Научная статья на тему 'ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
157
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
փախստական / ապաստան / բռնի տեղահանում / իրավական կարգավիճակ / փախստականների պաշտպանություն / փախստականների պաշտպանության միջազգային իրավական սկզբունքներ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Մխիթարյան Էլինա

Հոդվածի նպատակն է պարզաբանել «փախստականի իրավական կարգավիճակ» եզրույթը, որը պարտադրված նոր պատերազմի հետևանքով ավելի շատ է շրջանառվում, տարբեր մեկնաբանությունների ընկալումների տեղիք տալիս, ինչն էլ իր հերթին իրավական, հոգեբանական, սոցիալական հետևանքներ է առաջ բերում: Հոդվածում ներկայացվում է փախստականների իրավական կարգավիճակի հարցը Արցախի իրավական դաշտում՝ փախստականների միջազգային իրավական կարգավիճակի հետ համադրմամբ, ինչը հետպատերազմյան շրջանում առավել քան արդիական է միտված է երկրում ապաստանած, փախստական համարվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Մեր խնդիրն է պարզաբանել փախստականների իրավական կարգավիճակի յուրահատկությունները լուսաբանել միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող Արցախում ապաստանած փախստականների իրավական կարգավիճակի հետ կապված հիմնախնդիրները: Թեմայի շրջանակներում առաջադրված խնդիրների համապարփակ ուսումնասիրության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական՝ դիալեկտիկական, տրամաբանական, պատմական, ինչպես նաև մասնավոր կամ հատուկ մեթոդներ, որպիսիք են՝ իրավահամեմատական, վերլուծական, վիճակագրական, համակարգակառուցվածքային մեթոդները: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ փախստականների իրավական կարգավիճակը փախստականների իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն են, որոնք արտացոլված են Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ, օրենքներում նորմատիվ իրավական ակտերում: Հիմնավորելով, որ փախստականների իրավական կարգավիճակի ապահովման հարցերում պետք է գործի համընդգրկուն, նախամտածված մեխանիզմ՝ հեղինակը մատնացույց է անում Արցախի Հանրապետությունում գործող օրենսդրության ինչպես դրական կողմերը, այնպես էլ բացերը՝ կարևորելով իրավական ակտերում փախստականների իրավական կարգավիճակի սկզբունքների, երաշխիքների ամրագրման շարունակականությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE LEGAL STATUS OF REFUGEES IN THE REPUBLIC OF ARTSAKH

The objective of the article is to raise the problem of the legal status of refugees in the inner legal field, in conjunction with international humanitarian law, which is to protect rights of sheltered refugees in the country. We do clarify the specifics of the legal status of refugees to elucidate main issues related to the legal status of refugees in the Artsakh Republic, which is not a subject of international law. In comprehensive study of the problems posed within the article, general scientific - dialectical, logical, historical, as well as individual (personal) or special methods were used, such as legal-comparative, analytical, statistical, systemic methods. The result of the research is the conclusion that legal status of refugees are their rights and freedoms, the legitimate interests, which are reflected in the Constitution, laws, normative legal acts of the Artsakh Republic. Substantiating need of comprehensive, well-thought-out mechanism in ensuring the legal status of refugees, the author points out both the benefits and drawbacks of the legislation in the Artsakh Republic, appreciates incessantly stipulating the principles of legal status of refugees and guarantees in legal acts.

Текст научной работы на тему «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ*

ՀՏԴ 34 1.2, 349 DOI: 10.52063/25792652-2021.1-98

ԷԼԻՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միգրացիայի, հայրենադարձների և փախստականների հարցերի բաժնի պետ,

Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) mkhitarvan.elina.m@amail.com

Հոդվածի նպատակն է պարզաբանել «փախստականի իրավական կարգավիճակ» եզրույթը, որը պարտադրված նոր պատերազմի հետևանքով ավելի շատ է շրջանառվում, տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տալիս, ինչն էլ իր հերթին իրավական, հոգեբանական, սոցիալական հետևանքներ է առաջ բերում: Հոդվածում ներկայացվում է փախստականների իրավական կարգավիճակի հարցը Արցախի իրավական դաշտում' փախստականների միջազգային իրավական կարգավիճակի հետ համադրմամբ, ինչը հետպատերազմյան շրջանում առավել քան արդիական է և միտված է երկրումապաստանած, փախստական համարվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Մեր խնդիրն է պարզաբանել փախստականների իրավական կարգավիճակի յուրահատկությունները և լուսաբանել միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող Արցախում ապաստանած փախստականների իրավական կարգավիճակի հետ կապված հիմնախնդիրները :

Թեմայի շրջանակներում առաջադրված խնդիրների համապարփակ ուսումնասիրության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական' դիալեկտիկական, տրամաբանական, պատմական, ինչպես նաև մասնավոր կամ հատուկ մեթոդներ, որպիսիք են' իրավահամեմատական, վերլուծական, վիճակագրական, համակարգակառուցվածքային մեթոդները:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ փախստականների իրավական կարգավիճակը փախստականների իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն են, որոնք արտացոլված են Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ, օրենքներում և նորմատիվ իրավական ակտերում: Հիմնավորելով, որ փախստականների իրավական կարգավիճակի ապահովման հարցերում պետք է գործի համընդգրկուն, նախամտածված մեխանիզմ' հեղինակը մատնացույց է անում Արցախի Հանրապետությունում գործող օրենսդրության ինչպես դրական կողմերը, այնպես էլ բացերը' կարևորելով իրավական ակտերում փախստականների իրավական կարգավիճակի սկզբունքների, երաշխիքների ամրագրման շարունակականությունը:

Հիմնաբառեր' փախստական, ապաստան, բռնի տեղահանում, իրավական կարգավիճակ, փախստականների պաշտպանություն, փախստականների պաշտպանության միջազգային իրավական սկզբունքներ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.03.2021թ.:

է 07.02.2021թ., գրախոսվել' 22.02.2021թ.,

տպագրության

98

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Ներածություն

Փախստականների իրավական կարգավիճակի հիմնահարցերն առանց չափազանցության դասվում են ժամանակակից աշխարհի ցավոտ խնդիրների շարքին և շոշափում են պետության կամ ժողովրդի հիմնարար շահերը: Անհրաժեշտ է նշել, որ այդ հիմնահարցի դիտակետից քննարկվում են այս կամ այն երկրի արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներ, որոնց լուծման նպատակով առաջարկվող ուղիները դարձել են դեմոկրատիայի, մարդասիրության, հայրենասիրության չափորոշիչներ այդ երկրների կառավարությունների կամ առանձին քաղաքական գործիչների գնահատման համար:

Արցախի դեմ նոր պատերազմն իր բոլոր արհավիրքներից զատ տեղահանված արցախահայությանը կանգնեցրեց սեփական կարգավիճակի անորոշության փաստի առաջ, որի պատճառները պետք է փնտրել մինչպատերազմական Արցախում «քաղաքացիության», «փախստականի», «բռնի տեղահանվածի», «տեղահանվածի» իրավական կարգավիճակների հստակեցման, ավելի ճիշտ չհստակեցման, ինչպես հարկն է չկարգավորելու խնդիրներից, որոնց կարևորության մասին տարիներ շարունակ տարփողում էինք:

Նոր պատերազմն առավել քան արդիականացրեց մինչպատերազմյան շրջանում մեր ծրագրած նախաձեռնությունը. այն է՝ հստակեցնելու «փախստականների» իրավական կարգավիճակի հիմնախնդիրներն Արցախում: Այսօր Արցախի բնակչության համար առավել քան անհրաժեշտ է միջազգայնորեն ճանաչված հումանիտար և իրավական կարգավիճակների ամրակայումը, քանի որ ինչպես պատերազմի ընթացքում269, այնպես էլ հետո միջազգային բոլոր կառույցներն անգամ հումանիտար օգնության հասցեագրման համար շեշտադրում են քաղաքացիական բնակչության իրավական կարգավիճակը:

Փախստականների իրավական կարգավիճակի հստակեցման առաջին փորձերը կատարվել են Ազգերի լիգայի լիազորությունների շրջանակներում270, բայց դրանք նախնական քայլեր էին և հեռու էին խնդրի համապարփակ լուծումից:

Երկրորդ աշխարհամարտի հետևանքները պարտադրեցին վերանայել փախստականի իրավական կարգավիճակի դրույթները: Միացյալ Ազգերի Կազմակերպության 1951 թվականի հունիսի 2-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայում (այսուհետ՝ ՄԱԿ-ի 1951թ. Կոնվենցիա) բավական մանրակրկիտ ներկայացվում են փախստականի իրավական կարգավիճակի սահմանման, տրամադրման հիմնադրույթները271:

Փախստականների իրավական կարգավիճակ հասկացությունը

Փախստականների իրավական կարգավիճակի հիմնահարցերը, այն էլ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող երկրի՝ Արցախի Հանրապետության (այսուհետև՝ ԱՀ) պարագայում քննության առնելու համար անհրաժեշտ է նախ պարզաբանել՝ ինչ է նշանակում կարգավիճակ, անձի կարգավիճակ, անձի իրավական

269 The Women of Artsakh: Our Children Are Being Deprived of the Right to Life, URL: www.evnreport.com/spotlight-karabakh/the-women-of-artsakh-our-children-are-being-deprived-of-the-right-to-life, 28.02.2021.

270 Сарашевский Ю. Роль Лиги Наций в формировании права беженцев, «Белорусский журнал международного права и международных отношений», Минск, 2001, N 1, C. 35.

271 Анисимович А. Некоторые аспекты решения проблемы беженцев в XX в., «Журнал международного права и международных отношений», Минск, 2006, N 2, С. 18-19.

99

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

կարգավիճակ272: Անձի կարգավիճակն այս կամ այն հասարակության մեջ բնորոշվում է օրենքներով և այդ օրենքներով կարգավորվող հասարակական հարաբերություններով: Իրավագիտական տեսության մեջ «անձի իրավական կարգավիճակ» եզրույթը կապում են հռոմեական իրավունքից սերած «status» տերմինի հետ, որը թարգմանվում է կարգավիճակ, վիճակ, դիրք և, բնականաբար, վերաբերում է անձին, քաղաքացուն, մարդուն: Տեսաբանների մի մասը273 պնդում է, որ «իրավական կարգավիճակ» և «իրավական վիճակ» հասկացությունները բացարձակապես տարբերվում են իրարից, բայց համաձայնվում են այն մտքի հետ, որ «իրավական վիճակի միջուկը իրավական կարգավիճակն է»274: Ինչ վերաբերում է պետական և միջազգային իրավական ակտերին, դատարանի որոշումներին, ապա սովորաբար այդ հասկացությունները որպես համարժեքներ են օգտագործվում: Տեսության մեջ «անձի իրավական կարգավիճակը նրա դե ֆակտո-փաստացի վիճակն է տվյալ պետության ու հասարակության մեջ, որը կախված քաղաքական ռեժիմից, պետական կառավարման ձևից այս կամ այն չափով արտացոլվում է տվյալ երկրի իրավունքում»275: Անձի իրավական վիճակը, կախված պետության հետ փոխհարաբերություններից, բաժանվում է 3 տեսակի՝ ըստ քաղաքացիության, օտարերկրյա քաղաքացի համարվելու, քաղաքացիություն չունենալու, քանի որ այդ հանգամանքներն ազդում են անձի իրավական վիճակի վրա: Իրավագիտական տեսությունն առանձնացնում է անձի իրավական կարգավիճակի երկու՝ դասակարգային (մատերիալիստական) և քաղաքակրթական տեսակարգերը: Դասակարգային հայեցակարգն անձի իրավական վիճակն ուսումնասիրում է հասարակական դասակարգերի, տնտեսական

ֆորմացիաների տեսակետից: Իսկ քաղաքակրթական հայեցակարգն անձի իրավական կարգավիճակը դիտարկում է հասարակության, պետության սոցիալ-տնտեսական, հոգևոր զարգացման տեսանկյունից: Փաստորեն, անձի իրավական կարգավիճակի էվոլյուցիան ուղիղ համեմատական է տվյալ պետության, հասարակության պատմական, դասակարգային զարգացմանը, մարդկանց սոցիալական գործունեությանը և հանդիսանում է քաղաքակրթության առաջընթացի արդյունք:

Մարդու կարգավիճակը հասարակական կյանքի որոշիչ, գլխավոր

բնագավառներում ամրագրում է սահմանադրական իրավունքը, այնինչ իրավունքի մյուս ճյուղերն ամրագրում են անձի իրավական վիճակը հասարակական կյանքի որոշակի՝ աշխատանքային, ֆինանսական, գույքային բնագավառներում276: Փաստորեն անձի իրավական կարգավիճակի հիմունքներն ու հիմքերն ամրագրված են սահմանադրական իրավունքի նորմերում՝ այդպիսով անձի կարգավիճակին տալով

սահմանադրաիրավական բնույթ: Եվ այսպես՝ անձի իրավական վիճակի հիմունքներն են նախ՝ քաղաքացիությունը, ապա՝ անօտարելի հիմնական իրավունքները,

ազատություններն ու պարտականությունները: Դրան զուգահեռենք փախստականի անձնական կարգավիճակ հասկացությունը. ըստ ՄԱԿ-ի 1951 թվականի Կոնվենցիայի՝ այն կարգավորվում է մշտական կամ ժամանակավոր բնակության երկրի օրենքով: Վերոգրյալի համադրությամբ ստացվում է, որ փախստականների

272 Каблов А. Беженцы и вынужденные переселенцы в современной России: международноправовые, политические, социальные аспекты проблемы и технологии её разрешения: дисс. .канд. полит, наук, Н.Новгород, 2004, С. 90.

273 Гамцемлидзе Т. Правовой статус личности в Скандинавских странах: дис. канд. юрид. наук, М., 1985, С. 42; Воеводин Л. Юридический статус личности в России: учеб. пособие, М., 1997, С. 16; Турлаев А. Права человека как основа правового статуса личности (теоретико-правовое исследование): автореф. дис. канд. юрид. наук, Караганда, 2002, С. 15.

274 Безуглов А. Конституционное право России, т. I, М., 2002, С. 233-234.

275 Матузов Н., Малько А. Теория государства и права: учебник, М., 2009, C. 232.

276 Енгибарян Р., Краснов Ю. Теория государства и права: учеб пособие, 2-е изд. М., 2010, С.

277.

100

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

սահմանադրաիրավական կարգավիճակը նրանց իրավունքների, դրանց իրացման երաշխիքների, պարտականությունների ու պատասխանատվության ընդգրկուն կառուցվածքն է: Իսկ ավեյի պարզ՝ փախստականների իրավական կարգավիճակը փախստականների իրավունքները, ազատությունները և օրինական շահերն են ընդունող երկրի սահմաններում և դրանցից դուրս: Այս սահմանումից էլ հասկանալի են դառնում փախստականների սահմանադրաիրավական կարգավիճակի կառուցվածքային բաղադրիչները՝ փախստականի իրավունքներ, այդ իրավունքների իրականացման երաշխիքներ, պարտականություններ, պատասխանատվություն: Այսպիսով՝ «փախստական» հասկացության մեջ նշված պատճառներից որևէ մեկի հետևանքով իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիրը լքած և ընդունող պետությունում փախստական ճանաչված, ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի իրավունքների և

պարտականությունների համակցությունն էլ հենց փախստականի իրավական կարգավիճակն է277:

Փախստականների իրավական կարգավիճակի հիմնադրույթներն Արցախի Հանրապետությունում

ԱՀ-ում փախստականի կարգավիճակի տրամադրման գործընթացը, նրանց իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումն իրականացվում է ԱՀ Սահմանադրությամբ, ԱՀ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով: 2018 թվականի փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ԱՀ երկրորդ Սահմանադրության մեջ առանձնացված չեն փախստականների իրավունքներն ու պարտականությունները, բայց փախստականների վրա տարածվում են ԱՀ Սահմանադրությամբ երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները (Գլուխ 2), նաև՝ քաղաքացիություն չունեցող անձանց (Հոդված 48, կետ 4) և օտարերկրյա քաղաքացիների իրավունքները (Հոդված 60, կետ 6)278, եթե ԱՀ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ԱՀ օրենքների շարքում հատկապես անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ ակտերը' «Փախստականների մասին» 2003 թվականի ԱՀ օրենքը, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» 2004 թվականի ԱՀ օրենքը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» 2001 թվականի ԱՀ օրենքը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» 1995 թվականի ԱՀ օրենքը: Ոլորտի կարգավորմանն են ուղղված նաև շուրջ մեկ տասնյակ նորմատիվ իրավական ակտեր, որոնցով կարգավորվում են ֆինանսական և այլ արտոնությունների տրամադրման, ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանելու, վերականգնելու

գործընթացները: Եթե «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ապաստան հայցողները և փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ և պարտականություններ, իսկ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-

277 Նիկողոսյան Գ. Փախստականների սահմանադրաիրավական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ատենախոսություն ի.գ.թ. աստիճան հայցելու համար, ԵՊՀ, Երևան, 2014, էջ 9:

278 ԱՀ Սահմանադրություն, ԱՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք՝

http://www.nankr.am/hy/1838:

101

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ին մասի համաձայն' Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ (եթե ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ), ապա «Փախստականների մասին» ԱՀ օրենքի 18-րդ հոդվածով հստակեցված թվարկվում են ԱՀ-ում ապաստանած փախստականների իրավունքներն ու պարտականությունները՝ դրանք համալրելով նաև օտարերկրյա քաղաքացիների համար ԱՀ-ում օրենսդրությամբ սահմանված իրավունքներով: Նշենք, որ ի

տարբերություն օտարերկրացիների՝ օրենքը փախստականին օժտում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքով: Ներկայացվել են նաև փախստականի կարգավիճակի տրամադրման, հատուկ և ժամանակավոր կացարան, ժամանակավոր ապաստան հատկացնելու, ԼՂՀ տարածք մուտք գործելու, այստեղ բնակություն հաստատած փախստականների իրավունքների և պարտավորությունների հիմնադրույթները: Փախստականները, անշարժ գույքի վարձակալության, շարժական գույքի ձեռքբերման ու տեղափոխման, ինչպես նաև գույքային այլ իրավահարաբերությունների հետ կապված, օժտված են ԱՀ քաղաքացիներին հավասար իրավունքներով: ԱՀ-ում հարգվում են նաև փախստականի՝ նախկինում ձեռք բերած՝ անձնական կարգավիճակից բխող իրավունքները, ինչպես, օրինակ, ամուսնության իրավունքը:

ԱՀ-ում գտնվող փախստականների գերակշիռ մասը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետության կողմից երեք փուլերով իրականացված ցեղասպանական գործողությունների279 հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից բռնագաղթած անձինք են' ազգությամբ հայեր: 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից ԱՀ-ում ապաստանածների իրավական

կարգավիճակի նախնական բնորոշումը տրվեց «Փախստականների մասին» ԱՀ օրենքի անցումային դրույթներում՝ հետևյալ ձևակերպմամբ. «1988-1992 թվականներին

Ադրբեջանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բռնագաղթած և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական՝ սույն օրենքի իմաստով», իսկ 2004 թվականին հաշվի առնելով նրանց՝ ազգությամբ հայ լինելը' փորձ կատարվեց ուղղորդված անդրադառնալու իրավական երաշխիքներին «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ԱՀ օրենքի շրջանակներում, սակայն արդյունքում շեշտադրումներ արվեցին հիմնականում սոցիալ-տնտեսական և ոչ իրավական խնդիրների վրա:

Անհրաժեշտ է նշել, որ դեռ 1991-1994 թվականներին պարտադրված պատերազմի պայմաններում ԱՀ իշխանությունների առջև ծառացել էին առաջնահերթ լուծելու հայրենակից-փախստականների կեցության, պարենային, անվտանգության բնույթի, սոցիալ-կենցաղային խնդիրները, իսկ փախստականների իրավական կարգավիճակի հիմնահարցերի իրավական լուծումները հետաձգվել են. նմանօրինակ վիճակ է ստեղծվել նաև 2020 թվականի հետպատերազմյան իրականության մեջ: 1990-ականներին նորաստեղծ Արցախի Հանրապետության պարագայում բացակայում էր իրավական փորձառությունը՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որ Առաջին Հանրապետության կողմից 1915 թվականի գաղթականության տեղավորման, ՀԽՍՀ շրջանում հայրենադարձության բովով էր անցել: 2004 թվականի նոյեմբերի 26-ին ԱՀ ԱԺ կողմից ընդունվել են փախստականի կարգավիճակ տրամադրելու «բացառիկ հիմքերը»

279

Բալայան Վ., Արցախի պատմություն, Երևան, 2002, էջ 357:

102

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

նախատեսող փոփոխություններ և լրացումներ280' ամրագրելով փախստականի իրավական կարգավիճակի հատուկ սկզբունքները ևս:

Անդրադառնանք փախստականների իրավական կարգավիճակի այն

սկզբունքներին, որոնք առանձնահատուկ են միայն փախստականների համար և Արցախում գործող օրենսդրության մեջ իմպլեմենտացվել են փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային իրավական ակտերից.

> վերադարձի արգելում, չվտարում՝ nonrefoulement (ֆրանս.), ծագել է 19-րդ դարի առաջին քառորդում, ձևակերպվել է 1933թ.-ին, բայց համապարփակ, լիարժեքորեն ամրագրվել է 1951թ.-ին Կոնվենցիայի 33-րդ հոդվածի 1-ին մասում281՝ որպես բոլոր փախստականների համար իմպերատիվ սկզբունք, juscogens նորմ' ներդրվելով ունիվերսալ ու տարածաշրջանային մի շարք կոնվենցիաներում: Այս սկզբունքը ներկայացված է «Փախստականների մասին» ԱՀ օրենքում (հոդված 19, պարբ. 2):

> ապաստանի երկրում ապօրինի մնալու կամ ապօրինի մուտքի անպատժելիություն. փախստականի կարգավիճակ և ապաստան հայցողները կարող են ձերբակալվել միայն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով՝ կարճ ժամանակով և ձերբակալման մասին որոշումը դատական կամ վարչական կարգով բողոքարկելու իրավունքով: Ամրագրված է «Փախստականների մասին» ԱՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ:

> ընտանիքի միասնություն կամ վերամիավորում. ամրագրված է միջազգային փաստաթղթերի մեծամասնության մեջ, հռչակում է ընտանիքի վերամիավորման կարևորությունը՝ որպես փախստականների պաշտպանության, նրանց ընտանիքների տնտեսական վիճակի բարելավման միջոց, չնայած մեր օրերում բազմաթիվ պետություններ տարաբնույթ ձևերով խոչընդոտում են այդ գործընթացին՝ հիմնավորելով ազգային անվտանգության նկատառումներով, իսկ Արցախում փախստականի՝ իր ընտանիքի հետ միավորման իրավունքը ներկայացված է «Փախստականների մասին» ԱՀ օրենքում փախստականի իրավունքներն ու պարտականությունները սահմանելիս (հոդված 18, պարբ. 7). «Փախստականի ընտանիքի անդամը կարող է ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակ, եթե չկան դրանք արգելող օրենքով սահմանված հիմքեր»282:

> Միջազգային համերաշխություն. այս սկզբունքի կիրառման «արտոնությամբ» օժտվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը: Փախստականների իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս վերջինս ՄԱԿ-ի կողմից համապատասխան թույլտվության պարագայում իրավասու է դիմել ՄԱԿ-ի անդամ (և ոչ միայն) երկրների կառավարություններին՝ ֆինանսական, նյութական և այլ միջոցներ տրամադրելու խնդրով՝ ստացած մասնավոր և հասարակական միջոցները բաշխելով կարիքավոր փախստականներին283: Այս սկզբունքը ևս դուրս է եկել փախստականների իրավական կարգավիճակի հատուկ սկզբունքների ցանկից և այսօր ներառվում է բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրների ազգային օրենսդրության մեջ:

280 Տես՝ «Փախստականների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և [բացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենք, http://arlexis.am/:

281 Женевская Конвенция о статусе беженцев ООН 1951 г., [Электронный ресурс] URL: fms.gov.ru> upload/iblock/konvencia_o_bej.pdf/, 28.02.2021.

282 «Փախստականների մասին» ԱՀ օրենքը ընդունված՝ 26.11.2003թ., 24.11.2004թ. փոփոխություններով, http://arlexis.am/:

283 Гай С. Гудвин-Гилл. Статус беженцев в международном праве, Будапешт, 1997, С. 442443.

103

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Վերոհիշյալ սկզբունքներից միայն վերջինն է, որ չի կիրառվում Արցախում' միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսանալու, ՄԱԿ-ի, ԱՊՀ անդամ չլինելու հանգամանքով պայմանավորված: ԱՀ-ում ապաստանած փախստականներին անգամ չեն էլ հասցեագրվում ՄԱԿ-ի կողմից ուղղորդվող միջազգային համերաշխության հումանիտար միջոցներն ու օգնությունը, նրանք օգտվում են միայն Արցախի բյուջեի նյութական, ֆինանսական միջոցներից, ներպետական մասնավոր ու հասարակական ծրագրերից:

Եզրակացություն

Արցախյան նոր պատերազմը օրակարգային առաջնահերթ խնդիրների առաջին եռյակում դրեց տեղահանված բնակչության հետ կապված հիմնահարցերի փաթեթը, ինչը ենթադրում է բնակչության այդ հատվածի «կարգավիճակի» քննարկում և «իրավական կարգավիճակի» ամրագրում, երբ հաճախ հասարակության, առավել ևս՝ լրատվամիջոցների կողմից կիրառվում են «փախստականի իրավական կարգավիճակը» բնորոշող եզրույթներ: Այս առումով անհրաժեշտություն է խորքային, մանրաքնին պարզաբանել «փախստականների իրավական կարգավիճակը» և դրանից բխող իրավա-սոցիալական հետևանքները:

Փախստականները խոցելի և իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել ուշադրություն պահանջող սոցիալական խումբ են, քանի որ մի կողմից նրանք թողել են իրենց ունեցվածքը և անբարեհույս վիճակում են հայտնվել ընդունող երկրում, մյուս կողմից էլ հիմնականում պատշաճ կերպով տեղեկացված չեն իրենց կարգավիճակից բխող իրավունքների մասին: Նախատեսված է փախստականի իրավական կարգավիճակի ճանաչման անհատական ընթացակարգ, սակայն «փախստականի իրավական կարգավիճակի» միջազգային սկզբունքներին զուգահեռ՝ յուրաքանչյուր պետություն փախստականի իրավական կարգավիճակ սահմանելիս որդեգրում է իր քաղաքականությունը: Արցախի Հանրապետությունը միակողմանի ճանաչել է Փախստականների կարգավիճակի մասին 1951թ. Կոնվենցիան և 1967թ. Արձանագրությունը՝ դնելով դրանք փախստականների վերաբերյալ ներպետական օրենսդրության հիմքում: ԱՀ-ում փախստականների իրավական կարգավիճակի

ընդհանուր և հատուկ սկզբունքներն ամրագրված են ԱՀ Սահմանադրության և ոլորտային օրենսդրության մեջ՝ հիմնականում արտացոլելով փախստականների իրավական կարգավիճակի միջազգային իրավունքի ընդհանուր և հատուկ սկզբունքները, իսկ առկա թերացումներն ու բացերը հնարավոր է շտկել իրավական ակտերի հետևողական, շարունակական փոփոխություններ իրագործելով:

Այսպիսով' փախստականների իրավական կարգավիճակի ապահովման հարցերում պետք է գործի կուռ մտածված մեխանիզմ՝ պահպանելով օրինական իրավունքներն ու ազատությունները, անհապաղ կիրառելով իրական միջոցներ փախստականների դրությունը բարելավելու և նրանց վիճակը երկրի քաղաքացիների կենսաիրավական մակարդակին հասցնելու համար:

THE LEGAL STATUS OF REFUGEES IN THE REPUBLIC OF ARTSAKH

ELINA MKHITARYAN

Ministry of Labour, Social Affairs and Housing,

Department of Migration, Refugees and Repatriation, Head,

Artsakh State University, Lecturer,

Stepanakert, Republic of Artsakh

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

The objective of the article is to raise the problem of the legal status of refugees in the inner legal field, in conjunction with international humanitarian law, which is to protect rights of sheltered refugees in the country. We do clarify the specifics of the legal status of refugees to elucidate main issues related to the legal status of refugees in the Artsakh Republic, which is not a subject of international law.

In comprehensive study of the problems posed within the article, general scientific -dialectical, logical, historical, as well as individual (personal) or special methods were used, such as legal-comparative, analytical, statistical, systemic methods.

The result of the research is the conclusion that legal status of refugees are their rights and freedoms, the legitimate interests, which are reflected in the Constitution, laws, normative legal acts of the Artsakh Republic. Substantiating need of comprehensive, well-thought-out mechanism in ensuring the legal status of refugees, the author points out both the benefits and drawbacks of the legislation in the Artsakh Republic, appreciates incessantly stipulating the principles of legal status of refugees and guarantees in legal acts.

Keywords: refugees, asylum, legal status, protection of refugees, forced displacement, special international legal principles of refugee protection.

ПРАВОВОЙ СТАТУС БЕЖЕНЦЕВ В РЕСПУБЛИКЕ АРЦАХ

ЭЛИНА МХИТАРЯН

начальник отдела миграции, беженцев и репатриации Министерства труда, социальных и жилищных вопросов Республики Арцах, преподаватель Арцахского государственного университета, г. Степанакерт, Республика Арцах (НКР)

Целью данной статьи является рассмотрение вопроса о правовом статусе беженцев во внутреннем правовом поле в сочетании с международным гуманитарным правом, которое направлено на защиту прав беженцев, получивших убежище в государстве. Наша задача – раскрыть содержание понятий «правовой статус» и «конституционно-правовой статус» беженцев, уточнить особенности и прояснить основные вопросы правового статуса беженцев в Республике Арцах, который не является субъектом международного права.

При всестороннем изучении поставленных в рамках темы проблем использовались общенаучные методы: диалектические, логические, исторические, а также индивидуальные (частные) или специальные методы, такие, как сравнительно-правовые, аналитические, статистические и системные.

В результате исследования мы пришли к выводу о том, что правовой статус беженцев – это права и свободы, законные интересы беженцев, которые отражены в Конституции Республики Арцах, в законах и внормативно-правовых актах. Обосновывая необходимость наличия всеобъемлющего, продуманного механизма обеспечения правового статуса беженцев, автор указывает как на положительные аспекты, так и на пробелы действующего законодательства Республики Арцах, выделяя фиксации принципов и гарантий правового статуса беженцев в правовых актах.

Ключевые слова: беженцы, убежище, вынужденное переселение, правовой статус, защита беженцев, специальные международно-правовые принципы защиты беженцев.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

105

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.