Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՂԱՆԱԿ'

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՂԱՆԱԿ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
85
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
"փափուկ ուժ" / հանրային դիվանագիտություն / մշակույթ / մշակութային դիվանագիտություն / զբոսաշրջություն / մշակութային փոխանակում / "SOFT POWER" / PUBLIC DIPLOMACY / CULTURE / CULTURAL DIPLOMACY / TOURISM / CULTURAL EXCHANGE / "МЯГКАЯ СИЛА" / ПУБЛИЧНАЯ ДИПЛОМАТИЯ / КУЛЬТУРА / ТУРИЗМ / КУЛЬТУРНЫЙ ОБМЕН

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Օհանյան Սոֆյա

Հոդվածի նպատակն է առաջադրել հիմնավորել այն գաղափարը, որ փոխկապակցված աշխարհի գլոբալացման պայմաններում, երբ զանգվածային հաղորդակցության տեխնոլոգիաների տարածումը նպաստում է տարբեր երկրների քաղաքացիների շփմանը, մշակութային դիվանագիտությունը վերածվում է միջազգային կայունության պահպանման բացառիկ կարևոր գործոնի: Մեր խնդիրն է ներկայացնել մշակութային դիվանագիտությունը՝ որպես հանրային դիվանագիտության «փափուկ ուժի» տեսակ` մտքերի, տեղեկատվության, մշակույթի փոխանակման ձևով, որի նպատակն է ժողովուրդների միջև փոխըմբռնման սերտացումը, ինչպես նաև մեկնաբանել այն փաստը, թե ինչու ներկայումս ավելի ու ավելի շատ երկրներ են փորձում մշակութային դիվանագիտությունը ներառել իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունների մեջ: Հետազոտության իրականացման ընթացքում ընդհանուր-աշխարհայացքային դիալեկտիկական մեթոդին զուգահեռ կիրառել ենք նաև ընդհանուր-գիտական (համանմանության, համեմատության, վերլուծության, համադրության) մասնավոր-գիտական (նկարագրական, վիճակագրական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ արտաքին քաղաքականության հավաքակազմում ներառված մշակութային գործիքների կիրառման ժամանակահատվածում մշակվել են արդյունավետ մեթոդներ ու հնարներ, հասկանալի են դարձել միջազգային հարաբերությունների օտարերկրյա մասնակիցների վրա մշակույթի ազդեցության սահմանները: Այս համատեքստում փորձել ենք հիմնավորել, որ մշակույթը չի փոխարինում արտաքին քաղաքականության ռազմական գործիքները, ինչպես նաև լիովին չի փոխհատուցում միջազգային տնտեսական ռեսուրսների պակասը, սակայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական ասպարեզում բարձր դիրքեր չզբաղեցնող երկրներն այս կամ այն կերպ պետք է զբաղվեն արտասահմանում ազգային մշակույթի ժողովրդայնացմամբ, ուստի մշակութային դիվանագիտությունը կարող է էական ներդրում ունենալ Արցախի հիմնարար նպատակներին հասնելու, արտաքին քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու հարցում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NECESSITY OF CULTURAL DIPLOMACY OF ARTSAKH AS A WAY OF COUNTRY'S INTERNATIONAL RECOGNITION

The aim of the article is to bring forward and support the idea that under interconnected world's globalising condition when the expansion of mass communication technologies promotes the citizens' contact of different countries, cultural diplomacy has become an exceptionally important factor of maintaining international stability. The main task of the research is to represent cultural diplomacy as a type of public diplomacy and 'soft power' as a way of exchanging thoughts, information, culture, which aims not only at strengthening mutual understanding of nations, but also at explaining the fact that more and more countries nowadays are trying to include cultural diplomacy in their foreign political strategies. During the research general-attitudinal dialectical method, general-scientific (analogical, comparing, analytical, synthetical) and specific-scientific (descriptive, statistical) methods were used. The research resulted into the conclusions that some productive methods and techniques have been developed during the application of the cultural tools included in foreign diplomacy...The aim of the article is to bring forward and support the idea that under interconnected world's globalising condition when the expansion of mass communication technologies promotes the citizens' contact of different countries, cultural diplomacy has become an exceptionally important factor of maintaining international stability. The main task of the research is to represent cultural diplomacy as a type of public diplomacy and 'soft power' as a way of exchanging thoughts, information, culture, which aims not only at strengthening mutual understanding of nations, but also at explaining the fact that more and more countries nowadays are trying to include cultural diplomacy in their foreign political strategies. During the research general-attitudinal dialectical method, general-scientific (analogical, comparing, analytical, synthetical) and specific-scientific (descriptive, statistical) methods were used. The research resulted into the conclusions that some productive methods and techniques have been developed during the application of the cultural tools included in foreign diplomacy. Also, the cultural influential borders of foreign participants of international relationships are clarified. In this context, the author confirms that culture cannot replace the military tools of foreign diplomacy; moreover, it does not wholly compensate the lack of international economic resources. Though, the countries that do not have higher position in the world political and economic field should cope with the problem of popularisation of national culture in abroad to some extent. Thus, cultural diplomacy can have an essential contribution to the problems of the main achievements of Artskh's aims, of increasing productivity of foreign policy and of making the country recognisable in the international cultural sphere.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՂԱՆԱԿ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ'

ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՂԱՆԱԿ*

ՀՏԴ 327.82:34 1.2 18.2 (479.25)

ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԵԳՄՄ անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է առաջադրել և հիմնավորել այն գաղափարը, որ փոխկապակցված աշխարհի գլոբալացման պայմաններում, երբ զանգվածային հաղորդակցության տեխնոլոգիաների տարածումը նպաստում է տարբեր երկրների քաղաքացիների շփմանը, մշակութային դիվանագիտությունը վերածվում է միջազգային կայունության պահպանման բացառիկ կարևոր գործոնի: Մեր խնդիրն է ներկայացնել մշակութային դիվանագիտությունը' որպես հանրային

դիվանագիտության և «փափուկ ուժի» տեսակ' մտքերի, տեղեկատվության, մշակույթի փոխանակման ձևով, որի նպատակն է ժողովուրդների միջև փոխըմբռնման սերտացումը, ինչպես նաև մեկնաբանել այն փաստը, թե ինչու ներկայումս ավելի ու ավելի շատ երկրներ են փորձում մշակութային դիվանագիտությունը ներառել իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունների մեջ:

Հետազոտության իրականացման ընթացքում ընդհանուր-աշխարհայացքային դիալեկտիկական մեթոդին զուգահեռ կիրառել ենք նաև ընդհանուր-գիտական (համանմանության, համեմատության, վերլուծության, համադրության) և մասնավոր-գիտական (նկարագրական, վիճակագրական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ արտաքին քաղաքականության հավաքակազմում ներառված մշակութային գործիքների կիրառման ժամանակահատվածում մշակվել են արդյունավետ մեթոդներ ու հնարներ, հասկանալի են դարձել միջազգային հարաբերությունների օտարերկրյա մասնակիցների վրա մշակույթի ազդեցության սահմանները: Այս համատեքստում փորձել ենք հիմնավորել, որ մշակույթը չի փոխարինում արտաքին քաղաքականության ռազմական գործիքները, ինչպես նաև լիովին չի փոխհատուցում միջազգային տնտեսական ռեսուրսների պակասը, սակայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական ասպարեզում բարձր դիրքեր չզբաղեցնող երկրներն այս կամ այն կերպ պետք է զբաղվեն արտասահմանում ազգային մշակույթի ժողովրդայնացմամբ, ուստի մշակութային դիվանագիտությունը կարող է էական ներդրում ունենալ Արցախի հիմնարար նպատակներին հասնելու, արտաքին քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և միջազգային մշակութային ասպարեզում Ճանաչելի դարձնելու հարցում:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.07.2020թ.:

10.04.2020թ., գրախոսվել' 20.04.2020թ., տպագրության

45

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Հիմնաբառեր' «փափուկ ուժ», հանրային դիվանագիտություն, մշակույթ, մշակութային դիվանագիտություն, արտաքին մշակութային քաղաքականություն, զբոսաշրջություն, մշակութային փոխանակում

Մշակութային դիվանագիտության նշանակությունը արդի աշխարհում

Կոնֆլիկտների ու անկայունության դարաշրջանում մշակույթի' որպես «փափուկ ուժի» գործիքի դերն անհնար է չկարևորել: Այն դիվանագիտության առանցքային ռեսուրս է, որն օգտագործվում է պետության շահերի առաջմղման, էլիտաների և ժողովուրդների միջև փոխըմբռնման բարելավման համար:

Դեռ 1785 թ.-ին ԱՍՆ-ի հիմնադիր հայրերից մեկը՝ Թոմաս Ջեֆերսոնը, լինելով դեսպան Փարիզում, գրում էր Ջ. Սեդիսոնին, որ մշակույթի ու արվեստի օգնությամբ կարելի է զարգացնել հայրենակիցների ճաշակը, բարձրացնել վարկը, ապահովել նրանց հարգանքն ու պատիվն աշխարհում:

Այսօր' ավելի քան 200 տարի անց, մշակույթի դերը միջազգային հարաբերություններում սկսել են ավելի բարձր գնահատել: Արտաքին

քաղաքականության մեջ մշակութային գործիքներն օգտագործել են շատ ավելի վաղ, քան ձևավորվել է մշակութային դիվանագիտության տեսական հիմքը: Միայն XX-XXI դդ. սահմանագծին մշակութային դիվանագիտությունը տեսականորեն հիմնավորվեց «փափուկ ուժի» հայեցակարգի միջոցով, որը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը սահմանել է հետևյալ կերպ. «Փափուկ ուժը» ցանկալիին հասնելու ընդունակությունն է դաշնակիցների կամավոր մասնակցությամբ, այլ ոչ թե պարտադրման կամ սիրաշահման միջոցով»83: «Փափուկ ուժ» հասկացության ի հայտ գալով՝ մշակույթը դարձավ դիվանագիտության կարևոր ռեսուրս, որը կիրառվում էր պետության շահերի առաջմղման, սոցիոմշակութային համագործակցության ընդլայնման և երկրների ու ժողովուրդների միջև փոխըմբռնման բարելավման համար:

Մշակութային դիվանագիտությունը կարող է արդյունավետ կերպով լրացնել կառավարության միջազգային ռազմավարությունը, ինչն արդիական է առաջին հերթին այն երկրների համար, որոնց վարկանիշն ու ազդեցությունը չեն համապատասխանում իրենց քաղաքական հավակնություններին, ռազմական կամ տնտեսական ռեսուրսներին: Այդ է պատճառը, որ որոշ հետազոտողներ մշակույթը բնորոշում են որպես արտաքին քաղաքականության «երրորդ չափում»84' «մշակութային դիվանագիտություն»

հասկացությանը զուգահեռ որպես հոմանիշ հաճախ գործածելով «արտաքին մշակութային քաղաքականություն» հասկացությունը:

Եթե XX դարի 30-ական թթ.-ին, երբ հայտնվեց այս եզրույթը, մշակութային դիվանագիտությունը քաղաքական, դիվանագիտական, քարոզչական նպատակներին հասնելու համար պետության կողմից գոյություն ունեցող կամ հատուկ հաստատված մշակութային, հասարակական ու գիտական կապերի օգտագործումն էր, ապա հետագայում արևմտյան զարգացած երկրների կողմից ակտիվ գործածվելուն զուգընթաց' «մշակութային դիվանագիտություն» հասկացությունը ստացավ լիովին դրական մեկնաբանություն' նշանակելով մշակութային կապերի զարգացում և

օգտագործում միջազգային հարաբերություններում երկրների միջև փոխըմբռնման բարելավման համար: Այդ գործընթացում կարևոր դեր են կատարում զանգվածային

83 Най Дж. «Мягкая» сила и американо-европейские отношения // Центр исследований

постиндустриального общества. М., 2004. URL: http://postindustrial.net/2004/11/myagkaya-sila-

iamerikano-evropejskieotnosheniya.

84 Տես Павлов Н. Культура - третье измерение внешней политики // URL: https://interaffairs.ru/iauthor/material/1572.

46

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

[րատվամիջոցների, համացանցի ու սոցիալական ցանցերի տարածումը, զբոսաշրջության ու միգրացիոն գործընթացների զարգացումը:

Ժամանակակից գրականության մեջ առավել տարածված է ամերիկացի հետազոտող Միլթոն Քամինգս կրտսերի մեկնաբանությունը, համաձայն որի՝ մշակութային դիվանագիտությունը գաղափարների, տեղեկատվության, արժեքների, ավանդույթների, հավատալիքների և մշակույթի այլ բաղադրիչների փոխանակում է, ինչը կարող է նպաստել փոխըմբռնման բարելավմանը: Ընդ որում, մշակութային

դիվանագիտությունը հանրային դիվանագիտության բաղադրիչն է և իրենից ներկայացնում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ ինստիտուտների մշակութային փոխազդեցության ոլորտում ռազմավարական ու մարտավարական նպատակներ ունեցող պրակտիկ գործողությունների համալիր:

Մշակութային դիվանագիտության ուսումնասիրությամբ զբաղվողները համակարծիք են, որ ժամանակակից աշխարհում էլիտաների (դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ) դիվանագիտության հետ մեկտեղ ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում ժողովրդական դիվանագիտությունը, որը ենթադրում է սովորական մարդկանց միջև մեծաչափ մշակութային փոխանակում:

Այսպիսով՝ գլոբալացվող աշխարհում մշակույթը դառնում է միջազգային քաղաքականության ու պետության «փափուկ ուժի» կարևոր բաղադրիչը:

Կարելի է ասել, որ մշակութային դիվանագիտությունը պետության հանրային դիվանագիտության ինքնատիպ բանալին է, քանի որ հատկապես մշակույթի միջոցով է ազգն աշխարհին ներկայացնում իր ինքնությունը, արժեքներն ու գաղափարները :

Մշակութային դիվանագիտության գործիքակազմը

Պետության մշակութային դիվանագիտության վրա ազդող գործոններն են.

• արտաքին քաղաքականության առաջնահերթությունները,

• դրական վարկանիշ ստեղծելու ձգտումը,

• երկրի պատմությունը,

• մշակութային քաղաքականության ռեսուրսներն ու ֆինանսավորումը,

• աշխարհում երկրի պետական լեզվի տարածումն ու ժողովրդականությունը,

• պետության առևտրային շահերը:

Մշակութային դիվանագիտության նախաձեռնությունների շրջանակներում կարող են օգտագործվել.

• արվեստը, այդ թվում՝ թատրոնը, կինեմատոգրաֆը, երաժշտությունը, պարը, գեղանկարչությունը, քանդակագործությունը,

• ցուցահանդեսները, ներառյալ միջազգային EXPO ցուցահանդեսները,

• կրթական ծրագրերն ու ակադեմիական և գիտական փոխանակման ծրագրերը, լեզվական ծրագրերը արտերկրում,

• գրականությունը. արտերկրում գրադարանների ստեղծումը և ազգային ստեղծագործությունների թարգմանությունը օտար լեզուներով,

• նորությունների և մշակութային հաղորդումների հեռարձակումն արտերկրում,

• կրոնական դիվանագիտությունը, այդ թվում՝ միջկրոնական երկխոսության նախաձեռնությունները:

Մշակութային դիվանագիտության հիմնական ուղղություններից մեկը սովորական մարդկանց հետ երկարաժամկետ փոխհարաբերությունների հաստատումն է մշակութային ու ակադեմիական փոխանակումների ծրագրերի, դրամաշնորհների ու կրթաթոշակների, թրեյնինգների, գիտաժողովների միջոցով: Այսպիսով՝ մշակութային 85

85 Տե՜ս Попов В. Современная дипломатия: теория и практика. Дипломатия - наука и искусство: курс лекций. М., 2003, С. 215-216.

47

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

կապերը կարող են դառնալ պետության հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք և նպաստել երկրի բարենպաստ վարկանիշի ձևավորման գործին:

Ներկայումս ամեն երկիր մշակութային նոր կերպարներ ու խորհրդանշաններ գտնելու և հներն արդիականացնելու խնդիր ունի՝ երկրի արժանի իմիջի ստեղծման և օտարերկրյա լսարանի ներգրավման համար, ինչն անում են ԱՍՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան և այլ երկրներ:

Ֆրանսիայում «մշակութային դիվանագիտություն» եզրույթի փոխարեն

գործածվում է ավելի անմիջական ու լայն «ազդեցության դիվանագիտություն» հասկացությունը: Ֆրանսիական մոդելի տարբերակիչ առանձնահատկությունը

մշակութային դիվանագիտության մեջ պետության կոորդինացնող դերն է և մշակութային ծրագրերի պետական ֆինանսավորման բարձր մակարդակը:

Մինչդեռ Իտալիան մշակույթի համար ծախսում է ազգային բյուջեի 1 %-ից պակաս (համեմատության համար նշենք, որ Ֆրանսիան ծախսում է 2,5 %, իսկ Իսպանիան' 3,3 %): Մշակութային քաղաքականության իտալական մոդելը ֆրանսիականի

հակապատկերն է. պետությունը չի օգտագործում իտալական մշակույթի ողջ ներուժն աշխարհում իր ազդեցության ամրապնդման համար՝ ֆինանսավորելով մշակույթը մնացորդային սկզբունքով: Չնայած դրան' մշակույթը տարօրինակ կերպով իտալական բյուջե է բերում տարեկան մոտ 80 մլրդ եվրո (ինչը կազմում է ՀՆԱ-ի 5,8 %-ը), իսկ այնպիսի բնագավառ, ինչպիսին է մշակութային զբոսաշրջությունը, աճում է տարեկան 3 %-ով: Բայց ընդհանուր առմամբ ցուցանիշները զարմանալի չեն' հաշվի առնելով, որ Իտալիան տիրապետում է համաշխարհային մշակութային ժառանգության 40 %- ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Իտալիան առաջինն է մշակույթի 47 հուշարձանով (երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցնում են Իսպանիան ու Չինաստանը):

Բրիտանական «փափուկ ուժի» հաջողությունը կապված է անգլերենի տարածման ու ժողովրդականության, բրիտանական կրթության բարձր վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային պատմության ու մշակույթի մեջ Մեծ Բրիտանիայի կարևոր դերակատարման հետ: Մեծ Բրիտանիայի «փափուկ ուժի» և մշակութային

դիվանագիտության ոլորտում տարվող քաղաքականությունը կենտրոնացված կոորդինացնում է պետությունը' ի դեմս մի շարք գերատեսչությունների և ինստիտուտների:

Մշակութային գործիքների կիրառումն արտաքին քաղաքականության մեջ, բնականաբար, չի կարող փոխարինել արտաքին քաղաքականության ռազմական գործիքակազմին, ինչպես նաև լիովին չի փոխհատուցում միջազգային տնտեսական ռեսուրսների պակասը: Սակայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական ասպարեզում բարձր դիրքեր չզբաղեցնող երկրներն այս կամ այն կերպ պետք է զբաղվեն արտասահմանում ազգային մշակույթի ժողովրդայնացմամբ: Այս համատեքստում մշակութային դիվանագիտությունը կարող է էական ներդրում ունենալ Արցախի հիմնարար նպատակներին հասնելու, արտաքին քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու հարցում: Մշակութային կապերը, որպես արտաքին քաղաքական գործունեության մեխանիզմում ամենաճկուն, ուստիև առավել գործուն գործիքներ, կոչված են աշխատելու աշխարհում երկրի բարեշահ կերպարի ստեղծման ուղղությամբ: Մշակույթը, դառնալով նաև արտաքին քաղաքականության գործիք, պետք է ձևավորի երկրի հանդեպ համակրանքի զգացում, ամրապնդի երկրի դրական վարկանիշն արտերկրում, նպաստի պետությունների, հասարակական կազմակերպությունների ու մարդկանց միջև երկարատև կապերի ձևավորմանը, ներդրում ունենա այլ ոլորտներում, այդ թվում' տնտեսության մեջ միջպետական փոխազդեցության հաստատմանը:

48

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Այդ նպատակին հասնելու համար մշակութային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է մշակել հետևողական, համալիր գործողությունների ծրագիր, որը սահմանափակ ռեսուրսների պայմաններում թույլ կտա առավելագույնս գրավիչ ներկայանալ միջազգային հանրությանը:

Արցախի Հանրապետության մշակութային դիվանագիտության բաղադրիչները

Մշակույթի բնագավառում Արցախի Հանրապետության իրականացրած

քաղաքականությունը կարգավորվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ԼՂՀ օրենքի (ընդունված 18.06.2003 թ.) 2-րդ («Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը»), 3-րդ («Պետական մշակութային

քաղաքականության սկզբունքները») և 4-րդ («Պետական մշակութային

քաղաքականության նպատակները») հոդվածներով: Նախկինում ոլորտի խնդիրները կարգավորում էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (այժմ՜ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն), իսկ այժմ մշակութային գործառույթները փոխանցվել են կրթության և գիտության նախարարությանը, որը վերանվանվել է կրթության, գիտության և մշակույթի նախարարություն: Այդ վերակազմակերպումը հիմք է տալիս ենթադրելու, որ մշակութային դիվանագիտության գործիքակազմում ավելի մեծ նշանակություն կհատկացվի գիտակրթական բաղադրիչին, ինչը միանշանակ

դրականորեն կազդի Արցախի միջազգային ճանաչման գործընթացում մշակույթի դերի մեծացման վրա: Երկու գերատեսչությունների (կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն) համագործակցությունը արդյունավետ կլինի մշակութային դիվանագիտության զարգացման համար, քանի որ մշակութային ու գիտակրթական ոլորտների կանոնակարգումը կարող է ռազմավարական ավելի ամուր հիմքերի վրա դրվել:

Նշենք, որ մինչև ԱՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների իրականացումը Արցախի մշակութային դիվանագիտության ասպարեզում հստակ տարորոշվել են հետևյալ գերակա ուղղությունները.

1. փառատոների ու մրցույթների կազմակերպում Արցախում,

2. մասնակցություն արտերկրյա ցուցահանդեսներին, մրցույթներին ու

շնորհանդեսներին,

3. մարզական միջազգային մրցաշարերի կազմակերպում և մասնակցություն,

4. զբոսաշրջային հոսքերի գրագետ կառավարում:

Մշակութային դիվանագիտության միջոցառումներ Արցախի Հանրապետությունում

Ներկայացնենք օրինակներ, որոնք վկայում են Արցախում մշակութային քաղաքականության ուղղությամբ տարվող նպատակադիր աշխատանքների մասին:

Մշակութային դիվանագիտության ուշագրավ դրսևորումներից է «Տնջրե» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական փառատոնը

(անցկացվում է 2010 թվականից), որը կարևոր դերակատարություն ունի ոչ միայն հանրապետության կյանքում, այլև Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում: Այդ տեսանկյունից կարևոր է նաև Արցախի

ներկայացուցիչների մասնակցությունը Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների առաջնությանը:

Միջազգային մշակութային ասպարեզում Արցախի ներկայացվածության առումով հետաքրքրական է 2013 թ.-ից Շուշիում անցկացվող ծնունդով շուշեցի քանդակագործ

49

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության միջազգային սիմպոզիումը, որի նպատակն է ոչ միայն Արցախում քանդակագործության զարգացմանը, Շուշիի երբեմնի մշակութային դիմագծի վերականգնմանը նպաստելը, այլև կերպարվեստի

բնագավառում միջազգային համագործակցության խթանումը, հայ և օտարազգի արվեստագետների համար մասնագիտական հաղորդակցման միասնական հարթակի ստեղծումը:

Մշակութային, մասնավորապես գիտության դիվանագիտության տեսանկյունից աննախադեպ է 2015թ.-ին Ստեփանակերտում հիմնադրված Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության ծավալած գործունեությունը: Գիտական ձեռնարկումներին

զուգահեռ' Միավորումը կազմակերպում է նաև բնապահպանական, մշակութային, մարզական, ռազմահայրենասիրական միջոցառումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Հատկանշական է Կազմակերպության գլխավոր միջոցառման' «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով ամենամյա միջազգային երիտասարդական գիտաժողովների կազմակերպումը, որոնց մասնակցության կազմը, հիրավի, ներկայացուցչական է և' աշխարհագրական ընդգրկմամբ, և' գիտական կշռով: Բացի այդ, 2018թ.-ից ԱԵԳՄՄ-ն գործարկել է Արցախի էլեկտրոնային գրադարանը (www.artsakhlib.am), որում զետեղված է արցախագիտական հարուստ գրականություն: Կայքի դիտումների շրջանակը աշխարհագրական առումով բավականին լայն է, ինչն իր հերթին նպաստում է Արցախի ճանաչելիության բարձրացմանը, Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը: ԱԵԳՄՄ-ն հրատարակում է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականը, որը նույնպես նպաստում է Արցախի միջազգային ճանաչելիությանն ու գիտական ներուժի բացահայտմաը:

Գիտամշակութային կարևոր նշանակություն ունի 2019 թ.-ի հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը, որին մասնակցել են շուրջ 30 երկրներից ավելի քան 150 հասարակական-քաղաքական գործիչ ու մտավորական:

Խրախուսելի է նաև «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտում անցկացված ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնը՝ Արցախի, Հայաստանի և արտերկրի շուրջ 30 արվեստագետների մասնակցությամբ:

Մարզական փառատոների շարքում ինքնատիպությամբ է առանձնանում Արցախի օդային փառատոնը (Artshakh AirFest), որի բացումը տեղի է ունեցել 2017թ.-ի հունիսի 17-ին Արցախի թեթև ավիացիայի օդանավակայանի տարածքում: Եթե առաջինի կազմակերպիչներն էին «Յելլ էքստրիմ պարկ» (Yell Extreme Park) ընկերությունը և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, ապա երկրորդինը (16.06.2018թ.)' նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա (Paragliding in Armenia - SKY CLUB) և Սքայբոլ (Skyball) ընկերությունները:

Մարզական մյուս հետաքրքիր միջոցառումը 2018 թ.-ի հուլիսի 28-ին Հայ Ավտոմարզիկների Ակումբ (STR) մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ կազմակերպված առաջին ավտո-մոտո փառատոնն է:

50

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Արցախի միջազգային վարկանիշի բարձրացման տեսանկյունից

առանձնահատուկ է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-^ 2019 թ.-ի հունիսի 3- 15-ը Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման փաստը:

Որպես այդպիսին՝ աննախադեպ էր Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի և ԱՀ պարի և սպորտային պարերի միության համատեղ նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ Ստեփանակերտում 2019 թ.-ի հուլիսի 19-21-ն անցակցված «Պար առանց սահմանների» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային մրցույթ-փառատոնը: Միջոցառումը վարում էր սպորտային պարերի համաշխարհային խորհրդի պատվավոր անդամ, պարարվեստի կենդանի լեգենդ, Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի վաստակավոր գործիչ Ստանիսլավ Պոպովը: Տարիքային տարբեր խմբերում սպորտային պարերի եռօրյա մրցապայքարին ընդգրկված էին շուրջ 300 մասնակիցներ Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրայինայից, Հայաստանից ու Արցախից:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Դիվանագիտական առումով նույնպես Արցախի Հանրապետության պարի և սպորտային պարերի միության ստեղծումը 2017թ.-ին շատ ճկուն և ճիշտ քայլ էր:

Արցախ - Հայաստան - Սփյուռք եռամիասնության խոսուն օրինակ են 2019թ.-ի օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի ունեցած համահայկական ամառային 7-րդ խաղերը, որոնց բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը, Երևանում:

Արցախի արտաքին մշակութային քաղաքականության գերակայություններից է պատմամշակութային ժառանգության գրագետ կառավարումը: Մշակութային

դիվանագիտության ամենահաջողված ուղղություններից պետք է համարել թերևս միջոցառումային զբոսաշրջային դիվանագիտությունը, իսկ մշակութային ժառանգության տնտեսական ու քաղաքական ռեսուրսների մոբիլիզացումը երկրի ռեգեներացայի հիմքն է: Քանի որ այստեղ առկա են զբոսաշրջային հոսքերի ներգրավման համար անհրաժեշտ ռեսուրսներ, Արցախի մշակութային քաղաքականության մեջ առաջին հերթին ներառվում է զբոսաշրջությունը՝ որպես ժողովրդի մշակութային ինքնադրսևորման հանդեպ հետաքրքրության բավարարման, մշակութային կապերի ստեղծման և միջազգային համագործակցության հաստատման կարևոր եղանակ: Այս համատեքստում Արցախի համար մշակութային ժառանգությունը կարող է ունենալ նույն նշանակությունը, ինչ որոշ երկրների համար բնական ռեսուրսները, նավթը կամ ոսկին: Գեղագիտական բարձր որակները և պատմական միջավայրի պահպանվածության աստիճանը կարող են ապահովել Արցախի ներդրումային գրավչությունը, նրա իրական առևտրային արժեքը, նպաստել միջազգային հարթակում համագործակցության ընդլայնմանը, հանդիսանալ Արցախի Հանրապետության բնակչության բարեկեցության գրավականը: Այս առումով դրական են www.karabakh.travel և www.artsakh.travel դոմեններով Արցախի զբոսաշրջային պաշտոնական կայքի միջոցով երկրի զբոսաշրջային արդյունքի հանրահռչակման աշխատանքները։

Այդ տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում 2014 թվականից անցկացվող Արցախյան գինու փառատոնը, որը շարունակական բնույթ է կրում և կազմակերպվում է ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը: Փառատոնի բացումը տեղի է ունեցել 2014 թ.-ի հոկտեմբերի 18-ին՝ Արցախի ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ զբոսաշրջության միջոցով Հարավային զբոսաշրջային երթուղու վրա գտնվող համայնքների զարգացումն աշխուժացնելու և Արցախի զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով:

51

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Փառատոնի նպատակներից մեկն էլ արցախյան գինեգործության ավանդույթների վերակոչումն է: Վերջին՝ վեցերորդ փառատոնի (21.09.2019թ.) կազմակերպիչն արդեն ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն էր: Նույնքան հետաքրքիր միջոցառում է Գյուղատնտեսության աշխատողի օրը Ստեփանակերտում անցկացվող բերքի ամենամյա տոնը, որի մեկնարկը տրվել է 2012թ.-ի հոկտեմբերի 14-ին: Տոնի բովանդակությունն արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-վաճառքն է: Վերջին՝ իններորդ տոնի (13.10.2019 թ.) մասնակիցների թիվն անհամեմատ մեծ էր, ընդգրկված էին Արցախի բոլոր շրջանները, հյուրընկալվել էին նաև վերամշակող մի քանի տասնյակ կազմակերպություններ Հայաստանից։ Տոնին նախորդել էր հանրապետության գիտատնտեսական կյանքի համար չափազանց կարևոր միջոցառում՝ չորս փուլից բաղկացած գիտագործնական կոնֆերանս՝ «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով: Ինը տարիների ընթացքում փառատոնի զարգացման դինամիկայի էական աճը վկայում է, որ միջոցառումն ընդլայնման մեծ հնարավորություններ ունի, մասնավորապես կարելի է մեծացնել աշխարհագրությունը՝ ներգրավելով նաև արտրերկրյա շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին:

Միջոցառումային զբոսաշրջության շրջանակներում հիշարժան է 2016 թ.-ի սեպտեմբերի 16-ին Շուշիի շրջանի «Իսահակի աղբյուր» հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված

«ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնը, որը կրում էր «Երկրի համը» խորագիրը և ներկայացնում տարբեր երկրների ազգային խոհանոցները:

2014 թ.-ի հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կայացել է արցախյան թթվի առաջին փառատոնը, որը կազմակերպվել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հադրութի շրջվարչակազմի նախաձեռնությամբ։

2018 թ.-ի օգոստոսի 28-ին Ստեփանակերտում անցկացվել է գարեջրի առաջին փառատոնը: Փառատոնը կազմակերպվել էր «Կոտայք» գարեջրի գործարանի կողմից՝ ընկերության Արցախի ներկայացուցչության աջակցությամբ:

Ուշադրության է արժանի նաև Արցախի մասնակցությունը արտերկրում կայացող զբոսաշրջային ցուցահանդեսներին, որոնք կարևոր են երկկողմ ուղղակի կապեր հաստատելու առումով, քանի որ դրանք հյուրընկալում են ոլորտի առաջատար մասնագետներին ու ընկերություններին: Թվարկենք դրանցից մի քանիսը.

1. 1999 թ.-ի փետրվարի 13-ին «Լոս Անջելես թայմզի» կազմակերպած «Զբոսաշրջություն և արկածներ» ցուցահանդեսում, որը զբոսաշրջության ամենամեծ ցուցահանդեսն է ԱՍՆ-ում, Հայաստանի «Բարի գալուստ Հայաստան» տաղավարի շրջանակներում ներկայացել է նաև Արցախի զբոսաշրջության գործակալությունը:

2. 2010 թ.-ի փետրվարի 18-21-ը Սիլանում տեղի է ունեցել BIT զբոսաշրջային

միջազգային ցուցահանդեսը, որին, ի թիվս ներկայացված 140 երկրների, առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի

Հանրապետությունը: ԼՂՀ պատվիրակությունը ղեկավարել է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

3. 2012 թ.-ի սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացրել են Հայաստանը և Արցախը Փարիզի «TopResa» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:

4. 2013 թվականից Արցախի զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսության օբյեկտները ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ և Արցախի զբոսաշրջության և

52

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ մասնակցում են Երևանում ընթացող «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

5. 2014 թ.-ի սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է «IFTM Top - Resa -

2014» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը' ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ:

Պատվիրակությունը հանդես է եկել առանձին տաղավարով, որը ձևավորված էր ավանդական ոճով՝ Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականության, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին ծալաթերթիկների, քարտեզների և այլ նյութերի ցուցադրությամբ:

6. 2014 թ.-ի նոյեմբերի 3-4-ը Արցախի ներկայացուցիչները մասնակցել են Լոնդոնի «World Travel Market-Excell London 2014» ցուցահանդեսի աշխատանքներին: Արցախյան պատվիրակությունը քարոզչական աշխատանքներ է իրականացրել՝ բաժանելով գրականություն, հյուրերին ներկայացնելով Արցախի զբոսաշրջավայրերը, կազմակերպել ավանդական հյուրասիրություն և գինու համտես ցուցահանդեսի մասնակիցների համար:

7. 2015 թ.-ի հոկտեմբերի 2-4-ը ՀՀ Արենի գյուղում կայացած ամենամյա գինու

փառատոնին մասնակցել է նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության

պատվիրակությունը: Փառատոնին ներկայացված էին Արցախի զբոսաշրջային ներուժը քարոզող տուրիստական գրականություն, արցախյան գինեգործական ընկերություններ, «Ղարաբաղ Կարպետ» և «Արցախ Մեղր» կազմակերպությունների արտադրանքը: Փառատոնի ողջ ընթացքում ԼՂՀ պատվիրակությունը իրականացրել է նաև քարոզչական աշխատանք' հյուրերին տրամադրելով տեղեկատվություն Արցախի զբոսաշրջավայրերի, ենթակառուցվածքների մասին:

8. 2015 թ.-ի հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։ Միջոցառմանը, որին ներգրավված են եղել մասնակիցներ շուրջ տասը երկրից, ԼՂՀ-ն ներկայացված է եղել առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվել են հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, նկարներ, գրքեր, ինչպես նաև հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը: Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» և «Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունները:

9. 2016 թ.-ի փետրվարի 12-ին Մոսկվայի «Արմենիա» տաղավարում բացվել է Արցախում արտադրվող տարբեր ապրանքատեսակների մշտական գործող խանութ-տաղավար: Խանութում ներկայացված են «Ղարաբաղ կարպետ», «Արցախբիո», «Արցախֆրուտ», «Արցախբերի», «Էլիտ», «Ռեյփսիդ» և «Կատարո» ընկերությունների արտադրատեսակները: Ծրագիրն իրականություն է դարձել պետական աջակցության շնորհիվ: Նախաձեռնությունը ԼՂՀ կառավարությանն է:

10. 2016 թ.-ի մարտի 9- 13-ը Արցախի պատվիրակությունը առանձին տաղավարով ներկայացել է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելուի աշխարհի 185 երկրներից:

11. Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է 2017 թ.-ի հունվարի 18-22-ը տեղի ունեցող Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: ԼՂՀ պատվիրակության ղեկավարն էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանը: Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահադեսի այցելուների և մասնակիցների համար:

53

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Տաղավարի այցելուներին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի մասին թե' զբոսաշրջային գրականության, թե' տեղում տաղավարի աշխատակիցների միջոցով:

Զբոսաշրջային միջոցառումներից բացի, Արցախը հաճախ ՀՀ աջակցությամբ նաև ներկայանում է միջազգային այլ մրցույթների ու փառատոների: 2010 թ.-ի հոկտեմբերին Իրանում տեղի ունեցած մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում Հայաստանը, որը ներկայացնում էին PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը, մյուս մասնակից երկրների նման ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրված էր նաև Արցախի խորհրդանիշի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի լուսանկարը' որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը:

Հատկանշական է, որ Արցախի մշակութային դիվանագիտության հարցում կարևորվում է նաև ՀՀ դերակատարությունը: Օրինակ, 2010 թ.-ի հոկտեմբերի 6- 10-ը Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցած Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, որին մասնակցել են աշխարհի 100-ից ավելի երկրների գրահրատարակչական ու գրավաճառ ընկերություններ, Հայաստանը ներկայացվել է վերջին երկու տարվա գրահրատարակչական արտադրանքի լավագույն նմուշներով' իր տաղավարում ցուցադրելով հայերեն և տարբեր օտար լեզուներով ալբոմային, հանրագիտարանային, գիտահանրամատչելի, մշակութային ժառանգությունն

արտացոլող, հասարակական-քաղաքական, մանկական, գեղարվեստական, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր, քարտեզներ և այլ նյութեր: Մեկ այլ օրինակ. 2019 թվականի հունիսի 1-ին' Երեխաների

պաշտպանության միջազգային օրը, Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցած պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային 9-րդ փառատոնին 5 տասնյակ պատանի երաժիշտների հետ մասնակցել են նաև արցախցի պատանի կատարողները:

Ի մի բերելով վերը նշվածը' Արցախի մշակութային դիվանագիտության մոդելի մրցակցային առավելություններն ու պրոբլեմային գոտիները կարելի է ներկայացնել հետևյալ աղյուսակում.

Արցախի մշակութային դիվանագիտության SWOT վերլուծությունը

Strenghths - ուժեղ կողմեր Weaknesses - թույլ կողմեր

- մշակութային հարուստ ժառանգություն, - մշակութային զբոսաշրջության աճ, - պետության կողմից երկրի մշակութային հարուստ ժառանգության անբավարար գնահատում, - մշակույթի պետական ֆինանսավորման ցածր մակարդակ, - պատերազմական գոտի, հարևան երկրի ռազմական հռետորաբանություն

Opportunities - հնարավորություններ Threats - սպառնալիքներ

համաշխարհային EXPO ցուցահանդեսների մասնակցություն, ինչը կարող է դառնալ միջազգային մշակութային փոխանակման հարթակ պետական մակարդակով մշակութային դիվանագիտության և «փափուկ ուժի» հանդեպ ռազմավարական մոտեցման բացակայություն

54

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Արցախի մշակութային դիվանագիտության գերակա ուղղությունների, ինչպես նաև մշակութային քաղաքականության ոլորտում կատարվող գործունեության վերլուծությունը թույլ է տալիս ներկայացնելու հետևյալ առաջարկությունները.

• ձևակերպել «փափուկ ուժի» պետական երկարաժամկետ ռազմավարություն, սահմանել այդ ոլորտի հիմնական նպատակներն ու խնդիրները,

• «փափուկ ուժի» քաղաքականության և մշակութային դիվանագիտության քննարկման ու մշակման գործում ներգրավել լայն հասարակայնությանը,

• «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ («Պետական մշակութային քաղաքականության նպատակները») հոդվածում ավելացնել դրույթ՝ «Նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը»,

• գիտական հետազոտությունների արդյունքները օգտագործել «փափուկ ուժի» ռազմավարության մշակման գործընթացում,

• ներգործության ավելի մեծ արդյունավետության նպատակով ապահովել ինչպես արտերկրյա, այնպես էլ արցախյան փառատոների, մրցույթների, շնորհանդեսների շարունակականությունը և Արցախի ներկայացուցիչների ու պատվիրակությունների մշտական մասնակցությունը:

Այս խնդիրներով կարող է զբաղվել վերակազմակերպված Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, որը, օգտագործելով այս ոլորտում աշխարհի առաջատար երկրների փորձը (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա), փոխկապվածություն պահպանելով այլ գերատեսչությունների (արտաքին գործերի նախարարություն, կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն) հետ, իր գործառույթների շրջանակներում պետք է իրականացնի Արցախի մշակութային դիվանագիտության իրականացման արդյունավետության վերլուծություն ազգային շահերի առաջմղման և երկրի միջազգային վարկանիշի բարձրացման համատեքստում, զբաղվի մշակութային դիվանագիտությամբ' ուղղված բազմակողմ ու երկկողմ մշակութային, գիտատեխնիկական, կրթական և հումանիտար մյուս ոլորտներում կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանն ու խորացմանը նպաստող քաղաքականություն ձևավորելուն, նպաստի միջազգային ասպարեզում համապատասխան բնագավառների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտոնական ռազմավարության ու հայեցակարգի ներկայացմանը, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության, Արցախի գիտատեխնիկական զարգացման և հումանիտար հարցերի մասին տեղեկատվության պատշաճ մատուցմանը՝

• համագործակցելով ոլորտի այլ կառույցների (օրինակ՝ ԱՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչություն, Հայաստանի և Սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե, բնապահպանության կոմիտե, հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ, խորհուրդներ) հետ,

• ստեղծելով և կառավարելով հիմնադրամներ՝ դրանց աշխատանքներում ներգրավելով արտերկրի հայ մեծահարուստներին,

• վերահսկելով Արցախի պատմամշակութային ժառանգության լիարժեք ներկայացվածությունը համացանցում,

• արտերկրում կազմակերպելով ցուցահանդեսներ, մշակութային օրեր և այլն,

• անցկացնելով մրցույթներ և շնորհելով մրցանակներ,

• հովանավորելով արտերկրի ուսումնական հաստատություններում սովորող հայ և օտարազգի պատանիներին,

• իրականացնելով նախագծեր արվեստի և սպորտի բնագավառներում:

Այսպիսով՝ կոնֆլիկտների ու միջազգային անկայունության դարաշրջանում

մշակույթի՝ որպես դիվանագիտության մեջ «փափուկ ուժի» գործիքի դերը անհնար և պարզապես վտանգավոր է թերագնահատել: Այնուամենայնիվ, Արցախը դեռ

55

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

անբավարար չափով է գործածում մշակույթի մեծ ներուժը պետության գրավիչ կերպարի ձևավորման համար: Ե'վ պետությունը, և' փոքրաթիվ մշակութային հիմնադրամները մշակութային քաղաքականության զարգացման մեջ քիչ միջոցներ են ներդնում: Սակայն պատմության ծայրահեղ պահերին, կոնֆլիկտների ու դիմակայությունների շրջաններում հատկապես մշակույթը կարող է դառնալ օտարերկրյա լսարանի համար մեր երկրի գրավչության աղբյուրը: Այսօր Արցախի արժանավոր վարկանիշի ստեղծման ու արտերկրյա լսարանի ներգրավման համար մեր առջև խնդիր է դրված' գտնելու մշակութային նոր կերպարներ ու խորհրդանշաններ կամ ստեղծագործաբար վերաիմաստավորելու մշակութային ավանդական, արքետիպային կերպարներն ու խորհրդանշանները, քանզի դրանց ներուժն իրապես անսպառ է:

THE NECESSITY OF CULTURAL DIPLOMACY OF ARTSAKH AS A WAY OF COUNTRY'S INTERNATIONAL RECOGNITION

SOFYA OHANYAN

ASUE, Chair of Philosophy and Armenian History,

Ph.D in Philosophy, Associate Professor; UYSSA, Member;

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to bring forward and support the idea that under interconnected world's globalising condition when the expansion of mass communication technologies promotes the citizens' contact of different countries, cultural diplomacy has become an exceptionally important factor of maintaining international stability. The main task of the research is to represent cultural diplomacy as a type of public diplomacy and 'soft power' as a way of exchanging thoughts, information, culture, which aims not only at strengthening mutual understanding of nations, but also at explaining the fact that more and more countries nowadays are trying to include cultural diplomacy in their foreign political strategies.

During the research general-attitudinal dialectical method, general-scientific (analogical, comparing, analytical, synthetical) and specific-scientific (descriptive, statistical) methods were used.

The research resulted into the conclusions that some productive methods and techniques have been developed during the application of the cultural tools included in foreign diplomacy. Also, the cultural influential borders of foreign participants of international relationships are clarified. In this context, the author confirms that culture cannot replace the military tools of foreign diplomacy; moreover, it does not wholly compensate the lack of international economic resources. Though, the countries that do not have higher position in the world political and economic field should cope with the problem of popularisation of national culture in abroad to some extent.

Thus, cultural diplomacy can have an essential contribution to the problems of the main achievements of Artskh's aims, of increasing productivity of foreign policy and of making the country recognisable in the international cultural sphere.

Keywords: «soft power», public diplomacy, culture, cultural diplomacy, foreign cultural policy, tourism, cultural exchange.

56

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

КУЛЬТУРНАЯ ДИПЛОМАТИЯ АРЦАХА КАК СПОСОБ МЕЖДУНАРОДНОГО ПРИЗНАНИЯ СТРАНЫ

СОФЬЯ ОГАНЯН

исполняющая обязанности заведующего кафедрой философии и армянской истории АГЭУ; член ОМУСА; кандидат философских наук, доцент, г. Ереван, Республика Армения

Цель статьи - предложить и обосновать идею, согласно которой в условиях глобализации взаимосвязанного мира, когда распространение технологий массовых коммуникаций способствует общению граждан разных стран, культурная дипломатия превращается в исключительно важный фактор сохранения международной стабильности. Наша задача – представить культурную дипломатию как один из видов публичной дипломатии и «мягкой силы», которая реализуется посредством обмена мыслями, информацией, культурой и целью которой является сближение и взаимопонимание между народами; кроме того, мы пытаетемся разъяснить тот факт, почему в настоящее время все больше и больше стран стремится включить культурную дипломатию в свои внешнеполитические стратегии.

В процессе исследования, кроме принятого диалектического метода, используются также общенаучные (аналогия, сравнение, анализ, синтез) и частно-научные (описательные, статистические) методы.

В результате исследования мы пришли к выводу, что в процессе использования включенных в состав внешней политики культурных инструментов разработаны эффективные методы и стали понятны границы воздействия культуры на зарубежных участников международных отношений. В этом контексте автор обосновывает факт, что культура не может заменить внешнеполитические военные инструменты, а также полностью не компенсирует недостаток международных экономических ресурсов. Но страны, не занимающие высокие позиции на всемирной политической и экономической арене, должны так или иначе заниматься популяризацией зарубежом своей национальной культуры. Следовательно, культурная дипломатия может внести существенный вклад в вопрос достижения фундаментальных целей Арцаха, усиления эффективности его внешней политики и признания на международной культурной арене.

Ключевые слова: «мягкая сила», публичная дипломатия, культура, культурная дипломатия, внешняя культурная дипломатия, туризм, культурный обмен.

57

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.