]։ Հետազոտության արդյունքները տրամագծորեն հակառակ էին նախնական սպասելիքներին, որոնց համաձայն մասնավոր կենսաթոշակային համակարգերը պետականի համեմատ պետք է ավելացնեին ծածկույթը կենսաթոշակային համակարգին միանալու համար աշխատողների մեծ ազդակների հետևանքով։

Մեկ այլ հետազոտությունում Տապեն Սինխան և Մարիա դե լոս Անխե-լես Յանեզը նշում են, որ Մեքսիկայի կառավարությունը երկրի կենսաթոշակային համակարգի մասնավորեցման ժամանակ ենթադրում էր, որ կենսաթոշակային համակարգի ծածկույթը պետք է ավելանար ի հաշիվ բազմաթիվ աշխատողների ֆորմալ սեկտոր փոխադրման, և պետք է զարգանային ֆինանսական շուկաները։ Բայց գործնականում բարեփոխված կենսաթոշակային համակարգը բախվեց որոշ հիմնախնդիրների. այն անձանց թվաքանակի նվազում, որոնք իրականացնում են վճարներ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում, բարձր կոմիսիոն ծախսեր և բարձր հավանականությունն այն բանի, որ պետությունը հարկադրված կլինի օգնություն ցույց տալ ցածր եկամուտներ ունեցող թոշակառուներին, եթե թոշակի անցնելիս նրանց կուտակումները ցածր լինեն անհրաժեշտ նվազագույնից։ Մյուս կողմից, պետական պարտա-

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

տոմսերի շուկան դարձել է ավելի զարգացած [23]:

Համաշխարհային բանկի 2005թ. անցկացրած հետազոտությունում նույնպես նշվում է, որ «թույլ ծածկույթը» ցույց է տալիս քաղաքացիների թերահավատությունը կենսաթոշակային համակարգերի նկատմամբ, իսկ երբեմն էլ նույնիսկ դրանք մերժելը [12]։ Ծածկման նվազման պատճառներն են ոչ ֆորմալ սեկտորի աճը, ոչ վարձու աշխատողների ծայրահեղ ցածր ծածկումը (self-employed workers), գործազուրկների մեծ թիվը և վճարների չափերի մեծացումը դեպքերի մեծամասնությունում, ինչը հետ է պահում կենսաթոշակային համակարգին միանալուց։

Ինչ վերաբերում է Հայաստանում առաջարկված կենսաթոշակային բարեփոխումների նախագծին, ցածր ծածկման խնդիրն այստեղ լուծված է, քանի որ նախագիծը հաշվի է առնում մասնավոր կենսաթոշակային համակարգում «զրոյական» և առաջին հանրային աստիճանների ներդրման վերաբերյալ ՀԲ հանձնարարականները, որոնք պետք է երաշխավորեն պետության կողմից ունիվերսալ կենսաթոշակների վճարումները (բազային և սոցիալական կենսաթոշակներ, որոնցից մեկը կախված է աշխատանքի ստաժից, մյուսը ոչ) [24]։ Ըստ էության, խոսքը խառը մասնավոր կենսաթոշակային համակարգի մասին է։

Կենսաթոշակային վճայաւմների չափերը. Կենսաթոշակային համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ են համարվում կենսաթոշակային վճարումների չափերը։ Ենթադրվում է, որ մասնավոր կենսաթոշակային համակարգի անցնելու դեպքում քաղաքացիներին կենսաթոշակային վճարումների չափերը կավելանան։ Ներկայումս մասնավոր և պետական կենսաթոշակային համակարգերի վճարումների համեմատական չափերի վերաբերյալ լուրջ էմպիրիկ հետազոտություններ չկան, քանի որ մասնավոր կենսաթոշակային համակարգերն առայժմ «հասուն» չեն համարվում։ Սակայն մասնավոր կենսաթոշակային համակարգերի շրջանակներում ներդրումային լուրջ ռիսկեր կան։ Հետազոտությունները, մասնավորապես, ցույց են տալիս, որ 2001-02թթ. ճգնաժամի հետևանքով եթե Արգենտինայում չվերականգնվեր պետական կենսաթոշակային համակարգը, ապա 30-ամյա ժամանակաշրջանում վճարներ կատարած միջին վիճակագրական քաղաքացու կենսաթոշակի չափը կկրճատվեր 65%-ով [9, p. 322]։

Գենդերային անհավասարության հիւէնախնդիրը. Որպես կանոն, կանայք, անկախ կենսաթոշակային համակարգի ձևից, ավելի քիչ կենսաթոշակ են ստանում, քան տղամարդիկ։ Անհավասարության պատճառներն են, մասնավորապես, այն, որ կանայք ավելի քիչ են մասնակցում վարձու աշխատանքում, խտրականություն կա աշխատավարձերի հարցում, կանայք ավելի շատ են մասնակցում բարձր որակավորում չպահանջող աշխատանքներում,

103

ՍԳոմցյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ինչը, որպես հետևանք, ավելի ցածր աշխատավարձ և թույլ սոցիալական երաշխիքներ է ենթադրում և այլն։ Այս գործոնների արդյունքում կանանց կուտակումներն ավելի քիչ են ստացվում։ Մասնավոր կենսաթոշակային համակարգերը թոշակներ վճարելիս միայն խորացնում են գենդերային հավասարության խնդիրը։ Նախ մասնավոր կենսաթոշակային համակարգեր ունեցող երկրների մեծամասնությունում կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաընթացքում իրականացնել կուտակային վճարներ, ինչը նվազեցնում է կանանց բարձր կենսաթոշակ ստանալու հավանականությունը։ Երկրորդ մասնավոր կենսաթոշակային համակարգերը կենսաթոշակային վճարումների չափերը խստորեն կապում են աշխատավարձի չափի հետ։ Երրորդ մասնավոր կենսաթոշակային համակարգերի շրջանակներում վճարումների չափը որոշելու համար կիրառվում են թոշակառուների կյանքի տևողության սեռից կախված աղյուսակներ (անհատական հաշվում կուտակված գումարը բաժանվում է կյանքի տևողության միջին ցուցանիշի վրա)։ Ընդ որում, կանանց կյանքի տևողության միջին ցուցանիշը մի քանի տարով ավելին է, քան տղամարդկանցը։ Սա նշանակում է, որ նրանց կուտակումներն ավելի երկար ժամանակի վճարումներ պետք է ապահովեն, հետևաբար կենսաթոշակի չափը փոքր կլինի, հատկապես եթե կանայք ավելի շուտ են կենսաթոշակի անցնում [9, pp. 322-323]։

Այսօր մասնավոր կենսաթոշակային համակարգի անցած ավելի շատ երկրներում են ուշադրության առնում երկու սեռերի հավասարության հարցը կենսաթոշակային համակարգերի շրջանակներում։ Օրինակ, Չիլիում կենսաթոշակային օրենսդրության կատարելագործման միջոցառումների մշակման հատուկ հանձնաժողովն առաջարկել է կանանց թոշակի անցնելիս բոնուս վճարել յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար [14, p. 11]։ Էսթել Ջեյմսը, Ալեխանդրա Քոքս Էդվարդսը և Ռեբեքա Վոնգը, հենվելով երեք երկրում (Չիլի, Մեքսիկա, Արգենտինա) գենդերային հավասարության վրա կենսաթոշակային բարեփոխումների ազդեցության վերաբերյալ հետազոտությունների արդյունքներին, առաջարկում են մասնավոր կենսաթոշակային համակարգի հանրային աստիճանի շրջանակներում ավելի բարձր կենսաթոշակ սահմանել կանանց համար և երկարացնել կանանց թոշակի անցնելու տարիքը [25]։

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման նախագծում գենդերային անհավասարության էֆեկտը մասամբ լուծված է, քանի որ առաջարկվում է, նախ, հավասարեցնել տղամարդկանց և կանանց թոշակի անցնելու տարիքը, և երկրորդ օգտագործել մահացության երկու սեռի համար ընդհանրական աղյուսակներ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անուիտետները և ծրագրային վճարները հաշվարկելիս [24, 26]։

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյաե

Մրցակցությունը և վարչական ծախսերը. Մասնավոր կենսաթոշակային համակարգերի նախագծեր կազմողները պնդում էին, որ այդ համակարգերը, պետական կենսաթոշակային համակարգի մոնոպոլիայի վերացման և մրցակցության արդյունքում, հանգեցնում են վարչական ծախսերի նվազման։ Սակայն գործնականում մասնավոր կենսաթոշակային համակարգերի անցած երկրներում նկատվեց ավելացող համակենտրոնացման միտում կենսաթոշակային կուտակումների կառավարման շուկայում։ Մասնավորապես, Չիլիում վերելքի պահին գործում էին 22 կենսաթոշակային ֆոնդեր։ 2007թ. այդ թիվն ընդամենը 5 էր, ընդ որում, 3 խոշորագույն ֆոնդերը վերահսկում էին շուկայի ավելի քան երկու երրորդը։ Բեռնարդ Քեյսիի (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց) պնդմամբ, լուրջ կասկածներ կան կենսաթոշակային ֆոնդերի միջև մրցակցության հնարավորության վերաբերյալ. նախ բավական դժվար է համեմատել վարչական ծախսերի գանձման տարբեր կառուցվածքները, երկրորդ տարբեր կառավարիչներ եկամտաբերության տարբեր պլաններ են տրամադրում կախված հաշվարկման վերցված շրջանից [22, p. 38]։ Այնուամենայնիվ, օրինակ, Չիլիում օրենսդրությունը, մրցակցությունը խթանելու և սպառողների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերից պահանջում է լրիվ բաց տեղեկատվություն ծախսերի և միջնորդական վարձատրության մասին։

Համակենտրոնացման միտման և փոքր շուկաների համատեղ էֆեկտի հետ են կապում անբավարար մրցակցության և բարձր վարչական ծախսերի հիմնախնդիրը։ Բայց, մյուս կողմից, մասնավոր կառավարող ընկերությունների մեծաթվությունը հանգեցնում է նրան, որ դրանք կորցնում են մասշտաբի խնայողության էֆեկտը։ Մինչդեռ, պետական կենսաթոշակային համակարգի շրջանակներում մասշտաբի խնայողության գործոնն օգտագործվում է առավել օպտիմալ կերպով, քանի որ ամբողջ համակարգը գործառում է մեկ սուբյեկտով հանձին պետության։ Բացի այդ, մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը և կառավարող ընկերությունները զգալի գումարներ են ծախսում կենսաթոշակային կուտակումներ ներգրավելու (մարքեթինգային ծախսեր) և միջնորդների վարձատրության համար։ Մասնավոր կառավարիչները վարձավճար են գանձում նաև կենսաթոշակային կուտակումների կառավարման համար։

Կարմելա Մեսա-Լագոյի հաշվարկներով 2004թ. Լատինական Ամերիկայի ինը երկրում, որոնք մասնավոր կենսաթոշակային համակարգ ունեին, կառավարիչների վարչական ծախսերը աշխատավարձի դիսկոնտի ընդհանուր բաժնում (վարչական ծախսեր գումարած անհատական կուտակային հաշվի գումարը) կազմել են 25,4%։ Այլ խոսքով անհատական կուտակային հաշվին փոխանցված յուրաքանչյուր դոլարի մեկ քառորդը ծախսվել է կառա-վարչի վարձավճարի և եկամտի վրա [9, pp. 323-324]։ Ընդ որում, եթե վարչա-

105

ԱԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

կան ծախսերը թեկուզ և մասամբ հիմնված են ամուր ֆիքսված գումարի վրա, ապա ցածր աշխատավարձ ունեցող աշխատողներն ավելի քիչ միջոցներ են կուտակում, քան բարձր աշխատավարձ ունեցողները [27, p. 48]։ Այս պատճառով կենսաթոշակի կուտակային մասը չպետք է փոքր լինի, այլապես վարչական ծախսերի բաժինը դրանում կարող է չափազանց բարձր լինել։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ միջին եկամուտների ցածր մակարդակի և, որպես հետևանք, լրացուցիչ խնայողությունների սահմանափակ հնարավորությունների պայմաններում երրորդ աստիճանին մասնակցությունը համեստ է լինում։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի կուտակային մասի համեմատաբար մեծ չափերը պետք է ապահովված լինեն երկրորդ աստիճանի հաշվին (պարտադիր կուտակում)։

Ոչ ֆորմալ սեկտորի հիէքեախնդխրը. Ենթադրվում է, որ մասնավոր կենսաթոշակային համակարգերը խթաններ են առաջարկում կենսաթոշակային համակարգին մասնակցելու համար (ունենալ անհատական հաշիվ, խիստ կախվածություն մուտքերի և կենսաթոշակային վճարումների միջև)։ Այս խթանները պետք է հանգեցնեն ոչ ֆորմալ սեկտորի փոքրացմանը, աշխատավարձի ֆորմալ իջեցման և վճարների կատարման ուշացման դեպքերի նվազեցմանը։ Սակայն հաճախ վճարների բարձր չափերը և ժամանակի առումով խթանների «հեռավորությունը» (դեռ շատ ժամանակ կա թոշակի անցնելու) հանգեցնում են նրան, որ ակնկալիքները չեն արդարացվում։ Լատինական Ամերիկայի մասնավոր կենսաթոշակային համակարգ ունեցող տասը երկրնե-րի տվյալները ցույց են տալիս, որ սկսած 2004թ., երբ ներդրվել է այս համակարգը, կուտակային վճարներ կատարող բնակչության թվաքանակի նվազման կայուն միտում է նկատվում, ինչը տարբեր երկրներում տարբեր աստիճանի է (օրինակ, Մեքսիկայում 24,6%-ից մինչև 2,4% Չիլիում 1998-2004թթ. ընթացքում), բայց միտումը կա բոլոր տասը երկրում [9, pp. 325-326]։ Այս առումով հետաքրքիր է 2006թ. Չիլիում մասնավոր կենսաթոշակային համակարգի բարելավման նպատակով պատրաստված զեկույցի եզրահանգումը. սպասելու փոխարեն, որ կենսաթոշակային բարեփոխումը ֆորմալացնի ոչ ֆորմալ սեկտորի աշխատողներին, հարկավոր է ելնել այն բանից, որ կենսաթոշակային համակարգը պետք է ծառայի բոլոր աշխատողներին (և ֆորմալ, և ոչ ֆորմալ սեկտորների) և ապահովի ունիվերսալ միասնական կենսաթոշակ , որն ուղղված կլինի աղքատության մեղմացմանը [14, p. 7]։

Վերոնշյալ ակնկալիքների արդարացման ճանապարհին ոչ պակաս կարևոր խոչընդոտ է նաև կուտակային վճարներ կատարող անձանց ֆինանսական շուկաների և մասնավոր կառավարիչների հանդեպ ունեցած վստահության ցածր աստիճանը։ Եթե վստահությունը բարձր չէ, այդ ժամանակ նախընտրելի է մասնակի (կամ լրիվ չափով) աշխատավարձը թաքցնելը

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

ինքնուրույն տնօրինելու համար այն մասը, որը պետք է փոխանցվեր կուտակային կենսաթոշակային հաշվին։ Ընդ որում, այդ գումարի ինքնուրույն տնօրինումը կարող է ուղղված լինել ծերության համար ապահովագրական բազա ստեղծելուն։

Կապիտափ շուկաները և ևերղրումային գործիքները. Ենթադրվում է, որ մասնավոր կենսաթոշակային համակարգերը պետք է նպաստեն կապիտալի շուկաների զարգացմանը, ֆինանսական նոր գործիքների ստեղծմանը և ներ-դրումային պորտֆելների դիվերսիֆիկացմանը ռիսկերը նվազեցնելու նպատակով: Մի շարք գիտական հետազոտություններում իսկապես հաջողվել է ապացուցել, որ կապ գոյություն ունի մասնավոր կենսաթոշակային համակարգերի անցման և ֆոնդային շուկայի զարգացման միջև: Մասնավորապես, Մաուրիսիո Սոտոն (Բոսթոնի քոլեջ) բերում է վիճակագրական տվյալներ Չի-լիի տնտեսության մեջ կենսաթոշակային ակտիվների դերի մասին. 1982-2004թթ. երկրի ՀՆԱ-ում ֆինանսական ակտիվների հարաբերակցությունը մոտ 30%-ից աճել է մինչև ավելի քան 85%-ի, ընդ որում, 2004թ. կենսաթոշակային ակտիվների բաժինը կազմել է մոտ 55% [28, pp. 99-100]: Եվ թեև կենսաթոշակային բարեփոխումը Չիլիում կապիտալի շուկաների զարգացման միակ պատճառը չէր, մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի աճը մեծ ներդրում ունեցավ, քանի որ կատարելագործվեց ֆինանսական կարգավորումը, ի հայտ եկան ինովացիաներ և բարելավվեց կորպորատիվ կառավարումը [29]:

Սակայն Համաշխարհային բանկի հետազոտությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակային ֆոնդերի ներդրման ժամանակ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնցից կարևոր են ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ գործիքների սահմանափակ ցանկը և բաժնետոմսեր ու կորպորատիվ պար-տատոմսեր ձեռք բերելու միջոցով մասնավոր սեկտորի կենսաթոշակային ռեսուրսներով ֆինանսավորման համեստ ցուցանիշները1: Պետական կենսաթոշակային համակարգից մասնավորի անցման ֆիսկալ ծախսերը հարկադրում են կառավարություններին սահմանափակումներ մտցնել որոշակի ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելու մակարդակների մեջ, սահմանափակել ներդրումներն օտարերկրյա ակտիվներում և, հակառակը, խրախուսել և աջակցել ներդրումները պետական պարտատոմսերում [12]: Կարմելա Մեսա-Լագոն ցույց է տալիս, որ 2004թ. Լատինական Ամերիկայի մասնավոր կենսաթոշակային համակարգ ունեցող տասը երկրում հանրային պարտատոմսերում կենսաթոշակային կուտակումների ներդրման միջին բաժինը կազմել է 55% (առավելագույն ցուցանիշը Մեքսիկայում - 86% և նվազա-

1 Այս առումով փոքր-ինչ առանձնանում են Չիլիի կենսաթոշակային ֆոնդերը, քանի որ կենսաթոշակային բարեփոխումն այս երկրում կատարվեց պետական ընկերությունների զանգվածային սեփականաշնորհու-մից առաջ: Հետևաբար, կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն ստացան միջոցներ ներդնել երկրի խոշոր ընկերություններում:

107

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

գույնը Չիլիում 19%)1: Բաժնետոմսերում ներդրումների միջին բաժինը կազմել է ընդամենը 8%, իսկ երկրների ուղիղ կեսն արգելում էր ներդրումներ կատարել օտարերկրյա արժեթղթերում (օտարերկրյա ակտիվներում ներդրումների միջին բաժինը կազմում էր 5,6%, առավելագույն ցուցանիշը Չիլիինն էր

26,8%) [9, pp. 326-327]։

Պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու բարձր բաժինը կապված է այն բանի հետ, որ անցումը մասնավոր կենսաթոշակային համակարգի հանգեցնում է պետական պարտքի մեծացմանը առկա կենսաթոշակային վճարումները ֆինանսավորելու նպատակով, բնակչության կատարած վճարների մի մասը մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր փոխանցելու ֆոնին։ Այս պատճառով, գոնե նախնական փուլերում, կենսաթոշակային ֆոնդերն իրենց կուտակումների զգալի մասն օգտագործում են պետական պարտքը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, մասնավոր կենսաթոշակային համակարգերը հիմնականում գործում են զարգացած ֆոնդային շուկա չունեցող փոքր երկրներում։ Ընդ որում, այդ երկրների կառավարությունները, երկրի ներսում կենսաթոշակային կուտակումները պահպանելու նպատակով, օտարերկրյա ակտիվներում ներդրումներ կատարելու հարցում զգալի սահմանափակումներ են սահմանում։ Իսկ ֆինանսական գործիքների սահմանափակ ընտրությունը կապիտալի ազգային շուկաներում հանգեցնում է միջոցների կենտրոնացման պետական արժեթղթերում։ Հետևաբար, կենսաթոշակային ներդրումների դիվերսիֆիկացման խնդիրը հատկապես ակտուալ է ֆոնդային զարգացած շուկա չունեցող փոքր երկրների համար։ Ընդ որում, եթե պետությունը չի ցանկանում մեծացնել փոխառությունների ծավալը սուվերեն պարտաշուկայում, ինչպես դա տեղի է ունեցել Էստոնիայում և Լատ-վիայում, ապա պետական պարտատոմսերի գները կաճեն, իսկ եկամտաբերությունը, համապատասխանաբար, կընկնի։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե պետական պարտատոմսերը և կոր-պորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերը ներքին շուկայում հասանելի չեն, իսկ ներդրումներն օտարերկրյա ակտիվներում սահմանափակ, ապա կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները տեղակայվում են երկարատև բանկային դեպոզիտներում։ Քանի որ շատ երկրներում արժութային վերահսկողության կանոններն ազատականացված են, միջոցներն այդ բանկային հաշիվներից կարող են ուղղվել արտասահման։

Կենսաթոշակային ռեսուրսների կառավարման եկամտաբերությունը. Մասնավոր կենսաթոշակային համակարգերի գործառնության առավել կարևոր հարցերից մեկը կենսաթոշակային կուտակումների ներդրման արդյուն- 1

1 2007թ. Չիլիի ցուցանիշն ընկավ մինչև 7,4%, Մեքսիկայում պետական պարտատոմսերի բաժինը կազմում էր 67%, Բոլիվիայում 72%, իսկ Ուրուգվայում 87% [30, p. 13]։

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

քում ստացված տարեկան եկամտի մակարդակն է: Այդ եկամտի հաշվարկը գործնականում խիստ բարդացված է, քանի որ ամեն ինչ կախված է այն ժամանակաշրջանից, որը հաշվի է առնվում եկամտի մակարդակը որոշելիս։ Բնականաբար, եթե հաշվարկի վերջին ժամկետը համընկնում է ֆոնդային շուկաներում աճի հետ, ապա եկամուտները բարձր են։ Իսկ եթե ժամանակաշրջանն ավարտվում է ֆինանսական և տնտեսական ճգնաժամով, ներդրումների արդյունքները զգալիորեն համեստ են ստացվում։ Սա նշանակում է, որ եթե մասնավոր կենսաթոշակային համակարգի մասնակիցը թոշակի է անցնում ֆոնդային շուկայի վերելքի ժամանակ, նրա կենսաթոշակը լավը կլինի, բայց նրա կուտակումների գումարը շատ ավելի ցածր կլինի, եթե թոշակի անցնի ճգնաժամի ժամանակ։ Ընդ որում, եթե ճգնաժամը ձգձգվում է, ինչը տեղի է ունենում հիմա, համեստ կենսաթոշակ ստանալու ռիսկն ավելի քան մեծանում է։ Գործնականում նման դեպքերում մասնավոր կենսաթոշակային համակարգերի շատ մասնակիցներ ստիպված են լինում հետաձգել թոշակի անցնելը։ Մասնավորապես, Հարի Բարթլեսը, համեմատելով այն աշխատողներին, որոնք տարբերվում են միայն թոշակի անցնելու տարեթվով, ցույց է տվել, որ կենսաթոշակների չափերի էական տատանումներ կան. եթե այն անձանց համար, որոնք թոշակի են անցել 1972թ., փոխարինման տոկոսա-դրույքը (replacement rate - թոշակի անցնելուց հետո եկամտի հարաբերակցությունը մինչև թոշակի անցնելն ունեցած եկամտի հետ) հավասար էր 80%-ի, ապա այն անձանց համար, որոնք կենսաթոշակի տարիքի էին հասել 1974թ., նշված ցուցանիշը կազմել է ընդամենը 40% [31, pp. 66–69]։ Այդ ռիսկը մասամբ մեղմացված է խառը մասնավոր կենսաթոշակային համակարգի շրջանակներում, քանի որ առաջին աստիճանը երաշխավորված վճարվում է պետության կողմից, այն դեպքում, երբ երկրորդ աստիճանը կախված է կապիտալի շուկաների արդյունքներից։ Այլ խոսքերով քանի որ առաջին աստիճանը ֆինանսավորվում է հարկերով, այն թույլ է տալիս ռիսկը տարածել երկրի ողջ բնակչության միջև։

Եկամտաբերության մակարդակի վրա զգալի ազդեցություն են գործում նաև վարչական ծախսերը։ Օրինակ, Չիլիում կենսաթոշակային կուտակումների ներդրման ամենամյա եկամտաբերությունը 1981-2000թթ. կազմել է 11,1%, սակայն վարչական ծախսերի հաշվառմամբ այն նվազում է միջինը մինչև 7,5% [30, pp. 43, 48]։ ՀԲ զեկույցը, բերելով Արևելյան Եվրոպայի մի քանի երկրի (տե ս Աղյուսակը) պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների եկամտաբերության մակարդակի համեմատական տվյալները, նշում է իրական եկամուտների ցածր մակարդակի որոշ պատճառներ. կարգավորման հիմնա-խնդիրներ, ֆինանսական շուկաների թերզարգացածություն [1, p. 7]։

109

ՍԳոմցյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Աղյուսակ

Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության իրական մակայպակը պարտադիր կուտակային տարրը ներդնելու պահից մինչև 2007թ. վերջը (իրական եկամուտնեյավ և ՀՆԱ աճի մակարդակից ունեցած տարբերությամբ)

Երկիրը Ներդրման տարեթիվը Եկամտաբերության իրական մակարդակը Եկամտաբերության իրական մակարդակը ՀՆԱ աճի նկատմամբ

Բուլդարիա 2002 3,2 0,5

Էստոնիա 2002 4,9 0,6

Հունգարիա 1998 2,6 0,6

Լատվիա 2001 -3,5 -0,3

Լիտվա 2004 5,7 0,7

Լեհաստան 1999 8,9 2,2

Սլովակիա 2005 0,9 0,1

Աղբյուրը World Bank

Ժողովրդագրական հիմեախնղիրը. Քանի որ մասնավոր կենսաթոշակային համակարգերն ամբողջովին ֆինանսավորվում և հիմնվում են վճարների (DC) որոշակի չափերի պլանների վրա, որոշ մասնագետներ պնդում են, որ դրանք ավելի լավ են հաղթահարում ժողովրդագրական փոփոխությունները (օրինակ, բնակչության ծերացումը), թույլ են տալիս խուսափել աշխատողների սոցիալական վճարների ավելացումից և երկարաժամկետ հեռանկարի համար վերացնում են բյուջեի դեֆիցիտը: Վերը համառոտ նկարագրեցինք Ն.Բարի այն հիմնավորումը, ըստ որի մասնավոր կենսաթոշակային համակարգերը չեն լուծում ժողովրդագրական հիմնախնդիրները, այլ միայն քողարկում են դրանք և պակաս տրանսպարենտ են դարձնում: Բայց առանց սրա էլ անցումը մասնավոր կենսաթոշակային համակարգի թույլ չի տալիս ամբողջությամբ լուծել ժողովրդագրական հիմնախնդիրները: Քանի որ կյանքի տևողությունը երկարում է, վճարումների որոշակի չափը չի կարող երկար ժամանակով անփոփոխ մնալ առանց կենսաթոշակի չափը նվազեցնելու: Մյուս կողմից, եթե կյանքի տևողության երկարացումը տեղի է ունենում երկրում տնտեսական աճի և աշխատավարձերի ավելացման հետ միաժամանակ, այս հիմ-նախնդիրը կարող է մեղմացվել, բայց ամբողջովին չի վերանում:

Աեցnւմայիե շրջանի ծախսերը. Մասնավոր կենսաթոշակային համակարգի անցումը, համենայնդեպս համակարգի գործառնության նախնական փուլում, միշտ ֆիսկալ դեֆիցիտ է առաջ բերում: Սա բացատրվում է երեք հիմնական հանգամանքով.

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

1. փակված պետական կենսաթոշակային համակարգի գործառնական դեֆիցիտով. համակարգը մնում է իր բոլոր թոշակառուներով, բայց առանց սոցիալական վճարների կամ դրանց աննշան չափով,

2. այն գումարներով, որոնք վճարվում են թոշակի անցնող այն անձանց, որոնք սոցիալական վճարներ են կատարել պետական կենսաթոշակային համակարգի շրջանակներում, բայց հետո անցել են մասնավոր կենսաթոշակային համակարգի (recognition bonds, որպես կանոն, հավասարվում են պետական կենսաթոշակային համակարգ կատարված բոլոր վճարների գումարին և ինդեքսավորվում են գնաճի դեմ. ըստ էության, փակված պետական կենսաթոշակային համակարգում աշխատողների մասնակցությունն ընդունելու մեխանիզմ են),

3. կենսաթոշակի նվազագույն չափով, որը պետության կողմից երաշխավորված է բոլորի համար, ում կուտակումներն անհատական հաշիվներում անբավարար են կենսաթոշակը ստանալու համար։

Գործառնական դեֆիցիտ կա այն բոլոր երկրներում, որոնցում տեղի են ունեցել պետական կենսաթոշակային համակարգի կառուցվածքային բարեփոխումներ, բայց այն առավել ակնհայտ երևում է մասնավոր կենսաթոշակային համակարգի անկախ մոդելի պարագայում։ Խառը և զուգահեռ կենսաթոշակային համակարգերն այս հիմնախնդրի հետ ավելի քիչ են բախվում, քանի որ պետական կենսաթոշակային համակարգը լրիվ չի դադարեցնում գործունեությունը։ Նվազագույն երաշխավորված կենսաթոշակ և recognition bonds գոյություն ունեն մասնավոր կենսաթոշակային համակարգ ունեցող բոլոր երկրներում, բացի խառը մոդելից, քանի որ նրա առաջին աստիճանը հենց պետական կենսաթոշակն է։

Համաշխարհային բանկի մասնագետների հաշվարկները ցույց են տալիս, որ 2001թ. բյուջեների փաստացի դեֆիցիտի մակարդակներն Արգենտի-նայում, Բոլիվիայում, Կոլումբիայում և Չիլիում ավելի բարձր էին, քան ազգային փորձագետները կանխատեսում էին 2001թ. համար, այդ երկրների պետական կենսաթոշակային համակարգերը բարեփոխելիս։ Ավելին, Համաշխարհային բանկի կանխատեսումները երկարաժամկետ հեռանկարի համար (2050թ.) ենթադրում են բյուջետային դեֆիցիտի մեծացում Արգենտի-նայում, Կոլումբիայում և Մեքսիկայում 2001թ. համեմատ (թվարկված բոլոր երկրներում 2001թ. տվյալներով գործում էին մասնավոր կենսաթոշակային համակարգեր) [12]։ 111

111

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Քաղաքական ռիսկեր. Գործառնության գործընթացում կենսաթոշակային համակարգերը բախվում են լուրջ քաղաքական ռիսկերի։ Գիտական տեսակետից պետական կենսաթոշակային համակարգի քաղաքական ռիսկերը վաղուց հիմնավորված են. կենսաթոշակները հաճախ դառնում են սակարկության առարկա քաղաքական աջակցություն ստանալու նպատակով [14, p. 13]։ Իսկ քաղաքական շահն ավանդաբար գերակշռում է ֆինանսական տրամաբանությանը։ Մասնավորապես, այն ժամանակ, երբ աշխատողների սոցիալական վճարները գերազանցում են կենսաթոշակային հատկացումները, կարճաժամկետ կողմնորոշման ջատագով քաղաքական գործիչների կողմում կան կենսաթոշակների բարձրացման առանց հաշվառելու երկարաժամկետ ծախսերը, կամ սոցիալական ապահովության ֆոնդերի պրոֆիցիտի ցածր ֆինանսական եկամտաբերություն, բայց բարձր քաղաքական շահ ունեցող նախագծերում ներդրման ազդակներ [30, p. 3]։

Նախապես ենթադրվում էր, որ վճարների որոշակի չափ ունեցող կենսաթոշակային համակարգերը մեկուսացված են քաղաքական ռիսկերից կամ, ծայրահեղ դեպքում, կրճատում են դրանց սպառնալիքը, և այս առումով առավել արդյունավետ են, քան պետական կենսաթոշակային համակարգերը [օրինակ, 11]։ Սակայն Նիկոլաս Բարը, իսկ ավելի ուշ Սթիվեն Քեյը ցույց են տալիս, որ կուտակային կենսաթոշակային հաշիվները նույնպես լուրջ քաղաքական ռիսկեր են պարունակում։ Մասնավորապես, մասնավոր կենսաթոշակային համակարգերի քաղաքական ռիսկերին են պատկանում.

1. կենսաթոշակային ֆոնդերի կամ կառավարող ընկերությունների գործունեության անհամարժեք վերահսկողությունը և կարգավորումը (ներառյալ մասնավոր կենսաթոշակային համակարգի մասնակիցների կողմից կուտակային վճարների կատարման ապահովումը),

2. ինֆլյացիայի բարձր մակարդակով մակրոտնտեսական քաղաքականությունը, որը բացասաբար է ազդում ինչպես կենսաթոշակային կուտակումների (եթե դրանք լրիվ չեն ինդեքսավորվում), այնպես էլ անուիտետի վրա կենսաթոշակի անցնելուց հետո (եթե դրանք լրիվ չեն ինդեքսավորվում)1,

3. կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային պորտֆելների զգալի մասը կազմող սուվերեն պարտատոմսերի դեֆոլտը (կենսաթոշակային միջոցների ներդրման համար այլ գործիքների բացակայության ֆոնին),

4. բացասական ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշների վրա կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներում ցածր տոկոսավճարներով պետական պարտատոմսերի մեծ բաժնի հաստատման արդյունքում, «պետության համար դժվար ժամանակներում»,

1 Պետական կենսաթոշակային համակարգերն ավելի լավ են հաղթահարում ինֆլյացիան, քանի որ հարկերը և աշխատողների սոցիալական վճարները, որպես կանոն, ինդեքսավորված են։

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

5. պետության կողմից կենսաթոշակային կուտակումների «բռնագանձումը» իր գործունեության ֆինանսավորման նպատակներով։

Արգենտինայի կենսաթոշակային համակարգի ճգնաժամը 2001-02թթ. այն վատագույն սցենարն է, երբ պետությունը վերցրեց կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները որպես վերջին ատյանի միջոցներ դեֆոլտը և ազգային արժույթի արժեզրկումը կանխելու անհաջող փորձի ժամանակ1։ Ավելին, երբ կենսաթոշակային ֆոնդերը հայտնվում են ճգնաժամային իրավիճակում, քաղաքական ճնշումը կարող է հարկադրել ազգային կառավարություններին որոշակի պաշտպանություն տրամադրել թոշակառուներին։ Հետևաբար, անցումը մասնավոր կենսաթոշակային համակարգին ինքնին չի հանգեցնում քաղաքական ռիսկերի վերացմանը։ Այն երկրները, որոնք առավել սուր բախվեցին քաղաքական ռիսկերի հետ պետական կենսաթոշակային համակարգի գործառնության պարագայում, ավելի մեծ հավանականությամբ կբախվեն քաղաքական ռիսկերի նաև մասնավոր կենսաթոշակային համակարգ ներդնելուց հետո։ Այս հարցում ռելևանտ է համարվում ոչ թե կենսաթոշակային համակարգի ձևը, այլ ինստիտուցիոնալ և մակրոտնտեսական միջավայրի որակը [17, p. 20; 22, pp. 7—17]։

Մասնավոր կենսաթոշակային համակարգի քաղաքական ռիսկերը մեղմվում են, երբ պետությունը հանդես է գալիս մասնավոր կենսաթոշակային համակարգի երաշխավորի դերում [17, p. 20] կամ այլ միջոցով է ուժեղացնում իր մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային համակարգում։ Սակայն հարկավոր է նկատի ունենալ, որ մասնավոր կենսաթոշակային համակարգում պետության մասնակցության մեծացումը (պետական կենսաթոշակների ձևով աստիճաններ սահմանելու միջոցով) մասնավոր կենսաթոշակային համակարգ է բերում պետական կենսաթոշակային համակարգի քաղաքական ռիսկերը։

Կան նաև առանձին ռիսկերի մեղմման գործիքներ։ Մասնավորապես, Չիլիում գնաճի դեմ միակ պետական երաշխիքը ցմահ անուիտետներն են, որոնք կենսաթոշակի անցնելիս կարող են ձեռք բերվել ի հաշիվ անհատական կենսաթոշակային հաշիվներում կուտակված միջոցների։ Անուիտետը երաշխավորում է ամենամսյա կենսաթոշակի ցմահ վճարում, որը պետք է ինդեքսավորված լինի ինֆլյացիայի դեմ։ Նման երաշխիք տրամադրելու համար

1 Ընդ որում, «բռնագանձման» ռիսկին զուգահեռ, Արգենտինայում դրսևորվեցին նաև վերոնշյալ մնացած քաղաքական ռիսկերը, որոնք բնորոշ են մասնավոր կենսաթոշակային համակարգերին (այդ թվում և կենսաթոշակային ֆոնդի $2,3 մլրդ միջոցների ներդրումները պետական պարտատոմսերում, որոնց ընդհանուր բաժինը կենսաթոշակային ակտիվների ներդրումային պորտֆելում 2001թ. վերջին հասել է մինչև 70%-ի)։ 2008թ. վերջին Արգենտինան, լուրջ ֆիսկալ հիմնախնդիրների (հումքի գների անկում, շուկայում պետական պարտատոմսերի բաշխման միջոցով միջոցներ ներգրավելու անհնարինություն) հետևանքով, ընդհանրապես հրաժարվեց մասնավոր կենսաթոշակային համակարգից վերադառնալով պետական համակարգին։

113

ՍԳոմցյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ապահովագրական ընկերությունները միջոցներ են ներդնում կառավարության ինդեքսավորվող պարտատոմսերում (պարտատոմսերի տոկոսները շաղկապված են սպառողական գների ինդեքսին կամ ինֆլյացիայի մակարդակին)1։ Թոշակառուները կարող են ընտրել նաև ծրագրային վճարները , որոնք ուղղակիորեն վճարում են կենսաթոշակային ֆոնդերը կուտակված այն միջոցներից, այն գումարով, որն ամեն տարի վերագնահատվում է ելնելով կառավարման արդյունքներից։ Հետևաբար, ինդեքսավորումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, երբ կառավարումից ստացվող ամենամյա եկամուտները գումարվում են կուտակված միջոցներին։ Երրորդ օպցիան կուտակված միջոցների մի մասով անուիտետի ձեռքբերումն է և մնացած մասի օգտագործումը ծրագրային վճարներ ստանալու համար։

Մասնավոր կենսաթոշակային համակարգերի քաղաքական ռիսկերի թվին ավելանում են նաև կառավարման և ներդրումային ռիսկերը, որոնք չկան պետական կենսաթոշակային համակարգերի շրջանակներում։

Ամփոփում

Պետական կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական և ֆինանսական հիմնախնդիրները պատճառ դարձան, որպեսզի ավելի տարածվեն և «մոդայի մեջ մտնեն» մասնավոր կենսաթոշակային համակարգերը։ Ենթադրվում էր, որ վերջինները թույլ կտան լուծել այն հիմնախնդիրները, որոնք կան պետական կենսաթոշակային համակարգերում։ Սակայն գիտական մի շարք հետազոտություններում ցույց տրվեց, որ իրականում շատ ենթադրություններ գործնականում չեն իրականանում։ Հետևաբար, կենսաթոշակային համակարգի կառուցվածքային բարեփոխման փոխարեն հնարավոր է նաև գործող կենսաթոշակային համակարգի «առողջացում» ի հաշիվ պարամետ-րիկ փոփոխությունների։ Միանգամայն ապացուցված է համարվում միայն այն, որ մասնավոր կենսաթոշակային համակարգը կարող է հանգեցնել ֆինանսական շուկաների զարգացման։ Որոշ հետազոտություններում հաջողվել է ապացուցել նաև մասնավոր կենսաթոշակային համակարգերի դրական ազդեցությունն ազգային խնայողությունների մակարդակի վրա:

1 Ճգնաժամի պայմաններում կենսաթոշակային համակարգերի վիճակի մասին ՀԲ զեկույցում հանձնարարական կար այն երկրների կառավարությունների համար, որոնք մասնավոր կենսաթոշակային համակարգ են ներդրել. ստեղծել ինդեքսավորվող պետական պարտատոմսերի շուկա, որպեսզի ապահովագրական ընկերություններն ինֆլյացիայի հետ ինդեքսավորվող անուիտետներ առաջարկելու հնարավորություն ստանան [1, p. 18]։ Բայց, մյուս կողմից, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կենսաթոշակային ներդրված ակտիվներում պետական պարտատոմսերի բաժնի ավելացման դեպքում, ըստ էության, մասնավոր կենսաթոշակային համակարգն այլևս էապես չի տարբերվում պետականից, քանի որ պարտատոմսերի տոկոսային եկամտաբերությունը պետք է ապահովվի հարկերի հաշվին։

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյան

Այս արդյունքները նկատի ունենալով կարելի է եզրակացնել, որ բնակչության ծերացման հիմնախնդրի լուծման հարցում մասնավոր կամ պետական կենսաթոշակային համակարգի ընտրությունը չնայած կարևոր է, բայց առաջնայինը չէ: Առավել կարևոր են երկու հանգամանք. Էֆեկտիվ կառավարումը և տնտեսական աճը: Մասնավորապես, պետական կենսաթոշակները պահանջում են, որպեսզի կառավարությունները կարողանան հավաքել վճարները և ունենան քաղաքական կարողություն խելամիտ հարկային սահմանների շրջանակներում մնալու համար: Մասնավոր կենսաթոշակները պահանջում են, որպեսզի կառավարությունները կարողանան պահպանել մակրոտնտեսական կայունությունը և արդյունավետորեն կարգավորեն ու վերահսկեն ֆինանսական շուկաները: Այս դեպքում կենսաթոշակային համակարգի տեսակի ընտրությունը կախված կլինի հնարավոր ռիսկերի և լրացուցիչ առավելությունների (ֆինանսական շուկաների զարգացում, ազգային խնայողությունների աճ) միջև կոմպրոմիսային հարաբերակցությունից:

Ազգային կենսաթոշակային համակարգերը մասնավորեցրած երկրների փորձը ցույց է տալիս, որ կենսաթոշակային բարեփոխումները շարունակում են լրամշակվել և շտկվել։ Պատճառն այն ռիսկերն ու հիմնախնդիրներն են, որոնք առաջ են գալիս մասնավոր կենսաթոշակային համակարգերի գործառնության գործընթացում (հավասար թոշակների ապահովում երկու սեռի համար, ցածր ծածկման հիմնախնդիրը, քաղաքական և ներդրումային ռիսկերը, կենսաթոշակային ռեսուրսների կառավարման շուկայում մրցակցության սահմանափակման ռիսկերը, կառավարման ռիսկերը և այլն)։

Քանի որ կենսաթոշակային բարեփոխման նախագիծը Հայաստանում մշակվել է ՀԲ ակտիվ մասնակցությամբ, դրա մշակման ժամանակ հաշվի են առնվել այն բոլոր դրական կողմերը, որոնք թույլ են տվել առանձին երկրների նվազեցնել վերոնշյալ հիմնախնդիրների և ռիսկերի ազդեցությունը։ Այսպես, Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նախագծում հաջողությամբ լուծվել է անկախ մասնավոր կենսաթոշակային համակարգերին բնորոշ ցածր ծածկման կարևորագույն հիմնախնդիրը (կենսաթոշակային համակարգի չորս մակարդակների հաստատման միջոցով), ստեղծվել են կենսաթոշակ ստանալու համեմատաբար հավասար պայմաններ տղամարդկանց և կանանց համար։ Սակայն շատ սուր են ներդրման ենթակա կուտակային կենսաթոշակային ակտիվների անբավարար դիվերսիֆիկացման, կառավարող ընկերությունների միջև մրցակցության անբավարարության և, որպես հետևանք, բարձր վարչական ծախսերի ռիսկերը, քաղաքական ռիսկերը։

Ակնհայտ է, որ կենսաթոշակային բարեփոխումն անընդմեջ նախագիծ է և, անկախ ընտրված մոդելից, մշտական փոփոխություն է պահանջում փոխված հանգամանքներին կենսաթոշակային համակարգը հարմարաց-նելու նպատակով։

115

ՍԳոմցյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Որպես Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխման ասպեկտների ապագա հետազոտության ուղղություններ առանձնացրել ենք.

• կուտակային կենսաթոշակային ռեսուրսների արդյունավետ կառավարման կարողությունը թույլ զարգացած ֆինանսական սեկտորի պայմաններում զարգացած երկրների շուկաներ կենսաթոշակային կուտակումների «հեռացման» ռիսկի միաժամանակյա նվազեցմամբ,

• կուտակային կենսաթոշակային ռեսուրսների երաշխիքների հաստատման հնարավոր ուղիներն առանց քաղաքական ռիսկերի չափազանց սրման,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• տեղի պայմաններում փոխառված իրավաբանական մի շարք տրանս-պլանտների գործառնության ռեալությունը (օրինակ, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ֆիդուցիար պատասխանատվության մասին նորմերը)։

Հունիս, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. World Bank, “Pensions in Crisis: Europe and Central Asia Regional Policy Note”. Washington, DC (2009): World Bank.

2. Ավագյան Ս, Հայաստանը ծերանում է // Կապիտալ, 5 դեկտեմբերի 2009թ.։

3. Ավագյան Ս, Կենսաթոշակային բարեփոխումներ // Կապիտալ, 18 փետրվարի

2010թ.։

4. Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 30-ի ՀՕ-179 «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքը // ՀՀՊՏ, 1997, 12.31/33։

5. Ավագյան Ս, Արա Նռանյանի նախազգուշացումը // Կապիտալ, 29 հունվարի

2010թ.։

6. Consejo Asesor Presidencial para la Reforma Previsional, “El Derecho a una Vida Digna en la Vejez: Hacia un Contrato Social con la Previsidn en Chile”, Santiago (2006): Presi-dencia de la Republica de Chile.

7. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման խումբ։ Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման ծրագիր, Երևան, 2008։

8. Brooks, S.M., “Social Protection and Economic Integration: The Politics of Pension Reform in an Era of Capital Mobility”, 35 Comparative Political Studies 491 (2002).

9. Mesa-Lago, C, “Private and Public Pension Systems Compared: an Evaluation of the Latin American Experience”, 18 Review of Political Economy317 (2006).

10. Charlton, R, R. McKinnon, “Beyond Mandatory Privatization: Pensions Policy Options for Developing Countries”, 12 Journal of International Development 483 (2000).

11. World Bank, “Averting the Old-Age Crisis: Policies to Protect the Old and Promote

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ՍԳոմցյաե

Growth”. Washington, DC (1994): World Bank.

12. Gill, IS, T. Packard & J. Yermo, “Keeping the Promise of Social Security in Latin America”, Palo Alto, CA (2005): Stanford University Press and World Bank.

13. World Bank Independent Evaluation Group (IEG), “Pension Reform and the Development of Pension Systems: An Evaluation of World Bank Assistance”. Washington, DC (2006): World Bank.

14. Kay, S.J, T Sinha, “Overview: Lessons from Pension Reform in the Americas”, in the Lessons from Pension Reform in the Americas, ed. by S.J. Kay & T. Sinha. New York (2008): Oxford University Press.

15. Baillu, J., H. Reisen, “Do Funded Pensions Contribute to Higher Aggregate Savings?: A Cross Country Analysis”, OECD Development Centre (1997).

16. Murphy, P.L., A.R. Musalem, “Pension Funds and National Saving”, World Bank Policy Research Working Paper No. 3410 (2004). <http://www.ssrn.com> [07.05.2010].

17. Barr, N., “Reforming Pensions: Myths, Truths, and Policy Choices”, 55 International Social Security Review 3 (2002).

18. Կապիտալ, Կենսաթոշակային բարեփոխումները հետաձգվում են // Կապիտալ, 27 հոկտեմբերի 2009թ.։

19. Ханджян А, Пенсионная реформа в Армении обогатит богатых и обеднит бедных. Интервью, 17 февраля 2010 года. <http://www.finport.am> [22.02.2010]

20. Barr, N, “Reforming Pensions: Myths, Truths, and Policy Choices”. IMF Working Paper (2000).

21. Cichon, M, “Notional Defined-Contribution Schemes: Old Wine in New Bottles?”, 52 International Social Security Review87 (1999).

22. Casey, B.H., Pension Reform in the Baltic States: Convergence with ‘Europe’ or with ‘the world’?”, 57 International Social Security Review19 (2004).

23. Sinha, T, M. de los Angeles Yanez, “A Decade of Government-Mandated Privately Run Pensions in Mexico: What Have We Learned?”, in the Lessons from Pension Reform in the Americas, ed. by S.J. Kay & T Sinha. New York (2008): Oxford University Press.

24. Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, 2009թ.։

25. James, E, A. Cox Edwards, R. Wong, “The Gender Impact of Social Security Reform in Latin America”, in the Lessons from Pension Reform in the Americas, ed. by S.J. Kay & T Sinha. New York (2008): Oxford University Press.

26. Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, 2009թ.։

27. Kay, S.J, B.E. Kritzer, “Social Security in Latin America: Recent Reforms and Challenges”, Federal Reserve Bank of Atlanta Economic Review 41 (2001, 1st Quarter).

28. Soto, M, “The Chilean Pension Reform: 25 Years Later”, 12 Pensions98 (2007).

29. Walker, E, E. Lefort, “Pension reform and capital markets: Are there any (hard) links?”. Washington, DC (2002): World Bank.

30. Kay, S.J, “Political Risk and Pension Privatization: The Case of Argentina (1994-2008)”, 62 International Social Security Review 1 (2009).

117

ՍԳոմցյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

31. Burtless, G, “Social Security Privatization and Financial Market Risk: Lessons from U.S. Financial History”, in the Social Security Reform in Advanced Countries – Evaluating Pension Finance, ed. by T. Ihori & T. Tachibanaki. London and New York (2002): Routledge.

ПЕНСИОННАЯ РЕФОРМА:

ЧЕМУ НАС УЧИТ ЗАРУБЕЖНЫЙ ОПЫТ?

Сурен Гомцян

Резюме

В конце 2009г. проект структурной реформы пенсионной системы Республики Армения был внесен в Национальное Собрание. В настоящей статье обобщен опыт стран, которые ввели частные пенсионные системы, и указаны основные риски и проблемы, с которыми эти страны столкнулись в процессе функционирования частных пенсионных систем: низкое покрытие пенсионной системы; гендерное неравенство; ограниченная конкуренция между управляющими пенсионных фондов; высокие административные расходы; риски инвестирования; политические риски и др. Важное значение имеет также определение того, насколько успешно частные пенсионные системы достигают тех результатов, которые приписываются им политиками и заинтересованными лицами перед осуществлением структурных пенсионных реформ. В частности, действительно ли финансируемая модель избавляет пенсионную систему от демографического шока и создает ли правильные стимулы для рынка труда?

118

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.